Your research : 20 Results for խառ

Entries' title containing խառ : 194 Results

Definitions containing the research խառ : 1613 Results

Որմիսկ, մսկի

s.

nose-ring or ear-ring.

• = Յն. ὄρμίσϰος «փոքր մանեակ». ծագում է ὄρμος «կապ, մանեակ» բառից, որից էլ փոխառեալ է հյ. հորմայ։-Հիւբշ. 369.


Որովայն, ից

s.

belly, paunch;
womb, uterus, matrix;
պտուղ —ի, fruit of the womb, child;
հերձումն —ի, gastrotomy;
կարան —ի, gastroraphy;
կերակուր —ի, belly-timber;
յագուրդ —ի, bellyful;
ծառայ —ի, gastrolater, fond of one's belly, dainty;
կաղ յ—է մօր իւրոյ, born-lame, lame from the womb;
խճողել զ—, to cram or stuff one's belly or guts, to glut oneself;
գնալ ի վերայ —ի, to go upon its belly, to crawl along;
անկանել ի վերայ —ի, to fall down flat on the face;
աստուածացուցանել զ—ն, to make a god of the belly;
որոց աստուած —ն իւրեանց, whose God is their belly;
ցաւէ — իմ, my stomach aches.

• = Բնիկ հայ բառ՝ կազմուած -այն մաս. նիկով՝ հնխ. qrop-արմատից. սրա հետ հմմտ. հոռ. hrêf, rēf «փոր, փոքրափոր, արգանդ», ֆրանք. ref «փոր», անգսք. hrif «փոր, փորոտիք, արգանդ, ստամոքս», միռլ. crī «մարմին», լտ. corpus «մարմին», յն. οραπίς «ստոծանի, սիրտ, հոգի», սանս. [hebrew word] krp «երևոյթ, գեղեցկութիւն», զնդ. [other alphabet] a kəhrpa (ուղ. kerefs) «կերպարանք, մար-մին», պհլ. [arabic word] ︎ kerp «մարմին, ձև, կերպ» (որից փոխառութեամբ հյ. կերպ. տե՛ս այս բառը)։ Սրանք ցոյց են տալիս հնխ. qrp-qrep-նախաձևերը. հայերէնը ներկայացնում է միջին ձայնդարձը՝ qrop-, ուր q նախա-ձայնը կորած է, իսկ բառասկզբի ր ստացել է իր յաւելուած ձայնաւորը, որ յաջորդ ո-ի պատճառով դարձել է այստեղ ո (Pokorny 1, 486, Walde 194, Ernout-Meillet 214 Boisacq 809)։


Որս, ոց

s.

chase, hunting, hunt, sport;
prey;
venison, game;
զբօսանք —ոյ, field-sports;
եղանակ —ոյ, shooting-season;
այր հմուտ —ոյ, skilful hunter, a good sportsman, a mighty huntsman;
պահապան —ոյ, game-keeper;
— ձկանց, fishing, fishery;
— թռչնոց, shooting, fowling;
— աղուեսուց, fox-hunting;
— վագերց, tiger-hunting;
— հեծանել, to go a hunting or shooting;
յ— ածել, to shoot wild beasts.

• Lag. Anmerkungen VIII յն. περϰνός «մի տեսակ արծիւ կամ բազէ» և սանս. prc բառերի հետ։ Հիւնք. որջ բառից։ Վերի մեկնութիւնը տուաւ Patrubány KZ 37 (1904), 428, որ ընդունում է Pokorny 2, 45։ (Թերևս նոյնն է նաև Grammont MSL 20, 224, որ դնում է հյ. որսամ<*porcāmi)։ Scheftelowitz BВ 28, 282 վեդ. arc «հետապնդել», BВ 29, 52 յն. ἂρϰυς «ցանց» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Մառ ЗВО 18, 171 կցում է վրաց. ხორცეი խորցի «մես» բառին, հայերէնի նախաւոր իմաստր դնելով «միս»։-Պատահական նմանու-թիւն ունի զնդ. azra «որս»։-Ենթադրե-լով բառիս նախաձևը իբր pork'os, սը-րան առանձնապէս նման է դուրս գալիս հնխ. pork'os «խոզ», որի ժառանգներն են լտ. porcus (սրանից փոխառեալ յն.

• πὄρϰος), իռլ. orc, հբգ. farah, անգսք. feark, լիթ. paršas, հսլ. prase, ռուս. norosiá, լեհ. prosie, հպրուս. prastian հոմանիշները (Walde 600, Pokorny 2, 78)։ Կարելի էր հայ ձևն էլ դնել այս բառերի շարքում՝ նախաւոր իմաստը համարելով «խոզ»> «որսի կենդանի»> «որս»։ Այս կարծիքս յայտնել եմ Meil-let-ին, որ սակայն մերժեց, առարկելով թէ 1) հնխ. pork'os միշտ «ընտանի խոզ»ն է, հակառակ հնխ. sū-(>լտ. sūs, յն. όs, զնդ. hū-, ալբան. ϑi, քուչ. suwo, հբգ. su, անգսք. su, հհիւս. syr, աւելի յետոյ գոթ. swein, գերմ. Schwein, ռուս. cвинья ևն) բառին, որ նշա-նակում է թէ՛ ընտանի խոզր և թէ վայ-րենին. 2) հնխ. pork'os բառը պահուած է միայն իտալական, կելտական, գեր-մանական և բալթիկ-սլաւական լեզու-ներում, և չի գտնւում արիական, թո-խարական, յունական խմբերում. ըստ այսմ յատուկ է արևմտեաններին և ո՛չ արևելեաններին, հակառակ su-բառին, որ ընդհանուր է բոլոր հնդևրոպացոց. 3) եթէ ֆինն. porsas և վօգուլ. pūrys «խոզ» բառերը փոխառեալ են հնդևրո-պական լեզուներից, անհրաժեշտ չէ են-թադրել թէ փոխառութիւնը կատարուած է արիական խմբից. կարող է լինել և բալթիկ-սլաւականից (այս բոլորի մա-սին հմմտ. Meillet BSL հտ. 23, л 71. էջ 60, Esquisse lat. էջ 41 և Dial. ind. էջ 19)։


Ու

conj.

and.

• փոխառեալ համարել պհլ. u, պազ. ս. պրս. u հոմանիշից, բայց ութուտասն ևն (մանաւանդ իբրու) ձևերի մէջ գո-յութիւնը հակառակ է փոխառութեան։ Ճիշտ չէ նոյնպէս կարծել (ինչպէս ա-սում է Meillet, Le renouvellement des conjonctions, տե՛ս Annuaire de I'Fco-le pratique des Hautes-Etudes, 1915, էջ 16) թէ ու յառաջացած է հայոց մէջ եւ ձևից, որովհետև այսպիսի մի ձալ-նափոխութիւն չի կարելի բացատրել և ո՛չ մի ձևով։


Ուխտ, ից

s.

vow;
wish, desire, prayer;
compact, covenant, agreement;
alliance, pact, treaty;
order, congregation, community;
clergy, churchmen;
pilgrimage;
— աղի, everlasting covenant;
—ք եւ դաշինք, conditional promise, alliance;
մատեան —ի, Holy Writ, the Bible;
տապանակ —ի, the ark of the Covenant;
հին եւ նոր —, the Old and the New Testaments;
— հաւատացելոց, Christians;
— եկեղեցւոյ, մանկունք —ի, clergy;
— կանանց, nunnery;
—ի տեղիք, holy places, sanctuaries, relics;
պարզ, հրապարակական, անլուծանելի —, simple, solemn, indissoluble vow;
անխորհուրդ, անխոհեմ —, indiscreet, imprudent vow;
— դնել, to make a vow, vows;
— դնել ողջախոհութեան, to make a vow of chastity;
—ս կռել հրապարակաւ, to make a solemn treaty;
— դնել or յ— մտանել ընդ ումեք, to make a treaty, or an alliance with any one, to be in treaty for;
կնքել — հաշտութեան, — հաստատութեան առնել, to make peace;
կալ յ—ին, to remain faithful to one's vow;
կատարել զ—ն, to accomplish one's vow;
անցանել զ—իւ, ջրել զ—ն, ապախտ առնել զ— իւր, to break or violate one's vow;
տնօրինել զ—ն, to dispense with or exempt from a vow;
—իւք խնդրել, to desire ardently, to long for eagerly;
երթալ յ—ս, to go on a pilgrimage;
զ—ս իմ կատարեցից, I will accomplish my vow.

• Հներից Համամ. քեր. 268 հանում է ուխ (1) նախդիրից։ ՆՀԲ «լծ. այլազս. ագթ, ահթ, ուհտէ, ուհտէթ, վատ, վա-նիէթ, լն. էւխի՛, որ և աղօթք, լտ. pactum»։ Peterm. 21, 27 լտ. nactum։ Diefenbach, Berl. Jahrb. 1843, 447 փոխառեալ է դնում լտ. pactum բառից։ Lag. Urgesch. 343 զնդ. aoxta. սանս. ukta։ Riggs, Քերակ. 1856, էջ 60 ա-ռաբ. ahd բառի հետ։ Պատկ. Изсльа. էջ 9 զնդ. uxta և սանս. ukta։-Spiegel. Huzw. Gram. 191 զնդ. uxti։ Müller SWAW 42, 255 և 44, 565 զնդ. uxti, սանս. ukti։ Justi, Zendsp. 60 զնդ. uxti ձևի տակ։ Հիւբշ. KZ 23, 403 փոխառ-եալ զնդ. uxti-ից։ Տէրվ. Նախալ. 105 համեմատելով զնդ. uxti և սանս. ukti ձևերի հետ՝ չի կարծում թէ բնիկ է։ Հիւնք. արաբ. ուհտէ, ահտ։ Մ. Ս. Դա-ւիթ-Բէկ, Յուշարձան 398 գոթ. aiths, հիռլ. oeth, հ. բրըտ. ut «ուխտ» ռառե-րի հետ՝ իբր բնիկ հայ։ (Այս ձևերը նոյն են ռեոմ. eid. հոլլ. eed, անգլ. oath ևն հոմանիշների հետ, որոնց նախնական նշանակութիւնն է ըստ Kluge I11 «գնացք, երթ» և ծագում են հնխ. i «եր-


Ուղխ, ից

s.

mountain stream, torrent, flood;
ravine;
—ք հոսանաց, հեղեղաց, torrents;
—ք փափկութեան, river of pleasures;
—ք արեան, a river of blood;
իջին յաչացն —ք արտասուաց, he shed a flood of tears.

• -Թւում է թէ փոխառեալ է հիւս. Կով-կասեան լեզուներից. հմմտ. կայ. ակ. խիւր. ուրխու «ծով», վար. կուբ. ուխու «ծով», ուտ. ox, ux, uxk «գետ», կուբ. ox «գետ»։-Աճ.

• ՓՈԽ.-Ըստ Պալեան, Բիւր. 1898, 713 հա-յերենից է փոխառեալ Կեսարիոյ հայ, թուրք և յոյն ժողովրդի գործածած ulx «ուղխ, հե-ռեղ» բառը. օր. jemaat ulx oldə aqdə «ժո-ղովուրդը հեղեղի պէս հոսեցաւ»։-Ըստ իս նմանութիւնը պատահական է. որովհետև 1) հայ գաւառական բարբառներում ուղխ բառը գոյութիւն չունի, 2) հյ. յետին ղ=γ հնչումից չէր կարող բխիլ 1 ձայնը, որ գըտ-նում ենք ulx բառի մէջ։ ժառանգները տե՛ս ողն և ուլն բառերի տակ. իմաստի կողմից հմմտ. յատկապէս լտ. ulna «գրկաչափ», գերմ. elle, անգլ. ell, հոլլ. el. հիսլ. oln, անգսք. eln «գրկաչափ»։ (Չափե-րի արժէքի փոփոխութիւնը շատ սովորական երևոյթ է լեզուների կեանքում)։-Աճ.


Ուղտ, ուց

s.

camel;
մատակ —, she-camel;
տաճիկ —, dromedary;
զ—ու զձայն ածել, to bellow like a camel.

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 հյ. ոխոտ բառից (ուղտը ոխակալ է)։ Klaproth. Mémoires 1, 436 գրում է սխալմամբ ուզտ և կցում է սանս. ouzza ձևի հետ! Peterm. 29 սանս. uštra։ Pott, Kurd Studien ZKM 4, 12 կարդում է նուն. պէս ուզտ և կցում է սանս. բառին։ Böttich. ZDMG 1850, 359, Arica 65, 59 սանս. ոնռ. պրս. աֆղան. ձևերի հետ։ Lag. Urgesch. 755 համարում է թէ š ձայնը ընկած և tr դարձած է ղտ։ Pic-tet 1, 385 նոյնպէս ուզտ ձևով է։ Müller SWAW 38, 574, Justi, Zenasp. 71 ևն սանս. և զնդ. ձևերի հետ։ Lag Arm Stud. § 1760 փոխառութիւն է համա-րում մի անծանօթ լեզուից և համեմա-տում է ռոթ. ulbandus, ս. գերմ. olvend բառերի հետ։ Boрp, Gram. Comp. 1, 399 սանս. uštra ձևից՝ r դառնալով ղ Տէրվ. Երկրագունտ 1884, 100-1Ո1 սանս. uštra ևն։ Հիւնք. ուխտ բառից։ Riabinin MSL 10, 15 դրաւ առաջին անգամ ասուր. udru բառից (նոյնը կրկնում է Scheftelowitz BВ 29. 69)։ Meillet, Esquisse 109 համարում է իրան. uštra բառի ասուրական ձևից փոխառեալ։ (Այս առթիւ Autran, Su-mer. et ind. II1 ասում է թէ š>Լ ձայ-


Ումեկ

s.

zest, relish, much sweetness.

• ՆՀԲ ումեկ մեկնում է «բառ մթին, որ-պէս թրք. էմէք «վաստակ, արդիւնք» և կամ որպէս հյ. ամոքումն, ողոքանք», ումեկաւոր «վաստակաւոր»։ ԱԲ ումեկ «ամռռումն, սիրտ առնելը, անուշու-թիւն», ումեկաւոր «բարերար, արդիւնա-ւոր», անումեկ «անոք»։ Երկուսն էլ ումե-կել դարձնում են ամեհել։ Վերի ձևով մեկնեց Նորայր, Բառաք. էջ 1-2, որ և բառը դնում է պրս. [arabic word] umīd «յոյս» ձևից փոխառեալ։ գինըմպութիւն Ճառընտ. թերըմպեալ կանոն ըմբոց «ջուր խմելու աման» Կղնկտ. (հրտր, Էմ. էջ 126, Շահն. Ա. 272), ոմտամտն «փարչ» Բառ. երեմ. 292 (երկուսն էլ չունի ԱԲ). ըմպարան «բաժակ» Տիմոթ. կուզ. էջ 227. նախըմպել Նոնն.։


Ունկի, կւոյ

s.

ounce.

• = Յն. ούγϰία հոմանիշից, որ իր հերթին փոխառեալ է լտ. uncia բառից. այս էլ ծա-գում է *oincia «միութիւն» բառից (


Ունկն, կան

s.

ear;
ունկունք, handle;
cf. Ականջ;
— դնել, մատուցանել, to give one's ear to, to lend an ear to, to listen, to hearken, to be attentive;
խօսել յունկանէ, to speak in one's ear;
to whisper;
— արկանել, to obey;
չդնել յունկան, to disobey;
զոր լուայք յունկանէ, what has been confided to your year;
եհաս յ— նորա, it reached even his ears;
— դիք, listen! attention !
cf. Թմբուկ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ōsn-կամ usn-ձևից. սրա ցեղակիցներն են զնդ. uši «եր-կու ականջները. 2. խելք, հասկացողութիւն» (որից էլ պրս. [arabic word] hōš «խելք, միտք»> հյ. փոխառութեամբ ուշ), յն. οῦς, դոր. ὥς, լտ. auris (որ է <*ausis, որ շատ լաւ եռե-ւում է aus-cultō «լսել»>ֆրանս. écouter «լսել» բայի մէջ), գոթ. ausō, հբգ. ora գերմ. Ohr, հոլլ. oor, հհիւս. eyra, անգսք. éare, անգլ. ear, լիթ. ausis, լեթթ. auss. հպրուս. ausins, հսլ. ucho (սեռ. ušese, երկ. սši), չեխ. ucho, uši, ռուս. уϰо, уաи, հիռլ. áu, o, ալբան. veš, բոլորն էլ «ականջ» նշա-նակութեամբ (Pokorny 1, 18, Trautmann 19, Boisacq 731, Walde 76, Ernout-Meillet 88-9, Kluge 355)։ Նախաձևն էր հնխ. aus, us, ōus, ōs, որ թերևս ծագում է նախնական au «լսել» արմատից։ Հայերէնի մէջ արմա-տը աճելով n ռնգականով՝ դարձել է նախ osn-կամ usn-, որ տուել է ուն-(նոյնպիսի աճում ցոյց է տալիս նաև յն. ούατος <*aus-n-t). և յետոյ աւելանալով -կն մասը (իբրև մասնի՞կ. հմմտ. մուկն, ձուկն, արմուկն, և կամ յառաջացած ակն բառի նմանութեամբ՝ ըստ Meillet ZАPh 1, 147),, ստացուել է ունկն, իբր ու-ն-կն։-Հիւբշ. 484։


Ուռկան, աց

s. fig.

net, netting, trammel-net;
snares.

• ղան, օրղան «պարան»։ Եազըճեան, Արևելք 1884 հոկտ" 17 սանս. var, yr «ծածկել» արմատից։ Bugge, Btrg. 39 յն. έρϰυς «որսի ցանց», ἀρϰάνι «կապ», լտ. sarcina «կապոց, ծրար» բառերի հետ՝ բնիկ հայ։ (Մերժում է Boisaca 79)։ Հիւնք. յն. ὄρϰάναι «բանտ» և ὄργονον «գործի» բառերից. հմմտ. հյ. գործի «ուռկան»։ Patrubány SA 1, 309 թրք organ «չուան» բառից փոխառեալ։ Նոյն ՀԱ 1908, էջ 341 ուռի բառից, իսկ թրք. organ փոխառեալ է հայերէնից։ Շէֆ-թէլովից BВ 29, 52 ուռ, ուռի, ուռեակ բառերից։ Karst, Յուշարձան 423 թրք. örmek, չաղաթայ. orge-mek «հիւսել». ալթայ. urmek «հենուլ. հէնք անել»։ Pe-tersson KZ 47, 256 կցում է ուռ, ուռի բառին (որ տե՛ս)։ Նոյնը կրկնում է Po-korny 2, էջ 374։

• ՓՈԽ. -Պատահական նմանութիւն ունին և հայերէնից չեն փոխառեալ բոհեմ. arkana «ցանց, թակարդ» (տես Vaillant, Gram. des Bohémiens, Paris 1868, էջ 95), ռուս. ap-канъ, ն. ասոր. ork'än «ձի կամ մարդ բըռ-նելու մի տեսակ չուան», որոնք ծագում են թթր. [arabic word] arγan, [arabic word] ︎ arqan «հաստ չուան» բառից (Будaговъ, Cpaв. cлов. I, էջ 30, Berneker 30)։


Ուս, ոց

s.

shoulder;
back;
— շինուածոց, wing of a building;
ելանել ի յ— երիվարի, to ride, to mount, on horse-back;
զուսովք արկանել, to put on one's back;
— դնել, to become stiff-necked, obstinate;
բարձր ուսովք չափ ի վեր, taller by a head and shoulders;
cf. Ընդոստ.

• ՓՈԽ.-Մեզանից չի կարող փոխառեալ լի-նել թրք. ❇ us «ողջամտութիւն, խելք. զգօնութիւն» (որից uslu «խելօք, լուրջ, խո-հեմ», uslanmaq «խելօքանալ»), որովհետև բառը տարածուած է բոլոր Ալթայական լե-ռուների մէջ՝ այլևայլ առումներով. այսպէս՝ չաղաթ. ❇ us «ուսում, միտք», [arabic word] es «միտք», [arabic word] eslik «իմաստուն, խոհեմ», ❇ [arabic word] is «իմացականութիւն, հոտ, հոտառութիւն» ևն ևն (տե՛ս vámbery, Etym. Wört. էջ 62)։


Շամբուշ

adj. fig.

foolish, mad;
extravagant, absurd;
carried away by passion, furious, maniac, mad for, dotingly fond of, lovestricken;
lewd, libidinous.

• = Իրանեան փոխառութիւն է. բարդուած է շամբ+ուշ բառերից. առաջինն է իրան. šam «խելագար» (հմմտ. պրս. ❇ šam «խե-լացնոր, յիմարած, խենթ», [arabic word] šamīdan «ուշաթափիլ, երկնչիլ», ❇šamida «խենթ, մտազնոր, ուշաթափեալ»), երկրորդը ուշ< զնդ. uši, պհլ. hos «խելք, միտք», որի վրայ տե՛ս առանձին։ Ըստ այսմ մեր բառի ռուն ձևն է շամուշ (որից շամշիլ, շամշանք ևն) և թարմատար բ-ի յաւելումով՝ լամբուշ։-Հիւբշ. 310։


Շամղիտակ

s. bot.

s. bot. symphytum, pulmonaria, comfrey, consound.

• = Պհլ. փոխառութիւն. հմմտ. պհլ. [arabic word] šamblīt (գործածուած է Bundeheš-ում), պրս. [arabic word] šanbalī̄d «ծաղիկ իմն դեղ-նագոյն, որ ըստ ձևոյն և ըստ հոտոյն նման է ծաղկան թուրնջի և եթէ հոտոտիցի, փա-րատէ զգլխացաւութիւնն» (գործածել է Ֆիր-ռուսին, և համարւում է «սորնջան, Her-bstzeitlose», որ է ըստ Aнненковъ-ի բու-սաբանական բառարանի, էջ 104 լտ. colchi-cum autumnale L, ըստ դեղագործների cro-cus pratensis, ֆրանս. colchique, tue-chien, mort-chien, veilleuse, safran des prés, saf-ran bâtard, անգլ. tuberoot, ռուս. бeзвpe менница ևն). ասւում է նաև պրս. [arabic word] šanbalīt, ❇ šamlī̄d. ունինք նաև︎ [arabic word] šanbalīda «բուրումն ազգի ազգի ծաղկանց»։ Պրս. բառի յետին հյ. ձևն է շաբալութ, որ տե՛ս առանձին։ Այլ է պրս. [arabic word] ︎ šanbalil, որի վրայ տե՛ս բաղեղն բառի տակ։-Իրան, եան բառի արաբ. տառադարձութիւնն է ըիմ-լիտէճ (ըստ Նորայր ՀԱ 1924, 71), որ ներ-կայացնում է պհլ. šamlīdag ձևը։


Շամփուր, փրոյ

s.

spit;
ի — հարկանել, cf. Շամփրեմ.

• = Ասոր. [syriac word] ︎ šappūδa «անթրոց, հա-ցագործի երկաթեայ ձողը՝ կրակ խառնելու համար», որի հետ նոյն է արաբ. [arabic word] saf-fūd «միս խորովելու շամփուր», որից և [arabic word] tasfīd «միսր խորովելու համար շամ-փուրի վրայ անցունելով շարել» (Կամուս. րք. թրգմ. Ա. 624)։-Հիւբշ. 313։

• ՓՈԽ.-Վրաց. მამფηრი շամփուրի կամ ატცურიշամֆուրի «շամփուր», լազ. մինգ. šampuri «շամփուր, նիզակ», սվան. šamfvir «շամփուր»։ Erckert, Die spr. d. Kauk. Stam. 77 կովկասեաններից փոխառեալ է դնում նաև ռուս. šompuli «հրացանի մէջ վառօդ և շորի կտորտանք լցնելու ձող». (այս իմաստը գտնում ենք և Ղարաբաղի բարբա-ռում)։-Վիստոն եղբայրները (թրգմ. Խոր. էշ 72) հյ. շամփուր ձևի հետ նոյն են ղնում յն., οαμώήρα «թագաւորական գայիսոն՝ արեգակի պատկերով» (Յովսեպոս 20, 2)։


Շայեկան

cf. Շահեկան.

• = Կազմուած է շահ բառից՝ -անան մա. նիկով (հմմտ. պատուական)։ Այսպէս ըն-դունելու առ երևոյթս հակառակ են հե-տևեալ պարագաները. 1. Հ-ի փոխարէն յ ձայնը՝ որ աւելի սովորական է երևում և յատկապէս գտնւում է բառիս հնագոյն վկա-յութեան մէջ՝ Եբր︎ զ. 7։-2. Իբր յօդակապ դրուած ե ձայնաւորը՝ փոխանակ ա, ինչպէս ունինք շահական, շահականացու Մծբ.։--3 Բառս ո՛չ այնքան «շահաւէտ» նշանակու-թիւնն ունի, ինչպէս պէտք էր, որքան բաւա-կան տարբեր իմաստներ. օր. Եբր. զ. 7 «Ծը-նանիցի արդիւնս շայեկանս» հատուածում դրուած է յն. εδϑετον «յարմար, պատշաճ» բառի դէմ. միւս վկայութեանց մէջ զործած. ուած է ամպի, անձրևի, պտուղների, բոյսերի համար ևն (տե՛ս ՆՀԲ)։ Այս պատճառներից ռրդուած՝ ոմանք բառս համեմատում են պհլ. šayakān, պրս. [arabic word] šāyagan, šaygāu «լարմար, պատշաճ, բազում, առատ, ընդար-ձակ (յատկապես գանձի համար ասուած)» ձևերի հետ (հմմտ. տակը) և իրանեանից փոխառութիւն են դնում։ Բայց այս նմանու-թիւնը պատահական է և հայ բառը կապ չու-նի իրանեան ձևերի հետ։ Հակառաև աատճա-ռառանութիւնները կվերանան, երբ նկատենք թէ՝ 1. յ ձայնի փոխանակութիւնը գտնում ենք նաև շայել<շահել ձևի մէջ. 2. ե յօդա-կապը այնու ամենայնիւ իրանական ձևերով էլ չի կարող մեկնուիլ. (ընդհակառակը պէտք է կարծել թէ աւելի բանաւոր է մեկնել շահ բառով, ենթադրելով թէ սրա հնագոյն ձևը եղել է ուղ. *շահի, որից ստացուել է *շա-հիական>շահեկան, ճիշտ ինչպէս ունինք վաղ (հնագոյնը *վաղի) ձևից՝ վաղեմի (իբր *վաղիամի). 3. նշանակութեան զարգացումը զուտ հայկական է, որ գտնում ենք նաև շա-հաւոր, շահաւէտ, մանաւանդ անշահ «յոռի, ռէշ» բառերի մէջ (հմմտ. գւռ. անշահ տանձ, խնձոր ևն). 4. իրանեան բառերը գալիս են sah «թագաւոր» բառից, նշանակում են «թա-գաւորական» և էապէս համաձայն չեն մեր շայեկան բառի նշանակութիւնների հետ։-Հիւբշ. 309։ ՆՀԲ պրս. šāyasta «պիտանի, արժա-նի» ձևից։ Lag. Arm. Stud. § 1665 պրս. ygān, šahagān «առատ։


Շապիկ, պկաց

s.

shirt, linen;
— քահանայական, alb;
— սարկաւագաց, դպրաց, rochet, surplice;
dalmatic, tunic;
— կանանց, chemise, shift.

• = Պհլ. [other alphabet] šapik «նուիրական շապիկ զրադաշտականաց», որից šapīkīh «նուիրա-կան շապիկը հագնելու արարողութիւնը». պրս. ❇ šabī «գիշերային, գիշերազգեստ», բելուճ. šapīg «գիշերային», սեմնանի ševī «շապիկ». այս բառերը ծագում են զնդ. [arabic word] μ ︎ xšapa=պհլ. [other alphabet] շ šap=պրս. ❇ šab «գիշեր» բառից։ Պարսկականից է փոխառեալ նաև (ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 410) արաբ. ❇ sabuǰ կամ ❇sabuja «առանց օձիքի արաբական շապիկ, սև աբա կամ սև կապերտ»։ Ըստ այսմ շապիկ բուն նշանակում է «գիշերային (զգեստ)»։-Հիւբշ. 211։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ պէտք է լի-նի քրդ. šapək «բաճկոն» (Շւոտ, Քրդերր Տաճկաց-Հայաստ. Ա. 129)։


Շատրուան, աց

s.

tent, pavilion, marquee.

• = Պրս. [arabic word] sādravān կամ šādur-van ևն «շատրուան, ջրբուղխ՝ ուստի ջուրն բռնութեամբ ոստուցեալ ի վեր ցայտէ». սրա-նից են փոխառեալ նաև քրդ. šadirevan, ša-zirevan, šadruvan, վրաց. შმადრევანი շադ-րեվանի «ջրի շատրուան», արևել. թրք. [arabic word] šudreven «ցօղ, նուրբ անձրև», սերբ. šadrevan, sahdrvan, šedervan, ša-drman, բուլգար. šedravan, ռում. sader-vin, sadorvin «շատրուան»։-Հիւբշ. 212։


Շատրուան

s.

water-spout, fountain, jet.

• = Պրս. [arabic word] sādravān կամ šādur-van ևն «շատրուան, ջրբուղխ՝ ուստի ջուրն բռնութեամբ ոստուցեալ ի վեր ցայտէ». սրա-նից են փոխառեալ նաև քրդ. šadirevan, ša-zirevan, šadruvan, վրաց. შმადრევანი շադ-րեվանի «ջրի շատրուան», արևել. թրք. [arabic word] šudreven «ցօղ, նուրբ անձրև», սերբ. šadrevan, sahdrvan, šedervan, ša-drman, բուլգար. šedravan, ռում. sader-vin, sadorvin «շատրուան»։-Հիւբշ. 212։


Շար, ից

s.

string, file, line, range, row, rank, order, long string, concatenation, chain, series, suite, train;
multitude, great number;
composition;
—ք մարգարտաց, string of pearls;
ոսկի —, gold chain;
—ք լերանց, mountain-chain;
— ճանճից, swarm or lot of flies;
— մրջմանց, swarm of ants;
anthill;
— շանց, pack, number of dogs;
— ազգաբանութեան, genealogy;
ի —ի հարկանել, to register, to record, to set or write down;
ի —ի արկանել, to string, to range, to rank;
ի — արկեալ թուել, to enumerate, to number, to count;
ի միում —ի հարեալ ընդ մի համարել, to be enumerated in the same series;
յանտեղեաց —ին է այս, it is very far from the purpose.

• ՆՀԲ լծ. թրք. səra, յն. σειρά, լտ. se ries. նաև թրք. súru «ջոկ. խումբ», Մորթման ZDMG 31, 434 բևէռ. siru «շարք», գերմ. Schaar «խումբ»։ Lag. Arm. Stud. § 1687 հյ. շարկայ «բա-ղադրեալ» բառը համարում է սեմական իբր ասոր. [syriac word] ︎ šarkā «λείπεται» և արաբ. [arabic word] ❇ širkat «ընկերանալ»։ Հիւբշ. ZDMG 35 (1881), 177 ցոյց է տալիս որ շարկայ ամենևին կապ չունի սեմաևանի հետ և կազմուած է յն. συγϰείμενος = լտ. constans հոմանիշից թարգմանաբար՝ հյ. շար և կայ բառե-րով։ Հիւնք. շար=յն. σειρα և թրք. səra «շարք»։ Մառ, Иппoл. 67 ասոր. šara «շղթայ» բառից փոխառեալ։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յուշարձան 407 սումեր. sar, šar «գիծ, շարք», 422, 426 չաղաթ. sirgi, surgu, ույգուր. serge, ում. səra. եաքութ. särga «շարք, կարգ, գիծ»։ Մարտիրոսեան, ՀԱ 1924, 457 հաթ. šarnizki «տեղը դնել, լցնել, շա-րել»։ Պատահական նմանութիւն ունի ա-րաբ. [arabic word] širā «փռել» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 847)։

• ՆՀԲ յն. և լտ. ձևերի հետ։ Lag. Arm. Stud. § 1684 յն. σάρος Հիւբշ. 313 դնում է ասորական փոխառութեանց մէջ և հա-մարում է թէ յունարէնի վրայից հայոց ձեռքով սեմականի ձև է տրուած! Jen-sen, Hitt. u. Arm. 213 որովհետև կարող չէ գալ ասորուց, ուստի դնում է հաթե-րէնի միջնորդութեամբ։ Հիւնք. դար բա-ռից։


Շարաբ, ոյ, ի

cf. Շարապ.

• = Արաբ. ❇ ︎ šarāb «գինի, ըմպելիք. խմիչք» (ծագում է❇šrb «խմել» արմա-տից). նոյն բառից են փոխառեալ նաև իտալ. sriroppo, sciloppo, ֆրանս. sirop, գերմ. Sу-rup, լտ. syrupus, ռուս. cиропъ, թրք. šurub ևն։-Հիւբշ. 273։


Շարական, ի, աց

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. շարական, Ալշ. Մշ. Պլ. Սեբ. շարագան, Ննխ Ռ. շարագան, Ասլ. շարագտ, Ագլ. շրա՛կան, Մև. շmրmկան, Տիգ. շmրmգmն, Մրղ. շառա-կան, Զթ. շայագօն, շարագոն, Սվեդ. շmրm-գուն. բոլորն էլ գրականից փոխառեալ։


Շաւիղ, ւղաց

s. fig. ast.

path, road, way, passage;
trace, vestige, footprint;
conduct, deportment;
— մոլորակի, orbit of a planet;
— երկաթակուռ, cf. Երկաթուղի.

• ՆՀԲ լծ. արաբ. զէպիլ, լտ. semita։ Lag. Ges. Abhd. 66 հայ բառը դնում է հնխ. č̌yu արմատից և սեմական ձևերը հայից փոխառեալ է համարում։ Նոյն, Arm. Stud. § 1689 հայերէնի մէջ -իղ մասնիկ չգտնելով և սեմական բառերը շատ գործածական լինելով՝ հայերէնը դնում է փոխառեալ ասորուց։ Հիւնք. բաւիղ բառից։


Շաքար, ի, աւ

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

• = Պրս. [arabic word] šakar հոմանիշից. այս էլ մի հնդկական բառ է. հմմտ. սանս. [other alphabet] çarkarā, պալի sakkharā. թւում է թէ հնդիկ բառն էլ հնագոյն ժամանակ փոխառեալ է հնդկաչինական լեզուներից (հմմտ. J. Przy. luski MSL 22, 208. նկատելի է սակայն որ սանս. բառի առաջին իմաստն է «խիճ, խո-շոր աւազ», երկրորդ՝ «շաքարաւազ»). յետոյ, նիւթի հետ միասին բառը բենգալից անցաւ միւս ասիական լեզուներին. ինչ. պրս. ša-kar, šakkar, վրաց. მაკარი շաքարի, մինգր. მანკარიշանքարի, սվան. թուշ. šak'ar, ափ-խազ. aššak'ar, քրդ. šekir, sukir, šeker. թրք. šeker, արաբ. [arabic word] sukkar, ասոր. [syriac word] šekar. նոյնը խաչակիրների ժամանաև ա-րաբների միջոցով անցաւ Եւրոպա և ձևա-ցան՝ յն. σάϰχαρ, σάϰχαρον, σάχαρον (Boisacq 849). լտ. saccharum, մլատ. zucharum zu. cara, սպան. azucar, իտալ. zucchero. ֆրանս. sucre, գերմ. Zucker (իտալերէնից Kluge 547), անգլ. sugar (հնչւում է šugr, ուր § ձայնը նորից վերականգնուած է), ռուս. caxapъ, բուլգ. zahar, սերբ. cahara (Ber-neker 131) ևն։-Հիւբշ. 213։

• ԳՒՌ.-Երև. Մշ. Ննխ. Ջղ. Սչ. Տփ. օտքար Ալշ. շակար, Խրբ. Ղրբ. Սեբ. Տիգ. շmքmր, Սլմ. Ախց. Կր. Ագլ. Մկ. Մրղ. Շմ. Վն. շm-քimր, Ասլ. լէքէ՝ր, Հմշ. Պլ. շէքէր (սրանք թուրքերէնից նոր փոխառութեամբ), Հճ. շա-քօյ, Զթ. շանքօյ, շանքոր, Սվեդ. շmքքուր։ Նոր բառեր են շաքարի, շաքարենի, շաքար-կենի, շաքարածաղիկ, շաքարկոտրի կամ շա-քարկոտրելի։


Շեղջ, ից

s.

heap, mass, pile, stock, hoard, accumulation;
— ցորենոյ, stack, rick;
— խոտոյ, hay-cock, mow;
— — or —ս —ս, cf. Շեղջաշեղջ;
— կուտել, կուտել —ս —ս, to heap up, to pile up.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. լեխջ՝, Մկ. շէղճ, Վն. շեղք, Երև. սեխճ «շեղջ, դէզ». նոյն բառը Ղզ. «վա-ռարանի մէջ դիզուած կրակ» նշանակու-թեամբ. որից Ջղ. չխչել «դիզել, հաւաքել». նոր բառեր են շեղջանակ Վն. «շեղջի նման դիզուած», շեղջակոլոլ Ղզ. «կրակախառն. կիսավառ»։


Շերաս

cf. Շերամ.

• = Փոխառեալ բառ է, բայց յայտնի չէ ո՛ր լեզուից. հմմտ. յն. օήρ, սեռ. οηρος «շերամ. 2. մետաքսէ թել կամ հիւսուած կտոր», որ գալիս է 2ήρ, սեռ. Նηρός, յգ. օί *ήρες ազգի անունից (Boisacq 861). այս անունով հին յոյները հասկանում էին ծայրագոյն Ասիոյ մի ժողովուրդ, որից սովորել էին մետաքսա-գործութեան արհեստը։ (Ըստ Schrader, Reallex. յոյն բառը ծագում է մանչու sirghé, կորէական sir «մետաքս» բառից, որից ժո-ղովրդական ստուգաբանութեամբ ձևացել են մի կողմից σήρ և միւս կողմից օὶ Ջῆρeς)։ Յու-նարէնից է ծագում լտ. seris «շերամ»։ Բայց հայը չի կարող յունարէնից լինել փոխառեալ՝ նախաձայն շ-ի պատճառաւ։ Ըստ Lag. նա-խաձայնին համաձայն են ասոր. ❇ կամ ❇ šerāyā «մետաքսեղէն», [syriac word] ❇ abd šerāyā «շերամաբոյծ», [syriac word] šərmar «the silk cotton tree» (Brockelmann, Lex. syr. 362բ, 390 ա)։

• ՓՈԽ.-Patrubány SA 1, 224 հյ. շերամ բառից փոխառեալ է դնում հունդ. selyem «միտաքս»։


Շերտ, ից

s.

splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
— տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.

• Kiggs, Քերակ. էջ 61 անգլ. shred «մանրել, կտրտել» բառի հետ։-Տէրվ. նախալ. 112 հնխ. skard «ճեղքել» ար. մատից. հմմտ. գոթ. skreitan։ Հիւնք. շուրթն բառից։ Bugge KZ 32, 57 հա-մարում է շրջուած *շետր ձևից և կցում է յն. *σχέδη (որից լատ. scheda) σγεδαριον «գրքոյկ, թերթ, տախտակ». σϰεδάννυμι «ցրուել, ցանցնել» բառերին։ թէ շերտ ձևին նման ուրիշ մի խումբ բառերի համեմատութիւնը։ Այլսպէց՝ ❇) յն. σχέδη «տախտակ, թերթ», որ ա-ւանդուած է յետնաբար, փոխառեալ է ընդհակառակը լտ. scheda բառից. այս էլ յառաջանում է յն. σγίδη բառից, որ պատկանում է σχίζω բային (Pokornv 2, 558, Walde 684), որի համա-պատասխանն է հյ. զտել։ 2) յն. οϰεδάννυμι «ցրուել, σϰί́δναμαι «ցրուել, տարածել» նշանակութեամբ յարմար չեն շերտ բառին։ 2) Աւելի յարմար ևն նշանակութեամբ յն. σγίζω «ճեղ-քել», σγίζα «փայտի կտոր», šσγίδας «ճեղքուած փայտ», գերմ. Scheit «փալ-տի մեծ կտոր» ևն, բայց ձայնապէս ան. յարմար են (ծագում են հնխ. sk'hid ձևից, որ է հյ. ցտել)։ 4) Եթե ընդունինք թէ հյ. շ


Շեփորայ, ից

s.

haut-boy;
cf. Փող.

• = Ասոր. [syriac word] šītorā «շեփոր», որ գալիս է հրէարէն [hebrew word] šifūra, եբր. [hebrew word] šōfār «շեփոր, պատերազմական փող» բա-ռից. սրանից են փոխառեալ նաև պրս. [arabic word] šapor կամ [arabic word] šēpor, արաբ. [arabic word] ša-būr «շեփոր, փող»։ Բառս բնիկ սեմական է. նախապէս նշանակում էր «եղջիւր, կոտոռ». հմմտ. ասուր. [other alphabet] šappa ru «վայրի այծ», արաբ. ❇ savāfir «խոյի եղջիւրներ» (Strassmaier, Alphab Verzeich. 994, Delitzsch, Assyr. Handwb. 683)։-Հիւբշ. 313։


Շէն, շինից

s. adj.

inhabited place;
village, hamlet;
inhabitation;
edifice;
peopled, inhabited;
in good state, prosperous;
fertile, fruitful;
happy, gay;
ոչ միայն —ս, այլեւ յանշէնս, not only in inhabited but also in desert places;
եւ որ —ն մնասցէ, and that which shall not be destroyed.

• = Պհլ. šēn ձևից, որ թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում նորագիւտ սոգդ. šēn «տեղի հանգստեան» (Gauthiot, Gram. sogd. 96)։ Այս բառը ծագում է իրան. ši «բնակիլ» արմատից. հմմտ. զնդ. siti-«բնա-կարան», -šayana «բնակութիւն, բնակառան» anašita-«անբնակ», šōiϑra-«բնակավայր». սանս. kšaya-, kšiti-«բնակարան», որոնց ցեղակից են յն. ϰτίζω «շինել, հիմնել», εύxτίμενος «բարեշէն», հռոդ. ϰτοίνα «բնա-ևաւռան. գաւառակ», լտ. situs «շինուած, հիմնւած, զետեղուած, դիրք»։ Բոլորի հնխ. արմատը k'bei-«բնակիլ, հաստատուն բնա-կութիւն հիմնել» (Walde 718, Pokorny 1, 504, Boisacq 526)։ Իրանեանից փոխառեալ է նաև ասոր. [syriac word] ︎ šainā «մշակեալ երկիր, ւաջողութիւն, երջանկութիւն, խաղաղութիւն, չէն, բարեբեր»։-Հիւբշ. 213։

• 166 սանս. kš̌i, յն. ϰει-(εύϰτἰμενος ձևի մէջ)։ Spiegel, Huzw. Gram. 190 զնդ. ši «բնակիլ» արմատից։ Pictet 2, 244 սանս. kši։ Müller SWAW 42, 254 զնռ. ši, յն. ϰτίζω։ Justi, Zendsp. 95 xši «բնա-կիլ» արմատի տակ։ Lag. Btrg. bktr. Lex. 63 զնդ. šayana, ինչպէս նաև բար. դութեանց վերջում, ինչ. Հայկաշէն, ճիշտ զնդ. Suγδōšayana։ Նոյնը նաև Müller SWAW 78, 431, Armeniaca IV 425 և Հիւբշ. KZ 23, 39։-Մորթման ZDMG 26, 565 բևեռ. šinidai կամ šini-dai «շինել տուի»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 93 շէն «գիւղ»=զնդ. šayana, իսկ շէն «ուրախ»=թրք. šen պատահա-կան է։ Justi, Kurd. Gr. 211 քրդ. niži nim «շինեմ»։ Տէրվ. Նախալ. 127 հնխ skaina ձևից։ Հիւնք. բոլորն էլ շէն «ու-րախ» բառից։ Հիւբշ. Arm. Gram. 213 դրած էր վերի ձևով՝ իբր իրանեան փո-խառութիւն. բայց Strassburger Eestsch. rift, էջ 70-71 ընդունելով որ ասորի բառը ըստ Nöldeke բնիկ սեմական է և պահլաւ բառը գոյութիւն չունի, հրա-ժարուեց նախորդ մեկնութիւնից և հայե-րէնը դրաւ բնիկ՝ իբր ցեղակից վերի բա-ռերի հետ, հնխ. kῥoinā-ձևից. միայն կասկածելի է համարում kի->շ ձայնա-փոխութիւնը, որ այլուր չի պատահում։ -Karst, Յուշարձան 415 մոնղոլ. čik, բուրեաթ. šike, seke, կալմուկ. tsekele, թունգուզ. tseke, seke, թրք. čun, čin կըրկըզ. šijn, šen «ուղիղ» բառերի հետ. Սանտալճեան, ՀԱ 1913, 409 խալդ. §i։ Վերի մեկնութիւնը հաստատեց Sale mann ИАН 1913, էջ 1130, հայերէնի հետ դնելով նորագիւտ սոգդ. sin ձևը։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 խալդ. -xinili։


Շիմշիր

s.

sword.

• ՆՀԲ բառ պրս.։ Lag. Ges. Abhd. 73 պրս. šamsīr ձևից փոխառեալ։


Շիշ, շշի, շշից

s.

glass bottle, bottle, phial;
alabaster vase;
խցել զ—, to cork;
to put the stopper on;
բանալ զ—, to draw the cork, to uncork;
to take the stopper out of.

• Նախ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 142 և յետոյ ԳԴ դրին պրս. šiša ձևից։ ՆՀԲ այլազգ. լիշէ, շիշլէi Lag. Gesam Abhd. 83 պրս. šīša։ Հիւնք. պրս. շիյշ, թրք. շիշէ։ ԳԻՌ.-Կայ միայն Զթ. շիշ. միւսները նոր փոխառութեամբ ունին թրք. šiše և վռառ. šuša ձևերը։


Շիշակ, աց

s.

lamb of a year old, yearling sheep.

• = Պրս. [arabic word] šišak կամ [arabic word] sīšāk «մեամեալ գառ», որից փոխառեալ են նաև արևել. թրք. [arabic word] šišak «երկամեայ ոչխար՝ այծ» (Shaw), [arabic word] sišek կամ [arabic word] ššek «մեծ ոչխար» P. de Cour-teille, Vámbery), թրք. [arabic word] šisek «մի-ամեայ գառ» (Будaговъ 1, 667), քրդ. sisak, լազ. šīšeγi «երկու տարեկան գառ», վրաց. მიმაგი շիշագի «միամեայ գառ՝ լաւ սնուած».


*Շիպ

cf. Պաղլեղ.

• = Արաբ. [arabic word] šabb «պաղլեղ», որից փոխառեալ են նաև թրք. և քրդ. šab, պրս. [arabic word] šab «պաղլեղ»։-Հիւբշ. 273։

• ԳՒՌ.-Ախց. Կր. շիպ, Երև. Ղրբ. Սլմ. Տփ. շիբ, Սչ. շիբ՝, Ալշ. շըբ, Պլ. շաբ ևն։-Շպլեղ ձևն ունին Մշ. շբլեղ, Զթ. շը'բլեղ, Բլ. շբլեխ (այս վերջինը նշանակում է «այրած ու ծե-ծած պաղլեղի և ձուի դեղնուցի խառնուրռ. որ իբր դեղ աչքի են քաշում»)։-Նոր բառեր են շպամանիկ, շպեռաց, շպջուր։


Շիրիկ

s.

sesame-oil.

• = Պհլ. *š̌īrik ձևից, որի հետ հմմտ. աոս օ [arabic word] sīra «սուսամի իւղ», ❇ ︎ šīrvγan և [arabic word] šīrpuxt «սուսամի իւղ» բառե-րը։ Իրանեանից են փոխառեալ նաև գնչ. širii «ձէթ» (Vaillant, Gram. Bohem. 127). ա-ԳԴ, էջ 368), թրք. ❇ ❇ šərlaγan-(որ ձևափոխութիւնն է պրս. sīr-ruγan «շիրիկ-ձէթ» բառի), արևել. թրք. širbaxt (որ պրս. šīrpuxt ձևից է և այժմ էլ գործածական է Կովկասում)։ Կայ վերջապէս ասոր. ❇ sirig «սուսամի իւղ» (Brockelm.. Lex. syr 389ա), որ թերևս հայերէնից է փոխառեալ։ Թէև հայերէն բառը ուշ է աւանդուած և չէր կարող ենթադրել պհլ. ձևը, բայց նա ան-շուշտ աւելի հին է և պհլ. ձևի գոյութեան ապացոյց է արաբ. Siriǰ։


Շիրիմ, րմաց

s.

tomb, sepulchre, urn, monument;
—ք, cemetery;
մարմնածախ —, sarcophagus;
— հոյակապ, mausoleum;
— դատարկ, cenotaph.

• Տաթև. հարց. 678 «շիրիմն ստուռա-ռանի թէ աստի շարժիմ կամ շինիմ ի յարութեան աւուրն»։ ՆՀԲ արաբ. սիրր, պրս. [arabic word] gor, ռմկ. կօռ, լծ. կոյր և խա-ւար։ Pictet 2, 280 սանս. sirā սեահ. փուշ siri «պտուկ», ռուս. sirena «կաթ-սայ», յն. σίρος, σειρός «փոս, խոռոչ»։ Pedersen KZ 38, 395 թերևս զնդ. šairimya և սրանով հսլ. chramu «տուն», սերբ. chrām, սանս. harmyám հհաստատուն բնակարան կամ շէնք» բառերի հետ։ Patrubány IF 14, 55 ար-մատը շէր (որից փոխառեալ հունգ. sir «գերեզման»). հմմտ. լն. ϰεῖμαι սանս. šetē «պառկիլ»։ Մառ, Oтчeтъ aнiи-cкaго музея 1917, էջ 40 խալդ. nir-ibi «շիրիմ», վրաց. širimi և հյ. շիրիմ դը-նում է *շիր-նիր «քար» արմատից -ibi=-իմ յոգնակերտ մասնիկով։ Բժշ.։ (Ըստ Բառ. երեմ. 246 շիւ «ճիւղ, ոստ»)։


Շղուաբարոյ

cf. Շողոմարար.

• ՆՀԲ վերիվերոյ մեկնում է բառը «շո-ղոմարար, քծնող, շնթող, շլխտի, ճիլ-վէճի», իսկ շղուրտաբարոյ համարում է «մայրենամիտ, վայրագ, լծ. լտ. silva-nus, ի յն. իլէ՛օս»։ Այսպէս են նաև ՋԲ և ԱԲ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Արրտ 1898, 311 և 1910, 180 (դնելով վրացե-րէնը հայերէնից փոխառեալ), որից յե-տոյ Մառ. ЗВО 16, 150, հյ. թրգմ. Մկրտ. Հայոց, Վրաց... Վղրշպտ. 1911, էջ 88, որ հայերէն բառը փոխառեալ է դնում վրացերէնից, ինչ որ աւելի բա-նաւոր է թւում։ Պատահակա՞ն նմանու-թիւն ունի արաբ. ❇šūla «յիմար կին» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 261)։


Շմոր

s. adj.

tumult, trouble, discord;
tumultuous, turbulent, agitated.

• «խառնակութիւն, շփո-թութիւն, կռիւ» Մարթին. Անսիզք, էջ 39. Սմբ. պտմ. 128. դատ. 17, Միխ. աս. 519 որից շլմորեցուցանել «շուարեցնել, շփոթել» Կիւրղ. ծն. շմորեցուցանել Պտմ. աղէքս. 1Ո1 շլմորիլ «շփոթիլ» Կիւրղ. ծն. շմորիլ «գժտիլ» Ուոհ. 425. Մարթին. «կռուի՞լ» Գիրք թղ. 504 շմորութիւն Վրդ. առ. 183. գրուած է նաև լշմորեալ Գիրք թղ. էջ 7։


Շպար, աց

s.

paint, rouge;
plaster.

• = Ասորական փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. ❇ šappīr «գեղեցիկ», [syriac word] šufr։ «գեղեցկութիւն, փառք», ❇əfar «գեղեց-կանալ». բայական ձևերից մէկն էլ նշանա-կում է «զարդարել, գեղեցկացնել». հայերէ-նին համապատասխան բուն ասորի բառը՝ որ կազմուած էր այս արմատից, կորած է։-Հիւբշ. 3142

• Schrōder, Thesaur. 46 փոխառեալ վերի ասորի ձևերից։ ՆՀԲ լծ. հյ. ծեփ։ Հիւնք. ասպար բառից։


Շպետ, աց

s.

shepherd;
cf. Հովիւ.

• -Պհյ. *šupat<հպրս. *fšupati-, զնդ։ *fšupaiti-«հովիւ» բառից, որ կազմուած է հպրս. fšu=զնդ. [other alphabet] fšu-«ոչխար» և հպրս. pati=զնդ. paiti-«պետ» բա-ռերից. հմմտ. պրս. ❇ šubān, պհլ. [other alphabet] šupān, špān, աֆղ. špūn, բելուճ. šipānk, քրդ. šiwan, šewan, զազտ šuane «հովիւ». որոնք ենթադրում են հպրս. և զնդ. *fsupāna-ձևը, կազմուած նոյն fšu-«ոչխար» բա-ռից+pāna-«պահապան» (Horn § 776)։-Պարսկականից է փոխառեալ նաև թրք. [arabic word] čoban «հովիւ», որի միջոցով էլ ուկր. co-ban, čaban, ռուս. գւռ. чaбанъ, բուլգ. co-ban, սերբ. čōban, լեհ. czaban (Berneker 159) հոմանիշները։-Հիւբշ. 215։


Շռատ

cf. Միզագրաւ.

• = Վրաց. შრატიշրատի «պանրից ևամ մած-նից վազած ջուրը»։ Որովհետև հայ բառը շատ ուշ է աւանդուած, խիստ քիչ է գոր-ծածուած և այժմ էլ գոյութիւն ունի միայն Խտջ. գաւառականում, մինչդեռ վրացերէնը կենդանի և շատ սովորական ձև է, ուստի պէտք է կարծել թէ հայերէնը փոխառութիւն է վրացականից։-Աճ.


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

• = Փոխառեալ պիտի դնել յն. χέ́ρνιβον «կոնք, մէջը ձեռք լուալու լական» բառից, հմմտ. յն. χερνιβόζεστα որ բոլորովին նոյն է Մաշտոցի «զշռնիտն և զքսեստինն» ձևի հետ։ Մագում է յն. χείρ «ձեռք» բառից (Boisacq 1056)։ Վերջաձայնի տարբերութեան համար պէտք է ենթադրել թերևս յետին յն. ռմկ. մի ձև, որ աւելի մօտիկ էր հայերէնին։


Շրէշ

s.

cf. Շռէզ;
glue, gluten.

• -Պրս. *širēš ձևից, որի դէմ ունինք պրս. siris, sirišem «շրէշ, սոսինձ», ինչպէս նաև պրս. [arabic word] č̌ares, քրդ. ciriz, čiriš, աֆղ. sarēš «սոսինձ». փոխառութեամբ թռօ. [arabic word] čiris, արաբ. ❇ [arabic word] Sīras (Կա-մուս. թրք. թրգմ. Բ. 250), արևել. թրք. [arabic word] širis, ուտ. շիրիշ, ռում. čiriz, հունգ. csiriz «շրէշ»։ Իրանեան ձևերը ծա-գում են sris արմատից. հմմտ. զնդ. sraeš-«կպիլ, փակչիլ», սանս. çliš, çris «կպցնել, միացնել, փակցնել», պրս. [arabic word] sīris-tan «զանգել, թրել (խմոր ևն)», ❇ sirist «խառնուածք կամ բնութիւն» [arabic word] sirišagar «հաց շաղւող, խմոր շինող», պհլ. sristan (Horn § 732, Հիւբշ. Persische Stud 75)։

• ԳՒՌ.-Ախց. Խտջ. Կր. Սեբ. Տփ. շրէշ, Զթ. շը'յէշ, շը'րէշ, Ագլ. Գոր. Ղրբ. շրիշ, Շմ. չի-րիշ, Հճ. շmյէլ, Բբ. շէրէշ, չրէշ, Ալշ. Երև. Մկ. Սլմ. Վն. շրէշտ, Մրղ. շիրէշտ, Ջղ, շրիշտ, Խրբ. Տիգ. շրէզ, Մշ. շրէզ, շրէզդ, Բլ. շրէստ. Պլ. (նոր փոխառութեամբ թուրքերէ-նից) չիրիշ։-Նոր բառեր են շրեշուկ, շրէշ-խնջլոզ, շրեշտաջուր, շրէշտուն։


Շրուշակ, աց

s.

nose-baud;
twitch;
bridle;
cf. Շրուշանակ.

• (որ և շրոշակ, շրօշակ) «սանձ. յատկապէս ձիու քթի վրայի կապը» Եփր. ծն-էջ 52. Կնիք հաւ. էջ 300. Վանակ. յոբ. Սարկ. քհ. (Սոփերք, հտ. Գ. էջ 45), Վրդ. լս. 62 (գրծ. շրուշակաւ), Վրք. հց. ա. 35. Անան. թրգ. 12. (երբեմն նաև Դ. թգ. եթ. 28 ւուս-անցքի վրայ՝ իբրև բացատրութիւն կարթ բառի)։ Նո՞յն է արդեօք նաև շրօշակ, շրուշա-նակ «վզի ջղերը կամ յօդերը». (Ոչ պարա-նոցին շրօշակք առ պճղանցն խառնուածսն մուռրեալք զտեղի խնդրէին. Եպիփ. յար. մեռ. կամ ըստ Ճառընտ. Ոսկ. յեզեկ. Ոչ պա-րանոցին շրուշանակքն)։ Սխալմամբ շփոթ-ուած է շօթ բառի հետ. հմմտ. Եհան ընդ ռնգունս նորա զշրօշակս և զկարկանդակս. Վկ. արև. (Սոփերք, Ի. 74), որ էջմիածնի տպագրութեան մէջ (էջ 23) ունի զշաւթս ձևը


Շփոթ, ից

s. adj.

confusion, broil, embarrassment, trouble, disorder, tumult, uproar;
confused, mixed, confounded, troubled, disordered, out of order;
deranged, complicated;
indistinct;
—ս յուզել, յարուցանել, to excite confusion, trouble, sedition;
աղմուկ —ի յարուցանել, to make a clatter, racket or uproar, to kick up a row;
յայն աղմուկ —ի, in that disorder;
cf. Աղմուկ.

• , ի, ո հլ. «խառնակութիւն, իրարան-ցում, տակնուվրայութիւն» Խոր. Պիտ. Յհ, կթ. «խառնակ» Լմբ. իմ. «կռիւ» Վրք. հց. բ. 108, 371. որից շփոթել ՍԳր. Եփր. ծն շփոթական Սեբեր. շփոթանք Եփր. ծն. էջ 26, շփոթումն Խոր. անշփոթ Պիտ. դիւրաշփոբ Թէոփ. խ. մկ. բազմաշփոթ Ճառընտ. հեշտա-շփոթ Թէոփ. խ. մկ. (սխալ հնչմամբ գըր-ուած ունինք անըշփոթ, շփոյթ, բազմաշը-փոյթ). նոր բառեր են շփոթութիւն, խառնա-շփոթ ևն։


Շօթ, ից

s.

light cake.

• ԳՒՌ.-Ատն. Ղրբ. շօթ «լաւաշի պէս բա-րակ մի տեսակ հաց». իսկ Տփ. շօ՜թի նոր փոխառութիւն վրացերէնից։

• ՓՈԽ.-Վրաց. მოთი շոթի «երկար հաղ» (այս բառը փոխառեալ է հայերէնից յե-տին շրջանում, երբ աւ դարձած էր օ. հա-կառակ պարագային պիտի ունենայինք հյ. շոթ)։


Ոբողոս, ի

s.

obole, obolus.

• = Յն. ὸβολός նոյն նշ. որից փոխառեաւ են նաև լտ. obolus, ֆրանս. obole ևն. բառս նոյն է յն. ὄβελός «խորովածի շամփուր» ձևի հետ. ծագումը տե՛ս Boisacq 682։-Հիւբշ. 368։


Ոզոր

s.

wicker, osier;
osier-band, straw-band;
—ածեծ առնեմ, to strike with rods or osiers, to whip, to flog.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ozg'ho «ճիւղ» ձե-ւից, որի միւս ժառանգներն են յն. ὄσχος և պհլ. azg «ճիւղ» (սրանից է փոխառեալ հյ. ազգ). ձայնական յարաբերութիւնը ճիշտ այն է, ինչ յն. μόχος=հյ. մոգի<հնխ. mozg'ho-ոզոր բառի մեջ ր մասնիկ է (Pokorny, I. 185)։-Աճ.


Ողկոյզ, ուզի, ուզոյ, ուզից, ուզաց, ուզոց

s.

bunch of grapes.

• Böttich. Arica 74, 198 կցում է պրս. angūr «խաղող» և արաբ. [arabic word] 'anqūd «ողկոյզ» ձևերին։ Lag. Urgesch. 837 և Arm. Stud. § 1728 փոխառեալ է դնում արաբ. *anqud ձևից, որ մերժում է Հիւբշ. 273։-Հիւնք. ընկոյզ բառից։ Մառ ИАН 1915, 942 վրաց. ղ'ուրձենի «խա-ղող» բառի հետ։ Տե՛ս նաև կոյզ։


Ողն, ղին, ղունք, ղանց

s. fig.

spine, back-bone;
chine, back;
spinal marrow;
— նաւին, deck of a ship;
— երկնի, the highest heaven;
ողունք երկրի, precipice, declivity;
mountains;
բեկանել զ—, to break the spine, to chine;
— անկանել, to lie down, to lay oneself down, to stretch one's limbs;
to neglect, not to care for;
յ— երթալ, to stretch oneself;
to stretch out one's arms (in yawning or awaking);
յ— կալ, to stand erect, to draw oneself up, cf. Բարձրավզիմ, cf. Խրոխտամ;
to grow proud;
to become rebellious;
խստացուցանել զ—, to stiffen one's neck, to be proud, stubborn, contumacious;
— առնուլ, to lean against;
to find support;
— առնուլ ի վշտաց, to breathe from one's troubles, to repose from care or affliction;
— բեկանիլ, to sprain or break one's back or neck;
to end in smoke;
to become discouraged, disheartened, desponding, to droop.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. olen-ձևից. սրա հետ հմմտ. յն. ώλένη, ώλήν «արմուկ, վերնա-բազուկ, ձեռք», ὥλλόν, ὥλέϰρανον, ὸλέϰρανο «արմուկի ծայրը», լտ. ulna (<հնխ. olenā) «արմուկի ոսկորը, ամբողջ թևը, նախաբա-զուկ, գրկաչափ», գոթ. aleina, հբգ. elina «արմուկ», գերմ. Elle, անգլ. ell, հոլլ. el, հիսլ. oln, անգսք. eln «գրկաչափ» (գերմա-նաևան alina ձևից փոխառեալ են ռոմա-նական ձևերը, ինչպէս իտալ. auna, ֆրանս. aune «գրկաչափ»), կիմր. կորն. elin, հիռլ. uilen, պրս. [arabic word] āran «արմուկ», ալբան tane, lere «արմուկից մինչև ձեռքն եռած մա-սը», սանս. aratni-, զնդ. arəϑna-«արմուկ» ևն։ Բոլորի պարզ արմատն է ol, որ ունէր նաև իր երկար ձևը՝ ōl, հմմտ. յն. ὥλέϰρανον և ὄλέϰρανον, սանս. āni-, բայց և aratni։ Բո-լորի ընդհանուր գաղափարն էր «ծռիլ, կորա-նալ» և կարող էր գործածուիլ նաև նշանակե-լու համար մարմնի ուրիշ մասերը. հմմտ. սանս āni (<*ōlni-) «ծունկի վերի մասը» ärtni «աղեղի ծայրը», alaka «խոպոպ», ara-la «կոր», հսլ. lanita «այտ» ևն (Pokorny I, 157, Boisacq 1081, Ernout-Meillet 1078, Trautmann 202, Walde 848)։ Այստեղ է պատկանում նաև ուլն «վիզ», որ գալիս է հնխ. olen-ձևից (նախաձայն ձայնաւորի երկարութեամբ, ինչպէս տեսանք վերևում)։ նռանաևութեան զարգացման համար հմմտ. ցեղակից ոլոք բառի տակ յիշուած ձևերը։ Տե՛ս նաև ուղուկ։

• ՀՀԲ օղ բառից։ Klaproth, Asia no! 1823, էջ 104 (կարդալով ոզն!)=ռոման osso ձևի հետ։ Bugge KZ 32, 86 թերևս փոխառեալ ավար. hod «կռնակ, մէջք» ռառեռ։ Նոյն, Album Kern, Leiden 1903, էջ 105 արմատակից յն. *'Օλυμπος լեռան անունին, որ Փոքր-Ասիական մի լեզուից է համարում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 87 յուն. ϰωλήν «կշտոսկր», հսր kolèno «ծունկ» բառերին ցեղակից՝ նա-խաձայն հնխ. q-ի անկումով. (նոյնը կրկնում է Berneker, էջ 546)։ Ուղիղ մեկնութիւնը տւաւ Lidén. Arm. Stud 127։


Ողորմ, ոյ

s. adj. adv.

pity, compassion;
pity-stirring, piteous, pitiable, moving, touching, miserable, unhappy, unfortunate, sad, deplorable, dismal;
—, —ս, — —, touchingly, humbly, in a suppliant manner;
miserably, piteously, pitiably, deplorably, lamentably;
compassionately;
— խօսել, to speak pitifully or deplorably;
յաղերս եւ յ— խոնարհեցուցանել, to touch, to excite or move to compassion, to inspire pity;
անկցի — իմ առաջի քո, have compassion on me ! have mercy on me !.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. orm-արմատից (կրկնութեամբ *որորմ, տարանմանութեամբ՝ ողորմ). նոյն արմատի այլ ժառանգորդներն են գոթ. arms «թշուառ», հիսլ. armr, aumr «դժբախտ, ողորմելի», հբգ. arm, aram, հսաքս. arm, հոլլ. arm, անգսք. earm և գերմ. arm «խեղճ, աղքատ», գոթ. arman բռթալ, խղճալ», armahairto «ողորմած». գերմ. erbarmen «գթալ», erbarmlich «ողոր-մելի» ևն։ Հնխ. orm-արմատը այս երկու ըն-տանիքից դուրս ուրիշ տեղ չէ պահուած։ Գերմանականից է փոխառեալ ֆինն. armas «սիրելի» (Kluge 23)։