onocentaur;
centaur, hippocentaur;
siren, mermaid.
· Calfa
= Իրանական փոխառութիւն է, որ բար-դուած է յուշկ և պարիկ բառերից. վերջինը պհլ. parīk հոմանիշից է, իսկ առաջինի հետ հմմտ. պրս. vušk «էշ», որին շատ համա-պատասխան է գալիս վշկապարիկ(ք) ձևը սրանով յոտկապարիկ՝ յունարէնին համա-ձայն՝ դառնում է «իշապարիկ»։-Հիւբշ. 199։
ՆՀԲ յունարէնի համեմատ մեկնում է «պարիկ իշուկ», բայց նաև «վիշապակ պարիկ, վիշապ ձուկն»։ Müller SWAW 42, 251, Justi, Zendsp. 180, Lag. Btrg baktr. Lex. 54 պարիկ բառից։ Պալա-սանեան, Պատմ. գրակ. 199 իբր յուշկ+ պար+իկ «ծանր պար եկող»։ Էմին, Հայ. հեթ. կր. (թրգմ. Յոյս 1875, 357) սխալ է համարում թարգմանել ὄνοxενταυρος, ասելով թէ թարգմանիչները ո՛չ իբր կա-տարեալ հոմանիշ, այլ իբր մերձանիշ բառ են դրած յունարէն ձևի դէմ։ Lag Arm. St. § 1573 իշուկ և պարիկ բառե-րից, որ յիշում է Հիւբշման և մերժում։ Տէրվ. Altarm 96 յուշկա մեկնում է զնդ. huška, հպրս. uška, պրս. xušk, սանս. çuška «չոր», որով յուշկապարիկը դառ-նում է «ցամաքային պարիկ»։ Նոյն ձե-ւով մեկնելով Պատկ. Mamep. I. Il, սրբագրում է բառը հուշկապարիկ ձևով։ Հիւնք. պրս. ուշկէ «հեկեկանք»+հյ. պարիկ բառերից։ Ալիշան, Հին հաւ. 186 «յուշիկ՝ կամաց պարող ոգի»։ Ու-ղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 998 և 1406) վիշապ «օձ»+պարիկ, որով հասկաց-ւում է «կատաղիք դժոխոց, որոնք մա-զերի տեղ օձեր ունէին»։
natron, nitre;
— աղ, saltpeter.
· Calfa
= Արաբ. [arabic word] natrūn, որ կարող է կար-դացուիլ նաև ntrūn «բորակ, հայբորակ». ժողովրդական լեզուի մէջ եղած է [arabic word] latrūn (Կամուս, թրք. թրգմ։ Բ. էջ 125). ծագում է յն. νίτρον հոմանիշից, որ և աս-ւում է λίτρον. սրանցից են նաև լտ. nitrum, գերմ. Natron, ֆրանս. nitre, natrum ևն. բոլորի նախնականը համարւում է եգիպտ. ntr, որից ասուր. nitiru, ասոր. netrā, եբր. neter (Boisacq 671, Seidel Մխ. հեր. էջ 168)։-Հիւբշ. IF Anz. 10, 43։
first;
firstly, in the first place, at first;
— քան, before, ere;
— քան զամենայն, first of all.
· Calfa
= Այս արմատի հետ են համեմատւում պհլ. պազ. [other alphabet] naxust, մանիք. պհլ. [other alphabet] naxust (Salemann, Manich. Stud. ЗAH 8, 101) «առաջին», պրս. [arabic word] naxust, nu-xust, nuxast «սկիզբն, առաջին», [arabic word] nuxustīn «առաջին», [arabic word] nuxz կամ [arabic word] nuxzi «առաջին». կայ նաև մանիք. պհլ. [hebrew word] naxvīn «առաջին»։ Այս բառերի ծա-գումն ու մեկնութիւնը յայտնի չէ. ուստի որոշ չէ նաև թէ ի՛նչ յարաբերութիսն ունի հայր սրանց հետ։ Յետին հյ. նախուստ, ի նա-խուստ «առաջուց, առաջվանից» Պղատ. օրին. Մագ. թէև կատարեալ նմանութիւն ունի ի-րան. naxust հոմանիշի հետ, սակայն այս նմանութիւնը պատահական է, որովհետև նախուստ կազմուած է -ուստ մասնիկով՝ նախ արմատից (հմմտ. այլուստ, յերկնուստ ևն)։ Հմմտ. նաև նահապետ, նահատակ, նա-խարար բառերը։-Հիւբշ. 200։
satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.
· Calfa
-Իրան. *nāfaδāra հոմանիշ ձևից. որ բարդուած է nā̄fa «պորտ, ցեղ» (=պրս. [arabic word] ։ nāfa «պորտ», զնդ. nāfah-«ցեղ», nāfya-«ազգակցութիւն», պհլ. nāf, nāfah «պորտ») +δāra բառերից։ Այս ձևը հաստատում է սոգդ. nāfδār «ժողովրդի կամ ցեղի պետը». կազմութեան համար հմմտ. նահապետ<*na. fanati-։ Իրանեան *nāfaδāra տուած է նախ *նահարար (ճիշտ ինչպէս *nāfapati->նա-հապետ). բայց յետոյ ժողովդական ստուգա-բանութեամբ՝ *նահարար կապուելով նախ բառի հետ՝ դարձել է նախարար, իբր արա-րոց կամ կալուածների առաջինը կամ գըլ-խաւորը. ճիշտ ինչպէս նահապետ յետոյ, դարձել է նախապետ, թէև այս ձևը աւելի ընդհանրացած չէ. սակայն այնուամենայնիւ ռուած է վրաց. նախպետի։ Benveniste REA IK I (1929), էջ 5-7 ընդունելով որ *nā-fapati տալիս է նահապետ, տարօրինակ է գտնում որ *nāfaδāra տար նախարար և ո։ նահարար։ Հաստատում է հիւս. արևմ. պհյ. բարբառում իրան. naxva-dāra-(հմմտ. No. hodares Ամմիանոս) բառի գոյութիւնը, որ պիտի տար հյ. նախարար, ըստ որում հիւս. արևմ. պհլ. xv դառնում է հյ. խ. ինչ. kaxva-гəδa>կախարդ, *pati-saxvan>պատաս-խան։
Բ. 77, 83 (որից նաև Հիւնք.) նախ արար-եալ, իբր թրգմ. լտ. praefectus, yrae-fectura ձևերի։ ՆՀԲ նախկին և գլխաւոր արարեալն, այսինքն յիշխանութեան ե-ղեալն։ Էմին, Истор. Арм.М.Хор. 1858 (բ տպ. 1893, էջ 298) նախ+արար «ա-ռաջին գործող»։ Canini, Et. etym. 1882 էջ 237 նախ=Ամերիկայի Inka-ները+ -րար=իռլ. rogh «ընտիր»։ Նշանեան, Բիւր. 1900, 172 արաբ. [arabic word] nixvār «նշանաւոր», մանաւանդ [arabic word] nahā. rīr «հանճարեղ, հմուտ»։ Meillet (տե՛ս Հիւբշ. Arm. Gram. 514) կազմուած է համարում հպրս. *sāraδāra->պրս. sālār>հյ. սաղար ձևի վրայից, փո-խանակելով sāra-հյ. նախ համազօր բառով։ Նոյն, MSL 17, 245 և 18, 268 բառի -րար մասը մեկնում է իբր իրան--dār, որ գտնում ենք Թուրֆանի մանի-քէական բնագիրների šhrd'r (=šahr-dār) «ինքնակալ» ձևի մէջ, և որ համա-պատասխանում է հարաւային šahriyār հոմանիշին։ Andreas (տե՛ս Հիւբշ. Arm. Gram 514) հպրս. *naxaδāra ձևից, որ վերակազմում է Ամմիանոսի յիշած No-hodares լատուկ անունից։ Հիւբշ. (անդ) առարկում է որ հպրս. *naxaδāra-պի-տի տար պհլ. *naxуār=լտ. *Nahiares։ Մառ ЗВО 11 (1899), 171-173 բար-ռուած նահ «տուն, երկիր»+րար «տէր» բառերից. առաջինը գտնում է նաև նա-հանգ և նահապետ բառերի մէջ և վեր-ջինս կցելով շահապետ ձևին, նահ հա-մարում է գաւառական ձևափոխութիւն ռան<իրան. šahr «երկիր, քաղաք» բա. ռին (նոյն է նաև արաբ. [arabic word] nāhiya «գաւառակ»). երկրորդը (րար) կցելով (որ)-եար բառին՝ երկուսը միասին հա-նում է զնդ. ratu, պհլ. rad «տէր, իշ-խան» բառից (տե՛ս և որեար)։ Բաբգէն վրդ. ՀԱ 1906, 242 նախգարարք «կալ-ուած». հմմտ. լտ. arare։ Նոյնը նաև Բ. Խալաթեան, Լումայ 1907, թ. 1, էջ 80։ Ադոնց, Aрм. Юстин. 451 դնում է կրճատուած իրան. dañhuδar ձևից, ինչ-պէս և նահապետ
the first to begin a combat, champion, hero, martyr.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. Շմ. Սլմ. նահա-տակ, Ալշ. Ռ. նահադագ, Տիգ. նmհmդmգ, Գոր. Ղրբ. նհա՛տակ, Սեբ. նրհադագ, Զթ. նահադօգ, նահադոգ «մարտիրոս».-Տփ. նահատակ անիլ «չարչարել», Բլ. Մշ. նհադ-գել «նախատել, յանդիմանել».-Պլ. էշ նա-հադագ «զուր տեղը չարչարուած»։ Այս վեր-ջինիս օրինակով կազմուած է էնկ. էշէք-նա-հադագ հոմանիշը՝ թրք. ešek «էշ» բառով (Բիւր. 1898, էջ 789)։
s. bot. narcissus, daffodil.
· Calfa
= Իրանեան փոխառութիւն. հնագոյն ձևն է պհլ. *narkis, որից յառաջացել են յետոյ, պրս. [arabic word] nargis, քրդ. nargis, nergu. փռխառութեամբ ասոր. ❇ ︎ narqis, ա-րաբ. [arabic word] narǰis, վրաց. ნარვიზი նարգիզի, թրք. nergiz։ Նոյն է նաև յն. νάρϰισσος, որից փոխառեալ են լտ. narcissus, ֆրնս. narcis-se, գերմ. Narcisse, իտալ. narciso, ռուս. нарцисcъ ևն հոմանիշները։ (Համաձայն τοσος վերջաւորութեան՝ Boisacq 657 սրան» աղբիւրը միջերկրեան է դնում. հմմտ. ϰυπά-ρισσος «կիպարիս»)։ Մեր բառի հնագոյն ձևը անյայտ լինելով՝ կարելի չէ նրա բուն աղ-բիւրը որոշել. եթէ հնագոյն ձևն է նարկիս, ծագած է պհլ. *narkis-ից. նարգէս կամ նարգիս գալիս են սասանեան nargis ձևից. միւսները ներկայացնում են իրանեան նորա-գոյն ձևերը. մինչև նարճիս, նռճէս՝ որոնք տառադարձուած են արաբ. narǰis ձևից։-Հիւբշ. 201։
ship, vessel, boat;
cf. Նաւակ;
cf. Լաստ;
water-vessel, pitcher, urn, jar, earthen-vessel;
— քարեղէն, basin or vase of stone;
cf. Քարենաւ;
— պատերազմիկ, three benched galley, trireme;
— մեծ, line of battle-ship, man of war;
— հրձիգ, fire-ship;
— հինից, privateer, corsair;
— զօրագլխական, admiral's ship, flagship;
— զրահեալ, armoured ship, armour-plated ship;
— վաճառական, merchant-man, merchant-ship, trading-vessel;
— շոգեմուղ, steam-ship, steamer;
— առագաստաւոր, sailing-boat;
— թեւճակաւոր, row-boat;
գումարտակ —ուց, fleet;
վարձ —ու, freight;
վարձել զ—, to freight or charter a vessel;
կպրով օծանել or կպրաձիւթել զ—, to tar, to careen, to caulk a ship;
կպրաձիւթող —ուց, caulker;
մտանել or ելանել, երթալ ի —, to embark, to go on shipboard, to go on board a ship, to take a shipping;
ելանել ի —է, to land, to go a-shore, to disembark;
դնել ի —, to embark, to ship, to export;
հանել ի —է, to disembark, to put a-shore, to unload goods.
· Calfa
= Բնիկ հայ բառ՝ հնխ. nāu-«նաւ» ար-մատից. սրա ժառանգներն են՝ սանս. [other alphabet] nāu-«նաւ, մակոյկ», զնդ. ❇ nava-(որ գտնւում է navāza-«նաւազ, նաւավար» բա-ռի մէջ), հպրս. nāviyā «նաւատորմիղ», պհլ. nāv (գտնւում է nāvīč̌ak «ջրանցք», nāvtāk «նաւարկելի» բառերի մէջ), պրս. [arabic word] nā̄v «նաւաև. ջրանցք», navdān «ջրանցք», na-xuda (<*nāvxudā) «նաւապետ», քրդ. nav «նաւակ, մակոյկ, ջրանց, խողովաև». ոսս. nau, navā̄, յն. ναῦς, յոն. νηῦς, դոր. νάς, լտ. nāyis (իտալ. nave, սպան. nave, ֆրանս. navire), հիսլ. nōr, հիռլ. nau, փոխառու-թեամբ նաև՝ լատինականից հբգ. nāwa, մբգ. hāwe, գերմ. գւռ. Naue, լեհ. nawa, խըր-28-488 վաթ. nava, և մինչև անգամ ոչ-հնդևրոպա-կան լեզուների մէջ՝ հունգ. náva, թրք. [arabic word] navi «մեծ նաւ» (վերջինը իտալ. nave ձևից ըստ Gustav Meyer, Turkische Studien [hebrew word] WAW 1893, 128). պարսկերէնից՝ արաբ. օ [arabic word] navāxiδa «նաւապետ» (պրս. [arabic word] navxudā հոմանիշից փոխառեալ՝ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 739)։ Բալթիկ-սլաւական ճիւղի մէջ հնխ. nau-ձևը կորել է փոխանակուելով մի բառով, որ նշանակում է «ծառի կոճղի մէջ փորած մակոյկ» (Meil let BSL ж 85, էջ xliii))։ Հայերէն բառը ունի այնպիսի մի ձև, որ կարող է թէ՛ բնիկ և թէ իրանական փոխառութիւն համարուիլ, բայց ի նկատի ունենալով բառի հնութիւնը և ճոխ գործածութիւնը՝ պէտք է բնիկ հա-մառեւ (Horn § 1024, Boisacq 658, Walde 509, Ernout-Meillet 625, Pokorny 2, 315)։ -Հիւբշ. 17, 201։
ԳՒՌ (dialectal) Ալշ. Մրղ. Ննխ. Ռ. Սչ. Ջղ. Տփ. նավ «նաւ» հնից են.-իսկ նոր գաւառա-կաններում Տփ. նավ «ցեխ կրելու տաշտակ». Երև. Կր. Մշ. Շմ. Սլմ. նավ, Ագլ. Ղրբ. նօվ «ջաղացքի խողովակ» փոխառեալ են պրս. [arabic word] nav «ջաղացքի խողովակ, ջրանցք» բա-ռից, ինչպէս են նաև թրք. nav, քրդ. nāv հոմանիշները։-Վերջին նշանակութիւնից ձե-ւացած նոր բառեր են նաւագլուխ, նաւահիլ, նաւքաշ։
cf. Նաւաստ.
· Calfa
= Պհլ. *nāvāz հոմանիշ ձևից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն են հաստատում սնդ. ❇ navāza-«նաւավար», սանս. [other alphabet] nā̄vāǰá-«նաւավար» ձևերը ածանցուած nāu «նաւ» բառից՝ az-aǰ-«վա-րել, քշել» բայով, որի համապատասխանն է հյ. ածել. հմմտ. գաւազան, խարազան և յն. ναυαγός «նաւավար»։-Հիւբշ. 201։
the first month of the ancient Armenian calendar, (August).
· Calfa
= Իրան. *navasārd հոմանիշից, որ բար-դուած է nava-«նոր» (=զնդ. naya-, պրս. [arabic word] nav, աֆղան. nau, քրդ. nu) և sārd «տա-րի» (=զնդ. ❇ sarəδa-«տարի». ոսս. särd «ամառ», սանս. [other alphabet] carad-«աշուն, տարի», պրս. ❇ sāl «տարի», քրդ. kār, sāl «տարի») բառերից։ Նոյն իրանեան բառի շարունակութիւնն են սոգդ. nausarδ ռառաջին ամիսը», խորազմ. nausarǰe (տե՛ս Nö̈ldeke, Pers. Stud. 1, 34), իսկ նրանից են փոխառեալ ասոր. [syriac word] ︎ nausardīl «ամանոր. նոր տարի» (Brockelm. Lex. syr. 202) նեստորեան nausard-el «հոգե-գալստեան եօթներորդ կիրակին, ամառնա-մուտ», յունացեալ (և ո՛չ լիւդիական. հմմտ. G. Meyer IF 1, 326) νέον σάρδιν «նոր տա-րի», թալմ. [hebrew word] navsardī(ըստ WZKM 8, 366)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] navsāl «նորատի», պհլ. [syriac word] sālak «ծեր», հյ. երիտասարդ և աւսարդ բառերը։ (Իրան. sārd բառի ծագման մասին տե՛ս Meillet MSL 23, 146, վերի ձևերի մասին Horn § 691)։ -Հիւբշ. էջ 202։
naphtha.
· Calfa
= Պհլ. *naft ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] naft «նաւթ, սև նաւթ, քարիւղ». սրա-նից են փոխառեալ նաև արաբ. [arabic word] naft, թրք. neft, քրդ. nefte, ասոր. [syriac word] ︎ nafta, յն. νάφϑα, լտ. naphtha, վրաց. ნავთი նավ-թի, ნაუთი նափթի, թուշ. ნავთ նավթ. գերմ. Naphta ևն հոմանիշները (Horn § 1035)։ Իրանեան բառը կցւում է զնդ. ❇ ︎ lnapta «թաց, խոնաւ» ձևին և սրա միջոցով հան-ւում է հնխ. enebh-, nebh-, embh-, mbh-«խոնաւ, ջուր, շոգի, ամպ» արմատից, որի ածանցները տե՛ս նամ և ամպ բառերի տակ (Pokorny 1, 131 և 2, 693)։-Հիւբշ. 202։
cf. Յասմին.
· Calfa
= Պհլ. *yāsmīk և yasmīn հոմանիշ ձևե-25-488 րից փոխառեալ. (առաջինը աւանդուած չէ, բայց անշուշտ գոյութիւն ունէր, ինչպէս ցոյց է տալիս հայերէնը. հմմտ. պրս. zamī և zamīn anguštari և angustarin կրկնակնե-որ)։ Բառիս իրանեան միւս ձևերն են պրս. [arabic word] yāsamī̄n, [arabic word] yāsmīn, բե-լուճ. yasmīn, աֆղան. yasmīn, vāsamīn «յասմիկ»։ Գտնւում է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] yasmā, յն. ἰάσμη, ἰάσμινον, լտ. jasme, jasminum, իտալ. gel-semino, ֆրանս. jasmin, ռուս. ясминъ, каcминъ. սպան. lazmin, azemin, նյն. γιασεμί, γιασουμί ևն (սրանք թրք. yasemi ձևի միջոցով)։-Հիւբշ. 198։
jasper.
· Calfa
= Յն, ἰασπις հոմանիշից, որից են նաև լտ. iaspis, գերմ. Jaspis, ռուս. ястисъ, ֆրանս. jaspe ևն. յունարէնն էլ փոխառեալ է փիւնիկերէնից. հմմտ. եբր. [hebrew word] yasəpe «յասպիս» (Boisacq 364). բոլորի սկիզբն է ասուր. yašupū, ašpū, yašpu (Gesenius17 326), որից էլ պրս. [arabic word] yašb, արաբ. [arabic word] уašm «յասպիս» ևն։-Հիւբշ. 36հ։
ewe, sheep.
· Calfa
ՆՀԲ յիշում է արաբ. մաշիահ և թրք. qoуun «ոչխար»։ Uiefenbach, Berl. Jahrb. 1843, 449 ուղիղ մեկնեց առաջին անգամ՝ համեմատելով յն. μηϰάς «այծ» բառի հետ։ Gosche 24 համարում է բը-նաձայն և կցում փռիւգ. μα, աֆղ. mikh, պրս. mīs, քրդ. mišin, սանս. mē-ša հոմանիշների հետ։ Justi, Zendsp. 221 զնդ. maēša, սանս. mešá, պրսք ოας ևն։ Տէով. Altarmen. 34 և Նախալ. 46, 97 հնխ. ma «մայել» արմատից է ռնում հյ. մայել, մաքի, սանս. mā «մա-յել», makaka «մայող», յն. μηϰάομαρ «մայել»։ Meillet, Բանաս. 1900, 110 ունի Diefenbach-ի ուղիղ մեկնու-թիւնը։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 222 պրս. makiyān (իմա՛ [arabic word] mākī «հաւ»)։
cf. Մեկոնիոն.
· Calfa
= Յն. μήϰων «խաշխաշ», μηϰώνιον «ա-փիոն, խաշխաշի հիւթը» բառերից։ Սրանց ծագումը անյայտ է. թերևս միջերկրեան բար լինի, որովհետև բոյսը միջերկրական ծագու-մից է (Boisacq 632)։ Յունարէնից են փո-խառեալ նաև հբգ. māgo, մբգ. māge, mān, māhen, գերմ. mohn, հսլ. mañu, լեհ. mak, ռուս. макъ, լեթթ. magone, հպրուս. moke հոմանիշները (Kluge 334)։
ԳՒՌ (dialectal) ՆՀԲ և ՋԲ դնում են ռմկ. մաք, մագ, մեգ հոմանիշ ձևերը. սրանք անշուշտ Լեհահայոց մէջ գործածական ձևերն են և փոխառեալ լեհ. mak բառից. այսպէս նաև Կովկասում տեղ տեղ գործածական մակ ձևը. որ փոխառեալ է ռուս. мажъ բառից։
the seventh month of the ancient Armenian calendar, February.
· Calfa
= Հպհլ. *mihrakān հոմանիշից փոխառ-եալ. սրա հետ հմմտ. հպրս. Νιϑράϰανα (այսպէս պէտք է ուղղել Ստրաբոնի τοίς Νιϑραϰινοις) «Միհրի տօնը», պհլ. mihra-gān (գրուած է mitrugān), պրս. [arabic word] mihrgān (կամ արաբացեալ [arabic word] ︎ mihriiān) «պարսից եօթներորդ ամիսը, սեպտեմբեր, աշնանամուտ կամ աշուն, սեպ-տեմբեր 16-ին կատարուած մեծ տօն ի պա-տիւ Միհր աստուծոյ»։ Այս բոլորը ծագում է պհլ. Mihr (գրուած է [other alphabet] Mitru), պրս. [arabic word] mihr բառից, որ Միհր աստու-ծոյ անունն է և նշանակում է նաև «պարս-կական եօթներորդ ամիսը», որ նուիրուած էր Միհրին. հմմտ. պրս. [arabic word] mihri-Gāh, mihrmāh «սեպտեմբեր ամիսը»։-Չայնական փոփոխութեանց համար հմմտ. մեհեան (Միհր բառից) և ահեկան<պհլ. *aϑrakān, *ahrakān։-Իրանականից է փո-խառեալ նոյնպէս վրաց. მიჭრაკნი միհրակ-նի ամսանունը (Մառ, Փизiолотъ 1904, էջ xxxVII)։-Հիւբշ. 194։
silk;
անգործ —, raw silk;
գործարան —ի, silk-manufactory.
· Calfa
= Յն. μέταςα հոմանիշից, հմմտ. նաև ասոր. [syriac word] ︎ mitaksā, արաբ. [arabic word] midqas (Կամուս, թրք. թրգմ. Բ. 292), [arabic word] dimqas (անդ, էջ 378), [arabic word] diqmas (էջ 239). [arabic word] dimaqs կամ dimqas (էջ 241) (շրջուած *midaqs -ից), լազ. մետաքսի, մետաքսէ, մեքտասի, ռում. mätasá. վերջին երկուսը ծագում են յունարէնից, բայց յայտնի չէ յոյնի և ասո-րու ծագումը, որովհետև անծանօթ է մե-տաքսի էլ բուն հայրենիքը։ Մատենագրու-թեան մէջ յոյն բառը ծանօթ է Դ դարից, իսկ ասորի և արաբ բառերը՝ Զ դարից.-Հիւբշ. 394։
mina (weight and money);
pound;
mark.
· Calfa
= Յն. μνα, μνας հոմանիշից, սր իբր կշիռ արժէր 100 դրախմի = կէս կիլօգրամ, իսկ իբր դրամ 60 արծաթ մնասը արժէր մէկ տաղանդ, ոսկին վեց անգամ աւելի։ Յոյն բառը ծագած է եբր. [hebrew word] māne բառից, -այս էլ փոխառեալ է բաբել. manū ձևից, որից են նաև եգիպտ. mano, հարամ. ma-nah, արաբ. [arabic word] manā, [arabic word] mann, ասոր. [syriac word] maniā, ինչպէս նաև սանս. mana «կշիռ ոսկւոյ»։ Բուն արմատն է սեմ. manā «հաշուել, թուել»։ Յոյնից են փոխառեալ նաև վրաց. 96ა մնա, მნახი մնասի, լատ. mina, ֆրանս. mine, գերմ. Mine ևն (Gesenius17 436, Boisacq 641). տե՛ս նաև ման, որ պահ-լաւականից է. իսկ մէն՝ յետին արաբական իոխառութիւն։-Հիւբշ. 365։
holy water-sprinkler, asperges-brush;
— զոպայի, bundle of hyssop.
· Calfa
-Պհլ. *muštīk հոմանիշ ձևիզ. սոա հետ հմմտ. պհլ. ❇ must կամ mušl «ափ, բուռ», mustīh «բռունցք», պրս. [arabic word] mušt «ափ, բռունցք», ❇։︎ muštī «մի բուռ», բելուճ. mušt «ափ», զնդ. mušti-«ափ, բուռ», muštimasah-«մի բը-ռունցքի մեծութեամբ», սանս. mušti-«ափ. ճանկ, բուռ», muštika-«մի բուռ»։ Իմաստի զարգացման համար հմմտ. լտ. manipulus «մի բուռ. 2. տրցակ», պրս. [arabic word] dast «ձեռք» և պրս. dasta=պհլ. dastak «տըր. ցակ»։-Հիւբշ. 195։
s. bot. mallow, marsh-mallow.
· Calfa
= Յն. μολόχη, μαλάχη հոմանիշից. հայերէ-նի մէջ բառավերջի շ և խ ձայները ներկա-յացնում են յն. γ-ի յետին հնչումները. հմմտ. շլոռոս<γλωρός, խարտաֆիլակ<γօρ ταφύλας. հին հնչման տառադարձութիւնն են ներկայացնում վրաց. მალოკი մալոքի, მალუკი մալուքի և լազ. molok'i «մոլոշ» Յոյն բառի ծագման մասին կան զանազան կարծիքներ (տե՛ս Boisacq 604), բայց հա-ւանաբար հին միջերկրեան փոխառութիւն է, որի հետ նոյն է գալիս եբր. [hebrew word] malluha «աղիմայ բոյսը, atriplex halimus L»։ Boi-sacq անդ տալիս է բառիս համար նաև յն. μάλβας, μάλβαϰον ձևերը, որոնք շատ կասկա-ծելի է համարում։ Հյ. բաղբակ=վրաս. ბალბა balba «մոլոշ» հոմանիշները ջնջում են այս կասկածները և թերևս մի ընդհանուր հին աղբիւր ենթադրում։-Հիւբշ. 366։
cf. Մողիզ.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Կր. մօղէզ, Սեբ. մօղէս, Մկ. Վն. մօղօզիկ, Ալշ. Մշ. մօղօզիգ (Մշ. նաև մօղ-լօզիգ), Մրղ. Սլմ. մօղօզիկ1, Խրբ. Տիգ. մըգ-լէզ, Մշկ. Ք. մգըլդրէզ, Ննխ. մռխլէզ, Ապ. Սր. մողոզրիկ (ըստ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 111 ծան.). անշուշտ նոյն բառն է նաև մողորիկ Տր. «մի տեսակ կարճ և ան-թոյն օձ»։ -Բառիս ձևափոխութեան վրայ անշուշտ ազդել է խլէզ հոմանիշը և փոխա-դարձաբար։
skin, hide, pelt;
leather;
remains, relics, coil;
— մարդոյ, derma, skin.
· Calfa
ՆՀԲ սանս. մո՛ւռթի «մարմին»։-Հիւնք. յն. δὲρμα հոմանիշից է հանում։ Müiller SWAW 136 (1897) 25, WZKM 9, 290 սանս. mlāta «աղաղած, աղաղե-լով կակղացրած» բառի հետ՝ իբր բնիկ հայ։ Նոյնը Scheftelovitz BВ 29, 23, որ և աւելացնում է զնդ. mrāta «առա-ղած (մորթ)»։ Patrubány ՀԱ 1908, 246 մեռանիլ բայից «նորա համար, որ մորթն վիրաւորուած ըլլալով, մարդը կը մեռնի»։ Նոյնպէս է Ղափանցեան, Տե-ղեկ. ինստ. 2, 109, որ դնում է հնխ. merə «մեռանիլ» արմատից։-Պատա-հական պէտք է համարել ասոր. [syriac word] merta «փետուր, այծի մազից շինուած հագուստ»։ [syriac word] məraǰa «այծի մազ», [syriac word] mūrāta «expansiō crinis, մազերը տարածելը», ❇ merhonā «փետուր փոքրիկ», որոնց բո-լորի արմատն է ասոր. [syriac word] mərak «պոկել, փրցնել, արմատից խլել» (հմմտ. հյ. բուրդ և բրդել, կտուրք և կտրել) Brock. Lex. syr. 194։
cf. Մութն.
· Calfa
ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ (որ սակայն համապատասխանում է մէգ բառին)։ Klaproth, Asia pol. 100 անգլ. muddy «ցեխոտ», Mémoires 1, 432 սանս. ta ma, հսլ. temno, լտ. tenebrae «խաւար» սանս. mudira «ամպ»։ ՆՀԲ (մթարու-թիւն բառի տակ) պրս. tārī «խաւար»։ Justi, Zendsp. 234 զնդ. mūϑra «ան-մարրութիւն», սանս. mūtra «մէց»։ Կոս-տանեանց, Հայ հեթ. կր. սանս. mu «լաղթել, կապել» արմատի muta «յաղ-թեալ, շղթայեալ» դերբայից։ Canini, Et. é́tym. 10 սանս. tāma, իսլ. dimmr «մութ»։ Տէրվ. Նախալ. 83 սանս. tam «թմրիլ», tamra «մութ», զնդ. temanh «մութ», պրս. [arabic word] tum «մութ, մթարք», լիթ. tamsá «մութ» ևն ձևերի հետ՝ իբր շրջեալ *թում ձևից։ Հիւնք. հանում է մուտք «արևմուտք» բառից։ Bugge KZ 32, 20 կցում է հիռլ. mothar «մութ» բառին։ Նոյնը կրկնում են Strachan BВ 20 (1894), 22 և Scheftelowitz BВ 29 (1905), 23։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 արաբ. [arabic word] mavt «մահ» բառի հետ։ Karst, Յուշարձան 406 սումեր. mud «մթնել», mut «մութ», mi «շուաք». Թիրեաքեան, Արիահայ բռ. 275 մուղտ հոմանիշից։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ umōtā «մութ»։
tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.
· Calfa
նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։
shoes;
slippers;
cf. Կօշիկ.
· Calfa
-Պհլ. mōčak հոմանիշից. սրա հետ նոյն են բելուճ. mozaγ, mozag «մուճակ, կօշիև. երկար կօշիկ, տափատ», աֆղան. moza «գուլպայ, սռնապան, մոյկ», պազ. mōza «կօշիկ, գուլպայ», պրս. օ [arabic word] mōza «կըրկ-նակօշիկ, փապուճ»։ Բոլորի արմատն է muč, որ տես պատմուճան բառի տակ (Horn § 994)։ Իսկ կովկասեան լեզուներից կայ-մաչիկ, կար. դիդ. մաչի, չեչէն. ինգուշ. մաչէ «կոշիկ» բառերը կա՛մ իրանեան փոխառու-թիւն են և կամ պատահական նմանութիւն ունին։ --Հիւբշ. 196։
s. bot. pea, peas;
used up, worn out, old;
cf. Հալ եւ մաշ.
· Calfa
= Պրս. [arabic word] mās հոմանիշից. հմմտ. սանս. [other alphabet] maša-«լոբի», քրդ. mās «ոսպ, բակլայ»։ Իրանեանից են փոխառեալ նաև վրաց. მამა մաշա «ոսպի նման սի-սեռ», արաբ. [arabic word] maš «մի տեսակ հնդկական ընդեղէն՝ նման սիսեռի, phaseo-lus max L» (տե՛ս Իբն-ի Բատուտա հտ. Գ. էջ 131), ն. ասոր. maši «լոբի», արևել. թրք. mās «մաշ» (ըստ K. B. Shaw) կամ չաղաթ. māš̌ «մի տեսակ կորկոտ» (ըստ Vambery), ֆրանս. mäche «աղցան անելու խոտ է, valerianella locusta» (ըստ M. Devic, Dict. é́tym. des mots fr. d'origine orientale, Pa-ris 1876)։-Հիւբշ. 198։
flower or seed beds, garden-plot, parterre.
· Calfa
Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, համեմատե-լով պրս. (իմա՛ արաբ.) մէշարէ, թրք. մաշալա հոմանիշների հետ։ Նոյնը Հիւբշ. ZDMG 35 (1881), 661.
sun-set, west;
ի —ն մտանել, դառնալ, to go down, to set;
մառ — գինւոյ, pearly nap upon wine.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Թուի թէ սրանից է կազմուած Ղրբ. մռա՛մօշ<մառամոշ «մի տեսակ մոշ, որե վրայ մշուշի բարակ մի խաւ է պատած». ինչպէս նաև Մշկ. մառի «լրթագոյն, մուգ մանիշակագոյն»։
s. bot. liquorice;
սուտ —, wild, milk-vetch, astragal;
—ի արմատ, peony.
· Calfa
Lag. Arm. Stud. § 1438 պրս. ❇. mahk և քրդ. mekuk հոմանիշների հետ։ Հիւբշ. 192 մերժում է թէ՛ պրս. mahk և թէ պրս. bīx mekkeh և motki հոմա-նիշները։-Canini, Et. étym. 166 կցում
cf. Մարգագետին.
· Calfa
= Պհլ. *marg «թռչուն» բառից փոխա-ռեալ.. հմմտ. զնդ. ❇ mərəγa-, պհլ. murγ, murv, սանս. [other alphabet] mrgá-, պրս. [arabic word] murγ, բելուճ. տurg «թռչուն, հաւ». մեր ա ձայնաւորին համապատասխան են գալիս աֆղան. marγa, օսս. marγ, մազանդ. marγ «թռչուն» հոմանիշները (Horn § 975)։ Իրա-նեանից փոխառեալ է կարծւում նաև յն. μελεαγρίς անունով թռչունը (լտ. numida meleagris. ֆր. pintade), որ Յունաց մէջ ժոռոմոռական ստուգաբանութեամբ ստացել է այս ձևը (Boicasq 623)։-Աճ.
margaret, pearl;
daisy;
margarine;
շարք —րտաց, string of pearls;
pearl necklace;
ծածկեալ —րտօք, pied with daisies;
մի՛ արկանէք զ—ս առաջի խոզաց, don't cast pearls to swine;
cf. Ընդելուզանեմ.
· Calfa
= Լտ. margarita բառից, որ փոխառեալ է ինքն էլ յն. μαργαρίτης հոմանիշից. (աս-ւում է նաև μάργαρον, μαργαρίς, μάργαρος) սրանց հետ նոյն են պրս. [arabic word] mar-vārīd, murvārīd, ասոր. [syriac word] mar-gānīϑā, գոթ. marikreitus ևն. բոլորի սկիզ-բը համարւում է սանս. [other alphabet] manǰarə «ծաղիկների փունջ, ծաղկի կոկոն, մարգա-րիտ» (Boisacq 610)։ Հայերէն բառը առ-հասարակ դնում են յունարէնից. բայց ո-ռովհետև նա աւանդուած է այնքան հին ժա-մանակից, երբ դեռ յունարէն փոխառութիւն-ներ չէին կարող լինել հայերէնում, ուստի աւելի յարմար եմ կարծում դնել հռովմէա-կան փոխառութիւն, քանի որ լտ. margari-ta, margaritum ձևերը դեռ Կիկերոնի և Տա-կիտոսի ժամանակից գործածական են։-Աճ.
chief guardian of the harem, chief of the eunuchs, kislar agasi.
· Calfa
= Կառմուած է մարդ+պետ բառերից. այս մարդ բառով պէտք է հասկանալ իրանական մի առանձին ցեղ, որ Պարսկաստանից Հա-յաստան անցնելով, պարապում էր աւազա-կութեամբ։ Մարդերը յիշուած են Քսենոփո-նի ժամանակից, աւելի յետոյ Տիգրանի ժա-մանակ՝ իբրև առանձին կռւող ցեղ։ Յոյն և լատին պատմագիրները (Ստրաբոն, Պլու-տարքոս, Քսենոփոն, Տակիտոս) կոչում են սրանց Κάρδοι, *Ἀμορδοι, Mardi. Հայոց մէջ սրանց բնակած գաւառը կոչուեց Մար-դաստան, ժողովուրդը Մարդացիք, իսկ ի-րենց գլխաւորը (որ է Մարդոց ցեղապետը) անցնելով պալատական ներքինապետու-թեան պաշտօնին, մարդպետ բառն էլ դար-ձաւ հոմանիշ «ներքինապետ» բառին։
governor of a march, of a county or province, exarch.
· Calfa
= Անշուշտ պհլ. *marzpān ձևով մի հո-մանիշից, որից փոխառեալ է նոյնպէս ասոր. [syriac word] marzbānā «մոթ, modius (չափ)» Brockelm. Lex. syr. 194ա, «գրիւ, Scheffel» ZDMG 40, 445։ Արդէն Brockelm. ասորի բառը դրած է իբրև նախորդի երկ-րորդ նշանակութիւնը։-Աճ.
cf. Մարզպան.
· Calfa
-Պհլ. [other alphabet] *marzpat հոմանիշ ձևից, որ կազմուած է [arabic word] marz «մարզ, գաւառ» և [other alphabet] pat «պետ» բառերից. նոյ-նից փոխառեալ է նաև վրաց. მაზრაჭეტი մազրապետի «զօրավար, փոխարքայ, նա-հանգապետ, շրջանի կառավարիչ» (Չուբին. 2, էջ 660)։-Աճ.
split, cloven, riven;
cracked;
cleft, split, crevice, rift, fissure.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ճեղքուած» Վեցօր. «ճեղք, ծերպ» Ոսկ. ճառք 901, Լմբ. իմ. որից հերձ ի հերձ «պատառ պատառ» Ուռհ. 317. հերձնուլ «պատռիլ, ճաքիլ» Գծ. ա. 18. հերձիլ, հեր-ձանել, հերձուլ «պատռել, ճեղքել» ՍԳր. «անդամահատել» Ոսկ. բ. կոր. լհ. բ. 11. Ուս. քր. «երկպառակիլ» Ոսկ. լհ. ռ. 12 հեր-ձատել Կիւրղ. ղևտ. հերձոտել Վրք. հց. հեր-ձուցանել Խոր. հռիփ. հերձումն կոչ. հեր-ձուած ՍԳր. Եւս. պտմ. հերձուածող Տիտ. գ. 10. Ոսկ. եզն. հերձութիւն «հերձուած» Կնիք հաւ, էջ 191. հերձապետ «հերձուածողների գլուխը» Զքր. եպս. 282. հեծանահերձ Մծր. հերձաթև Վեցօր. 162 կամ թևահերձ Պիտ. թաթահերձ ՍԳր. կճղակահերձ ՍԳր. Կիւրղ. ղևտ. գաւազանահերձ Ճառընտ. գետահերն Նար. ծայրահերձ Աթ. խչ. ծովահերձ Ագաթ. բազմահերձ Փիլ. բագն. հերձատամ, հեր-ձարան (նոր բառեր) ևն։ Այստեղ են պատ-կանում նաև հերձակ «նետ, փքին» Կիւրղ. թգ. (թարգմանաբար յն. σγίζα «ճեղքուած փայտ. 2. նետ» բառից. հմմտ. σγίζω «ճեղ-քել») և հերձի «մի տեսակ ծառ. pistacia lentiscus L» Դան. ժգ. 54. Ոսկ. պօղ. Բ էջ 653 (թրգմ. յն. σχίνος հոմանիշից)։
last year, since last year;
long time since, for a long time past, long ago, long since.
· Calfa
= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. pe-ruti-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] parut, յն. περυσι, դոր. πέρντι, մբգ. vèrt, հիռլ, on hurid, միռլ. inn uraid. հիսլ. fiorδ, պրս. [arabic word] pār, քրդ. par, per, աֆղան. parōs-վախի pard, օսս. fará, faron, բելուճ. pāri լիթ. pérnai, լեթթ. perns, գոթ. fairnin jera, հբգ. firni, անգսք. fyrn. բոլորն էլ նշանա-կում են «հերու», իսկ ալբան. parsiét «հե-րուին». այսպէս նաև ատտ. περυσινός։ Այս բոլորը ենթադրել են տալիս հնխ. per-ut, per-uti, per-en հոմանիշ ձևերը, որոնք կազ-մուած են հնխ. per (>սանս. párah «հե-ռու», յն. πέραν) + հնխ. wet և կամ en «տարի» բառերից. առաջինի համար հմմտ. յն. fέτος, ալբան. vǰet «տարի» ևն, իսկ երկրորդի համար՝ հմմտ. հոմեր. յն. ήνις «միամեայ երինջ», δί-ενος «երկամեայ», ἐπταενον «եօթնամեայ», τετρα-ένης «քառ-ամեայ», կրետ. μαλϰενίς «կոյս» (Walde 575, Boisacq 774, Trautmann 115, Pokor-ny 1, 251, BSL л 79, էջ 15 և ❇ 87, էջ 229)։-Հիւբշ. 467։
strong, powerful, mighty, vigorous, valiant;
robust, lusty, stout;
potent, energetic, efficacious;
—ն, —ն երկնից եւ երկրի, the Almighty, Omnipotent;
—ք, the mighty of the earth;
— զօրութեամբ, very strong, most valiant, mighty;
— թեւարկու, a professed or open protector.
· Calfa
= Կազմուած է զօր բառից հ-մասնիկով, որ գտնում ենք նաև հլու, հմուտ բառերի մէջ։ Այս մասնիկը կարող է բնիկ հայ լինել, բայց կարող է նաև իրանեանից փոխառեալ լինել. (բաւական ճոխ գործածութիւն ունի իրանեան լեզուների մէջ)։ Վերջին պարագա-ւին՝ յարմարագոյն է ենթադրել, որ բառը ամբողջապէս փոխառեալ լինի պհլ. *hu-zor=զնդ. *huzāvar հոմանիշից։ Բայց նոյն իսկ եթէ հայակերտ կառուցուածք էլ լինի, իրանեան ազդեցութիւնը անհերքելի է (տե՛ս Meillet MSL 21, 187)։-Հիւբշ. 180։
foundation;
base, basis;
foot, bottom;
back, back part;
foundation, establishment;
— աղանալի, salifiable base;
— ի վեր, from top to bottom;
thoroughly, utterly;
— ի յատակ, to its very foundations;
down to the ground, to the bottom;
— or հիմունս արկանել, to lay the foundations of, to found;
— ի վեր առնել, կործանել, տապալել, յատակել, to cast to the earth, to throw, cast or pull down, to overthrow, to overwhelm, to subvert, to demolish, destroy or ruin utterly;
ի հիմանց կործանիլ, to be overthrown;
— լինել իրիք, to be the foundation of;
անկանիլ հիման, to have laid the foundation;
ի վերայ հաստատուն հիման, on a solid foundation.
· Calfa
ՆՀԲ իմն կամ վէմ բառից։ Boрp, Հմմտ. քերակ. 1, 363 (ֆրանս. թրգմ, 1, 397) սանս. sīman «սահման», որ ծագում է si «կապել» արմատից -man մասնիկով։ Նոյնը յիշում է Müiler SW-AW 44, 561։ Բագրատունի. Քերակ. զարգաց. էջ 74 հի «իր, առարկայ» բա-ռից՝ -մն մասնիկով. ըստ այսմ բառս ճշտիւ նոյն է գալիս իմն ձևի հետ. lusti, Zendspr. 324 զնդ. hi, սանս. si «կապել» արմատից։ Հիւնք. հիմէն «հարսանեաց դիք» ձևից։ Բ. Խալաթ-եանց ՀԱ 1902, 398 ասուր. temenu հռ-մանիշից։ Meillet, Esguisse 3 խօսելով այն հանգամանքի վրայ, որ հիման սե-ռականի մէջ ի պահուած է, սրա պատ-ճառը համարում է հ բաղաձայնի տկա-ռութիւնո. ռայս JAs. 1904 499 մերժե-լով այս կարծիքը, գտնում է որ առհա-սարակ ի, ու ձայնաւորները յաջորդ նգ խմբի մօտ՝ մնում են. սրանից հետևում է՝ որ հիմն բառի նախաձևը պիտի լի-նի *հինմն<*հինգմն։ Pederssen, Նը-
war, battle, combat;
wrestling;
dispute, quarrel;
ի — պատերազմի պատրաստիլ, to prepare for war;
ելանել ի — պատարազմի ի վերայ ուրուք, to take up arms against;
— գնել, մղել ընդ ումեք, տալ — պատերազմի ընդդէմ ուրուք, to give battle, to make war on, to wage war;
— ընդ միմեանս հարկանել, —եդեալ կռուել, to fight, to combat, to attack;
միշտ —իւ լինել ընդ ումեք, to be in perpetual hot water with, to be continually at war with;
— ի վերայ ուրուք յարուցանել, ի — պատերազմի գրգռիլ, to incite to battle, to excite or create war against;
— պնտերազմի էր նոցա ընդ միմեանս վասն, they were at war for;
անագորոյն —իւ պատերազմաւ, by a bloody battle, by a sanguinary conflict;
—ն յերկոցունց կողմանց մնայր անպարտելի, the battle remained undecided;
cf. Պատերազմ.
· Calfa
= Յն. μάρτιος «Մարտ» հոմանիշից. որ ծագում է լտ. martius բառից. բուն աս-ւում էր Martius mensis «մարտ ամիս», որ է «Մարսի՝ Արէսի ամիսը»՝ Mars պատերազ-մի աստուծոյ անունից (տե՛ս մարտ «կռիւ» բառի տակ). փոխառութեամբ տարածուել է բազմաթիւ լեզուների մէջ. ինչ. ֆրանս. mars, իտալ. marzo, թրք. [arabic word] mart ևն. -Հիւբշ. 367։
month of March.
· Calfa
= Յն. μάρτιος «Մարտ» հոմանիշից. որ ծագում է լտ. martius բառից. բուն աս-ւում էր Martius mensis «մարտ ամիս», որ է «Մարսի՝ Արէսի ամիսը»՝ Mars պատերազ-մի աստուծոյ անունից (տե՛ս մարտ «կռիւ» բառի տակ). փոխառութեամբ տարածուել է բազմաթիւ լեզուների մէջ. ինչ. ֆրանս. mars, իտալ. marzo, թրք. [arabic word] mart ևն. -Հիւբշ. 367։
would to Heaven that! if it might be !.
· Calfa
«իզէ՛ թէ, երանի՜ թէ». մէկ ան-գամ ունի Թր. քեր. 32 հոմանիշների մի շար-քի մէջ. «Ըղձիցն նշանականք են. իբրու թէ, իցի ւ, օշ, գուցէ, մարտան»։
s. adj. Armenian;
—ք, Armenia;
—ք or —եր, the -s, the — nation;
— լեզու, բարբառ, the Armenian language;
թարգմանել ի —, յեղուկ ի — բան, to translate into —, into the — language.
· Calfa
«նայիլ». արմատ առանձին անգոր-ծածական, որից կազմուած են՝ հայիլ «նա-յիլ, դիտել, փխբ. մի բանի սպասել» ՍԳր հայելի ՍԳր. Եփր. ել. հայեկ «նաւի դիտա-րան» Լծ. նար. հայեակ «դէտ, տեսուչ» (նո-րագիւտ բառ) Տաթև. ձմ. լզ. (երեք անգամ գործածուած). հայարան «աչք» Մագ. թղ. 136. հայեացք Դիոն. եկեղ. Նար. երգ. հալե-ցած Փարպ. հայեցիկ Գ. թագ. զ. 4. հալե-ցուած Եզեկ. իգ. 16. Ոսկ. յհ. հայեցուցանել Առակ. իա. 1. Վեցօր. երկնահայեաց Վեցօր. քաղցրահայեաց Առակ. ժբ. 13. Վեզօր. հա-մարձակահայեաց Ել. իգ. 8. յառաջահայեաց Կոչ. 208. իմաստահայեաց Փարպ. լաւահա-յեաց Փարպ. ծովահայեաց Խոր. ընդվայրա-հայեաց Եփր. խոստ. դժնահայեաց Խոր. հա-յեցակէտ (նոր բառ) ևն։-Այս արմատից նի-տե՛ս առանձին։-Այս հոմանիշ բառերի նո-շանակութեան տարբերութիւնն է ըստ Տաթև. հարց. 407՝ հայիլ «ցածրից վերև նայիլ», նայիլ «վերևից ներքև նայիլ», տեսանել «հա-ւասար դիրքով նայել»։
ՓՈԽ (borrowing) Հայերէն գւռ. հայլի ձևից փոխա-ռութիւն եմ դրած լազ. yali «հայելի, դի-տակ» բառը (Արրտ. 1911, 418). բայց սխալ է. լազ. yali ձևն էլ փոխառեալ է յունարէ-նից, ճիշտ ինչպէս գնչ. yali։-Պատահական նմանութիւն ունի կար. haydu «նայիլ»։-Հյ. գւռ. հայլիկ ձևից է փոխառեալ անշուշտ քրդ. ւիլըք հոմանիշը. հմմտ. Ա. կոր. ժգ. 12. mմ ոգա ժը լիլըքէ տըպինըն (տեսանեմք իբրև ընդ հայելի)։
334, Müler SWAW 38, 581 և 41, 148-165, Justi Zendsp. 182, Հիւբշ. KZ 23, 29 ևն կցում են փռիւգ. βέϰος «հաց» հոմանիշին, այս էլ դնելով pac «եփել» արմատից. հմմտ. սանս. և զնդ. pac, պրս. puxtan, օսս. p'icin, յն. πεσσω «եփել» ևն։-Fick BVS 7, 383 փռիւռ. βέϰος ձևը կասկածով դնում է bhaǰ արմատից։ Canini, Et. étym. էջ 238 հաց և հայս=բասկ. haz «սնուցանել» բառի հետ։ Fortunatov BВ 7 (1883), 88, որից և Bugge, Btrg. 17 և KZ 32 41 հաց միացնում են սանս. sasyá-«ցանք, հացահատիկ», զնդ. hahva-«արմտիք», paitis-hahya «հնձոց տօն» բառերի հետ։ Հիւբշ. 465 սխալ է գըտ-նում այս համեմատութիւնը, որովհետև հյ. ց չէ՛ <հնխ. sy։ Հիւնք. հայս բա-ռից։ Erckert, Die spr. d. Kauik. stam-mes. էջ 48 խիւր. gatc «հաց»։ Patru-bány SA 1, 188 հնխ. pok2som «եփած» ձևից. հմմտ. լտ. coquo, coxi, սանս-páksat։ Նոյն, KZ 37 (1904), 428 և IF 13, 163 հնխ. pā-sk-om նախաձևից, իբր ւտ. nasco «արածել, սնուցանել», pa-nis «հաց»։ Pedersen, Նպաստ 23 ըն դունում է այս մեկնութիւնը, բայց Հայ. դր. լեզ. 156 մերժելով՝ կցում է յն. πατὲομαι «ուտել», գոթ. fodian «սնա-նիլ», հ. սկանդ. fóstr «սնունդ, կրթու-թիւն» ևն բառերին, բոլորի արմատը դը-նելով հնխ. pā «ուտել, սնանիլ», աճա-կանը pat։ (-Նոյնը կրկնում են Walde 558 և Boisacq 751)։ Սանտալճեան, Բազմ. 1904, 498 ուրարտ. աձիս։ Scheftelowitz BВ 28, 287 սանս. aca, զնդ. as, պրս. as «կերակուր»։ Char-pentier, IF 25, 242 սանս. pakti, յն. πέώις լտ. coctio «եփել, եփուած բան» բառերին ցեղակից՝ դնելով kι=հյ. ց։ (Pokorny 1, 112 չի ընդունում Schef-telowitz-ի մեկնութիւնը, իսկ 2, 17 և 22 աւելի լաւ է գտնում Charpentier-ի մեկ-նութիւնը, քան լտ. pāsco ևն)։ Karst, Յուշարձ. 421 թթր. as, aš, az «ուտել,
father;
papa, pa;
dad;
father, chief;
founder;
author, inventor;
— մեր, the Lord's prayer;
— երկնաւոր, գթութեան, heavenly Father, God of mercy;
հարք եկեղեցւոյ, the fathers of the church;
հարք միանձունք, old anchorites;
հարք մեր, our fathers, forefathers, ancestors;
— աշխարհի, Adam;
յարգոյ —, Reverend Father;
բարեյիշատակ —ն իսահակ, Father Isaac of blessed memory;
— սուրբ, holy father;
— խոստովանութեան, confessor;
հոգեւոր —, spiritual father;
— հայրենեաց, ժողովրդեան, աղքատաց, father of his country, of the people, of the poor;
քերթողաց —, father of Armenian literature, Moses of Khoren;
— պատմագրաց, father of history, Herodotus;
— եւ մայր, father and mother, parents;
որդի ի հօրէ, from father to son;
— իբրեւ զ—, like a fatherly, paternal;
ազնիւ, բարեգութ —, good, tender father;
— սիրտ, գութ, սէր հօր, the heart, tenderness, love of a father, paternal, fatherly affection;
սիրել, պատուել զ—, զօրավիգն լինել հօրին, to love, honour and succour one's father;
յաւելուլ առ հարս, to go the way of all flesh, to go to kingdom come, to die;
ննջեաց ընդ հարս իւր, he slept with his fathers;
— որդւովք բերկրեալ, a father happy in his children;
— մարդպետ, kislar-agasi, master of eunuchs.
· Calfa
Klaproth, Asia polygl. 106 իռլ. ater և էրզ. aϑer հոմանիշներին է կցում։ ՆՀԲ հանում է այր բառից։ Ուղիղ մեկ-նութիւնն ունին նախ Peterm. 26, 33, 153, Windisch. 22, 25 և յետոյ Gosche 14. Böttich. Horae aram. 36, 67 ևն ևն։ Thomaschek SWAW 4, 66 (թրգմ. ՀԱ 1894, 18) կցում է թրակ. pair ձևին։ Հիւնք. ուղղականը այր բառից է հա-նում. եսև սեռականը պրս. խօր «պռե-գակ» բառից։ Patrubány SA 1, 3 կը-ցում է հունգ. fèrj «փեսայ» բառի հետ։ lensen IF Anz. 14, 50 համապատաս-խան հաթ. բառի մէջ գտնում է -t-ձայ-նը։ Յակոբեան, Բանաս. 1900, 37 հայ-
grand-mother.
· Calfa
Brosset, JAs. 1834, 369-405 մեր հանք բառի հետ է համեմատում պրս. kān, վրաց. քանի հոմանիշները, որոնք ո՛չ մի յարաբերութիւն չունին, որովհե-տև հայերէնի մէջ ք արմատական չէ։ Peterm. 26, 30 սանս. hր։ Մորթման ZDMG 26, 570 բևեռ. siu-khεni «աա-տերազմ», ուր khani=հյ. հան. հմմտ. գերմ. Feld-zug։ Justi, Zendsp. 90 զնդ. xa «աղբիւր» բառի տակ է դնում հյ. kankh (=հա՞նք)։ Նոյն, Kurd. Gram. 204 օրդ. ēnim «առնեմ» բայի հետ։ Եա-զըճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. han։ Bugge IF 1, 458 հ յաւելուածով՝ նախաւոր *anō ձևից, իբր յն. ἀνά սնս. ániti «շնչել», գոթ. uz-ana «արտաշըն-չել» ևն։ Հիւնք. յն. ἀνιημι «հանել ի վեր կամ արտաքս», ἀϰωϑέω «ի վեր ունել, բարձրացուցանել»։ Meillet, De ind. men, էջ 26 և MSZ 16, 245 սանս. sanōti «շահիլ, ձեռք բերել, օգտուիլ, ստանալ», յն. ἀνυμι, ἀνύω «կատարել, լրանցել, ի գլուխ հանել» բառերին իբրև ցեղակից։ Նոյնը յիշում է Հիւբշ. IF Anz. 10, 48։ Brugmann, Grdr. 2 II*, էջ 13Ի հնխ. sen արմատի sn-ձայնդարձից։ Պատահական նմանութիւն ունի արաբ.
flower;
small-pox;
beauty, youth, bloom;
flower, choice, best;
— գինւոյ, mother or floating lees of wine;
— պղնձոյ, verdigris;
արանց —, cf. Լօշ;
— գունոց, splendour, vivacity of colour;
ցոյցք ծաղկանց, — show;
նկարիչ ծաղկանց, — painter;
աման ծաղկի, — pot;
— մանր, floweret;
գեղեցիկ՝ հոտաւէտ՝ քաղցրահոտ՝ անհոտ՝ դեռափթիթ՝ գեղափթիթ՝ գեղափայլ՝ թարշամ՝ սիրուն՝ երփներանգ՝ կարմրագեղ՝ —, beautiful, sweet, fragrant, inodorous, fresh-blown, splendid, faded or withered, lovely, variegated, scarlet -;
ծաղկէ ի —, from — to -;
քաղցրաբոյր հոտ ծաղկանց, the sweet perfume of flowers;
ծածկել զերկիր ծաղկօք, to cover the earth with flowers;
ծաղկունս ոփռել, to strew with flowers;
փթթին, թարշամին ծաղկունք, the flowers are blooming;
— fading;
ի — մանկութեանն, in his earliest years;
ի ծաղկի լինել, to be about to blossom;
to be in the bloom of youth;
ի ծաղկի or ի — հասակին, in the prime of life;
in the — of manhood;
cf. Թօթափեմ.
· Calfa
Klaproth, Asia polygl. էջ 99 թրք. č̌ič̌ek հոմանիշի հետ։ ՆՀԲ «որպէս թէ ծիծաղիկ, որպէս վարդն յայլ լեզուս է իբր ծաղրիկ».-իսկ վարդ բառի տակ՝ լծ. է դնում պրս. կիւլ։ Müller SWAW 88 (1877), էջ 14 յն. γλόη Karolides, rλ. συγϰρ. 90 կպդվկ. čandarik «լակինթ»? Հիւնք. ծիածան բառից։ Patrubány SA 1, 191 ծաղր և ծիծաղ բառերին է կր-ցում։ Նոյն ՀԱ 1908, 215 ածել բայից Petersson, KZ 47, 289 յն. γελεῖν «փայլիլ, ծաղկիլ», γλήνη «բիբ», γαλήνη «ծովի անդորրութիւն», γελάω «ծիծաղիլ» ևն բառերի հետ։ Պատահական նմանու-թիւն ունին արաբ. [arabic word] δahk «ծառի ծաղիկ» (Կամուսի թրք. թրգմ. Գ. 101) և չեչէն. ziezag «ծառեև»։
end, extremity;
border edge;
summit, head, top, point;
the utmost pitch, the highest degree;
over-measure, excess;
— ի —, from beginning to end, from one extremity to the other;
to the full;
punctually;
քաղել զսաղմոսն — ի —, to recite the whole psalter;
ի ծայրն հասանել, to reach or attain the maximum;
—իւք աչաց, glancing slily at;
—իւք ականջաց լսել, to listen furtiyely, to eavesdrop;
cf. Ծագ.
· Calfa
309 սանս. ganda «բարձունք»։ Մառ ЗGO 19, 158 վրաց. ծվերի հոմանիշի հետ յաբեթական ծյր արմատից։ Karst, Յուշարձան 402, 408 սումեռ. tur «բարձրութիւն, ծայր»։ Թիրեաքեան ՀԱ 1912, 288 նոյն ընդ սայր, սար։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 110 ծագ «ծայր» բառի խաչաձևմամբ սայր բառի հետ։
heavy, weighty;
massive, voluminous, great;
difficult, bard, onerous, laborious;
disagreeable, troublesome, importunate;
grievous, serious, preponderating;
sluggish, tardy, dull;
hard (of hearing);
strong, rank;
grave;
— քուն, deep sleep;
— կերակուր, indigestible food;
— շունչ, bad breath;
— հարուած, violent blow;
— կին, woman with child;
ծանունս սխալել, to be greatly mistaken;
ծանունս լսել, to give no ear, to pretend not to hear;
— թուիլ, to take ill, to be displeased, angry, enraged;
մի ինչ — թուեսցի քեզ, do not take it ill, do not be displeased;
— է քեզ բանգ այդ, the thing is above your ability;
— է ինձ, that is a heavy sacrifice for me;
թողէք զ— օրինացն, yon have omitted the weightier matters of the law;
heavily;
grievously;
deeply;
vigorously;
seriously;
painfully.
· Calfa
Peterm. 62 լծ. թանձր։ Muller SW AW 44, 552, 554, 557 սանս. guru հոմանիշի հետ։ Հիւբշ. KZ 23, 23 օսս zún։ Տէրվ. Նախալ. 78 սանս. garu, guru, յն. βαρύς, լտ. gravis, գոթ. kaurus բառե-րին ցեղակից. հայերէնը իբր *ծար-ր ձևից յառաջացած։ Հիւնք. անուր բա-ռից։ Patrubány SA 1, 197 յն. γέμω «լի եմ», լտ. gemo «հառաչել» ռառե-ոի հետ։ Pedersen, Նպաստ 48 նախա-ւոր նշանակութիւնը դնում է «յղի» և համեմատում է հյ. ծին, ծնանիմ, լն. γίγνομαι, լտ. gignō։
tree;
մատաղատունկ —, sapling;
հինաւուրց՝ զառամ —, old -;
պտղատու —, fruit -;
— արուեստի, the ten Aristotelian categories;
ելանել ի —, to climb trees;
to mount a -;
յօտել, յապաւել զ—ս, to prune;
to lop;
պատուաստել զ—ս, to graft;
ծաղկին —ք, the trees flourish;
փթթին —ք ծաղկօք, ծաղկազարդին —ք, the fruit trees are in full bloom or blossom;
— կացուցանել զհերս, to cause the hair to stand on end;
իւրում —ոց ի վերայ ելանել, to do according to one's will or pleasure, to follow one's own bent.
· Calfa
l834, 383 ևն վրաց. ձելի։ ՆՀԲ սանս. թառու։ Եւրոպա 1850, էջ 15 սանս. taru և պրս. dār, որ աւելի լաւ պա-հուած է դարաստան ձևի մէջ։ Pictet 1. 192 պրս. dārr, սանս. dāru։ Müller, Kuhns u. Schleich. Btrg. 5, 383 զնդ. dāuru, պհլ. dar, պրս. dar «ծառ, փայտ»։ Fick BВ 1, 173 պրուս. garrian «ծառ», լիթ. giré «անտառ», յն. գւռ. βαρυες, βδαροι և սանս. jariia «ծառ» հոմանիշների հետ։ Lag. Arm. St. § 1044 և էջ 174 ընդունում է այս մեկ-նութիւնը։ Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 86 սանս. taru, յն. δόρν «փայտ», δρῦ «կաղնի», մակեդ. δάρυλλος «կաղնի», գոթ. triu «փայտ, ծառ» ձևերի հետ՝ իբր հնխ. dar «պատառել» արմատից։ Նոյնպէս են նաև Karolides, Γλ. συγϰρ, 87 և Bugge, Etr. u. Arm. 86, առա-ջինը աւելացնելով կպդվկ. (ϰάσ) δορο «մի տեսակ թփանման գիհի ծառ» և երկրորդը՝ հիռլ. daur «կաղնի»։ Mül-ler Armen. VI լիթ. giré «անտառ»? Հիւնք. ծառ բառը հանում է ծաղիկ-ից, իսկ ծառզարդար կամ զառզարդար պրս. զարզարթէր «ողբալի» ռա-ռից։ Patrubány SA 1, էջ 188 ծեր ռա-ռե հետ՝ իբր սանս. ǰarā «աճիլ, ծերա-նալ»։ Սանտալճեան, L'idiome 14 սանս. daru ևն, բևեռ. zári։ Բառմա-ջեան, Բանաս. 1901, էջ 39 ասում է թէ ո՛չ հնդևրոպական է և ո՛չ էլ կապ ունի սեմ. զարա «տնկել, սերմանել» ևն բառի հետ. այլ գալիս է խալդ. zari «ծառ ինչ» բառից։ Pedersen. Նաասա-էջ 2, հ. նորվ. kjarr «թուփ», յն. γερρον «սայլակողով», γάρρα «ցուպ» բա-ռերին ցեղակից է դնում։ Jensen ՀԱ 1904, 184 հաթ. sariá։ Scheftelowitz BВ 28, 301 և 29, 16 յն. βαρύες «ծառ», լտ. veru «շամփուր», ումբ. berus «ծառ», պրուս. garrian «ծառ», լիթ. gire «անտառ» բառերի հետ՝ հնխ. g'ero-ձևից։ Այս մեկնութիւնը մեր-ժում է Walde 825, ինչպէս և Boisaq
man-servant, domestic, waiter, boy, valet, footman;
slave;
vassal, dependent, subject;
ազնիւ, հաւատարիմ —, good, faithful servant;
վարձ —ի, wages, hire;
գրատ or նշամազգեստ —ի, livery;
— առնուլ, to hire or engage a servant;
արձակել զ—, to discharge or dismiss a servant;
ի բաց արձակել զամենայն զ—ս, to clear the house;
նորոգել զամենայն զ—ս, to engage new servants.
· Calfa
, ի հլ. «սպասաւոր, նաև գերի. զինւոր, արբանեակ» ՍԳր. Եզն. Ոսկ. յհ. բ. 33 և փիլիմ. որից ծառայել ՍԳր. Ոսկ. մ. ա. 21 և յհ. բ. 25. Սեբեր. Եփր. ծն. ծա-ռայացեալ Եզն. Ոսկ. մ. ա. 21. ծառայա-կան Ագաթ. ծառայաբարոյ Ոսկ. մ. ա. 10, ծառայագոյն Ոսկ. յհ. բ. 33. ծառայազունք Սեբեր. Ոսկ. յհ. ա. 9. ծառայակից ՍԳր. ծա-ռալապստամբ Եվս. քր. բազմածառայ Փարպ. անծառայական Ոսկ. ես. Ագաթ. չա-րածառալ Կոչ. 109. ծառայութուոր Տաթև. ամ. 512 կամ ծառութրար «ծառայութիւն ա-նող» Սմբ. դատ. 101 (երկոան էլ չունի ԱԲ), հետաքրքրական ձև է Պղատ. օրին. էջ 192 «ընտանիք և ծառանիք և ծառայք». որի բա-ցատրութեան համար դիմելով բնագրին (Platonis opera, Paris 1883, հտ. Բ. էջ 357), գտայ որ կայ միայն οἰϰέτης τε ϰαὶ δούλονς. որից հետևում է թէ ծառանիք և ձառաւք հոմանիշ են և մին կամ միւսը յե-ւոյ է աւելացուած իբրև բացատրութիւն։
antimony black;
ամալ — յաչս, to blacken with antimony, to paint the eyebrows;
ի— եւ ի սնգոյր շպարել, to put on rouge, to paint one's face;
— քար, ծարուր, ծարրաքար, antimony, stibium;
ծարատ, antimoniate.
· Calfa
, ո, ի-ա հլ. (գրուած նաև ծարիւր. ծարոյր, ծարուր) «աչքի քաշելու սև դեղ» Եզեկ. իգ. 40. Երեմ. դ. 30. Ոսկ. ես. և մ. ա. 10, բ. 5. որից ծարրաքար կամ ծարիր քար «թութի» Բժշ. Գաղիան. ծարրել «աչքին ծարիր քսել» Դ. թագ. թ. 30 (գրուած նաև ծարուրել Բանք իմ. 59, ծարիւրել Սասն էջ 71)։ Սրանց հետ նոյն են նաև ծարուր, ծարուրիկ բոյսերը՝ իբր թրգմ. թրք. թու-թիա հոմանիշի. (ունի միայն ՀԲուս. § 1128 առնելով Կամարկապցուց և Սալաձորցուց)։
breast;
— կենդանեաց, udder;
cf. Ստին;
cf. Տիտ.
· Calfa
հոմանիշներին։ Թիրեաքեան, Հայ-ե-րան. ուսումն. 157 ցից, ցցել բառերի հետ լծորդ է համարում։-Միւսները տե՛ս ծուծ։