Your research : 94 Results for մին

Entries' title containing մին : 38 Results

Definitions containing the research մին : 592 Results

Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

• . արմատն անհոլով է և ոճերով մի-այն գործածական։ Առաջին և հիմնական իմաստն է «լուր», որից ազդ առնել «լուր տալ» ՍԳր. Ոսկ. ազդ լինել «լուր տրուիլ, լսուիլ» ՍԳր. ազդել «լուր տալ». Ազդեսջիք փողով (Թուոց 6. 9). ազդարար «լուր տուող». Ազդարարն ժամահար՝ փող (Յհ. իմ.)։ 2. Աւս առաջին իմաստից ծագում է «զգալ» իմաստը, ճիշտ ինչպէս աշխ. իմանալ «լուր լսել. 2. զգալ» (Ականջս չիմանար. Յաւ ի-մացայ). տճկ. duymaq «լսել. 2. զգալ». ռուս. слышать «լսել (ձայնը) և զգալ (հո-տը)» ևն։ Այս իմաստով են՝ ազդիլ «զգա-ցուիլ». Հուր ջերմութեամբն ազդի մարմնոյ. Եզն. Ի չարչարելն ոչ ինքն ինչ զայրանայ և ի տանջելն ոչ ինքն ազդի. Ոսկ. ես. ազ-դարան «զգայարանք» Նար. ազդելի «ըզ-գալի». Ազդելի աշխարհ կամ տարերք. Վեց-օր։ 3. «Զգալ» կրաւորական իմաստ է, որի ներգործականն է «ներգործել, ազդել», այ-սինքն «իմանալ տալ». այստեղից՝ ազդ «ազ-դեցութիւն». Զննելի հուրս երբեմն մերձեցաւ ի մարմինս և ազդ ինչ հրոյ ոչ եցոյց. Ոսկ. ես. 69. ազդել «զորել, ներգործել». Թէ աղն անհամի, ոչ իմիք ազդիցէ այնուհետև. Մտթ. և 13. ազռեցի, Ոսկ. ես. ազդող Եբր. դ. 12. ազդեցութիւն ՍԳր։ 4. Սրանից անբաժան է «զօրութիւն, ոյժ» իմաստը, որից ազդոյ (յետ-նաբար ազդու) «զօրաւոր» Ոսկ. ազդոյ վէրք Ոսկ. մտթ. յազդոջ (ազդ արմատի հնաւանդ ներգոյականը և նրա միակ հոլովեալ ձևը) «զօրաւոր ժամանակը» Ոսկ. Եբր. է։ Վերջին իմաստով բառս գրուած է նաև աստ (ինչպէս կայ ազդր և աստր). առանձին անգործածա-կան է. գտնւում է հետևեալ ձևերի մէջ. աս-տագոյն, աստիագոյն «սաստկագոյն» Ոսկ. յհ. ա. 3. աստևոր «հաստատուն» Ածաբ. ծն Պիտ. Խոսր. պտրգ. աստի, աստին, աստոյ «պինդ, տոկուն, հաստատուն» Փիլ. (ստէպ). Ոսկ. յհ. ա. 3. աստու, աստոյ «զտեղ» Վա-նակ. յոբ. բոլորն էլ յետին։ Բայց հնից կան՝ յաստւոջ պահել Ոսկ. ես. առաւել աս-տիք Եզն. (ըստ Թոռնեան, Հատընտ. 1891 էջ 53 ուղղելի առաւելան դիք). յաստիս ման-կութեան Բուզ. յաստիս մարմնոյ, յետ աս-տեացն մանկութեան «արբունք, առոյգ հա-սակ» Ոսկ. մտ. գ. 14. Եբր. Իդ. յաստիսս յուժի զօրութեան Ոսկ. ես։


Ալ, ի

s.

cf. Ալի.

• =պրս.❇ al «ախտ ինչ սատակիչ, որ պատահի կնոջ, որ նորոգ ծնեալ իցէ զմանուկ իւր. և այս դիպի նմա յօրէ ծննդեան մինչև ցօրն եօթներորդ». մեր մէջ, թերևս և պար-սից մէջ, չար ախտը անձնաւորուած է իբրև չար ոգի. հմմտ. փարսի al «այլանդակ կանացի կերպարանքով առասպելական մի հրեշ»։-Հիւբշ. 262։

• ԳՒՌ.-Շատ տեղ պահուած է ալք ձևով. տե՛ս Բիւր. 1898, 296-7 և 1899, 70 Աբե-ղեան, Arm. Volksgl. 118, Աճառ. Գւռ. բառ. 53։ Ագլ. օլ. Ննխ. ալէհար ըլալ «յանկարծա-կան մի բանից սաստիկ վախենալ» (հաղոր-դեց Ա. Զամինեան, նամակ 1927 յունիս 13). բառը ցոյց է տալիս, որ արմատն է ալ և ո՛չ ալք։ Նոյն արմատից են նաև ալոց-գալոց Մշ. «փորձանք, պատահար», ալոց-գալոց լինել «յանկարծ կորչիլ, անհետանալ. 2. յանկար-ծական մի փորձանքի ժամանակ գլուխը կոր-ցընել», ալոց աշխարհ (կամ երկիր) Սեբ. «հեռավոր անծանօթ երկիր»։


Ախ, ի, ից

s. int.

cf. Աղխ. Ah ! Alas !

• նութիւն», լտ. areco «արգելք հանեւ». լիթ. rakinu «կողպել», raktas «բանա-լի» ևն բառերի հետ՝ հնխ. arkh-նախա-ձևից։ Petersson KZ 47, 284 խ մասնի-կով՝ ոլորել և աղեղն բառերի հետ։ Մառ, Оcнов. таблицы, էջ 6 և ЗВО 22 62 «տուն» նախիմաստով կցում է եբր. [hebrew word] ahel «վրան, տուն», արաբ. [arabic word] ︎ ahl «ընտանիք», վրաց. სახღი սախլի «տուն, ընտանիք», լազ. մինգ. օխօրի «տուն» բառերի հետ՝ յաբեթական sxl-hxl արմատից։ Պատահական նմանու-թիւն ունի արաբ. [arabic word] aγlaqq «դու-առ փակել»։


Ածուխ, ածխոյ

s.

coal;
charcoal.

• Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 206, էմին, Քեր. 1846, էջ 37, Բագրատունի, Զար-գաց. էջ 672, § 1470, որից նաև Երե-մեան, Բազմ. 1898, էջ 480, 545 մեկնում են ա բացասականով՝ ծուխ բառից, իբր ա-ծուխ (ծուխ չունեցող)։ Տէրվիշ. Նա-խալ. 60, 128, Muller WZKM 8, 361 սանս. āngāra, պրս. angišt, լիթ. anglis, հսլ. aglī «ածուխ» բառերին ցեղակից։ Այս մեկնութիւնը Հիւբշ. 412 սխալ է գտնում։ Թիրեաքեան, Պատկ աշխ. գր. Ա. 191 պրս. [arabic word] azax կամ [arabic word] āzaγ «հօտեցեալ այրելի ճիւղք որթոց»։ Նոյնը նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244, 248, որ մերժում է Հիւբշ, էջ xx ծան։ Մէնէվիշ. այնուհետև ՀԱ 1905, 347 համեմատում է ածուղ= ռուս. угoль, գերմ. Kohle «ածուխ», Հիւնք. ծաղիկ բառից։ Կուրտիկեան, Ճէ-րիտ. շարգ. л 3273 պրս. ասուղտէ «երտ»։ Pederien ՀԱ 1905, 348 համե-մատելով հսլ. ռոա. սնս. ձևերի հետ, աւելի հակամէտ է ընդունելու իբր= գերմ. Kohle, իռլ. gual «ածուղ»՝ զ ձայ-նով, առանց կարենալու բացատրել խ ձայնը։ Ածուխ բառի պատմութիւնը արել է Կէտիկեան ՀԱ 1905, էջ 346-8։ Վերջին անգամ Թիրեաքեան, Արիահայ բռ. դը-նում է պրս. [arabic word] asūx «չվառած, չեփած»։


Ահեակ, եկի, եկաց

adj. s.

left, on the left side;
the left hand, the left;
յաջմէ եւ յահեկէ, right and left, on both sides.

• Bötticher ZDMG 1850, 350 միացրեց սնս. savya-, զնդ. havya, hāvōya, պհլ-hōi կամ havīk «ձախ» բառերին։ Այս մեկնութիւնը ընդունում են Müller, Justi, Տէրվ. ևն։ Lag. Arm. St. § 45. այս բա-ռը համարում է պահյաւական փեռեւառաւ-թիւն, մինչդեռ ձախ բնիկ հայ է։ Տէրվ. Նախալ. 105 ահեակ հանում է հնագոյն *հաւեակ ձևից, իբր նախաձայն հ ևոռած և միջաձայն վ դարձած հ. ինչ. արուեստ> արհեստ։ Հիւբշման, որ KZ 23 նոյնպէս ընդունել էր վերի մեկնութիւնը. Arm St. 17 կասկածով է վերաբերւում, իսկ Arm. Gram. 414 բոլորովին սխալ է գտնում, ասելով որ «եթէ բնիկ հայ լինէր՝ սանս. savya=հյ. *հեգի կամ *եգի ձեւը պիտի առնէր. հմմտ. սանս. gavya= կոգի. իսկ եթէ փոխառեալ լինէր իրանեանից, պհլ. hōī, havīk ձևերը շատ անհամաձայն


Անոյշ, նուշի, ուշունք, ուշից

adj.

sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.

• = Պհլ. anoš «նեկտար, անմահութեան ըմպելիք», anōš։ k «անմահ, անանց», պաղ. anōš «դեղթափ», պրս. [arabic word] nōš «կենաց ջուր, քաղցրաճաշակ և անուշահամ իր, խո-րիսխ, շաքար, քաղցր ըմպելիք ևն», [arabic word] nōša «լաւ, բարի, քաղցր», [arabic word] nōšin «քաղցր, համեղ», [arabic word] nōšdārū «անդե-ռայ, դեղթափ», [arabic word] nošidan «ըմպել, խմել», [arabic word] nōša kardan «շողոքոր-թել», [arabic word] nōšaba «կենաց ջուր, անմա-հութեան ջուր», Շահնամէի մէջ յաճախ գոր-ծածական է [arabic word] anōša bizī̄ tū «յա-ւիտեան կեա՛ց»։ Այս բոլոր բառերի արմատն է զնդ. aoša-«մահ», որից բացասական մաս-նիկով anaoša-«անմահ»։ Անմահութեան ի-մաստը յետոյ փոխուած է քաղգրութեան-մինչև այսօր էլ մեր ժողովուրդը գործածում է անմահական հոտ, անուշ անմահական ջուր, անո՜ւշ անմահութի՛ւն ասացուածները, որոնց մէջ անմահական բառը «քաղցր» ի-մաստն ունի (հմմտ. M. Abeghian, Arm. Volksglaube, էջ 27)։ Այս օրինակները ցոյց են տալիս՝ որ ո՛չ միայն անոյշ «քաղցր» և անուշակ «անմահ» բառերը պէտք չէ բա-ժանել իրարից (ինչպէս անում է Հիւբշման), այլ նաև այն՝ որ մեր նախնիք այս բառերի հետ փոխ էին առած նաև անմահութիւնը և քաղցրութիւնը իրար զուգորդելու գաղափարը։ -Հիւբշ. 99։


Անութ, նթի, նթոյ, թոց

s.

arm-pit.

• , ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։


Անուշադր

s.

sal ammoniac.

• = Պհլ. *anōšāδur. այս բառը աւանդուած չէ պահլաւական գրականութեան մէջ, բայց նրա գոյութիւնը հաստատում է փոխառեալ ասոր. anōšāδur ձևը. հայերէն բառի հնա-գոյն ձևն էր ուրեմն *անուշադուր, որից սեռ. անուշադրի և սրանից էլ վերակազ-մուած ուղ. անուշադր։ Նոր պրս. ձևն է [arabic word] nusādir, որից փոխառեալ թրք [arabic word] nišader, վրաց. ნიმადური նիշադուրի, նյն. σισαντήρι, νισανδίρι. ռա մ. nišadir. բուլ-գար. nišadūr, ռուս. нашатырь։ Բառս հա-սել է մինչև Ֆրանսիա, ուր ըստ Marcel Devic, Diet. etym. գտնում ենք հֆրանս anotasiar, amizadir, almisadre «անուշադը». = Հիւբշ. 100։


Անիւ, նուոյ, ոց

s.

wheel;
— մեքենայի, — of a machine;
— յեսանի, grindstone;
— խորտկաց, jack;
— տղայոց, gig;
— առաջակողման նաւին, capstern, capstan.

• , ո կամ երբեմն ի-ա հլ. «կառքի ակ, անիւ» ՍԳր. «սեռն, առանցք» Ել. ժդ. 25. «տանջանքի մի գործիք» Բ. մկ. է. 3. «երե-խայի խաղալիք» Ոսկ. յհ. բ. 25. «երկնային մարմինների գունդը» Եզն. Սեբեր. Վեցօր. «ուղտափուշի սերմը» Վրդն. սղ. ձբ. էջ 278. այս բոլորը փոխաբերաբար ձևառած առա-ջին նշանակութիւնից։ Որից անուագայութիւն Դիոն. Երկն. անուաձև Կիւրղ. յես. և թգ. ա-նուաւոր Խոր. միջնանիւ Կոչ. 90. չորեքանիւ Կղկնտ. նոր բառեր են՝ հեծանիւ, հեծանւորդ, երկանիւ, քառանիւ, անուածաղիկ։


Անհեդեդ

adj. adv.

unfit, inept, foolish, absurd, fantastical, whimsical, grotesque, ridiculous, extravagant, silly, ill-shaped, ill-contrived, awkward;
—ս absurdly, fantastically, ridiculously, awkwardly.

• ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։


Այծ, ից

s.

cf. Այծի.

• ԳՒՌ.-Ագլ. այծ, Ախց. Յղ. ած, Երև Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. էծ, Կր. Սեբ. Սչ. Ննխ. աձ, Հճ. աձ, էձ, Ասլ. աձ, ազ. Ալշ. Հմշ. էձ, Ոզմ. յէծ, Զթ. Խրբ. mձ.-Մշ. և Զթ. բառս նշանակում է «այծի էգը՝ սկսած ե-րեք տարեկանից». այսպէս է նաև գրաբարի մէջ. մինչդեռ միւս գաւառականների և գռա-կան լեզուի մէջ ընդհանուր նշանակութիւն ունի։-Գաւառականներում այծ փոխաբերա-բար գործածւում է նաև երկիւղի, բարկու-թեան և քնի համար. ինչ. այծ այծ լինել Ղրբ. «վախենալ», այծերը գալ Երև. Ղրբ. Տփ. «բարկանալ», Ննխ. «քունը տանիլ», այծերը հաւաքեւ ևամ մօտ անել Երև. Տփ. «բարկա-նալ» ևն։-Նոր բառեր են այծահազ, այծամո-րի, այծուպտուկ, այծերէն կամ այծեվար, այ-ծոտիլ, այծուկ, այծտերև։


Այրի, րւոյ, րեաց

s. adj.

s. adj. widow;
widower.

• Աւետիքեան, Մեկն. թղ. պօղ. Գ. 488 «ի հայումս այրի ասացաւ, իբրև պակասեալ յառնէ. բայց ըստ կրիցն ևս արդարև այ-րի՛ և տոչորի յաղէտից առնն մեռելոյ»։ ՆՀԲ թուի այր բառից։ Էմին, Քերակ. էջ 51 այր բառից՝ ի մասնիկով, ինչպէս թե-րի՛։ Տէրվ. Նախալ. 165 հնխ. vidha-vā «այրի» (լտ. vidua, գերմ. witwe, ռանս vidháya, զնդ. viδavā, գոթ. wi-duwō, կիմր. gweddw, հպրուս. widde-wū, հսլ. vidova ևն) բառից, իբր dh>ր ձայնափոխութեամբ՝ անցնելով *աւիռեա ձևից։ Հիւնք. յն. εριμος «լքեալ» բա-ռից։ Patrubány SA 1, 192 այրիլ բայից։ Պատահական նմանութիւն ունի եբս. [hebrew word] tarīrī «միայնակ, անզաւակ»։


Անգամ

adv. conj.

adv. conj. once, at one time;
even, notwithstanding;
այս —, this once;
այլ —, another time;
առաջին —, the first time;
մի —, only once;
բազում —, many times, often;
միւսանգամ, once more, over again;
առ — մի, at once, this time;
քանիցս —, every time;
how many times?

• «հեղ». գործածւում է բազմաթիւ ռճեռոմ. ինչ. այս անգամ, այն անգամ, առ անգամ մի, երկրորդ անգամ, կրկին անգամ, երիցս անգամ, բազում անգամ, մի անգամ, միանգամայն, ո՛չ անգամ, բոլորն էլ հին և ընտիր. (յետին է համ-անգամ-այն բառը). հին է նաև անգամ «նաև, ևս, մինչև իսկ» ՍԳր. Ագաթ. Եզն. Ոսկ. մտթ. մինչ անգամ «մինչև անգամ» Բուզ.։

• = Պհլ. պազենդ. hangām «ժամանակ, մի ջոց, տարուայ եղանակները», պրս. [arabic word] hangām «ժամանակ, միջոց»և [arabic word] ︎ angām նոյն նշ. վերջինը՝ որ չէ յիշած Հիւբշման, աւելի ուղիղ է ներկայացնում մեր բառը, մինչդեռ միւսները աւելի վերաբերում են հանգամ-անք բառին։ Կազմուած են han-մասնիկովgām-արմատից, որից ունինք նաև aiwi մասնիկով՝ զնդ. aiwigāma-«ձմեռ, տա-րի» (տե՛ս Horn, § 1109 և Bartholomae, Al-tir. wórt. 89)։-Հիւբշ. 97։


Աներ, ոյ

s.

wife's father, father-in-law;
— Լիբանանու or Լիբանաներ, Antilibanus.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. աներ, Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Պլ. Ռ. Սեբ. անէր, Գոր. Ղրբ. Շմ. հանէր, Տիգ. mնէր, Ագլ. Մկ. Ոզմ. Տփ. անիր, Հմշ. օնիր. այս բոլորը նշանակում են «աներ, կնոջ հայրը».-Մրղ. անէր, Հճ. անեյ, Զթ. անիր «անէրորդի» (աները կոչւում է Մրղ. կակօ, կէյնաթա, Զթ. զըքըչբոբ)։ Ա-ներ բառի այս նշանակութիւնը երբեմն գըտ-նում ենք նաև հների մօտ. ՆՀԲ տալիս է եր-կու օրինակ. Աներոյ նորա Եւթաղեայ. Խոր. բ. 77. Աներոյն իւրոյ Արտաւազդայ. Խոր. բ. 79. որոնց վրայ կարող ենք աւելացնել նաև Օրբ. հրտր. Էմինի, էջ 135՝ Գնայ առ աներն իւր Գագիկ ի Վասպուրական (Աճառ. Արրտ. 1912. էջ 1143)։


Այժմ

adv.

now, at present, at this time;
just now, immediately, instantly, by and by;
recently, newly, freshly;
— իսկ, presently;
just now.

• = Կազմուած է հյ. ա՛յս-ժամ ձևից. շատ յաճախ գործածութեան և շեշտը առաջին վանկի վրայ լինելու պատճառաւ ս բաղաձայ-նը և ա ձայնաւորը կրճատուել են։ Իմաստի զարգացման համար հմմտ. ֆր. tout á I'heu-re, թրք. bu sahat և յատկապէս ռուս. ceи-нacъ, որոնք նշանակում են «այժմ, իսկոյն, ռուտով» ևն, բայց բուն «այս ժամին»։-Հիւբշ. 411։


Անթ

s.

cf. Անութ.

• , ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։


Աբբայ, ի, ից

s.

abba, abbot, superior;
ընդհանրական աբբայ —, abbot general;
աբբայ հայր, cf. Աբբահայր.

• , ի հլ. «հայր, Երկ-նաւոր Հայր» ՍԳր. Ոսկ. հռովմ. 173-4, Եփր. հռ. 32 (այս իմաստով գործ է ածուած հայր բառի հետ միասին). 2. «վանահայր, վանա-կան» Վրք. հց. երկրորդական ձևերն են ա-բաս, ու հլ. աբբաս Վրք. հց։ Այս աբաս (սեռ. աբասու) ձևը մի քանի անգամ գործածել է Կղկնտ. որ հրատարակիչները յատուկ անուն են ևարծել և գլխատառով են դրել. այսպես՝ Էմինի հրատ. էջ 163, 165, 167-9։ Աւս սա-ռից են ծագում աբբասուհի «կուսանաց վան-քի մայր կամ մեծաւորուհի» Ճառընտ. աբբա-հայր «վանահայր» կոչ. 369 (բայց այստեղ պետք է կարդալ աբբայ, հա՛յր. տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Ա. էջ 164)։


Աբբանա

s.

Bamah, high place.

• «բարձր տեղ». գործածուած եմ գտնում միայն Եզեկ. ի. 29. Զի՞նչ է աբբա-նայդ այդ՝ յոր դուքդ մտանէք և կոչեցին զա-նուն նորա աբբանա, մինչև ցայսօր ժամա-նակի։


Աբեթ, ի

s.

tinder.

• ՓՈԽ.-Վրաց. աբեդի «աբեթ» (տե՛ս Ա-ճառ. Բազմ. 1898 225բ և Արրտ. 1898, 370բ), մինգր. օբեդ «աբեթ», սվան. հաբե-դի, հոբեդ «աբեթ», Մառ ИАН 1918, էջ 339 այս բառերը համարում է bed «վառել» ար-մատից. հմմտ. սվան. libdine «վառել», եթէ այսպէս է, ուրեմն բառը բնիկ Կովկա-ռեան կդառնայ և հետևաբար հայ ձևը կլինի վրացականից փոխառեալ։ Առ այժմ այս ստուգաբանութիւնը անհաստատ է թւում մեզ։


Ագանիմ, ագայ, ագիր, ագուցեալ

vn.

to clothe or dress oneself, to wear, to put on;
to take lodgings, to pass the night, to sojourn, to dwell;
to stay;
— զրահս, to put on a breastplate or cuirass.

• (ագայ, ագիր, ագեալ կամ ա-գուցեալ) «հագնիլ» ՍԳր. Բուզ. Ոսկ. եբր. ո-րից ագուցանել «հագցնել. 2. օղակի մէջ անցկացնել» ՍԳր. ագոյցք «օղակ. 2. օղակի մէջ անց կացնելով բառնալու ձող» ՍԳր. ա-գուցիկ Մծբ. ագանելիք «զգեստ» Ոսկ. եբր։ Նոյն արմատի հ-ով զօրացած յետին ձևերն են հագանիլ «հագնիլ» Վրք. հց. Գնձ. կանո-նագ. հագնիլ Լմբ. Մաշտ. Գնձ. հագուցանել «իրար անցկացնել» Երզն. քեր. նոր լեզուի մէջ՝ հագուստ, հագուստեղէն ևն։ Արևմը-տեան գրական լեզուն կրաւորականի մէջ գործածում է հագուիլ, հագուած, մինչդեռ ա-րևելեանը ունի հագնուիլ և հագնուած։ Այս-տեղ կայ նաև հագի «հագած» ձևը, որ դիմո-րոշ յօդով էլ գործածական է. օր. հագի շո-րերս, շորս հագիս է, հագիդ ի՞նչ է. շորերը հագին։ Միւս բայական ձևերն են հագցնել, հագուեցնել։ Իսկ արմատակից առագաստ, օթ, օդ? յագչիլ? ինչպես և զգենուլ, զգեստ, առիգած բառերի վրայ տե՛ս առանձին։


Ամուր

adj. s.

solid, stable, durable, tough, lasting;
hard, strong, firm, fast;
compact, massive, thick;
locked, fastened. —, ամրի, րաց, րոյ, ոց, fort, fortification, fortress;
grotto, cave, cavern.

• ՆՀԲ լծ. թրք. (իմա՛ արաբ.) մամուր «շէն», էմին «ապահով»։ Bö̈tticher ZDMG. 1850, 350 սանս. amura «ան-սխալ», որ չընդունեց ինքը Lagarde. Arm. Stud. § 86։ Justi, Zendsn. ռնո. և սանս. amavant «զօրեղ» բառի հետ ևաս-կածով։ Էմին, Քերակ. էջ 37 ան-ուր։ Հիւնք. էջ 114 որմ բառից, իսկ էջ 237 սրմն բառից։ Մառ ЗВО 5, 320 ամուլ բառի հետ զնդ. apuϑra «անորդի» ձեւին է կցում, իսկ ИАН 1916, 237 հաւատ, հաւան. հաւաստի բառերի հետ դնում է յաբեթական sam արմատից, որից նաև վրաց. մծամս «հաւատամ»։


Կամակար

adj. adv.

voluntary, willing, free, spontaneous;
-, — մտօք voluntarily, spontaneously, freely;
willingly, at one's will or pleasure, of one's own accord or free will.

• ԳՒՌ.-Իմաստի զարգացմամբ կամկար Ալշ. Ակն. Բզ. Մշ. Ննխ. Զրս. «կամաց, դան-դաղ», որից կամկրուկ «կամացուկ» (Մխի-թար աբբա, Դուռն քերականութեան, էջ 84), բառիս աւելի հին գործածութիւնն ունին Փոնց. 137, Առաք. պտմ. 72 և 84 (Կամկար գնացիւք եհաս ի Թարվէզ. Կամկար և հան-դարտ գնացիւք հասին մինչև յերկիրն Ղա-րաբաղու). Գր. Աղթամարցուց վկայութիւն-ներ տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 326բ, ուր ունինք նաև կամկարագնաց «հանդարտաքայլ» Տաղ։


Կամար, աց

s. phys.

vault, arch, arcade;
porch, portico;
girdle, belt;
soundwave;
— սրոյ, baldric, sword-belt;
— յաղթութեան, triumphal arch;
կապուտակային —, the arch, vault or canopy of heaven, the vaulted sky.

• ԳՒՌ.-Գործածական են թուրքերէնից և պարսկերէնից փոխառեալ նոր ձևեր. այս-պէս օր. Ջղ. քամար «գօտի», մինչդեռ կա-մար «շէնքի կամար»։ լուսակամար Գնձ. միջակամար ԱԲ. երկնա-կամար Անան. եկեղ. կամարաշէն (նոր բառ) ևն։


Կապայ, ի

s.

cassock, monk's gown.

• = Արաբ. [arabic word] qabā «պարեգօտ, առջևը ռաց զգեստ» բառից փոխառեալ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 900). փոխառութեամբ տա-րածուած է բազմաթիւ լեզուների մէջ. այս-պէս՝ պրս. qaba «պարեգօտ», qabanamad «թաղիքէ վերարկու, քափանակ», qabaca «փոքր կապայ»։ Պարսկերէնի միջոցով են վրաց. և մինգ. ❇აბა կաբա, սվան. կաբ. չէրքէզ. ակաբա «զգեստ, վերարկու», թրք. [arabic word] kebe «կապերտ», քրդ. kavā, kovā «կապայ», kebe «հասարակ չուխա». թուշ. կաբ «կապայ», բիւզանդական յն. ϰαβάδης, ϰαβαδιον «պարեգօտ» (Sophorles 609), նյն. ϰαβάδι։ Յունարէնի միջոցով են ռուս. սaნáть «աշխատանքիշապիկ, վերնաշապիկ», չեխ. kabát, լեհ. kabat, kabaǰ, kaba, բոզգ. kaváda «կանացի կամ զինտորական զգեստ» (Berneker 464)։ Սլաւականից են լիթ. kó-botas «կանացի բաճկոն», լեթթ. kabata «գրպան» (անդ)։ Miklosich և Marcel De-vic նոյն արաբ բառից են հանում նաև ֆրանս. caban, հֆրանս. gaban, սպան. ga-ban, պորտ. gabbāo, իտալ. gabbano, cap. pa, լատ. capa, cappa, նյն. ϰαππα, հբգ. chappa, մբգ. kappe, chappe, լեհ. սերբ. ռուս. kapa, բուլգար. kapն ևն (Berneker 483), որոնցից ոմանք «զգեստ», ոմանք էլ «գլխարկ» նշանակութիւնն ունին։ Հայերէ-նում հին տառադարձութեամբ պիտի ունե-նայինք կաբայ, ինչպէս գործածական է այժմ արևելեան գրականում, մինչ արևմը-տեանը ունի նոր տառադարձութեամբ կա-պայ։-Աճ.


Կառք, ռաց

s.

coach, carriage;
car, chariot;
երկանիւ՝ քառանիւ —, two wheeled carriage, four wheeled carriage;
— քառաձի, վեցձիան —, a coach and four, and six;
համաշխարհիկ —, — կառանոցի, երագընթաց —, omnibus;
hired-coach;
stage-coach;
վարձուոր, հասարակաց, առանձնական —, hackney-coach;
cab;
private coach;
հովանաւոր —, carriage with awning or curtains;
կայարան կառաց, cab-stand;
աստիճանք, դռնակ, աթոռակ, կուրծք, կոնք կառաց, foot-board of a carriage;
carriage-door;
coachman's box;
carriage-seat;
hood of a carriage;
վարձ, սակ կառաց, coach-hire, fare;
ելանել՝ մտանել ի կառս, to get into the coach;
օգնել, տալ բազուկ յելեւէջս ի կառաց, to help into, or down from the coach;
երթալ կառօք, to go or ride in a coach;
կացուցանել զկառսն, to stop the carriage.

• ԳՒՌ.-Գրականից փոխառութեամբ կայ շատ տեղ կառավարել ձևը (Մրղ. կառավըի-նէլ). մինչև անգամ Անգորայի թրքախօս հայոց մէջ garavellemek «կառավարել, ճարել» ձևով (Բիւր. 1898, 789)։


Կասկ, ի

s.

pearl barley;
malt;
chestnut.

• = Պհլ. *kask «գարի» բառից փոխառեալ, որ թէև աւանդուած չէ, բայց մինչև այսօր էլ պահուած ենք գտնում մի քանի իրանա-կան բարբառներում. ինչպէս՝ մինջանի käsk «գարի» (MSL 19, 147). եազգուլա-մի käsk «գարի» (JAs, 1916, էջ 251)։ Պհլ. ձևից է ածանցւում պրս. *kašk «գարի», որ թէև նախորդի նման չէ աւանդուած, բայց պահուած է պրս. մի քանի ածանցներում ինչ. [arabic word] kaškāb «կասկաջուր, գարե-ջուր», [arabic word] kaškēn «քաչկէն, գառե-հաց», [arabic word] kaško «զարեջուր» և [arabic word] keškek «հերիսայ»։ Իրանեանից է փոխառեալ նաև արաբ. [arabic word] kašk «կասկաջուր, գարիի խաշու՝ որ գործածա-կան է բժշկութեան մէջ» (Կամուս, թրք թրգմ. Գ. 110)։-(Թիրեաքեան, Կարնամակ ծան 111 ունի պհլ. kazk «գարիի և ցորե-նի աղանձ» բառը, որ այլուստ անծանօթ է)։-Հիւբշ. Arm. Gram. 51ə։


Կատու, աց

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

• ՓՈԽ.-Թուշ. մինգր. կատու, լազ. կատու, ղատու, վրաց. կատա, կատունի, ինգիլ, կա-տալ, ակուշ. կատու, աւար. կետու, կետա, անդի gedu, դիդ. ketu, կայ. խիւր. gata. կաբ. gedu, աբազ. կետուուխ, կետունձ, չmտը, արչ. gadu, տաբաս. gadu, khatu, չերքէզ. կիտտու, չատու, բոլորն էլ նշանա-կում են «կատու» և վրացերէնի կամ մինգ, րելէնի միջոցով տարածուած են ամբողջ Կովկասեան սահմաններում։-


Կողոպուտ, պտից

s. adj.

spoils, plunder, booty, pillage, sack, robbery;
spoiled, destitute;
մերկ — կացուցանել զոք ի հանդերձից՝ յիշխանութենէ ի զինուց, to despoil of one's clothes, of one's authority, to disarm, to strip off.

• , ո, ի հլ. «թալան, լափշտա-կուած և աւար առնուած բաները» Ա. մակ. դ. 23, ժ. 27. Եփր. ել. էջ 154 և նին. Եւս. պատմ. Եւագր. «մեռելի թողած իրերը» Կա-նոն. «կողոպտուած, թափուր» Բ. մակ. թ. 16. Ագաթ. որից կողոպտել «յափշտակել, աւա-րել» ՍԳր. Վեցօր. Փարպ. «դիակը քայքա-յուիլ, փտիլ» (այս իմաստը չունի ՆՀԲ) Բուզ. 49, 184 (Նեխեցան մարմինք նոցա և կողոպտեցան և յաղկեցան, քակեցան, լու-ծան. Մինչև կողոպտեցաւ ամենայն մար-մինք դիոցն). կողոպտիչ Եզեկ. լթ. 10. Ոսկ ևս. կողոպտած Ես. խթ. 24. դիակողոպուտ Եւս. պտմ. դիւրակողոպուտ Ոսկ. յհ. բ. 7. դժուարակողոպուտ Ոսկ. յհ. բ. 7. գանձա-կողոպուտ Ոսկ. յհ. թ. 12 ևն։


Կոճ, ոց

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

• . ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։


Կոյ, ի

s.

dung, cattle-dung.

• = Բնիկ հայ բառ, որի հնխ. ցեղակիցներն են սանս. [other alphabet] gutha-«աղբ, կղկղանք». guvati «բնական պէտքը հոգալ», զնդ. gū-ϑa-, պրս. ❇ gūh, քրդ. gū, gau, բելուճ giϑ, աֆղան. γul, հինդուստ. օ goh, գն, gus, թոխար. kewiye, հսլ. govīno, ռուս. սերբ. բուլգար. говнo, լեհ. gówno, ուկր. b'ivnó, չեխ. hovno, անգսք. cwēad, բոլորն էլ «աղբ, կղկղանք, թրիք», որոնց հետ նոյն ևն նաև լատ. bubino «ապարահոտ», ուկր. hyd «նողկանք, սիրտխառնուք», չեխ. օ-havny «նողկալի», կիմր. budr «առտռտ» (Walde 99, Trautmann 81, Berneker 299, 339, Horn § 947)։ Հայերէնի նախաձևը շատ պարզ չէ. Bartholomae, Stud. II 28 դնում է կոյ <հնխ. govyo-(հմմտ. հսլ. govino) կամ gouto-, իսկ կու<հնխ. gūto-, մինչդեռ սանս. և իրան. ձևերը դնում է հնխ. gūtho-. սակայն Petersen KZ 39, 383 հա-յերէնի համար ենթադրում է հնխ. gšou-so-. հմմտ. գոյ <հնխ. vose (Pokorny 1, 644-5, rnout-Meillet 115)։-Հիւբշ. 461։


Կոյր, կուրաց

adj.

blind, sightless, eyeless;
— գործել, to blind;
— հնազանդութիւն՝ ատելութիւն, passive, implicit obedience;
blind submission;
լաւ է — աչօք քան — մտօք, is better to be blind of an eye than to want understanding;
better want of sight than intellectual blindness.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ համեմա. տելով պրս. ձևի հետ։ Klaproth, Me-moires 1, 426 սանս. kuritā, թրք. kor, kór ռուս. kriwoe «ծուռ»։ ՆՀԲ թրք. քէօր, քեօռ, եբր. եօռ։ Peterm. 25, 38 պրս. և թրք. kor։ Lag. Urgesch 935 պրս. kōr, զնդ. kōya։ Մորթման ZDMG 24(1870), էջ 80 թրք. kōr։ Müller SWAW 38, 572 ևն պրս. kōr։ Justi, Zendsp. 81 սրա հետ նաև զնդ. kavan «կոյր ի գիտութեան օրինար»։ Մառ ЗВО KIx, 0156 դնում է յաբեթական ղւր արմատից. հմմտ. տուբալկ. *վեր «կոյր», մինգր. դեե-'վերը «կուրաց նել», իսկ պրս. kor փոխառեալ է յա-բեթականից։ Karst, Յուշարձան 420 ալթայ. soqor «կոյր», թրք. kxor «կոյր». եաևուտ. sokkor «միականի»։


Կոշտ, ից, ոց

s. adj.

lump of clay, clod, sod, glebe;
corn, callosity;
hard, rude, rough, coarse;
rude, unpolished, clownish, boorish, ill-bred, ill-mannered, rough;
awkward, clumsy.

• ՓՈԽ.-Վրաց. კუმტი կուշտի «դաժան, խիստ, բարկացած, կոպիտ, կոշտ», კომტი կոշտի «կարծր մարմին», კომტი կոշտի «մարմնի վրայ դուրս եկած կոշտ, մազոյ». ունի Գրիշաշվիլի, Ձվելի քալաքիս բոհեմա, էջ 252 (հաղորդեց Գ. Ասատուր)։ Գնչ. goš-to «ոտքի վրայ բլիթեն, կոշտ, մազօլ»։


Կոր

adj. adv. fig. s.

curved, bent, crooked, adun-cous;
ի —, bowed, inclined;
down, below, downwards;
ի — կորացեալ, depressed, cast down;
ի — կործանել, to cut down, to overturn, to throw to the ground, to overthrow, to upset;
to dishearten thoroughly, to strike with dismay, to confound, to abash;
ի — կործանիլ, to fall, to break down, to sink, to be overthrown;
to droop, to be disheartened, to give way, to lose heart, to be ashamed, abashed;
— գիծ, curve.

• вoй, յն. γυρός, ϰυρτός, թրք. egri, ey. ri, ռմկ. կեռ։ Տէրվ. Altarm. 31, ծան 1 կոր=լտ. curvus։ Canini, Et. etym. 133 անգսք. kerr «կոր»։ Հիւնք. յն. ϰορωνη, γυτω, լտ. curvus։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 52 ոլ-որ, բոլ-որ, հոլ-ով բառերի հետ հնխ. gal, gul «կլոր լի-նեւ» և սեմ. gal «շրջան առնուլ» ար-մատից. հմմտ. յն. ϰυλλός «կոր», լտ. col-lis և հյ. գլել, գլան։ Müller, WZKM 10, 354 յն. ϰυρτός, լտ. curvus խմբի հետ, որ Հիւբշ. 520 ընդունում է մի-այն այն պայմանով՝ որ հնխ. q ձայնը o-ի մոտ դարձած լինի կ։ Յակոբեան, Բիւր. 1899, 600 արաբ. [arabic word] zar', zur', հյ. ծուռ և թիւր։ Scheftelowitz BВ 28, 304 յն. ϰορωνός ևն բառերի ընտանիքին։-Այս ընտանիքի անդամներն են յն. ϰορωνη «ծայրը ծռած՝ կեռ մարմին», ϰορωνος «ծռած, կոր», ϰορωνίς «ծայրը կեռ». ϰορωνιάω «կռանալ, կորանալ», ϰυρτός «կոր, ծռած, կորացեալ», լտ. curvus «կոր, ծուռ», ալբան. kurús «ծռել, կո-րացնել», լիթ. kreīvas «շեղ», հսլ. krivu «ծուռ», հիռլ. cruinϑ «կլոր» ևն, որոնք բխում են հնխ. qer-, qor-ար-մատից։ Lidén, Arm. Stud. էջ 111 մեռժեւով սրանք, որ պիտի տային հյ. քոր ձևը, կցում է յն. γυρος «ծուռ, կլոր» ևն բառերին (որ ընդունում է Walde 216)։ Սակայն ուրիշ հնդևրո-պագէտներ սրա նախաձայն γ համա-րում են


Կորի

s.

conduit, pipe, tube, spout;
drain, channel, gutter

• Bugge KZ 32, 56 սանս. var «ջուր» կամ յն. οῦρός «ջրանցք» բառերին ցեղակից։ Scheftelowitz BВ 28, 303 սանս. kulyā «փոս, ջրանցք» և յն. ϰρήνη «աղբիւր» բառերի հետ է միաց-նում։ Lidén., Arm. Stud. 111 մբգ. kuls «փոս, խորք», նորվ. koyla «ջրանցք», յն. γύαλον «խոռոչ, կիրճ, կամար» բառերի հետ, արմատակից կոր (=յն. γνρός), կորիզ բառերին։ (Նոյնը կրկը-նում է Boisacq 159)։ Մառ ЗВО xIx. 0156 վրաց. ბղարո «աղբիւր», ծղալի = մինգ. ծղարի, լազ. ծկարի «ջուր» բա-ռերի հետ՝ յաբեթական շղր արմատից։ Սագըզեան ՀԱ 1909, 335 սումեր. kur︎ «ջրանցք»։ Karst, Յուշարձան 405 սու-մեր. gur «ջրի հոսանք», 406 սումեր, kure «ջրանցք»։


Կուլիբայ

s.

colyba, colyva, boiled grain.

• -άն մἰνβα ϰόὶβα ϰόλβια, ϰὸλλνβα նոյն նշ. (Sophocles 675, որ ասում է թէ Փոքր Ասիոյ մէջ Euchaita բարբառում գոր-ծածական էր ϰόλβα, ϰόλβια ձևով). բառս գործածական է մինչև այժմ նոր յունարէ-նում, որից էլ փոխառեալ են թրք. օ❇ qoliva և Պօլսահայ ժողովրդական բարբա-ռով՝ գօլիվա (goliva), երկուսն էլ միայն յոյների համար գործածուած։ Յունարէնից են փոխառեալ նաև հսլ. kolivo, ռուս. кбли-вo, բուլգար. kolivo՝ նոյն նշ. (Berneker 547)։-Հիւբշ. 360։


Կուղթ

s.

large boiler or caldron used in torture.

• (կամ կղութ) «մետաղէ աման՝ մէջը կուպր կամ ձիւթ հալեցնելու համար». նորագիւտ բառ, որ երկու ձևերով մի մի ան-գամ գործածուած եմ գտնում Վրք. և վկ. Ա. 508 «Հրամայեաց դատաւորն բերել ձէթ և ձիւթ և ծծումբ և կուպը, և խառնել ի միա-սին ի կուղթ երկաթի և ջեռուցանել քաջ և արկանել զգլխով նորա.... մատուցին զկր-ղութն մինչդեռ եռայր և հեղին զգլխովն նո-րա»։ Նոյն վկայաբանութեան երկրորդ խըմ-բագրութեան մէջ՝ բառը երկու անգամ էլ կուղթ ձևն ունի.-«Կուպր և ձիւթ և ծծում խառնեցէք և արկէք ի կուղթ երկաթի... և մատուցին զկուղթն մինչդեռ եռայր» (էջ 510)։


Կունդ

adj.

bald, hairless.

• = Պհլ. *kund, որ հաստատում է և առս. [arabic word] kund «կորովի և քաջ» բառը, որից [arabic word] kunda «կորովի և քաջ», [arabic word] kundāgar կամ [arabic word] kundāvar «քաջ և կորովի» (Շահ-նամէում «հպարտ» նշանակութեամբ գոր-ծածուած)։ Որովհետև պրս. բառը նշա-նակում է նաև «բութ, գուլ», ուստի Horn § 868 բառը կցում է սանս. [other alphabet] kuntha-«բութ» բառին, որ սակայն «քաջ» նշանակութեան յարմար չէ։ (Պարս-կերէնից փոխառեալ ձևերի մասին տես նաև գունդ բառի տակ)։ Վերի հատուածում Խո-րենացին ուզում է ասել թէ Արամազդ աս-տուած իրապէս չկայ. բայց կան այդ անու-նը իրենց վրայ կրող անձեր. որոնցից չոր-սը յայտնի են և որոնցից մէկն էլ Կունդ Ա-րամազդն է. (հմմտ. Ագաթ. Մեծն արին Ա-րամազդ)։ Խորենացին ակնարկում է Սա-սանեան Որմիզդ անունով թագաւորները, ո-րոնք մինչև Զ դար չորս էին և որոնցից Որ-միզդ Ա (Գ դար) կրում է «քաջ» տիտղոսը։


Կուպպայ

s.

carter's smock, gabardine.

• = Արաբ. [arabic word] ǰubba (եգիպտական արտասանութեամբ gubba) «լայն վերարկու որ գրեթէ մինչև ոտքերն է իջնում». սրանից է փոխառեալ նաև թրք. jubbe հոմանիշը։-Հիւբշ. էջ 516։


Կուռ

s. adj. adv.

condensing, thickening;
condensed, compact, firm, solid, hard;
beaten, trodden, frequented;
massive, large, heavy;
carved, sculptured, hammered;
pure, refined;
vehemently, forcibly;
unceasingly, unremittingly, incessantly;
— վառեալ, armed with a cuirass, armed cap-a-pie, from head to foot;
— զմիմեամբ, — զմիմեանց զհետ, — զմիմեանց զկնի ou կնի, continually, one after the other;
blow after blow.

• = Խալդեան կամ կովկասեան փոխառու-թիւն է, ըստ որում գտնւում է բոլոր կով-կասեան լեզուների մէջ՝ զանազան ձևերով և նշանակութիւններով. հմմտ. վրաց. კრვა կրվա, յურა կուրա «զարնել, բաղխել, ծեծել, ծափ զարնել, կապել, կցել, կաշկանդել, կոճկել, կպցնել», გა-კურა գա-կ ւրա «ուժ-գին բաղխել, երթալ, փախչիլ», გარდა-კურ. գարդա-կուրա «բաղխել, կրկնակի՝ ուժգնա-կի բաղխել, միասին կցել, կապել», და-კრვა դա-կրվա «կցել, փակցնել, միացնել, ծե-ծել, զարնել», და-კრვა მათრახისა դա-կըր-վա մաթրախիսա «մտրակել». aამო-კვერვა ռամո-կվերվա «մուրճով զարնել, ծեծել, դարբնել», კრული կրուլի «կապեալ, բան-տարկեալ», კრულება կրուլեբա «շղթայ», კვერი կվերի «մուրճ, կռան», թուշ. კვერ կվեր, մինգր. კვეკრა կվեկրա, սվան. კვართხ կվարթխ, ավար. koarta, kurt'a, արչ. k'urta, անդ. kurt'a, կայ. koarda, դիդ. kvandiru «կռան, մուրճ»։-Աճ.


Կուտ, կտոյ

s. fig.

grain, seed;
bait, food;
cf. Կորիզ;
to feed its young birds or chickens, to put into their beaks.

• «սպի, մարմնի վրայ ցտած նշան. աատառուածօ». արմատ առանձին անգոր-ծածական, որից կազմուած են կուտկուտիլ «մորթը պատառոտուիլ» (մէկ անգամ ունի Վրք. հց. իզ. «Կուտկուտեալ լինէր մորթ իմ ի չարաչար քարշելոյն և պատառ պատառ յերկիր անկանէր»), կտել «մարմինը ցտել, վրան ասեղով կէտ կէտ նշաններ անել» Նար. էջ 229, «զարնել, բաղխել»? Նար. էջ 241. որից գիր կտեալ «մահտեսիների ձեռ-քի վրայ բանուած պատկեր, հաջի արած» Ղևտ. ժթ. 28. Կիւրղ. դևտ.։


Կուրտ, կրտաց

adj. s.

castrated, gelded;
eunuch.

• , ի-ա հլ. «ներքինի, ներքինացեալ» Ոսկ. ես. 244 (բացատրութեամբ միասին գրում է. Առնիցեն կուրտս. իսկ այլքն ներ-օինիք ասեն). Հերձ. 137. (Վրդն. պտմ. հրտր. Էմ. էջ 141 դրուած է Կուրտ՝ իբր յա-տուև անուն, մինչդեռ պէտք է հասկանալ կուրտ, ինչպէս որ նոյնի Վենետկեան հռա-տարակութեան մէջ, էջ 106, սրա փոխարէն գտնում ենք հոմանիշ ներքինի ձևը)։ Այս արմատից է կրտել «ներքինացնել», որ մի-այն արդի գրականում և գաւառականների մէջ է գործածական։


Կարծր, ծերք, ծունք

adj. fig.

hard, rough, harsh;
stiff;
solid, firm, steady;
harsh, severe.

• (յգ. -ծունք, յետնաբար -ծերք) «ամուր, պինդ, խիստ» Ոսկ. փիլիպ. ժ. «դը-ժուարին, խստամբեր» Պղատ. օրին. որից կարծրանալ Ել. է. 13. Յես. ժպ. 20. կարձ. րացուցանել ՍԳր. կարծրութիւն Կոչ. կարծ. րագոյն Մագ. Խոսր. երկաթակարծր Ճառ-ընտ. Բենիկ. կարծրադատ «խստիւ դա-տող» Նար. նիւթակարծր Անան. եկեղ. վի-մակարծր Բենիկ. կարծրամարմին (նոր. բառ)։


Կարկառ, աց

s.

heap of stones.

• ՆՀԲ «քար ի քարի վերայ կուտեալ կամ կառոյցք քարանց»։ Մորթման ZDMG 26, 527 (ինչպէս նաև Բևեռաձև արձանագր. Մորթմանայ, թրգմ. Ապ-տուլլահեան, Պօլիս 1872, Աւկսպուրգի Ընդհանրական լրաթերթէն, 1871 դեկտ. թ. 335) համեմատում է յն. ϰαρϰάριον բ. carcer. գերմ. Kerker, բևեռ, kharkharni կամ խորխոր «միջնաբերդ կամ ամրոց»։ Տէրվ. Նախալ. տե՛ս կար-կել բայի տակ։ Bugge KZ 32, 52 հիռլ, carric, կիմր. careg «քար, ժայռ» բա-ռերի հետ։ Karst, Յուշարձան 405 սու-մեր. kar «թումբ, քարափ», gar «դէզ, եցերք» բառերի հետ։ Մառ ИАН 1911 470 վրաց. խելի «ձեռք», 1918, էջ 2092 քար բառից, մինգր. կաջի «կայծքար». աւելի ընդարձակ Cpeд. nepeд. էջ 46. իսկ Яз. и Лит. I 228 և 268 հյ. քար, բասկ. ari «քար», սվան. kaǰ «կայծ-քար», նաև հյ. կին, խիճ, կինճ։ Վեր-չապէս Մառ ЗВO 25 (1921), էջ 18


Կարօտ, ից

adj. s.

in want of;
needy, necessitous, poor, indigent;
desirous, anxious, eager;
want, need, necessity, poverty, indigence;
desire, wish, longing;
— լինել, to want, to need, to be or stand in want of;
— նմալ, գտանիլ, to be in a state of privation, to be unprovided with, to be without;
— ամենայնիւ, in want of all things, poverty-stricken, destitute;
ոչ իւիք կարօտեմ, I want for nothing.

• Աւետիքեան, Քերակ. 1815. 231 և ՆՀԲ իբր կար-ոտ, կար-ուտ «պէտք ու-նեցող»։ Ուղիղ է նաև էմին, Քերակ Հիւնք. կարասի բառից։ Գաբրիէլեան ՀԱ 1909, 93 ծարաւ բառից է հանում։


Կաւ, ոյ, ով

s.

clay, argil, potter's earth;
mud, mire, dirt.

• , ո հլ. (Ոսկ. յհ. բ. 9 ունի սեռ. կա-ւու) «շաղուած հող, տիղմ. 2. մի տեսակ հող, բրուտի կաւ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. յհ. բ. 9. որից կաւագործ «բրուտ, կամ աղիւև շինող» Իմ. ժե. 7. «աղիւսաշինութիւն» Կիւրղ. ել. Ոսկ. մ. բ. 14. Եփր. թագ. կաւա-գործութիւն Ագաթ. կաւակերտ Գ. մակ է. 23. կաւեայ Դան. ժդ. 6. կաւեղէն ՍԳր. Ոսկ. յհ. ա. 37. կաւարծաթ «մի տեսակ հանքա-յին մարմին» Փարպ. կաւանալ «ցամքիլ. եաւի պէս պնդանալ» Նիւս. բն. Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 166. հայկաւ «հայկական ևաւ» Բժշ. (օտար լեզուներով էլ այսպէս է կոչւում. հմմտ. յն. βῶλος ἀρμένια, լտϰ bolus armeniaca, արաբ. [arabic word] tin ar-manī, թրք. kilermeni, որից փոխառեալ ռում. kilermene ևն). կաւահող, կաւային (նոր բառեր) ևն։ Այստեղ է պատկանում նաև կաւին, որ տե՛ս առանձին։


Ծամ, աց, ոց

s.

hair, head of hair;
կեղծ —, wig, periwig, peruke.

• ՆՀԲ ուզում է անշուշտ կցել ծամել բային, երբ մեկնում է «հերք երկայն... մինչև ի ծամելիս»։-Brosset IAs 1834, 369 ևն վրաց. թմա «մազ» բառի հետ. (նոյնը Thomaschek, Deutsche Litteraturz. 1883, էջ 1254 վրաց. թմա և լազ. թոմա)։ Lag. Armen. St. § 1036 եբր. [hebrew word] sammim, [hebrew word] sam. mā «ծամ» բառերի հետ։ (Սակայն եր-

• . առմատ առանձին անգործածական, որից ծամել Յոբ. լ. 5, Յայտ. ժզ. 10. Ոսկ. մ. ա. Եփր. աւետ. «մտքով որոճալ» Ոսկ. յհ. ա. 10. ծամելի կամ ծամելիք «ծնօտ» Դատ. դ. 21, 22, ե. 26. Նիւս. բն. Մագ. ձաւմոն «ծամեւու մազտաք» ՋԲ. անծամ Յոբ. ի. 18. մեղմածամ «մեղմ ծամելով, որո-ճալով» Վեցօր. 192 (ձեռ. մեղմաժամ). ծա-մու «այնչափ թանձր՝ որ կարելի է ծամել» (նորագիւտ բառ) Վրդն. սղ. կր. էջ 229 (Ի ժամ խաչին ծարաւմանն վասն չարութեան՝ լեղեաւ թանձրացուցին զքացախն, մինչ ծա-մու էր). անծամելի, դժուարածամ-նոր գրականի մէջ գործածական բառեր։


Ծառ, ոց

s.

tree;
մատաղատունկ —, sapling;
հինաւուրց՝ զառամ —, old -;
պտղատու —, fruit -;
— արուեստի, the ten Aristotelian categories;
ելանել ի —, to climb trees;
to mount a -;
յօտել, յապաւել զ—ս, to prune;
to lop;
պատուաստել զ—ս, to graft;
ծաղկին —ք, the trees flourish;
փթթին —ք ծաղկօք, ծաղկազարդին —ք, the fruit trees are in full bloom or blossom;
— կացուցանել զհերս, to cause the hair to stand on end;
իւրում —ոց ի վերայ ելանել, to do according to one's will or pleasure, to follow one's own bent.

• gyrru «ածել, ուղարկել» բառի հետ։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst, Յու-շարձան 402, 408 սումեր. tir, ter «ծառ-փայտ», tar «աճիլ»։ Մառ ЗВО 22, 86 վրաց. ձելի, ափխազ. ածլա, մինոռ. գալ(եփէ) «ծառ» բառերի հետ. իսկ ZвG 1925 667 ծառ. անտառ և տերև կցում է ռուս. дepeвo «ծառ» բառին։ Klaproth, Asia polygl. 99 արաբ. šá-гa։ Վերի մեկնութիւնը տուաւ Peder-sen KZ 33, 194= Նպաստ., էջ 2, որ յիշում է կասկածով Boisacq 145 և ըն-դունում է Pokorny 1, 609։ Վերը՝ Արմ. բառ. հտ. Գ. էջ 743 չէի ընդունած այս մեկնութիւնը և էջ 1000 կցել էի կառ «փուշ» բառի հետ՝ նախաձևը դնելով g'rro-։ Այժմ հրաժարւում եմ այս մեկ-նութիւնից։ Ernout-Meillet 404 յն. γέρρϰ բառի ծագումը անյայտ է հա-մարում, չխօսելով բնաւ ծառ ևն համե-մատութեանց վրայ։


Ծեփ, ոց

s. chem.

plaster, stucco;
cement, mortar;
lute.

• =Նոյն է վրաց. წება ծեբա, წობა ծոբա «մխրճել», დაწება դածեբա «սուզել, մր-խըրճել», მწუბება մծուբեբա «ցեխի մէջ թաւալիլ», წ.ბება ծեբեբա «կպցնել, փակ-ցընել», წებო ծեբո «խէժ, սոսինձ», მეწებება մեծեբեբա «իրար կպցնել», დაჭებება դա-ծեբեբա «իրար կպցնել» բառերի հետ (վեր-ջաձայն բ-ի համար հմմտ. հյ. թեփ, սեռ. րեփոյ> վրաց. თებო թեբո)։ Բայց այս նը-շանակութիւնները այնպէս են, որ չեն կա-սող իրարից բխիլ. վրացին աւելի ընդհա-նուր իմաստ ունի, ուստի աւելի նախնական է. մինչդեռ հյ. «ծեփել» մի մասնաւոր ա-ռում է միայն, ուստի պիտի ասէինք թէ փո-խառեալ է վրացականից. բայց ճիշտ այս ի-մաստը պակասում է վրացերէնում։ Ընդհա-կառակը «կպցնել» իմաստը գտնում ենք այնպիսի հայ բարբառների մէջ (Բուլանըխ, Մարաղա, Սալմաստ), որոնք ո՛չ մի կապ չունին վրաց հետ։ Այս բոլորից հետևում է այն՝ որ թէ՛ հայր և թէ վրացին փոխառեալ ևն մի երրորդ ընդհանուր աղբիւրից, որ Հա-յաստանի նախաբնիկների լեզուն է։ Խալդե-րէնը ունիծ (s) ձայնը. հմմտ. [other alphabet] si և [other alphabet] su վանկերը։-Աճ.


Ծէս, ծիսից

s.

rite, form, ceremony.

• =Փոխառեալ է վրացերէնից. հմմտ. վը. րաց. წეbი ծեսի «կարգ, բնութեան օ-ոէնք, կարգադրութիւն, կանոն, եկեղեցա-կան ծէս, սովորութիւն, բնութիւն, բարք», წესა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատել, կանոն դնել», წეხება ծեսեբա «կարգադրել, կանոնաւորել, կարգաւորել», გაწვხება գածեսեբա «կանոն, հաստատու-թիւն, հրաման, կարգ» կամ բայական գոր-ծածութեամբ՝ «հաստատել, կարգել, ևանո-նաւորել», განწეხება գանծեսեբա «կար-զադրութիւն, կարգադրել, կանոնաւորել» მოწეხე մոծեսե «ընկերութեան անդամ, քահանայ, աբեղայ, կրօնաւոր», უწესო ու-ծեսը «անկարգ, խառնակ, անկանոն», უδე სօბა ուծեսորա «խառնակութիւն, անկար-ռութիւն»։ Հայերէն բառը յետին, ռամիկ և գործածութեան մէջ չմտած մի ձև է. մինչ-դեռ վրացերէնը ցոյց է տալիս ճոխ ու կեն-դանի գործածութիւն։ Բացի սրանից վրացին ունի բառիս նախանշանակութիւնը. հմմտ. წეხა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատեւ»։ Այս պատճառով չի կարող վրացին հայերէնից փոխառեալ լինել, այլ ընդհակառակը։-Աճ.


Ծիտ, ծտի

s. ornith.

s. ornith. sparrow;
ճճուէ —, the chirrups.

• = Փոխառեալ է կովկասեան լեզուներից։ հմմտ. վրաց. ჩიტი չիտի «թռչնիկ, ճնճը-ղուկ», ვარდის ჩიტი վարդիս չիտի «սո-խակ» (իբր թէ «վարդի թռչուն»). մինգ. չի.. տի «թռչնիկ, ճնճղուկ», ինգ. չիտ «ծիտ, ճնճղուկ»։ Հայերէն բառը փոխառեալ է, ո-րովհետև, նախ՝ յետին է և քիչ գործածուած, և երկրորդ՝ որ այսօր էլ միայն կովկասա-հայ բարբառների մէջ գոյութիւն ունի։ Զար-մանաւի է սակայն՝ որ Չուբինով 15zā վրացին հայերէնից փոխառեալ է դնում.-Աճ.

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ծի՛ ձայնից։ ՆՀԲ ծի՛դ, չը՛դ ձայներից է հանում և կցում է սանս. չաթաքա բառին։ Pe-term. 23 և Böttich. Arica 89. 452 սանս čataka։ Lag. Arm. Stud. § 1053 մեր-ժելով վերջինը՝ ըստ ՆՀԲ համարում է բնաձայն։ Justi, Dict. Kurde 137 քրդ. [arabic word] čit «հաւ» ձևի դէմ դնում է հյ. ծիտ և վրաց. չիտի, մինչդեռ պէտք էր կցել գւռ. ճուտ «վառեակ» բառին։