Your research : 19 Results for մու

Entries' title containing մու : 372 Results

Definitions containing the research մու : 1769 Results

Քուղ, քղոյ

s.

tow, thread, string, yarn.

• (ո հլ. յետնաբար) «ոլորած դեր-ձան, վուշէ թել» Դատ. ժզ. 9. Փիլ. նխ. բ. 66. Շիր. առ լեհ. սրանից է քղանցք, որ թէև յայտնի է պարզապէս «զգեստի ծայր» նշա-նակութեամբ, բայց բուն նշանակում էր «զգեստի ծայրի այն մասը, ուր խծիպի մի-ջով թելն էր անցնում և կամ ծայրի ծոպա-թելերն էին կախուած, իբր քուղերի անցք». հմմտ. Քղանց կոչէին, այսինքն ծոպք (Երզն. մտթ. 484). հմմտ. նաև խանփուլ։ Այս է ցոյց տալիս նաև Գոր. Ղրբ. քօղ «զգեստի եզերքի կար», որից քղանցաւոր «երկար քղանցք ունեցող» բառը. հմմտ. իԻ քղանցաւորս յոսկեհուռս զարդարեալ և պա-ճուճեալ (Ոսկ. եբր. իը). Արասջիք ձեզ ար-կանելիս քղանցաւորս և ճամուկս դարձիւք (Եփր. օրին.)։

• ԳՒՌ.-Ղզ. քուղ «ղայթան», Ագլ. քուղ «չուան», Շմ. քօղ «թել», Գոր. Ղրբ. քօղ «զգեստի եզերքի կար կամ երիզ», որից քղել Ղզ. «զգեստի եզերքը երիզ կարել», մրաքուղ Ղրբ. «մուրի մէջ թաթախած լար, որով ատաղձագործը տախտակի վրայ գիծ է քաշում»։


Քումայթ

adj.

light, bay, chestnut.

• «արմաւագոյն, այն է սեւի զարկող մութ կարմիր գոյնով ձի, bai». մէկ անգամ ունի Վստկ. էջ 199. Զճնդիկ տևն և ապա զքումայթն։-ՆՀԲ, ՋԲ և ԱԲ սխալ-մամբ մեկնել են «խարտեաշ, շեկ», որի հա-մեմատ էլ արևմտեան գրականում ոմանք սկսել էին գործածել քումայթ պատանի «խարտեաշ երիտասարդ!» բանաստեղծա-կան բացատրութիւնը։

• = Արաբ. [arabic word] kumait «արմասագոյն մարմնով և սև պոչով ձի». բառիս ընդար-ձակ մեկնութիւնը և քումայթ ձիու նկարա-գրութիւնը տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 323։ Արաբերէնից են նաև պրս. kumait «արմասագոյն ձի, 2. ձի՝ որոյ ոտքն մինչև ի վէգսն և բաշն և ագին սեաւ իցեն. Յ. յա-ճախ գործածութեամբ զինչ լև իցէ երիվար», քրդ. koumeit՝ նոյն նշ. cheval bai (Justi, Dict. Kurde 342)։-Հիւբշ. 278։


Քուռաթ

cf. Քուռութ.

• -Արաբ. [arabic word] kurrāϑ «պրաս» (Կամու-սի թրք. թրգմ. Ա. 362), որ ըստ Lagarde բուն սեմական բառ է. հմմտ. ասոր. krt, քաղդ. krš, որոնցից նաև յն. πρკσος փոխա-նակ ϰρϰτης «պրաս»։-Հիւբշ. 279։


Քուռակ, աց

cf. Քուռի.

• = Պհլ. kurrak «քուռակ» (ըստ Müller WZKM 3, 366 և 10, 183), պրս. օ [arabic word] kūr-ra «էշի, ձիու կամ ջորու ձագ», քրդ. [arabic word] kuri «քուռակ, մտրուկ»։ Իրանեանից են փոխառեալ նաև արաբ. [arabic word] kurraǰ «ձիու քուռակ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 433), վրաց. ჭორაკი քորակի, ուտ. կուրուկ «քու-ռակ»։-Հիւբշ. 258։


Քուրայ, ից

s.

cupel, crucible;
cf. Հալոց.

• = Ասոր. ❇ kurā «քուրայ, հնոց, վա-ռարան», որի հետ նոյն են եբր. [hebrew word] kur, արաբ. [arabic word] kur, ասուր. ❇ [other alphabet] ku-u-ru=kūru (Delitzsch, Assyr. Hndwb, 324) և եգիպտ. krr. արմատը ընդհանուր սեմական է, ինչպէս ցոյց են տալիս իր զա-նազան ածանցները. ինչ. ասոր. ❇ι aə kauranā «օերմութիսն», ❇ kauranā-ya «տաք, կիզիչ» ևն։ Նոյնից են փոխառեալ նաև պրս. օ [arabic word] kūra, վրաց. კურა քուրա «բովք, հալոց, վառարան»։-Հիւբշ. 319։


Քուրմ, քրմաց

s.

heathen or pagan priest.

• , ի-ա հլ. (յգ. նաև քրմունք, քըր-մանց) «կուռքի պաշտօնեայ, կռապաշտի քահանայ» ՍԳր. Ագաթ. որից քրմանաւ Իւս քր. քրմապետ Եւս. քր. քրմանոյი Պտմ. ա-ղէքս. քրմութիւն Ագաթ. Եւս. քր. քրմորդի Եփր. գծ. էջ 11, քրմաժողով Ճառընտ. ևն։

• = Արաբ. [arabic word] qurm «եղևնի նման ծառ է, որ ջրի մէջ է աճում» (Կամուս. թրք. թրգմ. Գ. 536)։


Քրիստոնեայ, էի, ից

adj. s.

adj. s. christian.

• -Յն. Ջριστός (բուն նշ. «օծեալ») անուան հյց. Ἀριστὸν «զՔրիստոս» ձևից՝ հյ. -եայ մասնիկով կազմուած, ինչպէս և հրեայ։ Հմմտ. նախորդը։-Հիւբշ. 389։


Քրոնիկոն, ի

s. adj.

chronicle;
chronological.

• = Յն. χρονιϰός «ժամանակական», չէզ. χρονιϰὸν, լգ. χρονιϰά «տարեգիրք». կազմու-ած է χρόνος «ժամանակ» բառից։-Հիւբշ. 389։


Քրտիկար

adj.

worship among the ancient Persians;
good and faithful minister.

• Հին բռ. մեկնում է «Քրտիկար... լուացումն ի փոր չառնելով՝ մուտ տայք դիւաց և հոտոյ գարշութեան»։ ՆՀԲ առաջին վկայութեան մէջ մեկնում է «պաշտօն և պատիւ երկասիրութեամբ կամ ընտրողութեամբ», իսկ երկրորդի մէջ՝ «պաշտօնեայ երկասէր՝ հաւատա-րիմ, երախտաւոր... կայ և պրս. [other alphabet] ա-քեար. որպէս շողոմարար, [other alphabet] -կասպաս, իսկ ի Հին բռ. կայ քրտոն, որպէս պաշտօնեայ, քումարիմ՝ մեհե-ան»։ Տէրվ. Altarm. 89-90 առաջին հատուածի մէջ թարգմանում է «լտ. гolendo. լարգելով, պատուելով, պաշ-տօն մատուցանելով», իսկ երկրորդի

• մէջ «գերմ. Hofbeamter, Դռան պաշտօ-նեայ», իբր պրս. [arabic word] kardgār «աշ-խատաւոր, գործաւոր» կամ զնդ. xуaδ-drakara «բարեկամական»։ Հիւբշ. 259 իբր փոխառեալ բառ, անյայտ իմաս-տոմ. կցում է պրս. kirdigār «ամենա-կարող. 2. դիտմամբ, կամովին, յատուկ նպատակաւ»? Ընդարձակ մի յօդուածի մէջ վերի մեկնութիւնն է տալիս Բազմ. 1895, էջ 5-6, անյարմար համարելով պրս. kirdigār «արարչառործ Աստուած 2. կամովին գիտութեամբ» և kirdār «գործ, աշխատութիւն, արուեստ, վի-ճակ, զբաղմունք, գործ բարի կամ չար»։ Նոյնը նաև Փորթուգալ փաշա, Ուսում, Եղիշէի, էջ 252-3 և Անդրիկեան, Բազմ. 1906, 441։ Թիրեաքեան, Ատրպատ. էջ 25 ուղղում է քրտար<պրս. kirdār «գործ». իր մեկնութիւնը կրկնում և հաստատում է մի առանձին յօդուածով՝ Բազմ. 1907, 22-24։


Քօշ, ից

s.

he-goat, buck.

• . ի հլ. «արու այծ» Մն. ժե. 9. Թուոց իթ. 22. Դան. ը. 5, 8, 21. Ոսկ. մտթ. Ա. էջ 192 (բց. ի քօշից). գրուած է նաև գօշ Եւս. քր. Բ. որից քօշանման «այծանման» Գնձ. քօշամօրուք «այծի մօրուք կռչուաձ բոյսը, tragopogon» (ըստ։ Տիրացուեան, Contributo §. 570 tragopogon coloratum C A. Mey) Բժշ. գրուած նաև զանազան ձևերով. ինչ. քօշմօրու, քոշմօրուք, գոճա-մօրուք, գոճմօրու, գոճմորուք, կոճամիրուս, կոճամիրու, գոճմօրէք, գուճամուրու, գուճի-մօրու (տե՛ս ՀԲուս. § 3233 և Seidel § 191), բայց այս բոլորից ուղղագոյնն է քօշամօ-րուք, ըստ որում լտ. բառն էլ է =յն. τρα-γοπωγων, որ կազմուած է τράγος «այծի ձագ, բուծ»+πώγων «միրուք» բառերից։ Տե՛ս և քօշել։


Օգն

s.

help, aid, assistance, succour;
յ— գալ, հասանել, to help, aid or succour a person;
յ— կոչել, to call for help.

• aukan բառերի հետ հնխ. vag, vaks= vags «աճիլ, զօրանալ, օգնել» արմա-տից։ Հիւնք. յն. εῦ «լաւ» և γνωρίζω «գիտել»։ Karst, Յուշարձ. 416 մոնգոլ. asik թրք. asik «օգուտ», ճապոն. sukē «օգնութիւն»։ Վերի մեկնութիւնը տուաւ Meillet MSL 22, 62։ Պատահական նը-մանութիւն ունի զնդ. aogañh (արմա-տը aogah.), որ թէև ըստ Justi, Zend-sp. 9բ նշանակում է «օգնութիւն», բայց ըստ պհլ. թրգմ. «բարեկամու-թիւն» և ըստ նոր գիտունների «ոյժ, զօրութիւն»։


Օդ, ոյ, ի

s.

air;
weather;
wind, light wind, breeze;
shoe, boot, half-boot;
կանացի օդք, lady's boot;
պարղ, անոյշ or քաղցրասիւք, բարեխառն, հանդարտ, գեղեցիկ, լապ, զով, ծծելի օդ, serene, mild, temperate, calm, fine, good, cool, breathable air or weather;
ցուրտ, չոր, փոփոխական, անհաստատ, վատ, վնասակար, վատառողջ, ժանտ, ապականեալ, խոնաւ, ամպամած, մրըրկայոյզ օդ, cold, dry, changeable, inconstant, bad weather;
deadly or deleterious, unwholesome, infectious, corrupt or foul air or atmosphere;
damp, overcast or cloudy, tempestuous or stormy weather;
կածք օդոյ, the injuries of the weather;
յօդս, ընդ օդս, in vain, vainly, sillily;
at venture or random;
բանք, խորհուրքդ ընդ օդս, idle talk, silly words, empty discourse, vain, extravagant designs, castles in the air;
ընդ օդս խօսել, հարկանել, to talk idly, to beat the wind, to talk to the winds;
— առնուլ, to air oneself, to take an airing or walk;
— փոխել, to have a change of air, to go abroad, to go into the country;
թօնուտ են օդք, we shall have rain;
խաղաղին, պարղին օդք, it is getting fair again, it is clearing up;
cf. Հողմ.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «օդ, հավա» ՍԳր. որից օդաբան «ունայնախօտ» Ագաթ. օդագնաց Կոչ. օդախաղաց Վեցօր. օդամուտ «դուռ կամ պատուհան, օդանցք» Վեցօր. Եւագր. օդընկալ Սեբեր. օդոյի «Օդի աստուածուհին, Հերա» Փիլ. էջ 237, օոա-պարիկ Պիտ. նոր բառեր են օդերևոյթ, օդ-անցք, օդերեւութաբանական, օդաւէտ, օդա-փոխութիւն, օդանաւ, օդանաւորդ, օդահան ևն։ Այստեղ է պատկանու նաև օդալ «վէր-քը կոտտալ, խոցտել, pulsation» Բժշ. (սաս-տիկ կու օդայ)։ Նորագիւտ բառ, որ մեկ-նում է Գաբիկեան, Ամէն. տարեց. 1922, էջ 326 (նաև անձնական նամակ 1923 սեպտ. 21) և հանում է օդ բառից. ըստ հին բժշկու-թեան՝ այդ ցաւած տեղը օդն է որ առնում տալիտ է։ Նոյնը հաստատում է նաև բժշկա-պետ Քեչեկ (անձնական), որ յայտնում է թէ հները կարծում էին որ երակների մէջ օդ է լցուած. դրա համար էլ կոչում էին շնչե-րակ։ Ըստ Գաբիկեանի օդալ բառի հետ նոյն է գւռ. կոտտալ հոմանիշը, որի մէջ կը սահ-մանականի մասնիկն է միացած բային. հմմտ. եռալ >կեռալ։ Այս բառն է դարձեալ որ Նորայր, Բռ. ֆրանս. 445 ա գրում է օթալ, իսկ Մխ. բժշ. 142 ոթալ (սխալւում է Seidel, Մխ. հեր. § 376 որ սրբագրում է այս բառը ոստնուլ և որին համաձայն է եղել նաև Karst)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. audho-ձևից, որ կազմուած է au-«փչել, շնչել» արմատից՝ dh-աճականով։ Յեղակից լեզուները ունին auē-, uē-արմատները՝ զանազան աճական-ներով, ինչ. r, 1, t, d, s։ Առաջին արմատին են պատկանում յն. ἀημι «փչել», ἀος «շունչ», ἀήτης «քամի., ἀπραής «սրաշունչ»։ նοσαϰς «դառնաշունչ», ὸπεράής «խստա-շունչ», αύρα «օդի շունչը, քամի», ἀeλλα «մրրիկ» (ևոլ. αύελλα), ἀετμόν «շունչ», αήρ (ևոլ. αῦηρ) «մշուշ, օդ», ατμός «շոգի, ծուխ», ἀυτμήν «շունչ», զնդ. ao-ta «ցուրտ», լիթ. o'ras (*āuros) «օդ, եղանակ», áudra «փոթորիկ», իռլ. uar «ցուրտ», կիմր. awel «քամի, շունչ», oer «ցուրտ», հկորն. auhel «օդ, եղանակ», oir «ցուրտ», բրըտ. aial «քամի, շունչ» ևն. իսկ երկրորդին՝ սանս. vati «փչել», vāyu «քամի, օդ», vāta-«քա-մի», զնդ. vāiti «փչել», vayuš «քամի, օդ». vatō «քամի», թոխար. wat, քուչ. yente «քամի», օտս. vod, ūd «շունչ, ոգի», լտ. ventus (հնխ. uε-nt-անց. դերբայից) «քա-մի», գոթ. winds «քամի», waian «փչել», հբգ. wāǰan, wāen «փչել», wint «քամի», wāzan «փչել», գերմ. wehen «փչել», Wind «քամի», անգսք. wāwan «փչել», կիմր. gwynt «քամի», իտլ. vās «սառն օդ», հիռլ. feth «օդ», լիթ. véjas «քամի», vétra «փո-թորիկ», vêdinti (d աճականով) «քամու տաւ հովանալու համար», vèsá «սառն օդ», հա. véǰa «փչել», vëtru «օդ, քամի», չեխ. váti «փչել», հպրուս. wins «օր». ռուս. вeять «փչել», вeтepъ «րամի». neano «հոսելի, հովահար» ևն (Pokorny 1, 220-2, Boisacq 17, 97, Walde 817, Ernout-Meillet 1044, Trautmann 345)։


Քաղաք, աց

s.

town, city;
cf. Թագաւորեալ;
ի —ս, ընդ —աց —աց, —ի —ի, in every city or town, every where;
—է ի-, from one town to another;
մարտաքս քան զ—ն, out of town;
բնակիչք —ի, towns-people, towns-folk;
վիճակ, սահման —ի, township.

• , ի-ա հլ. «քաղաք» ՍԳր. Կոչ։ Ագաթ. հին և շատ գործածաևան ռառ. տա-լիս է բազմաթիւ ածանցներ, որոնց հնա-գոյններից յիշենք՝ քաղաքագիւղ Ագաթ. քա-ղաքաժողով Գ. մկ. դ. 1. քաղաքակից ՍԳր. Ոսկ. եբր. քաղաքամէջ ՍԳր. Ագաթ. Կոչ. քաղաքային Երեմ. իթ. 28. Եւս. քր. Ոսկ. մ. գ. 6. քաղաքացի ՍԳր. Ոսկ. մ. բ. 11 քաղաքիկ Բուզ. մայրաքաղաք ՍԳր. մօտա-քաղաք Բ. մկ. զ. 8. հինգքաղաք Իմ. ժ. 6. հետաքրքրական է քաղաքուհի «մայր կամ մեծ քաղաքից կախւող փոքր քաղաք կամ ա-ւան, իբր նրա դուստրը» Բանք իմ. 54 (ըստ մեկնութեան Բազմ. տե՛ս իմ Հայ. նոր ռա-ևեր հին մատ. Բ. 115).-Նոր բառեր են քաղաքակիրթ, անքաղաքակիրթ, քաղաքա-բէտ, քաղաքամաս, քաղաքագլուխ, քաղա-քավար, անքաղաքավար, քաղաքացիական, քաղաքապետութիւն, քաղաքապետական, քաղաքակրթիչ, քաղաքագիտութիւն, քաղա-քագիտական, քաղաքականութիւն (=politi-que), որոնք շինուած են քաղաք բառիռ՝ համեմատ հին յունական պետական դրու-թեան, ուր ամէն մի քաղաք առանձին տէրու-թիւն էր կազմում։

• Klaproth. As. pol. 105 կցում է ա-րաբ. qal'a «բերդ» և վրաց. քալաքի ռառերին։ ՆՀԲ քաղել բայից (բնակու-թիւն բազմութեան մարդկան իբր քաղե-լով ժողովելոց ի մի վայր)։ Lag, UIr-gesch. 908 ասոր. kərax, karxa «քա-ղաք»։ Müller SWAW 41, 13 պհւ. [arabic word] և արամ. [arabic word] kra k «ամրութիւն, քաղաք»։ Justi, Bundeheš 199 արար [arabic word] qala, պհլ. [arabic word] qar'ak? Տէրվ. Altarm. 70 քաղդ. karxa, kərax։ Գա-րագաշեան, Քննակ. պտմ. Ա. 194 ռեմական խալահ «բերդ» բառից։ Սրու-անձտեան, Համով հոտով 1884, էջ 63 տար բառ, որի բուն հայ ձևն է վան, վանք. Andreas, ի Pauly-Wissowa, Realencvcl. Akola բառի տակ մազանդ. kälā «քաղաք, գիւղ», պրս. kalat «բերդ» (բայց տրանք արաբերէնից են փոխառեալ)։ Հիւբշ. 318 ատորի ձևերին անհամաձայն, իսկ այս վերջինն էլ ան-հաւանաևան է գտնում։ Հիւնք. պրս. [arabic word] kāγak «ուրախութիւն» բառից։ Bittner WZKM 14 (1900), 163 արաբ. [arabic word] qal'a բառի յգ. [arabic word] ︎ qala'ǰāt


Քաղց, ի, ոյ, ից

s. adj.

hunger;
hungry;
— դժնդակ, ուժգին, անհնարին, violent, canine, ravenous, appetite, or hunger;
յուղել զ—, to excite, sharpen or quicken the appetite;
—իւ հարկանիլ, to be hunger-beaten, to be or feel hungry;
մեռանել առ —ոյն, to starve, to die of starvation;
հարկանել զ—, to stay or satiate hunger.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. suld-sk'-ձևից, որ կազմուած է հնխ. suel-արմատից՝ d և sk' աճականներով։ Մեր բառի հետ առաջին հերթին համեմատելի են հհիսս. svelta «քաղցիլ», sultr «քաղց», շվեդ. svalta և դան. sulte «քաղցնուլ», որոնք ծագում են գերմ. suelt <հնխ. sUel-d-արմատից։ Այս արմատի բուն իմաստն է «նքողիլ, քաղցից նւաղիլ», ինչպէս ցոյց են տալիս հհիւս. svella «մեռնիլ», անգսք. sweltan և գոթ. swil'an «մեռնիլ», հբգ. swelzan «այրել», անգլ. swelter «տաքից ուշքը գնալ», sultry «կիզիչ տաք»։ Բոլորի պարզականն է հնխ. suel-«այրել, խանձել», որից յառաջանում են գերմ. schwelen, մգ. swelen, հբգ. swi-lizōn «այրել, խանձել», անգսք. swelab «կամաց կամաց այրիլ», լիթ. svilti «խան-ձիլ». լեթթ. swel-«խանձել», յն. εἰλη «արևի տաքութիւնը», ἔλα «արեգակ» (Po-korny 2, 531-2)։


Քաղցր, ցու, քաղցունք, ունց

adj. s. adv.

sweet, delicious;
mild, pleasant, agreeable, charming, amiable, affable, dear, be loved;
sweetness, honey;
— or —ցունս, sweetly, softy, gently, pleasantly, nicely;
— հայեցուածք, mild, looking;
— բնաւորութիւն, good temperedness;
— բարք, gentle manners;
— յիշատակ, pleasing remembrance;
— է տեսանել, it is pleasant to see;
— է նեաց, it is a pleasure for them to;
— է ինձ, I should like;
— էր մեզ տեսանել, we saw with pleasure.

• = Այս գաղափարի համար հնդևրոպական լեզուները ներկայացնում են երեք տարբեր ռառ, որոնք են. 1) հնխ. dlkú-? որի ժա-հանգներն են յն. γλυϰός և լտ. dulcis «քաղցր». 2) հնխ. suād-, որից ունինք աանս svādú-, յն. ἠδός, դոր. ἀδός, լտ. suā-vis (<*suaduls), հսաքս. swōti, հբգ. suozi, անգսք. swέte, հհիւս. sotr, գոթ. suts, գերմ. súss, անգլ. sweet, հոլլ. zoeh «քաղցր». *) հնխ. saldu-, որից յառաջանում են միայն լիթ. saldus, լեթթ. salds, հսլ. šladuku, լեհ. slodki, ուկր. soiodkyǰ, ռուս. cладкiи «քաղցր»։ Սրանցից երեքն էլ մօ-տենում են մեր բառին, բայց ո՛չ մէկը չի ծածկում նրան, որ ըստ ձևի պահանջում է հնխ. sul-sk-։ Այս պատճառաւ էլ զանագան քննիչներ վերի ձևերը զանազան փոփռևու-թեանց ենթարկելով՝ ուզում են հասցնել նրան։ Այս փորձերի մասին տե՛ս տակը։ Երրորդ խմբի saldu-ձևը յառաջանում է հնխ. sāld-«աղ» բառից (ինչպէտ հյ. աղ և աղու), որ տալիս է հյ. աղ, աղտ, և հետ-ևաբար գործ չունի քաղցր բառի կազմու-թեան հետ։


Քամ, ոյ

s.

juice;
gravy;
jelly.

• «օամուք, քամուածք» Վստկ. «հե-ղեղի մնացորդը» Տաթև. ամ. 250. որից ՍԳր. Եզն. «ծծել, մինչև յատակը կամ ցմր-րուր խմել» ՍԳր. Վեցօր. քամուք, քամուած Արծր. Վրդն. ել. Բրս. մրկ. արիւնաքամ Վրդն. լուս. համաքամուած Մագ. նաև փխբ. թերաքամ «կիտովին բացուած (աուր, թուր, դուռ ևն)» Ոսկ. և Երզն. մտթ. 367. թերա-քամեալ «կիսովին պատեանի մէջ մտոռաձ (սուր)» Բ. թգ. ի. 8։-Ըստ իս այս նոյն բառն է քամի «գետ», որ մէկ անգամ գոր-ծածել է Խորենացու աշխ. հրտր. Սուքր. 30. ռեւ ամենայն քամի լերանց Հայոց ի Դկլաի իջանէ»։ Հիւբշման, Հին Հայոց տեղւոյ ա-նունները ՀԱ 1905, 123 ա, ծան. 3 (արտա-տպ. էջ 160) բառը գտնում է յիշուած Սի-պական, էջ 4, տող 15 և համարում է ան-ծանօթ ձև։ Անշուշտ նոյն է վերոյիշեալ քամ «հեղեղի մնացորդը» Տաթև. ամ. 250 բառի հետ և նշանակում է «լեռների ջրային քամուածքը»։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Սչ. քամել, Ախց. Երև Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. քամէլ, Ասլ. քամէ՝լ, Ղրբ. Մրղ. քամըէլ, Ագլ. Գոր. Զթ. Շմ. Տփ. քամիլ, Վն. ք'ամել, Մկ. ք'ամիլ, Սվեդ. ք'mմիլ, Հմշ. քօմուշ, Խրբ. քմիլ, Տիգ. քմմէլ։ Նոր բառեր են քամիչ, քամոց, քամ-ման. քամովի, քամուկ, քամուք, քամունք։

• ՓՈԽ.-Ատն. թրքաց և թրքախօս յունաց բարբառով քամուք «մզուածք»։


Քամի, մւոյ

s.

wind;
flatulency;
cf. Հողմ.

• «հռռմ» Երցն. երկն. գ. Գնձ. «փո-ոի փուք» Վստկ. «յօդացաւ» Առաք. պտմ. 4Ո1. Յւսմ. լունիս 13. որից խորշ քամի «խորշակ» Ոսկիփ. քամել «քամիով հոսել, երնել» Մագ. «փքուիլ, ուռիլ» Եւս. պտմ. ը. 17. քամատարած «քամուց տարոսած, ցան-ուցիր եղած» Անկ. գիրք հին կտ. 315 (տպ. քամատարաց)։


Քանասար

cf. Քանասարիկ.

• «գիշատիչ, վայրագ», ԱԲ «վազուև. յափշտակող, վնատակար»։-Աւետի-քեան, Մեկն. Նար. Վենետ. 1859, էջ 352 պրս. քէմ «չար, ժանտ» + sar «գլուխ» բառերից՝ իբր «չարագլուխ» և կամ յն. քա՛ննօս, քանտօս «պատա-ռող»։ Տէրվ. Altarm. 61-62, Մասիս 1882 յուլ. 24, Լեզու 160 բուն «շնագը-լուխ», իբր սանս. çvaçīrša, պրտ sak-sar «շնագլուխ», կազմուած *քան «շուն» =սանտ. çvan, յն. ϰιων, լտ. can-և պրս. sar «գլուխ» բառերից։ Հիւնք. լտ. canis «շուն»+ պրս. sar՝ որ ստացել է «ծայր» նշանակութիսնը։


Քաշտի

s.

ship.

• «նաւի թի». մէկ անգամ ունև Մագ. թղ. 220. «Հանդիպի ոմանց ուղևորաց քաշտեօք նաւուց». սրա հետ նոյն է քաշտիկ «նաւարար կամ տնաւակառոյց». մէկ անգամ ունի Նոնն. 50. «Նասակառոյցք առաջինք ևեսնեևեցիք և քաշտիկ՝ Շամիրամ». թերևս աւելի յարմար էր դնել «նաւորդ». յոյն բը-նագրի համապատասխան ձևն է ըստ Ակի-նեան ՀԱ 1904, 171 τριήρη δὲ ή ❇εμίραμις, ուր τριήρης «ցռկանաւ». այս իմաստի հետ նոյն է գալիս քաշտի «նաւ» Մագ. թղ. 48. «Յոյժ հակառակեալ ընդ քեզ. ներհակական հակաճառութեամբ, վրդովեալ կոհակօք պղտորեալ ծառացեալ ալեօք, կամէի ծփել զքոյդ հաստատագոյնք () աղտիս», որ պէտք է՜ ուղղել «զքոյդ հաստատագոյն քաշ-տիս»-քու ամուր նաւերդ պիտի ալեկոծեմ (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 173)։


Քաջ, աց

adj. s. adv.

brave, gallant, valiant, courageous, intrepid, valorous, manful, stout, bold, daring;
good, honest, worthy;
clever, excelling in, of good abilities, fit for;
noble, distinguished, eminent;
hero;
tutelar genius;
cf. Մղձաւանջ;
good, well, right, suitably, very, much, very much;
— արանց, emperor, Caesar, Augustus;
— ի բաց, very far;
very, much, much more;
կարի —, կարի իսկ —, very well, as well as can be;
— է, that will do, that is settled;
well, very well !
— լեր ! courage ! be of good cheer ! cf. Կարի;
cf. Վաղ.

• , ի-ա հլ. «լաւ, ընտիր» (հմմտ. յոս-կոյ քաջէ Նորագիւտ ա. մն. իը. 18, ոսկւով քաջաւ Նորագիւտ բ. մն. գ. 4). «ազնիւ, ա. ռաքինի, պատուական. 3. արի, կտրիճ, 4. դիւցազն, հսկայ. 5. աւելի, շատ, մեծա-պէս» ՍԳր. Եւս. քր. Եզն. Ոսկ. Կոչ. 6. «ոգի, դև, փէրի» Եղիշ. հրց. 50. Խոր. Շնորհ. վիպ. Կանոն. որից քաջ արանց «թագաւոր, կայսր» Գծ. իե. 21, 25. Ագաթ. Արծր. բազ-մաթեւ ածանցներ (ԱԲ ունի աւելի քան 300), որոնցից յիշենք մի քանի հնագոյն-ները. ինչ. քաջաբան Եփր. թգ. tաջաբոյս Ագաթ. քաջալերել ՍԳր. քաջալերիչ Ագաթ. Կռրիւն. Եփր. ա. թես. քաջահաւ Ղևտ. ժա. 17, Դատ. ժդ. 16 (Նորայր, Բառ. ֆր. ibis այս ձևը դնում է քաջ «ոգի» բառից, իբր հոմանիշ արտասազդահաւ բառի, որ ծագում է Արտաւազդ Բ-ի անունից, իբր քաջքերից շղթայուած թագաւորի թռչունը). քաջահը-մուտ Ոսկ. մ. բ. 8. քաջաձայն Ոսկ. փիլիպ. քաջանուն Եւս. քր. Եզն. Ոսկ. մ. ա. 10. քաջասրտիլ Եփր. թգ. Եւագր. ևն։


Փուլ

s. ast.

crumbling, falling, fall;
wane;
—ք, ruins, rubbish;
ի — ածել, to ruin, to destroy, to crumble;
ի — գալ, to go to ruin;
լուսին ի — է, the moon is waning.

• ԳՒՌ.-Առմատական ձևով՝ Երև. Տփ. փուլ գալ, Ջղ. փու գ'ոլ, Շմ. փոզ կ'mլ, Գոր. Ղրբ. փօլ գ'mլ, Ագլ. փէլ գիւլ.-բայա-կան ձևով՝ Սչ. փլել, Ասլ. Խրբ. Պլ. Սեբ. Տիգ. փլիլ, Սվեդ. փլչիլ, Ռ. Տփ. փլչիլ, Զթ. փը'լչիլ, Հճ. փmլցmնել, Սլմ. Վն. պլել, Մկ. պլնիլ, Մրղ. պիլվէլ, Այշ. Բլ. Մշ. բ'լել, Ախց. բ'լչիլ, Ննխ. բ'լչէլ, Երև. Տփ. բլիլ, բլչիլ, Կր. բլչիլ, Հմշ. բլուշ։ Նոր բառեր են փլանք, փլեկ, փլից, փլզուն, փլոտ, փլուկ, փլմուն, փլուք, փլփլիլ, փլփլկիլ, փլշկիլ, փլչտիլ, փլշտուկ, փլրտիլ, փլփլուկ ևն։ Այս արմատից է նոյնպէս գւռ. փլխիլ, շրջմամբ փխլիլ, սաստկական փլխորիլ «ձուն, ծիրա-նը ևն ընկնելով փշրուիլ՝ ճխլուիլ». հմմտ. «Վազեալ հաւ մի ի գոգ նորա ձու արկանէր և կիթն հոլովեալ ի գոգոյ նորա յերկիր ի բաց փլանիւր» Պտմ. աղեքս. էջ 12։


Փուղձ

adj.

soft, damp, moist.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ժ բան. էջ 223. «Ի զուգակողմանցն կրկնակաց երեքանկիւնիցն՝ երեք տառք բաղկանան. հուր և փուղձ և ութանիստն քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ. իսկ ի չորեքանկիւնեացն քուեայն է»։ Բառ. երեմ. էջ 325 մեկնում է «ջուր». նոյն բառը վեց անգամ գտնում եմ գործա-ծուած էֆիմ. հետևեալ ձևով. Շոգիք՝ որք են բարակ փուղձ, նուրբ ճենճեր և անզգայ շունչ (էջ 245). Նծումբն ունի յինքեան ոյժ հրային, փուղձ և խոնաւութիւն սնդկային, նաև աղ հողային (էջ 252). Հոյծ, պարարտ փուղձ և սոսնձանման խոնաւութիւնն է սրն-դիկ (էջ 261). Փայտն ունի առաւել փուղձ և խոնաւութիւն ջրային, բայց քարն ունի սա-կաւ փուղձ և խոնաւութիւն... հրահալելին աարարտ խոնաւութեամբ և փղձով (էջ 262)։ ՆՀԲ մեկնում է «լոյծ, խոնաւ, հոտանուտ», իսկ ՋԲ սրա հետ նաև «ջուր», ԱԲ «թոյլ, լոյծ, խոնաւ»։ Ըստ իս, ինչպէս հուր (պիրա-միդ) և ութանիստ, նոյնպէս և փուղձ երկ-րաչափական մի մարմին է նշանակում։ Ըստ Փիլոնի երեքն էլ հաւասարակողմեան եռանկիւններից կազմւած ձևեր են. քա-ռանկիւններից կազմուած իբր ձև յիշում է քիչ յետոյ խորանարդը (քուեայ). եւ որով-հետև երկրաչափութեան մէջ հառասարա-կողմեան եռանկիւններից կազմուած կանո-նաւռր բազմանիստերը երեք են միայն (պի-րամիդ, ութանիստ և քսանանիստ), որոն-ցից առաջին երկուսը արդէն յիշուած են, աւստի փուղձ նշանակում է «քսանանիստ, իկոսաէդռոն»։-Բոլորովին ուրիշ իմաստ ունի փուղձ՝ էֆիմէրտէի մէջ։ Երկրորդ վը-կայութեան մէջ տեսնում ենք որ ծծումբին վերագրւում է հների չորս տարրերը, հուր (ոյժ հրային), ջուր (խոնաւութիւն սըն-դըկային), հող (աղ հողային), մնում է փուղձ, որ պիտի նշանակէ «օդ»։ Այս իմաս-տով է նաև առաջին վկայութեան մէջ, ուր «օդ» և «գազ» համազօր են։-Երկու նշա-նակութիւնները փուղձ «օդ» և «քսանա-նիստ» թէև շատ անյարիր, բայց միևնոյն բաներն են։ Հները, ըստ Պիւթագորեան փի-լիսոփայութեան չորս տարրերը չորս երկ-րաչափական ձևերի հետ էին կապում. օդը ութանիստի հետ, հողը խորանարդի հետ, ջուրը քսանանիստի հետ և հուրը պիրամի-դի հետ (տե՛ս Փл. Kзджори, Исторiя Зпемент. Mатематики. Qnecca, 1910, էջ 55)։ Սրա համար է որ Փիլոնի մէջ էլ հուր (պիրամիդ) «հրոյ ձև է», փուղձ (քսանա-նիստ) «օդոյ ձև է» և ութանիստն «ջրոյ ձև է»։ Ինչպէս տեսնում ենք, շարքը տեղա-փոխուած է. և դրա համար է որ էֆիմէր-տէն դնում է փուղձ «օդ» ըստ Փիլոնի, իսկ Բռ. երեմ. փուղձ «ջուր»=քսանանիստ՝ ըստ Պիւթագորեանց։


Փունջ, փնջի

s.

root or stalk;
bunch, nosegay, bouquet;
— հրեղէն, bouquet, girandole, crowning-piece;
—ս յօրինել, to make a nosegay.

• ՆՀԲ (ունջ բառի տակ) լծ. լտ. fun-dum։ Lag. Urgesch. 692 սանս. nīσი punga, punja «դէզ ևն»։ Riggs, Քե-ոակ. էջ 61 անգլ. bunch «խուրձ, փունջ»։ Տէրվ. Altarm. 58 յն. σφίγγω «կապել, իրար կապել» ևն։ Bugge IF 1, 455 դնում է *bunyo-ձևից՝ կազ-մուած բուն=պրս. bun «ծառի բուն» բառից։ Հիւնք. պրս. պինճ, պինչէ «հան-գոյց, կանանց ճակատանոց»։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 368 պրս. [arabic word] pun-ča «ճակատ. 2. ճակատի վրայ ձգուաձ մազերի փունջ»։


Փուշտիպան, աց

s.

body-guard, satellite, life-guard;
— զօրք, guard-house.

• -Պհլ. *pustipān ձևից. հմմտ. պհլ. puš-bkpān-sālar «անձնապահապետ», puštik-pānakīh «պաշտպանութիւն», պրս. [arabic word] puštibān «թիկնապահ, նպաստաւոր, օգ-նական» (որ և ❇ pustban), [arabic word] pustvān կամ [arabic word] pustivan «փայտեայ պահանգ, նիգ, սողնակ», քրդ. pištuvan «պաշտպան». սրանք կազմուած են պհլ. [arabic word] l︎ pušt=պրս. [arabic word] pušt=սանս. [other alphabet] pršta «կռնակ, թիկն» + pān «պա-հապան» բառերից. ըստ այսմ հյ. թրգմ. թիկնապահ։ Նոյն բառի հին արշակունեան ձևից է հյ. պաշտպան։-Հիւբշ. 255։


Փուտկայ

s.

caravanserai.

• հայերէնի։ Բայց Կամուսի բառարանում (թրք. թրգմ. հտ. Գ. էջ 38) գտայ մի-այն արաբ. [arabic word] fatq «լայնատարած ընդարձակ տեղ», որ անշուշտ նոյն բառն է, բայց յամենայն դէպս հայե-րէնի մայրը չէ (տե՛ս իմ Նոր բառեր հին մատ. Բ. 97)։


Փրփուր, փրոյ, փրոց

s.

froth, foam, scum;
slaver, drivel;
— օճառի, soap-lather;
— ի վեր բերել, to froth, to foam;
ի բաց առնուլ or բառնալ զ—ն, to skim, to scum, to despumate.

• ՆՀԲ լծ. լն. πορφύρα, լտ. purpura «ծի-րանի»։ Bugge IF 1, 456 միացնում է կասկածով յն. μορφὸρω «ծփալ, տա-տանիլ (ծովու)» կամ լտ. spuo «թրք-նել» ձևի հետ։ Հիմնք. յն. πορφῦρα։ Pat-rubány ՀԱ 1908 246 կազմուած փուր արմատից, որ կցում է փուք և փը-չեւ ռառերին։ Petersson, Ar. u. Arm. Stud. 84 կրկնուած phor-արմատիզ, որի մեկնութիւնը տուել է Balt. u. Slav.

• ՓՈԽ.-Լազ. փոփոժի, փոփոջի «փրփուր», որ թէև բաւական հեռու է երևում հայերէ-նից, բայց ենթադրում է հնագոյն *փոփորի. հմմտ. վրաց. քմարի=լազ. քոմոջի «ամու-սին» և վրաց. ծերի=լազ. մճաջի «ճանճ» (Աճառ. Արրտ. 1911, 419)։ Համեմատու-թիւնը շատ կարևոր է ջ-ի և ր-ի նախնու-թիմնը որոշելու համար։


Փրփրեմ, եցի

va. vn.

to cause to froth, to cover with foam;
cf. Փրփրամ;
— առ կատաղութեան, to foam with rage, to fume with anger.

• = Պրս. [arabic word] parparam, որ և [arabic word] parpahan, [arabic word] ︎ farfin, որից արաբ. [arabic word] ︎ farfahan, [arabic word] farfax (Կամուս, թրք. թրգմ. Ա. 554), [arabic word] farfīr (Steinschneider WZ-KM 12, 226), ասոր. ❇ [arabic word] farfonīnā, քրդ. perpina, վրաց. უარფინა փարփինտ «փրփրեմ, անմեռուկ»։-Հիւբշ. 278։


Փրփրեմ, ի

s. bot.

s. bot. portulaca;
cf. Անմեռուկ.

• = Պրս. [arabic word] parparam, որ և [arabic word] parpahan, [arabic word] ︎ farfin, որից արաբ. [arabic word] ︎ farfahan, [arabic word] farfax (Կամուս, թրք. թրգմ. Ա. 554), [arabic word] farfīr (Steinschneider WZ-KM 12, 226), ասոր. ❇ [arabic word] farfonīnā, քրդ. perpina, վրաց. უარფინა փարփինտ «փրփրեմ, անմեռուկ»։-Հիւբշ. 278։


Քած, ից

s. adj.

bitch;
Scylla;
female.

• -Կովկասեաններից փոխառեալ բառ, որի հետ հմմտ. արչ. k'ačč «էգ շուն», վար. k'aša. ւակ. k'učča, կիւր. k'aé, kkxac, թուշ. kaz կումուկ. kueči, ավար. k'uca, guaži, օսս. քաչա «էգ» ևն (տե՛ս Erckert, Die Spr. d. kauk. Stammes, лл 190, 191 և 346)։ Որովհետև հայ բառը շատ սակաւ գործածութիւն ունի, մինչդեռ ընդհակառակը Կովկապեանների մէջ շատ է տարածուած, ուստի պէտք է կարծել թէ փոխառուն հայն է։-Հիւբշ. 397։


Քածաւարոտ, աց

adj. s.

castrated;
eunuch.

• ՀՀԲ և ՆՀԲ մեկնում են քած ի արու բառերից կազմուած. ՀՀԲ -ոտ մասնիկ


Քահանայ, ից

s.

priest, clergyman.

• , ի հլ. «կրօնական մի պաշ-տօնեայ, տէրտէր» ՍԳր. Եփր. քրզ. որից քահանայութիւն Ագաթ. քահանայել Եփր. գծ. 23. քահանայապետել Եւս. քր. զքահա-նայ Փարպ. չքահանայապետ Բ. մկ. դ. 13. քահանայարան «տաճար» Տիմ. կուզ. էջ 287. Ճառընտ. ունինք և քահանայատակ «լտ. peonia բոյսը» Բժշ. (>ՀԲուս. § 3123), որ կոչուած է նաև քահանայուկ, խաչափայտ. հարիւրալամ ևն. այս անունները ստագած է ժողովրդական հաւատալիքների համեմատ. արաբերէն էլ ըստ ՀԲուս. կոչւում է [arabic word] kahiānā (չունի Կամուս), որ կարող է մեր բառից ծագած լինել կամ ընդհակառակը հայերէնը նրանից փոխաեալ և յարմարեալ։


Քաղ, ից

s. bot.

he-goat, goat;
weedings;
— հանել, cf. Քաղահան առնեմ.

• Տէրվ. Altarm. 17 սանտ. kar «վիրաւո-րել, սպանել», յն. ϰαρπός «պտուղ» ևն ձևերի հետ։ Նոյն, Նախալ. 111 հյ. քերել և քաղոց բառերի հետ՝ կզում է յն. σϰά́λλω, լիթ. skelti, գերմ. scheeren, Arharren բառերին, իբր հնխ. skar-«քերել, կտրել» արմատից։-Meillet MSL 8, 297 և 10, 270 հպլ. kolǰa, լիթ. kalu «դարբնել», յն. ϰλϰω «պաառո-տել», հսլ. klasd «հասկ» բառերին զե-ղակից։ (Յիշում է Հիւբշ. IF Anz. 10, 49)։ Հիւնք. քակել բայից։ Patrubány ՀԱ 1906, 368 հնխ. svel «շրջել» ար-մատից. հմմտ. իռլ. sel, bel, կիմր. chwel, լեթթ. svalstit «շրջել»։ Lidén IF 44, 191 հյ. քիլ բառի հետ միասին = հբգ. gihalōn «հասաքել»։ Պատահա-կան նմանութիւն ունի կումուք. kaγmak «պտուղը ծառից ցած թափել», որ յա-ռաջանում է թրք. [arabic word] ︎ qaqmaq «ցըն-զել» բայից։


Բէշկ մշկոյ

• «մկան նման մի կենդանի է» Խոր. աշխ. 615 (ՆՀԲ մեկնում է «մուշկ արտադրող կատու»)։

• = Պհլ. beš-mešk՝ նոյն անասունն է, որ յիշուած է մուշկ արտադրող անասունների մի շարքի մէջ. պրս. [arabic word] bēš-mūš «մը-կան նման մի կենդանի է, որ բէշ կոչուած թունաւոր խոտի տակ է բնակում և որի միսը նոյն խոտով թունաւորուածներին իբր հակա-թոյն է ծառայում». ասոր. ❇ bēšmūšk նոյն նշ. իրանեան բառը ծագում t bēš «բէշ խոտը» + [arabic word] mūš (պհլ. mešk. բելուճ. mušk) «մուկ» բառերից։-Հիւբշ. 196։

• ՆՀԲ մեկնում է պրս. [arabic word] pušek «կա-առւ» և [arabic word] mušk «մուշկ» բառերից։ Ուղիղ մեկնութիւնը տւել են միաժամա-նակ Պատկ. Aрм. reorp. 80 և Las Sуmmicta 91, որ սակայն ինքը չէ ռն դունած Arm. St. § 390։ Muller WZKM 8, 185 տեսնում է պրս. [arabic word] բա-ռի մէջ։ Նորայր ՀԱ 1925, 407 հա՛յ բառի ձևը սխալ գտնելով՝ սրբագրում է ոսա պարսկերէնի՝ բիշմուշ. (բայց պէտք չէ առնել պարսկերէնը, այլ պահլաւերենը, որով գոնէ վերջին կ ձայնը արդարա-նում է)։


Գոմէզ, գոմիզոյ

• , ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։


Գումէզ

• տե՛ս Գոմէզ։-Սրա հետ կապ չու-նի Հմշ. գումէզ «ախոռի մէջտեղը փօրուած աւռուն. ուր հաւաքւում է անասունների մէ-զը», ինչպէս սխալմամբ կարծել եմ Գաւա-բառ. էջ 254. Համշէնցոց այս բառը կազ-մուած է անշուշտ կու և մէզ բառերից. հմմտ. կունարկ, կուագցի։


Դուրճ

• = Արաբ. [arabic word] durj «տուփ, որի մէջ կա-նայք մանր մունը բաներ են պահում» (Կա-մուսի թրք. թրգմ. Ա. 397), որ և պրս. durǰ <փոքրիկ աման, սրի մէջ անուշահոտութիւն, ակներ կամ մարգարիտ են պահում» (ԳԴ)։-Ա«.


Եւեթ

• -Կառմուած է և շաղկապով՝ եթ անծանօթ բառից. սրա համար է, որ ՀՀԲ և ՆՀԲ նշա-նակում են նաև առանձին եթ ձևը, որ սա-կայն այսպէս առանձին գործածուած չէ։


Թոհ եւ Բոհ

• . գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։


Լիբանոս

• «կնդրուկի ծառ» Ովս. ժդ. 6. Միս. ի. (Բազմ. 1911, 261բ), որ և լիբան Կո։ 4։ (Զի բոյն շինէ իւր ի լիբան փայտէ և թ'կմուգս փագտէ). լիբանան Վրք. և վկ. Բ 120։


Արդ, ուց

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

• kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։

• = Հնխ. art-արմատից. հմմտ յն. δοϰ «հիմի, այս վայրկեանիս, մի քիչ առաջ, հենց հիմայ». բարդութեանց սկզբում հայերէնի աէս գործածւում է «նոր» նշանակութեամբ. ինչ. ἀρτι-γενής «արդածին, նորածին», ἐο-ί-γαμος «նոր ամուսնացած», ἀρτί-δομος «նո-րակառոյց», ἀρτι-ϰδμιστος «նորաբեր» ևն հմմտ. նաև ւեթ. arti «մօտ»։ Գիտուններն ընդունում են, որ այս արմատը նախալեզուի մէջ իսկ նոյն էր նախորդի հետ. հմմտ. նշա-նակութեան զարգացման համար՝ գերմ. eben «հարթ, տափարակ» և so eben «իսկոյն, անմիջապէս, հի՛մայ» (տե՛ս Walde 63, Boi-sacq 84, Pokorny 1, 72)։ -Հիւբշ. 423։


Քերովբէ, ից

cf. Քերովբիմ.

• Հները մեկնում են զանազան ձևերով. այսպէս՝ «Քերովբէքն որ կոչին յաճախ գիտութիւն կամ հեղումն իմաստութեան» Եղիշ. հրց. էջ 9-49.-«Զի՞նչ է քերով-բիմն. թարգմանի՝ գիտութիւն բազում. Քաղդէացւոց լեզուովն ասացեալ է «քե-բազմաչեայք ըստ տետանողին, որ է յաճախ գիտութիւն» Շնորհ. բրձր.։-«Եւ կոչի քերովբէն բազում գիտութիւն և հեղումն իմաստութեան» Վրդն. իւ-«Քերովբէս զնոսա ասէ, որ թարգմանի յաճախ գիտութիւն կամ հեղումն իմաս-տութեան... քանդակագործ արարուած՝ որ ասէ քերոբ» Նչ. եզեկ.։ (Այս տեղից առնելով է որ Բառ. երեմ. էջ 331 դը-նում է «Քերոբ. նկարակերպ կամ նաշխ»)։-«Քերովբէն յեբրայեցւոց ի մերս թարգմանի բազմութիսն գիտու-թեան և հեղումն իմաստութեան» Տա-թև. ամ. 566։-Նորերից ՀՀԲ դնում է եբր. ԳԴ եբր. և արաբ. ՆՀԲ եբր.։


Քէն, քինու

s.

rancour inveterate hate, spite, ill-will, resentment;
revenge;
— ի վրիժուց, out of or from hatred;
— պահել, ի —ս մտանել, to bear or owe a grudge, to bear malice or ill-will, to bear hard;
— ի մտի ունել, to keep alive resentment for an injury;
— ունել ընդ ումեք, to have a grudge or spite against;
հանել զվրէժ քինու, խնդրել զ— վրիժուց, to by revenged, to revenge oneself.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k2oinā-ձևից, որ նշանակում է «վրէժ, պատիժ, 2. յանցանքի քաւութեան համար նշանակուած գինը. 3, ընդհանրապէս գին, արժէք. 4. պատիւ». սրա ժառանգներն են զնդ. kaena-«պատիժ, վրէժ», պհլ. [other alphabet] kēn «վրէժ, թշնամու-թիւն», kēnītan «քինալ», պազ. kīn «չարիք, թշնամութիւն», kinvar «թշնամի, քինաւոր». արս. [arabic word] kin, [arabic word] kina «ոխ, վրէժ, բար-կութիւն, թշնամութիւն, ատելութիւն», [arabic word] Linavar «ոխակալ, քինաւոր», kinaxuāh «քինախնդիր», բելուճ. k'enaγ «թշնամու-թիւն, վրէժ, ոխ», քրդ. kin «վրէժ, հակա-ռակութիւն», յն. ποινή «արեան գին, փրը-կանք, քաւութիւն, պատիժ, վրէժ», լտ. poe-na (փոխառեալ յունարէնից) «յանցանքի փոխարէն փրկանք, տուգանք, պատիժ, ցաւ, վիշտ, Վրէժ (անձնաւորեալ»), punio «պատժել, վրէժը լուծել», հսլ. cšna «պա-տիժ, տուգանք, գին, արժէք, պատիւ». ռուս-цeнa «գին», լիթ. kaine «գին, արժէր». pus-kainu «կիտագնի» (տարբեր է իռլ. cin «պարտք», cāin «տուգանք»)։ Հնխ. kšoina-յառաջանում է հնխ. k2ei-արմատից, որ նշ. «պատկառիլ, պատուել, յարգել, գնա-հատել, պատժել», և որի ժառանգներն են սանս. čáyatē «վրէժ առնել, պատժել», cáyati «յարգել», զնդ. kāy-«տուգանք վը-ճարել, պատժել, վրէժ լուծել», čiϑā-«պա-տիժ, տուգանք, քաւութիւն», օսս. čitha «պատիւ», սերբ. käjati «վրէժ առնել», յն. *tω «գնահատել, գին կտրել, պատուել», τίσις «վճարում, պատիժ, վրէժ», τίνω «վճարել, պարտքը տալ, քաւել», τείνυμαь «գինն ստանալ, պատժել», τιμή «գնահա-տութիւն, յարգ, գին, պատիւ, արժանիք. պատիժ, վրէժ», τιμαν «գինը նշանակել, պատժի չափը որոշել, պատուէլ», τιμιος «թանկագին, պատուաւոր, սիրելի» ևն (Po-korny 1, 508, Boisacq 801, 971, 973, Ber-neker 124, 469, Trautmann 113, Meillet-Brnout 747)։ Չի գտնւում գերմանական, իտալական ևև կելտական ընտանիքնեռում.-Պարսկերէնից են փոխառեալ արևել. թրք. [arabic word] kinah «նախանձ», չաղաթ. kine «ոխ», ն. ասոր. k'in «վրէժ»։


Խխայթ

• , ի հլ. «վէրքի ու-ռեցք» Ոսկ. հռովմ. 319. «վերքի թարախ» Յհ. կթ. «խոտի փտած հիւթը, արտաթորու-թիւն, որդ» Նար. մծբ. 450. «փխբ. հպար-տութեան փուքը» Ոսկ. հռովմ. 320, 397. «կեղծիք, խարդախութիւն» Ոսկ. Բ. կոր. ո-րից խղխայթիլ կամ խխայթիլ «թարախո-տիլ» Ես. ա. 6. Սարգ. յկ. դ. էջ 40. Յհ. կթ. խղխայթել «թշնամութիւնը ծածկել» Առակ. իզ. 26. (որ Լմբ. սխալմամբ մեկնում է «քրքրել, գրգռել»). խղխայթումն «թարախո-տիլը» Ոսկ. հռովմ. 386. բազմախղխայթ կամ բազմախխայթ Ոսկիփ. Ճառընտ։


Խոստովան

• Ստուգաբանութեանց պատմութիւնը տե՛ս խոստ։


Խորհ

• (յետնաբար ռ, ի հլ.) «խորհուրդ, մտածութիւն, միտք» Յճխ. Ոսկիփ. Վրդն. առ. 127. Տօնակ. որից խորհիլ «մտածել» ՍԳր. «հոգ տանիլ» ՍԳր. «մտադրուիլ» ՍԳր. Մծբ. «մէկի հետ խորհուրդ անել» ՍԳր. «կարծել» Աթ. խորհուրդ ՍԳր. Վեցօր. Ա-գաթ. Եզն. Բուզ. (յգ. խորհրդանի Մագ. մեծ են. էջ 28, 43). խորհրդաբար Ոսկ. յհ. ա. 31, բ. 1. խորհրդածութիւն Ոսկ. յհ. ա. 27. խորհրդակալ Ագաթ. խորհրդական ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. խորհրդակիր Եւադր. մտախորճ ՍԳր. Ոսկ. Բուզ. Ագաթ. համախորհ Ոսկ. փիլ. իրաւախորհ Եզն. բարեխորհել Կորիւն. բա. րեխորհուրդ Բուզ. երկխորհուրդ Եւագր. զրա-խորհուրդ Գ. մակ. զ. 9. լայնախորհուրդ Մծբ. նոր բառեր են՝ խորհրդաժողով, խորհրդակ-ցական, խորհրդանշան, խորհրդարանական ևն։ Առմատիս երկրորդ ձևն է խոՒ, որ կազ-մուած է ր-ի անկումով. առանձին գործա-ծուած կայ միայն խոհ «գիտուն» Հին բռ. ո-րից խոհիլ «մտածել» Տիմոթ. կուզ, էջ 9, 35, 116. իրաւախոհ ՍԳր. Ոսկ. Ա. կոր. ան-խոհ «անմիտ» Տիմոթ. կուզ, էջ 314. մտա-Խոհ Ծն. զ. 6. Բ. մակ. ժդ. 8. Ոսկ. մ. ա. 15. ողջախոհ Փարպ. ողջախոհութիւն Ոսկ. յհ. ա. 35. բղջախոհ Պիտ. Կղնկտ. գրուած նաև խոխ՝ ինչ. համախոխ Անան. ժմնկ. 51. հ5. բառասկիզբը գտնուած օրինակները բո-լոր յետոսկեդարեան շրջանին են պատկա-նում. այսպէս՝ խոհական, խոհականութիւն խոհեմ, խոհուն ևն՝ Փարպ. Խոր. Պիտ. ևն. (մէկ անգամ միայն կայ խոհեմ «խորա-մանկ» Կիւրղ. ծն.)։ Սրանից հետևում է՝ որ խոհ բառի մէջ ր-ի անկումը սկսած է հա-զիւ ոսկեդարի վերջը և այն էլ նախապէս ռառավերջում, որից անցել է և բառասկիզբը։


Ծխնի

• ՓՈԽ.-Չգիտեմ թէ կապ ունի՞՝ սրա հետ վրաց. საძალნი սաձալնի «դռան փայտէ նիգ կամ սողնակ». (այս նշանակութեամբ է նաև մեր արդի գաւառականներից Խն. ճը-խան.)-վրացի բառը կարող է կազմուած լինել սա-ձալնի, բայց მალნი ձալնի ա-ռանձին նշանակում է «ուժ» և ո՛չ «ծխնի կամ սողնակ»։


Կծիկ, կծկի ou կծկան

• (ՆՀԲ հոլովում է կծկի, կծկան ռայց երկուսն էլ առանց վկայութեան) «թե-լի կծիկ» Ա. թագ. ժթ. 13. Կիւրղ. թգ. «կըծ-կուած, նուաճուած» Ոսկ. մ. ա. 20 որից կծկել «ամփոփել» և կրաւ. կծկիլ «ամփո-փուիլ, քաշուիլ» ՍԳր. Բուզ. Եւագր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 14. կծկեցուցանել Տօնակ. կծկութիւն «կարկամութիւն, կաշկանդում» Բուզ. կծկատարազ Շիր. կծկաթոռ «այն փայտի կամ թղթի կտորը՝ որի վրայ թելը փաթթեով կծիկ է շինուած» (նորագիւտ բառ) Վրդն. առ. 288. կծկում (արդի գրա-կանի մէջ)։


Կուղբ, Կղբոց

• ՆՀԲ լծ. թրք. քէլբ «շուն»։ Müller SWAW 48, 429 և 84 (1877) 218, WZKM 7. 281 սանս. babhru, vabhru «գորշ. 2. կուղբ», հսլ. bobru, լիթ. beb-rus, գերմ. Biber, պրս. [arabic word] kurbā «կատու»։ Տէրվ. Նախալ. 173 հնխ. bhabhru «կուղբ» բառից։ Հիւնո. ա-րաբ. քէլպ «շուն»։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. xali-gun, կալմուկ. xal-gun, բուրեաթ. kalyun, թունգուզ. ka-lun, մանչու. xailun, xaixun «կուղբ, ջրշուն»։


Կսկուծ

• ԳՒՌ.-Ախց. Կր. կսկուծ, Այշ. Մշ. կըս-կուձ, Ննխ. գուսկուձ, Ակն. Արբ. Խրբ. Սեբ. գոգուձ, Երև. կծկուծ, Ոզմ. կսկօւծ, Մկ. կսկծիկ.-բացի «չոր (հաց)» նշանակութիւ-նից, նշանակում է նաև Եւդ. «ազդու, խիստ», Ակն. «տաք, կրքոտ» (խօսակցութիւն), Ախք. Կր. «ամուր, պինդ, ուժով» ևն։-Նոր բառ է կսկծցնել Ակն. «խորովելու ժամանակ բոլո-րովին չորացնել»։-Նախորդ կսկիծ բառի հետ խառնուելով Ապ. և Հմշ. ստացել է «ցաւ» նշանակութիւնը. օր. Կսկուծը սիրտը տուեց. Շատ կսկուծ՝ ցաւ ունիմ։


Հերու

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. pe-ruti-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] parut, յն. περυσι, դոր. πέρντι, մբգ. vèrt, հիռլ, on hurid, միռլ. inn uraid. հիսլ. fiorδ, պրս. [arabic word] pār, քրդ. par, per, աֆղան. parōs-վախի pard, օսս. fará, faron, բելուճ. pāri լիթ. pérnai, լեթթ. perns, գոթ. fairnin jera, հբգ. firni, անգսք. fyrn. բոլորն էլ նշանա-կում են «հերու», իսկ ալբան. parsiét «հե-րուին». այսպէս նաև ատտ. περυσινός։ Այս բոլորը ենթադրել են տալիս հնխ. per-ut, per-uti, per-en հոմանիշ ձևերը, որոնք կազ-մուած են հնխ. per (>սանս. párah «հե-ռու», յն. πέραν) + հնխ. wet և կամ en «տարի» բառերից. առաջինի համար հմմտ. յն. fέτος, ալբան. vǰet «տարի» ևն, իսկ երկրորդի համար՝ հմմտ. հոմեր. յն. ήνις «միամեայ երինջ», δί-ενος «երկամեայ», ἐπταενον «եօթնամեայ», τετρα-ένης «քառ-ամեայ», կրետ. μαλϰενίς «կոյս» (Walde 575, Boisacq 774, Trautmann 115, Pokor-ny 1, 251, BSL л 79, էջ 15 և ❇ 87, էջ 229)։-Հիւբշ. 467։