crumbling, falling, fall;
wane;
—ք, ruins, rubbish;
ի — ածել, to ruin, to destroy, to crumble;
ի — գալ, to go to ruin;
լուսին ի — է, the moon is waning.
ՓՈՒԼ ՓՈՒԼՔ. (արմատ Փլանելոյ) Փլումն. եւ Փլատակ։ Ուստի եւ ՓՈՒԼ ԱԾԵԼ, է Փլուցանել. եւ Ի ՓՈՒԼ ԳԱԼ՝ է Փլանիլ.
Բնակել ի փուլս, ի դարափորս մտանել. (Հ. եւ Ոսկիփոր.։)
Զայսքան բարձրացեալ զաշտարակ կամեցաւ ի փուլածել. (Ուռհ.։)
Զաշտարակն ի փուլ ածին։ Զապարանքն զմեծ դարբասն ի փուլ ածել տայր։ հեղեղն զամենայն քաղաքն ընկղմեալ ի փուլ էած. (Մարթին.։)
Յորժամ արատ եւ վասն լինի յեկեղեցականս, խախատի եւ ի փուլ գայ աշխարհ. (Տօնակ.։)
Քանի ցերեկն շինէին զաշտարակն, գիշերն ի փուլ գայր. (Ոսկիփոր.։)
Զողողակ մի, զհեղեատ ասէ, որ փուլ լինի կտրել, եւ մարդ մթնով ի ներս անկանի. (Լծ. նար. ՟Ծ՟Ե։)
ՓՈՒԼ. նմանութեամբ՝ Պակասումն եւ նուազումն լուսնի օր քան զօր յետ լրմանն.
Լուսինն նսեմացաւ, եւ այն է փուլ առաջին.. . անդ սկսաւնոր, եւ փուլ, զմերն ցուցանելով զմահ եւ զկեանս. (Եպիփ. ծն.։)
Ի լուսնին փուլ հանդիպէր։ Լուսին (ի) փուլ էր. (Ուռհ.։)
Լինի լուսին ի փուլն, եւ ոչ ի նորն։ Ի փուլն՝ ի կիսոյն ի վայր մինչեւ ի չիքն։ Ի փուլն՝ որ լուսնի լոյս չկենայ. (Վստկ. ստէպ. ուր կայ եւ Փլել՝ իբր նուազիլ.)
Երբ փլի լուսինն։
• «աւերակ, փլած տեղ» Ոսկիփ. «դարափլակ» Առաք. պտմ. 70, 377. Բրս. մրկ. 148. «լուսնի լրանալուց յետոյ հետրց-հետէ նուազիլը» Եպիփ. ծն. Ուռհ. 295, 332, Վստկ. 28, 34. որից ի փուլ գալ, ի փու ածել «փլիլ, փլցնել, քանդել» Մարթին, Տօնակ. Ոսկիփ. փլանիլ Եզեկ. ժգ. 10. Յոբ. ժդ. 18. Եւս. պտմ. Ոսկ. ես. փլուցանել Ես-ժա 15 Բ. մև. ժ. 17, Վեցօր. կամ փլուզա-նել Ագաթ. Ոսկ. մ. ա. 15 և եբր. ե. փլատակ Ոսկիփ. փլած Խոր. դարափուլ Վրդն. պտմ. դարափլակ Յհ. կթ. 205 (չունի ԱԲ), վաղա-փուլ Ագաթ. վիմափուլ Անյ. բրձր. փլել «լուսնի նուազիլը» Վստկ. 39. գրուած նաև բլաւ Անկ. գիրք նոր կտ. 300, Հաւաք. 5 բլան «փուլ եկան» Պատմ. ԺԸ դարից (Դի-ւան, ժ. էջ 121), ուժն բլցնել «թուլացնել» Մխ. բժշ. 99. կրկնութեամբ բլբլակ «փըլ-փլած» Վրդն. առ. 264, բլբլկեալ Առաք. պտմ. 205, 267։ Արդի գրականում (արև-մըտեանից սկսելով և յետոյ արևելեանին անցնելով) սովորական դարձաւ փուլ «երե-ւոյթ, շրջան» իմաստով (առնուած լուսնի փուլերից, ճիշտ ինչպէս ֆրանս. phase)։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. phol-ձևից, որի այլ. ժառանգներն են լիթ. pulu, pնlti, լեթթ. oulu, pult, հբգ. fallan, անգսք. feallan, հիսլ. falla, անգլ. fall, նբգ. fallen «ընկնել. ցած ընկնել», einfallen «փուլ գալ», հբգ. falla, գերմ. Falle, հոլլ. val, անգսք. fealle «թակարդ», թերևս նաև հպրուս. aupallai «գտնել» (Pokorny 2, 103, Walde 268, Trautmann 229, Kluge 129)։ Ըստ Meillet, Esq. 80 այստեղ է պատկանում նաև յն. σφáλλω «տապալել, վայր ձգել», որ ուրիշներ դնում են սխալ բառի հետ. վերջին անռամ կրկնում է նոյնը Ernout-Meillet 313, որի հետ կասկածով նաև լտ. fallo «խաբել, խուսափիլ»։-Հիւբշ. 501։
• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Bugge KZ 32, 28, որ սակայն էջ 77
• դնում է նաև յն. παλεύω «թռչունը թա-կարդը ձգել», որ այստեղ գործ չունի։ Meillet MSL 8, 294 աւելացնում է նաև յն. σφαλλω և լտ. fallo. ընդունում է Muller SWAW 136 (1897), էջ 36. Հիւնք. փլչիլ դնում է յն. πλίνϑος «աղիւս» բառից, իսկ փլատակ հանում է բլթակ--ից։ Skold ՀԱ 1927, 792 սանս. sphլ. rati «ոտքով հրել», որ սակայն մեր սպառնալ բային է կցւում։
• ԳՒՌ.-Առմատական ձևով՝ Երև. Տփ. փուլ գալ, Ջղ. փու գ'ոլ, Շմ. փոզ կ'mլ, Գոր. Ղրբ. փօլ գ'mլ, Ագլ. փէլ գիւլ.-բայա-կան ձևով՝ Սչ. փլել, Ասլ. Խրբ. Պլ. Սեբ. Տիգ. փլիլ, Սվեդ. փլչիլ, Ռ. Տփ. փլչիլ, Զթ. փը'լչիլ, Հճ. փmլցmնել, Սլմ. Վն. պլել, Մկ. պլնիլ, Մրղ. պիլվէլ, Այշ. Բլ. Մշ. բ'լել, Ախց. բ'լչիլ, Ննխ. բ'լչէլ, Երև. Տփ. բլիլ, բլչիլ, Կր. բլչիլ, Հմշ. բլուշ։ Նոր բառեր են փլանք, փլեկ, փլից, փլզուն, փլոտ, փլուկ, փլմուն, փլուք, փլփլիլ, փլփլկիլ, փլշկիլ, փլչտիլ, փլշտուկ, փլրտիլ, փլփլուկ ևն։ Այս արմատից է նոյնպէս գւռ. փլխիլ, շրջմամբ փխլիլ, սաստկական փլխորիլ «ձուն, ծիրա-նը ևն ընկնելով փշրուիլ՝ ճխլուիլ». հմմտ. «Վազեալ հաւ մի ի գոգ նորա ձու արկանէր և կիթն հոլովեալ ի գոգոյ նորա յերկիր ի բաց փլանիւր» Պտմ. աղեքս. էջ 12։
• ՓՈԽ.-Վրաց. ულათე փլատե «գետի ե-զերքին ջրի քանդած տեղը»։