cf. Ճօճան.
• Տէրվ. Altarm. 53 սրա հետ է համև մատում սանս. pra-уuǰ «նետել, ար-ձակել», pra-уuk-ta «յուզեալ, ճօճեալ,
master;
master of the horse;
chief, magistrate.
• , ի-ա հլ. «յունակաս իշխա-նական մի տիտղոս» Շնորհ. վիպ. Լմբ. մատ. 535. Վրք. հց. որ և մաքիստրոս Յայսմ. մա-գիստրիանոս կամ մագեստրիանոս Բուզ. 103. մագիստրիոն ԱԲ. մագիստրինոս ՋԲ. մագիստրեան «իշխաններ» Ճառընտ. միջնա-դարեան յոյն արտասանութեամբ՝ մաժիս-տրոս Ասող. 182. մաժիստռոս Ասող. 279, 260, 261. Լաստ. նոր յունարէնի հնչումով էլ՝ մայիստռ Շնորհ. պտճռ. միաբ. (տե՛ս Շնորհ. ընդ. տպ. Եմ. էջ 144, 146, 155), մայստո Վրք. շնորհ. 76. մայէստր Սկևռ. պատ. 13 սրանցից մագիստրութիւն Եւս. պտմ. ը. 11, էջ 642. մագիստրոսութիւն Ճառընտ. մա-ժիստռոսութիւն Ասող. էջ 278. Լաստ.։
• = Յն. μάγιστρος, μαγιστριανός «կայսե-րական տան գլխաւորը», μαγιστρότης «մա-գիստրոսի պաշտօնը». յունարէնն էլ փո-խառեալ է լտ. magister «նախագահ, գլխա-ւոր, վարպետ» բառից, որ կազմուած է mag-nus «մեծ» բառից՝ կրկնակ բաղդատական մասնիկներով։ Նոյն լատին բառը ռոմանա-կան լեզուների մէջ դարձել է՝ իտալ. maes-tro, հֆրանս. maistre, ֆրանս. maitre, որոն-ցից էլ յետին մայստռ ևն ձևերը։-Հիւբշ. էջ 362։
hair;
hair, horse-hair;
nap, shag;
թուխ, սեաւ խարտեաշ, շագանակագոյն, կարմիր, աղեբէկ, սպիտակ —, dark, black, light, chestnut-coloured, sandy, grey, white hair;
գեղեցիկ, գանգուր, բարակ, կակուղ, երկայն —, beautiful, frizzled, fine, soft, long hair;
յարդարեալ, մանեկաւոր or ոլորեալ, գալարուն, խոպոպի —, dressed, crisped, in ringlets, curled hair;
կարճ, տափակ, դիզացեալ, խառնափնդոր, կարծր, իւղոտ —, short, straight, standing up, dishevelled, stiff, greasy hair;
կեղծ —, false hair;
—ք այծեաց, goat's hair;
—իւ չափ, a hair's breadth farther;
exactly, to a hair;
ի —է ոչ վրիպիլ, to hit the mark;
cf. Հեր.
• ՓՈԽ.-Վրաց. მაზმანი մազմանի «չուան շինող», թրք. գւռ. Կս. Եւդ. Ատն. (ինչպէս և Ատանայի թրքախօս Յունաց բարբառով) [arabic word] mazman «մազման, այծի մազ մանող և այծի մազից պարկ ևն գործող արհեստա-ռոր» (Բիւր. 1898, 713, Յուշարձան 330)։-Հյ. մազկապ ձևից է փոխառեալ թրք. [arabic word] nezgeb «մազի կապ, ծամկալ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 325 և Բ. 658)։
firm, solid, compact.
• ՆՀԲ մազդութիւն մեկնում է «որպէս թէ մածութիւն, մատզումն կամ մաս-տութիւն, այսինքն հաստութիւն»։ Lag. Ges. Abhd. էջ 31 զնդ. masita «մեծ, աճած»։ Karst, Յուշարձան 406 սումեր. meš, miš «բազմութիւն»։
camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.
• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել
• թարգմանութիւնը ուղիղ է դուրս բեր-ւում։ Թէ մեր հայրերը յիշեալ յոյն բա-ռը «չուան» են հասկացել՝ ապացուցւում է նրանով, որ նախ՝ մալուխ բառը այլ-ուր միշտ «չուան» նշանակութւինն ու-նի. այսպէս՝ Զնաւկնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. Պտմ. աղէքս.-Կտրել զմալուխս առագաստին. Յայսմ.-մինչև ի կտրել զմալուխս (գրուած զմամուլս) առագաստին. Ճա-ռընտ.։ Երկրորդ՝ հայ մեկնիչները գի-տեն որ այս հատուածում «ուղտ»-ի մա-սին ակնարկութիւն կայ, բայց այդ վե-րագրում են ուրիշ լեզուների. այսպէս Մեկն. ղկ.-«Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս և զկորուսեալս վատթար գործովք»։ Երզն. մտթ. 412-«Ջուղտն մալուխ կոչէ արասացին և այլք զնաւատոռն (տպ. նաւատորմիլ) նաւու ասեն մալուխ»։ Այս վկայութիւն-ները ցոյց են տալիս՝ որ հյ. մալուխ «ուղտ» ձևով բառ գոյութիւն չունի։-ՆՀԲ ստուգաբանելով բառս գրում է՝ «փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ, այն է յայլ լեզուս յն. ϰάμηλος լտ. camelus, եբր. gamal, արաբ. ja-mal»։ Lag. Btrg. baktr. Lex. 46 զնդ. manōϑri «գլուխ»։ Հիւնք. թրք. մալախ «ռոմէշի ձագ»։
sack, bag, cloak-bag, knapsack, game-bag, wallet;
basket, hamper;
leather-bottle, travelling flask;
— հովուի, shepherd's scrip, pouch, bag or satchel.
• ՓՈԽ.-Վրաց. მახალი մախալի, მახალაკი մախալակի «մախաղ, ձիաւորի երկաչեայ պայուսակ, տճկ. հէյպէ». (վերջինը ենթադ-րում է հյ. նուազական *մախաղակ ձևը)։-Չուբինով 662 ունի նաև վրաց. მალაკი մալակի «խսիրէ փոքր տոպրակ», որ հա-մարում է հայերէնից փոխառեալ. բայց դա կարող է միայն ա՛յն ժամանակ ճիշտ լի-նեւ, եթէ մալակի կրճատուած լինի մախա-լակի ձևից։
glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.
• ՓՈԽ.-Մածուն բառի կազմութիւնը հաւ-կական լինելով՝ մեզանից են փոխառեալ վրաց. მაწონი մածոնի «մածուն», թրք. mazun (հմմտ. Թուրքն փոխան մածնի՝ մա-զուն ասէ. Ոսկիփ.), յն. μαζοῦν (Զի ոչ էր սովորութիւն յունաց իւղ գործել և կիթ և ուսեալ ի մէնջ զմածուն և նովին անուամբ կոչեն զնա, ոչ գիտելով զստուգաբանութիւն, եթէ մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի. Մագ. քեր. 228 = Երզն. քեր)։ (-Այլ է թերևս մինգր. მარβვენი մարծ-վենի «մածուն». տե՛ս Caucasica 4, 13)։-Յիշուած ազգերի մէջ կարող է ո՛չ միայն հայ բառը, այլ և նրա հետ նիւթը կամ մածուն պատրաստելու եղանակը Հայաստանից մը-տած լինել, ինչպէս որ այդ բանը տեղի է ունեցել վերջին ժամանակներս ուրիշ տե-ղեր. -Ռուսները Կովկասում վրացիների մի-ջոցով ծանօթանալով մածունին՝ նրանցից առել են мацони բառը (Մուրճ 1903, 173). որ հայկական փոխառութիւն է. Նոր-Նախի-ջևանում ուղղակի հայերից փոխ են առել мацунъ «մածուն»։ Բոլորովին վերջերս Կե-սարացի մի հայ բժիշկ (Դր. Տատրեան) մածունը փոխադրելով Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ պատճառ եղաւ անռւ. mazoon «մածուն» և mazol «իւղով խառնուած մա-ծուն» (թուլակազմ մարդոց տրուելիք սը-նունդ) բառերի փոխառութեան (տե՛ս իմ յօդուածը Բիւր. 1898, 386)։
large stick, club.
• «փորձաքար». ունի միայն ՀՀԲ՝ պռանց վկայութեան. յետին ռամկական մատենագրութեան մէջ գտնում ենք գործած-ուած մահաք, մահագ ձևով. ինչ. Կոստ. երզն. 96, 155. Զի ես պղինձ օծած ոսկով, դո՞ւ ընդէր մօտ ի մահաքն յայտնի լինիս պարզ երեսով... զայն որ ընտրած էր մա-հագով. Որ մահաքովն ղալպ լինի։
cf. Մաղթանք.
• ԳՒՌ.-Հմշ. մախթ «մարխի ծառի խէժը». (յունիս ամսում մարխի ծառը կացինով վի-րաւորում են և հոսած խէժը հաւաբում)։
asa or assa-foetida (gum);
adhesive past.
• ԳՒՌ.-Հմշ. մախթ «մարխի ծառի խէժը». (յունիս ամսում մարխի ծառը կացինով վի-րաւորում են և հոսած խէժը հաւաբում)։
handle, stilt of a plough.
• ՓՈԽ.-Վոար. მაჭი մաճի «արօրի մաճ», որ և მანჭი մանճի (ილია ჭვონია, Նიტვვიხ-კონა, CI. 1910, էջ 31), მემაჭე մեմաճե «մաճկալ».-այստե՞ղ է պատկանում ար-դեօք նաև վրաց. მაჭაკალი մաճակալի կամ მაჭანკალი մաճանկալի «խնամախօսութեան միջնորդ». (ուրիշ է սակայն լազ. maxacka-li «երկրագործ», որ ծագում է լազ. xacs «փորել, տափնել» արմատից և կապ չունի հյ. մաճկալ բառի հետ).-թրք. գւռ. Եւդ. և Թորթումի՝ [arabic word] māǰ «մաճ» (Յուշարձան, էջ 330բ, Շիրակ 1905, 425).-քրդ. մաճ «մաճ» (տե՛ս Վտակ 1908, ❇ 141)։-Մառ. ЗВО 22, 42 հայերէնից է կցում սվան. ղվաճ 16-488 «մաճ», որ սակայն ձայնապէս շատ անհա-մաձայն է։
• «թևի մեծ երակը, բազկերակ, ռառևերակ». այս իմաստով գտնում եմ հե-տևեալ վկայութեանց մէջ. «Աղօթքն նման է մաճասին՝ որ է ի բազուկն. որչափ մաճասն կուտայ՝ նշան է թէ կենդանի է մարդն... և թէ դադարի, նշան է թէ մեռեալ է հոգին, ճանաչի թէ կենդանի է մարդն, յորժամ մա-ճասն հարկանէ». Տաթև. ձմ. հթ և ճծը. գըր-ուած է մէճաս Տաթև. հարց. 244.-նշանա-կում է նաև «բազուկ, դաստակ», ինչպէս ցոյց են տալիս հետևեալ վկայութիւնները. «երակ մաճասային» Մխ. բժշ. էջ 1. «մա-ճասին երակն» Մխ. բժշ. էջ 9, 10 ևն. գրուած է նաև միճաս Մխ. բժշ. էջ 32։
chyle;
փոխարկումն ի —, chylifaction, chylosis.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «նոր մարսուած և կաթնանը-ման մի խիւս դարձած կերակուրը ստամոքսի մէջ. ֆր. chyle» Ոսկիփ.։
Mammon, god of riches;
riches, wealth.
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «ինչք, մթերեալ հարստու-թիւն» Մտթ. զ. 24, Ղկ. ժզ. 9, 11, 13. Եփր. բ. կոր. 94. Ոսկ. մ. էջ 106. Փիլիպ. 414. Կոչ. 3Ո. «սատանայ» Երզն. մտթ. 151. գրուած մամովնայ Եփր. ասաց. նիկ. (հրտր. Յուշար-ձան, էջ 207). նոր գրականում գործածւում է «դրամ» իմաստով. սրանից մամոնապաշտ «փողի գերի» Եպիփ. ծն.։
press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.
• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ճնշելու՝ ճզմելու գործիք՝ մե-քէնայ» Ագաթ. Շիր. Ճառընտ. որից մամուլ գրոց «գրքի բուն նիւթը՝ նպատակը» Եւագր. հմմտ. նաև «ի մամուլս գիտութեան և աշ-խատութեան» Տաթև. ամ. 114։
mother, mamma;
matrix, mould;
mother, author, cause, source, spring, rise;
cf. Մայրագիր;
— անասնոց, dam, mother;
— թռչնոց, mother, ben;
մեծ —, grand-mother;
— հասարակաց, our common mother, earth;
— եկեղեցի, եկեղեցեաց, mother church;
cathedral, basilic;
— լեզու, mother tongue;
— քաղաքաց, metropolis, capital;
— արեւու, the west, sun-set;
— վանից, մարց պետ, abbess, prioress;
— գեղեցիկ, nurse, wet nurse;
foster-mother;
անգործութիւնն է — ամենային ախտից, idleness is the mother of all vice;
ազնիւ, գորովագութ —, good, tender mother;
անպիտան, չար —, bad, ill-natured mother;
— լինել, to be a mother;
կորուսանել զ— իւր, to lose one's mother;
ի — դարձուցանել, to put out, to extinguish or blow out;
թաղիլ ի —ն ամենեցուն, to return to mother earth;
արեգակն ի —ն դառնայր or մտանէր, the sun was setting.
• = Անշուշտ առանձին արմատ է՝ որ տար-բեր է վերի մայր «մայրիկ» բառից. սրան ապացոյց պէտք է համարել մառ ձևի գոյու-թիւնը (հմմտ. նշոյլ և նշող)։ Աւելի յետոյ բառերի նմանութիւնից ազդուելով՝ կապուեց մայր «մայրիկ» բառին և ստեղծուեց ժողո-վըրդական հաւատալիքը. Արեգակը գնում էր իր մօր մօտ հանգստանալու, ինչպէս որ ծա-ռելու համար էլ ասում էին «Արևը մօր ծո-զից ելաւ»։ Նոյնպիսի փոխաբերական դար-ձուածներ կան նաև Սլաւական ժողովուրդ-ների մէջ (հմմտ. Աբեղեան, Arm. Volksgla-ube, էջ 42-43)։
• Մայր «մայրիկ» բառից են մեկնում ՆՀԲ և ԱԲ։ Տէրվ. տե՛ս մառ։ Սագըզ-եան ՀԱ 1909, էջ 335 և Karst, Յուշար-ձան, էջ 406, 410 սումեր. martu «ա-րևմուտք»։ Մատիկեան ՀԱ 1920, 262
cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.
• = Անշուշտ առանձին արմատ է՝ որ տար-բեր է վերի մայր «մայրիկ» բառից. սրան ապացոյց պէտք է համարել մառ ձևի գոյու-թիւնը (հմմտ. նշոյլ և նշող)։ Աւելի յետոյ բառերի նմանութիւնից ազդուելով՝ կապուեց մայր «մայրիկ» բառին և ստեղծուեց ժողո-վըրդական հաւատալիքը. Արեգակը գնում էր իր մօր մօտ հանգստանալու, ինչպէս որ ծա-ռելու համար էլ ասում էին «Արևը մօր ծո-զից ելաւ»։ Նոյնպիսի փոխաբերական դար-ձուածներ կան նաև Սլաւական ժողովուրդ-ների մէջ (հմմտ. Աբեղեան, Arm. Volksgla-ube, էջ 42-43)։
• Մայր «մայրիկ» բառից են մեկնում ՆՀԲ և ԱԲ։ Տէրվ. տե՛ս մառ։ Սագըզ-եան ՀԱ 1909, էջ 335 և Karst, Յուշար-ձան, էջ 406, 410 սումեր. martu «ա-րևմուտք»։ Մատիկեան ՀԱ 1920, 262
spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).
• «մանանայ» Ել. ժց. 31. «Անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման». ուրիշ վկայութիւն չկայ։
• «մի տեսակ քաշ, որ ըստ Շիր. =44 ունկի» Գ. թագ. ժ. 17 (երեք մանք ոսկւոյ ի մի զէն). ուրիշ վկայութիւն չկայ։
engine of war, machine.
• ՆՀԲ «նոյն է ընդ մենքենայ, մեքենայ, յն. միխանի, լտ. մաքինա, պրս. մէն-հէնիյք»։ Հիւբշ. 363 դնում է յունարէ-նից։ Meillet Kev. ét. arm. I. էջ 11 ա-րամերէնի միջոցով անցած է գտնում։
necklace, collar;
— երեւակի, Saturn's ring.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «վզի զարդ՝ ոսկի օղ կամ շղթայ» ՍԳր. որից մանեկաձև Պիտ. Վրդ. երգ. մանեկաձևութիւն Առ. որս. մա-նեկաւոր Մծբ. Վրք. հց. օղամանեակ ՍԳր քառամանեակ ՍԳր.-բառս նշանակում է նաև «նաւահանգիստ», ինչպէս ցոյց է տա-լիս Վրդն. երգ. էջ 90. «Ջնաւահանգիստս ի ծովեզերացս սովոր են մաճեակ կոչել, որ արդ մինա ասեն». թերևս բոլորակ ձևի նը, մանութեամբ այսպէս կոչուած լինի։
cunning, wiliness, knavery.
• , ի-ա հլ. (գրւում է նաև մանգ) «նենգութիւն, խորամանկութիւն» Վեցօր. 144. «խորամանկ» Հին բռ. որից մանկաւոր Եւագր. 304. մանկաւորել «մեքենայել, խար-դախել, նենգել» Եւագր. Տիմոթ. կուզ, էջ 158. մանկաւորապէս «խաբեբայութեամբ» Տիմոթ. կուզ, էջ 185. անմանկ «անխարդախ, անկեղծ» Ոսկ. մ. ա. 25. խորամանկ ՍԳը. խորամանկել ՍԳր. չարամանկ Բրս. մախ.։
• = Պհլ. *mang ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] mang «նեն-գութիւն, խաբեբայութիւն», օսս. maiie, máng «խաբեբայութիւն», máng-äwdisánt'ā «սուտ վկայութիւն»։ Այս բառերը կապւում են յն. μαγγανεύω «խարղախութիւն բանեց-նել», լտ. mango «խարդախ, խանութպան», իռլ. meng «խաբէութիւն» և հպրուս. manga «բոզ» բառերի հետ և բոլորը միասին ծա-ռում են հնխ. mang-արմատից (Boisacq 596, Pokorny 2, 233 և Walde 461)։-Հիւբշ. 191. 513։
• Brosset JAs. 1834, 377 տակի վրա-ցերէն բառերի հետ։ ՆՀԲ ման գալ կամ մանուկ ձևից։ Տէրվ. Altarm. 79 հա-մարում է բնիկ հայ և համեմատում է պրս. mang, գոթ. magan «կարենալ», հսլ. mogiu, možeši «զօրել, իշխել» ձե-ւերի հետ՝ բոլորն էլ իբրև ցեղակից յն. μηχανή, μαγγανεεία «մեքենայութիւն» բառերին։-Պատկ. Maтep. I. II պրս. mang. Canini, Et. étym. 159 մանել բայից։ Հիւնք. յն. μάγγανον «նենգու-թիւն, խարդախութիւն»։
Nemaean games.
• (սեռ. նեմէի, ներգ. ի նեմտջ, յգ. ի նեմեայս) «յունական ագոնական մի խաղ է» Եւս. քր. Փիլ. լիւս. 153. որից նեմէական Ածաբ. կիպր.։
antichrist.
• =Ներոն կայսեր յունաձև Νέρων անունից ձևացած. (Ներոն<լտ. Nero նշանակում է բուն «ուժեղ» և ծագում է հնխ. ner-«այր, մարդ» բառից. հմմտ. սանս. nár-, զնդ. nar, պրս. nar, յն. ἀνήρ ևն. Walde 517)։ Այս ևայսեր վերայ արդէն Յայտ. ժգ. 18 մի ակ-նարկ կար՝ իբր դերաքրիստոսի վրայ. «Աստ է իմաստութիւն. որ ունի միտս՝ համարեսցի զթիւ գազանին. թիւ եղեալն մարդոյ և թիւ անուան նորա և այս. վեց հարևր վաթսուն և վեց»։ Ներոնի անունը տառահաշւով հա-նում էին 666 և քրիստոնեաներից ջատերը ա՛յնպես ընդունեցին նրան՝ իր հանած մե։ ծամեծ հալածանքների աատճառաւ հմմտ Ոսկ. բ. թես. «Խորհուրդն անօրէնութեան արդէկ իսկ զօրանայ. զՆերոնէ ասէր, որպէս թէ օրինակ էր Նեռինն»։-Հիւբշ. It' 19, 472։
sole of the foot;
— կօշկաց, sole;
— գուրպայից, foot.
• (անեզաբար գործածուած) «ոտքի տակը» Ագաթ. Եփր. օրին. էջ 278. «ոտ-քերը մէջը պնդելու կոճղ» (տանջանքի գոր-ծիք) Ոսկ. գծ. էջ 296.-գրուած է ներբոն այս վերջին վկայութեան մէջ, իսկ լերբան ձևով ունի Վրդ. առ. 317 (երեք անգամ իրար ետևից)։
eulogy, praise, encomium, panegyric.
• Հներից Պիտ. մեկնում է. «ներբողեան է բան արտադրական եղելոյ բարեաց. և ասացեալ է այսպէս՝ յաղագս հնոցն ի գեղս գովութիւնս առնելոյ. գեղս կոչէին զնրբափողոցս»։ Այս մեկնութիւնը ակ-նարկում է յն. ἔγ-ϰώμιον «ներբող» բա-ռը, որ կազմուած է ἐν «ներ» մասնիկով ϰῶμος «տօն, փողոցներում երգելով հան-դէս» բառից. իսկϰωμη «գիւղ, արուար-ձան»։ Այս մեկնութեան համաձայն ՆՀԲ հայ բառը դնում է «ներփողական կամ նրբափողեան, ևս և նրբափողոցեան». Անհաւանական չէ դնել ներ-փոռոր. ռ րովհետև յունաբան հայերէնի մէջ ուրիշ անգամներ էլ ենք գտնում հայերէն թըր-թըռուն և թաւ բաղաձայնների փոխանա-կութեան օրինակներ. ինչպէս՝ ընդ>ենթ,
nessa;
ostrich.
• «անծանօթ մի թռչուն է». մէկ անգամ ունի Յոբ. լթ. 13. «Եթէ յղասցի ա-սիդն և նէեսայն». մեկնուած է զանազան ձևերով. հմմտ. «Ակիւղաս տառեղն թարգմա-նեաց զնէեսայն. Ոսկիփ.-Յղասցի ասիդն և նեսայն. Առանց սերման երկու իրս լինի և նմանէ. սողուն է նա յերկրին փղշտացւոց սևագոյն կերպիւ. Ասիդն զձուն ընղ բերանն փսխէ. և բուսանի ծառն՝ որ կոչի ասիթ. և անտի կենդանակերպի նէեսայն. և ծառոյն ոստքն գործին և տերևքն են ոսկեգոյնք և ոս-կեթելք». Լծ. կոչ.։ ՆՀԲ կիսատ է բերում Լծ. կոչ. վկայութիւնը. պէտք է շարունակել այս-պէս. «.. տերևքն են ոսկեգոյնք և ոսկեթելք սրմակերպք, որ ի տունս թագաւորաց հազի գտանին։ Եւ ասիդն որ էարկ զձուն՝ մոռացաւ թէ ուր ցրուեաց. զի ոչ ետ նմա բաժին ի-մաստութեան։ Ուծացաւ յորդւոց իւրոց իբր թէ ոչ յիւրմէ։ Քանզի զորդիսն իւր ինքն ոչ սնուցանէ. այլ զձուսն զոր արկանէ, անտի բուսանի ծառ, որ կոչի ասիդ. և անտի կեն-դանակերպի նէեսայն առանց սերման ա-մուսնութեան» (Լծ. կոչ. էջ 110-111)։
• = Եբր. [hebrew word] nosā բառն է, որ գործա-ծուած է բնագրի նոյն տեղում և նշանակում է «թռչունի մեծ փետուր» (Gesenius 15րգ տպ. էջ 488 և 17րդ տպ. էջ 494, 517). ըստ այսմ ունինք անգլ. թարգմանութեան մէջ (New Vork 1894) «or wings and feathers unto the ostrich», Պօլսոյ 1895 թ. հրատա-րակութեան մէջ «եբր. միթէ իցե՞ն նման թևոց և փետրոց արագլի»։ Յունարէնում ամ-բողջովին ձևափոխուելով դարձել է «ἐάν ουλλάβη ἀοίδα ϰαὶ νεσσα (այլ ձ. νεέσσα)», որից և հայերէնը։
balance-scale.
• =Նոյն է վրաց. ნიეარი նիժարի «յախճա-պակի, ճենապակի», ნიჟარა նիժարա «եւե-ցեմորթի կեղևը կամ խեցին, մարգարտի պատեանը, սադափ» բառերի հետ։ Նահապե-տական կեանքում նժարը խեցեմորթի մի խեցի կամ մի կեղև էր. հմմտ. յն. πλαστιγὲ «ոստրէի կեղև. 2. կշիռքի նժար»։ Ըստ այսմ հայ բառի նախնական նշանակութիւնն է «խեցի»։ Բայց որովհետև այս իմաստը չը-կայ հայերէնում, իսկ վրացերէնի մէջ էլ «նժար» իմաստը գոյութիւն չունի, ուստի երկուսն էլ բխում են մի երրորդ աղբիւրից, որ կարող է լինել կա՛մ խալդերէնը և կամ թերևս (ժ-ի պատճառաւ) կորած իրանեան մի ձև։-Աճ. 224. Նորագիւտ Ա. մնաց. ժզ. 19. որից նըժ-դեհիլ Ոսկ. ես. նժդեհանալ Արծր. նժդեհա-կից Բ. կոր. ը. 19։ Հոմանիշն է պանդուխտ. երկուսի տարբերութիւնն այն է, որ նժդեն շեշտում է օտար երկրի մէջ բնակութիւն, իսկ պանդուխտ օտար տան մէջ բնակութիւն սրա համար է որ Ծն. իգ. 4 և Ա. պետր. բ. 11 յն. πάροιϰος ϰαὶ παρεπίδημος թարգման-ուած է պանդուխտ և նժդեհ. նոյնն են հաս-տատում նաև պանդխտանոց բառը և նժ-դեհ բառի ծագումը։
bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. kneig2h-արմա-տից (ստորին knig2h-ձայնդարձից), որի նախնական նշանակութիւնն էր «յենուիլ» (Meillet, Dict. étym. It էջ 205), յետոյ, դարձաւ նաև «փակել» և «ծռել, թեքել» (Po-korny 1, 476)։ Յեղակիցներից հմմտ. լտ. гoniveo, conivo «փակել, յատկապէս կոպե-րը՝ աչքերը փակել, թարթել, աչք փակել (չտեսնելու տալ), ներողամիտ լինել, համա-ձայնուիլ, կուրանալ, բոյսի ծիլերը փակուիլ». hictare «աչքերը թարթել» (առաջին նշանա-կութիւնը եղել է «յենուիլ», ըստ վկայութեան Festus-և). nitor (հլտ. gnitor) «վրան յեն-ուիլ, ուժով թեքուիլ, ճիգ անել, երկնել (ծննդկանի)», nisus, nixus «ճիգ արած, ջանք գործ դրած, յենուող, յենուած (գաւա-զանի վրայ, ծառի դէմ ևն), հաստատուն». գոթ. hneiwon, hnaiw, հիսլ. hniga, hneig, hnē, անգսք. և հբգ. hnigan «թեքուիլ»։ Հա-յերէնի մէջ ունինք թէ «յենուիլ» և թէ «փա-կել» նշանակութիւնը, որովհետև նիգը այն փայտը կամ երկաթէ ձողն է, որ դռան ետին յենելով փակում է դուռը։ Լատիներէնի հետ բոլորովին նոյնանում են հյ. գւռ. ნիք տալ «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու համար)» = լտ. nitor «faire des efforts pour aller 3 la selle ճիգ գործ դնել կղկղանքը դուրս տա-լու համար» և նիք տալ «ճիգ անել ծննդկա-նի՝ երախան արգանդից դուրս քշելու հա-մար»=լտ. nitor «enfanter, երախայ բե-րել»։-Աճ.
thin, lean, meagre, gaunt, spare, skinny, scraggy.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «վտիտ, լղար» Նիւս. բն. Շիր. Յայսմ. Ոսկիփ. որից նիհարումն Սոկր. ա. 4. նիհարանալ, նիհարութիւն ԱԲ։
sign, mark;
spot, speckle;
point;
այս —, այն —, such a one, such;
so and so;
յայս — աւուր, in such a day;
բանից նիշ, cf. Նշանաբան.
• = Պհլ. *niš բառից, որ թէև աւանդւած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց նրա գո-յութիւնն են ապացուցանում՝ հայերէնից ջոկ՝ իրանեանից փոխառեալ ասոր. [syriac word] nišā «նշան, դրօշ, նշանակութիւն, պատահումն, նպատակ, օրինակ, նիւթ» և քրդ.❇ [arabic word] niši «նշան, ցուցմունք»։ Սրանց հետ հմմտ. նաև նշան, նշանակ։-Ոմանք ասոր. [syriac word] nisa, [arabic word] nisā «նշան» բառը կցելով եբր. [arabic word] nēs «նշան, իբր նշան տնկուած ձող», արամ. nissā, nesā «նշան, հրաշք» բառերին, հա-մարում են բնիկ սեմական, փոխառեալ ա-սուր. nišu «կանգնեցնել, բարձրացնել (ձեռք. աչք՝ յաղօթս, յերկինս)» ձևից (տե՛ս Gese-nius17, 507, Delitzsch, Assyr. Hndwb. 485)։ Այս պարագային հայը փոխառեալ կլինի ա-սորականից։-Հիւբշ. 204, 312։
cf. Նսեհ.
• «բախտ բանալը, հմայութիւն», այս իմաստը յայտնի կերպով երևում է Ոսկ. ա. տիմ. էջ 28 դրուած հոմանիշների շարքից, «Զճակատագիրն՝ զոր ասեն և զխտիրս և զհմայս, զկիւսս և զնսիհս»։ Նոյն բառը նոեճ ձևով մէկ անգամ էլ ունի Պիտ. «Ահա զմե-ծագոյն խոհականութեան բերեն իմն լին-քեանս նսեհ», սրանից է կազմուած գեղեց-կանսիհ, որ նոյնպէս մէկ անգամ գործա-ծում է Պիտ. «Որ այսքանում գեղեցկանսիհ և վայելուչ կարգի զհակառակն փութացաւ հասուցանել խախտումն»։ Հին բռ. մեկնում է նսիհ «բախտնբարի», Բառ. երեմ. էջ 241 նսիր։ «բախտ բարի կամ շնորհ». նոր գրա-կանումն էլ ընդունուած է նսեհ «բախտ». որից աննսեհ «անբախտ»։
• ՆՀԲ՝ որ տեղեակ չէ Ոսկ. ա. տիմ. վկայութեան, իրար հետ միացնելով նսեհ, նսիհ և նիս՝ մեկնում է. «Թուի շունչ, շնչիւն, փչումն, ոգի և նմանու-թեամբ՝ բախտ, բաժին, որպէս նէֆէն, էսմէսի կամ նասիպ» (իմա՛ արաբ. na-fas «շունչ», թրք. esme-si «փչել-ը». ա-րաբ. nasīb «բախտ»), իսկ գեղեց--կանսիհ՝ մեկնում է «կա՛մ է գեղեցկա-նազ և կամ գեղեցկակերպ ևն». պրս. նէ-սէգ «կրեպ», նասիհ «կերպաս», նասիպ «բախտ»։ Peterm. 260 նսիհ կցում է նսիր բառին։
the first month of the Hebrews, Nisan (March).
• = Եբր. [hebrew word] nisān բառի յունարէն νօճ (Sophocles 784) տառադարձութեան միջո-ցով։ Եբրայական բառն էլ փոխառեալ է բա-բել. nisannu ամսանունից, որ է ասուր. [other alphabet] [arabic word] ni-sa-an-nu, գաղա-փարագրով գրուած ❇ nisannu «նիսան ա-միսը»։ Սրանք հաւանաբար կազմուած են nīsu «սկիզբ, սկզբնաւորութիւն» բառից՝ -ān մասնեևով (Delitzsch, Assyr. Hndwb. 470, Strassmaier, Alphab. Werzeich. 765 և 808). Սեմաևանից փոխառեալ է նաև պրս.>օսմ. [arabic word] misan «ապրիլ» ամիսը։
matter, body;
element;
substance;
subject, matter;
cause, reason, grounds;
—ք, materials;
— հրոյ, matches, incentive, tinder;
— ցրիւ, diffuse matter;
— եւ տեսակ, form and matter;
խօսեսցուք զայսր —ոյ, let us discourse on this subject.
• ո, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «տարր, բաղկացուցիչ մարմին» ՍԳր. Եզն, Ոսկ. մ. գ. 25. «իր, գոյք, ինչք» Փիլ. Վրք. հց. Լմբ. «առիթ, պատճառ, առարկայ» Երզն, մտթ. գրուած նիութ Վրդ. առ. 123. որից նիւ-թել «մանել, հիւսել» ՍԳր. «չար կամ բարի մի բան հնարել» ՍԳր. «հայթայթել, պատ-րաստել, կազմել» Առակ. ժե. 18. Ոսկ. յհ. ռ. 15. Իւս. ատմ. նիւթիչ Վեցօր. նիւթութիւն Կոչ. 151. հոգենիւթ Յհ. կթ. չարանիւթ Առակ ժբ. 20. բազմանիւթ Յոբ. ե. 15. լուսանիւթ նար. խաւարանիւթ Ճառընտ. կարծրանիւթ Անան. եկեղ. հողանիւթեայ Անյ. բարձը. հրանիւթ Կաղկանտ. հիւթանիւթ Կոչ. 50 Կիւրղ. ծն. նիւթապաշտական (նոր բառ).-սխալ գրուած մի ձև է նիւթծուն «թրծեալ (աղիւս)» Եւս. քր. Ա. 68՝ փոխանակ թրծուն (տե՛ս Վարդանեան, ՀԱ 1922, 652), բայց սա այլուր գոյութիւն ունեցող մի բառ էր (հմմտ. Գաբիկեան ՀԱ 1923, 378)։ նունդ առնել»), Սլմ. նիւթ «կերակրի համը, հիւթը», Ննխ. նիֆթ «գործի էութիւնը»։
hearth-cake or griddle-cake;
loaf.
• , ի-ա հլ) «մի տեսակ հաց» ՍԳր. Եփր. համաբ. 122. որից նկանակ ՍԳր. Նոնն նկանակածին ԱԲ.-սրանից պէտք է դնել նաև նկանախոր նոր բառը՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Օրբել. (վկայութիւնը տե՛ս կողմն բառի տակ). սրա համապա-տասխանը դժբախտաբար չունի Կաղանևատ-ուացին, բայց թէ թւում է որ պէտք է հաս-կանալ «նենգաւոր, խարդախ», իբր նկանը կամ հացը խորող, ինչպէս պրս. nānkor (հացին կոյր նայող, ապերախտ, անաղու-հաց)։
• -Պհլ. *nikan ձևից, որ կազմուած է ni բայական մասնիկով kan «փորել» արմա-տից. հմմտ. զնդ. nikan «հողը փորելով մե-ջը թաղել». nikanta «թաղուած, խորուած». ըստ այսմ նկան<*nikan նշանակում է «թաղուած» և յատկապէս ցոյց է տալիս «մոխրի տակ թաղելով եփուած հացը»։ Պհլ. *nikan բառի այս վերջին նշանակութիւնը աւանդուած չէ գրականութեան մէջ. իրանեան միւս ձևերը, որոնք ձայնապէս փոքր ինչ նը-ման են (այսպէս՝ պհլ. [other alphabet] nān, բելուճ naγan, սոգդ. nγn-, մինջ. naγn, պրս. [arabic word] hān. օրդ. nan, nāīi, non, զազա nāñ, na, դուժ. nōn), ծագում են *naγna-«հաց» բա-ռից և գործ չունին *nikan ձևի հետ. սակայն ունինք խորազմ. kand «հաց» (ըստ Ալ-Բիրունի), pknd «հաց» (ըստ Բուրհան-ի-Կաթիի), որոնք գալիս են նոյն kan արմատի անց. դերբ. kanta-«թաղեալ, թառուած» ձե-ւից և անուղղակի կերպով հաստատում են nikan «հաց» բառի գոյութիւնը։
human respect.
• ԳԴ պրս. nigah «նայուածք»։ ՆՀԲ լծ,
• թրք. նիյաթ, նիյէթ «դիտումն», պրս. higāh «նկատ, նայուածք»։ Հիւնք. պրս. նիկեահիյտէն։ (Այս պրս. ձևը կարող էր միայն տալ հյ. նկահ, ինչպէս որ ունինք. բայց ո՛չ երբեք նկատ)։ Patrubány ՀԱ 1910, 93 ն մասնիկով հնխ. gad «նա-յիլ» արմատից. հայերէնից են փոխառ-եալ ֆինն. katso «նայիլ», հունգ. ka-csint «աչքերն ամփոփել»։
painting, picture;
image, figure, effigy;
embroidery or needlework of divers colours;
lively description;
ի —ու հանել, to paint, to take or draw a portrait;
to describe;
cf. Թատրոնական;
cf. Մաւրիտանական.
• . ու հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կեն. դանագիր, պատկեր» Եզեկ. իգ. 14. Եզն, Եփր. համաբ. «երփներանգ՝ նախշուն բան-ուածք» ՍԳր. որից նկարել «գծագրել. 2, կերպարանել, ձև տալ. 3. գրել. 4. օրինակ տալ, ներկայացնել, գաղափարը տալ» ՍԳր Ոսկ. Եզն. Եւս. պտմ. Եփր. ծն. նկարէն ՍԳը նկարիչ Դ. թագ. ժբ. 12. Ոսկ. Բ. տիմ. նկա-րագիր Եբր. ա. 3. Ագաթ. Ոսկ. Եւս. պտմ նկարակերպ ՍԳր. Ոսկ. եփես. ոսկենկար Եփր. թգ. նախանկար Ոսկ. ա. տիմ. նորա-նկար Եւս. քր. դեղանկար Նար. խչ. երփնա-նկար Ճառընտ. բազմանկար Շնորհ. եռես խայտանկար Վրդն. սղ. լուսանկար Անան եկեղ. խաչանկար Լմբ. պտրգ. յոգնանկար Նար. հրաշանկար Յհ. կթ. նոր բառեր են դի-մանկար, իւղանկար, գիւղանկար, որմանը-կար, զարդանկար, ծաղկանկար, լուսանկա-րիչ, լուսանկարչատուն, նկարազարդ, նկար-չական, ծովանկարիչ, զարդանկարիչ ևն։-Պատկեր և նկար հոմանիշների զանազանու-թեան համար հմմտ. հետևեալ վկայութիւն-ները. Նկարիչ ոք որ զդեղսն ընդ միմեանս խառնիցէ՝ ի տգեղութիւն ածէ զնկար պատ-կերին. Ոսկ. եփես. 723.-Զբազում պատ-կերսն զոր ազգի ազգի նկարուք քանդակեալ դրօշեալ. Ոսկ. եփես. 781։-Արդի գրաևա-նում նկար գործածական է արևելեան բար-բառում, իսկ պատկեր՝ արևմտեան բարբա-ռում։
mark, butt, aim, target;
— or առակ —ի, spectacle, butt, object of derision, laughing-stock;
առակ —ի կացուցանել, յառակ —ի դնել, to expose to the mockery or contempt of the people, to set up to public ridicule;
տեսիլ —ի լինել, to make a show of oneself, to make oneself ridiculous to everybody;
— լինել, կալ, գտանիլ, to become an object of opprobrium, to be a prey or victim to ignominy, to be exposed to dirision;
— կալ կշտամբանաց, to be exposed to the darts of reproach or rebuke;
եդին զիս — իւրեանց, they regarded me with horror, or as an abomination;
եղիցին դիակունք — ընդ երեսս դաշտաց, the carcasses shall lie as dung upon the open field;
— եղէ ես բազմաց, I was as a wonder unto many;
cf. Առակ;
— ի նետաձգութիւն, skilful in archery.
• , ի-ա հլ. «նետի նպատակ, գա-ւազան կամ այլ նշան արքունի» Լաստ. Լմր. Վրք. հց. «նախատանքի առարկայ, խաւտա-ռակութեան նիւթ» ՍԳր. Եւս. պտմ. «լաւ նշանաձիգ» Խոր. «խայտառակ» Փիլ. որից նշաւակել «խայտառակել» Կող. բ. 15. Յուդ. 19. Եւս. քր. նշաւականք Փարպ. նշաւակու-թիւն Ոսկ. մտթ. և մ. գ. 27. Եւս. քր. մարմ-նանշաւակ Ոսկ. մ. բ. 5։
• . անստոյգ ծառ. մեկնուած է «նո-ճի, սօսի, որթի նեցուկ ևն» Փիլ. լիւս. էջ 169. ասւում է նաև նշդարենի Յայսմ. յունիս 13. Նար տաղ. 464. Տաղ. առաջին տառի տար-բերութեամբ՝ ճշդար Լծ. փիլ. ճշդարենի Վկ. արև. էջ 235 (ոչ-ոսկեդարեան). Ոսկ. ճառք 879 Յայսմ. Ճառընտ.-երկու ձևերից մին կամ միւսը սխալ։
coin.
• «դրամ, ստակ, փող» Շիր. էջ 28. ուրիշ վկայութիւն չկայ (տե՛ս և նումիզ-մադայ)։
• Հներից Շիր. մեկնում է «Նոմիսմայ ըստ Հռովմայեցւոցն դահեկան անուա-նի. վասն զի Նոմիսմայ անուն էր թա-գաւորի և ըստ իւրում անուան անուա-նեաց»։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 140 յունարէնից։ ՆՀԲ դնում է յն. և լտ-ձևերըս
law, right.
• , ի, ի-ա հլ. «օրէնք, կարգ, կա-նոն» Ասոր. դատ. 12. Սմբ. դատ. 121. Մխ. դտ. Ճառընտ. Յայսմ. դեկ. 12. Մին. համդ. 65. Հաւաք. 50 (գրուած նաև նօմօս Ասոր. դատ. 16), «հրովարտակ» Յայսմ. յունվ. 18. Սիմ. ապար. 68 (Նոմոս բերեալ ի յարքայէն առ ի գիտել զխնդիրս նորին). Զքր. սարկ. Ո, 22։
languid, languishing, weak, drooping, feeble, faint, pining away;
less;
dark, obscure;
subtile.
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «աղօտ, տկար, մեղմ (ձայն, լոյս ևն)» Շիր. Նանայ. Նար. «պակասաւոր, թերի» Եւս. պտմ. Եփր. ծն. Ոսկ. յհ. ա. 35. բ. տիմ. զ. որից նուաղիլ «լոյսը թուլանալ, հանգիլ. 2. թալկանալ, թառամիլ, ուշագնաց լինել, մարիլ» ՍԳր. Եփր. ծն. Ոսկ. ես. Եւս. քր. նուաղեցուցանել Ագաթ. Ոսկ. մտթ. (այս բառերը շատ անգամ շփոթուած են նուազ բառի հետ՝ ղ և զ տառերի նմանութեան պատճառով)։
offer, offering, present, oblation;
libation;
sacrifice;
—ք, liberality;
cf. Ձօնի;
հաց նուիրաց, shew-bread;
արգադիր —, votive-offering.
• , ի-ա հլ. «ընծայ և տաճարին ըն-ծայուած որևէ բան, երախայրիք պտուղ, նու-բար, զոհ, ձօն, գինու բաժակ կամ իբրև Աս-տուծոյ ձօնելու համար կաթեցրած գինի» ՍԳր. Եւս. քր. որից նուիրել ՍԳր. նուիրակ «բաժակ» Փիլ. ել. նուիրաբեր Ել. լզ. 3. նուի-րական Յես. զ. 8, 13. Սեբեր. Եւս. քր. Ոսկ. նուիրամսակ Փիլ. լին. նուիրանոց ՍԳր. ան-նուէր «ամռարիշտ» Հռովմ. ա. 3I. Բ. տիմ. գ. 3. դիւանուէր Անան. եկեղ. Նար. բազմա-
usher, sheriff's officer, sergeant, lictor;
nuncio;
deputy;
cf. Նուիրանոց.
• , ի-ա հլ. «պալատական յատուկ պաշտօնեայ՝ որ արքունիք կանչուած անձե-րին առաջնորդում էր թագաւորի առաջ. 2 թագաւորի կամ իշխանի առաջից գնացող պաշտօնաւոր՝ որ նրա գալուստն է յալտա-րարում և ճանապարհ բաց անում» Գծ. ժզ. 35, 38. Ոսկ. ես. 439 (Առաջի իշխանաց յոր-ժամ սպասաւորն երթայցէ, կարապետք և նուիրակք և քարոզք մեծաձայն առաջի կար-դայցեն). Վեցօր. 86 (Աստի անտի նուիրակք հպարտացեալք ամբարհաւաճեալք ստիպեն ճեպեն, զխառնաղանճ ամբոխն ի բաց պար-զեն). Եփր. բ. 284. Լաբուբ. 30. Բուզ. 221. Գիրք թղ. 90. Փարպ. Եղիշ. ը. էջ 156 (Չե-կաց ուրուք նոցա նուիրակ առ դուրս և ոչ կոչեցան պատուականք յարանց ի տաճարս նոցա). Մամիկ. էջ 25 (Վահան կոչեաց ըզ-նուիրակն և ասէ. Ե՛րթ կոչեա՛ զայս անուն իշխան). Անկ. գիրք նոր կտ. 58 (նոյնը մի քիչ ցած կոչւում է հրաւիրակ). «նոյն պաշ-տօնը կատարող եկեղեցական՝ կաթուղիկոսի մօտ» Օրբել. (Կաթողիկոսն Անանիա կոչէր նուիրակօք զՅակոբ և զՍահակ. Յուղարկէ նուիրակ... զՍտեփաննոս վարդապետ... հրա-ւիրական նամակօք) հրտր. Էմինի, էջ 201 և 321. «պտղի և եկեղեցական տուրքերը հա-ւաքելու համար կաթուղիկոսի կողմից ուրիշ երկիր կամ քաղաք ուղարկուած կրօնաւոր» (նոր բառ). որից նուիրակապետ Բուզ. 128 Պիոն 389. Յայսմ. Ճառընտ. (սխալ գրչու-թեամբ նուիրապետ Ուռհ. Ճառընտ. նուիրա-պետական Դիոն. երկն.)։
• ՆՀԲ արաբ. և պրս. նէֆէր, նէֆէրաթ (իմա՛ արաբ. [arabic word] nafar «անձ, անհատ, զինւոր»), իբր «զինուոր սոսկական՝ հրա-մանակատար ևն»։ Պատկ. Maтep. дла арм։ cлов. II 20 ընդունում է արաբ. ռառի համեմատութիւնը և հասկանում է «գլխավոր կոմիսար»։ Ակինեան ՀԱ 1910, 9 տալով բառիս համար բազմա-թիւ վկայութիւններ, մեկնում է «արքայի անձնապահ, բարապան»։ Վերի ձևով մեկնեց ու բացատրեց Աճառ. ՀԱ 1910, 119։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 426 -ակ մասնիկով նուէր բառից, որ կցում է պրս. nūbār կամ naubar «նախախայ-րիք» բառին։
cf. Նուք;
ի — երիվարի ելանել, նստել, to mount on horseback, to take horse.
• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ուս, կռնակ, մանաւանդ ձիու գա-ւակ» Ոսկ. մ. ա. 8. Մամբր.բ տպ. 63. Սհկ. կթ. արմաւ. էջ 186. աւելի սովորական է նիւս Եղիշ. գ. էջ 59. Սեբ. 39. Կաղնկտ. Արծր. էջ 132, որից նիւսկեղթ «կողով» ՋԲ, Բաջունի, հտ. Գ. 179 cacolet, ԳԲ «կաշիէ պայուսակ»։
subtile, fine, slender, tenuous, lank, thin, slim;
narrow;
subtile;
finespun, subtile, difficult, abstruse, obscure, profound;
subtilely;
— ձայն, shrill voice;
— մտօք, subtle, acute, shrewd, perspicacious.
• , ի հլ. (յետնաբար նաև ռ հլ.) «բարակ, թեթև, անգայտ» Իմ. է. 12, 23. Եզն. «նեղ (փողոց, ճանապարհ)» Շիր Խոսր. Սարգ. յուդ. «tenuis» (բաղաձայնի տեսակ, որ և լերկ, որ է «պարզ խուլ») Թր. քեր. «խո-րին՝ դժուարիմաց ոճով» Ոսկ. յհ. ա. 26. որից նրբել Ոսկ. ա. տիմ. նրբափողոց Վեցօր. 135=նրբուղի Վրդ. երգ. Տօնակ. նրբագոյն Եզն. Կորիւն. նրբահայեաց Եւագր. նրբաւարտ Ոսկ. փիլիպ. նրբաձայն Ել. դ. 10. զ. 30, Ոսկ. մ. գ. 3 (ըստ ՀԱ 1913, 301).-նոր բա-ռեր են նրբամիտ, նրբանկատ, նրբանկատու-թիւն, նրբիմաստ, նրբանցք, նրբագեղ ևն։
• Klaproth, As. pol. 100 օսս. nareg։ Lag. Urgesch. 295 և Muller ՏWAW 46. 465 պրս. narm «մեղմ»։ Այս մեկ-նութիւնը մերժում է Lag. Arm. Stud. § 1656։ Հիւնք. յն. νεβρός «ձագ, կոր-իւն»։ Patrubány SA 2, 31 և 288 յն. νέφος «ամպ, մութ», լտ. imber «տա-րափ» բառերի հետ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 64-65.-Karst, Յուշարձան 415 մոնղոլ. narin, թունգուզ. narxōn, թրք. օսմ. narin «նուրբ»։ Persson IF 35, 206-208 դը-նում է հնխ. snerp, snerb «քաշուիլ, ամ-փոփուիլ, կծկուիլ» արմատից, իբր հբգ. snerfan, մբգ. snerfen, գերմ. schnurfen, šchnurfeln, որ և զնդ. narəp «լուսնի-պակասիլը». սրանց պարզականն է հնխ. šner-, որից ունինք անգսք. nearu «նեղ». շվէդ. nōr «մանկիկ», լեթթ. nārs, nāre «ճարմանդ», գերմ. schnurren «սեղ-մուիլ, կուչ գալ», այլ աճականով՝ հնխ. snerk-, snerg-, որից հգերմ. snerhan, յն. νάρϰη, հյ. ներգևիլ։ Pokorny 2, 698 ընդունում է ուղիղ մեկնութիւնը, իսկ 2, 701, առանց անդրադառնալու նախոր-դին, ընդունում է Persson-ի այս մեկ-նութիւնը (միայն սխալմամբ հյ. նուրբ բառի տեղ գրում է սներբ!)։ Այս երկու մեկնութիւններից նախընտրելի էր բնա-. կանաբար առաջինը՝ ըստ նշանակու-
aim, butt, level, end;
premium, prize;
object, goal, end, scope, view, purpose, design, intent;
կէտ —ի, aim;
ուղղել ի —ն, to take aim at, to aim, to level at, to point;
հարկանել ի —ն, to hit the mark;
to attain one's end;
առնուլ կամ յափշտակել զ—ն, to obtain the premium, to win the prize.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «նշան առնելու տեղ, նետի նշաւակ» Ողբ. գ. 22. Իմ. ե. 12, 22. «մտա-դրած բանը» Լմբ. Բրս. հց. «նախագաղա-փար, օրինակ» Նար. կուս. Լմբ. յայտ. «յաղ-թանակ, յաղթութեան մրցանակ» Ագաթ. Մծբ. որից նպատակեալ Զքր. կթ. նպատա-խաւոր. աննպատակ, աննպնտակայարմար, բարենպատակ, նպատակայարմար, նպա-տակակէտ ևն։
cf. Նպարակ.
• «պարէն, ուտելիք» Պիտ. որ և նպա-րակ՝ նոյն նշ. Երեմ. խ. 5. Եւս. պտմ. 158. (երկուսն էլ ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան). որից նպարակաւոր Ծն. խե. 23. նպարակել Փարպ. կը. նպարակեալ Վկ
dark, dull, obscure, sad, gloomy, horrid;
cf. Նսեմութիւն.
• (յետնաբար ի-ա հլ.) «աղօտ, մը-թին» Վրք. հց. Ոսկիփ. Երզն. մտթ. «մթու-թիւն, խաւար» Խոր. Շնորհ. յուդ. Սարև պտմ. ոբից նսեմանալ «մթնել, գիշեր դառ-նալ» Միք. գ. 6. Յհ. զ. 17. նսեմացուցանել Զքր. կթ. Ղևոնդ. Շար. նսեմական Յհ. կթ. ևն։-Այս բառի համար ՆՀԲ ո՛չ մի ընտիր վկայութիւն չի տալիս. բայց Միք. գ. 6, Յհ, զ. 17 գործածուած գտնելով՝ բառիս ոսկե-դարեան գոյութեան համար կասկած չի մը-նում։
minium, red lead, ruddle, vermilion.
• , ի հլ. «մի տեսակ ազնիւ կարմիր ներկ. լտ. minium, rubrica» Երեմ. իբ. 14, ուրիշ վկայութիւն չկայ։
sabbath, sabbath-day, day of rest;
repose, rest;
saturday;
week;
աւագ, մեծ —, holy saturday;
աւագ —, holy week;
— —ուց, the grand or holy sabbath;
—է ի —, ի —ու —ու, every week, weekly;
— ի —է, from one sabbath to another;
վարձել ի —ս, to let weekly;
պղծել զ—, to break the sabbath;
խտրանք —ու, sabbatism;
ըստ —ու ճանապարհի, a sabbath day's journey;
—ու, on the sabbath-day.
• , ու հլ. «շաբաթուայ եօթներորդ օրը» ՍԳր. «մի եօթնեակ» Ես. կզ. 25. որից շաբաթանալ «հանգչիլ» (ըստ եբր. ոճի, որի համեմատ է նաև յն. σαββατίζω) ՍԳր. շա-բաթացուցանել Ղևտ. իգ. 32. Ա. եզր. ա. 58. շաբաթաւոր Բ. մն. իզ. 12. շաբաթամուտ Դ. թագ. ժա. 5, 7, 9. շաբաթապահ Բ. մն. իգ. 4. Կոչ. Մծբ. շաբաթակրօն Բ. մկ. ժբ. 31. նաև շաբաթուայ օրերի անունները. ինչ. միաշաբաթի, երկուշաբաթի, երեքշաբաթի, չորեքշաբաթի և հինգշաբաթի կամ նաև միա-շաբաթ, երկուշաբաթ ևն։ (Նկատելի է որ օրերի անունները զանազան լեզուների մէջ կազմուած են կա՛մ երկնային մարմինների անունից և կամ թուականներից. առաջինին են պատկանում օրինակ՝ եւրոպական լեզու-ները. հմմտ. գերմ. Sonntag «կիրակի, արևի օր», Montag «երկուշաբթի, լուսնի օր» ևն. երկրորդին են պատկանում միւսները, ին. յունարէնը, պարսկերէնը, վրացերէնը, ռու-սերէնը և սրանց հետ նաև հայերէնը)։ Նոր բառեր են շաբաթաթերթ, երկշաբաթաթերթ, շաբաթօրեակ ևն։
• = Ասոռ. [syriac word] ︎ šabbəϑā, ն. ասոր. šäp't'ə «շաբաթ օր. 2. եօթնեակ» ձևից. այս էլ առնուած է եբր. [hebrew word] šabbāϑ «շաբաթ» ռառից, որ ծագում է սեմական šbϑ «դադա-րիլ, հանգստանալ» արմատից և բուն նշանա-կում է «հանգիստ»։ Եբրայական բառը փո-խառութեամբ անցած է նաև ուրիշ բազմաթի։ լեզուների. ինչ. պազ. šanbaδ, պրս. šanbaδ sanba, šanbih, քրդ. šembi, šambi, šambah «շաբաթ. 2. եօթնեակ», իսկ արաբ. ❇ sabt, յն. οάββατρν, լտ. sabbatum, իտալ sabato, ֆրանս. samedi, հբգ. sambaztac, գերմ. samstag ևն «շաբաթ օր»։ Յունարէնից տառադարձուած ձև է սաբբատ, սաբատ (ի-ա հլ.), որից միասաբատ «կիրակի». բոլորն էլ ըստ Տիմոթ. կուզ, էջ 318-322։-Հիւբշ. 312։
• ՓՈԽ.-Վրաց. მაბათი շաբաթի կամ მაფათი շափաթի «շաբաթ օր. 2. եօթնեակը», որից ორმაბათი որշաբաթի «երկուշաբթի», ოთեმა-ბათი ոթխշաբաթի «չորեքշաբթի» ևն.-թուշ. მაბათ շաբաթ, ավար. šamat, ուտ. šamat «շաբաթ օրը, եօթնեակ», որից xibšamat «երեքշաբթի».-չեչէն. šuot' «շաբաթ օրը». քրդ. Աւետարանի մէջ գործածուած է շաբաթ. ինչ. Նա ժի լը ռօյա շաբաթէ. «Մի՛ ի շա-ռաթու» (Մտթ. իդ. 20).-Պօլսի տաճկաց շուկայական լեզուի մէջ էլ հայոց ձեռքով մը-տել է šapat gunū «շաբաթ օրը».-իսկ լահճ. šambi (Աղուանից երկիր և դրաց. 1893, էջ 91) ծագած է պրս. šambih ձևից և լազ. sa-batoni<յունարէն σάββατον-ից։