Entries' title containing նա : 6571 results

Սնավաստակ

adj.

working uselessly, loosing one's labour.

· Calfa

NBHL (4)

Զրաջան եւ սնավաստակ։ Շատ սնավաստակք եղեն, եւ ոչինչ կարացին օգնել ինձ։ Որով եւ փարիսեցին սնավաստակ եղեւ։ Մի սնավաստակ լիցիս խուզելով զմեզ ի բլրին. (Եփր. պհ. կամ Մանդ. ՟Գ։ Ճ. ՟Բ.։ Խոսր.։ Ճ. ՟Գ.։)

Վիշապաձուկն զորսորդաց ձկունս յորովայն իւր ամայէր, եւ սնավաստակ մնալ որսորդացն լինէր. (Կաղանկտ.։)

Ի սնավաստակ գործոց։ Ի սնավաստակ աշխատութենէ։ Սնավաստակ տքնութիւնս կամ տքնութեամբ։ որով եւ զվարձսն սնավաստակ աշխատութեան հատուցաւ նոցին։ Ի սնավաստակ աշխատութենէ կռապաշտութեանն զերծեալք։ Սնավաստակ եւ ընդունայն եղեւ աշխատութիւնս իմ առ քեզ. (Ագաթ.։ Յհ. կթ.։ Անուն. եկեղ։ Գէ. ես.։ Մաշկ.։)

κενόσπουδος rebus inanibus studens եւ բայիւ κενοδοκέω laborem inutilem suscipio. Որ ի սնոտիս վաստակի. ի դերեւ ելեալ ի վաստացոց. եւ Յոր ինչ լինի ի զուր աշխատիլ. ընդունայնավաստակ. փուճ աշխատօղ կամ աշխատած.


Սնավաստակութիւն, ութեան

s.

labour in vain, labour lost.

· Calfa

NBHL (2)

Հայէր ի սնավաստակութիւն (կամ թիւնս) նոցա, եւ ժպտէր զնոքօք. (ՃՃ.։ 1)

κενοσπουδία inane studium. Ընդունայն աշխատութիւն. զուր ջան. պարապ կամ փուճ աշխատանք.


Սնար, ի, ից

cf. Սնարք.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. (Ոսկեդարում անեզական) «գլխի ետևը, ծոծրակ, գլխի վերևը» ՍԳր. «անկողնի բարձ» Եղիշ. Ճառընտ. «սարի գը-լուխ» Ագաթ. որից սնարնոց «գլխի բարձ» Տիմոթ. կուզ. էջ 95. անսնար «առանց բար-ձի» ԱԲ։

Հիւնք. քնար կամ սրունք բառից Scheftelovitz BВ 28 (1904) 284 հբգ. hnol, անգսք. hnoll, մբգ. nol «սնար, գլուխ, ծոծրակ» բառերի հետ՝ հնխ. k'nəl-ձևից։ Patrubány ՀԱ 1908, 227 հնխ. kε-«սուր լինել» արմատից։-Karst, Յուշարձան 409 սոսմեր. zana, zanaru «վեր, վերին»։

ԳՒՌ (dialectal) Հմշ. սնարք «բարձ», Վն. սնար «յենարան. 2. յենուիլը, կռթնիլը».-ըստ Ա-մատ. Հայոց բառ ու բան 268 Սլմ. սնարք «կարճ փայտ, որ չուանով կախում են սայլի ցռուկից և սայլի կանգնած ժամանակ իբրև նեցուկ դնում ցռուկի տակ. տճկ. տայաղ, տայագ» (որ է յենարան)։

ՓՈԽ (borrowing) Հայ բոշ. սնարք «բարձ»։

NBHL (6)

Եդ ի սնարս իւր։ Եւ ահա ի սնարից նորա նկանակ հաճարոյ եւ կուժ ջրոյ։ Մատեաւ առ քանուն գահոյիցն, որ էր ընդ սնարսն հողոփեռնեայ։ Մի ի սնարից, եւ մի յանոտից։ Առ զգեղարդդ ի սնարից դորա։ Եդին ընդ սնարս դարեհի։ Գահաւորակ արար, եւ զսնարսն ոսկեղէնս.եւ այլն։

Վասն միագոյն սեւութեան սնարի բարձիցն. (Եղիշ. ՟Ը։)

Ոչ ունելով բնաւ տեղի անկողնոյ, եւ ոչ սնարս գլխոյ. (ՃՃ.։)

Կանգնի ընդ սնարիւք ննջեցելոյն։ Գայ առ սնարիցն ննջեցելոյն. (Մաշտ. ջահկ.։)

Ի սնարս լերինն քարքեայ՝ ի վերայ գետոյն եփրատայ. (Ագաթ.։ 1)

κεφαλή caput, vertex προσκεφαλή cervical, pulvinus, pulvinar ἁνάκλιτον acclinatorium. (որպէս թէ յենարան, կամ քնարան). Յետակողմն. գլխակողմն. յետին կողմն գլխոյ. գլխին կողմը. գլխին ետեւը.


Սնարք, րից

s.

side of the head, head;
pillow, bolster;
ի —ս լերին, on the mountain-top;
ընդ —ս, ի —ից, at the side of;
ի —ս նորա, at his pillow;
ընդ —ս գահոյիցն, at the bed's head.

· Calfa


Սնացուցանեմ, ուցի

va.

to render useless.

· Calfa

NBHL (2)

Ունայնացուցանել. անպիտանացուցանել. փճացնել.

Մի սնացուցանէ զուռ քո ապականիչ եւ ժանտագործ մարախ. (Սարկ. աղ.։)


Սնափառ, ի, աց, ից

adj.

greedy of glory, fond of vain glory, full of vanity, ambitious.

· Calfa

NBHL (8)

Զի՞նչ է սնափառն. սնափառ նոյն ինքն է սնապարծ, կամ մերձ առ նա. (Բրս. հց.։)

Անձնացոյցք, սնափառք, պատուասէրք. (Խոր. ՟Գ. 68։)

Միայնակեաց սնափառ՝ մշակ անվարձ։ Սնափառի համբերութեամբ՝ ծուխ է հնոցի։ Հրապարակացոյց առնէ զմեծութիւն իւր սնափառն. (Նեղոս.։)

Ոչ խնդրէ զփառս աստուծոյ, այլ զփառս մարդկան. վասն որոյ եւ սնափառ եւ սնավաստակ կոչի եւ է. (Կիր. ՟ը. խհ.։)

Թշնամի է նապաստակաց՝ շուն, եւ քնոյ՝ սնափառ (այսինքն սնափառութեան) դեւն. (Կլիմաք.։)

ՍՆԱՓԱՌ. որպէս Սնափառական.

Եթէ որկրամոլութեամբ ոչ ձգել, եւ սնափառ պահօք ձգէ զհոգին. (Վրք. հց. ՟Ը. ձ.) (տպ. ի սնափառն)։

κενόδοξος inanis glorie cupidus τετυφώμενος elatus. Որ խնդրէ զփառս սնոտիս. սնապարծ. զրափառ. փառասէր. ամբարհաւաճ.


Սնափառեմ, եցի

vn.

cf. Սնափառիմ.

· Calfa

NBHL (6)

ՍՆԱՓԱՌԵՄ ՍՆԱՓԱՌԻՄ. Սնապարծիլ. ամբարհաւաճել. բարձրամտիլ. սիրել զսնոտի փառս.

Լռեա պիոնիէ, եւ մի սնափառեր. (յն. մի սնավաստակ լինիր). Ճ. ՟Գ.։

Սկսաւ փոփոխումն առնել հանդերձիցն, եւ հպարտանալ եւ սնափառել. (ՃՃ.։)

Եւ ոչ հանդերձիւք սնափառել. (Եփր. պհ. կամ Մանդ. ՟Գ։)

Կամեցեալ սնափառիլ, եթէ սրբազանեալ յերկինս վերացաւ։ Այլ եւ սոքա կեմեցեալ սնափառիլ, եւ ցուցանել՝ եթէ համբարձան. (Նոննոս.։)

Մեծաբանեալ սնափառէր կաղնի՝ ասել զինքն թագաւորացն. (Մխ. առակ. ՟Ի՟Դ։)


Սնափառիմ, եցայ

vn.

to be full of vain glory, to pride oneself, to pique oneself on, to boast, to brag, to vaunt.

· Calfa


Սնափառութիւն, ութեան

s.

avidity of vain or false glory, pride, ambition, vanity, self-conceitedness, foppishness.

· Calfa

NBHL (6)

Փախչել յամենայն ի սնափառութեան օրինակէ։ Մի ինչ ըստ գրգռութեան, եւ կամ սնափառութեան։ կարծեմ սնափառութիւն լինել, որ յընդունայն իրս խնդրէ զփառս. եւ փառասիրութիւն՝ որ առնէ իրս փութոյ. (Բրս. հց.։)

Սնափառութիւնէ ախտ անբնական, եւ ամանայն գործոց առաքինութեան դիւաւ շաղապատի։ Առաքինութիւն կորչի՝ յարեալ ի սնափառութիւն։ ի հրապարակս աղօթել խորհի սնափառութիւն. (Նեղոս.։)

Սնափառութեանն (ընդդէմ դնել) զանփառութիւնն։ Բաժանէ սնափառութեամբ յեղբարցն. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Զիա՞րդ վասն սնափառութեան եւ իշխանասիրութեան չարաբանիցեմ զընկերէ. (Խոր. ՟Գ. 64։)

պատճառ ամենայն չարեաց՝ սնափառութիւն է. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)

κενοδοξία, κενή δόξα vana gloria, inanis gloriae cupidus, et vana de se opinans. տես եւ ՆՈՐԱՓԱՌՈՒԹԻՒՆ, καινοδοξία . Զրափառութիւն. սնափառութիւն. եւ փառասիրութիւն.


Սողկագնաց

adj. bot.

creeping;
superficial (roots).

· Calfa

NBHL (2)

Կէսք ի ծառոց խորարմատք են եւ տարածատակք, եւ կէսք սողկագնացք եւ նորաբոյսք են. (Վեցօր. ՟Է։)

ἁκρόρριζος in superficie habes radicem. Որ սողոսկելով գնայ քերելով զերեսօք եւեթ երկրի, կամ որ ի վերին երեսս գետնոյ արձակէ զարմատ.


Սողնաբանութիւն, ութեան

s.

erpetology.

· Calfa


Սողնակ, աց

s. mech.

reptile;
bolt;
slide, slide-valve.

· Calfa

NBHL (5)

Հնազանդ եղեւ խրատու օձաճաշակ սողնակին. (Վանակ. յոբ.։)

ՍՈՂՆԱԿ, ի, աց. գ. Պարզունակ. նիդ շարժական ի ներքսակողմն դրան. լեզու աղխի՝ որ բանալեօք վարեալ՝ փակէ եւ բանայ զդուռն.

Փակեցաւ դուռն առանց նգի եւ սողնակի. (Ոսկիփոր.։ եւ Յայսմաւ.։)

ՕՁԱՃԱՇԱԿ ՍՈՂՆԱԿ. Եւայ, օրինակ զգայութեան իբր սողնակի, ճաշակօղ ի պտղոյն պատրանօք բանսարկու օձին.

Միտքն՝ որ ի գլուխ առակեալ է (որպէս ադամ), հնազանդ եղեւ խրատու օձաճաշակ սողնակին, որով զմահ ընկալաւ. (Վանակ. յոբ.։)


Սողնական, ի, աց

adj. med.

crawling, creeping;
— ախտ, erysipelas.

· Calfa

NBHL (3)

Վէմն անգործ (կամ անգործելի) սողնական սկզբնաչար օձին. (Անան. ի պետր.։)

Զի թէ ճըճի մի փոքրագոյն եւ սողնական, ունի լուսիկ տըպաւորեալ ի յիւր տըտան։ Այլ ու ի զեռնոց թունաւորաց եւ սողնական, խածեալ վերաց նոցուն կազմեն դեղ թափական. (Երզն. ոտ. երկն.։)

Զօր օրինակ սողնական ախտիցդ եթէ ոչ յառաջագոյն հատցին արմատքն հերձլով եւ կամ խարելով, ի վերայ ճարակելով առ հասարակ զամենայն շուրջանակի դրաւէ զմարմնոյն հասարակութիւն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Սողնակեմ

va.

to lock;
երկիցս — եալ, doublelocked.

· Calfa


Սողնահար

adj.

bitten by reptiles.

· Calfa


Սողոմոնական

cf. Սողոմոնեան.

· Calfa

NBHL (2)

Զսողոմոնականն բան. (Ածաբ. պենտեկ.։ Ճ. ՟Գ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

հիացեալ ընդ քո սողոմոնական իմաստութիւնդ. (Արշ.։)


Սպանախ, ի, ից

s. bot. spinage.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պրս. [arabic word] ispanāx հոմանիշից։ Այն բոյսի հայրենիքն է Պարսկաստանը, ուր ըստ Olivier (տե՛ս Voyage dans l'empire ottom. l'egypte et la Perse, 1802) ինքնաբոյս է։ Այս երկրից հին ժամանակ արտածուելով՝ Արաբների միջոցով տարուեց Սպանիա, որ-տեղից էլ տարածուեց ամբողջ Եւրոպա և Ասիա։ Արաբացի գրող Rāzi յիշում է նոյն բոյսը Թ դարուն։ Մեր մէջ առաջին յիշատա-կութիւնը ժԲ դարից է։ Բառիս եւրոաաևան ձևերն են սպան. espinaca, իտալ. spinace, հֆրանս. espinard, espinoche, ֆր. épinard, պորտ. espinafre, մլտ. spanachium, spina-cium, նյն. σπινάϰια, σπανάϰι, գերմ. Spi-nat, ռուս. աпинатъ ևն, բոլորն էլ արաբ. [arabic word] isfānāx (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) մայր ձևից։-Հիւբշ. 277։

Մխ. Հերացի ծաղրելով դնում է հին մի բժշկի ստուգաբանութիւնը. «Բժիշկ ոմն բնախօսէր, ստուգաբանելով զա-նուն բանջարին կոչելոյ սպանախ, եթէ է (ոք) հիւանդ, զի սպանանել արժան է նախ և ապա զնա տալ կերակուր»։ Եւ րոպացիք էլ երկար ժամանակ հանում էին բառս լտ. spina «փուշ» ձևից։ Ու-ղիղ մեկնեց ՆՀԲ, որից Lag. Arm. St § 2036։

NBHL (2)

Բանջար ուտելի՝ քաջ եփելով եւ ի բաց քամելով զջուրն. որ ըստ հյ. Շոմին, կամ ծմէլ. եւ այլազգ. սիփանախ, սիֆանախ, իսփէնախ, իսֆենախ. ուստի իտ. լտ. spinace, spinaceum olus.

Բժիշկ ոմն բնախօսէր, ստուգաբանելով զանուն բանջարին կոչելոյ սպանախ, եթէ է (ոք) հիւանդ, զի սպանանել արժան է նախ, եւ ապա զնա տալ կերակուր։ Սպանախ ոմանց է չար, այլ բազմաց պիտանի ի դարմանս. (Մխ. առակ. ՟Ծ՟Բ։)


Սպանակ

s.

an ancient Egyptian land-measure.

· Calfa

NBHL (1)

Կռիւք եւ սպանմունք լինէին եգիպտացւոցն ի վերայ իւրաքանչիւր սահմանի (զկնի յորդելոյ նեղոսի). մինչեւ իմացան չափ մի, որում անուն էր սպանակ. զայն դնելով՝ գտանէին զսահմանս իւրաքանչիւր արտավարաց. ուստի ապա եւ երկրաչափութիւն գտաւ. (Սահմ. ՟Ժ՟Է.) ուր ի յն. ձ. գրի εὑακαινᾶν διὰ τὸ μὴ καίνειν, ὀ ἑστι φονεύειν. 21


Սպանանեմ, սպանի

va.

to kill, to slay, to put to death, to take away life, to assassinate, to massacre, to slaughter, to cut the throat of, to behead, to execute;
— զմիմեանս, to kill each other;
— զկրակ, to put out, to extinguish, to quench fire;
cf. Ընթադրութիւն.

· Calfa

NBHL (5)

Այլ երբէք եսպան, եւ ա՛յլ երբեմն սպանաւ. (Ածաբ. ժղ.։)

Սպանանիցիք ասէ վասն իմ. (Ոսկ. մտթ.։)

Զկրակն դո՞ւ սպաներ։ Զկրակ ո՞ կարէ սպանանել. (Եղիշ. ՟Ը։)

Սո՛ւր սրեա՛ց, եւ զայրացի՛ր, զի սպանցես զսպանումն. այսինքն սպանանելով սպանցես. (Եզեկ. ՟Ի՟Ա. 10։)

σφάττω, σφάζω, φονεύω , κτείνω, καίνω, ἁποκτείνω interficio, occido, neo, macto եւ այլն. Զենուլ. խողխողել. գլխատել. սրով ծախել. զոհել. մեռուցանել. ի մահ մատնել. (ոմանք ի գրչաց ստէպ գրեն որպէս ռմկ. Սպանել) սպանել, մորթել, մեռցնել .... եբր. զապախ։ Ասի զանասնոց. տե՛ս (Ել. ՟Ի՟Բ. 1։ Ղեւտ. ՟Ժ՟Ե. 5։ Օր. ՟Ի՟Ը. 31։ Ես. ՟Ի՟Բ. 13. եւ այլն։ Եւ զմարդկանէ. տե՛ս Սղ. ՟Լ՟Զ. 15։ Ղկ. ՟Ժ՟Թ. 28։ Գծ. ՟Ե. 30. եւ այլն։)


Սպանանիմ, պանայ

vn.

to be killed, to meet one's death.

· Calfa


Սպառազինական, ի, աց

adj. s.

military, warlike;
—ն, managing of the shield, shield-exercise.

· Calfa

NBHL (4)

Առեալ անդուստ (յարեւելից) ի սպառազինական ընտրութիւն։ Ոչ զինուորս կամ մարտակիցս սպառազինականս. (Նիւս. թէոդոր. եւ Նիւս. թաղմ.։)

Սպառազինական թերեւս ուղղապէս ոք անուանիցէ. (Պղատ. օրին. ՟Է։)

Զսպառազինականն բոլոր հանդէպ կացուցանել պարտ է ամենայաղթական մարտին (պանկրատիոնին) աղեղամբ եւ վահանօք եւ նիզակօք, եւ քարամբք ի ձեռանէ իսկ, եւ պարսիւ հանդիսանալով. (Պղատ. օրին. ՟Ը։)

ՍՊԱՌԱԶԻՆԱԿԱՆՆ գ. ἠ πελταστική ars utendi pelta. Ասպարակրութիւն. վահանաւոր սպառազինութիւն.


Սպառնալից

adj.

full of threats or menaces.

· Calfa

NBHL (2)

Լի սպառնալեօք. սպառնական. ահարկու. խրոխտ.

Լուեալ զայս ամենայն խօսս սպառնալիցս. (Փարպ.։ 3)


Սպառնալիք, լեաց

s.

threat, menace;
insult, bravado.

· Calfa

NBHL (5)

Սպառնալիք թագաւորի նման են մռնչելոյ առիւծու։ Սպառնալեօք իմովք շարժել զլերինս։ Սպառնալեօք նուազեցուցեր զեցկիր։ Գնասցէ շարժմամբ սպառնալեաց իւրոց.եւ այլն։

Էր զոր բանիւք սպառնալեօք, եւ էր զոր կապանօք եւ տանջանօք վախճանէր։ Սպառնալիք մահուանն անցին զնոքօք. (Եղիշ. ՟Ա. ՟Ը։)

Զի փրկեսցէ զմեզ ի սպառնալեաց գեհենոյն. (Շար.։)

Երկիր շարժելովն, ծով սաստկութեամբ ալեացն սպառնալեօք. (Եզնիկ.։)

ἁπειλή minae, comminatio. Սպառնալն. սպառումն. սպառնութիւն. խրոխտումն. խիզախումն. սաստ. սաստկութիւն. ահարկութիւն. պատուհաս բանից.


Սպառնական, ի, աց

adj.

threatening, menacing.

· Calfa

NBHL (7)

Սպառնական խստաբանութեամբ յղէ առ նա պատգամս. (Արծր. ՟Բ. 2։)

Ընդ սպառնականացն բանից ողոքական սփոփանս. (Նար. ՟Հ՟Գ։)

Սպառնական է բանս. թերեւս երկիցեն ի սաստէն. (Լմբ. առակ.։)

Մարգարէքն քանի՞ սպառնական բանս մարգարէանային. (Լաստ. ՟Ժ՟Է։)

Ամպն լուսաւոր, եւ ձայնն ոչ սպառնական, այլ հեշտական. (Երզն. մտթ.։)

Ի խոշոր լեզուէն առաջնոյ՝ հոնն սպառնական, պարսիկն պերճական. (Վրդն. պտմ.։ 2)

ἁπειλητικός pertinens ad minas, quod minatur, minax, comminatarius. Նշանակ սպառնալոյ. ցուցակ սպառնալեաց. ուր իցեն սպառնալիք.


Սպառնամ, ացայ, ացի

va.

to threaten, to menace, to utter threats against;
կործանումն —, to threaten with ruin.

· Calfa

NBHL (4)

Եսաւ եղբայր քո սպառնայ սպանանել զքեզ։ Ոչ իբրեւ զորդի մարդոյ ի սպառնալ։ Սպառնասցի անհաւատիցն։ Սպառնասցես (սպառնասցիս) նոցա իբրեւ յինէն.եւ այլն։

Որ սպառնաս ինձ մահու, ահտ խառնես զիս ի գունդն քրիստոսի. (Ագաթ.։)

Նա արքայութիւն խոստացաւ, նա գեհետն սպառնացաւ. (Ոսկ.։ Սարգ. եւ այլն։)

Սպառնաց կանխաւ, զի մի՛ ծուլասցին։ Բազում անգամ սպառնաց. (Մխ. երեմ.։)


Սպառնանկատ

adj.

eyeing in a threatening manner.

· Calfa


Սպիանամ, ացայ

vn.

to skin over, to become cicatrized, healed, whole.

· Calfa


Սպիտականամ, ացայ

vn.

to whiten, to become white.

· Calfa

NBHL (3)

Ճայեկ առ սագ աղերսէր, ուսուսցե՛ս ինձ նման քեզ սպիտականալ. (Մխ. առակ.։)

Օդն ի տուէ ի ձեռն լուսոյն սպիտականայ, եւ ի գիշերի ի ձեռն խաւ արին թխանայ. (Եփր. ծն.։)

ՍՊԻՏԱԿԱՆԱՄ λευκαίνομαι, λευκαντίζομαι, λάμπω albesco, candeo, splendeo. որ եւ ՍՊԻՏԱԿԻԼ. Սպիտակ լինել. պայծառանալ. ճերմկնալ, ճերմկիլ.


Սռնակ, աց

s.

axle-tree, axle.

· Calfa

NBHL (5)

Սռնակ կառաց. (Լծ. փիլ.։)

Երկու հարկաւորապէս հանդէպ միմեանց անշարժ են կէտք, որպէս ի ճախարակի շրջաբերեալ բոլոր. որում իմանամք համանման, զոր ոմանք սռնակ կոչեն. (Արիստ. աշխ.։)

Սռնակ լիգոն ասի. (Եւագր. ՟Բ։)

Յոյնք լիգոն ասեն սռնակին. եւ ի մեզ սռնակ՝ միտք, որ զհոգին եւ զմարմինն յիրեարս է կապեալ. (Լծ. եւագր. հին։)

Զսռնակ լիգոնդ ոմանք զայն ասացին, թէ թեւօք լցեալ էր կառքն. բայց ոչ է այնպէս. այլ՝ սռնակ զայն ասէ, որ զերկու թաթս անուոցն բեւեռէ ընդ միմեանս. զոր մեք սովորաբար սռնակ ասեմք. զոր օրինակ սռնակն զերկուս թաթս անուոցն առ միմեանս պնդէ, սոյնպէս միտքն բարի զհոգի եւ զմարմին սեւեռէ առ միմեանս. (Լծ. եւագր. նոր։)


Սռնակալ, ի

s.

cf. Սաթ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ելեկտռոն, սաթ». ունի միայն ԱԲ. երկու անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք. էջ 590. «Ահա ամպ. ասէ, և հիւսիսոյ կայր և ճառագայթք շուրջ և հուր փայլատակեալ, և ի մէջ նորա իբրև զտե-սութիւն սռնակալի և ճառագայթք ի նմա... Եւ տեսի իբրև զնմանութիւն սռնակալի ի տեսութենէ միջոյն և ի վեր»։ Այս հատուածը ակնարկում է Եզեկ. Ա. տեսիլքը, ուր սոնա-կալ բառի դէմ դրուած է բազմագունի ակն. որ է «սաթ». «Եւ ի մէջ նորա իբրև զտեսիլ բազմագունի ականց և ճառադայթք ի նմա» (Եզեկ. ա. 4)։ Այսպէսով ճշտւում է սռնա-կալ բառի նշանակութիւնը։

Այս մեկնութիւնս տպուած է նախ ՀԱ 1908, 122 ա և Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 217։


Սռնապան, աց

s.

leg-armour, greaves.

· Calfa

NBHL (7)

Սռնապանք պղնձիք ի վերայ բարձից նորա. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 5։)

Կտրեաց զսռնապանս բարձից նորա։ Ածեալ զսուրն՝ ի բաց ձգեաց զոտն նորա սռնապանովն հանդերձ. (Մամիկ.։)

Լանջապահս, սռնապանս. (Արծր. ՟Ա. 15։)

Ագանի յոտս իւր զսռնապանս աւետարանին. (Մծբ. ՟Ժ՟Դ։)

Զոտսն վառիցէ զրահիւք եւ սռնապանիւք. (Նիւս. կուս.։)

Կաշիքն առաքեսցին, զի զինուորքն գտցեն գործ զառ ի պէտս սռնապանաց. (Պտմ. աղեքս.։)

κνημίς tibiale, ocre. Պահպանակ սրունից՝ որպէս կօշիկ յորմէ՛ եւ է նիւթոյ, ի ծնկաց մինչեւ ցոտս.


Ստահակս գնալ

sv.

cf. Ստահակեմ.

· Calfa


Ստանամ, ացայ

vn.

to acquire, to gain, to obtain, to get;
to have, to possess, to hold;
to purchase, to buy;
to create;
վերստին —, to regain, to re-acquire, to recover;
փառս —, to achieve glory.

· Calfa

NBHL (9)

Տէ՛ր աստուած մեր ստացի՛ր զմեզ. ստացար արարչութեամբ, հնացաք մեղօք. ստացի՛ր ողորմութեամբ, զի նորոգիցիմք յարդարութիւն. (Գէ. ես.։)

Ստացայ մարդ աստուծով։ Ագստակն եւ այրն՝ զոր ստացաւ աբրաամ յորդւոցն քետայ։ Ստացի՛ր զմեզ եւ զերկիրս մեր փոխանակ հացի։ Եւ ստացաւ յովսէփ զամենայն երկիրն եգիպտացւոց՝ փարաւոնի։ ժողովուրդ քո այս՝ զոր ստացար։ Կորուստ անձին իւրում ստանայ.եւ այլն։

Ստացի՛ք զնա առաւել քան զգանձ. (Ոսկ. յհ. ՟Ա. 14։)

Որպէս ստացայց զերկիւղն աստուծոյ. ասէ ցնա ծերն. երկիւղն աստուծոյ ստանուի խոնարհութեամբ եւ անընչութեամբ. (Վրք. հց. ձ։)

Առաքես զոգի քո, եւ ստանաս զնոսա։ Այսպէս արասցէ խորանին վկայութեան ստացելոյ ի նոսա ի մէջ պղծութեանց նոցա։ ժողովուրդ՝ որ ստացեալ է, օրհնեսցէ զտէր.եւ այլն։

Տէր ստացաւ զիս ի սկիզբն ճանապարհաց իւրոց. իմա՛ հաստատեաց, որպէս դնի յայլ ձեռ. այսինքն մարդկութիւն քրիստոսի՝ որ ծնաւ ի ժամանակի, նախասահմանեցաւ յառաջ քան զամենայն եղականս. զոր արիանոսք խեղաթիւրէին ի վերայ աստուածութեան քրիստոսի՝ զի արարած կամ եղական համարէին զբանն։

Սի՛րտ սուրբ ստացի՛ր յիս աստուած։ Ստանալն՝ ո՛չ զի ի յոչ էէ յէ ածիցէ, այլ զլեալսն փոփոխեսցէ. (Բրս. չար.։)

Ամենայն ինչ՝ որ միանգամ մեծանալոյ նիւթ է. յորոց ստացանի (այսինքն լինի) հաստատապէսն ունել եւ իշխել. (Փիլ. իմաստն.։)

ՍՏԱՆԱԼ. κτίζω creo. Հաստել. հաստատել. ստեղծել. առնել. եւ նորոգել. կր. լինել, եղանիլ, ծնանիլ. ըստ հոմաձայնութենա յն. գդի՛զօ, եւ գդա՛օմէ.


Ստեղանամ, ացայ

vn.

to collocate or settle oneself.

· Calfa

NBHL (1)

Անձն յաստեացս աստստին արձակեալ՝ յիւր վիճակն ստեղանայ. (Նիւս. թէոդոր.։)


Ստեղնաձիգ

adj.

ramifying, ramified.

· Calfa

NBHL (1)

Զճիւղս ստեղնաձիգս նոճիաճահ ճոխն անտառաց. (Նար. խչ.։)


Ստեղնաչափութիւն, ութեան

s.

dactyl meter.

· Calfa

NBHL (1)

Ըստ երաժշտական չափոց շտամբաձայնութեան ստեղնաչափութեան. (Քերթ. եկեղ.։)


Ստեղնաւոր

adj.

branchy.

· Calfa

NBHL (2)

Ունակ ստեղանց. բազմոստեան. աճունաճեղ.

Ծուխ տեսանէ վերացեալ ի խնկոց, եւ ի ծառս ստեղնաւորս կերպարանեալ. (Վրդն. երգ.։)


Ստերջանամ, ացայ

vn.

cf. Ստերջիմ.

· Calfa

NBHL (1)

ՍՏԵՐՋԱՆԱՄ կամ ՍՏԵՐՋԻՄ. στερέομαι privor, orbor ὐστερέω deficio, indigeo ἁτεκνόομαι liberis orbor. Ստերջ լինել. վերջանալ կամ յետնիլ ի ծննդոց. անծննդական գտտնիլ. եւ Անզաւակիլ.


Ստնահատոյց

adj.

weaned.

· Calfa

NBHL (1)

Խաղասցէ ստիդիաց ի վերայ բունոյ իժից, եւ ի տեսիլն քարբից ստնահատոյց զձեռն իւր հաստատիցէ. (Ոսկ. ես.։)


Ստնանեմ, եցի

va.

to surmount, to prevail;
to hurt, to injure, to wrong, to prejudice, to damage.

· Calfa

NBHL (7)

Այր դու, նոցա ինչ մեք ոչ կարեմք ստնանել։ Մարտիցեն ընդ քեզ, եւ քեզ ինչ ոչ կարիցեն ստնտնել. (՟Ա. Մակ. ՟Թ. 9։ Երեմ. ՟Ա. 19։ ՟Ժ՟Ե. 20։)

Այն՝ որ ոչ կամէր հայել ընդ օձն ընդ այն, ո՞ւմ արդեօք ստնանէր հարուածովքն նորա. (Եփր. համաբ.։)

Եթէ իջեալ կայցես ընդ մանկունսն, ոչինչ այնուհետեւ ստնանիցէ քեզ հուրն։ Բամբասանքն ոչինչ կարիցեն ստնանել ձեզ։ Թէպէտեւ իրքն կարծիցին՝ թէ արդարոյն ինչ ստնանիցեն, այլ վնասն անդէի ի չարչարելիսն դառնայ. (Ոսկ. մ. ՟Ա. 4. 15. եւ Ոսկ. ես.։)

Վիմին ինչ ոչ ստնանել կարացեալ՝ ինքն առ վիմին խորտակեցաւ։ Որ զվէմս հարկանէ, ինքն վնասի, եւ վիմին ոչինչ ստնանէ. (Ագաթ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Մարտ ընդ ամրոցին եդեալ՝ ոչինչ կարէին ստնանել նմա։ Ոչինչ կարացեալ ստնանել անմարտնչելի ամրոցացն, եւ քաջութեան արանցն որ ի նմա. (Յհ. կթ.։ Արծր. ՟Գ. 9։)

Ի յաղջկանց հարեալ նետ ինձ ինչ ոչ ստնանեաց. (Ոսկիփոր.։)

(լծ. յն. սթէ՛նօ, եւ տի՛նամէ) σθένω, δύναμαι valeo, possum, praevaleo καταπλήσσω exterreo. Զօրել. կարել առնել ինչ. բաւել. ուժել. կարող լինել զդէմ ունել կամ վնասել. ահ արկանել. զօրանալ. յաղթել. բան մը կարենալ ընել.


Ստորաբնակ

adj.

living upon the earth.

· Calfa

NBHL (3)

Վայրաբնակ. ստորնային. ստորին.

Կարօտեալ քան զբնաւ կենդանիս ստորաբնակս կենցաղում. (Պիտ.։)

Փառաբանիչս ընդ վերնական զուարթնոցն զստորաբնակ հողանիւթն հաստատեցեր. (Մաշտ.։)


Ստորանախանձ

cf. Գետնանախանձ.

· Calfa

NBHL (2)

Այս լինի ձեզ վասն ստորանախանձ մտաց ձերոց. (Ոսկ. յհ. ՟Ա. 8։)

cf. Գետնանախանձ. χαμαίζηλος humi repens.


Ստորնագոյն

adj.

lower, lowest.

· Calfa

NBHL (1)

Միշտ վերնագոյնն մեծ իցէ քան զստորնագոյնն։ Կարգ ասէ զդասապետութիւն զբարձրագունից եւ ստորնագունից։ Ի ստորնագոյն կողմնն ստորնակին՝ նռնաձեւն. (Արիստ. աշխ.։ Նար. յովէդ.։ Փիլ. ել. ՟Բ. 119։)


Ստորնակ, աց

s.

under garment.

· Calfa

NBHL (1)

Ընդէ՞ր կրկին կապուտակեայ պատմուճանն ստորնակ ասի։ Ստորնակ յիրաւի ասացեալ է, զի յետ այնր՝ որ ի վերայ լանջացն էր՝ զգեստն կայր։ Յիրաւի եւ ի ստորնագոյն կողմն ստորնակին նռնաձեւն է. (Փիլ. ել. ՟Բ. 117. 119։)


Ստորնական, ի, աց

cf. Ստորնային.

· Calfa

NBHL (4)

Ստորին. ստորնային. ստորային. ներքին. որ ինչ է ի ներքոյ երկնից. երկրաւոր. հողեղէն. եւ Ստորերկրեայ. խորին. անդնդական.

Ի ստորնականաց թշուառութեանց դժնէից կենացս ի կամարն երկնից համբարձման։ Մի՛ ընդ հարկանիր լոյսդ ընդ ստորնականիս. (Նար. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Է։)

Զազդումն շնորհաց՝ քոյին պարգեւաց՝ տան ստորնականաց. (Գանձ.։)

Եւ որ բարձունք՝ նոյն եւ անդունդք են ստորնական. (Շ. իմ. եղակ.։)


Ստորնային

adj.

inferior;
earthly, terrestrial.

· Calfa

NBHL (4)

Հասարակաց ստորնայնոց մայրս (հող)։ Զօրացուցիչ ստորնայնոցս (կամ ստորայնոցս) տուան տկարութեան. (Պիտ.։)

Զստորնային ծնունդս մահկանացուաց։ Յերկնայնոց, եւ ի ստորնայնոց, եւ ի սանդարամետականաց մեռելոց. (Նար. ՟Լ՟Ե. ՟Կ՟Ե։)

Հայցեսցուք ստորնայինքս զվերնայինն։ Ստորնայնոցս մոռացումն։ Զամենայնիւ զանց արարեալ զստորնայնովքս եւ զժամանակէիւքս. (Վրդն. պտմ.։ Սկեւռ. ի լմբ.։ Տօնակ.։)

Վերնական զօրքն ողբացեալ, եւ ստորնայինքն (դժոխային դեւք) բերկրեցել. (Նար. ՟Դ։)


Ստորնաքարշ

cf. Գետնաքարշ.

· Calfa

NBHL (1)

Բեմական ստորնաքարշ։ Մարդ ստորնաքարշ երկրաւոր։ Մեք մարդիկ գոլով ստորնաքարշ ի մարմնոյս իրք։ Թերեւս ոչ կարողութիւն էր իմանալ ստորնաքարշ լսողաց. (Նար. ՟Ծ՟Զ։ Լմբ. ժղ.։ Ներս. աբեղ. ի լմբ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 26։)


Վայելչանամ, ացայ

vn.

to be distinguished, to render oneself illustrious, to be remarked;
to enjoy.

· Calfa

NBHL (8)

Գեղեցկութեան ալեօք վայելչացեալ։ Սրբոցն վայելչանան վկայարանք. (Խոր. ՟Բ. 49։ ՟Գ. 62։)

Օդային անկուածովք ոմամբք (զգեստուց) ամաչիցեմք առաւել՝ քան թէ վայելչանայցեմք. (Ածաբ. աղք.։)

Վայելչանայ եւ փառօք հօր. (Պրպմ. ՟Լ՟Թ։)

ՎԱՅԵԼՉԱՆԱՄ. որպէս Վայելել. զուարճանալ. փափկանալ ի վայելս.

Ուտես եւ ըմպես եւ վայելչանաս։ Ուտէին եւ ըմպէին մեծաւ ուրախութեամբ, եւ վայելչանային. (Հ. յնվր. ՟Զ.։)

Ապականիչ եւ եղծանելի ցանկութեամբս վայելչանամք. (Իսիւք.։)

Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընդ որում եւ որով հօր փառք վայելչանայ հանդերձ հոգւով սրբով. (Ոսկ. յհ. ՟Ա. 25։)

ἑμπρέπω, διαπρέπω decoror, adornor, splendeo. Պայծառանալ վայելչապէս. փայլել. ծաղկիլ. զարդարիլ.


Վայելչանայ

v. imp. it becomes, it is fitting.

· Calfa


Վայրաբնակ

adj.

living in the open air;
wild, savage;
deserted, uncultivated;
լինել խորանաւ ի —ս, to dwell in tents.

· Calfa

NBHL (13)

Կարօղ է կերակրել օտարս. (այս) զգաւառականսդ, եւ զքաղաքացիսդ՝ վայրաբնակս. (Ածաբ. ծն.։)

Աղաւնին ոչ միշտ վայրաբնակ լինելով՝ ընդ անձեռնընդելսն հաւասարէ. (Պիտ.։)

Ո՞չ ապաքէն վայրաբնակ ես, եւ գազանաց խօսակից. (Ճ. ՟Ա.։)

Աղքատ եւ վայրաբնակ. մանաւանդ եթէ տարաշխարհիկ. (Մագ. ՟Ժ՟Գ։)

Զմեծիմաստութեամբն աստուծոյ զանց արարին ամենայն վայրաբնակք, ընթացեալ զկնի յաւիտենիս այսորիկ. (Համամ առակ.։)

Կային անդ աւազակութեամբ՝ վայրաբնակք, եւ յոյժ աղքատք. (Մաղաք. աբեղ.։)

Որ վայրաբնակի ուրուք (այսինքն իմիք) մրգաց հանդիպի՝ ճաշակելով. (Պղատ. օրին. ՟Ը։)

Յայնցանէ՝ որ վարաբնակ անուանին. (անուանին. անդ։)

Եւ Անբնակ. ամայի. անապատ. եւ Բարբարոսական.

Ի վայրաբնակ տեղիս կռապաշտիլն կորուստ է անձին։ Այր խուժագուժ ի վայրաբնակ երկրէն եգիպտացւոց. (Երզն. լուս.։ Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Լ՟Ա.։)

Ի ՎԱՅՐԱԲՆԱԿՍ ԼԻՆԵԼ. Վրանաբնակ լինել. ի բացի բնակել ընդ հովանեաւ վրանի.

Էի խորանաւ ի վայրաբնակս. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Է. 5 (յն. ի հովանւոջ)։)

ἁγρικός rusticus եւ այլն. Բնակեալն ի վայրի ի բացի, ի ստորին եւ յանշուք տեղիս. գիւղաբնակ. հիւղաբնակ. անտուն. լեռնասուն. անապատասուն. շինական. վարագ.


Definitions containing the research նա : 10000 results

Ամուսնութիւն, ութեան

s.

marriage, nuptials, wedding;
matrimony, wedlock;
առնուլ յ—, to take in marriage;
եղծանել ըղպսակն ամուսնութեան, to annul or do away a marriage;
գալ յ—, to marry.

· Calfa

NBHL (14)

Արդ յաղագս ամուսնութեանց այսպէս ճշգրտագոյն ասացեալ է քահանայապետին, մինչ զի եւ ոչ զայրին թողութիւն տալ նմա յամուսնութեան. (Փիլ. քհ. ՟Թ։)

Որք յամուսնութիւն անդր գայցեն, յարժանաւոր տեղիսն զնոսա պսակեսցեն. (Յհ. իմ. ատ.։)

Յողջախոհն ամուսնութենէ։ Ոյք զամուսնութեանցն պահեցին զհարազատութիւնս։ Ընդ որում բազմաժամանակեայն զուգեալ իցէ ամուսնութեամբ. (Պիտ.։)

Ոչ յամուսնութիւն, այլ ընդ քեզ անդրէն ի տան բնակել։ Ասաց՝ եթէ ի Հոգւոյն է, եւ առանց ամուսնութեան. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)

Յաղագս ամուսնութեան հրաման ետուն։ Վասն անյարմար եւ անարժան որդւոցն ընդ մարսն ամուսնութեան (առ պարսիկս). (Փիլ. ՟ժ. բան.։)

γάμος nuptiae matrimonium, conjugium Պսակ. օրինաւոր լծակցութիւն ընդ այր եւ ընդ կին ի մի մարմին՝ անմեկնելի մինչ ի մահ. կարգուիլը. նիքեահ.

Եւ գալն լծակցաց առ միմեանս ամուսնաբար. մերձաւորութիւն. խառնք. γάμος connubium, συνουσία, ὀμιλία congressus, consuetudo, concubitus

Հրոյ ընդ խոտոյ ո՛չ ամուսնութիւն լինի, այլ ծախումն։ Միումն եւեթ մարթ եղեւ ի կուսէ ծնանել առանց ամուսնութեան. (Եզնիկ.։)

Հնար էր կուսի առանց ամուսնութեան ծնանել. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Յո՞ր ժամանակս ծնաւ արգանդ ամուսնութեան. (Կոչ. ՟Ժ՟Բ։ Վեցօր.։ եւ ՃՃ.։)

Յամուսնութիւն ջուրցն՝ բղխելոց էր ամենայն ինչ. (Եփր. ծն.։)

Բնաւորելով գիջին խոնաւ եւ հիւթական (լուսինն), միաւորեալ յամուսնութիւն կիզողական (արեգականն). յորոց խառնից գոլ համայնից ծընընդական՝ բուսոց տնկոց եւ ըզգայնոց որք շնչական. (Շ. իմ. եղակ.։)

Յայսքան չարիս շաղախեալ՝ ամուսնութեամբ՝ օտարոտի օրինաց՝ պոռնկեցան յԱստուծոյ։ Ստեցին նոքա ամուսնութեան Աստուծոյն իւրեանց՝ պաշտել զկուռսն Բահաղու, եւ ստէր երկիրն նոցա՝ ամուսնութեան իւրեանց, եւ հնազանդի թշնամեացն. (Լմբ. ովս.։)

Զամուսնութիւն նախանձայոյզ առն կաշկանդեաց (օտարն)։ Անջատելով զամուսնութիւն այլոյ. (Պիտ.։)


Ամոքանք, անաց

s. pl. seasoning, sauce.

· Calfa

NBHL (1)

Կազմութեամբ պատրաստութեան, եւ համեմոցն ամոքանօք (յն. մի բառ)։ Հացք եւ աղ առանց ամոքանաց. անխմոր են հացքն, եւ աղն անխառն. (Փիլ. տեսական.։)


Ամոքեմ, եցի

va.

to soften, to calm, to compose;
to conciliate, to appease, to allay, to pacify, to reconcile;
to affect, to move, to touch;
to abate, to diminish;
to sooth, to caress;
to engage, to win over, to persuade.

· Calfa

NBHL (3)

Եփել. մանաւանդ՝ մարսել. ἕψω, πέπτω, συνπέπτω կամ πέττω, πέσσω coquo, concoquo, digero. պիշիրմէք. սինտիրմէք. հազմ եթմէք.

Ամոքեսցէ զկեանս իւր իբրեւ զվարձկան։ Չամոքելոցն ի հնազանդութիւն. (Յոբ. ՟Ժ՟Դ. 6։ Եբր. ՟Դ. 2։)

Զկաւոյն կնատութիւնն յարդիւ իմն ամոքեն, եւ այնպէս՝ առնեն կարծրագոյն զլոյծն։ Յառաքելական ամոքելի զանգուածոյն էին. (Սեբեր. ՟Դ. ՟Է։)


Ամպ, ոյ, ոց

s.

cloud;
— փոշւոյ՝ ծխբյ, a cloud of dust, smoke.

· Calfa

NBHL (1)

Ամպ խտացեալ կամ լրթագոյն, ահագնատեսիլ, կարկտաբեր, անձրեւաձիր, հրածին, լուսարփի. (Պիտ.։ Նար. եւ այլն։)


Ամպախաղաց

adj.

moving towards the clouds, rising to the clouds.

· Calfa

NBHL (2)

Կամ ուր ամպք խաղան եւ յածին. պարունակ օդոց.

Յերկրէ մինչեւ յերկինս հինգ պարունակք են. առաջին՝ ամպախաղացն, երկրորդ՝ լուսինն, եւ այլն. (Ոսկիփոր.։)


Ամպածին

adj.

which produces clouds.

· Calfa

NBHL (1)

Ուստի՞ ծնանին օդք ամպածինք, եւ ի նոսին սպառին. (Ագաթ.։ (Իսկ իբր յամպոյ ծնեալ, որպէս մակդիր յուշկապարկաց կամ կենտաւրոսաց։))


Ամպահարիմ, եցայ

vn.

to be struck by lightning.

· Calfa

NBHL (1)

Յանկարծօրէն ամպահարեալ՝ անփառունակ տգեղանայր. (Սկեւռ. լմբ.։)


Անբովանդակ

adj.

incomprehensible, inconceivable.

· Calfa

NBHL (2)

Անբովանդակ, որ զամենայնն բովանդակէ, եւ ինքն յումեքէ ոչ բովանդակի. (ՃՃ.։)

Չի՛ք չափ ինչ հանգոյն անբովանդակական ձեռինն ... Զարարչական նորա ուսար, եւ զիմաստնականն, եւ զանբովանդակականն (զօրութիւն). (Ոսկ. ես. յորմէ եւ Գէ. ես.։)


Անբովանդակելի, լւոյ

adj.

cf. Անբովանդակ.

· Calfa

NBHL (5)

որ գրի եւ ԱՆԲԱՒԱՆԴԱԿԵԼԻ. ἅπειρος, ἅπλετος, infinitus, immensus. Զոր ոչ լինի բովանդակել՝ պարագրել կամ լնուլ. անբաւ. անեզրական. անչափ. անսահման. անհուն, եւ անհաս. անճառ. անիմանալի. որ չամփոփուիր տեղով կամ խելքով. հիչ պիր եէրէ՝ ագըլա սըզմազ, ֆէհմ օլունմազ.

Լայնաբար եւ զայլոց իրաց.

Անբովանդակելի է ըստ մասինն տարբերութիւն (անհատից)։ Անբովանդակելի է ուրեմն եւ պատշաճ նախախնամութեան նոցա բան. իսկ եթէ անբովանդակելի, (ապա) եւ անգիտելի մեզ. (Նիւս. բն.։)

Քո են այս ամենայն բարութիւնք անբովանդակելիք. (Նար. ԼԷ։)

Ո՛վ անբովանդակելի տրտմութեանս, Աստուած զղջանայ անզղջանալի բնութիւնն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ե։)


Անբովանդակութիւն, ութեան

s.

infinity, immensity.

· Calfa

NBHL (1)

Բովանդակութեան հակակայ անբովանդակութիւնն ... իսկ Աստուած զամենայնիւք գերազանցեալ է. քանզի ի նա բովանդակ ամենայն, եւ անբովանդակութիւն է յամենեցունց անբովանդակելի. (Մաքս. ի Դիոն.։)


Անբոց

adj.

without flame.

· Calfa

NBHL (1)

Զհուր եթէ թաքուցանէ ոք ի յարդի, կայ մնայ ի մէջ յարդին անբոց. (Սարգ. յկ. ՟Ժ։)


Անբուժ

adj.

cf. Անբուժելի.

· Calfa

NBHL (2)

Անբանաբար յարձակմանց անբուժ. (Լմբ. հանգ.։)

Զանբուժականն մարմնեղէն ախտին ի մարդկեղէն դեղարանաց. (Սհկ. գալստ.։)


Անբուժական, ի, աց

adj.

cf. Անբուժելի.

· Calfa

NBHL (2)

Անբանաբար յարձակմանց անբուժ. (Լմբ. հանգ.։)

Զանբուժականն մարմնեղէն ախտին ի մարդկեղէն դեղարանաց. (Սհկ. գալստ.։)


Անբուժելի, լւոյ, լեաց

adj.

incurable, irremediable.

· Calfa

NBHL (2)

Անբանաբար յարձակմանց անբուժ. (Լմբ. հանգ.։)

Զանբուժականն մարմնեղէն ախտին ի մարդկեղէն դեղարանաց. (Սհկ. գալստ.։)


Անբուն

adj.

of a different nature, bastard, spurious.

· Calfa

NBHL (1)

Որ չէ իւր բունն. անբնական. օտար բնութեամբ. παρὰ φύσιν. բնութենէն դուրս.


Անգ

cf. Անկ.

· Calfa

NBHL (1)

cf. ԱՆԿ, իբր ա. Անկաւոր. յանկաւոր. պատեհ. պատշաճ. ճայիզ, տիւշեր, միւնասիպ. ἑπιτήδειος. conveniens. եւ իբր գ. յանգ. յանգումն, նիհայէթ, եւ այլն.


Անգամագիւտ

adj.

unsuccessful, unsatisfied.

· Calfa

NBHL (3)

Տուեալ պատերազմ ընդ քաղաքին զտարի մի, անգամագիտ լինելով դառնայ. (Արծր. ՟Դ. 1։)

Անգամագիւտ էր Յոբ ի չարէն խնամօքն Աստուծոյ. (Տօնակ.։)

Անգամագիւտ պատառօղ նորա ժանեաց ի բնաւիցն կացեր արկածից. (Կկեւռ. աղ։)


Անգայթ

adj.

not liable to stumble, surefooted;
not liable to scandal.

· Calfa

NBHL (2)

Անգայթ գնացիւք վարի. (Փիլ. իմաստն.։)

Զմնալն հոգւոյն անգայթ յառաքինի գործս. (Լմբ. սղ.։)


Անգայտ, ից

adj.

thin, incompact, porous;
rare, subtile;
soft, liquid.

· Calfa

NBHL (3)

Ըստ քերթողաց ԱՆԳԱՅՏ ասի բառ երկավանգ՝ բաղկացեալ յերկուց աղօտ եւ սուղ (իբր նուրբ) ձայնաւորաց. որպէս յն. πυρρίχιος, pyrrhichius.

Անգայտ, եւ հոծ որակութեան զանազանութիւն. (Սարկ. քհ.։)

Անգայտն՝ ներկուց աղօտաց երկամանակ. հի՛պէս. Եօնոօք։ Զանգայտն եւ զմեծասարն գործիցէ երկայն. (Թր. քեր.։)


Անգայտութիւն, ութեան

s.

rarefaction;
liquefaction.

· Calfa

NBHL (4)

Որ ոչ գայ ի խոնարհ. անխոնարհելի. որ չիճըկիր. եկիլմեզ.

Անխոնարհ եւ վզան եւ անգայ, նմանեալ կաղնւոյ՝ որ բեկցի յառաջ քան զխոնարհելն եւ զգալ. (Փիլ. լին. ՟Դ. 161։)

Կարկուտ լինի ըստ ձիւնաբերին՝ դառնալով ի թաղկմանէ անգայտութեան ի սերտութիւն. (Արիստ. աշխ.։)

Որպէս անգայտութիւն օդոյ յամենայն տեղւոջ հեղլով, եւ ոչ հեռի գոլով յումեքէ. (Ոսկ. գծ.։)


Անգառագեղ

adj.

that cannot be kept in a cage, wild, untameable.

· Calfa

NBHL (1)

Զգուշացեալ յանգայռագեղ գազանէն։ Անգառագեղ գազանաց։ Իբրեւ զանգառագեղ գազան, կամ առիւծ. (Յհ. կթ.։)


Անգար, ի

s.

megrim.

· Calfa

NBHL (1)

Եթէ յայն միտս ուխտաւոր էին, ապա եւ կուսութիւն չէր յանգարի կուսութեան. (Եզնիկ.) իմա՛, ի համարի. (այլ առ այժմ մնայ անստոյգ բառ. իսկ հին տպ. ըստ կարգի)։


Անգարշ

adj.

that does not disgust;
— լինել, not to disgust.

· Calfa

NBHL (3)

Աղաչէր զնա, զի անգարշ լիցի գալ եւ ապրեցուցանել զծառայն նորա. (Եփր. համաբ.։)

Բանական անգարշ արեամբ՝ հանել ի սեղան, կամ շաղախեալ. (Տօնակ.։ Վրդն. քրզ.։)

Ի հրեշտակաց փառամատոյց պատմուճանաւ զարդարեալ անգարշ որդեա՛կ իմ վաչէ աղուանից արքայ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Անգեղ

s.

handle;
cf. Անգեղազէշ.

· Calfa

NBHL (1)

Սփիւրիդս ունէր, եւ դնէր զանգեղս նորա։ Չունիմ անգեղս սփիւրիդիցն իմոց։ Գնաց եհան յիւրոց սփիւրիդիցն զանգեղսն, եւ մատոյց եղբօր իւրոյ. (Վրք. հց. ձ։ (Ի գիրս վաստակոց գրի ԱՆԿՂ)։)


Անգէտ

adj.

ignorant, unlearned, stupid, awkward;
յանգէտս, ignorantly, inadvertently;
at all events, at all hazards;
յանգէտս լինել, to connive, to dissemble.

· Calfa

NBHL (13)

ՅԱՆԳԷՏՍ. Անգիտութեամբ. անգիտացեալք. κατ’ ἁγνοίαν, ἁγνοούντες, ἑλαθόν. ignoranter, ignorantes. չգիտնալով. պիլմէյէրէք, պիլմէզիքէն..

ἁγνοῶν. nesciens, nescius, ignorans. Ոչ գիտօղ. տգէտ. անտեղեակ. անհմուտ. անուսումն. տխմար. չգիտցօղ. պիլմէզ. ահմագ. պէխապէր. նատան. իւմմի.

Թէ զայս ո՞չ գիտես. զի եթէ անգէտ ես, անաստուած ոմն ես. (Փիլ. ՟ժ. բան.։)

Գիտութիւն պարգեւէ ամենայն անգիտաց. (Եզնիկ.։)

Պատկերք ոմանց անգիտից՝ իմաստնոց նախադասեալ մեծարեցան. (Սարկ. հանգ.։)

Թաքուցանել զամենայն չարութիւնն իւր առաջի ձերոյ անգէտ տէրութեանդ. (Եղիշ. ՟Ե.)

Եւ ոչ իւր անգէտ ելով (այս ինքն անգիտանալով) զոմանց երկբայութիւն. (Անյաղթ ստորոգ.։)

Յանգէտս կերիցէ զսրբութիւնսն։ Զի մի՛ յանգէտս կորնչիցին։ Յամենայն յանգէտս յանցաւորէ քաւել. (Ղեւտ. ԻԲ. 14։ Իմ. ԺԸ. 19։ Եզեկ. ԽԵ. 20։)

Բարերարն յանգէտս (լինել զինքն) պատճառեալ՝ նախ ոտնաձայն առնէ. (Ագաթ.։)

ԱՆԳԷՏ. Ոչ գիտելի. անյայտ. անծանօթ. չգիտցուած. պիլինմէզ. մէճհում. նամալիւմ. ἅγνωστος. ignotus.

Անգէտ ճանապարհ. (Կոչ. ՟Թ։)

Անգէտ մեզ խառնակոչութիւն նոցա. (Անյաղթ պերիարմ.։)

Յանապատի յանգէտ տեղիս թաքուցեալ բնակէր. (Եւս. պտմ. ՟Զ. 9։)


Անգթական, ի, աց

adj.

hardhearted, delighting in cruelty, cruel.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ անգթութիւն. անխնայ.

Աղիք անգթականք։ Անգթական սառնացրտութիւն. (Նար. ԺԶ. ՂԳ։)


Անգթութիւն, ութեան

s.

cruelty, inhumanity.

· Calfa

NBHL (2)

ἁποτομία. crudelitas, acerbitas. Պակասութիւն գթոյ. անողորմութիւն. անագորունութիւն. անխնայութիւն. մէրհամէթսիզլիք.

Եղեւ ողորմած քահանայապետ, ոչ եւս օրինականացն անգթութեանց իշխել հրամայեալ. (Պրպմ. Լ։)


Անգիծ

adj.

not described, not marked, not written;
that cannot be marked, hard.

· Calfa

NBHL (2)

Անգիծ եւ լպրծոտ լակոնացի վիմաց. (Մագ. լ։)

Հուր ծախիչ է եղեգան, եւ անգիծ արտասուք՝ ամենայն երեւելի եւ իմանալի մեղաց եւ աղտոյ. (Կլիմաք.։)


Անգին

adj.

inestimable, invaluable, without price.

· Calfa


Անգիտակ

adj.

ignorant.

· Calfa

NBHL (3)

Ոչ որպէս անգիտակ հանդերձելոց նմա պատահմանց, այլ եւ յոյժ իսկ ճանաչէր. (Աթ. ՟Ը։)

Յանդիպակաց ոմանց Աստուած կարծեցաւ. (Տօնակ.։)

Միթէ անգիտա՞կ ես զխարդախութիւն եւ զչար հնարս սատանայի. (Վրք. հց. ԺԵ։)


Անգիտելի, լւոյ, լեաց

adj.

not to be understood, incomprehensible.

· Calfa

NBHL (4)

ἅγνωστος, ἁγνοούμενος. ignotus, quod ignoramis. Որ չէ գիտելի. անծանօթ. ոչ ծանուցեալ. անյայտ. անիմանալի. անհաս. չգիտցուած, խելք չհասնելու. պիլինմէզ. ագըլ էրմէզ. ֆէհմ օլունմազ.. Յաստուածայինս ասի.

Անգիտելի է Աստուած, ո՛չ վասն զանազան մտածութեանց անգիտացեալ մեզ, այլ միեղէն իմն անըմբռնելւոյ գիտութեան. (Մաքս. ի Դիոն.։)

Միշտ ի գիտութիւն նորա վայելէ, եւ հանապազ անգիտելի զնա հաւատայ. (Լմբ. սղ.։)

Թէպէտեւ տամք զէն ի հոմանուանցն գոլ, այլ ոչ եթէ այսուիկ ինչ անգիտելի է։ Եթէ ընդ սահմանաւ եւ ընդ ստորագրութեամբ արկանեմք, յայտ է թէ ո՛չ է էն անգիտելի. (Սահմ. ՟Ա։)


Անգիտութիւն, ութեան

s.

ignorance, inexperience;
անգիտութեամբ, ignorantly.

· Calfa

NBHL (3)

Խաւարեալք անգիտութեամբ՝ տգիտանան ի բարւոյն ծանօթութիւն։ Երկուց այսոցիկ անգիտութեանց առեր զքեւ եպերանս. (Պիտ.։)

Անգիտութեամբն գնայ (նաւն) զուղեւորութիւնն ի ձեռն հմուտ ճարտար նաւապետին. (Եղիշ. ՟Ը.) իմա՛, յանգէտս, առանց գիտելոյ։

ἅγνοια, ἁγνόημα. ignorantia Պակասութիւն գիտութեան. չգիտելն. անգիտանալն. անհմտութիւն. տգիտութիւն. եւ մեղք տգիտութեան. պիլմէզլիք, նատանլըգ, խադա.


Անգիր

adj. adv. without letters, — print;
unwritten, verbal, oral;
ignorant, uninstructed;
verbally, by word of mouth.

· Calfa

NBHL (3)

Օրէնս անգիրս։ Անգիր օրինադրութիւն։ Աբրահամ ո՛չ գրովք ուսեալ, այլ անգիր բնութեամբ ճեպեալ, օրէնք ինքն ելով, եւ անգիր գիրք. (Փիլ. ՟ժ. բան. եւ Իմաստ։)

Գրով եւ անգիր քարոզել. (Տօնակ.։)

Նշանակեն իմն եւ անգիր թնդմունք. որզան, գազանացն. (Պերիարմ.։)


Անգիւտ

adj.

unfindable, rare, precious, dear.

· Calfa

NBHL (2)

Որ ոչն գտանի, կամ չէ գտեալ, եւ անգտանելի. անդարմանելի. անհնարին. պուլունմազ. չարէսիզ.

Ոչ հասին յամս ժամանակաց մերոց ի բարի եւ յանգիւտ. (ՃՃ.։)


Անգլուխ

adj.

without a head, headless;
without a leader or chief.

· Calfa

NBHL (1)

ἁκέφαλος. capite carens. Որոյ չիք գլուխ՝ իրական կամ նմանական. պաշսըզ.


Անգծելի, լւոյ, լեաց

adj.

that cannot be marked, hard.

· Calfa

NBHL (3)

Վէմ անգծելի. (Տօնակ.։)

Յանգծելի վիմին. (Անան. ի պետր.։)

Անգծելի կազմութեամբ՝ կարծր պահպանակաւ։ Անգծելի կարծրութեան. (Նար. ՂԳ. եւ Նար. առաք.։)


Անգոյ, ից

adj. s. not existing, having no being;
non-existence, non-entity;
nothing;
արար Աստուած զաշխարհս յանգոյից, God created the world from nothing;
յանգոյս, vainly.

· Calfa

NBHL (7)

Յամենայն գոյսս եւ յանգոյսս. (Նանայ.։)

Խաւարն անգոյ եւ սկզբնածին. (Շար.։)

Անգոյիցն նախագտօղ. (Նար. մծբ.։)

Յոչինչ համարեալն կամ համարելին. ունայն. անկերպարան. փուճ. եուֆ, խէյալ.

Յայսմ յանգոյ եւ յանապաւորական նմանութենէ. (Նար. ՀԴ։)

ՅԱՆԳՈՅՍ. Ընդունայն. ի զուր.

Առանց անուան ամենայն ինչ անգոյ է. (Իգն.։)


Անգոյութիւն, ութեան

s.

nothingness, nothing.

· Calfa

NBHL (1)

Յանգոյութիւն ոչ անկանի, այլ փոխի նորոգմամբ. (Վանակ. տարեմտ.։)


Անգոսնեմ, եցի

va.

to despise, to slight, to reprove, to blame;
to jeer, to ridicule, to mock.

· Calfa

NBHL (7)

ԱՆԳՈՍՆԵՄ գրի եւ ԱՆԿՈՍՆԵԼ, ԱՆԳՈՒՇՆԵԼ, ԱՆԿՈՒՇԵԼ. μυστηρίζω , ἑκμυκτηρίζω, ἑξουδενέω, ἁθετέω, φαυλίζω, περιφρονέω. contemno, vilipendo, praevaricor Անարգել. արհամարհել. ունչս առնել. կամ կշտով գրթցել. ստունգանել ( ի պրս. կիւլ ունկն) առ ոչինչ համարել. ընդ վայր կամ առ ոտն հարկանել. պախարակել. պարսաւել. նշկահել. ապախտ առնել. թօթվել, չսեպել. թօթվել, չսէպել. չէլմէք. թահգիր եթմէք. րէտտ էթմէք.

Անզգամն անգոսնէ զխրատ հօր։ Անգոսնէ զբանս անօրէն։ Արհամարհեաց անգոսնեաց զնա։ Քանզի արծաթասէրք էին, անկոսնէին զնա։ Անգոսնէին զնա իշխանքն։ Անգոսնէ կին զամուսին իւր։ Անգոսնեցին ծառայքն։ Անգոսնէին զվաստակս նորա. եւ այլն։

Անկոսնել եւ անարգել զհրաման թագաւորաց. (Ագաթ.։)

Դու զնա, եւ ոչ թէ նա զքեզ անգոսնեաց. (Լմբ. ատ.։)

Մեծաձայն ծաղու անգոսնեցին զբանիւքն։ Ըստ սրբասէր մերոց օրինաց արժանի է եւ անգոսնելոյ. (Փարպ.։)

Բռնադատիս ի մարդասիրութենէ, եւ ոչ անգոսնիս։ Ոչ անգոսնիս յերկայնմտութեանց. (Նար.։)

Բոլորովին ազատ յամենայն անկոսնելի կրից մերոց. (Տօնակ.։)


Անգործ

adj.

idle, inactive, indolent, lazy;
ineffectual, inefficacious, ineffective;
unexecuted, incomplete;
uncultivated;
երկիր —, waste land.

· Calfa

NBHL (14)

Անգործն ի բարեաց աղքատանայ զվերջին աղքատութիւնն. (Համամ առակ.։)

Անգործ միայնակեաց լուծանէ զյօժարութիւն եղբարցն։ Անգործ մեղու լաւ է քան զժիր պիծակ. (Նեղոս.։)

Թշնամանէ զձեզ զանգործսդ եւ զպղերգսդ. (Ածաբ. մկրտ.։)

Յերեւել լուսոյ անգործ մնայ խաւարն. (Անան. ի յհ. մկ.։)

Տեսօղ բնաւիցս՝ գործոց եւ անգործից. (Լմբ. պտրգ.։)

Սեղանն՝ արհամարհեալ եւ անգործ մնասցէ. (Յհ. իմ. ատ։)

Մինչեւ յանարգ զեռունս ոչ մնայ անգործ ի խնամոցն Աստուծոյ։ Եւ ես թողեալ զիմն անգործ՝ օգնեցի նմա։ Մտածել զանգործ բանս. (Վրք. հց.։)

Անգործ զմեքենայս թշնամւոյն առնէին. (Լմբ. ատ.։)

Գայլախազն անգործ մնայ ի ճարտարաց. (Կամրջ.։)

Իբր զմանկունս՝ յորս անգործ է ամբարտաւանութիւն. (Տօնակ.։)

ἁκατέργαστος, ἁνενέργητος, ἁργός, non missus in opere. Չեդեալ ի գործ. չեւ գործեցեալ. ոչ գործելի. ոչ մշակեալ. անխնամ. չեղած, չիբանած, որ չի բանիր. օլմամըշ, իշլէնմէմիշ, իշլէնմէզ.

Առանց գործելոյ. անաշխատ. դատարկութեամբ.

Կամ ունայնաձեռն. դատարկ. բան մը չտըւած. ἅπρακτος.

Ունայնս եւ անգործս բարբառել։ Անգործս լացցես ի վերայ խորհրդոց քոց։ Թո՛ղ զնոսա անգործս ի քեզ հաջել, եւ ի յինքեանս երգիծանին. (Բրս. յուդիտ. եւ բարկ։)


Անգործութիւն, ութեան

s.

idleness, inaction, indolence;
inefficacy.

· Calfa

NBHL (2)

ἁπραξία, τὸ ἁνενέργητον. otium, cessatio, ineptio. Անգործն կալ մնալ. դադարումն ի գործոյ. դատարկութիւն. հեղգութիւն. իշսիզլիք, ավարելիք.

Անասնաբարոյք լինելով դատարկութեամբն եւ անգործութեամբ. (Պիտ.։)


Անգութ

adj.

incompassionate, unpitying, inhuman;
cruel, barbarous, implacable.

· Calfa

NBHL (3)

Իբր անկաւոր. յանկաւոր. արժանաւոր.

Աւետարանիչն Սիոնի, օծութեանն անգու, առեալ զպատիւ նախնեացն քահանայութեան. (Ագաթ.։)

Անհնազանդից, անգթից. (Սկեւռ. աղ.։)


Անգտական, ի, աց

cf. Անգիւտ.

· Calfa

NBHL (1)

Ընկենուն զբազումս, մանաւանդ եթէ զանձինս ի կորստեան անգտանելի գուբ. (Սարկ. քհ.։)


Անգրագէտ

adj.

illiterate, ignorant.

· Calfa

NBHL (1)

ἁγράμματος. illiteratus. Անգէտ գրոց. անգիր կամ առանց դպրութեան. իւմմի, նատան.


Անգրիճեմ, եցի

va.

cf. Հանգրիճեմ.

· Calfa

NBHL (1)

Ամպքն առաջի բանին Եղիայի անգրիճէին զխոնաւալից ստորոտս իւրեանց. (Եփր. թագ.։)


Անդադար

adj. adv.

incessant, continual;
restless, agitated;
incessantly, continually.

· Calfa

NBHL (2)

Որ չունի կամ չառնու զդադար. անընդհատ. անհանգիստ. որ չի դադրիր, շարունակ. տուրմազ, տայիմ.. ἁκατάπαυστος, ἁδιάλειπτος. incessabilis, continuus.

Առանց դադարելոյ. հետ զհետէ. անպակաս. հանապազ. միշտ. տուրմա, տուրմատան, տայմէն. ἁδιαλείπτως. indesinenter, incessanter


Անդաճեմ, եցի

va.

to examine, to search;
to think, to meditate.

· Calfa

NBHL (1)

Սկսկաւ անդաճել եւ քննել զամենայն ուսմունս. (Եղիշ. ՟Գ։)


Անդամ, ոյ, ոց

s.

limb, member;
— — յօշել, to dissect, to dismember, to anatomize, to carve.

· Calfa

NBHL (3)

Ամենայն անդամովք. (Լմբ. սղ.։)

Պատառեցին զհանդերձս նոցա յանդամոց նոցա։ Կայտռային օձք զանդամօք իմովք։ Ընդ անդամս ոսկերացն բուսեալ էր խոզանաստեւ. (Ագաթ.։)

Մինչչեւ զամենայն մարմինդ անդամ անդամ լուծեալ է. (՟Բ. Մակ. ՟Ե. 7։)


Անդամաթիւ, թուի

s.

the dissected parts.

· Calfa

NBHL (1)

Ի վերայ յօշելոյ անդամաթուին։ Դիցես ի դմա զանդամաթիւդ զամենայն։ (Ծն. ՟Ժ՟Ե. 11։ եւ Ղեւտ. ՟Ա. 8։ ՟Ը. 20։ Եզեկ. ԻԴ. 4։)


Անդամալոյծ, լուծի, ծաց, ծից

adj. s. paralytic, palsical.

· Calfa

NBHL (1)

Ածէին օրինակ անդամալուծաց.