Entries' title containing նա : 6571 results

Մշտնջենական, ի, աց

cf. Մշտնջենաւոր.

· Calfa

NBHL (8)

Կենդանին եւ մշտնջենականն աստուած։ Նորա մեծութեանն եւ աստուածութեանն մշտնջենականի արքայութեան ։ Մշտնջենականի փառացն իմոց մեծութիւն. (Ճ. ՟Բ.։ Ագաթ.։ Յհ. իմ. երեւ.։)

Որ եմս մշտնջենական, տեսանեմ զձեզ՝ զի փոփոխէք աստուածս. (Ոսկ. ես.։)

ἁείναος, ἁένναος sempternus, perpetuus. Մշտնջենաւոր. յաւիտենական. յաւերժական. անմահ. հանապազորդեան.

Մշտնջենական եւ աստուածամերձ կենացն վայելչութեամբ. (Ագաթ.։)

Կորուսին զանուն եւ զկեանս մշտնջենական. (Յհ. կթ.։)

Միեւ լիցի ինձ փրկիլ յայսց տանջանաց, այլ ի մշտնջենականացն փրկեսցէ զիս. (Ճ. ՟Բ.։)

Զգեցցի մարմին մշտնջենական՝ անքակ եւ անփակ յաւիտեան. (Ճ. ՟Գ.։)

Մշտնջենական եւ ոչ առժամայն զենումն զ՝ի սմա զենեալն հաւատայ եկեղեցի. (Անյաղթ բարձր.։)


Մշտնջենակարգ

adj.

fixed, permanently established, perpetual, inalterable.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զկարգ մշտնջենաւոր. յաւէժաբար կարգեալ. միշտ պահելի որպէս սահման անյեղլի.

Թուղթս հոգեպատումս աստուածախօսս ծաղկեցուցեալ, զի կանոնք մշտնջենակարգք աշակերտելոցն լինիցին. (Ագաթ.։)


Մշտնջենակաց

adj.

stable, immovable, lasting perpetually, immutable.

· Calfa

NBHL (1)

Կէսքն կալ մնալ մշտնջենակաց։ Տուիչ այնմ կենաց՝ որ հանդերձեալ է յաշխարհն մշտնջենակաց. (Վեցօր. ՟Ա. եւ ՟Զ։)


Մշտնջենակեաց

adj.

living for ever or eternally.

· Calfa

NBHL (1)

Անդէն եւ անդ կամէր, զի ի մշտնջենակեաց անմահութիւնն փոխեսցին. (Ագաթ.։)


Մշտնջենակից

adj.

co-eternal.

· Calfa

NBHL (3)

Եթէ մշտնջենակից է, որպէս ասենն։ Մշտնջենակիցք նորա իցեն. (Եզնիկ.։)

Հօր մշտնջենակից եւ անսկզբնակից եւ աթոռակից։ Իմաստութիւնն աստուծոյ՝ մշտնջենակից բանն հօր. (Ժմ. յն.։)

Որ զորդի եւ զհոգի մշտնջենակից հօր ասէ։ Անսկզբնակից եւ մշտնջենակից հօր եւ հոգւոյն սրբոյ գոլով։ Արտափայլմանդ ի քէն՝ մշտնջենակցի հոգւոյդ. (Սոկր. ՟Է. 6։ Դամասկ.։ Բենիկ.։)


Մշտնջենաճիռ

adj.

always loaded or adorned with grapes.

· Calfa

NBHL (1)

Ուրա՛խ լեր բերկրեալ՝ մշտնջենաճի՛ռ այգի (կամ որթ), որ ուրախ առնես զանձինս քոյոց փառաւորչաց. (Ճ. ՟Գ.։)


Մշտնջենամռունչ

cf. Մշտամռունչ.

· Calfa

NBHL (2)

Աղօթս մշտնջենամռունչս. (Ագաթ.։ Կորիւն.։ Յհ. կթ.։)

Մշտնջենամռունչ աղօթս։ Ի մշտնջենամռունչ սաղմոսս. (Յհ. կթ.։)


Մշտնջենանամ, ացայ

vn.

cf. Մշտնջենաւորիմ.

· Calfa

NBHL (3)

Առաջնոցն թողոյր մշտնջենանալ առ նոսա։ Մշտնջենացաւ իսկ երկնչել. (Եւս. պտմ. ՟Ը. 14։)

Մնացականացն յանախտական առողջութեան՝ զգուշութեան տայր պատուէր, եւ ըմպելի՝ մշտնջենանալոյ ի նմին. (Սարկ. քհ.։)

ՄՇՏՆՋԵՆԱՆԱՄ καθεστήκω consto, persto, constanter permaneo ἑφεδρεύω insideo, subsideo. որ եւ ՄՇՏՆՋԵՆԱՒՈՐԱՆԱԼ. Հանապազորդել. յաւերժանալ. կալ մնալ.


Մշտնջենապէս

adv.

cf. Մշտնջենաւորաբար.

· Calfa

NBHL (1)

Ամենայն արարածք մշտնջենապէս փութանակի առնեն զկամս նորա. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Մշտնջենավառ

cf. Մշտավառ.

· Calfa

NBHL (1)

Զնա նզովիւք որպէս փուշ տայր յայրումն մշտնջենավառ հրոյն. (Խոր. հռիփս.։)


Մշտնջենատես

adj.

eternally visible.

· Calfa

NBHL (1)

Վայրկենի նմանութեամբք ի մշտնջենատես կերպարանսն փութային հասանել. (Ագաթ.։)


Մշտնջենաւոր

cf. Մշտնջենաւորական.

· Calfa

NBHL (11)

Նշոյլ է մշտնջենաւոր լուսոյն։ Մշտնջենաւոր է՝ որ լուծանելոցն է զիս։ Լերանց կամ բլրոց կամ բազկաց մշտնջենաւորաց։ Կայ մնայ քահանայ մշտնջենաւոր։ Մշտնջենաւոր նստաւ ընդ աջմէ աստուծոյ։ Միով պատարագաւ կատարեաց զսրբեալսն՝ ի մշտնջենաւորս։ Մշտնջենաւոր կապանօք պահեաց ի խաւարի։ Եղիցին հիմունք քո մշտնջենաւորք ազգաց յազգս.եւ այլն։

Աստուած մշտնջենաւոր, աստուած յաւիտենական. (Ժմ.։)

Բան է մշտնջենաւոր՝ մշտնջենաւորին աստուծոյ. (Փիլ. ել. ՟Բ. 118։ եւ Աթ. ՟Ա. ՟Զ. ՟Ը. ստէպ։)

Լի լուսով մշտնջենաւորաւ. (Դիոն. երկն.։)

Յայտնեցին զխորհուրդ հարսանեաց մշտնջենաւորաց աստուածորդւոյն. (Ագաթ.։)

Մշտնջենաւոր զօրութիւն։ Ամենեցունց պատճառն մշտնջենաւոր։ Նոյն էական եւ մշտնջենաւոր։ Յայտ է թէ այլքն ո՛չ էականք են, եւ մշտնջենաւորք. (Եզնիկ.։)

Աղբերք մշտաբուղխք՝ ի նմին յորդութեան կան մշտնջենաւոր. (Եզնիկ.։)

Մշտնջենաւոր սովովք եւ պէսպէս մահուք. (Եւս. պտմ. ՟Ա. 2։)

Թեւատարած եւ մշտնջենաւոր աղօթիւք եւ պահովք. (Նար. յովէդ.։)

Յա՛յտ ի վկայութեանցս է, զի յաւիտենականն ասի եւ մշտնջենաւոր՝ որպէս անսկիզբն եւ անկատարած. իսկ մշտնջենաւոր ասի նաեւ այն՝ որ սկսեալն իցէ, այլ չունի սահման տեւողութեան։

ἁείναος, ἁέναος, ἁένναος , ἁείδιος, αἱώνιος sempiternus, perpetuus, perennis, aeternus μόνιμος permanens, stabilis διηνεκής, συνεχῶς continuus եւ իբր մ. εἱς το διηνεκές, διηνεκῶς in perpetuum jugiter. որ եւ ՄՇՏՆՋԵՆԱԿԱՆ. Որ կայ եւ մնայ միշտ. յաւիտենական. եւ Մնացական. տեւողական. հաստատուն. անդադար, եւ շարունակ. անընդհատ. յաւէժաբար.


Մշտնջենաւորական, ի, աց

adj.

perpetual, continual, eternal, everlasting, endless;
— շարժումն, perpetual motion.

· Calfa

NBHL (4)

Որ էրն եւ միշտ է՝ ի մշտնջենաւորակէն ի հօրէ. (Զքր. կթ.։)

Մի էութիւն մշտնջենաւորական է, եւ պատճառ ամենեցուն լինելոյ. (Եզնիկ.։)

Վաստակքն առ ժամանակ մի են, եւ պսակքն մշտնջենաւորականք։ Մշտնջենաւորական օրհնութիւնք (այսնիքն անդադար). (Ոսկ. մ. ՟Ա. 29. եւ Ոսկ. հերոդ.։)

Զյաւիտենականն եւ զմշտնջենաւորականն ունի նշանակ. (Լծ. ածաբ.։)


Մշտնջենաւորաբար

adv.

cf. Մշտնջենաբար.

· Calfa

NBHL (6)

διηνεκῶς perpetuo, jugiter. որ եւ ՄՇՏՆՋԵՆԱՒՈՐԱՊԷՍ. Մշտնջենաբար. մշտնջենապէս. յաւէժաբար. յաւիտեան. միշտ եւ հանապազ. անընդհատ. միշտ միօրինակ.

Թագաւորելով մշտնջենաւորաբար ամենայն տիեզերաց. (Յհ. իմ. ատ.։)

Երրորդութիւնն սուրբ, մի գոլով կամք մշտնջենաւորաբար. (Շ. թղթ.։)

Զի՞նչ է, իսպառ սիրեաց զնոսա. (կայր ի սէրն սիրելով մշտնջենաւորաբար. Ոսկ. յհ. ՟Բ. 24։)

Մշտնջենաւորաբար կենդանի պահելոյ. (Պիտ.։)

Մշտնջենաւորաբար ունին, զոր ի լինելութեանն ընկալան յարարչէն. (Շ. ատեն.։)


Մշտնջենաւորակից, կցի

cf. Մշտնջենակից.

· Calfa

NBHL (5)

Զմշտնջենաւորակից քո եւ զէակից սուրբ հոգիդ. (Պտրգ.։ եւ Մաշտ.։)

Արդ պիտոյ է ոչ պարզաբար մշտնջենաւորակից աստուծոյ վարկանիլ՝ որ նախ քան զյաւիտեանսն է, զյաւիտենական ասացեալս. (Դիոն. ածայ.։)

Մշտնջենաւորակից զէակից որդին։ Ի հրեշտակաց մշտնջենաւորակից հօր քարոզեցաւ. (Շար.։)

որ եւ ՄՇՏՆՋԵՆԱԿԻՑ. συναΐδιος coaeternus. Յաւիտենակից. միասնական՝ համագոյ յաւիտենից ցյաւիտեանս.

(Հելլենք) դնեն եւ բնաւ իսկ զաշխարտ մշտնջենաւորակից նմա։ Ի բազում աստուածսն անկանել, եւ զաշխարհս նմա մշտնջենաւորակից դնել՝ անհնարին ամբարշտութիւն է. (Եզնիկ.։)


Մշտնջենաւորակցութիւն, ութեան

s.

co-eternity.

· Calfa

NBHL (2)

Ի սկզբանէ էրն՝ զմշտնջենաւորութիւն ցուցանէ ... սա էր ի սկզբանէ առ աստուած՝ զնոյն մշտնջենաւորակցութիւնն մեզ ցուցանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

τὸ συναΐδιον coaeternitas. Ունելն զմի եւ զնոյն մշտնջենաւորութիւն նախայաւիտեան.


Մշտնջենաւորեմ, եցի

va. vn. cf. Մշտնջենաւորիմ.

· Calfa


Մշտնջենաւորիմ, եցայ

va. vn.

to perpetuate, to eternize;
to last perpetually, to be for ever;
to be perpetuated;
to continue, to exist, to be extant;
to persist, to persevere.

· Calfa

NBHL (7)

Ի փայտից անփտից տապանակն. այն՝ որ ընդ նմա մշտնջենաւորանալն կարէր. (Փիլ. ել. ՟Բ. 53։)

Ձմեռն այսպէս լինի, յորժամ արեգակն ի հարաւ մշտնջենաւորէ զգնացս իւր. (Վեցօր. ՟Զ։)

Մինչ ի գալուստն իւր երկրորդ զվարդապետսն մշտնջենաւորեաց. (Հ. կիլիկ.։)

Վասն մահու արգել լինելոյ ի մշտնջենաւորել. (Եբր. ՟Է. 23։)

Մշտնջենաւորեալ անհնար է հոգւոյ ի մարմնի (յաստիս). (Փիլ. լին. ՟Դ. 29։)

(Ոմանք ի ձկանց) յառաջին կայանսն՝ յոր սկսանին, ի նմին մշտնջենաւորին։ Կորիւն կոչեն անուանագէտք իրաց բազմաց, որ հանապազ ի նոյնն մշտնջենաւորին (ուսումն). (Վեցօր. ՟Է. եւ ՟Ե։)

ՄՇՏՆՋԵՆԱՒՈՐԱՆԱՄ ՄՇՏՆՋԵՆԱՒՈՐԵՄ եցի. ն. եւ չ. ՄՇՏՆՋԵՆԱՒՈՐԻՄ. καθεστήκω, παραμένω, προσανακεῖμαι, προσδιατρίβω, σχολάζω consto, permaneo, persevero, commoror, vaco. Մշտնջենանալ. յաւերժացուցանել, եւ յաւերժանալ. հանապազորդել. յերկարել. տեւել. տոկալ, կալ մնալ, դեգերիլ, պարապիլ.


Մշտնջենաւորութիւն, ութեան

s.

perpetuity, perpetuation, continuation, permanence, eternity.

· Calfa

NBHL (7)

Մշտնջենաւորութիւն, եւ զօրութիւն, եւ աստուածութիւն նորա. (Հռ. ՟Ա. 20։)

Մշտնջենաւորութեամբ. (Աթ. ստէպ. իբր մշտնջենաւորաբար։)

Յարակայ մշտնջենաւորութեամբ։ Ի հանդերձեալ մշտնջենաւորութիւն. (Նար. ՟Բ. ՟Ի՟Ե։)

Ընդ նմին թագաւորեսցեն յաւիտենական մշտնջենաւորութեամբ. (Ագաթ.։)

Ազգի մշտնջենաւորութիւն. (Փիլ. ստէպ։)

Մշտնջենաւորութիւն ի տեսիլ (այսինքն ի տեսութիւն) մեծամեծ եւ զարմանալի իրացն։ (Ախտարաց) մշտնջենաւորութիւնն ի սնոտիս. (Վեցօր. ՟Ա. ՟Զ։)

ἁειδιότης, τὸ ἁείδιον aeternitas եւ այլն. μονή perennitas, perseverantia. որպէս Յաւիտենականութիւն աստուծոյ անսկիզբն անվախճան. եւ որպէս անկատարծ տեւողութիւն սկսելոցն. մնացականութիւն. հանապազորդութիւն. եւ ἁποσχόλασις vacatio, studium. անընդհատ պարապումն.


Մոզանամ, ացայ

vn.

to remain, to last;
to augment, to increase.

· Calfa

NBHL (3)

Մեծանալ. առաւելուլ. զօրանալ. (յն. մի՛զօն եւ ագմա՛զօն.)

Եւս քան զեւս ի նոյնս մոզանան, եւ յաճախեն զփոյթն. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)

Եւ այս իրիք (հալածանաց) բազում ժամանակս մոզացեալ էին։ (Եւս.պտմ. ՟Զ. 40. (գրածն, մողացեալ, կամ մոռացեալ։))


Մոլեգնաբար

adv.

furiously, madly, passionately, with fury, violently.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ մոլեգնեալ. մոլեգին օրինակաւ. մոլեգնութեամբ. կատաղաբար.

Լռեցոյց զմոլեգնաբար (կամ զմոլեգնոտաբար) գոչումն. (Եղիշ. ՟Գ։)

Զղջումն ուժգնապէս, եւ մեղանչելն մոլեգնաբար։ Առին մոլեգնաբար, եւ դարձեալ մատուցին անպատկառապէս. (Նար. ՟Ժ. ՟Հ՟Ե։)


Մոլեգնական, ի, աց

cf. Մոլեգին.

· Calfa

NBHL (1)

Մարդս մոլեգնական։ Մոլեգնականս տալ հրաման. (Նար. ՟Ի՟Բ։ Արծր. ՟Ա. 2։)


Մոլեգնաճառ

adj.

erroneous, heretical;
nonsensical, foolish.

· Calfa

NBHL (1)

Սովաւ խորթաբարոյիցն հերձուածողաց մոլեգնաճառ բերանք կարկին։ Զմոլեգնաճառ բանսարկուին զգլուխ վերակարեցին. (Նար. ՟Հ՟Ե. եւ Նար. առաք.։)


Մոլենախանձ

adj.

cruelly jealous, eaten up by envy;
fanatic.

· Calfa

NBHL (2)

Մոլեալ նախանձու. ունօղ զնախանձ մոլեգին.

Մոլենախանձ զրաբանօղք. (Յհ. կթ.։)


Մոմեղինակալ, աց

s.

candlestick.

· Calfa

NBHL (3)

Սէր՝ մոմեղինակալ ոսկի։ Աւետարան ոսկէգիր, եւ մոմեղինակալս երկուս. (Սիսիան.։ Ճ. ՟Բ.։)

Ջահընկալքն ունիցին ի ձեռս զմոմեղինակալսն, եւ զմոմեղինակալսն լուցեալս, եւ զաշտանակնսն ճրագօք. (Մաշտ. կիլիկ.։)

λυχνία candelabrum. որ եւ ՄՈՄԱԿԱԼ. գրի եւ Մոմեղընկալ. Աշտանակ՝ որ ի վեր կալեալ ունի զմոմեղինակալն. ճրագարան. բազմակ. բազմակալ.


Մոնազն

cf. Միայնակեաց.

· Calfa

NBHL (10)

ՄՈՆԱԶՆ ՄՈՆՈԶՈՆ. Բառ յն. մոնա՛զօն, մօնօ՛զօն. որ եւ մօնա՛խօս. μονάζων, μονόζος, μοναχός monachus, religiosus. Մենակեաց. միայնակեաց. կրօնաւոր. աբեղայ.

Առն միում մոնազնի։ Առ մոնազն մի՝ որ էր երէց վանիցն։ Հօրն տացեն վանաց, զի մոնազն ի նմանէ ձեռնադրի։ Քահանայ եւ կրօնաւոր եւ մոնոզոն մի՛ մտցեն ի դատաստան, զի մի՛ հարկ լիցի երդմանց. (Արծր. ՟Բ. 40։ ՟Գ. 13։ Մխ. դտ.։)

Մոնազն (կամ մոնոզոն) մի՛ իշխեսցէ ամուսնանալ. (Կանոն.։)

Խաբեալք ի մոնազնէ (կամ ի մոնոզոնէ) միոջէ. (Վրդն. պտմ.։)

Ընդ քահանայս եւ ընդ մոնոզոնս եւ ընդ պաշտօնակիցս նոցին։ Ղեւոնդ.։

Ի կերպարանս եւ ընդ պաշտօնակիցս նոցին. (Ղեւոնդ.։)

Ի կերպարանս կամ ի մէջ մոնոզոնաց. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Մոնոզոնաց ցուցար ծայրագոյն, անտոնիէ. (Ժմ. յն.։)

Իսկ (Տօնակ.)

Զգեցեալ էր մոնազն. որ եւ այս ձեւ աղօթողի. իմա՛ գեստ որպէս մոնոզոնի։


Մոռանամ, ացայ

va. vn.

to forget, to be forgetful or unmindful of, to neglect;
— զասելին, to be at a stand, to stop short, not to know what to say, to be put to a stand or to an ou-plus;
մի՛ մո ռանար զիս, don't forget me;
to be forgotten, to fall into oblivion.

· Calfa

NBHL (6)

Ընդէ՞ր զտէր մոռացան ամբարհաւաճք։ Մոռա՛ զժողովուրդ քո եւ զտուն հօր քոյ։ Ոչ մոռացաւ տէր զաղօթս տնանկաց։ Մի՛ մոռանայցես զամենայն բանս զայսոսիկ։ Զօտարսիրութիւն մի՛ մոռանայք.եւ այլն։

Թէ մեք յիշիցեմք զմեղսն, աստուած մոռանայ. ապա եթէ մեք չյիշեմք, եւ ո՛չ աստուած մոռանայ. (Ոսկ. եբր.։)

Մոռանայցի բանն յաչաց ժողովրդեանն։ Անունս մեր մոռասցի ժամանակաւ. (Ղեւտ. ՟Դ. 13։ ՟Ե. 14։ Իմ. ՟Բ. 4։)

Մօրն նեղութիւնքն եւ տրտմութիւնքն մերժեալ մոռանին նմա վասն ծնանելոյն մարդ յաշխարհ. (Նանայ.։)

Լիութիւնք աշխարհիս յակնարկելն մոռանին. (Վանակ. յոբ.։)

եւ հ. ՄՈՌԱՆԱՄ լինի կր. նաեւ ՄՈՌԱՆԻՄ. (որպէս թէ մեռանիլ իրաց ի յուշն) λανθάνω, λήθομαι, ἑπιλανθάνω, -ομαι obliviscor, oblitus sum, latet me. Հանել յուշոյ. չյիշել. անյիշատակ թողուլ եւ մնալ. զանխուլ լինել. (լտ. մէ՛մօռ է յիշօղ, եւ իմմէ՛մօռ, մոռացօղ) մոռնալ.


Մորոսանամ, ացայ

vn.

to madden, to run or go mad.

· Calfa

NBHL (4)

Ընդէ՞ր մորոսանաս։ Պէսպէս մեղօք մորոսացան. (Ճ. ՟Գ.։ Տօնակ.։)

Լա՛ւ է մորոսանալ քան հպարտանալ։ Մորոսանաս, եւ չիմանաս. (Ոսկ. փիլիպ. ՟Ե։ եւ Ոսկ. եբր. ՟Ի՟Ա։)

Յիմարեսցին իշխանք տայանու, եւ խորհրդականք նոցա մորոսասցին. զի՞նչ իցէ մորոսանալ. զի ոչինչ գտանիցեն հնարս իրացն դիւրութեան. (Ոսկ. ես.։)

μωραίνω, -ομαι stulte ago, infatuor. Յիմարիլ. անմտանալ. խենդենալ, խենդութիւն ընել.


Մունաւոր

adj.

having fine carnation colour and beauty.

· Calfa


Մուրանամ, ացայ

va.

to beg, to mendicate, to ask alms, to solicit charity, to be a vagrant.

· Calfa

NBHL (3)

Գործել ոչ կարեմ, մուրանալ ամաչեմ։ Որ նստէրն եւ մուրանայր։ Մուրանայ հաց։ Հաց մուրանայցէ.եւ այլն։

Հաց մուրանային, եւ բերէին նմա ծառայքն իւր. (Եղիշ. ՟Է։)

Միթէ զվայրօք ինչ գալ, եւ մուրանա՞լ պարտ էր վարդապետին. (Սարգ. յուդ. ՟Բ։)


Մաշկանափորտ

adj.

clothed in leather.

· Calfa

NBHL (2)

Որոյ նափորտն՝ փիլոնն կամ հանդերձն է մաշկեայ.

Միահանդերձ մաշկանափորտն սանդալաւոր. (Բուզ. ՟Գ. 14։)


Մառանապետ

cf. Մառնպան.

· Calfa


Մասնագէտ

s.

specialist.

· Calfa


Մասնագիտութիւն, ութեան

s.

speciality.

· Calfa


Մասնաժողով

s.

committee.

· Calfa


Մասնական, ի, աց

adj. gr.

partial;
partitive.

· Calfa

NBHL (8)

Յէակացն ոմանք մասնականք են, եւ ոմանք հանուրք։ Մասնականքն՝ որ կոչին անհատք. (Անյաղթ պորփ.։)

Իմաստասիրութիւն ոչ եթէ ի մասնականացն լինի, որք ի ծորման եւ ի հոսման են, այլ ի հանուցն լինի, որք ոչ փոփոխին. (Սահմ. ՟Ա։)

Մասնականաց յարութեամբս հաւատասջի՛ք եւ հասարակաց յարութեանն. (Երզն. մտթ.։)

Մասնական իշխանութիւնք, կամ յանցանք. (Շիր.։ Սկեւռ. աղ.։)

ՄԱՍՆԱԿԱՆ. Մասն մասն բաժանելի (ողորմութիւն), կամ հանգանակաւ եղեալ.

Ագապն՝ որ մասնականաւ է։ Որ մասնական ասեն. (Կանոն.։)

Իսկ ՄԱՍՆԱԿԱՆ կոչեցեալ անուանք՝ ըստ արդի քերականաց, ոմն, ոք, իմն, ինչ, վերածին ըսն (նախնեաց՝) յանորիշ կամ ի վերբերական անուանս։

μερικός particularis, partialis, privatus. որ եւ ՄԱՍՆԱՒՈՐ. Որ ինչ անկ է մասին եւեթ. առանձնական. անհատ. եղական. անհատական.


Մասնակից, կցի, կցաց

adj.

sharing in, participating;
— լինել, to partake of, to be a party concerned, to take a share.

· Calfa

NBHL (4)

Որով օրէնսդրին մասնակից գտայց սրբեցեալ։ Մասնակից շնորհընկալ՝ հայրական գթութեանն. (Նար. ՟Կ՟Ը. եւ Նար. կուս.։)

Մասնակից լինիցիմք պսակաց նոցին. (Ոսկ. յհ. ՟Ա. 36։)

Մասնակից լինի յուդայի իսկարիովտացւոյց. (Վրք. հց. ՟Բ։)

Ի սկզբանէ սրբոցն մասնակից արա՛ զիս։ Հատանեն ընդ մէջն, եւ մասնակից առնեն անհաւատիցն. (Յհ. գառն. աղ. եւ Յհ. գառն. խր.։)


Մասնակցութիւն, ութեան

s.

participation, share.

· Calfa

NBHL (3)

Անպիտան աստուծոյ եւ սրբոցն մասնակցութեան։ Թէ ընդ արդարսն մասնակցութեան, յորոց զրկեցայ. (Նար. ՟Թ. ՟Ի՟Դ։)

Ի մերոց հարանցն մասնակցութենէ հեռանալ. (Վրդն. պտմ.։)

Յամենայն մասնակցութենէ մեղաց. (Ժմ.։)


Մասնաչափ

s. ast. vernier scale, nonius.

· Calfa


Մասնատուփ, տփոյ

s.

pyx, ciborium.

· Calfa


Մասնաւոր, աց

adj.

particular, special;
private.

· Calfa

NBHL (8)

Ի մասնաւորէն ընդհանուր ծանիցի. (Ճ. ՟Ա.։)

Եղեւ այնպիսի ինչ մասնաւոր յայտնութիւն. (Սեբեր. ՟Է։)

Մասնաւոր կրիւք՝ որք փրկչին անկք։ Մասնաւորաւն՝ որ ինեաքն կրի՝ բոլորն մեր կարիս խոնարհի. (Արշ.։)

Զմասնաւորն աստ, եւ զբովանդակն առ հանդերձեալսն հատուցանել ամենեցուն. (Ասող. ՟Գ. 29։)

Մասնաւորօք բանիւք ի հանդէս նորին ջանացի։ Միոյ մասնաւոր բարւոյ։ Ի մասնաւորի ինչ ճառելով նշանակել. (Նար. ՟Ի՟Զ. ՟Կ՟Բ. ՟Ղ՟Գ։)

Մասնաւոր (այսինքն ինչ մի) հարկիլ։ Հարկելով յունաց, այլեւ մասնաւոր ինչ եւ պարսից. (Խոր. ՟Բ. 23։ ՟Գ. 10։)

Մասնաւոր քահանայիցն հրամայեալ է։ Օրինացն մասնաւորաց։ Զծնօղս՝ որք ծնանին զմասնաւորսն. իբր իւրաքանչիւր մի ըստ միոջէ. (Փիլ. քհ.։)

μερικός particularis, partialis, privatus. Մասնական, առանձնական. ըստմասնեայ. որ ինչ է ըստ ասին եւեթ. չափաւոր. սակաւ. եւ Եզական. անհատ. իւրաքանչիւր.


Մասնաւորաբար

adv.

cf. Մասնաւորապէս.

· Calfa

NBHL (4)

μερικῶς particulariter, et ex parte. Մասնաբար. եւ Մանրամասնաբար. ըստ մասին, եւ ըստ իւրաքանչիր մասին. ուրոյն. առանձնաբար.

Յայտնեալ մասնաւորաբար, այլ ոչ կատարելապէս։ Ընկալան, այլ մասնաւորաբար։ Մասնաւորաբար եւ համառօտապէս. (Եղիշ. մկրտ.։ Սարգ. յկ. ՟Թ։ Արծր. ՟Ա. 9։)

Զմնացեալ բանն տեսցուք մասնաւորաբար։ Որպէս խոնարհագոյն մասնաւորաբար գրեմ։ Ոչ երբէք յագի աշխատութեամբք, մինչեւ մասնաւորաբար ըստ օրինին զամենայն ի գլուխ ածիցէ. (Խոսր. պտրգ.։ Արծր. ՟Ա. 1։ Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Միջասահման իմն երեկորինս է ժամ՝ տուընջեան եւ գիշերոյ, սակս որոյ եւ երկոցունց մասնաւորաբար ե՛ւ հարազատասցի սա, ե՛ւ օտարացեալ գտցի. (Յհ. իմ. ատ. այսինքն մասամբ, եւ մասամբ իւիք։)


Մասնաւորապէս

adv.

particularly, specially, in particular.

· Calfa

NBHL (3)

Որոց՝ թէ կամեցեալ էին, կարօղ էին մասնաւորապէս վնասել. (Փարպ.։)

Մասնաւորապէ՞ս, եթէ կիսոյ գանիցն եմք պարտական. (Վրք. հց. ՟Դ։)

Մասնաւորապէս եղեւ գիտութիւնն, եւ ոյ ամենայնին. (Լմբ. ժղ.։)


Մասնաւորեմ, եցի

va.

to communicate, to impart;
to distribute, to divide, to share;
to contribute, to give.

· Calfa

NBHL (6)

Ապրուստ կերակրոյ փշրանաց հացի ի բազմազեղդ քո սեղանոյ մասնաւորեսցես։ Ըստ ճարակօղն քաղցկեղի առ բնաւ անդամս մասնաւորեալ զախտին տարածումն. (Նար. ՟Լ՟Է. եւ ՟Ժ՟Ը։)

Ի ժամանակի գինւոյն ի գինւոյ անտի մասնաւորեցէ՛ք զբաժինն աստուծոյ. (Շ. ընդհ.։)

Ըստ մարմնոյն աճմանն առ սակաւ սակաւ մասնաւորէր զաստուածային զօրութինն (առ արտաքս), որչափ բաւէին մարդիկ տանել. (Մեկն. ղկ.։)

Յաւելորդացն մասնաւորել զկարօտեալսն. (Իգն.։)

Զհաղորդութիւնս զայս մասնաւորեա՛ ճաշակման երեկոյին աշակերտացն. (Պտրգ.։)

μερίζω partior, participem facio, communico. Մասն ինչ տալ. մասնակից առնել. հաղորդել (զիմն կամ զոք). բաշխել. բաժին հանել. ըստ մասին ցուցանել. հաւասարել.


Մասնաւորիմ, եցայ

vn.

to participate, to partake, to share in, to take part in, to be concerned, to interest oneself;
— ընդ հարկաւ, to contribute in some measure.

· Calfa

NBHL (9)

Որոց մասնաւորիլ եւ զմեզ արժանի՛ արա. (Ժմ.։)

Մասնաւորիմք նահատակութեանցն (վկայից) ի ձեռն սիրոյն եւ աշխատութեան. (Սարկ. պատկ.։)

(Ժառանգութեան) նմանապէս մասնաւորեսցին զոյգ։ Ժառանգել ոչ կարեն, եւ ոչ մասնաւորիլ. (Մխ. դտ.։)

Երկինք եւ ծով մասնաւորեալք զուրախութիւն փրկչին. (Ճ. ՟Գ.։)

Զուգեալք ընդ արիանոս, եւ մասնաւորեալք ընդ նոսին զառ ի յաստուածութիւնն ամպարշտութիւն. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Խաչ արծաթեղէն, յորում ի տէրունական խաչէն էր մասնաւորեալ. այսինքն մասն մի եդեալ. (Կաղանկտ.։)

Խաչ մի արծաթեղէն՝ մասնաւորեալ ի տէրունական խաչէն. (անդ։)

Այս եղեւ սկիզբն հայոց մասնաւորիլ (կամ մասնաւոր մտանել) ընդ հարկաւ հռովմայեցւոց. իմա՛, մասնաւոր ինչ հարկս տալ, կամ ըստ մասին հարկատու լինել։

եւ հ. (յն. ոճով). μερίζομαι particeps fio, communicor, sortior. Մասնակից եւ հաղորդ լինել՝ գտանիլ. ստանալ ըստ մասին. վիճակիլ մասին.


Մասնաւորութիւն, ութեան

s.

particularity, speciality;
singularity.

· Calfa


Մատաղանամ, ացայ

vn.

to bloom again;
to renew one's youth, to grow young again.

· Calfa

NBHL (1)

Նորափետուր զարդարեսցին. այս եւ ի մկրտութեանն կատարի, զի մատաղանան եւ նորոգին վերստին. (Գէ. ես.։)


Մատանակ

s.

finger, hand;
ի — արկանել, to seize, to take possession of, to subject, to subdue;
to win complete power over.

· Calfa

NBHL (1)

Երբ կամեցաւ զսաւուղ ի մատանակ որովայնակոչին արկանել. (Ոսկ. մ. ՟Գ. 33։)


Մատենագէտ

adj. s.

book-learned, lettered, learned, erudite, skilled in literature;
man of letters;
bibliographer.

· Calfa

NBHL (3)

Գիտակ մետանից եւ դպրութեանց. գրագէտ. ատենադպիր. դպրապետ.

Ծերքն մատենագէտք (յն. մատենից). (Եզեկ. ՟Ի՟Է. 9։)

Եթէ զինուոր տեսանեմ, մահու ակնունիմ, եթէ մատենագէտ, մուրհակի կորստեան. (Նար. ՟Ի՟Գ։)


Մատենագիտութիւն, ութեան

s.

bibliography.

· Calfa


Definitions containing the research նա : 10000 results

Բազմաբիւրաւոր

cf. Բազմաբիւր.

· Calfa

NBHL (1)

Զինչպիսի՞ հնարիւք լուծանել կարասցուք զկապ սիրոյ պարսկայնոյն, եւ հայկազինն բազմաբիւրաւորի. (Խոր. ՟Ա. 24։)


Անսպառական

cf. Անսպառ.

· Calfa

NBHL (1)

Զսպառնացեալսն տրտմութիւնս անսպառելիս. (Դիոն. եկեղ.։)


Անսպառելի

cf. Անսպառ.

· Calfa

NBHL (1)

Զսպառնացեալսն տրտմութիւնս անսպառելիս. (Դիոն. եկեղ.։)


Անսպառութիւն, ութեան

s.

inexhaustible state.

· Calfa

NBHL (1)

Անսպառն գոլ. մշտնջենաւորութիւն.


Անսպի

adj.

unscarred.

· Calfa

NBHL (4)

Որ չունի սպիս, վէրս, նշան վիրաց. անարատ. ամբիծ. եարասըզ, զէրէսիզ, փերէսիզ, լեքեսիզ.

Արար զմեզ անսպիս եւ անարատս. (Եղիշ. ՟Ը։)

Լեառն՝ որ է կուսական արգանդն, անսպի մնաց եւ անթերանալի. (Համամ առակ.։)

Ի բերանոյ առիւծուն զգառինս իւր ապրեցոյց անսպի եւ անվնաս. (Վրք. հց. ձ։)


Անստացուած, ից

adj.

without means, without property, poor.

· Calfa

NBHL (4)

ἁκτήμων. nihil possidens, inops, pauper. Ոյր ոչ գոն ստացուածք. անինչ. աղքատ, մանաւանդ կամաւորն.

Անստացուած միայնակեաց՝ ճանապարհորդ թեթեաւգնաց. (Վրք. հց. ձ։)

Կրօնաւորաց անինչս եւ անստացուածս լինել. (Շ. ընդհ.։)

Անստացուած կենցաղս ստանալ. (Վրք. ոսկ.։)


Անստեղծ, ից

adj.

uncreated

· Calfa

NBHL (1)

Ոչ կեղծեալ, չհնարեալ ստութեամբ.


Անստին

adj.

without breast or udder;
without milk.

· Calfa


Անստուեր, աց

adj.

unshadowed, unclouded, clear, light.

· Calfa

NBHL (3)

ἅσκιος. umbra carens, inopacus, lucidus, clarus. Ուր չիք ստուեր, կամ մթութիւն. անաղօտ. լուսաւոր. պայծառ. ուր որ շուք չկայ. քէօրկէսիզ, նուրանի, րուշէն.

Յարեգակնային ճառագայթիցն եւ յանստուեր տապոյն զովացեալ. (Մագ. ձ։)

Անստուեր իմաստութիւն, կամ յիշատակ, յոյս, փառք։ Անստուեր եւ անապական զճշմարտութեանն բան ամենայն ազգաց ծանուցին. (Նար.։)


Անստուերագիծ

adj.

evident manifest;
indelible.

· Calfa


Անստուերագիր

cf. Անստուերագիծ.

· Calfa


Անստուերափայլ

adj.

glittering, luminous, brilliant, bright.

· Calfa


Անստութիւն, ութեան

s.

veracity, without falsehood.

· Calfa

NBHL (3)

Արժա՛ն է ընդունել զանստութիւն մտացն խոստովանեցելոյ։ Իմացեալ լինի ոչ դուզնաքեայ եւ յայլոցն անստութեամբ եսովպոս. (Փիլ. լին. եւ Փիլ. լիւս.։)

Ի կողմն անկանել ճանապարհին՝ զոր հալածէրն, որ է նոյն ինքն ճշմարտութիւնն, անստութեամբ գնալով ի նմա. (ՃՃ.։)

Որպէս եւ ուսաք իսկ ի բնական արանց, որ անստութեամբ տան հաւանութիւ իմաստնասէր մարդոյ. (Եղիշ. խաչել.։)


Անսրբութիւն, ութեան

s.

uncleanness, impurity.

· Calfa

NBHL (1)

Զանսրբութիւնս իմ իմանալով՝ ողբամ հանապազ. (Եփր. խոստով.։)


Անսրտնութիւն, ութեան

s.

good-humour, mildness.

· Calfa

NBHL (1)

Անսրտնութեամբ եւ աննախանձ բարոյիւք. (Մխ. դտ.։)


Անսփոփելի

cf. Անսփոփ.

· Calfa


Անվախճան, ից

adj.

endless, eternal.

· Calfa

NBHL (6)

ἁτελεύτος. fine carens, ἁκατάλυτος, αίδιος , ἁνήσυτος. perpetuus, aeternus, qui perfici non potst, sempiternus. Որոյ չիք վախճան. անվախճանելի. անկատարած. եւ անկատարելի, անեզր. անանց. անլուծանելի. մշտնջենաւոր. վերջ չունեցօղ, որ լմննալիք չունի. սօնսուզ. նիհայէթսիզ.

Աներկիւղ. անահ. գօրգուսուզ.

Ամւրն երնջակայ անվախ եւ անսասան ի հնարից մարդկան. (Ուռպ.։)

Ի միւսն աներկիւղ եւ անվախ մերձենայցէ. (Մանդ. ՟Ժ՟Է։)

Կենացն անվախճանից. (Եբր. ՟Է. 16։)

Անվախճան հատուցմունք, կամ արքայութիւն. կամ կորուստ, պատուհաս. նախատինք. սպանդ, վիշտ. (Ագաթ.։ Փարպ.) (Նար.։)


Անվաճառ

adj.

unsaleable.

· Calfa


Անվայելուչ

cf. Անվայել.

· Calfa

NBHL (4)

Յոյժ անվայելուչ է բարւոք նախածնողին։ Ո՞ւմ ոչ թուեսցի անվայելուչ։ Լքանելոյ յանվայելուչ նիրհումն. (Պիտ.։)

Վէմ հնացեալ անվայելուչ լինի շինուածոյ. (Իսիւք.։)

Բնակէր յանապատի խոշոր եւ անվայելուչ կենօք. (Զքր. կթ.։)

Անվայելուչք եւ վատափառք. (Պիտ.։ (զոր մարթ է իմանալ եւ Զրկեալ ի վայելից կամ ի վայելմանց։))


Անվայրափակ

adj.

unlimited, unbounded;
incomprehensible.

· Calfa

NBHL (2)

Որ անվայրափակդ ես յամենայն արարածոց. (Զքր. կթ.։)

Անարատ տաճար անվայրափակ բանին աստուծոյ. (Շար.։)


Անվան

adj.

that cannot be repulsed or put to flight, invincible, impregnable.

· Calfa

NBHL (2)

Ախոյեան անվանական. (Նար. ՟Ծ՟Ա։)

ԱՆՎԱՆ որ եւ ԱՆՎԱՆԱԿԱՆ ἁδάμαστος. indomitus, invictus. Զոր չէ հնար վանել ի բաց. անվանելի, անշարժ. անյաղթ. հզօր. անպարտելի. անդրդուելի. անջնջելի. անկորուստ, անեղծ.


Անվանելի

cf. Անվան.

· Calfa

NBHL (1)

Ամենայնիւ կարող, եւ անվանելի։ Անվանելի արուեստից։ Հոգեղինացն եւ անվանելեացն։ Անվանելի օծութիւն։ Անվանելի փառօք պսակեալ. (Նար.։)


Անվաստակ

adj. adv.

indefatigable;
idle, lazy;
without fatigue.

· Calfa

NBHL (6)

ἁκάματος. indefessus. Որ ոչն վաստակի, այսինքն ոչ յոգնի. անաշխատ, իբր անխոնջ. անձանձրոյթ. չյոգնօղ. եօրուլմազ. իւշէնմէզ.

Անվաստակքն զիա՞րդ արդիւնարարք լինիցին. (Խոսր.։)

Անարդիւն. յետնեալ ի պիտանի գործոց, կամ ի վարձուց ըստ վաստակոց. անշահ. անօգուտ. եմէկսիզ. ֆաիտէսիզ.

Խառնափնդորելով զեղբարսն անվաստակ հանէ. (Նեղոս.։)

Ջանան առնել զքեզ զրաջանս եւ անվաստակս ի վաստակոց արդարութեան. (Մանդ. ՟Զ։)

Ամենայն բժիշկք խափանեցան յարուեստից իւրեանց, եւ անվաստակք եւ անշահք մնացին. (Հ=Յ. սեպտ. ՟Ի՟Դ.։)


Անվար

adj.

uncultivated.

· Calfa

NBHL (3)

Իբր Ոչ վարեալ կամ չհերկեալ եւ ոչ ցանեալ. վարուցան չեղած, չբանած. գըր. եապանի. կամ Անվայր, որպէս Անշէն, եւ որպէս Չունօղ զտեղի կամ զպէտս կարեւորս. (զի տարտամ են գրութիւնքս, եւ իմաստքս առաջիկայ.)

Զանվար եւ զապառաժուտ դաշտսն մարգաւէտ արարեալ՝ երփնատունկ ծառօք ծաղկեցուցեր. (Կեչառ. յաղեքս.։)

Ապականեաց ամենայն մարմին զճանապարհս. զի անվար կենաց խառնավար է մարմին. (Փիլ. լին. Ա. 99։)


Անվարժութիւն, ութեան

s.

unskilfulness, inexperience.

· Calfa

NBHL (1)

Անվարժութիւն՝ անբաւ աղէտ։ Ոյք անվարժութեամբ դերեւանան. (Պիտ.։)


Անվարձ

adj.

without salary, unpaid;
without merit or recompense.

· Calfa

NBHL (5)

Միայնակեաց սնափառ՝ մշակ անվարձ։ Ի զուր ախատիս, եւ անվարձ ելանես. (Նեղոս.։)

Սնափառի պահք անվարձ եւ աղօթք անշահք. (Կլիմաք.։)

Բժշկութիւն անվարձ եւ ինքնամատոյց. (Առ որս. ՟Է։)

Յամենայն կորուստ հաւատարիմ լինել եւ անվարձ։ Անվարձ եւ զայս հրամայէ. (Մխ. դտ.։)

Մի՛ ի վաստակոց ծուլասցուք, եւ անվարձս գնասցուք. (Մանդ. ՟Ժ՟Ը։)


Անվաւեր

adj.

invalid, null, illegal, insufficient;
apocryphal;
— առնել, to invalidate.

· Calfa

NBHL (4)

ἅκυρος, irritus, οὑκ ἁξιόπιστος, fide non dignus, ἁβέβαιος, inconstans, invalidus, παραλειπτέον, rejiciendum. Ապախտ. ընդունայն. ոչ արժանահաւատ. անհաստատ. անոյժ. անզօր. տկար. անընդունելի. ոչինչ. մերժելի. ի դերեւ ելեալ. (լծ. պ. պավեր, հաւատալի). պադալ, գարարսըզ, գուվվէթսիզ.

Անվաւեր եւ փոփոխական ամենայն ինչ եղեւ։ Սոցա տառապանքն եւ հեծութիւնն անվաւեր առնէ զհեշտութիւնն. (Շ. ատեն.։) (Լմբ. սղ.։)

Ի քակտումն աղանդոյ անվաւեր չարափառութեանն։ Առանց հաւատոց՝ ամենայն ինչ անվաւեր է. (Ի գիրս խոսր.։)

invalidum, non valens. ասի ըստ իրաւաբանից՝ Յոչինչ գրելին. ի դերեւ ելեալն. ընդունայն. որ չանցնիր, բան չի սեպուիր, փուճ. կեչմէզ, պադալ, պօշ.


Անվաւերական, ի, աց

cf. Անվաւեր.

· Calfa

NBHL (1)

Անվաւերական մատենագրութիւն։ Մատեանք աստուածեղէնք, կամ անվաւերականք (արտաքինք)։ Ամենայն գործառնութիւնք նոցա անվաւերականք. (Մագ. ՟Ե. ՟Ժ. լ։)


Անվեհեր

adj. adv.

intrepid, fearless, courageous, bold;
intrepidly, fearlessly, boldly.

· Calfa

NBHL (3)

Ջանայք անվեհեր մտօք. (Փարպ.։)

(լծ. հյ. անահ, անվախ. որ եւ յն. ա՛ֆօվօս. իսկ լտ. իմբիճէր անպղերգ) ἅοκνος, impiger, ἁνυπέρθετος, cunctationis nescius, ἅφοβος, intrepidus. Արի եւ փոյթ. ժիր եւ մտադիւր. աչալուրջ. որ չէ վատ եւ թոյլ. անյապաղ. անդանդաղ. անկասելի. եւ Աներկբայ. աներկիւղ. համարձակ. անպատկառ. գօրգմազ, սէրպէսթ, ճէսուր.

Անվեհեր մատուցանէ զիւր պատուիրանապահսն յիւր բնութիւնն։ Առաջի ամենեցուն անվեհեր քարոզել. (Ագաթ.։)


Անվերակացու

adj.

without inspector, without superintendent.

· Calfa

NBHL (4)

ἁπροστάτευτος. rectore et adjutore carens, desertus. Որ չունի զոք վերադիր. անհոգաբարձու. անտերունչ. անոք. անտեսուչ. անառաջնորդ. անտէր.

Ոչ միայն սովն դառնագոյն է, այլեւ անվերակացու յառաջնորդաց կալ. (Ոսկ. ես.։)

Անվերակացուս եւ անառաջնորդս. (Սարգ. ՟ա. պ. ՟Զ։)

Զայլն ամենայն (մասունս զոհին) թողուլ աննուէր եւ անվերակացու. (Սարկ. լուս.։)


Անվերարկելի, լւոյ, լեաց

adj.

inconcealable, with out pretext.

· Calfa


Անվերարկու

adj.

without cloak or mantle.

· Calfa

NBHL (1)

Անվերարկու ի տարտարոսի։ Անվերարկու ծանակութիւնք։ Մի՛ անվերարկու առներ զսառուցեալն. (Նար. ՟Ի՟Զ.։ Նար. կ.։ Նար. ՟Ձ՟Է։)


Անվէր

adj.

unwounded, invulnerable.

· Calfa

NBHL (2)

Անվէր մնաց նահատակն. (Արիստակ. նաւակատ.։)

Զայս (խորհուրդ՝) անվէր միտք ծնան. (Փիլ. նխ. ՟բ.։)


Անվթար

adj. adv.

exact, precise, perfect;
exactly, precisely.

· Calfa

NBHL (9)

(լծ. յն. ա՛ֆթօրօս. եւ հյ. անվթարելի. թ. ֆէթհ օլմազ. ἅπτωτος, ἁδιάπτωτος, ἁκέραιος, ἁνέπαφος. illaesus, inconcussus, integer, intactus. Անեղծ. անվնասելի. անաղարտելի. անխախուտ. անքոյթ. աներկեւան. անվտանգ. անարատ. անվրէպ. անսայթաք. անփորձ. անսասան. պօզուլմազ, քետէրսիզ, եմին գարարլը, խադասըզ.

Անվթար նահատակութիւն. հանդէս, հանդիսութիւն. կամ կեանք, ցնծութիւն, տեսիլ. (Պիտ.։ Մագ. ՟Ի՟Ը։ Լմբ. ատ.։ ՃՃ.։)

Խարիսխ զնաւն ի հողմոյ անվթար պահէ. (Ոսկ. եբր.։)

Ամենայն ոչ գողացեալք՝ տեառն կայ մնայ անվթար. (Նիւս. երգ.։)

Եւ քանի՜ վշտաց եւ ի փորձանաց հասելոց ի վերայ իմ՝ անվթար պահեցեր զիս փրկիչ. (Բենիկ.։)

Առանց վնասու. անվտանգ. քաջիկ. աջողակի. անդրէպ.

Ուր անվթարն մնան. (Ոսկ. մ. ՟Ա. 12։)

Յարաձգեալ մնայ անվթար. (Նար. ՟Ժ։)

Կարացեալ անվթար զանցիցն առնել գնացս։ Առ ի յանվթար բխել զառատ բերոցն լիաբեր արմտիս. (Պիտ.։)


Անվթարելի

cf. Անվթար.

· Calfa


Անվթարութիւն, ութեան

s.

exactness.

· Calfa

NBHL (1)

Արքունի պողոտայս առ անվթարութիւն ոգւոց բաղձացեալք (յն. բաղձացելոց) միշտ լաւագոյն գնացիցն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Անվիշտ

adj.

without pain, that has nothing to suffer.

· Calfa

NBHL (2)

Առն անվշտի, եւ յաջողելոյ յամենայնի. (Սիր. ՟Խ՟Ա. 2։)

Ո՛չ է անվիշտ տէրունական հրամանացն լռութիւն. (ՃՃ.։)


Անվիրաւոր

adj.

invulnerable

· Calfa

NBHL (4)

Անվիրաւոր կացցէ ի նետից թշնամւոյն. (Նեղոս.։)

Յուղարկէր զնա անվիրաւոր. (Մեսր. երէց.։)

Փութան ճողոպրել՝ անվիրաւորելիք մնալով. (Պիտ.։)

Անվիրաւորելիս պահելով (ի գազանաց). (Խոսրովիկ.։)


Անվիրաւորելի

cf. Անվիրաւոր.

· Calfa

NBHL (4)

Անվիրաւոր կացցէ ի նետից թշնամւոյն. (Նեղոս.։)

Յուղարկէր զնա անվիրաւոր. (Մեսր. երէց.։)

Փութան ճողոպրել՝ անվիրաւորելիք մնալով. (Պիտ.։)

Անվիրաւորելիս պահելով (ի գազանաց). (Խոսրովիկ.։)


Անվկանդ

adj.

firm, determined, steady, resolute, invincible, inexpugnable.

· Calfa

NBHL (1)

Անվկանդ, անբիծ կամ անվնաս։ (Ըստ Հին բռ.)


Անվճար

adj.

invaluable;
unpaid;
infinite, endless.

· Calfa

NBHL (2)

Անզեկուցանելի եւ անվճար։ Յաճախ եւ անվճար։ Յանվճար տանջանաց։ Անվճար ախտից եւ չարեաց։ Անվճար զբաղմանց. (Փիլ.։)

Զանվճար տանջանացն տոյժս. (Նար. ՟Բ։)


Անվստահ

adj.

distrustful, suspicious;
— լինել, to distrust, to suspect.

· Calfa

NBHL (2)

Այլ եւ դառնալոյ իսկ մեզ անդրէն՝ անվստահ եմ շատ. (Պրպմ.։)

Գիտացի՝ եթէ լինի հայր, զորս ոչ ծնաւ յաղագս պատուոյ առաքինութեանն, եւ փախեայ յանվստահ որդեծնութենէն. (Եփր. յաւետ.։)


Անվտանգ

adj.

out of danger, safe;
unhurt, free from harm.

· Calfa

NBHL (3)

ἁκίνδυνος, periculo vacans, ἁκινδυνότερος, minus periculosus. Ազատ ի վտանգից. անվնասելի. անվնաս. թէհլիքէսիզ.

Անվտանգ ի նեիցն մնացեալ. (Մագ. ՟Գ։)

Անվտանգ եւ անվնաս զաշխարհն թողլով. (Յհ. կթ.։)


Անվտիտ

adj.

fat, plump.

· Calfa

NBHL (2)

Անվտիտ անցեալ գնայր յեկեղեցեաց գաւառ. (Խոր. ՟Գ. 2։)

μὴ διαφθάρμενος. non corruptus. Որ չէ վտիտ կամ վտտեալ. անեղծ. անվնաս.


Անվրդով

adj. adv.

untroubled, tranquil;
peacefully, quietly.

· Calfa

NBHL (1)

Հիմունք եկեղեցւոյ անվրդով մնացեալ կանգնէին. (Յհ. կթ.։)


Անվրէպ

adj. adv.

unfailing, punctual, exact, regular, correct, sure, certain;
without fail, punctually, precisely, exactly, correctly.

· Calfa

NBHL (6)

ἁψευδής, ἁπήραντος. infallibilis, illaesus. Ազատ ի վրիպանաց. անսխալ. անսուտ. հաւաստի. աներկբայ. ուղիղ. ողջիկ. անվնաս. անքոյթ. անվտանգ. եանզըլմազ, խադասըզ, շիւպհէսիզ, թէհլիքէսիզ.

Անվրէպ լիցին կենաց աւետիք. (Ագաթ.։)

Աղեղնաւորք անվրէպք կորովիք. (Բուզ. ՟Դ. 20։)

Յանվրէպ մետաղս աքսորեալ. (Անան. նին.։) իմա՛, անզերծ, կամ անհրաժեշտ։

ἁπαράλλακτος. immutabilis. Անայլայլակ, անյեղլի, աննփոփոխ.

ἁνυπερθέτως. sine more, ἁπαραλλάκτως, constanter, prorsus. Առանց վրիպելոյ կամ զանց առնելոյ. անյապաղ. հաւաստեաւ. անշուշտ. նմենայնիւ. շիւպհեսիզ, թահգիգ.


Անտաղտուկ

cf. Անտաղտկալի.

· Calfa

NBHL (2)

Զամենայն թեթեւ եւ անտաղտուկ կրել. (Շ. ՟ա. պետ. ՟Ձ՟Ա։)

Խնայելով, եւ անտաղտուկ խօսի ընդ նոսա։ Հեզ կոչի նա, զի զօրէնս հեզութեան անտաղտուկ եդ, եւ ասաց, ուսարո՛ւք յինէն. (Տօնակ.։)


Անտանելի, լւոյ, լեաց

adj.

insupportable, intolerable, heavy, burdensome;
incomprehensible, inconceivable.

· Calfa

NBHL (6)

ἁφόρητος. importabilis. Զոր չկարէ ոք տանել. իբր Անբառնալի առ ծանրութեան.

ἁχώρητος, ἁνεκχώρητος. qui capi, comprehendi non potest, immensus. Անըմբռնելի, անպարունակելի, անպարագրելի, անչափ, անհնարին.

intolerabilis, molestus. Անբերելի, այսինքն անըմբռնելի. անկարելի. ծանր. եւ Դժուարին. անհնարին. չէքիլմէզ. թէհամմիւշ օլունմազ. գապիլսիզ.

Անտանելի թշուառութիւնք, կամ պատրանք, վնասակարութիւն. (Պիտ.։)

Անհնարին եւ անտանելի է ինձ եւ անկարելի՝ առնել ինչ հակառակ (հօր). (Ոսկ. ՟Ա. 37։)

Սակս անտանելի գոլով յաղագս մարդոյ իմանալ ումեք օտար բնութիւն զբազուկն կամ զաջն եւ զմատն. (Աթ. ՟Ը։)


Անտամուկ

adj.

without moisture, dry.

· Calfa

NBHL (2)

ἅνικμος. humoris expers. Անմասն ի տամկութենէ կամ ի հիւթոյ խոնաւութեան. թացութիւն չունեցօղ, չոր. գուրու.

Բերանք (ըմպողաց զգինի) զի իմն է եւ խոնաւագոյն. փոքր ինչ անցեալ՝ ցամաք եւ անտամուկ յանդիմանին. (Բրս. արբեց.։)


Անտաշ, ի, ից

adj.

rough, unpolished;
hard.

· Calfa

NBHL (1)

Անտաշ ի մարդկային հնարից արձանօքն հոգւեոր վիմաց։ Միոյ տաճարին քարինք առ իւրաքանչիւր յօդ անտաշ դարձան. (Լմբ. ատ.։)