Your research : 29 Results for նու

Entries' title containing նու : 1438 Results

Definitions containing the research նու : 3707 Results

Պարտակ

s.

mask, veil, cover.

• ՆՀԲ մեկնում է «ծածկոյթ, թումբ կոյտ, հողակոյտ, բլուր, բանակ, բա-նակետղ» և ըստ այսմ ստուգաբանում է պատրուակ, լծ. թրք. պայըր «բլուռ զառիվայր»։ Müller SWAW 38, 573-75, և 590 պրս. parda «վարագոյր»։


Պարտանք

s.

charm, talisman.

• ՆՀԲ մեկնում է իբր «պարտակ, պա-տըրուակ կամ ծրար (կախարդական)»։


Պարտէզ, տիզաց

s.

garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.

• , ի-ա հլ. «այգի, բանջարանոց, ծաղկանոց, մրգաատան ևն» ՍԳր. որից պարտիզարար Կոչ. 116. պարտիզպան Յհ. ի. 15. Վրք. հց. պարտիզապան Ոսկ. ես 464. Եփր. համաբ. 28. Պղատ. մինովս. պարտի-զանալ «ծլիլ, ծաղկիլ» Նիւս. երգ. պարտի-զիկ Յհ. կթ. Վրք. հց.։ Նոր բառեր են՝ պար-տիզպանուհի, մանկապարտէզ, պարտիզ-պանական ևն։

• = Հահլ. *nardēz հոմանիշից, որի հետ նոյն է պրս. [arabic word] pālēz «պարտէզ». սրա հին ձևն է զնդ. [other alphabet] pairidas̄za, որ կազմուած է pairi «շուրջ»+diz «փորել, շի-նել, դիզել» բառերից և նշանակում է բուն «շուրջանակի ցանկապատ»։ Շատ նշանաւոր էին աքեմենեան պարսիկ իշխանների պար-տէզները. և նիւթի հետ բառը այն ժամանա-կից սկսեալ տարածուել է դէպի Արևմուտք. այսպէս ասուր. pardisu, ասոր. [syriac word] pardāisa «պարտէզ», [syriac word] ❇pardaispānā «պարտիզպան», եբր. [hebrew word] pardēs «պար. տէզ», արաբ. ❇ ︎ firdaus «ծառաստան, պարտէզ, դրախտ» (սրանից էլ ֆիրդուսի բանաստեղծի անունը, իբրև «դրախտաբը-նակ»), [arabic word] fālīz «պարտէզ», յն. παραῦεισος (Boisacq 746, 949), լատ. paradisus «պար-տէզ, երկրային կամ երկնային դրախտ», իտալ. paradiso, ֆրանս. paradis «դրախտ»։ Քռենոփոն վկայում է բառիս ծագման մա-տին՝ հետևեալ հատուածում. ἐπιμελεῖται του-των ὄπως ϰῆποί τε ἐσονται, սί παράδεισοι ϰαλού-μενοι, πάντων ϰαλῶν τε ϰαγαϑῶν μεστοὶ ὅσα ἠ γη φύειν ϑέλει «հոգս է տանում որ լինին այն այգիները, որոնք պարտէզ են կոչւում, բո-լոր այն գեղեցիկ և լաւ բաներով լցուած, որ երկիրը արտադրել կարող է». (տե՛ս Scrip-torum classicorum bibliotheca Oxoniensis, Aenophontis opera, Marchant, Oxonii Բ. գլ. Դ. § 13)։-Հիւբշ. 229։

• Schrōder, Thesaur. 56 ստուռառա-նում է պարտ սէզ (այսինքն պիտանի կանաչներ) և մեզանից փոխառեալ է դնում միւսները։ Ըստ այսմ նաև Վիս-տոնեանք, թրգմ. Խոր. յռջ. էջ 6 հայե-ռէնից են դնում յն. և լտ. ձևերը, որ ուրիշ գիտուններ մար կամ պարսիկ են համարում։ Աւգերեան, Լիակ. վրք. սրը-բոց. հտ. Բ. 221 նոյն է գտնում պրս. և ուրիշ լեզուների հետ։ ՆՀԲ լծ. եբր. ւտ. ւն. և արաբ. ձևերը։ Lag. Urgesch. 634 կցում է յն. և զնդ. ձևերին, բայց հայը իրանեանից փոխառեալ է դնում։ Մ. Մսերեանց, Ճռաքաղ 1859, 430 հա-յերէնից փոխառեալ է դնում բոլորը «Եբրայեցին դրախտին անուն տայ ֆարտէս, բայց Հայդ պնդեա՛ թէ այն մերն իսկ է պարտէզ»։ Ուղիղ են նաև Muller SWAW 38, 594, Justi Zendsn 180, Տէրվ. Նախալ. 87 ևն։ Բառիս վրայ մի գեղեցիկ քննութիւն ունի Meillet MSI 17. 250, ուր ցոյց է տալիս թէ հայր աքեմենեան ժամանակից է փո-խառեալ և այս հնութեան պատճառով է որ իրանեան d ձայնի դէմ ունի տ։


Պարտքաշ

s.

Fasgard, Persian sect and book.

• «պարսկական մի աղանդ». մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Գիտէր և զա-մենայն պարտքաշն, ուսեալ էր և զբոզպա-յիտն, ունէր և զպահլաւիկն և զպարսևա-դենն. քանզի այս հինգ կեղտք են՝ որ գրա-ւեալ ունին զամենայն օրէնս մոգութեանն»։ = Բառիս ուղիղ ձևն էր պարտքաշ. բնագրի մէջ այստեղ դրուած էր զամենայն պարտ-քաշ, ինչպէս ունի տպ. Պօլսոյ 1823. սրա համառօտառրեալ զամ պարտքաշ ձևից յա-ռաջացաւ ամպարտքաշ ուղղականը, ինչպէս ունին տպ. Մոսկուա 1892, էջ 131 և Եղիշ. մատ. էջ 112։ Տաշեան, Յուց. էջ 9 ունի ամ-բարտքաղ՝ մեկնուած «ջահակրօն կամ լու-սամիտ». ՆՀԲ դնում է պարտքաշ և ամ-պարտքաշ, որոնցից վերջինը միայն ուղիղ է համարում Հիւբշ. 96։

• = Զնդ. -. ❇paoi-ryotkaēsa-բառն է, որ կազմուած է ❇ paoiryō «առաջին» և tkaēsa. [other alphabet] «քէշ, կրօն» բառերից. նշանակում է «առա-ջին կամ նախնական կրօն»։ Մազդեզական գրքերը այս անունով են կոչում Իրանի հնա-գոյն կրօնը, ա՛յն որ յայտնուեցաւ Ջէմշի-դին և նրա յաջորդներին, և տևեց մինչև Զրադաշտ։ Զրադաշտի քարոզութիւնով այս վարդապետութիւնը մոռացուեցաւ և նրա փոխարէն սկսաւ Ahuratkaēša-ի վարդապե-տութիւնը։ Զնդ. բառը դարձած է պհլ. ըստ Nyberg, Hilfsbuch des Pehlevi I. 58 ❇ poryotkes, որի հետ կարող էր նաև հայերէնին աւելի մերձաւոր մի ձև գտնուիլ։

• ՋԲ մեկնու է իբր «պարսկակէշ կամ պարսկակէշտ»։-Հիւբշ. 96 իբր ուղիղ ընդունելով ամպարտքաշ ձևը և հիմ-նուելով «ջահակրօն, լուսամիտ» բա-

• ցատրութեան վրայ, բառի վերջին մասը համարում է քէշպարտ-ք բառից և մեկնում է «Պատժական օրինագիրք»։


Պաքսիմատ

s.

biscuit, sea-.

• -Յն παειμήδιν որ և ասւում է παζαμάτες, παλαμάδες παζαμάδιν, παβαμάδιον, παὲημήδιον-λαζαμάτιον, որոնք նուազական կամ յոգնական ձևերն են παζιμας, παζαμας, παζαμίς, παšαμίτης բառերի (Sophocles 839). փոխառութեամբ անցել է նաև ուրիշ լեզուների. ինչ. մլտ-paximatium, paxamacium, վրաց. მაკხიმა-დი պաքսիմադի, ասոր. [syriac word] ︎ pak-Sūmā. պրս. ❇ baksimāt, արաբ. [arabic word] baqsimat, [arabic word] bišmāt, քրդ. baxsam (Justi, Kurd. Gram. էջ 54), թրք. beksimet, բուլգար. pesmet, ռում. pak-šimadu, հունգ. peszmé́t, հին սլով. paksi-madu, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ (Յոյն բառի ծագումը անյայտ է. Barbier de Meynard, Dict. turc-fr. դնում է թրք. [arabic word] berk «ուժեղ, ամուր» և [arabic word] simād «նա-շիհ» բառերից, որ Seidel Մխ. հեր. § 141 մերժում է հայերէնի մէջ բառիս հին գոյու-Ռեամբ. Sophocles համարում է պրս. որ նոյնպէս յարմար չէ)։-Հիւբշ. 371։

• ՀՀԲ համարում է լտ.։ ԳԴ պրս.։ ՆՀԲ թրք. ձևի հետ է միացնում։ Տէրվ. Al tarm. 69 յն. և պրս. ձևերի հետ։

• ԳՒՌ.-Ախց. բ'mքսիմmթ, Ննխ. բաքսը-մադ, բասմադ, բէսմէթ, Սեբ. բէ՛սմէ՝թ, Սը-վեդ. բmքսիմութ, որոնցից ոմանք նոր փո-խառութիւն են թուրքերէնից. յայտնապէս Պլ. փէքսիմէթ.-հետաքրքրական է Արբ. դէս-մէթ «իւղով ու ձուով պատրաստուած պաք-սիմաթ», որ ներկայացնում է վերի տաք-սիմատ ձևը։


Պեղագոս, ի, աց

s.

pelagus, the ocean, the sea, the mighty deep, the depths of the sea, the world of waters.

• -Յն πέλαγος «ծով», որ և լտ. pelagus. սրանից է Արշիպեղագոս (ծովի անունը)։-Հիւբշ. 371։


Պեղական

s.

shell-fish.

• ՆՀԲ և ՋԲ հասկանում են «ծովային մի խեցեմորթ»։ ՆՀԲ ստուգաբանում է «թերևս իբր պեղագոսեանք «ծովա-կանք» կամ պողիպոդք»։ Ուղիղ մեկնեց Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 115-6։


Պենտեկոստէ, ից

s.

Pentecost.

• Հներից մեկնում են Ոսկ. գծ. 44 «Պենտէկոստէն ըստ յունաց յիսներեակ ասի».-Տաթև. ձմ. ճխէ. «Ասորիք և յոյնք պենտէկոստ կոչեն, որ է հինդ ռասն»։ Աւելի ընդարձակ՝ անդ, էջ ճծե։ «Պենտակոստն ի յասորոց լեզուն հինղ-երորդ թարդմանի, որ նշանակէ զհինգ տօնն ազգին Իսրայէլի... և ոմանք զայն ասեն թէ պենտն հինգ լսի և կոստն դը-լուխ. իբր թէ հինգ գլխաւոր տօն էր նո-ցա զբոլոր ամն... այլ որ ստուգիր թարգմանեն ի հոռոմ լեզուն, պենտաւն յիսուն լսի և կոստն յիսներեակ»։ Նորե-րից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Պետ, աց

s.

chief, commander;
— վարժից, master;
— հարց, patriarch;
— մարց, abbess;
— գաւառաց, prefect, governor.

• = Հիւս. պհլ. *pet ձևից, որ հաստատում է մանիք. պհլ. -byd (կարդա՛ bed) (MSL 17, 249). իրանեան միւս լեզուները ցոյց են տալիս a. ինչ. պհլ. pat, յգ. patān, զնդ. ❇ paiti-, սանս. [other alphabet] páti-միջին պրս. (Պրոկոպիոսից տառադարձուած)-βαδης -βέδης, պրս. [arabic word] bad, bud, բոլորն էլ նշանա-կում են «պետ, տէր» և գտնւում են սովորա-բար բարդութեանց ծայրը. ինչ. զնդ. aeϑra-paiti-, zantupaiti-, danhupaiti-, nmano-paiti-, vīspaiti-, baēvarəpaiti-, պհլ. magu-pat, spāhpat, hazārpat, Պրոկոպիոսի մօտ Ἀσπεβέδης, պրս. sipahbad, mōbad, hērbud, հլ. բիւրապետ, հազարապետ, մոգպետ, աս-պահապետ, սպարապետ (տե՛ս առանձին ա-ռանձին), և մինչև անգամ քուչ. (իրանեա-նից փոխառութեամբ) tanāpate «տանու-տէր»։-Այս բոլորը պատկանում են հնխ. poti-«տէր, փեսայ» արմատին. հմմտ. այլ ժառանգ ձևերից՝ սանս. pátyatē «իշխել, տիրել, մասնակից լինել», pátnti, «տիրուհի, հարս», զնդ. paϑnī. «տիրուհի», xvaē-pati «նա ինքն», յն. πόσις «փեսայ», πότυια «տի-ռուհի», δεσ-πότης «տանուտեր» δεσ-ποω օտանտիրուհի», լտ. potis «կարող», potes. las «կարողութիւն», potens «կարող», potior «լաւագոյն, աւելի ուժեղ», potissimus «ա-մենալաւ, գլխաւոր», potissime «գերազան-զապէս», utpote «ըստ որում, իբր այն», hospes, -pitis «հիւր կամ հիւրընկալ» (<*hosti-potis), հլտ. potis sum>possum «կարող եմ», čompos «մասնակից», գոթ. brūp-faps «նշանած, խօսեցեալ», hunda-faps «հարիւրապետ», լիթ. patis, pats «փե-սայ, ինքն», vèsz-patis «ինքնագլուխ տէր», vèszpatni «տիրուհի», լեթթ. päts «ինքն», bati «տնտեսուհի, տանտիկին», հպռուս waispattin «կին, տիկին», pattiniskun «ա-մուսնութիւն», հսլ. gospodi=սլով. gospód = յգ. ռուս. гоcподa «տէր», բրըտ. ozech «տանուտէր», ալբան. pata, patše «ունէի» (=տէր էի) ևն։ Հայ լեզուի մէջ այս արմա-տը չի աւանդուած. (պիտի լինէր *հեյ, *հոյ ձևով՝). առաջ կարծում էին թէ այստեղ է պատկանում հայ ազգի անունը, իբրև «տէր» (նուաճուած ժողովուրդների համար), սա-կայն այժմ այս կարծիքը չի ընդունւում (Po-korny 2, 77, Walde 605, 370, Boisacq 806, 808, 179, Trautmann 208 Berneker 336).-Հիւբշ. 229։

• ՓՈԽ.-Վրաղ. Յეტობა պետոբա «գրխաւռ. րութիւն, իշխանութիւն» (Մառ, Иппoл. 66). -մայրապետ բառի գւռ. մարապետ ձևից է քրդ. marabet «կրօնաւորուհի» (որ ի զուր Justi, Dict. Kurde 392 ուզում է հանել ա-րաբ. [arabic word] marabit «կապեալ» բառից)։


Պետմոգ

s.

the entire history of the Persian religion.

• «զրադաշտական մի աղանդ՝ ար-տաքոյ մոգական հինգ վարդապետութեանց և անսուրբ ու հերձուածական ըստ Պարսիդ»։ Մէկ անգամ ունի Եղիշ. «Այս հինգ կեղտք են, որ գրաւեալ ունին զամենայն օռէնս մա-գութեանն. բայց արտաքոյ սոցա է միւս ևս այլ վեցերորդ, զոր պետմոգն կոչեն»։ Բառս սովորաբար գրուած է նաև մոգպետ, որ ինչ-պէս յայտնի է՝ պաշտօնի անուն է և ո՛չ դա-ւանանքի. ուստի լաւագոյն է ուրիշ ձեռա-գիրների հետ ընդունիլ պետմոգ (Պատկ. Maтep. I. 26, Բազմ. 1895, 52)։


Պերեւեշտ, ից

s.

mustaches;
curls of the beard.

• , ի հլ. «բեխ, պեխ», որի հա-մար Ոսկեդարից գտնում եմ 3 վկայութիւն. Զմօրուսն երկայնս հանդերձ մանեալ պերե-ւեշտիւք մարձէին. Ոսկ. տիտ. էջ 330.-Պարսից թագաւորն ոսկի պերևիշտս ետ գոր-ծել նոցա. Ոսկ. կողոս. 605.-Վարսս ժողո-վեն և զպերևեշտս մօրուացն յօրինեն. Ոսկ. եփես. 907.-մի անգամ էլ ոսկեդարից լե-տոյ ունի Կղնկտ. Զտեղի շնչառու քթացն՝ մի քան զմի լայն թուով մազուցն պերևեշտիցն թէ կարէր ոք ճանաչել (ԱԲ ունի պերևիշտ ձևն էլ. հրտր. Էմինի՝ էջ 109 պէրևէշտէից. 2 օր. պերևէջտիցն)։

• ՆՀԲ մեկնում է «բառ անյայտ, իբր շրջակայ մասունք ռնգանց կամ տեղի բուսանելոյ մազից յընչացս».-ԱԲ «պեխեր և պեխերու տեղը, մօրուքի հիւ-ռուած գանգուրները»։ ՋԲ չունի, Թի-րեաքեան, Արիահայ բռ. 368 նոյն ընդ փերևետիլ։


Պերիարմենիաս

s.

"Aristotle's ""De Interpretatione""."

• «Արիստոտէլի մի աշ-խատութիւնը. Մեկնութիւն մասանց բանի Քերականութեան» (որ և թարգմանուած է հայերէն՝ Դաւիթ Անյաղթի ձեռքով)։

• = Յն. περὶ έρμηνείος «յաղագս մեկնու թեան»։


Պերիպատետիկեան, եանք, եանց

cf. Պերիպատիկեան.

• = Յն, περιπατητιϰός, որից և լտ. peripa-teticus «ճեմական». յառաջանում է περιπατὲω «ման գալ, ճեմել» բայից։


Պերճ, ից

adj. adv.

illustrious, famous, distinguished, celebrated, renowned;
elegant, magnificent, excellent;
pompous, sumptuous, fine, rich, superb;
proud, haughty, stiff and starched;
— or —ս, proudly, haughtily;
pompously;
— եւ պաճոյճ, richly and magnificently;
—ս խօսել, to speak elegantly.

• ԳԴ պրս. varǰ «արժանապատւաւ-թիւն»։ ՆՀԲ լծ. հյ. բարձր, բերձ, պարծ, պրս. պէրժ, արաբ պէրզ։ Հիւնք. պարծ բառից։ Փառնակ, Անահիտ 1903, 130 եբը բնիկ հայ՝ սանս. bhrag, զնդ. ba-rag «շողալ» ևն բառերի հետ։ Մառ ИАН 1909, էջ 1155 հասկանալով «փայլուն»՝ կցում է սեմ. brq «փայլիլ», վրայ. բրկիալի, պրկիալի, բրճղիալի «փայլուն» բառերին. հայերէնը փոխա-ռեալ է վրացական մի լեզուից։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 94 կըր-կընում է Հիւնք.։


Պէշասպիկ

s. adj.

nag, pony;
courser;
mounted on a courser.

• ՆՀԲ դրում է պէչասպիկ և մեկնում է «ի պրս. բառիցս pača, piča «ձագ, մտրուկ» և asp «ձի», իբր փոքրիկ ձի, նժոյգ և հեծեալն ի նժոյգ»։ ՋԲ ունի «պէչասպիկ կամ պէշասպիկ, պրս. հե-ծեայն յերիվար քաջընթաց»։ Եւրոպա 1852, 123 «բառ առ բառ յառաջաձի... առջևէն ու շուտով ձիավարող սուրհան-դակ», իբր պրս. peš+asb։ ԱԲ մեկնում է «պզտի ձի, քալուկ ձի, քալուկ ձիու վրայ հեծնող» (երեքն էլ անճիշտ մեկ, նութիւն). Պատկ. Բուզ. 56, Սեբ. (հրտր. 1879), էջ 199 և Maтep. I (1882), էջ 12 պրս. pešasbi։ Հիւբշ. ZDMG 35 (1881), 762 ունի ուղիղ մեկնութիւնը վերի ձևով, բայց առաջին մեկնիչն է Եւ-րոպա։ Տէրվ. Մասիս 1882 լունիս 24 և Լեռու 158 կրկնում է Եւրոպայի մեկնու-թիւնը։-Հիւնք. =ՆՀԲ։


Պէս

prep. adv.

as, like;
— գունակ, as;
— զայս օրինակ, thus, in this manner or way;
almost, nearly.

• «իբր, հանգոյն, նման» Ոսկ. փիլ. ժ, ժե. և մ. բ. 23. Վեցօր. (իբր նախադրութիւն առանձին հազուագիւտ է հների մօտ. յետին-ների մէջ բաւական առատ, արևմտեան գրա-կանում միակ գործածականն է, իսկ արևե-լեան գրականում մրցում է նման բառի հետ). որից այսպէս, այդպէս, այնպէս, որ-պէս, նոյնպէս, այսպիսի, այդպիսի, այնպի-նի, որպիսի ՍԳր. Ագաթ. զինչպիսի Փարպ. Խոր. դոյնպէս Խոր. պէսգունակ Ասող. պէս զայս օրինակ Եւս. քր. պէսպէս ՍԳր. որպի-սութիւն Փիլ. աւելի գործածական է իբր. մասնիկ, ինչ. խստապէս Ոսկ. ա. կոր։ Փարպ. խաչապէս, զուգապէս, վերջապէս, քաջապէս, ընդհանրապէս, այլապէս ևն ևն։

• = Պհլ. *pēs ձևից, որ աւանդուած չէ. բայց հմմտ. ոնռ. paesa-, paesah-«ձև, կերա եղանակ, զարդարանք». գտնւում է մանա-ւանդ բարդութեանց ծայրը. ինչ. vispopae-sah-«ամենազգի, ամէն տեսակ», stəhrpaē-sah-«աստեղազարդ, աստեղանման» ևն. սանս. péças «կերպարանք, ձև, գույն» ևն։ Այս բառերը պատկանում են հնխ. peik'-«զարդարել, նկարել, նախշել» արմատին, որի ժառանգներն են նաև սանս. pimcáti «զարդարել, ձևել, գրել», զնդ. paes-«ռու-նաւորել, զարդարել», հպրս. ni-pištanaiy «գրեցի», niyapaisam «գրեցի», պհլ. nipiš-tan. պոս. nivistan, քրդ. nəvīsin, օաս. fins-sun «գրել», քուչ. piñkam «գրում է», paiy-katsi «գրել», paykalhe «գրութիւն» (MS։ 18, 422), յն. ποιϰίλος «խատուտիկ, գոյնըզ-գոյն», գոթ. (filu-)fai'is «(բազմա)պիսի», հբգ. fēh, անգսք. iah, fā, «գոյնզգոյն», լիթ. pèsziu, pèszti «ածուխի կտորով գծեր քա-շել, նկարել, գրել», հպրուս. peisāt, հսլ. pisati «գրել», p'istru «գոյնզգոյն», ռուս. пи-caть, nишy «գրել», necтрьи «խայտաբը-ղէտ», լեհ. pstry «խայտաբղետ», բուլգար. bismó=ռուս. nисьмo «նամակ» ևն։ Հնխ. peik'-արմատի հետ կար նաև * peig-, որից յառաջանում են լտ. pingo, pictum «նկա-րել», pictor «նկարիչ» ևն (Pokorny 2, 9 Tτautտann 21l Boisacq 800, Walde 583, Horn § 1051)։ Եթէ բառը բնիկ լինէր հայե-րէնի մէջ՝ պիտի ունենար հէս ձևը, ուստի պէտք է ընդունիլ որ փոխառեալ է իրանեա-նից, թէև ո՛չ պահլաւերէնի և ոչ էլ պարս-կերէնի մէջ չէ պահուած (բացի ni-նախա-մասնկաւոր ձևերից)։-Հիւբշ. էջ 230։

• ԳԴ պրս. վէս, վիյս «կերպ, պես»։ ՆՀԲ պրս. վէշ, ֆէշ։ Böttich. Arica 80, 258, Lag. Urgesch. 541 և Btrg. bktr. Lex. 52 սնս. pēças և զնդ. paesah-ձևերի հետ։ Lag. Arm. Stud. էջ 182 պրս. ves, waihi։ Տէրվ. Նախալ. 93 իբր բնիկ հայ կցում է վերի բառերին և հա-նում է հնխ. piç «ձևել, պճնել» արմա-տից։ Karolides, Γλ. συ լϰρ. 96 կապադվկ. πες «միայն»։ Հիւնք. պրս. պէս, պէզ «կերպ, օրինակ», պէսան «որպէս»։ Karst, Յուշարձան 424 ալթայ. bic, bis, bit, bes «նշան, գիր, երևոյթ, զարդ» ևն։


Պէտ

v. imp.

cf. Պէտք;
— առնել, to take care, to care, to do the needful or necessary;
— լինել, to be necessary;
ո եւ — whoever, whosoever;
որչափ —, as much as you will or wish;
v. imp. — է, it must be, it is necessary;
չէ —, it need not be, it is unnecessary;
չեն ինչ ինձ — աղօթք, I do not want prayers;
ինձ ոչ է — զայնմանէ, I care not about.

• «հարկաւորութիւն, կարիք», անհոլով և անեզական գործածութեամբ ունին ՍԳր. Եզն. Սեբեր. Եւս. քր. եզակի ձևով ունին Փիլ. լին. Գնձ. Ոսկ. գծ. այս արմատից են պէտ առնել «հոգ տանիլ, խնամք ունենալ» Սեբեր. Խոր. Լաստ. պէտ է «հարկաւոր է, պէտք է» Ոսկ. ա. թես. թէ պէտ իցէ «եթէ աէտք է» Բուզ. Դ. 51. ո՛չ է պէտ «փոյթ չէ» Ագաթ. որչափ պէտ «որչափ ուզես, ուզածիդ չափ» Ոսկ. ա. տիմ. ժե. ո և պէտ «որևէ մէ կը, ինչ լինի լինի» Ղև. ռ և պէտ իսկ ոք՝ նոյն նշ. Ոսկ. եբր. ումպէտ «փուճ, անպի-տան» Ագաթ. յումպէտս «զուր, ի զուր» (ար-դի գրականի մէջ), յուպէտ Եւս. քր. զինչպէտ Կոչ. 304. Փարպ. զինչպիտութիւն Ագաթ. զիարդուպէտ Ոսկ. մ. ա. 6. թեպէտ, թեպէտ և ՍԳր. որպէտ Շիր. Կանոն. չպէտք Ոսկ. մ. բ. 24. չպիտոյ Ոսկ. մ. գ. 6. պիտանի ՍԳռ. Եզն. պիտանութիւն Եզն. Կոչ. Ոսկ. համա-պիտան «ամէնքին էլ պէտք եկող» (նորա-գիւտ բառ) Յիշատ. (Տաշեան, Յուց. 425բ), պիտոյ, պիտոյք, պիտոյ է ՍԳր. Սեբեր. Եզն. Ոսկ. պիտոյանալ, Կոչ. անպէտ Գ մկ. գ. 19 անպիտան ՍԳր. սակաւապէտ Փիլ. պիտակ Սեբեր. պիտակութիւն Սեբեր. պիտառ «վը-կայ» Կղնկտ. Անան. եկեղ. պիտառել «վկա-յել» (թրգմ. յն. χρηματίζω «բանակցիլ, խոր հուրդի դնել, պատասխան տալ, երկնային յայտնութեամբ իմանալ ևն») Թէոդ. մայ-րագ. Անան. եկեղ. Նանայ. պիտի «պէտք է, Բ. թագ. իա. 4. Ագաթ. Ոսկ. պիտևան «պի-տանի» (չունի ԱԲ) Կոստ. Երզն. 149 ևն։

• = Իրան *upaita ձևից, ինչպէս և պի-տակ<իրան. *upaita-ka ձևից. հմմտ. պհլ. apētāk «պարտադիր, ստիպողական, աատ-շաճ», apāyet, apāyīt «հարկատր, անհրա-ժեշտ է, պէտք է», պրս. bāyistan, bāyad «պէտք է». այս ձևերը գալիս են upa-մաս-նիկով i «երթալ» արմատից։ Հյ. բառը այն ժամանակ է փոխառեալ, երբ դեռ իրան. նա-խաձայն ս չէր վերածուած a և նախաձայն u հայերէնի մէջ ընկնում է։

• Lag. Btrg. bktr. Lex. 54 զնդ. paiϑva «տէրութիւն, պաշտպանութիւն»։ Մորթ-ման ZDMG 26, 544 բևեռ. biduni «պի-տանի կամ պատանի»։ Bugge, Beitr. 33 իբր բնիկ հայ՝ լեթթ. špeede «պէտք», špeedu «ճնշել» բառերի հետ. Հիւնք. պոյտն կամ պտուկ բառից։ Patrubany SA 1, 311, ՀԱ 1906. 312 իբր բնիկ հայ կցում է հսլ. beda «վը-տանգ», bediti «ստիպել», գոթ. ga-baidjan, հբգ. ge-beiten «ստիպել. բռնադատել», սանս. bādhatē «նեղը լը-ծել» բառերին. հայերէն պէտ գալիս է հնխ. bheidos-ից, որ դարձած է նախ *բէտ և յետոյ՝ պետ բառի ազդեցու-թեամբ պէտ։ Թիրեաքեան, Ատրաատ-էջ 26 պրս. bāyad «պէտք է» (անորոշն է [arabic word] bayistan, որ է պհլ. apa-yistan=պազ. awāyastan Horn § 179, ուստի շատ հեռու հայերէնից)։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 94 պարտ բառից։


Պիզմ

s.

discord or obstinacy.

• «կռիւ, վէճ, հակառակութիւն» Շը-նորհ. թղթ. Մարթին. Լմբ. ոսկ. 22.-Կայ և «ընդ պրզման և ընդ չմարթեցնելոյ» Սմբ. դատ. 94 (հրտր. Ղլտճեան, էջ 43 պսման), ԲՎասն պզման» Սմբ. դատ. 194, որ Karst չգիտեմ ո՛րտեղից հանելով թարգմանում է kdurch Fahrlässigkeit անհոգութեամբ». թերևս նոյն լինի առաջինի հետ և այն ժա-մանակ կարելի է թարգմանել «ի հեճուկս»։

• Սրմագաշեան, Արմէնիա սրան է կը-ցում ռում. pizmā «քէն, ոխակալու-թիւն» (յունարէնից առնուած)։


Պիծակ, աց

s.

wasp, drone, hornet, ox-fly, gad-fly;
բոյն —աց, wasp's nest.

• (յետնաբար ի-ա հլ.) «մի տեսակ իշամեղու» Ել. իգ. 28. Իմ. ժբ. 8. «ԱՁ ձայ-նին պատկանող մի եղանակի անուն» Ման-րուս. (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 557). որից պիծակահար Շնորհ. առակ. պի-ծակխոտ Բժշ. ձիապիծակ Կեչառ. աղէքս. կայ նաև ռմկ. պիծեկ Անկ. գիրք նոր կտ. 169. (Քաջունի, հտ. Գ. էջ 207 ունի պուծեկ «դեղին վայրի մեղու», որ եթէ ճիշտ է, ուրե-մըն գաւառական ձև է)։

• Böttich Arica 67. 90 օսս. bune բա-ռի հետ։ Müller, Benieys Orient u. Occ. 3, 349 և SWAW 84 (1877), 229 օսս. bindze «ճանճ» բառի հետ։ Տէրվ. Altarm. 57 յն. σφῆς «պիծակ», σφίγγω «անդել, ճնշել», հյ. անձուկ ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւնք. պրս. ❇ biz «մեղու»։ Patrubány ՀԱ 1903, 381 ap-մասնիկով և -ga աճականով uei «ոլո-րել» աբմատից։ Ղափանցեան, ЗВО 23, 356 պրս. biz, քրդ. vəzek «մոծակ» բա-ռերին ցեղակից։ Պատահական նմանու-

• թիւն ունին գնչ. pesi, հինդ. pisu, պրս. paša «ճանճ», օսս. bindzá, «մեղու» ատիճէ badze «ճանճ», Petersson KZ 47, 278 (չեմ տեսած) հիսլ. pik «խայ-թոց» բառի հետ՝ հնխ. g2eyā-«բռնա-նալ, ճղմել» արմատից։ Չի ընդունում Pokorny 1, 667։


Պիհ

cf. Պարենիկ.

• «ոռեպահիկ, պաշար, պարէն, ուտե-լիք» Եւս. պտմ. 161. Իրեն. հերձ. 89. (Հին բռ. մեկնում է պիհ «վզինակ կամ մռտի-կոն», իսկ Բառ. երեմ. էջ 271 «վզինակ կամ մռտինակ», որով հասկացւում է «վնաս, թշնամութիւն»). սրանից է օրապիհ «օրա-պահիկ» Եփր. կձուրդք (ըստ պատուական սրբագրութեան Վարդանեանի, Բառաք. դիտ. Գ. 30)։

• Հիւնք. պրս. [arabic word] bih «բարի» բառից, իմաստի տարբերութեան համար հմմտ. հյ. բարիք։ (Բայց պրս. bih բառի հինն է պհլ. vēh, որ տալիս է հյ. վեհ, ուստի այլ ևս պիհ ձևի հետ գործ չունե)։ Մ. Ա Դաւեթ-Բէկ, Յուշարձան 398 իռլ biuth, biith, biad «սնունդ», հբրըտ. bit «կեր, սնունդ», յն. βίοτος «կեանք, կեն-սամթերք»։


Պիղծ, պղծոց

adj.

impure, unclean, profane;
filthy, foul, dirty, abominable, detestable, execrable;
— առնել, cf. Պղծեմ.

• Տէրվ. Նախալ. 93 ղ մասնիկով պիծ արմատից (պիծղ>պիղծ). որ փիծ բա-ռի հետ հանում է հնխ. pig «ներկել» արմատից, իբր սանս. pinj «ներկել», pingala «գորշ», լտ. pingere «ներկել»։ Bugge, Btrg. 33 իբր բնիկ հայ՝ յն σπίλος «կեղտ» բառի հետ։ Մառ, Արաքս 1890 Ա. էջ 109 փոխառեալ սեմակա-նից. հմմտ. հր. և ասոր. bis, արաբ. baisa։ Վերի ձևով մեկնեց Pedersen (տե՛ս Պղտոր)։ Հիւնք. հանում է կեղծ

• բառից։ Karst Յոտարձան 422 արմատը դնում է պիղ, տե՛ս պղտոր։-Թիրեա-քեան, Բազմ. 1913, էջ 339 բիծ, պի-ս(ակ), սպի, փիծ բառերի հետ՝ կցում է թրք. pis «կեղտոտ» բառին։ Պատահա-կան նմանութիւն ունին մի կողմիզ ա-րաբ. [arabic word] badγ «ապականուիլ» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. էջ 701) և միւս կողմից հսլ. brudū, ուկր. չեխ. լեհ. brud «կեղտ» (Berneker 88)։

• ՓՈԽ.-Վրաց. მილწი պիլծի, ბილწი բիլծի «կեղտ, կեղտոտութիւն, մորութիւն», სიბილწე սիպիլծե, სიბილწე սիբիլծե «պրղ-ծութիւն, աղտեղութիւն», ბილწვბა բիլծե-բա «կեղտոտութիւն, աղտեղութիւն, պղծու-թիւն, բոզութիւն, շնութիւն» (վերջինների հետ հմմտ. հյ. պղծել զկոյս, կուսապղծու-թիւն)։-Սղերդի արաբախօս քրիստոնեա-ներն էլ ունին pəxs «պիղծ» (Բիւր. 1899, 116)։ Նոյն է նաև ուտ. պիրծ «ծիրտ», պիր-ծmլ «ծրտոտ»։


Պինչ

cf. Պինջ.

• նաև ունչ։ Չուբինով, Բառ. վրաց.՝ այս բառի հետ է դնում վրաց. փինթի «տը-գեղ», որ մեր փնթի բառն է։ Հիւբշ. 231 սրանից բաժանում է պրս. և քրդ. poz բելուճ. p'ōhz, աֆղան. pōza, paza «քիթ»։ Thomaschek, Deutsch Litt 1883, էջ 1254 վրաց. պինչվի։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Սլմ. Վն, Տփ. պինչ, Ալշ. Մշ. պինճ, Ննխ. բինչ, գիւ-ղերը բ'ինջ, Հմշ. բինչ, Խրբ. փինչ, Տիգ. կրկնութեամբ քինթ-փինչ, Ախց. փինչ (յգ. փնչէր), Շմ. պրնչ, Ասլ. բինչ, բիշ, Եւդ. բընչ, Ղրբ. փանչ (պահուած միայն յգ. քը-թըփա՛նչէր ձևի մէջ)։ Սովորաբար նշանա-կում են «ռնգունք, քթի ռնգունքների արտա-քին կողերը», բայց նաև «քիթ», մանաւանձ «անասունի քիթ» (այսպէս Խրբ.), որից «ռեխ, նախատաբար՝ բերան», կրկնութեամբ Ախց. պինչ ու մռութ (իմա՛ «դունչ»), երկա-կի և յդ. ձևով՝ Սեբ. բնչէր, Կր. պրնչվընէր -Պլ. գործածական է միայն հետևեալ ման կական յանգաւոր բառախաղի մէջ.-

• ՓՈԽ.-Վրաց. Յინჩვი պինչվի «քթի ծակ, գնգունք», օսս. finj «քիթ», ափխազ. p'ynč «քիթ», հմմտ. նաև կաբարդին fənše «քիմք» և եգիպտ. fnd «քիթ»։ Այս բառերի կապր հայերէնի հետ յայտնի չէ. Հիւբշ. 397 կով-կասեանները փոխառեալ է դնում հայերէ-նից, ինչ որ կատարեալ ճշմարտութիւն կլի-նի, եթէ ենթադրենք թէ վրաց. պինչվի բառի վերջավանկը (-վի) ներկայացնում է հյ. եր-կակի -վի վերջաւորութիւնը, որ և գտնւում է Կր. պընչ-վը-ներ (իմա պինչ-վի-ներ) ձևի մէջ։


Պիսակ, աց

adj. s.

spotted, speckled, motley, dapple;
cf. Բորոտ;
speckle, spot, mark;
ephelis;
small-pox.

• = Պհլ. pesak «բորոտ» բառից, որ դար-ձել է նախ *պէսակ և յետոյ բուն հայերէնի օրէնքով՝ պիսակ։ Սրա հետ նոյն են հպրս. (յոյն տառադարձութեամբ) πισάγας ,ό λεπρός*, զնդ. paesa-«բորոտ», պրս. [arabic word] es, [arabic word] pesi «բորոտութիւն», [arabic word] pēsa «խայտ ի սպիտակէ և ի սևոյ», [arabic word] pēsagī «բորո-տութիւն», [arabic word] besa «պիսակ, խայտուց»։ Առանոեո են փոխառեալ նաև ասոր [syriac word] paiskāyā «պիսակատր, խայտուցաւոր» cBrockelmann. Lex. syr. 271 ա), աֆղան. pēs «բոր, բորոտ», pesi «բորոտ», չաղաթ. [arabic word] pis «մի տեսակ անբուժելի բորոտու-թիւն», խոքանդ. [arabic word] pisah «բորոտ», [arabic word] pis «բորոտ», թրք. [arabic word] pis «աղտոտ, կեղ-տոտ», որից էլ ռմկ. փիս «կեղտոտ» և վրաց. ფისი փիսի «կղկղանք»։ Իրանեան ձևերը ծագում են հնխ. peik'-«մարմինը ցտելով կամ ներկելով նշաններ քաշել» արմատից, որի զանազան ժառանգները տե՛ս պէս բա-ռի տակ։ Այս ձևերից յիշենք օր. ռուս. nи-caть «գրել», nиcəмo «նամակ», որոնց հետ նշանակութեան աստիճանական զարգաց-մամբ նոյնանում են բոլորովին տարբեր իմաստներ (տե՛ս վերը)։-Հիւբշ. 230։


Պիսիդոն, ի

s.

Neptune.

• = Յն. Γoσειδων «ձրվի աստուածը»։ Մեր ձևերից պոսիդոն ներկայացնում է ուղիղ տառադարձութիւնը, միւսի մէջ առաջին ձայ-նաւորը հպատակել է երկրորդին։


Պիստակ

s.

pistachio.

• «մի տեսակ պտուղ, ֆստրխ Խոր. աշխ. Հին բռ. բժշ. որից նոր գրակա-նում կազմուած են պիստակենի, պիստա-կագոյն, պիստակավանառ։ Խոր. աշխ. 608 (2 ձեռ. պիստակ). հնագոյն ձևն է պստակ որ գործածուած է հրտր. Սուքրեանի, էջ 3 և 1 ձաւնև անևումով համապատասխանում է պհլ. *pistak ձևին։


Պիտակ, աց

adj. s.

false, improper, abusive, adventitious, extrinsic;
degenerate, bastard;
note, letter, bill, card;
— ի պարտուց, innocent, guiltless, faultless.

• «թղթիկ, գրուած կամ գրելիք նա-մակ» Վրք. հց. Բ. 13 (նոր գրականում նշա-նակում է «étiquette, թղթի կտոր՝ որ աման։ ների կամ շիշերի վրայ են կպցնում՝ պա-րունակութիւնը նշանակելու համար»)։

• = Յն πιττάϰιον «տոմտակ, նւմակ, գրու-թիւն» (Boisacq 788, Sophocles 892. գոր-ծածական է թէ՛ բիւզանդական և թէ նոր յու-նարէնում)։-Բուն նշանակում է «շորով սպեղանի, cmplâtre» և ծագում է πίττα «ձիւթ» բառից։ Յոյնից են փոխառեալ նաև լտ. pit-tarium «շոռով սպեղանի. 2. նամակ, տոմ-սակ. 3. պիտակ, étiquette», արաբ. ❇ bi'āqa «պիտակ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 871), թրք. [arabic word] pitaka, pataka «ապ-րանքների վրայ կպցնելու պիտակ»։ Պատա-հաբար նման են ու սրանց հետ կապ չունին չաղաթ. [arabic word] betik կամ petek «նամակ, անցագիր, վաւերագիր», թունգուզ. bitsik, bičəik «գրուածք», բուրեաթ. bič̌ik «գը-րուածք», ալթայ. pičik «գիր, գիրք», ուլ-ղուր. beček, bicik «գիր», որոնք ծագում են թթր. bit, bet արմատից. հմմտ. չաղաթ. bitmak «գրել, արձանագրել» եակուռ. bit «նշան», թունգուզ. bltšim «գրել» ևն (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 203, л 217 և Gustav Meyer, Turk. Stud. SWAW 1893, էջ 128)։ Թուրքականից են փոխառեալ պրս. ❇ batak «գիր, գրչութիւն, գրուածք», [arabic word] bitikči «գրագիր», Կազանի թթր. [arabic word] biti «հմայեակ», քրդ. betik, bitik «հմայեակ, նուսխայ», որից նաև հյ. գւռ. Վն. բիթիկ անել, ՆԲ. բթիկ անել, Երև. փիթիկ անէլ (Պռօշ. Սօս և Վարդիթ. ա տպ. էջ 29) «գիր անել հմայելով»։

• ՆՀԲ լծ. թրք. պիթի։ Հիւնք. պրս. պէ-թէք, յն. πιττάϰιον։ Աճառ. Արրտ. 1910, 269 մերժելով յունարէնը՝ դնում է թա-թարականից. բայց ճիշտ չէ, որովհետև այս դէպքում սպասելի էր առնուազն *պիթակ և ո՛չ թէ պիտակ։

• ՓՈԽ.-Վրաց. მიტაკი պիտակի «աղերս. խնդիրք, прocьбa» (Ս. Գէորգի Վարուց մէջ գործածուած) ըստ Չուբինովի2 1020 հայե-րէնից է։ Նոյնպէս Մառ, Հայ-վրաց. յարա-բերութ. էջ 41 հայերէնից է դնում վրաց. պիտակի, բայց նշանակութիւնը դրուած չլի-նելով, յայտնի չէ թէ ա՛յս բառն է։


Պիտառութիւն, ութեան

s.

word, oracle, prediction;
testimony, witness;
use, employ;
want, necessity;
work;
writing, useful treatise.

• Muller WZKM 8, 283 (հյ. թրգմ. ՀԱ 1894, 294) դնում է թալմ. [hebrew word] piϑrā «մեկնութիւն», եբր. [hebrew word] pϑr «բա-ցատրել» բառից, որ չի ընդունում Հիւբշ, 315 նշանակութեան տարբերութեան պատճառով։ Բայց մեկնութիւնը ամէն պարագայի մէջ էլ ընդունելի չէ, որով-հետև հյ. բառը կազմուած է յունարէ-նից թարգմանաբար պէտք և առնու բառերից։


Պիրկ

adj.

tight;
— ձգել, to stretch tightly.

• Bugge IF 1, 453 *փիրկ ձևի միջնոր-դութեամբ հանում է հնխ. sphigró-s բառից. հմմտ. յն. σφἰγγω «կապել, սեղ-մել, ճնշել»։ Հիւնք. պրս. բէրչիյտէն «ոլորել զծայր»։ Karst, Յուշարձան 415 փակ բառի հետ մոնգոլ. buke, կալմուք. buku «ամուր, հաստատուն»։ Թիրեաք-

• եան, Արիահայ բռ. 63 պուրծ արմատի հետ նոյն է դնում։ Պատահական նմա-նութիւն ունի ասուր. pirik «փականքով կողպել»։ Նոյնպէս նաև արևել. թրք. [arabic word] . birk «հաստատուն, ուժեղ, ամուր», birkitmak «հաստատել, ամրացնել», birkilmak «ամրանալ», ատր. թրք. berk «հաստատուն, ուժեղ, ամուր», տճկ. perkitmaq «դուռը ամուր փակել», որոնց համար Vámbery, Etymol. Wort, էջ 201, ❇ 213 դնում է berk, bert ար-մատը, սրան կցելով նաև ույղուր. berk, չուվաշ. parga, եակուդ. bārkta «շատ, ւաւ». bärd «գլխաւոր» ևն։


Պիւրամիդ

cf. Պիւրամիտ.

• = Յն. πυραμίς, πυραμίδος «բուրգ». ընդհա-նուր տարածուած բառ է. ինչ. ֆրանս. py. ramide ևն։ Առաջ կարծում էին թէ ծագած է πῦρ «կրակ» բառից, իբր թէ կրակի բրգաձև բարձրացման օրինակով, բայց այժմ այս կարծիքը թողնուած է և յն. πυραμίς համար-ւում է օտար փոխառութիւն (Boisacq 829)։ -Հիւբշ. 372։


Պլօր

cf. Բիւրեղ.

• «բիւրեղ» Երզն. մտթ. 108 (այս-պէս ըստ ՆՀԲ, բայց տպագրում գտնում ենք պիլլօր). Վրդ. առ. 332-3. Մաշտ. ջհկ. Ոս-կիփ. Տաթև. ձմ. լէ. «բիւրեղեայ»» Ուռհ. 149, 150. ասւում է նաև պիլօր Երզն. մտթ. 308. այժմ ռմկ. պիլլօր, որից պլօրեայ «բիւրեղէ» Հայել. 178։

• ԱԲ ռնում է տաճկերէնից։


Պղակունդ

cf. Պղակունտ.

• = Յն. πλαϰοῦς, սեռ. πλαϰοῦντος «կարկան-դակ», πλαϰούντιον «փոքրիկ կարկանդակ», որից նաև ասոր. [syriac word] plaqūntas «Semidalis», լտ. placenta, placentula վրաց. მლაკუნტი պլակունտի, ბალეკუნჯი պալեկունտի, ბალეკუნთი պալեկունթի «գա-թայ, նազուկ»։ Մագում է πλαϰῦεις «տա-փակ, տափարակ, հարթ» բառից. նախապէս ասուել է πλαϰίεις αρτος կամ πλαϰοῦς αρτος «տափակ հաց», յետոյ ածականը իբր գո-յական է առնուել (Boisacq 790)։-Հիւբշ. 322։


Պղեմբատ

s.

plumbatae, leaden shot or bullets.

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ։


Պղինձ, ղնձոյ

s.

copper;
coppercoin;
— ծխեալ, yellow copper, brass, bronze, tombac;
— հրաքարային, copper pyrites, yellow copper-ore;
— երփներանգ, variegated copper-ore, phillipsite.

• = Իրանեանից փոխառեալ բառ. հմմտ. պրս. [arabic word] ︎ birinj կամ [arabic word] pirinǰ «արոյր, պղինձ», որի հին ձևերը յայտնի չեն. յաւա-նի չէ նաև բառիս ծագումը (Horn § 208 bis), որովհետև պատահական նմանութիւն միայն ունի bronze, որ յառաջանում է ստ. լտ. aes Brundisinum ձևից և նշանակում է «Բրինդիզոյ պղինձ» (Kluge 74)։ Պարսկե-րէնից են փոխառեալ նաև քրդ. birinj, pirin-ǰok «արոյր», բելուճ. brinj, թրք. [arabic word] pirinǰ վրաց. ბრინჯაო բրինջաօ, աբազ. prinj-žeš «արոյր», ասոր. [syriac word] parnog «պղինձ»։ Հայերէնի ձ ձայնի համար հմմտ. բրինձ< պրս. birinǰ։-Հիւբշ. 231։

• Ուղիղ մեկնեցին նախ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 153, Klaproth, Asia pol. էջ 102։ ՆՀԲ լծ. իտալ. bron-zo, թրք. փիրինճ։ Lag. Urgesch. 8II Müller SWAW 38, 588, Diefenbach KZ 12, 76, Պատկ. Изслeд. 10 զնդ. berejya. պրս. birinǰ։ Justi, Zendsp. 187 զնդ. parō-berejya ձևի տակ՝ պրս. և քրդ. ձևերի հետ, ասելով թէ ըստ Pott ZKM 4, 264 բառս արևմտեան ծագում պէտք է ունենայ։ (Զնդ. bərəjya կար-ծեօք միայն «պղինձ» է նշանակում. իսկ պրս. birinj բառի հետ համեմատութիւ-նը համարւում է շատ անապահով՝ ըստ Horn § 208.-Bartholomae, Altir Wört. 958 զնդ. bərəjya-մեկնում է «աստուածութեան մի անուն», իսկ էջ 859 parō. bərəjya-թողնում է անլայտ իմաստով)։ Պատկ. Истор Монг. 72 և Հիւնք. թրք. pirinյ։ Խ. Ուղուրիկեան. Ամէն. տարեց. 1908, էջ 36 կզում է bronze բառին! Յ. Գ. Մ. Պատմ. դրակ. էջ 15 եբր. պըտիլ։ Մառ, O полож. aб-xaз. 7 յաբեթական hpil, spil առմա-տից, որից և ափխազ. bγ «պղինձ»ս


Պղպեղ, ի

s.

pepper;
— լոսեալ, ground or pounded -;
համեմել —աւ, to -.

• = Պհլ. *pilpil հոմանիշից, որ աւանդուած չէ. հմմտ. պրս. [arabic word] pilpil հոմանիշը։ Սա հնդկական մի բառ է, որ հետզհետէ արև-մուտք յառաջանալով՝ տարածուած է բոլոր լեզուների մէջ. ինչ. սանս. pippalī, քուչ. pippāl, յն. πέπερι (Boisacq 768) >լտ. pi-per, նյն. πιπερι, թրք. [arabic word] biber, հսլ. pipru, գերմ. Pfeffer (Kluge 365), հոլլ. peper, իսլ. piparr, անգլ. pepper, իտալ. pepe, pe-vere, ֆրանս. poivre և յատկապէս պարսիկ ձևից յառաջացած՝ վրաց. მილმილი պիլ-պիլի, արաբ. [arabic word] fulful, ասոր. [arabic word] telfəlā «պղպեղ»), ուտ. pimpil «պդպեղ» (տարանմանութեամբ փխ. *pilpil)։-Հիւբշ. էջ 231։


Պղպջակ, աց

s.

air-bubble or water-bubble, globule, froath, foam.

• , ի-ա հլ. «ջրի երեսին ձևացած բշտիկ» Վեցօր. գ. էջ 47. Պիտ. Շիր. որից պղպջակաձև Յայսմ. պղպջակել «ջերմուկի ջրի դուրս բխիլը» Պիոն. 383 (ոսկեդարեան բառ), «ջրի երեսին պղպջակ կազմել» Յհ. կթ. Ճառընտ. պղպջակիչ Պիտառ. գրուած է նաև բղբջակ Զքր. կթ. պաղպաջակ Եփր. խչ. 77. պարզ արմատն է *պղպուջ, ինչպէս ցոյց են տալիս պղպջանալ «խմորի ուռչիլը» Փիլ. ել. (որ և փղփջանալ Կիւրղ. թգ.), պղպջաձև Յայսմ. պղպջումն Փիլ. բագն. միջին հյ. բխբուճ «գիրգ» Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 28. գւռ. բխբճալ, բղբնջիլ, պխպճալ, փխպճիլ և մանաւանդ բխբուճ, բղբունջ, փխպուճ «փափուկ ուռած հաց», պղպու «պղպջակ»։ Նոյն բառի այլայլուած ձևը (գուցէ և տպագրական սխալ) եմ համարում աղպկալիլ «խմորի թթուելով պղպջալը», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ջա-րօն. Ա. § 97, էջ 202. «Պղպկալելն և ուռչիլն խմորոյն և թթուութեամբ քացախիլն»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bul-«ուռչիլ» ար-մատից. որ երևան է գալիս նաև bol-, bhel-phel-ևն հոմանիշ ձևերով. առաջին ձևև ժա-ռանգներն են՝ յն. βομβυλίς «պղպջակ» (Հե-սիւք.), βολβός «սոխ» (իբրև կոճղէզ), լտ. bulla «պղպջակ, կոճակ», bulbus «սոխ», ւթ. burbulas «պղպջակ», bulbé, bulwis «գետնախնձոր», bumbulys «շողգամ», bulis «յետոյք»=սանս. bulih «բունոց. 2. յե-տոյք», լեթթ. burbulis «պղպջակ», bulbes, bulwas «գետնախնձոր», bumbuls «ու-«ուռչիլ», peul «ընդեղէնների պատիճ», ան-գըլ. pulse «պատճաւոր ընդեղէն», մռեռմ poll «գլուխ», իսկ bhel-ձևից յիշենք յատ-կապէս յն. πομ-φόλυς «պղպջակ», φλυϰτίς «բշտիկ» և ռուս. булкa «փափուկ ուռած հաց, բուլկի» ևն։ Հյ. պղպջակ կրկնական է՝ ինչպէս դող-դոջ, բող-բոջ և կազմւած է պուլ-պարզ արմատից, իբր պուլ-պուջ-ակ > պլպջակ>պղպջակ (լ դարձած ղ յաջորդ բաղաձայնի պատճառաւ)։ Նոյն արմատի ժառանռներից են հայերէնի մէջ և պալար (հնխ. bl-ստորին ձայնդարձից), բողբոջ, բողկ, բող (հնխ. bhel-, bhol-արմատից), նաև գւռ. պլուզ «ուռած՝ դուրս ցցուած (աչ-քեր)» (որից պլզել, պլոզել, պլզացնել «աչ-քերը չռել», պլզան «չռած աչքերով»), պլուզ «այծի կղկղանք» (Սեբ.), (որից պլզել «այ-ծի կղկղել». նմանութեամբ այծու պլուզ «մի տեսակ պտուղ. թրապուզան խուրմասի= Ննխ. թստան խուրմա»). առաջինի հետ նոյն են սերբ. bulǰiti, iz-buljiti «աչքերը չռել, պլզել», buljo-ok «ուռած աչքերով», չեխ. vy-bouliti «աչքերը պլզել» (Berneker 100), երկրորդի հետ յն. βόλβιτος, βόλιτος «այծի թրիք»։ Առանձին տե՛ս պուց (Pokorny 2, 111 և 176-9, Walde 101, Boisacq 126, 803, 1030, Berneker 100)։-Աճ.

• ՆՀԲ լծ. յն. πομφὸλυς և լտ. bula «պղպջակ» (որոնք ճիշտ համեմատու-թիւններ են)։ Հիւնք. փայլ բառից։ Պա-տահական նմանութիւն ունի ասոր. ❇ bagbugītā «պղպջակ»։

• ԳՒՌ.-Ջղ. պրպճել «մածնի թթուելով պճպճալը», փխպուճ «փափուկ՝ ուռած (հաց)», Երև. փխպուճ, փխպուջ՝ նոյն նշ. Դվ. պխպճալ «հացի լաւ եփուելով ուռչի-լը».-անփոփոխ կրկնութեամբ Եւդ. բղբղիլ «օճառի լաւ փրփրիլը» (<պուլպուլիլ).-պողոճ, պղոճ «միջատ» բառի նմանութեա՞մբ ևն Մկ. պօղօճակ «ջրի պղպջակ», Ալշ. պօ-ղօջգել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ», որի հետ նոյն են Թեհ. Վն. պօղօճկել, Աա. պղոճկիլ, Ապ. Վն. օղօճկել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ, այրուելով կամ հա-րուելով կոշտ կապել» ևն, արմատը պղոնակ Բլ. «աշխատելուց յառաջացած կոշտեռ»։-Այս բոլորի մէջ կարելի էր պ, բ, փ ձայների փոխանակութիւնը վերագրել հնխ. b, bh, ph ձայներին, բայց աւելի բանաւոր է վերագրել բաղաձայնների յարմարեցման, ինչպէս են նաև խ, ղ և ճ, ջ ձայներու


Պճեղն, ճղան, ճղունք

s.

instep, ankle, ankle-bone;
foot;
cf. Խստոր.

• ՆՀԲ լծ. թրք. փաչա (իմա՛ պրս. pača «փոքրիկ ոտք, տոտիկ», որ նուազականն է pā, pāy «ոտք» բառի)։ Հիւնք. պրս.


Պնակիտ, կտի

s.

writing-tablet, table-book;
— ծոցոյ, tables, memorandum-book;
— նկարչի, painter's pallet;
— գրաշարի, galley, composing galley, pan.

• ՓՈԽ.-Kraelitz-Greifenhorst WZKM 27 (1913), 131 հայերէնից փոխառեալ է դնում թրք. [arabic word] binegid «խմորի տաշտ» (ըստ Zenker), որ և գիտէ Будaговъ, Cpaв cлов. 1, 320 նոյն նշանակութեամբ, բայց [arabic word] penegid ձևով։-Այբուբենի տախ-տակից ի՞նչպէս կարող է «խմորի տաշտ» դուրս գալ։


*Պոլոճ

cf. Ճճի.

• «միջատ, ճճի». նորագիւտ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Լծ։ սահմ. 260. «Եւ այս առաքինութիւնքս են պատուականք, որք ջանիւ և ուսմամբ լինին, քան որք բնական լինին ողջախոհք. որպէս պօլօճքն. զի այս անպատճառ ողջախոհ է և ո՛չ կրթութեամբ, այլ ի ցուրտ խառնուածոյ»։ Գործածական է արդի բարբառներում պոլոճ, պլոճ, պողոճ, պղոճ, բոլոճ, բլոճ, բողոճ, բղոճ և բոլոնճ ձևերով. բայց նաև առանց վերջաձայն ճ-ի պլօ, պոլօ, բոլօ, ինչպէս և բոբող (վերջինս Գնձ. ըստ Ազգ. հանդ. Զ. 285). բոլորն էլ նշանակում են «միջատ»։ Ստացել է «երևակայական էակ, ուրուական, երեխաներին վախեցնելու էակ, ճիւաղ» նշա-նակութիւնը և այս նշանակութեամբ գոր-ծածւում է բոլօ, բոլոլան, բոբոլ, բոբօ, բո-ղոլա, բոբոխ ձևերով (այս նշանակութեան զարգացման համար տե՛ս վերը ժժմակ բա-ռի տակ)։

• = Կովկասեան փոխառութիւն պէտք է լի-նի. հմմտ. վրաց. ბობოლი բոբոլի «մեծ որդ», լազ. boboli «միջատ»։ Այս բոլորի համե-մատութիւնից երևում է որ արմատն է bol= հյ. բոլ, որից կրկնութեամբ վրացին և լազը. հայերէնի մէջ պարզ ձևն է բոլո, բ>պ ձայ-նաշրջութեամբ՝ պոլո, լ>ղ սովորական ձայ, նափոխութեամբ՝ պողո, բողո, ճ մասնիկի յաւելումով (հմմտ. հատին, ուտիճ)՝ բոլոճ պոլոճ, բողոճ և առաջին ձայնաւորի անկու-մով՝ բլոճ, պլոճ, պլո ևն։ Վերջապէս բոբող կրկնական է՝ ճշտիւ համապատասխան վը-րաց. և լազ. ձևերին։-Աճ.


Համարակար, աց

s.

reckoner, calculator, book-keeper, accountant, auditor of accounts;
տուն, տեղի —ի, counting-house;
accountant's office, ciphering.

• ԳԴ համեմատեց պրս. ասարէկիյո բառի հետ, որի նշանակութիւնը և ա-ռաջին մասը նոյն են մերի հետ, բայց երկրորդ մասը (կիյր «բռնել») գործ չու-նի մեր կար-ի հետ։ Աւելի վատ է ՆՀԲ, որ դնում է պրս. շիւմարկիր։ Առաջին անգամ M. A. Levy (Geigers zweit Zeitsch. 5, 215) հայ բառը կցեց միշն ձևին։ Պատկ. Maтep. II 22 պհլ. ha mār ձևից։


Համբակ, աց

s. adj.

little child, boy;
lad;
apprentice, novice, beginner;
scholar, disciple;
new, raw, inexperienced;
ignorant;
— կրպակաց, shop-boy;
— կապեղացի, pot-boy;
— նաւաստւոյ, cabin-boy.

• , ի-ա հլ. «երախայ, նորածին մա-նուկ. 2. տղայ, մանուկ. 3. զաւակ, որդի. 4. աշակերտ» Պիտ. Պղատ. օրին Նոնն. («որ-դի» Մագ. մեծ են. էջ 14), Տիմոթ. կուզ, էջ 173, 175, 181, 291, 292. «դուստր, աղջիկ» Տիմոթ. կուզ, էջ 196. արդի գրականում գոր-ծածւում է միայն «թերուս» նշանակութեամբ։ Այս արմատից ունինք համբակաբար Փիլ. համբակագոյն Պղատ. օրին. համբակական Կղկնտ. համբականալ Պղատ. օրին. համբա-կատի Շնորհ. վիպ. համբակեալ Տօնակ. համբակօրէն Մագ. գրուած է նաև ամբակ Նար. երգ. բոլորն էլ յետին։

• ՆՀԲ լծ. յն. πάίς, παῖς «տղայ», հյ. մանուկ, մանչ, պրս. [arabic word] hampā «ըն-թացակից, արբանեակ»։ Հիւնք. պրս. հէմբա «ընթացակից, օգնական, հետե-ւող», յն. ὄμφας, սեռ. ὄμφαϰος «տը-հաս, խակ»։ Bugge KZ 32, 13 մեկ-նում է իբր ամ-բակ, կազմուած ան բա-ցասականով՝ բակ=bhā «խօսիլ» ար-մատից. հմմտ. բան, բայ. ըստ այսմ համբակ նշանակում է բուն «ռեռ ան-խօս մանուկ»։ Հին բռ. գտնում ենք համբ «տիք», որ կարծես կապ ունի այս բառի հետ, բայց անստոյգ է, որովհետև նոյն բառը Բռ. երեմ. 173 մեկնում է «տիկ»։


Համբարակ, աց

s.

store, deposit;
warehouse;
purveyor;
երկինք նմացօղոյ, the heavens shall drop down dew.

• = Պհլ. anbārak, որ գտնում ենք պհլ. an. bārakpāt «համբարակապետ» բարդի մէջ. ընդարձակ տե՛ս Ամբար։-Աճ.


Համբարու, աց

cf. Համբարի.

• ՆՀԲ պրս. parī «պարիկ» բառի հետ։ Պաւասանեան, Պատմ. գրակ. 197 «համ. բարների կամ շտեմարանների պահա-պան աստուած»։ Հիւնք. պրս. հիւպարի «կարապ»։ Մէնէվիշեան, Արդի լեզուա-գիտ. էջ 61 հունգ. hämā «մթին»+պա-րիկ բառերից, իբր թէ համբարու «սև աառեև»։ Stackelberg, Дрeви. Bocт 1901, թրգմ. Բազմ. 1902, էջ 121 կցում է պրս. hambaruna ձևին, որ չունի ԳԴ։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst. Յու-շարձան 402 սումեր. amar-baruu «մա-տաղ եղնիկ»։ Ուղուրիկեան (տե՛ս Գաբ. բռ. էջ 771 և 1405) ֆրանս. vampir բառի հետ։ Meillet, Rev. ét. arm. 1, 10 իրան. *ham-paru-ձևից, որի հետ նոյն. է parikā>պարիկ։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] hān-bar «բորենի և նման վայրի գազան» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 155)։ 11. Եզն. որից համբաւել «կոչել, հռչակել, յայտարարել, անուն կամ լուր հանել» Մտթ. թ. 31. Եզն. համբաւաւոր Եփր. եբր. համբա-ակոծ առնել Կոչ. համբաւահան Բուզ. համ-բաւատենչ Փարպ. Խոր. չարահամբաւ Պիտ. Բրս. մրկ. բազմահամբաւ Սիսիան. բարե-համբաւ Բ. մակ. ժդ. 37. մակբայական գոր-ծածութեամբ՝ համբաւու «ի լրոյ» Կղնկտ։ հրտր. Էմ. էջ 40։


Համբարտակ

s. adj.

cf. Ամբարտակ;
towering, puffing up.

• ՆՀԲ արմատը դնում է բա, բայ, բան, բաւ. վրաց. համբա՛վի։ Windisch. 22 սանս. sambhā̄va, որ սակայն Böht-lingk, Sansc. Wört. հտ. 7, էջ 756 [other alphabet] ) մեկնում է «stana. դիրք. կացութիւն»։-Lag. Urgesch. 131 bhā արմատից։ Տէրվ. Նախալ. 95 bha, bhan «հնչել, ասել» արմատից։ Հիւնք. յն. φήμη, դոր. φάμα «համբաւ»։ Bugge KZ 32, 13 իբր *sm-bhā-mā նախաձևից. հմմտ. ւտ. fama, յն. φήμη «համբաւ». բոլորն էլ bhā «խօսիլ» արմատից։ Karst, Յու-շարձան 406 սումեր. pam, pav, pam. pam «յայտարարել»։


Համբաւ, աց, ոց, ուց

s.

credit, honour, repute;
renown, fame, reputation, name, glory, celebrity;
news, intelligence, rumour, report, tidings;
արագաթեւ —, flying report, swift, speedy renown;
— բարեաց, good repute;
յեղակարծ, սուտ, չար —, strange, false, ill news;
— մեծ ստանալ, to win a great reputation;
վնասել անձին —ոյ, to damage one's reputation;
աղարտել զ— իւր, to tarnish one's renown;
կորուսանել զ—ն, to get an ill name;
չունել զ—, to be unknown, of no reputation or renown;
աղարտել զ— ուրուք, to blacken or ruin the reputation of;
—ի հարկանիլ, to become public, to divulge;
to become famous, renowned, celebrated, far-famed, to be in vogue, request or fashion;
ձախողակի — հանել or ընթացուցանել զումեքէ, to spread abroad an evil report about one;
— հանել, տարածել, to raise, sow or spread the news;
— ընթանայ, it is said that;
the story runs;
ելանէր, հնչէր, տարածէր, ի դուրս յաճախէր —, the report spread;
— քաջութեանն ընդ ամենայն կողմանս ընթանայր, the fame of his courage spread every where;
եւ ել — զնմանէ ընդ ամենայն կողմանս գաւառին, and there went out the fame of him through all the region round about;
—ի հարեալ է խաղս, this play is very popular;
cf. Շռինդ.

• , ո, ու, ի-ա հլ. «հռչակ, տառած. ուած անուն, լուր» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա.


Համբոյր, բուրից

s. fig. gr. adj.

kiss, embrace;
*buss;
sweetness, affability, familiarity;
union, joint, joining together;
spondee;
sweet-tempered, affable, benign, gentle, mild, meek;
propitious, favourable;
agreeing, unanimous;
— ձեռաց, hand-kissing;
յուդայի, մատնչի, a traitor's kiss;
— տալ ումեք, to embrace, to kiss;
to buss;
տալ միմեանց — խաղաղութեան, to give the kiss of peace;
ի — ածել, to familiarize, to tame, to domesticate;
հաշտ եւ — առնել, — յարդարել, to appease, to calm, to pacify, to reconcile;
գալ ի —, to get or grow tame, familiar, to be tamed;
— եւ կամակ բարս ստանալ, to be good-tempered, gentle, amiable.

• , ի հլ. (յետնաբար նաև ռ հլ.) «պաչելը, պաչ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 1Ս. «սեր, միութիւն, յարում, ընտանութիւն (անասու-նի)» Վեցօր. Եզն. Ոսկ. մտթ. տիմ. Փելիպ. «ընտել, ընտանի, հեզ, հաշտ» Յհ. կթ. Նար. «երկու երկար վանկերից բաղկացած բառ» Թր. և Երզն. քեր. որից համբուրել ՍԳր. համ-բուրեցուցանել «ընտանեցնել, կրթել (անա-սունը)» Եզն. համբուրական Պիտ. անհամ-բոյր «անընտել» Ոսկ. բարեհամբոյր Յհ. կթ ուղղահամբոյր Նար. առաք. դառնահամբոյր Յհ. կթ. ժամահամբոյր «վաղանցուկ» Հին բռ. համբուրելի (նոր բառ). դժուարահամ-բոյր Մխ. առակ. (կայ նաև Ղրբ. դժուարա-համբոյր «դժուարանցանելի», որի հակա-ռակն է հեշտահամբոյր «դիւրին անց կենա-լու (ճանապարհ)»։

• Հներից Լմբ. մատ. 498 ստուգաբա-նում է համ «մի, ամբողջ» և բիւր բա-ռերից. «Հաղորդին Քրիստոսի և մի-մեանց համբուրիւն, քանզի և նոյն ինոն ստուգաբանութիւն անուանս զտարացոյց խորհրդոյս մեզ յայտնէ. համբիւր. համն մի ստուգի, այսինքն թէ բազումքն այս-պէս հաղորդեալ, իրերաց միանան»։ Ա-ւետիքեան, Քերակ. 1815, 313 համ բոյր «մէկ բուրում, մէկ շունչ ունենալը»։ ՆՀԲ դնում է բոյր բառի՞ց և վրաց. ամպօ՜րի։ Lag. Urgesch. 432 budh արմատից։ Muller SWAW 84 (1877), 217 բոյր արմատից։ Էմին, Динaст. Cnис. 1884 (արտ. Изcлъд. и Cтaт. էջ 186) կազ-մուած -ոյր մասնիկով։ Աղայեան, Աղ-բիւր 1887 յաւել. էջ 68 բոյր բառից, որովհետև հին ժամանակ համբուռեւու ժամանակ «իրարից հոտ էին քաշում»։ Նազարէթեան, Պատկեր 1893, 235 ար-մատը համ, ամ, համբ՝ միութեան և հաւաքման նշան։ Հիւնք. բոյր բառից, որովհետև «համբուրելդ հոտոտել իսկ

• պէս պրս. [arabic word] būsidan «համ-բուրել» հանում է ❇ būy «բոյր» բա-ռից, նոյնպէս և հյ. համբուրել՝ բոյր բառից։ Հիւբշ. 176 դնում է զնդ. *ham. baoδa «համաբոյր»? ձևից, որ սակայն ո՛չ աւանդուած է և ո՛չ էլ այլուստ կա-րելի է ապացուցել։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 108 և 218 պրս. ham-bōy «ի-րար հոտոտել»։։

• ՓՈԽ.-Վրաց. ამბორი ամբորի «համ. ռոյր», ამბორება ամբորեբա «համբուրել». Րոմելսա մե ամբորս-ուղ'ո, իգի արս, շեիպ-ղ'արթ իգի «Ընդ որում ես համբուրեցից՝ նա է, զնա ունիցիք». Մտթ. իզ. 48։-Ըստ Մառ. Гpaм. др. aрм. 41 և ЗВО 17, 303 տառա-դարձուած է նաև 3ამბორი համբորի, ჭამბო-ვრი համբովրի, որի հետ Վ'apaя, Oбъ. отнош. aбхазcк. яз. էջ 20 միացնում է նաև չերքէզ. boyor, boyo «համբոյր»։


Համբուն

adv.

totally, entirely;
no, not, not at all.

• «նոյն բնութիւնից» Կիւրղ. գնձ. «բնաւ, ամենևին» Վրք. հց. ա. 432։


Համեմ, ոց, աց

s.

amomum;
spice;
cf. Համեմանք.

• , ի-ա, ո հլ. «կծու համ ունեցող սամիթ և լտ. amomum կոչուած բոյսը» Գա-ղիան. Բժշ. «կերակուրի հանդերձանք» Փիլ. քհամադամ, ընտիր կերակուրներ» Մանդ. Երզն. ժ. Խոր. «վարպետ խոհարար» Յճխ. որից համեմել «որևէ համեմով ուտելիքը հա-մեղացնել» ՍԳր. համեմունք Ոսկ. մ. գ. 12 համեմական «քաղցրալուր, անուշ (լեզու)» Վրդն. պտմ. համեմիչ Մանդ. հացհամեմ «արջնդեղ, anethum կամ հու պան, trigo-nella foenum-graecum L» (տե՛ս Տիրա-ցուեան, Contributo § 228) Վստկ. Բժշ. յետ-նաբար գրուած է նաև համիմ Գաղիան. համ-համ Բժշ. (շփոթելով համամայ բառի հետ)։

• ՆՀԲ իրարից տարբերելով երկու նշա-նակութիւնները՝ «համադամ» իմաստով դնում է համ բառից, իսկ երկրորդ «հա-մեմեղէն» իմաստով կցում է յն. ἂμωμον լտ. amomum բառերի հետ։ Հիւնք. հյ. համ և յն. ἀμωμον։ Canini, Et. étym. 31 համ և համեմ=սանս. hima «փոքր կարդամոմ» և յն. ἂμωμον։ (Վերջին յն. բառը Boisacq 59 կցում է եբր. *hamom ենթադրեալ ձևին, որ հանում է սեմա-կան hmm (արաբ. [arabic word] hamm) «տա-քանալ» արմատից, իբր «տաքացուցիչ դեղօրայք»։ Այս դէպքում հյ. բառը իր նախաձայնով աւելի համապատասխան պիտի լինէր սեմական ձևին)։ Հիւբշ. (առ. Jensen, Hitt. u. Arm. 97) ռնում է հյ. համ բառից՝ -եմ մասնիկով. հմմտ. խոհեմ, վաղեմի։ (Բայց այս երկուսն էլ ածական են, մինչդեռ համեմ գոյա-ևան է)։

• ԳՒՌ.-Ալշ. ճամեմ, Ախց. Երև. Կր. համէմ բռինձ», Ղրդ. հա՛մէմ «շաքար», Տփ. համիմ. Սվեդ. հmմիմ «պղպեղ» (բայց յատկապէս «կարմիր պղպեղ»), Հմշ. հօմիմ. Սլմ. Վն. խամեմ, Մկ. Ոզմ. խամիմ.-այս բառից է Մշ. առվահամեմ «մի տեսակ հոտաւէտ բոյս, որ ապրի մէջ են դնում»։


Համեմ, եցի

va.

cf. Համեմեմ.

• , ի-ա, ո հլ. «կծու համ ունեցող սամիթ և լտ. amomum կոչուած բոյսը» Գա-ղիան. Բժշ. «կերակուրի հանդերձանք» Փիլ. քհամադամ, ընտիր կերակուրներ» Մանդ. Երզն. ժ. Խոր. «վարպետ խոհարար» Յճխ. որից համեմել «որևէ համեմով ուտելիքը հա-մեղացնել» ՍԳր. համեմունք Ոսկ. մ. գ. 12 համեմական «քաղցրալուր, անուշ (լեզու)» Վրդն. պտմ. համեմիչ Մանդ. հացհամեմ «արջնդեղ, anethum կամ հու պան, trigo-nella foenum-graecum L» (տե՛ս Տիրա-ցուեան, Contributo § 228) Վստկ. Բժշ. յետ-նաբար գրուած է նաև համիմ Գաղիան. համ-համ Բժշ. (շփոթելով համամայ բառի հետ)։

• ՆՀԲ իրարից տարբերելով երկու նշա-նակութիւնները՝ «համադամ» իմաստով դնում է համ բառից, իսկ երկրորդ «հա-մեմեղէն» իմաստով կցում է յն. ἂμωμον լտ. amomum բառերի հետ։ Հիւնք. հյ. համ և յն. ἀμωμον։ Canini, Et. étym. 31 համ և համեմ=սանս. hima «փոքր կարդամոմ» և յն. ἂμωμον։ (Վերջին յն. բառը Boisacq 59 կցում է եբր. *hamom ենթադրեալ ձևին, որ հանում է սեմա-կան hmm (արաբ. [arabic word] hamm) «տա-քանալ» արմատից, իբր «տաքացուցիչ դեղօրայք»։ Այս դէպքում հյ. բառը իր նախաձայնով աւելի համապատասխան պիտի լինէր սեմական ձևին)։ Հիւբշ. (առ. Jensen, Hitt. u. Arm. 97) ռնում է հյ. համ բառից՝ -եմ մասնիկով. հմմտ. խոհեմ, վաղեմի։ (Բայց այս երկուսն էլ ածական են, մինչդեռ համեմ գոյա-ևան է)։

• ԳՒՌ.-Ալշ. ճամեմ, Ախց. Երև. Կր. համէմ բռինձ», Ղրդ. հա՛մէմ «շաքար», Տփ. համիմ. Սվեդ. հmմիմ «պղպեղ» (բայց յատկապէս «կարմիր պղպեղ»), Հմշ. հօմիմ. Սլմ. Վն. խամեմ, Մկ. Ոզմ. խամիմ.-այս բառից է Մշ. առվահամեմ «մի տեսակ հոտաւէտ բոյս, որ ապրի մէջ են դնում»։


Համհարզ

cf. Համահարզ.

• = Պհլ. [arabic word] hamharz «թիկնապահ» (կազմուած ham «նոյն»+harz անծանօթ բառից). գործածուած է Draxt-i Asūrik § 36 և աւուր. հմմտ. Pusarān u bratarān, vas-puhrakān u hamharzān «որդիք և եղբարք, ազնուականք և թիկնապահք». Stackelberg WZKM 17 (1903), 48։-Հիւբշ. 177։

• ԳԴ պրս. հէմրազ «խորհրդակից» ձևից։ ՆՀԲ «թերևս իբր համահարազատ կամ պրս. հէմէրզ «համապատիւ և երկրա-կից» (իմա՛ ham-arz «համարժէք» կամ ham-marz «գաւառակից»)։ Սւրոպա 1852, 123 պրս. [arabic word] hamrāz «խոր-հըրդակից»։ Էմին, Ист. Aсохика 1864, էջ 83 պրս. ham «համ»+arz «երկիր», իբր «հայրենակից»։ Տէրվ. Մասիս 1882, օգոստ 18 հարզ «մտերիմ, ընկեր, ազ-գական», որ կազմուած է հար մասնի-կով՝ զա, զան «ծնիլ» բայից և գտնւում է նաև ապա-հարզ-ան բառի մէջ։ Հիւնք. ապահարզան բառից։ Հիւբշ. 177 գուշա-կեց իրանեան ծագումը։ Նորայր, Կոր. վրդ. էջ 57 պրս. հէմրազ «խորհրդա-կից»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ վերի ձևով Stackelberg (անդ)։ Ադոնց, Aрм. Юстин. 382 պրս. arzan=արժանիք


Համշիրակ

s.

foster-brother.

• Հներից ուղիղ մեկնութեան երևի ծա-նօթ էր Անկ. գիրք առաք. էջ 450, որ գրում է. «Վասն զի համշիրակ էր Քրիս-տոսի, այս է՝ միամօր կաթամբ սնեալ Յիսուս և Յակոբ, ի մի տան, միոյ տար-ւոյ տղայք էին»։ Նորերից ուղիղ մեկ-նեց նախ ԳԴ, նոյնը յետոյ ՆՀԲ և Lag. Arm. Stud. § 1225։