Definitions containing the research շոր : 316 results

Հալաւ

cf. Զգեստ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«զգեստ» Մամիկ. էջ 37. Մաշտ Ոսկիփ. Վստկ. 23, 85. «սարկաւագի շապիկ» Սրբել. իզ (հրատրկ. Էմ. էջ 80). «շորի կը-տոր, քուրջ» Լծ. նար. ի. որից հալաւօրհնէք Մաշտ. 121-4։

ԳՒՌ (dialectal) Գոյութիւն ունի գրեթէ ամեն տեղ հալավ ձևով և «շապիկ կամ հագուստ» նշա-նակութեամբ. այսպէս՝ Ալշ. Ախց. Երև. Մշ. Շմ. իսկ Եւդ. Սեբ. «հարսի զեգստները», Տփ. «հաոսի իբր օժիտ բերած շորեղէնը», Մղ. նաև «դաշտան կամ դաշտանի շոր»։ Նոր բառեր են անհալաւ, հալաւած, հալաւացու։


Կեղտ, ոյ, ի, ոց

s. adj.

spot, stain, blot, blemish;
brand, stigma;
stained, soiled;
— անուն, infamy, dishonour, discredit, disrepute;
հանել զ—, to clean, to scour, to take out stains.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «աղտ, կեղտ, անմաքրութիւն» Ոսկ. մ. բ. 12 և յհ. ա. 9. «աղտոտ, կեղտոտ, անմաքուր» Բ. մակ. զ. 25. Ոսկ. յհ. ա. 2. որից կեղտալից Շնորհ. յուդ. կեղտեալ Անան. զղջ. կեղտա-նուն ԱԲ. կեղտաշոր ԱԲ. չարակեղտ Յհ. կթ։


Կենդոնառ

s.

rag, tatter.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ցնցոտիներով կարկատած զգեստ, հին շոր» Վրք. հց. Բ. 56 (բ. խմբա-գրութիւնն ունի պատառատուն քուրձ). ուրիշ վկայութիւն չկայ։

= Յն, ϰεντωνάριον «ցնցոտիներով կար-կատած հագուստ», որ նուազականն է ϰεντών հոմանիշի. սրանից և լտ. cento, cento. narim «շորի կտոր»։-Հիւբշ. 356։


Պաստառ, ի, աց, ռունք, ռանց

s.

fine linen or stuff, byssus;
tapestry, carpet, blanket;
— դամասկացի, damask.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «փռոց, շոր, սաւան, ծածկոց» Եսթ. ա. 6. Եզեկ. իէ. 7. «շորի կտոր» Ոսկիփ. (արևելեան գրականում «պա-տի թուղթ»). որից պաստառակալ Դատ. ժդ. 12, 13. Ղկ. իգ. 53. պաստառալի Մծբ. պաս-տառալիր Առակ. է. 16. պաստառակ «շոր» Մագ. թղ. 204. «ստամոքսի մաշկը՝ կաշին» Մագ. թղ. 112.-ՀԱ 1892, 167 ա (Ջի ի ջղաց զսա (զստամոքսն) ստեղծիչն ստեղծ պաս-տառակօք)։


Պատ, ի

s. adj.

wall;
turn, round;
— ի —, — ի —է, — ի —ու, complicate, intricate, knotty, ambiguous, dark, obscure;
— ի — բանք, ambages, compass of words, circuit, roundabout way, shifts;
— առնուլ, — գալ, to surround, to environ, to encompass, to hem in, to beset, to encircle, to gird, to inclose;
— ի — բանիւք խօսել, to make use of circumlocutions, to periphrase, to speak periphrastically, to beat about the bush;
— ի — խաղան գետք, the rivers seem to delight in a thousand windings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բոլորտիքը, չորս կողմը, շրջան, պտոյտ». ընդարձակ զարգացում կրած ար-մատ, որի ածանցներն են. ՊԱՏ «շրջան», որից պատ առնուլ «շրջապատել» Խոր. Շիր. Վրդն. ծն. «փաթաթուիլ, շրջան կամ ոլորք կազմել (օձի)» Եղիշ. յես. էջ 176. Խաչել. 280. «նաւի ճամբորդելը զիգզագներով» Ոսկ. գծ. 372. պատ գալ «չորս կողմը ման գալ՝ դառնալ» Յայսմ. պատ «որմ, որ շէնքի չորս ևողմն է պատում» Բրս. մրկ. Գր. երէց։ Վստկ. 154. Մխ. այրիվ. պատել «փաթթ, շրջապատել, ման ածել» ՍԳր. Եւս. պտմ. պատ ի պատ «երկար բարակ՝ մանուածա-պատ ձևերով» Նիւս. բն. պատ ի պատէ Եփր. թգ. 437. պատ ի պատու Կիւրղ. ծն. միջա-պատ «գոգնոց՝ որ մէջքն է պատում» Ոսկ. ես. մառախլապատ Ագաթ. միգապատ Ա. գաթ. մարմնապատ Եզն. Վեցօր. Ոսկ. մ. բ. 19. կամարապատ Եզեկ. խ. 22. զրահապատ Ոսկ. մտթ. գ. 16. երկաթապատ Դան. դ. 12 20. երիզապատ Առակ. ե. 16. Մծբ. Ոսկ. եփես. թակարդապատեալ Կորիւն, էջ 8. Եւ-թաղ 165. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38 շրջապատել Խոր. Շիր. պատկողանոց «նաւի կողերը պատող տախտակները» Ոսկ. կողոս-տարեաատ «տարին բոլորուելու՝ լրանալու ժամանակը, տարեվերջ» Ուռհ. 371. պատ-ռւած «ոլորք» Նար. Առ որս. պատուածոյ Եզեկ. խգ. 17. պատուածել «վրայէ վրայ ընել, պատել» ԱԲ. «մանր քարերով հիւսել շարել» Օրբել. 164 «Կանգնէ.. սիւն մի զար-մանալի... ի մանր քարանց պատուածեալ ի չափ երեսուն կանգնոյ.-Տաթևի շարժական սիւնի համար է ասում)։ ՊԱՏԱՆ, ի-ա հլ. «փաթթու շոր, յատկապես վէրքի կապ և կամ մեռելը մէջը պատատելու սաւան»։ ՍԳր. Եփր. ծն. որից պաճուճապատանք «տիկնիկ, խամաճիկ» Ա. թագ. ժթ. 13, 15. նոր գրականի մէջ՝ պատանել, պատանքել կամ պատնել «մեռելը պատանքի մէջ փա-թաթել»։ ՊԱՏԵԱՆ, ի հլ. «պտուղը պատող արտաքին կեղևը» Ես. զ. 13. Վեզօր. է« 82-88 (տպ. պատկան. և այս ձևով էլ դնում է ԱԲ՝ իբր անստոյգ բառ). «խեցեմորթի կեղև» Եփր. էջ 352, 358. «սուրի կամ ուրիշ զէնքի ամանը» ՍԳր. «զրահ, լանջապանակ՝ որ մարմինն է պատում» Ա. մկ. զ. 2. Յոբ. խա 4. Եւս. պտմ. Սեբեր. որից զինապատեան Պտմ. աղէքս. ոսկեպատեան Բուզ. ողորկա-պատեան Վեցօր. պատենիկ Անյ. պորփ պատենազէն Ա. մկ. զ. 39. Եփր. վկ. արև Բուզ. 208 (ձ. պատեզէնք). պատենաթև Վեցօր. պատենաւոր Նիւս. կազմ.։ ՊԱՏԱԿ առանձին չէ գործածուած. որից խելապա-տակ «խելքը՝ ուղեղը պատող մաշկը. լյնբ։ ուղեղ, գլուխ» Նիւս. կազմ. Պիտ. (գրուած է խելապտակ Շիր. քրոն. 51)։ ՊԱՏԻԿ «փա-թաթող կամ փաթաթուածք». առանձին չէ գործածուած. առաջին իմաստով ունինք դիապատիկ «մեռել պատանող մարդ» Ծն. ծ. 3 (հմմտ. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38). երկրորդ իմաստից փխբ. յառաջացել է «անգամ» նշանակութիւնը (հմմտ. գւռ. փաթ «փաթաթուածք, պտոյտ, շրջան, անգամ») և այս նշանակութեամբ են ձևացած՝ եօթնպա-տիկ ՍԳր. բազմապատիկ ՍԳր. Եզն. բազ-մապատկել Դիոն. ածայ. և երկն. Վրդն. ծն բիւրապատիկ ՍԳր. Եզն. Ագաթ. Մծբ. երկ-պատիկ Փիլ. երկպատկութիւն Նիւս. կազմ. պատկութիւն «կրկնութիւն» Ոսկիփ. պատ-կական «տեսակ տեսակ» ԱԲ. պատկել «բազմապատկել» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. ճժէ։ ՊԱՏԻՃ (կագմուած -իճ մասնիկով. հմմտ. ուտին) «ցորենի կճեպ» (որ և պատ-3-2045 եան) Վեցօր. 87. Ոսկ. հերոդ. 618. «սոնա-պան՝ որ սրունքն է պատում» Մաշտ. ջահկ. «փղի կնճիթ» Վեցօր. 194. Փիլ. լիւս. 13? (վերջին իմաստի զարգացումը դժուար է բացատրել. տե՛ս նաև առանձին)։ ՊԱՏԱՏ, ի-ա հլ. «կապոց, բեռ» Ծն. լա. 34. Ոսկիփ. որից պատատել «փաթթ» Ոսկ. ա. կոր. Եւագր. փիլ. պատատուկ «բաղեղ». Մեսր. եր. Բժշ. պատատանք Բարուք. զ. 7։


Պատան, աց

s.

band, bandage, wrapper;
truss;
— մեռելոյ, shroud, winding-sheet, grave-clothes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աթաթեու շոր»։


Կաշի, շւոյ

s.

hide, skin, leather.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia polygl. 10I և ՆՀԲ դնում են ռուս. кожа «կաշի, մորթ» Müller SWAW 42, 254 զնդ. kaša-, որ Justi մեկնում է «ուս»։ Karolides Z︎ συγϰρ. 87 կապադովկ. kašuni «հին շոր կամ կօշիկ», սանս. kaš «մաշել», իսկ էջ 172 կապադովկ. kaši «պանիր», թրք. qayəš «փոկ», յն. ϰάς «կաշի» (Հեսիք.), ϰασσύω «կարկատել», ϰαττίς «կարկատանի կաշի» ևն։ Հիւնք. պրս. gavmēš «գոմէշ» բառից։ Patrubány ՀԱ 1908, 313 յն. γῦρος «բոլորաձև» բա-ռի հետ։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 212 զնդ. gaoš «մորթ»։ Պատահական են թրք. [arabic word] qayəš «փոկ», թթր. [arabic word] qayš, կարագաս. keš «կաշի, կեղև», ո-րոնց հետ հմմտ. ընդհանուր ֆիննական kesi (բունը kete) «մի տեսակ բարակ կաշի, մաշկ», մորդվ. ked, վոտ. ku, kud, սիրյ. ku։ Ըստ A. Ahlquist, Die Kulturwörter der Westfinnischen Sprachen (Helsingfors 1875), էջ 99 «Մուշտակաւոր անասունների մորթը պատրաստելու, նրանց պէտք եղած սպիտակութիւնը տալու կամ ներկելու արհեստը հին ժամանակներից ծանօթ է հիւսիսային բևեռային բնակիչներին և իրենց լեզուներն էլ շատ ճոխ են այս


Կապայ, ի

s.

cassock, monk's gown.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ագլ. Ախց. Երև. Մկ. Ջղ. Սլմ. կա-պա, Տփ. կա՛բա, Ննխ. Սեբ. գաբա։ Նոր բա-ռեր են կապաթել, կապաթակելի, կապաշոր, կապացու, կապաւոր։ Նոր նշանակութեամբ ունինք կապայ Արբ. «խորխ, օձի շապիկ. 2. գրքի երեսը անցուած հաստ թուղթ», իսկ Ղրբ. գ'm՛բm «գորգ» նոր փոխառութիւն է արևել. թուրքերէնից։


Պաշար, աց

s.

provision, viaticum, food, victuals;
victualing, providing, provisions, stores, equipment;
the Holy Sacrament.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ Մշ. Ջղ. Սլմ. Տփ. պաշար, Խրբ. Հմշ. Ննխ. Սեբ. բաշար, Հճ. բաշօյ, բէշօյ, Զթ. բէշօյ, բէշոր, Սվեդ. բիշուր. բոլորն էլ նշանակում են յատկապէս «ճամբորդութեան ժամանակ հետը վերցրած ուտելիք».-իսկ թրքախօս հայերից Ատն. բէշէր «կնունքի ժամանակ բաժանուած մրգեղէն»։


*Ռուպ

s.

quarter, fourth part, fourth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. ❇ rubb «պտուղը ճզմելով հանուած օշարակ, մանաւանդ եփած և թանձրացրածը» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 139), որից փոխառեալ են պրս. [arabic word] rub նոյն նշ., ֆրանս. անգլ. rob, իտալ. robe robbo, սպան. rob, arrope, պորտ. robe, arrobe ևն։ Արաբ. բառի բուն իմաստն է «թանձր» և ծագում է սեմ. rbb «հաստ, խւո-շոր, մեծ» արմատից, որից և ասուր. rabū «մեծ» և ռաբբի բառի տակ յիշուած ձևե-րը։-Հիւբշ. էջ 273։


Ռուփ

s.

rob, inspissated juice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. ❇ rubb «պտուղը ճզմելով հանուած օշարակ, մանաւանդ եփած և թանձրացրածը» (Կամուս, թրք. թրգմ. Ա, էջ 139), որից փոխառեալ են պրս. [arabic word] rub նոյն նշ., ֆրանս. անգլ. rob, իտալ. robe robbo, սպան. rob, arrope, պորտ. robe, arrobe ևն։ Արաբ. բառի բուն իմաստն է «թանձր» և ծագում է սեմ. rbb «հաստ, խւո-շոր, մեծ» արմատից, որից և ասուր. rabū «մեծ» և ռաբբի բառի տակ յիշուած ձևե-րը։-Հիւբշ. էջ 273։


Սարոյ, ից

s.

pine-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախապէս բառիս իմաստը որոշ չէր. ՆՀԲ ՋԲ և ԱԲ տատանում են բազմա-զան նշանակութեանց մէջ. ՆՀԲ դնում է նար «լեռ» կամ թրք. sarə «դեղին» ռա-ռից։ Lag. Urg. 816 պրս. sarv բառի հետ կասկածով, որովհետև սարոյ բա-ռի նշանակութիւնը «թեղօշ. pinus» է կարծում։ Pictet 1, 235 սանս. šarja rsborea rosusta ծառի ռետինը», Laα Ges. Abhd. 79 պրս. sarw, ասոր. օ5. sarū։ ՀԲուս. § 2723 սար «լեռ» բառից։ Հիւբշ. 237 դրաւ կասկածով պրս. sarv սարոյ բառի նշանակութեան անստու-գութեան պատճառով։ Բառիս վրայ մանրամասն քննութիւն ունի Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 99-110, ուր հիմնաւոր կերպով ցոյց է տալիս որ բառիս նշանակութիւնն է «նոճի». (այս հաստատելու համար կարելի է օգնու-թեան առնել նաև վրացին). համեմա-տում է պրս. sarv, saru, բայց նաև նում ասուր. շուրմանի, շուրուէնի. ա-սոր. շորբինօ, քաղդ. շրբան, արաբ. šarbīn «նոճե»։


Սաքուլայ, ի, իւ, ով

s.

large hood or cowl.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աբեղայի խոշոր գդակ, զոմփ». երկու անգամ ունի Լմբ. առ Լև. տպ. 1865, էջ 218 և 240. «Հագնիմ գիշտ, որպէս Հաղբատայ եպիսկոպոսն, և երկու թիզ կըն-գուղ վրացի սաքուլայով. Կատարե՞մք զպա-տարագն սաքուլայով»։-(ՆՀԲ երկրորդ վը-կայութեան մէջ սարքուլայ)։


Սաւան, աց

s.

sheet.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մեծ կտաւ, պաստառակալ» Բրս. մրկ. 381, 383. Վրք. հց. Մխ. բժշ. նոր գրականում «անկողնի կտաւ, կամ նըտ նման մեծ ու լայն շոր»։ Այս նշանակութիւնն ունի Գիրք մոլութ. 73բ։

= Յն, οάβανον «կտաւ, բաղնիսից դուրս ռաւու ժամանակ վրան չորացնելու շոր». որից փոխառեալ են նաև մլտ. sabanum, գոթ. saban, հբգ. saban, հսլ. savanū, ռուս. сaванъ «պատանք», սպան. sabana, հֆրանս. savène, վրաց. საბანი սաբանի «վերմակ», թուշ. saba «ծածկոց», նաև պրս. [arabic word] sāvna «նորածինը փաթթեու շոր?» (Հնդկաստանի պրս. [arabic word] saywān «հովա-նի անելու շոր, թէնթէ» (Իբն-ի Բատուտա, Գ. 415) ծագում է պրս. ❇❇sāyabān կամ ❇ sāyavān «հովանի» ձևից և կապ չունի նախորդի հետ)։-Յոյն բառը արևելեան ծագում ունի. հմմտ. արաբ. κϰ։ sabaniyya «սև մետաքսեայ սաւան՝ որ կա-նայք իրենց վրայ են առնում», [arabic word] asbān «նուրբ շոր՝ որ կանայք իրենց գլուխն են ծածևում». սրանք յառաջանում են. Saban գիւղաքաղաքի անունից՝ որ գտնւում t Բաղդադի մօտ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 645-6, Boisacq 848)։-Հիւբշ. 377։

ԳՒՌ (dialectal) Մշ. Ննխ. Ջղ. Սչ. Վն. սավան, Զթ. սավօն, սավոն «անկողնի տաւան», Մկ. սա-վան «անկողնի ծալքի ծածկոց՝ շալից», Խրբ. սավան «լայն պաստառ՝ որ կանայք իրենց վրայ են առնում», Երև. Ղրբ. «կնօահօո նու-իրած շորեղէնը». Սլմ. սավան «կնունքի սա-ւան», Հճ. սավօն «շալ», Սվեդ. սmվուն «ան-կողնի սաւան»։


Սաքափաթանք

s.

sycophancy;
juggling tricks.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեննում է «նշանակ հմայից և թովչութեանց կամ վնասակարութեանց. ռեռևս որպէս յն. συϰοφαντία, որ և «զըր-պարտութիւն»։ ԱԲ մեկնում է «ձեռնա-ծուներու խաղերը, որ կը ձևացնեն թէ սուր կամ գչիր կը խոթեն մարմիննուն մէջ»։ Տէրվ. Altarm. 76 կարծում է «յն. περίαμμα, վզից կախուած յուռթուլունք» և մեկնում է սաք (=սանս. saǰǰ «կա-խել», լիթ. segti «կապել», թերևս նաև լտ. saga «կախարդութիւն»)+ փաթանք «շոր, քուրջ» (=հյ. փանդամ, զնդ. pai-ti-dāna «շորի կտոր, որ փարսիները աղօթքի ժամանակ իրենց բերնին են կապում»)։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1185 և 1406) «փխ. սաքարփաթանք, պրս. սիհրպազի, աճպարարի խաղ, ո-րով, օրինակի համար՝ մարմնոյն մէջ սուր մը խոթել կը ձևացնէ»։ ունի Եփր. թգ. «Սկսաւ սաքթաքել՝ ճշմար-տասոյզ բանիւք խօսել»։


Սեաւ, սեւոյ

adj. fig. s.

black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ոչ. սև, սեվ, Ալշ. Հճ. Մշ. Սլմ. Վն. սեվ (սեռ. Վն. սիվու), Ագլ. Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. սէվ, Ասլ. սէ՛վ, Ղրբ. սըէվ, Զթ. Հմշ. Մկ. Մրղ. Սվեդ. Տիգ. Տփ. սիվ։ Նոր բառեր են սեա-գլուխ, սևագնտիկ, սևաշոր, սևատաւար, սև-ուզք, սևջրկիլ ևն ևն։


Սեկ, ի, ոյ

s.

dressed leather, morocco, cordwain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. սէկ «այծի կաշի», Այշ. Հճ. Մշ. սեգ. Ռ. սէգ «կօշիկի երեսի կաշին», Սեբ. սէգ «կաշի, սախտիյան», Եւդ. սէգ «մո-մապատ շոր, որի վրայ շռհողն են դնում», Խրբ. սէք՝ «ամանի բերանը ծածկելու կա-շեայ կափարիչ, սերեկ»,-նոր բառեր են նեկել «այծի կաշիով պատել», սեկեմուկ (հմմտ. կաշաթև, մաշկաթև) «չղջիկ»։


Պէտ

cf. Պէտք;
— առնել, to take care, to care, to do the needful or necessary;
— լինել, to be necessary;
ո եւ — whoever, whosoever;
որչափ —, as much as you will or wish;
v. imp. — է, it must be, it is necessary;
չէ —, it need not be, it is unnecessary;
չեն ինչ ինձ — աղօթք, I do not want prayers;
ինձ ոչ է — զայնմանէ, I care not about.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մեծ, խոշոր» տե՛ս Բէտ։


Պիտակ, աց

adj. s.

false, improper, abusive, adventitious, extrinsic;
degenerate, bastard;
note, letter, bill, card;
— ի պարտուց, innocent, guiltless, faultless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն πιττάϰιον «տոմտակ, նւմակ, գրու-թիւն» (Boisacq 788, Sophocles 892. գոր-ծածական է թէ՛ բիւզանդական և թէ նոր յու-նարէնում)։-Բուն նշանակում է «շորով սպեղանի, cmplâtre» և ծագում է πίττα «ձիւթ» բառից։ Յոյնից են փոխառեալ նաև լտ. pit-tarium «շոռով սպեղանի. 2. նամակ, տոմ-սակ. 3. պիտակ, étiquette», արաբ. ❇ bi'āqa «պիտակ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 871), թրք. [arabic word] pitaka, pataka «ապ-րանքների վրայ կպցնելու պիտակ»։ Պատա-հաբար նման են ու սրանց հետ կապ չունին չաղաթ. [arabic word] betik կամ petek «նամակ, անցագիր, վաւերագիր», թունգուզ. bitsik, bičəik «գրուածք», բուրեաթ. bič̌ik «գը-րուածք», ալթայ. pičik «գիր, գիրք», ուլ-ղուր. beček, bicik «գիր», որոնք ծագում են թթր. bit, bet արմատից. հմմտ. չաղաթ. bitmak «գրել, արձանագրել» եակուռ. bit «նշան», թունգուզ. bltšim «գրել» ևն (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 203, л 217 և Gustav Meyer, Turk. Stud. SWAW 1893, էջ 128)։ Թուրքականից են փոխառեալ պրս. ❇ batak «գիր, գրչութիւն, գրուածք», [arabic word] bitikči «գրագիր», Կազանի թթր. [arabic word] biti «հմայեակ», քրդ. betik, bitik «հմայեակ, նուսխայ», որից նաև հյ. գւռ. Վն. բիթիկ անել, ՆԲ. բթիկ անել, Երև. փիթիկ անէլ (Պռօշ. Սօս և Վարդիթ. ա տպ. էջ 29) «գիր անել հմայելով»։


Ջով

s.

leafy branch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. Նբ. ջ'օվ, Մկ. ճmվ «խուրձը կապելու խոտէ կեմ»։-Քաջունի, հտ. Գ. եօ 210 ջով մեկնում է «կեմ ի ծեղոյ աշորայի», և էջ 209 ունի նա և ջոպ «խոտեղէն չուան, կեմ»։


Ստուար, աց

adj. gr.

large, great, voluminous;
thick, dense;
strong, lusty;
harsh, close;
— գունդ, բանակ, numerous, powerful army;
— ծանրութիւն, great weight.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. stavar «թանձր, հաստ, ստուար» բառից փոխառեալ, որի հետ հմմտ. նաև պրս. [arabic word] ustuvār «ամուր, հաստատուն», քրդ. stur, ustūr «հաստ, թանձր, ուժեղ», ռաս. st'ur «մեծ, խոշոր, զօրեղ», բելուճ. istūr, աֆղան. star «մեծ, լայն, խոշոր», զնդ. stawra-«ուժեղ, զօրաւոր», stavah-«ստուարութիւն, հաստութիւն», stū-styi-«ստուար», սանս. sthāvará-«ստուառ. թանձր, հաստատուն», sthurá-«թանձր, ւայն», stūla-«հաստ, թանձր» ևն։ Այս բա-ռերի ցեղակիցներն են յն. σταυρός «ցից», στεδμαι «ոտքի կանգնիլ, հաստատել, վաւե-րացնել», լտ. re-staurare «վերականգնեւ». in-staurare «կանգնել, հաստատել», գոթ. stiurjan «հաստատել», հբգ. stūri «զօռա-ւոր», stiura «ցից», stiuren «կառավարեւ-վարել, նեցուկ դնել», լիթ. storas «հաստ», հիսլ. staurr «ցից» ևն, որոնց նախաձևն է հնխ. stēu-, stāu-«կանգնիլ, ոտքի վրաւ հաստատ մնալ» և -ro-մասնիկով՝ հնխւ. steuro-, stəuro-, stūro-, steuero-, որոնք իբր բնիկ հայ պիտի տային *ստոյր, *ստօր, *ստուր, *ստոր։-Իրանեան -av-ձևի դէմ հյ. երբեմն գտնում ենք -ով-. հմմտ. Խոս-րով

Klaproth, Asia pol. 99 հբգ. stor բա-ռի հետ։ ՆՀԲ յն. στιβαρός, στερεός, պրս. սիդէպր, իւսդիւար, սանս. սթա՛վառա։ Windisch. 20, Böttich. Arica 65, 54, Müller SWAW 38, 574, Justi, Zendsp. 299 սանս. զնդ. և պրս. ձևերի հետ։ Տէրվ. Նախալ. 114 սանս. սթա՛վարա, նթո ւրա, լտ. restaurare, գոթ. stlurjan ձևերի հետ՝ հնխ. stu, sti «ցցուիլ» արմատից։ Հիւբշ. Arm. Stud. էջ 50-51 չի յիշում բառս, որից իմացւում է թէ իբր փոխառեալ է ընդունում։ Յայտնա-պէս փոխառեալ է համարում Horn, Grdr. 158, ծան. 2 (այսպէս և Թիրե-աքեան, Պատկ. աշխ. գր. 208 և Հիւնք.)։ Սակայն Հիւբշ. Arm. Gram. 493 առանց պատճառաբանութեան, ընդունելով հան-դերձ թէ հայ բառը բնիկ լինելու պա-րագային *ստուր կամ *ստևար ձևը պի-տի ունենար, ստուար համարում է բնիկ և ոչ փոխառեալ։ Scheftelovitz BВ 29, 2Ո սանս. sthura-կամ լիթ. stiprus «ուժեղ», հպրուս. po-stippan «բոլորո-վին» բառերի հետ համարում է բնիկ հայ։-Viggu Brondal, Mots scythes en nordique primitif (Kobenhavn 1928) աշխատութեան մէջ, սկիւթական և սար-մատական ցեղերի միջոցով փոխառիալ է համարում՝ իսլ. storr «մեծ, ուժեղ», ֆրիզ. stór, հանգլ. stór, հբգ. stur, հշվէդ. stur, ֆինն. suuri, լապ. šuք, վե-պս. sur, վոթյ. sur և դան. stor, որոնք բոլորն էլ նշանակում են «մեծ, խոշոր»։


Սրսկապան, աց

s.

cabinet, lady's private room, boudoir;
nuptial bed, thalamus;
bed-curtain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. *srisk-pān բառից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ siriskvān, որ և ❇ siris-kān, [arabic word] siriškūn. այս բառը կազմուած է srisk «արցունք» (սրա ծագումն էլ տե՛ս տակը՝ սրսկել) +pān «պահող» բառերից և բուն նշանակում է «արցունքը պահող՝ ծած-կող»։ Այս բանաստեղծական բացատրու-ռեամբ հասկացւում է «քօղ հարսին զոր ար-կանեն զերեսօք հարսին յայնմ գիշերի, յո-ռռամ ռնելոց իցեն զնա յառագաստ»։ Ար-դարև հարսը իր հօր տնից բաժանուած ժա-մանակ լաց է լինում և նրա երեսը ծածկող քօղը իբր նրա արցունքն է ծածկում։ Այս մասնաւոր նշանակութիւնը պարսկերէնի կամ հայերէնի մէջ յետոյ աւելի լայնաբար առ-նուելով դարձել է «առագաստի վարագոյր». այսինքն այն մեծ քօղը՝ որ հարսի անկողի-նը միւսներից բաժանում է, և աւելի լայնա-բար՝ «հարսի սենեակ, առագաստ». ճիշտ ինչպէս առագաստ «փռելու շոր, նաւի առա-գաստ» նշանակում է նաև «հարսի սենեակ». -Աճ.


Վագր, գեր, գերաց

s.

tiger;
մատակ —, tigress;
կորիւն վագեր, tiger cub.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *vagr (vaγr) հոմանիշ ձևից, որ նոյնպէս փոխառեալ է սանս. [other alphabet] vуāg-hrá «վագր» բառից։ (Այս բառը ըստ Boi-sacq 1085 կազմուած է vi և ā մասնիկնե-րով ghrá «դեղին»=յն. ωχρός «դեղնաշորթ» բառից)։ Պհլ. *vaγr, որի մէջ միջաձայն ջ նմանուելով նախաձայնին՝ ձևացել է պրս. [arabic word] babr «վագր»։ (Horn § 180 պրս. babr ձևի դէմ դնում է պհլ. bapr, papr և սանս vyaghrá-ձևի հետ համեմատութիւնը անո-րոշ է գտնում)։ Վագրը գոյութիւն չունի Հա-ւաւստանում. ուստի բառն էլ օտար պէտք է լինի։ Հնդևրոպացիք էլ չէին ճանաչում այն, ո՛չ Զենդ-Աւեստայի և ո՛չ էլ Ռիգ-Վեդայի մէջ է յիշւում (Böhtlingk, Sans. Wört. 6. 1465). առաջին անգամ հարաւային Ասեա-յից յառաջացել է Հնդկաստան, այստեղից անցել է Պարսկաստան (երևում է Մազան-դարանի շրջանում), մինչև Սիբերիա և ամ-բողջ արևելեան Ասիա։ Տարբեր բառ է յն. τίγρις, որից լտ. tigris, ֆր. tigre, գերմ. liger, ռուս. тигръ «վագր», որ փոխառեալ է նոյնպէս իրանեանից. հմմտ. զնդ. tigri «նետ» (Walde 779, Boisacq 969)։-Հիւբշ. 242։


Վտաւակ, աց

s.

under waistcoat, shift, shirt;
petticoat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «ներքնակ, տակից հագ-նելու շոր» Ել. իը. 33. լթ. 20-24, «ուսա-նոց» Ել. իը. 15, «վակաս» Ել. լթ. 2. «վե-րարկու» Եփր. թգ. 352, 374. սխալմամբ գրուած է վտաւատ Բուզ. 123 (Զերեսսն վտաւատօքն ծածկեալ)։


Տաբատ

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։


Տակ, ի, ից, աց, ուց

s. bot.

bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ԱխԽռ. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տակ, Ալշ. Մշ. տագ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դագ, Ասլ. դագ (դայ, դա*), Տիգ. դmգ, Ագլ. տօկ Հճ. դօգ, Զթ. դօք, դոք, Սվեդ. դիւք, բոլորն էլ «յատակ, տակ»։ Այլ նշանակութիւններով են Վն. «արմատ», Արբ. Երև. Եւդ. Զթ. Հճ. Չմ. Ղզ. Ղրբ. Մշկ. Ջղ. Սեբ. Վն. Ք. «ճակըն-դեղ», Տփ. «ցեղ, ազգատոհմ» (օր. ասկ ու տակը, ասկօվ տակօվ կու ճանչնամ)։ Նոր բառեր են անտակ, տակաթեր, տակաթթու-տակալաչակ, տակահալաւ, տակահան. տա-կանց, տակաշոր, տականք, տակապուր, տակաքար, տակափչեչ, տակետակ, տակնու-վրայ, տակտիք, տկիչք, տկմանց, տկուք, տկուկ ևն։


Սիմինդր

cf. Սիմինտր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տփ. սիմինդր և Երև. սիմինդ «եգիպտացորեն», իսկ Մշ. սմինդր, Զթ. սի-մինդռը, Վն. սըմը՛նդր, Սվեդ. սըմընդրmգ, Կր. սմնդրիկ, Տիգ. սմնդրիգ, Արբ. սմինդ, Բբ. սմըրդիք, Հճ. սիմիր, Ակն. Պրտ. սմրուգ, Սեբ. սռմուգ, Եւդ. սըմէռ, որոնք բոլոր նը-շանակում են «մանր ձաւար» կամ «ձա-ւարի խոշոր ալիւր»։


Ստաշխն, խին

s.

storax;
essence or oil of myrrh.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ վրաց. ստախսի, յն. սդաքդի՛։ Lag. Arm. Stud. § 2058 ազգակից է դնում յն. σταxτή բառին։ Հիւբշ. 241 չի ընդունում ո՛չ նախկին ազգակցու-թիւն, որ մերժելի է այս կարգի բառերի համար, և ոչ էլ յունականիզ փոխառու-թիւն, որ անկարելի է ձայնական խո-շոր տարբերութեանց պատճառաւ, և տալիս է վերի մեկնութիւնը։ Հիւնո. յունարէնից է դնում։


Վար

s. prep. adj.

tillage, ploughing, tilth, husbandry;
ploughed land;
culture;
use, employment;
down, below;
common;
—ս վարել, հարկանել, ցելուլ, կակղել, to plough, to furrow, to dig, to cultivate land;
ի — առնուլ, արկանել, to use, to make use of, to practise, to exercise;
ի — երկոց մտանել, to apply oneself to work, to labour;
ի — տալ, to lend, to loan.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հողը հերկելը, վարուցան կամ հեր-կած հող» Ծն. խե. 6. Ագաթ. Պսկ. ես. և մ. Վեցօր. «գործածութիւն, կիրառութիւն» Փիլ, Լմբ. (մանաւանդ ոճերի մէջ՝ ի վար արկա-նել, ի վար առնուլ, ի վար տալ «գործածել» Պիտ. Փիլ. Նիւս. կազմ.), «կեանքի ընթացքը, կեանք» (ու հլ. և միայն անեզաբար) Յոբ. է. I. Ա. պետ. բ. 12. Ոսկ. մ. բ. II. Եւս. պտմ. որից վարել «հերկել, մշակել» ՍԳր. Ագաթ. «քշել, տանիլ» ՍԳր. «ուղղել, ղեկա-վարել, գործը առաջ տանիլ» ՍԳր. Եզն. «ապ-րիլ, կեանք անց կացնել». Ա. կոր. է. 31. Ա. տիմ. բ. 3. «գործածել, հետը այնպէս շար-ժիլ» Եւս. քր. «վռնտել, դուրս քշել» Տաթն. ամ. 424. վարելիք «ձիու սանձը» Ոսկ. եբր. 564. վարիչ ՍԳր. Վեցօր. Եզն. Եւս. քր. վար-չաւոր Ոսկ. բ. կոր. ժէ. վարչապետ (նոր բառ). վարուն «բանուկ ճանապարհ» Առակ ժե. 20. վարոց Սոկր. Յհ. կթ. վարոցաւոր Ոսկ. մ. ա. 23. գ. 13. խաչագլուխ վարոց «եկեղեցական մի սպաս» Օրբել. հրտր. Էմ. էջ 81. վարոցել «ծեծել» (չունի ՆՀԲ) Վրք. և վկ. Բ. 313. վարոտել «բոլորն էլ քշել» (նո-րագիւտ բառ) Սիւն. քեր. 213. վարնորդ «վարուցանք անող» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 234. կառավար ՍԳր. Եզն. Ոսկ. փիլիպ. բըո-նավարել Ագաթ. գերեվար ՍԳր. գիշերավար ՍԳր. Կոչ. գործավար ՍԳր. զօրավար ՍԳր. ժողովրդավար Կոչ. ամբոխավարութիւն (նոր բառ). իշավար Ոսկ. Վեցօր. խառնա-վար Կոչ. 415. խոշորավար Եւագր. մարոա-վար «մարդածախ» Եզեկ. լզ. 13, 14. Եփր. յես. ևն ևն։ Բոլորի հիմնական նշանաևու-թիւնն է «քշել»։ Իմաստների զարգացման համար հմմտ. լտ. colo «մշակել. 2. ապրիլ» (ինչ. colere agros հող մշակել, colere vi-tam կեանք վարել, ապրիլ), թրք. surmek «քշել. 2. մղել. 3. դուրս վտարել. 4. աքսո-րել. 5. հերկել, հող վարել. 6. տևել. 7. բուսնիլ, աճիլ» (որից surgún աքսորեալ, suru հօտ, surúnmek թշուառ կեանք վարել, suruǰi ձիապան, surtúk դատարկաշրջիկ ömr surmek լաւ կեանք վարել, լաւ ապրիլ։ = Իրան. vaδ-«վարել, քշել» ձևից, որ թէև յետոյ կորած է, բայց կայ զնդ. vāδayeiti «վարել, քաշել, քաշ տալ»։ Պատկանում է


Վարակ, աց

s.

knot;
knob;
զ—ն կապանաց արձակել, to untie or loosen a knot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ պրս. պարագ, վարագ, թրք. եաբրագ «տերև, սաղարթ, ծղօտ»։ Տէրվ. Նախալ. 48, 107 հնխ. varg արմատից, իբր լտ. vergere «հակիլ, ծռիլ», valgus «կոր», սանս. vrjana «կոր»։ Հիւնք. վարկել հանում է վարգիլ բայից, իսկ վարակել՝ պարանոց բառից։ Karst, Յու-շարձան 403 տումեր. bar «կապ» և հյ, պարան, պարաւանդ։ Թիրեաքեան, Ա-րիահայ բռ. 345 պրս. [arabic word] bark, [arabic word] vark «տերև» բառից։ Scheftelowitz KZ 53 (1925), 255 սանս. urvári «շորից հանած թել, խծուծ», հսլ. vrùyī, լիթ. wirwè։ Պատահական նմանութիւն ունի վրաց. ვარი վարի «վարակ, aapaa»։


Շղարշ, ից

s.

very transparent veil, gauze;
crape.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բարակ շոր՝ որ կանայք իրենց վրայ են առնում» (կրճատմամբ գրուած է ողաշ, շարշ) Վրդն. պտմ. հրտր. Վենետ. էջ 116. Օրբել. որից շղաշատեռ «շղարշեայ քօղ» Յուդթ. ժզ. 10. Ես. գ. 23 (գրուած շաղաշա-տեռ Ոսկ. ես. 37), «շղարշեայ, բեհեզեայ, բարակ բանուած» Յհ. կթ. արդի գրպևանում ընդունուած է միայն շղարշ ձևը՝ «տիւլ» նշա-նակութեամբ։


Տաշ

s.

rasping, scraping, smoothing, polishing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ՒԻՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. տաշել, Ախց. Երև. Կր. Մրղ. տաշէլ, Ագլ. Գոր. Ղրբ. Մկ. Շմ. Տփ. տաշիլ, Սչ. դաշել, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. դաշէլ, Ասլ. դաշէլ, Խրբ. դաշիլ, Հմշ. դաշուշ.-Մշ. Սլմ. Վն. տաշեղ, Ախց. Գոր. Կր. Ղրբ. տաշէղ, Սչ. դաշեղ, Տփ. տա՛շիղ, Մրղ. տաշշէղ, Ակն. Ասլ. Խրբ. դաշէխ, Ագլ. Ջղ. տաշուղ։ Նոր բառեր են տաշովի, ան-տաշած, տաշոտել, տաշտշել, տաշունք, տա-շուք, տաշտշոտել, տաշտշորել։


Դար, ուց

s.

age;
century;
ոսկի՝ ոսկեղինիկ —, the golden age;
միջին —, the middle ages;
ի մերում դարու, in our times;
դարուց ի դարս, from age to age, for ever and ever.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. ❇ der «լեռնակող», ուտ. dar «ժայռի կտրուածք, խորխորատ», dar-dar «պատի նմանութիւն ունեցող ապառաժ, խոշոր ջրուէժ»։


Դար, ից

s.

height, hill, eminence, precipice;
դարիւ եւ դարիւ գալ, to come, to flow in many waves or surges.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. ❇ der «լեռնակող», ուտ. dar «ժայռի կտրուածք, խորխորատ», dar-dar «պատի նմանութիւն ունեցող ապառաժ, խոշոր ջրուէժ»։


Դար

adj.

even number;
— եւ կոճատ խաղալ, to play at even or odd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քրդ. ❇ der «լեռնակող», ուտ. dar «ժայռի կտրուածք, խորխորատ», dar-dar «պատի նմանութիւն ունեցող ապառաժ, խոշոր ջրուէժ»։


Դարգիճ, գճի

s.

bed, litter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի-ա հլ.) «պատգա-րակ, մահճակալ». մէկ անգամ գործածուած է ոսկեդարեան մատենագրութեան մէջ՝ «Հրա-մայեաց բերել դարգիճս երկաթիս և ընկե-նուլ ի վերայ կայծականց հրոյ ի վայր զե-րեսսն» (ըստ Վարդանեան, ՀԱ, 1920, 453). այս օրինակը գործածուած է վկայաբանա-կան մի պատառիկում, որ հրատարակեց Ա-կինեան, Աբերկ. էջ 47։ Չորս անգամ էլ գըտ-նում ենք յետնաբար գործածուած. Յայսմ. յունիս 6. Յայնժամ բերին դարգիճս երկաթի և կրակացուցին զայն որպէս զհուր և արկին զսուրբն ի վերայ զերեսն ի վայր. Վարք և վկ. Բ. էջ 314-5. Բերել դարգիճս երկաթիս... մինչև շողանալ դարգճացն... առնուլ զնա ի դարգճացն։ Բարդութեամբ էլ ունինք դար-գընակալ «պատգարակի վրայ բարձուած (հիւանդ)» Կոչ. 382 (տպ. դարկնակալ), սարգճաձև (կամ դարկնաձև) «պատգարակի ձևով» Վանակ. ուրախ. «խոշոր հիւսուածով» Մովս. Երզն.։


Դեղբ

s.

yellow

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. դ'էխբ'ել «շորի դեղնիլը կեղ-տից»։


Դեղին, ղնոյ, ղնի

adj.

yellow;
fallow;
wan, pale, palid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. ի) «դեղնագոյն» Պղատ տիմ. Սրդ. յկ. Արիստ. որակ. Վրդն. ծն., ո-րից՝ ղեղնութիւն Ոսկ. մ. բ. 9, դեղնագունիլ Ոսկ. յհ, բ. 32, դեղնագոյն Ոսկ. սղ., դեղնա-խունկ Կաղանկ. Մխ. դտ., դեղնատերև Ոսկ. լս., դեղնիլ Մանդ. ևն։ Նոր բառեր են՝ դեղնա-կարմիր, դեղնականաչ, կարմրադեղին, դեղ-նորակ, դեղնամորթ, դեղնաշորթ ևն։


Խիլայ

cf. Խլայ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [arabic word] xil'ā ձևից, որ թէև աւան-դուած չէ, սակայն հմտ. արաբ. [arabic word] xi l'at, որից փոխառեալ են նաև քրդ. xelat «վերարկու», xalāt «նուէր», զազա. xalat «իբրև պարգև տրուած թանկագին շոր», թրք. xalat, ռուս. xалатъ, լեհ. chalat, chylat «գիշերը կամ սենեակում հագնելու վերար-կու» (Berneker 383)։


Խլայ, ից

s.

robe of honour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [arabic word] xil'ā ձևից, որ թէև աւան-դուած չէ, սակայն հմտ. արաբ. [arabic word] xi l'at, որից փոխառեալ են նաև քրդ. xelat «վերարկու», xalāt «նուէր», զազա. xalat «իբրև պարգև տրուած թանկագին շոր», թրք. xalat, ռուս. xалатъ, լեհ. chalat, chylat «գիշերը կամ սենեակում հագնելու վերար-կու» (Berneker 383)։


Ծոր, ոյ

s. bot.

dropping, trickling;
barberry;
new-mown hay.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ուտ. cor «ծոր», ծորեսուն «հոսիլ, ծորիլ, վազել», ծորեբսուն, ծորոբեսուն «թո-րիլ, մզիլ, ծորիլ», corodesun «քամել», cor-čorkal «ծործորող», վրաց. წურვა ծուրվո «սեղմել, քամել, մզելով թորել, սեղմելով վազեցնել (շոր ևն)», აურვა ածուրվա-ბაწურვა գածուրվա «մզել, թորել», წურვილ, ծուրվիլի «քամել», მწურავი մծուրավի «թո-սող, մզող», წურწური ծուրծուրի «թաց բա-նից կաթած կաթիլ»։


Ծրար, ից

s.

packet;
package;
roll;
envelope, cover;
bag of money;
—ք կախարդաց, fascination, talisman;
cf. Թուղթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է ասոր. ბ︎ sərār կամ [arabic word] sərārā «քսակ» բառից. հմմտ. եբր. [hebrew word] sərōr «կապոց, տրցակ», արաբ. [arabic word] šurra «դրամածրար, միջին դրամ փաթաթած շորի կտոր». բոլորն էլ ծագում են ընդհանուր սեմական srr կամ sor «կա-պել, փաթթ, կապոց շինել, քսակի մէջ գրամ կապել» արմատից։-Հիւբշ. էջ 306։


Խոխ

s.

dressed victuals;
cf. Խահ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. խախ կամ խոխ «դեղձ», որի հետ նոյն են խոխ Մկ. Ռշտ. Վն. «դեղձ», Մշկ. Ք. «մի տեսակ խոշոր ու կլոր սալոր». որից խոխի Վն. խոխենի Մշ. «դեղձի ծառ»։


Փադան

s.

head-hand, veil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [other alphabet] ︎ padām «ըստ զրադաշտա-կան դենի՝ աղօթքի ժամանակ քիթն ու բերա-նը կապելու կողպատ, որով մարդուս անմա-քուր շունչը արգիլւում էր սուրբ կրակին դիպչելուց», փարս. panām, panōm, պրս. [arabic word] fadām «փադամ, որ է պարտակ ին։ զոր կալնուն կանայք զերեսօք իւրեանց»։ Պհլ. ձևը տալիս է հյ. փադամ. բայց նրա հետ կար անշուշտ նաև աւելի հին padān, ձևը, ինչպէս ցոյց է տալիս զնդ. [other alphabet] paitidāna-հոմանիշը և որից ձևացած է հյ. փադան։ Զնդ. մայր ձևը կազմուած է paiti-մասնիկով dā «դնել» արմատից և բուն նշ. «դէմը դրուած» (Bartholomae, Altir. Wort. 830)։ Իրանեանից են փոխառեալ նաև թալմ. [hebrew word] fadāmā, արաբ. [arabic word] faddām, որ Կամուս, թրք. թրգմ. Գ. 529 մեկնում է «շորի կտոր, որ զրադաշտականները ջուր խմելու ժամանակ բերանին են կատում»։ Իրանեան ձևերի ձայնափոխութեանց վրայ տե՛ս Benveniste 33, BSL л 99, էջ 158։-Հիւբշ. էջ 254։


Փարատ

adj.

detached, disunited, dispersed, removed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջո. Սլմ. Վն. փարատել, Ախց. Երև. Կր. Տփ. փարատէլ, Մշ. փարադել, Սեբ. փարադէլ, Խրբ. Շմ. փարադիլ, Մկ. փmրm-տիլ, Մրղ. փառատէլ, որոնք ընդհանրապէս նշանակում են «ցաւը, հիւանդութիւնը վանել հեռացնել».-Տիգ. փmրmդիլ «կորչիլ հե-ռանալ երթալ».-Նոր առումներ են փա-րատել Երև. Սլմ. Վն. որ և փարտել Ակն. Բիւթ. Բլ. Մշ. «թոնիրի մէջը շորով սրբել մաքրել», փարատել Գնձ. Լ. Ղրբ. Ննխ. Սլմ. «ծնունռիզ յետոյ տղացկանի տունը օրհնե-լը». որից փարատ. փարտիչ, փարտոց, փա-քատիկ, փարատիչ, ականփարատիկ «փուռը կամ թոնիրը մաքրելու շոր», փարատկել «թոնիրը սրբել». հին գործածութիւնը ունի Մաշտ. 321 (Կանոն փարատելոյ զտուն նո-րածին մանկանց)։-Ուրիշ բառեր են Պլ. Ռ. փառադէլ «պատառոտել», Ատն. փա-ռադէլ օլմաք «պատառոտուիլ, կտոր կտոր լինել», որոնք կազմուած են թրք. para-la-maq «պատառոտել» ձևի վրայից՝ հյ. փա-րատել բառի հետ խաչաձևմամբ։ Հնագոյն ռործածութիւնն ունի Բռ. ստեփ. լեհ. «Ջար գազանի դիպեալ նմա՝ փորոտեաց զնա» (տե՛ս և փորոտել)։


Վարշամակ, աց

s.

handkerchief;
towel, napkin, linen;
head-band, hand-cover, veil;
amict.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «թաշկինակ, սրր-բիչ, գլուխ կապելու շոր» ՍԳր. Կոչ. 176, 389, 412. որից վարշամակապատ Յհ. ժա. 44. վարշամակեայ Մամբր.։

Հներից Յայսմ. օգ. 16 համարում է հրէարէն «Հայք դաստառակ ասեն, յոյնք մանդիլ, ասորիք թաշկինակ և հրէայք՝ վատշամակ»։ Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ համեմատում է պրս. վաշամէ ձևի հետ։ ՆՀԲ վրաց. վարշամանգի։ Ուղիղ է նաև Հիւբշ. ZDMG 35 (1881), 662։ Հիւնք. պրս. վաշամէ և վէրշէք «շորի կտոր»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. վարշամագ, վաշամագ «շոր, որ մեռելի երեսի վրայ են դնում և յե-տու պատանք կարում»։


Վարունգ, րնգոյ

s.

cucumber;
cf. Կիտրոն;
մանր —, gherkin;
cf. Թթուուտ;
cf. Իշուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան անծանոթ մի ձևից, որի այլ ներկայացուցիչներն են պհլ. vātrang, vāt-reng, vatrēg, պրս. [arabic word] bādrang, bādi-rang «սերմացու խոշոր վարունգ, կիտրոն», որ և [arabic word] ︎ vārang, [arabic word] bālang, մա-զանդ. vāreng. իսկ Տաշքենդի և Թուրես-տանի թաթարական բարբառով badreng «վարունգ» (Будaговъ 1, 220)։-Հիւբշ. 245։


Փարթամ, ի, աց

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. փարթամ, նաև Պլ. Սեբ. Տիգ. փարթամ «խոշոր կազմով, պարթև. յաղթակազմ (մարդ)», Շմ. փարթամ «հա-րուստ, ճոխ. 2. ժանտախտ», Սչ. փարթամ «անամօթ, անպատիւ (միայն իգական սեռի համար գործածուած)»։


Փերթ, ի, ից

s.

piece, bit.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կտոր» Վրք. հց. ա. 703. Վստկ. 156. Առաք. պտմ. 290 (գրրի հա-տոր կամ թիւ ցոյց տալու համար). որից փերթել «պատառոտել (մարմինը)» Բոս-մրկ. միափերթ «միակտուր, միաձոյլ» Մխ. այրիվ. 8, Թղթ. դաշ. 27 կամ միափերթի Մին. համդ. 134. սեկափերթ «կաշիի կտոր» Մարթին. փերթկար «հնակարկատ» Վրդն. առակ. 172. հմմտ. փերթ Ակն. Ալշ. «կար-կատան անելու կտոր (կաշի կամ շոր)»։

-Բնեև հայ բառ՝ հնխ. sper-կամ spher-«պատռել» արմատից. հմմտ. հհիւս. splgrr (<*sperro) «պատռած կտոր շորի», յն. τπαράσσω, ատտ. σπαμάττω «պատռել», οπά-ραγμα «պատռած կտոր», οπαραγμός «պա-տառուածք» (Boisacq 891, Pokorny 2, 668)։ նոյն արմատի spher-eg-(կամ հյ. -եկ) ձե-ւից է յառաջանում հյ. փեռեկ, որ տե՛ս ա-ռանձին. ըստ այսմ երկուսի արմատն է *փեր (թ-մասնիկի համար հմմտ. հյ. թերթ. արմատը թեր)։

ԳՒՌ (dialectal) Ալշ. փերթ, Մշ. փերթ, փերտ, Ախց. Սեբ. փէրթ, Պլ. փէռթ, Հճ. փէյթ, Մրշ. փէյթ «մեծ կտոր (մսի, ապուխտի, կաշիի ևն)».-յատկապէս Ակն. «կաշիի կտոր՝ կօ-շիկ կարկատելու համար» և Ալշ. «շորի կր-տոր՝ կարկատանի համար»։


Փթուր

s.

powder, dust, sand, etc.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Նոյն է փթուր Ղզ. «կտոր, ծուէն» (շորի, փայտի, թղթի ևն), փթռակ Ղզ. «փը-տած», փթռանք Ղրբ. «մէջը փուտ, փուճ». երևի թէ նոյն է և փթիր «վառելու աթար» Պտմ. ԺԹ դարից (Դիւան ժ. էջ 128), որի գաւառական ձևերն են Երև. փթիր, Խլ. փը-թեր, Շմ. փիթիր, Մշ. պտրուկ (իմաստի յա-րաբերութեան համար հմմտ. ցանել «սփռել» և ցան «թրիք»)։