Your research : 101 Results for ուղ

Entries' title containing ուղ : 322 Results

Definitions containing the research ուղ : 1839 Results

Գերան, աց

s.

beam, rafter, joist.

• Klaproth, Asia polygl. 99 պրս. kiriš, քրդ. karita։ ՆՀԲ (հեծան բառի տակ) լծ. եբր. զօրա։ Հիւնք. պրս. gêran «մեծ» ռառիզ։ Patrubány, SA, 2, 219 լիթ. virszús «վերին»։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Lidén, IF, 18, 485 -487, որից անտեղեակ Petersson, KZ, 47, 290-1 հյ. գերանդի բառի հետ հնխ. uer-«ծռել» արմատից. հմմտ. հսլ. vrūvī «չուան», verigy «շղթայ», սնս. vrnta «կոթ, ցողուն»։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Կր. keran «գերան» (Բիւր. 1898, 627), քրդ. [arabic word] kiran «գերան» (ըստ Justi. Dict. kurde), իսկ Պօլիս տպուած քրդերէն Աւետարանը ունի գէրան. այսպէս՝ Չը՞մա տը նէռի գըրշէ նավ ջահվէ պռէյ խօ, ու լը ջահվէ դատու գէրանէ նա պինի... ու վահա լը ջահվէդա գէրան հէյէ... ավուլ ժը ջահվէ խօ գէրանէ պը տէրինը։-Զի՞ տեսա-նես զշիւղ յական եղբօր քո և ի քում ականդ զգերանդ ո՛չ տեսանես... և ահաւադիկ ի քում ականդ գերան կայ... հա՛ն նախ զգերանդ յա-կանէ քումմէ (Մտթ. է. 3-5). ուղղագոյն ձևը թւում է քէրան, ինչպէս ունի Վտակ, 1908, ❇ 141։


Գերեզման, աց

s.

grave, sepulchre, pit, tomb, monument, vault;
churchyard;
հանել ի —է, to dig out of the ground, to disinter.

• Հներից Վանակ. վրդ. մեկնում է «դիր միոյ կամ գերոյ աման. պարսիկ բառ է. ներքոյ հողոյ կամ երկրի ասի գերեզ-ման»։ Տաթև. Յմ. ծը. «Այսպէս թարգ, մանի գերեզմանն. կամ գերոյ աման կամ գերէ զմինն կամ գերէ «ամենն»։ Նոյնպէս Տաթև. հարց. էջ 678 «գիր իմոյ (այս զէս ուղղել նաև վերը Վանակ. դիր միոյ) կամ գերւոյ աման կամ գերէ զա-մէն. պարսիկ բառ է՝ ներքոյ հողոյ» (ի-մա՛ziri zamin)։ Ուղիղ մեկնութիւնը ա-ռաջին անգամ տուաւ Lag. Urgesch. Չ33, համեմատելով garotman ձևի հետ նոյնը կրկնում է Gesam. Abhd. 178, իսկ Lag. Symmicta 48 ապահո-վապէս նոյն է դնում պրս. garazmān ձե-ւի հետ։ Մորթման, SBAW 1862, 21 փռիւգական մի արձանագրութեան մէջ կարծում է գտնել այս բառը։ Սռան հա-կառակելով Muller, SWAW 2, 575 կցում է սանս. brh, զնդ. bərəz «բառձ-րանալ» և հյ. բարձր բառերին։ Lag. arm Stud. էջ 170, Muller, WZKM, 5. 187 և 8, 277, Տէրվ. Մասիս. 1882 ապր. 19, л 3163, ընդունում են ուղիղ մեկնութիւնը։-Մ. փ., Մասիս, 1882 յուլ. 21 պրս. քարազման «աթոռ Արա-մազդայ» (այսպիսի բառ չունի ԳԴ)։ Գիւլղադեան, Արձաղանք, 1893. α։ գահ «դար»+րէզ «նետել» (հմմտ. ար-ձակել, ասպարէզ)+ման «մարդ», իբր


Գերի, րեաց

s.

captive, slave, prisoner;
— վարիլ, to be prisoner;
— ունել, to keep prisoner;
— վարել, to bring captive.

• (-րւոյ, -եաց) «գերի. 2. գերինե-րի խումբը» ՍԳր., որից՝ գերել ՍԳր., գերե-դարձ Ես. ժդ. 17, Բ. մկ. ժ. 1, գերեկից Հռ. ժղ. 7. Ոսկ. ա. տիմ. ժդ, գերեվար Յոբ ա. 15, Ես. ժդ. 2. Դ. թագ. ժթ. 25. Սղ. ճլզ. 3, գերիչ ՍԳր., գերութիւն ՍԳր., մարդագերի Ծն. լդ. 29։ Յետին ժողովրդական ձև է գերէկ «թշուառ, խեղճ», որ գտնում եմ Յայսմ. մար-տի 22, էջ 598 բ. (Իսկ գերէկ մայրն (ս. Կոյ-սի համար է ասում] սակաւ քայլէր և անկա-նէր ի վայր)։ Ուշ ժամանակի բառ է նաև գե-րոյ տէր «անձ՝ որի մերձաւորը գերի է այ-լազգիների մօտ». հմմտ. «Յօտար աշխարհէ եպիսկոպոս, վարդապետ կամ երէց, կամ գե-րոյ տէր, առանց թեմի եպիսկոպոսի մի՛ շըր-ջեսցեն կամ շինեսցեն, այլ նորա հրամանաւ՝ ըստ պատշաճի» Կիր. 170 (նոյնը Կանռնա-գրքի մէջ՝ էջ 175). «Եւ կինն այն հարցեալ ա-սաց թէ ի՛նչ մարդ ես, և նա ասաց թէ ես ե-րէց եմ և գերոյ տէր» Յայսմ. յունվ. 3.-Պարտաւի ժողովի վերոյիշեալ կանոնի ի-մաստը հասկանալու համար պէտք է նկատի ունենալ, որ գերետէրերը շրջում էին, փող հաւարում և բերում իրենց գերիներին ազա-տում։ Կանոնն արգիլում է, որ գերոյ տէրերն առանց թեմի եպիսկոպոսի թոյլտւութեան չշրջին և ժողովարարութիւն չանեն։ Վերջին դարերում զերետէրերը ժողովարարութեան իղթեր ստանում էին էջմիածնի կաթուղիևոս-ներից և այն էլ որոշ ժամկետով. հմմտ. Սի-մէոն կաթուղիկոսի յիշտակարանը, Դիւան, Գ. էջ 595, 692, 721, 733, 765, ԺԱ. էջ 42 66, 108 ևն, որտեղ բերուած են սևռևտեսև րին տրուող ժողովարարութեան թղթերի բո-վանդակութիւնները (Թադէոս Աւդալբէգեան նամակ 1927 թ. ապրիլի 14)։ Նոյնպիսի գե-րոյ տէրերի յիշատակութիւնն ունի նաև Դրնղ. էջ 486, 489 և 608։


Գերմաստ, ոյ

s. bot.

s. bot. lupine.

• կամ գերմաստի, գերամաստի «մի տեսակ անտառային ծառ է. մարդաչափ բարձրութեամբ, կարմրագոյն կեղևով՝ որ կարծես գործուած է. ամուր փայտ ունի. պատրաստում են մահակներ ու ճպոտներ. երկար ժամանակ այդ ճպոտները դալար են մնում. լտ. viburnum lantana L, ռուս. гоp-новинa, ֆր. viorne» (Տիրացուեան, Cont-ributo alla flora dell' Armenia, էջ 100, Анненковъ, էջ 378բ) Բժշ. Գաղիան. (մեկ-նում են իբրև յն. թերմուկեղոս, արաբ. ալ ստաբան, աստբան). տե՛ս և ՀՀԲ, Նորայր, Բառ. ֆրանս. 762բ, ՀԲուս. § 470, Ուղու-րիկեան ԳԲ էջ 320 և 1405։

• = Բառիս հետ նոյն են թրք. germašid (ոստ ՀՀԲ), kermaša (ըստ Տիրացուեան, տե՛ս անդ), թրք. գւռ. Տփ. garmašov (ըստ Aи-неиковь, անդ), թրք. գւռ. (Երև. gärmāso (ինչպէս ստուգեցի անձամբ երևանցի թուր-քերի մօտ), արաբ. քէրկէշէտ (Նորայր), քէր-մէշիք կամ վէքմէշիք «lentisque» (Ուղուրի-կեան՝ անդ), որոնք բոլոր նշանակում են նոյն բոյսը։ Այս ձևերից ո՛չ մէկը չգտայ Կա-մուսի արաբերէն, Գէորգ դպրի պարսկերէն և Будаговъ-ի թաթարերէն բառարանում։ Ուստի կարելի չէ ասել, թէ ի՛նչ յարաբերու-թիւն ունին հայերէնի հետ։ Որովհետև հա-յերէն ձևը կարելի է ստուգաբանել իբրև գայլի մասրենի կամ կարմիր մասրի (հմմտ. տակը՝ գւռ.)։ Այս դեպքում վերի բառերը պի-տի լինին հայերէնից փոխառեալ. ապա թէ ոչ՝ հակառակը։-Աճ. lianihus tuberosus»). Գնձ. կիլիմաստրի (Ազգ. հանդ. Ե. 292), Ղզ. կրմրաստի. կայ նտև Լ. Ղք.։-Aиненковь իբրև հյ. ձև յիշում է kialamasli։


Գզրոց, աց

s.

casket, drawer, small box, till;
desk.

• Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. 6։ ուզում է ուղղել *գղրոց և համեմատել յն. πληρωτίς «գանձանակ» բառի հետ։ ՆՀԲ գզիր «խսիրի սէզ» բառից, իբր սրանով հիւսուած սնտուկ։


Գէշ, գիշոյ, գիշոց, գիշուց, գիշի

s. adj.

corpse, carrion, dead body;
bad, ill;
— արկանել, to devour or make beasts eat.

• , ո հլ. (նաև ի, ուց) «դի, ղիակ, շա-ղիղ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ., «բզիկ, բզկտուած մարմնի կտոր» (այս նշանակութեամբ ու-նինք միայն գէշ գէշ պատառիլ «բզիկ բզիկ՝ կտոր կտոր լինել» ոճը՝ Դան. ժդ. 41), որից լայնաբար «մի կոտրած բանի կտոր, կտոր-տանք» Ճառընտ., որից գէշագէշ «բզիկ բը-զիկ եղած» Բ. մակ. ժե. 33, գազանագէշ «գազանաբեկ» Գ. Մակ. զ. 24, հոգեգէշ Կա-նռն. Մաշև.. գիշակեր Եզն. Վեցօր. 161. Ոսկ. նին., գիշախանձ Կոչ., գիշատել Փարպ. Խոր., գիշել «պատառոտել» Մխ. դտ. Մագ., գիշա-գէշ Մանդ. ևն, որոնցից ենթադրուած է սխալմամբ գիշ «գէշ, դի» ձևը՝ Եփր. աւեա. Յետնաբար բառս ստացել է «յոռի, վատ, գէշ» նշանակութիւնը՝ ինչ. Վրդն. ծն. Սիւն. քեր. 208. Թլկր. 41. Մխ. բժշ. 140. իմաստի զարգացման իբրև միջնորդ հմմտ. գիշանոտ «դիակի հոտ ունեցող, ժանտահոտ» Մամիկ. Վստկ., գիշահոտութիւն «ժանտահոտութիւն» Վստկ.։ Բառիս համար մի նոր վկայութիւն ունի Մծբ. 384 «Եւ հազիւ մեծաւ աշխատութեամբ զերծանին ճիրանք նորա իբրև առիւծու, ի գիշէ իւրմէ». (ի հլ. բցռ. ի գիշէ. տպուած է ի գիլէ. ուղղում եմ ի գիշէ. ըստ որում ասորի բնագիրը (հրտր. Graffin, 704) ըստ համե-մատութեան Վիեննայի միաբան Պ. էսապա-լեանի (անձնական) ունի «ճիրանք նորա՝ որ-պէս առիւծու՝ (որ) ի վերայ որսին իւրոյ»)։ Գէշ «դիակ» իմաստից «գէշ, վատ» նշանա-կութեան անցման համար իբր գեղեցիկ միջ-նորդ է ծառայում Սվեդ. գ'իշ, որ նշանակում է «պիղծ, հոտած» և գործածւում է միայն շան կամ արծիւի միսը որակելու համար. այս օրինակով ասւում է նաև հոտը գիշ է «գի-շահոտ է», բայց առանց «վատ կամ տգեղ» իմաստի։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 94 զնդ. vaēša «փտիլ, ապականիլ» հբգ. wesanen «փտիլ, նեխիլ» բառերի հետ՝ կամ իբր բնիկ և կամ իրանական փոխառութիւն. իսկ գէշ «վատ» կապ չունի սրա հետ, այլ ծագում է գարշ բառից։


Գէջ, գիջի, ոյ

adj.

humid, moist;
lewd, libidinous;
— ականջաց, ear-wax.

• Տէրվ. Altarm. 24 և Նախաւ. 106 ւտ. uveo, uvidus, umor, յն. υγρός, սանս. ukš, ukšan, հյ. գաղջ. տո-ոգ-անել, ոռոգել բառերի հետ հնխ. ūag «թրջել» արմատից։ Հիւնք. գետ բառից։ Patrubány, SA, 1, 194 հսլ. voda «ջուր», հյ. գետ ևն բառերի հետ, որոնք ջ-ի պատճառաւ սխալ են։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. § 51, որ շատ յաջող է գտնում և Meillet (անձնական)։ ԳԻՌ.-Տփ. գէջ, Բլ. Հճ. Մշ. գ'էջ, Ղրբ. Մկ. կ'էճ «թաց»։ Նոր բառեր են՝ գէջ Ղզ. «չա-փազանց կեղտոտ» (հմմտ. և գէջ ականջաց «ականջից վազած կեղտը» Վրք. հց. Ա. 57) գէջռիլ «բորբոսնիլ, մգլոտիլ» (գէջ-առնուլ), գիջկուտ «կեղտոտ»։


Գէս, գիսոց, աց

s.

hair, head of hair, long hanging hair.

• , ո հլ. (յետնաբար կայ նաև ու, ի-ա հլ.) «երկայն մազ» ՍԳր., որից գիսակ Դատ. ժզ. 13=19. Ոսկ. մ. ա. 3. բ. 22, գիսա-բուղխ, գիսագերծ Ոսկ. հերոդ., գիսախռիւ նար., գիսարձակ Կաղնկտ., գիսատր «եր-ևար մազերով» Ա. Կոր. ժա. 14. Եղիշ., «ճըգ-նաւոր» Մշտ. ջհկ. Գնձ., «պոչով աստո» Ա-րիստ. աշխ. Ղևոնդ., եօթնագիսեան Եղիշ. ստ., թաւագէս Փիլ. տես., ոսկեգիսակ Շիր. վերագիսել «նահանջել, ետ դառնալ» Տիմոթ. կուզ. էջ 325 (նորագիւտ բառ. յարմարցուած յն. ἀναϰομιζω բառի վրայից. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 100-101), գիսաստղ (նոր գրական լեզուի մէջ)։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ իբր պրս. կիյսու։ ՆՀԲ սանս. քէսա, պրս. քէյ-սու, կիսու։ Peterm. 21 սանս. kēça։ Windisch. 7 սանս. kēça և լտ. cae-saries, Էմին, Истор. Bарданa էջ 66 ռուս. кoca «մազ» բառի հետ, որ սակայն այլ ծագում ունի՝ ըստ Berneker 580. Karst, Յուշարձան, 404 սումեր. gis, guš, kiš «մազ»։ +ԳԻՏ, ի-ա, ի հլ. «գիտակ, գիտուն, գիտ-ցող» Կոչ. Եւս. պտմ., «ծանօթ, ճանչւոր, բա-րեկամ» Եւս. պտմ., «կախարդ, հմայող, քաղդեայ» ՍԳր. Եփր. թգ., «գնոստիկեան աղանդաւոր» Կոչ. 339, «գիտցուած, ծանօթ» Սկևռ. աղ., որից՝ գիտել «գիտենալ, իմա-ՍԳր. Ոսկ. յհ. ա. 25, «համարել, կարծել» Ագաթ. Կիւրղ. ծն., «մերձաւորիլ, գուռաւո-րիլ» ՍԳր., գիտենալ «գիտենալ, ճանաչել» Պղատ. օրին. Արիստ. առաք. Նիւս. կազմ., «խառնակիլ, զուգաւորիլ» Նոննոս. Վրռն. օ-ոին., գիտոտել «լաւ գիտենալ» Սիւն. քեր. 213 (նորագիւտ բառ), գիտուն ՍԳր. Ագաթ. Սեբեր. Եփր. յես. թգ. և Փիլիպ., գիտակ ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. Կոչ., գիտահարց Մծբ., գիտութիւն ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ծն-գիտնական Փարպ. Պիտ., գիտաստութիւն «գիտութիւն» Իմ. իա. 16, արուագէտ Ա. կոր. ա. 10. զ. 10, անասնագէտ Մանդ. Կանոն., մեռելագէտ «մեռելի հետ խառնաևոր» Բառ երեմ. էջ 213 (չունի ԱԲ), երկնագէտ Ոսկ. ես. 335, խորագէտ ՍԳր. Վեցօր., տգէտ ՍԳր., տգիտանալ Ագաթ., տգիտանք Կոչ., չգիտանք Եզն., չգիտուն Սեբեր., յանգէտս ՍԳր. Ագաթ., զանգիտել «վախենալ» ՍԳր., զանգի-տանք «երկիւղ» Սեբեր., անզանգէտ «ան-վախ» Աթան. էջ 556։ Նոր բառեր են՝ գի-տակցաբար, գիտակցական, անգիտակցա-բար, բնագիտութիւն, լեզուագիտութիւն, ձայնագիտութիւն, ձայնագրագէտ, լեզուա-գէտ, աշխարհագրագէտ, բևեռագէտ ևն ևն.


Դմակ, աց

s.

tail of a sheep.

Ուղիղ մեկնեց նտխ ՆՀԲ, յետոյ Lag.


Դոխն, խին

s.

mill-hopper.

• = Պրս. [arabic word] dōl «է այն փայտեղեն ձագա-րաձև ամանն, ի մէջ որոյ ցորեան եդեալ, որ հարմամբ լիք լիք փայտին շարժեցեալ՝ թա-փէ յաղօրին զցորեանն ընդ ծակ երկանաքա-րին». սրանից է փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] dol «դոխն. the tunnelshaped feeder ofa mill» (տե՛ս R. P. Shaw. A sketch or the tur-ky language. չունի Будaговъ)։ Պարսիկ բա-ռը բուն նշանակում է «դոյլ» և ձևի նմանու-թեան պատճառով ստացել է այս երկրորդ նշանակութիւնը, ճիշտ ինչպէս քուղայ՝ որ է «դոյլ», Մշոյ բարբառով նշանակում է «ա-ղօրիքի ձագար, դոխն»։ Պրս. և թրք. ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի նախնական ձևն է *դողն, ուր ղ՝ բառի վերջում գտնուելու պատճառով թաւանալով՝ դարձել է խ. ինչ-պէս ածուղ >ածուխ, գազաղ>գազախ, ասե-ղըն>գւռ. ասէխ։ Այս ենթադրութիւնը գործ-նականապէս ապացուցանում է Ղրբ. տէօղ (վերջաձայնը ղ=l և ո՛չ խ). «ջաղացքի մէջ զորեն լցնելու ձագարաձև ամանի տակ գըտ-նուած կիսախողովակաձև մասը՝ ուր թափ-ւսւմ է ցորենը և ուր հաստատուած է չանչա-խը»։-Աճ.


Դող, ի

s.

tremor, trembling, shivering, fear;
զդողի հարկանիմ, to tremble;
ի դողի եւ յերերի կալ, to shake, to stir, to shudder;
ի դողի կացուցանել, to cause to tremble.

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. դ'ող, Ննխ. Պլ. դօղ, Ախց. Երև. Կր. դ'օղ, Սլմ. տող, Մրղ. տօղ, Ռ. թօղ, Ակն. Սեբ. դ'էօղ, Ասլ. դէօղ, Գոր. Ղրբ. Մկ. Շմ. տէօղ, Հմշ. տէօ՞ղ, Ագլ Տփ. դուղ, Ոզմ. դ'ուղ, Տիգ. թուղ, Զթ. դ'իւղ. -բայական ձևով՝ Ջղ. դ'ողալ, Ննխ. Պլ. Տփ. դօղալ, Ախց. Երև. Խրբ. Կր. Սչ. դ'օղալ (Սչ. նշանակում է նաև «երերալ, շարժիլ»), Մրղ. Սլմ. տօղալ, Ռ. թօղալ, Տիգ. թօղmլ, Հմշ. տօ-ղուշ, Ասլ. դ'էօղալ, Վն. տէօղալ, Ոզմ. դ'ու-ղալ, Ագլ. դղղօլ։ Նոր բառեր են՝ դօղահար, դողաղբիւր, դողացկան, դողդղալ (Պլ. Տփ. դօղդըղալ, Ագլ. դղդղօլ, Գոր. Ղրբ. տրղտէօ՛-ղալ, Զթ. դ'ուղղ'ուղօլ), ղողղողալի, դողղո-ղոց, դողիկ, դողկոտ, դողոցք, դողուկ, դող-տաքցոց, դողցւոր ևն։


Ագանովթ, այ

s.

liquid vessel.

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Ագապ, ի

s.

agapae, love-feasts.

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ. Աւետիքեան՝ Մեկն. թղթ. Պօղոսի, Ա. 875, ՆՀԲ։


Ագոն, ի

s.

agon, fight, Olympic game.

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

• ԳՒՌ.-Նբ. ագուռ, Տփ. ագուր. վերջինս նշանակում է նաև «խաղաթուղթի մէջ կար-միր գոյնով քառակուսի նշանը, օրիա, ֆր. carreau, ռուս. бубнь», ճիշտ ինչպէս որ նոյնը Ղրբ. կոչւում է ք'mրփիւճ (=թրք. ker-pij «աղիւս»)։


Ադամանդ, ի

s.

diamond;
cf. Մագնիս.

Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ Աւգե-րեան, Լիակ. վրք. սրբ. ե. 197։


Ադեն, ի

s.

cf. Ադին.

• , ա հլ. «դրախտ, ե-դեմ» Եփր. Եղիշ. ը. էջ 116. Նար. որից ադե-նաբուղխ, ադինաբուխ Անան. եկեղ. Թէոդ. մայրագ. Երզն. լուս. ադինասարաս (չունի ԱԲ) Առաք. պտմ. 39. ադենային Գր. տղ. ադենական Շար. ևն։


Ադին, այ

s.

Eden, paradise.

• , ա հլ. «դրախտ, ե-դեմ» Եփր. Եղիշ. ը. էջ 116. Նար. որից ադե-նաբուղխ, ադինաբուխ Անան. եկեղ. Թէոդ. մայրագ. Երզն. լուս. ադինասարաս (չունի ԱԲ) Առաք. պտմ. 39. ադենային Գր. տղ. ադենական Շար. ևն։


Ազատ, ի, աց, ից

adj. adv.

free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ, լե-տոյ ՆՀԲ, Peterm. 22 ևն։ Էմին, ռուս.


Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

• . արմատն անհոլով է և ոճերով մի-այն գործածական։ Առաջին և հիմնական իմաստն է «լուր», որից ազդ առնել «լուր տալ» ՍԳր. Ոսկ. ազդ լինել «լուր տրուիլ, լսուիլ» ՍԳր. ազդել «լուր տալ». Ազդեսջիք փողով (Թուոց 6. 9). ազդարար «լուր տուող». Ազդարարն ժամահար՝ փող (Յհ. իմ.)։ 2. Աւս առաջին իմաստից ծագում է «զգալ» իմաստը, ճիշտ ինչպէս աշխ. իմանալ «լուր լսել. 2. զգալ» (Ականջս չիմանար. Յաւ ի-մացայ). տճկ. duymaq «լսել. 2. զգալ». ռուս. слышать «լսել (ձայնը) և զգալ (հո-տը)» ևն։ Այս իմաստով են՝ ազդիլ «զգա-ցուիլ». Հուր ջերմութեամբն ազդի մարմնոյ. Եզն. Ի չարչարելն ոչ ինքն ինչ զայրանայ և ի տանջելն ոչ ինքն ազդի. Ոսկ. ես. ազ-դարան «զգայարանք» Նար. ազդելի «ըզ-գալի». Ազդելի աշխարհ կամ տարերք. Վեց-օր։ 3. «Զգալ» կրաւորական իմաստ է, որի ներգործականն է «ներգործել, ազդել», այ-սինքն «իմանալ տալ». այստեղից՝ ազդ «ազ-դեցութիւն». Զննելի հուրս երբեմն մերձեցաւ ի մարմինս և ազդ ինչ հրոյ ոչ եցոյց. Ոսկ. ես. 69. ազդել «զորել, ներգործել». Թէ աղն անհամի, ոչ իմիք ազդիցէ այնուհետև. Մտթ. և 13. ազռեցի, Ոսկ. ես. ազդող Եբր. դ. 12. ազդեցութիւն ՍԳր։ 4. Սրանից անբաժան է «զօրութիւն, ոյժ» իմաստը, որից ազդոյ (յետ-նաբար ազդու) «զօրաւոր» Ոսկ. ազդոյ վէրք Ոսկ. մտթ. յազդոջ (ազդ արմատի հնաւանդ ներգոյականը և նրա միակ հոլովեալ ձևը) «զօրաւոր ժամանակը» Ոսկ. Եբր. է։ Վերջին իմաստով բառս գրուած է նաև աստ (ինչպէս կայ ազդր և աստր). առանձին անգործածա-կան է. գտնւում է հետևեալ ձևերի մէջ. աս-տագոյն, աստիագոյն «սաստկագոյն» Ոսկ. յհ. ա. 3. աստևոր «հաստատուն» Ածաբ. ծն Պիտ. Խոսր. պտրգ. աստի, աստին, աստոյ «պինդ, տոկուն, հաստատուն» Փիլ. (ստէպ). Ոսկ. յհ. ա. 3. աստու, աստոյ «զտեղ» Վա-նակ. յոբ. բոլորն էլ յետին։ Բայց հնից կան՝ յաստւոջ պահել Ոսկ. ես. առաւել աս-տիք Եզն. (ըստ Թոռնեան, Հատընտ. 1891 էջ 53 ուղղելի առաւելան դիք). յաստիս ման-կութեան Բուզ. յաստիս մարմնոյ, յետ աս-տեացն մանկութեան «արբունք, առոյգ հա-սակ» Ոսկ. մտ. գ. 14. Եբր. Իդ. յաստիսս յուժի զօրութեան Ոսկ. ես։


Ազն, ազին, զինք, զանց

s.

nation, people, generation;
cf. Ազգ.

• . ն հլ. (-ղին, ինք, անց) «ազգ, սե-րունդ, ցեղ», ՍԳր. որից դիւցազն (յգ. դիւցա-զունք) Եզն. Եւս. քր. հսկայազն Եփր. յես. և թգ. համազն Խոր. Յհ, իմ. զհամազունսն Ոսկ. մ. բ. 34. հայկազն Խոր. Մագ. կամ կազնի՞ «երկու տեսակ» Ճառընտ. թագազն Նար. Տօնակ. ծառայազունք Սեբեր. ազնիւ «լաւ ազգից, ընտիր տեսակի, նուիրական» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. «թանկ, սուղ» Վրք. հց. բ. 19. իբրև ձայնարկութիւն «կեցցե՛ս, ապ-րի՛ս, քա՛ջ ե» Մտթ. իե. 21, 23. Ղկ. ԺԹ. 17 (հմմտ. յն. εῦ, ευγε «կեցցե՛ս», εύγενης «ազնուածնունդ, ազնիւ»), ազնուական ՍԳր. Ոսկ. եւս. քր. չազնուութիւն Ոսկ. մ. ա. 21. նոր ձևով և ն-ի կրճատումով՝ դիւցազեան Մագ. հայկազեանք Խոր. հռիփ. Յհ. կթ. Հների մօտ ազն բառի եզակի գործածութիւ-նը անսովոր է։ Նոր գրական բառեր են ազ-նուամեծար, ազնուաշուք, ազնուափայլ, ազ-նուապետութիւն, ազնուապետական, անազ-նիւ, գերազնիւ ևն։

• ՓՈԽ.-Վրազ. ազնի, ազնաուրի «ազատ, ազնուական». Դա ազնաուրթա Գալիլիասթա «և մեծամեծաց Գալիլիացւոց» Մրկ. զ. 21. ազնաուրեբա, ազնաուրոբա «ազնուականու-թիւն», ուազնո «անարգ», սաազնուրի «ազնուական», ուտ. ազնաուր «ազնուա-կան», ազնաուրլուղ (մի հայերէն բառ՝ մի վրացական և մի թուրքերէն մասնիկով) «ազ-նուականութիւն», թուշ. ազնուր «ազնուա-կան», ազնուրոբ «ազնուականութիւն», վրպ-ցերէնի միջոցով՝ ռուս. aзнaгуръ «վրացի ազնուական». ըստ Будaговь Cpaв cлов 1. 38 գործածական է նաև պարսիկ գրակա-նութեան մէջ [arabic word] āznāvur ձևով։ Վրացի բառը յետ դառնալով մեզ՝ գաւառա-կանների մէջ տուել է ազնաւոր Բլ. Խլ. Նբ Վն. «հսկայ, վիթխարի մարդ. 2. երևակա-ւական էակ, ոգի, ջին»։ Ըստ Կարապետեան, Օսմ. բառ. էջ 29 տճկ. ևս կայ [arabic word] az-navor «ազնաւոր, քաջ, դիւցազն»։


Ազոխ, ից

s.

sour grapes.

• ԳՒՌ.-Հճ. ազոխ, Խրբ. ազօխ, Տիգ. mցուխ, Զթ. mզիւխ կամ mծիւխ. իսկ Արբ. ազօխ նշանակում է թէ՛ ազոխ և թէ՛ որևիցև խակ պտուղ.-Բիւթ. լայնաբար «խաղողի սարփինայ», Ակն. «մատղաշ, երիտա-սարդ».-Ազոխ կտրիլ Սեբ. «շատ թթուիլ» (խմորը ևն)։


Աթուր

adv.

cf. Առ՞՞՞աթուր.

• «ոտք» Հին բռ. առանձին անգոր-ծածկան է. ոճերով ունինք՝ առաթուր կո-խել «ոտքի տակ առնել» Դ. թագ. թ. 33. Գ. մակ. ե. 23. առաթուր կոխան առնել Եզեկ. լբ. 2. առաթուր հարկանել Գ. մակ. ո. 15 Ա. գաթ. Ոսկ. մ. բ. 25, 26. առաթուր անկեալ Լծ. ածաբ. ընդ աթուր հարկանել «սրով ջար-դել» Յուդ. ժզ. 6. «ոտքի տակ առնել, ընկ-ճել» Փիլ. իմաստն. սրա համեմատ ընթաթ-րել «ընդ ոտն հարկանել» Բուզ. Գ. 15 (տը-պագրում դրուած է ընթադրել, որ իբր յետ-նադարեան ձև չի կարող Ոսկեդարում գոյու-թիւն ունենալ. ուստի Նորայր, Կոր. վրդ. 461 ուղղում է ընթաթրել «ոտքի տակ առնել», որ պէտք է հասկանալ ընդաթրել). առաթուր գնալ «ծնկաչոք՝ չոքէչոք երթալ» Զքր. սարկ, Բ. 36։

• = փոխառեալ է հիւս. կովկասեան լե-զուներից. հմմտ. ուտ. թուր «ոտք», որից թուրքն «հետիոտն», թուրնութ «ոտք չունե-ցող», թուրղա՞յ «բոբիկ»։-Ուղիղ մեկնեց ուտէացի Պատուական Քուշմանեան (անձ-նական)։


Ալ, ի

s.

cf. Ալի.

Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Maтep. II 4։ Աւիշան, Հին հաւ. 222 ալք «անդունդ» բառից, որ կցում է գոթ. hell «դժոխք» ռառին։ Սագրզեան, ՀԱ 1909, 335 սու-մեր. alal «մի չար ոգի»։


Ալիւր, ալեր, ալերբ

s.

meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.

• ԳՒՌ.-Ակն. Ասլ. Գոր. Մկ. ալիւր, Մրղ. Շմ. Սլմ. Վն. mլիւր, Ագլ. m՛լլիւր, Ալշ. Ախց. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. ալուր, Երև. Խրբ. ալիր, Տիգ. mլիր, Ղրբ. ա՛լ-յէր, ա՛լլէր, Կալաջուղ (Մարաղա) mլէօր, Հճ. էլիյ, Զթ. էլէյ, էլէր, Ոզմ. յէլօր, Ռում. լուր (վերջինը տե՛ս Պ.քհ. Մամիկոնեան, Ռու-մանահայոց ներկան և ապագան, էջ 81)։ Նոր բառեր են ալրտուն, ալրմաղ, ալրոտ, ալիւր-սրբի, ալրաթաթախ, ալրաշաղախ, ալրբերք, ալրահամ, ալրեճաշ, ալրմաղել, ալրքաշ ևն։


Ալոճ, ից

s.

a small medlar.

• (որ և ալուճ) «մի տեսակ վայրի պտուղ է ֆր. azerole» Վստկ. 155, որից ալոճի «նոյնի ծառը. ֆր. azεrolier» Բժ»։

Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ։ Մեր բառը ԳԴ համեմատում է պրս. [arabic word] aluča «սալոր» բառի հետ, որ սակայն այս-տեղ կապ չունի և ծագում է պրս. [arabic word] álū «սալոր» բառից՝ ča նուազականով։ Բայց կարելի է որ վերի թրք. alul ձևը ծագած լինի նոյն պրս. բառից։ Bötticher, Arica 94 և 199 և Lag. Ges. Abhd. 44 պրս. alu «սալոր» բա-ռից։ Lag. Arm. stud. էջ 188 թրք. [other alphabet]


Ալքիմիա

s.

alchemy.

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։


Ախ, ի, ից

s. int.

cf. Աղխ. Ah ! Alas !

• . ի հլ. «փականք. 2. օղակ. 3. կահ-կարասիք, ունեցած-չունեցածը. վաճաս-քի բեռներ. 4. ճամբորդների բազմութիւն, ամբոխ» ՍԳր. Ագաթ. «5. ցեղ, զարմ, ժողո-վուրդ» Սամ. անեց. 42 (Մեռանի Հայկ յանձն առնելով զաղխն՝ Արամանեկայ). «6. մարմնի յօդ» Մագ. որից աղխել, ախել «կողպել» Դատ. գ. 6. Ագաթ. աղխիլ «կողպուիլ» Բ. թագ. գ. 34. (տե՛ս և ախաղել Ոսկ. բ. տիմ. 241), ախեալ «փակուած, կողպուած, կոյս» (Ս. Կոյսի համար ասուած՝ ի կուսական ար-զանդէ և յախեալ մօրէ) Յհ. իմ. խոստ. 2 աղխամաղխ (կրկնութեամբ և մ յաւելուա-ծով. հմմտ. արհամարհ) «հակ հուկ ապրանք, բազմութիւն ընչից» ՍԳր. աղխազուր «կոշտ» (գրուած նաև ալխազուր) Խոր. աղխատրոյզ (կամ ախատրոյզ, աղխատրոյժ) «աւազակ» Յհ. կթ. ախատրուզել «կողոպտել» Պտմ. առ Լհ. բազմաղխաղխ «բազմախուսն» Սեբեր. գ. (ինչպէս պէտք է կարդալ ըստ Հիւնք. էջ 182՝ ձեռագիրների բազմախաղաղ ընթեր-ցուածը). «Որք զայսպիսի ինչ բանս և զանուանս և զկարգս ընդ միմեանս խառ-նեալ չզատանիցեն ի միմեանց, բազ-մաղխաղխ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են... գտանիցես այ-նուհետև զբազմաղխաղխ նիւթս ընդ մի-մեանս խառնեալ». աղխաղխակոյտ «բեռան հակերի պէս դիզուած» Մծբ. ը (երկիցս), Կոչ, ժղ. Ասող. Գ. խբ. Անան. ժմնկ. էջ 18 (առա-ջինների մէջ գրուած խաղաղակոյտ, վերջին երկուսի մէջ խաղխաղակոյտ. բոլորն էլ ոս-կորների դիզուած կոյտի համար է ասուած. ՆՀԲ մեկնում է «խաղաղ անշարժ մնացած կոյտ», որ յարմար իմաստ չէ. ըստ իս պէտք է ուղղել աղխաղխակոյտ). ճարտարաղխ Ոսկ. Ես. (անստոյգ և սխալ գրչութիւն). աղխաղ-խել «դիզել, կուտել, խռկել» Բ. մակ. ժա. 4. Ոսկ. Վեցօր. 129. աղխեալ գանձ (ուղղել աղ-խաղխեալ գանձ «դիզուած գանձ»՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 57) Սեբ. էջ 40։ ՆՀԲ լծ. տճկ. հալխա, հալվա «օղակ»։

• ԳՒՌ.-Ախց. Հմշ. Մշ. ախ «դռան փա-կանք», Ակն. Խրբ. Հմշ. ախէլ «դուռը փակել», Սեբ. ախլը «գոց, կողպուած». հմմտ. նաև ախլանք Բզ. Բն. Եւդ. Կիւր. Զն. Սեբ. «դուռը կողպելու համար վրան անցուած շղթան», ախիկ Ակն. «դռան կողպէք», ախլել Սեբ. Չն. «դուռը կողպել՝ շղթան դնելով»։ Գրաբարում բառիս ուղղագրութիւնը անորոշ է (ա՞ղխ թե ախ). նոր գրականում միայն աղխ ձևը հա-մարւում է ուղիղ. գաւառականների ախլը, ախլանք, ախլել ձևերի լ ձայնը թերևս շարու-նակութիւնն է հին ղ ձայնի։


Ախախիա

s.

acacia.

Ուղիղ մեկնեց Ալիշան. ՀԲուս.


Ախերակ

adj. adv.

vain;
յախերկան, cf. Յախերական;
յախերկան, cf. Յախերկան.

• . մէկ անգամ գործածում է Բուզ. դ. 5.-«Միտք ի կերպարանացն (հաւատոց) թափուր և ունայն իբր ախերակք»։ Որից յա-խերկան կամ յախերական՝ նոյնպէս մի ան-գամ գործածուած. «Յախերկան կոտորել զա-նասունս իւրեանց ի զոհս ճենճերոյն» Ագաթ.։ Երկուսի էլ իմաստը անորոշ է։ Հին բռ. մեկ-նում է յախերկան «անխնայ կամ ընդվայր», Արմատակտն բառարան-7 ՆՀԲ ախերակ «անշահ, անպիտան, աւերակ կամ հնոտի», ախերական «ի զուր, անխնայ ևամ յախուռն»։ Պէտք է ուղղել ախերակ «յիմար, ապուշ», յախերական «յիմարաբար, անմտօրէն», ինչպէս ցոյց է տալիս


Ախմար, ի, աց

adj.

cf. Տխմար.

• , ի-ա հլ. «տխմար» Տիմոթ. կուզ. էջ 330. Յհ. իմ. Պիտ. Փիլ. Մագ. որից ախ-մարութիւն Փիլ. Պիտ. Մագ. ախմարաբար Երզն. մտթ. ախմարագոյն Փիլ. Պիտ. գրուած նաև աղմար ԱԲ. աղամար ԱԲ, որից աղա-մարութիւն «տխմարութիւն» Խոր. ա. 3։ Այս բառի մի քանի ոսկեդարեան վկայութեանց մէջ գործածութիւնը յետսամուտ է համարում Վարդանեան ՀԱ 1921, 110 (Բառաք. դիտ. Գ. էջ 9) և ուղղում է տխմար։


Ախոռ, ոյ

s.

stall, stable.

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Lag. և այլն։


Ախորժ

adj. adv.

savoury;
sweet, agreeable, delicious;
— բանք, agreeable words;
— վայրք, enchanting places;
— յօժարութեամբ, with great pleasure, willingly.

• ռից։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, л 122 հպրս. *xwardya ենթադրեալ ձևից։ Ուղիղ մեկնեց Nyberg, Hilfsbuch d. Pehlevi II, էջ 137։


Ախտ, ից

s.

illness, disease, indisposition;
affection, passion;
vice, bad habit;
menses;
seed of man;
— ցաւոց՝ դառնութեան, calamity, plague, disaster, any thing troublesome;
— արտասուաց, tears;
— քնոյ, sleep;
— մահու՝ մահացու, mortal malady;
զ—ս մահու ջերանիլ, to be seriously, mortally ill;
— մարդահաճութեան, adulation, flattery;
ապաս ունել ախտի, մեծարել զախտ, to give one's self up to vice, pleasure.

Ուղիղ մեկնեց նախ Lag. Urgesch. Arm. 953։ Հիւնք. կատաղի բառից։


Ախտարմոլ, Ախտամախ

s.

astrologer, one who professes judiciary astrology, magician, sorcerer.

• կամ նաև ախտարմող, ախ-տարմաղ, ախտարմախ, ի-ա հլ. «աստղերը դիտելով գուշակութիւն անող». երկու անգամ միայն գործածուած է. մին՝ Խոր. բ. 67 և միւսը՝ Շիր. բոլորն էլ սխալ գրչութիւններ են և աէտք է ուղղել ախտարմար,

• ՆՀԲ մոլեալ յախտարս։ Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Maтepiaль 1, 7։ Հիւնք. ախտար-մոգ=պրս. mōγ բառերից։


Ածուխ, ածխոյ

s.

coal;
charcoal.

• (ո հլ. ըստ ՆՀԲ) «քօմուր» Ագաթ. որից ածխակէզ «հրակէզ» Արծր. բ. 1. ած-խանալ «ածուխ կամ մոխիր դառնալ» Փիլ, յովն. 602 (ձեռ. ածղանալ). այս օրինակնե-րում ածուխ նշանակում է «մոխիր կամ կը-րակ»։ Վերջին նշանակութեամբ պէտք է հաս-կանալ նաև Բուզ. Գ. ի. «Տեսէք ածուղ, որով երկաթ շողացուսցուք... բերին ածուղ, որով խարէին զաչսն Տիրանայ»։ Ածուխ բառը Ողբ. եդ. 8 գործածուած է «մուր»իմաստով. «Թխա-ցան քան զածուխ տեսիլք իւրեանց (յն. άა-βόλην, որ է մուր)»։ Նոր գրականում և բար-բառներում գործածական է միայն «ածուխ» ևմաստով, որից քարածուխ, հանքածուխ, փայտածուխ, ածխագործ, ածխանոց, ածխա-վաճառ, ածխավաճառանոց, բնածուխ, ած-խահանք, ածխաթթու, ածխակոյտ, ածխային ևն։ Բառի հնագոյն ձևն է ածուղ, ինչպէս կայ գործածուած չորս անգամ Բուզ. Գ. ի և այ-լուր. ղ ձայնը գտնուելով բառի վերջում և թերևս ազդուելով ծուխ բառից՝ դարձել է յետոյ խ. այսպէս է ընդունում նաև Հիւբշ. Die altarm. Ortsnamen, 395 ծան.

• Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 206, էմին, Քեր. 1846, էջ 37, Բագրատունի, Զար-գաց. էջ 672, § 1470, որից նաև Երե-մեան, Բազմ. 1898, էջ 480, 545 մեկնում են ա բացասականով՝ ծուխ բառից, իբր ա-ծուխ (ծուխ չունեցող)։ Տէրվիշ. Նա-խալ. 60, 128, Muller WZKM 8, 361 սանս. āngāra, պրս. angišt, լիթ. anglis, հսլ. aglī «ածուխ» բառերին ցեղակից։ Այս մեկնութիւնը Հիւբշ. 412 սխալ է գտնում։ Թիրեաքեան, Պատկ աշխ. գր. Ա. 191 պրս. [arabic word] azax կամ [arabic word] āzaγ «հօտեցեալ այրելի ճիւղք որթոց»։ Նոյնը նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244, 248, որ մերժում է Հիւբշ, էջ xx ծան։ Մէնէվիշ. այնուհետև ՀԱ 1905, 347 համեմատում է ածուղ= ռուս. угoль, գերմ. Kohle «ածուխ», Հիւնք. ծաղիկ բառից։ Կուրտիկեան, Ճէ-րիտ. շարգ. л 3273 պրս. ասուղտէ «երտ»։ Pederien ՀԱ 1905, 348 համե-մատելով հսլ. ռոա. սնս. ձևերի հետ, աւելի հակամէտ է ընդունելու իբր= գերմ. Kohle, իռլ. gual «ածուղ»՝ զ ձայ-նով, առանց կարենալու բացատրել խ ձայնը։ Ածուխ բառի պատմութիւնը արել է Կէտիկեան ՀԱ 1905, էջ 346-8։ Վերջին անգամ Թիրեաքեան, Արիահայ բռ. դը-նում է պրս. [arabic word] asūx «չվառած, չեփած»։

• ԳՒՌ.-Ռ. աձուխ, Գոր. Ղրբ. ա՛նձուր. ❇x անձող, Նբ. անձոխ, Երև. ա՛նձօղ, Շմ. հան-ձուղ, անձող ձևն ունի արդէն էֆիմ. 258։ Նոր բառերն են ածխաթանաք, ածխակոթ «երտ»։ Արրտ. 1911, 419)։ Հյ. ածուղ ձևին նման է հնչում ուտ. ծիլ «վառ ածուխ, պող», որ փո-խառութի՛ւն է արդեօք, թէ հին կովկասեան մի բառ։


Ակահ

adj.

having a knowledge of, well versed.

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Müller SWAW 42, 250 ևն։


Ակամայ

adv.

involuntarily;
by force, with regret, reluctantly;
եթէ կամաւ, եթէ ակամայ, willing or unwilling.

• ՆՀԲ (կամայ բառի տակ) սանս. աքա-մա։ Ուղիղ մեկնեցին Spiegel, Gram. Huzv. էջ 187 և Lag. Arm. Stud


Ակամայ, ից, այց

adj.

involuntary;
forced, constrained.

• ՆՀԲ (կամայ բառի տակ) սանս. աքա-մա։ Ուղիղ մեկնեցին Spiegel, Gram. Huzv. էջ 187 և Lag. Arm. Stud


Ակառն

s.

citadel, castle, fortress.

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։


Ակատ, ի

s.

agate;
boat, skiff.

• «թանկագին քար է» Ել. իը. 19, լթ. 12. Եզեկ. իը 13. Ոսկիփ. յետնաբար ագաթէս, ագադէս Տոմար. յակաթ նորագիւտ Յալտ. իա. 20։ = յն. ἀχάτης նոյն նշ., որ կարծւում է թէ իր անունը ստացել է Սիկիլիոյ Աքատէս գե-տից՝ ուր այս քարից շատ էր գտնւում (Բառ. Ա. «րոց, էջ 18)։ Յունարէնից փոխառեալ են նաև լտ. achates, գերմ. Achat, ֆր. agate «ակատ»։ Հայերէնը պիտի լինէր ուղիղ տա-ռադարձութեամբ *աքատ, բայց t-ի տեղ ունինք կ, ինչպէս որ ֆրանսերէն բառն էլ նման փոփոխութեամբ ունի g.-Հիւբշ. 339։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ

Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ.


Ակիշ, ակշի

s.

hook, hasp;
a sort of iron shovel.

• Նախ Lag. Ges. Abhd. 204 պրս. aιაὶ akanj ձևերի հետ, որ Arm. Stud. § 6 սխալ է գտնում։ Ուղիղ մեկնեց Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գր. Ա. 192, որից նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244։ Այս համեմատութիւնը մերժում է Հիւբշ. էջ xx ծան. չվստահելով պարսիկ ձևի ստուգութեան վրայ։ Սխաււում են Գազանճեան, Պալեան և Մխիթարեան, երբ ենթադրում են թէ թրք. eyiš, egis հոմանիշ ձևերը հայերէնից են փոխա-ռեալ (տե՛ս Բիւրակն 1898, էջ 450, 712, 789 և Յուշարձ. 328). այս ձևերը ծա-գում են ուղղակի պարսկերէնից, նոյն-իսկ թերևս մեր բառը թուրքերէնից լի-նի։ Սագրզեան ՀԱ 1909, 335 (օղակ բառի հետ) և Karst, Յուշարձ. 402 (ա-գոյցք բառի հետ) կցում են սումեր. ag', ak «օղակ, կեռ» բառին։


Ակումբ, ակմբի, ից

s.

circle, assembly, company;
banquet, feast;
mattress, canopy-bed, sofa;
— առնուլ՝ բոլորել, to assemble, to sit in a circle;
to feast together.

• «ընկողմանիլ», յն. ϰυπτω «ծռիլ, հակիլ» բառերին ցեղակից։ Հիւնք. ումպ, ըմպել ռառից։ Գազանճեան, Արև. մամուլ 1902 74 ա մասնիկով խումբ բառից։ Ուղուրի-կեան, Ամէն. տարեց. 1909, էջ 228 լտ. accubare. accumbere «բազմիլ, ընկող-մանիլ» բառից փոխառեալ։-Եռակմբա-նոց և բազմակմբանոց բառերը ԱԲ կարծած է ըմպել արմատից և ըստ այսմ գրում է եռակըմպանոց, բազմա-կըմպանոց «իրեք կամ շատ նըս-տարանով տեղ՝ ուտելու, իւմեւռւ». սխալը ուղղում է նախ Նորայր, Բառ. ֆրանս. (triclinium), յետոյ Թէոդիկ և վերջին անգամ մանրամասն՝ Ուղուրի-կեան, Ամէն. տարեց. 1909, էջ 226-8.


Ակքան

s. bot.

s. bot. thistle.

• = եբր. յն. և հայերէն սխալ ընթերցուած. ներից յառաջացած մի բառ է։ Ս. Գրքի եբրա-յական բնագրում 4 տեղումն էլ գրուած է [hebrew word] haxux, որի ուղղականն է [hebrew word] xuϰ «մի տեսակ հաստ և ուժեղ ուղտափուշ, char-don, լտ. notobasis syriaca L»։ Յոյն թարգ-մանութեան մէջ եբր. բառի դէմ գրուած է առաջին և երկրորդ անգամ ἀϰαν, երրորդ անգամ ἀϰχουγ (այլ ձեռ. ογος) և չորրորդ անգամ άϰχουχ (այլ ձ. αχουχ)։ Յունարէ-նում այսպիսի բառեր չկան, ոատի յայտնի է, որ եբր. haxux բառի տառադարձութիւն-ներն են։ Ուրեմն ուղիղ ձևն է αχουχ, միւս-ները այլափոխեալ։ Իրօք էլ յունարէնի մէջ կայ ἀϰανϑα «փուշ» բառը, տրի պատահա-կան նմանութիւնը թելադրել է գրիչներին αχουγ ձևը դարձնել վերջապէս ἀϰαν։ Հայ թարգմանիչը տառադարձրել է յունարէնից ա՛յն ձևերը, որ գտել է իր գործածած ձեռա-գրում. այսպէս ογος ընթերցուածը պահել է ոքոզ, իսկ միւսները ակքան, եկքան։ Սրանք յունարէնի երեք ձևերից ո՛չ մէկի հետ չեն նոյնանում. այլ ներկայացնում են նրանց խառնուրդը։ Այսպէս, ակքան կրում է երկրոր-դի առաջին մասը (αϰχ) և առաջինի երկ-րորդ մասը (αν)։ Սրանից հետևցնում եմ, որ կա՛մ յն. բառը ունէր ուրիշ երկրորդական ընթերցուածներ և յատկապէս մեր թարգման-չի գործածած ձեռագրում αϰχαν, εϰχαν ձևե-րը և կամ հայերէնը պէտք է կարդալ ակքուն, իբր յն. *αϰχουν փխ. αϰχονχ ընթերցոածե։-Աճ.


Ահեակ, եկի, եկաց

adj. s.

left, on the left side;
the left hand, the left;
յաջմէ եւ յահեկէ, right and left, on both sides.

• են»։ Հիւնք. յն. αϰαιός բառից, որ չգիտէ Bailly։-Անկ. գիրք հին կտ. 394 լահկէորդացն ձևը ուղղել է յահեկորդա-ցըն. այս սրբագրութիւնը հաստատւում է նոյն հատուածի միւս խմբագրութեամբ, որ տե՛ս անդ 244 (Եւ յահեկորդացն կա-պեսցի)։ Այս ահեկորդ ձևն ունի նաև Տե-սիլ Դան. «յահեկորդացն կապեսցի» WZKM 6, 126, հրտր. Գալէմքեարեանի։ Jensen I Aux. 14, 52 և ՀԱ 1904, 183 հաթ. ah «ձախ» բառի հետ։ Pedersen Հայ դր. լեզ. 57 ահ բառից, իբրև թէ ահեակ «ձախորդ, անյաջող»։


Աղ, ի, ից, ոց

s.

salt;
— ուխտի, ուխատզի, — կնքեալ, sign of true friendship;
— եւ հաց, commensality, love;
— առնուլ, — եւ հաց ուտել, to eat in company, to be social, to be convivial.

• պարսկերէն չէ, այլ զուտ թրք. հմմտ. ույղուր. ︎ aγəl)։ -Աղ բառը ուղիղ մեկնեցին [hebrew word] Peterm. 29,. Windisch 17 ևն։ Տէրվ. ❇, Մասիս 1882 յունիս 7, ж 3205 յաղել դնում է բուն հաղել, իբր աւելի ճիշտ պահած նախնական ձևը (հնխ. s>հյ. հ)։-Bugge, Lуk. Stud. 1, 13 հյ. աղ բառը գտնում է Կարիոյ Aλινδα տեռանուան մէջ։-Պատահական նմանութիւն ունին աղ բառի հետ՝ կով-կասեան լեզուներից ուտ. էլ, խիննալուղ ղա, կիւրին, ռուտուլ, ցախուր, տաբաս-սարան. քէլ, ագուլ. կmլ, գալ, բուդուխ. ջէք. կաալ, բոլորն էլ «աղ» իմաստով-հյ. աղուճակ բառի հետ պրս. ❇ a'ūcak «ծովային սատափանման մի խեցե-մորթ».-աղու բառի հետ արաբ. [arabic word] halv «աղու, անուշ», որից halva «հրու-շակ»։


Աղագ, ի, աւ

s.

reason, cause, account, sake.

• ՆՀԲ գնում է լծ. հյ. ուղի և արաբ. ի-լաճ «դեղ, դարման»։ Հիւնք. յն. ἐλεγ-γος, ἐλεγζις, «պատճառ, ապացոյց»։ Մառ, Гpaм. др. aрм. էջ 31 հյ. առաջ բառից աղաւաղուած, այնպէս, ինչպէս քարադր-քաղադր։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 339 թրք. yol, yolaq «ճամբայ, միջոց»։

• ՓՈԽ.-Վրաց. ալագի «տեղ», երբեմն նաև «ճամբայ, շաւիղ». Գանմզադենիթ գզանի ուփլիսանի, դա ծրփել-հղ'ոււէնիթ ալագանի միսնի «պատրաստ արարէք զճանապարհ տեառն և ուղիղ արարէք զշաւիղս նորա». Մրկ. ա. 3. ափխազ. ալագօ «ճամբայ»։-Կայ նաև չէրքէզ. ogogu «ճամբայ», որ անշուշտ պատահական նմանութիւն ունի։


Անճարակ

cf. Անճար.

Ուղիղ մեկնեց Աճառ. (անտիպ). նոյնո անկախաբար Նորայր ՀԱ 1924, 79։


Անուր, անրոց

s.

iron collar (of a pillory);
collar;
ring.

• Ինճիճեան, Եղան. Բիւզ. 1820, էջ 211 ան բացասականով ո՛ւր բառից, «քան-զի անուրն գոլով պարունակաձև բոլո-րեալ, անուր ասի, իբր զի չիք նշանա-կել ի նմա, թէ ո՛ւր է սկիզբն նորա և ո՛ւր աւարտ նորա»։ Տէրվ. Altarm. 84 զնդ. agra, յն. ἀγχω «խեղդել», իբր նախահայ *անգուր ձևից։ Հիւնք. լտ. anulus։ Bugge KZ 32, 3 լտ. anus, anulus (annulus) «օղակ» և հիռլ. ainne, յետնաբար fāinne. բայց այս համեմատութիւնը ուղիղ չէ, որովհետև լտ. anus բառի նախնականն է ane-no-ըստ Walde 49։ Petersson KZ 47, 285-6 մերժելով Bugge-ի մեկնութիւ-նը դնում է հնխ. snū-ro-«կապ» ձևից, որ ծագում է հնխ. snēu-«թել ոլորել» արմատից, որի ժառանգները տե՛ս նոյն-արմատ նեարդ բառի տակ։ Մերժում է Pokorny 2, 696, ըստ որում «օղակ» և «կապ» տարբեր գաղափարներ են։ Պատահական նմանութիւն ունին ա-րաբ. պրս. քրդ. [arabic word] nir, ասոր. ❇ nirā «եզան ւուծ»։


Անիսոն, ի

s.

anise.

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ.