Definitions containing the research տար : 6174 results

Քուղ, քղոյ

s.

tow, thread, string, yarn.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, As. pol. 100 պրս. kewčeh։ ՆՀԲ լծ. կուղ «ոլորք»։ Տէրվ. Altarm. 37 կուղ բառի հետ հնխ. gu արմատից. հմմտ. սանս. guha «թելի ոլորք, թելո ևն։ Canini Ft. etym, 120 հյ. կառ «չուան» և քող «voile» բառերի հետ՝ գերմ. garm, հոլլ. garen «թել»։ Հիւնք. քաղ «այծ» բառից։ Վերի մեկնութիւնը տալիս է Աճառ. ՀԱ 1908, 121, որ և յետոյ Հացունի, Պտմ. տարազի, էջ 117։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1378 և 1406) պրս. կիւլէ, պիւլիւլէ «կծիկ»։


Քուշկէն

s.

deaconess' stole.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Թիրեաքեան, Արիահայ բռ. 370 քաշ ռանաևուշտ» բառից։ Հացունի Պատմ. Տարազի 440 թրք. qusaq «գօտի» բա-ռի հետ։


Քուրմ, քրմաց

s.

heathen or pagan priest.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. վրդ. մեկնում է իբր պրս. «հրավառ» (?), անշուշտ ի նկա-տի ունենալով ատրուշանը. Bottich. Arica 46, 22 հայերէնից փոխառեալ է դնում ասորին, իսկ Lag. Urgesch. 849 ընդհակառակը։ Müller SWAW 41. 13 ասորուց։ (Kiggs, Քերակ. 1856, էջ 60 յիշում է եբր. kemarim, որ տես վե-րը քովմարիմ)։ Սէր 1862, 183 օտար ռառ է համարում։ Տէրվ. Altarm. 70 և Երկրագունտ 1883, 171 քաղդէարենից է դնում։ Canini, Et. étymol. 72 պրս. kārukar «Աստուած» բառից։ Հիւնք. յն. ϰουρῆτες «քուրմ Կիւրեղեայ դից», եբր.


Քսեստ, ից

s.

sextary;
pitcher, jar;
measure of bushels, or English gallons.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ἔέστη, «հռովմէական չափ է, որ տանում է 1/ε քուս, ֆր. sétier, լտ. sextarius, sextus», որից նաև վրաց. ჭხეხტი քսեստի «12 ֆունտ տարողութեամբ մի քաշ»։-Հիւ-բշ. 335։


Քրքում, քմոյ

s. chem.

crocus, saffron;
crocus;
— վայրենի, սուտ —, carthamus, bastard or mock saffron, safflower;
հնդիկ —, curcuma, turmeric, terra merita.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *kurkum ձևից (գրուած է kulkem, բայց հմմտ. պրս. [arabic word] kurkum, karkum, karkam). այս բառը արևելեան ծագում ունի և փոխառութեամբ տարածուած է շատ լե-զուների մէջ. ինչ. սանս. kuhkuma-, քուչ. kurkama, ասոր. [syriac word] kurkəmā, եբր. [hebrew word] karkom, արաբ. ❇ ︎ kurkum, պորտ. իտալ. հֆրանս. curcuma, սպան. corcoma, ռում. kurkum, ինչպէս նաև յն. ϰρόϰος (Boisacq 520), տրից փոխառու-թեամբ հյ. կրովկոս «քրքում»։ -Մեր բառը ծագում է իրանեանից և ո՛չ թէ ասորուց, ուր մեր ու ձայնի դէմ ունինք ə, որ պիտի տար դըշ


Քօշ, ից

s.

he-goat, buck.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մկ. Սվեդ. քէօշ «արու այծ», որ և Խտջ. քօշ.-փոխաբերաբար ունինք քօշ Ոզմ. «աղա, իշխանաւոր», Ակն. «մեծացած, տարիքն առած», որից քօշոտ Ակն. «2-3 տարեկան վայրի նոխազ»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭოϑი քոշի կամ ჭომიკი քո-շիկի, լազ. քոշատի «մէկ տարեկան արու այծ». սրանք ուշ ժամանակի փոխառութիւն-ներ են, ինչպէս ցոյց է տալիս աւ>ո տա-ռադարձութիւնը։ Լազ ձևի հետ հմմտ. յատ-կապէս քօշոտ Ակն։


Օգն

s.

help, aid, assistance, succour;
յ— գալ, հասանել, to help, aid or succour a person;
յ— կոչել, to call for help.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«օգնութիւն». առանձին գործածւամ է միայն Եզ. նխդ. հյց. յօգն ձևով. ինչ. յօգն գալ, յօգն հասանել ևն Զենոբ. Մամիկ. Գնձ. Նար. յովէդ. որից օգնել «օգնել, սատարել, նպաստել» ՍԳր. Ոսկ. եփես. «մի բանի ծա-ռայել, օգուտ բերել, օգտակար լինել» ՍԳր. օգնութիւն ՍԳր. օգնական ՍԳր. օգնականու թիւն ՍԳր. Եւս. քր. Ոսկ. եբր. ևն.-յետնա-բար ունինք անօգ «անօգուտ» Յճխ. էջ 6։


Օդի, օդւոյ, օդիք, օդեաց

s.

sheep.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ոմանք համարում են բնիկ հայ բառ՝ հնխ. ovi-«ոչխար» բառից, որի ժառանգ ձևերը տե՛ս հովիւ բառի տակ։ Այս մեկնու-թիւնը ընդունելու դժուարութիւններն են՝ 1) այն որ բառը արդէն ունինք հովիւ բառի մէջ (հ)ովի ձևով. 2) կարելի չէ մեկնել ա նախա-ձայնը հնխ. օ-ի դիմաց. 3) առանց բացա-տրութեան է մնում -դի (երևի պէտք է մեկ-նել իբր մասնիկ, ինչպէս որ ունինք տար-բեր մասնիկներով՝ սեռի զանազանութեան համար՝ հսլ. ovīnū «խոյ» և ovi-ca «մաքի»)։


Օծ

s.

unction;
anointing-oil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սլմ. Վն. օծել, Ախց. Երև. Կր. Ղրբ. Մրղ. օծէլ, Գոր. Շմ. օծիլ, Մկ. էօծիլ, Ալշ. Մշ. Սչ. օձել, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. օձէլ, Խրբ. օձիլ, Ասլ. էօձէ՛լ, Զթ. Սվեդ. ուձիլ. սրանք գալիս են օծել ձևից.-Ջղ. օծնել, Տփ. օծնիլ, Մշ. օճնել. սրանք էլ գա-լիս են օծանել ձևից. բոլորն էլ կրօնական նշանակութեամբ են («օծել, միւռոն քսել, ձեռնադրել») և անշուշտ եկեղեցական լեզ-ուից փոխառեալ, որից նաև օծ Մրռ. «αձ-ման իւղ», օծուկ Վն. «մկրտուած, միւռդն-ուած. 2. հայ». -նախնական հարազատ նը-շանակութիւնը պահում են Ալմ. օզնել, Մրղ. օզնէլ, Սվ. օզնիլ «իւղը կամ թանաքը մի բանի վրայ տարածուիլ», Զթ. ուզնէլ «քսել, սրբել»։


Օրհն

s.

cf. Օրհնութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *āfrinam «օրհնեմ, գովեմ» ձևից, որ կազմուած է a նախամասնիկով fri-«սիրել, յարգել, գովաբանել» արմատից. հմմտ. զնդ. ❇ āfrīnāmi «օրհնեմ, աղօթեմ», ❇ fri «աղօթք», ❇lիfrima-«ռոհներգութիւն», սոգդ. āfirīwan «օրհնու-թիւն», պհլ. [other alphabet] » ā̄frin «գովեստ, գովա-բանութիւն», nafrmn «անէծք», պրս. [arabic word] āfrin, āfarin «գովեստ. կեցցե՛», [arabic word] nafrin «անէծք»։ Այս բոլորր պատկանում է հնխ. prēi-, pri-«դուր գալ, հաճիլ, բարե-կամանալ» արմատին, որի այլ ժառանգ-ներն են՝ սանս. priyatē «սիրել», priyá «սիրելի, կինը», priyátā-«սէր», գոթ, friǰon «սիրել», frijaϑwa «սէր», frjonds=հբգ. friunt=գերմ. Freunϑ «բարեկամ», անգսք. trēod «սէր», հիսլ. frī «սիրելի, կինը», frīa «սիրել», frōendi «բարեկամ», հպլ. prijateli = ռուս. прiятeль «բարեկամ» ևն ևն (Po-korny 2, 86-7)։ Հայերէնի, ինչպէս և յու-նարէնի մէջ, այս արմատը չէ պահուած։ Իրանեանից են փոխառեալ նաև ուտ. afre «աղօթք, օրհնութիւն», afrep'esun «աղօթել, օրհնել»։ Հայերէնի մէջ պհլ. *āfrinam տու-ած է նախ աւհրնեմ, որ թէև անսովոր, բայց պահուած է էջմիածնի հնագոյն Աւետարա-նում (տե՛ս Rey. des ét. arm. 1, 168), յե-տոյ շրջմամբ աւրհնեմ։


Այթիռ, Յայթիռս կալ

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև աթիռ). ասւում է մի-այն յայթիս, յայթիռս, յաթիռս կալ. սրա հո-մանիշն է ակճիռ, աճիւռ, ակճիւռ, գործա-ծուած նոյն ձևով՝ յակճիռս կալ, լինել ևն. Ոսկ. Վեցօր. Փիլ. Լմբ. (յաճիւռ ունի Արծր. էջ 154). բայց այս երկուսը միևնոյն բառի տարբեր գրչութիւնները չեն, որովհետև գոր-ձաձ︎ ած են նաև միասին. ինչ. Յաթիռս և յակճիռս կան ընկճեալ. Վեցօր. դ. 66. եր-կուսն էլ նշանակում են «հետաքրքրութեամբ, ուշի ուշով լսել, ոտքի մատների վրայ յեցած եռկարիլ՝ ականջ դնելու համար». որից յայթ-ռել «ուրախութիւնից թռչկոտիլ» Փարպ. թուղթ (էջ 200). իսկ Ոսկ. մ. գ. 16 յայթիռ և ի թռիչս կայցէ=յն. բնագրում «հանդերձեալ ի վեր յառնել»։


Անթեմ, ի

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ Կոչման ընծայու թեան հրատարակիչը՝ էջ 335, որ կցում է յն. ἀνϑέμιον բառին։ ՆՀԲ և Հիւբշ. 340, յն. ανϑεμίς ձևի հետ։


Անհեթեթ

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։


Ասորեակ, եկի, կաց

Etymologies (2) · Adjarian

(որ և ասսրեկ, սորեկ) «մի տե-սակ թթու բանջար, ճարճրուկ, լտ. eruca, ֆրանս. roquette» Գաղիան. Բժշ. ըստ ոմանց «կոտեմ, ջրկոտեմ»։ -Սրանից տարբեր է սորեկ «որթ», որ եբրայական փոխառութիւն է։ Կայ նաև գւռ. ասորիկ, սորեկ, սորուկ, սորոորին «կտաւատի մի տեսակ՝ որից ձէթ են հանում», հունդը նման է կոտեմի կամ կո-րեկի. ըստ Ախք.՝ վայրի մի խոտ է (տե՛ս Ազգ. հանդ. Ա. 138). բայց չգիտեմ թէ կապ ունի՞ նախորդի հետ։

ՀԲուս. § 168 ասում է. «Զարմանալի կամ հետաքննական բան մ'է, որ մեր ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ա-տանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա»։ Ֆերահեան, Բազմ. 1931, էջ 141-2 խօսելով բառիս վրայ, գտնում է, որ նոյն է լտ. eru-ca, ֆրանս. roquctte, իտալ. ruca, տճկ rokka salata, գւռ. ճարճիր, նարճրակ, արաբ. [other alphabet] ǰirǰir, ինչպես դրել եմ ես էլ։ Այս բոյսը շատ նման է կոտեմի և ջրկոտեմի, որի համար էլ երբեմն շփոթ-վում է նրանց հետ։ Բոլորովին տարբեր է գւռ. սորեկ, սորուկ «լտ. sorgham, sa-ricum» (տե՛ս իմ Գւռ. բառ.)։


Արդ, ուց

Etymologies (3) · Adjarian

, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

-Հնխ. art-արմատից. հմմտ. յն, ἀρτύς «կարգաւորութիւն», ἀρτόω, ἀρτύνω «կարզա-ւորել, պատրաստել, յօրինել, շինել», αρτίζω «կարգի դնել», ἀρτος «յարդարուն», αρετή «արժանիք, մարմնական և հոգեկան ընտիր յատկութիւններ», ἀρτι-«արդար, ճշմարիտ». որ գտնւում է հետևեալ բարդութեանց մէջ. άρτι-επής «ճշմարտախօս», αρτι-νοος «արդա-րամիտ», αρτί-πους «ոտքերը ուղիղ», αρτί-φρων «արդարակորով» ևն. լատ. ars (սեռ. artis «ձեռքի կամ մտքի ճարտարութիւն, արհեստ, ճարտարարուեստ, ձեռագործ, գեղարուեստ», artifex «վարպետ, բանւորների պետը», artiticium «արհեստաւորի կամ արուեստա-զէտի արած գործը», artus «յօդ, մարմնի յօդուած, անդամ», սանս. rtá-«սուրբ հրա-ման, իրաւունք, ճշմարտութիւն», rtävan «սուրբ, արդար», rtú-«կարգ, կանոն», բti-«ձև, եղանակ», հպրս. arta-, զնդ. aša, aša-van-«սուրը», մրգ. art, գերմ. art «ձև, ե-ղանակ, տեսակ, կերպ»։ Արիական, հալ, յոյն, լատին և գերմանական ընտանիքնե-րից դուրս ուրիշ տեղ չէ՛ պահուած ալս արմատը։ Հնխ. art-աճած է հնխ. ar-«կցել, միացնել, արուեստով յօրինել» պարզական արմատից, որի վրայ տե՛ս առնել, յարել։-(Walde 63, Boisacq 84, Kluge 24, Po-korny 1, 70-72, Ernout-Meillet 72-73)։ -Հիւբշ. 423 և 424։

Schrō̈der, Thesaur. 57 Հեսիքիոսի Aρ-τά́δες (οὶ διϰαιοι ὸπο Աαγων կոչին ար-դարք ըստ Պարսից) բառը մեր արդար ձևն է համարում։ Նոյնը նաև Վիստո-նեանք, թրգմ. Խոր. յռջ. էջ 6։ ՆՀԲ ար-դէն նշանակած է արդ, զարդ, յարդ արմատականների նոյնութիւնը, որոնց հետ լծորդ է դնում նաև արդար, հարթ, թրք. եօրտամ «յարդարանք». իսկ ար-դեօք, արդարև գալիս են արդար բա-ռից. ուղիղ է նաև զիարդ։ Windisch. 11. 42, Böttich. ZDMG 1850, 351 ար-ռար բառը կցում են սանս. rta ձևին, իսկ Böttich. Arica 13 և Justi, Zendsp. 30 զնդ. arəta «կատարեալ» բառին։ Böttich. ZDMG 1850, 366 և Lag. Ur-gesch. arm. 195 հայ. արդ բառը նոյն են դնում ասոր. [syriac word] ❇ ardīklā «ճար-տարապետ» բառի տռաջին մասի հետ,


Գոմէզ, գոմիզոյ

Etymologies (1) · Adjarian

, ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։


Թոհ եւ Բոհ

Etymologies (2) · Adjarian

. գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։

ՆՀԲ բոխ՝ լծ. բաւիղ, վախք. բոհ՝ բառ եբր. պօհու, ասոր. պօհ. թոհ և բոհ՝ բառ եբր. թէհօմ, այսինքն «անդունդք»։ Lag. Btrg. bktr. Lex. 80 բոհ=ասոր. boh։ Վերի մեկնութիւնը տուաւ Lag. Arm. Stud. § 861։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 169 պրս. [arabic word] tohi «դատարկ» բառից։


Կայ, Կայք, ից

Etymologies (1) · Adjarian

ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ձածուած) «կայան, կեցած տեղը, տեղ, վի-ճակ» ՍԳր. Եզն. Ոսկ. որից կայան «ևենա-լիք տեղ» ՍԳր. «բնակարան, գտնուած տե-ղը» Վեցօր. «հաստատուն» Ագաթ. կայա-նալ Փիլ. կայանանալ Շիր. կայանաւոր Ա-գաթ. կայարան Գնձ. կայեան Ոսկ. ես. Ա-գաթ. կայուն Փիլ. Պիտ. մշտակայ Շիր. յարակայ Փիլ. կայկայիլ Խոր. =կակայիլ Արծր. հրտր. Պատկ. էջ 289. չկայ «անցա-ւոր» Ոսկ. փիլ. արևկայ «արև եղած օր» Վե-ցօր. 187. լուսնակայ Եզն. պարզկայ Վստկ. ոտնկայ Նաւում. գ. 11. Բուզ. գ. 2. մերձա-կայ Ոսկ. յհ. բ. 35. մօտակայ Ոսկ. մ. ռ. 12. Եփր. ծն. նաւակայք Նիւս. կազմ. ջրկայ Մծբ. բացակայ Նիւս. կազմ. ներկայ Ոսկ. եբր? Յհ. իմ ատ. ենթակայ Փիլ. երևակա-յել Սահմ. գերակայ Պիտ. դիմակայ Յհ. կթ. հետաքրքրական բառ է կայական՝ որ «կի-սահեղուկ» իմաստով ունի Վրդն. սղ. ճր. էջ 370 (Յորդ իբրև զջուր և կայական իբրև զձէթ). հեռակայ, կայարանապետ, կիսակա-յարան (նոր բառեր) ևն։ Բառիս երկրորդ արմատաձևն է կաց, որից կաց մնաց Ա. մակ. ե. 53 կամ կաց և մնաց «յետևը մնա-ցածները» Եղիշ. կացուցանել ՍԳր. «Հաս-տատել, ապացուցանել» Ուխտ. բ. 100. կա-ցուրղ «հանդէս, տօն», Սեբեր. 92. «մի տե-սակ հոգևոր երգ» Գնձ. Տաղ. (ըստ Մ. Աբե-ղեան, Արրտ. 1912, 732 տարբեր է կցուր-դից. կցուրդները հին ժամանակ Սաղմոսնե-րից յետոյ և նրանց կից երգուող փոքրիկ հոգևոր երգեր էին, մեծ մասամբ շինուած Ս. Գրքի պատրաստ խօսքերով. իսկ կա-ვուրդները սրանցից անկախ յօրինուած ամ. բողջ տօնական երգեր էին). կացրդական «տօնական» Պիտ. որ և կացարդական Մագ. (ըստ Մէնէվիշեան ՀԱ 1911, 668). կացրղիլ «հաւաքուիլ» Պիտ. պայծառակացուրդ «մե-ծահանդէս» Պիտ. կացարան Նար. կացոց Յհ. կթ. կացուն Ագաթ. կամակացոյց Մծբ. ընդդիմակաց Թուոց ժ. 9, Եզն. Ոսկ. ես. վե-րակացու ՍԳր. Կոչ. մշտնջենակաց Վեցօր. մօտակաց Ոսկ. ես. և մ. ա. 15. Կիւրղ. թգ, թագաւորակաց Կորիւն. ինքնակազութիւն Եզն. ևն. երկուսի զուտ արմատն է կա-, ո-րից բայական ձևով կալ «կենալ, կանգնիլ. 2. երևան գալ. 3. լինել. 4. ապրիլ. 5. դա-դարիլ, վերջանալ. 6. սպասել» ՍԳր. Եզն. Կոչ. Ագաթ. կալ ի վերայ «հասկանալ, վե-րահասու լինել» Ոսկ. մ. ա. 6. «վերակացու լինել» ՍԳր. հակառակ կամ ընդդեմ կալ «դէմ կենալ» ՍԳր. դիմակալ ՍԳր. ներկալ Փիլ. այլաբ. ենթականալ Ճառընտ. ևն։ Զար-մանալի ձև ունի յոտնկելեաց «ոտքի վրայ ուղիղ կանգնած» Ոսկ. Եփես. 927. Ա. թագ. իր. 20։


Կծիկ, կծկի ou կծկան

Etymologies (2) · Adjarian

(ՆՀԲ հոլովում է կծկի, կծկան ռայց երկուսն էլ առանց վկայութեան) «թե-լի կծիկ» Ա. թագ. ժթ. 13. Կիւրղ. թգ. «կըծ-կուած, նուաճուած» Ոսկ. մ. ա. 20 որից կծկել «ամփոփել» և կրաւ. կծկիլ «ամփո-փուիլ, քաշուիլ» ՍԳր. Բուզ. Եւագր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 14. կծկեցուցանել Տօնակ. կծկութիւն «կարկամութիւն, կաշկանդում» Բուզ. կծկատարազ Շիր. կծկաթոռ «այն փայտի կամ թղթի կտորը՝ որի վրայ թելը փաթթեով կծիկ է շինուած» (նորագիւտ բառ) Վրդն. առ. 288. կծկում (արդի գրա-կանի մէջ)։

նեն նաւավարքն զպարանս նաւուն». սրա համար իբր վկայութիւն է բերում Ագաթ. «Բերին կարս պարանաց եր-կայն ստուարս և կծեցին»։ Նոր տաա-գրութեան մէջ այս հատուածը հետևեալ ձևով է. «Բերին կարս պարանաց եր-կայնս և ստուարս, և կցեցին իջուցին ի ներքս» (§ 218. ձեռ. տարբ. չկայ, ուրեմն բոլորն էլ ունին կցեցին). սրա-նով՝ ենթադրեալ *կծել բայը ինքնին ջնջւում է։-Հիւնք. հանում է կծծի բա-ռից։


Հիր

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։


*Ճարպիկ

Etymologies (2) · Adjarian

«ճարտար, աշխոյժ, գործուն-եայ». որից ճարպիկութիւն. երկուսն էլ յա-տուկ են միայն արդի գրականին։ Բայց կայ Խոր. Բ. 85 «Կորովութեամբ ձգեալ յետուստ կողմանէս՝ ճարպ դիպեցուցանէ յուս ձախա-ևողմանն». ուր ՆՀԲ ճարպ մեկնում է «ճարպկօրէն», եթէ չէ ուղղելի ճահ, ինչպէս ունի մի ուրիշ ձեռագիր։

= Պհլ. *čarpik ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. čarb-dast «աջողակա-ձեռն և եոագաշարժ», čarb-bālā «ուղղաբերձ և կշռակի հասակ», čarbīdan «յաղթող լի-նել», čarb-zabān «ճարտարալեզու», որ և ǰarb «յաջողակ, ճարտար», jarbi «յաջողա-կութիւն, քաջութիւն», jarb-dast «յաջողա-ձեռն», jarb-zabān «ճարտասան» ևն։ Թերևս իրանեաններից անցած լինի թաթարական լեզուներին. հմմտ. քումուք. čeberlik «ար-ուեստ», Ննխ. հայոց բարբառով՝ չէբէր «ձեռ-արուեստի մէջ ճարտար»։


*Մատ

Etymologies (2) · Adjarian

«մօտ կամ առաջ երթալ՝ տանիլ». արմատ առանձին անգործածական, որից զանազան բայակերտ մասնիկներով ձևագած են՝ մատիլ «մօտենալ» Մծբ. մատնուլ «մո-տենալ» Բ. մակ. ժա. 8. մատչիլ «մօտ եր-թալ, մօտենալ» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. թգ. և ծն. մատուցանել ՍԳր. Ագաթ. Եզն. Սեբեր. սրանցից են մատուցական Ագաթ. մատու-ցիչ Եփր. ել. ղևտ. թղթամատոյց Աբր. մա-միկ. և Ճառընտ. ինքնամատոյց Նիւս. բն. դժուարամատոյց Բ. մակ. ժբ. 21. Ոսկ. մ. բ. 12. դժուարամատչելի Արծր. յառաջամա-տոյց Կոչ. Ոսկ. յհ. ա. 30. սրբամատոյց Ա-գաթ. զոհամատոյց Կաղանկտ. նպաստամա-տոյց Կորիւն. նաւամատոյց, խնդրամատոյց (նոր բառեր) ևն։ Թերևս նաև մատք «երա-զափորձութի՞ւն» Եւագր. իա.։ Տե՛ս նաև մա-տարկայ։-Արմատի երկրորդ ձևն է ՄԱՒՏ = ՄՕՏ, որի հետ ճիշտ այն ձայնական լա-րաբերութիւնն ունի, ինչ որ արածել և արօտ, յատանել և յօտ։

ՆՀԲ բոլորը հանում է մատն կամ մօտ ձևից, իսկ մատք թերևս որպէս լտ. mador «խոնաւութիւն, գիշութիւն, թացութիւն»։ Windisch. 23 մատուցա-նել ձևը՝ մատնել, մուծանել, մուտ բա-ռերի հետ՝ ազգակից է դնում լտ. me-dius ձևին։ Մորթման ZDMG 31, 437 մատուցանել=բևեռ. madutini։ Խորե-նացու մար ամատ ձևը ուզելով մեկնել հայերէնով (որովհետև մար հայերէն է), Vetter ենթադրում է որ Խորենացու ժա-մանաև ոռյութիւն ունէր ամատ «եկաւ» բառը (հմմտ. Ամատունիք՝ ըստ Խորե-նացւոյ «եկք»). և այս բառը մեկնում է ամ=սանս. am «երթալ» արմատից՝ ատ կտր. եզ. գ. դէմքի վերջաւորու-թեամբ։ Այս կարծիքը քննելով Հ. Ն. Ա. ևնթառոում է որ ամատ կազմուած է ա կատարեալի յաւելուածով (հմմտ. ե-


Մետրապոլիտ, լտաց

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. (գրուած է նաև մետրապօղիտ, մետրոպօլիտ, յգ. մետրապօ-լիտք, մետրապօլտունք) «մայրաքաղաքի արքեպիսկոպոս» Ագաթ. Յհ. կթ. Մխ. դտ. որից մետրապօլտութիւն Օրբել. (սխալ գըր-ուած մետրապետութիւն Ուխտ. բ. 126). մետ-րապօլտարան ԱԲ.-Սմբ. դատ. 83 մի ձե-ռագիր քանիցս ունի նետրապօլիտ։


*Փուճ

Etymologies (2) · Adjarian

«րատարկ, սին, պարապ» Ադամ. 136, որ և փուչ Տաթև. հարց. 276. Ադամ. 137, 265, Առաք. պտմ. 438, որից փչացնել Ադամ. 265. փուչ փուչ «մէջը ծակոտկէն» Առաք. լծ. սահմ։ 639։ Նոր գրականում արև-մտեանը գործածում է փուճ ձևը, արևելեանը փուչ ձևը. այսպէս նաև նրանց ածանցները՝ փճանալ կամ փչանալ ևն։

= Պրս. թթր. ❇ puč «պարապ, դատարկ, զուր. 2. անխելք, ապուշ», որից թթր. [arabic word] pučlək «դատարկութիւն», ❇ [arabic word] pué étmek «ոչնչացնել», փոխառութեամբ՝ քրդ. puc «դատարկ», փուն պու «փճացաւ, ոչըն-չացաւ» Յայտ. ժը. 16 (Չմաքօ աւ գաս զէն-կինիթի լը եէք սաաթտա փուճ պու.-զի ի միում ժամու պակասեցաւ այնչափ մեծու-թիւն քո). վրաց. უუჭა փուճա կամ უუჭი փունի «պարապ (մարդ), դատարկ (ըն-կոյզ)», φუჭება փուճեբա «վատնել, ծախսել, փճացնել, ոչնչացնել», დაუუჭვა դափունվա «փճացնել, ապականել»։-Աճ.