Definitions containing the research տար : 6174 results

Բնակեցուցանեմ, ուցի

va.

to lodge.

· Calfa

NBHL (1)

Եռակի զսպպայսն բաժանելով՝ երիս քաղաքս բնակեցուցանել։ Այլ է ճշմարտապէս օրինադրութիւն, եւ բնակեցուցանելն զքաղաքսն՝ ամենեցուն կատարելագունից առաքինութեամբ տրանց. (Պղատ. օրին. ՟Ա. ՟Գ։)


Բնաւ, ից

adj. adv.

all, total, entire;
— ոչ, ոչ —, — սիկ ոչ, not, none, never, nothing;
—, — իսկ, totally, entirely, absolutely;
ընդ —, everywhere;
throughly.

· Calfa

NBHL (2)

Զբնաւն կատարեալ զխնդիրս։ Ուսոյց զբնաւ կողմանս պարսից. (Խոր. ՟Գ. 51. 54։)

Բնաւ իսկ կտրեալ եւ օտարացեալ էր։ Իսկ դու բնաւ իսկ արքայութիւն. (Նար.։)


Բնաւին

cf. Բնաւ, ad.

· Calfa


Բնիկ, նկի

adj. s.

natural, innate, original, proper, radical, native, natural, indigenous;
— քաղաքակցութիւն, state of a native;
—ք, aborigines.

· Calfa


Բնիոն, ից

s.

mite, farthing, obole.

· Calfa

NBHL (1)

Բնիոնն այն է, որ զկշիռն շարժել կարէ. կէս գարւոյ կշռորդն. (Վրդն. աւետար.։)


Բնութիւն, ութեան

s.

nature;
essence, substance;
being, entity;
the elements;
disposition, constitution, temper;
humour, inclination, genius;
birth, naturalism;
person, hypostasis;
quality, manner;
sex;
ստուեր է եւ ոչ — ինչ, it is a shadow and not a substance;
հատուցանել զհարկ բնութեան, to pay the tribute of nature;
դղորդին արարածոց —ք, all nature is in commotion or confounded;
են սոքա բնութեամբ Գերմանացի, these are by origin Germans;
մի թէ յիւրմէ բնութենէ եգ զբանն, did he say it out of his own head ?
բնութեամբ, naturally, really, truly, physically, personally, hypostatically.

· Calfa

NBHL (2)

Խաւարն ստուեր է տարերց, եւ ոչ բնութիւն ինչ. (Յճխ.։)

στοιχεῖον elementum Տարր. տարերք. սկզբունք զգալի էակաց.


Բոզանոց, աց

s.

brothel, bawdy house.

· Calfa

NBHL (1)

Մի՛ տար զզգաստութիւն սրբութեան մերոյ՝ բոզանոց, անօրէն, շանազգեաց լկտութեան նոցա. (Ագաթ.։)


Բոլորակ, աց

adj. s. round, circular;
circle, circuit, orb.

· Calfa

NBHL (1)

περιφερής rotundus, orbicularis Բոլորաձեւ. բոլորշի. գնտաձեւ. եւ Բոլոր. ողջ. ամբողջ. կլոր, կլորակ, կըսկըլոր, կատարեալ.


Բոլորաձեւ

adj. adv.

round, circular, orbicular;
roundly, circularly.

· Calfa

NBHL (1)

Կանգնեաց աշտարակս բոլորաձեւս. (Խոր. ՟Գ. 59։)


Բոլորապտուղ

adj. s.

all offered;
holocaust

· Calfa

NBHL (2)

Ի պատարագն բոլորապտուղ. (Նար. ՟Ա։)

Առ յանասնոց եւ ի թռչնոց ի մաքրոց, եւ մատոյց բոլորապտուղ։ Զի կատարեալս այրիցէ բոլորապտուղս. (Փիլ. լին. ՟Բ. 52։)


Բոլորեմ, եցի

va.

toround;
to crown, to finish;
to environ, to surround, to begird;
to bring together.

· Calfa

NBHL (4)

Եւ Անթերի զբոլորն կատարել. աւարտել իբրեւ զբոլորակ լրացեալ, կամ միաբան. բովանդակել. գլխաւորել. կր. լրանալ.

Արարեր զերկուս լուսաւորս, առ ի բոլորել զժամանակս։ Արեգակն բոլորէ զտարին. (Ագաթ.։ Վրդն. ել.։)

Առ նա զկատարեալ հաւատս բոլորեցին. (Լմբ. պտրգ.։)

Յաւէժանան մինչեւ ի բոլորելեացս յանկումն. այսինքն ցկատարած աշխարհի. (Պիտ.։)


Բոլորեքեան

s. pl. all, every body, every one, all things.

· Calfa

NBHL (1)

Արարիչն, կամ հայրն բոլորեցուն։ Բոլորեցուն պատճառ, կամ այցելու։ Բարեացն պատարագք եւ բոլորեքումբք են լիք, եւ զպտղոցն ունին բան։ Զորս արժան է զբոլորս բոլորեքումբք պտուղս եղեալս ածել առ շնորհակալութիւն հօրն. (Փիլ.։ (գրի վրիպակաւ եւ բոլորեքումք։))


Բոլորեքին, րեցուն, եցունց

cf. Բոլորեքեան.

· Calfa

NBHL (1)

Արարիչն, կամ հայրն բոլորեցուն։ Բոլորեցուն պատճառ, կամ այցելու։ Բարեացն պատարագք եւ բոլորեքումբք են լիք, եւ զպտղոցն ունին բան։ Զորս արժան է զբոլորս բոլորեքումբք պտուղս եղեալս ածել առ շնորհակալութիւն հօրն. (Փիլ.։ (գրի վրիպակաւ եւ բոլորեքումք։))


Բոլորշի

adj.

round, circular, orbicular;
rotund.

· Calfa

NBHL (1)

Արար զծովն ձուլածոյ, գործ բոլորշի նոյնաձեւ։ Եւ բերան նորա գործ բոլորշի։ Չորեքկուսի, եւ ոչ բոլորշի։ Աշտարակ մի. գործած բոլորշի յամենայն կողմանց. (՟Գ. Թագ. ՟Է. 23. 31։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 5։)


Բոլորովիմբ

adv. adj.

all, entirely, totally, quite, utterly;
all.

· Calfa

NBHL (1)

Զբոլորովին կարգս աշխարհի, եւ զկատարած զամենայն գիտաց. (Ագաթ.։)


Բոլորովին

cf. Բոլորովիմբ.

· Calfa

NBHL (1)

Զբոլորովին կարգս աշխարհի, եւ զկատարած զամենայն գիտաց. (Ագաթ.։)


Բոլորութիւն, ութեան

s.

whole, total;
roundness, rotundity.

· Calfa

NBHL (1)

Ոչ բոլորութիւն, եւ ոչ մասն։ Զամենայն զայսոսիկ զբոլորովիմբ ամենայն բոլորութեամբ՝ բոլորակատարի եւ ամենայն աստուածութեանն վերադրիլ։ Շաղկապութիւնք մասանցն, ամենայն մասանցն միութիւնք, կատարելութիւնք բոլորութեանցն. (Դիոն. ածայ.։)


Բոլորումն, ման

s.

rotundity;
roundness, circle;
completion, accomplishment, end.

· Calfa

NBHL (2)

Զտարեաց բոլորմունս. (Իմ. ՟Է. 19։)

Ըստ բոլորման առ ի յարեգակնէ չորեքժանամակեան ըստ մեզ լինելոյ տարւոյն։ Ի բոլորմանէ տարւոյն։ Զտարեացն բոլորմանց. (Խոր. ՟Ա. 3. 15։ ՟Բ. 56։)


Բոկացուցանեմ, ուցի

va.

to pull off stockings or shoes.

· Calfa

NBHL (1)

Աղօթս սրբազանս կատարեալ՝ բոկացուցանեն զնա, եւ հանեն սարկաւագունքն զհանդերձն՝ որ ի վերայ. (Դիոն. եկեղ.։)


Բողբոջ, ից, աց, ոց

s.

shoot, sprout, scion;
bud, germ.

· Calfa

NBHL (1)

Որ նախ քան զքաղցր եւ զկատարեալ պտուղն ի թզենւոջն պտղոյ տեսակաւ յառաջագոյն ընձիւղի, բողբոջ ասի։ Որպէս բողբոջիւք ոմամբք զհանդերձեալ քաղցրութիւն թզենւոյն աւետարանէ։ (Նիւս.)


Բոյն, բունոց

s.

nest;
niche;
dwelling, lodging;
—ս դնել՝ կառուցանել, to nestle, to make one's nest;
հանել ի բունոյ, to take out of the nest.

· Calfa

NBHL (1)

Բուսոցն՝ որ բուսանին։ Որ ի յերկրէ ելանէ, նախ բոյս արձակի, ապա դալարի լինի, եւ յետոյ գայ լինի խոտ կատարեալ ... Եւ եթէ ի սերմանէ արձակիցէ բոյսն, գայ յետ նորին դալարին, եւ ապա կարգի ի խոտ. (Վեցօր. ՟Ե.) հայի ի բուն բղխեալն յերկրէ՝ ըստ բանին ծննդոց, Բղխեսցէ երկիր։


Բովանդակ

adj. adv.

all, total, entire, perfect, complete;
—ն, the whole, the total, together. all, entirely, totally, completely.

· Calfa

NBHL (2)

ὄλος, ὀλόκληρος totus, integer cf. ԲԱՒԱՆԴԱԿ. այսինքն Բոլոր, ողջոյն, ամբողջ, կատարեալ, համօրէն, ամենայն.

ὄλως, τελείως, ὀλοσχερῶς totaliter, omnino, perfecte, profecto որ եւ ԲՈՎԱՆԴԱԿԱԲԱՐ, ԲՈՎԱՆԴԱԿԱՊԷՍ. Բոլորապէս, կատարելապէս. բոլորովին, ամենեւին, բնաւին, տիրապէս, լիով, իսպառ, առ հասարակ, ընդ ամենայն.


Բովանդակեմ, եցի

va.

to assemble, to gather;
to complete, to accomplete, to accomplish, to finish;
to contain, to inclose, to comprehend;
ի համառօտն —, to abridge.

· Calfa

NBHL (2)

ԲՈՎԱՆԴԱԿԵԼ συντελέω, ἁναπληρόω, περαιόω perficio, consummo, compleo, finio, termino Զբովանդակն ի գլուխ հանել. կատարել լիով եւ անթերի. եզերել, վճարել, աւարտել. լմնցնել, վերջացնել.

Յաճումն կատարելութեան բովանդակեալք. այսինքն հասեալք, լրացեալք. (Փարպ.։)


Բովանդակութիւն, ութեան

s.

total, totality, sum, amount;
summary, abridgement, contents;
completion.

· Calfa

NBHL (4)

Որպէս συντέλεια, τελειότης, συμπλήρωσις, συγκεφαλαίωσις consummatio, perfectio, complementum, complexio Կատարելութիւն, կատարումն. լրութիւն, լրումն. ամբողջութիւն.

Եթէ ճշմարտտութեամբ եւ բովանդակութեամբ (յն. կատարելութեամբ) արարէք. (Դտ. ՟Թ. 16. 29։)

Ինեւ առաւել գայր (գործն) ի բովանդակութիւն։ Առանց բազմաջան տաժանմանց տարցի զբովանդակութիւն. (Պիտ.։)

Առ բովանդակութիւն կատարման բոլոր անձինն. (Փիլ. այլաբ.։)


Բորբորիտ

adj.

that loves mire or mud;
lascivious, lewd.

· Calfa

NBHL (1)

ԲՈՐԲՈՐԻՏ կամ ԲՈԲԲՈՐԻՏՈՆ գրի եւ ԲՈՐԲԻՈՍ, ԲՈՐԲԻԱՆՈՍ. ի յն. բառէս βόρβορος , որ է տիղմ, գայռ. որպէս Տղմասէր, գարշ, պիղծ. վավաշ. ցանկասէր. մուրտար.


Բորբորիտոն

cf. Բորբորիտ.

· Calfa

NBHL (1)

ԲՈՐԲՈՐԻՏ կամ ԲՈԲԲՈՐԻՏՈՆ գրի եւ ԲՈՐԲԻՈՍ, ԲՈՐԲԻԱՆՈՍ. ի յն. բառէս βόρβορος , որ է տիղմ, գայռ. որպէս Տղմասէր, գարշ, պիղծ. վավաշ. ցանկասէր. մուրտար.


Բոցագոյն

adj.

flame-colour.

· Calfa

NBHL (1)

Եդովմ՝ առեալ ի հայ լեզու՝ կոչի բոցագոյն, եւ հողեղէն։ Արփի բոցագոյն։ Բոցագոյն է աշունն. քանզի յետ տարեւորականին անցեալ կայ՝ զրաձեւն ցրտացուցանելով։ Առ գարնանային ժամանակաւն բոցագոյն հարաւ սովորեաց ի վերայ անկանել. (Փիլ.։)


Բոցածաւալ

adj.

that flames, flaming, blazing.

· Calfa


Բոցակէզ

adj.

inflamed;
kindled, burnt;
— առնեմ, cf. Բոցակիզեմ.

· Calfa

NBHL (1)

Բոցակէզ պատարագաւ քեզ խաչակցեցաւ. (Շար.։)


Բոցակիզեմ, եցի

va.

to flame, to pass above the flame;
to burn, to kindle.

· Calfa

NBHL (1)

Եւ ետես մանուէ զպատարագն այսպէս բոցակիզեալ. (Փիլ. սամփս.։)


Բոցատես

adj.

like a flame, flaming, blazing, sparkling, bright, brilliant.

· Calfa

NBHL (1)

Բոցատեսիլ հրոյ երեւումն տարածանէր զնովաւ. (Փիլ. ել.։)


Բոցատեսիլ

adj.

cf. Բոցատես.

· Calfa

NBHL (1)

Բոցատեսիլ հրոյ երեւումն տարածանէր զնովաւ. (Փիլ. ել.։)


Բուժական, ի, աց

cf. Բուժակ.

· Calfa

NBHL (1)

φαρμακευτικός Բժշկողական, բուժիչ, բժշկարար, ազատարար.


Բուծ, բծաց, բծոց

s.

sucking lamb.

· Calfa

NBHL (1)

Եւ բուծ մի տարեւոր անարատ արասցէ յողջակէզ տեառն. (Եզեկ. ՟Խ՟Զ. 13։)


Բուղխ

s.

bud, germ, offset.

· Calfa

NBHL (1)

Յառաջ քան զամառն՝ յորժամ կատարեսցի ծաղիկն, եւ բուղխն ծաղկիցէ ծաղիկն ազոխացեալ. (Ոսկ. ես. (գրիչն ի լուսանցս մեկնողաբարդնէ՝ բողբոջն. իսկ ի բանն Եսայեայ ասի, Ազոխ։))


Բուշտ, բշտի, տոյ

s.

chyst;
bladder;
bubo;
carbuncle.

· Calfa

NBHL (1)

Եղեւ մահտարաժամ. նախ ի մէջ ձեռացն (գուցէ՝ ցայլիցն) բուշտ երեւէր. եւ այն էր նշանն. (Միխ. ասոր.։)


Բուսական, ի, աց

adj.

vegetable, vegetative;
—ք, plants, vegetables.

· Calfa

NBHL (1)

Նիւթական աշխարհս յաւելուածութեամբ առ զկատարելութիւն՝ նախ բուսականօք. (Արշ.։)


Բուք, բքոյ

s.

snow-storm;
tribulation

· Calfa


Բռնաբարեմ, եցի

va.

to violate, to force.

· Calfa

NBHL (1)

Արքայութիւնն Աստուծոյ աւետարանի, եւ ամենայն ոք զնա բռնաբարէ. (Ղկ. ՟Ժ՟Զ. 16 (յն. է հոմաձայն. որպէս ն. կամ կ. առ նա՝ բռնադատի, կամ բուռն առնէ։))


Բռնադատեմ, եցի

va.

to violate, to force, to oblige, to necessitate, to compel, to convince, to subject, to constrain, to exact, to persecute.

· Calfa

NBHL (1)

Բռնադատեաց զնա, եւ էառ։ Բռնադատեաց զնա աներ իւր եւ նստաւ։ Թո՛ղ բռնադատեսցուք զքեզ։ Բռնադատեաց տարաւ զմեզ։ Գինի՝ որ բռնադատէ զայս ամենայն գործել։ Արքայութիւնն երկնից բռնադատի, եւ բռունք յափշտակեն զնա.եւ այլն։


Բռնի

adv. adj.

violently, forcibly, in spite of, by all means, involuntarily;
forced, violent, involuntary, constrained;
bound.

· Calfa

NBHL (1)

Ոչ եթէ բռնի ինչ վարելով։ Բռնի կալցին եւ տարցին. (Եղիշ.։)


Բրած

s.

hollow, cavity.

· Calfa

NBHL (1)

Խորագոյն լիցի բրածդ։ Կատարեցին զբրածն։ Ի խորութեան բրածին. (Լմբ. էր ընդ եղբ.։ Հ=Յ. սեպտ. ՟Ի՟Զ.։)


Գազաղ, ի, աց

s.

embers;
ashes.

· Calfa

NBHL (1)

Քան զգազաղ եւ զփոշի, զոր տարաւ մրրիկ, առաւել անյայտ եղեն. (Սարգ. յկ. ՟Բ։)


Գազաղանամ, ացայ

vn.

to be reduced to ashes, to burn to ashes.

· Calfa

NBHL (1)

Կատարեաց ի հրաշալի աստուածաբանութիւն ... այնչափ կայծակնաճաճանչեցուցեալ, որով գազաղացան մոգուցն լեզուք (այսինքն պապանձեցան). (Խոր. ՟Գ. 65։)


Գազանամարտ

adj. s. that fights with wild beasts;
combat and place to combat with wild beasts;
— ի լնել, to combat with wild beasts.

· Calfa

NBHL (1)

Գազանամարտ կատարեցար, եւ ժանեօք հաց սուրբ աղացար. (Գանձ.։)


Դժուարագործ

adj.

difficult, painful.

· Calfa

NBHL (1)

δύσεργος operosus, arduus Դժուարաւ գործելի. դժուարին ի գործել. տարժանելի. ընելը դժար.


Դժուարալոյծ

adj.

difficult to be untied or explained.

· Calfa


Դժուարին

adj.

difficult, hard, impracticable, painful, laborious, fatiguing, grievous, unpleasant, vexatious, thorny, delicate, imposing;
heavy, weighty, onerous, rough, rugged.

· Calfa

NBHL (2)

ԴԺՈՒԱՐԻՆ որ եւ ԴԺՈՒԱՐ. δύσκολος, δυσχερής, χαλεπός եւ այլն. difficilis, operosus, molestus, gravis, durus, saevus Աշխատալի. տարժանելի. ծանր. խիստ. նեղիչ. սաստիկ. անհնարին. դժկամակելի. դժար, ծանտր.

Դժուարիմ եմ բնութեամբ առ ամենայն անկատար. (Բրս. գոհ.) իմա՛, դժկամակ եմ, դժուարիմ։


Դժպհութիւն, ութեան

s.

dissension, resistance;
vexation, regret, displeasure.

· Calfa

NBHL (1)

Դժկամակ կամ տարադէպ անցք, գնացք. եւ Անպիտանութիւն. τὸ ἅχρηστον incommodum, inutilitas


Դժրիչ

adj. s. cheat, infidel, perfidious, disloyal, traitorous.

· Calfa

NBHL (1)

Օտարօտի, եւ դժրիչ մերոյն. (Իգն.։)