adj.

Որ չէ լինելի կամ լինելոց. անկարելի. չըլլալու. օլմայաճագ.

Սուտ խոստմամբք զանլինելի յոյսն առաջի դնէր. (Եղիշ. ՟Բ։)

Զանկարելի իրս եւ զանլինելի. (Նար. երգ.։)

Այսոքիկ այնքան բարձրագոյն եւ անլինելիք թուեցան, մինչ զի գայթակղեալք իսկ էք. (Նանայ.։)

Եւ չեղեալ. անեղ. եւ ոչ ծնեալ յայլմէ. անծին. (ըստ հոմաձայնութեան յունին,) ἁγένητος, ἁγέννητος. non factus, ingenitus.

Եթէ անլինելի է (աշխարհ), ո՛չ նա ըստ նախախնամութեան. (Փիլ. նխ. ՟բ.։)

Ասեն հերձուածողքն, եթէ լինելին եւ անլինելին ո՛չ են նմանք, այդ տո՛ւր զերկուց զանազանութիւնն. Ադամ լինելի է եւ անլինելի. լինելի է՝ ըստ որում եղեւն, եւ անլինելի՝ ըստ որում ոչ ծնաւ. եղեւ եւ ստեղծաւ, այլ ո՛չ ծնաւ. իսկ կինն ոչ ծնաւ եւ ոչ ստեղծաւ, այլ՝ շինեցաւ. (Ոսկ. յադամ.։)