wheel;
— մեքենայի, — of a machine;
— յեսանի, grindstone;
— խորտկաց, jack;
— տղայոց, gig;
— առաջակողման նաւին, capstern, capstan.
τρόχος. (լծ. հյ. դրուգն, անիւ բրտի) rota Կազմած բոլորակ՝ որ շրջի ի վերայ լիսռան իւրոյ, առաւել ի ձգել զկառս եւ զսայլս. թեքերլիք. որպէս եւ ճախարակ. չարխ. եւ նմանաձեւ գործի տանջանաց կամ խաղուց. տօլապ.
Տեսանէի անիւ. եւ կերպարանք անուոցն, որպէս թէ շրջիցի անիւ ի մէջ անուոյ։ Չորք անիւք պղնձիք. եւ գործ անուացն իբրեւ զգործած անուոց կառաց։ Անիւք կառաց նոցա իբրեւ զմրրիկ։ Ի շառաչելոյ անուոց նորա։ Իբրեւ զփոշի անուոյ ի փոթորկէ մրրկեալ։ Ի ձայնէ որոտալոյ քոյ անուի։ Արա՛ զնոսա որպէս զանիւ, որպէս զեղէգն առաջի հողմոյ։ Անիւ կամնասայլի։ Իբրեւ զանիւս կամնասայլից։ Արկանէ զնոքօք անիւ (ի կոխումն եւ ի ջարդումն)։ Ընկրկեալ անիւն ի գուբն (ի յետին հոլովման կենաց)։ Գառէ հրով զանիւ ծննդեան (զշրջան կենաց). եւ այլն։ (Իսկ Ել. ՟Ժ՟Դ. 25.)
Կապեաց զանիւս կառաց նոցա. յն. զսեռն, ἅξων. axis. orbita։
Տապակս, եւ կատսայս, եւ անիւս. (Բ. Մակ. ՟Է. 3.) որպէս գործի տանջանաց, չիք ի յն։
Անիւն դիւրաւ հոլովի, եւ վերին կողմնն ներքին լինի. (Լմբ. սղ.։)
Անիւ ի մէջ անուաց. (Մխ. դտ.։)
Բոլորակ անուին. (Կիւրղ. յես.։)
Անկցուք յանիւս ժուժկալութեան՝ յանուաձեւ ժամանակս իբր յանիւս. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)
Որպէս խաղալիկք տղայոց.
Մանկունքն եւ փոքունքն առ նուաստս եւ անարգ իրս հպին, առ գունդս եւ անիւս, եւ յայլ բազում խաղալիկս. (Ոսկ. յհ. ՟Բ. 25։)
Գունտ լուսաւորաց հոլովելոց.
Ճառագայթք արգեական զանուէն կախեալ կան։ Որպէս արեգակն մի է, եւ բազում. զի մի անիւ է, եւ բազում ճառագայթք. (Եզնիկ.։)
Որք ընդ արեգականն մերկ չկարիցեն հայել, նային ընդ ջուրն, եւ զամենայն իսկ զանիւն տեսանեն. (Սեբեր. ՟Գ։)
Կարես տեսանել զանիւն լուսնի. (Վեցօր. ՟Զ։)
Որպէս տճկ. շէյթան արապասը. այն է հասունացեալ եւ չորացեալ սերմն կառին եւ նման փշոց. ռմկ. ըստ ոմանց՝ սատանի չարխի ֆելէք.
Արա՛ զնոսա որպէս զանիւ ... շրջանակեա՛ զնոսա ասէ յինքեանս եւ ի չարիս իւրեանց. ոմանք ասեն, անիւ կոչի փուշն՝ որ ի ծայրս կառինն ի չորանալն անկանի. (Վրդն. սղ.։)
• , ո կամ երբեմն ի-ա հլ. «կառքի ակ, անիւ» ՍԳր. «սեռն, առանցք» Ել. ժդ. 25. «տանջանքի մի գործիք» Բ. մկ. է. 3. «երե-խայի խաղալիք» Ոսկ. յհ. բ. 25. «երկնային մարմինների գունդը» Եզն. Սեբեր. Վեցօր. «ուղտափուշի սերմը» Վրդն. սղ. ձբ. էջ 278. այս բոլորը փոխաբերաբար ձևառած առա-ջին նշանակութիւնից։ Որից անուագայութիւն Դիոն. Երկն. անուաձև Կիւրղ. յես. և թգ. ա-նուաւոր Խոր. միջնանիւ Կոչ. 90. չորեքանիւ Կղկնտ. նոր բառեր են՝ հեծանիւ, հեծանւորդ, երկանիւ, քառանիւ, անուածաղիկ։
• Հիւնք. անուր բառից։-Պատահական նմանութիւն ունին սանս. nābhi, զնդ. nāfa, պրս. nāf, յն. ὄμφαλός, լտ. umbli-cus, լեթթ. naba, հպրուս. nabis, անգ-լոսքս. nafu, հիսլ. nef, հբգ. naba, հիռլ. imbbiu, գերմ. nabe, որոնք նշանակում են «պորտ կամ անուի սեռ»։ Այս ամբողջ խումբը պատկանում է մի նախաձևև. ո-րի ժառանգորդը կորել է հայերէնում (տե՛ս Walde 849)։ Մառ, Cpeд. движ. էջ 35 ափխազ. abarbal և վրաց. ბორბალი բորբալի հոմանիշների հետ։
• ԳՒՌ.-Մշ. անիվ. ուրիշ տեղ չկայ բառս. գործածւում է ակ կամ թրք. թէքէռ, թէքէո-լէք ևն։