Your research : 4 Results for անյաջող

Անյաջող

adj.

unfavourable, unlucky, unfortunate, disadvantageous.


Ահեակ, եկի, եկաց

adj. s.

left, on the left side;
the left hand, the left;
յաջմէ եւ յահեկէ, right and left, on both sides.

• են»։ Հիւնք. յն. αϰαιός բառից, որ չգիտէ Bailly։-Անկ. գիրք հին կտ. 394 լահկէորդացն ձևը ուղղել է յահեկորդա-ցըն. այս սրբագրութիւնը հաստատւում է նոյն հատուածի միւս խմբագրութեամբ, որ տե՛ս անդ 244 (Եւ յահեկորդացն կա-պեսցի)։ Այս ահեկորդ ձևն ունի նաև Տե-սիլ Դան. «յահեկորդացն կապեսցի» WZKM 6, 126, հրտր. Գալէմքեարեանի։ Jensen I Aux. 14, 52 և ՀԱ 1904, 183 հաթ. ah «ձախ» բառի հետ։ Pedersen Հայ դր. լեզ. 57 ահ բառից, իբրև թէ ահեակ «ձախորդ, անյաջող»։


Անալութ, ի

cf. Ընձուղտ.

• «ընձուղտ». մէկ անգամ գործա-ձուած է Օրին. ժդ. 5՝ հյց. զանալութ ձևով։ Այս բառը սխալմամբ ուղղական կարծելով Խոր. աշխ. գրում է. «Կենդանի ինչ նման զա-նալութոյ» (բայց նոր տպ. էջ 599 ունի յա-նալութ)։ Գուգարաց նահանգի արտադրու-թիւններն էլ յիշելիս՝ ասում է. «Լինի ի նմա անալութ և հաճար ծառ և սերկևիլ և տօսախ» (Խոր. աշխ. 610)։ Որովհետև Հայաստանում ընձուղտ չկայ, ուստի ՀԲուս. § 95 հետևցնում է թէ այս հատուածում անալութ նշանակում է ինչ-որ բոյս և կամ խանգարուած ձև է՝ փո-խանակ մի ուրիշ բուսանունի։ Իրօք էլ Վատի-կանեան ձեռագրի մէջ նոյն տեղում գտնում է «լինի ի նմա և անուշ խոտք ուտելիք» ըն-թերցուածը (տե՛ս ՀԲուս. յաւել. էջ 675)։ Բայց ամէն տարաձայնուխիւն կը վերանայ, եթէ ընդունինք, որ վերի հատուածներում անա-լութ նշանակում է ո՛չ թէ «ընձուղտ», այլ, ինչպէս ցոյց է տալիս Համշէնի բարբառը, «եղնիկ»։ Այս պարագային, Վատիկանեան ռնթերցուածը, ինչպէս արդէն երևում էլ է, անյաջող սրբագրութիւն կամ պարզ սխալա-գրութիւն է։ Աւելացնենք և այն, որ Օրին. ժդ. 5 յունարէն օրինակը ներկայացնում է երկու տարբեր խմբագրութիւն և թէև անալութ բառի դէմ՝ ընկնում է յն. «ընձուղտ» բայց կարելի է շարքերը փոխելով՝ դնել «եղնիկ»։


Աջ, ոյ, ու

adj. s.

adj. s. right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

• , ռ, ու հլ. (բովանդակ ՍԳրքի մէջ ու-նինք 33 անգամ աջոյ, 8 աջով, 5 աջու, 2 աջուց, 2 յաջում, 62 աջմէ. յետնաբար նաև ի հլ.) «աջ» ՍԳր. Ագաթ. ևն. յետնաբառ «սրբի կամ նաև կրօնաւորի ձեռք», որով աաւում է մինչև անգամ՝ Ուր կայ ձախ աջն Պետրոսի և Պօղոսի. Վրդ. աշխ. 516։ Այս բառից են աջակողմն ՍԳր. աջաթև Արծր. աջակից Սամ. երէց. աջակցիլ Խոր. Յհ. կթ. աջեակ Վրդ. քրզ. աջել «հրաւիրեալը վերև կամ աջ կողմը նստեցնել» (հմմտ. յն. δεζιό-ομαι) Մանդ. աջին Խոր. Յհ. կթ. աջանալ (նոր բառ)։ 2. Լեռուների մէջ առհասարակ աջը հա-մառուած է լաւ, բարեգուշակ, յաջողութեան կողմ, մինչդեռ ձախը նշան է անյաջողու-թեան, ձախորդութեան, իբրև չար, անբա-րեգուշակ կողմ։ Այս նախապաշարման հա-մեմատ ունինք յն. δεšιά «աջ», δεšιδς «յաջող, ճարտար, սրամիտ, ճարպիկ», լտ. dexter «աջ, յաջողակ, ճարտար», տճկ. [arabic word] saγ «աջ, առողջ, ողջ», պրս. [arabic word] rāst «աջ, ուղիղ», գւռ. գործս աջ է գնում «յաջող է»։ Ընդհակառակը՝ յն. ἀριστερός «ձախ, անյաջոզ», լտ. sinister «ձախ, անբարե-յաջող, չարագուշակ», հյ. ձախ, ձախորդ, ձախորդութիւն, ձախող, գւռ. գործս ձախ է գնում «անյաջող է» ևն։ Ըստ այսմ հյ. աα բառից կազմուած են աջող Եզեկ. ծը. 28. Խոր. Փարպ. աջողակ «ճարտար» ՍԳր. Փարպ. «լաւ, յաջող» Պիտ. Զենոբ. աջողա-ձևոն «ճարտար» Խոր. Յհ. կթ. չաջողութիւն Եզն. մանաւանդ յ նախդիրով՝ յաջող Եւս-քր. յաջողակ ՍԳր. յաջողել կամ յաջողիլ ՍԳր. յաջողութիւն ՍԳր. Եզն. Եւս. քր. ան-յաջ «անյաջող, տարադէպ» Խոր. բ. 7. մի-ջին հյ. աջողնալ «հիւանդը լաւանալ, ապա-քինիլ» Անսիզք 65 (հմմտ. թրք. saγ «աջ, 2. ողջ»)։ Ջ. աջողութեան գաղափարից անբաժան է յառաջդիմութեան գաղափարը. ըստ այսմ աջ բառից են ծագում՝ առ մասնիկով՝ ա-ռաջ «առջևը» ՍԳր. Ոսկ. Եզն. Ագաթ. ընդ առաջ ՍԳր. Ոսկ. ես. առաջոյ, առաջապահ. առաջև, զառաջեսք, զառաջեաւ, առաջի, զառաջասուն, յառաջ ևն, բոլորն էլ հին և ընտիր (հմմտ. թրք. ōn բառը՝ որ նշանա-կում է «առջևը», իսկ կումուկերէնում ար-դէն «աջ». այսպէս՝ ong «աջ», ong yanə ռաջ կողմը». տե՛ս Mоxирa, Kумыкско-pyccкiи cловарь, Cбори. мaтep. Kавкaзa, հտ. 17)։-Այս բոլոր բառերը զուգորդուած են տեղի գաղափարի հետ. բայց յառաջդիմու-թիւն առանց ժամանակի գաղափարի՝ ան-կարելի է. այս պատճառով լեզուների մէջ այն բառերը՝ որ նշանակում են «առջև», նշանակում են նաև «նախ». հմմտ. ֆրանս avant «առջևը, առաջ, նախ», devancer քառջևից երթալ և կանխել», յն. πρὸ «առ-ջևը, առաջ, նախ», թրք. [arabic word] ön «առջևը». [arabic word] ónǰe «նախ և առաջ», պրս. [arabic word] pēš «առջևը, նախ», [arabic word] pēšrav «առ-չևից գնացողը», [arabic word] pēšin «առաջուց, կանխաւ» ևն։ Հայերէնի մէջ էլ ունինք ա-հաջ «առջևը», աշխ. «նախ, նախապէս», յառաջ «դէպի առաջ և առաջուց, նախ», յառաջել «առաջ երթալ և կանխել», առա-ջի «առջևը», բայց նաև «առջի, առաջին» Սեբեր. թ. Բուզ. ե. 51. զառաջել «կանխել» Եւս. պտմ. Եփր. ա. տիմ. առաջուստ «առջե-վից» Եփր. աւետ. «առաջուց» Եփր. Եբր. առաջին (այս բառի կազմութեան հետ հմմտ. բելուճ. p'ēšī «առաջին», բառա-ցի «այն որ առջևն է», և սոգդ. sry «առաջին», բառացի «այն որ գլուխն է»), առաջնորդ և վերջապէս յաջորդ, ուր յ և որդ մասնիկ են, հմմտ. նախորդ։


Entries' title containing անյաջող : 3 Results

Անյաջողակ

adj.

cf. Անյաջող;
awkward, incapable.


Անյաջողակութիւն, ութեան

s.

unskilfulness, awkwardness.


Անյաջողութիւն, ութեան

s.

unfavourableness, unfortunateness, disadvantage.


Definitions containing the research անյաջող : 2 Results

Աւա՜ղ

int.

alas ! —ս արկանել, to complain, to lament.

• «վա՞խ, ափսո՜ս» Խոր. Պիտ. Նար. «վայ տալը, ափսոսանք, ողբի ձայն» Ոսկ. յհ. բ. 7. Վրք. հց. Պիտ. «նիհար, վատոյժ» ԱԲ. որից աւաղել «վայ տալ, վա՛խ ասել, ող-բալ» Ոսկ. յհ. ա. 40. Խոր. Նար. աւաղուկ «եղկելի, խեղճ» Մծբ. ժթ. աւաղաբեր «շատ խղճուկ պտուղներ տուող» Մծբ. ժե. աւաղա-բոյս «խղճուկ բուսած» Մծբ. ժթ. աւաղապէս Ոսկ. ծն. բազմաւաղելի Նար. աւաղակոչ Աասն. 56. հին օրինակ է աւեղկել «ափսոսալ, վայ կարդալ», որ մէկ անգամ ունի Բուզ. դ. 3. «Յորժամ զհերսն դեռ վիրային ի նմանէ, առ յոյժ գեղեցկութեանն բաղումք յարտա-ռուս հառան՝ որք լուանն կամ տեսին, ի գեղն աւեղկեալ». (այս բառը Հ. Գ. Նահապետեան, Բազմ. 1906, 315 անյաջողաբար ուղղում է աւերեալ)։-Գրուած է նաև ավախ Վրդ. առ-էջ 21։


Ձախ, ոյ, ու

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

• , ու, ռ հլ. (բց. ի ձախմէ) «ձախ։ ՍԳր. Ագաթ. Մծբ. որից ձախակողմն ՍԳր. ձախլել «խօսքի միտքը ծուռ հասկանալ» Սարգ. հանգ. (լ-ի համար հմմտ. աշխ. ձախ-լիկ «ձախով գործող»). ձախանալ «վատա-նալ, գործը վատ գնալ» Վրդն. աւետ. ձախող Եւս. պտմ. Եփր. թգ. ձախողանք Եփր. ծն. ձախողիլ Բուզ. Ոսկ. ես. ձախողութիւն, ձա-խորդ (նոր բառեր), ձախորդութիւն Արիստ. առաք. վերջինները բխում են այն ընդհա-նուր նախապաշարմունքից, որով ձախը հա-մարւում է անյաջողութեան, իսկ աջը յաջո-ղութեան նշան. հմմտ. յաջող, յաջողիլ, լա-ջողակ, գւռ. գործը աջ երթալ «յաջողիլ», գործը ձախ երթալ «չյաջողիլ, անյաջողու-թեան մատնուիլ»։

• rAs. 1834, 369 ևն և Չուրինով համե-մատում են մրաց. մարցխենա «ձախ» բառի հետ։ (Հմմտ. վրաց. մարջվենի «աջ», ուր եթէ մար-մասնիկ է, արմա-տը կլինի -ցխ(ենա) «ձախ», որից և մարցխի «կորուստ, վնաս, անյաջողու-թիւն», ինչպէս հյ. ձախորդութիւն կամ ձախողութիւն՝ ձախ բառից)։ Հիւնք, թրք. սաղ «աջ» բառի հետ։ Karst, Յու-շարձան 415 մոնգոլ. dogo-lon, բու-րեատ. dogo-l, doku-l, թունգուզ. doko-lok, մանջու. doxolon «կաղ» բառերի հետ?-Մառ ИАН 1913, 425 վրաց. մար-ցխենա ևն ձևերի հետ՝ իբր յաբե-թական, որի մասին խօսում է նաև Ղա-փանցեան, Հաբեթ. լեզվ. էջ 22. Peters-son LUA 1916 էջ 8-9 (չեմ տեսած) հնխ. g'hwel-«ծռիլ, շեղիլ» արմատի տակ. հմմտ. ռուս. zуga «անհանդարտ մարդ», լեհ. zν-z լիթ. žvaτras «շիլ նա-յելը» ևն (տե՛ս Pokorny 1, 644)։