alas ! —ս արկանել, to complain, to lament.
ὁί heu Վա՛յ. եղո՛ւկ. ո՛հ. վա՛հ, ափսո՛ս. ավա՛խ, ավէ՛խ, օ՛հ, եազը՛գ.
Աւա՛ղ բախտին։ Աւա՛ղ զրկանացս։ Աւա՛ղ թշուառական պատմութեանս. (Խոր ՟Բ. 12։ ՟Գ. 68։)
Վա՛յ եւ աւա՛ղ, զի կորնչի աւադիկ սիրոյս հարազատութիւն. (Պիտ.։)
Աւա՛ղ աղետիս. (Նար. ՟Ի՟Ա։)
Աւա՛ղ որդւոյս, աւա՛ղ կենդանութեանս, որ երանեմ վախճանելոյս. (Մագ. ՟Ժ՟Դ։)
Աւա՛ղ զմեօք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Աւա՛ղ զնոցա այրումն ի միասին հրով։ Աւա՛ղ զվախճանեալսն զհարսն մեր. (Ճ. ՟Ա.։)
Աւա՛ղ զքեզ ադամ, դու է՞ր խաբեցար. (Գանձ.։)
իբր անուն, կամ ընդ բայի. Եղկութիւն. թշուառութիւն. աւազումն. վա՛յ տալն. ձայն ողբոց. կարեկցութիւն. ափսոսանք.
Աւաղ ընդ աղէտս մահու յարելով։ Աւաղս ինձ աստանօր. (Նար. ՟Լ՟Բ. ՟Կ՟Ե։)
Աւաղ՝ եղկելի անձին իմոյ՝ կարդայի. (Յհ. կթ.։)
Ոչ փոքր է շահն, յորժամ աւաղ տաս անձին քում. (Ոսկ. յհ. ՟Բ. 7։)
Աւաղս արկանէ. (որ եւ ԱՒԱՂԵԼ. Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Վա՛յ թ աւա՛ղ միանգամայն հասին ի վերայ իմ. (Պիտ.։)
Ոչ գոյր անդ աւաղ բարեկամաց. (Լաստ. ՟Ժ՟Ա։)
Աւաղս ձայնից լքուցանողաց ի փողս շնչոյս խոշո՛րս հնչի. (Նար. ՟Ի՟Զ։)
• «վա՞խ, ափսո՜ս» Խոր. Պիտ. Նար. «վայ տալը, ափսոսանք, ողբի ձայն» Ոսկ. յհ. բ. 7. Վրք. հց. Պիտ. «նիհար, վատոյժ» ԱԲ. որից աւաղել «վայ տալ, վա՛խ ասել, ող-բալ» Ոսկ. յհ. ա. 40. Խոր. Նար. աւաղուկ «եղկելի, խեղճ» Մծբ. ժթ. աւաղաբեր «շատ խղճուկ պտուղներ տուող» Մծբ. ժե. աւաղա-բոյս «խղճուկ բուսած» Մծբ. ժթ. աւաղապէս Ոսկ. ծն. բազմաւաղելի Նար. աւաղակոչ Աասն. 56. հին օրինակ է աւեղկել «ափսոսալ, վայ կարդալ», որ մէկ անգամ ունի Բուզ. դ. 3. «Յորժամ զհերսն դեռ վիրային ի նմանէ, առ յոյժ գեղեցկութեանն բաղումք յարտա-ռուս հառան՝ որք լուանն կամ տեսին, ի գեղն աւեղկեալ». (այս բառը Հ. Գ. Նահապետեան, Բազմ. 1906, 315 անյաջողաբար ուղղում է աւերեալ)։-Գրուած է նաև ավախ Վրդ. առ-էջ 21։
• ԳԴ միացնում է պրս. [arabic word] avax «ա-ւաղ» բառի հետ։ Տէրվ. Նախալ. աւաղ և աւետել բառերի մէջ աւ դնում է սանս. av, յն. αῦω «գոչել», լտ. ovo «ծխալ, ուրախութեան աղաղակ բարձրացնել» ձևերի հետ՝ հնխ. av «գոչել, կոչել» ար-մատից։ Bugge, Beitr. 21 արմատը դնում է աւ, կազմուած աղ մասնիկով։ Հիւնք. պրս. avax։ Գազանճեան, Տա-րեց. Պապիկեանի 1905, 125 թրք. vaxl վա՛խ։ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1912, 636 Բուռանդի աւեղկել ձևի հետ համե-մատում է Ակնայ բարբառով աղայուիլ, առայկուիլ «աւաղել», հերքելով Նահա-պետեանի անտեղի սրբագրութիւնը։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] 'avl, [arabic word] 'ival «աւաղել, ողբալ, հառաչել» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 300)։
• ՓՈԽ.-Հայերէն բառին շատ նման է հրն-չում պրս. [arabic word] āvāx կամ [arabic word] lavax «ա-ւաղ», որի ծագումը անյայտ է (Horn չի նը-շանակած ոչինչ)։ Հայերէնը չի կարող փո-խառեալ լինել պարսկերէնից, որովհետև այս պարագային պիտի ունենայինք հյ. *աւախ։ Առառաւելն պարսկերէնը կարող է փոխա-ռեալ լինել հայերէնից (հմմտ. աղիւս)։ Եթէ պարսկերէնը փոխառեալ է հայերէնից, փո-խառութիւնը կատարուած է յետին շրջանում, երր արդէն հայերէն ղ ստացել էր արդի հըն-չումը՝ փոխանակ լ-ի։