Your research : 6 Results for բեհեզ

Վուշ, վշոյ

s. mar.

flax;
tow, hards of flax, flaxen tow, stuffing;
oakum.

• ՆՀԲ «նոյն ընդ ձայնիս բեհեզ, ռմկ. պէզ, յն. βόσσος, լտ. byssus»։ Canini, Et. étym. 153 պելասկ. pushi «բուրդ» բառի հետ։ Հիւնք. բեհեզ բառի հետ՝ յն. βύσσος։ ՀԲուս. § 2901 յիշում է հբգ. flahs «վուշ»։ Պատահական նմանութիւն ու-նին արաբ. [arabic word] vušu' «սարդի ոս-տայն» և [arabic word] vašī'a «թելի ևն կծիկ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 688-9)։


Բեհեզ, ոց

s.

byssus, muslin.


Սինդոն

cf. Սնդոն.

• , ի հլ. «բարակ կտաւ, բեհեզ, պաստառակալ» (գրուած նաև սիդոն, սնդոն, ոնդուն, սնդու, սնդոյ, սնտու) Վրք. հզ. բ. 224. Մաշտ. եիլիկ. Լմբ. մտ. էջ 130 (սըն-դոնի, ի սնդոնի). Պտրգ. աթան.։


Զառքաշ

s.

trailing gown, tail coat.

• «ոսկեթելով ասեղնագործուած» Վրդն. սղ. խդ. էջ 161 «Ագանին թագուհիք հանդերձ զառքաշ առ ստորոտովք, խայտա-նկար և ազգի ազգի գունովք և նկարուք»։ Այս կտորը դրուած է իբրև մեկնութիւն Սղ. խդ. 14 համարի (Ամենայն փառք դստեր թագա-ւորի ի ներքոյ, ի վերջաւորս ոսկեհուռս զար-դարեալ և պաճուճեալ), ուր զառքաշ անշուշտ դրուած է ոսկեհուռն բառի համար։ Բառիս մի նոր վկայութիւնը գտնում եմ Այրիվ. 8 ա. +Չառքաշ խիլայ վերն յարկի, բեհեզ հաջաղ պարփակի»։


Ճաճանչաւուխտ

adj. s.

gay with many colours, with gold and silver embroidery;
embroidery.

• , որ և ճաճանչանաւուխտ, ճաճանաւուխտ «գոյնզգոյն՝ խատուտիկ՝ փայլ ի փայլ բանուած կտոր կամ շոր». գործածուած է միայն հետևեալ երկու տե-ղերը. «Հանդերձ քո բեհեզ և զառնաւուխտ և ճաճանչաւուխտ (կամ ճաճանչանաւուխտ) Եզեկ. ժզ. 13 (նոյնը այլ թրգմ. Եփր. աւետ. ՅՈ6. Եւ զզարդս քո սնդուս գառնաւուխտ և ճաճանաւուխտ. ՍԳրքի յոյն թարգմանու-թիւնն ունի τα περιβόλαιά σον βύσσινα ϰαὶ τρί-γαπτα ϰαὶ ποιxίλα, ուր համապատասխան բառը՝ ποιϰίλα, նշ. «խայտաբղէտ, զանազան գոյներով»).-«Կոյս մի որ ունէր արկանելիս ճաճանաւուխտ» (այլ ձ. արկանելի ճանճա-ւուխս). Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 143։


Պաստառ, ի, աց, ռունք, ռանց

s.

fine linen or stuff, byssus;
tapestry, carpet, blanket;
— դամասկացի, damask.

• ՆՀԲ պրս. բիսդէռ, պիսաթ, լծ. և պէզ, որպէս և բեհեզ, իտալ. pezzetta, ռմկ. բէչէդա։ Böttich. ZDMG 1850, 360 և Arica 78, 287 զնդ. upastar ձևից։ Lag Urgesch. 245 սանս. star արմատից. հմմտ. պրս. pastara «դորգ»։ Lag Beitr. bktr. Lex. 71 զնդ. upastarana։ Böttich. Horae aram. 23 և Rudim 35 պաստառակալ=եբր. [hebrew word] bstrq։ Տէրվիշ. Altarm. 44 և Նախալ. 112 պրս pestar «անկողին», զնդ. upastarəna. սանս. upastira «ծածկոց» բառերի հևտ՝ štar արմատից։ Նորայր, Բառաք. էջ 111 սանս. բրասդարա, բրասդիրա «անկո-ղին, գորգ»։ Հիւբշ. 222 մերժում է զնդ upastarəna-«ծածկոց, գորգ», որովհե-տև այս բառը պիտի տար պհլ. *'apstarr > հյ. *ապաստառ։ (Նոյնպէս և պրս. bistar կապ չունի մեր ձևի հետ, որով-հետև պիտի տար հյ. *ապստառ)։


Entries' title containing բեհեզ : 2 Results

Բեհեզեայ

adj.

of byssus.


Բեհեզեղէն, ղինի, նաց

cf. Բեհեզեայ.


Definitions containing the research բեհեզ : 4 Results

Բադէն, ի

cf. Բադեան.

• «կտաւէ կամ բեհեզէ սպիտակ շապիկ» Դան. ժբ. 6, 7. գրուած է բադեան Ոսկ. յհ. (Հին բռ. մեկնում է «ծիրանի», Ոսկ. ճառք, էջ 588 «բադէն, այս է պատմուճան աստուածային», Վրդն. դան. զ. էջ 269 «ոռա-դէն զգեցեալ՝ որ է փառս քահանայական զգեստու»)։


Ճամբար, աց

s.

camp, encampment.

• «մանեակ». մէկ անզամ ունի Սեբ. գլ. ժը, էջ 65. «Զարդարէ ի չքնաղս, ի գտակ և ի պատմուճանս բեհեզեայս յոսկ-ւոյ օծեալ, մեծացուցանէ ահագին պատուօք ի ճամբար ականակապ և ի գումարտակ»։ (Հացունի, Պատմ. տարազի 109 դնում է վարսակալ», որ ուղիղ է ըստ ծագման)։ Նոյն բառն է անշուշտ, որ Զքր. սարկ. Բ. 68 հին ձեռագրերից հանելով գործածում է. «ի գիշերի գաղտ եղեալ փախեաւ հեծեալ ի ջո-րի և ճամբար իւր եդեալ յաւանդ»։


Շղարշ, ից

s.

very transparent veil, gauze;
crape.

• «բարակ շոր՝ որ կանայք իրենց վրայ են առնում» (կրճատմամբ գրուած է ողաշ, շարշ) Վրդն. պտմ. հրտր. Վենետ. էջ 116. Օրբել. որից շղաշատեռ «շղարշեայ քօղ» Յուդթ. ժզ. 10. Ես. գ. 23 (գրուած շաղաշա-տեռ Ոսկ. ես. 37), «շղարշեայ, բեհեզեայ, բարակ բանուած» Յհ. կթ. արդի գրպևանում ընդունուած է միայն շղարշ ձևը՝ «տիւլ» նշա-նակութեամբ։


Տաբատ

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

• . անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։