Your research : 5 Results for ժանտահոտ

Ժանտահոտ

cf. Ժահահոտ.


Ժանտ, ից

adj.

wicked, bad;
profligate;
mischievous, hurtful, noxious, injurious, baneful;
pestilential, pestiferous, pestilent, contagious;
obscene, wanton, lascivious;
bitter, sour, harsh to the taste;
—, — ախտ, plague, contagion;
— օդ, foul air;
—ք դժոխայինք, the Furies.

• , ի, ի-ա հլ. «դաժան, անգութ, խիստ չար, գէշ» ՍԳր. «վատ տեսակի, զզվելի» Ոսկ. Եզն. Երեմ. իդ. 3. «ժանտախտ» Բուզ. Ոսկ. մ. ա. 4. որից ժանտագործ ՍԳր. Ագաթ. Կորիւն. ժանտաթզենի Ղուկ. ժթ. 4. ժանտու-թիւն ՍԳր. Ոսկ. յհ. բ. 17. Սեբեր. ժանտկէն Եւս. պտմ. ժանտափուշ Ագաթ. ժանտահոտ Նզն. Ոսկ. յհ. բ. 27. ժանտամահ Սերեռ. ժանտախտ Ոսկ. յհ. բ. 11. ամաժանդ «աղ-տեղութիւն, կղկղանք» Փիլ. լին. 83, 196. կրկնութեամբ՝ ժանտաժուտ Բ. մակ. ժե. 5 ևն։ Այս բոլորը գրւում են նաև ժանդ ձևով. արդի գրականի մէջ ընդունուած է միայն մանտ ձևը։

• = Իրան. *zant բարբառային անծանօթ ձևից։ Սրա հետ հմմտ. զնդ. gainti-, պհլ. gand «ժանտահոտութիւն, վատ հոտ», սոզդ. γantāk «վատ, յոռի, գէշ», γnsy «հոտած» որոնք ծագում են հնագոյն *gonti ձևից. հմ-մտ. սանս. gandhá-«հոտ»։ Բայց հնխ. ար-մատական o՝ ածականների մէջ պիտի ստա-նար e ձևը. որով յիշեալ իրանեան *gonti-«ժանտ հոտ» գոյականի դէմ պիտի ունենա-յինք նաև *gento-«ժանտահոտ» ածականը, որ պիտի տար պրս. *ǰant, žant։ Ահա այս-պիսի բարբառային ձևից՝ որ աւանդւած չէ իրանեան լեզուների մէջ, փոխառեալ է հլ. ժանտ։ Առաջին և նախնական նշանակութիւ-նը (որ է «հոտ») ունի սանսկրիտը. նոյնը ի-րանեանների մօտ դարձել է «վատ հոտ». մի-ջին տեղը բռնում է հայերէնը, իսկ վեր-ջին ծայրն է սոգդ. «գէշ, վատ»։


Գայռ, ից

s.

mud, mire, filth;
slough.

• . ի հլ. «ցեխ, տիղմ, աղբ, կեղտ, փսխունք» Ոսկ. մ. բ. 26, գ. 17. Սարգ. ա. պետր. ը. (էջ 331). Բրս. մրկ. այս արմատից են՝ «այռիլ «աղտոտիլ, ապականիլ» Տաղ. յհ, եղբ. հեթմ., գայռիք պայթիք «ճաքելու չափ ուտելը» Ոսկ. պօղ. Ա. 733 (տե՛ս և այռիք), գայռալիր «կեղտոտ, գարշելի» Արծր. ա. 14, գայռանոց կամ գայռոց «սրբան, յետոյք» Ոսկ. հռ., գրուած նաև գառ և կամ գեռ, այս-պէս՝ գեռ «աղբ» Ճառընտ., գեռաթաթախ «աղբի մէջ թաթախուած» Մանդ. Վրք. հց. Ա. 672, միջին հյ. գոռ «ցեխ» (տե՛ս Սիսուան, էջ 539)։-Այս արմատը զ նախդիրով աճելով տալիս է ԶԳԱՅՌ, ի հլ. «ստամոքսի գազերի ժանտահոտ արտաշնչութիւնը բերնից» Ոսկ. պօղ. Ա. 800. Մանդ. Ճառընտ., որից զգայ-ռել «կեղտը դուրս տալ» Պիսիդ., «զկռտալ, ործկալ» Ոսկ. մ. բ. 17. Պիռն. (հրտր. WZKM 28 (1914), էջ 392). Ճառընտ. «վատ խօսքեր դուրս տալ» Լմբ. սղ. Վրք. հց. Կանոն. էջ 254, զգայռութիւն «ործկալը» Ոսկ. մ. գ. 17, զգայռումն Փիլ. ել. Լմբ. սղ. Վրդն. սղ. անզգայռել «զգայռել» ԱԲ։ Նախորդի նման գրուած է նաև զգառ, զգեռ Վրք. հց. Բ. 510 որից զգառիլ «ապականուիլ» Արծր. ա. 14։


Հոտ, ոյ, ով

s.

odour, smell;
perfume, scent;
sign, indication;
— անոյշ, անուշից or անուշութեան, grateful odour, sweet, savory smell, perfume, fragrance, cf. Անուշահոտութիւն;
քաղցր, ախորժելի, թեթեւ, սաստիկ, չար —, sweet or fine, agreeable or delicious, slight, strong, disagreeable or bad odour or smell;
— գարշ, stench;
— առնուլ, հանել, to perceive an odour, to smell, to scent, cf. Հոտոտեմ;
— ունել, to smell, to be odorous;
— հարկանել, բուրել, to spread, to exhale an odour;
cf. Հարկանիմ;
ի հեռաստանէ առնու զ— պատերազմի, he smelleth the battle afar off;
ի —ոյ ջրոյ ծաղկեսցի, it will shoot up as soon as the moisture effects it.

• , ո հլ. «հոտ» ՍԳր. լայնաբար կամ փոխաբերաբար «դոյզն նշմարանք, հետք» (այսպէս՝ պատերազմի, ջրի հոտ ևն) ՍԳը. Կոչ. Եփր. ծն. որից հոտիլ «նեխիլ և նեխու-մից գարշ հոտ արձակել» Յհ. ժա. 39. Ոսկ. մ. բ. 9 և յհ. ա. 24. հոտարան «բուրաստան» Խոր. հոտեղ Վրդն. դան. հոտևան Երզն. ոտ. անուշահոտ Ագաթ. Եզն. չարահոտ Ոսկ. ա-տեմ. ռ. ժանտահոտ Եզն. Ոսկ. յհ. բ. 27. ժահահոտ Նիւս. ըն. խանձրահոտ Ագաթ. զազրահոտութիւն Իսիւք. դիւտհոտ Անան. եկեղ. դառնահոտ Խոր. գիշահոտ Մամիկ, շարաւահոտ Կորիւն. Ագաթ. Մծբ. գարշա-հոտ Բրս. մրկ. գեհենահոտ Վրդն. պտմ. հո-տառութիւն (նոր բառ) ևն։ Արմատի կըր-կրնուած ձևն են ներկայացնում հոտոտիլ ՍԳր. Ագաթ. հոտոտել Օր. դ. 25. Տոբ. զ. 19. հոտոտալ Մխ. երեմ. Վրդն. ծն. հոտոտելիք Ա. կոր. ժբ. 17. Ագաթ. բազմահոտոտ Վրդն. սղ. յարահոտոտ Վրդն. երգ։-Հոտ և բոյր բառերի իմաստի զանազանութեան վրայ տե՛ս Փէչիկեան, Բազմ. 1925, էջ 139-140։ Գրաբարի մէջ բուրել յատուկ է թէ՛ լաւ և թէ վատ հոտի համար, մինչդեռ աշխարհաբա-րում միայն լաւ հոտի համար է. իսկ հոտիլ թէ՛ գրաբարում և թէ ժողովրդական զանա-զան բարբառներում յատուկ է միայն վատ հոտի. Պօլսի բարբադում թէ՛ լաւ և թէ վատ հոտի. օր. Գէշ կհոտի. Վարդը անուշ կհոտի։


Գէշ, գիշոյ, գիշոց, գիշուց, գիշի

s. adj.

corpse, carrion, dead body;
bad, ill;
— արկանել, to devour or make beasts eat.

• , ո հլ. (նաև ի, ուց) «դի, ղիակ, շա-ղիղ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ., «բզիկ, բզկտուած մարմնի կտոր» (այս նշանակութեամբ ու-նինք միայն գէշ գէշ պատառիլ «բզիկ բզիկ՝ կտոր կտոր լինել» ոճը՝ Դան. ժդ. 41), որից լայնաբար «մի կոտրած բանի կտոր, կտոր-տանք» Ճառընտ., որից գէշագէշ «բզիկ բը-զիկ եղած» Բ. մակ. ժե. 33, գազանագէշ «գազանաբեկ» Գ. Մակ. զ. 24, հոգեգէշ Կա-նռն. Մաշև.. գիշակեր Եզն. Վեցօր. 161. Ոսկ. նին., գիշախանձ Կոչ., գիշատել Փարպ. Խոր., գիշել «պատառոտել» Մխ. դտ. Մագ., գիշա-գէշ Մանդ. ևն, որոնցից ենթադրուած է սխալմամբ գիշ «գէշ, դի» ձևը՝ Եփր. աւեա. Յետնաբար բառս ստացել է «յոռի, վատ, գէշ» նշանակութիւնը՝ ինչ. Վրդն. ծն. Սիւն. քեր. 208. Թլկր. 41. Մխ. բժշ. 140. իմաստի զարգացման իբրև միջնորդ հմմտ. գիշանոտ «դիակի հոտ ունեցող, ժանտահոտ» Մամիկ. Վստկ., գիշահոտութիւն «ժանտահոտութիւն» Վստկ.։ Բառիս համար մի նոր վկայութիւն ունի Մծբ. 384 «Եւ հազիւ մեծաւ աշխատութեամբ զերծանին ճիրանք նորա իբրև առիւծու, ի գիշէ իւրմէ». (ի հլ. բցռ. ի գիշէ. տպուած է ի գիլէ. ուղղում եմ ի գիշէ. ըստ որում ասորի բնագիրը (հրտր. Graffin, 704) ըստ համե-մատութեան Վիեննայի միաբան Պ. էսապա-լեանի (անձնական) ունի «ճիրանք նորա՝ որ-պէս առիւծու՝ (որ) ի վերայ որսին իւրոյ»)։ Գէշ «դիակ» իմաստից «գէշ, վատ» նշանա-կութեան անցման համար իբր գեղեցիկ միջ-նորդ է ծառայում Սվեդ. գ'իշ, որ նշանակում է «պիղծ, հոտած» և գործածւում է միայն շան կամ արծիւի միսը որակելու համար. այս օրինակով ասւում է նաև հոտը գիշ է «գի-շահոտ է», բայց առանց «վատ կամ տգեղ» իմաստի։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 94 զնդ. vaēša «փտիլ, ապականիլ» հբգ. wesanen «փտիլ, նեխիլ» բառերի հետ՝ կամ իբր բնիկ և կամ իրանական փոխառութիւն. իսկ գէշ «վատ» կապ չունի սրա հետ, այլ ծագում է գարշ բառից։


Entries' title containing ժանտահոտ : 1 Results

Ժանտահոտութիւն, ութեան

s.

cf. Ժահահոտութիւն.