s.

an oriental ecclesiastical dignity, patriarch of a people;
— Հայոց, Catholicos, Patriarch of the Armenian Church.

s.

ԿԱԹՈՂԻԿՈՍ որ առ մեօք ասի ԿԱԹՈՒՂԻԿՈՍ. Բառ յն. գաթօլիգօ՛ս. ա.գ. ար. καθολικός catholicus, generalis, universalis, patriarcha, pontifex. Ընդհանրակա պատրիարգ կամ հայրապետ ազգի միոյ ողջոյն. որպէս Կաթողիկոս հայոց, վրաց, աղուանից, ասորւոց, քաղդէացւոց, եւ այլն. Է՛ զի դնի եւ իբր Պատրիարգ, եւ է՛ զի որպէս Քահանայապետ կամ պապ.

Ի սոյն աստիճան են կաթողիկոսք, որք թարգմանին ընդհանրականք. (Լմբ. պտրգ.։)

Սուրբ կաթողիկոսն գրիգոր, կամ ղեւոնդիոս, կամ սեղբեստրոս. (Ագաթ.։)

Կաթողիկոսն հայոց սահակ. (Փարպ.։)

Կացուցանեն կաթողիկոս յունական կողմանն. (Յհ. կթ.։)

Հայրապետքն (այսինքն պատրիարգունք), կաթողիկոսն, արքեպիսկոպոս, մետրապօլիտք. եպիսկոպոսք, քահանայք. (Մխ. այրիվ.։)

Ութերորդ դասք գլխաւորք եպիսկոպոսաց կաթողիկոսք. իններորդ դաս վերագոյն քան զամենեսեան՝ պապիոս. (Մխ. գոշ դտ.։)

Ամբարձեալ զձեռս իւր՝ օրհնեաց զնոսա, եւ արար զնոսա (առաքեալսն) կաթողիկոսունս, կամ կաթողիկոսս տիեզերաց. (Տօնակ.։ եւ Մեկն. ղկ.։)

Ըստ այսմ յաջորդն պետրոսի՝ է միանգամայն կաթողիկոս արեւմտեայց, եւ պապ՝ եկեղեցւոյ։

• , ի-ա հլ. (յգ. ուղ. նաև ա-նինք -ունք) «հայրապետ կամ գլուխ եկե-ղեցւոյ. յատկապէս՝ Հայոց եկեղեցու հոգե-ւոր պետը» Ագաթ. Բուզ. Կորիւն. որից կաթո-ղիկոսութիւն «հայրապետութիւն» Փարպ. Յհ. կթ. «արքունի հազարապետութիւն, համա-րակարութիւն, հարկահանի պաշտօնը» (յն. ոճով) Եւս. պտմ. էջ 642-3. կաթողի-կոսական «հալրապետական» Խոր. Փարպ. կաթողիկոսարան «վեհարան, հայրապետա-նոց» Յհ. կթ. Կղնկտ. Պտմ. վր. անկաթո-ղիկոս «առանց կաթողիկոսի» (չունի ՆՀԲ) Մխ. անեց. 11.-գրուած է նաև կաթաղիկոս Արձ. 867 թ. (Շողակաթ 177). կաթուղիկոս (ող>ուղ ձայնափոխութեան համար հմմտ. Բարթողիմէոս >Բարթուղիմէոս). Դարանաղ-ցին, էջ 307 ևն բառախաղով գրում է կատ-ղիկոս «չկաթողիկոս», իբր կատղիլ, կատա-զիլ բայից։

• = Յն. ϰαϑολιϰός «ընդհանրական, տիե-զերական» ածականն է՝ գոյականաբար գոր-ծածուած. որից փոխառեալ են նաև լտ. catholicus. արաբ. [arabic word] ǰāϑalīq կամ [arabic word] jatalīq, ասորի տառադարձութեամբ [arabic word] katulīka (Մառ. Гpaм. др.-apм. էջ 18), վրաց. კათოლიკოზი կաթոլի, կոզի (թերևս հայերէնի միջոցով)։ Տե՛ս նաև երը՝ կաթողիկէ բառը։-Հիւբշ. 353։

• Ուղիղ մեկնութիւնը գիտէ հներից Լմբ. մատ. 83 «Ի սոյն աստիճան են կաթո-ղիկոսք, որ թարգմանին ընդհանրա-կանք». նոյնպէս Տաթև. ամ. 52 «Ընդ-հանուր ասի կաթուղիկոսն»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ Schroder. Thesaur. էջ 47 և 382. յետոյ ՀՀԲ, ՆՀԲ ևն։ Նո-րայր, Կոր. վրդ. էջ 71 համարում է թէ յն. «ընդհանրական» իմաստը նախ Ա-սորիները դարձրին «հայրապետ», որոն-ցից էլ փոխ առին հայերը. սրան ապա-ցոյց է համարում ու ձայնը, որ կաւ նաև պսորու մէջ։ (Բայց այն ժամա-նակ ի՛նչպէս պէտք է բացատրել -ոս վերջաւորութիւնը՝ որ չունի ասորին)։

• ԳՒՌ.-Ախց. Կր. կաթողիկօս, Ջղ. կաթու-ղիկոս, կաթըղկոս, Ագլ. կաթուղիկօս, Տփ. կաթուղիկուս, Մրղ. կաթօղուկօս, Ալշ. կատօ-ղիգոս, Մշ. կատիղիգոս, Պլ. գաթօղիգօս, Սեբ. գաթօղիգէօս, Ննխ. գաթօղգօս, Սլմ. կաթաղակոս, կաթըղկոս, Շմ. կաթաղակօս, Ղրբ. կըթըղըկօ՛ս, Մկ. կmթխmկուս, Երև կաթաղագօս, Զթ. գ'mթէօղգիւս, Սվեռ. գ'աթիւղգիս, Այն. գաթաղօս (Բիւր. 1900, 671բ)։

• ՓՈԽ.-Ուտ. կաթուղկօս՝ նույն նշ.։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Կաթողիկոսական, ի, աց

Կաթողիկոսարան, ի

Կաթողիկոսութիւն, ութեան

Voir tout