Your research : 3 Results for ոլոք

Ոլոք (աց)

s.

fibula, perone, shinbone.

• , ի-ա՞ հլ. (յետնաբար ո հլ. աւելի յետնաբար ն հլ. յգ. ոլոքունք) «ծունկից մին-չև կրունկը եղած մասը» Ագաթ. Պղատ. տիմ էջ 151. Փիլ. որից բոկոլոք «բոկոտն» (գրը-ուած բոկոլոռ) Սոկր. 308. ոլոքոսկր (նոր բառ). գրուած է նաև ոլոգ, նոյնը օլոխ «ճուռ» Բառ. երեմ. էջ 335.-Քաջունի, Գ. 189 դետէ նաև «ծաղկի կոթ» նշանակութեամբ (նոյն-պէս է դարձեալ Գաբ. բառ.), իսև Գ. 189 «երկար գուլպայ» նշանակութեամբ դնում է ոլոգ ձևով։

• ԳՒՌ.-Մշ. օլոք, Ախց. Ննխ. Ջղ. օլօք «ծունևից մինչև կոճը եղած մասը» (ըստ Բլ. «ցորենի ցօղուն» Ազգ. հանդ. Ե. 23), Եռև օլօրք «ոլոքի ոսկորը, լուլա». այստեղ են պատկանում նաև ծոկոլոք Ոզմ. «ոլոքի վրա-յի կակուղ միսը, բումբ», լոլոք Եւդ. «բարձ-ոսկը»։


Ուղի (ղւոյ)

s.

road, way, route, journey;
passage;
յ— արկանել, to send on a voyage, to start a person on a journey;
յ— անկանել, ուղւոյ լինել, to set out, to start, to leave, to depart, to go away.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ul-արմատից. սրա հետ հմմտ. յն. ἀυλός «երկարաձև փոս անցք, սրինգ, խողովակ», ἕ́ναυλος «գետի ան-կողին», αὸλών «կիրճ, հովիտ, փոս, նեղուց, ջրանցք», հսլ. ulica, ռուս. улипa. չեխ. ulioα «փողոց, նրբանցք», հսլ. uliji, ռուս. улeй, չեխ. նl, լիթ. aulys, avilys, լեթթ. aulis, aule, avele «մեղուի փեթակ» (այսպէս կոչ-ուած, ըստ որում փեթակը նախապէս ծա-ռերի խոռոչումն էր, ինչպէս ցոյց են տալիս նաև ռուլգար. ulei «սնամէջ կոճղ ծառի, որ գործածւում է իբր ջաղացքի նաւ, կամ իբր փեթակ», սլով. նlj «սնամէջ ծառ, փեթակ»). լիթ. aūlas, հպրուս. aulinis «կօշկի վիզ», aulis «ոտքի ոլոք», նորվ. aul, aule, jol «angelica silvestris բոյսը», հհիւս. -joli «սպիտակ եղիճի (angelica archangelica) ցօղունը» (այս երկու բոյսերը Նորվեգիայում կոչւում են նաև slke, որի բուն նշանակու-թիւնն է «եղէգ»), լեթթ. ula, ulá «անուի ա-կանոց, այսինքն անուի մէջտեղի ծակը, որից առանցքն է անցնում», լատ. (շրջմամբ) al-vus «խոռոչ, փոր», alveus «խոռոչ, փոս, գուշ, փեթակ, գետի անկողինը» (Pokorny 1, 25, Walde 30, Boisacq 101, Ernout-Meil-let 38. Trautmann 18)։ Այս ձևերը ենթա-դրում են հնխ. aulos գոյականը, որի ար-մատն է eul-, oul-, ul-. վերջինը՝ որ նոյնի ստորին ձայնդարձն է, գտնում ենք յատ-կապէս հյ. ուղի և լեթթ. ula, ulá ձևերի մէջ։ Տե՛ս նաև Օղ։


Ոսկր (կեր, աց)

s.

bone;
տարաբուն —, process, apophysis;
— արմատոյ լեզուի, hyoides;
անանուն —, ossa innominata;
— ցայլից, os pectinis or pubis;
— սրբանի, os sacrum;
— կիտի, whale-bone;
— փղաց, ivory;
cf. Փղոսկր;
գերեզման ոսկերաց, charnel-house;
փոխարկութիւն յ—, ossification;
հաստատիչ խախտեալ ոսկերաց, bonesetter;
կցել զ—ն բեկեալ, to bonset;
փոխարկել յ—, to ossify;
հանել զոսկերս, to bone, to take out the bones;
գողացուցանել զոսկերս, to cause the bones to shake;
cf. Լեզու.

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. ásthi ոնդ. ast, asti-«ոսկոր», ascu. «սրունք, ոլոք», պրս. ast, ustuxvan, պհլ. ast քրդ. hesti, hestik, esk, yesk, օսս. stag, štäq (Horn § 81, 85), յն. ὄστέον «ոսկոր». ὄστραϰον «խեցի», ὄσφός «զիստ, ազդը», կա-միս haštāi «ոսկոր. 2. դիմադրութեան ուժ» (BSL հտ. 38, л 99, էջ 139), լտ. os, oss, ossis, հլտ. ossu, ossua, ալբան. ašt, ašte, կիմր. ascorn, բրըտ. askourn (Pokorny 1, 186. Walde 548, Ernout-Meillet 628, Boi-sacq 723, Berneker 583)։ Ըստ Meillet MSL 23, 259-260 բառիս նախաձևն է es, որ իր չափազանց կարճութեան պատճառաւ ո՛չ մև լեզուի մէջ անվթար չէ պահուած. նոյն իսկ լատիներէնում բաղաձայնի կրկնութեամբ դարձել է oss։ Այս բառը, «լեզու» և «փայ-ծաղն» բառերի նման, մէկն է այն ժողովըը-դական ձևերից, որոնք ենթարկուած են շատ մեծ փոփոխութեանց՝ իւրաքանչիւր լեզուի մէջ։ Շատերի մէջ ստացել է ost-ձևը, որի վրայ աւելացել են նոր մասնիկներ. այսպէս յն. ὄσφός <*ost-bhū, կիմր. asgwrn, կորն. ascorn<*ost-cornu. Սլաւականը սկզբին ռրել է k յաւելուածը, որի ծագումը անյայտ է. այսպէս հսլ. kosti, ռուս. коcть, լեհ. kos'c ևն, ճիշտ ինչպէս «այծ» բառի ծայրին-koza (Meillet, Rev. des études slaves, 1925, էջ 9), որ և գտնւում է յունարէնում. ինչ. յն. ϰάπρος =լտ. aper, հբգ. ebur «վարազ»։ Հյ, ոսկր ենթադրում է *ostw-er նախաձևը (Meillet, Esq. 14, 28), որի մէջ w համա-պատասխանում է լտ. u-ին (ossu, ossua) և թերևս գտնւում է նաև յն. ὄστέον բառի մէջ, ուր ε և o ձայների միջև կար s կամ y կամ w։ Նախալեզուի stw ձայնախումբը տուած աիտի լինի հյ. սկ, ինչպէս ցոյց է տալիս նաև իսկ<հնխ. istwo-ձևից։-Հիւբշ. 482։


Definitions containing the research ոլոք : 1 Results

Մոլոշ (ի, ից)

s. bot.

s. bot. mallow, marsh-mallow.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «բաղրջուկ, աղջկտակ, թրք. է-պէմ կիւմէճի, լտ. malva silvestris L» (Տի-րացուեան, Contributo § 330, ուր տալիս է նաև մոլոք ձևը) Վրք. հց. բ. 263 (սեռ. մո-լոշի). գրուած նաև մօլօշ, մօլօշիա, մոլոխ մոլոխիա Բժշ. մօլօխ Մխ. հեր. 95։