Your research : 10 Results for սեռական

Սեռական, ի, աց

adj. gr.

generic;
general, universal;
genitive.


Գրեայ

cf. Գրէ.

• ի հլ. «կռունկ թռչունը». մէկ անգամ միայն գործ է ածում Մագ. ժե. սեռական հոլովով. «Գեստրաս «ը-րէից ես խորդապար». ըստ այսմ բառիս ուղ-ղականը յայտնի չէ և վերի ձևերը ենթա-դրական են միայն։


Գրէ, ից

s.

crane (bird).

• ի հլ. «կռունկ թռչունը». մէկ անգամ միայն գործ է ածում Մագ. ժե. սեռական հոլովով. «Գեստրաս «ը-րէից ես խորդապար». ըստ այսմ բառիս ուղ-ղականը յայտնի չէ և վերի ձևերը ենթա-դրական են միայն։


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

• «հայկական տարւայ վերջին ա-միսը, որ ըստ անշարժ տոմարի սկսւում է յուլիսի 7-ից» Փարպ. Եղիշ. Ասող. գրուած է նաև հրորտից. երկուսն էլ յոգն. սեռական ձևով են և ծագում են նախաւոր ուղ. *հրոտ կամ *'հրորտ ձևից, որ չէ գործածուած։


Սեռ, ից

s. gr.

kind, species, race, generation;
nature, complexion;
*height;
gender;
— եւ տեսակ, the genus and the species;
մարդկային —, mankind;
հայկական —, the Armenian nation.

• , ի հլ. «ազգ, ցեղ, տոհմ» Փիլ. Շար. Մագ. Յայտ. իբ. 16. «ըստ տրամաբանից՝ առաջինն ի հինգ ընդհանրից» Պորփ. Արիստ. ստորոգ. «ըստ քերականաց՝ անունների ա-րական, իգական կամ չեզոք լինելը և բայերի ներգործական, կրաւորական կամ չեզոք լի-նելը» Թր. քեր. որից սեռական, սեռային, նեռաբար, սեռակոտոր, սեռանալ, եռասեռե-ան, կիսասեռ, յոգնասեռ ևն, բոլորն էլ յե-տին։


Ալի, լւոյ, լոյ

s.

axle;
millstone;
pulley;
phantom.

• Այս վկայութեան մէջ ալի անշուշտ ուղ-ղական է. բայց ՆՀԲ կարծում է, որ կա-րող է նաև սեռական լինել, ուստի և նշանակում է ալ, սեռ. ալի, կամ ալի, սեռ. ալւոյ։ ՋԲ ունի միայն ալի ձևը։ Պէտք է կարծել, թէ ՆՀԲ-ի ենթադրած ալ ձևը ճիշտ չէ։-Բառիս մեկնութեան հա-մար ՆՀԲ յիշում է յն. ἀλη «թափա-ռումն» և αλέω «աղալ»։


Գարուն, րնան

s.

spring

• (սեռ. գարնան, բայց հների մօտ իբրև սեռական գործածւում է գարնայնոյ. ինչ. «Աւուրք գարնայնոյ» Թուոց ժգ. 21, «Ծաղիկ գարնայնոյ» Իմ. բ. 7, «Բոյսր բողբոջաց գարնայնոյն» Ագաթ. «Ի սկզբան գարնանոյն» Եւս. քր.) «գարուն, առջի պա-հար» ՍԳր. ածանցման մէջ մտնում է երեք ձևով.-1. առանց սղման, այն է գարուն ձե-վով, միայն գարունաբեր (Ագաթ.) բառի մէջ. 2. սղմամբ՝ գարն-. ինչ. գարնայնի Ագաթ. Կոչ., գարնանալ Փիլ. նխ., գարնագուշակ Նար. առաք. 424.-3. -ան մասնիկով՝ գար-նան-ինչ գարնանաբեր Լաստ. Սկևռ. Շար., գարնանալ Փիլ. նխ., գարնանամուտ Երզն երկն. գարնանազայր Նար. ևն։


Թարց

prep.

without;
cf. Առանց.

• «բացի, զատ, առանց» Երզն. մտթ. 355, որից բայական ձևով թարցել «առան-ցել», որ գիտէ միայն Բառ. երեմ. էջ 116։-Միևնոյն բառը գտնում ենք նաև Վեցօր, էջ 75 «Զի մին անուանեալ կոչի Պոնտոս Եւք-սինոս և միւսն Պրովպոնտինոս և Հելլեսպոն-տոս և միւսն Եգէոս և Ոնենինոս և միւս ծովն Սարդոնիկէ աշխարհի և միւսն Սիկիլիա աշ-խարհին. դարձ բազում ևս այլ անուամբ, որ անցանեն ըստ թիւ և ըստ համար մարդ-կան»։ Բայց այստեղ դարձ գրչագրական վրիպակ է, փոխանակ հանդերձ, ինչպէս ու-նին ընտիր ձեռագիրները (ըստ Վարդանեան ՀԱ 1922, 576. մանաւանդ որ թարց վերցնում է սեռական հոլով, իսկ այստեղ գործիական հոլով է, ինչպէս պահանջում է հանդերձ նա-խադրութիւնը)։-Հատուածս ունի նաև Շիր. հրտր. Պատկ. էջ 41, ուր նոյնպէս գտնում ենք հանդերձ. «Մին անուանեալ կոչի Պոն-տոս և Եւքսինոս, և միւսն Պրոպոնտոս... հանդերձ այլ ևս բազում անուամբք, որ ան-ցանե զթիւ և զհամար»։


Այգ, գոյ, գու, ուէ, գուց

s.

daybreak, dawn, aurora;
day-light, morning;
ընդ այգն, ընդ այգս այգուն, այգուցն, at day-break, at the dawn of day, in the morning;
— լինել cf. Այգանամ;
յայգուէ մինչեւ յերեկոյ, from morning till night.

• , ու հլ. (կայ նաև սեռական այգոյ, որ թւում է յետնաբար ձևացած) «առաւօտ» ՍԳր. Ագաթ. որից կազմուած են ընդ այգն Մրկ. ա. 35. Առաթ. ընդ այգս այգոյն Բուզ. ռ. ԼՈ-այգուն, այգուց «առաւօտուն» ՍԳր. ցայգ «մինչև առաւօտ եղած ժամանակը, այսինքն գիշեր» ՍԳր. Եզն.Կորիւն. Ոսկ. մտթ. (ճիշտ ինչպէս որ ցերեկ նշանակում է «առաւօտից մինչև երեկոյ եղած ժամանակը»). ցայգա-պաշտօն Բուզ. ցայգացնոր Սեբեր. յայգուէ «առաւօտուն» Բ թագ. բ. 27. Բուզ. զցայգ «գիշերը» ՍԳր. ցայգութիւն «գիշեր ժամա-նակ» Օր. իգ. 10. Ոսկ. այգալաց Մաշտ. այ-գողք ԱԲ. այգաստղ Շիր. այգանալ «լուսա-նալ» Խոր. բայց նաև այգենալ Բուզ. գ. 7 ալգուց «թաղման երկրորդ առաւօտը մեռելի վրայ կատարուած կարգ» Մաշտ. զայգոյ «յա-ջորդ օրուայ առաւօտուն» ՍԳր. յայգզեանն Շապհ. 41. այգահող Առաք. պտմ. այգորել (կամ այգաւորել, այգևորել, յայգորել, ագե-վորել) «թագաւորին կամ իշխանին բարի լոյ-սի երթալ» Ա. Եզր. գ. 15. Բուզ. այգորելի տե-ղի «դահլիճ» Ա. Եզր. գ. 15. ագաւորող! «այն անձը, որ խնդիրք մատուցանելու համար թա-գաւորին է ներկայանում» Մխ. դտ. 262։ Նոր բառեր են ցայգահանդէս, ցայգածաղիկ, ցայ-գազարթոյց ևն։


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

• հին և ընտիր բառ, որից ունինք մի քանի հարիւր ածանցներ. հնագոյններից յիշենք հետևեալները. աստուածառարռառ Ագաթ. Վեցօր. Կորիւն. աստուածաբեր Կո-րիւն Ագաթ. աստուածագէտ Ոսկ. Ագաթ. աս-տուածագիր Բուզ. աստուածախուი Եռն աս-տուածախօս Սեբեր. Ագաթ. աստուածախօ-նել Ոսկ. ա. տիմ. աստուածահար կոչ. աս-տուածանշան Եւս. քր. աստուածեղէն ՍԳր. Իւեռ ձն. Բուր. աստուածական Ագաթ. Եզն. Ոսկ. ես. անաստուած Եփես. բ. 12. Կոչ. բազ-մաստուածեան Եզն. Սեբեր. երեքաստուա-ծեան Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սեբեր. յետին են աստուածունի «աստուածային» ևնևր հաւ. 315. աստուածարել, աստուածա-րեալ ևն՝ ար մասնիկով. հմմտ. մեծ-ար-ել, հրաժ-ար-իլ։-Մեր քերականութիւնները սո-վորեցնում են թէ Աստուած բառը նշանակե-բով «ճշմարիտ Աստուածը», հոլովւում է Աս-տուծոյ, յԱստուծոյ, Աստուծով, իսկ «չաս. ռուած» նշանակութեամբ հոլովւում է աո-տուածոյ, աստուածոց, աստուածով ևն (տե՛ս Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 24), բայց այս կանոնը սխալ է։ Ստոյգն այն է, որ ա-ռաջին նշանակութեամբ բառս երբեք ամ. բողջովին չէ գրուած մեր ձեռագրերի մէջ, այլ միշտ պատուվ՝ Ած, Այ, յԱյ, Ավ։ Օրինակի համար կրկնագիր Ագաթանգեղոսի մէջ ած, ოծն. ιծ, զածս պատահում է 10 անգամ, իսկ բարդութեանց մէջ 20 անգամ և միշտ գրուած է ած. սեռական այ՝ 20 անգամ. բա-ցառական յայ՝ 3 անգամ. ընդամէնը 53 ան-գամ և միշտ պատուով (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1913, էջ 4)։ Այսպիսի համառօտագրու-թիւններով ի հարկէ կարելի չէ իմանալ բառի ճիշտ ընթերցումը. բայց կարելի էլ չէ առանց պատճառի պնդել թէ հին հնչումն էր Աստու-ծոյ։ Ընդհակառակը՝ յոգնակի հոլովները, չաստուածոյ սեռականը, անաստուած, ան-աստուածի, անաստուածիւ ձևերը և հայերէ-նի ընդհանուր ձայնափոխութեան օրէնքները ցոյց են տալիս թէ հին հայերէնի մէջ աստու-ծոյ ձևով մի բառ չէր կարող գոյութիւն ունե-նալ և թէ աստուած՝ ամէն նշանակութեամբ էլ հոլովւում էր աստուածոյ, աստուածով ևն. Մեր ձեռագրերում կան արդէն մի քանի դէպ-քեր, որոնք վերի կանոնին հակառակ են. այս-պէս՝ էջմիածնի Կարինեան թ. 526 ձեռագրի (ՋՉ=1457 թուից) մագաղաթեայ պահպա-նաևում գտնում ենք աստուծոյն ամբողջա-կան գրութիւնը (Գրծ. ե. 43, որ տպագրում աստուածոյն է. Մ. վրդ. Մաքսուդեանց ՀԱ 1913, 312). կրկնագիր Ագաթանգեղոսում՝ էջ 52բ գրուած է աստուծոց և 30 ա աստու-ծոցն (Աճառ. ՀԱ 1913, էջ 4). բայց երեք պա-րագային էլ խօսքը չաստուածների վրայ է և հետևաբար՝ ըստ ենթադրեալ կանոնի՝ պիտի լինէր աստուածոյ, աստուածոց։-Աստուծոյ, ձևը միջին հայերէն է, որ կանոնասորապէս յառաջացած է հնագոյն *աստուածոյ սեռա-կանից, միջին ա-ի անկման օրէնքը հաստա-տուելուց յետոյ. *աստուածոյ ձևը տառացի գրուած չլինելով անհետացել է և ժողովրդա-իսկ հնագոյն բնագրերի մէջ։ (Այս գաղափա-րը յայտնած և պաշտպանած է Meillet. վեր-ջին անգամ տե՛ս իր Altarmenisches Fle-mentarbuch1913, էջ 20. Հիւբշման ևս համա-ձայն է նրան (անձնական). միայն Pedersen ծում է թէ աստուծոյ հին հայերէնի յատուկ մի ձև է և յառաջացած է երաժշտական շեշ-տի պատճառով *աստուածոյ նախաձևից։ Բայց այս պարագային ինչո՛ւ «չաստուած» նշանակութեամբ մնաց աստուածոյ։


Definitions containing the research սեռական : 26 Results

Արտախոյր, խուրի

s.

tiara, mitre, diadem.

• և արտախոյր գոյական (տե՛ս խաւարտ)։ Ա. Բահաթրեան, Հովիւ 1908, էջ 415-6 մեկնում է արտախոյր «արքայական», խաւարտ «մի տեսակ բոյս», տից=դից, խաւարծի «ծիլ, ուղէշ», բարձ «անկո-ղին». որով հատուածը թարգմանում է՝ «Սաթենիկը Արգաւանի անկողնից ցան-կանում էր արքայական խաւարտ և դիւ-ցազնական ուղէշ» (այսինքն՝ յղանալ, ծիլ՝ զաւակ ունենալ)։ Սիօն վրդ. Հովիւ 1909, էջ 235-7 գաւառական բարբառ-ներից առնելով՝ մեկնում է տենչալ «մորմոքուիլ», զարդախոյր «խոյրա-զարդ, խոյրով զարդարուած», խաւարտ խորտ, հուժկու», տից «ցից, իշխանա-կան գաւազան», խաւարծի «խաւարտ, խորտ, հուժկու բառի սեռականը», բար-ձիցն «բառնալը, վերացուելը» (Մորմո-քուիր, Սաթենիկ, խոյրազարդ քաջ Ար-գաւանից գաւազանի իշխանութեան բարձումը)։ Շ. վրդ. Սահակեան, ՀԱ 1911, էջ 334-47, Համշէնի բարբառի համեմատ մեենում է տիզ «փունջ» (որ կցում է դէզ, տրցակ և tisser «հիւսել» բառերին), խաւարծի «խաւարծիլ բոյ-սը», որի հոմանիշն է խաւարտ. իսկ ար-տախոյր «մի կապ, մի փունջ»։ Հ. Կ. Տ. Սահակեան, Բազմ. 1911, 345-52 կար-դում է «Ջարտախոյր սաղաւարտ և զդից հաւ՝ արծուի ի բարձր դիցն՝ Արտաւա-նայ» Հացունի, Ճաշեր 143 այնպէս է հասկանում թէ Սաթենիկը ցանկանում էր մասնակցիլ Արգաւանի խնջոյքին (բարձ) և այնտեղ վայելել խաւարտն ու խաւարծի բոյսերը։


Բարձրաւանդակ, աց

cf. Բարձրաւանդ.

• , ի-ա հլ. «բարձր (իբրև ա-ծական), բարձրութիւն, բարձր տեղ (իբրև գոյական)» ՍԳր. Ոսկ. ես. Վեցօր. Ագաթ. Եւս. քր. գրուած է նաև բարձրաւանդ Սիր. իբ. 21, բարձուանդակ, բարձաւանդ, բարձաւան-դակ, բարձուաւանդակ. բայց սովորական ձևն է բարձրաւանդակ, որ արդի գրականի էլ միակ ընդունած ձևն է. հոլովւում է նաև բարձու աւանդակի՝ իբրև երկու իրարից ան-ջատ բառեր. այսպէս՝ Եզեկ, ժէ. 22 «Եւ առից ես յընտիր ընտիր մայրից բարձու աւանդա-կին. և տաց ես ի գլխոյ շառաւիղացն նորա ի սիրտս նոցա» (տպ. Պօլսի 1895 թ. ունի բարձուանդակին. ՆՀԲ յիշելով նոյն վկայու-թիւնը՝ դնում է բարձուաւանդակին. յունա-րէնն ունի ϰαὶ λήύομαι ἐγω ἐϰ τῶν έϰλεxτῶν τῆς ϰέδρον έϰ ϰορυφῆς, որ է «լեռան գագա-թից»). սեռականի նոյն ձևը ունի նաև յետնաբար Յայսմաւուրք, յունիս 26 «Կա-խեցին զերկոսին ի բարձու աւանդակի» (ըստ վկայութեան ՆՀԲ-ի)։ Այս բառիո են կազմուած բարձրաւանդակագոյն Փիլ. բարձ-րաւանդայարկ Անան. եկեղ. անպէտ բառե-րը։


Բիլ

s.

azure, bright blue.

• «մի տեսակ ձուկ է». մէկ անգամ գոր-ծածում է Ստեփ. սիւն. քեր. էջ 208 (որից և Երզն. քեր.) հետևեալ հատուածի մէջ, որ բերում եմ ամբողջովին. «Իսկ առասական է, այսինքն, տեսակաւոր անուն, որ զհասառա-կական ինչ էութիւն ասէ, որպէս մարդ կամ ձի կամ ոչխար կամ արջառ և այսպիսիք ա-մենայն ազգ կենդանեաց, աճականաց և ա-նաճից։ Եւ վասն այնորիկ ասէ հասարակա-կան զայսոսիկ, զի ի սոցանէ բաժանին մի մի անհատ գոյացութիւնք՝ Մարկոս, Ադամ, հայր, որդի, թոռն, խնձորի, տանձի, մանու-շակ, շուշան, տլփին, սղոցն, դալն, լոքն, բիլն, կապոյտն, ովկիան։ Իսկ սեռականաւ եմն աւս ի բազումս կոտորի, որք են առա-սականք. և այսք են սեռքն. կենդանի, տունկ, բոյս, ոչ կենդանի, աճական, անաճ, ցամա-քային, ջրային, երկնային, հրային, օդային, թևաւոր, թռչուն, գազան, չորքոտանի. սո-ղուն, լուղակ, զեռուն, խոտաբուտ, ձեռնըն-դել, վայրենի, քանզի ամենեքին սոքա ի բա-զում տեսակս բաժանին, զորս առասական ասէ»։


Բազուկ, զկաց

s. bot.

arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.

• =Նոյն բազուկ «թև» բառն է, որ յատկա-ցուած է այս բոյսին՝ իր երկար թևերի պատ-ճառաւ։ Նկատելի է, որ ճակնդեղի ամէնից պիտանի մասերն են տակը (արմատը) և բազուկները (թևերը). այս պատճառով էլ ժողովուրդը կոչում է տեղ տեղ տակ և տեղ ռեռ եւ ռառուև անունով. հմմտ. նաև Վն. ճոռ, որ բուն նշանակում է «կիսախողովակաձև», բայց նաև «ճակնդեղի կոթերը» (ձևից առնե-լով այսպէս կոչուած)։ Միջին հայերէնում ասւում էր տակաւին ճակնդեղի բազուկ Մխ. բժշ. 83, 117, որից յետոյ սեռականը վերա-սուեց։ Արդի գաւառականներում բազուկ բառը յատկացուած է նաև ուրիշ մի քանի բուսեղէնների, որոնք նոյնպէս թևի նմանու-թիւնից ստացել են իրենց կոչումը. այսպէս կի բարակ ու կանաչ ճիւղերը», Ակն. «բան-ջարի ցօղուն, զոխ», Տիգ. «հազար բոյսի կո-թը», Սեբ. «տերևի երկարութեամբ (այսին-րըն կոթից մինչև ծայրը) զնացող ջիղը», եալ. Օվ. «մոլոշ»։-


Բամբիշն, բշան

cf. Բամբիշ.

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ և ա-ռաջ Müller SWAW 66 (1870), էջ 270 (նոյնը նաև WZKM 8, 284), համե-մատելով պհլ.-պազենդ. 46 բառարա-նի (էջ 96) անորոշ մի գրութեան հետ-Այս բառը կարդացւում էր banbošne, Lag. Arm. Stud. § 344 մեր բամբշան սեռականի հետևողութեամբ կարռազ bambušan, իսկ Հիւբշ. KZ 23, 402 ուղղեց bānbišn, որ և հաստատուեց մա-նիքէական պահլաւերէնի գիւտով։ Հիւնք շամբուշ բառից։


Խուժ, ի, աց

adj.

barbarous, savage, rude;
rough, cruel, inhuman;
խուժք եւ դուժք, the barbarians.

• (յետնաբար ի, ի-ա հլ.) «վայրենի, բարբարոս» ՍԳր. Ոսկ. մ. ա. 6. բ. 18. որից խժաբար Բ. մակ. ժե. 2. խժական Խոր. Յհ, կթ. խժդուժ Եւս. պտմ. խժդժագոյն Բ. մկ. ե. 22. խժաբանել «յիմար ու խառնակ խօսիլ» Վրք. և վկ. Ա. 700. խռովախուժ Վրք. և վկ. Բ. ։83. խառնախուժ Եւագր. արմատի ու ձայ-նաւորը կարող է մնալ անկորուստ, ինչպէս րր սեռականումն էլ ունինք խուժի, խուժաց կամ խժի, խժաց. այսպէս նաև խուժադուժ Բ. մակ. ժ. 4, դ. 40. Ոսկ. յհ. ա. 1, մ. բ. 1. Ագաթ. Կորիւն Կոչ. 176. խուժական Եզն. խու-ժային Նար. խուժդուժ Ոսկ. մ. ա. 5, 7, գ. 3 և ես. խուժել «աւազակի պէս յարձակիլ» Բ. մակ. ժդ. 43. խուժան (գրուած նաև խու-ճան) «խաժամուժ ամբոխ» (բուն «բարբա-րոս». հմմտ. Ոսկ. մ. բ. 18. «Զխուժանն և զվայրենիս դարձոյց» յն. մէկ բառով՝ «րց-բարբարոսս»). նոր բառեր են խուժանային, խուժանավար, խուժանապետ.


Զինուորեմ, եցի

va.

to enlist, to maintain soldiers;
to exercise in the art of war;
to arm.

• = Իր շատ ճոխ գործածութիւնից դատելով՝ պէտք է լինի բնիկ հայ։ Բայց որովհետև զ ձայնով սկսող հայերեն բառերը կա՛մ փո-խառութիւն են և կամ դեռ մեկնուած չեն, ուս-տի յայտնի չէ թէ ի՛նչ պիտի լինէր սրա հնխ. ձևը։ Սակայն որովհետև հնխ. g'h երկու ձայ-նաւորի միջև տալիս է հայերեն զ և բառի սկզբում տալիս է հյ. ձ, իսկ ձ դառնում է բաղաձայնի մօտ զ, ուստի կարելի է ենթա-զրել՝ որ զ ձևն էլ ծագել է հնխ. g'h-ից (այս-պէս դարձած նախ բաղաձայնով սկսող բա-ռերի մօտ և յետոյ ընդհանրացած)։ Այս մը-տածումով կարելի է մեր բառի հետ համե-մատութեան առնել հսլ. za մասնիկը, որի գործածութեան եղանակը մերին շատ է մօ-տենում. այսպէս՝ za n je= զ-ի. jetu ja za raka =կալաւ զձեռանէ նորա. za utra=զա-ռաւօտու.-հսլ. za սեռականով ցոյց է տալիտ ժամանաև և որրծողութեան պատճառը (տե՛ս Miklosich, Vergl. Gram. IV, էջ 527 ևն), հայցականով՝ գործողութեան տևողութիւնը (անդ, էջ 410 ևն), գործիականով՝ «ետևը» (հմմտ. հյ. զերիս աւուրս, զհետ, զկնի ևն)։ Թերևս սլաւական za բառին կցելու է նաև արևել. լիթ. azլ լեթթ. uz «վրայ», aiz ռետևը, պատճառաւ, յայնկոյս»։ Իսկ գոթ. ga-մասնիկը (ինչ. ga-laubǰan=գերմ. glau-ben «հաւատալ») սրանցից բաժանելով՝ կը-սում են սովորաբար լտ. com, cum, հիռլ. com, cum, con, կիմր. cyf, գալլ. com «ընդ, հետ» ձևերին. հնխ. kom (տե՛ս Walde, էջ 180)։


Ընջուղ, ջղոյ

s.

heifer, bullock, calf of a year old.

• ԳՒՌ.-Խրբ. ընջուղ «փոքրիկ չկռտած հորթ». սրա սեռականն է ընջղկան Չրս. (տե՛ս Էմին. ազգ. ժող. Բ. 279). Riggs, էջ 29 իբրև ժողովրդական բառ յիշում է ըն-ճուղ «bullock»։


Երբ

s. adv.

time, moment, hour;
when, in what time;
— եւ է, no matter when;
-? առ -? when? ց-? մինչեւ յ— ? or ց-? how long ? — իցէ՝ զի, please God! o! when shall I be! when will it be that!

սեռականի ր և գործիականիբ մասնի-կով։


Դաշտ, աց

s.

field, country, soil, heath, fallow ground, plain;
Եղիսեան —ք, Elysian fields;
Արիսեան —ք, field of Mars.

• Ուղիղ մեկնեց նախ Շրէօդէր, The-saur, 47, որից յետոյ Րlapr. As. polygl. էջ 100 և ԳԴ։ Նոյնը նաև ՆՀԲ, Peter-mann, 22, Böttich. Arica, 78, 291 ևն։ -Lag. Gesam. Abhd. 34 հյ. դաշտի կցում է պրս. daštī, պհլ. daštik. ա-սոր. daštig «վայրի» բառերին, որ և կրկնում է Lag. Arm. Stud. § 570։ Հիւբշ. Arm. Gram. 134 ցոյց է տալիս, որ հյ. բառը դաշա ձևի սեռականն է և պարսկականների հետ գործ չունի։ Ny-berg չյիշելով հյ. դաշտ ձևը, իրանեա-նից է դնում հյ. երաշտ<δašta և սոգդ. ձևի վրայ հիմնուելով՝ մեկնում է dag


Գշկուր

s.

dry cow-dung.

• Lag. Beitr. baktr. Lexicogr. 29 զնդ. geuš «կովի» սեռականից բարդուած. -կուր մնում է անծանօթ. բայց հմմտ. հյ. քակոր։ Ըստ Հիւբշ. 127 պատահական նմանութիւն ունին աֆղան. γōšāk «կո-վի քակոր», սանս. gōçakrt-«կովի աղբ»։


Այր, առն, յառնէ, արամբ, արք, արանց, արամբք

s.

man;
husband, spouse;
person;
youth, young man;
— երեւելի, personage;
— իւրաքանչիւր, every one, every person, every body;
— ոք, a person, some one;
— ընդ արամբ, — զարամբ, in competition;
with emulation;
— ցընկեր, one to another;
ընդ — եւ ընդ կին, the men as well as the women, both men and women;
առ —, յայր, each person, a head, a man;
առն տալ, to marry;
առն՝ արանց լինել, to get, to be married;
վատ արանց, coward;
քաջ արանց, brave, courageous;
— խաղաղութեան, peaceful man;
— գործոյ, ingenious, active man;
— զօրութեան, valorous man;
— մահու, guilty, worthy of death;
— պատերազմի, belligerous, warlike, martial;
արք արեանց, sanguinary, bloody men;
— Աստուծոյ, man of God.

• = Բնիկ հայ բառ է, բայց բացատրութիւ-նը շփոթ է. մի կողմից կայ զնդ. arša «այր, արական (հյց. aršānəm, սեռ. aršnō, յգ. ւեռ. aršnam), յն. ἀρσην, ἄροην (սեռ. ἀρρε-νος), լակ. εἰρήν, յոն. έρσην (έρσήν) «այրուկ, այրական», սանս. ršabhá-«ցուլ». -իսկ միւս կողմից կայ յն. ἀνήρ, ἀν(δ)ρός «այր»։ Հիւբշ. 418 առաջինների կողմն է և դնում է հյ. առն=զնդ. aršnō<հնխ. rsnós, ուղ-ղականը սեռականի նման *առն<հնխ. rsen (հմմտ. զառն=յն. fօրήν), յգ. ուղ. *արինք իսկ այր, արք՝ ուրիշ բունից ձևացած։ Bug-ge, Etrusk. u. Armen. էջ 53 առաջարկում է այր=ανήρ. Meillet MSL 9, 151 և 11, 18 ծան. ընդունելով որ հնխ. s՝ հայերէնամ r ձայնից յետոյ տալիս է շ (օր՝ զարշիլ, քար-շել), մերժում է Հիւբշմանի համեմատա-թիւնները և ըստ Bugge՝ դնում է այր= ανήρ, սեռ. առն<հնխ. anr*(s (յն. ανορος) տր. առն<հնխ. anrai, anri, գըծ. արամբ, ռեռ. տր. արանց կազմուած նմանութեամբ զառն բառի. յգ. հյց. արս-*anrns, յգ. ուղ. արք շինուած սբանից։


Այր, ի, իւ, ից

s.

antre, cavern, grotto, den.

• = Բնիկ հայ բառ է, բայց բացատրութիւ-նը շփոթ է. մի կողմից կայ զնդ. arša «այր, արական (հյց. aršānəm, սեռ. aršnō, յգ. ւեռ. aršnam), յն. ἀρσην, ἄροην (սեռ. ἀρρε-νος), լակ. εἰρήν, յոն. έρσην (έρσήν) «այրուկ, այրական», սանս. ršabhá-«ցուլ». -իսկ միւս կողմից կայ յն. ἀνήρ, ἀν(δ)ρός «այր»։ Հիւբշ. 418 առաջինների կողմն է և դնում է հյ. առն=զնդ. aršnō<հնխ. rsnós, ուղ-ղականը սեռականի նման *առն<հնխ. rsen (հմմտ. զառն=յն. fօրήν), յգ. ուղ. *արինք իսկ այր, արք՝ ուրիշ բունից ձևացած։ Bug-ge, Etrusk. u. Armen. էջ 53 առաջարկում է այր=ανήρ. Meillet MSL 9, 151 և 11, 18 ծան. ընդունելով որ հնխ. s՝ հայերէնամ r ձայնից յետոյ տալիս է շ (օր՝ զարշիլ, քար-շել), մերժում է Հիւբշմանի համեմատա-թիւնները և ըստ Bugge՝ դնում է այր= ανήρ, սեռ. առն<հնխ. anr*(s (յն. ανορος) տր. առն<հնխ. anrai, anri, գըծ. արամբ, ռեռ. տր. արանց կազմուած նմանութեամբ զառն բառի. յգ. հյց. արս-*anrns, յգ. ուղ. արք շինուած սբանից։


Անդրի, րւոյ, րեաց

s.

statue;
bust;
— վիթխարի, colossus.

• = Յն. ἀνδοιας, սեռ. ανδοιαντος «անդրր, արձան». ուղղականից առնոսած է հյ. անդրի ձևը, իսկ սեռականից՝ անդրիանդ. այսպէս նաև ասոր. ❇ ︎ andryanfā, վրաց. ანდ-რიანტი անդրիանտի։ Յոյն բառը ծագում է ἄνήρ, սեռ. ἀνδρός «այր, մարդ» բառից և բուն նշանակում է «մարդու արձան», յետոյ, ընդհանրապէս «արձան»։-Հիւբշ. 340


Կաթն, թին, թանց

s.

milk;
— կովու, այծու, մաքեաց, իշոյ, cow's, goat's, ewe's, ass's;
— ձկան, soft roe;
շիճուկ —ին, butter -;
whey;
թարմ՝ թթու —, fresh, sour -;
կաթամբ սնանիլ, to live on milk;
— տալ, to suckle;
գրել զ—, to suck;
կթել —, to milk;
ամջատել ի կաթանէ, to wean.

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. g2a։ lakt-ձևից. սրա միակ ժառանգներն են յն։ γάλα (սեռ. γάλαϰτος), հոմեր. γλαγος-երետ. ϰλαγος և հլտ. lacte, lacti, լտ. lac (սեռ. lactis) «կաթ». լատինականից են փոխառեալ իռլ. lacht, կորն. lait, կիմո. llaeth. իսկ լատիներէնի ածանցներն են ֆրանս. lait, իտալ. latte, սպան. leche ևն։ Հնխ. g2alakt-տուել է նախ յն. *ϰαλαντ' (որ պահուած է սեռականում) և սրանից՝ վերջաձայնի անկումով *γάλαϰ-> γάλα (հմմտ. Gauthiot, La fin de mot, էջ 124. տե՛ս և Boisacq 139, 1102)։ Նոյնպիսի ան-կումով և առաջին ձայների կորուստով ձևա-ցել է լտ. *glact>lact>lac (հմմտ. Solm-sen IF Anz. 19, 31 և Walde 403)։ Հայերէ-նի մէջ հնխ. g2alakt-նման սղումներով տուել է նախ g2alt> *կաղթ, որ աւելի կըր-ճատուելով դարձաւ կաթ և -ն մասնիկով՝ կաթն։ Հնագոյն *կաղթ ձևը պահում է դեռ Ագլ. կախց, որի մէջ վերջաձայն թ փոխուած է ց-ի (հմմտ. խեղդ-հեղձ, խայտ-խայծ, փոխինդ-փոխինձ, Ղրբ. կլոնդրակ, կլպընդ-րիկի=Դոր. կլոնձրակ, կլպնձրիկի, երև լոդ-լոձ «դեղձի մի տեսակ» ևն), սրա մօտ միանգամայն թրթռուն ղ՝ դառնալով խուլ խ. Pokorny 1, 659 (նախաձևը դնում է g2lag-կամ g'lak-, չեզոք սեռի ուղղական հոլով՝ glak-t). հայերէնը չի կարող լինել այս ձե-ւից, որովհետև այս ձևը պիտի տար *լաթն, այլ միայն g'alakt-։ Նոյն բառի աւելի յե-տին ձևափոխութիւնն է Հւր. կախս։-Աճ.


Հայր, հօր, հարց

s.

father;
papa, pa;
dad;
father, chief;
founder;
author, inventor;
— մեր, the Lord's prayer;
— երկնաւոր, գթութեան, heavenly Father, God of mercy;
հարք եկեղեցւոյ, the fathers of the church;
հարք միանձունք, old anchorites;
հարք մեր, our fathers, forefathers, ancestors;
— աշխարհի, Adam;
յարգոյ —, Reverend Father;
բարեյիշատակ —ն իսահակ, Father Isaac of blessed memory;
— սուրբ, holy father;
— խոստովանութեան, confessor;
հոգեւոր —, spiritual father;
— հայրենեաց, ժողովրդեան, աղքատաց, father of his country, of the people, of the poor;
քերթողաց —, father of Armenian literature, Moses of Khoren;
— պատմագրաց, father of history, Herodotus;
— եւ մայր, father and mother, parents;
որդի ի հօրէ, from father to son;
— իբրեւ զ—, like a fatherly, paternal;
ազնիւ, բարեգութ —, good, tender father;
— սիրտ, գութ, սէր հօր, the heart, tenderness, love of a father, paternal, fatherly affection;
սիրել, պատուել զ—, զօրավիգն լինել հօրին, to love, honour and succour one's father;
յաւելուլ առ հարս, to go the way of all flesh, to go to kingdom come, to die;
ննջեաց ընդ հարս իւր, he slept with his fathers;
— որդւովք բերկրեալ, a father happy in his children;
— մարդպետ, kislar-agasi, master of eunuchs.

• (հոլովւում է հօր, հարբ, հարք. հարս կամ հարանց) «հայր» ՍԳր. փոխաբերաբար նշանակում է նաև «ցեղի կամ ազգի նախա-հայր, վերակացու, տնօրէն» ՍԳր. Ագաթ «առբայ, վարդապետ» Յհ. իմ. երև. ածանց-ման մէջ մտնում է հետևեալ ձևերով.-հայր, որից հայրաբար Ագաթ. հայրաբարոյ Բուզ, Կորիւն. հայրաբուն Ագաթ. հայրանարգու Ոսկ. մ. ա. 3. հայրապետ ՍԳր. հայրենի ՍԳր. Ագաթ. Եզն. Եւս. քր. հայրենիք Ագաթ. Ոսկ. (այս բառի «հայր» նշանակութեան վը-րայ տե՛ս Նորայր, Կոր. վրդ. էջ 137). հայ-րենատուր Ա. պետ. ա. 18. հայրիկ Տոբ. ժա. 13. Եւագր. անհայր Եբր. է. 5. կնքահայր Եփր. խոստ. միահայր Եւս. քր. քաջահայք Բ. մակ. բ. 22. զուգահայր Խոր. նախահայր Փիլ. Պիտ. թագաւորահայր Յայսմ. խոստո-վանահայր Գր. հր. հայրենակից, հայրենակ-ցուի, հայրենակցական (նոր բառեր) ևն։-Հօր (սեռականի ձևը), որից հօրաբարոյ Ագաթ. հօրամոյն Բ. մակ. ժ. 10. Ագաթ. հօ-րաքոյր Ղևտ. ժը. 12. ի. 19. Եւս. քր. հօրեղ-բայր ՍԳր. հօրու «խորթ հայր» Մխ. դտ. հօր-որդի «ազնուական», հօրորղութիւն «ազնուա-կանութիւն» Զքր. ծործ. (տե՛ս Նորայր, Հալկ. բառաք. էջ 119 և Յուշարձան, էջ 169), համ-հօերայ Ղևտ. ժը. 11 ևն։-Հարանց (յոգնակի սեռականի ձևը), որից կազմուած է հարան-ցամոյն «հօրնմանակ» Կորիւն (տպ. հարուստ ամացն! էջ 12, որ ըստ Գ. Տ. Մկրտչեանի, Գորիա և Շմոն, էջ 19 պէտք է ուղղել հա-րանցամոյն, ինչպէս ունի էջմիածնի Թ. 611 ձեռագիրը)։-Յօր-, որից յօրայ «խորթ հայր» Սեբեր. Փիլ. Խոր. (այս բառի վրայ տե՛ս ա-ռանձին)։

• Klaproth, Asia polygl. 106 իռլ. ater և էրզ. aϑer հոմանիշներին է կցում։ ՆՀԲ հանում է այր բառից։ Ուղիղ մեկ-նութիւնն ունին նախ Peterm. 26, 33, 153, Windisch. 22, 25 և յետոյ Gosche 14. Böttich. Horae aram. 36, 67 ևն ևն։ Thomaschek SWAW 4, 66 (թրգմ. ՀԱ 1894, 18) կցում է թրակ. pair ձևին։ Հիւնք. ուղղականը այր բառից է հա-նում. եսև սեռականը պրս. խօր «պռե-գակ» բառից։ Patrubány SA 1, 3 կը-ցում է հունգ. fèrj «փեսայ» բառի հետ։ lensen IF Anz. 14, 50 համապատաս-խան հաթ. բառի մէջ գտնում է -t-ձայ-նը։ Յակոբեան, Բանաս. 1900, 37 հայ-


Ստին, ստեան, ի ստենէ

s. fig.

breast, bosom;
teat;
source, spring;
ի ստեան, at the breast;
մանուկ ի ստեան, sucking-child;
գօտեւորեալ առ ստեամբ, girt about the paps;
կերակրել ստեամբ, to suckle, to give suck, to give the breast to;
դիել զ—ս, to suck, to draw the breast;
cf. Հատուցանեմ;
անկանիլ ստեանցն, forming or rounding of the breasts in adolescence;
եռալ ստեանց, to give milk;
ի ծուծ ստեանցն կախեալ, hanging to her breast;
—ք անկան քեզ, thy breast are fashioned;
յոյս իմ ի ստեանց մօր իմոյ, my hope from my mother's womb.

• . սխալ գրչութիւն, որ մէկ անգամ գտնում ենք Խոր. Ա. 11. «Գօտևորեալ զմէջ-սըն և յահեկէ զստինն երկսայրի և նիզակն արի ի ձեռին իւրում աջոյ և յահեկումն վա-հան»։ Ստորագծեալ բառի տեղ ձեռազիբ-ներն ունին զստին, զստինն, զսուինն։ Սո-վորաբար առնուած է մեր մէջ զստին ձևով՝ իբր զիստ բառի սեռականը. բայց ձեռագիր-ների մեծամասնութեան կրկին ն-երը խան-գարում են գործը։ Նոր հրատարակութեան մէջ Աբեղեանը սրբագրել է սուր՝ որ շատ սուր է։ Մառ ЗВО 9, 309 ընդունում է ուղ. ստին, հյց. զստինն և մեկնում է իբր պրս. [arabic word] satī «պողպատ, երկաթ, նիզակ», որ սակայն նոյնպէս անյարմար է, քանի որ այս իրանեան բառը պիտի տար հյ. *սատիկ կամ *սաթիկ։ Լաւագոյնն է կարդալ զսուինն, ինչպէս ունին եօթը ձեռագիր և ինչպէս պատ-շաճում է տեղին, ուր երկսայրի ածականը պահանջում է մի գոյական։ Մեզ պէտք չէ շփոթեցնէ այն, որ զստինն հայցական է, իսկ նիզակ և վահան ուղղական։ Այսպիսի անտրամաբան ձևեր շատ առատ են մեր թէ՛ հին և թէ նոր գրողների մօտ։]


Նարդոս, ի

s. bot.

s. bot. nard, spikenard, nardus Indica, (oil and perfume).

• ՓՈԽ.-Վրաց. ნარდიონი նարդիոնի «նար-դոսի իւղը» հյ. նարդեան սեռականից է. (իւ-ղոյ նարդեան ազնուի մեծագնոյ. Մրկ. ժդ. 3. Յհ. ժբ. 3)։


Յասպիս, պսոյ

s.

jasper.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մի տեսակ ազնիւ քար» ՍԳր. որ և յասպի Յայտ. դ. 3 (սեռ. -ւոյ), Լմբ. յայտ. կէ. «յասպիսից շինուած» Սասն. 67. = Յայտ. դ. 3 յասպւոյ սեռականի դէմ նը-կատելու է՝ որ Լմբ. յայտ. ժ. կէ. երեք անգամ գրում է յասպոյ, որով ուղղականը լինում է յասպ. իսկ Ս. Գրքի վերջին հրատարակու-թիւնը (Պօլիս 1895) պարզապէս դնում է յասպսոյ, որով ջնջւում են թէ՛ յասպի և թէ յասպ ձևերը. բուն ուղղական յասպի ձևը ունի Լմբ. յայտ. կէ։


Մորի, րւոյ, րեաց

s. bot.

den, lair;
cf. Մոր;
cf. Մորենի.

• ՆՀԲ մայրի բառից կամ մայր, մօր սեռականից։ Canini, Etud.՝ êtym. 145 լտ. murus։ Հիւնք. մօր սեռականից։ Patrubány SA 1, 192 լտ. mora «մը-նալն», հիռլ. maraim «մնամ» բառերև հետ՝ իբրև բնիկ հայ։ Սագրզեան ՀԱ 1909, 335 սումեր. mar «բնակութիւն»։


Մարգաց

s.

the eleventh month of the ancient Armenian calendar, (June).

• «հայկական տոմարի 11ր։ ա-միսը. անշարժ տոմարով համապատասխա-նում է յունիս 7-յուլիս 6» Եփր. ղևտ. 224, դտ. 335, Կանոն առաք. 291, Յայսմ. Տո-մար. Վանակ. տար. բուն սեռականի ձևով է, որ յետոյ նաև իբր ուղ. էլ սկսեց գործած-ուիլ։


Ձիր, ձրից

s.

gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. ծիրվա «պատարագ», ցարիելի, ցարիե-րի «ձրի»։ (Սրան հետևելով Չուբինով՝ նոյն վրաց. բառի դէմ դնում է հյ. ցի-րել (իմա՛ ձիրել). նոյնպէս նաև Schif, ner, Versuch uber die Thusch-Sprache, իրար է միացնում հյ. ցիրել, թուշ. ծիրօ և վրաց. ծիրվա «պատարագ»)։ ՆՀԲ ձիր «ի ձեռանէ պարգև, լծ. և յն. δῶρον γάρις, լտ. gratia», ձրի «ի սեռականէ բառիս ձիր, լծ. և ընդ զուր, ռմկ. զուրի, որպէս և ընդ յն. լտ. δωρεαν, gratis»։-Lag. Urgesch. 250 har «առնել, բըռ-նել» արմատից։-Մառ ЗВO 7, 74 զնդ. data «տոուած» ձևից, ինչպէս դիր=da-ta։ Müller, Armen. VI, էջ 4, л 35 և Meillet MSL 9, 54 դնում են յն. γά́ρς և լտ. grātia բառերի հետ՝ իբրև բնիկ հայ։ Այսպէս ունի նաև Հիւբշ. 470։ Բայց նորագոյն գիտունները լտ. gratia ևն բաժանում են յն. χάρις ձևից, որով-հետև օսկ. brateis, պալ. bratom ցոյց են տալիս որ լտ. ձևը պատկանում է հնխ. gšerā արմատին (տե՛ս Walde, էջ 352 և 369)։ Հիւնք. ձեռք բառից։


Մալուխ, լխոյ

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել


Սահմի

s.

the third month of the ancient Armenian calendar, March.

• = Փոխառեալ է կովկասեաններից կամ խալտերէնից. հմմտ. վրաց. სავი սամի «երեք», ինգիլ. sam, մինգր. sumi, sum, լազ. sum, šum, žum, սվան. semi «երեք». մեր բառը սեռականի ձևով է, ինչպէս և միւս ամսանունները։ Հմմտ. նաև հոռի «հայկա-կան երկրորդ ամիսը», որ փոխառեալ է կով-կասեան «երկու» բառից։


Քեռի, ռւոյ, ռեաց

s.

uncle (mother's brother).

• Աւետերեան, Քերակ. 1815, էջ 221 և Էմին, Քերակ. էջ 40 քոյր բառի քեռ սեռականից։ Հիւբշ. ZDMG 35 (1881), 656 և Arm. St. § 294 ի մաս-նիկով քոյր բառի՞ց. հմմտ. հպլ. swiri «մօրեղբօր կամ մօրաքրոջ որդի»։ Իսկ Arm. Gr. 504 իմաստի տարբերութեան պատճառով մերժում է կցել քոյր բա-ռին։


Ո՞

• հարցական անորոշ դերանուն՝ ան-ձերի համար գործածուած. հոլովւում է սեռ. ոյր, տր. ում, բց. յումէ, յումմէ, յգ. ուղ. ուք սեռ. տր. ոյց. (սրանց նախաւոր ձևերն են *ոյրու, *ումե, ինչպէս ցոյց են տալիս ուրումն, ուրուք սեռականները և ումեմն, ումեք տրականները)։ Ո արմատից են ո՞՝ ոք, ո և իցէ, ո և է, ումպէտ «պարապ տեղը» Ագաթ. կամ. ում և պէտ Բրս. լմբ.։-Նոյնի։ -ք, -մն, -ր ածանցիչներով են կազմուած ոք, ոմն, որ, որոնց վրայ տե՛ս իւրաքանչիւրն առանձին (հմմտ. *ի, *իք, իմն, իր)։ Մտա-դրութեան արժանի է ոյք բառի գործածու-թիւնը՝ իբրև անորոշ ածական. Միթէ բա-զո՞ւմք ոյք էին, որ գիտակ էին գործոյն. Կոչ. 19։-Ո գործածւում է նաև տեղ ցոյց տալո համար. այս իմաստով առանձին չէ գործած-ուած, բայց նրանից ունինք յո՜ «դէպի ո՞ւր» (իբր ո արմատի նախդրիւ հայցականը) ՍԳր. Եզն. Բուզ.։ Ո՜վ և ո՞ւր բառերի վրայ տե՛ս վարը։