Entries' title containing քանան : 3 Results

Քանանացի, ցւոյ, ցւոց

cf. Քանանիտ.


Քանանիդաս

cf. Քանանիտ.


Քանանիտ

adj. s.

adj. s. Canaanite.


Definitions containing the research քանան : 2 Results

Ասպականի, անեաց

s.

huntsman, hunter.

• (-նւոյ, -նեաց) «որսորդ» Փիլ. լին. 371. (շփռթ է Պիտ. թ. 5 հատուածում, ուր կարող է թէ՛ «որսորդ» և թէ մանաւանդ «որսի շուն» նշանակել). որից ասպականա-սպաս, որ մէկ անգամ գործածուած է Նար. լե. էջ 97.-«Ընդ քանանուհւոյն ձայնի ի խորոց սրտիս պաղատիմ, սովեցելոյս ասպականաս-պաս կաղկանձողական ամենաթշուառ վը-տանգաւորիս, ապրուստ կերակրոյ փշրանաց հացի ի բազմազեշտ քո սեղանոյ մասնաւո-րեսցես»։ Այստեղ ամբողջը ակնարկութիւն է Մտթ. ժե 27 Քանանացի կնոջ և յատկապէս «Քանզի և շունք կերակրին ի փշրանաց ան-ևելոց ի սեղանոյ տեառն իւրեանց» հատուա-ծի։ Լծ. Նար. լե. մեկնում է «շան ուտելիք. լափ» (անշուշտ սպաս «թանապուր» բառից կարծելով), ՀՀԲ «շան կերակրոյ սպասող կամ յուսացող», ՓԲ «որսական շան նման կերակրոյ սպասող», Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 194 «սպասաւոր կամ ծառայող որսորդի, որ է շուն» (ասպա-կանի+սպաս բառերից) և էջ 553 «շան պէս սաասող կամ ձիանց պահապան»։ Իսկ ես կարծում եմ, որ ասպականասպաս նշանաևում է «կերակրի մնացորդներին սպասող» և կազմւած է ո՛չ թէ ասպականի «որսորդ կամ շուն», այլ ասպակ «կերակրի մնացորդ» բա-ռից. ըստ այսմ ասպականասպաս ճիշտ այն է՝ ինչ որ Ոսկ. պօղ. ա. 459 «շունք սեղանոյն ասպակի սպասիզեն»։ ՆՀԲ ուզում է հանել ասպ «ձի» բառից


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

• «արաբ». հնագոյն ժամանակնե-րից սկսած այս անունով էին կոչւում այն Արաբները, որոնք բնակւում էին Ասորիքի և Եփրատի միջև գտնուած եռանկիւնու մէջ. այս երկիրը կոչւում էր յն. Ἀραβία ή ἐეημος, գործածուած է նաև Փիւնիկէի և Քանանացոց համար (տե՛ս Կանայեան, Արրտ. 1913 493-6 և Կոգեան ՀԱ 1922, 542). հմմտ Բ. մակ. ժբ. 10. իբրև ածական՝ գործածւում էր «արագավազ» նշանակութեամբ՝ ձիու և ուղտի համար. ինչպ. տաճիկ ձի Բուզ. դ. 47, էջ 134, տաճիկ ուղտ Բուզ. դ. 54, էջ 141 երիվարս տաճիկս Սեբ. Գ. ի (հմմտ. արա. բական ձի, արաբ ձի)։ Աւելի ուշ արաբները մահմետական դառնալով՝ տաճիկ բառն էլ սկսաւ նշանակել «իսլամ», որից և տաճկաց-նել «մահմետական դարձնել» Գնձ.։ Երբ Սել-ճուքները արշաւելով արևմուտք, մտան Մի-ջագետք, խառնուելով տեղացի արաբների հետ, ստացան մեր մէջ տաճիկ անունը. հմմտ. «Ի հիւսիսոյ եղեն շարժեալ ազգ, որ կոչմամբ թուրք անուանեալ, ի 24 ցեղս որո-շեալ, իշխանութիւն տաճկաց առեալ, թեպէտ յաղանդ նոցին խմորեալ» Վահր. ոտ. էջ 183. «Իսկ արաբացիքն որ մինչև ցայն վայր տա-ճիկք կոչէին ... խառնեցան ի թուրքն և եռեն ազգ մի վասն համակրօնութեան իւրեանց և միմեանց անուամբ կոչին» Միխ. աս. էջ 407-8։ Սելճուքներից յետոյ նոյն անունը ժառանգեցին նրանց ցեղակից Օսմանցիք։ Սելճուքների բարբարոսութեան աատճառաւ տաճիկ դարձաւ նաև ած. «մարդու նեղու-թիւն տուող, չարչարող»» իմաստով Երզն. մտթ. 125 ա, որ մինչև անգամ Քրիստոսի բերանն է դրւում (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. 172)։ Նոր բառեր են տաճկե-րէն, տաճկահայ, տաճկաբան, տաճկախօս, տաճկահայերէն, տաճկահպատակ, տաճկա-լեր ևն։