Definitions containing the research իրօք : 463 Results

Մաքալուկ

s. zool.

drepanis, sandmartin or shore-bird.

Etymologies (1)

• Տէրվ. Altarm. 74 մագիւ եամ ման-գաղ բառից։ Իրօք որ բառս գործածուած է բնագրի δρεπανίς ձևի դէմ, որ ծա-գում է δρέπανον «մանգաղ» բառից։ ըստ այսմ արդեօք հայ բառն էլ պէտք է հասկանալ մանգաղո՛ւկ։


Մեղ

s.

fault;
sin;
— դնել, cf. Մեղադրեմ;
— ինչ առնել ումեք, to wrong or do evil to;
քո է —ն, it is all owing to you, it is your fault, you are wrong;
ոչ իմ է —ն, I am not to blame, it is not my fault;
իւրք — ինչ ոչ արար ինձ, he did not offend me in any way;
— ինչ ոչ գոյր նոցա, they would be without fault;
այս կայ — եւ մեզ, this is also partly our fault.

Etymologies (1)

• ՆՀԲ կցում է հյ. մալեալ, մայող, թրք. մէլէյէն «մայող» և յն. μῆλον «ոչխար» բառերին. վերջինը յարմար է, եթէ ստուգուի որ հյ. մեղ իրօք առանձին գո-յութիւն ունի։ Այսպէս նաև կաբարդին. mel «ոչխար»։


Մամ, ոյ

s.

grand-mother, grand-mamma.

Etymologies (1)

• = Յն. μάμμα, μάμμη «մեծ մայր, մամ» բառից (նախապէս նշանակում էր «մայր», յետնաբար դարձաւ «մեծ մայր»). սրա հետ հմմտ. լատ. mamma, իռլ. mam. կիմր. mam, լիթ. māma, momá, ռուս. мамa, լեհ. mama աւռան. mame. meme, ռում. mamā, ֆրանս. maman «մայրիկ», հբգ. muōma, գերմ. Muhme «մօրաքոյր», պրս. [arabic word] mām «մայր», māmā «մայրիկ, տիկին», māmak «մայրիկ», māmī «տանտիկին», քրդ. mimek «մօրաքոյր» ևն։ Այս բոլորը փաղաքշական ձևեր են, կազմուած «մայր» բառից, որոնց միավանկներն էլ կան, ինչ. սանս. mā, յն. μᾱ, μαῖα։ Գտնւում են մինչև անգամ ոչ-հնդևրոպական լեզուներում, ինչ. վեպս. սիրյ. mam «մայրիկ», արև. թրք. կամ չա-ղաթ. māmā «մեծ մայր» և մինչև իսկ չին. [other alphabet] E I= má-má «մայրիկ»։ Հայե-րէնի մէջ էլ մամ կարող էր լինել մայր բա-ռից կազմուած փաղաքշական մի ձև. բայց «մայր» բառի փաղաքշականը զուգընթաց է ընթանում հայր բառի փաղաքշականի հետ. և որովհետև հայր բառից չի կարող հայերէ-նի մէջ պապ ձևն յառաջանալ և պապ փո-խառեալ է, ուստի նոյնպէս պէտք է դնել նաև մամ բառը։ (Այսպէս է նաև գերմ. papa, որ չի կարող յառաջանալ vater «հայր» բա-ռից, ուստի և փոխառութիւն պէտք է լինի. և իրօք որ փոխառեալ է ֆրանսերէնից, 18րդ դարում, ըստ Kluge 360)։ Մամ չի կարող փոխառեալ լինել պարսկերէնից, որովհետև նշանակութեամբ համապատասխան չէ. յու-նարէնը յարմարում է թէ՛ ձևով և թէ նշա-նակութեամբ. հմմտ. ապոմամ և ապոպապ (Walde 458, Trautmann 168, Boisacq 606, Pokorny 2, 221)։


Նօթի, թւոյ

adj.

fasting, hungry, famished, starved.

Etymologies (1)

• է հնխ. naphtio-ձևից։ Հիւբշ. 479 անա-պահով է համարում այս մեկնութիւնը, որովհետև կարող է լինել՝ որ յն. νήφω կապ ունենայ գերմ. nüchtern «անօ-թուց» բառի հետ և երկուսը միասին ծագին հնխ. nag2hō ձևից։ Իրօք էլ Pe-dersen, Հյ. դր. լեզ. 28 երեք ձևերը իրար է միացնում, որ կրկնում է նաև Boisaq 670։ Բայց Kluge 352 ցոյց է տալիս, որ գերմ. nüchtern<հբգ. nuohturn ծա-գում է լտ. nocturnus «գիշերային» բա-ռից։ Ըստ այսմ Pokorny 2, 317 պա-հում է միայն յն. νήφω =հյ. նօթի, որոնջ դնում է հնխ. nāg2h-(nābh-?) արմա-տի տակ։


Շառափ

s.

light, beam, shine.

Etymologies (1)

• Նախ Պատկ. Maтep. II. 12 և յետոյ անկախաբար Աճառ. SA 1, 303 փոխա-ռութիւն են դնում արաբ. [arabic word] šaraf «փառաւորութիւն, պերճութիւն, վեհու-թիւն, շուք» բառից. վկայութիւնները ձեռքի տակ չունենալով յայտնի չէ թէ իրօք շառափ «լո՞յս» թէ «պերճութիւն» պէտք է հասկանալ։ Բայց նախորդ շա-ռափ «տեղատարափ» բառի գիւտը կաս-կածելի է դարձնում երկու իմաստներն էլ. թերևս այս բառն էլ պէտք է միացնել նախորդին։


Տրէ, ի

s.

the fourth month of the ancient Armenian calendar (November).

Etymologies (1)

• (սեռ. տրեայ Լաբուբ. էջ 2) «Հայ-կական չորրորդ ամիսը, որ ըստ անշարժ տո-մարի համապատասխանում է հռովմէական նոյ. 9-դեկտ. 8» Ասող. Վանակ. տարեմ.։ Նոյն բառն է և տրեկան «տրէ ամիսը» Գիրք թղ. 273 (Ըստ Հռովմայեցւոցն ի 10 հոկ-տեմբեր և ասորերէն Թշրին կտիմ և ըստ հայոց տրեկանի), որ յայտնի չէ թէ գրչա-գրական սխա՞լ է, թէ ահեկան և մեհեկան ձևերից ազդուած և իրօք գոյութիւն ունեցող ժողովրդական մի ձև, որ գրուածքի հեղի-նակը կամ գրիչը գործածել է, ինչպէս որ մի քիչ յետոյ էլ ունի ժողովրդական կթոց ամ-սանունը՝ փոխանակ սահմի (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 254)։


Սագ, աց

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Pedersen. Հայ. դր. լեզ. էջ 186-187, ZDMG 57 (1903), 561 և кZ 40, 192 հյ. *գաս նախաձևից փոխառեալ է դնում թրք. qaz, եաքուտ. xās, որոնցից էլ պոս-γaz, քրդ. qāz, օսս. qaz «սագ»։ Բայց ըստ. որում գոյութիւն չունի հյ. *գաս նախաձևը, ուստի գոյութիւն չունի նաև նման եռեւառաւ-թիւն։ Թրք. բառերը, եթէ իրօք հնդևրոպա-կան են, կարող են ուրիշ մի լեզուից փոխ-առեալ լինել, յատկապէս թոխարերէնից կամ քուչերէնից։


Տող, ից

s.

line;
row, file, rank;
series.

Etymologies (1)

• «մարմնի մէջ արտադրուած հե-ղուկները. sécrétion» Մագ. թղ. 135 (Միայն ջերմինս և կծուինս տայ կերակրել տկարա-ցելումն, զի զտողսն հատցէ ի խոնարհ և օգնականութիւն ահեկին կողման և փայծ-ղան.-այս խօսքերը ջերմի բուժման հա-մար է ասում, երբ իրօք որ փայծաղը՝ ոռ մարմնի ձախ կողմն է, ուռչում է և ցա-ւում), նաև էջ 6 (Հիւանդն խնդրէ զանախոր-ժըս ախորժակս, մթերեալ յինքեան զհամա-քամուածս և զտողս և զափռոդիտականս-ըստ ՆՀԲ զտղղս, որ սխալ ընթերցուած է. տե՛ս տղղ). որից տողի «թուք» Իսիւք. յոբ. 112, տողուկ (որ և տողու, տողուն) «թուք. լորձունք» Յոբ. է. 19, Փիլ. այլաբ. 1Ս8. Պտմ. աղէքս. 25, բոլորն էլ միայն յոգնակի գործածութեամբ։


Վստահ

adj.

confiding, trusty, unsuspicious;
— լինել, to be sure, reassured;
to trust;
— առնել, to strengthen, to reassure, to remove one's fears, to give one's word for;
— եմ զի, I am sure, I am convinced that, I do not doubt that;
— լերուք յիս, rely, reckon on me;
ոչ էր — յերեւելիսս, he had not placed his hopes in wordily things.

Etymologies (1)

• «ապահով, վրան հաւատ ունե-ցած, համարձակ, աներկիւղ» ՍԳր. Եւս. քր. որից վստահութիւն ՍԳր. Ոսկ. փիլիպ. վրո-տահանալ ՍԳր. վստահել Ոսկ. լհ, ա. 36 և Փիլիպ. վստահապէս Նար. բարեվստահու-թիւն Կիւրղ. ես. անվստահ Փարպ. վստահի «անշուշտ, ապահովապէս, իրօք» (չունի ԱԲ Անսիզք 65. նոր բառեր են՝ անձնավստաճ, ինքնավստահ, անվստահելի, վստահելի, վստահօրէն, անվստահաբար են։


Օդ, ոյ, ի

s.

air;
weather;
wind, light wind, breeze;
shoe, boot, half-boot;
կանացի օդք, lady's boot;
պարղ, անոյշ or քաղցրասիւք, բարեխառն, հանդարտ, գեղեցիկ, լապ, զով, ծծելի օդ, serene, mild, temperate, calm, fine, good, cool, breathable air or weather;
ցուրտ, չոր, փոփոխական, անհաստատ, վատ, վնասակար, վատառողջ, ժանտ, ապականեալ, խոնաւ, ամպամած, մրըրկայոյզ օդ, cold, dry, changeable, inconstant, bad weather;
deadly or deleterious, unwholesome, infectious, corrupt or foul air or atmosphere;
damp, overcast or cloudy, tempestuous or stormy weather;
կածք օդոյ, the injuries of the weather;
յօդս, ընդ օդս, in vain, vainly, sillily;
at venture or random;
բանք, խորհուրքդ ընդ օդս, idle talk, silly words, empty discourse, vain, extravagant designs, castles in the air;
ընդ օդս խօսել, հարկանել, to talk idly, to beat the wind, to talk to the winds;
— առնուլ, to air oneself, to take an airing or walk;
— փոխել, to have a change of air, to go abroad, to go into the country;
թօնուտ են օդք, we shall have rain;
խաղաղին, պարղին օդք, it is getting fair again, it is clearing up;
cf. Հողմ.

Etymologies (1)

• Klaproth, As. polygl. 103 վօգուլ. át, uat և պրս. bād «քամի» (որ իրօք վերի արմատին է պատկանում)։ ՆՀԲ պրս. եէդ (I)։ Wmndisch. 11 սանս. vata «քամի»։ Gosche 22 համառոտու-ած yad կամ bad ձևից. հմմտ. պրս. bād, սանս. և զնդ. vāta «քամի», փը-ռիւգ. βεδὸ, βέδν «օդ կամ ջուր»։ Bot-tich. ZDMG 1850, 364 և Arica 32, 12 սանտ. vāta, պրս. bād, օսս. ōād. wad։ Նոյնը նաև Lag. Urgesch. 144, Muller


Գոմէզ, գոմիզոյ

Etymologies (1)

• , ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։


Արդ, ուց

Etymologies (1)

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։


Նա

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ. նախորդի հետ պատ-կանում է հնխ. no-«այն» դերանուանական արմատին, որ ուրիշ լեզուների մէջ էլ այս-պիսի զանազան նշանակութիւններ ստացած է. հմմտ. լտ. enim «քանզի, որովհետև, այ-նինքն», ne, nae «արդարև, իրօք», nem--pe «այնու ամենայնիւ, ընաեանառառ» nam «որովհետև, այսինքն», օսկ. inim «և», ում. բըր. eine «և», enem «յայնժամ», յն. νή, ναί «հաստատական մասնիկ» (նյն. «այո՛»). սանս. anā «որովհետև, արդարև», nánā «զանազան եղանակով», na «իսկոյն», լիթ. nei «իսկոյն», հսլ. neže, nego «հենց», հբգ. na «բացասական հարցականի մասնիև» ևն (Pokorny 2, 336, Boisacq 655 ևն)։