Definitions containing the research այր : 6515 results

Փոխանցեմ, եցի

va. vn.

to transmit, to hand down;
to be converted, turned, changed or transformed;
cf. Փոխանագիր.

· Calfa

NBHL (1)

Սակայն պահել հայրն իմ ջանաց, զազգս եւ զերկիր յիս փոխանցեաց. (Հեթում ոտ.։)


Փոխառու, աց

s.

borrower.

· Calfa

NBHL (1)

Եղիցի. . . փոխատուն իբրեւ զփոխառուն։ Փոխատուի եւ փոխառուի ի մի վայր հասելոց. (Ես. ՟Ի՟Դ. 2։ Առակ. ՟Ի՟Թ. 13։)


Փոխարկութիւն, ութեան

s.

cf. Փոխարկումն.

· Calfa

NBHL (1)

Ի ջուր արկեալ հող ինչ՝ ի վայր նստի. ո՛չ է այս փոխարկութիւն, այլ տարորոշումն խառնեցելոց. (Ճ. ՟Գ.։ Նիւս. բն.։)


Փոկակապ

adj.

bound with thongs.

· Calfa

NBHL (1)

Զթուրն՝ որ կայր մերձ առ իւր՝փոկոկոպս արարեալ պնդագոյնս (զի մի ելցէ ի պատենից). (Ուռհ.։)


Փոկաձեւութիւն, ութեան

s.

art or calling of a cordwainer, saddler or harness-maker.

· Calfa

NBHL (1)

Ունէր արհեստ փոկաձեւութեան։ Վասն կօշկակարին ողորմութեան. այր մի անբիծ ունէր արհեստ փոկաձեւութեան. (ՃՃ.։ Լմբ. գր. պապ.։)


Փող, ոց

s. fig. bot.

trumpet, horn;
apostle;
tube, pipe;
conduit, canal;
reed;
asper, mite, sou, halfpenny;
money;
— ականջաց, ear-trumpet;
ձայնատար —, speaking-trumpet;
հնչիւն —ոյ, blast of trumpet;
ի ձայն —ոյ, by sound of trumpet;
— հարկանել, հնչեցուցանել, to trumpet, to sound the trumpet, to wind or blow the horn, to play on the horn;
— երգեհոնի, organ-pipe;
— ծխաքարշի, shank of a tobacco-pipe;
— գրչի, barrel;
— հրազինուց, gun-barrel;
— կապարեայ, lead-pipe, conduit-pipe;
cf. Խողովակ;
cf. Եղէգն;
հովուի —, water-plantain, alisma.

· Calfa

NBHL (3)

Նախատանաց ջրով տանջեալ, ՟Ը վայրարկուն փողով հոսեալ (այն է ծակ ձագառի ). (Շ. բարձր. եւ Շ. վիպ.։)

Կինն այրի երկու փողովն յաղթեաց մեծատանցն. (Ոսկիփոր.։)

Եւ ծայրակտուր փողոց օդին՝ յոգիս բուրեա զհոտ անմահին. (Յիսուս որդի.։)


Փող, ից

s.

throat;
neck;
street;
corridor, lobby, passage, gallery;
— սրուակի, neck or gullet of a bottle;
ունել զոք զ—ից, to seize or take one by the throat, to arrest.

· Calfa

NBHL (3)

Նախատանաց ջրով տանջեալ, ՟Ը վայրարկուն փողով հոսեալ (այն է ծակ ձագառի ). (Շ. բարձր. եւ Շ. վիպ.։)

Կինն այրի երկու փողովն յաղթեաց մեծատանցն. (Ոսկիփոր.։)

Եւ ծայրակտուր փողոց օդին՝ յոգիս բուրեա զհոտ անմահին. (Յիսուս որդի.։)


Փողար, աց

s.

minstrel;
cf. Փողահար.

· Calfa

NBHL (1)

αὑλητής, αὑλών, σαλπιστής tubicen, tibicen. որպէս Փողհար, կամ փողայր. տ. ՓՈՂՈՀԱՐ.


Փողեմ, եցի

va. vn.

to trumpet, to announce with the trumpet, to sound the horn, to intimate or warn by sound of a trumpet;
to cause to march on to the sound of the trumpet;
cf. Հորդան տամ.

· Calfa

NBHL (3)

Ի ձայն քաղցրիկ փողէր կանանցն յարեաւ խաչեալն տէր Յիսուս։ Փողէր խնկաբերիցն ասելով, ձեզ աւետիք, Քրիստոս յարեաւ։ Փողելով փողէր սրովբէն, էմմանուէլ ծնեալ՝ մարդարէանայր. (Շ. տաղ.։)

Զամենայն զայր պատերազմօղ զկնի նորա փողեսցեն. յն. եկեսցեն ամենեքեան ի պատերազմ։

Փողին ներհիւսին յաւելին բազմատիպ պատուածք ի թելս բանի։ Ծիրանի բեհեզ փողեալ ի ծայրս փողին. (Նար. մծբ.։ Մագ. ՟Լ՟Ե։)


Փողոց, աց

s.

street;
մանր —, narrow-street, alley;
—ք վաճառաց, mercery, mercer's shops;
—ք գնացից ջրոյ, water-pipe, water-conduit;
ի —ի, in the open street;
— տալ, կտրել, կազմել, թողուլ, to open a way, to fray a way, to cut a road through the enemy.

· Calfa

NBHL (1)

Ոսկի փողոց կայր ի վըզին, եւ բաց ի բաց էր իւր ագին. (սիրամարգն. ) (Շ. առակ.։)


Փողոցամէջ

s.

middle of a street.

· Calfa

NBHL (1)

որ եւ ՄԷՋԱՓՈՂՈՑ. Միջավայրք փողոցի. պողոտայ. հրապարակ.


Փոյթ, փութոյ, փութի, փութով

s. adj. adv.

care, solicitude, study, attention, entreaty;
diligence, promptitude, activity, celerity, hast, hurry;
active, diligent, careful, prompt, vigilant, assiduous;
— պնդութեան, eagerness, assiduity, interest, care;
—, ընդ —, — ընդ —, — —, — ի փութոյ, diligently, soon, promptly, hastily;
փութոյ պնդութեամբ, eagerly, carefully, earnestly, ardently, passionately;
— առնել, ունել, դնել, — ի մէջ առնուլ, — յանձին ունել, to be or zealous about, to apply oneself with diligence to, to take to heart, to be warm about, to endeavour or strive to;
— տանել, to take care of, to care, to solicit, to watch;
— ի մէջ առեալ, seriously, earnestly;
մեզ չէ —, that is no matter to us, what is that to us ?
;
չէ —, չէ ինչ —, no matter, never mind, it is nothing;
ոչ զի զաղքատաց ինչ — էր նմա, not that he cared for the poor;
— մեծ էր նորա այսմ, he took great care of that;
ոչ — ինչ առնեմ, I don't c are, it is no matter to me;
ամենայն — նոցա, all their care, effort or thought;
զի՞ — է, what does that matter ? what does it signify ? what of that ?
զի՞ — է քեզ, what is that to you ? what does it matter to you ?
զի՞ — է ինձ, what does it concern me ? what does it matter to me ? nonsense !
— ինչ չառնէր, he did not take it into account, he took no heed of it;
չէ — ինձ, it is no matter to me, it is all the same to me, I don't care about it, I am indifferent about it;
չառնեն ինչ — զիմեքէ, they care for nothing;
վաղ ընդ փոյթ, cf. Վաղ.

· Calfa

NBHL (1)

Փոյթ ի փութոյ ճեպեալ երթայր վաղվաղակի. (Եփր. թագ.։)


Փոշետեսակ

adj.

like dust, powdery;
very small, thin, light.

· Calfa

NBHL (1)

(Մեղուին է ) ո՛չ զբաւանդակն հաւաքել ծաղիկս, այլ զմանրագոյնսն եւ զփոշէտեսակսն ի կրկնուածս ոտիցն ընդունելով։ Զօրէն մեղուի ի բոլորն վարդից եւ ի ծաղկանց զփոշետեսական եւ զանուշահոտսն ի մի վայր հաւաքեալ։ Զփոշետեսակսն զօրէն գործասէր մեղուի ամբարեաց։ Սովորութիւն է մեղուաց զփոշետեսակսն՝ ծաղիկ ժողովել. (Առ որս. ՟Դ։ Մագ. ՟Ա. ՟ԻԷ. ՟ԾԷ։)


Փոշի, շւոյ, շեաց

s.

dust;
— or — հրացան, gun-powder, powder;
— կաղնւոյ, tan, oak-bark;
— շաքարի, powder-sugar;
— իւղեփեցաց, sweet-powder;
— հերաց, hair-powder;
տուփ փոշւոյ հերաց, powder-box;
ամպ փոշւոյ, a cloud or whirlwind of dust;
դնել ինչ ի —, ի — դարձուցանել, to powder, to grind to dust, to reduce to powder, to pulverize;
լնուլ փոշւով, to cover or sprinkle with dust;
ի — դառնալ, to be reduced to powder, to be pulverized;
to crumble into dust, to moulder away;
— յարուցանել, to raise a dust;
ընդ — թաւալիլ, to roll in the dust;
թօթափել զ—, to dust, to beat the dust out of, to shake off the dust, to free from dust;
— դէզադէզ ամբառնայր յամպս հասանէր, a thick cloud of dust rose up to the skies;
— ամպաձեւ մրրկեալ դիզացեալ ծածկէ զերկին, a cloud of dust arose and obscured the heavens;
cf. Մանրամաղ;
cf. Վառօդ;
cf. Ջաղացք.

· Calfa


Փոր, ոյ, ի

s. adj. mar.

belly, abdomen, paunch;
womb, bowels, entrails;
concavity, cavity, hollow;
side, part;
hollow, empty, void;
— անօթոց, capacity of vases;
— նաւի, keel, ship's bottom, careen;
— սեխի, seed-pulp of melon.

· Calfa

NBHL (2)

Խարչչեցաւ փոր իմ ի լալոյ. զախտակցութիւնն ասէ (յովբ). զի զմայրն ի սէր եւ ի մեր խնայումն ախտակցութիւն. (Վանակ. յոբ.։)

γαστήρ venter, uterus ἕγκατον, -τα intestunum viscera τὰ ἑντός interiora. Միջավայր մարմնոյ կենդանեաց ի լանջաց եւ ի վայր՝ ընդունարան փորոտեաց. որովայն. արգանդ. եւ Ընդերք, ախոնդանք, սիրտ.


Փոր, ոյ

zool.

cf. Բուռ;
cf. Պոր;
sea-scorpion, father-lasher, scorpaena;

· Calfa

NBHL (2)

Խարչչեցաւ փոր իմ ի լալոյ. զախտակցութիւնն ասէ (յովբ). զի զմայրն ի սէր եւ ի մեր խնայումն ախտակցութիւն. (Վանակ. յոբ.։)

γαστήρ venter, uterus ἕγκατον, -τα intestunum viscera τὰ ἑντός interiora. Միջավայր մարմնոյ կենդանեաց ի լանջաց եւ ի վայր՝ ընդունարան փորոտեաց. որովայն. արգանդ. եւ Ընդերք, ախոնդանք, սիրտ.


Փորագրեմ, եցի

va.

to engrave, to grave;
— ժանտաջրով, to etch.

· Calfa

NBHL (1)

Իբրու տասն են, բաշխեաց յերկուս հնդեակս. զորս յերկուս արձանս (քարեղէն տախտակաց ) փորագրեաց։ Նստելով ի լերինն՝ ոչ փորագրէր տախտակս քարեղէնս, եւ տայր նոցա՝ որպէս երբեմն մովսէսի ի լերինն սինայ. (Փիլ. ՟ժ. բան.։ Սարգ. ՟բ. յհ.։)


Փորանկեալ

adj.

without seam.

· Calfa

NBHL (1)

ՓՈՐԱՆԿԱԾ ՓՈՐԱՆԿԵԱԼ. ὐφαντός contextus, textus, textilis, inconsutus. (որում հակադրի Փոր ի բաց. ) Ասի զհանդերձէ, որ է անկուածոյ, եւ ի վերայ փորոյն առանց ճեղքուծածոյ. վերուստ ի վայր հիւսեալ. որպիսի էր անկար պատմուճանն Յիսուսի. միակտուր հուսած հագուստ.


Փորացուցանեմ, ուցի

sv.

to bend forward.

· Calfa

NBHL (1)

Գնեաց կտաւս ասուեայ. եդեալ ի ներքոյ իւր՝ նստաւ ի վերայ նորա. եւ ոմն մի կամէր դողանալ զասուին, եւ սպասէր յետուստ. եւ ծերոյն իմացեալ՝ փորացոյցլ զինքն, որպէս թէ ի կողմն առն՝ որում տայր զդրամն, եւ առեալ դողն գնաց. (Վրք. հց. ձ. հին.) (ի նորս եւ ի տպ. Կորացաւ)։


Փորեմ, եցի

va.

to dig, to hollow, to ditch, to excavate, to hollow out;
to sap, to undermine;
to engrave, to notch, to jag;
— զաչս, to tear out the eyes.

· Calfa

NBHL (1)

Փորեցին զաչս հասանայ։ Աչօք փորելովք երթայր ի բաբիլոն. (Արծր. ՟Է. 2։ Նչ. եզեկ.։)


Փորձ, ոյ, ի

s. adj. adv.

trial, test, proof, attempt;
specimen, sample;
experience, proof;
endeavour, undertaking, enterprise, expedient;
trial, adversity, misfortune;
temptation;
probation;
experienced, expert, practised;
approved, tried, pure;
ի —ոյ, by or from experience;
խիստ — ,a hard trial;
բազմամեայ —, experience;
բնագիտական —, physical experiment;
—ով ուսեալ, taught by experience;
լինել —, to be experienced, versed, exercised;
զ— առնու րձել, ի — մտանել, to experience, to make an experiment of, to attempt, to make attempts, to try, to assay, to prove, to experiment;
ի — արկանել, to put to the trial or test, to torture;
— փորձել վերստին, to renew an attempt, to make a new effort;
ի վերջին — մատուցանել զիմն, to put to the final proof;
ի մահու — գալ, to prove death, voluntarily to encounter death;
հայաստան նախ զ— առ զօրութեան նորա, Armenia was the first to feel his strength;
ընդ նոր — հանդ իսի էանց նա, he was put to a new trial;
մատեաւ եւ յարդարսն — մահու, even the righteous were in mortal danger;
գիտելով զ— առն, well knowing what a man he is;
զգանից զ— առ, he was beaten;
— է, he is experienced, he has much practice;
— արծաթոյ եւ ոսկւոյ ի բովս, gold and silver are tried in the furnace;
cf. Զէն.

· Calfa

NBHL (1)

Որ զայլոց առն փորձ առեալ է. այն է՝ գիտել զայր. կամ ամուսնանալ. (Փիլ. քհ.։)


Փորձանք, նաց

s.

temptation;
evil, tribulation, misfortune, disaster, mischance;
cf. Փորձան.

· Calfa

NBHL (1)

Զփորձանսն՝ որ ի մարմնի իմում էին։ Երանեալ է այր՝ որ համբերիցէ փորձանաց։ Զոր ինչ արար տէր ընդ ամենայն եգիպտացիսն՝ զփորձանս մեծամեծս. (Գղ. ՟Դ. 13։ Յկ. ՟Ա. 12։ Օր. ՟Բ. 19։)


Փորձիչ, չի, չաց

cf. Փորձող.

· Calfa

NBHL (1)

Փորձութիւն ի վերայ ածէ փորձողին։ Փորձողին խաբէութեան մարտ։ Յո՛ր վայր կամք փորձողին ախորժէին լինել. անդր հասանէր. (Ածաբ. կիպր.։ Շար.։ Շ. մտթ.։)


Փորձող

s.

trier;
tempter;
assayer;
cf. Հէն.

· Calfa

NBHL (1)

Փորձութիւն ի վերայ ածէ փորձողին։ Փորձողին խաբէութեան մարտ։ Յո՛ր վայր կամք փորձողին ախորժէին լինել. անդր հասանէր. (Ածաբ. կիպր.։ Շար.։ Շ. մտթ.։)


Փորոտի, տւոյ, տնաց

cf. Փորոտիք.

· Calfa

NBHL (1)

Զգլուխ փորոտովն հանդերձ կերիջիք։ Ամենայն փորոտեօքն։ Ի ցաւս եւ ի հարուածս փորոտեացն։ Մեռանի յորս՝ (կամ յորսի ) նետի ուրուք դիպեալ փորոտեացն։ Վէր ընկալեալ ի փորոտիսն (կամ ի փորոտին )։ Արիոս խառն ընդ գարշելիսն ի վայր զփորոտին վայթեալ՝ սատակէր. (Կոչ. ՟Ժ՟Բ։ Յճխ. ՟Ի։ Խոր. ՟Բ. 33։ ՟Գ. 17։ Յհ. կթ.։)


Փորուած, ոց

s.

hollow, cavity, excavation;
notch, score, hole;
— խելաց, the ventricles or cavity of the brain.

· Calfa

NBHL (1)

Դիմել ջուրց գետոյն ի փորուածն յմպելեաց պատրաստութիւն։ Բաժանեաց ի մէջ ջրոց եւ ջուրց առ ի յինքեան փորուածի.. . ընդփորուածս տանց։ Փոքր ինչ փորուած այրի։ Փորուածք երկրի։ Յայս սեղանոյս փորուածէս ասէ. (Խոր. ՟Բ. 36։ Անան. եկեղ.։ Յհ. կն։ Վեցօր. ՟Դ։ Նչ. եզեկ.։)


Փութանակի

cf. Փութապէս.

· Calfa

NBHL (1)

Փութանակի չուէր խաղայր։ Փութանակի դարձեալ գայր. (Եւս. քր. ՟Ա։ Խոր. ՟Բ. 41։)


Տապակ, աց

s.

frying-pan;
cf. Վահանակ.

· Calfa

NBHL (2)

Զոհ ի տապակէ՝ նաշիհ զանգեալ իւրով։ Ի կասկարայս կամ ի տապակի։ Եփեաց զբլիթսն, եւ առ զտապակն, եւ թափեաց առաջի նորա։ Տապակ երկաթի։ Ջեռուցեալ տապակսեւ կառսայս։ Ճենճերն ի տապակէ անտի ելեալ դիզացեալ ծառանայր.եւ այլն։

Հանել յերկաթեղէն տապակ։ Տապակս եւ հուր ի մէջ բերէին։ Տապակ հրացուցանել։ Տարածեաց զինքն ի վերայ հրացեալ տապակին։ Սուրբ վկայուհին կայր ի վերայ եռանդան տապակին. (Խոր. ՟Բ. 12։ Եւս. պտմ. ՟Ը. 5։ ՃՃ.։)


Տապակ

cf. Վահանակ.

· Calfa

NBHL (2)

Զոհ ի տապակէ՝ նաշիհ զանգեալ իւրով։ Ի կասկարայս կամ ի տապակի։ Եփեաց զբլիթսն, եւ առ զտապակն, եւ թափեաց առաջի նորա։ Տապակ երկաթի։ Ջեռուցեալ տապակսեւ կառսայս։ Ճենճերն ի տապակէ անտի ելեալ դիզացեալ ծառանայր.եւ այլն։

Հանել յերկաթեղէն տապակ։ Տապակս եւ հուր ի մէջ բերէին։ Տապակ հրացուցանել։ Տարածեաց զինքն ի վերայ հրացեալ տապակին։ Սուրբ վկայուհին կայր ի վերայ եռանդան տապակին. (Խոր. ՟Բ. 12։ Եւս. պտմ. ՟Ը. 5։ ՃՃ.։)


Տապակեմ, եցի

va.

to fry, to fricassee.

· Calfa

NBHL (1)

ἁποτηγανίζω rigo in sartagine. Խորովել ի տապակի. տոչորել. այրել. տապկել. թավա էթմէք.


Տապայեղց

cf. Տապագին.

· Calfa

NBHL (1)

Զարեգակնակէզ եւ զտապայեղց խորշակագնաց վայրս. (Պիտ.։)


Տապան, աց

s.

large box or trunk;
Noah's ark;
coffin, bier;
tomb, sarcophagus, sepulchre, urn.

· Calfa

NBHL (1)

Զմարմին երանեալ հայրապետին փոխեցին ի հանգիստ՝ եդեալ ի տապանի։ Եւ յետ մահուն կենդանութիւն՝ ետուն ոսկերքն (եղիսէի) ի տապանին։ Բացեալ զտապանն ամենօրհնեալ, եւ զբաղձալին իւր ոչ գտեալ. (Ղեւոնդ.։ Յիսուս որդի.։ Շար.։)


Տապանակ, աց

s.

chest, box, coffer, small trunk;
poor's box;
tabernacle;
cf. Ուխտ;
— պրտուեայ, ark of bulrushes.

· Calfa

NBHL (1)

Ա՛ռ մայրն նորա տապանակ պրտուեայ, եւ ծփեաց զնա։ Տեսեալ զտապանակն ի խաղի անդ. (Ել. ՟Գ. 2. 5։)


Տապանաձեւ

adj.

coffer-shaped.

· Calfa

NBHL (1)

Ի վերայ արծաթապատ կազմածին, որ տապանաձեւ յօրինեալ կայր. (Ճ. ՟Ա.։)


Տապանամ, ացայ

vn.

to grow warm, to be excessively hot, to be burnt, scorched;
to be in a fever.

· Calfa

NBHL (1)

Ճառագայթիւք տապանայր ծովն սառնապատ լճիւն։ Ի տօթոյ տապանայ, եւ ի ցրտոյ բրտանայ։ Թէ տապացեալ ոք կարօտեսցի զովանալոյ. (Շար.։ Մանդ. ՟Ը։ Փարպ.։)


Տապար, աց

s.

hatchet, axe;
դնել զ— առ արմին, to lay the axe to the tree.

· Calfa

NBHL (2)

Հանից ի վերայ սատակիչս, զայր եւ զտապար իւր. (Երեմ. ՟Ի՟Բ. 7։)

ՏԱՊԱՐ. πέλυξ, πέλεκυς (լծ. վաղակ) securis bipennis. Զինուորական գործի տապարաձեւ՝ միսայրի կամ երկսայրի. սակր.


Տապացուցանեմ, ուցի

va.

to warm, to heat, to overheat, to burn.

· Calfa


Տապեղ, ի

s.

play-ground;
back-gammon-table.

· Calfa

NBHL (1)

ՏԱՊԵՂ որ եւ ՏԱՊԱԼԻ. (լծ. լտ. դապուլա) tabula, tabella. ուստի յն. τάβλα թ. թավու եւ տապաղա. Տախտակ. տափարակ եւ հարթ վայր.


Տառաղան, ի, աց

s.

basket, hamper.

· Calfa

NBHL (1)

Երկրագործքն ի վայրէ զանուշահոտ ծաղիկս ժողովեալ, եւ ի տառաղանս (կամ ի տառաղանդս) եդեալ՝ մատուցանեն տերանց իւրեանց. (Պրպմ. ՟Լ։ ( ի լս. հյ. սկուտեղս)։)


Տառապեալ

adj.

loaded with misfortunes, with trouble, poor, pitiable, unhappy, miserable.

· Calfa

NBHL (1)

Զայն տառապեալս մահապարտ արարին։ Այր մի տառապեալ եմ ես։ Եւ ես այր տառապեալ եմ, ոչ փառաւոր։ Իշխանութիւն մի տառապեալ քան զամենայն իշխանութիւնս։ Այրին այն տառապեալ (յն. աղքատ). եւ այլն։ Զթագաւորաց եւ զտառապելոց մի միտս առնէ. (յն. որբոց) (՟Ա. Եզր. ՟Գ. 19։)


Տասանորդութիւն, ութեան

s.

decimation, tithing.

· Calfa

NBHL (1)

Ի յաղթողէն ծանօթանայր պատուասիրական փոխանորդութեամբ տասանորդութիւն. (Պիտ.։)


Տասնաղի, ղւոյ

adj. s.

ten-stringed;
decachord, lyre, harp.

· Calfa

NBHL (1)

Այսօր դաւիթ հայրն քո յօրինեսցէ զլարս տասնաղւոյն իւրոյ. (Եփր. ի ծն. քրիստոսի.։)


Տասնայարկ

adj.

ten-storied.

· Calfa

NBHL (1)

Կայր աշտարակ տասնայարկ. (յն. δωδεκάστεγος . երկոտասանայարկ) (Պտմ. աղեքս.։)


Տասնապատիկ

cf. Տասնպատիկ.

· Calfa

NBHL (1)

cf. ՏԱՍՆՊԱՏԻԿ։ Վրք. հց. ձ։ Հողն միապատիկ, ջուրն տասնապատիկ (չափով) ... հուրն միապատիկ ծանր, օդն տասնապատիկ. (Մխ. այրիվ.։)


Տասնեակ, եկի

adj. s.

ten, half-a-score;
decade.

· Calfa

NBHL (1)

Հրաշակերտեաց զհրեշտակս տասնեակ դասուք. (Մխ. այրիվ.։)


Տատանումն, ման

s.

jogging, jostling, staggering, shaking, tottering, vacillating, trembling.

· Calfa

NBHL (2)

Երկիրն ի ներքուստ՝ կայր յերերի տատանման. (Եղիշ. միանձն.։)

Կալաւ զնոսա սարսուռ տատանման։ Կայր երերմամբ եւ տատանմամբ։ Դրդուեալ էր մարդկութիւնս եւ անհաստատ յերր եւ ի տատանումն։ Աղէտ տարակուսանաց տատանման. (Մծբ. ՟Ժ՟Է։ Բրսղ. մրկ.։ Լմբ. սղ.։ Մագ. ՟Լ՟Գ։)


Տատասկ, աց

s. bot. star-thistle;
caltrop;
— երկաթի, iron-thistle, instrument of torture.

· Calfa

NBHL (2)

Բերին տատասկ երկաթի։ Ի վերայ պարզեալ տատասկաց սրեալ սայրից. (Ագաթ.։ Շ. տաղ լս.։)

τρίβολος tribulus. Փուշ դժնդակ՝ քերիչ մորթոյ. եբր. տարտար. (յն. դրի՛վօլօս. որ թարգմանի ի մեզ եւ Քերանք) ըստ ոմանց՝ երեքսայրի համարեալ. խարխալք


Տատրակ, աց

s. bot.

turtle-dove;
ձագ —ի, young -;
— վուվուս արձակէ —, the coos;
eryngo, sea-holly.

· Calfa

NBHL (1)

Քաղցրախօս է տատրակ ի հաւս վայրենիս. (Տօնակ.։)


Տար

adj.

far off, distant, remote;
— աշխարհ հատանել or հարկանել, երթալ ի — աշխարհ, ի — աշխարհս ընթանալ, անցանել, to travel abroad;
ի — աշխարհէ գալ, to return from abroad.

· Calfa

NBHL (1)

Ի տար աշխարհս ուրեմն երթեալ էր։ Ի տար աշխարհս ընթանայր։ Ի տար աշխարհս անցանէին. (Եւս. քր. ՟Ա։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ։ Մանդ.։)


Տարաբաժանիմ, եցայ

vn.

to start from, to remove, to expatriate oneself.

· Calfa

NBHL (1)

Սա յորժամ տարբաժանիւր ի հայրենեացն. (Նար. խչ.։)