Definitions containing the research լի : 10000 Results

Ուրեմն

conj. adv. prep. adj.

then, consequently;
some where, in some place;
about, near;
some, certain;
աստ —, here;
անագան —, too late, in the end, at last, after much time, finally;
վաղ —, already, before;
վերագոյն —, above;
before;
զքառասնամենիւք — էր, he was about forty years old.

· Calfa

NBHL (1)

Ասէ ուրեմն քրիստոս, հա՛յր փառաւորեա՛ զորդի քո։ Ասէ ուրեմն դաւիթ։ Ասէ ուրեմն դարձեալ երանելին յովհաննէս։ Սաղմոսէ ուրեմն եւ երանելին դաւիթ. (Կիւրղ. գանձ.։)


Ուրկանամ, ացայ

vn.

to have the elephantiasis.

· Calfa

NBHL (1)

ՈՒՐԿԱՆԱՄ գրի եւ ՈՒՐՈՒԿԱՆԱԼ. Ուրուկ լինել. բորոտիլ.


Ուրկոտ, աց

adj. s.

leprous, lazar-like;
lazar.

· Calfa

NBHL (1)

Կոյր, կամ այսահար, կամ ուրկոտ։ Ի յուրկոտս յաղագս վիրացն լինի. (եւ անդ վէր ոչ է. Մխ. դտ.։)


Ուրկոտութիւն, ութեան

s.

cf. Ուրկութիւն.

· Calfa

NBHL (2)

Եթէ լիցի ուրկոտութիւն կամ բորոտութիւն։ Ախտ ուրկոտութեան։ Ախտանալ ուրկութեամբ եւ կամ բորոտութեամբ. (Մխ. դտ.։)

Եմուտ յանդրիանոս ախտ ուրկութեան։ Ի գարշելի ցաւս անկանի՝ յուրկութիւն եւ ի բորոտութիւն։ Պատահէ նմա ցաւ ուրկութեան. (Խոր. ՟Բ. 57։ Ճ. ՟Գ.։ Վրդն. պտմ.։)


Ուրկութիւն, ութեան

s.

leprosy;
elephantiasis;
venereal disease.

· Calfa

NBHL (2)

Եթէ լիցի ուրկոտութիւն կամ բորոտութիւն։ Ախտ ուրկոտութեան։ Ախտանալ ուրկութեամբ եւ կամ բորոտութեամբ. (Մխ. դտ.։)

Եմուտ յանդրիանոս ախտ ուրկութեան։ Ի գարշելի ցաւս անկանի՝ յուրկութիւն եւ ի բորոտութիւն։ Պատահէ նմա ցաւ ուրկութեան. (Խոր. ՟Բ. 57։ Ճ. ՟Գ.։ Վրդն. պտմ.։)


Ուրոյն

adv. prep. adj.

separately, apart, aside, privately, severally;
without, except, excepting, save;
separate, different, distinct;
peculiar, particular, private, own, special, individual, proper;
— —, separately, distinctly.

· Calfa

NBHL (1)

Զոմն մարդն ծանօթագո՛յն բացատրեսցէ՝ մարդ բացատրելով, քան թէ կենդանի. քանզի սա առաւե՛լ ուրոյն ուրումն մարդոյ, իսկ նա հասարակագոյն։ Ոչ է այս ուրոյն գոյացութեանն, այլեւ այլոցն։ Քանոյն մանաւանդ եղիցի ուրոյն յատուկ՝ զոյգ եւ անզոյգ ասիլ։ Ուրոյն յատուկ լիցի որակութեան՝ նմանն եւ աննման ասիլ ըստ ինքեան. (Արիստ. ստորոգ.։)


Ուրուական, ի, աց

adj. s.

fantastic, imaginary, visionary, false, apparent, chimerical;
shadow, image, phantom, spectre;
idol, image;
rough-draught, sketch;
—ք, manes, shades, apparitions, ghosts, visions;
—ք մարդկան, statue, likeness;
— պղծութիւն, nocturnal pollution.

· Calfa

NBHL (4)

Գոյ զմտաւ ածել զայժմու զերեւեալսդ ոչ գոլ ճշմարտութիւն, այլ՝ ճշմարտութեան ուրուական։ Ոչ ինչ աւելի քան զհայելի եւ զառակս դնէ ... ի փոքունս յուրուականն. (Առ որս. ՟Բ. ՟Է։)

Զգալիքս ամենայն ուրուականք են իմանալեացն։ Պատկեր են ուրուականքս՝ աննիւթիցն։ Զփրկութիւն նոցին նախաճառեալ նշանակէր ուրուականօք առակաց. (Լմբ. յայտն. եւ Լմբ. պտրգ.։)

Ա՛յլ է կերպարանն եթովպացւոյ, եւ ա՛յլ ուրուականն. (Կլիմաք.։)

Դից իմն, եւ այլոց ոմանց դիւցազանց, եւ առ այնու՝ ուրուականաց, եւ մահկանացուաց այլոց թագաւորաց։ Ուրուականաց եւ դիւցազանց թագաւորութիւնն։ Զոր եգիպտացիքն պատմեն լինել դիցն եւ դիւցազանց եւ ուրուականացն՝ ամս սմզ. (Եւս. քր. ՟Ա։)


Ուրուաձայն

adj.

insignificant, vain, idle, false.

· Calfa

NBHL (1)

ՈՒՐՈՒԱՁԱՅՆ ՀՆՉՈՒՄՆ. Պատիր եւ հեթանոսական ձայնարձակութիւն դիցամոլից.


Ոփռանտ

s.

offering.

· Calfa

NBHL (1)

Յետ այսր բերեն զընծայսն (յընծայարանէ ի խորանն), եւ լինի՝ ոֆրանթն. (Մաշտ. կիլիկ.։)


Ոքոզ, ի

s.

thistle.

· Calfa

NBHL (2)

cf. ԱԿՔԱՆ. որ եւ ԵԿՔԱՆ. յն. աքան, աքխուխ. որպէս եբր. խօխա. (գուցէ գրելի եւ ի հյ. Ոքող)

Ոքոզն՝ որ ի լիբանան է, յղեաց առ մայրսն լիբանանու ... եւ ահա անցին գազանք անապատին լիբանանու, եւ եկեալ կոխեցին՝ զամենայն զեկքան. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Ե. 18։)


Չ (tcha)

s.

the twenty fifth letter of the alphabet, and the nineteenth of the consonants;
seven hundred, seven hundredth.

· Calfa

NBHL (4)

Ի խորհուրդ տառիս նուագէ հոգելից քերթողն մեր՝ յուսումն մանկանց.

Չերդնուլ ... չբամբասել ... չըչարակնել, եւ չցանկալ մարմնոց, չլինել որովայնապարար, չարբենալ. (Ոսկ. մտթ.։)

Որ միշտ լուեալ՝ անտես լինին, քանզի չունիմ ականջ ներքին. (Յիսուս որդի.։)

Ոչ միայն զքահանայութիւնն չառ, այլեւ ի թագաւորութենէ անտի եւս անկաւ բորոտութեամբ։ Չհաւանականն իսկ անհաւատիցն առաւել հաստատեսցի ի միտս։ Որք յանցաւորս որպէս ի չանցաւորս յուսայցեն։ Յորժամ հասանէ դեւն ի մոլին, զչլուրս եւ զչլեալս տայ խօսել։ Արդարութիւն՝ ոչ միայն առ ընչիցն չագահելոյ, այլեւ որ այլով ախտիւք չախտանայցէ։ Արտաքին յունաց չիմաստուն իմաստունքն. (Ոսկ. ես.։)


Չակերտ

s. gr. mark of quotation, inverted commas.

· Calfa

NBHL (1)

Նշանագիծ իբրեւ զգլուխ բոլորագիր չայ տառի, որպէս կերտօղ զչայ. զոր վարեն գրիչք ի սկիզբն տողի կամ ի լուսանցս՝ ի նշանակ բնաբանի, կամ կոչելոյ զվկայութիւնս գրոց եւ հարց. որպէս եւ ի վերայ տառից եդելոց ի լուսանցս՝ առ ի կոչելի ներքս ի տողն, եւ ի վերայ տառից ինչ տողի՝ առ ի ցուցանել զաւելորդն գոլ նոցին կամ զպակասիլն յայլում օրինակի, եւ այլն։ Են եւ որ դնեն կրկին չակերտ կամ ստորակէտ, եւ կամ երիս միջակէտս, եւ այլն։ Այս բառ ի յիշատակարանս գրչաց յետին դարուց եւեթ գտանի։


Չահագին

cf. Չահաւոր.

· Calfa

NBHL (1)

μή φοβερός non timendus, vix formidabilis. Որ չէ ահագին ինչ կամ երկիւղալի.


Չանսացութիւն, ութեան

s.

cf. Չանսաւորութիւն.

· Calfa

NBHL (1)

Յարգելուլ զնա՝ չանսայր ... առ չանսաւորութեան անխոնարհելի մնացեալ. (Արծր. ՟Դ. 2։)


Չանսաւորութիւն, ութեան

s.

disobedience;
contumacy.

· Calfa

NBHL (1)

Յարգելուլ զնա՝ չանսայր ... առ չանսաւորութեան անխոնարհելի մնացեալ. (Արծր. ՟Դ. 2։)


Չաշմակեմ, եցի

va.

cf. Յանդիմանեմ.

· Calfa

NBHL (1)

ՉԱՇՄԱԿԵԼ. Կործանել զտեղին, եւ կարգել ի լուալիս. ճեմիշ (պ. շէմշէ ) կացուցանել.


Չաչ, ից

cf. Չաչեր.

· Calfa

NBHL (2)

ՉԱՉ եւ ՉԱՉԵՐ. Բառ ռմկ. որպէս Շառաւիղ կամ ոստ բեղուն հատեալ՝ անարմատ տնկելի ուրոյն.

Մազմզկով տնկելիք՝ խնձորի, նռնենի, եւ այլ այսպիսիք. եւ այնոքիկ՝ որ չաչից տնկվին՝ այսոքիկ են, այսինքն առանց քօքի տնկել, թրնջի, նումայի, թթենի, սերկեւելի, ձիթենի, այլ եւ այսպիսիքս։ Զբերուկ ճիւղն առնես չաչեր, եւ շուրջանակի փոսոյն շարես. (Վստկ.։)


Չարաբախտ

adj.

cf. Չարաբաստիկ.

· Calfa

NBHL (1)

Ըստ ժամանակին չարաբախտ (կամ չարաբաստ) զոք լինել, եւ բարեբախտիկ. (Իգն.։)


Չարաբար

adv. adj.

cf. Չարաչար;
cf. Չարաբարոյ.

· Calfa

NBHL (2)

Այսպիսի իրք գործէին, զի չարաբարքն պարտեալ յամօթ լիցին. (Ոսկ. գծ.։)

Չարաբար լինել ի պիղծ խորհուրդս, եւ երկնել զբարկութեան բանս։ Չարաբար լինին մարդիկ բազում անգամ յանխրատութենէ ... որ ոչ խրատի, եւ չար բարս ստանայ. (Լմբ. առակ.)


Չարաբարութիւն, ութեան

s.

ill-nature, wickedness, malignity, iniquity, malevolence;
immorality.

· Calfa

NBHL (3)

Զի ափիբերան լինիցի հրէիցն չարաբարութիւն. (Ոսկ. յհ. ստէպ։ եւ Նանայ.։)

Վասն չարաբարութեամբ ընդդէմ դառնալոյն իսրայէլի. (Կիւրղ. ի յովէլ.։)

Հետեւեալ լինի անիրաւութեանն՝ զրպարտութիւն, ամբարհաւաճութիւն, կեղծաւորեալ մարդասիրութիւն, չարաբարութիւն, եւ խորագիտութիւն. (Արիստ. առաք.։)


Չարաբեռնութիւն, ութեան

s.

insupportable yoke, unsufferable grievance.

· Calfa

NBHL (1)

Բեռն չար, ծանր եւ անտանելի.


Չարաբեր

adj.

bringing ill, disastrous, fatal.

· Calfa

NBHL (1)

Չարաբեր թիւնիւք ելից նա (սիմոն մոգն) զգահագլուխ քաղաքն հռոմայ. (Ճ. ՟Ը.։)


Չարագան

adj.

well or soundly thrashed, beaten unmercifully.

· Calfa

NBHL (1)

Գանալից չարագան (յն. մի բառ, գանեալ). (՟Բ. Մակ. ՟Գ. 38։)


Չարագլուխ

adj.

ill-contrived, malignant, spiteful, malevolent, worst of all;
— երիվար, untameable horse.

· Calfa

NBHL (1)

Ասէ ցսուրբն, չարագլուխ, եւ ամենայն կախարդութեամբք լի։ Ե՛րթ յետս չարագո՛ւխ վիշապ։ Ո՛վ չարագլուխ ծեր. (ՃՃ.։)


Չարագոյն

adj. adv.

very bad, worse;
more wicked;
of a bad colour;
cf. Չարաչար;
եւ որ —ն էր, and that which was most deplorable.

· Calfa

NBHL (3)

Է որ չարագոյն (է) քան զսատանայ։ Կամի՝ զի քան զինքն չարագոյնս արասցէ (զմարդիկ)։ Ի բարի մարդկանէ չարք լինին, եւ յետոյ ի չարագունից անտի կատարելագոյնք բարիք. (Եղիշ. ՟Բ։)

Փոխանակ ցանկալի տեսլեանն ... դառնայ եւ լինի չարագոյն՝ չարատեսիլ. (Մծբ. ՟Ժ՟Գ։)

ՉԱՐԱԳՈՅՆ. մ. Առաւել չար եւ անբերելի օրինակաւ. աւելի գէշ կերպով.


Չարագործ, աց

adj.

evil-doing, wicked, delinquent, criminal, rascally, nefarious, felonious.

· Calfa

NBHL (1)

Զարմանալի թուի եւ առաջի չարագործեաց առաքինութիւն, եւ արժանի գովելոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 23։)


Չարագործաբաշխ

s.

evil-star.

· Calfa

NBHL (2)

Ըստ անմիտ տեսութեան ախտարաց՝ Բաշխօղ զվիճակ չարագործ լինելոյ. այն է րոպէ չար՝ ըստ առասպելաց աստղահմայից.

Չարագործ լինելոց է ասեն, որ ծնանիցի ի փոխել միւսոյ եւս րոպէի. եւ դարձեալ՝ թէ սակաւիկ ինչ թիւրեսցի նոյն աստղ, զշարժումն եւ զդէմս իւր փոխէ ասէ չարագործաբաշխ րոպէ (կամ աստղ). (Շիր.։)


Չարագործեմ, եցի

va.

to do mischief, to work evil, to injure;
to frame plots or conspiracies, to conspire.

· Calfa

NBHL (1)

Չարագործ լինել, չարանալ.


Չարագործութիւն, ութեան

s.

malefaction, misdeed, wicked deed, spiteful or ill-natured action, wickedness, malignity, malice.

· Calfa

NBHL (1)

Զի մի՛ դաւ ինչ չարագործութեան (յն. մի բառ) նոցա ի թշնամեացն լինիցի. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 22։)


Չարադեւ, դիւի

s. adj.

evil genius, devil;
possessed with a devil;
diabolical, wicked.

· Calfa

NBHL (2)

Չարադեւն (յազկերտ) լի ամենայն նենգութեամբ։ Իբրեւ զքեզ եւ զչարդարեւ իշխանն քո. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։)

Որք վատահաճոյքն եղեն աստուծոյ, չարադեւք են։ Ոչ կամին վերամբարձ ուղղել վատշուէրքն եւ չարադեւք. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)


Չարադիւակ

adj.

cf. Չարադեւ.

· Calfa

NBHL (1)

Որ զնորա՝ զօրէն բարի բժշկի՝ զջերմն հալածեսցէ, եւ զախտն եւ զհիւանդութիւնս եւ զանկարգութիւնս ի թշուառական եւ ի չարադիւակ կենաց նորա բժշկելով. (Փիլ. լին. ՟Դ. 216։)


Չարաթոյն

s.

very poisonous, very venomous, virulent;
poisoned, envenomed, baleful, deadly.

· Calfa

NBHL (1)

Ունօղ զթոյն չար՝ իրօք կամ նմանութեամբ. թունալից. ժանտ. վնասակար.


Չարալլուկ

adj.

cruelly tormented, ill-treated, vexed, oppressed;
very painful, very grievous;
— տանջել, to torment, to torture;
— մեռանել, to die under atrocious tortures.

· Calfa

NBHL (1)

Սրտառուչ չարալլուկ լինիցի. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)


Չարախտավատ

adj. adv.

very bad, cruel, intolerable, insufferable;
balefully;
— ցանկութիւնք, evil, bad passions.

· Calfa

NBHL (1)

Որպէս թէ Չարաչար կրիւք վատթարացուցիչ կամ վատնիչ. դժնդակ. թշուառ. անտանելի.


Չարախօսեմ, եցի

vn.

to speak ill of, to slander, to detract, to calumniate, to accuse, to defame;
to tittle-tattle, to gad about gossiping.

· Calfa

NBHL (3)

Որ չարախօսեսցէ զհօրէ կամ զմօրէ, մահու վախճանեսցի։ Նստան իշխանք, եւ չարախօսէին զինէն։ Զի որով չարախօսիցեն զձէնջ, յամօթ լիցին.եւ այլն։

Մի՛ սիրեր զչարախօսել. (ա՛յլ ձ. զչար խօսել) (Առակ. ՟Ի. 13.) զոր սուրբն բարսեղ մեկնէ. Մի՛ ունկնդիր լինիր չարախօսին։

Կամ κατηγορέω accuso. Չար խօսել. չարախօս լինել. ամբաստանել.


Չարածառայ, ից

s.

wicked or unfaithful servant.

· Calfa

NBHL (1)

Եւ կուրբիկոն չարածառայն ի մէջ փիլիսոփայիցն ծաղկեալ պարարէր. (Կոչ. ՟Զ։)


Չարակամ

adj.

ill-willing, malevolent, ill-intentioned, malignant;
բարեկամ եւ —, friend and enemy.

· Calfa

NBHL (1)

Զհակառակութիւնս յարուցանէ ամենայն չարակամ։ Ամենայն չարակամ նախատ լիցի մարդկան. (Առակ. ՟Ժ՟Ե. 11. 13։)


Չարահալած

adj.

healing, driving away pain and sickness;
salutary.

· Calfa

NBHL (2)

Առաքինին բժիշկ է ազգիս մերում, եւ անսուտ եւ ճշմարիտ բուժակ եւ չարահալած. (Փիլ. լին. ՟Գ. 10։)

Օգնական եւ չարահալած լինելով յառաջագոյն քան զինքն եղելոց քաղաքաց. (Պտմ. աղեքս.։)


Չարահամբաւեմ, եցի

va.

to defame, to disparage, to sneer at, to blacken, to asperse.

· Calfa

NBHL (1)

Զսոսկալի խորհրդոյն ժամն չարահամբաւել. (Կլիմաք.։)


Չարահաւ, աց

adj.

of evil origin, bad, wicked;
bad, unpleasant, disagreeable.

· Calfa

NBHL (3)

Ապա թէ պահանջեսցէ եւ սպանիցէ, մի եթէ բնութիւն չարահա՞ւ էր ի նմա (կամ մի թէ բնութիւնն չարահա՞ւ երեւի նմա). քա՛ւ լիցի. (Եփր. համաբ.։)

Լինի մեղացն չարահաւ ցանկութիւնն։ Չարահաւքն հեշտ ախաք եւ ցանկութիւնք. (Փիլ. լին. ՟Ա. 47։ ՟Բ. 7։)

Լուծանի երախանն՝ վասն լինելոյ չարահաւ զկերակուրսն. (Սահմ. ՟Թ։)


Չարահաւակ

s.

author, origin of ill, of evil, of misery.

· Calfa

NBHL (1)

Դրժողութեամբ չարահաւակ առ արքայ լինէր. (Յհ. կթ.։)


Չարահնար, ից

adj.

meditating or contriving evil, malignant, malicious, bad, wicked.

· Calfa

NBHL (1)

Չարահնար խորհրդոցն։ Չարահնար իմաստից, մեքենայից, զինուց, եւ այլն։ Վասն չարահնար իմաստակութեան բանագտութեանն։ Ի չարահնար խարդախութեանցն պատրանս. (Եղիշ. ՟Գ։ Աթան. ՟Է։ Ճ. ՟Բ.։ Ոսկ. լուս.։ Փիլ. լին. ՟Դ. 87։ Պիտ.։)


Չարահնարութիւն, ութեան

s.

craftiness, astuteness, guile.

· Calfa

NBHL (1)

Ամենայն ուրեք զբնական իւրեանց չարահնարութիւնն ոչ լքին յանձանց որդիքն բելիարայ. (Ղեւոնդ.։)


Չարահոտութիւն, ութեան

s.

stench, stink, fetor.

· Calfa

NBHL (1)

Զազրահոտ լինի ամենայն կերակուրս ի չարահոտութենէ ձեռաց եւ ի վիրաց։ Գայռին՝ որ լի է չարահոտութեամբ. (Իսիւք.։)


Չարահռչակ

cf. Չարահամբաւ.

· Calfa

NBHL (1)

Բազում առ այսոքիւք այլ չարահռչակս եւ լի աղտեղութեամբ յայսպիսի խորհելոյ եկեսցէ յառաջ. (Կիւրղ. գանձ.։)


Չարաձայն, ից

adj. fig. gr.

harsh-voiced;
ill-sounding;
defamed;
blaspheming;
cacophonic.

· Calfa

NBHL (1)

Բարբառ հնչիցէ ընդ բերանն՝ ահագին ինչ եւ չարաձայն եւ չախորժելի։ Արք չարաձայնք. (Ոսկ. մտթ. Մանդ.։)


Չարաձայնութիւն, ութեան

s. gr.

disagreeable or harsh voice;
ill sound;
cacophony.

· Calfa

NBHL (1)

Սոցա քննութիւնս վասն չարաձայնութեան եղեւ. զի խոշորութիւն ինչ ծանեան լինել ի նոսա վարժասէրքն։ Առ ի գեղեցկաձայնութիւն ինչ կամ ի չարաձայնութիւն. (Քեր. քերթ.։ Նիւս. բն.։)


Չարաղանդ, ից

adj.

impious, sectarian.

· Calfa

NBHL (1)

Չլինին գամագիտք չարաղանդքն. (Վանակ. տարեմտ.։)


Չարաղէտ

adj.

very painful, very atrocious, insufferable, insupportable.

· Calfa

NBHL (2)

Որ բերէ զչար աղէտս. դժնդակ. անբերելի.

(Լեառն՝) չարաղէտն եւ անպատմելի եւս ճանաչի, պաշտեցեալ կարողութեամբ զօրութեանն. (Պիտ.։)


Չարամայր, մօր

s.

a bad or wicked mother;
unhappy mother.

· Calfa

NBHL (1)

Այսպէս չարամայրքն՝ քորք քերցն, դստերք երկուցն ցանկութեանց (ընչից եւ մարմնոյ) աւելի ժանտագոյն զտեսակսն ունին. (Անյաղթ հց. իմ.։)