Definitions containing the research ըստ : 6743 Results

Սնգոյր, գուրի, գուրոյ, գուրաւ

s.

paint, rouge;
ի — շպարիլ, to use paint, to rouge, to paint, to bedaub oneself or one's face.

Etymologies (1)

• =Փոխառեալ է իրան. անծանոթ մի ձևից. հմմտ. պրս. [arabic word] š̌angār, արաբացեալ [arabic word] šanǰār «anchusa tinctoria, շիկա-տակ, շիկխարի, սնգոյրատակ», ըստ Պա-մուս, թրք. թրգմ. Ա. 925 «փշոտ մորթով մի բոյս է, որի արմատը խիստ կարմիր գոյն ունի և հենց որ ձեռք դիպչի, իսկոյն կաո-միր կներկէ. սրանից պատրաստւում էր հին ժամանակ մի տեսակ նիւթ, որով կանայք իրենց երեսն էին ներկում»։ Այս բոյսը պատ-կանում է շնխաղողի ընտանիքին. պրս. sagangur նշանակում է «շնխաղող» (կազ-մուած ❇sag «շուն» + [arabic word] angūr «խա-ղող» բառերից), որից կրճատմամբ կազ-մուած է ըստ իս *sangur-սնգոյր։


Սնդիկ, դկի

s.

mercury, quick-silver.

Etymologies (1)

• Klaproth, Asia pol. էջ 104 պրս. zanda «կենդանի» բառի հետ։ ՆՀԲ «որ-պէս թէ ցնդելի»։ Böttich. Horae Aram. 1q Rudimenta 33 թալմուդի [hebrew word] asp d ī k ձևի հետ, որ անստոյգ բառ է՝ ըստ Lag. Arm. Stud. § 2013։ Տէրվ. Altarm. 27 և Նախալ. 111 սանս. skan-da «սնդիկ» հոմանիշի հետ՝ հնխ. skand


Սնդմայ, ից

cf. Կապանք.

Etymologies (2)

• , ի հլ. «կապ, կապանք». մէկ անգամ ունի Պտմ. աղէքս. 55 (ըստ Տաշ-եան, Ուսումն. Ստոյն-Կալիսթենեայ, էջ 200, 236 համապատասխան յն. բառն է ϰόρας, իսկ էջ 207 σύνδεσμος «կապ, կապանք»), գրծ. սնդմայիւք ձևով։

• = Յն. σύνδεσμα «կապանք» բառից տա-ռադարձուած թարգմանութեան ժամանաև. ըստ այսմ մեր բառը ուղղելի է *սինդես-մայիւք և կամ թարգմանչի գործածած ձև-ռագրում յն. բառը խաթարուած էր և թարղ-մանիչը չկարողանալով ըմբռնել՝ պարզապէս աառադարձրել է սխալ ձևի տակ։


Սոթ

adj.

firm, solid.

Etymologies (1)

• = Պհլ. *saft ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ saft «հաստատուն, ամուր, հոծ, խիտ». վերջին նշանակութեան բոլորովին համա-պատասխան է գալիս հյ. սոթահեր։ Իրանե-ան ձևի դէմ հայերէն սպասելի էր *սաւթ» *սօթ և ըստ իս այս էր նաև բառիս հնագոյն ձևը, որ յետին գրիչների մօտ աղաւաղուե-լով դարձաւ սոթ։ Բնիկ ձևի հետքերը պա-հում են դեռ սութ և սաթ գրչութիւնները։--Աճ.


Սոխ, ոց, ից

s.

onion;
bulb, bulbous root;
դալար —, scallion, green onion;
— մանր, shallot.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սռի, Ախց. Երև. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. սօխ, Մկ. Տիգ. Տփ. սուխ, Ակն. Հմշ. Սեբ. սէօխ. Մրղ. սուէխ, սէօխ, Զթ. Սվեդ. սիւխ, Ասլ. նէօ՛խ, Ագլ. սուհ։ Նոր բառեր են սոխռած, սոխաջուր, սոխեպլուզ, սոխնոց, սոխուկ, սոխցեցկոց։ (Նկատելի է որ այս շատ հա-սարակ բառը, որ մինչև անգամ Պլ. և Ննխ. պահուած է, անհետ կորած է Ղրբ. և Շմ., փոխանակուելով Ղրբ. թրք. սօ՛ղան և Շմ. կուծու՛ (<կծու) բառերով։ Սրա պատճառը ըստ իս պէտք է վերագրել euphémisme-ի, -արևելեան թրք. sóx (=օսմ. sóq «կոխիր») առիթ է տուել անպարկեշտ համարելու բա-ռիս գործածութիւնը. հմմտ. տաճկական հանրածանօթ առածը՝ բառիս վերաբերմամբ, Ermeninin dilini seyeyim. ki soγana sox derler, sarməsaγa soxdur-հայի լեզուն սիրեմ, որ soγan-ին սոխ (=թրք. «կոխիր») է ասում, sarməsaγ-ին («սխտոր») soxdur (=թրք. «կոխել տուր»)։


Սոխակ, աց

s.

nightingale, philomela, luscinia;
porphyrio (a waterfowl);
— երգէ, գեղգեղէ, the nightingale sings.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի) «ծիրանեակ թռչունը, լտ. purpurio» Օր. ժդ. 17. Ղևտ. ժա. 18. «բրլ-բուլ» Վեցօր. 172. Ոսկ. փիլիպ. (նոր գրա-կանում վերջին նշանակութեամբ միայն).-գրուած է սողակ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788, էջ 111)։


Ռազմ, ից

s.

battle-array, rank, line, order;
battle, war;
— առնել, կարգել զ—ն, to marshal, to array;
— դնել, ի — մտանել, to make war, to fight, to assail;
հատանել զ— պարւուց զօրաց, to put to rout, to disperse, to defeat, to discomfit.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, յետնաբար կայ նաև յգ. -մունք, -մանց) «պատերազմ, կռիւ» Բուզ. Փարպ. Եղիշ. դ. էջ 74. որից ռազմիկ «մառտեև. կռուող» Մեսր. եր. ռազմահատ Մեսր. եր. ռազմամուտ Թղթ. դաշ. Մեսր. եր. ռազմաւոր Օրբել. ռազմիլ «կռուիլ, պատե րազմիլ» ԱԲ. գրուած է նաև ըռազմ, ըռազ-միկ ևն։ Նոր բառեր են ռազմաբեմ, ռազմա-գէտ, ռազմագիտութիւն, ռազմագիտական, դազմամթերք, ռազմանաւ, ռազմունակ, ռազմունակութիւն, ռազմանաւատորմ, ռազ-մտհակատ ևն։

• = Պհլ. [other alphabet] ︎ razm «պատերազմ, ճակա-տամարտ», պրս. ❇ razīn «կռիւ», որ է զնդ. rasman «զօրաբանակ, ճակատ» (Horn § 612 չի ընդունած, բայց այսպէս է ըստ Հիւբշ. 233)։ Իրանեան բառերը ծագում են ղնդ. raz-«շարել, դարսել, կարգաւորել» ար-մատից (Bartholomae, Altir. Wört. 1514), որ է հնխ. reg-«ուղղել». սրա այլ ժառանգ-նեռից յիշատակելի են յն. ὸρέγω «տա-րածել, փռել», ὄρεϰτός «մօտից կռուելու համար զէնքը երկարած», լտ. rego «ուղղել, վարել, կառավարել, իշխել, թագաւորել», rex «թագաւոր», rectus «ուղիղ», rector «վա. ոիչ, կառավարիչ, տէր», regimen «կառա-վարութիւն»>ֆր. règiment «զօրաբանակ», ևնո. arəzu «ուղիղ», razista «ուղղագոյն»։ հպրս. rāsta, պրս. rast «ուղիղ» (բայց նաև «ռաս, խումբ», որից հյ. երաստ «խումբ, կարգ»), գոթ. raihts, հբգ. reht, գերմ. recht, անգսաք. riht, անգլ. right «ուղիղ», հիռը recht «օրէնք», ռուս. су-разинa «կարգ կա-նոն» ևն ևն (Waide 647, Boisacq 710)։-Հիւբշ. 233։


Ռիշտ, ռշտաց

adj.

niggardly, penurious, sordid, parsimonious, mean.

Etymologies (1)

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան. յետնաբար կայ սեռ. ռշտի Սարգ. ա. պետր. ա. էջ 185 ա (բ տպ.) «ժլատ, կծծի» (գրուած նաև ռիշդ, ըռիշտ, ռիժտ, ռիժդ, ըռըշտ) Ոսկ. մ. գ. 3, 8. Պիտ. Նիւս. կուս. Ասող. որից ռշտութիւն (գրուած նաև ռշդութիւն, ռժդութիւն, ըռժդութիւն) «ժլատութիւն» Բ. մկ. դ. 50. Բուզ. զ. 10. ռշտանալ Երզն. մտթ. 502. բազմռիշտ Խոսր. էջ 252։


Սաբեկ, այ

s. fig.

thicket;
pardon.

Etymologies (1)

• Հները հասկացել են զանազան ձևե-րով. այսպէս Վրդն. ծն. մեկնում է «Աաբեկն ոստ մի ծառոյ թարգմանի, կամ երկճղի ծառ. իսկ առ ի միտս՝ թո-ղութիւն կոչի... ոմանք ասեն թոյլ գոլ». (ՀԲուս. § 2676 վերջընթեր բառը հաս-կանում է թայլ բոյսը)։ Առանձին բոյ-սի տեսակ է հասկանում նաև Թովմաս վրդ. Կիլիկեցի, որ գրում է «թուզ, նու-ռըն և սաբեկ» (տե՛ս ՀԲուս. անդ)։ Տունկ է նաև ըստ Եփր. երաշտ. «Ջոր և տունկ անուանեաց սաբեկ.-Տնկեսցէ զտունկս զայս սաբեկ.-Անուն տնկոյն սաբեկ ասի»։-Բառ. երեմ. էջ 278 դը-նում է «սաբեկայ. բարձր»։ Իբր եբր. բառ յիշում են ՀՀԲ և ՆՀԲ՝ զանազան մեկնութեամբ։


Սագ, աց

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

Etymologies (2)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'awā ձևից, որի հետ հմմտ. կելտ. (լտ.) cavannus, հբրըտ. couann, նբրըտ. kaouen, kaouan, կիմր. cuan, ֆրանս. chouan (որ ժողովրդական ստուռառանութեամբ դարձել է chat-huant), հսլ. sova, ռուս. cobá, հբգ. hūwo, մասնի-ևով՝ huwila, hiuwula, անգլ. howl «բու», որոնք ծագում են *k'aua նախաձևից. սրա բուն արմատն է հնխ. k'au-«բղաւել. գոչել». հմմտ. լիթ. šaukiu «բղաւել, գոչել, կոչել, կանչել», հբգ. hiulen, hiuweln, նբգ. heulen «ոռնալ, կանչել», նոյն արմատը կայ նաև հնխ. kau-, keu-kū-ձևով, որից ունինք սանս. käuti «գոչել, աղաղակել», kóka-«սագ», յն. ϰω-ϰύ-ω «գոչել, ողբալ», ϰαύας, ϰῆς, ϰῆῦς «ծովային մի թռչուն, հաւա-նաբար sula bassana L», լիթ. kaukiu, լեթթ. käukt «ոռնալ» ևն ևն։ Ըստ այսմ հնխ. k'awā բուն նշանակում էր «կանչող, բղաւող (անասուն)» և պատշաճօրէն յատ-կացուեց բուին կամ սագին, ինչպէս որ սանս. kóka-ևս «սագ» (Berneker 422, Pokorny 1, 331-2, Walde 142)։

• ՓՈԽ.-Pedersen. Հայ. դր. լեզ. էջ 186-187, ZDMG 57 (1903), 561 և кZ 40, 192 հյ. *գաս նախաձևից փոխառեալ է դնում թրք. qaz, եաքուտ. xās, որոնցից էլ պոս-γaz, քրդ. qāz, օսս. qaz «սագ»։ Բայց ըստ. որում գոյութիւն չունի հյ. *գաս նախաձևը, ուստի գոյութիւն չունի նաև նման եռեւառաւ-թիւն։ Թրք. բառերը, եթէ իրօք հնդևրոպա-կան են, կարող են ուրիշ մի լեզուից փոխ-առեալ լինել, յատկապէս թոխարերէնից կամ քուչերէնից։


Սադերովթ

s.

sateroth, ranges of the Temple.

Etymologies (1)

• ԱԲ մեկնում է «մէջտեղի սրահ»։ Ըստ Gesenius17, 779 եբր. [other alphabet] səderōth յոգնակին է եզ. [hebrew word] sədērā բառի, որ նշանակում է «կարգ կամ շարք մար-տիկների». այլուր (Գ. թագ. զ. 9) ունի շինարարական անյայտ նշանակութիւն, որից անշուշտ ազդուել է ԱԲ։ Ուղիղ է համեմատում Macler ՀԱ 1927, էջ 614։


Սալամ, սալամբ, աց, սալամունք

s. zool.

francolin, heath-cock.

Etymologies (1)

• ՆՀԲ յիշում է պրս. sulak «ձագ կա-քաւու»։ Ըստ ՋԲ պրս. բառ է. բայց չէ յիշում մայր ձևը։


Սալոր, ի, ոյ

s.

plum;
— դամասկեան, damson;
— վայրենի, sloe, wild plum;
— չոր, prune, dried plum, French plum;
օշարակ ի —ոյ, plumwine.

Etymologies (1)

• ՀԲուս. § 2683 և յետոյ Patrubány SA 1, 106 կցում են հսլ. sliva, լեհ. šliva հունգ. szilva, լիթ. slyva, հբգ. sleha, նբգ. Schlehe, անգլ. sloe հոմա-նիշների հետ։ Յիշատակուած ձևերի հետ համեմատութիւնը տուաւ նախ Pic-tet, բ. տպ. Ա. 281, բայց կասկածով։ Հիւբշ. IF Anz. 10, 49 յիշում է կաս-կածով։ Յիշեալ բառերը ըստ Solmsen KZ 37, 598, Walde 437, Trautmann 269-230 կցւում են լտ. līveo «կապ-տիլ», līvor «կապտագոյն», lyidus «կապտաւուն», հիռլ. li «գոյն, փայլ» ևն բառերին («սալոր» բուն նշանակում էր «կապտագոյն») և ծագում են հնխ. sleivā ձևից, որից չի կարող յառաջա-նալ հյ. սալոր։ Այս պատճառով Patru-bány ՀԱ 1906, 343 մերժելով նախկին մեկնութիւնը, դնում է հնխ. kale, kelā «տաքանալ» արմատից (հմմտ. լտ. ca-lere «տաքանալ»), իբր հնխ. kaloris «տաք ժամանակի պտուղ»։ Մառ ИАН 1913, 318 -որ յոգնակերտ մասնիկով վրաց. քլիավի «սալոր» բառի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի սպան։ ciruela «սալոր»։


Սաղամանդր, աց

cf. Սալամանդր.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Մկ. սmլmտրmնա «խեչափառ» (որ և Վն. սալադրանա՝ ըստ Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 581). նոյնից փոխաբերաբար՝ Վն. սալադրանա «սատանայ-սադայէլ, ար-բանեակ սատանայի» (ըստ Շէրենց, Վանայ սազ Ա. 116). իմաստի զարգացման համար հմմտ. սատանայ Ագլ. Ազա, Դվ. Մրղ. Սլմ. «սարդ, մամուկ»։


Սաղար, աց

s.

general in chief;
troop from which the generals were elected;
փուշտիպան —, general commanding the Guards.

Etymologies (2)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «զօրավար, ղօրապետ» Փարպ. Եղիշ. դ. էջ 74. Լաստ. որից սաղարութիւն Կանոն. 76. սաղարանի «զօրավարներ» Ա-սող. ասւում է նաև սալար Խոր. Գ. 17. Պտմ.

• =Սասանեան պհլ. ❇ salār «զօ-րապետ», որ և մանիք. պհլ. [hebrew word] sārar (կարդա՛ salār) «գլխավոր, առաջնորդ» (Sa-lemann ЗАН 8 (1908), էջ 102). սրա հետ նոյն են պազ. sālā̄r «զօրապետ, զօրագը-լուխ», պրս. [arabic word] salar «զօրագլուխ. 2. առաջնորդ ժողովրդեան»։ Աւելի հին ձևն է Արշակունեան պհլ. sardār, որ ծագում է հպրս. *sāraδāra «գլխաւոր» բառից։ Գըտ-նւում է նաև զանազան բարդութեանց մէջ. ինչ. pustikpān-sardār «փուշտիպանաց սա-ւառ». pεšīnikān-sardār «պալատական պաշ-տօնաւորների զլխաւորը», artēstārān-sar-dār «բանակի բարձրագոյն հրամանատարը» (տառադարձուած Aδρασταδαρανσανάνης ըստ Պրոկոպիոսի), vāstryōsān-sardār «կալուա-ծական տրոց ընդհանուր վերատեսուչ», պազ. spāh-sālār «բանակի հրամանատար, սպա-սալար», rama-sālār «հօտապետ, առաջ-նորդ հօտի», պրս. xuān-salar «արքայական մատակարար, խոհարարապետ»։-Հիւբշ. 235, 514։


Սաղաւարտ, ից

s.

casque, helm, helmet, head-piece, morion;
Armenian mitre.

Etymologies (1)

• իրան. sarabara (ըստ Իսիդորի), իբր çiras և var բառերից։ Justi Zendsn էջ 294 զնդ. sā̄rā̄vāra ձևի տակ։ Տէրվ. Նախալ. 74, 106 սար «գլուխ»+var «ծածկել»։-Հիւնք. սկաւառակ բառից։ Վերի ձևով մեկնեց Meillet, Յուշարձան 2։


Սաղմն, մին

s.

embryon, foetus;
— առնուլ, cf. Սաղմնառեմ.

Etymologies (1)

• , ն հլ. (սեռ. սաղմին ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «սերմը արգան-դի մէջ» Ել. իա. 22. Կոչ. Ոսկ. յհ. ա. 11. նաև սաղմ, ի հլ. «նոյն նշ.» Մծբ. Կիւրղ. ծն. որոնցից սաղմնառութիւն Ոսկ. յհ. ա-24. սաղմնազգեցեալ Կնիք հաւ. 179. սաղ-մաբոյն մզանք «տղընդեր, սաղմի շապիկը, ընկերք» Ոսկ. մ. ա. 4. սաղմել կամ սաղմ-նել «բեղմնաւորել» Պետր. սիւն. 18. սաղմ-նանալ Եօթնագր. սաղմնաբանութիւն (նոր բառ) ևն։


Սաղմոսողոգ

s.

psalm-singer, clerk.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «սաղմոսասաց, փոխ-առաց դպիր» Կանոն. Յհ. իմ. ատ. էջ 22, որից սաղմոսողոգութիւն Եւագր. 74, Լմբ. մատ. էջ 139, Վրք. հց. Բ. 554։


Սամիթ, մթի, մթոյ

s.

anise, dill;
fennel;
— վայրենի or ծովային, samphire, crithmum.

Etymologies (1)

• =Հմմտ. պրս. [arabic word] šibit, դւռ. šivid արաբ. ❇šibiϑϑ, ասոր. [syriac word] šəbeϑϑā որոնք բոլոր նշանակում են «սամիթ» և ան-շուշտ պատկանում են նոյն ընտանիքին։ Յիշուած ձևերի հետ նոյն են նաև ասուր. ši-be-tūm=եբր. šəbitā «anethum gra veo, lens» ըստ Muss-Arnolt. Ass. Handwb 1оов. (Կայ նաև արաբ. [arabic word] sannūt Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 309-310, նոյն նշա-նակութեամբ)։ Բայց ի՞նչ է հայերէն ձևի ծագումը, որ ո՛չ կարող է պարսկերէնից և ո՛չ էլ ասորերէնից ուղղակի փոխառեալ լի-նել։-Հիւբշ. 236։


Սամոյր, մուրաց

s.

sable;
— or սամուրենի, cf. Սամուրենի.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «ազնիւ մուշտակ տւող մի անասուն (այս իմաստով չէ գործած-ուած). 2. նոյն անասունի մորթից շինուած ծանրագին մուշտակ» Ոսկ. ես. 439. Բուզ. Եղիշ. է, էջ 106. Արծր. որից սամուրենի «սամոյրի մուշտակ» Բուզ. զ. 2։


Տիտղոս, աց

s.

title.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մակագրութիւն, վերնագիր, արձանագիր, մականուն» Մխ. դտ. և օր. թգ. Մագ. տիտղոսատր (նոր բառ)։


Տիւ, տուընջեան

s.

dayast. —, day-time;
— եւ գիշեր, nyctemeron;
ի տուէ or ի տունջեան, during the day, by day, in the day-time;
ի լուսապայծառ or ի լոյս տունջեան, in broad day light;
ընդ —ն ողջոյն, all day long;
ի տուէ եւ ի գիշերի, զ— եւ զգիշեր, day and night, night and day;
չեւ խոնարհեալ տունջեան, before the end of the day, before nightfall;
արփիաճաճանչ —, fine day, fine weather;
ի տունջենիս յայսմիկ, this day, today;
cf. Օր.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. diu-«օր» բա-ռից. հմմտ. սանս. divā «ի տուէ», divēdivε «օր աւուր, օր ըստ օրէ», divasa-«օր, ցե-րեկ», հինդ. divus «օր», գնչ. dives, gi-ves «օր», յն. εύ-δῖος «լաւ եղանակ, լաւ ոէ պայծառ օր», լտ. diū «ի տուէ», dies «օր», ռում. di «օր», հիռլ. in-diu «այսօր», կիմր. diw, dyw «օր»։ Այս բոլորի նախնական պարզ արմատն է *dei-«փայլիլ, լուսաւո-ցել» (հմմտ. յն. δέατοι «երևիլ», սանս. dī-, adīdet «երևիլ, ցոլալ», dfvyati «լուսաւորել» ևն), որ աճել է -eu-, -en-աճականնեռոմ։ Առաջինից ստանում ենք հնխ. deieno-«լու-սաւոր», deiuos «Աստուած, երկինք», dlēus «երկինք, օր», diu-«օր», որոնց ժառանզ-ներն են սանս. dyāúš «երկինք, օր», divyá-«երկնային», dēvá-«Աստուած», զնդ. dasyo «դև», յն. Zεύς, Ἀιός, լտ. Deus «Աստուած», dīvī «աստուածներ», divus «աստուածա-յին», լիթ. dèvas, լեթթ. dèws, հպրուս. de-ϊws, հիսլ. tīvar, հիռլ. dia, կիմր. duiu, կորն. duy, բրրտ. doué «Աստուած», ինչ-պէս և վերոյիշեալ «տիւ» նշանակող բառե-որ։ (Բալթեան խմբից փոխառութիւն է ֆինն, taivas «երկինք»)։ Երկրորդից (-en-աճա-կանով) ունինք հսլ. dīni, լեհ. dzieή, ռաս. neнь. լիթ. diena, լեթթ. diena, հպրուս. deinan, սանս. dina «օր» և լտ. nundinae «ինը օրը մէկ եղած շուկայ» (իբր հնխ. delen-)։ Հայերէնի մէջ բնիկ է տիւ, իսկ իրանեանից փոխառութեամբ ունինք դև, ինչպէս նաև դէտ, դիտել (Walde 230 232 Pokorny 1, 772-4. Berneker 203, 254, Boisacq 189, 293, 308, տե՛ս նաև Ernout-Meillet 259, Meillet BSL л 81, էջ 126)։-Հիւբշ. 498։


Տխուր

adj.

cheerless, sad, afflicted, grieved, gloomy, sorrowful, melancholy;
sullen, morose, surly, peevish;
sombre, gloomy, dismal, dull, dark, obscure;
— տրտմութիւն գիշերոյն, the thick darkness of the night;
լրջացուցանել զ— գիշերն, to dispel that horrible darkness.

Etymologies (1)

• ՆՀԲ ոչ խրախ։ Տէրվ. Նախալ. 70 ար-մատը *խուր, որից *խուրախ >խրախ, ուրախ և տ բացասականով՝ տխուր։ Հիւնք. պրս. xurram «ուրախ» բառից։ Patrubány ՀԱ 1908, 153 և Meillet Altarm. Elementarb. 210 մեկնում են ըստ. Տէրվիշեանի։ Մառ ИАН 1914, 1239 տ բացասականով՝ *խուր, որ է = հյ. խինդ, վրաց. խարեբա, յն. χϰρ «ուրախութիւն»։


Տղայ, ոց

s. fig.

infant, baby, child;
stripling, youth, lad;
simple-minded, innocent;
novice, ignorant;
— մանուկ, little child.

Etymologies (2)

• Ուղիղ մեկնեց նախ La Croze, ըստ Lag. Arm. Stud. § 2229, որից յետոյ նոյնը Müller SWAW 41, 13 և Spiegel Bvs 4, 462։ Canini, Et. étym. I86 եբր. tula, սանտ. tala։ Հիւնք. կտղանք բառից։ Bugge, Lуk. Stud. 1, 78 լիւկ. tidei և ետր. clan «որդի» հայերէնի հետ միասին փոխառութիւն է դնում ասորա-կանից։ Գազանճեան, Տարեց. Պապիկե-անի 1905, էջ 125 և Արև. մամ. 1907, 934-5 տճկ. չաղա «մանուկ»։-Տղաց-կան բառի ստուգաբանութեան մասին խօսում է Գ. Անդրէասեան, Արևելք 1898 հոկտ. 19 և մեկնում է «տղայառու + ական»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տղա, Ակն. Ասլ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դղա, Խրբ. Տիգ. դղm, Ագլ. տղօ, Սվեդ. դղօ, Հճ. դօղ», Զթ. դօղօ, դօղո, Հմշ. (ըստ Մառ Зan. Koл. Bocт. I) դաղա։ Նոր բառեր են տղամարդ, անտղայ, անտղամարդ, տղաբերք, տղաթոր, տղակութիւն, տղակուց, տղահայր, տղաղջիկ, տղաճուտ, տղամայր, տղայրուք, տղատէր, տղատուն, տղեկ, տղութ, տղեկութ, տղով, տղովանալ, տղացկան։ (Վերջին ձևն ունի նաև Առաք. պտմ. 467. կազմուած է -ցկան մասնիկով. հմմտ. մուրացկան, գնացկան, ուրացկան, ուտեցկան, դիմացկան՝ ըստ Աճառ. Աոռտ. 1910, 178. աւելի հին են Յայսմ. փետր. 14 և Մխ. բժշ. 121, երկուսն էլ գրուած դղացկան, ուր յայտնի չէ թէ ին-չո՞ւ համար է դ)։


Տոկ, ոյ

s. adj. adv.

persistence, resistance, patience;
duration;
resisting, persisting, durable, lasting;
ի — or —ս, long, a long time;
ի — անկանել, ձգել, to be prolonged, protracted, to last;
— ունել, to have duration;
ի — կտտել or տանջել, to subject to lingering torture.

Etymologies (1)

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վր-կայութեան) «դիմացկանութիւն, տոկալ տևելը» Կոչ. 420. Ոսկ. մ. ա. 16. «երկար տևողութեամբ, շատ» Սեբեր. 108. Ագաթ. «յաջողակ, ուժեղ, լաւ փչող (քամի)». հմմտ նաւ անկասկած է յընկղմելոյ և ի խափանև-լոյ մինչդեռ յաջողակ և տոկ օդով առաջնոր-դիցի. Սարգ. ա. յհ. դ, էջ 679 ա տպ.=էջ 534բ տպ. (այս նշանակութիւնը՝ որ չունի ՆՀԲ, կազմուած է տևականութիւնը զուգոր-դելով ուժի հետ). որից տոկալ «ժուժել, համբերել, դիմադրել» Ել. ժը. 23. Եղն. տո-կազուցանել Նիւս. բն. տոկուն Փարպ. Փիլ, անտոկ Ոսկ. եփես. 830. անտոկութիւն Դիոն. ածայ. դժուարատոկ Պրպմ. 164։


Տող, ից

s.

line;
row, file, rank;
series.

Etymologies (2)

• զգեստ» ևն։ Pictet 2, 159 պրս. duxtan «կարել», սանս. duh «կաթ կթել, կա-րել»։ Bugge IF 1, 442 սանս. tántra-«շարունակեալ կարգ, շարք, ռասաւո-րութիւն», tandrá «շարք» բառերի հետ հնխ. tantri-(ըստ Po-korny 1, 808 նշանակում է «նկատի ու-նենալ, նպատակ դնել, վնասել, հաշուէլ, պատմել» և որի ժառանգների մէջ միայն անգսք. toel, talu ունի «շարք» նշանա-կութիւնը. այս պատճառով էլ Pokorny մերժում է հյ. տող։ (Walde թէև յիշում է ցանկում, բայց չի դնում գրքի մէջ, էջ 240՝ լտ. dolus «խորամանկութիւն, խաբեբայութիւն» բառի հետ)։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 122։

• «մարմնի մէջ արտադրուած հե-ղուկները. sécrétion» Մագ. թղ. 135 (Միայն ջերմինս և կծուինս տայ կերակրել տկարա-ցելումն, զի զտողսն հատցէ ի խոնարհ և օգնականութիւն ահեկին կողման և փայծ-ղան.-այս խօսքերը ջերմի բուժման հա-մար է ասում, երբ իրօք որ փայծաղը՝ ոռ մարմնի ձախ կողմն է, ուռչում է և ցա-ւում), նաև էջ 6 (Հիւանդն խնդրէ զանախոր-ժըս ախորժակս, մթերեալ յինքեան զհամա-քամուածս և զտողս և զափռոդիտականս-ըստ ՆՀԲ զտղղս, որ սխալ ընթերցուած է. տե՛ս տղղ). որից տողի «թուք» Իսիւք. յոբ. 112, տողուկ (որ և տողու, տողուն) «թուք. լորձունք» Յոբ. է. 19, Փիլ. այլաբ. 1Ս8. Պտմ. աղէքս. 25, բոլորն էլ միայն յոգնակի գործածութեամբ։


Վիրապ, աց

s.

oubliette, dungeon of death;
խոր —, deep dungeon, profound gulf, bottomless pit.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ. ի) «գուբ, խոր փոս, ցամաք հոր» Ագաթ. Սեբեր. Եղիշ. «գետնափոր բանտ, զնդան» Ել. ժբ. 29. որից վիրապընկէց ԱԲ։


Վիրգ

s.

club, staff;
pebble, stone.

Etymologies (2)

• «ռմբաքար, քարկոծելու մեծ քար» Բ. մկ. ա. 16. Եղիշ. գ. էջ 44. Ճառընտ. Նար. էջ. 150. որից վիրգահան «բաբան կամ քար-տաշի կռան» Արծր. էջ 131. հաստավիրգ «հաստ քարից» Պտմ. ամաս. 57. վրգուտ «քարոտ» Երզն. քեր. ըստ Լեհ.-Նոյն նշա-նակութեամբ պէտք է առնել վիրգ Բ. մկ. դ. 41, որի դէմ ՆՀԲ գտնելով յն. «փայտից թանձրութիւնս» և լտ. «հաստ բիրս», իբր տարբեր բառ դնում է այստեղ վիրգ «բիր». սրան են հետևում նաև ՋԲ և ԱԲ։

• = Իրան. *virg ձևից փոխառեալ. այս բա-ռը չէ աւանդուած իրանեան որևէ բարբա-ռում. չկայ նաև ուրիշ որևէ լեզուի մէջ, ռա-ցի սլաւականից. հմմտ. հսլ. vrúgջ, vüvrù-gջ, vuvrèšti, հռուս. vüvereci, սլով. vfžem, vrèči, հչեխ. vyvrhu, vyvrci, ուկր. verèčy, verháty «գցել, նետել, արձակել», որոնց բո-լորի նախաձևն է uirgō «նետել (քար ևն)»։ Ըստ Trautmann 361 թէև բառս մինչև այժմ չէ գտնուած ուրիշ հնդևրոպական լեզուի մէջ, բայց սլաւականի er, or, r ձայնդարձը ցոյց է տալիս նրա խոր հնութիւնը։ Հայերէնը իր նախաձայնի պատճառաւ չի կարող իբր բնիկ յառաջացած լինել հնխ. uirg' արմատից և մատնանիշ է անում իրան. virg ձևը։-Աճ.


Վկայ, ից

s.

witness, testifier;
voucher;
martyr;
աստուած ինձ —, God is my witness;
— լինել, to be a witness of, the witnesses of, to be admitted as evidence;
— կոչել, to summon as witness;
to invoke or call on to witness;
— առնուլ, to take to witness.

Etymologies (1)

• = Պհլ. *vīkay բառից, որ չէ աւանդւած, բայց նոյնն է հաստատում զնդ. [arabic word] vīkaya-«վկայ». (ծագում է kay-արմատից vī-մասնիկով,. որ է «բաժանել, անջատել, որոշել» ըստ Bartholomae, Altir. Wört. 441, 1436)։-Հիւբշ. 248։


Վոհմակ, աց

s.

herd, drove, flock of animals.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գազանների խումբ» Ոսկ. մ. բ. 8. Սարգ. գրուած նաև յոհմակ Եփր. յոբ. «Հապա՛ տեսից յոհմակս խաւարեայս» (ՀԱ 1912, 671). ՆՀԲ գրում է ոհմակ։


Վտիտ, վտտի

adj.

lean, meagre, scraggy, skinny, gaunt, spare, slender, thin, lank, sorry, dry;
— մարմնով, leanfleshed.

Etymologies (1)

• «նիհար, ճռզած» Ծն. խա. (քանիցս) Մաղաք. ա. 13. Վրք. հց. որից վտտիլ «նի-հարիլ, տկարանալ» Եզեկ. լդ. 29. «հիւանդ-կախ, միշտ տկար լինել» Անկ. գիրք Հին կտ. Ա. 103. վտտել «տկարացնել (հաւատքը)» Ոսկ. մ. գ. 36. «նւազեցնել (պատիւը)» Ոսկ. ես. 227. «նեդել, չարչարել» ՍԳր. Ոսկ. ես. վտտանալ Մամբր. ըստ Լեհ. անվտիտ Դտ. ժզ. 8. Խոր. գրուած է նաև վատիտ Յայսմ. փետր. 29։


Վրէպ

s. adj.

fault, defect;
want, privation, deprivation;
defective, wanting, failing in, deprived of;
ոչ — ի ճշմարտութենէ, likely, probable;
— ելանել, գտանիլ, to want, to fail, to miss, to be deprived of;
to be rendered useless, inefficacious, to be deluded, annulled.

Etymologies (1)

• Նախ ԳԴ համեմատեց պրս. վիրիյպ և ֆիրիյպ ձևերի հետ։ ՆՀԲ պրս. վիրիյպ, թրք. վէրէվ։ Muller, Armen. VI յն. քίπτω «ձգել» և գոթ. vairpa բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Pokorny 1, 280 պրս. բառը կցում է սոյն ձևերին և բո-լորը միասին հանում է հնխ. ureip-ար-մատից՝ ըստ Persson, Beitr. 502։ Trautmann BВ 30, 329 հայ բառին է միացնում լիթ. և լեթթ. reibt «լիմա-րանալ», իբր հնխ. wreib-ձևից. բայց այս համեմատութիւնը ուղիղ չէ, որով-հետև նախաձայն w տալիս է հյ. գ։


Վրձին, ձնի

s.

brush;
— նկարչաց, brush, pencil;
— զգեստուց, հերաց, ատամանց, եղնգանց, clothes-brush, hair-brush, tooth-brush, nail-brush.

Etymologies (1)

• Այս մեկնութիւնս տե՛ս նախ ՀԱ 1908, 122։-Մառ. Teкст. и Paз. VI Փзnio-лоrъ=Բարոյախօս, 1904, էջKxKVII և 109, Teксть и Paз. no кв. Փил. I, էջ 116 (1925 թ.) ենթադրում է թէ հնապէս կար հյ. վրձին բառը և նշանակում էր «лacкa, փայփայանք, գգուանք», որի հետ նոյն են վրաց. qurcin, բաց. qurci. երկուսն էլ «лacкa, փայփայանք», և որ Բարոյախօսից առնելով պահում է դեռ վրաց. վրցինի «գգուանք». յետոյ հայերէնը դարձաւ աքիս։ Bittner WZ-KM 27 (1913), 130 միացնում է թրք. forca, գերմ. Burste «խոզանակ», Borste «խոզի ստև», ֆր. brosse, անգլ. brush «խոզանակ» բառերին։ (Սակայն սրանք ըստ Walde 274 և Kluge 68 բնիկ գերմանական են և կցւում են սանս. bhrsti «ծայր», լտ. fastigium «ծայր, կատար, գագաթ» բառերին)։


Տաբատ

adj. s.

linen, of linen;
pantaloons, trousers.

Etymologies (1)

• . անստոյգ նշանակութեամբ բառ. մէկ անգամ գործածուած է Ել. լթ. 27. «Ա-րարին... զանդրավարտիսն տաբատ ի նիւ-թոյ բեհեզոյ», որի դեմ եբրայեցին ունի «զանդրավարտիսն կտաւեայս (բուն bad «կտաւ, կտաւէ շոր») ի բեհեզոյ մա-նելոյ», իսկ յոյնը τα πεοισxελη ἐϰ βὸσανιι--ϰλωσμὲνης, ուր տաբատ բառի համապատաս-խանը պակասում է։-Ըստ այսմ հայերէնի մէջ տաբատ յաւելուած կամ մեևնառանա-թիւն է անդրավարտիք բառին, և կամ ցոյս է տալիս նիւթը (իբր եբր. «կտաւեայ»)։ Բառ. երեմ. էջ 304 մեկնում է տաբատ «միջօք չափ և բարձիւք», ՀՀԲ «կտաւեղէն», ՆՀԲ «անդրավարտիք», ՋԲ «կտաւ կամ անդրա-վարտիք», ԱԲ «անդրավարտիք»։ Արևմտեան գրականում ընդունուած է «pantalon, շալ-վար, դրսի անդրավարտիք» նշանակութեամբ և գրւում է նաև տափատ ձևով։


Տալ, ից

s.

sister-in-law (husband's sister).

Etymologies (1)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայ-ութեան) «ամուսնու քոյրը» Երզն. քեր. ու-րիշ վկայութիւն չկայ։


Տած, ից

s.

care, heed, charge.

Etymologies (1)

• ՆՀԲ թուի մեկնել ըստ ածել։ Տէրվ. Altarm. 106 հնագոյն ձևը դնում է ստածել=յն. στέγειν «ծածկել»։ Հիւնք. պրս. տատու, տատա «դայեակ» բա-ռից։


Տակառ, աց

s.

barrel, cask, puncheon, butt;
tun;
խից —ի, spigot;
ծորակ —ի, tap;
շերտ or կողք —աց, staff.

Etymologies (1)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գինու կարաս» Լաստ. ժզ. (Վենետ. 1844, էջ 63 տպուած է պահառք, ձեռ. ոմանք՝ պակառք. ուղղելու է տակառք) որից տակառապետ «մատակարար, մատռ-ուակ» ՍԳր. Խոր. տակառապետութիւն Ծն. խ. 13. տակառապետել Պիտ. տակառագործ, տակառաչափ (նոր բառեր)։


Տաճար, աց

s.

temple, fane, church;
palace, court, hotel;
banqueting-hall;
banquet, feast;
— խորհրդոյ, council-hall, House of Parliament.

Etymologies (1)

• = Հպրս. tač̌ara-«պալատ, ապարանք» (որ և գրուած dačara), որից պրս. [arabic word] tajar «ձմեռանոց, տաքուկ բնակարան. 2. ոտեմա-րան, համբարանոց» (Horn § 375)։ Պարս-կից է փոխառեալ նաև արաբ. [arabic word] tazar «ամառանոս». որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 9 պրս. [arabic word] tazar ձևից է։-Հիւբշ. 251։


Տաճկինակ, աց

s.

whip, rod;
whipping, thrashing.

Etymologies (2)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «ծեծի գաւազան կամ մտրակ, ծեծ» Կանոն. Ոսկիփ.։ (ՆՀԲ դնում է նաև տակճինակ և տակինակ գրչութիւնները. սրանցից առաջինը կարող է ստոյգ լինել, բայց երկրորդը ՆՀԲ-ի հնարածն է թւում ևզելու համար թրք. degenek բառին. եր-կուսն էլ չկան վկայութեանց մէջ. չունի նաև ՋԲ)։-

• ԳՒՌ-Առանից ձևափոխեալ եմ կարծում տաճար Ղրբ. Շմ. «կարճ ու հաստ ձեռնա-փայտ» (Ամատունի, Հայոց բառ ու բան 616), տաճակ Ղրբ. «ոստայնի մի փայտը կամ գա-ւազանը» (ըստ Բարխուդարեան, Չորանն ա նշ. 81-82 տաճարկ)։


Տանձ, ից

s.

pear.

Etymologies (1)

• Հիւնք. սանձ բառից, «ըստ մերձաւո-րութեան պարսիկ ձայնիցս լիկէլ «տանձ» և լիկեամ «սանձ»։ Patrubány SA 1, 195 լիթ. dinga «երևի», հպրուս. padingti «ախորժելի լինել» բառերի հետ։ Նոյն, ՀԱ 1908, 152 յն. γανδάνω «բռնել, պարունակել», լտ. praehendo «բռնել», գոթ. bi-gitan «ձեռք բերել» բառերի հետ, իբր տանձ<*ձանտ «ծա-ռից վար առնուած»։ Մառ. ИАН 1915 848 վրաց. სხალი սխալի «տանձ» ռա-ռի հետ, իսկ Яфeт. cбoр. 1, 65 ալբան. darde. բասկ. udare «տանձ» բառերի, անդ՝ 2, 152 ծայրի ձ համարում է լոգ-նակիի նշան։


Տաշ

s.

rasping, scraping, smoothing, polishing.

Etymologies (1)

• = Պհլ. tāšītan, պազ. tāšīdan «տաշելով շինել, ձևել», սոգդ. taš «տաշ, տաշելը», պրս. [arabic word] tas «կացին, ուրագ», զնդ. tas «կտրել, տաշել, կոփել, ձևել, շինել», taš̌a։ «կացին», սանս. takš «կտրել, արուեստով շինել, կոփել». այս բոլորը պատևանում ևն հնխ. tek'-(կամ tek'ϑ-ըստ Pokorny 1, 717) արմատին, որի բնիկ հայ ժառանգն է թեքել։ Աւելի ընդարձակ տե՛ս այս բառի տակ.-Հիւբշ. 251։


Տետր, ի

cf. Տետրակ.

Etymologies (1)

• = Յն. τετρας «չորեքթերթեայ տրակ», նյն. τετραδι, τετράδιον «տետրակ». ծագում են τετρα-«չորս» բառից. ըստ այսմ կայ նաև հյ. թարգմանուած քառակ Տիմոթ, կուզ 122, 127, 151, 170։ Հյ. տետր ծառում է յն. τέτράς ձևից, իսկ տետրատ <նյն. τετράδι որից նաև ռուս. тeтрадь «տետրակ»։-Հիւբշ. 384։


Տերեւ, ոյ, ոց

s.

leaf;
leaves;
— ծաղկանց, corolla, petal;
տատանիլ որպէս զ—, to quiver like an aspen leaf;
եւ — չանկանի թէ աստուած չկամի, no leaf falls but God's will drops it.

Etymologies (1)

• , ո հլ. «տերև» ՍԳը. «աաստեռև մի թերթ» Դրնղ. 452. որից տերևաբեր Ա-գաթ. տերևաբուղխ Ոսկ. ես. տերևազարդ Վեցօր. տերևաթափ Ես. ա. 30. տերևալից Մրկ. ժա. 13. տերևախիա Ղևտ. իգ. 20. տերևիլ Ագաթ. Բուզ. անտերև Կոչ. ი6. նշա-տերև Ոսկ. մ բ. 24. դեղնատերև Ոսկ. լս մշտատերև Կլիմաք. հերձատերև Վրռն. ռան հտօտրmերևուն Բժշ. նաև տերեատ «մի տե-սակ բոյս, dapne alpina (ըստ Խ. Ուղուրի-կեան, Մասիս 1881 նոյ՛ 23) կամ chamaelea (ըստ ՀԲուս. § 2946)» Բժշ.։


Տեւթիէդէս

s.

cuttle-fish, sepia.

Etymologies (1)

• = Չն τευϑίς «մելանաձուկ» բառի յգ. ուղ. τευϑίδες ձևից. ըստ այսմ մեր բառը կար-դա՛ տևթիդէսք։-Հիւբշ. 384։


Տիկ, տկաց

s.

leather bottle, goat's skin;
— գինւոյ, a skin of wine;
— հովուաց, bagpipe.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Վրաց. ტიკი տիկի, ტიკჭორა տիկճո-հա, ուտ. տիկ «գինու տիկ», ն. ասոր. kučur «գինու փոքր տիկ» (Kалашевъ, Aиоорcко-Pуcc. cлов. 306), որ յառաջացած է տկճոր բառից նախաձայն տ-ի անկումով.-հյ. գւռ. նաւտիկ ձևից է վրաց. ნავტიკი նավտիկի «տկալաստ», որից էլ მენავტიკე մենավտի-կե «տկալաստի տէրը»։ Հայերէնից պէտր է փոխառեալ դնել նաև վրաց. ტერობა տղ'րոբա «ուտելուց ճաքիլ, տկռիլ» (ըստ որում տկռիլ զուտ հայկական կազմութիւն ունի), բայց պատահական են վրաց. ვյრელა տկրեցա «այրելուց փքուիլ, ուռիլ» և արաբ. [arabic word] daqar «շատ ուտելով փորը տկռիլ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 858)։


Վաղր, ղեր

s.

sabre, cutlass, hanger;
cf. Սակր.

Etymologies (1)

• և ինչպէս որ ունինք արդէն հյ. վարգ< պհլ. vazr. ըստ այս ենթադրութեան՝ վաղր ձևը գոյութիւն չունի և յետնա-բար միայն ծագած է տառերի շփոթու-թեամբ։ Հիւբշման (անձնական) այս բացատրութիւնը վերջնական չի համա-րում։ Նոյն նիւթի վրայ խօսում է Վար-դանեան, ՀԱ 1922, 293 և Եփր. վկ. արև. =Սոփերք Ի. 127 գտնելով վազրա-մոր ընթերցուածը, վաղր և վաղրաւոր ձևերը ջնջել է հրամայում։-Թոփճեան, Mitteilungen des Semmars f. orieni Spr. Berlin 1904, էջ 138 պրս. [arabic word] vaqra բառի հետ, որ մեկնւում է ըստ ԳԴ «է այն հատու կտրիչն երկաթեայ, որով անկանողք, այսինքն գործողք ռա-դիֆէի («թաւիշ»), զխաւն նորա նովին հառանեն»։ (Վաղր բառի ղ ձայնը՝ որ է 1 ընդդէմ զ-ի, չի թոյլ տալիս ընդունել այս ստուգաբանութիւնը)։


Վայր, աց, ից

s.

place, spot, space, extent, part, ground;
field, plain, camp, country;
անհուն —ք, immense, vast spaces;
յայսմ —ի, here, in this place;
now;
յայնմ —ի, there, in that same or very place;
then;
մինչեւ ցայս —, thus far, to this place;
until now;
յոր —, in which place, wherever;
— մի, առ — մի, a short time, a moment, an instant, a little;
ընդ —, in vain, vainly;
ի —, below, under, beneath;
cf. Զէն;
cf. Վեր;
յայլում —ի, somewhere else, in another place;
ի վերուստ մինչեւ ի —, from top to bottom;
from head to foot;
գազանք —ի, wild beasts;
մեղր ի —է, wild honey;
ի —ի բնակել, to live in the open air, in camp;
—ս հատանել, to go along way;
զ—օք գալ, to go around, round about, to go here and there;
զ—օք ածել զաչս, to look round about;
ի մի — գալ, to assemble, to resort to one place;
ընդ — հարկանել, to abandon, to forsake, to cast off, to desert;
ի — հարկանել, արկանել, to disparage, to sneer at, to defame, to slander;
ի — շարժել, to beat down, to overthrow;
զաչս ի — արկեալ, looking down, with one's eyes cast or bent down;
ցո՞ր — նեղութեանց հասի ես, to what trouble have I brought myself!
ընդ վայր, in vain, uselessly;
ցայդ վայր, so far, as far as that, to that place, there;
ցոր վայր, where, whither;
ցո՞ր վայր, how far ?.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ու հլ.). ընդարձակ զարգացում կրած բառ է. առաջին և հիմնական նշանակութիւնն է՝ 1 «բացաս-տան, բնակութիւնից դուրս եղած տեղ, դաշտ, չմշակուած հող» ՍԳր. այս նշանակութիւնից են վայրաբնակ «դուրսը՝ բաց տեղ բնակած» Ա. մն. ժէ. 5, «գիւղացի» Մագ. վայրագ «անբնակ տեղեր ագանող, բացօթեագ (իբր յն. ἀγροιϰός) և բիրտ, վիրագ, վայրենի, գա-զանաբարոյ» Ծն. ժզ. 12, իե. 27, Փիլ. Պիտ. վայրագասուն «բացօթեայ տեղեր ագանող և ևնանող» Ագաթ. վայրասուն Մծբ. վայրի ՍԳր. վայրենի ՍԳր. Եւս. քր. (հմմտ. Ոսկ, յհ. ա. 15 «մարախ և մեղը ի վայրէ», որ ըստ Մտթ. գ. 4 ասւում է «մարախ և մեռո վայրենի»), վայրավատին Վեցօր. Ոսկ. ես. Սեբեր. իջավայր Ոսկ. մ. ա. 15. Եզն. հմմտ. նաև վիրագ.-2. «ընդհանուր առմամբ՝ որև-իցէ տեղ, տեղ» ՍԳր. Եւս. քր. և պտմ. Կոչ. որից վայրական «տեղական» Սեբեր. դաշ-տավայր Դտ. ա. 9. Բ. թգ. իգ. 31. բացա-վայր Վեցօր. շինավայր Ոսկ. ես. հեղեղա-վայր Նար. դիւրավայր Բրս. սղ. դժուարա-վայր Ճառընտ. լեռնավայր Յես. ժե. 48. միջավայր Վեցօր. ցայսվայր Բ. մկ. է. 42. Սեբեր. վայրաշարժ (նոր բառ.)-3. «մի փոքր ժամանակ» (տեղի գաղափարից ժա-մանակի գաղափարին անցնելու մասին տե՛ս ատեան բառի տակ). որից են վայր մի «մի քիչ ժամանակ» Հռութ. դ. I. Տոբ. է. 9. ժա. 14. առ վայր մի Փարպ. վայրիկ մի Տոր. և 3. Կոչ. վայրկեան Յես. ժգ. 22. Իմ. ժը. 12. Ղկ. դ. 5. Վեցօր. Ագաթ. Ոսկ. փիլիպ. (նոր բռականում ընդունուած է՝ արևելեան բար-բառով «seconde», արևմտեան բարբառով *minute». այս երկուսից ուղիղ է երկրորդը. հմմտ. Վեցօր. 118 «զմի մի ի 60 ժամուցն ի 60 վայրկենի հատանեն»). ցայնվայր «ցայնժամ» Եւս. քր. երկվայրկեան, վայրկե-նաբար, վայրկենական, վայրկենապէս (նոր բառեր).-4. «վարը, ցածը, տակը, ներքև». այս իմաստը յառաջանում է «հող, գետին» իմաստից. այսպէս ի վայր արկանել բուն նշանակում էր «գետին գցել», որից դարձաւ «ցած գցել». այս իմաստից ունինք գլխի-վայր Ագաթ. Եւս. պտմ. զառիվայր ՍԳր. վայրաձիգ Վեցօր. ընդվայրընկեցիկ Ոսկ. մ. ա. 1. վայրարկու «յետոյք» Տաղ. Շնորհ. վիպ. վայրագաւիթ Եզեկ. խէ. 1. վայրանկեալ Շնորհ. տաղ.-5. նիւթական ցածրութեան գաղափարին հետևում է բարոյական ստո-րութեան, հետևաբար նաև դատարկութեան և ունայնութեան գաղափարը. հմմտ. ի վայր արկանել «վար զարնել, գետին գցել, փխբ. աղարտել, անուանարկել» Ոսկ. յհ. բ. 3, ծ. ընդ վայր հարկանել «լքանել, երեսի վրայ թողնել» ՍԳր. վայրել «ցած թափել» Բուզ. (տե՛ս վայթել բառի տակ), «ցրուել» Եփր. մն. 491. վայրիլ «ցրուիլ, ցնդիլ (գաղափար-ները)» Եփր. համաբ. 212. որից ընդ վայր «ի զուր, պարապ տեղը» Եզն. Եւագր. Ագաթ. ոնդվայրաբոյս Ագաթ. վայրաբար Փիլ. լին, վայրապար ՍԳր. Կիւրղ. թգ. ընդվայրախօս Ոսկ. ես. ևն։


Վան

s.

repulse;
cf. Վանք.

Etymologies (2)

• Brosset JAs. 1834., 369 ևն հյ. աւան, տանս. vani, վրաց. vani բառերի հեա-ՆՀԲ լծ. աւան, յորմէ և Վան քաղաք։ Böttich. Wurzelfor. 8 արմատը դնում է wan։ Lag. Urgesch. 22 vas «բնակիլ» արմատից։ Pictet 2, 240 սանս. vana ռանտառ»։ Մորթման, ZDMG 31, 421 ռանս vas «ոնակիլ», āvasana «քաղաք» բառերի հետ։ Տէրվ. Նախալ. 107 սանս. vas, զնդ. vanh, գոթ. visan, vas ձևերի հետ՝ հնխ. vas «բնակիլ» արմատի տակ։ Սրուանձտեանց, Համով հոտով 1884, 63 քաղաք համարելով օտար՝ բուն հայերէ-նը դնում է վան։ Հիւնք. վանել բայից։ Müller WZKM 9 (1895), 299 ասում է թէ սխալւում է Հիւբշման, երբ վան դնում է հպրս. wahana=սանս. vasana «բնակութիւն». պէտք է դնել սանս. va-na-«անտառ», իբր «վանականի տեղ»։ Ըստ այսմ ուղիղ մեկնեց նախ Հիւբշման, բայց ո՞րտեղ. չկայ Arm. Gram.։ ՀԱ 1897 նոյ. (կողի վրայ) պրս. ban «պարտէզ, արտորայ» բառից փոխառ-եալ. հմմտ. նաև գերմ. wohnen «բնա-կիլ»։ Մառ ЗВO 22, 67 իբր յաբեթա-կան բառ՝ կցում է հյ. աւան, բան «գործ», երկրորդ սիւնակի լեզւով hu-man «քաղաք», վրաց. ubani «գիւղ, հրապարակ», bani «կտուր», dabani, dabay «գիւղ» բառերին։ Իբրև իրան-եան փոխառութիւն է ընդունում Meillet REA 9 (1929), 133։ Պատահական նը-մանութիւն ունին չերքէզ. wunə «տուն», արաբ. [arabic word] va'm «ապաստարան» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 717), [arabic word] vank «բնակիլ, հաստատուիլ» (անդ. 121) և ափխազ. aγnə «տուն», որ -'apaя, Oбъ

• ՓՈԽ.-Վռաց. ვანი վանի «տուն, բնակա-րան», სავანე սավանե «վանք, բնակարան». მევანე մեվանե «բնակիչ», უხავახო ուսավա-նո «անբնակ», დავანება դավանեբա «գաղ-թել, հաստատուիլ», დავანებული դավանե-բուլի «հաստատաբնակ»։-Ըստ Թուրեան, Բիւր. 1899, 799 Տարէնտէի թուրքերն էլ ու-նին հայերէնից փոխառեալ fenk «վանք», բայց ի հարկէ իբրև յատուկ անուն տեղւոյ, որովհետև թուրքերը վանք չունին։


Վաչ, ից

cf. Վաչէ.

Etymologies (1)

• Տէրվ. Նախալ. 106, 124 սանս. vāha, յն. ὄχος, հսլ. vozú, լտ. vehiculum (աւև լացնել նաև լտ. vehis, յն. έχος, հիսլ. vagn, լիթ. vežimas, հիռլ. fon) հո-մանիշների հետ հնխ. vagha-«սայլ» բառից. արմատը vagh «երթալ»>հյ. վագել, վաջ, որից վաչ։ Հիւնք. լտ. vec-tura «սայլ»։ (Այս բառերը ըստ նոր լեզուաբանների ծագում են հնխ. veg'h «վարել, քշել, կառքը վարել» արմատից, որի վրայ տե՛ս վազ բառի ստուգաբ-նութեանց պատմութեան մէջ. հայերէն բառը ընդհանրապէս նման է հնչում, բայց մանրամասնութեանց մէջ ո՛չ իբր բնիկ կարող է յարմարուիլ և ոչ իբր փոխառեալ բառ)։


Վառ, ի

adj. s.

ardent, burning, inflamed, on fire;
shining, brilliant;
fire, ardour, brilliancy, splendour;
— ի —, glittering, sparkling, resplendent, cf. Փայլուն, cf. Շողշողենի, cf. Պայծառ.

Etymologies (2)

• «վառած, փայլուն» Ոսկ. յհ. բ. 4. Խոր. Տաղ. «բորբոքում, այրիլ վառիլը» Նար. տաղ. Շնորհ. այբուբ. որից վառել «այրել, բռնկցնել» ՍԳր. Եզն. Ոսկ. ես. Եփր. ծն. վառիվառ Լաստ. վառ ի վառեալ Նար. տաղ. վառ ի վառեան Տաղ. վառումն Եղիշ. վառա-րան Շար. վառվառիլ Յայսմ. բոցավառեալ Ոսկ. լուս. լուսավառ Խոր. հռիփ. կրակավառ Գնձ. հրավառ Վրք. հց. ջահավառ Մաշտ. վառվառուկ «մի տեսակ բոյս. alyssum alpes-tre L» (ըստ Տիրացուեան, Contributo § 156)» Գաղիան. բժշ. (տե՛ս աալուսան բառի տակ)։ Միջնադարեան ձև է վառչիլ Մխ. բժշ. 70, 90, Վրդ. առ. 333։ Նոր բառեր են լապ-տերավառ, վառելափայտ, վառվռուն, խան-դավառ ևն։

• = Բոլորովին նոյն է հնչում կամիս. war «վառել» բառի հետ. բայց ըստ որում հյ. նախաձայն վ-ով բառերը ընդհանրապէս բնիկ չեն, ուստի և վառել պիտի լինի փո-խառութիւն կամ կամիսական ընտանիքից և կամ իրանեան համազօր մի բառից։ Կա-միս. war «վառել» բառին նման են հսլ. vrčti «եռալ», variti «եփել», varú «տա-քութիւն», լիթ. virti, լեթթ. vir't «եփել», ռուս. варить «եփել», вapeнie «եփում, եփ, կերա-կուր», bap «խորշակ, եռացած ջուր, արե-գական տաքութիւն» ևն։ Այս բառերը ոմանք դնում են առանձին հնխ. ver «եփել» արմա-տի տակ, ուրիշներ հնխ. ver «խոնաւութիւն, թաց» արմատին են միացնում, իբր թէ ջրի հոսելու, բխելու, եռալով դուրս ժայթքելու ռառափարիզ (Berneker 334, Boisacq 729, Pokorny 1, 268-9)։-Աճ.