phelmoni, such a one;
եղմոնի — or — եղմոնի, in such and such a place.
ՓԵՂՄՈՆԻ կամ ՓԷԼՄՈՆԻ կամ ՓԷԼՈՆԻ. φελμονή phelmoni. ռմկ. ֆիլան. Այս ինչ, այս անուն՝ անձն կամ տեղի նշանակեալ առանց անուան իբր յայտնի, տե՛ս եւ ԵՂՄՈՆԻ ՓԵՂՄՈՆԻ.
Եւ ասէր սուրբ մի ցփեղմոնին (կամ ցփելմոնին), որ խօսէր. (Դան. ՟Ը. 13։) Ոմանք ի քաղդէականն իմանան զայս ձայն ֆէլմօնի որպէս սերտ բարեկամ, կամ գլխաւոր, գահերէց նշանաւոր.
Պարզէ Գաբրիէլ մեկնութեամբ, հրաման առեալ ի վեհագունէ ումեմնէ ի պետացն դասուց, որ եւս միջամուխ են երկնաւոր խորհրդոյն, զոր փելմոնի (կամ փեղմոնի) ասաց, որ է ի նշանաւոր դասուց։ (Վարդան ի մեկն. դան.)
Տ. ԵՂՄՈՆԻ
• , որ և փելմոնի, փէլոնի «ա ինչ կամ այն ինչ» Դատ. ը. 13։
• = Եբր. [hebrew word] palmōni «այս ինչ» բա-ռից՝ յն. φελμονή տառադարձութեան միջոցով (տե՛ս նաև եղմոնի). նոյն բառն է արաբ. [arabic word] ︎ fulān, որից ֆուլան Սմբ. դտ. 124, ըր այժմ էլ գործածական է ռմկ. ֆիլան, ֆալան ձևերով։
• Հներից ոմանք իբր քաղդ. բառ մեկ-նում էին «սերտ բարեկամ կամ գլխա-ւոր, գահերէց նշանաւոր». ըստ այսմ հասկանում է նաև Վրդն. մեկն. դան. «Զոր փելմոնի ասաց, որ է ի նշանա-ւոր դասուց»։ Ուղիղ մեկնութիւնը տու-ին ՀՀԲ և ՆՀԲ։