cf. Անմարտ.
· Calfa
Տեսե՞ր զսիրոյն գերազանցութիւն, զիարդ անմարտնչելի առնէ զմինն եւ բազմապատիկ։ Տեսե՞ր զանմարտնչելի զօրութիւնն. (Ոսկ. յհ. ՟Բ. 32. 37։)
Զամենայն պահպանել անմատնչելիս եւ անպատերազմելիս. (Դիոն. ածայ. ՟Ը։)
ԱՆՄԱՐՏՆՉԵԼԻ որ եւ ԱՆՄԱՐՏ. ἅμαχος, ἁκαταγώνιστος. inexpugnabilis, insuperabilis. Անյաղթելի. անկռուելի. անվանելի. անառիկ.
impure, filthy, indecent, obscene, vile.
· Calfa
Ոչ մտանէր անմաքուր ոչ անդր յամենայն իրս. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Գ. 19։)
Լի է գարշելի եւ անմաքուր պոռնկութեամբ. (Յայտ. ՟Ժ՟Է. 4։)
Գիտասցէ զինքն, զի փիծ է, եւ անմաքուր։ Յանմաքուր վայրս. (Փիլ. ՟ժ. բան.։)
Կեանս անմաքուրս ունին։ Յանմաքրոցն տակաւին։ Արեամբ անմաքրով. (Ոսկ. յհ. ՟Ա. 27։ Ածաբ. ծն.։ ՃՃ.։)
Անմաքուր էր ի բնական ի լուսափայլ մաքրութենէ. (Լմբ. պտրգ.։)
Անմաքուրդ յընտրելով։ Բաժակ անմաքուր։ Ի կուսութեան անմաքուր։ Իբր զանմաքուրս ի սրբութենէ։ Ի զարմէ անմաքրի։ Անմաքրից եւ պարտաւորաց։ Ձիոյ կամ քառոտնեաց անմաքրից. (Նար.։)
Չեւ սրբեալ ի նշանաց դիւահարութեան. չեւ զերծեալ իսպառ ի լլկանաց այսոյն պղծոյ. այսահար.
Մի ոք յապաշխարողաց եւ յանմաքրից. (Պտրգ.։)
Արտաքս հանեն զկնի նոցա զանմաքուրսն, այսինքն որք յանմաքուր այսոցն չարչարին. (Խոսր. պտրգ.։)
cf. Անմաքուր.
· Calfa
Անմաքրական ստեւովն ծածկեալ ըստ տխրագոյն զգեստու նախահօրն. (Շար.։)
impurity, uncleanness, filthiness, indecency.
· Calfa
Զսրբութիւնն մատնել յանմաքրութիւն. (Յճխ. ՟Ը։)
Են եւ այլ անմաքրութիւնք սրտի. (Խոսր.։)
vile, abject, degraded.
· Calfa
Որ անմեծարն է ի մեծութեանն, յաղքատութեանն ո՞րչափ եւս. (Սիր. ՟Ժ. 34։)
Արդարեւ անմեծար մեծարեալ պատիւ հպարտութեան նոցա. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)
Անմեծար հայր ամենայնիւ, եթէ ոչ զբանն ունիցի ինքեան զօրութիւն. (Նար. ՟Լ՟Դ։)
who desires not honour or preferment.
· Calfa
Անմեծարգի կամեցաւ զանձն պահել յաշխարհի. (Երզն. մտթ.։)
Ոչ մեծարգի. նուաստ. անշուք. անփառունակ. որպէս յն. անպատուասէր. ἁφιλότιμος.
want of ambition, indifference to honour.
· Calfa
ἁφιλοτιμία (անպատուասիրութիւն), τὸ ἁκόμπαστον, a fastu et ostentatione alienum esse. Չկամելն զմեծարանս եւ զյարգ. խորշումն ի փառաց եւ ի պատուոյ. նուաստութիւն. անփառութիւն.
want of respect;
— հիւրոց, inhospitality.
· Calfa
Չմեծարելն, չպատուելն զհիւրս. ըստ յն. օտարատեցութիւն. եւ ըստ լտ. անհիւրընկալութիւն. μισοξενία. inhospitalitas.
not clear, indistinct, not evident, not explicit, not plain;
indivisible.
· Calfa
Ո՛չ մեկին. Չմեկնեալ. իբր Անբաժան. անանջատ. եւ Անբացայայտ.
Սա ոչ նուազ աստուածութեամբն, եւ անմեկին տնօրինեալ բնութեամբ. (Թէոդոր. մայրագ.։)
Եւ ոչ իսկ անմեկին ապաբանութիւն առնել ձեզ առ երկայնութիւն ասացելոցս. (Ոսկ. ծն.։)
inseparable, indivisible;
inexplicable, inexpressible.
· Calfa
Ի հօրէ անպակաս եւ անմեկնելի է զօրութիւն նորա. (Ոսկ. յհ. ՟Բ. 15։)
Անմեկնելւոյ եւ անբաւ կենաց. (Մաքս. ի դիոն.։)
Կալայց զիս անմեկնելի ի բաւականին յուսոյ. (Պիտ.։)
Եւ Անթարգմանելի՛ անպատմելի. ըստ յն. նաեւ Անբերելի.
Անմեկնելի տանջանացն համբերել։ Այս քան զայն ծածուկ էր, եւ անմեկնելի. (Ոսկ. յհ. ՟Ա. 39. 45։)
Մարտքն եւ թշնամանքն անմեկնելի այն էին, որ ասաց, եդից թշնամութիւն ի մէջ քո եւ այլն. (Համամ առակ.։)
impeccable;
innocent;
harmless, silly;
— կացուցանել, to acquit.
· Calfa
Եղիցիս դու անմեղ յընկերէն. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)
Ի բաց տարեալ տրոհէր զսուրն յարանցն անմեղաց. (Յհ. կթ.։)
ԱՆՄԵՂ, ԱՆՄԵՂՍ. անմեղութեամբ, առանց յանցանաց. յանպարտս. եւ պարզմտութեամբ.
Եւայ անմեղ ետ զպատասխանին (ցօձն). ասէ. վասն միոյ առաք մեք պատուէր հրամանի. զի մի՛ կերիցուք, եւ մի՛ մեռցուք. (Եփր. ծն.։)
Անմեղս ընթանայ. (Նար. ՟Հ՟Ե։)
Ասի եւ ՅԱՆՄԵՂՈՒՑ ռմկ. այսինքն Անմեղ գոլով։ (Ոսկիփոր.։)
excusable, pardonable
· Calfa
Որ բնութեան հետեւի եւ գործէ, անմեղադրելի է. (Շ. ամենայն չար.։)
Առ մարդկայինսս եւ անմեղադրելի կիրս. (Պրպմ. ՟Լ՟Է։)
Զմեզ անմեղադրելիս արձակեսցէ. (Սարգ. յկ. ՟Ը։)
to be innocent.
· Calfa
Կանայք բամբասեալ անմեղացան ապաշխարութեամբ. (Վրք. հց. ձ։)
Իբրեւ զձագս աղաւնեաց անմեղացեալք. (Նար. յովէդ.։)
impeccable;
innocent.
· Calfa
Իմում ծառայից անմեղանչելիք մնան. (Արշ.։)
to acquit, to declare innocent, to clear.
· Calfa
Ջրով մկրտութեան զօրացոյց զմեզ եւ անմեղացոյց. (Կանոն.։)
innocence;
impeccability.
· Calfa
Զանմեղութիւն զգեցեալ (ի յարութեան)։ Անմեղութիւն մանկութեան. (Ագաթ.։)
Զբոլոր յանցանս շնորհեսցէ քել յանմեղութիւն. այսինքն մինչեւ իսպառ անմեղ գտանիլ կամ արդարանալ. (Եղիշ. հայր մեր.։)
Զգործ տգիտութեան նոցա անմեղութիւն համարեսցիս. այսինքն մի՛ համարիր մեղս. (Ագաթ.։)
Վարին յաւազակութիւնս ի վերայ խաղացելոց անմեղութեան. (Պիտ.։)
s. bot. purslain.
· Calfa
ἁνδράχνη. portulaca. Բանջար պարարտ եւ զով, դժուարին ի մեռուցանել՝ այսինքն ի մարսել. որ եւ ՓՐՓՐԵՄ, ՓԵՐՓԵՐԱՆ. կոճկորակ. սէմիզ օթու. ֆէրֆէհէն. պագլէթ իւլ համգա.
not to be accosted, inaccessible;
untouched.
· Calfa
Մերձ յանմերձանալի լոյսն։ Որ հրեղինացն անմերձենալի. (Շար.։)
Պաշտամանց անօթս, որք յոլովից անմերձանալիք էին. (Առ որս. ՟Ը։)
Նորին շնորհիւն անմերձենալի եմ ես յայլազգւոյն, որ յափշտակեացն զիս. (Ճ. ՟Ա.։)
Անմերձենալիս զինքեանս յարտաքուստ յարտաքուստ օտարոտի պատմուճանս արասցեն. (Պիտ.։)
ἁπρόσιτος, ἅδυτος. inaccessabilis, inaccessus. եւ այլն. Յոր ոչ լինի մերձենալ. անմատչելի. անմատոյց. եւ Անհասանելի. որուն մօտենալ չըլլար. եանաշըլմազ.
discordant, different, dissonant, diverse, divided, not agreed, at variance, contrary;
irreconcilable;
— լինել, to differ, to disagree.
· Calfa
Նախարարք աշխարհիս մերոյ անմիաբանք լեալք. (Յհ. կթ.։)
Յայլ թիւս անմիաբան հանդիպին ժամանակագրութիւնք. (Տօմար.։)
ἁσύμφωνος. absonus, discors. Որ չմիաբանի. անմիաձայն. երկպառակ. իթթիֆագսըզ.
"cf. Անմիաբան լինիմ."
· Calfa
Զամենայն զօրսն պարսից կոտորեալ, անմի արարեալ սպառեցին. (Բուզ. ՟Դ. 31. 47։ ՟Է. 5։)
Հակառակ հոգւոյն խորհել անմիաբանեցան այլքն ի պատմագրաց. (Խոր. ՟Ա. 3։)
immediately, directly.
· Calfa
Անմիջաբար յիմանալիսն կոյս յարձակիլ տեսութիւնս. (Դիոն. երկն.։)
Րաբունական սիրոյն տիպար կացուցանէ անմիջաբար։ Խորհրդոցն աստուածայնոց անմիջաբար խորհրդածուք. (Շ. յիշ. առակ. եւ Շ. տաղ.։)
adj. adv. without mediator.
· Calfa
Եւ վասն է՞ր անմիջնորդաբար որդի աստուծոյ շարադասի՝ ոչ ուրուք ընդմիջեցելոյ. (Պրպմ. ՟Լ՟Թ։)
Ի հօրէ առանց միջնորդի (այսինքն անմայր) ... Ի մօրէ՝ անմիջնորդաբար (այսինքն անհայր). (Խոսրովիկ.։)
Յեղելոցս ոչ ինչ է՝ զոր կամելն աստուծոյ ոչ միջնորդեաց. ո՛չ ուրեմն վասն անմիջնորդաբար լինելոյն՝ վասն այսորիկ միածին, այլ վասն միայն գոլոյն նորա պտուղ հայրական. (Կիւրղ. գանձ.։)
mad, silly, brainless, senseless, stupid, foolish, irrational, crazy.
· Calfa
առաւել՝ որպէս Թափեալ ի մտաց. խելագար. յիմար. մորոս. անիմաստ. տգէտ. անհանճար. եւ Յիմարական. անխելք, խենդ, խեւ. ագըլսըզ, տէլի, շաշգըն. ἅφρων, ἁσύνετος, ἅνους, ἁνόητος, μωρός. amens, demens, insipiens եւ այլն.
Իբր Անսիրտ, ըստ յն. ἁκάρδιος. Տե՛ս (Առակ. ՟Ժ. 13։ ՟Ժ՟Է. 16։ Երեմ. ՟Է. 21։)
ἅνους. mente carens Ոյր չգուցէ միտ. չունօղ զկարողութիւն մտաւոր. անբան.
(Ապողինար) մարդ անմիտ ընդունելով զտէրունականն։ Եթէ յանմիտ մարդ յուսացաւ, առանց մտաց արդարեւ է. զի եւ ո՛չ անմիտ կենդանի մարդն է. (Առ որս. ՟Թ։)
Անմիտ գոլով (ասէր ապողինար) զմիաւորեալն ընդ բանին մարմին։ Մարմին անանձն (անհոգի) եւ անմիտ ոչ ընդունի յինքն տրտմութիւն։ Ոչ զանանձն եւ անմիտ մարմին առեալ. (Պրպմ. ՟Լ՟Ե։)
Ազգաւ անմտաւ։ Իմաստնոց եւ անմտից։ Իբրեւ զաղաւնի անմիտ։ Ցանկութիւնս անմիտս. եւ այլն։
Իբրեւ ոչ եթէ անմիտ ինչ լինէր (այսինքն գտանիւր) յանձն իւր. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 13։)
Որոշել զիմաստունն յանմտէն. (Փարպ.։)
Զանմտացն վկայութիւն։ Անմիտ են մտօք։ (Ոսկ. յհ. ՟Ա. 2. եւ 3։)
Թէ էութիւն նորա այլ է, եւ զոր իմանայն՝ ա՛յլ է ի նմանէ, անմիտ եղիցի էութիւն նորա. (Մաքս. ի դիոն.։)
Հետեւեցելոց տառից, եւ գծագրաց անմտից, եւ սիղոբէից, եւ բառից անծանօթից. (Դիոն. ածայ.։)
Եւ զի անմիտ է այս, անպիտանացուացն փոյթ ունել, ծանօթ է ամենեցուն.
disconsolate, inconsolable;
disconsolately.
· Calfa
Մնալոյ ի նոցանէ որբք եւ անմխիթարք. (Փարպ.։)
Անմխիթար տեղի կամ վայր. (Վրք. հց. ՟Ը։) (Կլիմաք.։)
Անմխիթար տրտմութիւն, կամ սուգ, խորհուրդ, ապաշաւ, սպառնալիք. (Եղիշ. ՟Բ։ Փարպ. ՟Գ։ Սկեւռ. յար.։ Սարգ. յկ. ՟Բ։) Թէպէտեւ սուղ ինչ իցեն տրտմութիւնքն, սակայն նա անմխիթարս կարծեցուցանէ. (Մանդ. ՟Է։)
infallible, unerring;
— աստեղք, fixed stars.
· Calfa
Անմոլար վկայ. (Կոչ. ՟Ժ՟Զ։)
Զմոլորեալն յանմոլար հաստատութիւնն ածել. (Ձիլ. ել։)
Ի պարունակեալ աստեղացն՝ անմոլարքն ամենայն ընդ նմին ընդ երկնի շրջաբերեալ լինին։ Անմոլարիցն բազմութիւն անգիտելի է մարդկան. (Արիստ.։)
Յաստեղացն մոլար եւ անմոլար գոլոյ. (Լմբ. սղ.։)
Երեւելիս այս երկին՝ ունի աստեղս մոլորականս եւ անմոլարս. իսկ երկրորդն այն երկին՝ ունի աստեղս բնաւին անմոլարս, ամենեւիմբ լուսաւորս, միշտ կենդանիս եւ անփոփոխելիս. (Վրք. հց. ՟Ա։)
ԱՆՄՈԼԱՐ ԳՈՒՆԴ, կամ ՇՐՋԱԲԵՐՈՒԹԻՒՆ. Անշարժ պարունակն վերնագոյն երկնի. եւ միօրինակ անվրէպ շրջան հաստատութեան.
Ի վերայ անմոլար գնդին միակն։ Ի վերջին տիեզերս ի բուն սպառուածինի ամենայնի (այսինքն աշխարհի՝) անմոլար գունդ. (Փիլ.։)
Ի վայր է լուսինն քան զայլ լուսաւորսն՝ սկսեալ յանմոլար գնդիցն. (Շ. բարձր.։)
Զանմոլար շրջաբերութիւն ընկալաւ։ Զանմոլարն շրջաբերութիւն ամենայն երկնի. (Փիլ.։)
ԱՆՄՈԼԱՐԱԲԱՐ, ԱՆՄՈԼՈՐԱՊԷՍ, ԱՆՄՈԼԱՐԱՊԷՍ. Առանց մոլորելոյ, կամ խոտորելոյ. անվրէպ. անսխալ.
Անմոլար առաջնորդէ յերկինս. (Լծ. կոչ.։)
cf. Անմոլար.
· Calfa
Արեգական լոյս, եւ լուսնի, եւ այլոց մոլորակացն, եւ անմոլորից։ Որոշեալ ի մոլորակացն եւ յանմոլորացն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին. ստէպ.) ուր անխտիր գրի՝ Անմոլոր, կամ Անմոլար։
infallibility.
· Calfa
Որպէս ի բոլորակի իմիք անմոլորութիւն պարգեւեալ նմա. (Դիոն. ածայ.։)
Անդրէն դառնայ, յօտար բոյն ոչ հպի, բայց ի վար արկանէ զանմոլորութիւնն. (Փիլ. լիւս.։)
infallibly.
· Calfa
Որովք զիմաստիցն տեսութիւն անմոլորապէս ապագայիցն թողցեն յիշատակ։ Զորս պարտ է մեզ ի կարգիս անմոլորապէս դնել. (Սարգ. յռջբ. եւ Սարգ. յկ. ՟Դ։)
that does not forget;
unforgotten;
that cannot be forgotten;
without fail, infallibly.
· Calfa
ἁλήστως. sine oblivione. Առանց մոռանալոյ.
ἅπλαστος, ἅληστος. non oblivisendus. Զոր չէ՛ օրէն մոռանալ. յաւէժաբար յիշելի. եւ Աանմոռաց. ոչ մոռացեալ. չմոռնալու, չմոռցուելու. ունուտուլմազ.
Անմոռանալի յիշատակ, կամ քաջութիւնք. (Պիտ.։)
Որում ամենայնքն յայտնիք են եւ անմոռանալիք. (Յհ. իմ. ատ.։)
Ծանիցէ ամենայն ոք զաստուծոյ անմոռանալի գթութիւնն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
Ոչ ի միտս իւրեանց անմոռանալի եդին. (Նանայ.։)
Զյիշատակ անուանն աստուծոյ անմոռանալի պահէր. (Տօնակ.։)
cf. Անմոռանալի.
· Calfa
Անմոռաց յիշմամբ. (Շար.։)
Անմոռաց յիշատակ, կամ անուն, գովութիւն. (Պիտ.։)
Գրեա՛ ի տախտակս սրտի քո անմոռաց։ Յիշեսջի՛ք զմեզ անմոռաց յուրախութեանն ձերում. (Փարպ.։)
eternal remembrance.
· Calfa
Չմոռանալն. անմոռաց յիշատակաութիւն.
Ճշմարտութիւն է առաքինութիւն ըստ անմոռացութեան. վասն զի արժանի է յիշատակի առաքինութիւն. (Փիլ. լին.։)
Միթէ զմտացդ անմոռացութիւն ո՞չ յիշիցէք. (Եղիշ. ՟Գ։ եւս եւ Վրդն. սղ.։) (Տօնակ.։)
indomitable, unbroken.
· Calfa
ἁδάμαστος. indomitus. Չեւ եւս մղեալ ի գործ. տրմուղ. անվարժ. անկիրթ. անսանձ. կինճ. եավաշլանմամըշ (հայվան).
Չտան թոյլ բազում ժամանակս յաւանակին՝ անմուղ անվարժ շրջել։ Ածէ՛ք զպարարեալ զուարակն՝ զանմուղն, որ զմեղաց լուծն ոչ ընկալաւ։ Անմուղ երիվարաց նմանեցաք. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ղկ. եւ Ոսկ. յհ.։)
Եդին ի վերայ սայլի՝ լծեալ անմուղ զուարակս. (Մարթին.։)
Անմեղիցն յայլսն դարձցի՝ բաց լծոյ. (Մխ. դտ.։)
the entrance to which is shut;
without entrance;
impenetrable, inaccessible.
· Calfa
Որում եւ մեք նոյն նըմանագոյն՝ երկրպագեմք անմուտ արեւուն. (Գանձ.։)
Ուր ոչ լինի մտանել. անմատոյց. կիրիլմէզ.
Զի՞ այդչափ փութաս յանմուտսն մտանել. (Ոսկ. մտթ.։)
foolishly, stupidly, inconsiderately, ignorantly, rashly, madly.
· Calfa
Անմտաբար սահիլ, կամ ասել, թշնամանել, ի վերայ միմեանց յառնել, թողուլ զպատուիրանն. (Դիոն. եկեղ. ՟Գ։ Կիւրղ. գանձ.։ Խոսր. պտրգ.։ Սարգ. յռջբ. ՟Դ։)
Ներեա՛ ինձ հա՛յր, զի անմտաբար եղէ. (Վրք. հց. ՟Զ։)
to lose senses, to become crazy or stupid.
· Calfa
Քահանայքն անմտանան. (Կոչ. ՟Ժ՟Դ։)
Դադարեսցեն յանմտանալոյ. (Առ որս. ՟Թ։)
Մի՛ անմտասցուք զօրէն անասնոց. (Սարգ. յկ. ՟Զ։)
Անմտանայ առ բանս. (Իգն.։)
madness, craziness, fatuity;
phrensy;
folly, silliness, imprudence, extravagancy, absurdity.
· Calfa
Անմտութիւն բորբոքեալ ի սիրտ երիտասարդի։ Սկիզբն բերանոյ նորա անմտութիւն. Եւ այն է անհնարին անմտութիւն։ Միւս եւս անմտութեան խորհուրդ. եւ այլն։
Ամենայն չարեաց պատճառք անմտութիւնն է. (Ոսկ. ես.։)
Է առաւելութիւն իմաստութեան քան անմտութեան։ Զոր ինչ խորհի, ամենայն անմտութիւն է։ Զանմտութեան յիշատակ թողին յաշխարհի. եւ այլն. որք հային եւ ի յաջորդ նշանակութիւն։
Ընկենու յանմտութիւն, եւ յայլ երիս մասունս վատթարութեան. (Պիտ.։)
Այնուհետեւ ո՛չ խոհականութիւն, այլ՝ անմտութիւն. (Գր. հր.։)
Կամ որպէս ἁφροσύνη, որ ստէպ դնի ի մեզ Անզգամութիւն. իբր անզգայութիւն եւ անխորհրդութիւն.
without a prince, — chief, — governor, in anarchy;
vulgar, plebeian.
· Calfa
Անթագաւոր եւ անիշխան. (Լաստ. յիշ.։)
Անիշխանն (է) յառաջնորդ է զրկեալ. (Գե. Ես.։)
Ոյր չիք իշխան եւ տէր. անիշխան, ինքնատէր. որ է սեպհական Աստուծոյ.
Աստուած իշխէ ի վերայ բնաւից, ինքն անիշխան գոլով. (Գր. հր.։)
Իշխէ ամենայնին, եւ ոչ իշխի յումեքէ. զի բայց յԱստուծոյ ոչ ոք է անիշխան. (ՃՃ.։)
Եւ զրկեալն ի սեպհական իշխանէ իւրմէ. անտերունչ. անթագաւոր. անառաջնորդ, ստրուկ. անգլուխ. պաշսըզ, ռայէ.
Չիշխօղ. որ չունի իշխանութիւն ինչ. մերկեալ յիշխանութենէ. ո՛չ ազատ. ո՛չ ինքնիշխան, անզօր.
Այն՝ որ անիշխան եղեւ ընչիցն, լաւ էր նմա՝ թէ չէր զարգացեալ. (Լմբ. ժղ.։)
Դու Տէր ստորիցս եւ երկնից, եւ ես անիշխան շնչոյս եւ ոգւոյս. (Նար. ՟Ձ՟Գ։)
anarchy.
· Calfa
Զկնի մահուն Խոսրովու ի ժամանակս անիշխանութեանն։ Յանիշխանութեան մնացեալք՝ յարեան ազգ յազգի վերայ. (Խոր. ՟Բ. 72։ ՟Գ. 2։)
Անիշխանութիւն՝ անյարմարական է (Աստուծոյ)։ Եւ եղեւ անիշխանութիւն՝ բազմիշխանութիւն. (Առ որս. ՟Գ. ՟Ժ՟Բ։)
Յանիշխանութենէն իբր ի բազմիշխանութեանն (մեղուք) յողդողդեալք քակտեալք։ Դժնեայ է անզգամացն՝ անիշխանութիւն։ Դժնդակագոյն է՝ ըստ ոգւոյն անիշխանութիւն. (Փիլ. լիւս. եւ Փիլ. լին.։)
Ողբայր զանիշխանութիւնն իւր ի տեղւոջէն. իմա՛ զրկումն յիշխանութենէ տեղւոյն։
not real, false;
accidental.
· Calfa
Ոչ իսկական կամ իրական եւ գոյացական, այլ՝ պատահական. պատահումն.
bodiless, difformed.
· Calfa
Ոյր ոչ գոյ իրան՝ վասն անմարմին գոլոյն. անձեւ, անկերպարան.
Անմարմնոցն եւ անիրանանց ոգւոց ոչ ինչ ծանր ընդ ոտս անկեալ է եւ խափան եղեալ տեսանել եւ իմանալ զբնութեանն. (Փիլ. լին. ՟Ա. 90. յորմէ Հին բռ.)
Անիրանունք. անմարմինք, կամ անզգայութիւնք։
Յայնմ նիւթոյ պարտ է կարծել (ասեն) զչարիս, որ անիրան եւ անկերպարան էր. (Եզնիկ.։)
adj. adv. unjust;
unjustly.
· Calfa
Անիրաւացի պատճառ։ Եւ ո՛չ այս է անիրաւացի։ Ո՛չ անիրաւացի է եւ ի մեր դէմս յեղաշրջել. (Լմբ. թղթ. եւ Սղ.։)
to offend, to sin against, to wrong, to injure, to abuse, to hurt.
· Calfa
ἁδικέω. injuriis afficio. Յանիրաւի զրկել, վնասել. յանցանել կամ մեղանչել ումեք. չարաչար եւ վնասակար լինել. զրկանք՝ յանցանք ընել, վնաս տալ. զարար՝ քէտէր վերմէք. զուլմ էթմէք.
Որք առնեն զչարն՝ զիւրեանց իսկ անձինս անիրաւեն եւ զրկեն մեծագոյնս։ Զհրէայսն ոչինչ անիրաւեցի, որպէս դու քաջ գիտես. (Ոսկ. յհ. եւ Գծ.։)
Անիրաւեցաք նախ զանձինս, եւ յետ այնորիկ զօրէնս Աստուծոյ եւ զարդար խրատ նորին։ Որքան թշնամին զիս անիրաւէ։ Անիրաւեն զմարդիկ ի գայթակղութիւնս մեղաց։ Մի՛ անիրաւէք զերկիր (հարուածովք)։ Ոչ կարէ անիրաւել զարդար դատաստան իւր, եւ ընդ մեզ հաշտել։ Անիրաւեաց զԱստուած, եւ կամաւ յանցեաւ ընդ օրէնս նորա։ Յանիրաւողացն զերծանել. (Լմբ.։)
to be unjust, to be unrighteous;
to sin, to fail in duty.
· Calfa
Զրպարտեցան, եւ ներեցին. անիրաւեցան, եւ ոչ հատուցին. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։)
Որ ի տարապարտուց անիրաւեցան յիս. (Սղ. ՟Ճ՟Ժ՟Ը. 78։)
Մեղաք, անօրինեցաք, անիրաւեցաք. (Դան. ՟Բ. 5.) (որպէս վնասել այլոց։)
ԱՆԻՐԱՒԻՄ, եցայ. ἁνομέω. injuste ago. Անիրաւ եւ անօրէն գտանիլ. անօրինիլ. գործել զանպատեհս. ատալէթսիզլիք՝ ինսաֆսըզլըգ էթմէք.
injustice, iniquity;
injury, wrong, offence, affront;
trespass;
oppression.
· Calfa
Լցաւ երկիր անիրաւութեամբ։ Կատարաեցին զանիրաւութիւն ի կամաց իւրեանց։ Բառնայ զանօրէնութիւնս եւ զանիրաւութիւնս եւ զմեղս։ Ածէ զանիրաւութիւնս հարց որդւոց՝ եւ յորդիս որդւոց։ Ոչ գոյ ի դատասատնի նորա անիրաւութիւն։ Ոչ գտաւ յիս անիրաւութիւն։ Զանիրաւութիւն խորհեցաւ ի լեզուի իւրում։ Երկիւղ Տեառն ատեայ զանիրաւութիւն։ Ի բաց կացէք յինէն ամենայն մշակքդ անիրաւութեան։ Անիրաւութիւն, կամ խարդախութիւն չարեաց։ Զի՞նչ գտին յիս անիրաւութիւն։ Անիրաւութիւն է այդ։ Խօսին զարդարոյ զանիրաւութիւն. եւ այլն։
Այսպիսի են բարք չարագործաց՝ զիրաւունսն անիրաւութիւն ասել. (Եզնիկ.։)
Իրաւանցն կշիռ պակասեալ, եւ անիրաւութիւնն իսկոյն զօրացեալ. (Նար.։)
Ամենայն չարեաց ե՛ւ բանիւ եւ գործով՝ անիրաւութիւն է անուն. (Շ. մտթ.։)
Խոտորեալք ի յարդարութեանն ուղեղ շաւղաց մարդիկ՝ զսա գտին գործի անիրաւութեան. (Պիտ.։)
Ո՛չ ըստ իրաւանց եւ ո՛չ ըստ անիրաւութեանց պարտ է զինքն ի բաց բառնալ ումեք. այս ինքն ոչ պատճառաւ եւ ոչ անպատճառաւ անձնասպան լինել. (Սահմ. ՟Թ։)
Խոտորէիք զսիրտ արդարոյն անիրաւութեամբ. (Եզեկ. ՟Ժ՟Գ. 22։ Իսկ Հռ. ՟Ա. 18։)
Որք զճշմարտութիւնն Աստուծոյ անիրաւութեամբ ունին. յն. յանիրաւութեան։
Ոչ եթէ անիրաւութեամբ ինչ յաղթել ջանամք, այլ իրաւամբք զճշմարիտն ուսանել. (Եզնիկ.։)
imperfection, fault;
— հասակի՝ խմխց, youth.
· Calfa
Ոչ գոլն լի. չունելն զլրումն. թերութիւն. անկատարութիւն. թերակատարութիւն. եւ անյագութիւն. լեցուն չըլլալը՝ ու չիլըցուիլը. տօլմազ՝ տօյմազ օլմասը.
Յանլիութիւն աւուրց հայելով պատանւոյն. (Խոր. ՟Գ. 3։)
incomplete, imperfect.
· Calfa
ἅπληστος, ἅπλητος. inexplebilis. Զոր ոչ լինի լնուլ. անյագ. որ չի լցուիր, չիկշտանար. տօլմազ. տօյմազ.
Անլիր է մարդկան ազդ առ ասելն, եւ առ ի յայլոցս ասելոյն լսել. (Ածաբ. ժղ.։)
Անլիր եւ անյագ ցանկութեանն (առ Աստուած)։ Անլիր եւ անյագ առ առաքինութիւնսն վարին յարձակմամբք. (Փիլ. լին.։)
Ամենայն շուայտութեամբ եւ անլիր ագահութեամբ. (Սարկ. հանգ.։)
Քան զանյագսն, եւ զպղերգս, որ անլիրք, եւ ծոյլք են. (Լծ. ածաբ.։)
cf. Անլծակից.
· Calfa
Որոյ չիք լծորդ, կամ լծակից. կոյս.
Զուգաթուեսցի եւ աթենայ իւրով անլծորդ եօթնեկիւն. (Անան. եկեղ։)