Definitions containing the research յ : 10000 results

Բնազանցութիւն, ութեան

s.

metaphysics.

· Calfa

NBHL (1)

Քանզի է յորակումն գոյացութիւն, թէպէտեւ բնազանցաբար. քանզի երկակի է ստորոգութիւն. մին ըստ բնութեան, իսկ միւսն բնազանց. ըստ բնութեան՝ յորժամ հանուրքն մասնականացն, եւ պատահումն գոյացութեանց ստորոգին. իսկ բնազանցաբար, յորժամ մասնականքն ընդհանուրցն, եւ գոյացութիւնք պատահմանց ստորոգին. (Անյաղթ վերլծ. արիստ.։)


Բնախօս, աց

s.

physiologist;
moralist;
apologist;
veridical, truth-telling.

· Calfa

NBHL (4)

Բնականին եւ բնախօսին ոգին վազէ եւ թեւաբոյս լինի։ Որ եղեւ եւ նոցա բնախօս լինելոյ սկիզբն. (Փիլ. լին.։)

Եւ Բարոյախօս. առակախօս.

Բնախօսքն վարին այնպիսեօքն յօրինակս խրատուց. (Վրդն. ծն.։)

Զայս աւանդութիւն ի բնախօս արանց լուայ. (Արիստակ. նաւակատ.։)


Բնախօսեմ, եցի

vn.

to philosophize;
to discourse of natural things.

· Calfa

NBHL (7)

ներգործական բայ չէզոքական բայ φυσιολογέω dissero dew rebus naturae որ եւ ԲՆԱԲԱՆԵԼ. Ճառել զբնութենէ զգալեաց. խօսել քաջ քննութեամբ՝ իբրու զննելով զբնութիւն իրաց. ճշգրտաբանել. հետազօտել բանիւ.

Ասա՛ դու զանծնելութիւնն հօր, եւ ես զծնելութիւնն որդւոյ բնախօսեցից քեզ. (Առ որս. ՟Զ։)

Որք բնախօսեցին, ասեն զմանանխոյ՝ անփտելի ունելով բնութիւն. (Երզն. մտթ.։)

Բժիշկ ոմն բնախօսէր՝ ստուգաբանելով զանուն բանջարին։ Զպատուիրանս (զայս) իմաստունք բնախօսին (կամ սեն). (Մխ. առակ. ՟Ծ՟Ա։)

Որ անճաշակ է, եւ պատմել խորհի ... վասն որոյ եւ ունայն բնախօսէ. (Կլիմաք.։)

Զմիջոցն երկոցունց բնախօսելով՝ դադարեցուսցես զմեզ ի խնդրոյս. (Սարկ. մարդեղ.։)

Գիր երբեմն յաղագս աստուածութեան բնախօսէ, եւ երբեմն ի սակս մարդկութեան, եւ երբեմն վասն երկուցն միաբան. (Դամասկ.։)


Բնախօսութիւն, ութեան

s.

physiology;
physics.

· Calfa

NBHL (5)

Ընդհանուրն բնախօսութիւն։ (Բժիշկն) այսպիսեաւ բնախօսութեամբ զբանն ցուցանէր. (Նիւս. կազմ. եւ Նիւս. կուս.։)

Զի մի՛ բնախօսութեան անվարժն՝ ընդ էակն բնախօսութեանն զարմասցի. (Փիլ. այլաբ.։)

Ըստ ոմանց իմաստնագոյն բնախօսութեանն. (Պիտ.։)

Բնախօսութեամբ քննութիւն յաղագս զօրութեան աղօթից։ Նախաշավիղ բանիս բնախօսութիւն։ Բնախօսութիւն արարեալ ի թուղթն հռովմայեցւոց՝ այսպէս եցոյց զընթացս բնութեանս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Զոր եւ մեք սովորեցաք բնախօսութեամբ՝ յարդգողի հետք անուանել. (Շիր.։)


Բնածին

adj.

innate, natural.

· Calfa

NBHL (3)

Ի բնէ ծնեալ եւ կարգեալ առ իմն. եւ Ընդաբոյս. բնաւորեալ.

Իբրեւ զանխօս անասունս ըստ բնածին բարուցն յեղծումն եւ յապականութիւն. յն. բնութեամբ ծնելոց յեղծումն. (՟Բ. Պետ. ՟Բ. 12։)

Ըստ ընդաբոյս բնածին բարի բարուցն բուսոյ. (Նար. խչ.։)


Բնակակից, կցի, կցաց

adj.

that dwells together;
cohabitant.

· Calfa

NBHL (6)

σύνοικος, συνοικίτης cohabitator, contubernalis Ընկեր բնակութեան. կից բնակութեամբ. յարակակից. որ կայ ի միասին ընդ այլում.

ՆԱԿԱԿԻՑ. συμφυής, σύμφυλος gentilis, ejusdem naturae, innatus Բնակից. ազգակից. համաբուն. տնկակից. ընդաբոյս.

Ընդունիցի՞ս բնակակից զոմն եւ կամ դրացի, որ յոյժ գոյ արիագոյն, եւ ոչ իցէ ողջախոհ. (Պղատ. օրին. ՟Գ։)

Զվնասակարն հեռի ի բաց բնակեցուցանել, եւ զօգտակարսն միայն բնակակից լինել. (Փիլ. նխ. ՟բ.։)

Արժանացոյց (տէր զզաքէոս) բնակակից եւ սեղանակից առնել. (Իգն.։)

Որոտմունք եւ փայլատակմունք, եւ այլ որ ինչ բնակակից է սոցունց. (Արիստ. աշխ.։)


Բնականաբար

adv.

naturally.

· Calfa

NBHL (5)

Ի դէմսն շնչէ ... բնականաբար, զի զգայութիւնսն ի դէմսն առնէր։ Այլ եւ այսոքիկ բնականաբար այլաբանին. (Փիլ. այլաբ.։)

Խոտէ առ այս զբնականաբարն (առաքինանալ). (Իգն.։)

Բնականաբար եւ յարմարապէս այծեման նմանելով. (Նիւս. երգ.։)

Տարբերութիւնն. (բնականաբար նախադասեցաւ յառաջ քան զտեսակն. Անյաղթ պորփ.։)

Ոչ որպէս ի մարգարէսն, այլ առաւելապէս եւս, եւ բնականաբար, եւ առանց մեկնելոյ, ընդ ձեզ բնակեսցէ յաւիտեան. (Խոսր.։)


Բնականամ, ացայ

vn.

cf. Բնակեմ.

· Calfa

NBHL (2)

Բնականալ ի յարկս մեղաւորաց. (Սղ. ՟Ձ՟Գ. 11։)

Ոչ կամք իւրեանց, եւ ոչ բնակացեալ սովորութիւնն կարէր զդէմ ունել. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)


Բնականապէս

adv.

naturally.

· Calfa

NBHL (2)

Իսկ ի ի դէմս շնչէ՝ բնականապէս, եւ բարոյականաբար. (Փիլ. այլաբ.։)

Որ ի պաշտօն բանականին բնականապէս ի յարարչիդ սահմանէ եդաւ. (Սկեւռ. աղ.։)


Բնականութիւն, ութեան

s.

nature, naturalness;
simplicity.

· Calfa

NBHL (1)

Ոչինչ զգացուցի մարմնոյ եւ արեան, զառաքելոցն ակնարկէ, եւ բնականութեամբ անուամբ կոչէ զնոսա. (Ոսկ. գղ.։)


Բնակարան, աց

s.

habitation, house, home, lodging, dwelling, chamber.

· Calfa

NBHL (4)

οἱκητήριον, κατοικητήριον habitaculum, domicilium Բնակետղ. տուն եւ տեղի բնակելոյ. որ եւ ԲՆԱԿՈՒԹԻՒՆ ասի. օթեւան. օթարան. ընդունարան. եւ Տաճար. տուն տեղ.

Բնակարան՝ փոխանակ մարմնանալոյ կազմեցին (մոլորեալքն). (Աթ. ՟Բ։)

Լիցուք տաճար եւ բնակարան աստուածային շնորհացդ. (Ժմ.։)

Լեառն դիտակ, եւ բնակարան վկայիցն։ Ի բնակարանս հրեշտակաց, եւ մարդկան քաւարան։ Զքեզ կոյս եւ մայր եւ բնակարան աստուածային ներմարդութեանն։ Զբնակարան անսկզբնակից որդւոյն։ Զմիածնի որդւոյ քո զբնակարան (այսինքն կրօղ յարգանդի)։ Այսօր զբնակարան հոգւոյն սրբոյ (այսինքն զընդունարան.) եւ այլն։ Բնակարան հաճութեան կամաց անեզն աստուածութեան։ Վերակարգելոց թուոցս այսոցիկ բնակարան բաղձալի. (Նար.։)


Բնակաւէտ

adj.

adapted for lodging;
full of habitations.

· Calfa

NBHL (1)

Յարմար ի յաւէտ բնակութիւն.


Բնակաւոր, աց

adj.

settled resident, natural

· Calfa

NBHL (5)

Եղիցի յոյս վախճանի քոյ, ասէ տէր, բնակաւոր որդւոց քոց ի սահմանս նոցա. յն. մնայուն, կամ մշտնջենաւոր. (Երեմ. ՟Լ՟Ա. 17։)

Եւ է ժամ, զի առողջութիւնն հիւանդութիւն լինի, յորժամ ցաւն բնակաւոր լինիցի. (Ոսկ. ես.։)

Զքո բնակաւոր հեզութիւնդ (յն. զըստ բնութեան) ի չբնակաւոր գազանութիւնն հաներ։ Քան զայլսն առաւել բնակաւորք (յն. բնականագոյնք). (Ոսկ. մ. ՟Ա. 4. եւ 17։)

Հարկաւորք բնակաւորք (այսինքն սպասահարկուք ի բնէ)։ Ոչ են եկամուտ ի նա կամքն, այլ բնակաւորք. (Եզնիկ.։)

Յաղթել բնակաւոր կարեաց մարմնոյ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա. եւ ՟Ժ՟Բ։)


Բնակեմ, եցի

vn.

to inhabit, to dwell, to lodge, to reside, to make abode, to sojourn, to settle, to occupy;
—ի միասին, to cohabit.

· Calfa

NBHL (11)

ԲՆԱԿԵՄ ԲՆԱԿԻՄ. οἱκέω, κατοικέω, ἑνοικέω habito, inhabito, σκηνόω, κατασκηνόω commoveor tamquam in tabernaculo, καταλύω diversor եւ այլն. որ եւ ԲՆԱԿԱՆԱԼ. Բնակ լինել, նստել իբրեւ ի բուն տեղւոջ եւ ի բնիկ տան. բունել. որջանալ. տաղաւորիլ. դադարել. զետեղիլ. օթեւանիլ. հանգչիլ. կալ մնալ ուրեք.

բնակէ կամ բնակի, եսցէ կամ ցի, կել. դիմազ. կր. κατοίκηται habitatur եւ այլն. Ըստ յն. ոճոյ, Բնակութիւն կամ բնակելի լինել. շէն լինել. բնակիչս ունել.

Բնակեաց յայրի անդ։ Յորոց միջի ես բնակեմ։ Բնակեցէ՛ք ի քաղաքս ձեր։ Բնակեցան, կամ բնակեցին անդ։ Բնակեցաւ առ կաղնւոջն մամբրէի.եւ այլն։

Բնակել ի ծակս վիմաց։ Զխաչինս՝ որ բնակեալ են առանձինն յանտառի։ Ընդ հովանեաւ նորա թռչնոց երկնից բնակել։ Թռչունք երկնից բնակեալդ ես յերկինս։ Բնակել Քրիստոսի հաւատովք ի սիրտս ձեր։ Ես եկից եւ բնակեցայց ի միջի քում։ ԲԱնն մարմին եղեւ, եւ բնակեաց ի մեզ։ Հոգին՝ որ բնակեաց ի մեզ։ Ի ձեռն հոգւոյն սրբոյ ի մեզ բնակելոյ։ Բանն Քրիստոսի բնակեսցէ ի ձեզ առատապէս. եւ այլն։

Ի նմա հաճեցաւ ամենայն լրումն աստուածութեանն բնակել։ Ի նմա բնակէ ամենայն լրումն աստուածութեանն մարմնապէս (այսինքն միանալով աստուածութեան ընդ մարդկութեան յանձին բանին). եւ այլն։

Ես յո՞ հայեցայց եւ բնակեցից, բայց ի հեզս եւ ի խոնարհս. (Եփր. ղեւտ.։)

Որ հաճեցաւ ի սմա բնակել, ի սմանէ ոչ մեկնեցաւ, այլ բնակեաց, բնակէ, եւ բնակեսցէ. (Անյաղթ բարձր.։)

Զնորին կողմամբք բնակեցաւ։ Զյորդան գետով բնակեալ էին ամովրհացիքն. (Խոր. ՟Բ. 50։ Եւս. քր. ՟Ա.)

Ոչ բնակեսցէ (Բաբելոն) յաւիտեանս ժամանակաց։ Բնակեսցի քաղաքդ այդ յաւիտեան։ Բնակեսցին քաղաքք, եւ աւերակք շինեսցին։ Զքաղաք մի ... բնակեցեալ զօրօք. (Ես. ՟Ժ՟Գ. 20։ Երեմ. ՟Ժ՟Է. 25։ Եզեկ. ՟Լ՟Զ. 10։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 13։)

Անապատանալ քաղաքացն Իսրայէլի, եւ դարձեալ բնակիլ. (Նար. ՟Ժ՟Բ։)

Յամենայն կողմանց խաղաղութեամբ բնակեաց աշխարհ նորա. (Եղիշ. ՟Ա.) բերի ի կրկին նշ. զի հայի յերկիրն, եւ ի մարդիկ երկրին։


Բնակետղ

s.

dwelling, lodging, residence, abode, station.

· Calfa

NBHL (3)

Եղեր տաճար Աստուծոյ բանին, եւ բնակետղ հոգւոյն սրբոյ. (Աթ. ի կոյսն.։)

Բնակետղ աստուածային զօրութեանն. (Անան. եկեղ։)

Ուր բնակետղն է անբաւ բիւրոց բնակելոցն ի լոյս. (Համամ առակ.։)


Բնակեցուցանեմ, ուցի

va.

to lodge.

· Calfa

NBHL (9)

κατοικίζω, ἑνοικίζω, κατασκηνόω habitare facio, colloco Տալ բնակիլ (ըստ ամենայն առման).

Եւ որպէս οἱκίζω . յորմէ οἵκισμα Բնակութիւն առնել զտեղի ինչ. հիմնել.

Բնակեցուցանել յանդիման դրախտին, կամ ի բարւոք երկիր, ի տան, ի տաղաւարս, ի վայրի դալարւոջ.եւ այլն։

Խորան՝ զոր բնակեցոյց (այսինքն եհար) ի մէջ մարդկան։ Բնակեցուցի զանուն իմ անդ։ Զփառս իմ ի հող բնակեսցուսցէ. եւ այլն։

Բնակեցուսցէ ի յաւիտենից յարկսն. (Փարպ.։)

Զերրորդութեանն սրբոյ ի նոսա կոչեալ բնակեցուցանէ զօրութիւնն. (Յհ. իմ. պաւլ.։)

Յաչաղանքն նախանձու յառաքինութենէ մեկուսի բնակեցուցեալ է. կր. այսինքն հեռի է. (Փիլ. բագն.։)

Ռոմոս եւ Ռոմիղոս զքաղաքն բնակեցուցանէին, եւ ի մօրն անուն կոչէին։ Թեբայեցիք զկրինէ բնակեցուցին, եւ էր բնակեցուցիչ բատտոս. (Եւս. քր.։)

Եռակի զսպպայսն բաժանելով՝ երիս քաղաքս բնակեցուցանել։ Այլ է ճշմարտապէս օրինադրութիւն, եւ բնակեցուցանելն զքաղաքսն՝ ամենեցուն կատարելագունից առաքինութեամբ տրանց. (Պղատ. օրին. ՟Ա. ՟Գ։)


Բնակիչ, չի, չաց

adj. s. inhabiting, dwelling;
inhabitant.

· Calfa

NBHL (3)

Զամենայն բնակիչս քաղաքացն։ Ամենայն բնակչաց երկրիս։ Բնակիչքն Երուսաղեմի։ Բնակիչք կրետացւոց։ Առ ի չգոյէ բնակչաց.եւ այլն։

Ամրութիւն քաղաքին ոչ քարինքն են, այլ բնակչացն առաքինութիւն։ Ոչ տեղին ինչ օգնէ, եթէ ոչ բնակիչքն լաւք իցեն. (Մխ. երեմ.։)

Հաւատ միմեանց՝ աշխարհին բնակիչք, եւ եկքնտային. (Եւս. քր. ՟Ա։)


Բնակից, կցի, կցաց

adj.

of the same nature or essence, consubstantial;
that dwells together, cohabitant.

· Calfa

NBHL (12)

ὀμοφυής ejusdem naturae, ὀμοούσιος consubstantialis Բնութենակից. համաբնակից. յաստուածայինս նաեւ՝ Էակից, համագոյակից.

ԲՆԱԿԻՑ. σύμφυτος, συμφυής connaturalis, cognatus Ընդակից. ընդաբոյս. բնաւոր. համաբնական, ազգակից, տնկակից.

Ծնեալ, եւ ոչ արարեալ, բնակից հօր, որով ամենայն եղեւ. (Պրպմ. ՟Խ՟Ե։)

Զի թէ ամենայն ինչ հօր՝ նորա է, յայտ է թէ եւ հոգին հօր՝ նորա բնակիցէ ... Զհոգին զիւր բնակից ետ ի կենդանութիւն մեռելութեան աշխարհի. (Ոսկ. ես.։)

Տե՛ս դու ինձ զբնակից եւ զհամապատիւ տէրութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ծ՟Ա։)

Էառ մարմին զիմ բնակիցս։ Էառ ի սրբոյ կուսէն զբնակից մարմինս մեր. (Եղիշ. ննջ.։)

Մարդ է բնակից քեզ՝ միապէս տոհմ եւ ազգ քո. յն. նորին ընդ քեզ հաղորդ բնութեան. (Ոսկ. յհ. ՟Ա. 14։)

Յաղթեաց նմա տէր մեր մարմնովն, ո՛չ երկնաւորովն, այլ բնակցաւն այնոցիկ՝ որ պարտաւորեցանն ի նմանէ. (Եփր. ՟գ. կոր.։)

Իւրաքանչիւր ոգւոյ բնաւորեալ եւ բնակից է յանդիմանութիւն (խղճի)։ Զբնակիցն ի մեզ զպաճարն պարարեն զցանկութիւնն։ Երկիր բնակից մարդոյն՝ մարմինն է. որոյ մշակ միտքն են. (Փիլ.։)

Եւ այս (ծիծաղականն) միշտ նմա (մարդոյն) բնակից է. (Պորփ.։)

Որպէս այր բնակից կնոջ՝ գլուխ կնոջ. (Եփր. ՟ա. կոր.) իմա՛ ըստ ՟Ա եւ ՟Բ նշ. եւս եւ ըստ յաջորդին։

(Փարաւոն) լինելով անդնդային խորոցն. (Լաստ. ՟Ժ՟Ա։)


Բնակութիւն, ութեան

s.

habitation, inhabitation, inhabitanee, dwelling, residence;
station, lodging, home, establishment, house;
habit, custom.

· Calfa

NBHL (8)

οἵκησις, οἵκισμος, κατοίκησις, κατοικία habitatio, habitaculum եւ այլն. Բնակելն. բնակիլն.

Քաղաք, կամ երկիր բնակութեան։ Բնակութիւն քաղաքիս բարի է.եւ այլն։

Լաւ համարէին զգազանաբար բնակութիւնն աստուածապաշտութեամբ ի քարանձաւս կելոյ. (Եղիշ. ՟Է։)

Մանաւանդ՝ Բնակարան. տուն եւ տեղի բնակելոյ. յարկ. բուն կայանն.

Քաղաքս շինեաց, եւ բնակութիւնս։ Յամենայն բնակութեան ձերում։ Ի բնակութիւնս քո։ Արձակեաց զայր ի բնակութիւն իւր։ Յերկնից ի բնակութենէ քումմէ.եւ այլն։

Մերժեալ յիւրաքանչիւր բնակութենէ. (Եղիշ. ՟Գ։)

Ոչ կեալ յԱյրարատ ի բնակութիւնս արքայի. (Խոր. ՟Բ. 21։)

Եթովպացի գոլ ասելով՝ յաղագս բնակութեան սահմանացն ընդ Եգիպտոս. (Խոր. ՟Ա. 4։)


Բնակցութիւն, ութեան

s.

consubstantiality;
cohabitation.

· Calfa

NBHL (9)

συμφυΐα ejusdem naturae esse եւ conjunctio, cognatio եւ այլն. Բնութենակցութիւն, որպէս համագոյութիւն. միասնականութիւն. ի բնէ միութիւն.

Լոյս ասեմ, որ ի հօր եւ յորդւոջ եւ ի սուրբ հոգւոջն տեսանի, որոց ճոխութիւն է բնակցութիւն։ Երից անբաւիցն անբաւ բնակցութիւն. (Ածաբ. մկրտ.։)

Բնակցութիւն, (այսինքն) բնաւորեալն միութիւն. (Լծ. ածաբ.։)

Եւ որպէս Ազգակցութիւն ըստ բնութեան. համաձայնութիւն բնութեան. ընտանութիւն. ընդակցութիւն.

Գնտակ է այգւոյն առ մշտնջենաւոր կեանսն յարմարութիւն եւ բնակցութիւն. (Նիւս. երգ.։)

Ետ նմա օգնական զկինն, եւ արար զնա բնակել ըստ նմա. քանզի գիտէր թէ բազում լինէր նոցա օգուտ ի բնակցութենէս յայսմանէ։ Բազում շահս տեսանեմք, որ եղեւ ի բնակցութենէ առ միմեանս. (Ոսկ. յհ. ՟Ա. 18։)

Քեւ չափ բնակցութեամբն հիմնափայլեցեր զպանծալի եւ զփայլեալ զփառս տանս այս (եկեղեցւոյ). (Շար.) (ուր իմանի եւ մարդեղութեամբ ընդ մեզ բնութենակցութիւն։)

Բնակցութեամբ սուրբ փեսայիդ՝ արժանացայց առագաստի լուսոյ վերին հարսնարանին. (Սկեւռ. աղ.։)

Անճառելի է խնդութիւնն (յերկինս), եւ ընդ հրեշտակս բնակցութիւնն. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)


Բնանամ, ացայ

vn.

cf. Բնաւորիմ.

· Calfa

NBHL (1)

Որ իւր կամաւորութեամբն ընդ բարւոյն բնացաւ. (Թէոդոր. մայրագ.։)


Բնաշխարհ

s.

country, reign.

· Calfa

NBHL (3)

Երեւելի մասն աշխարհի, յորս բուն բնակութիւն է մարդկան, կամ որ է բուն աշխարհ տէրութեան ուրուք.

Րոպէից մասանց երից բնաշխարհաց կայսր բարեպաշտ Կոստանդիանոս. (Գանձ.։)

Աքայիա, որ է ելլադայ՝ բնաշխարհն կորնթացւոց. (Ոսկ. գծ.։)


Բնաշխարհիկ

adj. s.

of the same country, native;
countryman, compatriot.

· Calfa

NBHL (1)

Բնակ, կամ բնիկ իրիք աշխարհի, գաւառի. եւ Որ ինչ հայի ի բուն աշխարհ ուրուք, եւ ի հայրենի գաւառ.


Բնաջինջ

cf. Բնաջինջ՞՞՞առնեմ;
Բնաջինջ՞՞՞լինիմ.

· Calfa

NBHL (6)

Զյելուազակսն բնաջինջ արարեալ ի լեռնէն. (Խոր. ՟Բ. 15։)

Զամենայն հեթանոսական պաշտամունս բնաջինջ խլեցից յերեսաց հոնաց երկրիս. (Կաղանկտ.։)

Բնաջինջ լինել այսօր յիսրայէլէ ցեղի միոյ. (Դտ. ՟Ի՟Ա. 3։)

Վասն ջրհեղեղին, եւ բնաջինջ մարդկան ապականութեանն լինելոյ. (Եւս. քր. ՟Ա։)

Առ մեօք այս կարգ բնաջինջ է յեկեղեցւոյ. (Լմբ. պտրգ.։)

Բնաջինջ յարմատոյ թողուլ. (Մագ. ՟Ծ՟Գ։)


Բնաւ, ից

adj. adv.

all, total, entire;
— ոչ, ոչ —, — սիկ ոչ, not, none, never, nothing;
—, — իսկ, totally, entirely, absolutely;
ընդ —, everywhere;
throughly.

· Calfa

NBHL (22)

ὄλος, πᾶς, σύμπας, ἄπας totus, integer, cunctus, universus (ի գործիականէ բառիս Բուն) Բոլոր. համօրէն. բովանդակ. ամէն. ամենայն. հանուր իւր սարօքն. բոլոր բոլորովին, ամմէն.

ԲՆԱՒ. մ. եւ ԲՆԱՒ ԻՍԿ. σύμπαν, ὄλως, ὀλοκλήρου omnino, penitus, prorsus, sane, quidem Բոլորովին. ամենեւիմբ. ամենայնիւ. պարզապէս. իսպառ. յար եւ նման. ամենայն մասամբք. գլխովին. կարի. բոլոր.

ԸՆԴ ԲՆԱՒ. մ. ἑν ᾦ τὸ πᾶν, τοῦ παντός, τὰ παντά per omnia, universim Ընդ ամենայն տեղիս. եւ Ընդ ամենայն. համանգամայն.

Առհաւատչեայն՝ ոչ ամենայն պարգեւն, այլ մասն ինչ ի բնաւէն. (Սեբեր. ՟Է։)

Ընդ բնաւին տանջեցաւ (յն. պահանջեցաւ)։ Ամենայնի իսկ եւ բնաւի պէտք են։ Լրումն բնաւի եկեղեցւոյ. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եփես. եւ Ոսկ. եբր.։)

Զբնաւն կատարեալ զխնդիրս։ Ուսոյց զբնաւ կողմանս պարսից. (Խոր. ՟Գ. 51. 54։)

Ընդ բնաւս սլանան, եւ ամենայնի բաւական են։ Նոյն վարէ եւ տածէ զբնաւ. (Եզնիկ. (որ եւ ըստ յն. ոճոյ, բա՛ն. այսինքն աշխարհ ամենայն, տիեզերք)։)

Զբնաւ ճետ որդւոցն Իսրայէլի. (Սարկ. լս.։)

Բնաւ ծառայանայ ամենայն ախտից. (Վրք. հց. ՟Գ։)

Մինչեւ բնաւ արտաքոյ իւրեանց. (Կորիւն.։)

Բնաւ անզգայից նմանեցան. (Մխ. երեմ.։)

Բնաւ իսկ կտրեալ եւ օտարացեալ էր։ Իսկ դու բնաւ իսկ արքայութիւն. (Նար.։)

Երբեմն բնաւ իսկ սոսկագոյն իբրեւ զմարդիկ հրեշտակքն երեւեալ. (Ագաթ.։)

Ապաքէն. արդեօք. իսկ. երբէք. համայն. յայսր ամենայնի վերայ. մի՛թէ. իւիք. անգամ. թո՛ղ զայն.

Եթէ իցէ՛ լուիցեն, եւ կամ բնաւ ծանիցեն. յն. եւ ծանիցեն. (Եզնիկ. ՟Բ. 5։)

Բնաւ եւ անուանի իսկ ի ձեզ ընդէ՞ր պոռնկութիւն. յն. համայն, կամ գլխովին. (՟Ա. Կոր. ՟Ե. 1։)

Իսկ դու ընդէ՞ր բնաւ պատմես զարդարութիւն իմ. յն. լոկ, ընդէ՞ր. (Սղ. ՟Խ՟Թ. 16։)

Բնաւ ո՞յր իսկ ածեալ է զձեզ այսր։ Եթէ գուցէ ոք բնաւ ի սիրելի հարազատաց. (Եղիշ. ՟Ը։)

Ուսեալ բնաւ չի՛ք։ Ուր չէր բնաւ զոք եդեալ։ Եւ ոչ բնաւ ամենեւին հրէայ անուն անուանել իշխել.եւ այլն։

Յայտ է թէ բնաւ եւ էր իսկ ոչ զրուանն։ Զոր բնաւ չիցէ ածեալ զմտաւ. (Եզնիկ.։)

Հոգւոյն բնաւ չիք իսկ աչք։ Եղիշ. (՟Ը։)

Ընդ բնաւ խաւար եւ ջուր էր։ Խոնաւ եւ ջուր էր ընդ բնաւ։ Ընդ ամենայն ՟Խ՟Գ ողոմպիադք. եւ ընդ բնաւ՝ ամք ՟Ճ՟Հ՟Դ. (Եւս. քր.։)


Բնաւին

cf. Բնաւ, ad.

· Calfa

NBHL (5)

Բնաւին իրաւամբք էր ջնջել Աստուծոյ զԻսրայէլ. (Մխ. երեմ. (որ լինի եւ Մկ)։)

Այլ առաւել տե՛ս ԲՆԱՒ, մ.չ.

Եղեն արդարք եւ սուրբք, այլ ո՛չ՝ բնաւին անմեղք. (Խոսր.։)

Զիա՞րդ բնաւին է որդի, որ ոչ յէութենէ ծնողին։ Զիա՞րդ բնաւին բարի, որ արգելու ամենեցունց զհաղորդելն նմա. (Կիւրղ. գանձ.։)

Եւ աստ արդար զբնաւին (յն. զյամենայնի) առաքինին ասէ. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Բնաւիմբ

cf. Բնաւ, ad.

· Calfa

NBHL (1)

Որք բնաւիմբ եղբարք տեառն են կոչեցեալք. յն. ի տեղի եղբարց տեառն. (Բրս. հց.։)


Բնաւորեմ, եցի

va.

to habituate, to accustom.

· Calfa

NBHL (7)

ԲՆԱՒՈՐԵՄ ԲՆԱՒՈՐԵՑՈՒՑԱՆԵՄ. ἑμφυτεύω inseruo եւ այլն. Ի բնէ կամ ի բնութեան տնկել. տալ բնաւորիլ. բուսուցանել. արմատացուցանել. պտղաբերել. արտադրել.

Բնաւորեցին ի հարիւրաւորն՝ վկայական արեամբ. (Մխ. դտ.։)

Խառնեաց եւ բնաւորեցոյց ի բնութեանս. (Խոսրովիկ.։)

Զբուսականացն եւ զկենդանականացն տեսակաց բնաւորեցոյց զանհատս. (Անյաղթ առածք.։)

Առ ամենայն մարմինս, որչափ փոր է, բնաւորեցոյց. (Պղատ. տիմ.։)

Զպախարակելին բնաւորեցոյց յինքեան պակասութիւն. (Պիտ.։)

Զանազանիլ բնաւորեաց. (Անյաղթ առածք.։)


Բնաւորիմ, եցայ

vn.

to custom or habituate one's self.

· Calfa

NBHL (18)

Եւ երբեմն՝ Ստանալ զբուն. բուսանիլ. ծնանիլ. գոյաւորիլ. ի վեր երեւիլ. հնարիլ. հաստիլ. եղանիլ. ծագիլ. գտանիլ. ի բնէ կարգիլ. φύω, φύομαι (ուստի φύσις եւ fio) gino, nascor (ուստի natura )

ԲՆԱՒՈՐԵՑԱՒ, ցան, եալ է, են. դիմազ. πέφυκα, πέφυκεν (Ի φύω ), εἵωθε natus est, innatus est, solet Սովոր է ի բնէ, բնութիւն է. կամ սեպհական է, կամ ընդաբոյս է նմին. արմատացեալ է. սովորեալ է.

Երբեմն նոյն ընդ վերնոյն (=ԲՆԱՒՈՐԵՑՈՒՑԱՆԵՄ). այսինքն Սովորեալ եմ. սովոր եմ. այս բնութիւն է իմ. ի բնէ ունիմ զայս ինչ, կամ զայս բոյս բարուց.

Խաղաղութիւն եմ, եւ խաղաղութիւն շնորհեմ, զի զոր ինչ բնաւորացայն՝ զայն տաց ձեզ. (Ոսկ. նոր կիր.։)

Բնաւորեալ եմ ոչ ի մարդկան հայել փառս։ Զոր (զշունչն) բնաւորեալն եմք արտաքուստ ոռոգանել. (Փիլ.։)

Ես բնաւորեալ եմ ի խրատուէ ոչ խուսափել։ Ես բնաւորեալ եմ ի մանկութենէ՝ ոչ զաստուածեղէն մատեանս յաշխարհական բանաստեղծութիւնս բերել. (Մագ. ՟Դ. ՟Ժ՟Ա։)

Ճանաչես զիմ սերումն, եւ թէ ուստի բնաւորեցայ. (Պտմ. աղեքս.։)

Տանէին ի հայրենի գեօղն, ուստի բնաւորեալ էր երանելին. (Ճ. ՟Ա.։)

Բիծ յետոյ ի հիւանդութենէ բնաւորեալ. (Փիլ. քհ.։)

Ստուգապէս փայտ բնաւորեցար կենաց. (Անյաղթ բարձր.։)

Ասես, որ ի հօրէ բնութիւն է, նոյն բնաւորեալ է ի սուրբ կուսին։ Եթէ յարգանդի կուսին բնաւորեցաւ, ապա ի հօրէ ոչ էր բնաւորեալ. (Յհ. իմ. երեւ.։)

Ի ձեռն որոյ բնաւորի կեանք եւ խաղաղութիւն. (Մաշկ.։)

Կայանք կրօնաւորաց յանապատի բնաւորեցան. (Մագ. ՟Ծ։)

Բնաւորեցան գոլ յանհատսն։ Յանբան կենդանիսն բնաւորեցաւ տեսանիլ։ Ամենայն սահման բնաւորեցաւ ի սեռէ եւ ի բաղկացուցիչ զանազանութեանց լինել։ Տղայքն բնաւորեցան յեօթներորդում ամսեանն հանել ատամունս, եւ յութն ամին փոփոխել. (Սահմ.։)

Արբուցանել եւ ողողել բնաւորեցան։ Հրոյն բնաւորեալ է սրբել զնիւթս. (Շ. իմ. եղակ. եւ Շ. բարձր.։)

Անուսումնութիւն բնաւորեցաւ շփոթս յարուցանել։ Քաջուսումնութիւն բնաւորեալ ... բնաւորեցելովք. (եւ այլն. Պիտ.։)

Սիրոյ սահման եւ չափ ոչ է, այլ օր ըստ օրէ առ բաղձալին զաճելն է բնաւորեալ. (Լմբ. պտրգ.։)

Ոչ եթէ յանձնէ ունի զբնաւորեալ օգուտ։ Արտաքոյ բնաւորեալ սովորութեան. (Վրդն. ծն.։)


Բնաւորութիւն, ութեան

s.

habit, custom;
character, temper, disposition, nature, humour, inclination, genius.

· Calfa

NBHL (2)

Յատկութիւն բնութեան. բոյս բարուց.

Ի կենդանութենէ, ի շարժողութենէ, ի զգայութենէ, եւ ի բնաւորութենէ։ Զգայութեամբ եւ բնաւորութեամբ գերազանցեմք քան զնոսա. (Լմբ. ժղ.։)


Բնիկ, նկի

adj. s.

natural, innate, original, proper, radical, native, natural, indigenous;
— քաղաքակցութիւն, state of a native;
—ք, aborigines.

· Calfa

NBHL (7)

ἵδιος proprius եւ այլն. որ եւ ԲՆԻ. Բուն. բնաւոր. հարազատ. սեպհական. հայրենի. վաղեմի.

Զմեր բնիկ նախարարութիւնս։ Ի վերայ պահելով զբնիկ անունն արտազ։ Յիւր բնիկ աշխարհն. (Խոր. ՟Ա. 8։ ՟Բ. 49. 64։)

Բնիկ թագաւորացն։ Ըստ բնիկ կարգին։ Թողուլ զբնիկ տեղիս, կամ զժառանգութիւնն։ Բնիկ սեպհական կալուած։ Տարան ի բնիկ գիւղն։ Զբնիկ տեարսդ մի՛ կորուսանել ջանայք. (Փարպ.։)

Յառաջ քան զգալուստ բնկին մերոյ նախնւոյն հայկայ։ Մերում իսկ բնկի նախնւոյն։ Կեցեալ բնիկք պսակաւոր արք. (Խոր. ՟Ա. 11. 20. 21։)

Եւ Բնաշխարհիկ. բուն բնակ, կամ ծագեալ հայրենեօք. երկրցի, տեղացի.

Իսկ նա զի բնիկ ի յաշխարհէն է, զամենեսեան ի յականէ ճանաչէ. (Փարպ.։)

Երկու փիլիսոփոսք՝ բնիկ մերկ շրջէին. զի ամենայն ինչ ընդ գիտութեան մերկ է առաջի մեր՝ ասէին. (Մարթին.։)


Բնուստ, ի Բնուստ

adv.

naturally, originally, radically.

· Calfa

NBHL (1)

Եւ այս յայտնի է ի բնուստ. (Վանակ. յոբ.։)


Բնչեմ, եցի

vn.

to bellow, to low, to roar.

· Calfa

NBHL (1)

Բարձրացուցեալ զձայն իւր՝ բընչէ իբրեւ զզուարակ. (Վրք. հց. ձ։)


Բնչումն, ման

s.

bellow, roar;
sound.

· Calfa

NBHL (2)

Ձայն կենդանեաց, եւ արուեստական գործեաց.

Առանց սիրոյ՝ հնչումն է պղնձոյ, եւ բնչումն սրնգի. (Գր. տղ. թղթ.։)


Բողարած

cf. Բոզաբոյծ.

· Calfa


Բոզանամ, ացայ

vn.

to prostitute one's self, to whore.

· Calfa

NBHL (1)

Թէ մատակ ձի ունենաս՝ որ գողանան, նա կինն բոզանայ. (Ոսկիփոր.։)


Բոզանոց, աց

s.

brothel, bawdy house.

· Calfa

NBHL (8)

πορνοκόπος, πόρνος fornicarius, scortator, leno Բոզաբոյծ, իբրու բուն տեղի եղեալ բոզից. (այր) պոռնիկ.

Այր ի բոզանոց լկտութամբ դնայ. (Առակ. ՟Ժ՟Ը. 24։)

Անզգամն գտանի ի գիներբուս, ի բոզանոց, յաւազակութիւն, եւ ամենայն չարեաց խառնակումն. (Լմբ. առակ.։)

Որ ի բոզանոցին իցէ։ Ի բոզանոցս էր։ Ի բոզանոցսն էր։ Ի բոզանոց ածել։ Ի բոզանոցաց յափշտակել։ Որ ի բոզանոցսն ջերանին, որ ի վարձականսն ելանիցէ. (Ոսկ. մտթ.։ Ոսկ. կող.։ Ոսկ. ՟ա. տիմ.։ Ոսկ. եբր.։)

Ամենայն արբշիռն եւ բոզանոցն աղքատասցի. (Առակ. ՟Ի՟Գ. 21։)

Այր բոզանոց. (Սիր. ՟Ի՟Գ. 23։)

Ամուսնացեալ էր առն միոյ բոզանոցի. (Եւս. պտմ. ՟Դ. 17։)

Մի՛ տար զզգաստութիւն սրբութեան մերոյ՝ բոզանոց, անօրէն, շանազգեաց լկտութեան նոցա. (Ագաթ.։)


Բոզատուն, տան

cf. Բոզանոց.

· Calfa

NBHL (1)

Եւ անտի եւս բոզատունն յառաջ եկն. (Մարթին.։)


Բոզորդի

s.

illegitimate child, bastard, whoreson.

· Calfa

NBHL (1)

Օրէնքն զբոզորդին չտայ թողուլ ի տունն Աստուծոյ. (Ոսկիփոր.։)


Բոզութիւն, ութեան

s.

whoredom, prostitution, whoring.

· Calfa

NBHL (2)

Անցուսցէ զբոզութիւն իւր ի միջոյ ստեանց իւրոց. (Մծբ. ՟Ժ՟Ե. (ըստ Ովս. ՟Բ. 2. շնութիւն)։)

Զցածուն կանայս ի բոզութիւն գրգռիցեն. (Ոսկ. մ. ՟Բ. 12։)


Բոլորածիր

adj.

circular, round, orbicular.

· Calfa

NBHL (3)

Ամենեցուն յայտնի երեւի բոլորածիրն ի տեղւոջն. (Շիր.։)

Եւ ապա լուսնոյ է շրջագայութիւնն, ի ժողովոյ ի ժողով ամսոյ բոլորածիրն. (Փիլ. լին. ՟Բ. 5. (որ լինի եւ ածական շրջագայութեան)։)

ԲՈԼՈՐԱԾԻՐ ա. Որ է իբրեւ զծիր բոլորեալ. բոլորշի. շրջապատեալ ողջոյն. cf. ԲՈԼՈՐԱԿԱԾԻՐ.


Բոլորակ, աց

adj. s. round, circular;
circle, circuit, orb.

· Calfa

NBHL (7)

Անիւ ասէ, վասն զի բոլորակ է ամենայն բան՝ ըստ տեսակին եւ ըստ ձեւոյն. (Սարգ. յկ. ՟Ը։)

Անարատ վարուք եւ բոլորակ առաքինութեամբք զամենեցունցն յինքեան բերելով զԱստուած. (Ճ. ՟Ժ.։)

Ի փոքր բոլորակի (յն. (պնակտի, կամ տախտակի) զերկինս գծագրեն շուրջանակի. Կիւրղ. գանձ.։)

Առ՝ ասէ, մեղքող՝ լեարդ այծից, եւ բոլլորակ անուոյ, եւ եդ ի սնարից նորա ... բոլորակն անուաձեւ իբրեւ զգլուխ երեւէր. (Կիւրղ. թագ.։)

Բոլորակ լուսնի, կամ արեգական. որպէս սկաւառակ. (Նար. ՟Կ՟Գ։ Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։ Լմբ. սղ.։)

Բոլորակին արուեստաւոր պարաբերութիւն զերկոտասանաժամեայ տիւն ազդէր։ Ու՞ր է կենդանական բոլորակն, ու՞ր է աստեղացն ընթացք. (Փիլ. նխ. ՟ա.։)

Յայտնի է ի հինգ հարիւրեակ բոլորկէն (՟Շ՟Լ՟Բ ամաց)։ Հինգ հարիւրեակ բոլորակդ ճշմարիտ է. (Արշ.։)


Բոլորակութիւն, ութեան

s.

roundness, rotundity, circle, orb.

· Calfa

NBHL (5)

στρογγυλότης, περιφέρεια rotunditas եւ այլն. Գոլն բոլորակ՝ պսակաձեւ՝ մանեկաձեւ. շրջարկութիւն. եւ Բովանդակութիւն. բոլորումն. շրջան. կլորութիւն, բոլորտիքը.

Որպէս շուրջ զբբաւն զայլ բոլորակութիւն ական. (Խոր. ՟Բ. 39։)

Խորհրդով իմն իմաստութեամբ արարեալ է քնարն (սարդի, այսինքն ոստայնն) յաղէպնդութենէն, եւ ի ձեւոյն բոլորակութենէն. (Փիլ. լիւս.։)

Այսու ոչ եթէ զբոլորակութիւնն ինչ յայտ առնէ. (Ոսկ. ես.։)

Լուսինն յարեւելից կուսէ ունէր զնիստ կառուցման բոլորակութեան. (Շ. բարձր.։)


Բոլորաձեւ

adj. adv.

round, circular, orbicular;
roundly, circularly.

· Calfa

NBHL (2)

Շրջանակն զբոլորաձեւ կերպարանս յերկրի յայտ առնէ. (Ոսկ. ես.։)

Պսակեալ զարդարեցաւ ամենայն երկիր առ հասարակ բոլորաձեւս պսակօք. (Վեցօր. ՟Ե։)


Բոլորաշէն

adj.

rotund.

· Calfa

NBHL (2)

Բոլորաձեւ շինեալ. բոլորշի յօրինեալ.

(Տաճար) բոլորաշէն պայծառ՝ լուսին լրացեալ. (Տաղ.։)


Բոլորապտուղ

adj. s.

all offered;
holocaust

· Calfa

NBHL (2)

Առ յանասնոց եւ ի թռչնոց ի մաքրոց, եւ մատոյց բոլորապտուղ։ Զի կատարեալս այրիցէ բոլորապտուղս. (Փիլ. լին. ՟Բ. 52։)

Եցոյց հեղիաս զմկրտութեան զօրութիւն ի վերայ սեղանոյ բոլորապտղոցն. (Բրս. գորդ.։)


Բոլորեմ, եցի

va.

toround;
to crown, to finish;
to environ, to surround, to begird;
to bring together.

· Calfa

NBHL (12)

Պայծառագոյն բոլորէ քեզ զպսակն. (Ոսկ. մ. ՟Ա. 24։ եւս եւ Ժմ.։ Շար.։)

Բոլորեսցի շուրջանակի յընտիր ընտիր վիմաց. (Երեմ. ՟Լ՟Ա. 39։)

Յերկնից յերկիր ծաւալին, եւ զսուրբ սեղանովն բոլորեսցին. (Մանդ. ՟Ա։)

Երկնայինք յերկիր իջեալ՝ զսրբարար սեղանովն բոլորին. (Խոսր. պտրգ.։)

Զաստուածային զգերեզմանաւն բոլորեալ՝ դասք հրեշտակաց. (Շար.։)

Եւ Ամփոփել. հաւաքել. բովանդակել ի մի վայր.

Զանդրանկացն բոյլ ի միում խմբի բոլորեաց. (Նար. խչ.։)

Զամենայն կամսդ եւ զմիտսդ բոլորեա՛. (Լմբ. սղ.։)

Օրհնութիւնս բոլորել։ Ի նոյն աւարտումն բոլորեալ. (Եղիշ. միանձն. եւ Եղիշ. դտ.։)

Լուսինն ի հնգետասան օրն բոլորի, եւ ապա փլանայ. (Տօնակ.։)

Յաւէժանան մինչեւ ի բոլորելեացս յանկումն. այսինքն ցկատարած աշխարհի. (Պիտ.։)

Վասն բոլորելոյ երեսաց բանիս այսորիկ. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 20.) յն. շուրջ գալոյ, կամ շրջելոյ. եբր. պատելոյ, եւ այլն. այսինքն զի բոլորեսցի դարձուածով իւիք։


Բոլորեքեան

s. pl. all, every body, every one, all things.

· Calfa

NBHL (6)

Ի մարմնի ամենեքեան էին, այլ ի գործս մարմնոյ եւ հոգւոյ ոչ բոլորեքեան. (Եզնիկ.։)

Զհրաշակերտ յարութիւնն առնելով բոլորեցուց. (Եղիշ.։)

Յառաջեալ ի բոլորեցունց հմտութեամբ միա՛յն դիմոսթենէս։ Ի հարկէ բոլորեքին զսա ստացեալ. (Պիտ.։)

Արարիչն, կամ հայրն բոլորեցուն։ Բոլորեցուն պատճառ, կամ այցելու։ Բարեացն պատարագք եւ բոլորեքումբք են լիք, եւ զպտղոցն ունին բան։ Զորս արժան է զբոլորս բոլորեքումբք պտուղս եղեալս ածել առ շնորհակալութիւն հօրն. (Փիլ.։ (գրի վրիպակաւ եւ բոլորեքումք։))

Բոլոր, բովանդակ. ամենայն.

Ի բոլորեսին յայն թուղթսն. (Եղիշ. ՟Է։)


Բոլորեքին, րեցուն, եցունց

cf. Բոլորեքեան.

· Calfa

NBHL (6)

Ի մարմնի ամենեքեան էին, այլ ի գործս մարմնոյ եւ հոգւոյ ոչ բոլորեքեան. (Եզնիկ.։)

Զհրաշակերտ յարութիւնն առնելով բոլորեցուց. (Եղիշ.։)

Յառաջեալ ի բոլորեցունց հմտութեամբ միա՛յն դիմոսթենէս։ Ի հարկէ բոլորեքին զսա ստացեալ. (Պիտ.։)

Արարիչն, կամ հայրն բոլորեցուն։ Բոլորեցուն պատճառ, կամ այցելու։ Բարեացն պատարագք եւ բոլորեքումբք են լիք, եւ զպտղոցն ունին բան։ Զորս արժան է զբոլորս բոլորեքումբք պտուղս եղեալս ածել առ շնորհակալութիւն հօրն. (Փիլ.։ (գրի վրիպակաւ եւ բոլորեքումք։))

Բոլոր, բովանդակ. ամենայն.

Ի բոլորեսին յայն թուղթսն. (Եղիշ. ՟Է։)


Բոլորշի

adj.

round, circular, orbicular;
rotund.

· Calfa

NBHL (1)

Արար զծովն ձուլածոյ, գործ բոլորշի նոյնաձեւ։ Եւ բերան նորա գործ բոլորշի։ Չորեքկուսի, եւ ոչ բոլորշի։ Աշտարակ մի. գործած բոլորշի յամենայն կողմանց. (՟Գ. Թագ. ՟Է. 23. 31։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 5։)