Definitions containing the research այն : 10000 Results

Մարմարեայ

cf. Մարմարեղէն.

NBHL (1)

Նոյն ձայն է եւ յայլ լեզուս. μαρμάρινος marmoreus. որ եւ ՄԱՐՄԱՐԻՈՆԵԱՅ. ՄԱՐՄԱՐԵՂԷՆ. Կճեայ. մէրմէրէ.


Մարմին, մնոց

s. geom.

body;
flesh;
man, creature, mortal;
corpse, dead body;
carcass, carrion;
body, consistency;
whole, ensemble;
solid;
— առնուլ, to become incarnate;
եւ բանն — եղեւ, and the Word was made flesh;
cf. Երկնային.

NBHL (5)

Մարմին ամենայն պատ առեալ զամենեքումբք. (Շիր.։)

Մարմին մարդկան, անասնոց, թռչնոց, ձկանց։ Մարմինք երկնաւորք, եւ մարմինք երկրաւորք։ Զմարմին եւ զոգի։ Ոգւոց եւ մարմնոց։ Այս է մարմին իմ։ Մարմին նորա ոչ ետես ապականութիւն։ Անդամք մարմնոյ։ Գտին զայն ամենայն մարմին մեռեալ։ Զմարմինս նոցա կախեցին զպարսպէն.եւ այլն։

Առ մի ի կողից նորա, եւ ելից ընդ այնր մարմին։ Մարմին ի մարմնոյ իմմէ. եղիցին երկուքն ի մարմին մի։ Երինջք ընտիրք մարմնով, վտիտք մարմնով։ Զոսկերօք եւ զմարմնովք նորա։ Հերք իմ եւ մարմինք։ Մարմին եւ արիւն ոչ յայտնեաց քեզ։ Հացն՝ զոր ես տաց, մարմին իմ է։ Կերիցեն թռչունք զմարմին քո։ Ոչ ամենայն նոյն մարմին է. այլ՝ այլ մարմին է մարդկան, եւ այլ մարմին անասնոց. եւ այլն. որպէս ի վեր անդր։ Ուստի նոյն բառք այլոց ազգաց ըստ կրկին նշ. թարգմանին ի մեզ ըստ տեղւոյն նաեւ Դի, Գէշ, Մարդ, Անձն, եւ այլն։ Որպէս Մարմին կոչի փոխաբերութեամբ եւ մարմնասէրք, երկրաքարշք վարուք, ընկղմեալք ի նիւթ։ Մարմին կոչի եւ իսկութիւն մարմնոյ՝ հակադրեալ ստուերի. որպէս եւ վերին երես մարմնոյ կամ մորթն, իբրեւ մասն մսոյ, եւ այլն։

Բանն մարմին եղեւ։ Տեսցէ ամենայն մարմին զփրկութիւն աստուծոյ մերոյ, եւ այլն։ Ձայն արձակեալ ի ձեռն մարմնոյն՝ զղազար կոչեաց. այսոքիկ լինին ի ձեռն մարմնոյն, այլ ոչ էին գորք մարմնոյ. (Պիտառ.։)

ՄԱՐՄԻՆ երկրաչափական. σῶμα corpus. Քանակ՝ որ ունի զերկայնութիւն եւ զլայնութիւն եւ զխորութիւն, այսինքն թանձրութիւն.


Մարմնագործեմ, եցի

va.

to change into flesh.

NBHL (1)

Ի հոգւոյն սրբոյ եկելոյ առ մարիամ՝ ըստ գաբրիէլի ձայնին՝ մարմնագործեցաւ փրկչականն. (Սարկ. հանգ.։)


Մարմնագործութիւն, ութեան

s.

incorporation, embodiment.

NBHL (1)

Հաւատամք, զի ի հոգւոյն սրբոյ կազմութիւն մարմնագործութեան այնորիկ եղեւ։ Որոշել ոչ ուսեալք զմարմնագործութիւնսն՝ բանին միայն, եւ զմարդկայինսն՝ մարմնոյ եւեթ. (Սարկ. հանգ.։)


Մարմնազեղծութիւն, ութեան

s.

luxury, licentiousness, lechery, wantonness;
impotence, frigidity.

NBHL (1)

Վասն պոռնկութեան եւ մարմնազեղծութեան։ Եւ էր այն ամենեւին գարշ եւ անսուրբ մարմնազեղծութիւն. (Կանոն.։ Շ. ՟բ. պետ. ՟Ժ՟Է։)


Մարմնական, ի, աց

adj.

corporeal, bodily;
mundane, worldly;
carnal, sensual.

NBHL (1)

Մարմնականքն ընդ երկիր միայն՝ զերկինս ոչ կարեն տեսանել. (Եղիշ. դտ.։)


Մարմնակեր, աց

adj.

carnivorous.

NBHL (1)

Բայց միայն ի յետնոցն ի մարմնակերացն. եւ այսոքիկ նոր մարմնակերքս կերակրին ի կենդանեաց՝ որք ի յերկրէ ճարակին. (Նիւս. բն.։)


Մարմնակից, կցի, կցաց

adj. s.

of the same nature;
consanguineous;
fellow-man.

NBHL (1)

Արդարք մարմնակիցք տէրունական մարմնոյն։ Փեսայն քրիստոս ուրախ լիցի առ հարսինն, այս ինքն առ մարմնակից արդարսն. (Ագաթ.։)


Մարմնակրթութիւն, ութեան

s.

bodily exercise.

NBHL (1)

Զմարմնակրթութեամբն քամահեցին. զայն՝ որ յոգւոջն է՝ կազմեն զիւրեանց զառողջութիւն. (Փիլ. իմաստն.։)


Մարմնահար, աց

adj.

impotent, unhealthy, apoplectic, disabled, crippled.

NBHL (1)

Ժողովել զախտաժէտս եւ զուրկունս եւ զմարմնահարս (կամ զմարմնավարս) եւ զամենայն ցաւոտս։ Կաղք եւ կոյրք, եւ մարմնահարք (կամ մարմնավարք), խուլք եւ հաշմեալք եւ ցաւագնեալք. (Բուզ. ՟Դ. 4։)


Մարմնամոլութիւն, ութեան

s.

sensuality, attachment to sensual pleasures.

NBHL (1)

Մոլիլն ի մարմինս. մարմնապաշտութիւն, կամ մսամոլութիւն. որովայնամոլութիւն.


Մարմնանամ, ացայ

vn.

to become incarnate;
to take the human body or nature.

NBHL (2)

Որ միայն մարմնացար վասն մեր ըստ մեզ, զի արասցես զմեզ վասն քեզ. (Նար. ՟Ժ՟Թ։)

Յայնպիսեացն իբրեւ ի մարմնացեալ դիւաց պարտ էր խոյս տալ. (Սարգ. յուդ. ՟Ա։)


Մարմնապաշտ, ից

s.

worshipper of the flesh;
sensualist;
Apollinarian.


Մարմնապատար

adj.

enveloping the whole body.

NBHL (1)

Կտաւոց մահուն մարմնապատար՝ վարշամակին այն մահարար. (Շ. առ մխիթ.։)


Մարմնապէս

adv. fig.

bodily, corporally;
materially;
carnally, sensually, lustfully;
essentially, really, substantially.

NBHL (2)

σωματικῶς, σαρκικῶς corporaliter, carnaliter. cf. ՄԱՐՄՆԱԲԱՐ ըստ ամենայն առման.

Ի նմա բնակէ ամենայն լրումն աստուածութեանն մարմնապէս. (Կող. ՟Բ. 9։)


Մարմնասէր

adj.

fond of carnal pleasures, sensual, carnal, voluptuous, mundane.

NBHL (1)

Խրատեսցէ զմարմնասէրսն, մի՛ կարի ընդ այնոսկ՝ որ ըստ զգայութեանցն երեւին, կապել զմիտսն. (Բրս. հց.։)


Մարմնաւորապէս

adv.

bodily;
really, actually.

NBHL (1)

Խնամէ զարարածս ամենայն հոգեւորապէս եւ մարմնաւորապէս։ Մարմնաւորապէս, եւ հոգեւորապէս. (Յճխ. ՟Ի՟Գ։ Արշ.։)


Մարմնաւորութիւն, ութեան

s.

corporeity;
incarnation;
humanity.

NBHL (1)

Ամենայն կեանք քրիստոսի ըստ մարմնաւորութեանն լի էին թշնամանօք. (Ոսկ. եբր.։)


Մարմնեղ, աց

adj.

fleshy, corpulent, fat, plump.

NBHL (1)

Յանդեայ ընթացաւ, փափուկ եւ մարմնեղ ածեալ որթ՝ ցծառայն տայր. (Փիլ. իմաստն.։)


Մարմնեղէն, ղինի, նաց

adj.

corporal, corporeal.

NBHL (1)

Ի մարմնեղէնս տաղաւարի։ Մարմնեղէն հրեշտակք՝ դասք սրբոց ճգնաւորաց։ (Յընթեռնուլն զերգ երգոց) արտաքոյ ամենայն խորհրդոյ մարմնեղինաց պարտիմք լինել. (Նար. ՟Ե. եւ Նար. յովէդ. եւ Նար. երգ.։)


Մարմնոյթք

cf. Մարմնոյք.

NBHL (1)

Հոգին կամելով զմարմնոյթսն ամենայն յինքեան միացուցանել՝ զհնազանդութիւն սիրոյն աստուծոյ ի լոյս ածէ. (Վանակ. յուրախացիրն.։)


Մարտադիր, դրաց

s.

agonotheta, athlotheta.

NBHL (1)

Ինքն հանդիսապետն եւ մարտադիր (քրիստոս)։ Յաղթիցէ դէմ յանդիման մարտադրին. եւ այնպէս առ մարտադիրն մատուցեալ՝ բարձրագլուխ զպսակն պահանջէ։ Ահա հասեալ է մարտադիրն, եւ յաղթանակն է ի ձեռին. (Սարկ. քհ.։ Սարգ. յկ. ՟Զ։ Շ. եդես.։)


Մարտակից, կցի, կցաց

s. adj.

companion in arms, fellow-soldier, comrade;
adversary, antagonist, opponent;
confederate, leagued, allied;
— գունդք, auxiliary forces;
— լինել, to fight in company.

NBHL (1)

ՄԱՐՏԱԿԻՑ. որպէս Դիմամարտ. ոսոխ. դէմընդդէմ կռուօղ. (նոյն հոմաձայնութիւն է եւ ի յն) իբրու լտ. adversarius, oppositus եւ այլն.


Մարտավար, ի

s.

palestra, battle-field, or battle-ground.

NBHL (1)

Եթէ պատերազմեսցի եւս միայն ընդ յանձինն մարտավարի անդ. (Եւագր. ՟Ժ։)


Մարտացու, աց

s. adj.

weapons of war (other than firearms);
military, warlike.

NBHL (1)

Նիւթական թարգմանութեամբ ի յունէ՝ μάχαιρα (ի ձայնէս μάχη , մարտ) եւ μάχιμος, μαχητικός եւ այլն. Երկաթի գործի մարտի՝ որպէս սուսեր, նետ, եւ այլն. եւ ամենայն ինչ պիտանացու ի պատերազմի.


Մարտիրոս, աց

s.

martyr.

NBHL (1)

Մարգարէքն եւ առաքեալքն, մարտիրոսքն, եւ ամենայն ընտրեալքն։ առաքելոց եւ մարգարէից, եւ մարտիրոսաց, եւ ամենայն ընտրելոց սրբոց. (Ագաթ.։ Յճխ. ՟Ժ՟Զ։)


Մարտիրոսութիւն, ութեան

s.

martyrdom.

NBHL (1)

Գոհացի՛ր զաստուծոյ (ի վիշտս) եւ տո՛ւր փառս, եւ այն մարտիրոսութեան պսակ բերէ քեզ. (Ոսկ. ՟ա. թես.։)


Մարտնչիմ, եայ, տուցեալ

vn.

to fight, to combat, to make war, to engage in action;
to quarrel, to dispute, to contest;
— սկզբնամարտութեամբ, to skirmish.

NBHL (1)

Սատանայ մարտուցեալ ընդ յովբայ, եւ այնդափ ի նմանէ յաղթահարեալ, մինչեւ յայսպէս մարդկանէ դիւրաւ մարտնչելի եղեւ։ Մերկ գոլով՝ իբրեւ վառեալ ահագին երեւէր մարտնչողացն. (Իսիւք.։)


Մարտուսոյց

s.

military professor;
fencing-master.

NBHL (1)

Մարտուսոյց ոք ամենայն հնարիւք հնարեալ զիւր աշակերտսն թեքել առ ի ցուցանել զհանգամանս մարտիցն ... ապա եթէ զմարտուսոյցն զմտաւ ոչ ածիցեն, եւ յաղթութեան եւ պսակի ոչ ցանկանայցեն, կործանին վատանուն յախոյանէ անտի. (Եզնիկ.։)


Մարտուցանեմ, ուցի

va.

to cause to fight, to provoke to combat;
to defy, to challenge.

NBHL (1)

Յորժամ ընդ ամենեցուն մարտուցեր (կամ մարտուսցես) զմեզ, յայնժամ թողուս զմեզ, եւ գնաս. (Ոսկ. յհ. ՟Բ. 30։)


Մացառք, ռաց

s.

thicket, covert, copse, wood;
brushwood, underwood, bush, tuft;
—ք աչաց, thick eye-lashes;
սեւացուցանել թխացուցանել զ—ռսն առ բբօքն՝ ծարրօքն, to paint one's eye-lashes.

NBHL (2)

Ամենայն օձք ընդ մացառս եւ ընդ քարածերպս մտեալ՝ մերկանան զհնութիւն իւրեանց. (Կոչ. ՟Գ։)

Ծառ որքան ի խոնարհ զմացառսն արձակէ, այնքան ամրագոյն եւ բարձրագոյն լինի. (Երզն. մտթ.։)


Մաքառիմ, եցայ

vn.

to combat, to fight, to come to blows;
to wrangle, to quarrel, to dispute, to discuss, to argue.

NBHL (1)

Ոչ միայն յանարժանս մատչի փորձութեամբ, այլեւ յարժանաւորսն մաքառի. (Երզն. մտթ.։)


Մաքուր, քրոց

adj. fig.

pure, neat, clean, unstained, unsullied;
refined, purified;
limpid, clear;
pure, modest, chaste;
գրել զ—ն, to make a fair copy of.

NBHL (1)

Զայն՝ որ զարդարի, ոչ ոք մաքրից գովէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 15։)


Մաքսապետ, աց

s.

director or chief officer of the customhouse, farmer general.

NBHL (1)

Այլ տո՛ւր զձայն մաքսաւորին՝ բաժեալ հոգւոյս մաքսապետին։ Յիսուս որդի.։


Մաքրագործեմ, եցի

va.

to purify, to cleans.

NBHL (1)

Մաքրագործեաց զբնութիւն ամենայն ջրոց. (Զքր. կթ.։)


Մաքրազարդեմ, եցի

va.

to purify, to cleanse, to polish;
to embellish.

NBHL (2)

Ծառայն զտէրն՝ անեղն աստուած՝ ջրով մաքրազարդեաց, բարձօղ մեղաց գառն աստուծոյ զնա քարոզեաց. (Տաղ.։)

Ի հողանիւթեայ հաճեցար այսօր տաճարի բազմիլ փառաց մաքրազարդեալ որովայնի. (Շար.։)


Մաքրազգեաց

cf. Մաքրազգեստ.

NBHL (1)

Հերձոյր սրով կուսական որովայն մաքրազգեաց. (Խոր. հռիփս.։)


Մաքրազգեստ

adj.

clean, spotless, very pure;
virtuous, pious.

NBHL (1)

Հերձոյր սրով կուսական որովայն մաքրազգեաց. (Խոր. հռիփս.։)


Մաքրամիտ

adj.

clear-headed.

NBHL (1)

Մաքրամիտ եւ ամենայն պարկեշտութեամբ զարդարեալ։ Առաջին մաքրամիտ մարգարէն մովսէս. (Ճ. ՟Ա.։ Հ։ յնվր. ՟Գ։ Տօնակ.։)


Մաքրապէս

adv.

purely, neatly;
chastely, modestly;
merely, simply.

NBHL (2)

Ի մաքուրսն մաքրապէս մերձենալ։ Մաքրապէս մերձեցարո՛ւք։ Սկսանի ելանել զայն՝ որ մաքրապէս համբերիցէ փորձանաց. (Դիոն. եկեղ.։ Շար.։ Սարգ. յկ. ՟Գ։)

Եւ ոչ ճանաչել մաքրապէս կարեն զօգտակարն, եւ կամ զպատերազմողն։ Եւ ոչ միում աւուր նոյնք մեք մաքրապէս կամք մնամք, թո՛ղ թէ յամենայն ի կեանս, այլ՝ ե՛ւ մարմնով ե՛ւ հոգւովք միշտ հոսիմք եւ փոփոխիմք. (Առ որս. ՟Զ։)


Մաքրարան, ի

s.

purgatory.

NBHL (1)

Եւ որպէս Կայարան սրբազան ննջեցելոց յար եւ նման լատին ձայնիս. purgatorium. ռմկ. քաւարան։ Ի գիրս առաքին.։


Մաքրարար, աց

adj. s.

purifying;
purifier.

NBHL (1)

Սուրբ նշանիւս ... սուրբ՝ մաքրարար եւ զտիչ ամենայնի. (Նար. խչ.։)


Մաքրեմ, եցի

va.

to clean, to cleanse;
to purify;
to refine;
to purge;
to expiate, to sanctify;
— զոճ, to refine the style;
— զարիւն, to depurate or cleanse the blood;
— զխաւարտս, զընդեղէնս, to pick or cleanse vegetables, pulse;
— զանօթս խոհակերոցի, to scour, brighten or polish kitchen utensils.

NBHL (1)

Տեսանի սուրբ երրորդութիւն մաքրեցելոցն մտօք։ Քահանայն մաքրօղ կոչի, (այսինքն քաւիչ). (Խոսր.։)


Մեզէն

cf. Մեզոյն.

NBHL (2)

Մեզէն իսկ ընթեռնուլ արժանաւորեցաք։ Մեզէն իսկ ականատես եղաք այն դիւանին. (Խոր. ՟Ա. 20։ ՟Բ. 9։)

Ոչ լսել, այլ ասել մեզոյն իսկ ձայնիւ. (Փիլ. ել. ՟Բ. 5։)


Մեզոյն

adv.

by ourselves.

NBHL (2)

Մեզէն իսկ ընթեռնուլ արժանաւորեցաք։ Մեզէն իսկ ականատես եղաք այն դիւանին. (Խոր. ՟Ա. 20։ ՟Բ. 9։)

Ոչ լսել, այլ ասել մեզոյն իսկ ձայնիւ. (Փիլ. ել. ՟Բ. 5։)


Մեծ, աց

adj. adv.

great;
large, big;
strong, powerful, mighty;
rich, opulent;
important, serious, considerable, momentous;
—, — իմն, —ս, —աւ, —ու, greatly, highly, much, very much, too much, excessively;
— օր, feast day, high-day;
— դաշտ, vast, spacious field or plain;
— ժամս, ժամանակս, during many hours;
for a long time;
զ— ժամս գիշերոյ, a great part of the night;
ո՞չ է քեզ —, is it not important?.

NBHL (4)

Քաղաք մեծ։ Գետ մեծ՝ եփրատ։ Վէմ մի մեծ։ Ազգ կամ բանակ մեծ։ Ուրախութիւն կամ կոծ կամ սուգ մեծ։ Զարմացաւ զարմացումն մեծ յոյժ։ Աղաղակեաց ի ձայն մեծ.եւ այլն։

Մեծ ոմն զինքն կարծէր քան զբնութիւն հայրենի կարգին։ Մեծ է սէրն աստուծոյ քան զամենայն մեծութիւնս երկրաւորս։ Մեծաւ անարգանօք տանջէր։ Դուք ե՛ւս մեծի մասին վիճակի հասեալ էք։ Կայր ցմեծ ժամս յանհնարին պրկոցսն. (Եղիշ.։)

Մեծամեծ մարտն՝ մեծացն վայել էին։ Եհար զյովբ մեծօք հարուածովք։ Ամենայն մարդիկ ընդ մեղօք են, ոմանք ընդ մեծիւ՝ ոման ըննդ փոքու. (Իսիւք.։)

ՄԵԾՕՐ կամ ՄԵԾ ՕՐ. ա.գ. Օր մեծ. այսինքն երկայն տիւ.


Մեծաբանութիւն, ութեան

s.

big words, exaggeration, bombast, boasting, bragging, rodomontade, fustian, gasconade.

NBHL (1)

Զայնքան լսելով ի մեզ մեծաբանութիւնս եւ բասրանս՝ ոչ զհաւասարն ախորժեմք դարձուցանել փոխարէնս. (Սարկ. հանգ.։)


Մեծաբարբառ

adj. adv.

speaking loudly, stentorian, crying out, loud, noisy, clamorous, obstreperous, blustering, riotous;
aloud, loud, loudly.

NBHL (3)

μεγαλόφωνος magnisonus, altisonus. Ի ձայն մեծ բարբառեալ. մեծաձայն. բարձրաբարբառ.

Մեծաբարբառ գոչումն։ Մեծաբարբառ ձայնիւ որոտալ կամ ասել։ Մեծաբարբառ ողբով հառաչել. (Կոչ. ՟Գ։ Եղիշ. ՟Գ։ Ճ. ՟Բ.։)

Կամ իբր մ. μεγαλοφόνως magna voce, alta vel excelsa voce. Մեծաւ բարբառով. գոչմամբ. մեծաձայն. ի ձայն բարձր.


Մեծագանձ

adj.

very rich, wealthy, — opulent.

NBHL (1)

Մեծ իմն՝ մեծ իրք են գտանել մարդ հաւատացեալ. քան զամենայն գանձս մարդկան մեծագանձ երեւեցուցանեմ. (Կոչ. ՟Գ։)


Մեծագնութիւն, ութեան

s.

preciousness, great worth.

NBHL (1)

Աման ինչ կնքեալ՝ նշանակիչ իմն է ներքնայնոցն մեծագնութեան. (Նար. ՟Ղ՟Գ։)