Entries' title containing ո : 10000 results

Մազագործ

adj.

made or woven of hair, of horse-hair.

· Calfa

NBHL (2)

Գործեալ ի մազոյ. տիւսեալ ի մազից այծեաց.

Գործ մազագործ. (Թուոց. ՟Լ՟Ա. 20. յն. գործ յայծենեաց։)


Մազապուր

cf. Մազապուրծ.

· Calfa

NBHL (4)

Ապրեալ մազիւ եւեթ, կամ իբր ի մազէ վրիպելով. հազիւ ճողոպրեալ. փախստեամբ. ճորով մազէ խալըսած. ... յն. բայիւ διαφεύγω, φεύγω, ἑκφεύγω effugio, fugiens, evado.

Մազապուր ճողոպրիլ, կամ լինել, կամ ելանել, կամ զերծանիլ, կամ ապրիլ, կամ պրծանիլ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 35։ եւ ՟Ժ՟Ա. 12։ ՟Գ. Մակ. ՟Ե. 19։ ՟Զ. 20։ Եւս. քր. ՟Բ։ Եղիշ. ՟Գ։)

Սատակեցաք զնոսա, եւ ոչ թողաք մազապուր. (Օր. ՟Գ. 6։)

Միայն փախուցեալ կենդանի մազապուր. (Խոր. ՟Բ. 12։)


Մազապուրծ

cf. Մազապուրծ զերծանիլ;
cf. Մազապուրծ ճողոպրիլ.

· Calfa

NBHL (2)

Ի մազէ պրծեալ. Նոյն ընդ վերնոյն (=ՄԱԶԱՊՈՒՐ), առաւել առ յետին մատենագիրս.

Հետիոտս փախեաւ միայն մազապուրծ։ Մերկանդամ եւ մազապուրծ ապրել. (Վրդն. պտմ.։ Երզն. մտթ.։)


Մազապուրծ զերծանիլ

sn.

to have a narrow or hairbreadth escape, to escape narrowly, with much difficulty, to save one's life;
ոչ թողուլ —, to give no quarter, to cut down, to exterminate, to destroy utterly;
միայն փախուցեալ կենդանի —, escaped alone with difficulty;
cf. Մահ.

· Calfa


Մազապուրծ ճողոպրիլ

sv.

cf. Մազապուրծ զերծանիլ.

· Calfa


Մազդութիւն, ութեան

s.

density.

· Calfa

NBHL (2)

Որպէս թէ Մածութիւն. մատզումն. կամ մաստութիւն, այսինքն հաստութիւն, թանձրութիւն.

Որպէս մազդութիւն ծխոյ, առ ի պարզիլ քամիլ գէջ խոնաւութեան ի հրային կերակրոցն. (Շիր.։)


Մազկառաչ հիւանդութիւն

sn.

mortal illness.

· Calfa


Մազմզուկք

s.

radicles, fibres, comose, threads of the roots of plants.

· Calfa


Մաթեմատիկոս, աց

s.

mathematician.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ուսումնական, ուսող» Եւս. քր. բ. արդի գրականում սովորական են մաթեմատիկա «ուսողութիւն, ւափագի-տական գիտութիւնները», մաթեմատիկոս «ուսողագէտ, չափագէտ», մաթեմատիկական «ուսղղական» ևն։

= Յն. μαϑηματιϰός «ուսումնասէր. 2. ու-սողական, չափագիտական. 3. չափագէտ». գալիս է μάϑος, μάϑημα «ուսում, գիտու-թիւն» բառից. տարածուած է բազմաթիւ լե-զուների մէջ. ինչ. լտ. mathematicus. ֆրանս. mathématique ևն. ռուս. (չունենալով Գ=th-=թ ձայնը) математика. որից էլ Կովկա-սում յաճախ գրւում է մատեմատիկա։

Ուղիղ մեկնեց ՆՀԲ։


Մաթուզենի

cf. Մաթզենի.

· Calfa


Մաթուզ

s. bot. arbutus-berry.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կիսավայրենի մի պտուղ է. տճկ. հօճա եմիշի, լտ. arbutus», որից մաթ-զի «նոյնի ծառը» Վստկ. 155. ունին միայն ՓԲ և ՀԲուս. § 1930՝ մաթուզի, մաթուզենի ձևերով, որոնք չկան բնագրում։

ԳՒՌ (dialectal) Զթ. մաթուզ, Սվեդ. մmթէօս, իսկ ծառը կոչւում է Զթ. մաթզի, Սվեդ. մmթ-սինա։


Մաժիստռոս

cf. Մագիստրոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Մագիստրոս։

NBHL (2)

Զալփինոս մաժիստռոս հանդերձ զօրօք պահապան կացուցանէ. (Ասող. ՟Գ. 21։)

Զմի յեղբարցն առնէ մաժիստռոս, եւ տայ զթեսաղոնիկն ի ձեռս նորա. (Լաստ. ՟Թ։)


Մալուխ, լխոյ

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ո հլ. (յետնաբար յգ. գրծ. մալ-խօք) «հաստ չուան» Մտթ. ժթ. 24. Մրկ. ժ. 25. Ղկ. ժը. 25. Պտմ. աղէքս. Յայսմ. վրի-պակով գրուած է մամուլ Ճառընտ. (Մինչև ի կտրել զմամուլս առագաստին)։

= Ասուռ. maxullānu «հաստ չուան», որի արմատական ձևն է xullānu «չուան» (Muss-Arnolt. Ass. engl։ Handwb. էջ 522ա և 315ա). հայերէնի մէջ x-l շրջուելով դար-ձել են լ-խ. իսկ վերջաձայն -nu-ի անկումը նոյն է ինչ որ gisrinnu>կշիռ։-Աճ.

ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել

թարգմանութիւնը ուղիղ է դուրս բեր-ւում։ Թէ մեր հայրերը յիշեալ յոյն բա-ռը «չուան» են հասկացել՝ ապացուցւում է նրանով, որ նախ՝ մալուխ բառը այլ-ուր միշտ «չուան» նշանակութւինն ու-նի. այսպէս՝ Զնաւկնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. Պտմ. աղէքս.-Կտրել զմալուխս առագաստին. Յայսմ.-մինչև ի կտրել զմալուխս (գրուած զմամուլս) առագաստին. Ճա-ռընտ.։ Երկրորդ՝ հայ մեկնիչները գի-տեն որ այս հատուածում «ուղտ»-ի մա-սին ակնարկութիւն կայ, բայց այդ վե-րագրում են ուրիշ լեզուների. այսպէս Մեկն. ղկ.-«Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս և զկորուսեալս վատթար գործովք»։ Երզն. մտթ. 412-«Ջուղտն մալուխ կոչէ արասացին և այլք զնաւատոռն (տպ. նաւատորմիլ) նաւու ասեն մալուխ»։ Այս վկայութիւն-ները ցոյց են տալիս՝ որ հյ. մալուխ «ուղտ» ձևով բառ գոյութիւն չունի։-ՆՀԲ ստուգաբանելով բառս գրում է՝ «փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ, այն է յայլ լեզուս յն. ϰάμηλος լտ. camelus, եբր. gamal, արաբ. ja-mal»։ Lag. Btrg. baktr. Lex. 46 զնդ. manōϑri «գլուխ»։ Հիւնք. թրք. մալախ «ռոմէշի ձագ»։

ԳՒՌ (dialectal) Երև. մալուխ, Ալշ. Մշ. մալոխ «փայտի կեռ կտոր՝ որ լուծի փոկին են անց-կացնում, որպէսզի կապը չբացուի». Խտջ. մալօխ «փայտէ սեպ, որ գործածում են զա-նազան նպատակներով, ինչպէս չուանի կա-պը ամրացնելու, տրեխը ծակելու, էշ մխտե-լու ևն». վերջին առումից է մալխել «էշը խթանով խթել»։ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788, էջ 107 ունի արդէն «սեպ կամ մալոխ, клинъ»)։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Թորթումի malux «պա-րան, չուան» (Շիրակ 1905, 425).-այս ի-մաստը՝ որ բառիս հին նշանակութիւնն է, հայոց մէջ պահուած չեմ գտել։

NBHL (8)

Դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան՝ քան մեծատան յարքայութիւն աստուծոյ մտանել. (Մտթ. ՟Ժ՟Թ. 22։ Մկ. ՟Ժ. 25։ Ղկ. ՟Ժ՟Ը. 25։)

Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս եւ զկորուսեալս՝ վատթար գործովք. (Մեկն. ղկ.։)

Բայց նոյն բառ ի մեզ, եւ գրեթէ յամենայն լեզուս նշանակէ երբեն եւ զՀաստ չուան, որ եւ Կառան, եւ Պարան նաւու. ... ուստի Մենինսքի ի լտ. դնէ անխտիր որպէս ուղտ, եւ պարան նաւու. եւ զանազանէ յարաբացին զբառքս ճէմէլ, ուղտ. եւ ճիւմմէլ. յորմէ եւ իտալ. կօ՛մենա, պարան.

Զուղտն մալուխ կոչէ արաբացին. եւ այլք զնաւատորմիղ (զնաւատոռն) նաւու ասեն մալուխ. (Երզն. մտթ.։)

Զնակնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. (Պտմ. աղեքս.։)

Կտրել զմալուխս առագաստին. (Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Զ.։)

(Իսկ ռմկ. մալուխ, է սեպ. կամ կարճ փայտ սրեալ եւ մխեալ։)

ՄԱԼԽ կամ ՄԱԼՈՒԽ. κάμηλος camelus եւ restis, funis crassior, rudens navis. Փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ. այն է յայն լեզուս՝ քա՛միլօս, քամէ՛լուս, կամալ, ճամալ. այսինքն Ուղտ։ Եւ յայս միտ իմանան յոլովք զբան տեառն,


Մալումն, ման

s.

castration.

· Calfa


Մախազութիւն, ութեան

s.

lust, lechery, lewdness, lubricity, wantonness.

· Calfa

NBHL (2)

Կին ժանտատեսիլ՝ ծիրանիս զգեցեալ, յայտնագոյն ցուցանելով զմախազութիւնն։ Մախազութիւն խռովիչ ախտիցն եւ այլն. (Փիլ. լին. ՟Դ. 93, եւ 238։)

μαχλοσύνη, μαχλότης lascivia. Ցոփութիւն. լկտութիւն.


*Մախոխ

s.

a kind of sour soup, prepared with bran, pumpkins.

· Calfa


Մախող

adj.

envious, jealous.

· Calfa

NBHL (1)

այսինքն Մախացող։ φθονερός invidus. cf. ՄԱԽԱՄ։


Մախողական, ի, աց

adj.

malignant, ill-willed, spiteful, rancorous.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ հայի ի մախողն կամ ի մախանս.

Բորբոքին մախողական յաչաղմամբ. (Երզն. մտթ.։)


Մածաբոյս

s. bot. mistletoe.

· Calfa


Մածնում, եայ

vn.

to be glued, to stick or cling to, to adhere;
to join, to unite;
to curdle, to coagulate, to clot, to congeal.

· Calfa

NBHL (18)

Մածանի սփածանելի զմիջով մարդոյ։ Մածեալ էր մորթ նոցա յոսկերս նոցա։ Անդամք մարմնոյ նորա մածեալ։ Նկարեցայց մարմին՝ մածեալ արեամբ։ Մածան (կամ մածաւ, կամ մածեաւ) որպէս կաթն (ի պանիր) սիրտք նոցա։ Լեառն պարարտ, լեառն մածեալ.եւ այլն։

Թողցէ մարդ զհայրն եւ զմայր եւ մածցի (ի) կինն, եւ եղիցին երկոքին ի մարմին մի. (Փիլ. լին. ՟Ա. 29։)

Զմարմին կենդանեացն ի չորից հիւթոց մածանիլ. (Նիւս. բն.։)

Մարմին՝ սառի եւ պարզոյ հանդիպեալ՝ նախ իսկ լինի բովանդակն կապուտակ, մածուցեալ արեան. (Բրս. ՟խ. մկ.։)

Եւ մի՛ յարձան աղի մածանիցիմք ի վատթար դառնալոյն. (Ածաբ. պասք. ՟Բ։)

Յարձան աղի մածնուլ որպէս զկինն ղովտայ. (Շ. ընդհանր.։)

Սողուն ասէ զորովայնապաշտս, եւ զմածնուլն ընդ երկիր. (Մեկն. ծն.։)

Որ խոնաւն է եւ լոյծ, ցամաք եւ ցուրտ, մածնու՝ լինի ոսկերք, որպէս ջերմն եւ խոնաւ միացեալ. (Ոսկ. թես.։)

Առաւելագոյն քան զկաթն մածեայք. (Ածաբ. ի մակաբ.։)

Զի՞ մածար կառուցար (աչօք՝) տեսանելով զիս. (Պտմ. աղեքս.։)

Ի մանկանցն համբուրելոյ կամ մածնլոյ ի գիրկսն. (Խոսր.։)

Մածեաւ ամպն զսրբութեամբն։ Նոյն խաւար մածեալ է զոգւով եւ զմարմնով նոր. (Եփր. ՟բ. մն։ Եղիշ. ՟Ը։)

Որ այսչափ շուրջ զմեօք մածեալ ունիմք զբազմութիւն վկայից։ Իբրեւ զմարախ մածեալ զցանգով յաւուր ցրտոյ։ Մածեալ է ի տախտակս սրտից նոցա։ Մածանէր ահն ի վերայ. (Եբր. ՟Ժ՟Բ. 1։ Նաւ. ՟Գ. 17։ Երեմ. ՟Ժ՟Է. 1։ Իմ. ՟Ժ՟Է. 15։)

Դողալով յերկիր մածայ։ Ի հող խոնարհեալ՝ մածայ ընդ երկրի։ Աստուածասէրք՝ յերկիր մածի՛ք՝ իւր յանդիման. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Նար. ՟Լ՟Բ։ Շ. բարձր.։)

Կենարար փայտիւն, յորում մածար. (Շար.։)

Իղձք սրտիդ եւ տռփանք մտացդ առ նա մածնուցու. (Լմբ. ժղ.։)

Մածեալ պնդեալ իբրեւ զբլուր պղնձի՝ իբրեւ զմի այր. (Արծր. ՟Բ. 2։)

ՄԱԾԱՆԻՄ ՄԱԾՆՈՒՄ. κολλάομαι, προσκολλάομαι , προσπήγνυμαι, συμπήγνυμαι agglutinor, adhaereo, concreso. Մատղիլ. շաղիլ. հոծիլ. թանձրանալ եւ միանալ մասանց. մակագրիլ. պնդիլ. յարիլ. կցիլ. կռուիլ. զանգիլ. պաղիլ. (իրօք կամ նմանութեամբ) կպչիլ, կպչտիլ, բակչիլ, թանձրնալ, պնտնալ.


Մածանութիւն, ութեան

s.

viscosity, viscidity, glueyness, tenacity.

· Calfa


Մածոյց

s.

gelatine, glue.

· Calfa


Մածուած, ոյ

cf. Մածումն.

· Calfa

NBHL (3)

Մածեալ ինչ. բաղկացութիւն. հաստատութիւն.

Զաղխեցելոյն (շիրմի) կարել փեռեկել մածուածս. (Պիտ.։)

Ընդ հովանաւոր մածուածով լատիւն յեցեալ պահեցան։ Նախ քան զկառուցանել զլոյծդ մածուած վերջնում վարագուրիդ. (Նար. ՟Ձ՟Ե. եւ ՟Լ՟Գ։)


Մածումն, ման

s.

pasting, gluing, soldering, cementing, conjunction, adhesion, fastening;
coagulation, curdling;
congelation.

· Calfa

NBHL (6)

πῆξις (լծ. թ. փէքլէնմէք. եւ հյ. պաղիլ) compactio. Մածանիլն կամ մածնուլն՝ իրօք կամ նմանութեամբ. եւ մածուած. փակչիլը, կպչիլը.

Մազ ըստ պատահման ենթակացեալ. քանզի հիւթոցն ծխատեսակագոյնն՝ որ ելանէ ի մարմնոյն, մածումն իմն առեալ ըստ պատահմանն հաստին. (Նիւս. բն.։)

Փայտիւ մահու մածմամբ քո ի նմա, ածեալ մածուցեր զմեզ, միաւորեալ ի փայտն կենաց. (Նար. ՟Ղ՟Գ։)

Մածմամբ մարմնոյդ ի փայտ խաչին՝ սուրբ բեւեռօքըն յիս գըթա. (Շ. այբուբ.։)

Տամք զմածումն երեսաց ի վերայ երկրի գոհութեամբ. (Լմբ. պտրգ.։)

Մածմունք տախտակաշարք՝ ի միաբանութեանց միմեանց անջատեցան. (Նար. ՟Ի՟Ե։)


Մածուն, ծնոյ

s.

curds, curdled milk, clotted cream;
*— ծախեմ, puss in the corner;
*— ծախեմ խաղալ, to play at puss in the corner.

· Calfa

NBHL (3)

Թուրքն փոխան մածնի՝ մազուն (ասէ). (Ոսկիփոր.։)

Յունաց ուսեալ ի մէնջ զմածուն՝ եւ նովին անուամբ կոչեն զնա, ոչ գիտելով զստուգաբանութիւն, եթէ մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս եւ զանունն ունի. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

ὁξύγαλα . ռմկ. μαζοῦν oxygala, lac acidum concretum. Կաթն մածեալ, այսինքն մակարդեալ եւ թանձրացեալ՝ ախորժ թթու.


Մածուցային

adj.

gelatinous.

· Calfa


Մածուցանեմ, ուցի

va.

to paste, to glue, to solder, to join, to cement, to conglutinate, to fasten;
to curdle, to coagulate, to clot, to congeal, to thicken.

· Calfa

NBHL (7)

Մածուցի զնա (զհող) իբրեւ զպանիր։ Մածոյց զնա սոսնձով։ Մածուցից զձկունս գետոյդ ի թեւս քո։ Քանդակս ի նոցանէ մածուցեալս։ Մածուցի զին եւ զամենայն տունդ իսրայէլի. եւ այլն։ Մեծամեծ վիմօք շինել՝ կրով եւ մանր աւազով մածուցեալս։ Երկաթագամ եւ կապարով մածուցեալ. (Խոր. ՟Ա. 15։ ՟Բ. 87։)

Առ ընկալաւ զշահեկան անձրեւին լիութիւն, եւ մածոյց զլուծութիւն սերմանն. (Մամբր.։)

Ի պատժարանի փայտին մածուցեր (զսուրբ ոտսդ)։ Յիշատակաւ բեւեռացդ՝ որով ի գործի մահուն մածուցար։ Մածուցանէ իբրեւ զսառն, եւ պնդէ. (Նար. ՟Լ՟Զ. Նար. ղ. եւ Նար. յովէդ.։)

Գերծեցին զգլուխն, եւ կայծակախառն հրով մածուցին։ Կայծակամբք հրոյ մածուցին. (Հ. հոկտ. ՟Ժ՟Ա.։)

Անկաւ առ ոտս նորա հերարձակ՝ մածուցեալ հողով զգլուխ իւր. (Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ա.։)

Պանիր մածուցեալ՝ ուրախացոյց զնոսա. (Ոսկիփոր.։)

κολλάω, προσκολλάω, ἑγκολλάω agglutino, adjungo πηγνύω, πήγνυμι pango, compingo, figo ῤυθμίζω apto, formo. Տալ մածանիլ կամ մածնուլ (իրօք կամ նմանութեամբ). մակարդել, միացուցանել. կցել. յարել. պնդել. եւ այլն. փակցընել, կպցընել, թանձրացնել.


Մածուցիկ

adj.

cf. Մածան.

· Calfa


Մածուցումն, ման

s.

cf. Մածանութիւն.

· Calfa

NBHL (2)

Մածուցանելն, եւ իլն.

Եթէ ի մոխիր երկրի թաւալեալ ձեռն բերիցէ, երեսացն աստուծոյ ի նոյն մածուցումն՝ զնա հերքեսցէ. (Նար. ՟Կ՟Զ։)


Մակաբաժանումն, ման

s.

subdivision.

· Calfa

NBHL (3)

Զի՞նչ է բաժանումն, եւ մակաբաժանումն, եւ ստորաբաժանումն։ Մակաբաժանումն՝ երկրորդ հատումն. որպէս զկենդանին վերստին բաժանել՝ ասելով, եթէ կենդանւոյն ոմանք մահկանացուք են, եւ ոմանք անմահ. (Սահմ. ՟Ժ՟Ե։)

Անտեղեակ գոլ բաժանման, եւ մակաբաժանման. զի որք բաժանման անհմտաբար գոն, զիա՞րդ մակաբաժանման (հմուտ իցեն). (Մագ. ՟Խ՟Զ։)

ἑπιδιαίρεσις redivisio, iterata partitio. Վերաբաժանումն. կրկին բաժանումն.


Մակաբերութիւն, ութեան

s.

inference, conclusion, conjecture, supposition, hypothesis.

· Calfa

NBHL (6)

Մակ հուսկ յեզերս գրել։ Կնիք կապարեայ մակ կոփեալ։ Մակ զերկինն հայելով. (Մագ. ՟Ժ՟Ա. ՟Ծ՟Ա. եւ չ։)

Մակ. ի մինն մէկ այլ յաւելուլ։ Մակ, ի վերայ. (Հին բռ.։)

Մաւ ոմանց. կամ մակ այլոց ստորոգել։ Մակ այլոյ ուրուք, եւ այլն. (Արստ. եւ Անյաղթ ստորոգ. եւ Անյաղթ պերիարմ.։)

Անբաւիցն, եւ մակ անբաւիցն. (Դիոն. ածայ.։)

Մակ կառափին (կոփել)։ Մակ երկնի ծառացել։ Մակ ոսկւոյ մածեալ. (Մագ. ՟Ը. եւ չ։)

(սեռ. խնդ) ἑπί super. Ի վերայ. ի. վըրան. Բառս կամ մասնիկս այս ըստ ինքեան է անպէտ՝ հանդերձ բազում մասամբք ածանցից՝ ի բարդունիւնս կամ բաղադրութիւն, այլ պիտանացու եղեալ յուսմունս.


Մակագանչութիւն, ութեան

s. rhet. epiphonema.

· Calfa

NBHL (2)

Վերգանչումն, բարձրաձայնութիւն. ճիչ.

Զայսպիսի բանքս յընթեռնուլն պարտ է հրէաբար իբրեւ կսկծողական ձայնիւ մակագանչութեամբ ձայնել ուժգին (կամ ուժգնակի), որպէս զնոյն ինքն զվշտացեալսն. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Մակագրութիւն, ութեան

s.

cf. Վերնագիր.

· Calfa

NBHL (6)

Պիտի մակագրութեան՝ ձայնակից լինել դիտաւորութեան, եւ կարճառօտիւք զնա պարունակել։ Բազում անգամ անհաւաստի գոն մակագրութիւնք. (Անյաղթ պորփ.։)

Հի՞մ ջանաս փոփոխել զմակագրութիւն անուանն. (Յհ. իմ. երեւ.։)

Զդիտաւորութիւն իրին առաջիկայի բազում անգամ ի մակագրութենէ բանին դիւրածանօթապէս կարէ ոք ի միտ առնուլ համառօտագոյն. (Սարկ. հանգ.։ Կամ ըստ պէսպէս առման բայիդ Մակագրել.)

Ոչ է մեզ ստուգել զայս, այլ իբրեւ մակագրութիւնս ինչ եւ տիպս արտագրել. (Նիւս. բն.։)

Այսքան առկայասցի առ ասացեալս՝ պատճառ մակագրութեան. (Մագ. ՟Դ։)

ἑπιγραφή titulus, inscriptio, descriptio. Վերագրութիւն. վերնագիր.


Մակադրութիւն, ութեան

s.

imposition, superposition;
surname.

· Calfa

NBHL (5)

Թէպէտ եւ մանկունք են, ծերունեացն մակադրութեամբ (երիցունք) կոչին։ Յայտնի նշանակելով մակադրութիւն անուանս, եւ այլն. (Լմբ. պտրգ.։)

Ի մակադրութեան անուան ... փոխեալ յորդիսն որոտման. (Շ. տաղ. (ա՛յլ ձ. ի մակադրական)։)

Իսկ (Խոր. ՟Գ. 62.)

Վերահայեցօղք չափաբերապէս մակադրութեանց. իմա՛ յաւելուած կամ առաւելութիւն ուսման աստեղաբաշխութեան։

ἑπίθεσις, ἑπίθεμα եւ այլն. Յաւելուած անուան, կամ իրի. յորջորջումն.


Մակալեզու

adj.

epiglottis.

· Calfa

NBHL (2)

Ձայն է բացակատարումն գանչեցելոյ ի մեզ հագագի... եւ տեսակ արարելոյ լեզուաւ եւ մակալեզուաւ. (Սահմ. ԺԱ։)

ἑπιγλωττός, σσός lingula, lingua minor, membrana gutturis. որ եւ ԶԱՆԳԻԿ. Վերագիր լեզուակ ի ներքսակողմն առաստաղի բերանոյն՝ իբրեւ բացարան եւ փակարան կոկորդի. լեզուակ. տիլճիք.


Մակածութիւն, ութեան

s.

induction, consequence.

· Calfa

NBHL (3)

Ներհական է ի հարկէ՝ բարւոյ չարն, եւ սոքա յայտնին ըստ իւրաքանչիւր իւրեանց մակածութեան. ո՛րկէն, ողջութեան՝ հիւանդութիւն, եւ արդարութեան՝ անիրաւութիւն, եւ արութեան՝ երկչոտութիւն. (Արիստ. հակակ.։)

Որ ի նուազէն զմեծն յարդարէ, մակածութիւն ասի. ո՛րգոն, վասն զի մարդ եւ ձի զներքին կլափն շարժէ, ապա ուրեմն եւ ամենայն կենդանի. որ ոչ է հարկաւոր. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

ἑπαγωγή inductio. Ի վերայ ածելն եւ ածիլն. յարադրութիւն. հետեւանք. եւ Մակածական ձեռնարկութիւն տակր՝ ի մասնաւորաց յընդհանուրն.


Մակաղեցուցանեմ, ուցի

va.

to fold or pen sheep.

· Calfa

NBHL (3)

Մակաղել ի հրաւիրեցելումն զմեզ վայրի. (Յհ. իմ. ատ.։)

Մակաղեցուցեր զժողովուրդն քո առ երկոտասան ականս աղբերացն յաղիմայ. (Ճշ.։)

ՄԱԿԱՂԵՄ ՄԱԿԱՂԵՑՈՒՑԱՆԵՄ. κοιτάζω in lecto colloco ἁναπαύω sedo, do requiem, recreo. Հանգուցանել զհօտն ի դադարս. տալ ընկողմանիլ եւ հանգչել. պառկեցնել, հանգչեցնել ոչխարները.


Մականուանեմ, եցի

va.

to surname, to entitle.

· Calfa

NBHL (7)

Բան մականուանէ զորդի։ Լոյս զնա մականուանէ. (Նանայ.։)

Յովհաննէս՝ մականուանեալ ի փրկչէն որդի որոտման. (Ոսկ. յհ. յիշատ.։)

Որոյ վասիլ անուն ձայնեալ, նախելուզակ մականուանեալ. (այն է գող վասիլ) (Շ. վիպ.։)

Ո՛վ սիրելի աթենացի ... թուիս ինձ աստուծոյ (աթենասայ) մականունութեանն արժանի գոլ կամ մականուանիլ մանաւանդ. (Պղատ. օրին. ՟Ա։)

Աստեղս մականուանելով մոլորականս. (անդ. ՟Է։)

Որ եւ լինելով աւանդութիւն քաղաքի՝ իբրու հասարակաց օրէնք մականուանեցաւ. (անդ. ՟Ա։)

ἑπονομάζω cognomio. Մականուամբ կոչել. վերագիր կոչմամբ նշանակել. եւ Վերակոչել. վերաձայնել.


Մականուն, նուան

s.

surname;
title.

· Calfa

NBHL (10)

Զմականուանս խաչին պատուականի, յոս, երկրպագելի, եւ այլն. (Ճ. ՟Բ.։)

Մականուն է, որ եւ երկանուն կոչի, որ հանդերձ այլով իսկիւ (այսինքն յատուկ անուամբ) ի վերայ միոյ ասացեալ է. ո՛րգոն, բաներեգէս յովհաննէս, եւ ձայն գոչման յովհաննէս. (Թր. քեր.։)

Սիմոն՝ անուն, եւ նախանձայոյզն՝ մականուն. (Երզն. քեր.։)

Արդարութեան իմն մականուն է նոյ։ Որոց եւ մականուանս եդին այլս այլք. զհուրն հեփեստոս կոչեցին, իսկ հերա զօդ, եւ զջուր պոսիդոն, զերկիր դեմետրա. (Փիլ. լին. եւ Փիլ. տեսական.։)

ἑπώνυμον, ἑπωνυμία cognomen, cognomentum. Վերադիր անուն երկրորդական. որ եւ մակադրական, կամ անուն մակակոչութեան.

Որոյ բնաւորական անուն էր մինաս, եւ մականուն կոչեցեալ կալիկելատոս ( καλλικέλαδος . քաղցրաբարբառ). (Հ=Յ. դեկտ. ՟Ժ.։)

Զի՞նչ իցէ բնութիւն քան զսա գեղեցկագոյն, որոյ բարին եւ կարգաւորն մականուն է. (Արիստ. աշխ.։)

Նախ առաջին ծիծաղեալ՝ առաքինութեանն մականուն՝ սառռա. (Փիլ. իմաստն.։)

Առեալ ածէ զնա առ քահանայապետութեանն մականուն. (այսինքն առ քահանայապետն) (Դիոն. եկեղ.։)

ՄԱԿԱՆՈՒՆ. ա. ἑπώνυμος cognominis. Ունակ մականուան, անուանակիր. կրօղ զանուն ինչ պատուոյ եւ այլն.


Մակարդակագունտ

s.

planisphere.

· Calfa


Մակարդակաչափութիւն, ութեան

s.

planimetry.

· Calfa


Մակացութիւն, ութեան

s.

knowledge, erudition, science.

· Calfa

NBHL (6)

Մակացութիւն ենթակայումն է անձին. եւ զենթակայէ ասի զքերականութենէ։ Առաքինութիւն՝ չարութեան ներհական է, եւ մակացութիւն՝ անգիտութեան. (Արիստ. ստորոգ.։)

Մակացութիւն էակացն իմաստասիրութիւն է. (Սահմ. ՟Ա։)

Պղատոն զանհունսն ասէր թողուլ, քանզի ոչ գոյ լինել ի սոցանէ մակացութիւն. (Պորփ.։)

Քոյով իմաստասիրական մակացութեամբդ հրատարակել. (Մագ. ՟Խ՟Ե։)

Որ զնաւավարականն միայն ունիցի մակացութիւն. (Պղատ. օրին. ՟Ա։)

ἑπιστήμη scientia, disciplina. Մակ՝ այսինքն ի վերայ կալն գիտելեաց. գիտութիւն. հասողութիւն. հմտութիւն. ուսումն. եւ Իրք ուսանելիք.


Մակաւասարութիւն, ութեան

s.

level.

· Calfa


Մակեղոն, ի

s.

butcher's shop.

· Calfa

NBHL (2)

Բառ լտ. եւ յն. մաչէ՛լլում, մա՛գէլլօն. որ ի մեզ թարգմանի Սպանդանոց. (Հռ. ՟Ժ՟Դ. 21։)

Որ ինչ վաճառիցի ի մակեղոնի, որ է ի մսավաճառանոցի, կերիջի՛ք. (Եզնիկ.։)


Մակեղուտ

adj.

accessory, additional.

· Calfa

NBHL (2)

Անունն երկակի է, կա՛մ եղուտ, կամ մակեղուտ. եւ սա ասի մակեղուտ ամենայն պատահումն՝ որ յէութեան (այսինքն ի գոյացութեան) ունի զգոլն։ Մակեղուտն եթէ բազում բնութեան պատկանի, պատահումն լինի. իսկ եթէ միոյ բնութեան պատկանի, յատուկ լինի՝ որ էր մակեղուտ. որպէս յոժամ մարդոյ ասեմք յատուկ գոլ զծիծաղականն։ Մակեղուտ է, որպէս սեաւն, սպիտակն։ Պատուականագոյն է եղուտն քան զմակեղուտն։ Եղուտքն յեղտիցն լնանին, եւ ոչ ի մակեղտիցն. (Անյաղթ պորփ.։)

ἑπίθετος, -ον adjectivus, um. Ի վերայ եկեալն եղուտ կոչեցելոյ, իմա՛ գոյացութեան կամ գոյացականի. այն է ածականն, եւ իրն նշանակեալ ածական բառիւ. պատահական. յաւելեալ.


Մակեռորդ, աց

adj.

sesquitertian;
s. gr. triphthong.

· Calfa

NBHL (7)

Երաժշտականն խնդրէ, եթէ ո՞ր է՝ որ զերկպատիկ բան ունի, եւ ո՞ է՝ որ զկիսաբոլոր, եւ ո՞ր զմակեռակն, որ ո՞ր զմակաքառակն. (Սահմ. ՟Ժ՟Է։)

Ի ձեռն այնց թուոց՝ որք ըստ երաճշտականութեան յարմարուըիւն են. չորիւքն, մակեռակիւն, քառասնիւն առ երեսունն. (Փիլ. լին. ՟Դ. 27։)

Մակեռակ, որ է ՟Զ. կամ մակքառակ, որ է ՟Ը. (Երզն. քեր.։)

Բոլորն քսան, կիսաբոլորն տասն, մակեռակն ՟Լ. մակքառակ, որ է ՟Ը. (Երզն. քեր.։)

Բոլորն քսան, կիսաբոլորն տասն, մակեռակն ՟Լ. մակքառակն ՟Խ. (Ոսկիփոր.։)

Ունի յինքեան տասնեակն ... ի մակեռորդի բանի չորիւքն առ երիս. (Փիլ. ՟ժ. բան.։)

ՄԱԿԵՌԱԿ ՄԱԿԵՌՈՐԴ. ἑπίτριτος sesquitertius. որ եւ ՎԵՐԵՌԱԿ. Վերյաւելեալ եռեակ. որպիսի է վեցն. եւ ինչ իմ աւելի քան զերրորդն. զոր օրինակ է տաղաչափութիւն յերից սուղ ոտից, եւ ի չորրորդէ՝ երկարէ.


Մակերեւոյթ, ութի

s.

surface, superficies, area;
outside.

· Calfa

NBHL (3)

cf. ՄԱԿԵՐԵՒՈՒԹԻՒՆ. որ եւ Վերին երեսք.

Եռականգնումն, կամ մակերեւութւոջն, կամ այսպիսեացն իմիք՝ ոչինչ նայնց է ներհական. (Արիստ. քանակ.։)

Կեղծաւորեալք մակերեւութիւ խոնարհ երեւին. (Երզն. մտթ.։)


Մակընթացութիւն, ութեան

s.

flux or flow;
— եւ տեղատութիւն, the ebb and flow, tide.

· Calfa

NBHL (3)

Անդր եւս քան զընդհանրականացս մակընթացութիւնս՝ զդիւցազնական արգասեաց զանթառամելի առոգանութիւնս ի քեզ շառաւեղեալ. (Ճ. ՟Ա.։)

Կոհակաց մակընթացութիւնք եւ տեղատութիւնք զքաղաքս եւ զցամաքն ծովացուցին, եւ զծով ցամաքեցուցին. (Արիստ. աշխ.։)

ἑπιδρομή, ἑπιδρομία excursio, incursus, irruptio, afflexus. Ի վերայ կամ ի վեր յարձակումն. բարձրութիւն. եւ Հոսումն ջուրց յորդութեամբ. բարձրանալն ծովու.


Մակոյկ, կուկի, կաւ

s.

skiff, wherry, bark, boat;
— նաւու, yawl;
հնդիկ —, canoe.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «նաւակ, կուր» Գծ. իէ 16. Փիլ. Խոր. որից մակուկաչու Շիր. քրոն. մակուկել Մագ. թղ. 145. նաւամակոյկ Փիլ. արդի գրականում մակուկաձև, մակուկավար, շոգեմակոյկ։

=Նոյն է ձևով պրս. [arabic word] makok «ոս-տայնանկի կկոց, մաքոք» բառի հետ. հմմտ. թակոյկ<պհլ. takōk>պրս. [arabic word] takōk։ «Կկոց» նշանակող բառերը յառաջանում են ռնաւաև» նշանակող ձևերից. օրինակ, գերմ. šchiff «նաւակ. 2. մաքոք», ռուս. цeлнокъ «նաւակ. 2. մաքոք», սերբ. čun «նաւակ» և č̌únak «մաքոք», ֆրանս. navette «մաքոք» <լտ. navis «նաւ» բառից, ևն։ Ըստ աւամ կարելի է ենթադրել, որ պրս. [arabic word] ma-kok «մաքոք» բառը նոյնպէս ծագում է պհյ. *makōk «նաւակ» բառից, որից և փոխառեալ է հյ. մակոյկ։-Պրս. makōk «ոստայնանկի կկոց» ձևից են փոխառեալ նաև թրք. me-kik, ն. ասոր. mak'úk՝, վրաց. მაჭო մաքո, հյ. գւռ. մաքոք, մքոք, մքուք, որոնք բոլոր նշանակում են «ոստայնանկի կկոց». այս-պէս նաև արաբ. [arabic word] makkuk «ըմպա-նակ (ըստ Будaговъ 2, 250 կկոցի ձևով ըմ-պանակ). 2. մի տեսակ չափ է», ասոր-❇ makūqā «ըմպանակ. 2. մի տե-սակ չափ»։-Հիւբշ. 191։

ՀՀԲ մակ «վրայ» բառից։-ՆՀԲ մա-գուգ (իմա՛ պրս. makōk) կամ մոյկ բառից։ Lag. Arm. Stud. § 1407 կը-ցում է պրս. makōk, արաբ. maknk և ասոր. makuqā բառերին։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] mākutā «նաւ»։ Հմմտ. նաև Pedersen KZ 39, 378 և Berneker 167։ Պատա-հական նմանութիւն ունի ասուր. ma-čurru «նաւ, նաւակ» Muss-Arnolt. Ass Нandwb ვ4o.

NBHL (6)

Հազիւ կարացաք ըմբռնել զմակոյկն. (Գծ. ՟Ի՟Է. 16։)

Իբրու զանհաստատ եւ զաննեցուկ նաւոյ մակոյկն (կամ նաւամակոյկն)։ Լաւագոյն քան զմակոյկ՝ նաւաստին։ Ո՞ւր զմակոյկդ վարէք. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. յովն. եւ Փիլ. այլաբ.։)

Նաւորդացն ոչ իշխեցեալ մակուկաւն նաւել. (Խոր. ՟Գ. 30։)

Փոքր մակուկաւ. (Նախ. թղթ. կթղ.։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։)

Օժանդակեցէ՛ք աղօթից ձերոց թեւօք՝ փոքր մակուկի մտաց մերոց. (Կիր. ՟ը. խհ.։)

σκάφη, σκάφος scapha, navigium, navis, vas cavum et oblongum. Նաւակ փոքրիկ ի ձեւ մագուգի կամ մուկի՝ մուճակի, այսինքն սանդալի ոտից. կուր.


Մակուկավար, աց

s.

boatman, rower, oarsman.

· Calfa


Definitions containing the research ո : 10000 results

Չարախօսեմ, եցի

vn.

to speak ill of, to slander, to detract, to calumniate, to accuse, to defame;
to tittle-tattle, to gad about gossiping.

· Calfa

NBHL (6)

Որ չարախօսեսցէ զհօրէ կամ զմօրէ, մահու վախճանեսցի։ Նստան իշխանք, եւ չարախօսէին զինէն։ Զի որով չարախօսիցեն զձէնջ, յամօթ լիցին.եւ այլն։

Մի՛ սիրեր զչարախօսել. (ա՛յլ ձ. զչար խօսել) (Առակ. ՟Ի. 13.) զոր սուրբն բարսեղ մեկնէ. Մի՛ ունկնդիր լինիր չարախօսին։

Որ չարախօսէ զեղբօրէն կամ զառաջնորդէն։ (Մարիամ) չարախօսեաց զմովսէս. (Բրս. հց.։)

Հարցին, զի չարախօսեսցեն զնմանէ։ Ի չարախօսելն (այսինքն ի չարախօսիլն) նորա ի քահանայապետիցն եւ ի ծերոց՝ ոչինչ ետ պատասխանի.եւ այլն։

Չարախօսի չար ծառայի այն, որ վիրօք տանջէր զաստուծոյ ծառայսն. (Նիւս. երգ.։)

եւ ն. καταλαλέω maledico, obloquor διαβάλλω, ἑνδιαβάλλω defero, traduco, criminor. Չարիս խօսել զումեքէ կամ ընդդէմ ուրուք. բամբասել. զրպարտել. գէշ խօսիլ ուրիշի վրայ, անունը աւրել.


Չարածառայ, ից

s.

wicked or unfaithful servant.

· Calfa

NBHL (1)

Եւ կուրբիկոն չարածառայն ի մէջ փիլիսոփայիցն ծաղկեալ պարարէր. (Կոչ. ՟Զ։)


Չարածեր

s.

incorrigible old man.

· Calfa


Չարակամ

adj.

ill-willing, malevolent, ill-intentioned, malignant;
բարեկամ եւ —, friend and enemy.

· Calfa

NBHL (7)

Զհակառակութիւնս յարուցանէ ամենայն չարակամ։ Ամենայն չարակամ նախատ լիցի մարդկան. (Առակ. ՟Ժ՟Ե. 11. 13։)

Չարակամ բարուքն նորա (այսինքն չարին) առաքինացուցանէ (աստուած) զարդարս. (Եզնիկ.։ եւ Պիտ.։)

Մատուցանել չարակամացն պատճառս յամբաստանութիւն. (Փիլ. նխ. ՟բ.։)

Բնութեամբ չարակամ. (Լմբ. պտրգ.։)

Զայնպիսի չարակամին (բանսարկուի) հրամայէ նուաստացուցանել զամբարտաւանութեան բագին. (Լծ. կոչ.։)

Ոչ մտցէ անդ ամենայն չարակամ, պիղծ, (եւ) ստութիւն». (Յայտ. ՟Ի՟Ա. 27.) յն. խառնակ։

ըստ յն. պէսպէս. κακός malus κοινοῦν, ἁγνώμων եւ այլն. Որոյ կամքն է չար. որ կամի այլում զչար. չարասէր. չարագործ. անզգամ. չարկամ, սիրտը գէշ.


Չարակեղ

adj. s.

presenting the characteristics of a malignant ulcer, pestilential, infectious, contagious;
pestilence.

· Calfa

NBHL (1)

Սկսաւ հատանել (այսինքն ջարդել, ախտն) զոր չարակեղն իմն կոչեն. իսկ այլքն ժանդ անուանեն. (Բուզ. ՟Դ. 13։ Իսկ Եւս. պտմ. ՟Ա. 8.)


Չարակեղտ բարք

sn.

execrable, abominable, ignominious vices.

· Calfa

NBHL (1)

Բերօղ զչար կեղտ. գարշ եւ վատանուն.


Չարակն

cf. Չարակնեայ.

· Calfa

NBHL (9)

Մի՛ ուտեր հաց ընդ առն չարական։ Փութայ մեծանալ այր չարակն. (Առակ. ՟Ի՟Գ. 6։ ՟Ի՟Ը. 22։)

Մարդոյ չարական ընդէ՞ր գոն ինչք։ Տուրք չարականն հալեն զաչս։ Մի՛ ընդ առն չարական՝ վասն գոհութեան. (Սիր. ՟Ժ՟Դ. 3։ ՟Ժ՟Ը. 18։ ՟Լ՟Է. 13։)

Չարակն կոչի այն՝ որ ընկերին բարութեամբն զկծի. (Լմբ. առակ.։)

Եւս առաւել ընդ չարականացն, եւ որ նախանձ ընդ անմեղին բերիցէ։ Չարակունքն ի ներքս էին։ Որպէս պոռնկին չէ օրէն յեկեղեցի մտանել, նոյնպէս եւ ոչ չարակն։ Ո՛րչափ նախանձողք, ո՛րչափ չարակունք։ Զի՞նչ պիղծ քան զչարակնն եւ զնախանձոտն. (Ոսկ. մ. ՟Բ. 15։ եւ Ոսկ. եփես. ՟Զ։ Ոսկ. յհ. ՟Ա. 6։)

Չէ իսկ հնար գտանել անսուրբ եւ անօրէն անձինս քան զչարականցն եւ զնախանձոտաց. (Մանդ. ՟Ժ՟Ա։)

Զոր իբրեւ տեսանէ չարակնն, որպէս սայրասուր սրով հարկանի, նախանձի, մախայ։ Չարակն բանսարկուն ոչ կարացեալ տանել զտեսութիւն գերունակ փառաց նախաստեղծին. (Գր. հր.։)

Խաբեբայի եւ նախանձոտի եւ չարական. (Իրեն. առ Լեհ.։)

Տան զինքեանս պճնութեան ... արակն, եւ այլ ազգի ազգի դեղոց եւ հնարից». (Բրսղ. մրկ.) իմա՛ զկանացի չարարուեստութիւնս առ ի յաչաղել (այսինքն նազար տալ) կամ վնասել աչօք։

βάσκανος, βασκαίνων, πονηρόφθαλμος, φθονερός fascinator, invidus. Որոյ ակն է չար. յաչաղկոտ. նախանձոտ. մախացօղ. աչքիլօղ.


Չարակնեայ

adj.

evil-eyed, envious, malignant, malevolent.

· Calfa

NBHL (1)

Որ ոչ բնութեամբ չարակնեայ եւ չարասէր. (Փիլ. իմաստն.։ 1)


Չարակնեմ, եցի

vn. va. to look on with an evil eye, with displeasure, enviously, to envy.

· Calfa

NBHL (9)

Չարակնեսցէ յեղբայր իւր, եւ ի կին կամ յայր ծոցոյ իւրոյ. (Օր. ՟Լ՟Ը. 54. 56։)

Վասն ա՞յնորիկ ինչ չարակնիցես։ Որ ընչասէրն է, բիւրս ունի չարախօսս, բազում չարակնողս. (Ոսկ. մ. ՟Բ. 15։ Ոսկ. յհ. ՟Բ. 41։)

Ընդ ոմանս նախանձել եւ չարակնել։ Ոչ չարակնեմ ընդ արժանիս. (Փիլ. իմաստն.։)

Ոչ հայրն ընդ տալն չարակնեաց։ Շնորհք առանց չարակնելոյ. (Կոչ. ՟Ժ։ Սեբեր. ՟Թ։)

Չարակնելով չարակնէք, եւ խաբէք զիս». (Մաղաք. ՟Գ. 9.) իմա՛ խոժոռ հայել ի բացուստ. խնայել չարակնութեամբ։

ՉԱՐԱԿՆԵԼ. ն. նովին նշանակութեամբ.

Դու արդեօք՝ ոչ կալեալ ընդ մեզ ոխս՝ չըչարակնիցես զմեզ. (հին տպ. եւ զչարակնիցես) (Ագաթ.։)

Եթէ չարակնելն չարամահ սատակէ, ո՞րչափ եւս առաւել նախանձն։ Զանդաստանս նորա չարակնէ՝ ըղձանալով ցասմունս եւ երաժշտութիւնս վասն նորա. (Մանդ. ՟Թ. եւ ՟Ժ՟Գ։)

Պատճառս ի վերայ եդեալ, իբր թէ չարակնեալ (այսինքն չկամեցեալ առ նախանձու) զուրախանալն արքայի, կապեսցէ զնա։ Չարակնելով ագահեալ յամուրն արտագէրս. (Խոր. ՟Գ. 23. 31։)


Չարակսկիծ

adj.

very painful or oppressive.

· Calfa

NBHL (3)

Չարաչար կսկծեցուցիչ. դժնդակ.

Յայնչափ դառն եւ չարակսկիծ կտտանացն ոչ զանգիտեալ զարհուրեցաւ. (Ճ. ՟Բ.։)

Չարակսկիծ սառամանօք լցեալ. (Ոսկիփոր.։)


Չարահալած

adj.

healing, driving away pain and sickness;
salutary.

· Calfa

NBHL (3)

Հալածիչ՝ ի բաց վանիչ չարի եւ չարեաց. փարատիչ ցաւոց.

Առաքինին բժիշկ է ազգիս մերում, եւ անսուտ եւ ճշմարիտ բուժակ եւ չարահալած. (Փիլ. լին. ՟Գ. 10։)

Օգնական եւ չարահալած լինելով յառաջագոյն քան զինքն եղելոց քաղաքաց. (Պտմ. աղեքս.։)


Չարահամ

adj.

ill-flavoured, ill-tasted.

· Calfa

NBHL (2)

Որոյ համն է չար. համը գէշ.

Զմնացորդս ժահահոտ եւ չարահամ խորտկին իւրոյ եթող զաւակին իւրում. (Փարպ.։)


Չարահամբաւ

adj.

of ill-repute;
defamed.

· Calfa

NBHL (4)

Որոյ համբաւն՝ անունն է չար.

Չարահամբաւ անուամբն։ Չարահամբաւ եւ դառնաթոյնս անուանեցաւ տեղի։ Չարահամբաւ եւ վատթարագոյն իրաց. (Պիտ.։)

Զչարահամբաւսն եւ զախտացեալ անզեղջսն հոգւով ոչ թողուլ ընդ մեզ ի ժողովս սրբոց. (Մխ. առակ.։)

Հայհոյել զաստուած եւ չարահամբաւ առնել։ Ուրանայ եւ չարահամբաւ առնէ. (Բրսղ. մրկ.։)


Չարահամբաւեմ, եցի

va.

to defame, to disparage, to sneer at, to blacken, to asperse.

· Calfa

NBHL (4)

ՉԱՐԱՀԱՄԲԱՒԵԼ. Հանել համբաւ չար զումեքէ. բամբասել. չարախօսել. անունը աւրել.

Զիա՞րդ յանձին ունիք հայհոյել եւ չարահամբաւել։ Ի մեզ յարել զայդպիսի օտար խորհուրդ զրաբանութեան՝ առ ի չարահամբաւել զմեզ. (Փոտ. առ աշոտ. եւ ի պատասխանին.։)

Երթեալ առ հրէայս, չարահամբաւեաց զբառնաբայ (կամ զբառնաբաս). (Ճ. ՟Բ.։ եւ Հ=Յ. յունիս. ՟Ժ.։)

Զսոսկալի խորհրդոյն ժամն չարահամբաւել. (Կլիմաք.։)


Չարահաւ, աց

adj.

of evil origin, bad, wicked;
bad, unpleasant, disagreeable.

· Calfa

NBHL (11)

Որոյ նախածնօղն է չար. կամ Որ ինքն է նախածնօղ չար. եւ Որ ինչ ի չար սկզբնապատճառ է պատճառեալ իցէ. չարասէր.

Ապա թէ պահանջեսցէ եւ սպանիցէ, մի եթէ բնութիւն չարահա՞ւ էր ի նմա (կամ մի թէ բնութիւնն չարահա՞ւ երեւի նմա). քա՛ւ լիցի. (Եփր. համաբ.։)

Փոխակերպեալ ի չարութիւն, եւ զիւրեանցն յայլս տուեալ չարահաւ. (Անյաղթ հց. իմ.։)

Ոչ չարահաւ կարծեմ ասել (զաղեքսանդրէ), որք ասեն՝ թէ արամազդայ որդի է, այլեւ ոչ որք ամովնայն ասեն. (Պտմ. աղեքս.։)

Լինի մեղացն չարահաւ ցանկութիւնն։ Չարահաւքն հեշտ ախաք եւ ցանկութիւնք. (Փիլ. լին. ՟Ա. 47։ ՟Բ. 7։)

Կարի յոյժ անվայելուչ է նախածնողին (այսինքն աստուծոյ) եւ զչարահաւս անուանել պատճառ. (այսինքն կոչիլ սկզբնապատճառ չարի) (Պիտ.։)

ՉԱՐԱՀԱՒ. որպէս Չարահամ. չարակարծ. վատթար. յոռի.

Զհաց յոռի եւ չարահաւ կերիցէ մարդ. (Մծբ. ՟Ժ՟Գ։)

Լուծանի երախանն՝ վասն լինելոյ չարահաւ զկերակուրսն. (Սահմ. ՟Թ։)

ՉԱՐԱՀԱՒ ԳՈՐԾԵԼ. որպէս Չարաչար կարգել՝ սահմանել.

Ո՛չ ասաց, թէ չեն ինչ խտրութիւնք կերակրոց, եւ ոչ թէ չարահաւ գործեաց զայն, զի պատուիրեաց զայն մովսէս. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)


Չարահաւակ

s.

author, origin of ill, of evil, of misery.

· Calfa

NBHL (1)

Դրժողութեամբ չարահաւակ առ արքայ լինէր. (Յհ. կթ.։)


Չարահաւատ

adj.

false, faithless, perfidious.

· Calfa

NBHL (3)

Անհաւատքն ուրանան զամենայն վասն յարութեանն. իսկ չարահաւատքն անարժանապէս եւ անզգայութեամբ ի ճշմարտութեան յուսոյն անկան. (Եպիփ. յար.։)

Ընդ այլ չարահաւատ ազգս նախանձեալ ի մարմին դարձան. (Յիշատ. ոսկ. յհ.։)

κακόπιστος perfidus. Մոլորեալ ի հաւատս. չարափառ. անզգամ.


Չարահաւեալ

adj.

spoilt, corrupt;
diseased, contagious, infected.

· Calfa

NBHL (2)

Չարահաւեալ զխորհուրդս իւրեանց՝ սկզբնականին մատենագրել այսպէս. (Թէոդոր. մայրագ.։)

Մարմնոյ ուրուք չարահաւելոյ, եւ անպատկանաւոր ելոյ առ ի յընդունելոյ զանձնաւորական ազդումն. (Սահմ. ՟Թ։)


Չարահնար, ից

adj.

meditating or contriving evil, malignant, malicious, bad, wicked.

· Calfa

NBHL (6)

Չարահնար նենգողն իմ։ Չարահնար իշխանքն. (Ճ. ՟Գ. ՟Բ։)

Անկանէր ի բաղանիսն, զոր չարահնարքն էին պատրաստեալ. (Սիսիան.։)

Չարահնար դեղատութիւն, որում դուք կախարդ ասէք. (Անյաղթ հց. իմ.։)

Չարահնար խորհրդոցն։ Չարահնար իմաստից, մեքենայից, զինուց, եւ այլն։ Վասն չարահնար իմաստակութեան բանագտութեանն։ Ի չարահնար խարդախութեանցն պատրանս. (Եղիշ. ՟Գ։ Աթան. ՟Է։ Ճ. ՟Բ.։ Ոսկ. լուս.։ Փիլ. լին. ՟Դ. 87։ Պիտ.։)

Գելարանօք՝ անուօք եւ առասանօք չարահնար տանջեալ». (Շար.) իմա՛ իբր ածական անհոլով, եւ կամ մակբայ՝ չարարուեստաբար։

κακομήχανος malorum machinator κακούργος maleficus κακότεχνος malis artibusdeditus, malignus. Չարիս հնարօղ. գտիչ չարեաց. չարարուեստ. նենգաւոր.


Չարահռչակ

cf. Չարահամբաւ.

· Calfa

NBHL (1)

Բազում առ այսոքիւք այլ չարահռչակս եւ լի աղտեղութեամբ յայսպիսի խորհելոյ եկեսցէ յառաջ. (Կիւրղ. գանձ.։)


Չարաձայն, ից

adj. fig. gr.

harsh-voiced;
ill-sounding;
defamed;
blaspheming;
cacophonic.

· Calfa

NBHL (5)

Բարբառ հնչիցէ ընդ բերանն՝ ահագին ինչ եւ չարաձայն եւ չախորժելի։ Արք չարաձայնք. (Ոսկ. մտթ. Մանդ.։)

Ձայն նոցա չարաձայն. (Եւագր. ՟Ի՟Է։)

Յաջորդ վանգին տաղն արգելու չարաձայնն շուրջ զինքեամբ, եւ մեղկացուցանէ զհնչումն. (Երզն. քեր.։)

Առ իւր անօրէն չարաձայն ճարիմացութեան. (Կիւրղ. ի կոյսն.։)

κακόφωνος malam vocem habens δύσφημος blasphemus. Որոյ ձայնն է չար, անախորժ, անյարմար. եւ Վատահամբաւ, եւ Հայհոյական.


Չարաղանդ, ից

adj.

impious, sectarian.

· Calfa

NBHL (4)

Որ ունի զաղանդ չար.

Ոչ է պարտ ի չարաղանդ մծղնէիցն տեղիս բնակել ումեք. (Յհ. իմ. ատ.։)

Յունկն նըսրայն արկանէր, թէ կան գանձք չարաղանդ կաթողիկոսին. (Յհ. կթ.։)

Զորս եւ այժմ կրէ բանն երկակողմանի չարաղանդիցն. (Լծ. ածաբ.։)


Չարաղէտ

adj.

very painful, very atrocious, insufferable, insupportable.

· Calfa

NBHL (2)

Պատիցեն զքեզ արհաւիրք, եւ երկիւղ տարակուսանաց չարաղէտիցն տանջանաց. (Մանդ. ՟Ժ՟Թ։)

(Լեառն՝) չարաղէտն եւ անպատմելի եւս ճանաչի, պաշտեցեալ կարողութեամբ զօրութեանն. (Պիտ.։)


Չարաճճի

s.

destroying worm, evil beast;
adj. fig. mischievous, full of pranks, shrewd, artful, cunning.

· Calfa

NBHL (3)

Կրետացիք հանապազուստք, չարաճճիք. (Տիտ. ՟Ա. 12։)

Զեղբօրն չարաճճոյ զխորհուրդ ընդէ՞ր ոչ գիտաց. (Եզնիկ.։)

Չարաճըճիք ոչ կարացին համբերել. (Հ. հոկտ. ՟Թ.։)


Չարամահ

adj. adv.

worthy of a cruel death;
mortally, to death;
— առնել, սատակել, to kill, to slay barbarously, to massacre;
— լինել, զմահ — մեռանել, to die, to perish miserably.

· Calfa

NBHL (6)

Չարաչար մահու արժանի. եւ Որ ինչ լինի չարաչար մահուամբ.

Ելեալ դահճապետն՝ պարծելով չարամահ առնել զնա։ Իբրեւ զթշնամիս չարամահք եղեալ ի վերայ երախտեացն. (Ագաթ.։)

Կամեցաւ զնա չարամահ առնել. (Բուզ. ՟Դ. 5։)

Զմանուկն ի ձերբաձգութենէ առ իրեարս՝ չարամահ առնելով. (Յհ. իմ. պաւլ.։)

Հերովդէս սպան զանձն, եւ չարամահ եղեւ. (Միխ. աս.։)

ՉԱՐԱՄԱՀ. մ. Չարաչար մահուամբ.


Չարամայր, մօր

s.

a bad or wicked mother;
unhappy mother.

· Calfa

NBHL (3)

Մայր չար. ծնօղ չարեաց. եւ Նման չար մօր. կամ չարութեամբ մայր եղեալ.

Անօրէնութեամբ յղին, չարամայր ստնտուն. (Արծր. ՟Դ. 12։)

Այսպէս չարամայրքն՝ քորք քերցն, դստերք երկուցն ցանկութեանց (ընչից եւ մարմնոյ) աւելի ժանտագոյն զտեսակսն ունին. (Անյաղթ հց. իմ.։)


Չարամարդ

adj.

full of wicked people.

· Calfa

NBHL (1)

Ազատեցեր զնա յայսմ սնոտի եւ չարամարդ կենցաղոյս. (Հ=Յ. յուլ. ՟Ժ՟Ե. որ ի Հ. գրի, Չարամարտ։)


Չարամարտ

adj.

fighting with rabid fury;
combatting with malice.

· Calfa

NBHL (3)

Չար մարտիկ. չարութեամբ մարտնչօղ. եւ Ուր լինի չարաչար մարտ. կամ Յարուցանօղ զմարտ չար.

Ընդդիմակռուութիւն ընդդէմ չարամարտ բռնաւորին. (Յհ. կթ.։)

Աղտտեցեր զնա յայսմ սնոտի եւ չարամարտ կենցաղոյս. (Հ. յուլ. ՟Ժ՟Ե. որ ի Հ=Յ. Չարամարդ։)


Չարամեռ

adj.

cf. Չարամահ;
slaying or killing barbarously;
murderous.

· Calfa

NBHL (5)

Չարաչար մահուամբ մեռեալ. չարամահ.

Երթա՛յք իջուցէ՛ք զչարամեռ մարմին խաբողին թէոդորոսի. (Հ. յունիս. ՟Ը.։)

Որո՞վ սպանմամբ չարամեռ արասցուք։ Չարամեռ եղան, եւ սատակեցան. (Սիսիան.։ Գանձ.։)

Եւ Չարաչար մեռուցիչ.

Գողացայ զնա ի սառամանեաց եւ յանդնդային պտուտից չարամեռ եւ խաւարային գործոց չար պաշտամանցն ձերոց. (Ճ. ՟Բ.։)


Չարամիտ, մտաց

adj.

evil-minded, ill-intentioned, malevolent, malignant, malicious, wicked;
cunning, crafty, cheating.

· Calfa

NBHL (5)

Ո՛վ հոգի չարութեան, եւ չարամիտ. (Ածազգ. ՟Ժ՟Գ։)

Եթէ չարամիտ ոք լեալ էր, կարօղ էր այլազգ ասել։ Որպէս չարամիտքն կարծեցին։ Զի նոցա՝ որ չարամիտքն էին՝ դիւրընկալ լինիցի. (Ոսկ. յհ.։)

Չար մարդոյ ընծայն, որ չարամիտն է ... գարշելի համարեսցի աստուծոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Եկաց ի գործ հազարապետութեանն յազկերտի չարամիտն (միհր) ներսէհ. (Վրդն. պտմ.։)

κακόνους, κακούργος, ἁγνώμων mala mente praeditus, malignus, improbus. Որոյ միտքն է չար. չարախորհ. չարասիրտ. չարագործ. նենգաւոր.


Չարայաչաղ

adj.

jealous, meanly envious, ill-wishing, malignant.

· Calfa


Չարայօժար

adj.

prone, disposed or inclined to evil.

· Calfa

NBHL (3)

Չարայօժարն մտցէ ի դատաստան նորա. (յն. այլազգ) (Սիր. ՟Ի՟Թ. 26։)

Չարայօժար եւ մեղասէր։ Ո՜վ ժպիրհ եւ չարայօժար. (Վեցօր. ՟Ե։ Կոչ. ՟Ժ՟Ա։)

Գազան զայրացեալ (է) չարայօժարն. (յն. չարութիւն յօժարութեան) (Ոսկ. յհ. ՟Բ. 9։)


Չարանախանձ

adj.

extremely envious;
vying in evil.

· Calfa

NBHL (9)

Չարանախանձ խաւարն ի ներքս մտեալ՝ զչարութիւնն գործեաց։ Ապստամբ զօրութիւնքն եւ չարանախանձքն. (Ածաբ. մկրտ. եւ Ածաբ. կիպր.։)

Այս գործ էր չարանախանձ դիւին։ Յայնժամ չարանախանձքն՝ եւ անդր եւս յաչաղելով՝ փոխեցին զնա ի կոկիսոնէ յարափսուս. (Վրք. ոսկ.։)

Տե՛ս, զինչ գործէր այնուհետեւ չարանախանձն. (Ճ. ՟Ա.։)

Յոյժ չարանախանձ է գազանն՝ առնն վարդապետի։ Յոյժ չարանախանձ է դեւն մարդոյ աղօթելոյն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։ Վրք. հց. ՟Ժ՟Բ։)

Չարանախանձ գտաւ առ մարդն բանսարկուն։ Ետես զպատիւ մարդոյն չարանախանձ բանսարկուն. (Մաշկ.։)

Դժնեայ եւ չարանախանձ եւ պարսաւելի՝ միանգամայն եւ կոյր իսկ վատթարն. (Փիլ. լին.։)

Հի՞մ չարանախանձ ժանեօք ի կորստեանն յուղարկէք խորխորատ. (այլ ձ. չարախանձ) (Պիտ.։)

Զհաբէլ վասն յեղբօրէն զչարանախանձն կրելոյ». (Կամրջ.) իմա՛ կամ ընթերցի՛ր՝ զչար նախանձն։

φθονερός invidus. Ունօղն զչար նախանձ. չարայաչաղ. չարակն. մախող. նախանձոտ.


Չարանամ, ացայ

vn.

to behave or act wickedly, to become worse, to fester, to rankle, to sour, to become exasperated;
cf. Նախանձիմ.

· Calfa

NBHL (16)

Իւրովի կամօք չարացեալ չարին՝ չար անուանեցաւ. (Ագաթ.։)

Կամօք չարանայ, եւ յորժամ կամի՝ կարօղ է զգօնանալ։ Տեսանեմք եւ զչարսն զգօնացեալս, եւ զգօնսն չարացեալս. (Եզնիկ.։)

Ամբարհաւաճիցն եւ չարացելոց մարդկան։ Որ բարին էր, նոյն եւ չարացաւ. (Պիտ.։ Եղիշ. ՟Բ։)

Իսկ դու ոչ ունիս չարանալ՝ իսկութեամբ բարիդ. (Նար. ՟Լ՟Դ։)

Խրատէ զչարացեալ անզգամութիւնս մեր. (Յհ. կթ.։)

(Դեւն) ամենայն չարեաց պատճառ յատկանայ ե՛ւ ինքեան ե՛ւ այլոց, որքան ինչ չարանալ ասի։ Արդ ի՞ւ ասեմք չարանալ զդեւս, ասա՛ ինձ. բայց միայն դադարմամբ յաստուածայնոյն բարութեանց ունակութենէ եւ ներգործութենէ։ (Մարդիկ) ի՞ւ չարանան, եթէ ոչ՝ բարեաց ունակութեանց եւ ներգործութեանց նուազութեամբ. (Դիոն. ածայ.։)

Որչափ ի յափշտակութենէ մեղանչեմք եւ չարանամք. (Բրս. հց.։)

Որչափ բարւոքեմ առ սոսա, ե՛ւս առաւել չարանան առ իս. (Ածազգ. ՟Է։)

Բազում անգամ սգաւորք անշնորհք սնափառութեամբ ցնդին յարտասուս զորոց անձինս յետ սգոյն չարացեալս տեսաք. (Կլիմաք.։)

Նախանձու չարացաւ, եւ սպան զնա. (Ոսկ. յհ. ՟Բ. 8։)

Յայսոսիկ չարացեալ չարն՝ էարկ ի միտս եպարքոսի քաղաքին՝ սպանանել զերանելին զտիմոթէոս. (Վրք. սեղբ. ուր զկնի գրի՝ զչարանալ։)

Զի եթէ յիշէիր զգրեալսն, ոչ բնաւ չարանայիր նոցա. (Վրք. հց. ՟Ի՟Ե։)

Եթէ չարացայք ընդ գալուստ մեր (ասեն մոգքն), ընտանիքդ հաւատացէ՛ք ի մանուկդ յայդ, նախանձաւո՛ր լերուք մօտաւորքդ հեռաւորացս. (Ճ. ՟Գ.։)

Չարացաւ բանսարկուն, վասն զի ետես բազում վայելչութիւն ի միասին հեղեալ մարդոյն. (Մաշկ.։)

Ընդ որ չարացեալ ներոն կայսր՝ ետ սպանանել. (Հ. դեկտ. ՟Ի՟Է.։)

κακύνομαι, πονηρέομαι depravor, pervertor, nequiter ago χείρων γίνομαι pejor fio. Փոխիլ կամ բերիլ ի չար անդր. վատթարանալ. անզգամիլ. գէշնալ.


Չարանեխ

adj.

foul, very stinking.

· Calfa

NBHL (2)

Չարաչար նեխեալ. չարահոտութեամբ. կամ չարահոտ.

Տաղտկալի աղտովն մեղաց չարանեխ փետեցեր զմարմինդ քո. (Մանդ. ՟Ժ՟Թ։)


Չարանենգ

adj.

false-hearted, perfidious, double-tongued;
— դաւաճանութիւն, foul treachery.

· Calfa


Չարանիւթ

adj.

ill-contriving, malignant, malicious.

· Calfa

NBHL (2)

Նենգութիւն կայ ի սրտի չարանիւթին. (Առակ. ՟Ժ՟Բ. 20։)

τεκταινόμενος κακά fabricans mala. Նիւթօղ զչարիս. չարարուեստ.


Չարաչար

adj. adv.

very ill, very bad, detestable, execrable;
excessive, extreme, great, enormous;
cruel, atrocious, unmerciful, insufferable;
very bad, worse, wickedly, cruelly, unmercifully;
very, much, enormously, extremely, greatly;
basely, miserably, detestably, abominably, execrably, devilishly;
— վարել, ի կիր ածել, to misuse, to make a bad use of.

· Calfa

NBHL (7)

Անկանէր ի չարաչար տանջանս։ Չարաչար տանջանօք։ Չարաչար դժուարին նեղութիւն չարեաց ի վերայ հասուցանէին։ Ազգի անիրաւի չարաչար կատարած։ Չարաչար օտարատեցութիւն հնարեցան։ Դիւահարք երկու՝ չարաչարք յոյժ.եւ այլն։

Ի գաւառս չարաչարս լիբէացւոց կամէր փոխել զմեզ. (Եւս. պտմ. ՟Ե. 11։)

Չարաչար կապանօք ի ստգաստան տամ անցուցանել։ Չարաչար վտանգ է կապելոցն. (Եղիշ.։)

Չարաչար՝ բարկութեամբ վարեցաւ ընդ իս։ Չարաչար եւս քան զնոսա ի վերայ հասեալ դատէր զքաղաքն։ Վէրքն չարաչար պատառեալ էին։ Դուստր իմ չարաչար այսահարի։ Լուսնոտի եւ չարաչար հիւանդանայ։ Անդամալոյծ չարաչար տանջեալ։ Վասն զի չարաչար խնդրէք.եւ այլն։

Հայրենի ազատութիւնն չարաչար կայր ի ծառայութիւն։ Չարաչար կային ի մեծի նեղութեանն. (Եղիշ. ՟Բ։)

χείριστος pessimus χαλεπός, χαλεπώτερος, τραχύς, δυσχερής difficilis, durus, saevus, asper. Կարի չար. յոյժ վատթար. սաստիկ. դառն. դժնդակ. անտանելի. անհնարին. անօրէն. խիստ գէշ.

ՉԱՐԱՉԱՐ. մ. κακῶς male δεινῶς dire, dure, saevisime, vehementer, graviter φαύλως vili modo. Չարապէս. սաստկապէս. անողորմ. գէշ կերպով.


Չարապաշտ, ից

adj.

impious;
heretic;
idolatrous.

· Calfa

NBHL (3)

Պաշտօղ զչար կարծիս. մոլորեալ. չարափառ. եւ Կռապաշտ.

Արդ ե՛կ խոստովանեա՛ յառաջասացելոցն զքեզ մի ոք գոլ ի չարապաշտից. (Յհ. իմ. երեւ.։)

Առաջի չարապաշտին բարւոք բարեպաշտութեամբ զաստուած յերկինս գովէին. (Թէոփիլ. պհ.։)


Չարապաշտօն

adj.

idolatrous.

· Calfa

NBHL (1)

Լուեալ չարապաշտօն թագաւորն՝ յոյժ տրտմեցաւ. (Տէր Իսրայէլ. մայ. ՟Թ.։)


Չարապատահ

adj.

fatal, sinister.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ պատահի իբր չար. ձախող. վնասակար.

Կշռակի եւ չափաւոր գոյութեամբն ի մէջ երկոցունց չարապատահ դժնդակութեանցն զուարճացեալ. (Պիտ.։)


Չարապատկեր

cf. Չարադէմ.

· Calfa

NBHL (2)

Պատրաստեաց զմանուկն՝ չարապատկեր ծնանիլ. (Նոննոս.։)

Թշնամանէր զնա, գարշերես՝ օտարակերպ՝ եւ չարապատկեր ասելով. (Տէր Իսրայէլ. մայ. ՟Թ.։)


Չարապէս

adv.

cf. Չարաչար.

· Calfa

NBHL (6)

Որք ըստ եւտիքեայ եւ կամ յուղիանեայ չարապէս զմին իմացեալ ասէին. (Յհ. իմ. երեւ.։)

Չարապէս հարաւ ի դիւէն։ Չարապէս վիրաւորեալք, եւ ի ձայնէ պակասեալք՝ ուժգնակի շնչէին. (Լաստ. ՟Թ. ՟Ժ՟Ա։)

Զոր ըմբռնեալ, եսպան չարապէս. (Կիր. պտմ.։)

Չարապէս սպառնայր նոցա. (Վրք. ոսկ.։)

Քահանայութիւն հրէից, որ չարապէս էին զգեցեալ, պատառելոց էր. (Բրսղ. մրկ.։)

Բարձան չարապէս չարք ի միջոյ։ Չարապէս ելցէ ի կենդանութենէ. (Ճ. ՟Բ. Ճ. ՟Գ.։)


Չարապիղծ

adj.

very filthy, slovenly.

· Calfa

NBHL (1)

Կախարդութեամբ, եւ այլ չարապիղծ աղտեղութեամբ. (տպ. չար պիղծ) (Վրք. ոսկ.։)


Չարասաց

cf. Չարախօս.

· Calfa

NBHL (2)

Որ չար ասէ զայլոց. չարաբան. չարախօս.

Բարեկամք եւ բարիասացք հպարտաց, չարասացք եւ ատելիք խոնարհաց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Չարասերմն

adj. s.

producing evil fruit;
wicked offspring.

· Calfa

NBHL (1)

Սերմն ժանտ. չար ծնունդ.


Չարասէր

adj.

inclined to evil, perverse, evil-minded, malevolent, malignant, wicked, mischievous.

· Calfa

NBHL (8)

Բարեատեաց եւ չարասէր է վատթարն բնութեամբ. (Փիլ. իմաստն.։)

Իշխանութիւն առեալ չարասէր սպասաւորացն։ Դու խաւարային ես եւ չարասէր։ Չարասէր մոգպետն։ Առաւել զարմանային չարասէրքն։ Չարասէրն սատանայ իբրեւ զօրավար ի մէջ նոցա երեւէր. (Եղիշ. ՟Բ։)

Այսք պիղծք եւ չարասէրք անուանին։ Դարձցին ի չարասիրաց հալածչաց. (Յճխ. ՟Դ. ՟Ժ։)

Իմացեալ զախտասէր բարս նորա եւ զչարասէր։ Յիրերացն չարասէր մարդիկ յօժար են խողխողումն. (Խոր. ՟Ա. 16։ Պիտ.։)

Զի որ ոչն հաւատայ, ի չարասէր մտաց լինի։ Գրգռեալ սիրտ նորա ի չարասէր սատանայէ։ Դեւք չարասէր գոն (այսինքն կան), որպէս եւ հայրն իւրեանց սատանայ։ Ապրեցուցանել զանձինս ի չարասէր ապիրատութենէ զրպարտողացն (այս ինքն զրկողաց). (Ղեւոնդ.։)

Փոփոխեա՛ զչարասէր կամս մտաց իմոց. (Սարկ. աղ.։)

Չարասէր եղեալ անօրէնութեամբ՝ զբնութիւնս մեր ապականեաց. (Իգն.։)

Կապպար խոտ կայ սեւ եւ փշուտ, ընդ երկիր տարածանի՝ չարասիրացն նշանակ. (Տօնակ.։)


Չարաստեղծ

adj.

ill-made, deformed, disfigured, very ugly.

· Calfa

NBHL (2)

Չար ըստ կազմութեան մարմնոյ. չարապատկեր. տգեղ.

Տեսանէր մայրն՝ թէ հանդերձեալ է բազում պարսաւ հասուցանել նմա ծնեալ մանուկն՝ չարաստեղծ գոլով. (Նոննոս.։)


Չարավավաշ

adj.

very lewd, very libidinous, lecherous.

· Calfa

NBHL (2)

Կարի վաւաշոտ, վաւաշոտական.

Չարավավաշ տռփանօք յանդգնեալ յարձակեցաւ յանարատ առագաստ հարսին եկեղեցւոյ. (Յհ. կթ.։)


Չարավիրագ

adj.

very ferocious.

· Calfa

NBHL (1)

Ո՛ չարավիրագ բոյս թշուառական արմատոյ. (Կեչառ. աղեքս.։)