Definitions containing the research ը : 10000 results

Ճիկ

s.

cry;
warbling, chirping;
— հանել, to utter a feeble cry.

· Calfa

NBHL (1)

ՃԻԿ ՀԱՆԵԼ. Ճնճուողել. ճչճչել. ճիվ ճիվ ընել, պզտի ձան մը հանել.


Ճիղ, ճղի

cf. Ճիւղ.

· Calfa

NBHL (1)

Կամ գերունակ ճըղանց խնձոր. (Շ. եդես.։)


Ճիչ, ճչոյ, չով, չիւ

s.

cry, shrill cry, shriek, screech, scream;
squalling, wailing, outcry;
աղիողորմ —, piteous cry;
— առնուլ, բառնալ, ղճչի հարկանիլ, to cry, to make a loud outcry, to shriek, to scream, to screech, to squall, to howl, to yelp, to whine;
— բարձեալ աղաղակել, to utter piercing screams.

· Calfa

NBHL (1)

γόος, κραυγή luctus, emitus, clamor. Ճիկ մեծաձայն. ողբ. բողոք. կական. գոչիւն. կանչիւն. գուժումն. հեծութիւն. աղաղակ կանացի. կանչելը, կանչւըռտելը.


Ճիտակ, աց

s.

collar, necklace, string, carcanet.

· Calfa

NBHL (1)

որպէս թէ Ճիտտակ. Զարդ մարգարտայեռ ընդ ուլամբ կամ ընդ կզակաւ. քայռ. մեհեւանդ. վզնոց.


Ճիրան, ի, աց, ունք, անց

s.

claw, talon, nail, pounce;
fang;
paw;
զ—սն ցցել, to stretch out the claws;
—ամբք խղել, to claw, to scratch;
cf. Մագիլ.

· Calfa


Ճղճասիրտ

cf. Ճղճիմ.

· Calfa

NBHL (1)

Առն ճըղճասրտի չէ՛ բարւոք մեծութիւն. (Սիրաք. ՟Ժ՟Դ. 3։ (նոր թարգ. ոչ բարւոք դնէ, առն կարճամտի։))


Ճղճմճիմ

vn.

cf. Ճղմճմճիմ.

· Calfa

NBHL (1)

Զպատիւս ինչ շահաւորս, կամ այլ ինչ ի նոյնպիսեաց գնել ճղմճըմճիցին, եւ զամենայն կորուսին. (Ոսկ. մ. ՟Բ. 3։)


Ճղմճմճիմ, եցայ

vn.

to be very sordid or grasping, close-fisted.

· Calfa

NBHL (1)

Զպատիւս ինչ շահաւորս, կամ այլ ինչ ի նոյնպիսեաց գնել ճղմճըմճիցին, եւ զամենայն կորուսին. (Ոսկ. մ. ՟Բ. 3։)


Ճղփիւն

cf. Ճղփումն.

· Calfa

NBHL (2)

ՃՂՓԻՒՆ ՃՂՓՈՒՄՆ. որ եւ ՃՈՂՓԻՒՆ, ՃՈՂՓՈՒՄՆ. (ի ձայնէս ճլօփ, ճլօմփ ). Ձայն անկման ի ջուրս, եւ բաղխման ջրոյ ընդ ջուր ի ծուփս, եւ հարուածոյ գանից. ճլօփ, շրախ, շափշուփ, շախըր շուխուր ձան.

Զտանջողաց ճըղփիւն լսէաք, եւ զհարուածսն եկեալ ի վերայ թիկանցն տեսանէաք. (Պտմ. աղեքս.։)


Ճղփումն, ման

s.

noise, splash, plunge, rumour;
sound of the lash.

· Calfa

NBHL (2)

ՃՂՓԻՒՆ ՃՂՓՈՒՄՆ. որ եւ ՃՈՂՓԻՒՆ, ՃՈՂՓՈՒՄՆ. (ի ձայնէս ճլօփ, ճլօմփ ). Ձայն անկման ի ջուրս, եւ բաղխման ջրոյ ընդ ջուր ի ծուփս, եւ հարուածոյ գանից. ճլօփ, շրախ, շափշուփ, շախըր շուխուր ձան.

Զտանջողաց ճըղփիւն լսէաք, եւ զհարուածսն եկեալ ի վերայ թիկանցն տեսանէաք. (Պտմ. աղեքս.։)


Ճճեկեր

adj.

worm-eaten, rotten.

· Calfa

NBHL (1)

Հաց պաշարի իւրեանց չորացեալ, եւ եղեւ ճըճեկեր. (Յես. ՟Թ. 5. 12։)


Ճճի, ճճուոյ, ճճոյ, ճճոյք, ճճեաց

s.

worm, vermin, small worm;
insect, animalcule;
reptile.

· Calfa

NBHL (5)

Զանմռունչ սողունս, եւ զճըճիս վատթարս։ Վասն բազմութեան ճճեացն գանալից եղեն։ Ճճեաց անցիւ, եւ սողնոց շչմամբ ... դողացեալք սատակէին. (Իմ. ՟Ժ՟Ա. 16։ ՟Ժ՟Զ. 1։ ՟Ժ՟Է. 9։)

Թունաւոր ճճիք։ Ճճեաց թոյնք։ Ճճիք վնասակարք։ Գազանաց, եւ ճճեաց անգամ։ Տանջեցեր ճըճեօք զնոսա. (Յճխ.։ Եզնիկ.։ Լմբ. իմ.։)

Ի փոքր ճիճեաց (կամ ճըճեաց) վտանգք մերձին. (Խոսր.։)

Եւ ոչ եղէ խիստ ըստ համին, կամ կարծրագոյն՝ ճըճեաց մտին. (Յիսուս որդի.։)

ՃՃԻ κνώδαλον, κνωδάλων bestia, animal, vermis, serpens եւ այլն. որ եւ ՃԻՃԻ, ՃԻՃԻՔ. Կենդանի անպիտան կամ վնասակար ի ցամաքի եւ ի ջուրս. որդն. զեռուն. սողուն. ըստ այլոց՝ եւ Գազան. ճճու, որդ.


Ճմլեմ, եցի

va.

cf. Ճմլեցուցանեմ.

· Calfa

NBHL (1)

ἑκπιέζω, ἑκθλίβω, ἁποθλίβω exprimo, opprimo, comprimo ἅγχω stangulo, constringo. Պնդագոյն սեղմել. ճնշել. տրորել. քամել. եւ Նեղել-նուաճել. կոխան առնել. խեղդել. եւ Խորովել կա տոչորել զսիրտ, եւ այլն. ճմրել, ճզմել, սըխմել, քամել, եւ սիրտը էրել.


Ճմլեցուցանեմ, ուցի

va. fig.

to trample, to press, to squeeze, to crush, to bruise, to compress, to contuse;
to soften, to move, to affect;
to trample on, to grind down, to oppress, to crush, to vex, to molest;
— զպտուղս, to bruise fruits;
— զսիրտ, to grieve, to oppress;
— զսիրտ ի գորով, to affect, to melt, to move to pity;
ո՞չ իսկ սիրտք մեր ճմլէին ի մեզ, did not our hearts burn within us ?

· Calfa

NBHL (2)

συντρίβω, συνθλάω contero, affligo ἑκπλίσσω excutio, opprimo. cf. ՃՄԼԵՄ. որպէս Տալ ճմլիլ սրտի. մորմոքեցուցանել. գալարեցուցանել զաղիս. վրդովել. սիրտը ցաւցընել. կսկծցընել, էրել մրկել.

Զգթածիդ զսիրտ ճմլեցոյց։ Մորմոքեալ ճմլեցուցանեն զաղէտս կարեացն սրտին ըղձից. (Նար. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Զ։)


Ճնճղկալեզու

s. bot. caryophyllata, herb-bennet;
seed of the ash-tree.

· Calfa

NBHL (1)

ՃՆՃՂԿԱԼԵԶՈՒ ՃՆՃՂԿԻ ԼԵԶՈՒ. որ եւ ՁԱԳՈՒ ԼԵԶՈՒ։ Անուն խոտոյ, եւ սերման հացի ծառոյ. հացի ծառին հունտը, հացի փատ, ձագի լեզու, հացի սերմ։ (Բժշկարան.։ եւ Հին բռ.։)


Ճնճղկի՞՞՞լեզու

cf. Ճնճղկալեզու.

· Calfa

NBHL (1)

ՃՆՃՂԿԱԼԵԶՈՒ ՃՆՃՂԿԻ ԼԵԶՈՒ. որ եւ ՁԱԳՈՒ ԼԵԶՈՒ։ Անուն խոտոյ, եւ սերման հացի ծառոյ. հացի ծառին հունտը, հացի փատ, ձագի լեզու, հացի սերմ։ (Բժշկարան.։ եւ Հին բռ.։)


Ճնշեմ, եցի

va.

cf. Ճնշեցուցանեմ.

· Calfa

NBHL (1)

ἑκπιέζω, συντρίβω exprimo, opprimo, contero ταπεινόω humilio καταδαμάζω domo ὐποπιάζω suggillo, castigo. (լծ. սանձել. եւ ցնդել) Ճմլել՝ ըստ ամենայն առման. որպէս սեղմել ձեռամբ կամ ընդ ոտիւք. քամել. զսպել. նուաճել. նկուն առնել. ճգնել. նեղել. ճզմել, սխմել, նեղը ձգել.


Ճնշութիւն, ութեան

s.

cf. Ճնշումն.

· Calfa

NBHL (1)

Ապականութիւն զբնութիւնս մարմնոյն ընդ ճնշութեան կրթէր. (Եփր. աւետար.։)


Ճնշումն, ման

s.

compression, straining, pressing, squeezing;
— մարմնոյ, mortification, maceration.

· Calfa

NBHL (1)

Ապականութիւն զբնութիւնս մարմնոյն ընդ ճնշութեան կրթէր. (Եփր. աւետար.։)


Ճշգրտապատում

adj.

cf. Ճշմարտապատում.

· Calfa

NBHL (1)

Զյունական տառ ճշգրտապատում առընթեր ունիմ. (Լմբ. սղ.։)


Ճշգրտութիւն, ութեան

s.

truth;
exactitude, punctuality;
correctness, precision;
likeness, naturalness.

· Calfa


Ճշդիւ

adv.

justly, exactly, strictly, precisely, punctually;
rigorously, austerely, scrupulously, sparingly, savingly, stingily, niggardly, scantily, frugally, meanly, miserably;
— գտակաւ, exactly, to a little, to a farthing, to the point, rightly, accurately, punctually, in all its details.

· Calfa

NBHL (3)

Ճշդով գրեցին զերկիրն. յն. գնագրեցին, իբր գին արկին ընդ գրով. (՟Դ. Թագ. ՟Ի՟Գ. 35։)

Որ յանխտրութենէ առ ճշդիւ վարս աստուածգիտութեանն յօժարեալք։ Ոչ այժմ ճշդիւ շրջել (ի բանս) ձեռնարկեսցուք։ Ճշդիւ ըստ կամացն աստուծոյ առ ի գործն փոյթ. (Բրս. հց.։)

ՃՇԴԻՒ ՃՇԴՈՎ. (ի բառէս Ճիշդ) ἁκρίβως, ἁκριβή, δι’ ἁκριβείας , γνήσιως accurate, exacte, diligenter, per rigorem, rigorose. Ճշդութեամբ. շդելով՝ ըստ կերպի անաչառ քննութեան. ճշգրտիւ եւ խստիւ. անվրէպ խուզարկութեամբ. մանրամասն տեսութեամբ. հաւաստեաւ. եւ Զգուշաւոր.


Ճշդով

cf. Ճշդիւ.

· Calfa

NBHL (3)

Ճշդով գրեցին զերկիրն. յն. գնագրեցին, իբր գին արկին ընդ գրով. (՟Դ. Թագ. ՟Ի՟Գ. 35։)

ՃՇԴԻՒ ՃՇԴՈՎ. (ի բառէս Ճիշդ) ἁκρίβως, ἁκριβή, δι’ ἁκριβείας , γνήσιως accurate, exacte, diligenter, per rigorem, rigorose. Ճշդութեամբ. շդելով՝ ըստ կերպի անաչառ քննութեան. ճշգրտիւ եւ խստիւ. անվրէպ խուզարկութեամբ. մանրամասն տեսութեամբ. հաւաստեաւ. եւ Զգուշաւոր.

Որ յանխտրութենէ առ ճշդիւ վարս աստուածգիտութեանն յօժարեալք։ Ոչ այժմ ճշդիւ շրջել (ի բանս) ձեռնարկեսցուք։ Ճշդիւ ըստ կամացն աստուծոյ առ ի գործն փոյթ. (Բրս. հց.։)


Ճշմարտաբան, ից

adj.

truth-speaking, truthful, veracious.

· Calfa

NBHL (1)

Այլ մեք ասեմք ըստ սուրբ գրոց՝ ճշմարտաբան. (Երզն. ոտ. երկն.։)


Ճշմարտագոյն

adv.

cf. Ճշմարիտ.

· Calfa


Ճշմարտակորոյս

adj.

truthless, that has lost the sight of truth;
far from the truth, false.

· Calfa


Ճշմարտապէս

adv.

cf. Ճշմարտիւ.

· Calfa

NBHL (1)

Որպէս եղեւ ճշմարտապէս տղայ, այսպէս եւե աճումն ընկալաւ. զի մի՛ առ աչօք զայն համարեսցին. (Կիւրղ. ղկ.։)


Ճշմարտասէր

adj.

truthful, sincere, upright.

· Calfa

NBHL (1)

Ճշմարտասիրացն, եւ ըստ աստուծոյ հաճոյիցն ճգնողացն. (Խոսր.։)


Ճշմարտասիրաբար

adv.

truthfully, sincerely, uprightly.

· Calfa

NBHL (1)

Եւս առաւել ճշմարտասիրաբար (ըստ սուտ համբաւոյ). (Յհ. կթ.։)


Ճշմարտասիրութիւն, ութեան

s.

love of truth, veracity, sincerity, equity.

· Calfa


Ճշմարտացուցանեմ, ուցի

va.

cf. Ճշմարտեմ.

· Calfa

NBHL (1)

Գործովք ըզնոյն ճշմարտեցո՛. (Շ. խոստ.։ Իսկ Մծբ. ՟Բ. ըստ ձ. ճշմարտեցոյց. ըստ տպ. շամրտացւոց։)


Ճշմարտեմ, եցի

va.

cf. Ճշմարտեցուցանեմ.

· Calfa


Ճշմարտութիւն, ութեան

s.

truth;
veracity;
reality;
sincerity;
բուն —, plain truth;
— իրաց, the bottom or basis of things;
անպատրուակ ասել զ—, to tell the whole truth;
աղարտել զ—, to offend against truth;
ճշմարտութեամբ, cf. Ճշմարտիւ.

· Calfa


Ճոխաբան

adj.

eloquent, fluent.

· Calfa

NBHL (1)

ՃՈԽԱԲԱՆ ԼԻՆԵԼ. ՃՈԽԱԲԱՆԵԼ ա. αὑθεντέω autorem me praebeo. Տիրաբար խօսել. եւ Շատախօսել. ընդարձակել զբանն. եւ Մեծաբանել.


Ճոխաբանեմ, եցի

va.

to speak imperiously, authoritatively, presumptuously;
to abound in discourse, to amplify, to enlarge upon;
to talk high, to boast, to brag.

· Calfa

NBHL (1)

ՃՈԽԱԲԱՆ ԼԻՆԵԼ. ՃՈԽԱԲԱՆԵԼ. αὑθεντέω autorem me praebeo. Տիրաբար խօսել. եւ Շատախօսել. ընդարձակել զբանն. եւ Մեծաբանել.


Ճոխաբար

cf. Ճոխագոյն.

· Calfa

NBHL (2)

Որ ճոխաբար յօժարութեամբ եկեալ ի նորոգումն եղծեալ մարդոյն։ Ճոխաբար հետեւեցան լուսաշաւիղ ընդ պողոտայն. (Շար.։)

Ճոխաբար պսակի թագընկալութեամբ. (Յհ. կթ.։)


Ճոխագոյն

adv.

imperiously, with authority;
opulently, richly, magnificently;
amply, diffusely.

· Calfa

NBHL (2)

Առաւել կամ կարի ճոխ (ըստ ամենայն առման).

Փառաւորեաց զմակաբէ, եւ ճոխագոյն եւս կացոյց զնա ի վերայ նոցա. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 24. (յն. լոկ, զմակաբէ ընկալաւ)։)


Ճոխաճանութիւն, ութեան

s.

pomp, ostentation, show, parade.

· Calfa

NBHL (1)

Ոչ ընչից առաւելութիւնք, ոչ բռնաւորաց ճոխաճանութիւնք. (Ոսկ. ես.։)


Ճոխանամ, ացայ

vn.

to have, take or exercise high authority or great ascendency over, to prevail, to rule over;
to give oneself great airs, to lord it, to carry it like a lord, to signorise;
to be proud, puffed up;
to grow rich, to abound, to thrive, to make a fortune;
— կործանմամբ այլոց, to build one's fortune on, or to raise oneself by the ruin of another.

· Calfa

NBHL (1)

Կամ աղքատ՝ ճոխանայցէ յերազի։ Ճոխանան ընդ սիրելիսն աստուծոյ։ Միայն աստուածպաշտութեամբն ճոխացեալք, որ գլուխն է ամենայնի. (Սարգ.։)


Ճոխութիւն, ութեան

s.

power, authority, influence, sway, empire;
pride, haughtiness;
riches, opulence;
abundance, diffusion;
ճոխութեամբ, nobly, magnificently, authoritatively, imperiously, arrogantly, haughtily, ostentatiously, pompously;
քո —դ, Your Lordship.

· Calfa

NBHL (2)

κράτος, δυναστία, αὑθεντία , αὑθάδεια, πλοῦτος potentia, auctoritas, opulentia. Մեծութիւն. հարստութիւն ընչից եւ իշխանութեան. պատիւ. փառք. ինքնիշխանութիւն. աւագութիւն. գոռոզութիւն.

Զօրաւոր հաւատովք, եւ ճոխութեամբ մարմնականաւ։ Երկրաւոր ճոխութիւնք։ Ոչ յապականացու ընչից, այլ յիւրոյ հոգւոյն ճոխութենէ։ Յանեզրական կենացն յանբաւ ճոխութիւնսն. (Խոր. ՟Գ. 67։ Շ. մտթ.։ Նիւս. կուս.։ Անան. եկեղ։)


Ճոխսիրութիւն, ութեան

s.

love of power, ambition.

· Calfa

NBHL (1)

ՃՈԽՍԻՐՈՒԹԻՒՆ կամ ըստ տպ. ՃՈԽԱՍԻՐՈՒԹԻՒՆ. Սէր ճոխութեան. յն. սնափառութիւն.


Ճողեմ, եցի

va.

to take off the hair, to depilate;
to arrange or play with the beard.

· Calfa

NBHL (1)

τίλλω evello, divello, discerpo, vellico. Փետել զհերս, իբր ճիւղիւք մատանց կամ ճիւղ ճիւղ խլել, քաղել. մազերը քաշել, փրցնել.


Ճողոպրեմ, եցի

va.

to deliver, to take away, to save, to free, to disengage, to set at liberty.

· Calfa

NBHL (1)

Ճողելով ապրել. շորթել. կորզել. զերծուլ. քաղել. կապտել. ի բաց թափել. ազատել. չ. եւ կր. պրծանիլ. զերծանիլ. փրցընել, խալըսել.


Ճողորտիք

cf. Ճիք.

· Calfa

NBHL (1)

Ճողեալ մասունք անպիտանք, կամ շողոտ կենդանիք. ճղրտկած, բզըքտած, կամ շողիքի պէս բաներ.


Ճողքեմ, եցի

va.

to tear;
to haul, to drag or draw along.

· Calfa

NBHL (1)

Այնպէս ձգեցին եւ ճողքեցին ընդ ապառաժ տեղիսն քարշելով, զի ամենեւին խայծ ոչ մնաց ի մարմինս երանելեացն. (Եղիշ. ՟Ը։)


Ճոպճոպիմ

vn.

to get bruised.

· Calfa


Ճոռոմ

adj.

emphatic, declamatory;
—ս խօսիլ, cf. Ճոռոմաբանեմ.

· Calfa

NBHL (1)

Ի բացուստ ճոռոմս խօսիմ. (Նար. ՟Հ՟Ա իբր ռմկ. պօլ պօլ ջարդել, ճառդ ճուռդ ընել։)


Ճոռոմաբանեմ, եցի

vn.

to boast, to vaunt, to speak pompously, to brag, to declaim, to spout, to tear a passion to tatters.

· Calfa

NBHL (1)

Ոմանք ըմբոստացեալ ճոռոմաբանեն։ Ճոռոմաբանեն զճաշակաց առիւծուն. (Կանոն.։ Մագ. ՟Ը։)


Ճորտ, ի

s.

boy, domestic, waiter.

· Calfa

NBHL (2)

Թուղթն խօսուն՝ լուսով ի լի (սուրբ կոյսն), գիրըն գրեցաւ յինք ձոյլ ոսկի (յիսուս), կենաց թղթին ճորտ ու գերի։ Ճերմակ ձի դաւեղ եւ գէր (գաւակաւ). աչեր սպիտակ փայլուն ունէր (ճրագ կանթեղին). ճորտն ըզպախուցըն կուքաշէր, խըրխընջալով ի վեր վազէր. (Շ. առակք.։)

Վասն արձակումն առնելոյ ճորտուն. եւ դարձւցանելոյ. արձակումն ընդձեռամբ անկելոցն յիշխանէն. (Մխ. դտ. յօրէնս թգ.։)


Կերպաձեւեմ, եցի

va.

cf. Կերպագրեմ.

· Calfa

NBHL (1)

μορφόω formo. Կերպարանել զձեւն. ըստ բուն կերպին ձեւացուցանել. կերպագրել. դրոշմել. նկարագրել. յօրինել.