Definitions containing the research աստ : 10000 results

Տնկագործեմ, եցի

va.

to cultivate, to plant.

· Calfa

NBHL (1)

Ոչ տնկեսցես, յորժամ աստուած տնկագործէ. (Փիլ. այլաբ.։)


Տնկագործութիւն, ութեան

s.

cultivation, plantation.

· Calfa

NBHL (1)

Երկիր առ տնկագործութիւն ոչ անախտ կայ. մնայ։ Այլ եւս տնկագործութիւն ունել յօրինաց։ Ի ձեռն դրաստին տնկագործութեան։ յարեւելս կոյս եւ տնկագործութեամբն։ Արեւելեայ տնկագործութեան վերակացութիւն. (Պիտ.։)


Տնկախիտ

adj.

thick with plants;
thick, branchy, bushy.

· Calfa

NBHL (2)

Ի տնկախիտ դրախտէն։ Իբրեւ զդրախտ տնկախիտ. (Մանդ. ՟Ժ՟Ա։ Լաստ. ՟Ժ։ Ի տնկախիտ ուրեմն տեղւոջ արքունեաց. Պտմ. աղեքս.։)

Տնկախիտ բուրաստանս։ Այգեստան տնկախիտ պատրաստութեամբ. (Արծր. ՟Ա. 11։)


Տնկածոյ

adj.

planted.

· Calfa

NBHL (2)

Տնկեալ ինչ. եդեալն ի միտս՝ անհաստատ եւ դիւրանցուկ որպէս զբոյսս.

Մեծութիւն՝ բեռինք ոսկեղէնք, բազմաց ըղձալի, տնկածոյ իմաստք, ծփումն անդուլ, փոփոխումն անդադար. (Պիտառ.։)


Տնկակից, կցի, կցաց

adj.

springing up, shooting forth, or vegetating together, planted together;
inborn, innate, natural;
participating.

· Calfa


Տնկասաղարթ

adj.

well adorned with leaves.

· Calfa

NBHL (1)

Տնկասաղարթ մարմնոյ աստուածութեանն խառնարան. (Նար. կուս.։) (իբր ծառ կենաց, որոյ պտուղն է աստուած՝ հանդերձ սաղարթիւք մարմնոյ իւրոյ)։


Տնկարկութիւն, ութեան

s.

plantation.

· Calfa

NBHL (2)

Արկանելն զտունկ. հաստելն զծառատունկ կամ զմարդատունկ, զտունկս եւ զտունս.

Իրաւունս ունին յիւրեանց անդաստանսն տնկարկութիւն առնել, եթէ՛ մարդոյ, եւ եթէ ծառոց. (Մխ. դտ.։)


Տնկաւէտ

adj.

abounding with plants.

· Calfa

NBHL (1)

Բուրաստան տնկաւէտ. (Մաշտ.։)


Տնկեմ, եցի

va.

to plant;
to constitute, to place, to establish, to collocate.

· Calfa

NBHL (2)

Տնկեաց աստուած զդրախտն յեդեմ ընդ արեւելս։ Նոյ տնկեաց այգի։ Տնկեաց աբրաամ տունկ առ ջրհորովն երդման։ Մի՛ տնկեսցես անտառս զամենայն փայ տի առ սեղանովն տեառն աստուծոյ քոյ։ Ես տնկեցի, ապօղոս ջուր ետ, այլ աստուած աճեցոյց.եւ այլն։

ՏՆԿԵԼ՝ այլաբանութեամբ. καταφυτεύω, καταπήγνυμι colloco, defigo, constituo եւ այլն. Հաստել, հաստատել. կարգել. ի բնէ տպաւորել, կամ յետոյ մուծանել.


Տնկիչ

s.

planter.

· Calfa

NBHL (1)

Որպէս շինօղ տան, եւ տնկիչ բուրաստանի. (Երզն. քեր.։)


Տնտեսական, ի, աց

adj. s.

economical;
cf. Տնօրինական;
—ն, economy.

· Calfa

NBHL (1)

Որդին աստուծոյ տնտեսական լուսաւոր ճշմարտութեամբն իւրով զսոսա ամենայն լուսաւորեաց. (Պիտառ.։)


Տնտեսեմ, եցի

va.

to manage, to have the direction, to regulate;
to economize;
to govern, to rule, to dispose;
to dispense, to distribute, to provide, to administer.

· Calfa

NBHL (2)

Ահիւ եւ երկիւղիւ տնտեսեսցէ զհաւատացեալսն յաստուծոյ աւանդս։ Կոչեցան եպիսկոպոս, որք զամենայն եկեղեցիս տիեզերաց տնտեսէին. (Յճխ. ՟Ի՟Գ։ Ոսկ. մելիտ.։)

οἱκονομέω administro, dispenso, dispono, rego, guberno, sollerter excogito, molior. Որպէս տնտես գործել. տնօրինել, մատակարարել. բաշխել. կարգաւորել. ուղղել. խնամել. որ այլազգ ասի զաստուծոյ, եւ այլազգաց զմարդոյ։ Զաստուծոյ զոր օրինակ,


Տնտեսութիւն, ութեան

s.

economy;
stewardship, housekeeping, management, direction, administration, distribution;
Providence;
the mystery of the incarnation;
առտնին, քաղաքական —, domestic, political economy.

· Calfa

NBHL (5)

Տո՛ւր զհամար տնտեսութեան քո։ Տէր իմ հանէ զտնտեսութիւնս։ յորժամ ի բաց լինիցիմ ի տնտեսութենէս։ Տնտեսութիւն յա՛նձն է ինձ։ Զտնտեսութիւն շնորհացն աստուծոյ՝ որ տուեալ են ինձ ի ձեզ։ Ըստ տնտեսութեանն աստուծոյ՝ որ տուեալ է ինձ ի ձեզ։ Տնտեսութեան լրման ժամանակաց.եւ այլն։

ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ. Վերին տեսչութիւն. նախախնամութիւն աստուծոյ.

Այցելութիւն երկնաւոր տնտեսութեանն։ Այս ամենայն անքննելի աստուածային տնտեսութեան խորհուրդ. (Եղիշ. ՟Ա։ Իգն.։)

Տնտեսութիւն՝ գործառնութիւն է. վասն զի առ յանձն որդին աստուծոյ զայս գործել, ի կուսէն որդի մարդոյ լինել. (Խոսր. պտրգ.։)

Զտնտեսութիւնն աստուծոյ. զո՞ր տնտեսութիւն. զյաղագս ի վերայ բոլորիցս աստուծոյ մարդանալոյն. (Աթ. ՟Ը։)


Տնօրէն, րինի

s.

cf. Տնտես. director, manager, administrator.

· Calfa

NBHL (2)

Զանազանք կերակրոց՝ յատկականաց մարմնոցն պատշաճեալք՝ յամենեցուն տնօրինէն (յաստուծոյ) իմացեալք եղեն։ Ի բարերար եւ յիմաստուն տնօրինէ կենացս մերոց յստուծոյ ընկալեալ զվէրս. (Բրս. թղթ. եւ Բրս. հց.։)

Հաւատարիմ եւ իմաստուն տնօրինին՝ ի վերայ ամենայն տէրունական ստացուածոցն լինել տէր. (Նիւս. երգ.։)


Տնօրէնութիւն, ութեան

s.

cf. Տնտեսութիւն;
disposition, measure;
տնօրէնութեան տեղիք, the Holy places.

· Calfa

NBHL (5)

Ի յանցանացն զերծոյց (յովսէփ զեղբարսն), տնօրէնութիւն աստուծոյ կոչելով զեղեալսն, եւ ոց նոցա չարութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 25։)

Հպելութիւն եւ ճաշակաւորութիւն մինչ ի խորագույն մարմնոյ հասանեն՝ փորոտեացն մատուցանելով զիւրսն առ ի տնօրէնութիւն (բաշխման պիտոյից). (Փիլ. իմաստն.։)

Նա ըստ տնօրէնութեան եւ վասն մեր որդի եղեւ ադամայ, իհսկ մեք ըստ բնութեան եմք որդիք ադամայ։ Աստուած իմ, եւ աստուած ձեր. աստուած նորա եղեւ ըստ տնօրէնութեան, վասն զի մարդ է. իսկ մեր ըստ բնութեան տէր է եւ աստուած։ Ի ձեռն չար չարանացն եւ յարութեան, եւ ամենայն տնօրէնութեան. (Աթ. ՟Ա. ՟Դ։)

Ստորագրեցեր զտնօրէնութեան քո զտեղի։ Զտնօրէնութեան քում էակցին։ Զոր ի տնօրէնութեանն խոնարհութեամբ ընթերցեալ։ Որ զտնօրէնութիւն աստուածորդւոյն ի յարգանդի ծանեար հոգւովն. (եւ այլն. Շար.։)

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ. οἱκονομία եւ այլն. incarnatio. Խորհուրդ մարդեղութեան. խոնարհիլն որդւոյն աստուծոյ եւ մարդանալն.


Տնօրինաբար

adv.

cf. Տնտեսաբար.

· Calfa

NBHL (2)

Որ զծածկեալ խորհուրդ աստուծոյ գիտութեան տնօրինաբար յայտնեալ ծանուցին. (Շար.։)

Կերպացեալ զմերս ի սրբոյ կուսէն տնօրինաբար։ Զանճառելի զլոյս աստուածութեանն տնօրինաբար յորովայնի քում կրեցեր մարտամ։ Տնօրինաբար յերկրի երեւեալ։ Տնօրինաբար արտասուելով. (եւ այլն։ Շար.։)


Տնօրինական, ի, աց

adj.

economical, administrative;
relating to the incarnation of our Lord;
— տեղիք, the Holy Land.

· Calfa

NBHL (1)

ՏՆՕՐԻՆԱԿԱՆ. ա. Փրկչական. սեպհական տնօրէնութեանց տեառն. որ ինչ անկ է մարդեղութեան կամ խոնարհութեան որդւոյն աստուծոյ.


Տնօրինեմ, եցի

va. vn.

cf. Տնտեսեմ;
to dispose;
to dispense with, to exempt from;
— բարւօք զկեանս, to lead a more regular life;
cf. Մարդանամ.

· Calfa

NBHL (2)

Զլաւագոյն նոցա զօգուտն տնօրինէր։ Զփրկութիւն անձինն ի նմանէ տնօրինեալ հոգայր։ Զայս տնօրինէր բարի արուեստաւորն։ Զի թէ տնօրինեսցէ աստուած խօսել մեզ առ միմեանս. (Ոսկ. յհ. ՟Ա. 42։ Յհ. կթ.։ Լմբ. սղ.։ Շ. թղթ.։)

Եթէ բարւոք զկեանս մեր ոչ տնօրինիցեմք։ Զի եթէ սերմանեացդ՝ որ վասն մարդոյն, աստուած այնպէս հոգացաւ տնօրինել, մարդոյն ապա՝ յաղագս որոյ ամենայնքս գոյացան, ո՞չ տնօրինէր մեռելութեամբ զկենդանութիւն։ Տեսչութիւն հոգւոյն՝ որ զմերս տնօրինէր փրկութիւն. (Սարգ.։)


Տոծիկ

cf. Մժեխ.

· Calfa

NBHL (1)

Ի տոծկէ եւ ի մժխկաց կերակրին ի խնամոցն աստուծոյ մինչ ի դառնալ ծնողացն. (Վրդն. սղ.։)


Տոկ, ոյ

s. adj. adv.

persistence, resistance, patience;
duration;
resisting, persisting, durable, lasting;
ի — or —ս, long, a long time;
ի — անկանել, ձգել, to be prolonged, protracted, to last;
— ունել, to have duration;
ի — կտտել or տանջել, to subject to lingering torture.

· Calfa

NBHL (4)

Արմատ Տոկալոյ. որպէս Տոկումն. տեւումն. ժոյժ. յերկարաձգութիւն վաստակոց. յերկարութիւն համբերութեան կամ ուժոյ. դիմացկունութիւն. տայանըգլըգ.

Վկայիցն հանդէսք ... արտաքոյ է տեւողութեան մարմնոյ ... (աստուած) տոկ շնորհէ նոցա. (Նար. երգ.։)

Չթուիցի այնուհետեւ վաստակն վաստակ, այլ ո՛րչափ եւ ի տոկ անկանիցի (յն. ձգտեսցի), եւս քան զեւս քաղցր եւ հեշտական թուի. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)

Եթէ այսմ եւս ոչ լսիցէ, այլ եւս յաւելից, եւ ի տոկ կտտեցից (այսինքն յերկար կամ սաստիկ). (Ագաթ.։)


Տոկամ, ացի

vn.

to resist, to persist, to support, to endure, to bear, to maintain, to suffer.

· Calfa

NBHL (1)

Զօրացուսցէ զքեզ աստուած, եւ կարասցես տոկալ. (Ել. ՟Ժ՟Ը. 23։)


Տոկացուցանեմ, ուցի

va.

to corroborate, to strengthen, to fortify, to consolidate.

· Calfa

NBHL (1)

Փայծաղն գոլով պինդ բնութեամբ, պնդէ զնոսա եւ տոկացուցանէ. (Նիւս. բն. ՟Ի՟Է. (նոր ձեռ. սաստկացուցանէ)։)


Տոկոսիք, սեաց

s. fig. adv.

birth;
illegal profit, usury, exorbitant interest;
—սեօք, with usury.

· Calfa

NBHL (1)

Կուտէին ի վերայ արդարոյն զօրինացն տոկոսիսն, եւ զամբաստանութիւն հայհոյութեանն։ Տացես զտոկոսիս վասն ամենայն չարեացն՝ զոր գործեցեր. (Ճ. ՟Ա.։)


Տոկուն

adj.

cf. Տոկ.

· Calfa

NBHL (2)

Գրաստս տոկունս եւ ուժեղըս. (Փարպ.։)

Տոկուն կապով հաստատագոյն եւ հարստագոյն պնդեսցին։ Բարեբաստիկք են, առ որս փոփոխեալ լինի ազգն տոկուն. (Փիլ. լին. ՟Դ. 133. 134։)


Տոհմ, ից, աց

s.

family, tribe, house, race, line, lineage, extraction.

· Calfa

NBHL (1)

Ոչ տոհմից փառաւորութիւն փառաւոր է առ աստուծոյ, այլ առաքինութեան բարետոհմութիւն։ Ամուսնաւորաց եւ մահկանացուաց ազգ է տոհմ աստուծոց նոցա. (Յճխ. ՟Ի։ Եզնիկ.։)


Տոհմական, ի, աց

adj. s.

of good family, high-born, illustrious, noble, patrician;
national;
relation, kindred;
—ք, produce, fruit, revenue, harvest.

· Calfa

NBHL (1)

Հարիւրաւոր կոչեցան տոհմականք աստուծոյ. (Ոսկիփոր.։)


Տոհմակից, կցի, կցաց

cf. Տոհմային.

· Calfa


Տոհմութիւն, ութեան

s.

parentage, consanguinity.

· Calfa

NBHL (1)

Ոչ է պարտ զվիճակ եկեղեցական աստիճանի ձգել ընդ մարնական տոհմութեամբ. (Լմբ. պտրգ.։)


Տող, ից

s.

line;
row, file, rank;
series.

· Calfa

NBHL (1)

Տողս առանցելոց բանիցն յեռուս։ Եւ ոչ կարեմ զոճ տողիս յառաջ խաղացուցանել. (Ոսկ. ՟ա. թես.։ Լաստ. ՟Ժ՟Զ։)


Տողադրեմ, եցի

va.

to put in a straight line.

· Calfa

NBHL (1)

Տողադրէ զհաստակառոյցն վիմաց կարգս. (Արծր. ՟Ե. 7։)


Տողանի

adj. adv.

cf. Տողական;
continual;
in series, by order, successively.

· Calfa

NBHL (1)

Որ պարառաջն էր պարծանաց քում տողանի տէրութեան։ Խրատականս զկնի եկելոց իբրու զտողանի ի վերջ նահանջեալ բարբառի։ Որ եւ ի մեզ հասանէ տողանի։ Ի վերայ գլխոց իւրեանց զարիւնն աստուծոյ ոչ շատանան, ոյլեւ տողանի յորդիս իւրեանց ձգեցին. (Մագ.։)


Տոմար, աց

s.

tome, volume;
book;
calendar, almanac;
նորոգութիւն —ի, Reform of the Calendar;
— լեւոնի, Dogmatical Letter of Pope Leo I to the Patriarch Flavian.

· Calfa

NBHL (4)

ՏՈՄԱՐ կամ ՏՈՒՄԱՐ. գրի եւ ՏՕՄԱՐ, կամ ՏԱՒՄԱՐ, եւ ՏՈՎՄԱՐ. Բառ յն. դօ՛մօս. τόμος tomus, sectio, scapus chartae, pars libri, liber. Հատոր գրոց. հատուած բանից գրելոց ի գլուխս գլուխս. գիրք. մատեան. կոնդակ. գիր ամբաստանութեան կամ վկայութեան, եւ այլն։ Իսկ պրս. դումար է ծալեալ թուղթ։

ՏՈՄԱՐ կամ ՏՈՒՄԱՐ. Ցուցակ հաշուի եւ կարգի ժամանակագրութեան, աստեղաբաշխութեան, եւ թուականաց ազգաց, եւ տօնից սրբոց. կաղանդացոյց. օրացոյց. եւ Թուական.

Տոմար է՝ նախ եօթն մոլորակացն շաւղացն անսխալ գիտութիւնն։ Տումարն ժողով ասի (որպէս թէ գումար, որ է պիտակ ստուգաբանութիւն ի հյ) զի վասն ժողովոյ աստեղացդ գիտութեան ժողով անուանեցաւ. (Յկ. ղրիմ.։)

Տումար ասի ժողով սկիզբն աստեղաբաշխութեան։ Տօմար ասի ժողով կամ վասն հասանելոյ աստեղաբաշխութեան, կամ վասն զտիեզերս ժողովելոյ յայս խմբաւորութիւն, կամ վասն երկու լուսաւորացդ՝ սակս ի միասին դրման. (Տօմար.։)


Տոմարագէտ

s.

skilled in almanac-making.

· Calfa

NBHL (1)

Գիտակ եւ հմուտ տումարական բանից՝ ըստ աստեղաբաշխական զննութեան, եկեղեցական տօնից.


Տոյժ, տուժի, տուժից

s.

cf. Տուգան;
damage, loss, disadvantage, prejudice, injury, wrong;
տուժիւք անձին, at one's expense;
փոխարինել տուժիցն, to indemnify, to recompense.

· Calfa

NBHL (1)

Եւ երանի թէ ցայսվայր միայն տոյժն տուգանաց եւ վնասն հասանէր։ Գնաց աստուածապաշտն յակոբ ի նոցանէ խաղաղութեամբ եւ առանց տուժի. (Ոսկ. յհ. ՟Ա. 7։ Լմբ. իմ.։)


Տոչորական, ի, աց

adj.

burning.

· Calfa

NBHL (2)

Իսկ անիմաստիցն եյրիչ վտակք, հրդեհիչք եւ տոչորականք. (Ագաթ.։)

Որպէս զի մի՛ զախարհ լուցցէ տոչորական՝ սաստիկ հըրատըն բոցագոյն եւ կիզական։ Երրորդ՝ մախանք ինչ նախանձու եւ խեռական, որով մաշէ զհոգին հըրով տոչորական (մախանքն). (Երզն. ոտ. երկն.։)


Տոչորեմ, եցի

va.

to burn, to set on fire, to fire.

· Calfa

NBHL (1)

Բորբոքեալ մեղքն ի նմանութիւն հրոյ՝ տոչորեցան եւ բարկութիւնքն եւ սրտմտութիւնքն աստուածութեանն։ Ընդէ՞ր դուք ընդ նոսա այրեալ տոչորեցայք (կամ տոչորիք). (Ագաթ.։ Եղիշ. ՟Գ։)


Տոռնիմ, եցայ, եալ

vn.

to be tied by a string.

· Calfa

NBHL (1)

Տոռնին գազանք։ Իբրեւ զշուն տոռնեալ. (Վրդն. սղ.։ Լաստ. ՟Ի՟Գ։)


Տուայտեմ, եցի

va.

cf. Տառապեմ.

· Calfa

NBHL (1)

Մերկ իցեն ասէ, եւ կարօտեալ աւուրն պարենի, եւ նորին աղագաւ տուայտեալ շրջին։ Զի մի ասիցեն, թէ աստ ցանկ միայն տուայտիցիմք. (Սարգ. յկ. ՟Է։ Երզն. մտթ.։)


Տուայտութիւն, ութեան

s.

cf. Տառապանք.

· Calfa

NBHL (1)

Աղա՛ զինքն ծունր ածելով, եւ քամէ՛ ի դաստառակն տուայտութեան. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։ եւ Ոսկիփոր.։)


Տուարած, ի

s.

pastor, shepherd.

· Calfa

NBHL (1)

Պօղիմնէստովր ի տուարածի՝ նապաստակի եհաս. (Եւս. քր. ՟Ա. յն. յարածելն զայծիս։)


Տուժեմ, եցի

va.

to amerce, to fine, to mulct, to punish with a fine.

· Calfa

NBHL (1)

Յորժամ տեսանիցէ երկայնմտութեամբ զաստուած տուժեալ. մանաւանդ եթէ զաստուած տուժէ։ Բայց ինձ ոչ անվտանգաւոր՝ տուժել զաստուածութիւնն։ (Առ որս. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Դ։)


Տուժիմ, եցայ

vn.

to pay a fine, to indemnify, to make amends, to recompense.

· Calfa

NBHL (1)

Տուժի յաստուծոյ. (Շ. մտթ.։)


Տուիչ, տըւչի, չաց

s.

giver, donor.

· Calfa

NBHL (2)

Փառաւոր առնէին զաստուած՝ զտուիչն այնպիսի իշխանութեան՝ մարդկան. (Մտթ. ՟Թ. 8։)

Զի ի ճշմարիտ տըւչէ անտի ընկալցին զամենայն բարութիւնս։ Եթէ տըւչին սահակայ (տեառն աստուծոյ) վկայութեամբ իւրով զբանն սառայի ոչ հաստատեալ էր. (Եփր. համաբ. եւ Եփր. ծն.։)


Տուչութիւն, ութեան

s.

gift, donation;
collation;
tradition;
giving in, delivery, surrender;
— օրինաց, legislation, forming laws;
— եօթանասնից, the Septuagint.

· Calfa

NBHL (2)

Ոչ ասացին, թէ զանցանեն զօրինօքն մովսեսի, այլ թէ տըւչութեամբ ծերոցն։ Ընդէ՞ր անցանէք զպատուիրանաւն աստուծոյ վասն ձերոյ տըւչութեան։ յոյժ նախանձախնդիր էի հայրենի տըւչութեանց իմոց. (Ոսկ. մ. ՟Բ. 26. եւ Ոսկ. գաղ.։)

Վասն պետրոսի այսպիսի տըւչութիւն եղեւ. ընթերցի՛ր, տեսչութիւն (աստուծոյ)։


Տուր, տրոյ, տրոց

s.

giving;
donation, gift, presents;
alms;
duty, taxes, impost;
—ք առատ՝ առնեն զբարեկամ զուարթ, short reckonings make long friends.

· Calfa

NBHL (5)

Նուիրիիցեն ըստ ամենայն տրոց սրբութեանցն իւրեանց։ Ի պտղոյ տրոցն նորա յամենայն նուիրաց որդւոցն իսրայէլի։ Արասցե՛ս զտուրսն՝ զոր խոստացար բերանով քով։ Պատուական է քան զտուրս անզգամաց զոհ քո։ Իբր ոչ եթէ խնդրեմ զտուրս անզգամաց զոհ քո։ Իբր ոչ եթէ խնդրեմ զտուրսն, այլ խնդրեմ զպտուղն՝ որ յաճախէ ի բան ձեր։ Զտուրս զուարթառատս սիրէ աստուած. (այժմու յն. զզուարթ տուիչն)։ Տուրք գաղտնիք դարձուցանեն զբարկութիւն. իսկ որ խնայէ ի տուրս, սասատիկ բարկութիւն յարուցանէ։ Մի՛ մոռանար զամենայն տուրս նորա. (յն. զհատուցումն)։ Ամենայն տուրք բարիք, եւ ամենայն պարգեւք կատարեալք։ Տրովք տնանկաց. եւ այլն։

Աստուծոյ է տուր եւ շնորհ՝ թողութիւն մեղաց, որդէգրութիւնն։ Տուր ետ մեզ աստուած զիւր միածնին մահն. արդ ես զի՞նչ ասէ այսմ կշռեցից փոխարէն։ Անզղջական տուր, ամենաբաշխ աջ. (Շ. ՟ա. յհ. ՟Բ։ Լմբ. սղ.։ Նար. ՟Գ։) Զօդ, զառատն հոսումն, զանարծաթն տուր.

Արժանաւորք լինել աստուծոյ տրիցն. (Բրս. թղթ.։)

Եւ որպիսի ինչ աղքատն ի տրոցն ողորմուըենէ։ Ոչ եթէ ի չափս տրոցն հայի աստուած, այլ ի կամս տուողին. (Մանդ.։)

Ոչ ընդ չափ տրոց (յն. տուելոց) տայի աստուած, այլ ընդ կամս տալեացն. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)


Տուրեւառ, ից

s. adj.

commerce, traffic, trade;
interchange, exchange;
conference, communication, correspondence, frequentation, society;
commercial, mercantile, trading;
— շնչոյ, respiration, breath;
— ամուսնութեանց, marriages, weddings;
դադարումն —ից, stagnation of business, of affairs;
ի յետին — շնչոյն, at the last moment or gasp;
— առնել, to trade, to traffic, to negotiate;
ի — գեղարդանցն ճայթիւն որոտման ելանէր, a sound as of thunder proceeded from the clash of the spears;
cf. Թեւակոխեմ.

· Calfa

NBHL (1)

ՏՈՒՐԵՒԱՌ. Փոխադարձ ձգումն զինուց աստի եւ անտի.


Տուրեւառիկ

s.

merchant, trader;
տուրեւառիկք or —իկ փոփոխումն, շահաւետութիւն, վաճառք, commerce, trade;
ի —իկ վաճառս ընդ ուրուք բերիլ, to trade, to negotiate, to traffic.

· Calfa

NBHL (1)

Եւ էր տեսանեալ տուր եւ առիկ փոփոխմունսն ( ա դաշինս) աստուծոյ ըստ մերում բնութեանս նուաճեալ։ Տուրեւառիկ փոփոխումն չգործեն մեծութիւն վասն վաղվաղակի նոցա ի մէնջ մեկնելոյ. (Ոսկ. մ. ՟Ա. 1։ Եփես. ՟Բ։)


Տուրժիմ, եցայ

vn.

cf. Տուժիմ.

· Calfa

NBHL (1)

Վասն միոյ պահու զայնքան վաստակս կամիս տուրժել. (Վրք. հց. ձ։)


Տպանամ, ացայ

vn.

to be printed, stamped or impressed.

· Calfa

NBHL (2)

ՏՊԱՆԱԼ. Սերտիւ յարիլ. տարրանալ. յինքեան կրել հաւաստեաւ.

Ի սրտէ մաքրեցան ... որ ոչ երբէք տպացան։ Այսոքիւք եւ զձեզ կամիմ տպանալ։ Երկնային իմաստութեանն ի ձեզ տպանալոյ. (Շ. թղթ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։ Յհ. կթ.։)


Տպաւորեմ, եցի

va.

to form, to figure, to model;
to imprint, to print, to mark;
to grave, to engrave;
to inculcate, to impress.

· Calfa

NBHL (5)

Խելամտութեամբ իմաստութեամբ տպաւորեաց զնա. (Իմ. ՟Ժ՟Գ. 13։)

Ոչ այս է աստուած, որպէս երեւեցաւն, կամ տպաւորեցաք, կամ բանն նկարագրեաց. (Առ որս. ՟Է։)

Մի՛ անջրպետեր ի մարդ առանձնապէս եւ յաստուած բան՝ երկդիմի տպաւորելով զէմմանուէլն. (Պրպմ. ՟Լ՟Է։)

Ի նմա տպաւորեալ տեսանէր զաներեւոյթ գալուստ որդւոյն աստուծոյ. (Եղիշ. ՟Ե։)

Իցեն տպաւորեալ յաստուածային սէրն։ Տպաւորելով ի դէմս (զնշան խաչին)։ Տպաւորեսցուք ի հոգիս մեր զաստուածային լուսոյն կերպարան։ Ի մի նիւթ զբնաւիցն որակս համոյն տպաւորեցեր. (Ագաթ.։ Շ. բարձր.։ եւ մտթ։ Լմբ. իմ.։)