Your research : 229 Results for անդ

Entries' title containing անդ : 634 Results

Definitions containing the research անդ : 1360 Results

Յասմիկ, մկի

cf. Յասմին.

• «մի տեսակ անուշահոտ ծաղիկ է. լտ. jasminuni fruticans L» (Տիրա-ցուեան, Contributo § 352) որ է ռուս. жac. минъ, ясминъ (տե՛ս Aнненковъ, էջ 180) Ագաթ. որ և յասմին Խոր. աշխ. յասմի Բժշ. -այս ծաղիկը պատկանում է Oleaceae ըն-տանիքին. նոյն ընտանիքին է պատկանում նաև syringa vulgaris L, որ է «եղրևանի, թրք. լէյլաք, ֆրանս. lilas, ռուս. cирeнь» (Տիրացուեան § 349, Aннeнковъ 346). ըն-տանիքի նոյնութեան պատճառով Պարսկաս-տանում yasaman, որ է «յասմիկ, жасминъ» ստացել է նաև «եղրևանի, lilas, ռուս. cм-peнь» նշանակութիւնը, որից էլ վրաց. իմեր. մինգր. iasamani «եղրևանի, cиpeнь» (Aн-нeнковъ 346), հայոց մօտ էլ բարբառներում եասաման «եղրևանի, cирeнь» (օր. Խոյում՝ ըստ Տիրացուեան § 349), որից և Կովկասի գրական հայերէնում սխալ անդրադարձու-թեամբ յասմիկ դարձել է «եղրևանի, lilas cирeнь»։ (Բոլորովին ուրիշ է յեսմիկ, որ է «ասորեակ, chamaelina silvestris Wallr» (Տիրացուեան § 159), տես հեսմուկ)։

• = Պհլ. *yāsmīk և yasmīn հոմանիշ ձևե-25-488 րից փոխառեալ. (առաջինը աւանդուած չէ, բայց անշուշտ գոյութիւն ունէր, ինչպէս ցոյց է տալիս հայերէնը. հմմտ. պրս. zamī և zamīn anguštari և angustarin կրկնակնե-որ)։ Բառիս իրանեան միւս ձևերն են պրս. [arabic word] yāsamī̄n, [arabic word] yāsmīn, բե-լուճ. yasmīn, աֆղան. yasmīn, vāsamīn «յասմիկ»։ Գտնւում է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] yasmā, յն. ἰάσμη, ἰάσμινον, լտ. jasme, jasminum, իտալ. gel-semino, ֆրանս. jasmin, ռուս. ясминъ, каcминъ. սպան. lazmin, azemin, նյն. γιασεμί, γιασουμί ևն (սրանք թրք. yasemi ձևի միջոցով)։-Հիւբշ. 198։


Յաւանակ, աց

s.

ass' foal or colt, young donkey or ass.

• -Պհլ. *yavānak նուազական ձևից. սրա հետ հմմտ. զնդ. [syriac word] yavan-(կարդա՛ уuvan-). պհլ. [other alphabet] yuvān, պազենդ. ǰūvān, պրս. [arabic word] ǰuvān, javān, բելուճ. jūvān, աֆ-ղան. ǰavān, քրդ. ǰuvān, բոլորն էլ «մատառա-տի, երիտասարդ» (Horn § 429)։ Պարսիկ բա-ռից են փոխառեալ թրք. ǰivan «մատաղատի թարմ երիտասարդ», սերբ. džuvan, adžuvan ռում. džuban «սիրահար»։-Իրանեան բա-ռերի ցեղակիցներն են լտ. ǰuvenis, սանս. yuvan-, yuvā, լիթ. jáunas, լեթթ. jauns, հսլ. junū, հռուս. унъ, ռուս. юныи, գոթ. iuggs, հբգ. jung, հիսլ. ungr, հիռլ. ōa oam, oc, ōac, կիմր. ieuanc, բրըտ. iaouank, youanc, անգսք. geong, անգլ. уoung, հոււ-jong (Kluge 234), որոնք բոլոր նշանակում են «երիտասարդ, մատաղատի». բոլորի ար-մատն է հնխ. yeu-«երիտասարդ» (Pokorny 1, 200), որ հայերէնի, ինչպէս նաև յունարէ-նի մէջ պակասում է։-Բառիս բուն իմաստր լինելով «մատղաշ, մատաղատի, փոքր», զա-նազան լեզուների մէջ յատկացուած է նշա-նակելու զանազան անասունների փոքրը. ինչ. լտ. jūnīx «մատաղատի կով», ǰuvencu-«փոքր կով կամ ցուլ», հսլ. ǰunici «մատաղ ցուլ», ǰunica «մատաղ կով», ուկր. june'c' «զլիկ, փոքր ցուլ», բուլգար. junica «երինջ», սերբ. junica «հորթ», լեհ. գւռ. junosza «գառնուկ» ևն (Berneker 459, Walde 400, Trautmann 106)։ Նոյնը եղած է և հայերէ-նի մէջ, ուր այլ ևս ընդհանուր իմաստը կո-րած է. տես և ուլ բառի տակ, որ նոյնպէ» նախնաբար ունէր ընդհանուր «ձագ» նշա-նակութիւնը։ Իմաստի զարգացումը ճիշտ ա՛յն է, ինչ որ Մոկաց արդի բարբառով ջըվան «քուռակ» (տե՛ս Ազգ. հանդ. է, էջ 253 ա)։ Այսպէսով մի կողմից «սիրահար» (ռում. džuban) և միւս կողմից «քուռակ» (Մկ. ջըվան) միևնոյն բաներն են1-Հիւբշ. 198։ ըվա՛նակ, Պլ. Ռ. Սեբ. ավանագ, Տիգ. mվm-նmգ, Զթ. ավանօգ, ավանոգ, Հճ. ավանօգ, բոլորն էլ նշանակում են «էշ, մեծ էշ»» Այսպէսով բառը հասել է ճիշտ հակառակ իմաստին։ Յոյց տալու համար թէ հին լեզուի մէջ (գոնէ մինչև ժԳ դար) յաւանակը էշի իշոյ. Մտթ. իա. 5.-Գտանիցէք էշ կապեալ և յաւանակ ընդ նմին. Մտթ. իա. 2.-Զնա էշն պառաւ և զսա յաւանակն տրմուղ. Մանդ. սիր. 7.-էշ մի էառ զաւանակն իւր... և ասէ աւանաևն, որ է քուռակն, լալով. Վա՛յ մայր եմ... Վրդ. առ. 118։


Յաւէտ

adj. adv.

adj. adv. more;
at most;
much more, a great deal, better;
rather, more worth while, so much the better, still more;
— զի, above all, principally, especially;
adj. adv. cf. Յաւէժ;
— կամ նուազ, more or less.

• «աւելի, շատ» Պիտ. Ճառընտ. Դիոն. «միշտ, յաւիտեան» ժմ. Խոսր. Նար. որից յաւէտ զի «մանաւանդ որ» Կիւրղ. գնձ. և Պարապմ. յաւետանալ «յարատև մնալ» Փիլ. Պիտ. յաւետազուարճ Ոսկ. յհ. ա. 23, յաւետախաղաց Փիլ. Խոր. Նիւս. կազմ. եր-կարայաւէտ Փիլ. բագն. կամայաւէտ Անան եկեղ. գրուած է նաև աւէտ ԱԲ, որից աւետ-աճեալ «շատ աճած» Մծբ. աւետախաղաց ԱԲ։ Արմատն ու ածանցները իրար վրայ փո-խադարձաբար ազդելով՝ յառաջացած են յա-ւետ, յաւէտազուարճ ևն, որոնք համապա-տասխան չեն հայերէնի ձայնական և ուղ-ղագրական օրէնքներին։ Յաւէտ բառից -եան մասնիկով կազմուած է յաւիտեան, ի հլ. «մշտնջենաւոր» ՍԳր. որից յաւիտենական ՍԳր. յաւիտենադիր Ագաթ. նախայաւիտեան Շար. յաւիտենապէս, յաւիտենականութիւն (նոր բառեր) ևն։


Մծղնեայ, էի, ից

adj. s.

incestuous;
lecherous, libidinous, lewd;
name of various ancient sectaries.

• , ի հլ. «մի տեսակ քրիստոնէ-ական աղանդ», փխբ. «պիղծ, զազիր, զզուե-լի» Եզն. Կանոն. էջ 58, 73. Յհ. իմ. ատ. Իգնատ. ղկ. 275, որ և մծղնի (յգ. -իք, -եաց) Հին բռ. որից մծղնէացի Ոսկիփ. մը-ծըղնէութիւն «խառնակութիւն, պղծութիւն, պիղծ մերձաւորութիւն» Կանոն. էջ 80. մը-ծըղնագործութիւն Կիր.։

• = Ասոր. [syriac word] məsalləyāne «Մես-սաղեան կամ Euchitae (աղօթական) կոչ-ուած աղանդաւորները, Մծղնեայք աղանդա-ւորք՝ որ ծաղկեցան Դ դարի վերջում Միջա-գետքում». ասորի բառը ծագում է səlā «թեքուիլ, խոնարհիլ», [arabic word] səlūtā «աղօթք» արմատից (Brockelm. uex. syr. 303)։-Հիւբշ. 311։


Մկունդ, կնդաց

s.

halberd;
lance.

• , ի-ա հլ. «մեծ գեղարդ, տէգ, տէ-գի կոթ» Ոսկ. ես. Գիւտ առ. Վչ. Պտմ. առ լեհ. (ըստ Հին բռ. «ասպար»), որիք մկնդա-ւոր «մևունռով զինուած» Ա. մկ. թ. 4. Ագաթ. (սխալմամբ գրուած մականդաւոր Մագ. թղ. 34). մկնդահար Խոր. մկնդազգեստ «տիգա-ւոր» ԱԲ. մկնդակ Կղնկտ. հրտր. Էմ. էջ 17.


Մղեղ, աց

s.

chaff;
powder, ashes, dust;
— հրոյ, spark;
ի — փոխել, to turn to ashes, to be burnt to ashes.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. մղեղ, մռեղ, Մկ. մռէղ. Խրբ. մրէղ, Հճ. մաղող, Ջղ. մղմեղ (Բազմ. 1923, 299), Երև. մղմէղ, բոլորն էլ նշանա-կում են «յարդի մանր փշուր կամ ման-րունք». որից են մրեղել Խրբ. «ոլնչացնել. քանդել», մրեղիլ Զթ. «կորչիլ, անհետ լինել, ոչնչանալ»։


Մնաս, ի, ից, ու, ուց

s.

mina (weight and money);
pound;
mark.

• = Յն. μνα, μνας հոմանիշից, սր իբր կշիռ արժէր 100 դրախմի = կէս կիլօգրամ, իսկ իբր դրամ 60 արծաթ մնասը արժէր մէկ տաղանդ, ոսկին վեց անգամ աւելի։ Յոյն բառը ծագած է եբր. [hebrew word] māne բառից, -այս էլ փոխառեալ է բաբել. manū ձևից, որից են նաև եգիպտ. mano, հարամ. ma-nah, արաբ. [arabic word] manā, [arabic word] mann, ասոր. [syriac word] maniā, ինչպէս նաև սանս. mana «կշիռ ոսկւոյ»։ Բուն արմատն է սեմ. manā «հաշուել, թուել»։ Յոյնից են փոխառեալ նաև վրաց. 96ა մնա, მნახი մնասի, լատ. mina, ֆրանս. mine, գերմ. Mine ևն (Gesenius17 436, Boisacq 641). տե՛ս նաև ման, որ պահ-լաւականից է. իսկ մէն՝ յետին արաբական իոխառութիւն։-Հիւբշ. 365։


Մոգ, աց, ուց

s.

magician, astrologer;
diviner, enchanter, wizard, sorcerer;
fire-worshipper, follower of Zoroaster;
wise man of the East.

• , ու, ի-ա հլ. «զրադաշտական դե-նի կրօնաւոր, կախարդ, աստղագէտ» ՍԳր. Եզն. Եղիշ. Խոր. «զրադաշտական կրօնին հետևող» Եղիշ. ը, էջ 153, 154. որից յգ. մոգեան Փարպ. մոգել «կախարդութիւն ա-նել» Գծ. ը. 9. Ոսկ. եբր. մոգութիւն Գծ. ը. 11. Փարպ. Եղիշ. մոգակրօնիկ Ոսկ. մ. ա-6 և տիտ. մոգպետ «մոգերի գլխաւորը» Եղիշ. Փարպ. «զրադաշտական մի կեշտ» Եղիշ. ը, էջ 112. չարամոգական Պիտ. սրանց նորա-գոյն ձևերից են մովպետան մովպետ Եղիշ. գ. էջ 47, ը. էջ 124, 141. մուբիտան մուբիտ Կաղանկտ. Բ. ա. մովան հանդերձապետ Ե. ղիշ. ը, էջ 124, 128. մովան անդերձապետ Փարպ. մոգաց անդերձապետ Բուզ.։


Մոլ

s. bot.

s. bot. suckers, sets, offshoots;
*mud mixed with straw.

• «ծառերի բնի մօտ բուսած երկրոր-ռական ճիւղ» Գաղիան. բայց ըստ Նորայր Բանաս. 1901, էջ 121 Գաղիանոսի մոլը պէտք է կարդալ մոշ «մորենի», որ տե՛ս մո-շայ բառի տակ. ըստ այսմ մոլ բառի (այս նշանակութեամբ) վկայութիւններից ջնջւում է Գաղիան. և մնում է միայն Ստեփ. լեհ.։ Աւե-յի հնից չէ աւանդուած, բայց պահուած է գաւառականների մէջ՝ զանազան նշանակու-թիւններով։


Մոյկ, մուկաց

s.

galoche.

• ՆՀԲ պրս. մուզէ և հյ. մուճան բառև րի հետ. իսկ սանդալ բառի տակ՝ լծ մակոյկ և մագուգ։ Lag. Btrg. baktr. Lex. 49 թալմ. արաբ. ասոր. և յն. ձևե-րի հետ դնում է muč արմատից։ Հիւբշ KZ 23, 29 պհլ. mok և աֆղան. moca-rah «կօշիկ»։ Հիւնք. մակոյկ բառից։


Մորէ

s.

cf. Թառափ;
myrtle-tree.

• , ի հլ. «ձկան ընդերքով և աղաջրով պատրաստուած մի տեսակ համեմանք՝ որ հների մօտ յարգի էր. լտ. garum». իւղ, ձու, ձուկն, պանիր, կոգի, կաղտի, բածին, շճուկ, կաթն, խեր և ձկանմորէ. Մանդ. էջ 210= Գիրք թղ. 239=Մանդ. սիր. էջ 13. Մեղու և մորէիւ թացեալ՝ ի պիծակաց և ի մեղուաց գօշեալ լինէր ի միջօրէին (յն. γάβις, լտ. garum). Գր. Նազիանզ։ Նշանակում է նաև «մի տեսակ ջրալի նիւթ՝ որ պատրաստում էին գարու ալիւրով, աղով, ջրով, սև գնդի-կով, ռազանայով և մեղրով. գործածւում էր հին բժշկութեան մէջ իբր մարսողական» Բժշ. Մխ. հեր. 89. Վստկ. ճհր. 115. այս վերջին իմաստով գրուած նաև մուռի Ամիրտ. 209 (մեկնում է իբր պրս. ābgāma, որ այս նշա-նակութիւնն ունի իրօք) կամ նաև մոռի Բառ. երեմ. 203, 215.-տե՛ս դարձեալ մորէ կիւռս աղէք. (Դ. թագ. ժդ. 9), որի ընթերցուածն անորոշ է։

• ՆՀԲ նոյն է համարում միւռինէս ձը-կան հետ, բայց ձկանմորէ ասելուց յայտնի է որ բառը ձուկ չի՛ նշանակում։ Քաջունի, Բ. 73 դնում է իբր «merluche» ձուկը, որ նոյնպէս սխալ է։ ՀԲուս. § 2115 հետևելով Հին բժշկարանների աւանդածին, համարում է բոյս։ Ուղիղ է հասկանում նախ Գաբ. բառ.։ Վերի ձևով բացատրեց ու մեկնեց նախ Seidel, Մխ. հեր. § 259, որից յետոյ Նորայր ՀԱ 1921, 337-339 և 1926, էջ 70։


Մորթաղ, ից

s.

dressed skin, tanned hide;
leather-bag;
leather table-cover.

• «սանդ, հաւան». իբր միջին հյ. անստոյգ բառ ունի Նորայր, Բառ. ֆր. 830 (mortier բառի տակ)։

• = Թերևս լտ. mortarium «սանդ, հավան». -Աճ.


Մորոս, աց

adj. s.

adj. s. foolish, mad, insane, idiot, simpleton, dolt.

• , ի-ա հլ. «յիմար, անմիտ, խենթ» ՍԳր. Սեբեր. 139. Կոչ. 247, 328. Ոսկ. ես. և մտթ. (Ի ծնէ իսկ մորոսքն փոքրագլուխ ծնա-նիցին. Ոսկ. ես. 425). «յիմարական» Ոսկ. եփես. դ. որից մորոսիլ Թղ. պրոկղ. ՀԱ 1921, 18. մորոսանալ Ոսկ. փիլիպ. եբր. և ես. մո-րոսութիւն Սիր. ե. 33. Սերեր. 143. Վեցօր. գ. էջ 45. Կոչ. 100. Լաբուբ. 26. Ոսկ. փիլիպ. Եզն. մորոսական Ոսկ. եփես. մորոսագոյն Եւագր. 243. մորոսաբանութիւն Ոսկ. կող. ժբ. մորոսախօսութիւն Ոսկ. եփես. Մանդ. էջ 102. շատ յետնաբար՝ մորոսել «ծաղրել, հեգ-նել» (իբրև թէ խենթի տեղ դնելով) Աբր. կրետ. 104։


Մութ, մթոյ, ով

cf. Մութն.

• , ռ, ի հլ. կամ ՄՈՒԹՆ, ն հլ. (մթան. ի մթան) «մութ, խաւար» Եւս. պտմ. Կոչ. «մթութիւն» ՍԳր. Եզն. Ոսկ. Սեբեր. որից մթագին Կիւրղ. ծն. մթագոյն Եփր. ծն. Ոսկ. մտԱ. մթազգած Ոսկ. մ. գ. 4. մթանալ Գ. թագ. ժը. 45. Եզն. մթապատ Վեցօր. մթա-ցուցանել Ամովս. է. 8. Սիր. իե. 24, Եւս. պտմ. Եզն. Կիւրղ. ծն. և թգ. մթին ՍԳր. Սե-բեր. Բուզ. մթնանալ Եւագր. Ոսկ. յհ. ա. 42. խորամթին Մագ. խաւարամութ Թէոդ. խչ. մթինակ Շիր. -ար մասնիկով՝ մթար «սևա-զած, մութ գոյնով» Սեբեր. 116 «աչքի ճիպռ» Եզն. էջ 6. մթարութիւն «մթութիւն. խաւար» Պիտ. «լուսնի վրայ սև նիշ, բալ» Վեցօր. 115. «իմաստի մթութիւն» Կիւրղ. ծն. մթարագոյն «մթագոյն» Ոսկ. պօղ. Ա. 782. նխալ գրչութեամբ էլ մթեր Աթան. 1899, էջ 240 (երկիցս). Ճառընտ. Յճխ. Մանդ. (Բաբ-գէն վրդ. ՀԱ 1907, 312 ընդհակառակը մթար ուղղում է մթեր, իբր «աղտ մթերեալ», որ շատ սխալ է և միայն «ճիպռ» իմաստը ի նեատի առած է։ Վարդանեան ՀԱ 1928, 533-5 նոյն մթարը (Եզն.) ուղղում է մռաղ-քըն, ինչպէս ունի Զմիւռնիոյ տպագիրը)։ Նոր բառեր են մթնշաղ, մթնոլորտ, մթնոլորտա-յին ևն։


Մուռ

cf. Լուռ մուռ.

• «լուռ ու մունջ լսող». արմատ առանձին անգործածական, որ երևան է գա-լիս նախ լուռմուռ բարդի մէջ՝ Ոսկ. ճառ. ապաշխ. էջ 47.-նոյն արմատից բայական ձևով ունինք մռել «լսել, անսալ, հնազանդ գտնուիլ». գործածւում է յետին հայերէն լե-զուի մէջ. ինչ. Վրդ. առ. 206. Մաղաք. ար. 5Ո. Կոստ. եռոն. 149. կենդանի է նաև արդի բարբառներում. հմմտ. մռել Ակն. Ասլ. Երև. Կյ. Կս. Պլ. Սվ. «խօսքը լսել, հնազանդ գտնուիլ, հլու լինել», մռուկ Բբ. «հնազանդ, հլու», խօսքմռուկ Ասլ. Բբ. Պլ. «հլու, հնա-զանդ, ուրիշի խօսքը լսող», նաև մունջ բառի հետ կրկնութեամբ մունջ ու մռունջ Տփ. «լը-ռիկ. մնջիկ»։ Տարօրինակ գործածութեամբ Անսիզք 15 չմռել նշանակում է «դատաևան պատասխանատւութիւնից ազատ մնալ, res-ter a couvert». Որ 17 աւուրն ընդ ներքսէ գայ, նա չմռէ։


Մուտ, մտի, մուտք, մտից

s. ast. adv.

entrance, entry, coming or going in, introduction, access, approach, admission;
gate, street-door, portal;
porch, atrium, vestibule;
income, revenue, rent;
carnal knowledge;
cf. Կանացի;
—ք արեւու, sun-set, setting, going down;
the setting sun, the west;
—ք արեւային, heliacal sun-set;
—ք աստեղ, immersion;
յելից մինչեւ ց-ս արեւու, from sun-rise to sun-set;
— եւ ել or ել եւ —, income and expenses;
— եւ ել նաւաց, arrival and departure of ships;
—ք եւ ելք, entering and leaving;
comers and goers;
— ամսոյ, first day of the month;
ի մտից արեւու, towards or near evening;
ի —ս լինել or դառնալ արեւու, to disappear, to set;
— առնել, to make one's entry, to enter to go in;
— or —ս գտանել, to be admitted, to have access, to be received;
— եւ ել առնել, to come in and go out;
իմանալ զ—եւ զել ուրուք, to know all a person's goings out and comings in, all his designs and actions;
ժամս որոշել ել եւ մտից, to fix the times of audience;
համարձակ — շնորհել առ ինքն, to give free access to him;
ոչ գիտեմ զել եւ զ— իմ, I do not know how to act;
խաղաղութի՞ւն իցէ —դ քո, is peace with you? do you bring peace?.

• . ի հլ. (յետնաբար նաև ո հլ.) «ներս մտնելը. 2. մտնելու տեղը, դուռ, շեմք. 3. եկամուտ, հասոյթ (ըստ Մանանդեան, Տե-ղեկ. ինստ. 1, 25 քաղաքներում տրուած մի տեսակ հարկ էր). 4. արևի մայր մտնեւռ. Արևմուտք» ՍԳր. կոչ. Ոսկ. եզն. որից մուտ-ևել Եփր. ա. տիմ. ելևմուտ ՍԳր. մտանել ՍԳր. Եզն. Սեբեր. մտել Յճխ. Նար. էջ 182. Լաստ. մտուցանել Խոր. Վրք. հց. (մհյ. մըց-նել). ընդմտանել Իմ. է. 24. Եփես. բ. 2. Սե-բեր. գարնանամուտ Երզն. երկն. արևմուտք ՍԳր. Ագաթ. արևմտեայ Յես. ժա. 16. հմուտ ՍԳր. խելամուտ ՍԳր. Ագաթ. Եզն. միջամուտ Բ. մակ. ա. 15. հետամուտ ՍԳր. Եւս. պտմ. գոմամուտ Վեցօր. դարանամուտ ՍԳր. ընդ. մուտ «հեզ» Ոսկ. պօղ. ա. 314. եկամուտ ՍԳր. Մծբ. Եւս. քր. ծակամուտ Երեմ. խթ. 16. կանխամուտ Ոսկ. մ. բ. 26. միջամուտ Բ. մկ. ա. 15. Մծբ. նորամուտ Գ. մկ. ա. 11, Ոսկ. մ. բ. 26. եկամտային (նոր բառ). տե՛ս նաև մոյծ։


Մուրճ, մրճոց

s.

hammer;
— քարահատաց, stone-cutter's pick;
կտցաւոր —, pick-axe, mattock.

• Հիւնք. մուրկ բառից։ Patrubany Հև 1906, 347 ասում է թէ կապ չունի լտ. marcus «կռան», martulus «մուրճ». հաւ. mlatù, ռուս. молотъ «մուրճ» բա-ռերի հետ, այլ իբր բնիկ հայ կապւում է սանս. mr-náti «մանրել», mūrna-«մանրած, փշրած», յն. μαρϰίνω «ջըն-ջել», հիսլ. merja, marδa «ծեծել, ման-րել», հբգ. morsāri «սանդ» ևն բառե-րին։


Մաշարայ, ից

s.

flower or seed beds, garden-plot, parterre.

• = Ասոր. [syriac word] māsrā «մի տեսակ մորթային հիւանդութիւն, կարմիր քամի, érèsipèle», որից նաև պրս. [arabic word] mās rā «ուռուցք, այտոյց»։-Հիւբշ. 311։


Մաշկ, ից, աց

s. adj. med.

scarfskin, epidermis;
membrane, tunic;
film, pellicle;
skin, hide;
fleecy skin;
fur coat, pelisse;
worn out, used up;
— մարդոյ, derma;
— գործոյ, dressed skin, tanned hide, leather;
cordovan.

• , ի հլ. «մորթ, կաշի» ՍԳր. «գզաթ, մուշտակ» Մագ. որից մաշկեղէն ՍԳր. Վե-ցօր. մաշկեակ ՍԳր. մաշկահանդերձ Բուզ. լեշկամաշկ Եբր. ժա. 37. Եփր. եբր. 227. Բուզ. զ. 15. մաշկագործ Ճառընտ. մաշկա-միրգ «շագանակ» (վրայի կաշենման կճե-պի պատճառով այսպէս կոչուած) Խոր. աշխ. 608 (տե՛ս Նորայր, Հայկ. բառաք. 122)։


*Մասուր

s.

seed-pod of the rose.

• ՓՈԽ.-ինձ թւում է թէ մի կապ կայ քրդ. masur «ուռեցք», թրք. [arabic word] mayasəl «սրբանից արիւներթութիւն» (Հաճինի թրք. mayasər) և հյ. մասուր բառերի միջև։ Ի-մաստի զարգացման համար հմմտ. հյ. թութ «պտուղը» և թութք «արիւներթութիւն»։ Ժո-ղովրդական բժշկութեան մէջ մասուրը գոր-ծածւում է իբր դեղ արիւներթութեան. շատ տեղ էլ մասուրի համար կարծիք կայ թէ շատ ուտելով սրբանի քոր է յառաջ բերում. հմմտ. նաև ֆրանս. gratte-cul «մասուր», որ ստուգաբանօրէն նշանակում է «յետոյք քորող»։ -Թրք. բառի աղբիւրն է արաբ։ ❇ bavāsīr «թութք, արիւներթու-թիւն», որ դարձել է նախ թթր. [arabic word] babasir (Будaговъ 1, 272), վերջաձայնի փոփոխութեամբ թթր. և Ատրպտ. թրք. [arabic word] babasil, որ յետոյ հյ. մասուր բա-ռի ազդեցութեամբ դարձել է mayasər կամ maуnsəl։ Պէտք է նկատի ունենալ որ ժողո-վուրդը երբեմն կեղծ ստուգաբանութեամբ մի բանի անունից դեղ է հնարում. օր. լտ. as-trutium «օճառախոտ»ը փռշտալու դէմ դեղ դարձաւ. Իտալացիք սամիթի խաշուն աչքի հիւանդութեանց իբր դեղ են գործածում, ստուգաբանելով finocchio «սամիթ» բառը fino occhio «վասն աչաց» (Ernout-Meillet 77-8).


Մատակ, աց

adj.

dam, female.

• , ի-ա հլ. «անասունների էգը» ՍԳր. որից մատակախազ Երեմ. ե. 8. Եփր. պհ. Մանդ. մատակախազութիւն Փիլ. լին. մատակպան «ձիերի վերակացու» Պտմ. աղէքս. 16։


Մատեան, ենից

s.

book;
parchment, scroll, roll, register;
code, manuscript;
աստուածային, աստուածաշունչ —ք, the Holy Scriptures, — Bible;
—ենից դարան, library;
ի —ենի հարկանել, տալ, to write, to set down or couch in writing, to register, to record;
մատեան — գունգ, the immortal band (Persian cavalry).

• -Իրանեան փոխառութիւն է, բայց մայր ձևը աւանդուած չէ։-Հիւբշ. 192։

• , ի հլ. (կայ նաև -եանց) «մա-գաղաթ կամ թուղթ, գիրք, գրուածք, արձա-նագրութիւն, գրքի գլուխ» ՍԳր. (-րիրք բա-ռից տարբերութեան համար հմմտ. Բ. տիմ. դ. 13 Յորժամ գայցես, բերջիր և զգիրսն, մանաւանդ զմատեանսն. յն. մագաղաթ). որից մատեան կամ մատենից դարան «գրա-դարան» Բ. մակ. բ. 13. Եւս. քր. ի մատենի հարկանել կամ տալ «գրել» Եւս. քր. մատե-նագէտ. Եզեկ. իէ. 9. մատենագիր Եւս. քր Փարպ. Կոչ. մատենայած Առաթ. մատենա-պատում Կորիւն. մատենադարան Եւս. քր. հոգեմատեան Ագաթ. կրճատ ձևով ունինք մատնարկ «գրքերի դարան, մատենայարկ» (իբր ֆրանս. étagère, որից ռուս. əтажеp-кa) Արձ. 1201 և 1214 թթ. (Վիմ. տար. էջ 45 և 56)։ Նոր բառեր են մատենադարանա-պետ, մատենագիտութիւն, մատենազանկ, մատենագրական, մատենախօսական, մա-տենախօսութիւն ևն։


Մատուռն, տրան, տրունք, տրանց

s.

martyr's shrine;
chapel, oratory.

• ԳՒՌ.-Երև. Սլմ. մատուռ, Տփ. մատուր, Ալշ. Զթ. Մշ. Ննխ. Սեբ. մադուռ, Սվեդ. մm-դէօռ, Ղզ. մանդուռ.-Երև. և Տփ. նշանակում t «ռեռեցմանի մահարձան»։


Մատռուակ, աց

s.

cup-bearer;
butler.

• ՆՀԲ «մատուցօղ ըմպելեաց, իբր առուաց»։ Տէրվ. Նախալ. էջ 172 հնխ. madhu (իմա՛ médhu) «մեղր, մեղրա-ջուր» բառից, իբր մատու-ռա-կ։ (Իմաս-տի կողմից շատ յարմար է այս բա-ցատրութիւնը, որովհետև հնխ. médhu «մեղրաջուր»-ը գինի կամ արբուցիչ ըն-պելիք էր. հմմտ. սանս. mādhura «ո-գելից ըմպելիք», madya «գինի», mad-ra «ուրախութիւն», յն. μεϑύω «հառ-բիլ», μέϑυσις «հարբեցութիւն». μεϑίοϰω «հարբեցնել», զնդ. maδa-«ոգելից ըմպելիք», պհլ. և պրս. mar «գի-նի»։ Բայց ինչպէ՞ս պէտք է բացատրել ձևը, եթէ բառը լինէր բնիկ հայ. պիտի ունենայինք *մեդ-, իսկ եթէ իրանակա-նից լինէր փոխառեալ (ինչպէս ցոյց են տալիս ա ձայնաւորը և -ակ վերջավո-րութիւնը), պիտի ունենայինք հյ. մար-իրան. maδa-ձևի դէմ։-Աւելի փորձիչ է հնխ. mad-«խոնաւանալ, թաց լինել, mattus «հարբած», սնս. mádati «հար-ռիլ» ևն (Boisacq էջ 598, Pokorny 2, 230), բայց բառիս -ռուակ վերջաւորու-թեան պատճառաւ անյարմար)։ -Յա-կոբեան, Բիւզանդիոն л 743 եբր. միզ-րաք «աման, տաշտ, գաւաթ», արաբ.


Մարանաթայ

s.

Maran-atha, it signifies the Lord comes, or, the Lord is come;
(it was a form of threatening, cursing or anathematizing among the Jews).

• Հներից ուղիղ են մեկնում Մեկն. ա. կոր., Մանդ. սիր. 6 (մարան «տէր», աթայ «եկն», այսինքն Տէր եկն), Երզն, մտթ. 518 (Մարանաթայ, այսինքն Տէր գալոց է, զգոյշ կացէք)։ Նորերից նախ ՀՀԲ, Աւետիքեան՝ Մեկն. թղթ. Պօղոսի Ա. 1070 և ՆՀԲ։


Մարգ, ի, աց

cf. Մարգագետին.

• = Պհլ. *marg «թռչուն» բառից փոխա-ռեալ.. հմմտ. զնդ. ❇ mərəγa-, պհլ. murγ, murv, սանս. [other alphabet] mrgá-, պրս. [arabic word] murγ, բելուճ. տurg «թռչուն, հաւ». մեր ա ձայնաւորին համապատասխան են գալիս աֆղան. marγa, օսս. marγ, մազանդ. marγ «թռչուն» հոմանիշները (Horn § 975)։ Իրա-նեանից փոխառեալ է կարծւում նաև յն. μελεαγρίς անունով թռչունը (լտ. numida meleagris. ֆր. pintade), որ Յունաց մէջ ժոռոմոռական ստուգաբանութեամբ ստացել է այս ձևը (Boicasq 623)։-Աճ.


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

• = Պհլ. գւռ. *margar-ձևից. այս բառը թէև աւանդուած չէ գրականութեան մէջ, բայս նոյնն են հաստատում սրանից ածանցուած նորագիւտ սոգդ. mārkrāy, mārkarāk «կա-խարդ» (Gauthiot, Gram. sogd. էջ 77). mārkrāyt «գուշակք, վհուկք» (եզակին պի-տի լինի *mārkarē), որոնք գործածուած են Մանիքէական գրուածքների մէջ (Meillet BSL 1965)։ Բառիս հնագոյն ձևն է զնդ. *maϑra-kara-, որ կազմուած է զնդ. [arabic word] ︎ maϑra-«բառ. Ս. Գրքի խօսքերը» և ❇ kara-«գործող, կերտող» բառերից. հմմտ. նոյն բառից ածանցուած ուրիշ ձևեր. ինչ. զնդ. ❇ maϑran-«կանխասաց. կանխագուշակ, մարգարէ» (Գաթաների մէջ գործածուած է միայն Զրադաշտի համար), ❇ maθro-pərəsa-«Աւես-տայագէտ», mղϑrə-baešaza- [arabic word] ︎ կամ («սուրբ» ածականով) [arabic word] ︎ xe18 maϑrəm-spəntəm-baesaza-«բանիւ սրբով բժշկող». հմմտ. նաև սանս. [other alphabet] mántra-«ծիսական կամ մոգական բանա-ձև», որից [other alphabet] mantrayati «ծիսական կամ մոգական բանաձևեր արտասանել», [other alphabet] mantrakāra «երգահան, եր-գասաց», [other alphabet] mantravādin «կախարդ, մոգ, որ զանազան մոգական բա-նաձևերով հիւանդների վրայ աղօթում ու բժշկում է»։ Ըստ այսմ մեր մարգարէն էլ, որ զրադաշտական կրօնից փոխառեալ բառ է, նշանակում էր նախապէս այն արևելեան կարդացողները, որոնք Ս. Գրքերից զանա-զան աղօթքներ կարդալով հիւանդների վը-րայ, բժշկում էին նրանց, և կամ այդ գըր-ուածքներից գուշակութիւններ էին հանում. Քրիստոնէութեան հաստատութեամբ բառը նոր գաղափարների դրոշմն ստացաւ և նոր իմաստով սրբագործուեցաւ. այնպէս՝ ինչպէս պատարագ բառը հասարակ և աշխարհիկ «նուէր» նշանակութիւնից՝ անցաւ քրիստո-նէական քաւութեան պատարագի իմաստեն։ Արիական բառերին ցեղակից են յն. μάντις «մարգարէ», μαντεία «մարգարէութիւն, պատգամ», μαντοσύνη «մարգարէական գի-տութիւն», որոնք բոլորը միասին ծագում են հնխ. men-«մտածել» արմատից (Boisaq 609)։


Մարգարիտ, րտոյ, րտի, րտաց

s. bot. chem.

margaret, pearl;
daisy;
margarine;
շարք —րտաց, string of pearls;
pearl necklace;
ծածկեալ —րտօք, pied with daisies;
մի՛ արկանէք զ—ս առաջի խոզաց, don't cast pearls to swine;
cf. Ընդելուզանեմ.

• = Լտ. margarita բառից, որ փոխառեալ է ինքն էլ յն. μαργαρίτης հոմանիշից. (աս-ւում է նաև μάργαρον, μαργαρίς, μάργαρος) սրանց հետ նոյն են պրս. [arabic word] mar-vārīd, murvārīd, ասոր. [syriac word] mar-gānīϑā, գոթ. marikreitus ևն. բոլորի սկիզ-բը համարւում է սանս. [other alphabet] manǰarə «ծաղիկների փունջ, ծաղկի կոկոն, մարգա-րիտ» (Boisacq 610)։ Հայերէն բառը առ-հասարակ դնում են յունարէնից. բայց ո-ռովհետև նա աւանդուած է այնքան հին ժա-մանակից, երբ դեռ յունարէն փոխառութիւն-ներ չէին կարող լինել հայերէնում, ուստի աւելի յարմար եմ կարծում դնել հռովմէա-կան փոխառութիւն, քանի որ լտ. margari-ta, margaritum ձևերը դեռ Կիկերոնի և Տա-կիտոսի ժամանակից գործածական են։-Աճ.


Մարգաց

s.

the eleventh month of the ancient Armenian calendar, (June).

• Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 201 ստուգաբանում են մարգ բա-ռից. «Մարգացն, որ է ժամանակ ածե-լոյ զմարգս որ ի դաշտս և ի հովիտս իցեն, յայգեստանս և ի բուրաստանս»։ Տաթև. ձմ. ա. մեկնում է «Մարգաց՝ մարդ ծնեալ և Աստուած բովանդակեալ և զմեզ դալարացուցեալ և ծաղկեալ և սրբեալ, արար վայելօղս մարմնոյ և արեան իւրոյ»։ Brosset, JAs 1832. 530 մարս բառից, իսկ էջ 532 ասում է թէ թարգմանուած է վրաց դուբայի «վրացա-կան տոմարի 11ր։ ամիսը» բառից, որ


Մարդ, ոց

s.

man;
mortal;
the human race;
կին —, woman;
որդի —ոյ, the Son of Man;
— եւ աստուած, Man-God;
բարի —, worthy or honest man, man of worth;
գեղեցիկ —, handsome man;
բարեսիրտ —, man of feeling, generous-hearted man;
—ն անօրէնութեան, antichrist;
յարգէ —, man of straw;
a scare-crow;
— ի —ոյ, from one man to another;
ամենայն —, every man;
արժանի —ոյ, manly;
անարժան —ոյ, unmanly;
ի բաց մերկանալ զ—ն հին, to put off the old man;
— առ — կուտակիլ, to crowd or rush together, to press, to throng;
արար աստուած զ—ն ի պատկեր իւր, God made man after his image;
ի բարեբաստութիւն —ոյս, for the happiness of mankind;
cf. Այր, cf. Մարդիկ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mrtó-ձևից, որ յառաջանում է հնխ. mer-«մեռնիլ» արմա-տի ստորին mr-ձայնդարձից՝ -tó-մասնի-կով. պարզ արմատի ժառանգները տե՛ս մեռ-անիլ արմատի տակ. իսկ հնխ. mrtó-mórto-և սրանց մերձաւոր ձևերի ժառանգ-ներն են՝ սանս. [other alphabet] marta-«մահկանա-ցու, մարդ», [other alphabet] mártya-«մահկանա-ցու, մարդ», [other alphabet] mrtá-«մեռեալ», [other alphabet] mrti-«մահ», զանդ. [arabic word] mərəta-«մեռեալ», [arabic word] marəta «մահկա-նացու, մարդ», ❇ mašya-«մարդ», հպրս. martiya-«մարդ», պհլ. [other alphabet] mart «մարդ», սոգդ. mart, պրս. ❇ mard «մարդ», [arabic word] murd «մեռեալ», յն. μορτός (Հեսիւք.), βροτός «մահկանա-ցու, մարդ», լատ. mors, mortis «մահ», mortuus «մեռեալ», լիթ. mirtis «մահ» (Walae 4os, Boisaca la4 pakorny z əzé). Ըստ այսմ մարդ նշանակում է ռուն «մահ-կանացու». Հնդևրոպացիները մարդ էակը աւնուանում էին երկու ձևով. մարդ (մահ-կանացու)՝ իբր անմահների հակառակը, և երկրածին (հնխ. g'hmon-. հմմտ. լտ. homo «մարդ» և humus «հող»), իբրև երկնային-ների հակառակը։ Հայերէնի մէջ երկրորդը ջնջուած է, բայց առաջինը կայ և բնիկ է, որովհետև իրանեանից փոխառեալ լինելու դէպքում՝ պհլ. [other alphabet] ︎ mart ձևի դէմ պե-տի ունենայինք հլ. *մարտ։-Հիւբշ. 472։

• Հներից Ն. Շնորհալի (Թուղթ ընդհան-րական, տպ. Երուսաղէմ 1871, էջ 287, Վաղարշապատ 1865, էջ 398) մեկնում է «մարդն անուն, որ է մարթուն, այսին-քըն իմաստուն»։-Յայտնի է նաև հնե-րի մարդ և շրջմամբ՝ դրամ բառախաղը. «Դրամն օրինակ բնութեանս մեր. զի մարդ տառիւքն է անդրադարձութեամբ։ Անդրագարձելով մարդ՝ դրամ վերըն-դարձակի վերծանութեամբ». Մխ. դտ. Կամրջ. «Նարդն դրամ և դրամն մարդ». Տօնակ։--Նորերից առաջին անգամ Klaproth, Asia polygl. 103 համեմա-տեց պրս. mard. զնդ. mereti, սիրյ. պերմ. վօտյ. mort, murt, քրդ. mer. բենգալ. múrd, սանս. murti «անձ» բա-ռերի հետ։ ԳԴ պրս. mard ձևի հետ։ ՆՀԲ լիշում է պրս. mard, marduīt, սանս. martva. լտ. maritus «ամուսին»։ λանօթ ձևերի հետ են համեմատում Pe-term. 30, Windisch. I1, 23, Böttich ZDMG 1850, 359, Muller SWAW 38, 577, Եւրոպա 1849, 200, Bopp. Gram. comn. I. 400 ևն։ Lag. Urgesch. 21։ հյ. մարդիկ ձևը համեմատում է պրս. mardak «մարդուկ» բառի հետ։ Իբրև բնիկ հայ են մեկնում Հիւբշ. Arm. Stud էջ 41, Meillet MSL 9, 151։


Մարդակ, աց

s.

joists and beams of a house;
ceiling, roof.

• , ի-ա հլ. «գերան, հեծան» Փիլ. լին. 274 և լիւս. 133. Վարք և վկ. Ա. էօ 48 Ճառընտ. Տաղ. նոյնը սխալ գրուած ման-դակ, որ գտնում եմ Նորագիւտ երգ երգո-ցի մէջ՝ Բ. 16 (հրտր. ՀԱ 1924, էջ 304). «Գերանք տանց մերոց մայրք, դարաւանդք մեր նոճք». այստեղ դարաւանդք բառի տեղ՝ որ նշանակում է «առաստաղի գերաններ», մի ձեռ. ունի մանդակք։


Մարզ, ից

s.

confine or frontier of a state, march, border;
province, district;
— դնել, to reduce to a province.

• + Իրան. marz ձևից, որ աւանդուած է «սրբել, մաքրել, օծել» նշանակութեամբ. հայերէնի մէջ այս նշանակութիւնը պահած է մարձել, որ մարզել բառի կրկնակն է. (մանրամասն տե՛ս այս բառի տակ)։ Բայց իրանեանում այս արմատը պիտի ունենար նաև «մարզել, կռուի պատրաստել» նշանա-կութիւնը (ըմբիշների օրինակից առնելով, որոնք նախ իրենց մարմինը իւղով օծելով՝ կռուի էին պատրաստւում). հմմտ. յն. άλείxω «իւղով օծել, կռուի պատրաստել, քաջա-լերել, գրգռել, կռուի և ընդհանրապէս որ-ևէ բանի պատրաստութիւն տեսնել», թարգ-մանութեանց մէջ երբեմն մարզել դրւում է յն. «օծել» բառի դէմ (տե՛ս ՆՀԲ) և գրու-թեամբ էլ տեղ տեղ շփոթւում է մարձել բա-ռի հետ. այսպէս մարզիկ՝ Եղիշ. էջ 11 գըր-ուած մաբձիկ, մարզիչ Բ. մակ. դ. 14՝ գըր-ուած նպև մարձիչ։ Յատկապէս «օծել, շը-փել» նչանակութեամբ ունի Պիտ. էջ 507 «Ձիթոյն բնութիւն օծեալ մարզէ զըմբիշսն». (Նորայր, Հայկ. բառաք. էջ 61)։


Մարզպան, աց

s.

governor of a march, of a county or province, exarch.

• , ի-ա հլ. «կուսակալ» Փարպ. Եղիշ. Խոր. Յհ. կթ. որիշ մարզպանութիւն Եւս. քր. Փարպ. Եղիշ . աւանդուած է նաև մարզուան Վրդն. պտմ. մարզաւան Ուռպ. մίարծտան Արձ. ՆՂԹ=1050 թուից (Կոստան-եան, Վիմական տարեգիր, էջ 23), մարծուան Օրբել. 260 (Հրամայէր քննել գԲուպայն և զմարծուան, զԻւան դպէլն) ձևերով (Կղնկտ. հրտր. Էմ. էջ 39 ունի մարսպան, որի դէմ նանհազ. դնում է մարզպան), բայց ըստ Լ. Մելիքսեթբէկ (նամակ 1933 մայիս 12) յա-տուկ անուն է և ոչ թէ «մարզպան»։


Մարմառ

s. med.

s. med. St. Anthony's fire.

• «մրջմնոց հիւանդութիւնը, մի տեսակ վէրք». առանձին չէ գործածուած, ո-րից մարմառոտ «մրջմնոց հիւանդութիւնն ունեցող» Ղևտ. իբ. 22. Եփր. վկ. արևել. էջ 25. մարմառումն «կճելը, մարմնի վրայ եռք» Ոսկ. ճառք, էջ 123։


Մարմենի

s.

distaff.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mrmeno-ձևից? հմմտ. սանս. [other alphabet] marman-«ան-դամ, անդամների յօդաւորութիւնը, ամբողջ ռործարանները, մարմնի բաց մասերը՝ ո-րոնք աւելի են ենթակայ վիրաւորուելու, մարդուս տկար մասերը՝ որ պէտք է ծած-կել». բացի հայերէնից ու հնդկերէնից ուրիշ լեզուի մէջ չկայ այս բառը։ Pokorny, 2, 290 սրանց հետ է միացնում մի կողմից լիթ. melmú «ողնաշար», լեթթ. melmeni «ողնա-շարի ծայրի մասը» և միւս կողմից յն. μέλος «անդամ, յօդ», կիմր. cуm-mal «յօդաւորու-թիւն», կորն. mal, յգ. mel-l-ow, բրրտ. mell «յօդերը, ողնաշար» (Boisacq 625 առաջին շարքը բաժանում է երկրորդից)։ Բայց եթէ միացնենք լիթ. և լեթթ. ձևերը, հայերէնի ր ձայնը (փխ. ղ) անյարմար դուրս կգայ. ուս-տի կասկած է ծագում որ իրանեան փոխա-ռութիւն լինի. բայց իրանականում էլ նման ձև չկայ։-Հիւբշ. 473։


Մեհեկան, ի

s.

the seventh month of the ancient Armenian calendar, February.

• Նորագիւտ բառս գտաւ ու մեկնեց (ըստ Հին բառ.) Մէնէվիշեան ՀԱ 1911. 219, միանգամայն մատնանիշ անելով մեհևանդ և ապարանջանք բառերը։


Մեղմ, ոյ, ով

adj. adv.

soft, mild, gentle, agreeable, tranquil;
—, —ով, softly, mildly, gently, agreeably.

• , ո հլ. «հեզիկ, հանդարտ, կա-կուղ, կամացուկ» Գ. թագ. ժթ. 12, Ոսկ. մ. բ. 5.-որից մեղմով «կամացուկ, մեղմու-թեամբ» ՍԳր. Եզն. Ոսկ. Ագաթ. մեղմաւ իմն Ոսկ. ես. 367. մեղմանալ ՍԳր. մեղմա-կան Ոսկ. մ. ա. 1, գ. 13. մեղմագոյն Ոսկ. մեղմագնաց Սեբեր. մեղմածամ Վեղօռ. 192 (տպ. մեղմաժամ), մեղմախառն, Վեցօր. նոր բառեր են մեղմել, մեղմարար, մեղմաշունչ. մեղմաքայլ ևն։


Մերկ, ոյ, ոց, ի, աց

adj. fig. prep. adv.

naked, bare;
unadorned, plain, simple, evident;
impudent, brazen-faced;
without;
evidently, obviously, palpably;
— ընդ — մարտընչել, to wrestle naked.

• , ո հլ. (յետնաբար ի-ա հլ.) «բան չհագած, մերկ. 2. պարզ, յայտնի, ակներև. 3. լոկ, միայն» ՍԳր. Ոսկ. ես. Սեբեր. որից մերկանալ ՍԳր. Կոչ. Եզն. Ագաթ. մերկել ՍԳր. Եփր. թգ. մերկաբար Եւս. պտմ. մերկ-անդամ ՍԳր. Ոսկ. Եփր. դտ. և թգ. Եւս. քր. Վեցօր. մերկամարտ Եւագր. մերկատիտ Բուզ. մերկապարանոց Եբր. դ. 13. Ոսկ. եբր. սուռերամերև ՍԳր. դժուարամերկ Մխ. ա-ռակ. մերկառակ (նորագիւտ բառ) «մերկ և խայտառակ» Վկ. արև. 35։


Հոս, ք, սից

s.

flux, fluxion;
effluvia;
effusion.

• ԳՒՌ.-Տփ. հուսիլ «հոսիլ», հուսան «հռ. սանք», Խրբ. հօսիլ «երնել» (նոյն բառն ու-նին նաև Բլ. Բն. Պրտ.), Երև. ֆօսան «բուք», որից հոսանակապ «բքարգել»։ Հետաքրքրա-կան է մանաւանդ հոսելի Ախք. Արբ. Կր. «հեծանոց, եղան», որ ունի Խտջ. հուսէլի Սվեդ. հիսսիլա, Բլ. հօռսէլի, Մշ. հօրսըլի, Ղզ. հուրսըլի, Երև. ֆօրսըլի ձևերը, որոնք ցոյց են տալիս հորս-արմատը. սրանից ր-ի անկումով յառաջացել է հոս-իլ։


Հու

s.

purulent blood.

• «շարաւալից արիւն». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. բժշ. էջ 63. «Ապա թէ իւր էութիւնն աւիրի, նա հերձե զերակսն և ի յանդամ մին վաթի, հու և շարաւ ընծայի իւրմէն»։


Հուսկ

adj. adv.

last;
— յետին, վերջին, the last, the last of all, the hindmost;
— յետոյ, — ուրեմն, after all, at last, lastly, finally.

• «յետին, վերջին, ամէնից յետոյ». գործածւում է մանավանդ հուսկ յետին, հուսկ յետոյ, հուսկ վերջին դարձուածների մէջ՝ Ծն. լգ. 2. Ա. կոր. ժե. 8. Եւս օր. աւե-լի անկախ ձևով կայ հուսկ կրտսերն Եւս. քր. հուսկ յեզր մագաղաթին Փարպ. առհասարակ գործածւում է անհոլով. միայն Մագ. թղ. ունի ի հլ. (Ի հուսկիցս կարծեաց)։


Հպատակ, աց

s. adj.

subject;
vassal, serf;
dependent, inferior, subordinate, obedient, obsequious;
attentive, careful;
— լինել, to be attentive;
— կալ, to be obedient, to obey, cf. Հպատակեմ.

• , ի-ա հլ. «իշխանութեան ենթա-կայ, մեծաւորի տակ գտնուող, հնազանդ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ. և փիլիմ. որից հպատա-կել Ոսկ. մ. ա. 15. հպատակութիւն Ա. կոր. է. 35. Եզն. հպատականք Ոսկ. յհ. բ. 30. նոր բառեր են՝ օտարահպատակ, տաճկա-հպատակ, ռուսահպատակ, պարսկահատ-տակ, հպատակասէր ևն։


Հրաշ, ի, ից

s. adj. adv.

cf. Հրաշք;
wonder-struck, astonished;
— առ —, admirably, wonderfully;
wonders, prodigy;
—ք ջրաբաշխականք, hydraulic paradox.

• , ի հլ. (գործածուած սովորաբար անեզական) «սքանչելիք, գերբնական գործ» Անյ. բարձր. Պրպմ. Նար. «հրէշային, այ-լանդակ գործ» Խոսր. Վրք. հց. որից հրաշա-դէտ Զաք. գ. 8. հրաշազան Ոսկ. ես. հրա-շակերտ Յոբ. դ.. 12. ե. 9. լդ. 24. Եւս. օր. արմատական ձևը Ոսկեդարում չէ գործա-ծուած (այս իմաստով ասւում է նշան, ար-ուեստ, սքանչելիք, զօրութիւն). ունինք սա-կայն մի քանի ածանցներ. ընդհակառակը շատ սովորական է յետինների մօտ, ուր ու-նինք նաև բազմաթիւ ածանցներ. ինչ. հրա-շանկար Յհ. կթ. հրաշափառ Արիստ. աշխ. Կիւրղ. գնձ. հրաշանալ Խոսր. գեղեցկահրաշ Պիտ. գերահրաշ Մագ. Ճառընտ. (կասկածե-լի է Ագաթ.), եռահրաշ Սիսիան. երկնահրաշ Անան. եկեղ.։


Հրեշտակ, աց

s.

angel;
deputy;
messenger, envoy, ambassador, legate;
courier, express;
indication, sign, token;
—ք, the angels, heavenly spirits;
— հայրապետին հռովմայ, nuncio, the Pope's -;
— մարտի կամ հաշտութեան, herald;
պահապան —, tutelary or guardian-angel;
— տեառն, angelus;
բարի —ք, the good angels;
չար —ք, the evil spirits;
—դ իմ ! my angel ! my darling !
—ս առնել, առաքել, արձակել, յղել, to send a messenger or ambassador.

• , ի-ա հլ. «սուրհանդակ, թղթա-տար, պատգամաւոր. 2. առաքեալ, մարգա-րէ, նախակարապետ. 3. կանխայայտ նշան-4. երկնային հրեշտակ» ՍԳր. Ոսկ. ես. «ոգի, բարի դև» Պղատ. օրին. գրուած է նաև հրըշ-տակ Վեցօր. էջ 33, 94, 199 (երեք անգամ), հրիշտակ Եփր. ա. կոր. 59, 61. գաղ. 131. որից հրեշտակութիւն «պատգամաւորութիւն» ՍԳր. հրեշտակօրէն Կոչ. հրեշտակապետ Յուդ. 9. ա. Թես. դ. 15. (որ և գրուած հրեշ-տապետ Անկ. գիրք առաք. 310), հրեշտակա-գնաց Եւս. քր. զուգահրեշտակ Նիւս. երգ. և կազմ. համահրեշտակ Ճառընտ. ևն։


Հրէշ, հրէշից

s.

monster;
portent, prodigy, moon-calf.

• , ի հլ. (առանց սղման հոլովուած է հրէշից) «ցուցանք, այլանդակ՝ խառնակ կեն-դանի» Խոր. բ. 81 և աշխ. 616 գրուած հրաշ Կալիսթ. 170. որից հրեշերէ «հնդկական մի գազան» Խոր. աշխ. 615. նոր գրականում՝ հրէշային, հրէշաւոր, հրէշութիւն։


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. fravartīkan «Աւելեաց», պազ. fravardyān «Աւելեաց» (բայց այժմ փարսիների մօտ նշանակում է «իրենց տարւայ վերջին 10 όրերը, սրա մէջ հաշուելով նաև մեռելոց յի-շատակին նուիրուած mukhtād-ի տօնի օրը և իրենց ֆրավաշին»), պրս. farvardagān, farvardiyān «Աւելեացի հինգ օրերը՝ որ Պարսիկները տօնում են ի յիշատակ մեռե-լոց». ասւում է նաև fordagān, fordayan, pordgān, pordyān (ըստ. Vullers), fordigān. fordiyān, pordigān, pordiyān (Lagarde, Gesam. Abhd. 161), faryadīn. farvardīn «է անուն առաջնոյ ամսոյ արեգակնային ա-մի, որ և ըստ հռոմայեցոց ասի մարտ. 2. է անուն իննևտասաներորդի աւուր իւրառան-չիւր ամսոյ արեգակնային ամի. և է կանոն Պարսից, զի մինչ անուն աւուրն գայցէ հա-մեմատ անուան ամսոյն, զօրն զայն օրհ-նեալ և շնորհաւոր համարեալ առնեն տօն ցնծութեան», farvardiyān, farvardigān «5 աւուրք աւելեաց» (ԳԴ), Խուարէզմի բարբա-ռով ❇ rōcinā (<*hrotinaանդը), ասոր. Frordīγān (առ Hoffmann)։ Հ։ հրոտ <հրորտ<իրան. *frort

• Հներից Վանակ. տարեմտ. և Տաթև. հարց. 201 ստուգաբանում են «հրոտիցն ըստ դրութեանն է, զի հուր է ոտիցն, որ այրէ ի ներքուստ ի վեր ջերմութիւն արեգականն»։ Իսկ Տաթև. ձմ. ա. մեկ-նելով այս բառը՝ գրում է. «Հրոտից զխորհրդակցութիւն և զկատառումն ժա-մանաևաոն ասէ. մանաւանդ զգալուստ հոգւոյն և զերկրորդն ահագին փառօք ըստ Դանիէլի»։ (Բայց չի հասկացւում թէ ո՛ր բառից է ուզում հանել)։-Bros-set JAs. 1832, 530 և Dulaurier, Chron. arm. էջ 12 դնում են հուր բառիզ։ Ու-ղիղ մեկնեց նախ Lag. Gesam. Abhd. էջ 163՝ համեմատելով պրս. fordigān, յն. შουρδιγαν, բայց և եբր. [hebrew word] Փուրիմ (տօնը)։ Ուղիղ են նաև Պատ-կան. O назван. древн. aрм. мгсяцевъ, էջ 37 և Տէրվ. Նախալ. 94։ Ալիշան, Հին հաւ. 142 պրս. փրաւորտ, յն. Հերոյիդ, հնդ. Րուտրա, գերմ. Hrodr. ֆրանս. Ruth դիցանունների հետ։ Հիւնք. պրս. արուտ «անուն 25η աւուր արեգաևնա-յին ամսոյ Պարսից»։


*Հրուշակ

s.

helva, a sweet meat.

• «ալիւրով և շաքարով (կամ թէ ռուպով և կամ մեղրով) և իւղով պատրաս-տըւած ուտելիք. տճկ. հալվա». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. հնից աւանդուած չէ և կայ միայն նոր գաւառականներում։ Բառիս վկայութիւ-նը գտնում եմ այժմ Նաղաշ Յովնաթանի տաղերում, հրտր. Չօպանեան, Փարիզ 1910, էջ 92. «Ջենէք թազայ գառն ու շիշակ եփէք եղաձու և հարուշակ»։ (Հրատարակիչր սխալ-մամբ ուզում է ուղղել հարիսայ)։

• = Պհլ. [hebrew word] ︎ ︎ irošak հոմանիշից, որ թէև չէ աւանդուած, բայց ունինք պհլ. ❇ afrošak «հալվա» (WZKM 18, 281) որի հետ հմմտ. պրս. [arabic word] farusā, [arabic word] ︎︎ áfruša, [arabic word] āfrūsa «ալիւրով, կարա-ռով և մեղրով պատրաստուած մի տեսակ քաղցրեղէն. հալվա». որից փոխ առնուած է նաև քրդ. hewružk «ճմուռ, կարագով տաք հաց» (ըստ Justi, Dict. Kurde, էջ 447)։-Հիւբշ. 185.


Ձագ, ուց

s.

the young of any animal;
— թռչնոց, young of a bird, nestling, brood;
young sparrow;
— հաւու, chick, small chicken, pullet;
— կենդանեաց, young one, little one of animals, pup, whelp, cub;
cf. Կորիւն;
—ունք, the young or little ones, the progeny;
բբիւն —ուց, the chirping or twittering of nestlings;
—ու or —ի լեզու, cf. Ճնճղկի՞՞՞լեզու;
— մատն, little finger;
—ս հանել(հաւուց), to brood, to sit on eggs;
(անասնոց) to have young, to litter, to bring forth.

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hāg2h-«ձագ. յատկապէս թռչունի ձագ» ձևից, որի միւս ժառանգներն են սոգդ. zāk «տղայ, սե-րունդ», պրս. *zak (որ աւանդուած չէ, բայց նրանից են արաբ. [arabic word] zaq «ձադ», ասոր. [arabic word] zagā «հաւի ձագ», վրաց. ზაკი զաքի «ձագ, յատկապէս գոմէշի ձագ» ըստ Չուբինով 515), ալբան. zok, zogu, zogne tթռչունի ձագ» (Pokorny 1, 531)։

• ԳՒՌ.-Աւշ. Խրբ. Կր. Մշ. Ննխ. Սեբ. Սչ. ձ'ագ՝, Ախց. Երև. Ջղ. ձ'աք, Տփ. ձաք, Ասլ. ձ'աք, ձ'ա*, Ոզմ. ձ'mք, Պլ. Ռ. ցաք, Ղրբ. Մկ. Վն. δmք', Սլմ. ծmկ', Տիգ. ցmք, Հճ. ձ'օգ՝, Զթ. ծօգ'՝, ձ'ոգ՝, Սվեդ. ձ'իւգ'.-բար-բառներում հարստացած է նորանոր նշանա-կութիւններով. այսպէս են «գոմէշի նորածին ձագ. 2. վառեակ. 3. ճնճղուկ. 4. թռչուն. 5. անութի տակ դրուած կարկատան. 6. փէշով վերարկու. 7. պարեգօտի քղանցքի օժանդակ մասը. 8. թռչնաձև մի ոգի»։ Նոր բառեր են ձագուկ (Ակն. ձ'աքուգ), ձագամայր, ձագա-տուն, ձագևար, ձագխեղդ, ձագնօց, ձագլէթ, ձագկորի, ձագտապակ, ձագսիւն, ձագոտիլ, ձագփաթաթ։


Ձախ, ոյ, ու

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

• rAs. 1834, 369 ևն և Չուրինով համե-մատում են մրաց. մարցխենա «ձախ» բառի հետ։ (Հմմտ. վրաց. մարջվենի «աջ», ուր եթէ մար-մասնիկ է, արմա-տը կլինի -ցխ(ենա) «ձախ», որից և մարցխի «կորուստ, վնաս, անյաջողու-թիւն», ինչպէս հյ. ձախորդութիւն կամ ձախողութիւն՝ ձախ բառից)։ Հիւնք, թրք. սաղ «աջ» բառի հետ։ Karst, Յու-շարձան 415 մոնգոլ. dogo-lon, բու-րեատ. dogo-l, doku-l, թունգուզ. doko-lok, մանջու. doxolon «կաղ» բառերի հետ?-Մառ ИАН 1913, 425 վրաց. մար-ցխենա ևն ձևերի հետ՝ իբր յաբե-թական, որի մասին խօսում է նաև Ղա-փանցեան, Հաբեթ. լեզվ. էջ 22. Peters-son LUA 1916 էջ 8-9 (չեմ տեսած) հնխ. g'hwel-«ծռիլ, շեղիլ» արմատի տակ. հմմտ. ռուս. zуga «անհանդարտ մարդ», լեհ. zν-z լիթ. žvaτras «շիլ նա-յելը» ևն (տե՛ս Pokorny 1, 644)։


Ձանձախարիթ

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

• , բառս գործածուած է մէկ անգամ Ես. ա. 18. «Եթէ իցեն մեղք ձեր իբրև զձանձախարիթ, իբրև զձիւն սպիտակ արարից. և եթէ իցեն իբրև զորդան կարմիր, իբրև զասր սուրբ արարից». երկրորդ անգամ էլ ունի Մծբ. էջ 77. «Արիւն կարմրացաւ ի նոսա իբրև զձանձախարիթ»։ Առաջին վկա-յութիւնը Եփր. ղևտ. 222 դրուած է հետևեալ ձևով. «Թէ եղիցին մեղքն ձեր իբրև որդան կարմիր և եթէ եղիցին իբրև զձանձրախա-րիթ, իբրև զձիւն սպիտակ արարից» (այս-տեղ գրուած է ձանձրախարիթ, որ յիշում է նաև ԱԲ)։-Առաջին վկայութեան ակնարեու-թեամբ են հետևեալ հատուածները. «Եթե իցեն մեղքն իբրև զձանձախարիթ անլուանա-լի սևութեամբ՝ իբրև զձիւն սպիտակասցին, և եթէ իցեն արեամբ չափ որպէս զներկած 10-488 որդան ի գոյն կարմրութեան անելանելի՝ իբրև զասր սրբեսցին». Նար. խր. 491.-Գործք քո իցեն յառաջագոյն իբրև զձանձա-խարիթ, սրբեսցիս իբրև զասր սուրբ. Կոչ. 327.-Թէ իցեն մեղք մեր գարշելի իբրև զձանձախարիթ սևացեալ և իբրև զյորդան կարմիր արեամբ մածեալ, իբրև զձիւն և զասր սպիտակ առնիցէ. Տաթև. ձմ. կր։-Ս. Գրքի եբրայական բնագրի մէջ բառիս դէմ գտնում ենք [hebrew word] šānī, որ մեկնւում է «որդնաբեր կաղնու (quercus coccitera) տե-րևների վրայից հաւաքուած որդան կարմիր ներկը (coccus ilicis) և նրանով ներկուած կտոր». յոյն թարգմանութեան մէջ դրուած է φοινίϰεος «շառագոյն կարմիր», իսկ ա-ոաբն ունի «մուր կամ թանձրածուխ, ռմկ, իս, խուրում»։ Մեր հին մեկնիչները զանա-զան տեսակ են հասկացած այս բառը և զա-նազան իմաստներով գործածած.-այսպէս՝ Մագիստրոս հասկանում է «մութ սև ոռւն». հմմտ. Պղատ. տիմ. 143 «Կարմիրն ընդ սե-ւի և ընդ սպիտակի խառնեալ՝ (լինի) ծիրա-նի. և ձանձախարիթ՝ ընդ սոքօք խառնելով մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սե-աւ». յոյնն ունի «ἐρυϑρὸν δέ δὸ μέλανι λευϰῷ τε ϰραϑὲν ἁλουργὸν ὄρφνινον δὲ, ὅταντούτοις μεμιγμένοις ϰαυϑεῖσί τε μᾶλλονσυγϰραϑῇ μέλαν» (Platonis opera, Paris 1883, հտ. II, էջ 231, տող 40), ուր ձանձախարիթ բառի համապատասխանն է ὄρφνινος «մութ գոյն» (մանաւանդ սևի, կարմրի և սպիտակի խառնուրդով՝ ըստ Bailly, էջ 1408ա)։ -Ուրիշ հեղինակներից ունինք «շառա-գոյն կարմիր» Ածաբ. յայտն., «արմա-ւի գոյն» Վանակ. յոբ., «այծի մազ» Անան. յովն. (իմա՛ Անան. թրգ. էջ 9), «ծուի մածեալ յառաստաղս» Գէ. ես. Լծ. կոչ. Տօ-նակ.-իսկ Հին բռ. գրում է ձանձախ «սա-կաւակարմիր», ձանձախարիթ «վատ կար-միր, կարմրագոյն». արդի գրականում ըն-դունուած է «մուր, ծխի սևութիւնը, տճկ. խուռում»։ Երկրորդ վկայութեան մէջ (Մծբ.) ասորի բնագիրն ունի՝