Definitions containing the research ածու : 2303 results

Ունգ, ընգոյ, ընգոց

s.

chaff, straws, trifle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «մեղք, յանցանք»։ նորա-գիւտ անստոյգ բառ, որ մէկ անգամ ոռտ-նում եմ գործածուած Խսրվկ. 69. «Այլ և ոչ մահն ըստ բնութեան տնկեալ ասեմք ի մեղ Ատեռծչին, այլ պատուհաս ընդ յանցանացն, որ իրաւապէս դատէր զմարդն ի վերայ ըն-գից բնութեանս»։ Աւելի խաթարուած է Խսրվկ. 127. «Ազգի ազգի տնօրինականաց Փրկչին գործոց բազմաց ի ներքոյ եդեալ ընգէ փոխմանց զտէրունական մարմին»։


Ունկի, կւոյ

s.

ounce.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ούγϰία հոմանիշից, որ իր հերթին փոխառեալ է լտ. uncia բառից. այս էլ ծա-գում է *oincia «միութիւն» բառից (ածուած է նաև շատ ուրիշ լեզուների մէջ. ինչպէս՝ գոթ. unkja հբգ. unza, գերմ. Unze, իտալ. oncia ֆրանս։ once, ռուս. уицiя, վրաց. უნკი ուն-կի ևն. ասորերէնի մէջ դարձել է [syriac word] unqiā կամ շրջմամբ ❇ nuqiā։ Մեր մէջ բառը ստացել է երեք տարբեր ձև. յունա-կանից առաջացել է ունկի, միջնադարեան եւրոպականից ունծայ, ասորականից նուկի, որ իբրև զուտ ժողովրդական ձև մինչև այսօր էլ կենդանի է։-Հիւբշ. 369։


Ունջ, ընջոց, աց

s.

the inner side;
bottom;
earth;
root;
յ— բերդին, under the castle walls;
յ— լերին, at the foot of the mountain;
ընդ — տանել զոք, to drag a person along the ground;
ընդ — տանել զլերինս, to raze the mountains to the ground, to level with the earth;
բրել զ—ս այգւոյ, պատառել զ—ս որթոյ, to dig about the roots of vines.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«գանձ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Բուզ. էջ 208. Ի գեւղն ընջին արքունի, որում Արդ-եանսն կոչեն»։ (Նոյն գիւղը յիշուած է նաև Եղիշ. 60)։

«մուր, վառարանի մէջ մածուած ձուխը» Ոսկիփ. Մաղաք. աբ. 50. ուրիշ վը-կայութիւն չկայ։


Ուս, ոց

s.

shoulder;
back;
— շինուածոց, wing of a building;
ելանել ի յ— երիվարի, to ride, to mount, on horse-back;
զուսովք արկանել, to put on one's back;
— դնել, to become stiff-necked, obstinate;
բարձր ուսովք չափ ի վեր, taller by a head and shoulders;
cf. Ընդոստ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Մեզանից չի կարող փոխառեալ լի-նել թրք. ❇ us «ողջամտութիւն, խելք. զգօնութիւն» (որից uslu «խելօք, լուրջ, խո-հեմ», uslanmaq «խելօքանալ»), որովհետև բառը տարածուած է բոլոր Ալթայական լե-ռուների մէջ՝ այլևայլ առումներով. այսպէս՝ չաղաթ. ❇ us «ուսում, միտք», [arabic word] es «միտք», [arabic word] eslik «իմաստուն, խոհեմ», ❇ [arabic word] is «իմացականութիւն, հոտ, հոտառութիւն» ևն ևն (տե՛ս vámbery, Etym. Wört. էջ 62)։


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ուլունքի նման մի խեցեմորթ, որ գետափներումն է գտնւում». ունի միայն ՀՀԲ. աւանդուած է միջին հայերէնում օրոճ ձևով (տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. porcelai-ne բառի տակ). գտնում ենք նաև գաւառա-կաններում. ինչ. երուճ Ասլ., օրոճիկ Բլ. Մկ. Մշ. Նբ., օրօճ Խտջ. Ջղ. Սլմ. (հմմտ. Նորայր. Բանաս. 1901, 127). յետին հեղինակներից գիտէ բառս Սալաձ. տող 62 (Բանաս. 1901, 92)։ Որոճ նշանակում է նաև «մի տեսակ բոյս, genista, genêt (տե՛ս Արթինեան, Ա-ծաշնչի տունկերը, էջ 27-33), genista al-bida W var. armeniaca Stach» (Տիրա-ցուեան, Contributo § 224)։ Այս նշանա-կութիւնը յառաջացած է նմանութեամբ բոյ-սի որոճիկի նման ծաղիկների, «որոնք գրե-թէ լերկ անտերև ծղօտներու վերև անկոթ փունջեր կը կազմեն»։ Բառս բոյսի նշանա-կութեամբ գործածում է Բժշ. «զայն որոճն՝ որ ի Մսրայ կուգայ» ըստ ՀԲուս. § 3258, որ և յիշում է թէ բառը այս երկրորդ նշանակու-թեամբ պահում են մինչև այժմ Ջուղայեցիք (կասկածելի1) և Պոնտացիք։ Բոյսի իմաս-տով ունի Վրդ. անեց. 18. «Առ բարդութիւն որայի և հասկին. ի ցնծաբեր որոճդ և ի յիշումն կենաց հացին»։ (Ըստ Արթինեան՝ անդ՝ որոն բոյսը գործածւում էր արաբպ-կան բժշկութեան մէջ, այժմ էլ հանում են նրանից spartéine կոչուած դեղը, որ սրտի կանոնաւորիչ է)։


Հարիւր, ոց

adj. s.

hundred;
cent;
տասն առ —, ten per cent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

վերածուել է թուականի, ինչպէս են ռան. snes «քսան» և ol «ութսուն» թուականները, որոնք նախապէս նշա-նակում էին «ճիւղ, ցուպ». ըստ այսմ հյ. հարիւր բառի համար հմմտ. ւն. πέράς «վերջ», սանս. párvan «եղէգի և այլ տունկերի վարակ, յօդ», párvatā «լեռ»։ (Յիշում է Pokorny 2, 32 և ան-հաւանական է գտնում)։ Patrubány ՀԱ 1908, 153 հնխ. sero «հոսիլ» արմա-տից, իբրև «առատ»։ Մառ ИАН 1911, 145 սվան. ašir «հարիւր» բառի հետ, ուր š համարում է դարձած ր։ Tuttle REA 1927, էջ 324 չուվաշ. pr «մէկ» +jyz «հարիւր» ձևի հետ է համեմա-տում (նոյն է թրք.) bir yüz «մի հար-իւր»։


Հաւան

s. adj.

consent, persuasion;
*cf. Սանդ;
consenting, persuaded, convinced;
— գտանիլ ընդ, to consent, to assent;
ի — ածել, cf. Հաւանեցուցանեմ;
ի — գալ, cf. Հաւանիմ;
— հաճութեամբ, willingly, with pleasure;
—ք եւ հաւասարք, agreeing together, unanimous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Շմ. հավանիլ, Երև. հավանէլ, Ալշ. Մշ. Սչ. հավնել, Ննխ. հավնէլ, Ախց. Ասլ. Խրբ. Կր. Պլ. Ռ. Սեբ. Տփ. հավնիլ, Զթ. հավ-նըլ, Հմշ. հավնուշ, Ագլ. հվա՛նիլ «հաւանիլ», հօ՛վան «հաւան», Սվեդ. Տիգ. հmվնիլ, Հճ, հէվնել, Ալշ. Գոր. Ղրբ. հավան կէնալ, Սլմ. Վն. խավնել, Մկ. Ոզմ. խավնիլ, Մրղ. խավ-նէլ, Ջղ. խօվանել. -այս բոլորը նշանակում են «գեղեցիկ՝ վայելուչ գտնել, դուրը գալ». արևմտեան գրականը զանազանելով երկու ձևերը՝ գործածում է հաւանիլ «համաձայնիլ» և հաւնիլ «դուրը գալ»։


Խազ, ից

adj.

s. mus. note;
line, letter;
notch of an arrow;
նուագել զխազս, to solfa;
նուագումն խազից, solfeggio;
immoderately addicted to;
immature, unripe.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«քար». առանձին չէ գործածուած, րայց սրանից է բարդուած դայլախազ (այ, լուր գայլաքար). տե՛ս առանձին։

. արմատ առանձին անցրոծածա-կան, որ «մոլեալ, մոլեգին ցանկացող» նշա-նակութեամբ գտնւում է հետևեալ բառերի մէջ. իգախազութիւն «իգամոլութիւն» Փիլ. ի-մաստ. գինեխազութիւն «գինեմոլութիւն կամ արբեցութիւն» Փիլ. մատակախազ «ճակա-բան» Եռեմ. ե. 8. այս վերջին բառը ուղեւոմ մեկնել Մխ. երեմ. առանձին գործածում է խազք բառը և հասկանում է «վազք, խանծք, որ է սովոր». (Չիք մատակախազք եղեն. ո՛չ մի ոք, այլ ամենեքին ի կին ընկերի իւրոյ խազք, կամ վազք կամ խանծք, որ է սո-վորք)։ -Տարբեր կազմութիւն ունի դատա-իազ, որ ամբողջապէս իրանեան փոխառու-թիւն է. տե՛ս նոյն բառը։


Խածի, ծւոյ

s.

gizzard.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀԲուս. կասկածում է որ հացի բառի խանգարուած ձևը լինի. սակայն որով-հետև ըստ Նորայր ՀԱ 1923, 157 հացի և խածի միասին գործածուած են կողռ կողքի («Յաղագս ծառոց» անունով գրուածքի մէջ), ուստի չեն կարող նոյն բառը լինել։


Խահուէ

cf. Սուրճ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] qahva «սուրճ», որից փո-խառեալ են նաև թրք. kahve, լտ. cafaeum, յն. ϰαφέῖον, ϰαգενες, գերմ. Kaffee (Kluge 235), Հոլլ. koffie, անգլ. coffee, իտալ. caffe, ֆրանս. café, ռուս. кoфe, լեհ. kawa (Ber-neker 468) ևն, մինչև անգամ չին. Խ սγի ká-fei'։ Բոյսի գիտական անունն է coffea arabica։ Կան գիտուններ, որոնք պնդում են թէ բառս Ափրիկեան Caffa երկ-րի անունից է, ուր, ինչպէս և առհասարակ հասարակածային Ափրիկէի մէջ՝ սրճենին աճում է վայրի վիճակում և անտառներ է կազմում։ Այստեղից Եթովպիոյ վրայով ան-ցել է Արաբիա, որտեղից էլ տարածուել է ամէն կողմ (Տաշեան ՀԱ 1925, էջ 177)։


Խաղ, ու, ուց, ի, ից, ոյ, ով

s. adv. mus.

play, game;
recreation, pastime, amusement, sport;
fun, joke, raillery, pleasantery, mockery;
mummery, foolery;
games;
scene, stage, theatre;
*song, air;
սէր խաղուց, gambling, gaming;
խաղք Ողոմպիայ, Olympic games;
խաղք ըմբշամարտից, wrestling;
գնդակ խաղ, the game of tennis;
խաղ կճեայ գնդակաց, game of marbles;
խաղ նարտի, backgammon;
խաղ աղիւսակի, draughts;
խաղ սատրնջոյ, chess;
խաղ աչկապուկի, blind man's buff;
խաղ թղթոյ, card-playing;
cf. Թուղթ;
խաղ բախտի, game of chance;
խաղ բառից, a pun, play upon words;
չլինել կամակ ի խաղ, to be in no mood for sport, not to be in a sporting mood;
ի խաղ հատանիլ, զակատիլ ի խաղս, to abandon oneself to amusements;
ի խաղ մտանե, to join a game;
to sit down to play;
լինել յաջողակ ի խաղի, to have a good game;
to hare a good-hand (cards), to be a lucky player;
լինել դժբաղդ ի խաղի, to have ill luck at play;
կորուսանել ի խաղի, to play or to gamble away;
վատնել զամենայն ի խաղի, to gamble away one's fortune, to lose ones' fortune by gambling;
դադարել ի խաղի, to leave off playing;
խաղ համարել, to take as a joke;
չեն ինչ խաղոյ, it is not to be trifled with, it is no joke;
— խաղ առնել զոք, ընդ խաղ արկանել, to ridicule, to deride, to mock, to make sport or mockery of, to laugh at a person;
ընդ խաղ առնել, to rally, to joke with, to jest with;
to turn to ridicule;
ընդ խաղ, ընդ խաղս, for fun, in jest, for a joke, jestingly;
ո՛րչափ խաղացի ընդ նոսա, how many tricks I played on them ! թո՛յլ տուր անդ զխաղդ, թո՛ղ զխաղդ, joking apart, in good earnest;
խաղ կանչել, to sing a song. a note.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ու, ի հլ.) «երախայի, լարախաղացի, ծաղրածուի ևն խաղ, ծաղր, կատակ» ՍԳր. Ոսկ. մտթ. և յհ. ա. 1 Եփո. ռ. տիմ. Մծբ. Կոչ. «թատրոն» Առ որս. «երաժշտական մի ձայնանիշ» ԱԲ. որից խաղ առնել «ծաղրել» ՍԳր. Կոչ. խա-ղալ «խաղ խաղալ, ծաղրել, ծիծաղի առար-կայ դարձնել, ուրախութիւնից խայտալ, ցըն-ծալ, շարժիլ, երթալ, վազել, արշաւել» ՍԳր. Վեցօր. Եզն. Ագաթ. Սեբեր. խաղալիկ «պա-րող» ՍԳր. «մանկական խաղալիք. խաղալու բան» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 25. Եզն. «ափը թե-ւին միացնող յօդը՝ դաստակի սկիզբը» Տա-թև. հարց. 241. խաղալիք «մարմնի յօդերը, խաղերը» ՍԳր. (այս նշանակութեան համար հմմտ. թրք. oynamaq «խաղալ» և oynaq «յօդակապ»). «խաղ» Պղատ. օրին. խաղա-րար «պարող, կաքաւող, խաղաղող» Շապհ. 40. խաղագլոր Ոսկ. փիլիպ. խաղակատակ Բուզ. խաղաց «երթալը, վազելը» Եւս. քր. Եզն. Վեցօր. «վազուն» Վեցօր. ել. 17. Սեբեր. խաղացուցանել ՍԳր. խաղացական Եզն. ա-րագախաղաց Վեցօր. երագախաղաց Մծբ. ծանրախաղաց Վեցօր. չխաղոյք Ոսկ. եբր. բազմախաղ Ոսկ. ննջ. զօրախաղաց Պտմ. առէքս. թատերախաղք Ոսկիփ. լարախաղա-ցութիւն Սահմ. խաղիչ «կողմնացոյցի սլա-քը» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 458. նոր բա-ռեր են խաղագնդակ, խաղաթուղթ, թղթա-խաղ, խաղամոլ, խաղասրահ, խաղատոմս, խաղարկութիւն, նարտախաղ ևն։


Խաղ, ից

s.

shore, side of a river;
meadow;
marsh, moor;
gulf, roadstead;
division, pigeon-hole.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ու, ի հլ.) «երախայի, լարախաղացի, ծաղրածուի ևն խաղ, ծաղր, կատակ» ՍԳր. Ոսկ. մտթ. և յհ. ա. 1 Եփո. ռ. տիմ. Մծբ. Կոչ. «թատրոն» Առ որս. «երաժշտական մի ձայնանիշ» ԱԲ. որից խաղ առնել «ծաղրել» ՍԳր. Կոչ. խա-ղալ «խաղ խաղալ, ծաղրել, ծիծաղի առար-կայ դարձնել, ուրախութիւնից խայտալ, ցըն-ծալ, շարժիլ, երթալ, վազել, արշաւել» ՍԳր. Վեցօր. Եզն. Ագաթ. Սեբեր. խաղալիկ «պա-րող» ՍԳր. «մանկական խաղալիք. խաղալու բան» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 25. Եզն. «ափը թե-ւին միացնող յօդը՝ դաստակի սկիզբը» Տա-թև. հարց. 241. խաղալիք «մարմնի յօդերը, խաղերը» ՍԳր. (այս նշանակութեան համար հմմտ. թրք. oynamaq «խաղալ» և oynaq «յօդակապ»). «խաղ» Պղատ. օրին. խաղա-րար «պարող, կաքաւող, խաղաղող» Շապհ. 40. խաղագլոր Ոսկ. փիլիպ. խաղակատակ Բուզ. խաղաց «երթալը, վազելը» Եւս. քր. Եզն. Վեցօր. «վազուն» Վեցօր. ել. 17. Սեբեր. խաղացուցանել ՍԳր. խաղացական Եզն. ա-րագախաղաց Վեցօր. երագախաղաց Մծբ. ծանրախաղաց Վեցօր. չխաղոյք Ոսկ. եբր. բազմախաղ Ոսկ. ննջ. զօրախաղաց Պտմ. առէքս. թատերախաղք Ոսկիփ. լարախաղա-ցութիւն Սահմ. խաղիչ «կողմնացոյցի սլա-քը» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 458. նոր բա-ռեր են խաղագնդակ, խաղաթուղթ, թղթա-խաղ, խաղամոլ, խաղասրահ, խաղատոմս, խաղարկութիւն, նարտախաղ ևն։


Խաղախ

s.

boat, barge;
*raw hide, skin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կաշի, մորթ». արմատ՝ որ ա-ռանձին գործածուած չէ, բայց սրանից են խաղախորդ «կաշեգործ» Գծ. թ. 43, ժ. 6, 32 Առ որս. թ, խաղախորդարան «կաշեգործա-բան» (նոր գրականի մէջ)։


Խաղաւարտ, ից

s.

abscess, apostume;
swelling;
wen;
wart;
pimple, pustule, tubercle;
եռալ, ի վեր եռալ —ից, to suppurate, to form an abscess, or tumour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «պալար, ուռեցք» Ել. թ. 9. 10. Եղիշ. հրց. 54. Փիլ. Յհ. կթ. 198. «քաղցկեղ» Գաղիան. գրուած է նաև խա-ղուարտ, որից խաղուարտեցուցանել «ու-ռեցքներ յառաջ բերել» Սարգ. յկ. ը. (էջ 146)։ Այս միևնոյն բառն է՝ որ գործածուած է Յայսմ. մայ. 3 խաւարտիլ ձևով և «մորթը այրուելով փապարիլ, բշտիլ» նշանակու-թեամբ. «Արկին զնա ի յեռացեալ ջրով կաթ-սայ... և նա առեալ երկու ափովն ջուր և արկ ի ձեռսն դատաւորին, և առժամայն խաւարտեցան և քերթեցան ձեռք դատաւռ-րին»։


Խամ

adj. s.

inexpert, unskilled, unpractised, ignorant;
new wine, must.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անփորձ, անվարժ» Ոսկ. եբր. փի-լիպ. 396 և մ. գ. էջ 54, բ. տիմ. էջ 193, Ուխտ. բ. 106. «կեղծ, շինծու (ակունք)» Կոստ. երզն. 82. Վրդն. Տօնակ, որից խա-մանալ Ոսկ. փիլ. 436. խամութիւն «անվար-մութիւն» Ոսկ. փիլիպ. Պիտ. Երզն. քեր. ի խամուց «յանգէտս, չգիտենալով» Կիւրղ. ծն. (որովհետև խօսքը գինու համար է, ուստի և ՆՀԲ մեկնում է «դեռ չհասած, դեռ չեփուած». իսկ Թոռնեան, Հատընտիր 1891, էջ 316 և Տաշեան, Ուսումն դաս. հայերէնի 614 ռնում են վերի ձևով. ունինք նաև պրս. ❇ xam «մի տեսակ գինի», բայց մեր բառի մակբա-յաձև գործածութիւնը ցոյց է տալիս՝ որ սրա հետ կապ չունի)։


Խամծերք

s.

chin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կզակ, ծնօտ». գործածուած է հետևեալ տեղերում. «Ջախջախեցաւ խամ-ձերք նորա» (մէկ ձ. ջախջախեաց զխամ-ծերքն. երկու ձ. կոտորեաց զկզակն. այլ խմբ. զատամունք) Վրդ. առ. 56. «Կիցս ե-հան զօրութեամբ և եհար զնա ի խամծերքն և ջախջախեաց». (այլ ձ. զխամծեկ նորա-այլ խմբ. զխամծէք կզակ). Վրդ. առ. 118. «0՛ծ զխամծէքն և զփողքն ձիոյն». Վստկ, 205. նոյնը խամծեծք ձևով ունի Վարք Ս. Գէորգայ, էջ 50. «Բացեալ զբերան նորա և եդեալ ուր ստինս նորա և զխամծեծքսն պըն-դեցին ուժգին մամլովքն»։ Յայտնի չէ թէ այս չորս ձևերից որն է ուղիղը. բայց յգ. հյց. զխամծեծքսն և եզակի ջախջախեցաւ ձևերից երևում է որ վերջաձայն ք յոգնակիի նշան չէ, այլ արմատական։


Խայտ, ի, ից

adj.

spotted, checquered, dappled, speckled, variegated.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. շէնքի վերաբերեալ անստոյգ նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Գանձարանում. վկայութիւնը տե՛ս խալարակայք բառի տակ։


Խան, ից

s.

dish, platter, tray;
basket, hamper;
crumbs;
raspings;
filings, chips;
*inn, hostelry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. xan «քարվանսարա», պրս. [arabic word] xān «տուն, իջևան, կայարան». Արևեւռում շատ տարածուած մի բառ է։ Horn § 465 հանում է khan-«փորել» արմատից։-Հիւբշ. 158։


Խանաթ

s.

trace, footstep;
ի — անկանել, to trace, to follow a track.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. նշանակութեամբ անյայտ բառ. մէկ անգամ գործածուած է Ոսկ. մ. բ. 28. «Չգնայր ուրեք հետի, զի մի՛ ի խանաթ ան-կեալ՝ զհետ երթայցեն. այլ ի նաւ մտանէ». Յոյն բնագրի մէջ կայ միայն «զի մի՛ հետե-ւեսցին», որով հայ թարգմանչի յաւելուածը անհասկանալի է մնում։ ՆՀԲ մեկնում է «հետք, ճանապարհ ցամաքի, կամ փոյթ, խայրէթ, ջանք», ԱԲ «ճամբայ կամ միատեղ երթալը». ՋԲ չունի։


Խաշար

adj. s.

cf. Խոշոր;
young tree, shoot, sucker;
stake, pile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. նշանակութեամբ անստոյգ բառ. մէկ անգամ գործածում է Բուզ. Գ. 8 «Եւ ետ հրաման թագաւորն զօրավարին հանեւ ևա-շար յաշխարհէն բազում և բերել զվայրենի կաղին մայրեաց և տնկել»։ ՆՀԲ մեկնում է «խարձ, յն. χαρας, տունկ ի պէտս ցանգոյ կամ պատնշի, ցից ևն», ՋԲ «տնկելի շառա-ւիղ ծառոյ կամ ցից», ԱԲ «խարձ, թուփ՝ ցանգ շինելու ցից». ՀԲուս. § 998 «թուի թէ խարձի կամ ցախի տեսակ է»։ Այս բոլորը ի նկատի ունին անշուշտ Արդ. Խտջ. խաշար որ նշանակում է «բարակ ձող՝ որ մագլցող բոյսերի կողքին են տնկում, որպէս զի վրան փաթաթուին ու բարձրանան». սրա հետ էլ նոյն են վրաց. ხამარი խաշարի «նեցուկ, ցից», լազ. խաշարի «կաշի քաշելու գաւա-զան» (Արրտ. 1911, 420)։ Այսպէսով վերի հատուածի միտքն այն է լինում, որ թագա-ւորը հրամայել է «ծառերի ձողեր կտրել և բերել տնկել»։-Բայց հատուածը այնպէս է կազմուած (հանել խաշար յաշխարհէն և բե-րել զվայրենի կաղին), որ յայտնի երևում է թէ խօսքը ո՛չ թէ ձողերի մասին է, այլ «մարդկանց բազմութեան, հասարակ գիւղա-ցի մշակների»։ Այսպէս է հասկանում նաև Մառ, ЗВО 20, 116 և մեկնում է «խումբ, ամբոխ»։-Տես և խոշոր։


Խառն, ից

adj. adv. s.

mixed, compound;
confused, in disorder;
complicated, indistinct;
impure, obscene, lewd;
confusedly, indistinctly;
together, conjointly;
mixture, conjunction;
coition, copulation, coupling, pairing, rut, rutting;
ի խառնս լինել, to be in rut, on heat, in pairing time;
ի —ս գալ, to pair, to couple, to leap, to mount, to cover;
ածել ի —ս, to yoke, to match, to pair, to couple, to join together.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «խառնուած, բաղադրեալ, ոչ պարզ» Դան. բ. 43. Յհ. ժթ. 39. Եզն. Ագաթ «հասարակ, սովորական, պարզ» Ոսկ. յհ. ա. 1I. 12. «խառնակ, պիղծ» Հռ. ժգ. 13. «միասին, իրար հետ» ՍԳր. Եւս. քր. «զու-դաւորութիւն» (անեզական գործածութեամբ) Կոչ. Ոսկ. կող. և մտթ. Սեբեր. Կիւրղ. ծն, Ագաթ. Եզն. (իմաստի զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] xilāt «խառնուիլ. 2. ա-նասունների զուգաւորուիլը» Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 469). որից խառնել «իրարու խառնել, բաղադրել. 2. գինի լցնել. 3. միաց-նել. 4. իրար կցել. 5. մխել, վարել, առաջ ոշել. 6. սիրով միանալ. 7. բանակներն ի-րար ընդհարուիլ» ՍԳր. Ոսկ. Բուզ. Եզն. Ա-գաթ. խառնելիք «թակոյկ» Ել. իդ. 6. Առակ. թ. 3. «հրաբուխի բերան» Արիստ. աշխ. Նանն. «ղեկի չուանը» Գծ. իէ. 40. խառնա-բանջար Եւս. պտմ. խառնագնաց Եզեկ. ժը. 1Ո. Ոսկ. Բուզ. խառնախուժ Եւագր. խառ-նակ ՍԳր. խառնակել ՍԳր. խառնակեաց Եւագր. խառնաղանջ ՍԳր. Վեցօր. Ոսկ. Կո-րիւն. խառնիճ «ամբոխ» Մխ. այրիվ. 41. խառնամառն Կոչ. խառնարան Առակ. թ. 2, խառնուած. Եզն. Վեցօր. գիրկընդխառն Եւս քր. ընդխառնել Գ. թագ. ի. 29. երկախառնել Կորիսն. ոգեխառնել Ա. եզր. դ. 21. դիւցա-խառն Ագաթ. գիշերախառն ՍԳր. ևն (-խառն ձևով բարդութեանց ամբողջ ցանկը տե՛ս Հ1 1924. 350-59). նոր բառեր են խառնակիչ, խառնակչութիւն, խառնակեցութիւն, խառնա-շփոթ, խառնաշփոթութիւն ևն։-Արմատիս երկրորդ ձևն է (իբրև նրա ձայնդարձը՝ խուռն ն հլ. (սեռ. խռան) «ամբոխ, խառչ բազմութիւն» Դ. թագ. է. 17. Եւս. քր. «շա-տութիւն» Բ. մակ. բ. 25. «խիտ» Ագաթ. «խռնեալ ամբոխով» Մրկ. զ. 33. որից խրո-նել ՍԳր. Ոսկ. խուռնընթաց Ոսկ. յհ. ա. 1. խառնիխուռն Իմ. ժդ. 25. Եզն. Սեբեր. Եւս. քր. բազմախուռն Ագաթ. Կորիւն. թանձրա-խուռն, Ագաթ. Բուզ. միախուռն Երեմ. ա. 15. ի. 10. ի խուռն ի խուռն Ոսկ. մ. բ. 6 ևն։


Խար

s.

grass, hay, forage;
food for cattle, pasture;
— or խառ, thorn;
—ի պտուղ, hips, haws.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հալ բառ՝ հնխ. qer-, qor-, qr-«այրել» արմատից, որի միւս ժառանգներն են-վեդ. kūdayati «խանձել»=սանս. kun-dayati «այրել» (<աճած qf-d ձևից), յն. ϰέραμος «բրուտի կաւ, թրծած աման, կըղ-մինտր, աղիւս», ϰεραμεύς «բրուտ» (աճած -m աճականով, իբր հնխ. qerəmos), լտ. cremo «այրել», carbo (<*car-dhō) «ա-ծուխ», հբգ. herd, անգսք. heord, անգլ. hea-rth, հսաքս. herth, հոլլ. haard «վառարան, օջախ», գոթ. haúri «ածուխ», հիսլ. hyrr «կրակ», հսլ. kuriti, ռուս. курить «ծխել», ուկր. kurevo «կրակը հրահրել», նսլով. ku-čiti «տարաղնել», հսլ. krada «օջախ», լեհ. trzon «օջախ», լիթ. kurti «տաքացնեւ» kurénti «շարունակ տաքացնել», kársz-las «տաք». kaīsztis «տաքութիւն», kur-styti «հրահրել», լեթթ. karsts «կիզիչ տաք», karset «կրակ վառել, տաքացնել», kurstit «տաքացնել» ևն (Walde 129, 199, Boisacq 394, 436, Berneker 651, Trautmann 145, Kluge 215, Pokorny 1, 418, Ernout-Meillet 220)։ Հայերէնի մէջ հնխ. qor-տալիս է խոր-ով, qr-> խար-, իսկ qer-ձևը պա-հուած չէ.-խարշել բառի շ աճականի հա-մար հմմտ. մի կողմից հյ. լպիր-շ, և միւս կողմից լիթ. kársztas «տաք»։-Աճ.


Խարագուլ

s.

zool, species of locust, attacus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [arabic word] xargəlā, xargālā, նոր ասոր. [hebrew word] xargūl, եբր. [hebrew word] xargōl, արաբ. [arabic word] harǰal «մորեխ», [arabic word] harjalat «մորեխների խումբ», սումեր. irgilum «մի տեսակ մորեխ» (Aut-ran, Sumér et ind. 156). արաբերէնից է փոխառեալ պրս. ❇ xarial «մի տեսաև անթև մորեխ», որ ըստ այսմ պէտք է ուղղեւ ❇ harjal։ Ասորի բառը գործածուած է ճիշտ Ղևտ. ժա. 22 հատուածի մէջ, ուստի և Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ տա-ռադարձութեամբ անցել է հայերէնի։ Բուն արմատն է սեմ. xgl, աճած xrgl «ցատկտել, քառարշաւ վազել (ձիու, մորեխի)»։-Հիւբշ. 304։


Խարբ, ից

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Վրաց. ხარბი խարբի «ագահ, ան-կուշտ», որից გახარბება գախարբեբա «ա-գահութեան վարժուիլ», დახარბება դա-խարբեբա «մէկին ագահ դարձնել»։ Հալե-րէն բառը փոխառեալ է վրացերէնից և ո՛չ հակառակը, որովհետև ուշ ժամանակ միայն գործածուած անսովոր մի բառ է։-Աճ.


Խարբալ, ի

s. mech.

sieve, cribble, bolter;
bolting-mill.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մաղ». առանձին չէ գործա ծուած. բայց սրանից են խարբալել «մաղել», փխբ. «տակնուվրայ անել, վտանգել, փոր-ձել» Ղկ. իբ. 31. Եզն. 181. Բրս. մրկ. Մադ. Երզն. մտթ. «մի սուտ գլորել» Վրք. հց. Ա. 698. խարբալիլ «վնասուիլ, կարկամիլ, ան-դամալոյծ դառնալ» Մին. համր. 86. «սա-տանայից փորձուիլ» Վրք. հց. Բ. 443. խար-րալումն «փորձութիւն» Վրք. հց. խա.-ր վերածուելով լ-ի՝ խալբալել «շփոթել, միտ-քը տակնուվրայ անել» Ադամ. էջ 315, խալ-բալիլ «շփոթուիլ» Ադամ. 31. խալբալում այնել «շփոթեցնել, խանգարել» Սմբ. դատ. 124. երկու ձևով է խարբալեալ (այլ ձ. խալ-բալեալ) Ադամ. 59։

Վարդան Յունանեան, Ձեռբածութիւն 1671, էջ 313 խարբալ մեկնում է «ոլո-րապտոյտ ճանապարհ», որից խարբալել «մոլորեցնել»։-Schrōder, Thesaur. 47 թրք. և պրս. ձևերը դնելով՝ ենթադրում է որ հին պարթևական բառ լինի։ ՆՀԲ թրք. պրս. արաբ. ձևերի հետ նաև լտ. cribellum «մաղ»։ Lag. Arm. Stud. § 976 դնում է նաև արամ. և թալմ. ձևե-րը, որոնցից անբաժան է համարում լտ. cribrum «մաղ»։ Նոյնը նաև Müller WZKM 7, 381, որ ասորի բառը լ-cribellum ձևից փոխառութիւն է կար-ծում։ Հիւնք. չաղաթայ. ղարպալ։ [arabic word] xarfaq, որ մեկնւում է «սպիտակ մա-նանեխ» (տե՛ս Կամուս, անդ՝ էջ 892)։-Հիւբշ. էջ 268։


Ղենջակ, աց

s.

apron;
jack-towel or roller-towel;
towel, napkin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. λέντιον «ղենջակ» բառն է, որ նոյնպէս գործածուած է Յհ. ժգ. 5, 6՝ հայե-րէնի համապատասխան հատուածներում։ Ցոյն բառը փոխառեալ է լտ. linteum «վու-շէ կտոր, կտաւ» բառից, որ ծագում է linum «վուշ» բառից։ Հայերէնը շատ հին փոխա-ռութիւն է, որին ապացոյց են ջ ձայնը յն. τ ձայնի դէմ (փխ. տ) և -ակ մասնիկը։ Այս պատճառով կարելի է կարծել՝՝ որ հայ ձևը ուղղակի հռովմայեցիներից փոխառեալ լի-նի։ Յոյնից են փոխառեալ հսլ. lentiji, lenu-dija, ռուս. лента, գւռ. ленда, ликда, ուկր. tenta, բուլգ. լեհ. lenta «ժապաւէն», սլաւա-կանից էլ ֆինն. lentta և լեթթ. lente «ժա-պաւէն» (Berneker 701)։ Հմմտ. նաև ղեն-տի։


Ճախր

s.

flight, soaring;
turn, tumble;
wheeling about;
caper, somerset;
— առնուլ, to take wing or flight, to fly away, to fly up, to soar on high, cf. Շրջագայիմ;
to caper, to cut capers, to turn a somerset, to turn heels over head;
cf. Ձի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհլ. *čarx (գործածուած է միայն čark ձևով) բառից շրջմամբ. սրա հետ հմմտ սանս. [other alphabet] čahra-«անիւ, շրջանակ, ձիթահանք, թռչունի ճախր, պտոյտ», զնդ. [arabic word] čaxra-«անիւ», պրս. [arabic word] carx «շրջանակաձև շարժում, աղօրիքի ճախա-րակ, սայլի անիւ, հորի ճախարակ, անուաձև յեսանաքար, մանելու ճախարակ, կարժառ, ռրևիցէ դարձող բան, երկինք, ժամանակ ևն», բելուճ. čark «անիւ, մեքենայ, երկա-նաքար», աֆղան. čarx «անիւ, շրջանակ, պտոյտ», օսս. čarx «անիւ, լուսնի շրջանա-կը» (Horn § 437)։ Այս արմատին է պատ-կանում նաև հյ. ճախարակ, որ փոխառեալ է պհլ. *čarxak «ճախարակ» հոմանիշից. հմմտ. պրս. [arabic word] čarxa «ճախարակ, ջրհորի ճա-խարակ, գործի ինչ նետ ձգելոյ, փոթորիկ, մրրիկ»։ Իրանեան բառը ծագում է հնխ. quel-«դառնալ, պտտուիլ» արմատից, ոռ տալիս է հյ. յեղ-և հոլով (մանրամասն տե՛ս այս բառերը), այնպէս որ հոլով և ճախա-րակ միևնոյն բառերն են, առաջինը բնիկ, երկրորդը իրանեան փոխառութիւն (տե՛ս Pokorny 1, 515, Berneker 549, Boisacq 531)։-Նոյն իրանական բառը փոխառեալ է նաև ուրիշ շատ լեզուների մէջ. այսպէս՝ վրաց. ჭახრაკი ճախրակի «պտուտակ», ჩარხი չարխի «մեքենայ», աֆղան. čarxa «մանելու ճախարակ», քրդ. čarx «շրջան, անիւ, ջաղացք», թրք. [arabic word] čahra «մա-նելու ճախարակ», արևել. թրք. [arabic word] čarx կամ [arabic word] čax «ջուրի կամ մանելու ճա-խարակ.. [arabic word] čiγarik «բամբակը կու-տերից մաքրելու երկանիւ մեքենայ», [arabic word] čəqər կամ [arabic word] čəqrəq «կարժառ. ջրի ճախարակ». չաղաթ. [arabic word] cark «ճա-խարակ» (սխալ է Vambery, Etym. Wör-terb. էջ 122, որ թրք. čəqrəq «ճախարակ» բառր հանում է թրք. čaγər «բղաւել, կան-չել» արմատից)։ Թուրքերէնի միջոցով փո-խառեալ են՝ սերբ. čekrkli «ճախարակ», čigra «շռնչան», լեհ. cyga, հունգ. csiga, ռում. čikričniu, carklîu «անուաւոր». որաւ-գար. čjark, նյն. τζιϰρίϰα։-Հիւբշ. 186։


Ճակ

s. adj.

mare;
humid, damp, moist.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

=Նոյն են վրաց. ჭაკი, ճակի, սվան. ճագ «էգ ձի», կամ նաև ածականաբար վրաց. և մինգ. ჭაკი ცხენი ճակի ցխենի, ինգ. ճակ-ցխեն «էգ ձի». գործածութեան կրկին ձևերը նոյն են հայերէնի հետ. բայց աւելի լաւ է վրաց. მოჭაკე մոճակե «հեշ-տասէր, իգամոլ» (Չուբ. 2 884), որ մեր ճա-կաճան բառի համապատասխանն է։ Բայց այս նմանութիւնները այնպէս են, որ թոյլ չեն տալիս ենթադրել մի կամ միւս կողմից փոխառութիւն, այլ երրորդ մի ընդհանուր աղբիւր, որ թերևս խալդերէնն է։-Աճ.

«կտոր, փերթ, շառաշիղ». առանձին չէ գործածուած. գտնւում է միայն աղուճակ (ի-ա հլ.) «աղի մեծ կտոր» բառի մէջ՝ Ոսկ. ես. անստոյգ բառ է. որովհետև աղուճակ կարելի է բաժանել նաև աղգուճակ։


Ճակատ, ուց

s.

forehead;
— շինուածոց, face, front, frontispiece, elevation;
— գրոց, frontispiece, title-page;
եռանկիւնի —, fronton, pediment;
— զօրու, բանակի, army drawn up in order of battle, troops in battle-array;
rank, file, order;
— առ —, face to face, vis-à-vis, front to front;
— լայն ցցուեալ, ճաղատ, խորշոմեալ, սպառնալից, large, protruding, bold, wrinkled, threatening -;
զ— հարկանել, to strike oneʼs -;
յորինել, յարդարել կազմել, վառել զ—ն, to draw up in line of battle, to put in battle array, to offer battle, to face;
— տալ, ի — մը տանել, —ս դնել, to attack the enemy in front, to fight, to combat;
ելանել ի —, to engage in conflict, to attack, to assault;
անկանել ի —ու, to be left dead on the spot;
ի — եհան ընդդէմ նոցա, he opposed them with;
յառաջնում անդ —ու, in the first action or combat;
— նորա նսեմանայ, his countenance becomes gloomy.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ու հլ. (ըստ ՆՀԲ նաև ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ճակատ (մար-դու կամ անասունի)» ՍԳր. ճակատը համա-րելով յառաջամասը՝ փխբ. «շենքի՝ դրան ճակատը, յառաջամասը, գրքի առաջին երե-սը» Եւս. քր. «բանակի յառաջամասը, ուր զօրքերը դէմ դէմի կանգնում են. բանակ, պատերազմ» ՍԳր. Եւս. քր. որից ճակաm առ ճակատ «դէմ առ դէմ» Ա. թագ. ժէ. 21. Իւս. օր. ճակատիլ «կռուի շարուիլ» ՍԳր. ճակատել «կռուի շարել» Ոսկ. մ. բ. 21. նա-կատեցուցանել Բ. թագ. ժ. 9, ա. մակ. զ. 33. ճակատագիր Եզն. ճակատամարտ ՍԳր. Ոսկ. ես. ճակատամուղ Բուզ. ճակատայար-դար Սեբեր. Ոսկ. մ. ա. 8. ճակատատեղ Վեցօր. ճակատատեղի Եփր. թգ. լայնաճա-կատ Աղթարք. կռուաճակատ Պտմ. աղէքս. (չունի ՆՀԲ). նոր բառեր են՝ ճակատագրա-կան, ճակատազարդ, ճակատանոց, ճակատ-ոսկր ևն։ Այստեղ է պատկանում նաև հա-կատիլ «մի բան ձեռքից փախչելով ուժգնա-պէս զարնուիլ». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Վրք. և վկ. բ. 445. «Եւ ի տանջելն զինւորացն զարդարն, զմիմեանց կառափունս հարկանէին և ճա-կատեալ մի ի գաւազանացն՝ եհաս յերեսս թագաւորին և ի բաց խլեաց զբիբ ական նորա»։

= Պհլ. čakāt ձևից, որ գործածուած է «գագաթ» իմաստով. հմմտ. նաև պրս. [arabic word] cakād «հասարակօրէն գագաթն. և ևս գը-լուխ՝ որ ի գագաթանէ մինչև ի ճակատն մաշտեալ իցէ. իսկ յատկապէս գլուխ լերին կամ գագաթն լերին». բուն նշանակութիւնը պահում է սոգդ. čakat «ճակատ», որ ան-շուշտ կար նաև հիւս. պհլ. բարբառում։-Հիւբշ. 186։


*Ճաղ

cf. Դագաղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Վրաց. ჭალი ճալի «ցից, սայլի կողքի ճաղերը», ჭალებიანი ճալեբիանի «ճաղե-րաւոր սայլ՝ ածուխ տանելու համար», ուտ. ճալ «ցանկապատ, շրջափակ, վանդակա-պատ», ճալփեսուն «ցանկապատ քաշել». Հայերէնը փռխառեալ դնելու պատճառն այն է, որ վրացի ձևն է რჭალი րճալի, ჭრჭალი ճրճալի, իսկ ჭალი ճալի սրանց կրճատն է։-Աճ.


Ճաղագ

s.

thicket, bushy place, wood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անտառ կամ մացառուտ». մէկ անգամ գործածուած է Սիւն. քեր. 210= Եր-զըն. քեր. հոմանիշների մի շարքի մէջ, «Դրախտ, անտառ, մորի, ճաղագ, արտ, մարգ»։-Բառ. երեմ. էջ 195 մեկնում է «ան-տառ կամ մարգ», ՆՀԲ և ՋԲ «անտառ կամ մացառ ճիւղովք լի», ԱԲ «անտառ»։ Գրուած է նաև ճագաղ, ճեղագ՝ ըստ Բառ. երեմ. էջ 194, 197. սրանցից առաջինը Բառ. երեմ. մեկնում է «եղեգուտ կամ ճաղագ», որով բռ-լորովին նոյնանում է ՓԲ-ի տուած ձևը ճարգաղ «եղեգնուտ, շամբ»։


Ճաճանչաւուխտ

adj. s.

gay with many colours, with gold and silver embroidery;
embroidery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, որ և ճաճանչանաւուխտ, ճաճանաւուխտ «գոյնզգոյն՝ խատուտիկ՝ փայլ ի փայլ բանուած կտոր կամ շոր». գործածուած է միայն հետևեալ երկու տե-ղերը. «Հանդերձ քո բեհեզ և զառնաւուխտ և ճաճանչաւուխտ (կամ ճաճանչանաւուխտ) Եզեկ. ժզ. 13 (նոյնը այլ թրգմ. Եփր. աւետ. ՅՈ6. Եւ զզարդս քո սնդուս գառնաւուխտ և ճաճանաւուխտ. ՍԳրքի յոյն թարգմանու-թիւնն ունի τα περιβόλαιά σον βύσσινα ϰαὶ τρί-γαπτα ϰαὶ ποιxίλα, ուր համապատասխան բառը՝ ποιϰίλα, նշ. «խայտաբղէտ, զանազան գոյներով»).-«Կոյս մի որ ունէր արկանելիս ճաճանաւուխտ» (այլ ձ. արկանելի ճանճա-ւուխս). Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 143։


Ճամբար, աց

s.

camp, encampment.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մանեակ». մէկ անզամ ունի Սեբ. գլ. ժը, էջ 65. «Զարդարէ ի չքնաղս, ի գտակ և ի պատմուճանս բեհեզեայս յոսկ-ւոյ օծեալ, մեծացուցանէ ահագին պատուօք ի ճամբար ականակապ և ի գումարտակ»։ (Հացունի, Պատմ. տարազի 109 դնում է վարսակալ», որ ուղիղ է ըստ ծագման)։ Նոյն բառն է անշուշտ, որ Զքր. սարկ. Բ. 68 հին ձեռագրերից հանելով գործածում է. «ի գիշերի գաղտ եղեալ փախեաւ հեծեալ ի ջո-րի և ճամբար իւր եդեալ յաւանդ»։


Ճամբրուկ

s.

game-bag of horse-hair.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մազէ պարկ, մախաղ». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. փետր. 24. «Եւ առեալ եդին ի մազեայ մախաղն իւրեանց... և առ-եալ յինքն զճամբրուկ նոցա»։ Նոր գրակա-նի մէջ սկսաւ գործածուիլ «ճամբորդական պայուսակ» նշանակութեամբ։


Ճանբակ

s.

calamba, agallochum.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ խնկաբեր բոյս է յն. ἀοπάλαϑος, որ է genista acanthoclada L» մէկ անգամ գործածուած է Սիր. իդ. 20. ուրիշ վկայութիւն չկայ։

= Պհլ. čambak բառից, որի հետ նոյն է պազենդ. čamba. ծագում են սանս. čam-paka-. [other alphabet] «michelia champaka L» (կծու հոտով՝ դեղին ծաղիկներով մի ծառ է. Böhtlingk 2, 950) բառից, որից նաև մա-լայ. čampāka, ֆրանս. champac, sampac բոյսը բառի հետ բնիկ հնդկական է և մշակ-ւում է Արևելեան Հնդկաստանի պարտէզնե-րում՝ իր կծու և հոտաւէտ ծաղիկների հա-մար։ Հնդկաստանից անցել է բառը մալա-յերէնի և ամբողջ Հնդկական Արշիպեղագո-սում տարածուել է։-Հիւբշ. էջ 182։


Ճանդի

s. bot. sandal-wood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ կցում է ճանդան փայտի հետ, բայց կասկածում է որ լինի «ազգ սըն-գուրի, որպէս յն. σάνδος լտ. sandyx»։ ՀԲուս. § 1849 կցում է գւռ. ճանդուկ «վայրի ստեպղին» և նրան էլ նոյն նը-շանակութիւնն է տալիս։ (Ազգ. Հանդ. է. 300 ունի ճանդուկ Լ. «bromus seca-linus բոյսը»)։


Ճանճ, ից

s.

fly;
եղանակ, ծիրտ, սատակիչ —ից, — time;
— blow;
— bane;
զ— փիղ գործել, to exaggerate, to make mountains of mole-hills.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է կովկասեաններից. հմմտ. մինգր. ճանջի, ճանդի, լազ. ჯაჯი ջաջի կամ მφაჯი մջաջի, მჭაჯი մճաջի, տաբ. համճու. բոլորն էլ «ճանճ» նշանակութեամբ։ Բառս կայ նաև վրաց. წერი ծերի ձևով, ուր ր համապատասխանում է նախորդների ջ, նջ ձայներին. հմմտ. վրաց. ცვარი ցվա-րի=մինգր. ცუნჯი ցունջի «ցօղ», վրաց. վირი ձիրի=մինգր. ვინჯი ջինջի «արմատ». վրաց. ჭმარი քմարի=լազ. ჭომოჯი tո-մոջի, մինգր. ჭომონჯი քոմոնջի «ամու-սին» ևն։ Կովկասեան ձևերի այս բազմազա-նութիւնը և ընդհանուր տարածումո չի թոյլ տալիս ընդունիլ թէ կովկասեաններն են փո-խառեալ հայերէնից։


Ճաշ, ոյ, ոց

s.

dinner, noon-day meal;
repast, entertainment, feast;
—ոյ ժամ, the three canonical hours, Third, Sixth and Ninth;
cf. Ճաշաժամ;
սպասք, սեղան, զանգակ —ոյ, dinner-service, dinner-table, dinner-bell;
— անպաճոյճ;
frugal meal or table;
— գործել, to get dinner ready;
— առնել, to give a dinner;
— մեծ գործել, to give a grand dinner-party;
պատրաստ է —ն, dinner is on the table;
—ք զ—ս մղեն եւ ընթրիք զընթրեօք անցանեն, dinners follow dinners and suppers follow hard on suppers;
cf. Ժամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Սլմ. Վն. Տփ. ճաշ, Ղրբ. Շմ. ճmշ, Սեբ. ջաշ, Խրբ. ջmշ, Ագլ. ճօշ. սրանցից մի քանիսը նշանակում են «ապուր, փիլաւ կամ մի ու-հիշ տեսակ կերակուր, խաւիծ, հերիսայ». այսպիսի գործածութիւն ունին Ալշ. Ղրբ. Շմ. Մշ. Լ. Վն. Եւդ. Սեբ. Սլմ. Խն։-Իբր կոօ-նական բառ՝ ամէն տեղ կայ ճաշու «կէս օրուայ ժամերգութիւն»։ Նոր բառեր են ճա-շաժամ, ճաշաման, ճաշաքամի, ճաշկիթ. հաշթող, ճաշոց, ճաշք, ճաշքուն։ Ղրբ. կայ նաև չէշտաքուն՝ որ ուղղակի պրս. čašt «ճա-շու ժամ» բառից է կազմուած։


Ճաշակ, աց

s.

taste, flavour, savour;
foretaste, prelibation, proof, gustation;
drinking-vessel, cup, mug, glass, tumbler;
measure of gallons;
դուզնաքեայ —, weak or slight effort;
առնուլ զ—, to try, to taste, to relish;
առնուլ զ— քաջասրտութեան նորա, to prove his courage;
—աւ զծով չափել, to empty the sea with a tea-spoon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭამაკი ճաշակի «գաւաթ, թաս» գործածուած է Երեմ. ծբ. 19, որի դէմ հայ թարգմանութիւնն էլ դնում է ճաշակ ձևը. վրացի բառը կարող է լինել անկախ փոխառութիւն իրանեանից և կամ թարգ-մանութեան ժամանակ հայերէնից տառա-դարձուած։


Ճապաղ

adj. s.

spread, dispersed, scattered;
diffusion, extension, dilatation.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «ծաւալուած, տարածուած, փռուած» Շիր. Վրդն. ծն. որից ճապաղել «սփռել, ծաւալել» Խոր. Ոսկ. կուս. «պարա-պիլ, զբաղուիլ» Խոր. Երզն. մտթ. ճաղապիլ «ցրուիլ» (նիւթապէս) Երզն. լս. Մեսր. եր. (մտքով) Երզն. մտթ. Վրդն. ծն. (յետնաբար ղումն Լմբ. իմ. Մաքս. ճապաղիք արեան «արիւնհեղութիւն, կոտորած» (գրուած նաև ճաղպախիք, ճաղպախի, ճաղճախիք) Ագաթ Ոսկ. մ. բ. 8. Զենոբ. Յհ. կթ. ասւում է նաև ճապաղ արեան Ոսկիփ. Ասող. գիսաճապաղ «հերարձակ» Երզն. քեր. ճապաղական «ցըր-ուած (զօրք)» Սեբ. 108. անճապաղ Դիոն. թղթ. կայ նաև Ճապաղ(ա)ջուր տեղական յատուկ անունը։ Ճաղճախիք ձևից է կազ-մուած նոճիաճաղճախ «նոճիաշատ (ան-տառ)» Նար. խչ. 394։ Արդի գրականում ճապաղ նշանակում է «տարտամ, անորոշ, ցրուած (ոճ)»։

ԳՒՌ (dialectal) Ջղ. ճապաղել «իրար խառնուիլ», Երև. ճափա՛ղէլ «գետին փռուիլ», Մկ. ճm-պmղիլ «ցեխի մէջ թաթախուիլ», Վն. ճապ-ղել «թանաքը տարածուիլ», Ալշ. Մշ. ճաբ-ղել «փռուիլ, տարածուիլ», Խտջ. ջաբաղ «ո-ղորկ, հարթ», ջաբղէլ «հարթել, յղկել, ողոր-կել», Զթ. ջաբղիլ «աչքերը լայն լայն բա-նալ», Պլ. ջաղուբ, Ակն. ջ'ախուբ «յոգնած, ոսկորները ջարդուած, թուլացած», Ղրբ. ճպա՛ղէլ «սիրտը թուլանալ, ուշքը գնալ, նուաղիլ, թառամիլ», Սեբ. ջաբղիլ «թուլա-նալ, բաժանուիլ» ևն։-Իսկ Սեբ. ջուղբէլ «առանց բաւարարելու ճամբայ դնել» ծա-գում է արաբ. [arabic word] ǰavab>ռմկ. ջու-ղաբ «պատասխան» բառից. հմմտ. Դվ. պա-տասխանել «ճամբայ դնել, դուրս անել»։

«ճամբայ, ճանապարհ». նորա-գիւտ բառ, որ գործածուած է միայն հե-տևեալ տեղերը. «Եւ թեպէտ զհաց յոռի և չարահաւ կերիցէ մարդ... ընդ նոյն ճապաղ երթայ ի մարդ անդը և տայ զոյժ զօրու-թեան». Մծբ. (Հռովմ 1756, էջ 322. բնա-գիրն ունի «ընդ նոյն ճանապարհ» և կոկոր-դի անցքի համար է ասում). «Ճանապարհ իմն և ճապաղ եղև անկարգութեան». Ոսկ. եփես. էջ 733. «Դարձան ջուրքն... ընդ ճա-նապարհ (և) ճապաղ գնացից իւրեանց». Եփր. յես. էջ 307։


Ճապուկ

adj. adv.

creeping, crawling, cringing;
windig, tortuous, sinuous;
flexible, supple;
ընդ —, hurriedly, hastily, in haste;
ընդ — անցանել, to insinuate, to worm oneself in, to enter cautiously but hastily, to creep or steal in swiftly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ճեպով, շուտ, արագ». մէկ ան-գամ գործածուած է Եղիշ. գ. էջ 57. «Ընդ ճապուկ՝ անդր անցանէ ի վերայ գնդին Պար-սից»։ Նոյնը պիտի լինի նաև Նար. տաղ. էջ 423՝ «Այն ճորտն ճոխ էր և ճապուկ» (իմա «շոյտ, աշխոյժ»)։ Նոր գրականում կայ ճա-պուկ «դիւրաթեք, ճկուն», որի հնագոյն գոր-ծածութիւնն էլ գտնում եմ Յայսմ. օգոստ. 2. «Եւ ի ճօճել ճապուկ նիզակացն»։ Այս նը-շանակութիւնը իբր միջին օղակ՝ վերինի հետ է միացնում նաև ճապուկ «ծռմռկող, գալար-ւող, մանիճ մանիճ եկող» Նար. կթ. էջ 117 (որդերի համար է ասուած. և այսպէ՛ս է մեկնում Լծ. նար.), որից ճապկիլ «ծռուիլ, թեքուիլ» Անան. գիտ. 5 (լուսնի մահիկի հա-մար ասուած), «յօրանջելով երկննալ, ձըգ-ուիլ» ԱԲ. սաստկականը ճապկտիլ «ստէպ յօրանջելով ձգձգուիլ» Վստկ. 212. Ախտարք (բուն նշ. «ծռմռուիլ»), որ և ռմկ. ճպլկտիլ Վրդն. առակ. 78 (Ասի ի բան առակաւոր, Թէ խեցգետինն ի հետ օձին ճպլկտեցաւ Նայ կտրեցաւ. այլ ձ. ձգտեցաւ)։-Բառ. երեմ. էջ 196 ունի ճապուկ և մեկնում է «նազլու կամ մանիչ ճախարակեայ» (անշուշտ մա-նիճը մանիչ կարդալով)։


Ճապուռ, պռոյ

s.

claw, talon;
lobster's or crab's claws.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Այս արմատից են ճապռել կամ ճեպռել Ղզ. Ղրբ. «ճանկել, ճանկռտել», ճպռել Երև. «պոկել, փրցնել, ճանկելով քա-ղել», Դվ. «ծաղկի թերթերը պոկոտել», ճապռել Ալշ. Բլ. Ղզ. «պոկել, փրցնել, փե-տել», ճպռոտել Շմ. Ղրբ. «ճանկռտել», ճեպռել «թեպրել» Բառ. երեմ. էջ 118 և վեր-ջապէս ճպլել Ղրբ. «պլոկելով հանել, սկրր-դել»։ Այս բայի հին գործածութիւնը ունի Եփր. մտ. Դ. էջ 174 (մի ձեռ. միայն) ճոպ-րել ձևով (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 273)։


Ճատրակ, ի

cf. Ճատրկուց.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [other alphabet] čatrang հոմանիշից (կամ թերևս սրա երկրորդական *čatrak ձե-ւից. հմմտ. վրացին). սրանից են նաև պրս. [arabic word] ︎ šatrang կամ [arabic word] ։ satrang, արաբ. [arabic word] ︎︎ salranj կամ [arabic word] ︎ Sil-ranj, թրք. satranj, santranj, zatranj, քրդ. setrenǰ, satrənǰ, վրաց. ჭადრაკი ճադրա-կի, ჭანდრაკი ճանդրակի, յն. ζαντρίϰιον-բոլորի մայրն է սանս. [other alphabet] caturan-ga (կազմուած čatur «չորս» և añga «մաս, անդամ» բառերից. բուն նշ. «քառանդամ. չորեքմասնեայ»), որ նիւթի հետ Հնռևաս-տանից տարածուել է զանազան երկիրներ։ Արաբ ձևից ուշ ժամանակի փոխառութիւն է սատրինջ, սատրիճ, որ տե՛ս առանձին։ Այս խաղի հնարումը Ֆիրդուսին տալիս է Հնդիկ-ներին։ Հնդկաց թագաւորը մեռնելով՝ երկու որդիների (Գաւ և Թալհենդ) միջև գահաևա-լական կռիւ սկսուեց. կրտսերը՝ Թալհենդ մեռաւ պատերազմի մէջ. մայրը անիծեց Գաւին, իբրև եղբայրասպանի։ Գաւո հաւա-քեց Հնդկաց իմաստուններին, որոնք հնա-րեցին ճատրակը, իբրև պատկեր պատերազ-մի և ցոյց տուին մօրը՝ թէ որդին չմեռա եղբօր ձեռքով, այլ ամէն կողմից պաշար-ուած՝ յոգնութիւնից ու ծարաւիզ (նահնա-մէ, հտ. Զ. էջ 353-6, փոքրադիր հրատ. Mohl, Նոշիրվանի ժամանակ)։-Հիւբշ. 188։


Ճարակ, աց

s. fig.

pasture, feed, food, forage, fodder, provender;
pasture ground or land, meadow;
food, pasture, aliment, nourishment, prey;
— հրոյ, fuel, combustible;
— լինել, to be food to, the prey of, a prey to;
հրոյ — լինել, մատնիլ, to be a prey to the flames, to be burnt, devoured, consumed by fire;
սրոյ — լինել, մատնիլ, to perish by the sword;
սրոյ — տալ, to put to the edge of the sword, to slay;
— գտանել, to spread over, to wind or creep about;
— տալ հերձուածոց, to keep up, to foment divisions;
առ — ախտից, for cherishing or caressing the passions;
բազմախողխող երկաթոյն նա տայր ի —, he mowed them down with the murderous steel, or sweeping brand;
գիտութիւնք — են մտաց, knowledge is the food of the mind;
ճար եւ — առնել, to find a remedy;
to repair, to redeem, to retrieve, to make reparation or amends for.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո, ի-ա հլ. «անասունների ու-տելու խոտը» ՍԳր. Մծբ. նմանութեամբ «կը։ րակի, վէրքի, մեղքի տարածուելու նիւթ» Բ. տիմ. բ. 17. Եւս. պտմ. ը. 17. որից ճա-րակել «արածիլ, խոտ ուտել» ՍԳր. Եփր. աւետ. «տարածուելով ծաւալիլ» (կրակի, հի-ւանդութեան ևն համար խօսելով) ՍԳր. Ոսկ. գղ. ճարակակից Պղատ. օրին. ճարակաջատ Ոսկ. ես. ճարակաւոր Ոսկ. եփես. և մ. գ. 6. հարակումն Յհ. կթ. համաճարակ Նար. խո-տաճարակ Բ. մակ. ժ. 6. Ագաթ. Բուզ. հրա-ճարակ Թէոդ. մայրագ. մկնաճարակ Մագ. տե՛ս և ասպաճարակական։

«երկիր, նահանգ». ի-ա հլ. նո-րագիւտ բառ, որ մէկ անգամ ոտնում եմ գործածուած Խոր. աշխ. 590. «Աայրեալ գօ-տեաւն անցին ի հարաւոյ կոյս և զազգսն զայն ճշգրտեցին և զսահմանս ճարակաց նո-ցա չափեալ». (Պատկ. Aрм. reorp. էջ 12 ռուս. թարգմանում է проcтранства иxъ nрeделовъ). կայ նաև նոյնի բայական ձևը ճարակել «բնակիլ». Եւ ճարակեն զենտոս Լի-բիա ազգք վեշտասան. Խոր. աշխ. 598 (Պատկ. էջ 25 թարգմանում է живутъ)։


Ճեմիշ, մշի

s.

privy, water-closet;
երթալ ի —, to go to stool.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արտաքնոց». մէկ անգամ ունի Բուզ. ե. 35. սրա հետ հոմանիշ է չաշմակ «արտաքնոց», որ առանձին գործածուած չէ և կայ միայն չաշմակել «կործանել զտեղին և կարգել ի լուալիս, ճեմիշ կացուցանել». մէկ անգամ ունի Կիւրղ. դտ. «Իսկ Յերոբոաղ յետ չաշմակելոյ զԲահաղ և ունելոյ զդատա-ւորութիւն՝ յաղթեաց Մադիամու» (ակնար-կում է Դ. թագ. ժ. 27)։


Ճիպռ, ճպռի, աց

s.

blearedness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «աչքի կեղտ, բիժ» Մանդ. գործածուած է միայն գրծ. ճպռօք ձևով, ուս-տի ուղղականի ձևը անյայտ է. յետնաբար ունինք ճպուռ Մխ. բժշ. 39. ՆՀԲ դնում է ուղ. ճիպռ. այսպէս նաև ՋԲ. իսկ ԱԲ ունի թէ՛ ճիպռ և թէ ճպուռ. որովհետև գաւառա-կաններում երկու ձևերն էլ կան. նոր բառեր են ճպռոտ «բժոտ, ճայրոտ», ճպռոտիլ «աչ-քերը ճայրոտիլ»։


Ճիւ

s.

leg, foot;
paw.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ոտք, թաթ կենդանեաց, սմբակ». ու-նին միայն ՋԲ և ԱԲ. առանձին գործածուած չէ. (յոգնակի ձևով կայ միայն մհյ. ճվերն Վստկ. 222.) որից երկաճիւ «կճղակաբաշխ», մենաճիւ «միակճղակ» Իրեն. հերձ. 169 (տե՛ս Վարդանեան ՀԱ 1910, 301)։

«ընկոյզի կճեպ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Լծ, Նար. իր. «Որպէս փուջ ընկուզն, որ ճուով և կեճեպով արտաքոյ զարդարեալ երևի և մէջն սին է»։ Գրծ. ճուով ձևից կարելի է ենթադ-րել ուղ. ճիւ կամ ճու. մին կամ միւսը սխալ։


Ճղճիմ

adj.

stingy, scurvy, niggard, sordid, covetous, miserly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ճահիճ, եղտիւր, կանգնած ցե-խոտ ջուր». երկու անգամ ունի Բռ. երեմ. էջ 194 և 198։ Մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած ջղջ, ջղջին, ճղճին ձևերով՝ Եպիփ. բարոյ. (ըստ ՆՀԲ՝ բնագիրն ունի «Որոնէ ջղջ ինչ տեղի». այլ ձ. «տեղի ինչ տիղմն»). ԱԲ գրում է «Թերևս ջիղջ կամ ջուղջ». Մառի հրատ.՝ ջղջին տեղի (այլ ձ. ցխոտ) Բար. 156։


Ճուռակ, աց

cf. Ճուրակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախ ՆՀԲ (գաւազ բառի տակ) մեկ-նում է պրս. ճիւրրէպազ. իսկ բուն ճու-ռակ բառի տակ դնում է լծ. յն. ἰέροζ։ Lag. Arm. Stud. § 1396 կասկածում է պրս. յurra և արաբ. zurraq ձևերի վը-ոայ, բայց ընդունում է յն. τζουράϰιον։ Հիւբշ. յիշում է այս վերջինները և Եր-զընկացու ճուռակ գրչութիւնը կարդում է *ջուռակ։ Երկուսն էլ ծանօթ չեն պրս. čurra ձևին, որով միայն կանոնաւորա պէս մեկնւում է հայերէնը։


Ճուրակ, աց

s.

merlin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախ ՆՀԲ (գաւազ բառի տակ) մեկ-նում է պրս. ճիւրրէպազ. իսկ բուն ճու-ռակ բառի տակ դնում է լծ. յն. ἰέροζ։ Lag. Arm. Stud. § 1396 կասկածում է պրս. յurra և արաբ. zurraq ձևերի վը-ոայ, բայց ընդունում է յն. τζουράϰιον։ Հիւբշ. յիշում է այս վերջինները և Եր-զընկացու ճուռակ գրչութիւնը կարդում է *ջուռակ։ Երկուսն էլ ծանօթ չեն պրս. čurra ձևին, որով միայն կանոնաւորա պէս մեկնւում է հայերէնը։