Your research : 478 Results for այն

Entries' title containing այն : 386 Results

Definitions containing the research այն : 1910 Results

Տաղ, ից

s. med.

verse, poem, ode;
canticle, hymn;
cautery;
stamp, mark, print.

• լաճ «ձայն, հնչիւն, բոց, վառումն»։ Հիւնք. տաղաւար բառից։ Scheftelowitz BВ 29 (1905), 27 միացնելով տաղ «խարան» բառի հետ իբր բնիկ հայ կր-ցում է լտ. dolare «շինել, կերտել», յն. δαιδαλλω «ճարտարութեամբ շինել». δ։λ-τος «գրատախտակ» բառերին։ (Ընդու-նում է Pokorny 1, 810 հնխ. del-«ճեղ-քել, կտրել, արուեստով շինել» արմա-տի տակ)։ Նահապետեան, Բազմ. 1908, 499 նոյն է դնում դաղ «անասունների խարան՝ նշան» բառի հետ. հմմտ. լտ. nota «նշան և խազ»։ Կապ ունի՞ նասոր. talt'a «խաղ», talalt'a «խաղալ»։

• «առնի անդամի ծայրը». ունի միայն Քաջունի, հտ. Գ. էջ 232։

• «մի տեսակ խոտ». ունի միայն Քա-ջունի, հտ. Գ. էջ 232։


Տաղտ

s.

disgust, distaste, loathing.

• «ձանձրութիւն, նողկանք, զզուանք, դժուարը գալը». այս իմաստով առանձին գործածուած չէ. փխբ. կայ միայն «յղի կա-նանց արտակարգ ցանկութիւնը» Բժշ. որից տաղտաղտ «ձանձրալի» և տաղտաղտիլ «ձանձրանալ» Պիտ. և Երզն. մտթ. առ լեհ. բայց յատկապէս -ուկ մասնիկով աճած՝ տաղտուկ «ձանձրալի» Ոսկ. մ. բ. 13. Վեռռռ. 170, «ձանձրութիւն» Բ. մկ. գ. 17 (ինչպէս և արդի գրականում), տաղտկութիւն Բ. մկ. գ. 17. տաղտկալից Ոսկ. մ. ա. 15, բ. 28. տաղտկալ, տաղտկանալ ՍԳր. Ոսկ. ա. թես. և եբր. (նիւթական իմաստով ունի Սարգ. բ. պետ. ե. էջ 464 (բ տպ.). «Ջուր զքարինս... ոչ ի խորս անդնդոց իջուցանէ՝ տաղտկաց-եալ ծանրութեամբն», իբր «ծանրութեան չդի-մանալ, ծանրութեան տակ ընկճուիլ»). ան-տաղտուկ Ոսկ. մ. ա. 15. ծանրատաղտուկ Վեցօր. Եւս. քր. Ոսկ. ես. և մ. ա. 15, 16 ևն։


Տաճար, աց

s.

temple, fane, church;
palace, court, hotel;
banqueting-hall;
banquet, feast;
— խորհրդոյ, council-hall, House of Parliament.

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Կր. Մկ. Ջղ. Տփ. տահար, Մշ. տաջար, Ռ. Սեբ. դաջար, Մրղ. տաճճար, Զթ. դաջօյ, դաջոր. այս բոլորր ու-նին «եկեղեցի» նշանակութիւնը։ Իսկ Սլմ. գործածւում է միայն իւրայատուկ մի ա-սացուածի մէջ. երբ թոնիրը շատ վառուելով սպիտակի, ասում են թէ թոնիրը «սիւտկել է իշխօ տաճար». սրանից հանելով է անշուշտ, որ Ա. Աթայեան, Սալմաստ 66 դնում է տա-հար «թոնիր» նշանակութեամբ մի բառ, որ ինչպէս ստուգեցի Թաւրիզում Սալմաստեցի գաղթականների մօտ, գոյութիւն չունի.-հմմտ. նաև Ահարոնեան, Հռօ կինը, էջ 67 Իգդիրեցոց մի երդումը թոնրի վրայ՝ «այս տաճարը վկայ»։


Տաճկինակ, աց

s.

whip, rod;
whipping, thrashing.

• ԳՒՌ-Առանից ձևափոխեալ եմ կարծում տաճար Ղրբ. Շմ. «կարճ ու հաստ ձեռնա-փայտ» (Ամատունի, Հայոց բառ ու բան 616), տաճակ Ղրբ. «ոստայնի մի փայտը կամ գա-ւազանը» (ըստ Բարխուդարեան, Չորանն ա նշ. 81-82 տաճարկ)։


Տանձ, ից

s.

pear.

• Հիւնք. սանձ բառից, «ըստ մերձաւո-րութեան պարսիկ ձայնիցս լիկէլ «տանձ» և լիկեամ «սանձ»։ Patrubány SA 1, 195 լիթ. dinga «երևի», հպրուս. padingti «ախորժելի լինել» բառերի հետ։ Նոյն, ՀԱ 1908, 152 յն. γανδάνω «բռնել, պարունակել», լտ. praehendo «բռնել», գոթ. bi-gitan «ձեռք բերել» բառերի հետ, իբր տանձ<*ձանտ «ծա-ռից վար առնուած»։ Մառ. ИАН 1915 848 վրաց. სხალი սխալի «տանձ» ռա-ռի հետ, իսկ Яфeт. cбoр. 1, 65 ալբան. darde. բասկ. udare «տանձ» բառերի, անդ՝ 2, 152 ծայրի ձ համարում է լոգ-նակիի նշան։


Տետր, ի

cf. Տետրակ.

• «բարակ գիրք, գրքոյկ» (արդի գրականում միայն ձեռագիր և անկազմ գըր-քոյկ) Յիշատ. Մարաթ. որից տետրակ Մաշտ. ջահկ. Անկ. գիրք առաք. 289, խաղտետր կամ խազտետր Յիշատ. տետրեայք «տետ-րակներ» Ասող. բ. 2 (հրատ. Մալխաս. էջ 97), խորհըրդատետր Յիշատ. անսովոր ձև է տետրատ «տետրակ» Տիմոթ. կուզ, էջ 54, 74 100. տետրակ բառից է համառօտուած տրակ Ոսկիփ. որից եռատրակ Գր. տղ. եմ. տրակ առաքելոց «Գործք առաքելոց» Տաթև. ձմ. ճխբ։


Տեւ

s. adv.

duration;
*oak or elm leaves for fodder;
ի —, durably, lastingly, for ever;
ի — երթալ or — պահիլ, cf. Տեւեմ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dewə-արմատից, որի միւս ժառանգներն են լտ. dū-r-o «տևել, դիմանալ, տոկալ», dū-dum «ի վաղուց հե-տէ», յն. δήν (<δքήν), δαρίν «երկար ժամա-նաև, ի վաղուց հետէ», հսլ. davē «էր եր-ռեմն», davinū «հին, հնուց», ռուս. давнo «վաղուց» ևն (Pokorny 1, 778-780)։ Այս բոլորի ծագումը մանրամասն տե՛ս երկայն բառի տակ։-Հիւբշ. 497։


Տզրուկ, րկի

s. fig. bot.

leech;
blood-sucker;
cf. Բզրուկ;
դնել —ս, to apply leeches.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի «տզրուկ, սիւլիւկ» Առակ. լ. 15. Յհ. կթ. 438. որից տզրկաձև Խոր. աշխ. տզրկախոտ կամ տզրուկխոտ «մի տե-սակ բոյս, տճկ. սիւլիւկ օթը, լտ. anagallis» Բժշ. (ըստ ՀԲուս. § 2950)։

• Նախ ԳԴ համեմատեց պրս. զէլիւկ, զէլիւք ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 36 տիզ, թեք, տէգ ևն բառերի հետ հնխ. štig «խթել, խայթել» արմատից. հմմտ. պրս. tīz «հատու, արագ», սանս. ti, ghra «հատու» ևն։ Դաւթեան, Արձա-գանք 1886, 495 տիզ բառից։ Հիւնք. պրս. պուզուրկ=հյ. վզուրկ «մեծ» բա-ռից։ Վերի մեկնութիւնս տե՛ս Բանաս. 1906, 106։-Պրս. բառի ծագման համար Curtius համեմատութեան է առնում լտ. birūdō, իռլ. gil=կորն. gel հոմանիշ-ները, բայց սրանք ո՛չ միայն իրանեան բառի, այլ նոյն իսկ իրար հետ կապ չունին (Walde 367 և 355)։ Böttich.

• ՓՈԽ.-Քրդ. [arabic word] dizruk «տզրուկ» փո-խառեալ է հայերէնից (այսպէս է ընռունում նաև lusti. Dict. Kurde 182), որին ապա-ցոյց է նախաձայն ատամնականը, որ բոլոր նոր իրանեան լեզուների մէջ պակասում է։ Բնիկ քրդ. ձևերը տե՛ս վերըւ


Տի

int. conj.

cf. Տիք;
come now! come on! courage! — նա, rather, it is better;
moreover;
տի՜նա, cf. Տի՛.

• «օր». արմատ առանձին անգործա-ծական. կայ միայն երկտի «երկու օր» բար-դի մէջ, որ իբր նորագիւտ բառ մի քանի անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. փի-ւիպ. 380, 439, Կող. 537, Եփես. 813, 895. 942. այս բոլոր տեղերում գրուած է «Մի օռ կամ երկտի և զերիր օր». նոյնպէս Ոսկ. փիլ. 347 ունի երկի, որ պէտք է կարդաւ երկտի։

• «ևատ». արմատ առանձին անգոր-ձածաևան. գտնւում է միայն սամետի < նամի-ա-տի «սամու կապը» ՍԳր. Ոսկ. ես. Սեբեր. կալոտի «կալ քաշող» ՍԳր., ինչպէս և գւռ. ոռտէն Երև.=ոռդիք Սեբ. «էշի. ձևու և ջորու պոչի տակից ձգուած և համետին կապուած կաշէ փոկ», վզտա Բլ. «շղթայ կամ կանեփէ թոկ, որով տաւարը մսուրին կամ կալին կկապեն» բարդերի մէջ։


Տիզ, տզի, տզոյ, տզոց

s.

tick, acarus;
Mexico-seed, castor-oil, ricinine oil.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Լ. Հւր. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. տիզ, Ննխ. դիզ, Ղրբ. տէզ «շանաճանճ, նաև ճանճի չափ մի միջատ՝ որ արիւն է ծծում և ոչխարի, կովի կամ ու-րիշ անասունների վրայ է գտնւում»։ Սրա-նից է կազմուած Ջղ. քաքաթիզ «կոյաբըն-դեռ», որ ծագում է նախաւոր *քաքատիզ ձևից, առաջին բաղաձայնների ազդեցու-թեամբ տ դարձած թ։


Տիկ, տկաց

s.

leather bottle, goat's skin;
— գինւոյ, a skin of wine;
— հովուաց, bagpipe.

• ՓՈԽ.-Վրաց. ტიკი տիկի, ტიკჭორა տիկճո-հա, ուտ. տիկ «գինու տիկ», ն. ասոր. kučur «գինու փոքր տիկ» (Kалашевъ, Aиоорcко-Pуcc. cлов. 306), որ յառաջացած է տկճոր բառից նախաձայն տ-ի անկումով.-հյ. գւռ. նաւտիկ ձևից է վրաց. ნავტიკი նավտիկի «տկալաստ», որից էլ მენავტიკე մենավտի-կե «տկալաստի տէրը»։ Հայերէնից պէտր է փոխառեալ դնել նաև վրաց. ტერობა տղ'րոբա «ուտելուց ճաքիլ, տկռիլ» (ըստ որում տկռիլ զուտ հայկական կազմութիւն ունի), բայց պատահական են վրաց. ვյრელა տկրեցա «այրելուց փքուիլ, ուռիլ» և արաբ. [arabic word] daqar «շատ ուտելով փորը տկռիլ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 858)։


Տիղմ, տղմոյ

s. fig.

mire, mud, slime, dirt, filth, soil, slough, muck;
cf. Թաթաւիմ, cf. Թաւալիմ;
ի քարշ ածել ընդ —, to drag in the mud;
to cover with shame;
մաքրել զ—, to rub of the dirt, to perfrigate, to clean, to brush off.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -մ մաս-նիկով (հմմտ. կող-կողմն) տիլ «ցեխ» ար-մատից, որ թէև հնից չէ աւանդուած, բայց պահուած է գաւառականներում։ Ծագում է հնխ. stεl-արմատից, նախաձայնի անկու-մով, իբր stēl->*ստիլ>տիլ։ Նոյն արմա-տի կարճ stel-«կաթկթիլ, միզել» ևն ձևից են յառաջանում յն. σταλάω, σταλάσσω «կաթիլ կաթիլ ծորել», στάλαγμα «կաթիլ, կայլակ», σταλαγμός «կայլակում», τέλμϰ «աղբ, ճա-հիճ, ցեխ, շաղախ, տիղմ», անգլ. stale «մէզ», to stale «միզել», մսգ. stal «ձիու մէզ», գերմ. stallen «միզել (ձիու)», կելտ. *stalto, որից մբրըտ. staut, նբրրտ. staot «մէզ», որ թերևս գերմանականից է փոխա-ռեալ, այսպէս նաև հֆրանս. estaler «մի-զել»։ Արմատի g'(h) աճականն են ներկա-յացնում լիթ. telžiu, telžti «միզել», tulžtu, tulzaú «կակղիլ, թառամիլ (կանաչեղէն ևն)», patulžusi «ջրից, անձրևից կակղած տլքած» (Pokorny 2, 642, Boisacq 901, 952). Հայերէնի մէջ ունինք նաև նոյն արմատի մի-ջին ձայնդարձը stol-. որի վրայ տե՛ս տող։ -Աճ.

• Տէրվ. Նախալ. 128 վերջաձայն մ մասնիկ է համարում։ Bugge KZ 32, 67 համեմատում է յն. τέλμα, τελμις հոմանիշների հետ։ Այս մեկնութիւնը անապահով է համարում Հիւբշ. 498, որովհետև յն. τέλμα ենթադրում է հնխ. k2elmn-։ Հիւնք. յն. τέτμα, τέλμος, Pe-dersen, Հայ. դր. լեզ. 67 փոխառեալ է դնում յն. τελμα ձևից։ Scheftelowitz BВ 29, 20 պհլ. dlīm «կեղտ», պրո. dulum «բշտիկ, պալար» բառերին ցե-ղակից։ Սագըզեան ՀԱ 1909, 334 հյ. տեղ «անձրև», թրք. dalga «ալիք», dökmek «թափել», dolmaq «լցուիլ», սումեր. dig «թափել» ևն բառերի հետ։ Peters-son IF 43 (1925). 75 նոյն ընդ տեղ «անձրև»=բրըտ. delt, գաէլ. ϑealt «խոնաւ, խոնաւութիւն»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] tumla, tamla «աւազանի տակ մնացած ջուր կամ սև տիղմ» (Կամուսի թրք. թրգմ. Գ. 273).


Վան

s.

repulse;
cf. Վանք.

• = Պհլ. vānītan «նուաճել, ընկճել», vānī-tār «նուաճոր. ոնկճող». vānišnih «նուաճում, ընկճում», զնդ. van «հարուածել, նուաճել», սանս. van. vánati «յաղթահարել».-պարս-կերէնի մէջ կորած է այս բառը. տե՛ս Horn, էջ 298։ Այս բառերի միւս ցեղակիցնեոն են տանս. vána-vani-«տենչանք, փափագ», vánati «սիրել, փափագիլ, ցանկալ, ձեռք բե-րել, նուաճել», զնդ. vanaiti «շահիլ, նվա-ճել, ցանկալ», լտ. venus «սէր, սիրոյ կիր-քը», Venus «Սիրոյ աստուածուհին», vene-ror «կրօնական յարգանք ցոյց տալ, մեծա-րել», գոթ. wunan «հրճուիլ», հբգ. wunsken, գերմ. wunschen, անգսք. wyskan «փափա-գիլ», հիսլ. una «գոհանալ», osk «փափագ», հին սաքս. winnan «կռուիլ», անգսք. wrՖer-winna «հակառակորդ», հհիւս. vinna «աշ-խատանք», հբգ. winna «կռիւ» ևն։ Այս բո-լորի արմատն է հնխ. ven-, որի հիմնաևան նշանակութիւնն է «ջանալ, ջանք գործ դնել», որից մի կողմից «աշխատիլ, ձեռք բերել, նուաճեւ» և միւս կողմից «տիրել, ցանկալ» (Walde 818, Pokorny 1, 259)։ Հայ բառը փոխառեալ է իրանեանից. բնիկ ձևն է գուն «ջանք», որ ծագում է հնխ. von-կամ vōn-ձայնդարձից (տե՛ս Յաւել. գուն բառը). «նուաճել» իմաստը յատկապէս եռանևան» ների մէջ ենք զտնում։-Հիւբշ. 243, 4942

• «բտում, բևեկնի», որից վանի խէժ «բտմի ծառի խէժը, արաբ. հապատ-ուլ-ոատրա» Բժշ. ունի միայն ՀԲուս. § 2861։


Վանգ

cf. Վանկ.

• , ի հլ. «հնչիւն, ձայն» Նիւս. բն. Մագ. Նար. «հեգ» Թր. քեր. «երգի եղանակ» Արծր. «երաժշտական մի խազ» ԱԲ. որից վանգել «հնչել» Երզն. քեր. Իրեն. առ Լեհ. վանգիւն Արծր. վանգանալ Քեր. քերթ. երկվանկ Երզն. քեր. երկավանգ Փիլ. լին. եռավանգ Փիլ. լին. շարավանգել «ձայ-նակցիլ» Շիր. փափկավանկ Յհ. կթ. նոր գրականում գործածական է միայն վանկ «հեգ» ձևով, որից նոր բառեր են վանկա-կան, վանկատութիւն, վանկաբաժանում, ևն։

• = Պհլ. ❇ vāng «ձայն, աղաղակ», մա-նիք. պհլ. [hebrew word] vang (Salemann ЗAH 8, 71), պազ. vāng «ձայն, աղմուկ», vagīned, vagīned «ճչում, ճուում է», պրս. [arabic word] bāng «ձայն, հնչիւն», bāngīdan «ձայն տալ», բե-լուճ. gvānk՝ «արձագանք, գոչիւն, հնչիւն», քրդ. bank կամ vank, զազա veng, veiī̄ «ձայն, աղաղակ, միւէզզինի կոչը» (Horn § 177)։-Հիւբշ. 243։


Վանդակ, աց

s.

network;
cage;
grate, gridiron;
grating;
window-blinds, persian;
lattice, trellis;
baluster, balustrade, railing;
balcony, terrace, belvedere;
cf. Զամբիղ.

• = Պհլ. *vandak ձևից փոխառեալ, ինչ-պէս ցոյց են տալիս հյ. բառի նախաձայնը և -ակ վերջաւորութիւնը։ Բառիս արմատն է *vand, որ ծագում է հնխ. uendh-«ոլորել, հիւսել» արմատից և որի բնիկ հյ. ներկա-յացուցիչն է գինդ (ցեղակից միւս ձևերը տե՛ս անդ)։ Ո՛չ պահլաւերէնի և ոչ էլ իրա-նեան որևէ բարբառի մէջ չէ պահուած այս արմատը և միայն հայերէնն է, որ ապացու-ցանում է նրա երբեմնի գոյութիւնը։ Պարս-կերէնում հնխ. uendh->իրան. *vand պիտի դառնար band, որով և շփոթուէր ու միա-խառնուէր հնխ. bhendh->պրս band «կա-պէլ» նոյնաձայն և մերձանիշ արմատի հետ։ Եւ թերևս այս շփոթման պատճառով է *vand արմատի կորուստը պարսկերէնում։ Սակայն կայ պրս. [arabic word] bandak «բամբակի քու-լայ՝ մանելու համար», որ պրս. [arabic word] band< հնխ. bhendh «կապել» արմատից աւելի պրս. *band<իրան. *vand<հնխ. uendh-«հիւսել, ոլորել» արմատն է ցուցահանում։ -Աճ.


Վանկ, ից

s. gr. mus.

sound, voice;
syllable;
tune.

• , ի հլ. «հնչիւն, ձայն» Նիւս. բն. Մագ. Նար. «հեգ» Թր. քեր. «երգի եղանակ» Արծր. «երաժշտական մի խազ» ԱԲ. որից վանգել «հնչել» Երզն. քեր. Իրեն. առ Լեհ. վանգիւն Արծր. վանգանալ Քեր. քերթ. երկվանկ Երզն. քեր. երկավանգ Փիլ. լին. եռավանգ Փիլ. լին. շարավանգել «ձայ-նակցիլ» Շիր. փափկավանկ Յհ. կթ. նոր գրականում գործածական է միայն վանկ «հեգ» ձևով, որից նոր բառեր են վանկա-կան, վանկատութիւն, վանկաբաժանում, ևն։

• = Պհլ. ❇ vāng «ձայն, աղաղակ», մա-նիք. պհլ. [hebrew word] vang (Salemann ЗAH 8, 71), պազ. vāng «ձայն, աղմուկ», vagīned, vagīned «ճչում, ճուում է», պրս. [arabic word] bāng «ձայն, հնչիւն», bāngīdan «ձայն տալ», բե-լուճ. gvānk՝ «արձագանք, գոչիւն, հնչիւն», քրդ. bank կամ vank, զազա veng, veiī̄ «ձայն, աղաղակ, միւէզզինի կոչը» (Horn § 177)։-Հիւբշ. 243։


Վաշտ, ից, ուց

s.

battalion.

• = Փոխառեալ պէտք է լինի պհլ. *vašk «զօրագունդ» նշանակող մի բառից. այսպի-սի բառ չէ աւանդուած իրանեան գրականու-թեան մէջ, բայց կայ պհլ. gast (հինը vašt) «դարձած», vaštan «դառնալ», որ իրանեան rt>št ձայնափոխութեան հիման վրայ լա-ռաջանում է vartītan, gartītan «դառնալ», vartisn, gartišn «պտոյտ, շրջան», սանս. vart, vartate «դառնալ», պրս. [arabic word] gar-dīdan «դառնալ, շրջագայիլ, պտուտկիլ», [arabic word] gāštan «դարձնել», [arabic word] gardana> գրտնակ (=լտ. verto «դարձնել», հին բար-ձըր գերմ. werdan, գերմ. werden «դառնալ, լինել», ռ. вepηeть «դարձնել, պտտցնել, շրջել, ծակել», вepηeл «շամփուր», լիթ. verčiu, versti «դարձնել» ևն) բառից։ Բոլորի արմատն է հնխ. vert-«դառնալ, դարձնել» (Pokorny 1, 274, Horn § 886)։ Առհասա-րակ «խումբ» նշանակող բառերը կապ ունին «բոլորակ» գաղափարի հետ. ինչ. գունդ, պար, գումարտակ, ճամբար («մանեակ. 2. բանակ» <պհլ. čambar «շրջանակ»), տճկ թօփ, լտ. circulus, ֆր. cercle, ռուս. круrъ, коужокъ, որոնց հետևողութեամբ նաև աշխ. շրջան «կլորակ, բոլորակ. 2. խումբ մար-դոց»։-Աճ.


Վառ, ի

adj. s.

ardent, burning, inflamed, on fire;
shining, brilliant;
fire, ardour, brilliancy, splendour;
— ի —, glittering, sparkling, resplendent, cf. Փայլուն, cf. Շողշողենի, cf. Պայծառ.

• = Բոլորովին նոյն է հնչում կամիս. war «վառել» բառի հետ. բայց ըստ որում հյ. նախաձայն վ-ով բառերը ընդհանրապէս բնիկ չեն, ուստի և վառել պիտի լինի փո-խառութիւն կամ կամիսական ընտանիքից և կամ իրանեան համազօր մի բառից։ Կա-միս. war «վառել» բառին նման են հսլ. vrčti «եռալ», variti «եփել», varú «տա-քութիւն», լիթ. virti, լեթթ. vir't «եփել», ռուս. варить «եփել», вapeнie «եփում, եփ, կերա-կուր», bap «խորշակ, եռացած ջուր, արե-գական տաքութիւն» ևն։ Այս բառերը ոմանք դնում են առանձին հնխ. ver «եփել» արմա-տի տակ, ուրիշներ հնխ. ver «խոնաւութիւն, թաց» արմատին են միացնում, իբր թէ ջրի հոսելու, բխելու, եռալով դուրս ժայթքելու ռառափարիզ (Berneker 334, Boisacq 729, Pokorny 1, 268-9)։-Աճ.

• վառ «դրօշ» համարում է վառել «ցինել» բայից, ինչպէս եւրոպական arnia «զէնք» և «զինանշանք»։ (Սխալ է, ո-րովհետև վառ նախ նշանակում էր «քօղ» և յետնաբար միայն «դրօշակ» նշանա-կութիւնը ստացաւ։ Սակայն Հացունի Բուզ. ե. 38 «Ետ թագաւորն Պարսից տանել թագ և պատմուճան, և զվառ թա-գաւորացն՝ տիկնոջն Զարմանդխտոյ» հատուածի մէջ վառ հասկանում է «դրօշակ»)։

• = Յն. βαρύς «ծանը», որ երաժշտական լեզւով նշանակում է «բամբ ձայն, ցածր ձայն», իբր հակառակը՝οհός «սուր, զիլ, բարձր» և μέσος «միջին» ձայների. որից նաև βαρύτονος «baryton» (Bailly Յ5Սա, Sophocles 300)։

• Հներից Քերթ. եկեղ. մեկնում է «Իսկ կողմն նորին՝ բերկրալից ձայն, որ և վառ իսկ կոչի. այսինքն խիստ ձայն»։ Վերի ձևով մեկնեցին ՆՀԲ և Հիւնք.։


Վասիլիսկոյ

cf. Վասիլիսկոս.

• = Յն. βασιλίσxος՝ նոյն նշ. որի համաձայն վերի բառն էլ պէտք է ուղղել վասիլիսկոս. աւելի ընդարձակ տե՛ս բասիլիսկոս։


Վատ, աց

adj. s.

bad, wicked, vile, low;
cowardly, weak, pusillanimous, dastardly, craven-hearted, unmanly, poor-spirited or mean-spirited;
idle, lazy, slothful, sluggish;
damage, loss, hurt, ruin, misfortune;
— անուն, infamy, brand of infamy;
— արանց, the most cowardly of men, the basest of wretches.

• ԳՒՌ.-Ջղ. վատ, Սլմ. Մրղ. վmտ, Երե. Մշ. Տփ. վադ «յոռի, գէշ». որից վատիլ Ակն. խրբ. Ննխ. «նիհարիլ» (հմմտ. Վրք. հց. բ. էջ 157 Որչափ վատի մարմին, այնչափ գի-րանայ հոգին). վատամարդի Երև. «հետը թշնամացած, վատ մարդ դառած»։


Վարազ, աց

s.

wild-boar;
boar;
— խանչէ, the grunts;
ժանիք —ի, razors.

• , ի-ա, ու հլ. «արու վայրի խոզ» Ագաթ. Եզն. 66, 148. Բուզ. Խոր. Փիլ. որից վարազագիր Բուզ. վարազաթև Վեցօր. 170. Եփր. թգ. 358. վաքազախառն Բ. մկ. ժ. 11. վարազանալ «կատղիլ» Եզն. վարազօրէն Բուզ. երբեմն առնւում է «մեծ, հաստ» իմաս-տով. ինչ. վարազաջեղք «հաստ ջիղեր» Մծբ. վարազափողոց «լայն փողոց» Պտմ. աղէքս.։


Վարար, ի, ից, աց

adj.

lascivious, wanton, unchaste.

• (ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց կայ միայն ի հլ.) «վաւաշոտ, արուին հետամը-տող կին կամ մատակ անասուն» Խոր. Բ. 32. Մագ. թղ. 59. Միխ. աս. 199. Նոնն. 13 («իգամոլ անասուն»), Սարկ. հանռ. Սամ անեց. 44. որից վարարել «շուայտիլ, խև-նեշանալ, ցոփանալ» Փիլ. լիւս. Լաստ. ժէ, (տպ. 1844, էջ 72 վարանէր)։ Բառիս երկ-րորդ ձևն է վրիրակ, որից ունինք վրիրակ խաղալ «խենեշանալ, պոռնկանալ» Նորա-գիւտ Յայտ. ժը. 9. վրիրակութիւն «խենե-շութիւն, ցոփութիւն» Նորագիւտ Յայտ. ժը. 3. վրիրակել «ցոփանալ» Նորագիւտ Յայտ ժը. 7 (սրանց դէմ այլ ձ. վիրարկ, վիրար-կութիւն)։


Վարժ, ից

adj. s.

exercised, practised, versed, erudite, skilful, accustomed, inured, trained;
exercise, instruction, study, science;
— երիվար, a broken or trained horse;
—ք չափականք, study of mathematics;
— լինել, to be practised or well versed in;
լինել ի —ս ուսման, to be studying, learning;
to be at school or at college;
ի — կացուցանեմ, cf. Վարժեմ;
անցուցանէր —իւք զբազում գիտնովք, his erudition surpassed that of very many learned men;
կատարեցի զ—ս իմաստասիրականին, I have passed in philosophy.

• . անստոյգ բառ, որ ունի միայն Բառ. երեմ. էջ 297 և մեկնում է «ործխիղ կամ պինտ ունիլ կամ կիրթ». վերջին եր-կուսը կարող են կապել բառս նախորդի հետ. բայց ի՞նչ է ործխիղ։


Վարկպարազի

adv. adj.

additionally, over and above, by the way, by accident, incidentally;
negligently, carelessly, unheedingly, for form's sake;
unessential, accessory, secondary, supplementary, extra, useless, frivolous, vain.

• ՆՀԲ «նոյն ընդ ձայնիցս վայրապար և հարևանցի, կամ առանց վարկի. որ-պէս և յն. παρεϰβασι»։


Վարձ, ուց

s. mar.

stipend, salary, hire, pay, wages;
emoluments, perquisities;
retribution, recompense, payment;
letting out on hire, hiring, renting;
—ք տան, rent, house-rent;
— բժշկի, physician's fees;
cf. Նաւ;
տուն ի —ու տալի, house to let;
—ս արկանել, դնել, to contract, to make an agreement, to agree;
ի —ու ունել, առնուլ, to rent, to farm, to hire;
to freight, to charter;
ի —ու տալ, to let on hire, to let out, to lease;
ի —ու ունել զտուն, to rent a house;
հատուցանել զ—ս տան, to pay house-rent;
տալ զարծաթ ի —ու, to put out money to interest;
արժանի է մշակն —ու իւրոյ, the labourer is worthy of his hire.

• Պրս. բառերի հետ համեմատեց նախ Lag. Arm. Stud. § 2113։ Հիւբշ. Arm. Stud. § 264 և Arm. Gram. 245 համե-ձում է թէ հայ բառը բնիկ է. իսկ էջ 515 աւելացնում է թէ հայերէնը բնիկ լինե-լու դէպքում՝ ա՛յն ժամանակ միայն կարող է համեմատուիլ պրս. բառի հետ, երբ այս վերջինը ծագած լինի հնխ. verg'h արմատից և այսպէսով բա-ժանուի զնդ. vərəz «գործել» ձևից։ Եազըճեան, Արևելք 1884 հոկտ. 17 ա-սում է թէ կապ չունի misdha բառի հետ, այլ գալիս է զնդ. varəzana «վարձկան մշակ» (?) բառից։ Հիւնք. արս. ֆարսէ կամ բարսէ «մուրացկա-նութիւն, երգեցիկ կանանց տրուած վարձքը»։ Pictet,բ տպ. Գ. 115 սանս. vrt «դարձնել», գոթ. vairth «արժէք. ղին», լիթ. wersti «փոխանակել» բա-ռերի հետ։


Վարձակ, աց

s.

cantatrice, singer, songstress, ballad-singer;
dancer;
strumpet, whore.

• ՆՀԲ «իբր վարձեալ կամ վարժեալ կամ վարուք արձակ»։ Lag. Symmicta q1 յն. βάρζα ձևի հետ միայն։ Հիւբշ. 245 կցում է վարձ բառին՝ յիշելով նաև Lag.-ի համեմատութիւնը։ Հիւնք. պրս. ֆարսէ, բարսէ «գուսանի վարձք»։


Ցիխ, ցխոյ

s.

mud, mire, dirt;
ընդ — գալ, to get splashed, to be covered with mud.

• , ո հլ. «ցեխ, տիղմ» Ոսկ. մտթ. (քա-նիցս). Բրս. մրկ. Մանդ. որից ցխոտ Ոսկ մ. բ. 24. Մանդ. ցխատեսակ Առ որս.= Երզն. մտթ. 210. ցխոտիլ Բրս. մրկ. յետնա-բար դարձած է ցեխ Բրս. մրկ. Մանդ. որից ցեխաթաթախ Ոսկիփ. ցեխիք «աղտոտ ջուր» ԱԲ. նոր գրականի մէջ ընդունուած է միայն ցեխ։


Ցիր, ցրիւ

s. adj.

dispersion;
vast open space;
— or — եւ ցան, dispersed, scattered about, spread;
cf. Ցան;
ցիր ընդ ցիր լինել, to be dispersed, scattered about, spread over;
— եւ ցան մտօք absent-minded, distracted.

• «սփռուած, ցրուած» Ագաթ. Խոռ. «թափառական» Եփր. ծն. «թափթփած, և առնաև» Սեբեր. «անգայտ, նօսր, տարա-ծուած» Վեցօր. «ընդարձակ տեղ, տարա-ծեալ վայրեր» Բուզ. Նար. որից ցիր և ցան Կղնկտ. Յհ. կթ. Լծ. Եւագր. ցիր ընդ ցի։ Խոր. բազմացիր Նիւս. կազմ. ջրացիր Նար. 262. ցրել «ցրուել, քայքայել, փարատել» ՍԳր. Եզն. Կոչ. ցրիչ Փարպ. ցրումն ՍԳր. Ոսկ. ա. թես. Ագաթ. ցրօնք Խոր. ա. 5. Թը-րակ. քեր. ցիրապահակք Նար. առաք. 425 (չունի ՆՀԲ), ցրան «ջրից ցայտած կաթիլ-ները, ցալքուն» Պտմ. մծբ. 19. գնդացիր (նոր բառ)։ Այս արմատի սաստկականն է՝ ՉԲԻՒ Ճառընտ. Նչ. եզեկ. որից ցրուել ՍԳր. Զդիչ. Մանգ. ყրոփիչ Յհխ. Բրս. մրկ. ցրու ումն Վրդն. ծն. նոր գրականում գործածա-կան է միայն ցրուել, իսկ արևելեանի մէջ կայ նաև ցրել։

• Brosset JAs. 1836, 369 ևն վրաց. մծիրի «օտար» բառի հետ։ Win-disch. 46 սանս. kr «ցրել»։ Պատկ. Изслeд. 17 սանս. s tjnami, լտ. ster-no։ Տէրվ. Altarm. 43-44, Մասիս 188։ մայ. 11 և Նախալ. 113 սանս. star «ցրուել», յն. στορνυμι, լտ. sterno, գոթ. straujan, գերմ. streuen, հսլ. strčti բառերի հետ։ Հիւնք. ձեռք բառից։ Meillet MSL 10, 281 և De rad. *men 51 բնիկ հայ բառ՝ հնխ. sk'ēri ձևից. հմմտ. սանս. kiráti «ցանել, ցրուել», զնդ. kārayeiti «ցանել». սրանց բուն արմատն է sek «ցանել», որի թեթև ձայնդարձն է sk-. վերջինս ընդարձա. կուած en մասնիկով՝ իբրև sk-en՝ տա-լիս է հյ. ցան, ցանել։ Մերժում է Հիւբշ. IF Anz. 10, 49։ Patrubány SA 1, 194 սանս. kšar «հոսիլ», kšira «կաթ» բառերի հետ։ Scheftelowitz BВ 28 (1904), 289 յն. ϰεραίζω «աւերել», սանս. čiryate «խորտակել» ևն։ (Ընդու-նում է Walde 132, մերժում են Boisacq 435 և Pokorny 1, 410-411 հնխ. k'er-«վնասել, վիրաւորել» արմատի տակ, որ պիտի տար հյ. *սեր)։ Meillet BSL 59 (1911), 40 լիթ. skiriu «բաժանել» բառի հետ։ (Ըստ Walde 133 սրան են ևուում սանս. kfnatl, յն. ϰεἰρω, ϰαρηναι, հբգ. sceran, նբգ. scheren, հիռլ. արմատն է հնխ. sqer-«կտրել, ճեղքել, բաժանել». հմմտ. հյ. քերել, քորել)։ Karst, Յուշարձան 407 սումեր. sar «ցրուել», 415 ճապոն. tsiri «ցրուիլ», մոնգոլ. tsatsu «ցանել, ցրուել», բուրե-աթ. sasa «սերմանել», կամ մոնգոլ, tari «ցանել», թունգուզ. tarin «ցանք», թրք, dari «կորեկ», tarla «արտ», 426


Ցիւ, ցուոց

s.

tiling, roof;
ընդ or զցուոցն կախել, to let down through the roof.

• Բառս նախապէս ծանօթ լինելով միայն ի ցուոցն բացառականով՝ ՆՀԲ դրած էր ուղ. ցու. յետոյ երևան գալով ուղ. ցիւ ձևը՝ այսպէս էլ նշանակում են ԱԲ և


Ցմախ, ի

s. bot.

s. bot. water-parsley, apium palustre;
white hellebore, veratrum.

• «մի տեսակ լեղի բոյս» Պտմ. ա-կէքս. 141. Վրդն. ծն. Վրք. հց. ա. 688. Եփր. յովս. 102.-Ըստ ՀԲուս. § 3022 գի-տունների կողմից համարուած է cucubalus behen, siline inflata կամ gypsophila։ Բայց այս բոլորը սխալ է ըստ Նորայր ՀԱ 1924, 75 և պէտք է դնել ellébore։ Նոյն բառը գրուած է և ցմամ և մեկնուած է «սեղուա» Գաղիան. որ մի ուրիշ օրինակում ցմախ ձևով է։ ՀԲուս. § 2021 ցմամ համարում է առանձին բոյս, բայց Նորայր ՀԱ 1924, 76 միացնում է ցմախի հետ։ Սրանից են ցմախ-տակ Վստկ. էջ 223, Բժշ., զմա(խ)խոտ «սպիտակ վրացի կոճ» (գիտէ միայն ՀԲուս-§ 3023), ցմախիւղ Եփր. մատ. Դ. 102 («Յիւղ յորժամ արկանէ վարդ՝ լինի վարդիւղ. և եթէ ցմախ արկանէ՝ լինի ցմախիւղ. իսկ եթէ խնդամոլ արկցէ՝ լինի խնդամոլիւղ». տպա-գրում այս երեքն էլ անջատ են գրուած, ուս-տի չեն մտած բառարան. պէտք է միացնել վերի ձևով՝ ըստ Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 279)։

• Ըստ այսմ պատահական նմանութիւն ունի ասոր. ❇ semxā «ընձիւղ», արմատը səmax «ծաղկիլ», որ ընդհա-նուր սեմական է, ինչպէս ցոյց են տա-լիս եբր. [hebrew word] sāmah «ծլիլ» և ա-րաբ. samaha «ծլեց»։ Հ. Գր. Սարգսե-ան, Բազմ. 1927, 244 համարում է ա-րաբերէն, բայց չի յիշում այդ հետա-քըրքիր բառը, որից պիտի ստանայինք ցմախ (ց ձայնով)։


Ցնցուղ, ցղոյ

s.

pipe, conduit, duct, tube;
watering-pot;
besprinkling;
dispersion.

• , ո հլ. «խողովակ, մէջը փոս անցք» Սեբեր. «ականջի լսողական խողո-վակը» Եղիշ. յես. էջ 175 (ցնցուղս ական-ջաց), Բուզ. գ. 12 (.. զամենայն լսելեացն ցնցուղս ականջացն և սրտիցն երկրին. ձեռ. և տպ. ցուղս, որ Նորայր, Հայկ. բառաք. 30 և Կոր. վրդ. 251, աւելի ուշ Աճառ. Ձեռ. սրբագր. Փաւստոսի մէջ՝ ուղղում են ցնցուղս. սխալը յառաջացած է կրկին ցն տառերի շփոթութեամբ). «ստինքի կաթնատար խո-սովակները» Սասն. էջ 67. «ջրի ցայտում, սրսկում» Անյ. և Շ. բրձր. «կրակի կամ լոյսի ցոլք» Լաստ. Նար. որից ցնցղանալ կամ ցնցղկանալ «ցայտել, դուրս ժայթքել» Բուզ. ե. 28. ցնցղաձև Վեցօր. 78 (տպ. ցըն-ցըղկաձև ինչպէս դնում է նաև ԱԲ). կինսա-զնցուղ Նար. (նոր գրականում ցնցուղ նշա-նաևում է «ջուր սրսկելու գործիք, arrosoir» և այս իմաստի համեմատ է կազմուած ցըն-ցըխել (իմա՛ *ցնցղել) «դրամները վատնել, ցրուել, փճացնել» Առաք. պտմ. 113)։


Ցողկ

s. zool.

s. zool. millepede;
cf. Նեպուկ.

• «բազմոտանի գիշահոտ մի որդ, ոձասանտր, թրք. խըրխայախ». ունին միայն ԱԲ. և Քաջունի, հտ. Գ. 241՝ իբր ֆր. scolopendre. սրանից նոր է կերտուած ցող-կենի «մի տեսակ բոյս, scolopendrium vul-gare Sm. (ըստ Տիրացուեան, Contributo §6)»։


Ցոյց, ցուցից

s.

showing, indication, mark, index, sign, testimony;
demonstration, evident proof;
show, appearance, parade, ostentation;
spectacle, laughing-stock, butt;
հաստատուն —, plain proof;
— բարեկամութեան, show of friendship;
— մեծարանաց, demonstration of respect;
ի —, ի —ս, ի —ս ինչ, only for show, for pretence, for ostentation;
—ս առնել, to shew, to show off, to make parade or display of, to display;
առնել ինչ ի —ս մարդկան, to do any thing so as to be seen of men, ostentatiously, for mere shew, to obtain applause fraudulently;
լինել ի —ս, to be exposed to mockery or contempt, to be the laughing-stock, the butt of;
զոմանս — առնել ի խրատ այլոց, to hold up to opprobrium for example to others.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. skeu-sk'-ձևից, որ յառաջանում է skeu-«դիտել, նկատել» ար-մատեո՝ sk՛ աճականով. ժառանգակից ձևե-րից յիշատակելի են հբգ. scouwōn «դիտել», հսաքս. scauwōn, նբգ. schauen «դիտել» ռոթ. skuggwa «հայելի», us-skaws «շրջա-հայեաց», հհիւս. skygna «լրտեսել», չեխ. škoumati «նշանակել», պհլ. škóh=պրս. օ︎︎ šikūh «փառաւորութիւն, փառք, շուք» (իրան. <*skauaϑa-), նոյն արմատը առանց նախաձայն s-ի՝ յն. ϰοζω «նկա-տել», άϰούω «լսել», ἀμνο-ϰών «գառնա-րած>միամիտ, պարզամիտ, անմեղ» (բայց նաև s-ով შοο-σϰόος «զոհի տեսուչ»), լտ. caveo «զգուշանալ, հսկել», ռուս. чуять «զգալ, իմանալ», чудo «հրաշք» (հմմտ. գւռ. ցուցանք), սանս. kavi-«դէտ, գուշակ, մարգարէ, իմաստուն», ā-kuvate «ի նկատի ունենաով», զնդ. čəvīsi «փստահ՝ լիայոյս էի» ևն (Pokorny 1, 370, Boisacq 480, Walde 143)։ Հայերէնը պէտք չէ համարել անցողական, իբր *ցու-ուցանել «դիտել տաւ». որովհետև այս պարագային հրամա-յականը պիտի լինէր *ցո, այլ աճած sk' աճականով։


Ցորեան, ցորենոց

s.

wheat;
corn, grain;
տուրք ցորենոյ, cornage;
փոխինդ ի ցորենոյ եւ ի կաթանէ, frumenty;
հարկանեն ճճիք զ—, weevils destroy corn.

• , ո հլ. (գրծ. ցորենաւ ունին Երեմ. իգ. 28 և. Եփր. ծն. էջ 112, ուր տպուած է ցորենեաւ. կայ և բցռ. ի. ցորենայն Իրեն. 15, որոնք ենթադրում են ուղ. *ցորենի) «ցորեն» ՍԳր. Եփր. ծն. որից ցորենահատ Փարպ. ցորենաբաշխ Առ որս. ցորենաշատ Վրդն. ծն. բազմացորեան Պտմ. աղէքս. ցո-րենավաճառութիւն (չունի ՆՀԲ) Եւթաղ. 175. եգիպտացորեն կամ . մսրացորեն (նոր բա-ևեր). գրուած նաև ցուրեան Վրդն. առկ. 27։


Ցուլ, ցլուց

s. ast.

bull;
— վայրի, ure-ox, urus;
միս, մորթ ցլու, bull-beef;
bull's-hide;
բառաչ, պոչիւն or պոռոչիւն ցլու, bellowing, lowing;
— բառաչէ, the bull bellows;
զոհ ցլուց, taurobolium;
Taurus, the Bull;

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. skulu-ձևից, որ նշանակում էր նախ «մատաղ ցուլ» և յետոյ, ռարձաւ «ցուլ». արմատը պահում է միայն յն. σϰώλας «շնիկ, շան ձագ» (-օς մասնիկ է. հմմտ. μεῖρας), σϰόλιον «ծովի շուն» ἰՆλԼα (Հեսիւք.) «շնիկ», σϰύμνος «անասա--շանակութեան զարգացման համար հմմտ. հսլ. junīcī և լտ. ǰuvencus «անասունի ձագ», բայց յատկապէս «ցլիկ»։


Ցոփ, ի

adj.

garrulous, glib, chattering;
loose, disordered, dissolute, lewd.

• ԳՒՌ.-Խրբ. ցօփ «թոյլ, լայն (օր. մատա-նին մատին, կացնի կոթը ծակին, կօշիկը ոտքին)», Կր. ցօփ, Տիգ. ցուփ «անամօթ, լիրբ». Ախց. ցօփցած «լայնացած» (օր. գուլպան ոտքին. բայց նաև մարդոց համար է ասւում). Տիգ. ցուփնալ «բանալին փճա-նալ». Բլ. Մշ. ցօպնել, ցօպնըվել «անբարո-յական ճանապարհ բռնել»։ Նոյն է նաև ցոփ թռչել, ցոփ կանգնել Երև. «մի ոստիւնով թռչիլ՝ կանգնիլ», ցոփ գնալ, ցոփ ման գալ Երև. «ոտքերը թեթևակի բարձրացնելով ման գալ» (Ամատունի, Հայոց բառ ու բան 645), որոնց հետ հմմտ. ցոփինընթաց, զո-փինաճեմ։


Ցփսի, փսւոյ

s.

serge, camlet stuff, woollen stuff;
cf. Խարազն;
— ազնիւ, shawl.

• «այծի մազից հիւսուած կոշտ կտոր» Եւս. պտմ. բ. 23. Յհ. կթ. Սիրաք խ. 14 Վրդն. պտմ.-նշանակութեան ճշտութեան համար հմմտ. Բրդեղէն ոչ զգեցաւ, այլ միայն ցփսիս, այսինքն մազեղէնս (Յայսմ. հոկտ. 23). Եպիսկոպոսին զաղտեղեալ ցըփ-սին, այս է զմազեղէնն (Յայսմ. յունվ. 18) գրուած է ցպսի «մսի վրայից հագնելու ճըզ-նաւռռաևան մացեղէն զգեստ» Առաք. պտմ. 195. ցսպի Տաթև. ամ. 669. նոր գրականում գործածական է միայն ցփսի ձևով և նշա-նակում է «շալ»։


Ւ՛

conj.

and.

• գործածական չէ բառասկզբում. յետին տաղաչափների կողմից միայն՝ ւ-ով սկսող բառեր ունենալու համար՝ հնարուած են մի խումբ ձևեր. սրանք շինուած են՝ 1. հ-ով սկսող բառերի սկիզբը հ-ի տեղ դնելով ι. ինչ. ւիանալ<հիանալ Շնորհ. տաղ. ւիւանդ <հիանդ Գնձ. ւիւթ <հիւթ Գնձ. Նար. տաղ. ւիւծեալ<հիւծեալ Շար. ժմ. ւիւել <հիւսել Շար. տաղ. տվիւ<հովիւ Տաղ. հմմտ. նոյն։ պէս ւ տառի անունը՝ հիւն. 2. իւ-ով սկսող բառերի սկիզբը աւելացնելով ւ ինչ. ւիւղե-նի<իւղենի «ձիթենի» Նար. տաղ. յար. ւիւր<իւր Շնորհ. տաղ.։ Սրանցից դուրս գտնուած բառերը հետևեալներն են-


Փադան

s.

head-hand, veil.

• = Պհլ. [other alphabet] ︎ padām «ըստ զրադաշտա-կան դենի՝ աղօթքի ժամանակ քիթն ու բերա-նը կապելու կողպատ, որով մարդուս անմա-քուր շունչը արգիլւում էր սուրբ կրակին դիպչելուց», փարս. panām, panōm, պրս. [arabic word] fadām «փադամ, որ է պարտակ ին։ զոր կալնուն կանայք զերեսօք իւրեանց»։ Պհլ. ձևը տալիս է հյ. փադամ. բայց նրա հետ կար անշուշտ նաև աւելի հին padān, ձևը, ինչպէս ցոյց է տալիս զնդ. [other alphabet] paitidāna-հոմանիշը և որից ձևացած է հյ. փադան։ Զնդ. մայր ձևը կազմուած է paiti-մասնիկով dā «դնել» արմատից և բուն նշ. «դէմը դրուած» (Bartholomae, Altir. Wort. 830)։ Իրանեանից են փոխառեալ նաև թալմ. [hebrew word] fadāmā, արաբ. [arabic word] faddām, որ Կամուս, թրք. թրգմ. Գ. 529 մեկնում է «շորի կտոր, որ զրադաշտականները ջուր խմելու ժամանակ բերանին են կատում»։ Իրանեան ձևերի ձայնափոխութեանց վրայ տե՛ս Benveniste 33, BSL л 99, էջ 158։-Հիւբշ. էջ 254։


Փակ, ոյ, ի

s. adj.

fastening, lock, padlock;
stick;
shut;
— արկանել, to lock, to padlock, to latch, to bolt, to shut.

• Peterm. 259 լծ. բակ։ Pictet 2. 25։ պրս. bazang, bažang «սողնակ, նիգ». լտ. re-pag-ulum «սողնակ» ձևերի հեա։ Տէրվ. Altarm. 58 հյ. սփածանել, փա-փագիլ, փունջ, սպանդ, գերմ. sparren, յն. οφηϰώ ևն ձևերի հետ հնխ. snak արմատից։ Bugge, Btrg. 20-21 յն, οφηϰδω «սեղմել, պնդել, գամել» բառի հետ հնխ. sph.. ձևից։ Այս մեկնութիւնը անապահով է գտնում Հիւբշ. 500։ Հիւնք. թրք. գաբամաք «փակել»։ Scheftelovitz BВ 28, 305 և 29, 56 հբգ. spanga, հհիւս. sрong, անգսք. spang «նիգ. կեռ կոճակ», յն. φάϰελος «կապոց, տրցակ» բառերի հետ։ (Այս բառերը յիշում է Pokorny 2, 651 հնխ. spaq-. spag-«կապել, կցել» արմատի տակ, որի ժառանգներն է դնում և յն. օφὴς, դոր. იφας «պիծակ», σφηϰόω «պինդ ռեոմել, փակել, խցկել», σφάϰελος «ջղաձգութիւն», գերմ. Spachen «մկան-ների ձգտում» ևն։ Այս բոլորը սակայն շատ կասկածելի է. յն. σφηϰόω «սեղ-մեւ. փակել» յառաջացած է համար-ւում աւելի σφῆς «պիծակ» բառից և ո՛չ թէ հակառակը, որով თφῆς պիտի լինէր բուն «կապեալ, մէջքից սեղմու-ած». գերմաներէն ձևերը ունենալով

• նաև «ճաքճքիլ» իմաստը՝ հեռանում են այս խմբից. վերջապէս անգսք. spang ևն ձևերը յառաջացած են համարւում ո՛չ թէ ռնգականի յաւելումով, այլ n-ից յետոյ g-ի յառաջացումով, որով ար-մատո լինում է span՝-աճած spe-«քա-ղել» արմատից։ Այսպեսով ամբողջ կազմը քայքայւում է և հայերէնի դէմ մնում է միայն յն. φάϰελος «կա-պոց, տրցակ»?)-Karst, Յուշարձ. 415 մոնգոլ. buke, կալմուկ. buku, թուն-գուզ. beki, թրք. poko, ճապոն. bogo, օսմ. pek «ուժով, ամուր, հաստատուն», 416 մոնգոլ. xaga, թունգուզ. ka «փա-կել», 424 թթր. bak, baklamaq «կա-պել, փակել», 428 թթր. qap, qaq «փակել»։ Թիրեաքեան ՀԱ 1912, 288 նոյն ընդ բակ։

• ԳՒՌ.-Սլմ. փակել, Մրղ. փակէլ, Ագլ. Մկ. փակիլ, Ալշ. Մշ. Սչ. փագել, Երև. Ննխ. փագէլ, Խրբ. Սվեդ. փագիլ, Վն. փmկել, Հմշ. փագուշ, բոլորն էլ «փակել, գոցել» և Ախց. փակ «կողպէք». իսկ Պլ. փա-գիլ, փակջիլ, Ռ. փագչիլ, Զթ. փագչըլ «կր-պիլ»։-Նոր բառեր են փակ «բանտ», փա-կածակ, փակամայր, փակել «բանտարկել», փակիչ, փակոտել, փակոց, փակուիլ, փա-կուկ, փակչուն, փակչտան, փակչտիլ։ Ստա-ցած է նաև «կրակ վառել, բռնկցնել» նշա-նակութիւնը. ինչ. փակցնել Խրբ. «կրակը բորբոքել, բռնկցնել», փակիլ Բիւթ. «վառիլ», փակոց Բն. «մարխ», փակցանք Խրբ. Սեբ. «կպչան»։-Հիմնական նշանակութիւնը պա-հուած է Պլ. այլափոխեալ ձևով փաք ա բալլիք ըլլա կամ բաթ ու բալլիք ըլլա. «Թոզ խրատ լինի և մէկ էլ այնպիսի բան չասէ կամ չանէ» ոճի մէջ, որ=է փակ ու բանա-լիք լինի (բերանին)։


Փակեղն, ղան

s.

turban;
head-dress, head-band, fillet, band;
hood, cowl;
cf. Վակաս, cf. Ուրար.

• , ն հլ. (-ղամբ, -ղունք) «ու-րար» Մխ. դտ. Յայսմ. յունիտ 14, Օրբել. հրտ. Էմ. 80 (Ուրար, այսինքն փակեղն. փակեղն միայն գահեակ ուսովն). «ռաճևոն վերարկու» Գր. տղ. թղթ. «վեղար» Մաշտ. Ոսևեփ. «գլխի փաթթոց» Սմբ. ռատ. 82. «կանանց կամ կոյսերի գլխարկ» Վրք. հց. Ճառընտ. արդի գրականում նշանակում է կրօնաւորների գլխարկը, որի արդի հայկա-կան ձևը Պօլսի պատրիարքարանն է յօրի-նել 1845 թուին. որից ուսափակեղ ԱԲ։


Փահլ

s.

horse, stallion.

• «արու ձի». ունի միայն-ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Մագ. քեր. 240, հոմանիշների մի շարքի մէջ. «Եւ ձիոց՝ յովատակ, նժոյգ, փահլ, երիւար, գե-դազատ. այսոքիկ արականք են»։


Փաղանգ, աց

s.

phalanx, legion;
troop.

• «կումաշ». ունի միայն Բռ. երեմ. էջ 320՝ իբր տարբեր նախորդից, աղ-բիւրն է՝ Գէ. ես. հետևեալ հատուածը. «Մի՛ անցցեն արաբացիք կամ վաճառականք փա-ղանգօք». այստեղ փաղանգ նշանակում է «խումբ կամ կարաւան». բայց լուսանցքում նշանակուած է «կումաշ կամ ղումաշ»։ Այս-տեղից էլ Բռ. երեմ.։

• ՆՀԲ մեկնել ուզելով այս բառը, գրում է. «Թերևս առեալ որպէս պրս. փէլէն-կինէ, որ է վագրային, և ազգ արքունի զգեստու. և կամ ակնարկեալ ի միւս ևս նշանակութիւն յն. ձայնիս ֆա՛-լանգս, որ է սարդ ոստայնանկ, իբրու գործ ոստայնանկաց»։


Փաղարիկ

cf. Փաղ.

• «գեղեցկաձայն մի թռչուն» Համամ. քեր. առ երզն.։


Փամփուշտ, փշտի

s.

bladder, vesicle;
— ապակեղէն, balloon;
— հրետի, gun cartridge;
— հրաձիգ, fusee;
cf. Հրատիկք;
— լողական, air-bladder.

• -Կազմուած *փամփ+բուշտ բառերից. երկրորդի ծագումը անյայտ է (տե՛ս առան-ձին). բայց առաջինն է բնիկ հայ բառ՝ հնխ. phamph-«ուռչիլ» արմատից. սրա հետ նոյն են bha*mbh-, ba*mb, pamp-ձևերը. որոնք բոլոր բնաձայն են համարւում. բազ-մաթիւ ժառանգ ձևերից հմմտ. սանս. bim-ba-«գնդակ», bimbī «մի տեսակ դդում», յն. Աέμβις «ջրի պտոյտ, շռնչան», πεμφις «շունչ, փոթորիկ. պալար, ջրի կաթիլ», πομφός «գնդակ, կոճակ, բշտիկ, վահանի ուռած մասը, կումբ», լեթթ. bamba «գունդ», pampt «ուռչիլ», լիթ. bámba «պորտ», bumbulis «պղպջակ», ուկր. buba «բշտիկ», չեխ. boubel «ջրի պղպջակ», լեհ. babel «ջրի պղպջակ, պալար», ուկռ. biiba «բշտիկ», սերբ. bubulǰica «բշտիկ», bubla «գնդակ», սլով. boblǰati «պղպջակել», մբգ. bemstīn «հաստափոր», դան. bams «յոյր մարդ», fomp «հաստափոր մարդ», նորվ. nempa seg «տկռիլ» ևն (Pokorny 2, 107 109. Boisacq 765)։

• Յն. πομφός բառի հետ համեմատեց նախ Justi, Dict. Kurde էջ 74 հ։։ փոշտ, բայց ո՛չ փամփուշտ։ Ուղիղ մեկնեց նախ Տէրվիշ. Նախալ. 92, որ դնում է սակայն փամփ-ուշտ և կցում է լիթ. pámti «ուռիլ», pampalas «ու-ռած» ռառերին։ Bugge, Btrg. 20 ան-կախաբար յն. πομφός ձևի հետ։ Նոյնը կրկնում են ուրիշներ. վերջին անգամ


Փայծաղն, ծաղան

s.

spleen, milt.

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. [other alphabet] plīhán-, զնդ. [other alphabet] «)εշյ» sрərəzan-, պհլ. sparz, պրս. [arabic word] suDurz քրդ. pišik, յն. σπλήν (*σπληγχ), որ և σπλά-γχνον, լտ. lien, անգլ. spleen, հիռլ. selg, բրըտ. felch, հսլ. slézena, ռուս. cелeзенка, լիթ. bluznis, հպրուս. blusne, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Անշուշտ այս բոլորը ծագում են միևնոյն ձևից, որ սակայն դը-ժուար է վերականգնել։ Այս մասին ընդար-ձակ քննութիւն ունի Walde IF 25, 160-6 ուր կարևոր նշանակութիւն է տրւում հայե-րէնին։ Ընդհանրապէս նախաձևը դրւում է sphelg'hen, spleng'h-, spleg'h-։ Ըստ Meil-let MSL 18, 310 փայծաղի անունը, ինչպէս մաոմնի ուրիշ զանազան մասերի անուն-ներ, կրօնական նախապաշարմունքով ար-ռիլուած լինելով, այլևայլ լեզուներ աշխա-տել են խուսափել բուն անունը տալուց և դիտմամբ խաթարելով՝ ենթարկել են զօրեղ ձևափոխութեան (Walde 429, Pokorny 2 680, Trautmann 256, Ernout-Meillet 520, Boisacq 899)։ Հայերէնը գալիս է աւելի հին *փայղծան ձևից, որ տեղափոխութեամբ դարձել է փայծաղն և փածայղն։ (Հյ. փ ծա-գում է sph-նախաձայնից)։ Արդի գաւա-ռականները ծագում են փայծաղ կամ *փա-ծայղ>փածէղ ձևից. բացառութիւն է կազ-մնում միայն Խտջ. սիպէխ ձևը, որ ծագում է հնագոյն *սիպեղն կամ *սիպայղն ձևից և ենթադրում է գրաբարից տարբեր մի գաւա-ռական։ Սրա մէջ սիպ-, սպ-ներկալացնում է հնխ. sp-և ո՛չ sph-. իսկ ծ ձայնի համա-պատասխանը ջնջուած է՝ ճիշտ յն. օπλή ձևի պէս։


Փայտ, ից

s. bot.

wood;
tree;
— կենաց, the Holy-Rood, the Cross;
tree of life, lignum-vitae, guaiacum, thula or thuya;
— խնկոց, odorous, scented wood;
— իւղոյ, olive-wood, olive;
չնչին —, fragile wood;
— այրելի, fire-wood;
— հարկանել, պատառել, to cut wood;
to cut down, to fell;
— ընկենուլ, to draw or cast lots;
կախել զ—է, to crucify.

• ԳՒՌ.-Ագլ. փայտ, Ախց. Կր. փատ, Ակն. Հճ. Ննխ. Պլ. Ռ։ Պրտ. Սչ. Սեբ. Սվեդ. փադ, փmդ, Ղրբ. փmդ, փրէդ, Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. փէտ, Ալշ. Երև. Հմշ. Մշ. Տիգ. փէդ։ Նոր բառեր են փայտաման, փայտանոց, փայտաջուր, փայտատաւոր, փայտարար, փայտել, փայտեփուր, փայտումիս, փայտ-տր. փայտռկել։ Հետաքրքրական ձև է Ալշ. Մշ. փիցուկ «սատկած», որի բայն է փիտնալ «սատկիլ», որից երևում է թէ հինն է փի-տանալ<փայտանալ և փիտացուկ >փիտ-ցուկ >փիցուկ։


Փանդիռն, դռանց

s. mus.

s. mus. pandura, threestringed guitar;
trumpet.

• = Փռրո-Ասիական ծագում ունի. հմմտ. լիւդ. πανδοῦρα, πανδούριον, πανδουρίς «երեք լարով քնար»։ Բառտ փոխառեալ և տա-րածուած է արևելք և արևմուտք։ Նախ անցել է յոյներին և տուել է πανϑοῦρα, πάν-δουρον «երեքաղեան քնար» (Յունաց մօտ ասանդութիմն կար միշտ թէ փանդիռը Փոքր-Ասիայից է եկած)։ Այստեղից ձևացել են լտ. pandura և թրք. pandura, որի միջոցով են բուլգար. pandura, սերբ. pandura, pandur, bandur, ուկր. bandura «լարաւոր նուագա-րան կամ կիթառ»։ Միևնոյն բառը հասել է նաև Կոմևաս. ուր ունինք վրաց. უანტური փանտուրի կամ უანდური փանդուրի, թուշ. უანდურ փանդուր, չեչէն. p'aγdur «լարա-ւոր մի նուագարան», օսս. fändur, fändir «երկու լարով կիթառ»։ Կովկասեան ձևերը հայերէնի միջոցով չեն ու ձայնաւորի պատ-ճառաւ։-Հիւբշ. 395։

• ՀՀԲ իրարից զանազանելով գրում է բամբիռն «մատի ծնծղայ, թրք. չալփա-րա, չէնկի», իսկ փանդիռն «գալարա-փող»։ ՆՀԲ անորոշ կերպով մեկնում է բամբիռն «թերևս որպէս թամպուռ կամ սանդուռ, կամ ծնծղայ մեծ և փոքր, որ-պէս զիլ, չալփառա ևն». իսկ փանդիռն «իբրու նուագարան բախողական պէս-պէս. որպէս երգեհոն, քնար, և սանդուռ, թամպուռ ... որպէս քնար երեքաղեան». և համեմատում է յն. փանտո՛ւռա ձևի հետ։ Գրեթէ նոյնն է նաև ՋԲ։ Եւրո-պա 1851, 19 հանում է բամր=առս. ձըրկեկ ձայն մ'ունեցող աղեբախ նուա-գարան մը պիտ'որ ըլլայ»։ Böttich. Arica 48 և Lag. Gesam. Abhd. 274 լիւդ. և օսս. ձևերի հետ, բայց նաև իտալ. mandora, mandoline։ Էմին, Հայ. հեթ. կր. (Յոյս 1875, 408) աղի-քով մի նուագարան է ընդունում։-Հիւբշ. 395 դնում է ծագումն անստոյգ փոխառութեանց շարքը։ Բամբիռ և փանդիռ երաժշտական գործիքների ձևի և կազմութեան վրայ, իբրև երկուսը իրարից տարբեր բաներ, բաւական ընդարձակ խօսում է Գ. Լևոնեան՝ Ազգ. հանդէս ԺԴ 91-95։


Փաշաման

s.

anguish, affliction;
blame, reproach;
— կրել, to suffer invectives;
to receive reproaches.

• = Պհլ. [other alphabet] pasāmān, մանիք. պհլ. [hebrew word] pasimān, պազ. pašemān, պրս. [arabic word] pasīmān «զղջացած», պհլ. pasāmānih, պազ. pašémāni, պրս. [arabic word] pašīmānī «զեղջ, ապաշաւ» (Salemann, Man. Stud. ЗAH 8, 114, Nyberg, Hiltsbuch des pehl. II 173). ծագում է pas=հիւս. արևմ. pas-«յետոյ»+a յօդա-կապ + mān «մտածել» և նշանակում է բուն «յետոյ մտածել (յանցանքի վրայ)». այսպէսով կազմութեամբ նոյն է յն. μετα-ϰοια հոմանիշի հետ։ Իրանեան ձևի վրայ առանձին յօդուած ունի Benveniste BSL 34, N 101, էջ 28-31, որ նախաձևը դնում է *patiš-māna-, իբր «յետսմիտք». արևել-քում վերածուել է patizmāna-, pažmān (սո-գդ. ptzmn, պրս. pižmān), արևմուտքում pašmān-, որից օսս. fäsmon, քրդ. pošmān և յօդակապով՝ պհլ. pašāmān, pasemān, պրս. pašīman, պազ. pašamān. միևնոյն կազմութիւնն ունի քրիստ. սոգդ. nm'nայն տարբեր մասնիկով։ Պարսկե-րէնից է փոխառեալ թրք. pešiman կամ pնš-шan «զղջացած»։-Հիւբշ. 254։


Փառ

s. anat.

cf. Մեղեդի;
thin skin, pellicle, cuticle, film, husk;
secundine.

• «թև». արմատս առանձին գործա-ծական է միայն արդի գաւառականների մէջ. այսպէս Ախց. փէռ «անիւի շառաւիղները», Ջղ. Վն. փառ, Բբ. փէռ «ջաղացքի անիւի թեւերը, որոնց զարնուելով ջուրը՝ անիւը պտտւում է. ֆր. aube»։ Բայց սրա հին գոր-ծածութեան ապացոյց է խեչափառ «խեցգե-տին» Ոսկիփ. Վրդն. առ. 37. Մխ. բժ. 43, 55, Վստկ. 74, Սանահն. (բուն նշանակում t «խէչից՝ կողքից թևեր ունեցող»)։

• «զգեստ, շապիկ» Վրդն. դան. (Զբա-դէն զգեցեալ, որ է փառս, քահանայական զգեստու ձև), «տղընկեր, ընկերք, տղու շապիկ, նորածնի հետ արգանդից դուրս ե-կած աղտեղութիւնը» Ոսկիփ. «ձուի միջի մաշկը» Յայսմ. մրտ. 18. գտնւում է նաև գաւառականների մէջ՝ «թաղանթ, բարակ մաշկ, աչքի վրայ պատած լուսն, վէրքի ե-րեսի խաւը, քացախի մարը, հալած իւղի ե-րեսի փրփուրը, սարդի ոստայն» նշանակու-թեամբ։

• -Ք, ի-ա հլ. (միայն անեզաբար գործածուած) «վեհութիւն, մեծութիւն, շուք. 2. գոհաբանութիւն, փառք տալը» ՍԳր. «3. կարծիք, կրօն, դաւանութիւն» (ըստ յն. ὄοςα, որ նշանակում է «փառք, կրօն, ռաւանաւ-թիւն») Գերմ. թղթ.։ Առաջին նշանակութիւ-նից են փառաւոր ՍԳր. Ոսկ. մ. բ. 1. փա-ռախնդիր Եւագր. փառասէր Եւս. պտմ. փա-ռաւորութիւն Եզն. (տպագիրը սխալմամբ և հակառակ ձեռագրի ունի փառատրութիւն), մեծափառ Բուզ. սպիտակափառ Ագաթ. սը-նոտեփառել «սուտ պարծենալ» Պիոն. 390. ծիրանափառ Ագաթ. Կորիւն. շիջելափառ Յոբ. լ. 8. զրափառ Ոսկ. յհ. ա. 2, 6. փա-ռազնեայ «ազնուական» Հայել. 333, փառա-շուք «փառաւոր և շքեղ» Փոնց. 165 (երկուսն էլ նորագիւտ բառ)։ Երկրորդ նշանակութիւ-նից են բխում փառաբանիչ Ագաթ. փառա-բանել Շար. ժմ. Կիւրղ. ծն. փառամատոյց Գիւտ. թղթ. առ վչ. փառատրել Շար. Նար. յատկապէս եզակի գործածութեամբ փառ «փառատրական մեղեդի», որից էլ հարց-նափառ Տօնաց.։ Երրորդ նշանակութիւնից ևն ծագում փառաբանել «կարծել, դատել, այնպէս համարել» Կիւրղ. գնձ. ուղղափառ = յն. ὄοϑόδοςος Յճխ. Խոսր. Շար. ուղղա-փառհաւատ Բուգ.1 չարափառ=յն. ϰαϰώδοςος Խոր. Վրք. հց. այլափառ=յն. ετερόύοςος Փիլ. ևն։ Հոլովեալ ձևից է՝ փառացասէր Ոսկ. մտթ. Ա. 61։ Գրուած է ի փարաց կրկնագիր Ագաթ. Յուշարձան 117բ։ Նոր բառեր են փառակազմ, փառապանծ, փա-ռատենչ ևն։

• = Պհլ. farr «փառք, շուք» բառից. հմմտ. պրս. [other alphabet] ︎ farr «փառաւորութիւն և շքեղ պերճութիւն. 2. լոյս», օ [arabic word] farra «պեր-ճութիւն և զարդարանք», [arabic word] farrahī «շքեղութիւն և փառաւորութիւն», թուրֆանի մանիք. պհլ. frh (farrah) «փառք, պերճու-թիւն», աւելի պահուած է յատուկ անուն-ների մէջ. ինչ. պհլ. Farr-Ohrmazd, Far-hbag, Nāpi-farnāi, հպրս. Vindafarnā (յն. տառադարձուած lνταφερνης), *Farna-bāzu-(յն. Փαρνάβαζος), *Tisa-farnā (յն. Τισσαϰεე-νηა), որոնցից հետևում է հպրս. farnah--այս բառը բնիկ չէ, այլ զնդ. [syriac word] ︎ xvar-anah-բառն է, որ հպրս-ր ռիտաևան ճա-նապարհով փոխ է առել և իր ձայնաևան օ-իէնքներին ենթարկելով դարձրել է farnah-lMeillet MSL 17, 108. այս մասին աւելի երկար տե՛ս Benveniste BSL հտ. 31, N 93, էջ 72-76). հպրս-ից անցել է պահլաւին և այստեղից էլ մեզ։-Հիւբշ. էջ 254։

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սլմ. Սչ. Վն. Ախց. Սվեդ. Տիգ. Սեբ. փառք, Ասլ. փառք, փառ*, Տփ. փարք, Մկ. փառք1. թրր-քախօս հայոց մէջ՝ փառք Ատն. «փառք», փառաբmնել օլմաք Ատն. «ուրախանալ», առօք փառօք էնկ. «առօք փառօք, ամենայն ևառաւորութեամբ» (Բիւր. 1898, 789).-նը-կատելի է Տփ. փարավուլ<փառաւր՝ ը-ր >-լ ձայնափոխութեամբ, որ վրացերէնի ռովորական տարանմանութեան երևոյթն է։