Your research : 15 Results for ուն

Entries' title containing ուն : 1059 Results

Definitions containing the research ուն : 3616 Results

Պախճաւանդ, աց

s.

female ornament.

• , ի-ա հլ. «գօտիի կամ կա-մարի նման կանացի մի զարդ». մէկ անգամ ևւնի Ոսկ. եբր. իը. էջ 554. «Այնպիսի պախ-ճասանդօք և լանջագեղ կամարօք զսպեալ լինիցիս պնդակազմ»։ (ՋԲ գրում է պախճա-ւանդակ. Քաջունի՝ Գ. 198 դնում է պախճա-ւանդ «corset, սեղմիրան»)։

• Հառունի. Պատմ. տարազին 129 պրս. պախջիտէն «շրջապատել»+ band «կապ», որով հասկանում է մի երկար երիզ, որով կանայք լանջքը պատում էին՝ սեղմիրանի պէս։


Պախուց, խցոյ

s.

halter, bridle;
թափել զպակուց or պախուցաթափ լինել, to break from the halters.

• , ո հլ) «սանձ, երասանակ» Յռբ. խ. 20. Պտմ. աղէքս. 23. Գէ. ես. Յայսմ. գրուած է նաև պախոյրց, պախուրց, պախ-ցոյք, պահցոյցք, պահցոյք (բոլորն էլ Պտմ. աղէքս. 23), պահուց Շնորհ. առ. 57. արդի գրականի մէջ գործածւում է պախուրց ձևով, որ ըստ ՆՀԲ և ՋԲ գաւառական է, որից պա-խուցաթափ Գր. երէց. -սրանի՛ց է նաև պահ-րացի (ձիուն տրուած ածական) Սասն. 31.-Rivola, Բռ. հայոց2 311 ունի պախոնցք ձե-ւով, բայց նաև պախուրցկոթ «սանձի չուա-նը»։


Պախրէ, ից

s.

money, effects, property, goods;
provisions, victuals;
cattle.

• րէ և հյ. պաճարանք,-իսկ պախրէ «ար-ջառ» լծ. պաճար, եբր. պաքար, լտ. pe-cus։ Տէրվ. Altarm. 104, Նախալ. 91, Երկրագ. 1884, 53 դնում է *պախուէ ձևից և հանում է հնխ. paç «կապել» արմատից. հմմտ. սանս. paçu, զնդ. pasu «եզ, արջառ», գոթ. faihu «տա-ւար, ինչք, դրամ», լտ. pecus «տաւար», pecunia «ինչք», լիթ. pekus։ Հիւնք. արաբ. baqar «արջառ, եզն» բառից։ Հիւբշ. 516 պախրէ «տաւար» նշանակու-թեամո համարում է արաբերէնից փո-խառեալ պաքարայ բառի ռմկ. ձևըս (Սակայն անտեղի է նախ բառիս այս նշանակութիւնը միւսներից ջոկել, և երկրորդ՝ պախրէ «տաւար» նշանակու-թեամբ ունի Մանդ1)։ Seidel, Մխ. հեր. § 183 հայացեալ է արաբ. [arabic word] baqar «եզ» բառից։


Պակ

s.

female jewelry.

• «մի տեսակ կանացի զարդ» Վրդն. ել. ուրիշ վկայութիւն չկայ. (Հին բռ. մեկ-նում է «պսակ», Քաջունի՝ Գ. էջ 198 «bi-ǰou-գոհար»)։

• ՆՀԲ պախիլ բառի հետ? Հիւնք. պրս. bāk «վախ» ձևից։ Scheftelovitz BВ 28, 309 յն. φέβομαι «վախենալ, փախ-չիլ», հսլ. bèg «փախուստ» ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ (Ճիշտ չէ, որովհե-տև այս բառերի արմատը դրուելով հնխ. bhega-(տե՛ս Boisacq 1019, Berneker 55), սպասելի էր հյ. նախաձայնբ և ո՛չ թէ պ)։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 41 և Բաոմ. 1912, էջ 263 պրս. bak և հյ. պախ, վախ, ահ բառերի հետ։ Կուր-տեևեան (տե՛ս Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. 17) պրս. ինչ որ պուք ձևից, որ է թերևս՝ պաք=bāk։ Ղափանցեան ЗВО 23, էջ 356 պրս. bāk և հյ. վախ բառերի հետ միասին հնխ. vak արմատից. (բայց պրս. bāk<արիական *bhāyaka-ձևից, արմատը bhay-(Horn § 170), որ պի-տի տար հայերէնի մէջ գոնէ բայ), պա-տահական նմանութիւն ունի ասուր. pakū «վախ, վախենալ» (Muss-Arnolt, Ass. Handwb. 801ա)։


Պակաս, ից

adj. adv.

defective, imperfect;
ի՞ւ իւիք — իցեմ, զի՞նչ եւս — իցեմ, what do I still want for ?
զի՞նչ — է քեզ, what do yon want for ?
— առնել, to do without, to dispense with;
to diminish;
to deprive of;
to destroy, to kill;
less;

• ՆՀԲ որպէս թէ կասեալ իւիք։-Lag Urgesch. 524, Gesam. Abhnd. 53 upa-մասնիկով զնդ. kas արմատի հկտ։ Հիւնք. պսակ բառից։ Հիւբշ. 458 կար-ծում է թէ չի պատկանում հյ. կասել կամ զնդ. kasu-, պրս. kih «փոքր» ձևե-րին։ Karst, Յուշարձան 428 և 429 թթր-ak, yik արմատից, իբր ույղուր. yiksik, ւառաթ. iiksik, օսմ. eksik «պակաս»։ Ղափանցեան ЗВО 23, 350 առար. [arabic word] ❇ vaks «պակասիլ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 305) բառի հետ, (որ սակայն պատահական նմանութիւն ունի, ինչպէս նաև սրանից աւելի նման մի ձև, որ է արաբ. [arabic word] baxs «պակասեցնել» Կամուս. անո՝ 215)։ Meillet REA 2. 6 պա-մասնիկով՝ իրան. kas, սոգդ. kas «փոքրիկ», պրս. kāstan «պակասիլ» ձևից փոխառեալ։ Pictet բ. տպ. Բ. 392 թէև կցում է լտ. panis, մեսապ. πά́γος իռլ. páin, ինչպէս և սանս. pita, զնդ. nitu «հաց, սնունդ» բառերին, բայց հա-յերէն բառը բնիկ է համարում։


Պահանգ, աց

s.

iron or wooden tie-piece, binding-piece, notched-rail, brace;
buttress, flying-buttress.

• ՆՀԲ «անկուած առ ի քաջ պահել, կամ ի պահել անկ», Lag. Urgesch. 378 san( արմատից։ Հիւնք. վահան բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 307 պրս. [arabic word] vahang «փայտեայ օղակ կամ շրջանակ՝ որ բեռների վրայ են անց-կացնում՝ ամրապնդելու համար»։ Պա-տահական նմանութիւն ունի պրս. [arabic word] pahāna «դռան յետևի փայտէ սողնակը, նիգ, գամ»։


Պահանջանք

s.

cf. Պահանջումն.

• «ձեռքի ապարանջան». մէկ անգամ ունի Օրբել. ողբ. ժե. «Պահանջանքն իմոյ բազկին և ապարանջանքն իմոյս ո-տին»։

• Պատահաևան նմանութիւն ունի բե-լուճ. āhinjag «կապ, գօտի» (Horn, § 58, ծան.)։


Պահապան, աց

s.

guard, guardian, inspector, superintendent, overseer;
sentry, sentinel;
—ք, guard, guards, garrison;
cf. Հմայեակ;
— այգեստանի, vineyard-keeper;
cf. Հրեշտակ.

• ԳՒՌ.-Գրականից փոխառութեամբ ունինք Ալշ. Մշ. պահաբան, Երև. պրհապան, Մկ. պmխmպան, Պլ. բահաբան ձևերով՝ միայն «պահապան հրեշտակ», «Աստուած պահա-պան» ձևերի մէջ։ Մինչև անգամ էնկիւրիի թրքախօս հայոց բարբառում կայ bahaban «պահապան հրեշտակ». ինչ. bahabanəm esirgedi «պահապան հրեշտակս ինձ պահ-պանեց» (Բիւր. 1898, 865)։ նը (Օրբել. 1861, էջ 268), որ ճիշտ այն է. ինչ որ այլուր Պարտիզացփոր.


Պաղ, ից

s. adj.

frost, ice;
sleet;
cold, icy, glacial, freezing;
հալիլ, լուծանիլ —ին, to thaw, to melt, to liquefy;
— ձուլել, to freeze, to ice.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն ևեռ. պաղի) «սառոյց» Ոսկ. եփես. Խոր. Ղի-ւընդ. «ցուրտ, հով» Յայսմ. Գնձ. որից պա-ղիլ «սառչիլ» Ել. ժե. 8. Յոբ. զ. 17. Պտմ. աղէքս. «հովանալ» Յայսմ. պաղանալ Խոր. նորապաղ Պտմ. աղէքս. սառնապաղ Գնձ. պաղքաշ «ցուրտը իրեն քաշող» Վստկ. 159, պաղպաղակ «վանակնի և բիւրեղի նման թափանցիկ և փայլուն մի տեսակ քար» Վե-ցօր. էջ 51. Շիր. պաղլեղ «շիբ» Բժշ. (բարդ-ուած հոմանիշ լեղ բառի հետ), պաղաչ (թերևս գրելի պաղակն) «մի տեսակ ազնի քար» Վանակ. հց. նոր գրականում պաղ-արիւն, պաղարիւնութիւն, պաղպաղակ «մա-րօժնի, տօնտուրմա», պաղպաղակավաճառ «պաղպաղակ ծախող» ևն։

• ՆՀԲ լծ. յն. πάγος «սառոյց», թրք. pek «ամուր, պինդ» և լտ. pactus «տընկ-ուած»։ Հիւնք. յն. πάγος, πάχνη «սառոյց, պարզ, եղեամն»։ Bugge, Beitr. 34 և IF 1, 455 պաղպաղակ դնում է փաղ-փաղիլ բայից։ Petersson, Ar. u. Arm Stud. 95 սանս. basta «ապուշ», ֆրիզ. oal, pall «հաստատուն, անշարժ» բա-ռերի հետ հնխ. bol-, bl-արմատից։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. պաղ, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. Սեբ. բաղ, Տիգ. բmղ, Զթ. բօղ, բող, Հճ. բօղ, Սվեդ. բիւղ. -այս բառերը նշանա-կում են «սառոյց» (Երև. Վն.), «ցուրտ» (Պլ ևն), «սառն» (Ախց. Կր.)։ Նոր բառեր են պաղապուր, պաղսիրտ, պաղբերնիլ, պաղե-րես, պաղեանց, պաղպրակ, պաղլիկ, պաղ-լիճ, պաղլորակ, պաղուլակ, պաղլուլակ, պաղկեկ, պաղշկիլ, պաղշտկիլ, պաղուկ պաղսրտիլ։-Գւռ. պաղիլ նշանակում է նաև «աչքը անթարթ նայիլ» և այս իմաստով նը-ման է թրք. ❇ donuqlanmaq (Կամուս, թրք. թրգմ. Ա. 818) հոմանիշի կազմութեան, որ նոյնպէս ծագում է don ռսառոյց» բառից, իսկ donuq «խունացած»։


Պաղատ

cf. Պաղատանք.

• ՆՀԲ «թախանձել յաղեաց վասն աղե-տից»։ Աճառ. Արրտ. 1911, 418 համե-մատում է լազ. պալակար, օպալակա-րու «խնդրել, աղաչել» բառի հետ։ Այժմ սակայն գտնում եմ որ սոյն լազ ձևռ փոխառեալ է նյն. παραϰαλω «աղաչել, պաղատիլ» ձևից (p-λ>l-r սովորական շրջմամբ), որով ո՛չ մի կապ չունի հա-լերէնի հետ։


Պաճար, աց

s.

cattle;
—ք, means, expedient, device;
—ս պաճարել, to seek the means to, to resort to all sorts of expedients, contrivances or shifts.

• , ի-ա հլ. «նախիր, արջառ, եզ, կով, կամ լայնաբար՝ ամէն անասուն» Կա-նոնք սահ. 126. Տիմոթ. կուզ 327. Փիլ. Խոր. Պտմ. աղէքս. 13. որից պաճարաբուծ «հ--վիւ» Պիտ. պաճարամիտ «անմիտ» Լմր. մատ. 56, 95. պաճարեղէն «անասուններ» Նիւս. կազմ. պաճարարօտ Փիլ. Ասող. պա-ճարապէս «անասնաբար» Անյ. հց. իմ. քա-ջապաճար Փիլ.։ Այս արմատից են գալիս նաև աաճարանք «ինչք, ապրուստ, պաշարե-ղէն» Ագաթ. Պիտ. Յհ. կթ. Ղևոնդ. «ճար, ճա-րակ, հնարամտութիւն, հնարք» Ոսկ. մ. ա. Չ. Փիլ. յովն. 590. պաճարք «հայթայթանք. մեջոց, հնարք» Ոսկ. մ. ա. 22. պաճարել կամ պաճարիլ «հայթայթել, նիւթել, միջոց կամ հնարք գտնել» Ոսկ. մ. ա. 22. Փիլ. Պիտ. անպաճարան «անհնարին, շատ դըժ-ուար» Փիլ. իմաստն. նշանակութեան զար-գացման համար հմմտ. պախրէ։


Պաճիտակ

s.

delicious condiments.

• , անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ել. 481. «Գինեզինութիւնք և խա-հակերութիւնք՝ որ ի ձեռն անյագութեան և որովայնամոլութեան լինին, ի պաճիտակ լի-նելոյ գործեն հիւանդութիւն»։ (Աւգերեան լտ. թրգմ. ob abusum expletionis զեղծումն գոհացման)։ ՆՀԲ մեկնում է «աւելորդ պա-ճուճանօք և հանդերձանօք յօրինեալն», ՋԲ «աւելորդ պաճուճանք կամ հանդերձանք կե-րակրոց», ԱԲ. «աւելորդ զարդարանք կամ կերխում»։


Պաճոյճ

adj. s.

adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.

• «զարդ, զարդարանք. 2. զարդա-րուն» Բրս. ծն. Վրք. հց. ա. 192. Նար. կուս. Մագ. որից պաճուճել «պճնել, զարդարել» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. պաճուճան Ոսկ. ես. պա-ճուճանք ՍԳր. կոչ. Ոսկ. մ. ա. 12. և ես Կիւրղ. թգ. պաճուճազարդ Վեցօր. պաճուա-պատանք ՍԳր. նկարապաճոյճ Ագաթ. ան-պաճոյճ Վեցօր. ընդվայրապաճոյճ Ոսկ. ես. գեղապաճոյճ Յհ. կթ. լուսապաճոյճ Անան եկեղ. Նար. թագապաճոյճ Վահր. յյտ. ևն։

• = Հաւանաբար իրանեան փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս կրկին ճ-երը. հմմտ. նոգդ. p'γwch «պաճուճեալ»։ Այս բառի ստու-գաբանութիւնը ծանօթ չլինելով՝ յայտնի չէ թէ ինչի՞ց է յառաջ գալիս այս երկուսի մէջ շ և ճ ձայների տարբերութիւնը և հետևաբար ի՞նչ է հայերէն բառի բուն մեկնութիւնու

• ՆՀԲ լծ. թրք. beze-mek «զարդարել»։ Մորթման ZDMG 26, 535 բևեռ. bar-çudibiduni մեկնում է պարսպատուն կամ պաճուապատան։ Հիւնօ. պճնել բայից։ Աճառ. ՀԱ 1899, 233 իբրև կրրկ-նական՝ *պաճ արմատից. հմմտ. պա-րոյր, փաթոյթ, պատուտակ։ Վերի մեկ-նութիւնը տուաւ Meillet, REA 2, էջ 5։


Պայ, ից

s.

fairy, elf.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «առասպելական մի էակ, որ մարդուց է յառաջանում և երէների հետ է արածում» Եզն. 98, 99 (և զպայն իմն ի մարդկանէ. ի մարդկանէ ելեալ պայն, Չպայն իսկ). Ոսկ. պօղ. Ա. 602. Եղիշ. հրց. էջ 50. որից պայիկ (յիշում է ՆՀԲ պայ բա-ռի տակ՝ իբր հոմանիշ, բայց առանց վկայ-ութեան. տարբեր է պայիկ «պահապան», որ ռես առանձին). մարդապայ քաղ Ոսկ մ. ա. 4. էջ 58 (ձեռ. վարդապայն քաղից. այսպէ՛ս է սրբագրում Հ. Ա. Բագրատունի, Որատիռ-սի Ար. քերթ. էջ 31, որ ընդունում են նաև Նորայր, Քննասէր Ա. էջ 10 և Գալեմքեար-եան, Մասիս 1900, 403), նաև Պայապիս Քաղեայ յատուկ անունը՝ Խոր. Ա. ժդ. (կազ-մուած պայ+ապիս (կովը) և քաղ բառերից ըստ Աճառ. Արրտ. 1912, 838, իսկ ըստ Markwart, REA 8 (1928), 221 եգիպտ. παάπις անունից, որ էր հայր իմաստունն Ամենովփիսի)։-Եզնիկի առաջին վկայու-թեան մէջ (զպայն իմն) չի կարող պայն լի-նել որոշեալ ձև՝ յաջորդ իմն անորոշի պատ-ճառաւ. ուստի պէտք է ենթադրել պայ բառի հետ նաև պայն ձևը, որ հաստատւում է նաև տակի գւռ. ձևերով (տե՛ս այս մասին Աճառ. REA 3, էջ 7)։ թիւնը յաջորդութեամբ ստանալ, յաջորդել» եւս. օր. Խոր. «տիրել, իշխել» Յհ. կթ. պա-յազատութիւն Եւս. քր. անպայազատ «բնա-ջինջ եղած, սերունդը անճիտած» Խոր. յար-մարեալ ձև է պայ-ազն Մագ. թղ. 63 «սին-լըքոր» (ըստ ՆՀԲ), «իշխան» (ըստ ԱԲ)։

• Հիւնք. պայիկ=պրս. պիուք բառից։ որ է [arabic word] biyūk «հարսն». հմմտ. յա-ւերժահարսն. կրճատեալ ձևով պայ։ Ե. եպս. Դուրեան, Մասիս 1900, 436 յտ. pan «սրինգը հնարող առասպելական էակը»։ Գալէմքեարեան, անդ 475 արի-ական pāti «պահապան» ձևից։ Ալիշան, Հին հաւ. 185 վարդապայ կցում է հնդ. վարտապա՛յ ձայնարկութեան հետ։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 310 պարիկ բառի՞ց։ Mariès, REA 3, 7 յօդուածից առթիւ խօսելով՝ ՀԱ, 1927, էջ 767-72, հաստատում է պայն ձևը և գտնում է որ հակառակ օրինակները արժէք չունին. այսպէս պայ Ոսկ. պօղ. Ա. 602 յետին նորամուծութիւն է, որ չկայ յունարէ-նում, մարդապայ սրբագրում է մար-դասպան, իսկ ՆՀԲ-ի պայիկ բառի գո-յութիւնը ժխտում է։

• ՆՀԲ «լծ. փայէ և զաթ (իմա՛ պրս. [arabic word] nāya «պատիւ, աստիճան» և արաբ. [arabic word] dāt «անձ»). ուստի առ մեօք առին բմանք որպէս պէյզատէ»։ Lag. Arm. Stud. § 1802 վերջի մասը դնում է պոս. zād=zāda «ծնեալ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 205 պրս. [arabic word] beyzād, ❇ [arabic word] bey-zāda «բէկի ծնունդ»։ Muler WZKM 10, 356 pat-մասնիկով zāt «ծնեալ» բառից՝ ընդունելով պայ-ազատ՝ իբր «agnat» նշանակութեամբ։ Վերի մեկնութիւնը տուաւ նախ Ա. Խա-չատրեան (անձնական. նամակ առ Հիւբշ. 1898 թ.)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 310 մերժելով իր առաջին կարծիքը (ըստ որում [arabic word] bāy, beg թուրքերէն է), դնում է պայ «պարիկ»+զատ, իբր թէ «պարիկներից ծնեալ՝ քաջ»։ Նոյնը Հայ-Երան. Ուսումն. էջ 83 դարձեալ փոխելով իր կարծիքը՝ պհլ. vehzād-պրս. [arabic word] behzad «վեհածին»։ Ան-կախ Խաչատրեանից՝ վերջին անգամ վերի ձևով մեկնեց Benveniste ՀԱ 1927 762։


Պայլ

s.

bailiff, city magistrate, magistrate.

• = Հֆրանս. bail «կառավարիչ, հսկող, դա-տաւոր», ֆրանս. baile «խնամակալ, դես-պան Վենետկեցոց ի Պօլիս», bailli «ոստի-կան դատաստանաց, դատաւոր», bailli-áge «դատաւորութիւն, սահման դատաւորի 2. ատեան, տուն դատաւորի», իտաւ. bailo balio «կառավարիչ, դատաւոր», balia «իշ-խանութիւն», balioso «զօրեղ, հզօր», որից նաև թրք. [arabic word] balyōz «դեսպան Վենետկե-ցոց ի Պօլիս», ռմկ. պալեօզ «մեծահարուստ անձնաւորութիւն»։-Հիւբշ. 390-1


Պայծառ, աց

adj.

clear, limpid, pure;
clear, serene, clean;
gay;
splendid, sparkling, brilliant, luminous, shining;
bright, polished, clean;
distinct, evident, plain;
illustrious, glorious, farfamed, renowned, celebrated;
ի հանդերձս —ս, arrayed in gorgeous apparel.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «փայլուն, լուսաւոր, վճիտ. ևխբ. շքեղ, փառաւոր» Յակ. բ. 2, 3. Սիր. իթ. 29, լգ. 13. Յայտ. ժե. 6, իբ. 16. որից պայծառանալ Իմ. գ. 7. Յուդթ. ժ. 4, Եւս. քր. պայծառագեղ Ոսկ. ես. Եփր. թգ. պայծառա-գոյն Եզն. պայծառազգեստ Եփր. թգ. պայ-ծառաթև Վեցօր. 163. պայծառանշան Ագաթ. պայծառացուցանել Եւագր. համապալծառ Ագաթ. Ոսկ. փիլիպ. մեծապայծառ Ոսկ. մտթ. Սեբեր. Վեցօր. Եւս. քր. Եփր. թգ. ծաղ-կապայծառ Թէոփ. պհ. Մաշտ. լուսապալ-ծառ Նար. Շար. պայծառակերպ (նորագիւտ բառ) Հայել. 295 ևն։

• ԳՒՌ.-Տփ. պա՛յծառ, պօ՛յծառ, Շմ. պայ-ձառ, Ննխ. բայձառ, Ատն. (թրքախօս հայոց մէջ) բէյձառ, Վն. պոծառ, Ալշ. Մշ. պօձառ, Մկ. պուծառ, Ակն. բօձառ, Չրս. բօզառ (ըստ Հայկունի՝ Մօքոս, էջ 23), Սվեդ. բիձձու։


Պայման, աց

s. adv.

condition, nature, state, quality, circumstance;
condition, term, measure, rule, limitation, close;
part, article, proposition, transaction;
stipulation, agreement, treaty, bargain, compact, pact;
— անհրաժեշտ, condition, sine qua non;
— ժամանակի, appointment, assignation;
— կենաց, condition, state, circumstance;
— նամակ, original draft of a treaty or contract;
հայցուածոյ —աւ, in an interrogatory manner;
—աւ, upon condition, on terms;
— դնել, to place or impose conditions, to make a contract, to contract, to bind oneself by contract;
cf. Ժամանակակէտ.

• ԳԴ (յետոյ ՆՀԲ) դնում են պրս. փէյ-ման ձևից։ Böttich. ZDMG 1850, 360 սանս. pratimāna։ Նոյն, Arica 80, 344 սրա հետ նաև պրս. ձևը։ Lag. Urgesch, 139 պրս.-ից փոխառեալ է դնում։ Mül-ler SWAW 38, 555 յիշում է նաև եբր. [hebrew word] (patmān?) ձևը, որ չունի Ge-senius։ Մորթման ZDMG 26, 526 բևեռ. pini «պայման» և 544 vidimana «պայ-ման»։ Նորայր, Կորիւն վրդ. էջ 275 ան-պայման դնում է պրս. փէյմուտէն «չա-փել» բայից։


Պայուսակ, աց

s.

bag, pouch;
— որսոյ, game-bag;
— ուղեւորաց, cloak-bag;
— կշռոց նենգութեան, bag of false weights.

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ. Lag Ges. Abhd. 74 և Arm. Stud. § 1805, որ կասկածում է պրս. payūza ձևի վրայ. սխալ է գտնում կապել իրանեան բառը ուս ձևի հետ։ Müller WZKM 10, 356 իբր բնիկ հա՞յ սանս. wasti-, լտ. vesica «քսակ» բառերի հետ։ Karolides տես փայծաղն։ Պատահական նմանու-թիւն ունին լատ. bisaccium, նյն. βισάϰϰι իտալ. bisaccia, լեհ. bisagi, ուկր. be-Sáhy, բուլգ. bisági «վերարկուի գըր-պան», ֆրանս. besace «երկաչեայ պա-ւուսակ», որոնք ծագում են լտ. bis «կրկին» և saccus «պարկ, քսակ» բա-ռերից (Berneker 57)։


*Պայտ, ից

s.

iron, horse-shoe.

• , ի հլ. «ձիերի կամ այլ կենդանինե-րի ոտքի տակ գամուած երկաթը, լուսին, նալ». ունին միայն ՀՀԲ և ՋԲ իբր գւռ. բառ. սովորական է արդի գրականում։


Պան, ից

s. bot.

round loaf, bread;
honeycomb;
hen-bane.

• = Յն. πάνις «հաց», որ փոխառեալ է լտ. panis (>ֆրանս. pain) «հաց» բառից։ Շատ կարևոր են մեր բառի փոխառութեան հան-գամանքները. պան յունարէնից կազմուաձ կեղծ կամ գիտական տառադարձութիւն չէ, որովհետև՝ նախ մինչև այժմ էլ կենդանի է բարբառներում, երկրորդ՝ ըստ Sophocles 836 յն. πανις քիչ գործածական մի ձև է և բնաւ չի գտնւում Ս. Գրքի յոյն թարգմանու-թեան մէջ։ (Ստուգեցի որ այն բոլոր դէպքե-րում, ուր հյ. օրինակն ունի պան, յոյնը դնում է αρτος սովորական ձևը)։ Այս բոլո-ռիզ կարելի է հետևցնել, թէ հյ. պան յունա-րէնից չէ՛ փոխ առնուած, այլ ուղղակի լա-տիներենից։

• ԳՒՌ.-Արբ. բան, Զթ. բօն, բոն, Սվեդ. բուն «մեղրահաց, չհալած մեղը», որից և կազմուած է մեղրապան Զթ. «մեղրախո-րիսխ»։

• (բոյսը) տե՛ս Բան. ձած է պանդոկ (սեռ. -ի), որ և որուաձ պանտոկ, բանդոկ Ճառընտ. Վրք. հց. Յս. որդի. Լմբ. ատեն. Գնձ. Մեկն. ռև. որից պանդոկապետ Ղկ. ժ. 35. Սեբեր. պանդո-կապան Պղատ. օրին. պանդոկապանութիւն Պղատ. օրին։ Նոր գրականի մէջ ընդունուած է միայն պանդոկ ձևը։

• = Յն. πανδοxεῖον «պանդոկ, հիւրանոց, հիւրատուն» ձևից, որի հետ կան նաև παν-ὄογεῖον «պանդոկ», πανδοχεύς «պանդոկա-պան». կազմուած է παν «բոլոր» և δέχομαι «ընդունիլ» բառերից։ Յոյնից է փոխառեալ նաև արաբ. [arabic word] ︎ funtuq կամ [arabic word] funduq «պանդոկ, խան» (տե՛ս Կամուս, թրք. թռոմ Գ. 44). վերջինից է հյ. փնտուկ յետին ձևը, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. էջ 370։


Պանդեմի

adj.

popular.

• «հեթանոսա-կան ժողովրդական հասարակաց տօն». մէկ անգամ ունի Ոսկ. եզեկ.։


Պանդոյր

adj.

hare-brained, stupid, silly, foolish.

• «անմիտ, տխմար, ապուշ» Ոսև. մ. բ. 23. Հին բռ. որից պանդուրութիւն Ոսկ. փիլիպ. 406 (չունի ՆՀԲ). ենթադրելի է նաև պանդորր ձևը, որից կազմուած է պանդոր-րութիւն Սիր. իբ. 16. երկու ձևերի փոխանա-կութեան համար հմմտ. անդոյր և անռորր.

• ՓՈԽ.-Հալերէնի՞ց է փոխառեալ, թէ պա-տահաևան նմանութիւն ունի լազ. bunduri «ծոյլ, դատարկապորտ» (Աճառ. Արարատ 1911, 417)։


Պանդուխտ, դխտաց

s.

foreigner, emigrant, alien, stranger;
pilgrim.

• Տէրվ. Մասիս 1882 յունիս 24 հայե-ռէն բառ չի կարծում, բայց օտար լի-նելն էլ չի կարողանում հաստատել։ Նոյն, Լեզու 1887, 108 հնխ. bhandh «կապել» արմատից՝ -ուխտ մասնիկով՝

• պանդխտութիւնը իբր բանտարգելութիւն ըմբռնելով։ Հիւնք. պանդոկ բառից։ Մարքվարթ, Die Entstehung der arm Bistumer Roma 933, էջ 7, ծան. 1 դնում է յն. παγδόγος ձևից, որ մերժում է Adontz, ըստ որում նոյն յն. բառի հա-մապատասխանն է պանդոկ (հաղորդեց Հ. Պէրպէրեան, նամակ 1933 յունվ. 16)։


Պանթեռ, ոյ

cf. Յովազ.

• , ո հլ. «յովազ». մէկ անգամ ունի Եպիփ. բարոյ. =պանթեր Բար. 157։

• = Յն. πά́νϑηა «յովազ», որից նաև լտ. panther, panthera, իտալ. pantera, ֆրանս. panthère, գերմ. Panther ևն։ Յոյն բառը հնդկական ծագում ունի. հմմտ. սանս. [other alphabet] pundarika-«վագր» (բուն նշ. «դեղնաւուն») (Boisacq 745). բայց յետոյ ենթարկուելով ժողովրդական ստուգաբանու-թեան՝ իմացուել է իբր παν «բոլոր» և ϑήρ «գազան» բառերից բարդւած, իբր «ամենա-գազան»։-Հիւբշ. 370։


Պանիր, նրոյ, նրի

s.

cheese;
գործել մածուցանել —, to make cheese;
to curdle milk.

• (յետնաբար սեռ. -ոյ կամ -ի) «պանիր» Յոբ. ժ. 10. Նոնն. Պտմ. աղէքս. Իսիւք. որից պանրանալ «մակարդիլ» Ճառ-ընտ. Սանահն. պանրուտի (գրուած նաև պանրուտէ, պանդրուտու, պանդրուտոյ, «կթեղէնով պաս, նաւակատիք, յն. τυροφαγία» Գիրք թղ. 334. Տօնակ. Ասող. Ոսկիփ. պանդ-րաջուր (որ է պանրաջուր) Մխ. բժշ. 46, 133 (դ յաւելուածի համար հմմտ. ծանդր, ման-դըր, ծունդըր. նոյն յաւելուածն ունին նաև ռեռ. պանտրի Մաշտ. ջահկ. և Ագլ. պա՛ն-դիր). պանրավաճառ, պանրային (նոր բա-ռեր)։


Պաշար, աց

s.

provision, viaticum, food, victuals;
victualing, providing, provisions, stores, equipment;
the Holy Sacrament.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ Մշ. Ջղ. Սլմ. Տփ. պաշար, Խրբ. Հմշ. Ննխ. Սեբ. բաշար, Հճ. բաշօյ, բէշօյ, Զթ. բէշօյ, բէշոր, Սվեդ. բիշուր. բոլորն էլ նշանակում են յատկապէս «ճամբորդութեան ժամանակ հետը վերցրած ուտելիք».-իսկ թրքախօս հայերից Ատն. բէշէր «կնունքի ժամանակ բաժանուած մրգեղէն»։


Պաշտպան, աց

s.

defender, patron, protector, favourer;
minister, servant;
— սուրբ, patron saint, patron;
— դատի, advocate, attorney;
— կալ, լինել ումեք, to defend, to protect, to assist.

• -Պհլ. *paštpān ձևից, որ չէ ասանդուած. բայց ունինք սրա աւելի նոր ձևը՝ պհլ. [other alphabet] puste-pān-և պրս. [arabic word] pustbān, [arabic word] pustvān, որոնք ենթա-դրում են հպրս. և զնդ. *paršti-pāna-։ Նագում է հպրս. *prsti-=զնդ. ❇ naršti-> պհլ. [other alphabet] pušt և պրս. [arabic word] pušt, զազա pašt, աֆղան. pušt, քրդ. pišt, բելուճ. p'ut «թիկունք, կըռ-նակ»+pāna>bān բառերից, որով բուն նշանակութիւնը լինում է «թիկնապահ», յե-տոյ ըմբռնուած է ընդհանուր «պահապան. օգնական» իմաստով (Horn § 321)։ Հյ. պաշտպան փոխառեալ է արշակունեան շըր-ջանին. միևնոյն բառը սասանեան շրջանին երկրորդ անգամ փոխ է առնուած փուշտի-պան «թիկնապահ» ձևով (տե՛ս այս բառը) և վերջապէս երրորդ անգամ նորապարսիկ շրջանին փոխ առնուելով տուած է փեշտը-վան Ակն. «պատի մէջ պահանգ», որ է պրս. puštvān «պահանգ»։-Հիւբշ. 221։

• Müller SWAW 42, 250 պրս. pušl-bān ձևի հետ։ Էմին, Ист. Aсохика 1864, էջ 82 փուշտիպան բառից։ Lag Beitr. bktr. Lex. 57, 38 մերժում է ա-ի պատճառաւ։ Հիւբշ. KZ 23, 403 հայր պարսկից փոխառեալ։ Հիւնք. փուշտի-պան բառից. գործ չունի պաշտել բայի հետ։


Պապ, ի, ու, աց

s.

grand-father, grand-sire, granddad;
pope, pontiff.

• = Առաջին իմաստով փոխառեալ է պհլ. pāp ձևից (Հիւբշ. Pers. Stud. էջ 175), հմմտ. պհլ. ❇ pāpak «հայրիկ» (նաև յատուկ անուն արական, ինչպէս հյ. Հալ-րիկ), պրս. [arabic word] bāb «հայր» (գալիս է *pab ձևից՝ նախաձայնը ազդուելով վերջաձայ-նից), [arabic word] bābā «հայր, մեծ հայր», bābak «հայրիկ», քրդ. bab, baw, հինդուստ. bakīi «իշխան, տէր, պարոն»։ Երկրորդ իմաստով փոխառեալ է յունարէնից. հմմտ. յն. πаππας, πάππος. παπας «հայր», լտ. papa, papas, pap-pas «հայր, հոգևորական, պապ», գոթ. papa «հայր. 2. եպիսկոպոս», գերմ. Papst և ֆրանս. pape «Հռովմի պապը», մինչև ան-ամ չին. [other alphabet] pá'-pa' «հայրիկ».

• ՀՀԲ բառ յն։ ԳԴ պրս. bāb։ Kask. Nonnulla (1832), էջ 25 լն. πά́ππας։ ՆՀԲ «նոյն ձայն է և ի բազում լեզուս, որպէս յն. πάππος ևն»։ Gosche 27 միաց-նում է փռիւգ. πά́πας (Դիոդ. Սիկիլ. էջ 192, տպ. Wess.), սկիւթ. παπαῖος (Հե-րոդ. Դ. 59), սարմատ. Babai «Սար-մատացի մի թագաւորի անունը» (Jor-nandem 54, 55), պրս. bāb, bābā ձևե-րի հետ։ Bugge, Etr. u. Arm. 110 ետր. papals «թոռ» բառի հետ։ Հիւնք. յն. πάππος։ Ալիշան, Հին հաւ. 470 փռիւգ. Պապ մեծ աստուածը։ Հիւբշ. 221, 341, 370, 514 անորոշաբար մէկ պարսկերէ-նից, մէկ յունարէնից։ Karst, Յուշար-ձան 406 սումեր. pap «մեծ հայր»։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Տփ. պապ, Գոր. պա՛պի, Ղրբ. պապ, պա՛-պրէ, Ալշ. Մշ. պաբ, Խրբ. Հմշ. Ռ. Սեբ. Սչ. բաբ, Ագլ. պօ՛պի, Վն. պապիկ (սեռ. պապ-կէ), Սլմ. պապիկ', Զթ. բօբ, բոբ, Անտ. բուէօ՛բ, Հճ. բօբ, Տիգ. բmբ, Սվեդ. բուբ, տրոնցից առաջինները նշանակում են «մեծ հայր, պապ», իսկ Ալշ. Զթ. Անտ. Տիգ. ըս-տացած են «հայր» նշանակութիւնը, ինչպէս ռո Տիդ. մամ դարձել է «մայր». Ալշ. պառ «հայր», պաբէ «պապ», Սվեդ. բուբ «քահա-նայ, 2. կնքահայր», բmբէօգ «մեծ հայր. պապ»։ Նոր բառեր են պապկլոր, պապկեպ-լոր, պապկանց, պապոնք, պապունց, պա-պունցի, կնքապապ (էնկիւրիի թրքախօս հա-յոց բարբառով իք'աբաբ «կնքահայր»), սա-նապապ (Ատն. սանաբաբ), պապուկ Ալշ. Պլ. «մուրացկան» (այլուր նաև «ծերունի խեղճուկ, մի սև միջատ ևն».-«մուրացկան» նշանակութիւնը յառաջացած է euphémis-me-ի օրէնքով. հմմտ. նաև Պլ. ամուջա (<թրք. amuja «հօրեղբայր»), որ մուրաց-կաններին տրուած կոչականն է)։


Ուր

adv. conj.

where, whither;
while;
when, on;
where ? in what place ?
— զի, whereas;
— ուրեմն, hardly, scarcely;
at last, finally;
— ուրեք, where, in whatever place, wherever;
— եւ, — եւ իցէ, wherever, wheresoever, any where, no matter where;
— եւ իցեն, wheresoever they may be, wherever they are;
— եմ, — իցեմ ես, where am I ?
— է նա, where is he ?
— գնաց, where is he gone ?
— եւ ուստի՞ եկն, how and whence came he ?.

• «ո՞ւր, ո՞րտեղ. 2. որտեղ որ» ՍԳը. որից ուրեք, ոչ ուրեք ՍԳր. Եզն. է ուրեք Եղիշ. ուրեք ուրեք Եղիշ. Խոր. ուր ուրեք Փարպ. հազիւ ուրեք Յհ. կթ. դուն ուրեք Պորփ. Սարգ. ուրեմն «մի տեղ» Կիւրղ. գնձ. «մօտաւօրապէս» Եւս. քր. «մի, ինչ որ» Բուռ Դ. 55 (ընդ գաղտնի դուռն ուրեմն). «հե-տևաբար, ասել է թէ» ՍԳր. Ագաթ. ուր ուրեմն Եւս. քր. հազիւ ուրեմն Պիտ. Եղիշ. անդ ուրե-մըն Եւս. քր. աստ ուրեմն Խոր. ուրանօր Յհ իմ. ատ. երև. ուրկայ, ուրկայութիւն Անյ. ստոր. Ոսկիփ. այլուր Իմ. ժը. 18. Վեցօր Կոչ. այլ ուրեք Հռութ. բ. 8. այլ ուրեմն Վրք հց. հանուր (տե՛ս առանձին). ա՛յլ է համուռ, որից միահամուռ։-Հնագոյն գործածութեամբ ո՛ւր ցոյց էր տալիս դադարում. իսկ շարժում ցոյց տալու համար գործածւում էր յո՞. աւե-լի յետոյ վերջինս ջնջուեց և երկու գործածա--թեամբ էլ եղաւ ուր. սրա առաջին հետքերն ունի Փարպ. (տես Այտընեան, Քնն. քերակ. էջ 68)։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -ր մաս-նիկով *ու անորոշ դերանունից, որ իր ան-կախ գոյութիւնը չէ՛ պահած, բայց գտնւում է նաև յուկամ, յուպէտ «ո՛ւր որ ուզես, ո՛ւր որ պէտք լինի» Եւս. քր. բառերի մէջ և գա-յիս է հնխ. k2u անորոշից։ Սրա միւս ժա-ռանգներն են՝ սանս. kճ «ինչպէս», kuvá, kuha, kutra «ո՞ւր», kutah «ուստի՞, ո՞ոտե-ռից», զնդ. kū, kudā, kuϑrā «ուր», լտ. ubi, հլտ. cubi «ուր», օսկ. puf, ումբր. pufe, pue «ուր», կրետ. ὄπωι, ալբան. kur «իբր», հսլ. kide, լիթ. kur «ուր», անգսք. hū «ին չպէս», կիմր. čw, čwt «ուր», թոխար. kuse, kuce, kupre «եթէ», քուչ. kwri «երբ, եթէ» (MSL 18, էջ 419)։ Այս բոլորը կազմուած են պար-զական k2u արմատից, զանազան աճական-նեռով. յատկապէս «ո՞ւր» նշանակութեամբ ձևերը կազմուած են -dhe կամ -r աճական-ներով. առաջինին են պատկանում սանս. kuha, զնդ. kudā, հսլ. kude, լտ. ubī, ումբ. pufe ևն, իսկ երկրորդին են պատկանում հյ. ուր և ւիթ. kur «ուր»։ Այս բոլորի հետ հմմտ. հյ. ի, ր, որոնք գալիս են հնխ. k2, k2o անորոշներից. յատկապէս ուր կազմում է զուգահեռական ձև՝ իր և որ բառերի՝ իր ր աճականով (Pokorny 1, 522)։-Հիւբշ. 481։


Ուրախ, աց

adj.

light-hearted, gay, merry, joyful, jocund, cheerful, sportive, playful;
— առնել, cf. Ուրախացուցանեմ;
— լինել, to be cheerful, delighted, to rejoice, to feel glad, to have pleasure;
to feed well, to feast;
— լեր, hail! joy be with you! God keep you!.

• Böttich. Arica 85, 409, Lag. Ur-gesch. 296 պրս. farrux «օրհնեալ» և farāx «ընդարձակ»։ Մերժում է Zag Arm. Stud. § 1778։ Տէրվ. Նախալ. 70 բուն ձևը դնում է *խուրախ, ինչպէս ցոյց են տալիս տ-խուր և խ(ու)րախ։

• Meillet MsL 8, 160 նմանապէս բուն ձևը *խուրախ։ Հիւնք. յն. χαρά«ուրախու-թիւն», արաբ. *araq և թրք. raqə «օղի»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 85 դնում է խուրախ ձևից, որ տարանմանութեամբ դարձաւ հուրախ և նախաձայնի անևու-մով ուրախ։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] ❇ rāxī «բարեկեցիկ մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 822), ասոր. [arabic word] rəvāxa «հաճոյք, ուրա-խութիւն» (որի արմատն է [arabic word] rūxā «ոգի, շունչ»=արաբ. ❇ ruh), մանիք. պհլ. [hebrew word] hurvāxm «ուրախու-թիւն» (Salemann ЗAH 8, էջ 50)։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Սեբ. Սլմ. Սչ. Վն. Տփ. ուրախ, Հճ. ույօխ, Զթ. ույօխ, ուրոխ, Տիգ. ուրmխ, Ագլ. Գոր. Ղրբ. օ՛րախ։ Նոր բառեր են ուրախ-զուրախ, ուրախայ, ուրա-խու, ուրախատեղ, ուրախատուն։


Ուրար, ի

cf. Քող.

• , որ և որար, ուրարն «եկեղեցա-կանի ուսանոց», բայց կայ նաև «աշխար-հականի գօտի, կայսերական զարդ, կնոջ լա-ջակ» նշանակութիւններով՝ Մաշտ. ժմ. Մաշկ. Մխ. դտ. Մարթին. Օրբել. իչ. Կանոն. Միխ. ասոր. հնագոյն վկայութիւնն ունի Եւս. պտմ. էջ 589 որար ձևով (տե՛ս այս մասին ՀԱ 1913, 348). որից բազկուրար Մաշտ. ջահկ. Պտրգ. 476. փորուրար (նորագիւտ բառ) Պտրգ. 620. ձեռնուրար Մաշտ. ուրարումն «պատելը» Պտրգ. էջ 622։


Ուրբաթ, ու

s.

friday;
աւագ —, Good Friday.

• = Յն. ὥράριον բառից, որ նշանակում է «սարկաւագի ուրար» (Sophocles 1186բ)։ Փոխառեալ է լտ. orarium «երես սրբելու թաշկինակ» ձևից, որ ծագում է լտ. os «բե-րան» բառից։ Յունարէնից է փոխառեալ նաև ասոր. ❇❇ vrarā «ուրար»։-Հիւբշ. էջ 369։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Գաթրճեան. Պատարագամատոյցք 740, ծան. 4 են-թաւռռում է որ ուրար փոխառեալ է ազո-րերէնից, որովհետև յունարէնից պիտի ունենայինք որար կամ ովրար։ Վար-դանեան ՀԱ 1913, 348 գտնելով իրօք հնագոյն որար ձևը, դնում է յոյնից։

• = Ասոր. [syriac word] ︎ ərūwəϑā «ուրբաթ», որից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] 'a. rī̄bat «ուոռաթ». բուն նշանակում էր «պատ-ռաստութիւն». հմմտ. արամ. [hebrew word] 'əruwəϑa dəšabbā և հր. [hebrew word] *aruh šabbat «պատրաստութիւն շաբաթու» (յն. παρασxευή «պատրաստութիւն. 2. ուր-բաթ»). այսպէս էր կոչւում այդ օրը, որով-հետև այդ օրն էին պատրաստում բոլոր այն բաները, որ կարելի չէր անել շաբաթ օրը՝ սուրբ պահելու համար։ Սակայն այս բա-ցատրութիւնը յառաջացած է ըստ յունակա-նին, որովհետև ասոր. բառը ծագում է ընդ-հանուր սեմական 'rb «արևը մայր մտնեւ երեկոյանալ» արմատից. հմմտ. ասուր. erēb šamsi «մայրամուտ արևու», եբր. [hebrew word] 'ereb «երեկոյ», արաբ. [arabic word] γarb «արևմուտք»։ ❇ [arabic word] ︎ γurūb «արևի մայր մտնելը». ա-սոր. [arabic word] 'ərab «արևը մայր մտնել», [syriac word] ma'rəbā «արևմուտք» (Broc-kelm. Lex. syr. 260, Gesenius17, 615)։-Հայերէն բառը ծագում է հնագոյն *ուրու-բաթ ձևից՝ միջին անշեշտ ու-ի անկումով։-Հիւբշ. 315։

• Ուղիղ մեկնեց հներից Բրս. մրկ. 378. «Ուրբաթն կազմութիւն կամ պատոաս-տութիւն թարգմանի և զայս, անունտ հրէայք՝ որ կային ի մէջ յունաց, կո-չէին զվեցերորդ օրն շաբաթուն. և զայս այնր աղագաւ ասէին, զի յայնմ աւուր պատրաստէին զինչ պիտոյ էր աւուր շաբաթուն»։ Ուրիշներ մեկնում են օր բօթի. այսպէս Վանակ. հց. Տօնակ. Տա-թև. ձմ. ծէ, ճթ. Յայսմ. մրտ. 22. վեր-ջինս ասում է. «Վասն այնորիկ եդա։ անուն վեցերորդ աւուրս ուրբաթ, որ է կազմութիւն մարդոյն. և դարձեալ ուր-

• ԳՒՌ.-Ջղ. Սեբ. ուրբ'աթ, Մշ. Սչ. ուրբ'ադ՝, Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Տփ. ուրփաթ, Տիգ. ուրփmթ, Ալշ. ուրպատ, Մկ. Վն. ուրպmթ, Զթ. ույբ'օթ, ուրբ'ոթ, Հճ. ույ-բ'օթ, Սվեդ. ուրբ'աթ, Ասլ. իւրբաթ, Սլմ. իւր-պmթ, Շմ. իւրփmթ, Մրղ. իւպmթ, Գոր. օ՜րփաթ, Ղրբ. էօ՜րփmթ, Ագլ. էօ՜րբmթ, է՛ր-բmթ։ Նոր բառեր են ուրբաթախօս, ուրբա-թամուտ, ուրբաթարօր, ուրբաթեկին, ուրբաթ--իրիկուն «հինգշաբթի երեկոյ»։


Ուրդ, ից

s.

conduct, water-pipe, channel, trench, gutter;
drain.

• ԳՒՌ.-Ջղ. ուրդ, Մշ. ուրդ՝, Այշ. ուռթ. Սլմ. յիւրթ, Ագլ. էօռդ. Մաստարա գիւղում՝ ուրց (այս վերջինը ըստ Ամատունի, Հայոր բառ ու բան 538)։ Նոր բառ է ուրդկապ (Ա-մատ. 537)։


Ուրու, աց

s.

phantom, ghost.

• իգական ձևն է ուհի», Karst. Յուշար-ձան 403 սումեր. biru «երազ»։ Ղա-փանցեան, Արրտ. 1917, 230 երևիմ բա-յի հետ։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] rai, rii «ոգի, ուրուական» (Կամուս, թրք. թրգմ. հտ. Գ. էջ 818)։


Ուրուկ, րկի, կաց, րկունք, կանց

adj.

leprous, infected with elephantiasis.

• , ի-ա հլ. (յգ. նաև -կունք, -կանց. գրուած է նաև աւրուկ, օրուկ) «բորոտ, քո-սոտ» Սղ. ճա. 1. (եբր. բնագրում «թշուառ. տառապեալ». յն. «աղքատ»). Ոսկ. ա. տիմ. Բուզ. Սեբեր. որից ուրկանալ «բորոտիլ» Կա-նոն. էջ 132. ուրկութիւն Խոր. ուրկանոց Կա-նոն. էջ 64, 65. (գրուած օրկանոց Ոսկ. ես. 139). ուրկոտ Մխ. դտ. ուրկոտութիւն Մխ. դտ. էջ 99.-վերջիններիս մէջ կցուած է աւե-լորդ -ոտ մասնիկը, որովհետև ուրուկ բառը առնուած է «բոր, քոս» իմաստով և ո՛չ թէ «բորոտ, քոսոտ», ինչպէս է աւելի հնում։-Բժ. Արմենակ Մելիքեան (անձնական) հիմ-նուելով ուրուկ և բորոտ բառերի միասին գործածութեան վրայ, գտնում է իրաւամբ որ ուրեմն ուրուկ չի կարող լինել «բորոտ». և հետևցնելով Մխ. դտ. նկարագրութիւնից, հաստատում է որ ուրուկը սիֆիլիսն է։

• ՆՀԲ «որպէս թէ ունող զեռ կամ զայ-րուք զաւ»։ Տէրվիշ. Altarm. 72 սանս.

• ruǰ «ցաւ, հիւանդութիւն», rōga «թերու-թիւն, հիւանդութիւն»։ (Այս մեկնութիւնը ստոյգ չէ, որովհետև յիշեալ ձևերը միա-նում են հյ. եղուկ բառին. տե՛ս անդ)։-Հիւնք. արքունի՞ թէ արգանակ բառից։ Müller WZKM 8, 283 լտ. ulcus, յն. ἐλϰος «վէրք, կեղ»։

• ԳՒՌ.-Պահուած է միայն Խրբ. ուրուղ-բ'օրօդ կրկնաւորի մէջ, որ անշուշտ նախ ուրուկ-բորոտ ձևն ունէր և յետոյ վերջաձայ-նի ազդեցութեամբ նոյն ձևն ստացաււ


Ուրուր

s. zool.

s. zool. buzzard.

• «ցին թռչունը. տճկ. չայլախ» Մարթին. Վրդն. առ. 67 (Ցին այն որ է ու-րուրն). սրա հնագոյն ձևը պիտի լինի որոր «մի տեսակ թռչուն» Ղևտ. ժա. 15 (յն. λάρος, լտ. larus, garia ձևի դէմ). երկուսի համար էլ ուրիշ վկայութիւն չկայ. սրանից է շնորոր կամ շնօրօր «սագի նման մի թռչուն» Բժշ. (ո և ու ձայների փոխանակութեան համար հմմտ. որիշ և ուրիշ, որոյն և ուրոյն)։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է կրկնու-թեամբ հնխ. or-(կամ or-) արմատից. ցե-ղակիցներն են՝ յն. ὄρνις, ὄρνιϑος, դոր. ὄρνιχος «թռչուն, հաւ, աքլոր», ὄρνεον «թռչուն», հիռլ. irar, ilar, կիմր. eryr, բրըտ. erer, կորն. er, գոթ. ara, հհիւս. orn, are, անգսք. earn, անգլ. erne, հբգ. aro, arn, մբգ. ar, նբգ. Aar, Adler (որ է adel-ar. ռառռուած adel «ազնուական» բառով), հոլլ. arend, լիթ. erē̄lis, arēlis, ēras, āras, հպրուս. are-lis, լեթթ. erglis, հսլ. orilū, ռուս. орeлъ, լեհ. orzet, սերբ. δrao, բոլորն էլ «արծիւ» նշանակութեամբ (Pokorny 1, 135, Boisaq 714, Trautmann 13, Kluge, էջ 2)։


Ուրջու, ըրջուի, ուաց

s.

step-child, step-son or step-daughter.

• ՆՀԲ «որ կամ ոյր որդի է և չէ կամ իբր որդի»։ Bugge KZ 32, 23 և IF 1. 451 որոի բառի սեռ. որդւոյ ձևից՝ ու մասնիկով (ճիշտ, ինչպէս ունինք հօրու, մօրու), իբր նախաւոր *որդւյու>'որդյո։ >ուրջու.-ջ ձայնի համար հմմտ. մէջ< medyo ձևը։ Հիւնք. որդի բառից։ Pa-trubany SA 1, 191 որդի<հնխ. *ordh-ios, իսկ ուրջու<հնխ. ordh-ios։ Wiede-


Ոփ, ոց

s.

large hole, pit, ditch.

• , ո հլ. «խոռոչ կամ փոս, որի մէջ ջուր է հաւաքւում» Վեցօր. էջ 70. Վրք. Աբերկիո-սի ՀԱ 1910, 371, տող 25 (յն. λάϰϰος), Վա-նակ. (տե՛ս Վարդանեան, Բառաք. դիտ. Ա 87). Վրդ. առկ. 36։-Սրանի՞ց է արդեօք խորոփ «խոռոչ» (բարդւած խոր բառով), որ ւեշում է ՆՀԲ ոփ բառի տակ, բայց չունի այբուբենական շարքում։


Ոփելեթին

s.

slingers.

• = Եբր. [hebrew word] pəleti բառն է, որ Ս. Գըր-քի յոյն թարգմանութեան ό Փελεϑι տառա-դարձութեան վրայից (այլ ձ. ό Փελετί, φελεϑ-ϑει, φαλλεϑϑι)անցել է հայերէնի՝ό որոշիչ ւ-դը սխալմամբ բառի մասը կարծելով և նը-րան միացնելով։ Եբրայեցի բառը մեկնւում է զանազան ձևերով. սովորաբար կարծւում է որ փղշտացի մի տոհմի անուն է (իբր [hebrew word] pəlēti փոխանակ [hebrew word] pə-Lišti), որ Դաւիթ թագաւորի թիկնապահու-թեան պաշտօնին կոչուեցաւ։ Ուրիշներ մեկ-նում են «դահիճ», «արքունի սուրհանդակ» ևն (տե՛ս Gesenius17, էջ 365բ, Բառ. Ս. Գը, րոց, էջ 554)։ Մեր մէջ ըստ Կիւրղի հասկաց-ւում է «աարսաւոր»։ Նոյնն է հասկանում նաև Մագ. թղ. 62, երբ գրում է. «Իբրու մեն-քանայիւ մրցեալ մակաւասար գագաթանն ռստուցեալ և յռեկացն մարնամասնից իբրու զովթելիթեացն ճահեցուցանէ հանդէպ ճա-կատուն»։-Աճ.


Ոփի, ոփիք, ոփեաց

s. bot.

s. bot. white poplar.

• (յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։


Ոք, ուրուք, ումեք, ոմանք, ոմանց

s. adj.

some one, some body, any one;
some, one, certain;
այր ոք, a man;
կին ոք, a woman;
ամենայն ոք, every one, every body;
իւրաքանչիւր ոք, each one, any one;
որ ոք, who, whoever, he that;
ո՞ոք, ո՞վ ոք, who ?
եթէ կայցէ՞ ոք այնչափ յանդուգն, is there any one bold enough ?
ոչ ոք, մի ոք, no one, no body, none;
ոչ սիրեմ ոք յարանցդ յայդցանէ, I love none of these men;
երթիջիր առ այր ոք, address yourself to some one else.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է ո<հնխ. k*'o անորոշ դերանունից՝ ք մասնիկով. մանրամասն տե՛ս Ո։-Հիւբշ. 481։

• ԳՒՌ.-Տփ. օքմին, օմքին, Երև. օքմին, օքնիմ «մէկը, մի մարդ». (հին հյ. գւռ. ձև է էքմին, որ տե՛ս Շողակաթ, էջ 43).-Սեբ. վէչ վէք «ոչ ոք».-Ջղ. վորօք «որ և իցէ բան».-Ագլ. ո՛ւխման, ո՛մման, ո՛ւման «ոմն», Մղր. ո՛ւնքէն «ոմն, ոք», մի ունքէն «մեկը, մի ոք»։


Ոքոզ, ի

s.

thistle.

• «դժնիկ, փուշ, ակքան». մէկ պն-գամ ունի Բ. մն. իե. 18. (միևնոյն հատուա-ծի կրկնութիւնն է Դ. թագ. ժդ. 9, ուր ոքոր բառի հետ դրուած է ակքան. տե՛ս այս բա-ռը)։

• = Յն. οχος ընթերցուածից, որ ունի մի ձե-ռագիր՝ բնագրի համապատասխան տեղում։ -Աճ.


Չաման, ոյ

s.

cumin.

• = Իրան. čaman ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց ենթադրւում է արևել. թրք. և օսմ. [arabic word] čemen ձևից։ Իրանեան բառն էլ ծագած է սեմականից, ուր ունինք ասուր. [other alphabet] kamūnu (Delitzsch Assyr. Handwb. 336, Strassmaier, Ver zeich. 516), ասոր. արամ. [arabic word] kam-mūnā, եբր. [hebrew word] kammōn, արաբ. [arabic word] kammūn, եթովպ. kamūnu, նաև եգիպտ. gemnini? (Gesenius17, 350)։ Սրանցից են փոխառեալ նաև յն. ϰνμινον (Boisacq 534), լտ. cuminum, որոնց միջոցով էլ՝ իտալ. co-mino, գւռ. cimino, ֆրանս. cumin հբգ. chu-min, chumil, մբգ. kümel, նբգ. kummel (Kluge 285), հոլլ. komijn, ալբան. k'imino. հունգ. kōméng, ռում. chimin, հսլ. kuminū, լեհ. չեխ. kmin, ռուս. киминъ, тимонъ, լիթ. kmynai, kvynai (Berneker 681) ևն, որոնք բոլոր նշանակում են «չաման»։

• ԳՒՌ.-Խրբ. Ռ. չաման, Զթ. չամօն, չա-մոն, Ախց. Կր. Սեբ. Տիգ. չmմmն, Պլ. չէ-մէն (այս վերջին երկու խումբը նոր փոխա-ռութիւն թուրքերէնից). իսկ Մշ. չաման «կարմիր տաքդեղի փոշին». Սչ. չաման «գինձ»։-Կապ ունի՞ նաև չաման Ղրբ. «ի-գական անդամ»։


Չամիչ, մչոյ, մչի

s.

raisins;
cf. Շիւ.

• , ո հլ. «չորացրած խաղող» ՍԳր. որից չամչեայ Ա. թգ. լ. 12. Բ. թգ. ժզ. 1. չամչեղէն Ովս. գ. 1. չամչախունկ «չոր զու կի, մարեմայ խունկ» Բժշ. չամչռել «չամիչի նման չորանալ, չամչիլ» (նորագիւտ բառ) Վստկ. 187. չամչարակ «compote, խօշաֆ» (նորակերտ բառ)։

• ՓՈԽ.-Վրաց. ჩამიჩი չամիչի, ուտ. չա-միչ, թրք. գւռ. Ակն. Եւդ. č̌emiēε (տե՛ս Բիւր. 1899, 314, Հնութ. Ակնայ 352, Յուշարձան 329). հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով čemič «չամիչ», čemičlemek «չամիչ դառնալ, խաղողը չորանալ, չամչիլ» (Բեւռ. 1898, 865). նոյնպէս նաև գնչ. čamik «չա-միչ», čamikengoro «չամչավաճառ». (Pas-pati ծանօթ չլինելով մեր բառին՝ այս ձևերը կցում է նյն. τζαμπί «չանչ», τζαμπόϰράσον «չանչի գինի» բառերին, որոնք կապ չունին սոանց հետ). ն. ասոր. cməlca cmaêt'z «թառամած, ցամքած», caməč, čmaçt'a «թառամիլ, թօշնիլ, խամրիլ», տճկ. [arabic word] čamič բառը ունի նաև Կարապետեան, Օսմ. ռռ. 281 «մանր չամիչ. 2. մանր, մանրուկ, 3. չամիչ, աչքի սև» նշանակութեամբ, որից էլ č̌amic gozlü «սևաչուի»։


*Չանչ

s.

husks of pressed grapes.

• , ո հլ. «խաղողի ճզմուած կեղևնե-րը. տճկ. ճիպրէ». մէկ անգամ ունի Թւոց զ 4. «Զգինի ի չանչոյ մինչև ցթինն»։ Ձեռա-ռիրները խաթարելով գրել են ի չամչոյ. եբ-րայական բնագիրն ունի [hebrew word] harsān, որի նշանակութիւնը ստոյգ չէ, բայց հաւա-նաբար պէտք է լինի «ազոխ» (Gesenius17, 262). յոյն թարգմանութիւնն ունի στεμφυλιν «չանչ», որից և ստուգւում է մեր չանչ ձևը. -Անգլ. թրգմ. դնում է from the kernels even to the husk «կորիզներից մինչև կե-ղևը», որ վերինների հակառակ շարքն ունի։ -Բառիս հետ նոյն է նաև չեչ, որ տե՛ս։


Չար, աց

adj. s. adv.

bad, wicked;
hurtful, sinister, dangerous;
mischievous, malicious, spiteful, flagitious, iniquitous;
evil, malice, wickedness, iniquity, perversity, impiety;
trouble, affliction, disaster, misfortune;
—, —աւ, —իւ, —եաւ or —ով, ill, badly, wickedly;
ferociously, ruthlessly, without pity;
—, —ն, այս —, demon, evil spirit;
մահ —, plague, pest, pestilence;
օր —, unlucky day;
ժամանակ —, calamitous times;
— ծառ, worthless tree;
— ջուր, unwholesome, polluted, very bad water;
— ամօթ, bashfulness, sheepishness;
—, —իս առնել, գործել, to harm, to hurt or wrong any one;
—աւ կորուսանել, to destroy cruelly, without pity or remorse;
զ—սն —աւ կորուսցէ, he will miserably destroy the wicked men;
արար — առաջի տեառն, he did evil in the sight of the Lord;
եւ որ — քան զամենայն է, այլ որ — եւսն է, the most disagreeable that can be, the worst, the worst is that, that is worse;
զի մի — եւս ինչ լինիցի քեզ, for fear lest something worse should happen.

• , ի-ա հլ. «չար, գէշ, վատ» ՍԳր. Եզն. ԼՈ. Ոսկ. սրանից ունինք շատ բազմաթիւ ա-ծանցներ, որոնցից յիշենք մի քանի հատ. չարագործ ՍԳր. Եզն. Ոսկ. չարալլուկ Երեմ. իգ. 9. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 2. չարակնել Օր. լը. 54, 56. Ոսկ. մ. բ. 15. Կոչ. Սեռեռ. Ա. գաթ. չարաձայն Ոսկ. մտթ. Եւագր. չարաճճի Տիտ. ա. 12. Ոսկ. մ. գ. 3. Եզն. չարամահ Ագաթ. Բուզ. չարաչար ՍԳր. Եւս. պտմ. Եզն. Եւագր. չարափու Եփր. թգ. չարի Բուզ. չա-րիք ՍԳր. Ոսկ. չարւոք Սարգ. չարուտ Եփր. համաբ. 247. չարեազապարտ Բ. մկ. դ. 47. չարել «չար՝ վատ խօսիլ» Նանայ. 184. չա-րանդակ «չար» (նորագիւտ բառ՝ կազմուած չար բառից՝ բովանդակ և այլանդակ բառե-րի հետևողութեամբ) Ուխտ. Բ. 104. զչարիլ կամ զչարանալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 21. բ. թես. (որ և գրուած սչարիլ Մխ. երեմ.). ընդչարիլ Ճառընտ. չարչարել ՍԳր. Ոսկ. մ. բ. 10 (նը-շանակում է նաև «իւղ հանելու համար կաթ հարել». ինչ. Կաթն չարչարելով լինի իւղ. Տաթև. ձմ. կա. և այս իմաստից է բխում չարչրուկ Վն. (ծծկ.) «ժաժիկ», Շտխ. «թան, ջրով հարած մածուն». նոյն է նաև Տաթև. ձմ. ճիէ «Կաթն չարչարեալ լինի իւղ»). չար-չարիչ Ոսկ. մ. ա. 18 և ես. Եփր. ծն. ել. չարչարանք ՍԳր. Եւս. քր. Ոսկ. զուարթաչար Մծբ. ժամաչար Ոսկ. յհ. ա. 3. յիշաչար Վրք. հց. նախաչար Սեբեր. օրաչար Սսկ. յհ. ա-3. չարաբաստիկ, չարագոյժ, չարամտաբար, չարանենգ, չարախինդ, չարախնդաց, չարա-խնդութիւն (նոր բառեր) ևն։ Մրղ. Պլ. Ռ. Սեբ. չարչըրէլ, Խրբ. Տփ. չար-չըրիլ, Հմշ. չարչարուշ, չարչըրուշ, Մկ. Սվեդ. չmրչmրիլ, Գոր. Ղրբ. չրչա՛րէլ, Ագլ. չրչա -րիլ, Վն. չmրչըրել, Տիգ. չmրչըրիլ, Զթ. չայ-չայիլ, չարչարիլ.-Սղերդի արաբախօս քրիս-տոնեաներն ունին չար (Բիւր. 1899, 116)։ Նոր բառեր են՝ չարանալ, չարաչիք, չարիկ-չարիկ, չարխափան, չարոց, չարք, չարունք, չարչրկել (>Ննխ. չարչըգէլ), չարքաշ, չար-չարմունք են։

• ՓՈԽ. ուտ. čār «անասունների ժանտախտ», čärcarāz «չարչարանք»։

• «մի տեսակ հարկ». նորագիւտ բառ. որ մի քանի անգամ գտնում եմ գործածուած ժԳ դարի արձանագրութեանց մէջ և Օրբելեա-նի մօտ. այսպէս՝ Ազատ յամէն աշխարհած կան հարկաց, ի դիւանէ, ի խալանէ և յամէն չարէ. Արձ. 1296 թ. (Վիմ. տար. 137).-Ոչ շարիատ, ոչ համարելէ, ոչ սուսունի. ոչ եզին թաղար, ոչ մեծ չար, ոչ փոքր հետ եկեղե-ցոյս (Վիմ. տար. 247).-Եւ զԱստուածածնին քահանայքն ազատ արարաք յամենայն ար-քունի չարէ (Օրբել. էջ 132).-Արդ եթէ ոք.. յափշտակել ջանայ զիս հոգեցատուր հողսդ և զայլ ընծայսդ ի քահանայիցդ, և կամ զքահանայ ի չար ընկենու, զոր ազատեցի ես յամենայն ուրեքս (Օրբել. էջ 130).-ԶԳըր-ուակ գիւղ... վերստին հաստատեցի... ազատ յամենայն չարէ և հարկաց (էջ 224).-Ոչ շիւ հետ այս շինորէիցս՝ ոչ չարի, ոչ Տաճ-կաց հարկի, ոչ բերդաչարի, ոչ գունդգահի և ոչ այլ իրաց (էջ 242).-Եթէ հակառակի և կամ չար և հարկ ի վերայ դնէ, ի սուրբ եր-ոորդութենէն նզովեալ լիցի (էջ 243)։ Այս բառից են բնաչար (վկայութիւնը տե՛ս վերը) և անչարութիւն «հարկից ազատ լինելը», որից անչարութեամբ «հարկիզ պռատ». ես Սմբատ զԴուինքթին հողն սուրբ Աստուա-ծածնիս (տուի) անչարութեամբ (Վիմ. տար-էջ 158)։


Չափար

adj. s.

potent, powerful, sublime;
moveable sheep-cote.

• «ցանկապատ». մէկ անգամ ունի Թղթ. դաշ. 21. «Ետես աչօք բացօք սուրբն Գրիգորիոս զիջումն Միածնին ի չափար պա-լատն (իմա՛ պալատան) արքունի»։

• = Պրս. [arabic word] capar «որմ կազմեալ ի ցախից և ի մացառաց՝ որ է ցանկ, զոր առ-նեն շուրջանակի տան, պարտիզի և բակի». նոյնից նաև թրք. čeper՝ որ նշանակում է «տունը շրջապատող ցանկապատը. 2. կռուի համար պատրաստուած ցանկապատ. 3. մարդկանց շղթայ» (Будaгoвъ 1, 469)։-Աճ.

• ԳՒՌ.-Մև. չափար «որսորդի կամ զինւո-իի դիրք», Մշ. չափառ և Ախց. չmփmռ «ցան-կապատ». շատ գործածական է Կովկասի հայ բարբառներում «ցանկապատ» իմաս-տով. նոր բառեր են չափարտակ, չափար-ծակի «մի տեսակ թռչուն», յատկապէս չա-փըռնել «շրջապատել, պաշարել» Ապ. Բլ. Նբ. որի հետ նոյն է թրք. [arabic word] če-perlemek «պարսպել, շուրջ պատել»։


Չեչ, ից

s.

trash, rubbish, trifles;
pock-mark.

• = Նոյն է չանչ բառի հետ և նրա հետ միա-սին փոխառեալ է Կովկասեան լեզուներիս-հմմտ. յատկապէս վրաց. ჭა ճաճա «խա-ղողի կեղևանք», ჩეჩა չեչա «վուշը մաքրել», ნაჩეჩი նաչեչի «վուշի խծուծ»։-Աճ.

• «ծակոտիք». արմատը հնից չէ ա-ւանդուած. յետնաբար միայն գտնում եմ գործածուած Ադամ. 136. «Կողն նման է պինդ ոսկրի, բայց մէջն փուճ, չեչով իլի»» Սակայն սրանից ունինք չեչաքար «ծակոտ-ևէն մի քար» Անյ. ստորոգ. Առաք. լծ. սահմ. 540։


Չիտ

cf. Ծիտ.

• «ոզնի». ունի միայն Բառ. երեմ. էջ 260։

• «ճնճղուկ» Մխ. առ. ճի. Վրդ. առ. 5Չ «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատ. Հաւռո ռառ ու բան 541). գրուած է և ջիտ «ճնճղուկ» Ոս-կիփ. որից չտիկ «մի տեսակ թռչուն» Տաղ. (վկայութիւնը տե՛ս Ամատ. անդ՝ էջ 545) մկնչիտ «մի տեսակ թռչուն» Տաղ. (Ամատ էջ 483)։

• ԳՒՌ.-Սվեդ. չէդ «ճնճղուկի նման փոքրիկ մի թռչուն է. թութ է սիրում ուտել». սրա տռեսակներն են մկան չիտ և թթաչիտ Սվեդ.։


Չիտ, չըտի

cf. Ծիտ.

• «ոզնի». ունի միայն Բառ. երեմ. էջ 260։

• «ճնճղուկ» Մխ. առ. ճի. Վրդ. առ. 5Չ «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատ. Հաւռո ռառ ու բան 541). գրուած է և ջիտ «ճնճղուկ» Ոս-կիփ. որից չտիկ «մի տեսակ թռչուն» Տաղ. (վկայութիւնը տե՛ս Ամատ. անդ՝ էջ 545) մկնչիտ «մի տեսակ թռչուն» Տաղ. (Ամատ էջ 483)։

• ԳՒՌ.-Սվեդ. չէդ «ճնճղուկի նման փոքրիկ մի թռչուն է. թութ է սիրում ուտել». սրա տռեսակներն են մկան չիտ և թթաչիտ Սվեդ.։