Your research : 381 Results for առաջին

Թափուտ

cf. Դագաղ.

Առաջին անգամ S' Martin, Mémol-res II 292 դրաւ արաբերէնից, ինչ որ կարելի չէ, որովհետև հայ բառի գոր-ծածութիւնը հին է։ ՆՀԲ յն. ϑαπτω «թա-ղել» բայից։ Մանանդեան, Խորենացո. առեղծ. լուծ. էջ 110-1 գտնելով որ Ա-ղէքսանդրի վարքը թարգմանուած է ուշ ժամանակ, թափուտ դնում է արաբ. և ո՛չ պրս։ Հ. Ն. Ակինեան գրում է ինձ (նամակ 1935 մարտ 22), թէ գտել է նա-խակեչառուական երկու ձեռագիր, որոնք հաստատում են թէ Ալեքսանդրի վարքը Ե դարից է։ Հետաքրքիր է իմանալ, թէ թափուտ բառը կա՞յ նրանց մէջ։ Պատկ. Maтep. I. 9 արաբերէնից։


Գորտ, ոց

s.

frog;
— թունաւոր, toad;
— կարկաչէ, the — croaks.

• Klaproth, Asla polygl. էջ 100 հա-մեմատում է աբաբ. qyrr բառի հետ։ Առաջին անգամ Lag. Urgesch. 780 աուաւ ուղիղ մեկնութիւնը՝ կցելով նաև յն. βάτραχος<βόρταχος «գորտ»։ Նոյն. Arm. Stud. § 519 ընդունում է նա-խորդները, բայց մերժում է յունարէնը։ Նմանապէս Հիւբշ. Arm. Stud. (կաս-կածով) առած է յոյնը, բայց չէ ընդու-նած Arm. Gram.։-Տէրվ. Altarm. 89 սանս. udra «խեցգետին, կուղբ», զնդ. udra «ջրշուն», յն. ὸδρος «ջրի օձ», հսլ. выдpa «կուղբ» բառերին է կցում։ Mül-ler, SWAW, 136 (1897), էջ 10 լն. βάτραχος և հբգ. chrota «դոդոշ»։ Հիւնք. 205 կոկորդ բառից, իսկ 216 խորդ բառից։


Գումարտակ, աց

s. adj.

assembly, assemblage, mob, band, corps, forces;
assembled, gathered together;
— նաւուց, squadron;
— առնել՝ դնել՝ կազմել՝ կարգել՝ սփռել, to assemble, to gather together;
to levy troops, to send a body of troops;
ի —ի, in war.

• = Իրանեան ձևով անցեալ դերբայն է նա-խորդ գումարել բայի. և անշուշտ ո՛չ թէ հա-յոց մէջ ի կազմուած, այլ բոլորովին պատ-րաստ ձևով փոխառեալ է պահլաւերէնիգ.-այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumar-dak. պրս. [arabic word] gumāšta։ Բառիս առա-ջին և նախնական նշանակութիւնն էր ուռեմն «հաւաքուած», որ յետոյ նախորդ բառին նման զանազան եղանակաւորումներ կրեց։ Բայց, ինչպէս նախորդի մէջ, նոյնպէս և այստեղ իրանեան բառերը առաջին նշանա-կութիւնը կորցրած՝ պահում են միայն երկ-րորդական նշանակութիւնները. այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumārdak «կուսա-կալ», պրս. gumāsta «յանձնեալ, պատուի-րեալ. 2. տեղապահ, տեղակալ, վերակացու իրողութեանց» (ԳԴ)։


Դստիկոն, աց

s.

story, floor.

• = Յն. δίστεγον «երկյարկանի կամ երկ-րորդ յարկ» բառն է, որ կազմուած է ὄίς «երկիցս» և στέγη «յարկ» բառերից. հա-յերէնի մէջ ստացել է ընդհանուր իմաստ. Պետօ չէ կարծել թէ փոխառութիւնը ևատա-րուած է Ս. Գրքի թարգմանութեան ժամա-նակ, որովհետև այն երկու վկայութեանց դէմ, ուր պատահում է այս բառը, յունարէն օրինակի մէջ գտնում ենք Նπερώω (Գծ. թ. 37) և τριστεγον (Գծ. ի. 9), բայց ո՛չ δίστεγος։ Փոխառութիւնը անշուշտ հին է, ինչպէս ցոյց է տալիս բառի տառադարձութիւնը. δίστεγον > *դիստեգոն, որից ձայնաւորների նմանու-թեամբ *դիստիգոն և առաջին ձայնաւորի անկումով *դստիգոն. անկանոն է միայն գ-ի տեղ կ։


Գեղձ, ից

s. bot.

s. bot. yew;
cartilage, kernel, gland;
cf. Գեղձումն.

• «սաստիկ փափագ» Լմբ. սղ., որից՝ գեղձալ կամ գեղձիլ «սաստիկ փափագիլ, փղձկիլ, վառիլ» Պիտ. Պտմ. աղէքս. 69, գեղձումն «ուժգին փափագ, տենչանք, փղձը. կումն, գութ, արգահատանք» Նիւս. կազմ. Փիլ. լին. Պիտ. Լամբ. մատ. 381. Տօնակ., գեղձանք (գրուած գղձանք) Աթան. էջ 354 (նորագիւտ բառ), ընդ գեղձանիլ «սաստիկ լալ, փղձկիլ» Ոսկ. մ. բ. էջ 739 և Բ. տիմ. ա. էջ 171 (առաջին վկայութեան մէջ բոլոր ձե-ռագիրներն ունին ընդեղձանէր, իսկ երկրոր-դից մի ձեռ. ընդեղձանալ). արմատն ունի ու-րեմն կրկին նշանակութիւն՝ «փափագ և լաց. մորմոք». (գեղձումն կերակրոյ «ախորժակ» Նիւս. կազմ.). հմմտ. տենչալ «փափագիլ», Սուրմալուի գաւառականով «սիրտը կսկծալ, մորմոքիլ»։


Բրինձ, ընձոյ

s.

rice;
prince.

• = Պհլ. փոխառաթիւն, ինչպես ցույց է տալիս ձ ձայնը և որ սակայն աւանռուած չէ. հմմտ. պրս. [arabic word] birinǰ «բրինձ». սրա-նից են փոխառեալ բելուճ. օսս. սվան. brinj, վրաց. բրինջի, կաբարդ. prunž, չէրք. pirds, քրդ. birinj, թրք. pirinǰ, բուլգար. piriné ևն ևն. պրս. կալ և [arabic word] gurinj հոմանիշը, բայց տարածուած չէ, իրանեան ձևերի նախնականն է *vrinǰi-, որի հետ նոյն է վեդ. vrīhi-«բրինձ»։ Առանց ռնգականի է նաև աֆղ. vrižē։ Արդէն Ն.Ք. Ե դարուն պարսկական բարբառներից փոխառեալ էին յն. ὄρίνδα, ὄρὶνδης, ὄρυζον, βρίζα, ὄρυζα (որից հյ. որիզ) առաջին երկուսը ռնգականով, միւսները առանց ռնգականի։-Հիւբշ. 124։


Անձն, ձին, ձամբ, ձանց

s.

person;
hypostasis, personality;
creature, being;
soul;
mind;
heart;
myself, thyself, himself;
անձամբ, personally;
անձամբ անձին, by one's self, personally;
զանձամբ դառնալ, to turn back;
զանձամբ արկանել, to put on, յանձին բերել, to imitate;
յանձին ունել, to accept, to approve;
չառնուլ յ—, to refuse, to deny;
սիրէ նա զ— իւր, he loves himself;
վասն անձին եւեթ տամ պատասխանի, I only answer for myself;
երգնում յ— իմ, թէ այդ այդպէս է, on my soul, it is so;
զգաստանալ յանձին, to revive, to recover one's senses;
փոյթ ունի նա վասն անձին, he takes care of himself;
անձին առնել, to commit suicide;
եռն յանձին հարկանել, to boast of, to flatter one's self, to prick one's self;
յ— առնել, to recommend, to confide;
յ— լինել, to commend one's self, to have confidence in, to confide in, to be committed.

• ՆՀԲ լծ. ինձ, ինքն և արաբ. ինս, ինսան «մարդ»։ Pictet, բ. տպ. գ. 276 պրս. ān «խելք» ևն բառերի հետ սանս. an «շնչել»։ Մառ ЗВО 5, 317 զնդ. aჩhս։ Հիւնք. ցանկութիւն բառից։ Diefenbach, Wort. der got. Spr. 1, 47 an «շունչ» արմատից, ինչպէս սանս. atman-, Bug-ge IF 1, 450 արմատը դնում է անձ, որ պահուած է գտնում նախ-անձ բառի մէջ, իբր նախ «առաջին»+անձ <*and-<հնխ. snt'-, ծագած es «լինել» արմա-տից. հմմտ. յն. ούσια «էութիւն»։ Pa-trubány IF 13, 164 և ՀԱ 1903, 152 ան-


Կորկոտիճ

s.

speck, spot, speckle.

• ՆՀԲ առաջին իմաստով մեկնում է «որ ինչ նման է կորկոտի, մանը փշուրք, կիտուած, նիշ, սպի, կորկոտ, կորկոտի պէս պուտ պուտ». երկրորդ իմաստի համար դնում է «եբր. ֆառամ է փշրել, իսկ լտ. ֆառ՝ ցորեան կամ ըստ որում կեղևեալ՝ ձաւար և հերիսայ»։ Այսպէ-ռով՝ վերջ ի վերրջոյ կորկոտին բառը դառնում է «կորկոտ», ինչպէս ունին ՋԲ և ԱԲ. վերջինը մեկնում է կորկո-տին «մանրուք, նշան, կորկոտի պէս պուտ պուտ. 2. կարկուտ. 3. կորկոտ»։ Նորայր, Բառ. ֆրանս. էջ 615 ա դնում է «այտումն ի հիւսուածի կոպոց աչաց», նոյնը Կոյլաւ, Բառ. գերմ. 800բ «աչ-քի կոպին վրայ ուռեցք»։


Հան

s.

grand-mother.

• ՓՈԽ.-Տե՛ս քաղ (քաղ-հանք) բառի տակ։ -Հայերէնից փոխառութիւն եմ կարծում նաև կապադովկ. յն. τραχάγϰι, τροχάγϰι, որ Kа-rolides, Iλ. συγϰρ. 217 բացատրում է հետև-եալ ձևով. «έλϰυστήρ, ἐργαλεῖον σιδηροῦν, ἔχον αἰγμην ἀγϰιστρώδη δι 'ής ἐλϰύουσι τὸν ἐν ϰαμίνω ἀναλελυμένον ϰαὶ ϰεϰαϑαρμένον σίδηρον. աքցան, այն է ծայրը կեռ երկաթեայ գործիք, որով բովի մէջ հալած ու մաքրուած երկաթն են հանում»։ Karolides կցում է այս բառը լտ. trahere և գոթ. treihan ձևերին. բայց թւում է թէ բառի վերջին մասը հյ. -հանք ձևն է. առաջին մասը անծանօթ. ամբողջը փոխա-ռեալ է հյ. գւռ. մի ձևից։


Պապ, ի, ու, աց

s.

grand-father, grand-sire, granddad;
pope, pontiff.

• = Առաջին իմաստով փոխառեալ է պհլ. pāp ձևից (Հիւբշ. Pers. Stud. էջ 175), հմմտ. պհլ. ❇ pāpak «հայրիկ» (նաև յատուկ անուն արական, ինչպէս հյ. Հալ-րիկ), պրս. [arabic word] bāb «հայր» (գալիս է *pab ձևից՝ նախաձայնը ազդուելով վերջաձայ-նից), [arabic word] bābā «հայր, մեծ հայր», bābak «հայրիկ», քրդ. bab, baw, հինդուստ. bakīi «իշխան, տէր, պարոն»։ Երկրորդ իմաստով փոխառեալ է յունարէնից. հմմտ. յն. πаππας, πάππος. παπας «հայր», լտ. papa, papas, pap-pas «հայր, հոգևորական, պապ», գոթ. papa «հայր. 2. եպիսկոպոս», գերմ. Papst և ֆրանս. pape «Հռովմի պապը», մինչև ան-ամ չին. [other alphabet] pá'-pa' «հայրիկ».

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Տփ. պապ, Գոր. պա՛պի, Ղրբ. պապ, պա՛-պրէ, Ալշ. Մշ. պաբ, Խրբ. Հմշ. Ռ. Սեբ. Սչ. բաբ, Ագլ. պօ՛պի, Վն. պապիկ (սեռ. պապ-կէ), Սլմ. պապիկ', Զթ. բօբ, բոբ, Անտ. բուէօ՛բ, Հճ. բօբ, Տիգ. բmբ, Սվեդ. բուբ, տրոնցից առաջինները նշանակում են «մեծ հայր, պապ», իսկ Ալշ. Զթ. Անտ. Տիգ. ըս-տացած են «հայր» նշանակութիւնը, ինչպէս ռո Տիդ. մամ դարձել է «մայր». Ալշ. պառ «հայր», պաբէ «պապ», Սվեդ. բուբ «քահա-նայ, 2. կնքահայր», բmբէօգ «մեծ հայր. պապ»։ Նոր բառեր են պապկլոր, պապկեպ-լոր, պապկանց, պապոնք, պապունց, պա-պունցի, կնքապապ (էնկիւրիի թրքախօս հա-յոց բարբառով իք'աբաբ «կնքահայր»), սա-նապապ (Ատն. սանաբաբ), պապուկ Ալշ. Պլ. «մուրացկան» (այլուր նաև «ծերունի խեղճուկ, մի սև միջատ ևն».-«մուրացկան» նշանակութիւնը յառաջացած է euphémis-me-ի օրէնքով. հմմտ. նաև Պլ. ամուջա (<թրք. amuja «հօրեղբայր»), որ մուրաց-կաններին տրուած կոչականն է)։


Տուար, աց

s.

cattle.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dīpəro-«արջառ» բառից. սրա dīpró-ձևից են յառաջանում հբգ. zêbar «զոհի անասուն», անգսք. tifer «զոհ, զոհի անասուն», հանգլ. tiber «զոհ», Gberness «զոհաբերութիւն», գոթ. tibr (սը-խալմամբ գրուած aibr) «զոհ, ձօն», մբգ. ungezībere, unzīver, նբգ. Ungeziefer «զոհի անառժան անասուն, մանրաճճի, վնասակար միջատներ», գւռ. zifer, geziter «հաւեղէն, այծ, խոզ». գերմանական բառի առաջին նշանակութիւնն էր «տաւար» (ինչպէս ցոյց է տալիս փոխառեալ հֆրանս. toivre «աա-ւար»), որ յետոյ զարգացմամբ «զոհի անա-ռուն» և պարզապէս «զոհ, ձօն» իմաստին է հասած (Walde 220, Boisacq 166, Pokor-ny 1, 765, Kluge 503)։


Տարիթիւրէ

s.

seat of jurisprudence.

• Այս բառը չունի ՆՀԲ։ Առաջին անոամ յիշում է ՋԲ՝ դարիթեար, դարիթիար, դարիթիր ձևերով և մեկնում է «զառի-վայր»։ ԱԲ գրում է դարիթիւրէ, տարի-թիւրէ և մեկնում է «դուռն օրինաց», իբ-րև պրս. բառ։ Անշուշտ հասկանում է պրս. [arabic word] dār-i tor. «դուռն օ-րինաց», Պատկ. Maтep. I. 9 մերժելով այս՝ դնում է դարիթիր=պրս. [arabic word] dar-i tir «porta potestatis իշխանա-թեան դուռը»։ Բառիս վրայ ընդարձակ քննութիւն ունի Բազմ. 1895, էջ 6-(=Միքայէլ Փորթուգալ փաշա, Եղիշէ. 439), որի ամփոփումը հետևեալն է-թիւրէ և կամ թէօրէ մոնղոլ-տաճկական


Բլիթէն

• Այս բառը աւանդել է Գաղիանոս «Տե-ղիս, բլիթէն» բացատրութեամբ։ ՆՀá տեղիս բառը հասկանալով յն. τύλος. բլիթէն կամ բլիթեան մեկնում է «կոշ-տացեալ մասն մորթոյ մարմնոյն, տճկ. նասըր»։ Իրեն են հետևում ՋԲ և ԱԲ։ Առաջին անգամ Նորայր, Հայկ. բա-ռաք. 111 ցոյց է տալիս, որ Գաղիանոսի տեղիս բառն է յն. τῆλις, լտ. telis, որոնք նշանակում են ֆրանս. fenugrec ևռչուած բանջարեղէնը. և հետևաբար ա՛յս նշանակութիւնն ունի նաև բլիթէն։ Այս մեկնութեան համաձայն է գալիտ նախ Ամիրտովլաթի բլիթենի բուսանու-նը, և երկրորդ՝ Ստ. Կամենիցացի, որ ունի «բլիթեան. խոտ բժշկական. ւտ. meliphyllum, apiastrum» (ըստ Գա-ղիանոսի)։


Քերքէշ

cf. Քերքէս.

• Լտ. achores բառը իբր acorus, aco-rum հասկանալով՝ Ստ. լեհ., ՆՀԲ և ՋԲ մեկնում են քերքէշ «բժշկական մի խոտ, բաղշտակ, acorus»։ Առաջին ան-գամ Նորայր, Արև. մամ. 1879, 60, նոյ-նը յետոյ Հայկ. բառաք. 124 ուղղում է վերի ձևով։ Սրանից անտեղեակ՝ ՀԲուս. § 3188 բառս մեկնում է ռես բ համեմատում է պրս. [arabic word] karkas «է սերմն խոտոյ իրիք, որ բուսանի ի մէջ ցորենոյ և գարւոյ» (հմմտ. Նո-րայր ՀԱ 1908, 221բ և ի վերջոյ ՀԱ 1921, 612)։ Ըստ այսմ պատահական է արաբ. [arabic word] karkāš «լտուտ» (ըստ ՀԲուս. § 892)։


Սեպուհ, պհաց

s.

peer, noble, gentleman, patrician, esquire;
Sebooh (name of mount in Armenia);
— զատք, the highest nobility;
— գունդն ազատաց, knighthood, chivalry, squirehood.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. ❇. ❇ ︎vīsō-puϑra«(իշխանական) տան որդի», հիւս. արևմ. պհլ. vispuhr, մա-նիք. պհլ. [hebrew word] vispuhr(), ︎︎) «իշխան» (Salemann ЗAH 8, 75), հր. արևմտ. պհլ. vis pus «իշխան», սոգդ. višpus «ժառանգ», որի թարգմանութիւնն է արամ. bəne baitā [hebrew word] «որդիք տան» (որ է «աւագանին, արքայական իշխաններ»)։ Հայերէնը ենթա-դրում է իրան. *visya-puϑra, որի մէջ բար-դութեան իբր առաջին եզը դրուած է գոյա-կանի տեղ ածականը, որից *վսեապուրհ> *վսեպուհ և վ-ի անկումով՝ սեպուհ։

• ՆՀԲ նոյն է դնում հյ. սպայ կամ ըս-պահ, պրս. սիփահի բառերի հետ։ Էմին, ռուս. թրգմ. Ասող. էջ 254 (արտ. Иe-тор. М.Хорен. 1893, 303) սպահ բա-ռի հետ հանում է ասպ «ձի» բառից։ Müller SWAW 42, 256 պահլ. [arabic word] šahputr «արքայորդի»։ Տէրվ. Altarm. 98 սեպհական բառը սրանից բաժանե-լով՝ մեկնում է դերանուանական *sabha արմատից, իբր յն. σφεῖς, σգός, հպրուս. subha, suba «ինքն, իւրեան», գոթ. silba «ինքն» ևն։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ առաջին անգամ Մառ ЗВО 5, 288-9 (թրգմ. ՀԱ 1892, 165), որ հա-մարում է զնդ. vīsō-puϑra «տան որդի» ձևից կրճատուած։ (Նոյնը Ադոնց, Aрм. въ ən. Юст. 401)։ Մերժում է Հիւբշ, ZDMG 46, 327-8, թրգմ. ՀԱ 1892,


Ակքան

s. bot.

s. bot. thistle.

• = եբր. յն. և հայերէն սխալ ընթերցուած. ներից յառաջացած մի բառ է։ Ս. Գրքի եբրա-յական բնագրում 4 տեղումն էլ գրուած է [hebrew word] haxux, որի ուղղականն է [hebrew word] xuϰ «մի տեսակ հաստ և ուժեղ ուղտափուշ, char-don, լտ. notobasis syriaca L»։ Յոյն թարգ-մանութեան մէջ եբր. բառի դէմ գրուած է առաջին և երկրորդ անգամ ἀϰαν, երրորդ անգամ ἀϰχουγ (այլ ձեռ. ογος) և չորրորդ անգամ άϰχουχ (այլ ձ. αχουχ)։ Յունարէ-նում այսպիսի բառեր չկան, ոատի յայտնի է, որ եբր. haxux բառի տառադարձութիւն-ներն են։ Ուրեմն ուղիղ ձևն է αχουχ, միւս-ները այլափոխեալ։ Իրօք էլ յունարէնի մէջ կայ ἀϰανϑα «փուշ» բառը, տրի պատահա-կան նմանութիւնը թելադրել է գրիչներին αχουγ ձևը դարձնել վերջապէս ἀϰαν։ Հայ թարգմանիչը տառադարձրել է յունարէնից ա՛յն ձևերը, որ գտել է իր գործածած ձեռա-գրում. այսպէս ογος ընթերցուածը պահել է ոքոզ, իսկ միւսները ակքան, եկքան։ Սրանք յունարէնի երեք ձևերից ո՛չ մէկի հետ չեն նոյնանում. այլ ներկայացնում են նրանց խառնուրդը։ Այսպէս, ակքան կրում է երկրոր-դի առաջին մասը (αϰχ) և առաջինի երկ-րորդ մասը (αν)։ Սրանից հետևցնում եմ, որ կա՛մ յն. բառը ունէր ուրիշ երկրորդական ընթերցուածներ և յատկապէս մեր թարգման-չի գործածած ձեռագրում αϰχαν, εϰχαν ձևե-րը և կամ հայերէնը պէտք է կարդալ ակքուն, իբր յն. *αϰχουν փխ. αϰχονχ ընթերցոածե։-Աճ.


Բարունակ, ի, աց

s.

vine-branch;
branch, bough, shoot.

• ՀՀԲ մեկնում է իբր բերունակ։ ՆՀԲ բար-ւոյ ունակ կամ բեր-ունակ, հմմտ. յն. αγαϑὸν «բարի և բարունակ»։ Հիւնք. պրս. [arabic word] barnāk «երիտասարդ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 102 պրս. [arabic word] bar «պտուղ» բառից։ Շատ յար-մար էր թերևս այս ստուգաբանութիւնը, մանաւանդ որ բար «պտուղ» բառը դոր-ծածական է արդի բարբառներում. ինչ. Երև. Ղրբ. Տփ. կամ նաև Զն. «նորա-տունկ ծառի առաջին պտուղ» նշանակու-թեամբ. որից ունինք բարատու «պտղա-տու», բարել «պտղաբերիլ», բարելի «պտղատու», բարեղէն «պտղեղէն», բարոտ «պտղաբեր», բարաթաւի «պըտ-ղաթափ»։ Բայց կարելի՝ էր ոսկեդարում գտնել այսպիսի մի բարդութիւն, որ ւետեններին է յատուկ. հմմտ. պա-րունակ, շարունակ, շնորհունակ ևն։


Խղունջն, աց

s.

snail;
sea-shell, purple shell-fish.

• = Նման են հնչում հրէական արամ. [hebrew word] xalazōn, ասոր. [arabic word] xalazōnā կամ [arabic word] xlīzonā, արաբ. [arabic word] ha-lazūn, որոնք միևնոյն նշանակութիւնն ու-նին մեր բառի հետ։-Բայց այս բառերի ծա-զումը անծանօթ է. ձևը ցոյց է տալիս՝ որ բնիկ սեմական չեն։ Muller WZKM 2, 285 ուզում է հանել յն. άλίζωος «ծովակեաց, ծովի մէջ բնակող» բառի ռամկական ἅλίζωω ձևից. բայց այս կարծիքն էլ ընդունած չէ։ Ըստ այսմ անորոշ է նաև հայերէն բառիս ծագումը։ Թերևս բոլորը միասին փոխ են առնուած մի անծանօթ լեզուից, և յատկապես ա՛յն ազգից՝ որ առաջին անգամ խեցեմորթից ծիրանի ներկը պատրաստելու արհեստը գտաւ։


Զոյգ, զուգից

adj. adv. s.

even;
conjoined, united, equal, alike, similar;
level, without odds, equally;
close to;
conjointly, with, together;
pair, couple;
—ք, —ք կշռոց, balance;
a coach and two or four;
— պարանոցին, nape of the neck;
— մի եղանց, a yoke of oxen or bullocks;
—ք իշոց, a couple of asses;
—ք կաքաւուց, ատրճանակաց, brace of partridges, of pistols;
— մի կօշկաց, a pair of boots;
—, — ընդ, directly, forthwith, as soon;
— ընդ բանին եղեւ, no sooner said than done;
—ս —ս, in pairs, by twos, two and two.

Առաջին անգամ Աւգերեան, Բազատր. չփ. և կշռ. էջ 87 կցեց յն. ζυγός բա-ռին։ Այնուհետև ՆՀԲ լծ. յն. ζυγός, ζεύγος, լտ. ǰugum, պրս. (իմա՛ արաբ.) զէվճ, վրաց. զօդագ։ Peterm. 22, 33 յն. ζεῦγος, սանս. yuga։ Böttich. ZDMG 1850, 355 սանս. yuga։ Այսպէս նաև միւսները։ Lag. Arm. Stud. § 793 շեշ-տում է ասորի ձևը։ Տէրվ. Altarm. 53, 55. Նախալ. 100, 48 լուծ, ջոկ, սանս. yuga, լտ. ǰugum, զնդ. уայ, յն. ζεύγνυμι, ζογόν ևն ձևերի հետ՝ հնխ. yu, yug արմատից՝ իբր բնիկ հայ։ Հիւնք. յն. ζεῦլος, արաբ. զէվճ։ Karst, Յուշարձան 424 զ մասնիկով ոյգ բառից. հմմտ. թա-Ոար. ok «նման»։


Գէզ

cf. Գեզ.

• իսկ Արիահայ բռ. 116 պրս. ❇ gaz «խածնել»։ Lidén, Arm. Stud. 70 հա-ն. իսլ. gjogur «ժայռերի ճեղք՝ որտե-ղից ջրերն են հոսում, ժայռերի մէջ նեղ անցք», սրանց ընդհանուր գերմա-նական ձևն է ghegh-ura. հայերէնը ծագում է հնխ. gheg'h արմատից, ուր առաջին gh ձայնը ըստ Meillet-ի օրէն-քի (MSL 13, 243) ջ դարձած չէ, այ մնացել է զ՝ յաջորդ զ-ի պատճառաւ։ Karst, Յուշարձան, 418 թթր. bes, bet, bis, bic «կտրել, ձևել» կամ kes «կրտ-րել», չաղաթ. kesek, կրկիզ. kezu, ալթայ. kezek «մաս, բաժին, կտոր»։ Պատահական պէտք է համարել ասոր. [arabic word] gāz «ոչխարի բուրդ խուզել»։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

• ՀՀԲ և ՋԲ առնելով հին բառարանից (հմմտ. Բառ. երեմ. էջ 5 «ագուռ. հաս. տատ») մեկնում են բառս «պինդ, անբե-կանելի», ուստի չունին «աղիւս» նշա-նակութիւնը։ Առաջին անգամ Հ. Յ. Աւ-գերեան, Չփ. և կշռ. էջ 41 պրս. aguր բառի համեմատութեամբ և Հարանս Վարքի լատին թարգմանութեան բառ-դատութեամբ՝ գտաւ թէ ագուռ նշանա-կում է «աղիւս» և «պինդ, անբեկանելի» իմաստը գոյութիւն չունի։ ՆՀԲ անտեղի կերպով միացնում է երկու նշանակու-թիւններն էլ, որին հետևում են նաև ՓԲ. ԱԲ և միւսները։ Lag. Ges. Abhd. 278 յն. ἀγουρος, ἂωρος «տարաժամ» (ան-տարակոյս «պինդ, բիրտ» նշանա-կութեան համար), որ յետոյ Arm. St. էջ 166 ցանկից մերժում է։


Ադամանդ, ի

s.

diamond;
cf. Մագնիս.

• = յն. άδάμας,սեռ. ἀδϰμιάντος «ադամանդ», որ գալիս է δαμαω, δαμάζω «ընկճել, նա-աճել» բայից և նշանակում է բուն «ան-նուաճ, անընկճելի». այսպէս է եռւուած քարը՝ իր խիստ կարծր յատկութեան պատճառով։ Այս առաջին իմաստով գոր-ծածուած է նաև մեր մէջ։ Յունարէնից փոխ են առել և ուրիշ շատ լեզուներ. ինչ. լտ. adamas, գերմ. Diamant, ֆր. diamant,անզլ, adamant diamond, վրաց. ադամասի, ա-դամանտի, անդամանտի «ադամանդ քարը», ամդամատի «մագնիս», պրս. թրք. և քրդ, [arabic word] almas, elmas, որից գւռ. ալմաս, ալ-մաստ, յաւելուած տ-ի համար հմմտ. Սաղա-նքmս>Սlmւմmստ, սուս>Սչ. սուստ «լուռ», պես >պեստ, Ռուս>Ռուստ։-Հիւբշ. 338։


Կրակ, ի, աւ

s. fig.

fire, flames;
fire, heat, flame, spirit, ardour;
— լուցանել՝ վառել, to kindle, to light, to make a fire;
արծարծել զ—, to stir, to poke the fire.

• թուշ. kur «ծուխ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 77 կուր «նաւ» բառին է կցում, առաջին իմաստը համարելով «վառա-րան, կրակարան»։ Lidén, Arm. Stud էջ 123 համեմատում է իռլ. gual, հբգ. kol, kolo, հհիւս. kol, հանգլ. col, գերմ. Kohle «ածուխ» բառերի հետ, որոնք դնում է հնխ. gu-lo-ձևից. (արմատը gu-, geu-«վառիլ»). սրա մէջ -lo-փո-խանակուելով -ro-մասնիկով՝ լինում է հնխ. guro-, gura-, որից էլ հյ. կրակ։ Trautmann 145 և Berneker 652 ըն-դունում են Müller-ի մեկնութիւնը, իսկ Walde 130, Boisacq 436 և Pokorny 1, 418 և 563 մերժելով այն, ընդու-նում են Lidén-ի մեկնութիւնը։


Սպանախ, ի, ից

s. bot.

s. bot. spinage.

• = Պրս. [arabic word] ispanāx հոմանիշից։ Այն բոյսի հայրենիքն է Պարսկաստանը, ուր ըստ Olivier (տե՛ս Voyage dans l'empire ottom. l'egypte et la Perse, 1802) ինքնաբոյս է։ Այս երկրից հին ժամանակ արտածուելով՝ Արաբների միջոցով տարուեց Սպանիա, որ-տեղից էլ տարածուեց ամբողջ Եւրոպա և Ասիա։ Արաբացի գրող Rāzi յիշում է նոյն բոյսը Թ դարուն։ Մեր մէջ առաջին յիշատա-կութիւնը ժԲ դարից է։ Բառիս եւրոաաևան ձևերն են սպան. espinaca, իտալ. spinace, հֆրանս. espinard, espinoche, ֆր. épinard, պորտ. espinafre, մլտ. spanachium, spina-cium, նյն. σπινάϰια, σπανάϰι, գերմ. Spi-nat, ռուս. աпинатъ ևն, բոլորն էլ արաբ. [arabic word] isfānāx (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) մայր ձևից։-Հիւբշ. 277։


Սարկեաւառք

cf. Սարկեւառք.

• Այս բառը մէկ անգամ գործածել է Վեցօր. ը. 161. «իսկ գիշակեր հաւուցն՝ որ յորսոյ կեան և ճիրանունք և սար-կեաւառք տուան»։ ՆՀԲ, ՋԲ և ԱԲ մեկ-նում են սարկեաւառ «մագիլ, ճիրան, ռուր եղունգներ»։ Առաջին անգամ Մատ. թէոս Այվատեան, Մասիս 1853 մարտ 25, մի ընտիր ձեռագրում գտնելով «ճիրանունք ևս արկևառք տուան» ըն-թերցուածը, համարում է այս ուղղա-գոյն ձևը և մեկնում է արկանել և առ-նու բառերից։ Այսպէսով արկևառ ո՛չ թէ գոյական է, այլ ճիրան բառի ածա-կանը՝ «յափշտակող» նշանակութեամբ։ Նունը ունի նաև Նորայր, Հայկ. բառաք. 25, որ բառիս կազմութեան իբր օրի-նակ է բերում տուրևառ, հասևառիկ։


Մոզի, զւոյ

s.

bullock, young bull, sturk, steer.

• ՓՈԽ.-Կապառովկ. μουζία «երինջ» (Karoli-des, Γλ. συγϰρ. 93, 196, Bugge KZ 32, I1). քրդ. [arabic word] mսzik «հորթ. 2. կնոջ առաջին ամուսնուց ունեցած որդին» (այս նշանակու-թիւնն ունի նաև մոզիկ Բլ.), մոզի «զուարակ» Մտթ. իբ. 4. վրաց. მოზვერი մոզվերի, գւռ. mozvi, mezve, mezvi «հորթ», լազ. mu-zari «էգ հորթ» (Աճառ. Արրտ. 1911, 417). ուտ. mozi, թրք. գւռ. Կր. mozig «մոզիկ» (Բիւր. 1898, 627). -անշուշտ պատահական է դիդ. meši «հորթ». բայց յայտնի չէ թէ պատահակա՞ն է նաև արևել. թրք. ❇ ︎ muzay «հորթ», որի դէմ ունինք օսմ. ❇ buzaγu «հորթ» (սրանից է Ննխ. բուզօվ «հորթ»), buzaγəlamaq «հորթ ծնիւ»։


Մարգաց

s.

the eleventh month of the ancient Armenian calendar, (June).

• ծագում է թիբա «խոտ» բառից։ Ըստ Վանականի՝ մարգ բառից են հանում ՆՀԲ, ՋԲ, Dulaurier, Chron. arm. II, Բազմ. 1897, 334, 339, 391։ Մորթման մօտենում է առաջին անգամ ուղիղ մեկ-նութեան, համեմատելով Շօշական ար-ձանագրութեան markazanas ձևի հետ։ Պատկ. O назван. древ. aрм. мъсяцевъ 41 մերժում է Մորթմանի մեկնութիւնը և դնում է մարգ բառից։ Marquart, Philologus 55, 235 ձևաւորելով Մորթ-մանի մեկնութիւնը և ենթադելով որ շօշական ձևը ծագած պիտի լինի հպրս. ձևից, հասնում է ուղիղ մեկնու-թեան։ Karolides, Iλ. συγϰρ. 91, 190 մեր բառի հետ է ուզում համեմատել կապադովկ. μαρϰάλτζα «առասպե-լական հրէշ»։ Յակոբեան, Բանաս. 1900, 42 եբր. մարխէշվան «յունիս» ամսանունից։


Մաքի, քւոյ, քեաց

s.

ewe, sheep.

• ՆՀԲ յիշում է արաբ. մաշիահ և թրք. qoуun «ոչխար»։ Uiefenbach, Berl. Jahrb. 1843, 449 ուղիղ մեկնեց առաջին անգամ՝ համեմատելով յն. μηϰάς «այծ» բառի հետ։ Gosche 24 համարում է բը-նաձայն և կցում փռիւգ. μα, աֆղ. mikh, պրս. mīs, քրդ. mišin, սանս. mē-ša հոմանիշների հետ։ Justi, Zendsp. 221 զնդ. maēša, սանս. mešá, պրսք ოας ևն։ Տէով. Altarmen. 34 և Նախալ. 46, 97 հնխ. ma «մայել» արմատից է ռնում հյ. մայել, մաքի, սանս. mā «մա-յել», makaka «մայող», յն. μηϰάομαρ «մայել»։ Meillet, Բանաս. 1900, 110 ունի Diefenbach-ի ուղիղ մեկնու-թիւնը։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 222 պրս. makiyān (իմա՛ [arabic word] mākī «հաւ»)։


Պատճառ, աց

s. prep.

cause, author;
occasion, matter;
principle, origin;
reason, subject, motive;
fault, offence, misdeed, crime;
pretext, excuse, subterfuge;
—աւ, ի —ս, on account of, for the sake of, for, because of, out of regard for;
under pretence of;
ի —ս քո, for your sake, for you;
— տալ, to give occasion to;
—ս առնուլ, to take as a pretext, to pretend, to allege;
— լինել, to be the cause or author of;
to dissemble;
—ս ի մէջ ածել, to allege, plead, urge or adduce reasons;
բառնալ զ—ս, to take away the motive or grounds;
պատճառել —ս մեղաց, to seek excuses for sins;
առանց իրաւա ցի —ի, without a real motive, causelessly, groundlessly, unreasonably.

• , ի-ա, ո հլ. «պատճառ. 2. ա-ռիթ. 3. պատրուակ. 4. յանցանք» ՍԳր. Եզն. Ոսկ. ես. և մ. ա. 13. Եւս. պտմ. եփր. թգ. Ագաթ. յաճախ անեզական է գործածւում, ինչ. Զի նա առաջին պատճառք և ճշմար-տութեան պատճառք. Ոսկ. ես. էջ 382. որիղ պատնառել ՍԳր. Եզն. պատճառաւոր Եզն. պատճառանք ՍԳր. Եւս. քր. Բուղ. եիր. ղևտ. պատճառախնդիր Եզն. տօնապատնառ Յիշատ. Ոսկիփ. կամ պատնառնամակ տօ-նից «տօնապատճառ» (նորագիւտ բառ) Յի-շատ. 1267 թ. (Շողակաթ, էջ 31), անպատ-ճառելի «անմեղ» Տիմոթ. կուզ, էջ 287. խօ-թապատնառ «սուտ հիւանդ ձևացած» Բուզ. յոգնապատճառեան Նար. կենապատնառ Պիտ. բարեպատճառ Օրբել. գերաաատճառ Մաքս. պատնառաբանել, դրդապատճառ (նոր բառեր) ևն։


Տես, ոյ

s.

sight, view;
spectacle, scene;
aspect, look, figure, face;
vision, apparition;
visit;
ի — երթալ, to go to see, to call upon, to pay a visit to;
չ-ոյն առնել, to pretend not to see;
— առնել ի բանակն, to send forth spies;
ակն ունիմք — ոյն աստուծոյ, we desire to see God;
եկն ի — իմ, he came to see me, he called upon me.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. derk'-արմատից հմմտ. սանս. drç, darç-«տեսնել», dadárça «տեսայ», darçana-«աչք, երես», զնդ. dar-❇sa-«հայեացք», dādarəsa «նայիլ», յն։ δέρϰομαι, անկ. ἔδραϰον, կտր. δὲδορϰϰ «յառած նայիլ», հիռլ. derc «աչք», drech «երես», ad-con-darc «նայիլ, նկատել», միռլ. an. drocht «մութ» (an-բացասականով), կիմր. drych «երևոյթ, հայելի», drem «դէմք», բրըտ. ϑremm «դէմք», derc'h «հայեացք». գոթ. ga-tarhjan «նկատել, նկատելի դարձ-նել», հբգ. zoraht «պայծառ, յստակ»=ան-գսք. հսաքտ. torht, ալբան. dritε «լոյս» ևն, որոնց նախաձևերն են հնխ. derk'-, dork'. drk-. հայերէնը ծագում է առաջին ձևից՝ միջին ր-ի անկումով, փխ. *տերս (Boisacq 178, Pokorny 1, 806-7)։-Հիւբշ. 497։


Ցոլ

cf. Ցոլք, — ցոլալ, to sheen.

• «ծխի և շոգու վեր բարձրանայր. 2. փայլ. 3. կրակի գոլ». առաջին իմաստով չէ աւանդուած հնից. երկրորդ իմաստով ու-նինք յետնաբար՝ Նար. երրորդ իմաստով գտնում եմ Վրք. և վկ. Բ. 319՝ Ծաւալեցան շուրջ ցոլն և զբազումս խարշեաց. ելեալ ցոլ փոքրիկ ի հնոցէն։ Սրանից ցոլանալ «ծուխը կամ շոգին վեր բարձրանալ» Ոսկ. մտթ. Եզն. ցոլել «կրակը դուրս ժայթքիլ» Բրս. մրկ. ցոլալ (գրուած ցողալ) «փայլիլ, փայլ-փլիլ» Ածաբ. ցոլական Շիր. ցոլացութիւև, ցոլացումն Յհ. կթ. ցոլումն Փիլ. Յհ. կթ. կայծակնացոլ Մխ. ապար. արտացոլում, արտացոլել, արտացոլութիւն (նոր բառեր)։ Այս բա՞ռն է որ Բառ. երեմ. էջ 318 գրում է ցոլանալ «սլանալ, փութալ, բացիլ» և ցո-ղացեալ «աճապարեալ»։


Խայծ, ի

s.

bait, decoy;
slice, bit, piece, morsel;
spot, speckle;
*dark or ripening colour of fruits.

• . նշանակութեան կողմից ընդար-ձակ զարգացում կրած մի բառ է. ռուն և առաջին նշանակութիւնն է՝ 1. «պիսակ, ամ. բողջութեան վրայ տարբեր գոյնով մի բիծ», սրից ունինք մհյ. խայծ «բծբծոտ, բծերով կեղտոտուած» Անսիզք 85. ի խայծ լինել «պտուղը կարմրելու սկսիլ» Վստկ. 155. խայծոտ «պիսակոտ» Ոսկ. տիտ. խայծոտիլ Մեկն. ղևտ. խայծիլ «խաղոդի հասունանա-լով գոյն ստանալ ակսիլը, սև ու կարմիր բծեր առնել» Ամովս. թ. 13. խայծուած «խաղողի կարմրիլը» Թուոց ժգ. 21. նորախայծ Յայսմ, պտղախայծ Ովս. ժդ. 9. որից էլ հետզհետէ զարգանալով՝ խայծեցուցանել «հասունաց-նել» Լմբ. սղ. նաև գւռ. խայծ Զթ. «առաջին անգամ հասած պտուղը, նուբար». խաւձո-ղիկ Ալշ. «մի տեսակ միջատ, staphylis» (հմմտ. ծիրանհասուկ միջատը), խէծ ընկնել կամ խէծել Երև. «պտուղը հասնիլ սկսիլ».-2. «չորս կողմը պատող սպիների մէջ մա-ռուր մնացած մի կտոր տեղ՝ մարմնի վրայ» Բուզ. ե. 44. Եղիշ. ը.-3. սրանից էլ փո-զութեան գաղափարը, որից ունինք գւռ. խայծ (Հմշ. խաձ մը) «մի քիչ, փոքր ինչ». ինչ. խաձ մը հող. -4. «պատառ», որից Կր. խազ «մի պատառ (միս, տհալ, խորոված ևն)», երկուսի միջին տեղն է բռնում Ալշ. խէծ «արտում անվար մնացած մի կտոռ հող».-5. «մսի փոքր կտոր, որ իբր ձկան կեր՝ կարթի ծայրն են անց կացնում» Բրս. մրկ. որ և խէծ Տաթև. ամ. 70 (երկիցս). ո-րից խայծկեր «խայծ ուտող» Վրդն. սղ. ճժէ. էջ 389 (իբր զմեղու խածկերք՝ որ զայլոյ, վաստակս ծծեն. տպ. խածկեր. ՆՀԲ դնում է խայծկեր)։


Արձագանգ, աց

s.

echo;
resound, repercussion;
— տալ, to echo.

• բառի հետ նոյն, որով արձագանգը դառ-նում է «արձակուած ձայն». իսկ Տէրվ. Նախալ. 55 և Հիւնք. բառի առաջին մա-սև վրայ չեն խօսում։ Մառ ИАН 1912, 598 արձան+վանկ, Яз. и Лит. 1, 269 բասկ. artza «քարոտ» բառի հետ։ պահուած են (տե՛ս տակը). հմմտ. նաև հա-մարզակիլ «համարձակիլ» ձևը՝ որ գտնում ենք գործածուած Տիմոթ. կուզ. էջ 103։ Պահ-լաւ բառը թէև չէ աւանդուած, բայց հայերէ-նի հետ նոյնն են ենթադրում սանս. sfl, զնդ. harez, հիւս. մանիք. պհլ. hyrz (hirz), պրս. [arabic word] hištan (ներկ. hilam) «ձգել, թողնել, արձակել»։ Նոյն իրանեան արմատից փոխառեալ է նաև հյ. ապահարզան (տե՛ս այս բառը), իսկ արմատի բնիկ հայ ձևն է զ-երծ<հնխ. serg'։


Բդեաշխ, եշխի, աց

s.

cf. Բդեշխ.

Առաջին անգամ Lag. Gesam. Abhd. 187 համեմատում է լտ. ձևի հետ, որի վրայ Lag. Arm. Stud. § 375 աւելաց-նում է յունարէնը։-Տէրվ. Altarm. 86-87 դնում է հպրս. *patty-axš, զնդ. *paitiaxša, իբր axš «դիտել, նայիլ» բառից, paiti-մասնիկով։ Նոյն, Մասիս 1882 օգոստ՛՛ 31 հպրս. պատեաշխ «հսկել, պահել». հայերէնը փոխառեալ է պհլ. պատ +աշխ ձևից։ -Հիւնք. դշխոյ բառից։ Թիրեաքեան, Կարնամակ, ծա-նոթ. 128 պհլ. pālaxšah և պրս. padi-šāh։ Հմմտ. նաև Marquart ՀԱ 1903, 118, որ հպրս. paiti-axša մեկնամ է paiti-մասնիկով և axša բառով. հմմտ. Աշխեն, Աշխադար յատուկ անուններ։ Stackelberg WZKM 17(1903), 52չատ լաւ համեմատեց պհլ. bitaxš բառի հեա. Սիօն վրդ. Եզիդի կուրմանժ, Ախալցխա


Բդեշխ, եշխի, աց

s.

consul;
mayor;
prince;
փոխանակ —ի, proconsul, cf. Անթիհիւպատոս, cf. Անթիպատոս.

Առաջին անգամ Lag. Gesam. Abhd. 187 համեմատում է լտ. ձևի հետ, որի վրայ Lag. Arm. Stud. § 375 աւելաց-նում է յունարէնը։-Տէրվ. Altarm. 86-87 դնում է հպրս. *patty-axš, զնդ. *paitiaxša, իբր axš «դիտել, նայիլ» բառից, paiti-մասնիկով։ Նոյն, Մասիս 1882 օգոստ՛՛ 31 հպրս. պատեաշխ «հսկել, պահել». հայերէնը փոխառեալ է պհլ. պատ +աշխ ձևից։ -Հիւնք. դշխոյ բառից։ Թիրեաքեան, Կարնամակ, ծա-նոթ. 128 պհլ. pālaxšah և պրս. padi-šāh։ Հմմտ. նաև Marquart ՀԱ 1903, 118, որ հպրս. paiti-axša մեկնամ է paiti-մասնիկով և axša բառով. հմմտ. Աշխեն, Աշխադար յատուկ անուններ։ Stackelberg WZKM 17(1903), 52չատ լաւ համեմատեց պհլ. bitaxš բառի հեա. Սիօն վրդ. Եզիդի կուրմանժ, Ախալցխա


Բոբ

s.

basket;
sack.

• ՆՀԲ ունենալով միայն վերջին երկո վկայութիւնները՝ մեկնում է «կողով, զամբիւղ, սփրիդ, քուրձ, արկղ հիւսեալ յոստոց», ՋԲ «կողով, զամբիւղ կամ քուրձ», ԱԲ «կողով, տճկ. սէփէթ, զէմ. պիլ»։ Առաջին անգամ Եւրոպա Հանդէս Վիեննայի, 1852, էջ 123 աւելացնելով նաև Սեբէոսի վկայութիւնը. համեմա-տում է բառս իրանական ձևերի հետ և մեկնում է «ազնիւ գորգ, օթոց, տա-պաստակ»։ Նոյնը անկախաբար ունի Հիւբշ.։ Երկուսից էլ անտեղեաև Peters-son, Ar. u. Arm. Stud, էջ 48 հյ. բիբ բա-ռի հետ միասին կցում է այնպիսի բա-ռերի, որոնք «կլորակ» իմաստն ունին. ինչ. շվէտ. bopp «ստինք», babbe «փոքրիկ երեխայ», babba «միջատ». ռուս. вaвкa «կապոց» ևն։ Եւրոպայի և Հիւբշմանի ենթադրութիւնը գեղեցիկ կերպով հաստատում է՝


Բաղանիք, նեաց

s. pl.

s. pl. baths, bathhouse;
bathing place;
տաշտ բաղանեաց, bathing-tub;
վերարկու բաղանեաց, bathing-gown;
եղանակ բաղանեաց, bathing season;
սրահ, սենեակ բաղանեաց, bath-room;
ի բաղանիս մտանել, բաղանիս առնուլ, to bathe, to take a bath;
ի բաղանիս երթալ, to go to the baths;
գետոյ, ծովու —, river-baths, sea-baths;
— գոլորշւոյ, բժշկական —, vapour, medicated bath;
նստական —, hip bath;
ցուրտ, ջերմ ջրոյ —, cold, hot or warm baths.

• , -եաց, -եօք (միայն անեղա-բար գործածուած) «բաղնիք, տաքտուն, հա-մամ. 2. ջերմուկ» Եզեկ. իդ. 40. Եւս. պտմ Խոր. Սեբ. 55. -անսովոր եզակի ձևը գտնում եմ գործածուած մի անգամ Վրք. և վկ. Բ. 356 բաղանի մի. միջին հյ. յգ. ձևն էր բաղանես-տան (հմմտ. Սոկր. եկեղ. պտմ. էջ 112 տր-պուած բաղանեստ այն, որ պէտք է կարդալ բաղանեստան յգ. հյց.)։ Այս բառից են բա-ղանապան Յայսմ. բաղանապետ Փիլ. Ճա-ռընտ. բաղանաւոր ԱԲ. բաղանէպան Ճա-ռընտ. առաջին երեքը ա յօդակապով, վերջի-նը՝ բաղանէպան (կարդա՛ բաղանեպան) ըստ օրինի ունի ե (ինչ. *գինիապան>գի-նեպան). ռամկական ձևեր են բաղնապան Գնձ. բաղնեպան Ոսկիփ. բաղնելուայ «բա-ղանիքից նոր դուրս եկած» Քուչ. 79 (չունի ԱԲ)։


Բանդակ, ի

s.

jelly.

• Ճշտիւ կարելի է համեմատել պրս. ❇ bāda «գինի» բառի հետ. այս պարսիկ բառի ստուգաբանութիւնը ծանօթ չէ. բայց կայ [arabic word] bādya «գինու աման», որի հին ձևը դնում է Horn § 155 պհլ. bātak. հմմտ. Յունաց աւանդած βατιάϰη «մի տեսակ աման» պարսկական բա-ռը։ Սրանք ցոյց են տալիս, որ պրս. bāda բառի հին ձևը պիտի ունենար t ձայնը, որով երևան եկած նմանութիւնը ւռոս է ցնդում։ Պատահական նման--թիւն ունին նոյնպէս սանս. phāhta «նոր կարագ, առաջին խաշու», phāni «շա-քարի խմոր, կաթնախառն ալիւր», phā-nayāmi «կաթից կարագ հանել», ռուս. naтокa «ռուպ, մաքրած մեղր ևն»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 98 պհլ, bandak «կապ» բառից, ճիշտ ինչպէս այժմ կայ պրս. bastanī «պաղպաղակ, բանդակ» bastan «կապել» բայից։


Դոյլ, դուլից

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

• --Պհւ. dol (գրուած dor) «դոյլ. 2. Ջըր-հոս կենդանակերպը» (առաջին նշանակու-թիւնը կորած է. կայ միայն երկրորդը), պրս. [arabic word] dōl «դոյլ», քրդ. [arabic word] dōl, delu «ջրի դոյլ»։ Ըստ Noldeke իրանեան բառո փոխառեալ է ասորերէնից. հմմտ. ասոր. ❇օշ daula, եբր. [hebrew word] dəlī, արամ. [hebrew word] daul, արաբ. [arabic word] dalv, ասուր. dalu, dūlu «դոյլ»։ Մեր բառը ծագում է կա՛մ՝ պարս-կականից և կա՛մ ասորականից. բառի ձևը չի կարող ծագումը որոշել, որովհետև թէ՛ պհլ. dōl և թէ՛ ասոր. daula (բացարձակ ձևը daul) կարող են տալ հյ. դոյլ. հմմտ. պրս. nōš >հյ. անոյշ և ասոր. zaugā>հյ. զոյզ։ -(Վերը տե՛ս նաև դոխն)։ -Հիւբշ. 144, 302։


Գինի, նւոյ, նեաց

s.

wine;
զգինեօք անկանել, ընդ գինիս մտանել, ի գինւոջ լինել, to be merry with wine, to drink, to get drunk;
թափել զ—, սթափել ի գինւոյ, to sleep one's self sober;
զուարթացուցանել ի գինւոյ, to make tipsy, to fuddle;
պարզել զ—, to clear the wine.

Առաջին ուղիղ համեմատութիւնները տուաւ Klaproth, Asia polygl. 106։ ՆՀԲ համեմատում է վրաց. ղվինո, յն. οἰνος, լտ. vinum ձևերի հետ։ Peterm 25 դը-նում է լտ. vinum, յն. οίνος, եբր. [hebrew word] уain և արաբ. vain։ -Windisch. 7 յոյն և լտ. ձևերի հետ։ Այսպէս նաև միւսները։ Տէրոյենց պատուելի, Երևակ, 1857, էջ 194-5 Ուայզմէն անգլիացի հեղինակի «Պատմութիւն գիտութեան լե-զուաց» գրքի թարգմանութեան մէջ, ուր ասուած է, թէ գինեգործութիւնը նախնա-պէս վերաբերում էր սեմականներին և սրանց ձեռքով արևելքից արևմուտք է տարածուած, աւելացնում է այս ծանօ-թութիւնը թէ «խաղողի մշակութիւնը ըստ Ս. Գրոց սկսած է Հայաստանի մէջ, յԱ-կոռի, Նոյի ձեռքով. նախալեզուեան բա-ռը գինին է. ասկէ փոխ առին հրեայց, և

• ասոնցմէ ալ տարածուեացաւ Եւրոպա»։ Lag. Arm. Stud. § 484 և էջ 170 չէ ըն-դունած յն. և լտ. բառերի համեմատու-թիւնը։ Դինի բառը կովկասեանների հետ են համեմատել Tomaschek, Deutsche Litteraturz. 1883, էջ 1254, Bugge, KZ, 32, 83, Jensen, Hitt. u. Armen. 100, 130, 210 և ZDMG, 48 (1894), էջ 465։ Վերջինը, ինչպէս և Meillet և ուրիշ-ներ, կովկասեան ձևերը համարում են հայերէնից փոխառեալ։ Հիւնք. յն. ϰαινός «նոր» բառից։ Գինի բառի վրայ մի զարմանալի կարծիք յայտնեց Յ. Արշէզ, ՀԱ, 1896, 267-270, որի համեմատ գի-նի բառը ծագում է գի ծառի անունից այս էլ ակկադերէն gi «եղևնի կամ ար-մաւենի և կամ որթ?» բառից. -նի՝ ծառ նշանակող -ենի մասնիկն է։ Գիհի ծա-ռից պատրաստում էին մի տեսակ օղի, որ յետոյ փոխանակուեց խաղողի գի-նիով. առաջինի անունը սակայն դրուեց ու պահուեց երկրորդի վրայ։ Այս յո-դուածի առթիւ մի երկար բանավէճ Յ. Արշէզի և Հ. Գ. Մէնէվիշեանի միջև՝ տե՛ս ՀԱ., 1896, 289-292. Բարմ. 1897 49-54 և 1899, 104 = ՀԱ, 1899, 83։ Bugge, Lyk. Stud. 1, 13 հայ բառը գտնում է Փոքր Ասիոյ Oινοανδα քաղաքի անուան մէջ։ Մառ, O полож. aбхaз. էջ 41 հլ. գինի, վրաց. ղվինի, ափխազ. aγ︎ ևն համարում է բնիկ յաբեթական բառ, որի մնացորդն է այգի, ուր այ տեղական մասնիկ է։


Ճերմակ

cf. Սպիտակ;
— երիվար, a white horse.

• = Պհլ. *čermak ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] čarma «ճեր-մակ ձի, շագանակագոյն կարմիր ձի» (Vul-lers), «հասարակօրէն ձի, իսկ յատկաբար այն ձին, որ կոչի թրք. գուլա աթ (իմա՛ «աշ-խէտ, կարմրագոյն ձի») և ուրեք գրի նշա-նակել գորշ ձի» (ԳԴ). գրուած է նաև [arabic word] ǰarma «գորշ ձի». քրդ. čerme «սպիտակ, ճերմակ» (ZDMG 38, 61)։ Իրանականից փոխառեալ են նաև վրաց. ბარმაι ճար-մակի կամ ჭარმაგი ճարմագի «սևերի հետ խառն ճերմակ մազեր», ჭარმალი ճար-մաղի «ալևոր քաջ ծերունի», ჭარმაკი ცხენი ճարմակի ցխենի «ճերմակ ձի», ჭარმაგოხანი ճարմագոսանի «ալեհեր». (սրանք չեն կա-րող հայերէնից լինել՝ առաջին վանկի ա-և պատճառաւ)։-Հիւբշ. 189։


Հաւ, ուց

s.

bird;
hen;
cock;
grandfather;
beginning, rise, origin;
-ք, poultry;
ձագ հաւու, վառեկ, chicken, poult;
աղբ —ուց, hen-dung;
վանդակ —ուց, hen-coop;
դադարք —ուց, hen-roost, hen-house;
վաճառական —ուց, poulterer;
վաճառանոց —ուց, poultry-market;
միս —ու, fowl;
— խորովեալ, roast fowl;
—ն գրգռայ, the hen clucks;
եւ խօսեցաւ —, and the cock crowed.

• , ի-ա հլ. «ծայր, սկիզբ, սկզբնաւո-րութիւն» Խոր. Պիտ. որից հաւանալ «սկրզբ-նաւորիլ, սկսիլ» Թր. քեր. Սասն. 15. հաւիլ «սկսիլ» Շիր. 72. Պիտ. հաւումն «սկիզբ» Պիտ. հաւակ «սկիզբ, սկզբնապատճառ. ա-ռաջնորդ, հեղինակ» Պիտ. Տիմոթ. կուզ, էջ 144, 267. Կնիք հաւ. 343. դառնահաւ «սկրզ-բից դառն» Յիշատ. դեռահաւակ «նոր ոս-կըսած» Յհ. իմ. ատ. չարահաւ Եփր. համաբ. 252. չարահաւիլ (նորագիւտ բառ. չունին ՆՀԲ և ԱԲ) «վատ վարուիլ մէկի հետ». Ժող. է. 23 (Զի բազում անգամ չարահաւեսցի ընդ քեզ և ի նուագս բազումս չարչարեսցէ զսիրտ քո. յն. ὄτι πλειστάϰις πονηρεύσεταί σe...), նախահաւել Յհ. իմ. նախահաւակ Պիտ. հա-ւեղ «առաջին երկու վանկերը երկար և վեր-ջինը սուղ եռավանկ բառ» Մագ.։


Նահատակ, աց

s.

the first to begin a combat, champion, hero, martyr.

• Stud. § 1588 մեկնում է իբր բարդուած նահ «նախ, առաջին» և տակ «վազք. արշաւ» բառերից. առաջինը գտնում է նաև նահապետ բառի մէջ (իբր նախա-պետ), իսկ երկրորդը գալիս է պհլ. tak, զնդ. tač, պրս. tāxtan «վազել, արշաւել» ձևից. հմմտ. ասպատակ։ Նոյնը նաև Հիւբշ. Arm. Gram. Չ00։ Հիւնք. պրս նուտէ «քաջազն»։ Մառ ЗВО 11, 172 դնում է իբր շահատակ բառի գւռ. ձևը (տե՛ս նաև նախարար)։ Meillet REձ 2, 3 թերևս իրան. *nāfa-taka ձևից, որ կազմուած պիտի լինի nāfa «պորտ, ցեղ, ժողովուրդ» (սրա վրայ տե՛ս նախարայ և նահապետ)+taka կրկնակ մասնիկով, որի մի ուրիշ օրինակն է ներկայացնում սոգդ. xšaϑratāk «արքայական», կազ-մուած xšaϑra-բառից։


Ձմեռն, մերան, րունք, րանց

s. fig.

winter;
storm, tempest, hurricane;
affliction, trouble, grief;
խիստ, դժընդակ, տխուր, ցուրտ, չոր, անձրեւային, խոնաւ, մեղմ —, very severe or hard, bitter, gloomy, cold, dry, rainy, damp, very mild winter;
պտուղք ձմերան, winter-fruits;
պաշար ձմերան, provisions for winter;
հանդերձ ձմերան, winter-clothing;
ի ձմերան, in winter;
during the snowy or winter season;
ի մէջ ձմերան, ի խոր ձմերան, in midwinter, in the depth of, or in the inclemency rigour of winter;
անցեալ կամ այս —, last or this winter;
անցուցանել զ—ի քաղաքի, ի գեղջ, to spend the winter in town, in the country;
— առնուլ տնկոց, to winter, to suffer from the winter;
շնչեցին ձմերունք, the wintry winds blew;
զբազում ձմերանց հալեցին զսառնամանիս, they have passed many hard winters.

• (յգ. ձմերունք, սեռ. ձմերայնոյ, գըծ. ձմերայնով, ներգ. ձմերայնի. յետին են սեռ. ձմերան, յգ. սեռ. ձմերանց) «ձմեռ» ՍԳր. «բուք. փոթորիկ, ալեկոծութիւն» Ոսկ, մ. ա. 24. Եփր. բ. տիմ. ածանցման մէջ մտնում է ձմեռն և ձմեր-ձևով. ինչ. ձմեռ-նասուն Ագաթ. ձմերական Եւս. քր. ձմերա-յին Սեբեր. ձմեռնանինջ «ձմեռը քուն մը-տած» (արջ) Վրդ. առ. 15. ձմերանոց Ագաթ. ձմերատուն Երեմ. լզ. 22. ձմերել Ա. կոր ժզ. 6. Գծ. իե. 12. Եւս. քր. ձմերոց Ագաթ. Եզն. կարաձմեռն Վեցօր. 186, Կոչ. 309. Ոսկ. մ. ա. 12. սխալ գրչութիւններ են ձմեռային, ձմեռանոց, ձմերնական, ձմերնային և նման ձևերը։ (Արդի լեզւում առաջին երկուսը սո-վորական դարձան)։ Առանձին տե՛ս ձմե-բուկ։

• = Բնիկ հայ բառ. ցեղակիցներն են՝ սանս. [other alphabet] hēman «ի ձմերան, ձմերայնի», [other alphabet] hēmantá-«ձմեռ», [other alphabet] hi-má-«ցուրա. 2. ձմեռ. 3. ձիւն», հինդուստ. ❇ hewant «ձմեռ», դնչ. hiv «ձիւն», vent, vend «ձմեռ», զնդ. zуā (հյց. ❇ zуam, սեռ. [other alphabet] zimo) «ձմեռ», [other alphabet] zima-«սառնամանիք, ձմեռ», ❇ zayana-«ձմեռ», պհլ. [other alphabet] xam «ձմեռ», [other alphabet] zamistān «ձմեռ», պրս. ❇ zam «ցուրտ», [arabic word] zamistān «ձմեռ», օսս. zumāg, zlmāg «ձը-մեռ», աֆղան. žimai, zamistān, քրդ. za-mistān, zəwistān «ձմեռ», հաթ. gi-im-ma -an-za «ձմեռ» (Sommer, Hethitisches, էջ 18), յուն. χιών «ձիւն», γειμών «ձմեռ, սառնամանիք, անձրև, բուք, փոթորիկ», γεῖμα «ցուրտ, սառնամանիք», γειμερία «ձմերանի», χειμερίζω «ձմեռել», γίμαρος «միամեայ ուլ», լտ. hiems «փոթորիկ, անձ-րև, ձիւն», hibernus «ձմեռնային», bīmus, trimus (bi-, tri-himos) «2-3 ամեայ». հսլ. žima, ռուս. зима, լիթ. žêmá. լեթթ. zêma, հպրուս. semo, հիռլ. gam, հկիմր. gaem, նկիմր. gauaf, ալբան. dimen, dimier «ձը-մեռ». հհիւս. gvmbr «միամեայ գառն» ևն։ Այս բոլորի պարզ արմատը դրւում է հնխ. g'hei-, g'hi-«ձմեռ, սառնամանիք». em-մասնիկով հնխ. g'helem, որ մի օանև ւեռու-ների մէջ աճած է r/n մասնիկով. այսպէս՝ սանս. hēmanta-, լն. γειμερίζω, լտ. hīber-nus, ալբան. dimen ևն (Walde 90, 365, Horn § 666, Boisacq 1053, 1061. Pokorny 1, 547, Trautmann 367, Ernout-Meillet 431, տե՛ս նաև Meillet BSL ❇ 8, 125-12Բ). Հայերէնը նոյն արմատից կազմել է ձիւն և ձմեռն բառերը. առաջինը համապատասխա-նում է ճիշտ. յն. χιών ձևին և երկուսը մի-ասին գալիս են հնխ. g'hiyōm նախաձևից (վերջավանկի ու ձայնը ի-ից յետոյ մնում է, իսկ բառավերջի m դառնում է ն՝ նման յու-նարենի). երկրորդը՝ ձմեռն<*ձիմ-եռ-ն հա-յերէնի մէջ աճել է ն մասնիկով՝ նախաւոր *ձմեր պարզականից (պահուած է ածանց-ներում. ր դարձել է ռ՝ յաջորդ ն-ի պատ-ճառաւ), որ համապատասխանում է յն. χειμερινός բառին և նրա նման կազմուած է r/n մասնիկով։-Հիւբշ. 470։


Փարթամ, ի, աց

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

• = Փոխառեալ պհլ. գաւառական անծանօթ մի ձևից. հմմտ. պհլ. [other alphabet] fratom, պազ. fradum. հպրս. fratama, սոգդ, pr-tmw, զնդ. ❇ fratəma, սանս. [other alphabet] prathama-, որոնք բոլոր նշանա-կում են «առաջին»։ Բայց պահլաւական մի բարբառում անշուշտ նշանակում էր նաև «ազնուական, իշխան», որից փոխառեալ է եբր. յիշեալ [hebrew word] partəmīm «ազ-նուաևանք առ Պարսիկս» Եսթ. ա. 3, զ. 9, Դան. ա. 3, որից նաև յն. φορϑομμιν և վրաց. უორთომმინი փորթոմմինի «իշխան» (գտնը-ւում է եբրայականի համապատասխան տեղը՝ Դան. ա. 3)։ Թէև իրանական բառերը հայերէնից ձևով և նշանակու-թեամբ հեռու են, բայց կապւում են եբրա-յականի միջոցով. երբ հրասախ բառի դէմ կայ փարսախ ձևը, կարող էր նաև fratam ձևի դէմ գտնուիլ *fartam։


Քաղդեայ, էի, ից

s.

Chaldean;
caster of nativities;
astrologer, soothsayer.

• -Ասոր. [arabic word] xaldāyā «մոգ, աստղա-հմայ», xaldāyuϑā «մոգութիւն, կախարռու-թիւն», որ և յն. γαλδαῖος «աստղաբաշխ, աստղահմայ», և I ձայնը վերածելով Տ՝ եբր. [hebrew word] kašdīm «աստղահմայ»։ Բոլորն էլ ծագում են Քաղդէացոց ազգի յատուկ անու-նից և իրենց առաջին նշանակութիւնն է «քաղդէացի»։ Այս ազգն էր, որ աստղա-բաշխութեան և մոգութեան հիմնադիրն ե-ղաւ և մինչև վերջն էլ այդ գիտութեանց ու-տուցիչը մնաց. յոյներն անգամ աստղաբաշ-խութեան գիտութիւնը նրանցից տովորեցին և «յունաց բոլոր գուշակները, հմայողները և մարգարէները կամ Եփրատի ափերից էին գալիս և կամ քաղդէական հին սրբավայրե-րում սովորած էին համարւում. քաղդէացի բառը կախարդի հոմանիշ դարձաւ» (Mas-nero Hist anr. des peuples de I' Urient. էջ 774)։-Հիւբշ. 318։


Աջ, ոյ, ու

adj. s.

adj. s. right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

• , ռ, ու հլ. (բովանդակ ՍԳրքի մէջ ու-նինք 33 անգամ աջոյ, 8 աջով, 5 աջու, 2 աջուց, 2 յաջում, 62 աջմէ. յետնաբար նաև ի հլ.) «աջ» ՍԳր. Ագաթ. ևն. յետնաբառ «սրբի կամ նաև կրօնաւորի ձեռք», որով աաւում է մինչև անգամ՝ Ուր կայ ձախ աջն Պետրոսի և Պօղոսի. Վրդ. աշխ. 516։ Այս բառից են աջակողմն ՍԳր. աջաթև Արծր. աջակից Սամ. երէց. աջակցիլ Խոր. Յհ. կթ. աջեակ Վրդ. քրզ. աջել «հրաւիրեալը վերև կամ աջ կողմը նստեցնել» (հմմտ. յն. δεζιό-ομαι) Մանդ. աջին Խոր. Յհ. կթ. աջանալ (նոր բառ)։ 2. Լեռուների մէջ առհասարակ աջը հա-մառուած է լաւ, բարեգուշակ, յաջողութեան կողմ, մինչդեռ ձախը նշան է անյաջողու-թեան, ձախորդութեան, իբրև չար, անբա-րեգուշակ կողմ։ Այս նախապաշարման հա-մեմատ ունինք յն. δεšιά «աջ», δεšιδς «յաջող, ճարտար, սրամիտ, ճարպիկ», լտ. dexter «աջ, յաջողակ, ճարտար», տճկ. [arabic word] saγ «աջ, առողջ, ողջ», պրս. [arabic word] rāst «աջ, ուղիղ», գւռ. գործս աջ է գնում «յաջող է»։ Ընդհակառակը՝ յն. ἀριστερός «ձախ, անյաջոզ», լտ. sinister «ձախ, անբարե-յաջող, չարագուշակ», հյ. ձախ, ձախորդ, ձախորդութիւն, ձախող, գւռ. գործս ձախ է գնում «անյաջող է» ևն։ Ըստ այսմ հյ. աα բառից կազմուած են աջող Եզեկ. ծը. 28. Խոր. Փարպ. աջողակ «ճարտար» ՍԳր. Փարպ. «լաւ, յաջող» Պիտ. Զենոբ. աջողա-ձևոն «ճարտար» Խոր. Յհ. կթ. չաջողութիւն Եզն. մանաւանդ յ նախդիրով՝ յաջող Եւս-քր. յաջողակ ՍԳր. յաջողել կամ յաջողիլ ՍԳր. յաջողութիւն ՍԳր. Եզն. Եւս. քր. ան-յաջ «անյաջող, տարադէպ» Խոր. բ. 7. մի-ջին հյ. աջողնալ «հիւանդը լաւանալ, ապա-քինիլ» Անսիզք 65 (հմմտ. թրք. saγ «աջ, 2. ողջ»)։ Ջ. աջողութեան գաղափարից անբաժան է յառաջդիմութեան գաղափարը. ըստ այսմ աջ բառից են ծագում՝ առ մասնիկով՝ ա-ռաջ «առջևը» ՍԳր. Ոսկ. Եզն. Ագաթ. ընդ առաջ ՍԳր. Ոսկ. ես. առաջոյ, առաջապահ. առաջև, զառաջեսք, զառաջեաւ, առաջի, զառաջասուն, յառաջ ևն, բոլորն էլ հին և ընտիր (հմմտ. թրք. ōn բառը՝ որ նշանա-կում է «առջևը», իսկ կումուկերէնում ար-դէն «աջ». այսպէս՝ ong «աջ», ong yanə ռաջ կողմը». տե՛ս Mоxирa, Kумыкско-pyccкiи cловарь, Cбори. мaтep. Kавкaзa, հտ. 17)։-Այս բոլոր բառերը զուգորդուած են տեղի գաղափարի հետ. բայց յառաջդիմու-թիւն առանց ժամանակի գաղափարի՝ ան-կարելի է. այս պատճառով լեզուների մէջ այն բառերը՝ որ նշանակում են «առջև», նշանակում են նաև «նախ». հմմտ. ֆրանս avant «առջևը, առաջ, նախ», devancer քառջևից երթալ և կանխել», յն. πρὸ «առ-ջևը, առաջ, նախ», թրք. [arabic word] ön «առջևը». [arabic word] ónǰe «նախ և առաջ», պրս. [arabic word] pēš «առջևը, նախ», [arabic word] pēšrav «առ-չևից գնացողը», [arabic word] pēšin «առաջուց, կանխաւ» ևն։ Հայերէնի մէջ էլ ունինք ա-հաջ «առջևը», աշխ. «նախ, նախապէս», յառաջ «դէպի առաջ և առաջուց, նախ», յառաջել «առաջ երթալ և կանխել», առա-ջի «առջևը», բայց նաև «առջի, առաջին» Սեբեր. թ. Բուզ. ե. 51. զառաջել «կանխել» Եւս. պտմ. Եփր. ա. տիմ. առաջուստ «առջե-վից» Եփր. աւետ. «առաջուց» Եփր. Եբր. առաջին (այս բառի կազմութեան հետ հմմտ. բելուճ. p'ēšī «առաջին», բառա-ցի «այն որ առջևն է», և սոգդ. sry «առաջին», բառացի «այն որ գլուխն է»), առաջնորդ և վերջապէս յաջորդ, ուր յ և որդ մասնիկ են, հմմտ. նախորդ։


Դժոխ

adj.

hard, harsh, austere, vexatious, difficult.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. daožahva. dužañhav «դժոխք», պհլ. dō-šax*, արձանագրութեանց մէջ dōšaxvī (կարդա՛ dsžax՝, dožax), պազենդ. dožax, պրս. [arabic word] dōzax, աֆղան. dōγax, քրդ։ օკ» dúžē, արևել. քրդ. duzax, բելուճ. dōzak, dozē «դժոխք» (Horn, § 581)։ Բուն նշանակում է «վատ կայան» և ծագում է զնդ. duž «դժ-, վատ»+añhav «լինել, էու-թիւն, գոյութիւն, կեանք» բառերից (Bar-tholomae, 675, 756)։ Հայերէն ձևը ծագում է իրանեան *dužax'a ձևից, ուր a դարձել է o՝ յաջորդ * ձայնի ազդեցութեամբ, որով բառը եղել է *dužox*a>*dužox>դժոխ։ Սրա հետ հմմտ. թուրֆանեան պհլ. dwšwx, որ պետք է կարդալ *dušox կամ *dōšox. առաջին ձևի հետ նոյնանում է հայերէնը, իսկ երկրորդի հետ վրաց. ჯოჯოხეთი ջոջոխեթի «դժոխք», որ նոյնպէս իրանեան փոխառու-թիւն է (հմմտ. հյ. ճուճաղ, ճուճաղխք գըր-չութիւնները)։ Վրաց. ջոջոխեթի գայիս է հնագոյն *դոջոխեթի ձևից, որի արմատն է *դոջոխի (-եթի տեղական մասնիկ է)։ Նա-խաւոր ատամնականի քմականի վերածուե-լու համար հմմտ. վրաց. չեչխլի «կրաև»< *թեչ խլի, ինչպէս ցոյց են տալիս մինգ. dačxiri և լազ. թաշխիրի «կրակ»։ (Նոյն երևոյթը գտնում եմ նաև Ղզլարի հայոց մօտ՝ Ջարջումանեան ազգանուան մէջ, փո-խանակ Թարջումանեան, որ է «թարգմա-նեան»)։ Վրացի ձևից յառաջացած են թուշ. ջօջխեթա, չեչէն. ջուեմիխաթ «դժոխք»։-Հիւբշ. 142-3։

Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ, յետոյ ՆՀԲ։-Windisch. 10 դժոխ ստու-գաբանում է դժ մասնիկով ոխ բառից։ Böttich. Arica, 80, 323 պրս. duzax։-Müller, SWAW, 38, 575 զնդ. dužaka ևն։ Ճայնական բացատրութեան համար Հիւբշ. ենթաղրում է, որ իրան. döžax՝ ձայնաւորների տեղափոխութեամբ հա-յերէնի մէջ դարձած լինի dažox և յետոյ՝ բազմաթիւ դժ-մասնիկով սկրս-ւող բառերի նմանութեամբ՝ դժոխ։ Վե-րի ձևով մեկնեց Meillet, MSL, 17, 249.


Սար, ից, ոց

s.

height, eminence, top, summit, peak;
cape, promontory, point;
սարք, furniture, moveables, equipage;
harness;
all that follows, rest.

• եար, յն. գա՛ռա և օ՛ռօս, եբր. հառ, րօշ, րէշ։ Ազգասէր Կալկաթայի 1847, N 120, էջ 379 մեզանից է դնում պրս. sārvān (կամ sārbān) «ուղտապան», կազմուած հյ. սար «գլուխ» և վանել բառերից։ Böttich. ZDMG 1850, 361, 226 զնդ. sara և սանս. čiras, որոնց Arica 68, 123 աւելացնում է պրս. աֆ-ղան. sar, օսս. sär, յն. ϰαρα։ Սրանց համեմատ են նաև Lag. Urgesch. 301, Mülier SMAW 38, 576 և 44, 565, Justi, Zendsp. 292, Տէրվ. Նախալ. 74 ևն։ Մորթման ZDMG 26, 588 պրս. sar և բևեռ. çirani «գլուխ»։ Հիւնք. պարսկերէնից։ Այս բոլորը զանազանու-թիւն չեն դնում այս և յաջորդ բառի մէջ (սար «գլուխ, գլխաւոր»)։ Առաջին ան-գամ Հիւբշ. Arm. St. § 274 և Arm. Gram. 236, 489 տարբերելով երկուսը՝ սար «բարձունք» դնում է բնիկ, իսկ սար «գլխաւոր»՝ փոխառեալ իրանեա-նից։ Սրա պատճառն ի հարկէ այն է՝ որ իրանեանների մէջ առանձնապէս «լե-ռան գագաթ կամ լեռ» նշանակութեամբ գործածուած չէ բառը, թէև կարելի է փխբ. ասել sar-i kōh «ծայր լեռան, յեռան գագաթ, այն է գլուխ լերին»։ Meillet (անձնական) բոլոր իմաստնե-րով էլ իրանեանից փոխառեալ է հա-մարում և երկու տեսակ սար զանազա-նելու կարիք չի տեսնում։ Սրան հա-կառակ է սակայն սարանալ «բարձրա-մտիլ», որ զուտ հայկական կազմութիւն ունի և կարելի չէ փոխառեալ համարել պրս. sar «գլուխ» բառից։ (Pokorny I. 403 որ ընդունում է հնխ. k'er-«գլուխ. ռառաւթ». անաաահով է համարում տալ նոյն արմատին նաև «բարձրանալ» ի-մաստը։ Հյ. սարանալ ձևը միանալով յն. ϰερυυντιāν բառին՝ հաստատում է հնխ. kér-«բարձրանալ, բարձ-րամտիլ» նշանակութիւնը)։ Յակոբեան տե՛ս Դար։ Մառ, Ocновн. табл. էջ հ եռը. [hebrew word] har «լեռ» և վրաց. სერი ների «լեռ, լեռան գլուխ» բառերի հետ. սեմական արմատն է hrr, որի յաբե-

• «գլուխ, գլխաւոր». այս իմաստով առանձին գործածուած չէ. բայց սրանից են նարապետ «գլխաւոր, իշխան» Թէոդ. կուս. աղանդասար «աղանդաւորների գլուխը» Երզն. մտթ. 303 (հմմտ. աղանդագլուխ Ուռհ. 239), կախարդասար (ի-ա հլ.) «կա-խարդների գլխաւորը» (տե՛ս «առանձին) մեծասար «երևավանկ բառ, որի. առաջին վանկը երկար է, երկրորդը՝ սուղ» Բր. և Երզն. քեր.։


Մի, ոյ, ոջ, ում, ի միոջէ, ով

adj. s. adv.

adj. s. one;
first, firstly, in the first place;
մի աստուած, one God, one only God;
ի մի, in one, together;
առ մի սիւնակ, at, or by each column;
առ այր մի, to each person, a-head, a-man;
մի առ մի, մի ըստ միոջէ, one by one, successively, from hand to hand;
bit by bit, piece by piece, in detail, minutely, exactly;
particularly, specifically, individually, distinctly;
մի ըստ միոջէ ասել, նշանակել, to specify, to go into detail;
ժողովել ի մի, to collect, assemble or unite together;
մի ոմն, one, one person;
մին ի նոցանէ, one of them;
մին կամ միւսն, either, either one or the either;
մէն մի նոցանէ, every one of them;
ոչ մին եւ միւսն, neither;
neither one nor the other;
ընդ մի, ընդ մի համար, conjointly with, together, at once;
in one, like on and the same thing;
մի եւ նոյն, the same;
մի զմիոյ կնի, one after the other;
մի՛ զի կոյր էր եւ մի or երկրորդ զի աղքատ էր, in the first place he was blind, in the next poor;
մի մի, միոյ միոյ, միում միում, each;
every one;
one another;
one by one;
ըստ միոյ միոյ ամսոյ, monthly, month by month;
մի առ միոջ, one after another, one on the other;
մի զմիով, with emulation, surpassing one another, outvying;
մի մի տարի, annually, every year, year by year;
մի ընդ միով, one under another, in a subordinate state;
մի մի իշխան մի մի օր մատուսցէն զընծայս, all the chiefs make daily offerings;
մի ըստ միոջէ, cf. Մի.

• Հներից Մագ. թղ. 95 միտև համա-րում է յունարէնից փոխառեալ. «Միակդ յոյն բարբառով նշանակէ առաջին և փո-խանակ մեր միակին ասէին առաջին». (այսինքն թէ բուն հայ ձևն է առա-ջին)։-Յն. μία բառի հետ են համե-մատում Peterm. 151 Windisch. 29 Capelletti, Armen. թրգմ. Արշ. արրտ. 1842, 108։-Müller SWAW 35, 19l -199 անտեղի է գտնում որ մեր բա-ռը ներկայացնէ յունարէնի իգականը. ուստի մ դնելով յառաջացած v-ից, մի

• կը գցել է, իսկ մինո՝ վերջին վանկը. մինո-ից յառաջացաւ միո և յետոյ մի. ամէնից աւելի կտրատուածն է մու, որ manāka բառի առաջին վանկը միայն պահել է՝ ձայնաւորն էլ շրջելով ու. թւում է թէ յն. μία ազգական է հա-յերէնի։-Յն. μία ձևով են մեկնում նաև Հիւբշ. Arm. Stud. 13, Տէրվ. երկրա-գունտ Ա 17, Լեզու 166 և Նախալ. 131 ևն։ Canini, Et. etym. 241 մի կցում է ամերիկեան այմարա լեզւով maia բա-ռի հետ։ Bugge, Etr. u. Arm. էջ 23 և 123 միակ=ետր. max հոմանիշի հետ. (այսպէս էր արել նաև K. Ellis, The Asiatic affin. of the old Ital. 51)։ Են. սէն դնում է հաթ. mi(á) «մի, միայն» ձևից։ Deecke BВ 14 (1889), էջ 210 հյ. մու=լիւկ. mo-։ Patrubány SA 1, 193 հնխ. mevk'os ձևից. հմմտ. լտ. mu-to։ Bugge, Lyk. Stud. 1, 51 լիւկ. mupuim-«պարզ» բառի մէջ և 2, 47 miyedi բա-ռի մէջ գտնում է լիւկ. mi= «մի», որ ինքը մերժում է 2, 110, համարելով լիւկ. mi «վերաբերեալ»։ Pedersen, Յուց. դեր. 37 միաս-ին բառի մէջ գըտ-նում է մի բառի յգ. հյց. ձևը՝ -ին մաս-նիկով։ Patrubány IF 14, 58 մին «մէկ» ո՛չ թէ մի բառից է, այլ մնամ բայից։ Հացունի, Պատմ. տարազին 142 մեկնոց մեկնում է «մեկնելու. տնից դուրս գա-յու ժամանակ հագած զգեստ»։


Entries' title containing առաջին : 2 Results

Definitions containing the research առաջին : 139 Results