Your research : 399 Results for պէտք

Մոշայ, ից

cf. Մոշենի.

• ԳՒՌ.-Մշ. մօրի «թուփ՝ որից ցախաւել են ռինում», Խրբ. մօշի «մի տեսակ ծառ է», Ագլ. Ղրբ. մօ՛շի «մորենու թուփը». արմատն է մոշ Ագլ. Ղրբ. Ղրդ. Ղք. Շմ. «մորենու պը-տուղը», որից նոր բառեր են՝ մոշուտ, մոշա-հոտ, մոշաքաղի, մոշաթսի, մառամոշ և թե-րևս մոշահաւ։ Նշանակութեան արժանի է Ննխ. մոտայ (վերջաձայն ց-ով) «մի տեսակ խոտ՝ որ անասունները արածում են». բայց այս բառը թաթարական փոխառութիւն պէտք է լինի և կապ չունի մեր մոշայի հետ՝ որ թուփ է (տե՛ս և իմ Քննութ. Նոր-Նախիջևա-նի բարբառի § 49)։


Մարդպետ, աց

s.

chief guardian of the harem, chief of the eunuchs, kislar agasi.

• = Կառմուած է մարդ+պետ բառերից. այս մարդ բառով պէտք է հասկանալ իրանական մի առանձին ցեղ, որ Պարսկաստանից Հա-յաստան անցնելով, պարապում էր աւազա-կութեամբ։ Մարդերը յիշուած են Քսենոփո-նի ժամանակից, աւելի յետոյ Տիգրանի ժա-մանակ՝ իբրև առանձին կռւող ցեղ։ Յոյն և լատին պատմագիրները (Ստրաբոն, Պլու-տարքոս, Քսենոփոն, Տակիտոս) կոչում են սրանց Κάρδοι, *Ἀμορδοι, Mardi. Հայոց մէջ սրանց բնակած գաւառը կոչուեց Մար-դաստան, ժողովուրդը Մարդացիք, իսկ ի-րենց գլխաւորը (որ է Մարդոց ցեղապետը) անցնելով պալատական ներքինապետու-թեան պաշտօնին, մարդպետ բառն էլ դար-ձաւ հոմանիշ «ներքինապետ» բառին։


Ձիւթ, ոյ, ով

s.

pitch, tar;
— ծամելի, mastic.

• = Արամ. [hebrew word] ziftā, ասոր. [syriac word] zeftā, եբր. [hebrew word] zefet, եթովպ. [other alphabet] zčft, արաբ. (ինչպէս նաև պրս.) [arabic word] ︎ zift (նաև [arabic word] sift ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 307), խպտ. lam-čapt (որոնցից նաև թրք. քրդ. zift) «ձիւթ»։ Թէ ո՛րն է այս բո-լորի նախնական աղբիւրը, յայտնի չէ։ Սի-այն թէ հայերէնը դնել պէտք է սեմականից. որովհետև պրս. z բառասկզբում չի տալիս հյ. á, իսկ ասորական z դառնում է երբեմն ձ, ինչպէս են ձէթ, ձանձախարիթ։-Հիւբշ. 185 և 310։


Նողկ

cf. Նողկտալի.

• «ռարշելի, զզուելի, պիղծ» Ոսկ. ես. 14 (գարշելի ա՛յն ինչ կոչի՝ որ կարի աղտե-ղին իցէ, պիղծ ինչ, նողկ, անսուրբ). որից նողկալ «զզուիլ, գանիլ». Կանոն. Մանդ. նող-կոտալ Ոսկ. մ. գ. էջ 108. Աթան. ե» 5sa նողկացեալ Եւագր. նողկտացուցանել Առակ. իգ. 8. նողկութիւն Նար. էջ 262. նողկալի, նողկանք (նոր բառեր).-իսկ Բառ. երեմ. էջ 239 ունի նողկտալ «դողդողալ», որ անշուշտ պէտք է կապել Ոսկ. մ. գ. 108 հետևեալ հատուածի հետ, որ սխալ է հասկացել. Եւ արդ մի ոք նողկտալով մերձեսցի, մի՛ ոթ մեղկութեամբ (ի սուրբ խորհուրդն)։


Ուռ, ոց

s.

vine-branch;
branch;
cf. Ուռենի;
yew, yew-tree;
— վարսագեղ, vine-branch with foliage and fruit.

• ՓՈԽ.-Չուբինով մեր բառին է կցում վը-րաց. ურნატი ուրնատի «տիկ», բայց սրա նմանութիւնը պէտք է պատահական համա-րել, որովհետև չկայ հայերէն *ուռնատ ձե-ւը։ Պատահական են նաև թրք. ❇ uր «ու-ռեցք»> քրդ. ur «գեղձ, ուռեցք, այտոյց», որի ցեղակիցներն են չաղաթ. ōr (կոկանդ ur, խիվա ur) «բարձրութիւն, բարձրը», urmel «փչել, ուռցնել», urma «բշտիկ», urúk «ու-ռած, մէջը պարապ, սին», hurmak «փչել. ուռցնել», եակուդ. ūr, uräbin «փչել, շան հագեւր», urū «փչումն, շան հաջիւն». ur «ու-ռեցք», ալթայ. ur «փչիւն», մոնգոլ. ur «ծա-ռերի վրայ գոյացած ուռեցք»։


Պատշգամ, ից

s.

side chamber;
projecture, balcony, verandah, belvedere, terrace;
porch.

• , ի-ա հլ. «վերնայարևի սեն եակ, դահլիճ, դստիկոն, շէնքի վերի յարևեռ դուրս կարկառեալ մաս» ՍԳր. Մծբ. Կոչ. 389. Եփր. ծն. էջ 44. որից պատշգամ դրաց «նախադուռ, գաւիթ» Փիլ. նխ. պատշգամեալ Արծր. գրուած է նաև պատշկամ, պատըշ-գամբ, պատշկամբ, պաշտգամ, պաշտկամբ. վերջինս «եկեղեցու բեմ» նշանակութեամբ ունև Լմբ. մատ. էջ 205 (տե՛ս իմ Հալ. նռռ բառեր հին մատ. Բ. 122) և այս իմաստով պէտք է առնել նաև պաշտկամ Թղթ. դաշ 27։ Նոր գրականի մէջ ընդունուած է պա-տրշգամ «balcon կամ շահնիշիր» (արևմտև-ան բարբառ), պատշգամբ (արևելեան բար-բառ)։


Սնդուկ

cf. Արկղ.

• = Արաբ. [arabic word] sanduq կամ sūnduq «առևղ, սնդուկ», որ իբրև քառատառ օտար ծագում պէտք է ունենայ։ Կարծում եմ որ փոխառեալ է յն. συνϑήϰη բառից, որ բուն նը-շանակում է «համադրութիւն (συν-τίϑημι «համադրել, միացնել, կազմաւորել» բայից), կարգաւորութիւն, պայման», բայց նաև «դագաղ». հմմտ. Պլ. սնդուկ, որ թէ հայոց թէ թուրքաց մէջ ունի նաև «դագաղ» նշա-նակութիւնը։ Արաբերէնից են փոխառեալ նաև պրս. sá̄ndūq, թրք. sandəq, գնչ. sen-duki, նյն. σανδύϰιον, εενδοῦϰι, σάνδυς, ռում. sinduk լեհ. sundak, ֆինն. sunduka, ռուս. сcундукъ, վրաց. ზანდუკი զանդուկի ևն։-Հիւբշ. էջ 277։


Հիւանդ, աց

adj.

sick, ill, unwell, unhealthy, diseased;
suffering, patient;
invalid, infirm;
— լինել, cf. Հիւանդանամ;
լինել մահացու, վտանգաւոր —, լինել — ի մահ, to fall seriously ill, dangerously ill;
դարմանել, խնամել զ—, հսկել առ —ին, to nurse, to take care of, to tend, to assist, to watch by, to sit up by;
յայց ելանել —աց, to visit patients;
— հոգւով եւ մարմնով, ill both in body and mind;
— եղէ, I have been ill.

• ՆՀԲ արմատը վանդ, պրս. վէնտ «աշ-խատութիւն, տարժանումն» (յիշում է վանդեմ բառի տակ)։ Հիւնք. յն. ἀυαντή «ցամաքեցուցիչ» բառից։ Bugge KZ 32, 15 և՛ IF 1, 453 համեմատելով յն. πῆμα «տառապանք, դժբախտու-թիւն» և սանս. pāpmán «դժբախտու-թիւն, վնաս, մեղք» բառերի հետ, դնում է հնխ. pēmantó-ձևից. հոմերական ἄπήμαντος «ողջ առողջ» ձևին ճիշտ համաձայն է գալիս հյ. անհիւանդ։ Այս մեկնութիւնը ընդունում է Brugmann, Grdr2, 1, 403 և 510, և նախաձեր դնում է *pēvnto-։ Հիւբշ. It Anz. 10, 48 յի-շում է այս և նկատում է, որ *pevnί-պիտի տար *հուանդ, ուստի աւելի լաւ է դնել *peivnt-? Bugge-ի մեկնութիւնը ւեռում են նաև Boisacq 780 և Pokorny 2, 8, վերջինը դնելով հնխ. pē-«ցաւիլ, վնասել» արմատի տակ։ Մառ (տե՛ս Sa-lemann. Manichaische Stud. ЗАН 8, 92) պհլ. ❇ «հիւանդ»=մանիք. պհլ. [hebrew word] xīndg բառի հետ, որ թերևս պէտք է ուղղել [hebrew word] xīvandak։ Ըստ Մարքվարթ (անձնա-

• կան) այս պհլ. բառը պէտք է կար-դալ xīvand, xīvandak «հիւանռ». x։ vandakih «հիւանդութիւն», որից փո-խառեալ է հայր։ Պատահական նմանու-թիւն ունին վրաց. ավադ, ավաթ, ավա-դա «վատ, տգեղ, հիւանդ», ավադոբա, ավադտղ'ոփոբա «հիւանդութիւն», ինգ. ավադ «հիւանդ», ավադղ'աֆայ «հիւան-դութիւն», աւար. untun, unt'un, unt'la, untaran «հիւանդ» և լակ. hintu «հի-ւանդ»։


Արջ, ոց, ուց

s.

bear;
— մատակ, she-bear;
կորիւն արջու or արչուկ, bear's cub.

• ՓՈԽ.-Բրդ. hirč, erǰ, harč, hərč հ.մա-նիշները պէտք է կարծել թէ հայերէնից են՝ 1, č վերջաձայնի պատճառաւ, որ իրանեան-ներում չկան։ (Ս. Գրքի թարզմանութեան մէջ դրուած է հէրջ. այսպէս՝ Ու լնկէ ուի ոգա լընկէ հէրջ (և ոտք նորա իբրև զարջու). Յայտ. ժգ. 2։-Փոխառեալ է նաև չերքէզ. erš. և թերևս գնչ. hirč, ričini «արջ» (հին-դուստ. ձևն է ričəh, որ բաւական հեռու է գնչ. hirč ձևից)։-Վրացերէն ևս կան არჯაკელა արջակելա և არჯოია արջոիկա «վայրի կանկառ» բուսանունները՝ որոնք Չուբինովի բառարանում (2-րդ տպ. էջ 48) հալերէնես փոխառեալ են համառւում։


Խարագուլ

s.

zool, species of locust, attacus.

• = Ասոր. [arabic word] xargəlā, xargālā, նոր ասոր. [hebrew word] xargūl, եբր. [hebrew word] xargōl, արաբ. [arabic word] harǰal «մորեխ», [arabic word] harjalat «մորեխների խումբ», սումեր. irgilum «մի տեսակ մորեխ» (Aut-ran, Sumér et ind. 156). արաբերէնից է փոխառեալ պրս. ❇ xarial «մի տեսաև անթև մորեխ», որ ըստ այսմ պէտք է ուղղեւ ❇ harjal։ Ասորի բառը գործածուած է ճիշտ Ղևտ. ժա. 22 հատուածի մէջ, ուստի և Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ տա-ռադարձութեամբ անցել է հայերէնի։ Բուն արմատն է սեմ. xgl, աճած xrgl «ցատկտել, քառարշաւ վազել (ձիու, մորեխի)»։-Հիւբշ. 304։


Զօր, ու, աց

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ վրաց. ზორვარი զորվարի «զօրավար», արաբ. [arabic word] zirvāra, յգ. [arabic word] zarāvarā, որ Կամուս, թրք. թրգմ. Ա. 875 մեկնում է «յու-նական բանակի սպարապետ». պէտք է հաս-կանալ մեր զօրավար բառը, որ թերևս յու-նաց մէջ էլ գործածական էր. կամ թէ արաբ-ները լսել են այն հայազգի զինւորներից որոնք հայ զօրավարների հրամանատարո։ւ-թեան տակ Յունաց կայսրութեան արևելեան բանակաթեմն էին կազմում։ Կամուսի պրս. թարգմանութեան մէջ՝ էջ 322 նոյն բառը սխալ է գրուած [arabic word] zarazara, փոխա-նակ [arabic word] zarāvara։ Ուտ. zärävär մի սրբատեղիի անունն է. իսկ zor «ուժ, զօրք»։


Երէզ, րիզաց

adj. s.

desert, uncultivated;
sandy plains.

• ՆՀԲ ետալ. rezzo, պրս. զէրուտ (ի-մա՛ [arabic word] zarūd «անապատ»)։-Հիւնք. երիզ բառից։ Müller, WZKM, 11, 204 պրս. [arabic word] rēz «փշուր» բառից փոխա-ռեալ. հմմտ. [arabic word] rēza «մանրուք, փո-շուր», rēza rēza «կտոր կտոր, մաս մաս», rēzaxōr «փշրանակեր». բառս հնապէս պէտք է որ ունենար նաև «աւազ» նշա-նակութիւնն էլ. հմմտ. պրս. [arabic word] rek «աւազ», որով ձևացաւ. հյ. երէզ «աւազ». երիզուտ «աւազուտ»։ Նոյն, էջ 293 հա-մեմատում է պրս. [arabic word] rek «աւազ». հսլ. rēka «գետ», զնդ. ric, պրս. [arabic word] rεxtan «թափել» բառերի հետ։


Դէզ, դիզի, ոյ

s.

heap, assemblage, collection, confused collection, mass, pile.

• «կոյտ, շեղջ» Սիրաք. լթ. 22. Կա-նռն. Նար. խրատ. Վրդն. քրզ., որից՝ դէզա-դէզ Վեցօր., դիզադէզ Մծբ. Ագաթ., դիզանիլ «կուտուիլ, դիզուիլ» ՍԳր. Ագաթ. Վեցօր. դիզուլ Փիլ. լին. Շիր. էջ 44, դիզել Փարպ.. դիզանել Գ. թագ. ժը. 33, դիզանալ Դան. զ. 42. Բ. մակ. է. 5, դիզան «դիզուած» Մադ. ստա.. բոցադէզ Ագաթ., բազմադէզ Վեցօր., բոլորաղէզ Եփր. պհ. 170, երկայնադէզ «բարձրահասակ» Խոր., փրփրադեզ Գնձ. Լաստ., հրադէզ Ագաթ., մեծաղէզ Մծբ. (իսկ դէզաւոր, որ վատ ածականների մի շարքի մէջ յիշում է Մանդ. էջ 217 («... ուռուցկոտ, դէզաւոր, դեղամոր...» ևն), ըստ Մանդ. սիր. 23 պէտք է կարդալ դեղաւոր «թունոտ»)։


Ծածուկ

adj. adv. s.

hidden, secret, occult;
stealthy, clandestine, underhand, furtive;
—, ի —, in secret, privately, secretly, by stealth, clandestinely;
—ք, hiding-place;
the secrets;
the private parts;
—ք սրտի, bottom, the inmost recess of the heart;
— հրամանք վերին Տեսչութեան, the inscrutable ways of Divine Providence.

• ԳՒՌ.-Վն. ծածկել, Ախց. Երև. Կր. ծածկէլ, Ագլ. Մկ. Ոզմ. Տփ. ծածկիլ, Հճ. Մշ. Սչ. ձաձգել, Ննխ. ձաձգէլ, Զթ. Խրբ. Տիգ. ձաձգիլ, Հմշ. ձաձգուշ, Գոր. Ղրբ. ծասկէլ, Պլ. Ռ. Սեբ. ձազգէլ, Ապլ. ձազգէ՝լ, Սլմ. տասկել, Դվ. Մրղ. տասկէլ, Շմ. տասկիլ.-արմատը պահում են Ղրբ. Պլ. Սչ. ձաձուգ, Ոզմ. ծածօկ. կովկասեան բարբառներում չկայ։-Նոր բառեր են ծածկերես, ծածկե-բնակ, ծածկորդ, ծածկուկ, ծածք։ Վերջինը ենթադրում է *ծած արմատ, որ սակայն գոյութիւն չունի. ուստի պէտք է կարծել՝ որ կազմուած է ծածկ-ել բայից. դրա համար էլ գրւում է նաև ծածկ։


Կաթողիկոս, աց

s.

an oriental ecclesiastical dignity, patriarch of a people;
— Հայոց, Catholicos, Patriarch of the Armenian Church.

• Ուղիղ մեկնութիւնը գիտէ հներից Լմբ. մատ. 83 «Ի սոյն աստիճան են կաթո-ղիկոսք, որ թարգմանին ընդհանրա-կանք». նոյնպէս Տաթև. ամ. 52 «Ընդ-հանուր ասի կաթուղիկոսն»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ Schroder. Thesaur. էջ 47 և 382. յետոյ ՀՀԲ, ՆՀԲ ևն։ Նո-րայր, Կոր. վրդ. էջ 71 համարում է թէ յն. «ընդհանրական» իմաստը նախ Ա-սորիները դարձրին «հայրապետ», որոն-ցից էլ փոխ առին հայերը. սրան ապա-ցոյց է համարում ու ձայնը, որ կաւ նաև պսորու մէջ։ (Բայց այն ժամա-նակ ի՛նչպէս պէտք է բացատրել -ոս վերջաւորութիւնը՝ որ չունի ասորին)։


Կահ, ի, ուց, ից

s.

furniture, moveables;
baggage, luggage;
equipage;
apparel;
utensils;
implements, instruments;
— առնել զոք, to employ, to give occupation to.

• , ի, ու հլ. «գործիք, կարասիք, ինչք» ՍԳր. Եւս. քր. որից կահ ունել «գործի բըռ-նել» Ոսկ. բ. կոր. կահակալ «բանւոր» Կիւրղ. ծն. կահավար «բեռ տանող, սայլապան» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 125. կահակիր էշ «բեռ կրող էշ, տճկ. թաշճի էշէյի» Կղնկտ. էջ 133 (երկուսն էլ չունի ՆՀԲ). կահաւորու-թիւն «պիտոյք, կարիք, պէտք» Եւս. քր. կահել «համարել, սեպել» Ոսկ. մ. ա. 15, «կարգաւորե՞լ» Համամ. քեր. 264, Թր. քեր. 25. նոր բառեր են կահաւորել, կահաւորեալ, կահ-կարասիք, կահավաճառ, կահագործու-թիւն, կահոյք ևն։ Այստե՛ղ է պատկանում կահամուտ «եկամուտ», որ գիտէ միայն Բառ. երեմ. էջ 153։


Կաղամար, աց

s.

inkstand;
— ձուկն, cuttle-fish

• = Յն, ϰαλομάριον, նյն. ϰαλομάριν «զըր չաման», որից փոխառեալ են նաև լտ. ca-lamarium ետալ. calamaio, հսլ. kalamari, ուկր. katamar, չեխ. kalamar, լեհ. kala-marz, սերբ. kalämār, հունգ. kalamaris, ռուս. գւռ. каламарь (Berneker 471), ռում. cálāmér, ասոր. [syriac word] qalamarā? հր. [hebrew word] qalamar? Յոյն բառը ծագում է ϰλομος «եղէգ» բառից, որից փոխա-ռեալ է նաև արաբ. [arabic word] qalam (ռմկ. ղա-լամ, խալէմ) «գրիչ», բուն նշ. «եղէզ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 542)։ Նկատի պէտք է առնել որ հին ժամանակի գրչամանները միանգամայն թանաքաման էին (տճկ. տի-վիթ-խալէմ)։-Հիւբշ. 353։


Հաշ

adj.

lean, lank;
wasted, languid.

• «մաշած, նիհար, տկար» Շնորհ. այբ. որից հաշիլ «մաշիլ, ծիւրիլ», հաշել «մաշեց-նել, ծիւրել». ՍԳր. Ոսկ. ա. 8, բ. 33. Փարպ. հաշանք «նիհարութիւն, տկարութիւն» Թէոդ. մյրգ. «հիւանդութիւն» Կնիք հաւ. 286. հա-շումն Առակ. զ. 15, Եզեկ. իա. 10. գրուած է նաև խաշել Ոսկ. պետր. և յեղ. Մանդ. խա-շումն Մծբ. հարշել Վրք. հց. Ոսկ. ճառք 355, 361, 456. փոխաբերական իմաստով է հաշիլ արևու «արևի մայր մտնելր» Անկ. գիրք հին կտկ. Ա. էջ 164, 166. (այս իմաստով սը-խալմամբ գրուած է հաշտել Վրք. հց. բ. 381, որ պէտք է սրբագրել համաձայն նախորդի


Հարթ, ից

adj. adv.

plain, flat, even, level;
polished, smooth;
uniform, alike, equal;
unitedly;
evenly, plainly;
— հաւասար, on a level with, even with;
— եւ ուղիղ հասակ, fine-shaped, of a fine stature or figure;
— առնել, to level, to smooth;
to facilitate;
եղիցին առապարքն ի — ճանապարհս, the rough places shall be made smooth.

• Այս բառերը, որ սանս. prthu ևն ձևե-րի հետ նշանակութեամբ և հնչմամբ նոյն լինելով՝ հնդևրոպական պէտք է լինեն, կարող են իրանականից և կամ մի ուրիշ հնդևրոպական լեզուից փո-խառեալ լինել։ Հիւնք. արդ բառից, Karst, Յուշարձան 421 լտ. porio, գերմ. Furt, յն. πέρας «ծայր», թաթտր. yor, yur, yur «քայլել, երթալ» բառերի հետւ Մառ ИАН 1926, 107 նոյն ընդ արդ-ար։ Petersson, Ar. u. Arm. Stud. 102 հբո. furben «մաքրել», մբգ. vurbe «մաք-րում», յն. πρέπω «երևիլ», հյ. երևիլ, հիռլ. richt «ձև, կերպարանք», կիմր. rhith «երևոյթ» բառերի հետ հնխ. prep. արմատից. հյ. հարթ<հնխ. prp-to-։


Նարդոս, ի

s. bot.

s. bot. nard, spikenard, nardus Indica, (oil and perfume).

• , ի հլ. «մի տեսակ բոյս և ծա-ղիկ, որից անուշահոտ և ազնիւ իւղ են պատ-րաստում. կազմորէ» Երգ. ա. 11, դ. 13, 14. ասւում է նաև նարդէս Փիլ. նխ. բ. նարդին Գաղիան. նարդան Ագաթ. *նարդնէս (սեռ նարդնիսայ) Տաղ. նարդ Տաղ. սեռ. նարդ-եան Մրկ. ժդ. 3. Յհ. ժբ. 3. որոնցից նարդիւ-նահոս Տաղ. նարդիւնաբեր Նար. տաղ. (են-թադրւում է ուղ. *նարդիւն, որ հանուած է ռեռ. նարդեան ձևից, ինչպէս արդիւն, սեռ. արդեան), նարդոսական Անան. եկեղ.-սը-խալման արդիւնք է ՀԲուս. § 2177 նարգեան «վայրի մկնսոխ», որ պէտք է ուղղել ըստ Նորայր ՀԱ 1923, 58 և 157 նարդեան։


Մշտիկ, տկի, տկաւ

s.

holy water-sprinkler, asperges-brush;
— զոպայի, bundle of hyssop.

• , ի-ա հլ. «փնջիկ կամ կապոց. որով որևէ հեղուկ էին սրսկում» (սովորա-բար զոպայից կամ ծոթրինից շինուած, ար-դի յոյն եկեղեցիներում ռեհանից) ՍԳր. Կոչ. 29. Բրն. մրկ. «սպունգ» Պղատ. տիմ. 146 (հմմտ. Զբջիշքն ի ներքոյ ունելով (թոքն) ծախտեալ իբրև զմշտիկ. =յն. σήραγγας ἔντός ἔχουσαν οέον σπόγγον ϰατατε τρημένας. Plat, opera. Paris 1883, էջ 233, հտ. II. տող 18. որից երևում է որ պէտք է կարդալ ծակոտեալ փխ. ծախտեալ).-Տիրացուեան, Contributo § 442 մշտիկ դնում է իբրև բոյս՝ զոպայ. hyssopus angustifolius M. B, որ սխալ է. քանի որ հին մատենագրութեան մէջ յաճախ ասւում է մշտիկ զոպայի։


Մռայլ, ից

s. adj.

mist, darkness, obscurity;
shadow, shade;
foggy, obscure, dark, dusk;
shady, woody.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «մութ, նսեմ, խաւարին» Ա թագ. իգ. 14, 15, 19. Եւագր. «մթութիւն, խաւար, մշուշ» Ա. թագ. իզ. I. Վեցօր. 115. Շիր. 60. Նար. «աչքի բիժ» Եփր. վկ. արև. 42 (թէ Եզնիկի մէջ էլ մթարք բառը պէտք է ուղղել մռայլ՝ տե՛ս Վարդանեան ՀԱ 1928, էջ 533-535). որից մռայլեցուցանել Փարպ. մռայլութիւն ԱԲ. նոյն բառի զանազան ձե-ւերն են՝ մառայլ ԱԲ, շրջմամբ՝ մլար Ճառ-ընտ. Վստկ. 12. Սարգ. բ. պետր. դ. (էջ 586), Անկ. գիրք առաք. 65. Կոստ. երզն. 93, 133. Անան. գիտ. 6։


Մեղրապոպ

s.

water-melon.

• = Յն. μηλοπὲπων) «շամամ, cucumis ci-trullus L» բառի վրայից կազմուած. յոյնից է նաև լտ. melopepo. յոյն բառը բարդուած է μῆλιν «խնձոր» և πέπων «մի տեսակ սեխ» բառերից, իբր բուն «խնձորասեխ»։ Հայե-րէնի մէջ բառի առաջին մասը կարծուելով յն. μέλι ձևից, թարգմանուած է մեղր. իսկ երկրորդ մասը տառադարձուած է։ Ըստ այսմ հայ բառը պէտք է կարդալ մեղրապեպ, ճիշտ ինչպէս որ Ս. Գրքի վրացերէն թարգմանու-թեան մէջ էլ նոյն տեղը (Թուոց ժա. 5) գըտ-նում ենք տառադարձուած მელსაჭეჭო մել-սապեպո, მელახჭეჭო մելասպեպո, მელხა-3ემონი մելսապեպոնի «սեխ» ձևով։ Յոյն բառից են նաև ռում. pepene, բուլգար. nu-nонъ «սեխ»։


Հրոս, ի, իւ

s.

militia men, troops;
military banditti, horde;
band, gang, crew;
scout, rover, robber, plunderer;
cf. Կաւատ.

• , ի հլ. «ասպատակող զօրք» Բուզ. Եղիշ. գ. էջ 48. «աղջիկ փախցնելու ժամա-նակ առևանգողին օգնական կտրիճը» Կա-նոն. էջ 66. Մխ. դատ. էջ 199. որից հրոսակ Խոր. Յհ. կթ. Մագ. հրոսանուէր, Յհ. կթ. հրոսող Յհ. կթ. հրոսումն Յհ. կթ. հրոսա-կախումբ (նոր բառ). հրոսանալ «մէկ կողմ դիմել» Վստկ. 172.-գրուած է նաև խրոսակ Արծր. հրահոսակ Մագ. Օրբել. Սիմ. ապար. 70. իսկ հոսակ Խոր. Ա. 11 պէտք է համա-րել սխալ գրչութիւն։ Նոյն բառն է հրահո-սակ «դեսպան կամ նամակ» Բառ. երեմ. էջ 187. հմմտ. հրոս բառի երկրորդ նշանա-կութիւնը։


Շաքիլ, քլոյ

s.

germ, bud, sprout, shoot.

• ՆՀԲ դնում է շաքիլ «ընձիւղ, ծիլ». բայց այս իմաստը եթէ յարմար է լաք-լել բային, անյարմար է Վաստակոց գը-րոց վկայութեանց, որոնք պահանջում են «տերև» իմաստը, ինչպէս ունի նաև Խրբ. -ըստ ՆՀԲ «թուի բառ պրս. sax «շառաւիղ»։-Տէրվ. Altarm. 31 իբր բնիկ հայ կցում է լիթ. szaká «ճիւղ», szakè «արմատ», հսլ. cукъ, cюкъ «ոն-ձիւղ», սանս. cākhā, պրս. sāx «ճիւղ, ոստ» բառերին, -իլ համարելով մաս-նիկ։ Պատահական պէտք է համարեւ ա-րաբ. [arabic word] šakīr «մեծ. ծառերի տակ բուսնող տունկ, արմաւենու տակի ծիլը կամ մանր տերևները, շիւ, տաշտաթաղ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 923)։


Շիլ, շլաց

adj.

squint-eyed or goggle-eyed;
short-sighted or dim-sighted;
— ակնարկել, to goggle, to squint, to look askew.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց մկայութեան) «աչքը պակասաւոր, ծուռ» Ղևտ. իա. 20. Վանակ. հց. որից շլագոյն Ղևտ. ժգ. 4-56. Եւագր. շլամիտ Մծբ. 235. շլութիւն Կոչ. շլանալ «աչքր ծռիլ մթնիլ» Յոբ. ժէ. 7. Ես. խդ. 18. Ոսկ մ. գ. 26. Եւագր. «փայլը կորչիլ, խունանալ» Ողբ. դ. 1. «գու-լանալ, բթանալ կամ դանակի բերանը ծռեւ» Իւս. ատմ. 635. Լաստ. էջ 48. Ոսկ. լս. (Սո-փերք, Դ. 110). լլացութիւն ՍԳր. շլացուցա-նել Իմ. դ. 12. Ոսկ. ես. եփես. մտթ. Կոչ. 281.-վրիպակ պէտք է համարել Բառ. ե. րեմ. էջ 249 շօլիկ «շիլ»։


Փարթար

conj.

at least.

• «գէթ, գոնէ, գոնեա՛» Ոսկ. ես. էջ 103. Եփր. ա. տիմ. 243. Կոչ. 98. Եւագր. Համամ. քեր. 285 (իբրև հոմանիշ գեթ և գոնեա բառերի), «փոքր, քիչ» (այս նշանա-կութիւնը չունի ՆՀԲ) Սոկր. 150 (Ի ջանի ոչ ի փարթարում լինէր)։ Սրանից են նաև Սոկր. 332 «Ոչ կամիմ, ասէ, իբր գործոյ կերակրոյ, հպիլ, այլ իւր փարթարի»=յն. ως παρεργω («իբր երկրորդական անկարևոր բանի», որով և ուղղելի իբր փարթարի), Սոկր. 280 «Ո՜՛չ փաթարաբար էի ընթերցեալ»=յն. μη παρέρ-γως ἔντέτυχήϰασιϰ («հարևանցի, վերիվերոյ», որից երևում է որ բառը պէտք է ուղղել փարթարաբար)։


Տաւիղ, ւղաց

s.

psaltery, harp, dulcimer;
հարկանել զ— or տաւղեմ, cf. Տաւղեմ.

• , ի-ա հլ. «տասնաղեայ քնար» ՍԳր. Սեբեր. որից տաւղել «քնարերգել» Եփր. արմաւ. 60. տաւիղապճիռ «քնարի թե-չերը զարնող» ԱԲ. տաւղաքարոզ ԱԲ. հոգի-ատաւիղ Նար. խչ. բարետաւիղ Նար. որ և ասւում է տաւիլ Ոսկ. յհ. ա. 582. տաւեղ Անկ. գիրք նոր կտ. 301. տատ՛ւղ Սեբեր. 136 (գործածուած է միայն գրծ. տաւուղաւ, ուստի պիտի լինէր ուղ. *տաւյղ, բայց ՆՀԲ դնում է տաւուղ, իսկ Վարդանեան, Բառաք. դիտ. Դ. 116 սրբագրում է տաւղաւ)։ Կայ նաև տօղիչ «երկաղի կամ երկլարի» Բառ. երեմ. էջ 315, որ նոյն արմատից է և գոնէ պէտք է կարդալ տաւղիչ։


Սոխակ, աց

s.

nightingale, philomela, luscinia;
porphyrio (a waterfowl);
— երգէ, գեղգեղէ, the nightingale sings.

• Lag. Beitr. bktr. Lex. էջ 21 պրս. *sōxa ձևից՝ իբր պրս. surx, զնդ. sux-ra «կարմիր» բառից։ (Հիւբշ. 238 յի-շում է այս մեկնութիւնը և մերժում. թէև ընդունում է որ հայերէն բառը իրանա-կան փոխառութիւն պէտք է լինի)։ Մառ ЗВО 5, 317 պարզապէս զնդ. sarh «ասել» բառի հետ. իսկ Гpaм. др.-арм. 29 աւելի զարգացնելով իր ասածը, հին ձևը համարում է *սանխակ, որ կցում է զնդ. saiih «ասել» բային։ Patrubány ՀԱ 1908, 153 խօսիմ բայից՝ իբր խօ-սակ։-Հիւնք. պրս. suxan «խօսք» բառից, իբր հյ. խօսնակ։ Այսպէս նաև Կուրտիկեան, Արևելք 1899 նոյ. 18։


Օտար, աց

s. adj. adv.

s. adj. stranger;
foreign;
remote, distant;
other;
extraordinary, strange;
vainly, in vain, unjustly, wrongfully.

• 317 և Müller WZKM 9, 299 սանս. ántava-, գոթ. anϑar, լիթ. antras հսլ. vútory ձևերի հետ՝ իբր բնիկ հայ։ Meillet, Rev. crit. 1896, 423 պհլ. ya-vītar, որ տուել է յաւտար>հաւտար> օտար (հ-ի անկումով)։ Հիւբշ. 511 մեր-ժում է Müller-ի մեկնութիւնը՝ սպատե-լով գոնէ աւդար >օդար. իսկ Meillet-ի հակառակ՝ ցոյց է տալիս թէ վերի պհլ. բառը պէտք է կարդալ yuttar, իբր yut արմատից բաղդատական= զնդ. yutā-«բաժանեալ»։ Հիւնք. 118 տար բառից, 340 վտարել բայից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 66 աւ (=սանս. ava-, լտ. au-ferre) մասնիկով՝ տանիմ բայից։


Սինձ, սնձոյ

s.

gluten;
mordant;
preserved fruits, conserves, preserves, jam;
cf. Փշատ.

• , ո հլ. բոյս՝ որ մեկնւում է ռանա-զան ձևերով. այսպէս «մի տեսակ խիժաբեր ծառ» Ռոշք. «սին, փշատ կամ ալոճ» Տաթև. ձմ. ձդ. Բժշ. «անուշ խնձոր, melimoluni» Գաղիան. «ուտելի մի տեսակ խոտաբոյս. scorzonera hisnanica (ՀԲուս. § 2753)» Կամրկ. «քօշմօրուք, թրք. էմլիք» Հին բժշ. «շակակուլ» Նոր բժշ. «սին, sorbus domesti-ca L» և «քօշմօրուք, tragopogon coloratum CA. Mey» Տիրացուեան, Contributo § 204 և § 570.-արդի գաւառականներում սինձ կամ սէզնը անունով զանազանւում է երկու բոլորովին տարբեր բոյս. մէկը ծառ է՝ ծիրանի ծառի բարձրութեամբ, տալիս է կաղինի մե-ծութեամբ քաղցրահամ կարմրաւուն մի պր-տուղ, որ ալոճի մի տեսակն է (Վն. կոչւում է մկնալոճ, Թաւրիզի թուրքերէնով եմիշան). միւսը մի հասարակ խոտաբոյս է, որ հում ուտւում է։ Որից սնձենի «սինձի ծառը» Յայ-սըմ. սնձնի Յայսմ. դեկ. 17. Վստկ. 143. ննձի Վստկ. 155 (սեռ. սնձեաց՝ որ է ալու-ճըն)։ Թուի թէ սրանց հետ նոյն է նաև սինձ կամ սինծ «մածուցիկ նիւթ» Փիլ. լին. 21, Անյ. պերիարմ. Պիտ. 391. Երզն. մտթ. 390 (հմմտ. շրէշ խոտը և մածուցիկ նիւթը), եթէ սակայն այս բոլորը պէտք չէ փոխել սոսինձ, հակառակ այսքան յաճախ գործա-ծուած լինելուն։

• ՓՈԽ.-Տիրազուեան, Contributo § 204 Տրապիզոնի թուրքերէնով դրած է անիծ ա-ղաճի (հարցականով և հակառակ իր սովո-րութեան առանց իտալերէն ևս տառադար-ձելու). համարում եմ ա և ս տառերի նմա-նութիւնից յառաջացած սխալ մի ձև, որի ու-ղիղը հայերէնից փոխառեալ մի ձև պէտք է լինի, «մկնալոջ» նշանակութեամբ. ըստ այսմ հմմտ. վերի արաբ. և քրդ. ձևերը։


Մայր, մօր, մարբ, մարք, մարց

s. fig.

mother, mamma;
matrix, mould;
mother, author, cause, source, spring, rise;
cf. Մայրագիր;
— անասնոց, dam, mother;
— թռչնոց, mother, ben;
մեծ —, grand-mother;
— հասարակաց, our common mother, earth;
— եկեղեցի, եկեղեցեաց, mother church;
cathedral, basilic;
— լեզու, mother tongue;
— քաղաքաց, metropolis, capital;
— արեւու, the west, sun-set;
— վանից, մարց պետ, abbess, prioress;
— գեղեցիկ, nurse, wet nurse;
foster-mother;
անգործութիւնն է — ամենային ախտից, idleness is the mother of all vice;
ազնիւ, գորովագութ —, good, tender mother;
անպիտան, չար —, bad, ill-natured mother;
— լինել, to be a mother;
կորուսանել զ— իւր, to lose one's mother;
ի — դարձուցանել, to put out, to extinguish or blow out;
թաղիլ ի —ն ամենեցուն, to return to mother earth;
արեգակն ի —ն դառնայր or մտանէր, the sun was setting.

• «մթութիւն, խաւար». անկախօրէն գործածուած չէ, բայց պահուած է մի քանի դարձուածների մէջ. ինչ. ի մայրն դառնալ, ի մայր մտանել «արևի մայր մտնելո» Յայսմ. Եղիշ. խաչել. ի մայր դարձուցանել «ճրագը հանգցնել» Ոսկ. մ. գ. 16. մայր արևու «արևմուտք» Լաստ. որից արևմայր կամ արևմարք «վերջալոյս» Վստկ. 45, 116. մարիլ «աստղը մայր մտնել» Վստկ. 45. ան-մար (նորագիւտ բառ) «անշէջ» Ադամ. ՅՈՈ. գաւառականներում ունինք բայական ձևով մարել «հանգցնել», մարի, «հանգիլ (լոյսի, կրակի)», կրկնութեամբ՝ մարմրիլ «առկայ-ծելով՝ կամաց կամաց շիջանիլ» ևն։ Հմմտ. նաև մառ։-Ըստ՝ իս այստեղ է պատկանում նաև մայրամած Օրբել. 370. «Վասն որոյ, մայրամած դիմօք մաղթեմ զդասս սրբազա-նիցդ, զի յիշման զմեզ արասջիք արժանի»։ ՆՀԲ մեկնում է բառս «մածեալ ի մայր հա-սարակաց՝ ի հող, գետնամածեալ», որից էլ ԱԲ «հողի կպած». պէտք է հասկանալ «խա-ւառամած, մթամած»։

• = Անշուշտ առանձին արմատ է՝ որ տար-բեր է վերի մայր «մայրիկ» բառից. սրան ապացոյց պէտք է համարել մառ ձևի գոյու-թիւնը (հմմտ. նշոյլ և նշող)։ Աւելի յետոյ բառերի նմանութիւնից ազդուելով՝ կապուեց մայր «մայրիկ» բառին և ստեղծուեց ժողո-վըրդական հաւատալիքը. Արեգակը գնում էր իր մօր մօտ հանգստանալու, ինչպէս որ ծա-ռելու համար էլ ասում էին «Արևը մօր ծո-զից ելաւ»։ Նոյնպիսի փոխաբերական դար-ձուածներ կան նաև Սլաւական ժողովուրդ-ների մէջ (հմմտ. Աբեղեան, Arm. Volksgla-ube, էջ 42-43)։


Մայր, ից, իւք

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

• «մթութիւն, խաւար». անկախօրէն գործածուած չէ, բայց պահուած է մի քանի դարձուածների մէջ. ինչ. ի մայրն դառնալ, ի մայր մտանել «արևի մայր մտնելո» Յայսմ. Եղիշ. խաչել. ի մայր դարձուցանել «ճրագը հանգցնել» Ոսկ. մ. գ. 16. մայր արևու «արևմուտք» Լաստ. որից արևմայր կամ արևմարք «վերջալոյս» Վստկ. 45, 116. մարիլ «աստղը մայր մտնել» Վստկ. 45. ան-մար (նորագիւտ բառ) «անշէջ» Ադամ. ՅՈՈ. գաւառականներում ունինք բայական ձևով մարել «հանգցնել», մարի, «հանգիլ (լոյսի, կրակի)», կրկնութեամբ՝ մարմրիլ «առկայ-ծելով՝ կամաց կամաց շիջանիլ» ևն։ Հմմտ. նաև մառ։-Ըստ՝ իս այստեղ է պատկանում նաև մայրամած Օրբել. 370. «Վասն որոյ, մայրամած դիմօք մաղթեմ զդասս սրբազա-նիցդ, զի յիշման զմեզ արասջիք արժանի»։ ՆՀԲ մեկնում է բառս «մածեալ ի մայր հա-սարակաց՝ ի հող, գետնամածեալ», որից էլ ԱԲ «հողի կպած». պէտք է հասկանալ «խա-ւառամած, մթամած»։

• = Անշուշտ առանձին արմատ է՝ որ տար-բեր է վերի մայր «մայրիկ» բառից. սրան ապացոյց պէտք է համարել մառ ձևի գոյու-թիւնը (հմմտ. նշոյլ և նշող)։ Աւելի յետոյ բառերի նմանութիւնից ազդուելով՝ կապուեց մայր «մայրիկ» բառին և ստեղծուեց ժողո-վըրդական հաւատալիքը. Արեգակը գնում էր իր մօր մօտ հանգստանալու, ինչպէս որ ծա-ռելու համար էլ ասում էին «Արևը մօր ծո-զից ելաւ»։ Նոյնպիսի փոխաբերական դար-ձուածներ կան նաև Սլաւական ժողովուրդ-ների մէջ (հմմտ. Աբեղեան, Arm. Volksgla-ube, էջ 42-43)։


Բիլ

s.

azure, bright blue.

• ՆՀԲ մեկնում է բառս «բաց կապոյտ» և սրանից է հանում պլուզ կամ բլուզ մատում է իտալ. blu «կապոյտ», թրք. buludī «ամպագոյն, կապոյտ» բա-ռերի հետ։ Աւելի խոհեմ է ՋԲ, որ դնում է «թուի բացագոյն կապուտակ»։ Երկու-սըն էլ հաւասարապէս սխալ են։ Վերի հատուածում գոյների մասին խօսք չը-կայ բնաւ, այլ բոյսերի և կենդանիների։ Հեղինակը շարում է նախ մարդկային սեռի անուններ, յետոյ բոյսեր և յետոյ, ձկներ. այսպէս ձկան անուն են յայտ-նապէս՝ դլփին, սղոց (սղոցաձուկ), լոք (այժմ լոքօ) և կապոյտ. ձկներ պէտք է լինին նաև դալ և ովկիան բառերը և մանաւանդ բիլ, որ երկու ձկների միջև բառից՝ առնելով գոյնի իմաստով, որին


Լիկն, լկան

s.

wash-hand basin.

• , սեռ. լկան. անստոյգ ձևով բառ, որ սեռ. լկան ձևով մէկ անգամ գործածում է Ոսկ. ես. 264 «Տեսանե՞ս զի բոլորակ իմն է երկիր... մի՛ ըստ արտաքնոց փիլիսոփայից առասպելացն պատրիցիմք, որք գառագղի և կարկնի և սկտեղ և լկան և այլ ինչ այսպի-սեաց սովոր են նմանեցուցանել զերկիր»։ Թուի նշանակել «մանր դրամ, իբր մասն լումայի» և այս իմաստով իբր նորագիւտ բառ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վրք. հց. Ա. 706 «Հայրն Դանիէլ հիւանդա-ցաւ և պէտք եղեն նմա իրս ինչ լկան միոյ լումայից. և վասն զի ոչ ուստեք կայր զի գնեսցէ...» (այլ խմբ. Հարկ եղև նմա պէտւ ինչ և ոչ ունէր զի գնեսցե)։


Խաղող, ոյ

s.

grapes;
պտուղ —ոյ՝ —ապտուղ, a grape;
կուտ —ոյ, grape-stone;
խակ —, աղոխ, sour -;
կթել զ—, to gather -;
արիւն —ոյ, wine.

• ՆՀԲ օղ որ խաղայ (Թաղիադեան, Ա-ռաջն. մանկանց, էջ 68 «յողի իւրում խաղ(աց)ող կամ սողալով աճող»։ Lag. Arm. Stud. § 960 յիշում է խպտ. aloli «խաղող», ոռի համար ասում է՝ թէ այնքան նման է հայերէնի, որ մին միւ-սի մայրը պէտք է որ լինի։ Հիւնք կա-կուղ բառից։ Յ. Արշէզ ՀԱ 1896, 270 և Բազմ. 1897, 50 հին եգիպտ. արէր «խաղող», ուարէր «որթ», խպտ. ալօլի, հալօլի «խաղող», սանս. հալա, հալալա «գինի» (սրանց մասին տե՛ս և գինի բառի տակ)։ Patrubány SA 1, 198 սանս. kalilās «լի» բառի հետ։ Մառ ИАН 1915, 940 մինգ. վրաց. լազ. ղ'ուրձենի «խաղող» բառի հետ ցեղա-կից։


Գուն

s.

effort;
— գործեմ՝ դնեմ, — ի վերայ դնեմ, to study, to devise, to strive, to try, to labour, to intrigue.

• նալ», հյ. ջանալ և սանս. կունա «ոյժ, ռօրութիւն»։ Չուբինով համեմատում է վրաց. գոնի, թուշ. գոն «բանականու-թիւն, ծանօթութիւն»։ Հիւնք. քուն բա-ռից։-Թիրեաքեան, Հայ-երան. ուսու-մըն. էջ 141 պհլ. kūnišn «գործ» բառի հետ։ Petersson. KZ, 47, 255 սանս. vánati «ցանկալ, սիրել, շահել, ձեռք բերել», հիսլ. vinna «աշխատիլ, շահիլ, նուաճել», անգսք. winnan «կռուել, շա-հիլ», հբգ. winna «կռիւ», wān «յոյս» ևն բառերի հետ։ [Գուն. գործածուած է նորագիւտ կեղծ Շապհոյ Բագրատունւոյ Պատմութեան մէջ, էջ 63 «Հեծի՛ր, որդեակ Դերէն, ինչի՞ գուն ես» -հասարակ ձեռագրական սխալ է և պէտք է կարդալ քուն «քնած, քնացած»։ Հմմտ. նոյն ձեռագրի մէջ այլուր գրուած գնար՝ փոխանակ քնար։


Գեհ, ից

s.

valley;
ditch, trench;
grave;
flock, herd.

• ԳՒՌ.-Վերոյիշեալ բառի հետ ձևով և ի-մաստով նոյն է Հմշ. գեհ «բարձունք», պէտք է դնել գահ «բարձունք, ժայռերի գլուխը» բառից. ըստ այսմ եբր. բառը, ինչպէս ասեր ենք, գործ չունի հյ. գեհ բառի հետ, բայց ձևափոխուած է նրա համեմատ՝ անշուշտ յետնաբար։ ԳԵՀ «ոչխարի հօտ» Վստկ. 215, 216, 217. Թր. քեր. 20. Սիւն. քեր. 210. Սմբ. դատ. 211. Վրդ. առ. 238, 256, 259 (չորս անգամ). Տաթև ոսկիփ. 480, «ոչխար» Բրս. մրկ. 78, որ և գիհ Վրդն. առ. 160, 188 (ձեռագիրնե-րից ոմանք ունին գեհ, ոմանք՝ գիհ)։-Սրանց հետ հմմտ. գհուկ Լ. Ղզ. կամ գվուկ Երև. «ոչ-խարների փարախ», որ դարձած է Ղրբ. կհօկ։


Գէզ

cf. Գեզ.

• իսկ Արիահայ բռ. 116 պրս. ❇ gaz «խածնել»։ Lidén, Arm. Stud. 70 հա-ն. իսլ. gjogur «ժայռերի ճեղք՝ որտե-ղից ջրերն են հոսում, ժայռերի մէջ նեղ անցք», սրանց ընդհանուր գերմա-նական ձևն է ghegh-ura. հայերէնը ծագում է հնխ. gheg'h արմատից, ուր առաջին gh ձայնը ըստ Meillet-ի օրէն-քի (MSL 13, 243) ջ դարձած չէ, այ մնացել է զ՝ յաջորդ զ-ի պատճառաւ։ Karst, Յուշարձան, 418 թթր. bes, bet, bis, bic «կտրել, ձևել» կամ kes «կրտ-րել», չաղաթ. kesek, կրկիզ. kezu, ալթայ. kezek «մաս, բաժին, կտոր»։ Պատահական պէտք է համարել ասոր. [arabic word] gāz «ոչխարի բուրդ խուզել»։


Ահեակ, եկի, եկաց

adj. s.

left, on the left side;
the left hand, the left;
յաջմէ եւ յահեկէ, right and left, on both sides.

• , ի-ա հլ. «ձախ» ՍԳր. Ագաթ. որից ահեկակողմն Յհ. իմ. ահեկան Յհ. իմ. երև. անեկեայ, ահեկիք, ահեկին «ձախակողմեան» Խոր. Եղիշ. դատ. Յհ. իմ. երև. Փիլ. ահեկու-թիւն «ձախորդութիւն» Մխ. ապար. որ և ան-կութիւն Հայել. 146. -այս բառից պէտք է դնել նաև ահեկորդ «չար, սատանայի զա-ւակ», որ աղաւաղեալ ահկէորդ ձևով գործա-ծուած է մէկ անգամ Անկ. գիրք հին կտ. էջ 394. «Ապա յայնմ ժամանակի նեղեսցի վեշա-պըն և յառաջնորդաց իւր ըմբռնեսցի, և յահ-կէորդացն կապեսցի, և մի՛ ոք ընկալցի զնա-զի եհեղ զարիւն սրբոցն ի քաղաքս և ի գա-ւառս» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մտ. հտ. բ)։


Միծ, մծի

s.

mud, mire, dirt;
puddle.

• Scheftelowitz BВ 28, 300 հայ. մէզ բառը դնելով իրանական փոխառութիւն, բնիկ է համարում մձութիւն. իսկ BВ 29, 30 կցում է անգսք. smitta «կեղտ, ա-րատ», հբգ. smiz «բիծ, արատ» ևն բա-ռերին. և դարձեալ BВ 29, 46 սանս. mih «մէգ», meha «մէզ», զնդ. miz, լիթ. mižu, լտ. mingere, գոթ. maihstus, գերմ. mist ձևերին։ Pokornv 2 685 այս երեքից ընդունելով երկրորդը, միծ դնում է հնխ. smeid-«քսել, կեղտոտել» արմատի տակ։ Պատահական նմանու-թիւն պէտք է ունենայ վրաց. მიწი միծի «հող, աճիւն, արտ, նկարի մէջ ստուեր». მიწური միծուրի «գետնատուն, խըր-ճիթ», შემიწება շեմիծեբա «լաճիւն դառնալ», სამიწო սամիծո «հողային»։


Պուտ

s. bot.

s. bot. anemone, wind-flower;
poppy, corn-poppy.

• = Կարելի էր դնել հյ. պոյտն «պտուկ, պուտուկ, հողէ աման» բառից, յետին հայե-տէնի ոյ>ու ձայնափոխութեամբ ձևացած. իմաստի զարգացման համար հմմտ. արդի գւռ. և միջին հյ. պտուկկոտրուկ, ծափկոտ-րուկ, ամանկոտրուկ հոմանիշները, որոնց վկայութիւնները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 61բ։ Այս բոլորը կապուած են այն նախա-պաշարման հետ թէ ով որ այս ծաղիկը քա-ղէ, տանը բոլոր պտուկները կկոտրին։ Բայց աւելի հաւանական է ընդունիլ թէ նախա-պաշարմունքն է սարքուած անուան վրայից, քան անունը յօրինուած նախապաշարմուն-քից։ Այս պարագային հայերէնից ազդուած պէտք է համարել թրք. չանագ չէօմլէք գըրը-ղը «պուտ ծաղիկը» (գիտէ ՆՀԲ), որ ռառա-ցի նշանակում է «կոտրած աման-չաման»։


Ջեր, ոց

s. adj.

fine weather;
heat, caloric, warmth;
warm, hot;
serene, fine, clear.

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Եւդ. čermig, čermug «ջերմուկ» (Բիւր. 1899, 314 և Յուշարձան 329). Կր. čerməx «ջերմուկ», Sovux-cermax (վայրանուն)։ Փռքր-Ասիոյ զանազան կող-մերը կան տճկ. čermik կամ čermuk ձևով զանազան գիւղեր կամ աւաններ, բոլորն էլ մի որևէ ջերմուկից ստացած իրենց անունը։ -Հայերէն ջերմ «տենդ» բառից եմ համա-րում բիւզ. յն. τζίρμα «ջղաձգութիւն, σπασμός, гоnvulsion», որի համար Sophocles 1o80 ասում է թէ՝ եթէ σόρμα բառի աղաւաղութիւնն է, պէտք է գրել *ύρμα. -արաբերէն ևս կայ [arabic word] jarm «տաք. 2. շատ տաք երկիր», բայց այս բառը ըստ Կամուս, թրք. թրգմ. Գ. 414 պրս. [arabic word] garm ձևից արաբացեալ է։


Մատն, տին, տանց

s. mus. fig. va. vn.

finger;
finger's breadth, inch;
tune, air, strain;
բոյթ —, thumb;
ցուցական —, forefinger;
միջին —, middle finger;
մատանւոյ —, ring-finger;
փոքր —, little finger;
մատունք ոտից, toe;
յօդք մատանց, knuckles, finger joints;
մատունք նուագարանաց, keys, keyboard, stop;
մատունք սանդղոց, steps, stairs;
մատունք որթոյ, shoots, branches or tendrils of a vine;
— աստուծոյ, the finger or hand of God;
ծայրակտուր մատամբք, with maimed fingers;
ուսոյց զմատունս իմ ի պատերազմ, he taught my hands to war;
ի ծայր մատանց, at the finger's ends;
ծայր մատանց ոտից, tiptoe;
ճարճատել զմատունս, to crack one's fingers;
—ն առնել, to point at one;
to denounce;
to defame, to laugh at, to scorn;
վաստակել մատամբք, to live by one's labour;
ի մատունս գնալ, to walk on one's toes, to walk tiptoe;
յոտն ի — յառնել, to stand tiptoe;
մոռացկոտաց զ— կապել, to resolvedly to forget, to make a memorandum;
մատամբ ցուցանել, to point at with the finger, to indicate;
ծայրիւ միայն մատին ճաշակել, to taste, to taste slightly;
դնել մատունս ի վերայ բերանոյ, to place a finger on the lips, to keep silence, to be benumbed;
— անձին իւրոյ գործել, to kill oneself, to commit suicide, to make away with oneself;
— լինել իւրեանց արծաթոյն, to lavish, to waste, to squander;
արգելուլ, ըմբռնիլ մատին ի դռնամէջս, to jamb one's finger in a door;
cf. Ճիւղ;
betraying;
— լինել, եղանիլ, to give or addict oneself to, to surrender, to give in;
— լինել, to betray;
— լինել անձին or անձամբ անձին, to betray oneself, or one's own cause, to do oneself an injury;
— առնել, — եւ տուր լինել, to betray;
to be betrayed.

• «բլուր» Վստկ. նորագիւտ բառ, որի համար գտնում եմ հետևեալ վկայութիւն-ները. Պարտ է որ շրջեն զկարմիր գետինն... և զչորն որ ցամաք լինի ի հիւթոյ և բլրնով ւինի և մատներով ի ձմեռան աւուրքն. էջ 17. -Բարձրագոյն կողերն և մատներն և տա-փերն՝ ևս առաւել լաւ են, զի օդն անդ յաւ բանի. էջ 177.-Պէտք չէ շփոթել յաջորդ մատներ ռառի հետ, որ եզակի ուղղական է և իբր ածական է գործածւում։ Արմատիս հնառոյն գործածութիւնը ցոյց է տայիս մա-տոյց «զառիվեր», որ մէկ անգամ գործած-ուած է Յես. ժե. 7. «Իջանեն ի Գաղգաղ, որ է հանդէպ մատուցին (եբր. զառիվերին) Եղոմիմայ»։


Մաղզմայ, ից

s.

patine;
plate, dish.

• Հիւնք. բարդուած յն. μάγις «պնակ նուիրական ալեբ Դելփեայ» և μάγμα «հայս» բառերից։ Հիւբշ. Arm. Gram 196 կասկածով համարում է պարսկերէ-նից փոխառեալ. հմմտ. պրս. mul «գի-նի»։ Յ. Վ. Յակոբեան, Բիւզանդիոն թ. 743 արաբ. ասէմ, ասմէթ «հացի պա-տառ», ասամաթ «փշրանք, աշտուճ», մասէմէ «հացի փշրանաց աման»։ Ըստ իս ասորական փոխառութիւն պէտք է լինի, ինչ որ lzm արմատից, ինչպէս ցոյց են տալիս բառի ընդհանուր ձևը և -այ վերջաւորութիւնը։ Սակայն Brockel-mann-ի ասորերէն բառարանում յար-մար մի ձև չգտայ. միակ բառը. որ քիչ թէ շատ յարմարւում է. [syriac word] mašā «արոյրէ մեծ ափսէ» ձևն է, որ սակայն լիովին չի ծածկում մեր ձևը։


Ունայն, ից

adj. adv. s.

empty, void;
vain, useless;
in vain, vainly;
vacuum, void, vacuity.

• -Բնիկ հայ բառ՝ կազմուած -այն մաս-նիկով (հմմտ. միայն, գիշերայն), հնխ. un-արմատից. ցեղակիցներն են սանս. īná. «պակաս», զնդ. una-, ūna-, uyamna-«ան-բաւական, պակասաւոր», պամիր. va-nao «դատարկութիւն», պրս. vang «զուրկ) աղքատ», յն. εύνις «զրկուած», լտ. vanus «ունայն, թափուր», գոթ. wans, հիսլ. vanr, անգսք. von, հբգ. wan «զուրկ, թափուր, պակասաւոր», անգլ. want «կարօտ լինեւ-պէտք ունենալ, պակասիլ, փափագիլ» (Boi. sacq 296, Walde 806, Ernout-Meillet 1027 Pokorny 1, 108)։ Հնխ. արմատը դրւում է eu-, euā-, դերբայական ձևով enano-հա-յերէնը կարող է յառաջանալ un-, ūn-կամ նաև eun-, oun-ձևերից. (վերջին երկուսը պիտի տային *ոյն-, ածանցման մէջ ուն-որից ունայն)։-Հիւբշ. 484։


Տուտն, տըտան

s.

extremity;
tail;
— հանդերձի, train;
skirt.

• ՓՈԽ.-Վրաց. ტოტი տոտի «վարտիքի ծայրերը», մինգ. dudi «գլուխ», t'udo «ծայր, վերջ», վար. dudi «ծայր, վերջ», լազ. dudi «գագաթ, ծայր (սկիզբ կամ վերջ)» (օր. uǰisi dudi «ականջի ծայրը»), dude «տակ», dudele «տակը», tude, tudele, ttuže «տակը, վար, վարը», ududi «անվերջ»։-Հյ. գա-ւառականների մէջ ունինք նաև Տփ. տուտ «գետի ճիւղ» և տուտ «կտրուած ծառի վրայ ձգուած ոստ. ֆր. gaulis» (ըստ Նուպարեան, Բառ. ֆրանս. էջ 468)։ Առաջինը փոխառեալ է վրաց. ტოტი տոտի «գետի ճիւղ» բառից (տե՛ս վերը տուտ «ոստ»), երկրորդը (եթէ ստոյգ է) պէտք է հասկանալ «ճիւղերի ծայ-րերը կամ տուտերը՝ որոնք մնում են ծառի վրայ։


Վեհ, ից

adj. s.

sublime, majestic, imposing, high, elevated, superior, grand, noble, generous;
divine, godlike, supernatural, celestial, heavenly;
the Supreme Being;
— կերպարան, imposing aspect;
— ինձ արտաշէս պարթեւ քան զմակեդոնացին աղեքսանդր, Artaxerxes the Parthian seems to me to be superior to Alexander the Macedonian.

• , ի հլ. «բարձր, վերին, վսեմ, պատ-ուականագոյն» Փիլ. Խոր. Պիտ. Եղիշ. «երկ-նային էակներ» Պիտ. Եղիշ. «Աստուած» Պիտ. Նար. որից վեհագոյն Յհ. իմ. երև. Խոր. Պիտ. Պղատ. օրին. Նիւս. բն. վեհաց-գի Կղնկտ. վեհափառ Նար. վեհանձն Կղնկտ. վեհապետ Երզն. քեր. վեհավայր Պիտ. ևն. յգ. վեհունք Տաղ. բոլորն էլ յետին։ Ոսկեդարեան հեղինակների մօտ պատահած վեհ, վեհագոյն հազուագիւտ բառերը պէտք է ուղղել՝ վեր, վերագոյն (Վարդանեան Հ1 1921, 609)։ Սրանից են կազմուած նաև մի խումբ իրանեան յատուկ անուններ. ինչ. Վեհմիհրշապուհ, Վեհշապուհ, Վեհարտաշիր, Վեհիկ, Վեհդենշապուհ, Վեհ-Անջատոք-խոս-րով, Վենկաւատ, Վեհռոտ, Վեհսաճան, Վեհ-վեհնամ։ Նոր բառեր են վեհաժողով, վեհա-շուք, վեհանձնութիւն, վեհապետական, վե-հարան, վեհափառութիւն, վեհութիւն ևն։


Սերտ, ից

adj. fig. adv.

solid, firm, hard, compact, constant, fix, stable, strong;
true, sincere, close, intimate, cordial;
—, —իւ, firmly, constantly;
voluntarily, willingly;
sincerely, intimately, closely;
— առաքինութիւն, solid virtue;
— սիրով, tenderly, affectionately, cordially;
— սիրել, to love sincerely, with all one's heart, passionately;
— աղօթել, to pray intensely, warmly, earnestly, eagerly.

• ՓՈԽ.-Կայ պրս. [arabic word] ︎ sārdij «լոկոն. և է այն, զի զկիրն կամ զգաճն իւղով կտա-ւատի և բամբակով խառնեալ, և խմոր արա-րեալ, և այնու զփողրակս ջրոց ընդ իրեարս մածուցեալ ամրացուցանեն» (ԳԴ)։ Այս ի-մաստը իսկոյն յիշեցնում է հյ. սերտիչ մի ձև, մանաւանդ որ պարսկերէնի մէջ ❇ տառը ենթադրում է օտար ծագում։ Բայց վերոյիշեալ պրս. բառը ըստ իս սխալ ըն-թերցման արդիւնք է և պէտք է ուղղել ❇ [arabic word] sarviǰ կամ sārūǰ, որ է պրս. ❇ sāruǰ «գաճ», արաբացեալ [other alphabet] ︎ sāruj «գաձ, յատկապէս ապակի կամ ջրի փողրակ կպցը-նելու գաճ կամ լոկոն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 417)։


Մամ, ոյ

s.

grand-mother, grand-mamma.

• = Յն. μάμμα, μάμμη «մեծ մայր, մամ» բառից (նախապէս նշանակում էր «մայր», յետնաբար դարձաւ «մեծ մայր»). սրա հետ հմմտ. լատ. mamma, իռլ. mam. կիմր. mam, լիթ. māma, momá, ռուս. мамa, լեհ. mama աւռան. mame. meme, ռում. mamā, ֆրանս. maman «մայրիկ», հբգ. muōma, գերմ. Muhme «մօրաքոյր», պրս. [arabic word] mām «մայր», māmā «մայրիկ, տիկին», māmak «մայրիկ», māmī «տանտիկին», քրդ. mimek «մօրաքոյր» ևն։ Այս բոլորը փաղաքշական ձևեր են, կազմուած «մայր» բառից, որոնց միավանկներն էլ կան, ինչ. սանս. mā, յն. μᾱ, μαῖα։ Գտնւում են մինչև անգամ ոչ-հնդևրոպական լեզուներում, ինչ. վեպս. սիրյ. mam «մայրիկ», արև. թրք. կամ չա-ղաթ. māmā «մեծ մայր» և մինչև իսկ չին. [other alphabet] E I= má-má «մայրիկ»։ Հայե-րէնի մէջ էլ մամ կարող էր լինել մայր բա-ռից կազմուած փաղաքշական մի ձև. բայց «մայր» բառի փաղաքշականը զուգընթաց է ընթանում հայր բառի փաղաքշականի հետ. և որովհետև հայր բառից չի կարող հայերէ-նի մէջ պապ ձևն յառաջանալ և պապ փո-խառեալ է, ուստի նոյնպէս պէտք է դնել նաև մամ բառը։ (Այսպէս է նաև գերմ. papa, որ չի կարող յառաջանալ vater «հայր» բա-ռից, ուստի և փոխառութիւն պէտք է լինի. և իրօք որ փոխառեալ է ֆրանսերէնից, 18րդ դարում, ըստ Kluge 360)։ Մամ չի կարող փոխառեալ լինել պարսկերէնից, որովհետև նշանակութեամբ համապատասխան չէ. յու-նարէնը յարմարում է թէ՛ ձևով և թէ նշա-նակութեամբ. հմմտ. ապոմամ և ապոպապ (Walde 458, Trautmann 168, Boisacq 606, Pokorny 2, 221)։


Definitions containing the research պէտք : 24 Results