Definitions containing the research գոյն : 3154 results

Վաթսուն, սնից

adj.

sixty.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. šašti-, զնդ. xšvaštī-, պրս. šast. թո-խար. skaska, յն. ἔkήϰοντα, կրետ. feζήϰοντα, լտ. sexaginta, և նոր կազմութեամբ հսլ. šesti desetu, լիթ. szēszios deszimtys, գոթ. saihs tiglus, հբգ. sehszug, գերմ. sechzig ևն։ Հնխ. ձևը պարզ չէ, թէև յայտնի է որ կազմուած է suek's-«վեց» բառից՝ -k՛omt «10» վերջաւորութեամբ։ Հայերէնի մէջ. տ յառաջացած է ըստ Meillet BSL 22, 18 յա-ջորդ ու ձայնի ազդեցութեամբ՝ փոխանակ հնագոյն *վեթսուն ձևի։-Հիւբշ. 491, 495։


Վհուկ, հկաց

s.

conjurer, sorcerer, wizard, magician;
prophetess, pythoness, witch, sorceress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Տաթև. հարց. 388 վիհ բա-ռից. «Վհուկն այն է որ ի վհաց և յան-դընդոց մեռեալս կերպարանեն»։ Հիւնք. արաբ. fiqh «օրէնսգիտութիւն», fāqih «գիտուն»։ Ալիշան, Հին հաւ. 374 վեհ կամ վիհ բառից, կամ կելտ. ֆրանս. fç'e, ficca «վհուկ»։ Պատահական նը-մանութիւն ունի թրք. ❇ ❇ būyū «կա-խարդանք»։ Արդեօք հպրս. vahav, vahu, զնդ. vanhav-, vanhu-, vohu-«բարի (կրօնական և բարոյական առումով, գործածուած նաև աստուածների հա-մար)» բա՞ռն է պհլ. -uk վերջաւորու-թեամբ. այս պարագային հնագոյն ձեն է վոհուկ. հմմտ. աղէկ մանուկ, մէնէ աղէկներ ևն։


Վսեր, ի — գալ

s.

cf. Վէս;
cf. Հէք;
boldness, effrontery;
cf. Վզանութիւն;
ի — գալ, to grow bold, to withstand, to oppugn, to impugn, to contend, to dispute.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«յանդուգն» Գառն. 14, 73. Բենիկ տպ. Սոփերք ԻԱ 107). որից ի վսեր գալ «յանդգնիլ, մարտնչիլ, կռուիլ» Ոսկ. մ. ա. 20. բ. 8. Փիլիպ. ե. վսերեկեալ «յանդգնող» ճառընտ. վսերական, վսերամիտ, վսերային «յանդուգն» Բենիկ։ Բառիս նշանակութիւնը անորոշ է։ Հին բռ. մեկնում է «չար նա-խանձ», Բառ. երեմ. էջ 302 «չար, հակառակ, վտարեալ, հեռի», ՆՀԲ և ՋԲ դնում են «վէճ, ոգորիլ, յանդգնիլ, հէգ, թշուառական, չար». բայց մէջ բերուած օրինակները ցոյց են տալիս որ ճշտագոյն մեկնութիւնը պիտի լինի ի վսեր գալ «risquer, մի բանի ակըն-կալութեամբ անձը յանդգնաբար վտանգի են թարկել, որի արդիւնքը կլինի փորձանք և թշուառութիւն»։


Տաժան, ի

adj.

worn out by fatigue, overwhelmed with labour, weary, tired out.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«չարչարանք, նեղութիւն» Պտմ առ լեհ. «հէգ, տառապեալ» Անյ. բարձր որից տաժանիլ «տառապիլ, չարաչար աշխա-տիլ, նեղուիլ» ՍԳր. տաժանագոյն Ոսկ. յհ. բ. 35. տաժանալից Զքր. կթ. տաժանելի խոսր. Զքր. կթ. Նար. տաժանումն Ոսկ. յհ. բ. 14, 37. տաժանագին, տաժանակիր (նոր բառեր). ասւում է նաև տարժանիլ. տար-ժանելի, տարժանակիր ևն.


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արաբ». հնագոյն ժամանակնե-րից սկսած այս անունով էին կոչւում այն Արաբները, որոնք բնակւում էին Ասորիքի և Եփրատի միջև գտնուած եռանկիւնու մէջ. այս երկիրը կոչւում էր յն. Ἀραβία ή ἐეημος, գործածուած է նաև Փիւնիկէի և Քանանացոց համար (տե՛ս Կանայեան, Արրտ. 1913 493-6 և Կոգեան ՀԱ 1922, 542). հմմտ Բ. մակ. ժբ. 10. իբրև ածական՝ գործածւում էր «արագավազ» նշանակութեամբ՝ ձիու և ուղտի համար. ինչպ. տաճիկ ձի Բուզ. դ. 47, էջ 134, տաճիկ ուղտ Բուզ. դ. 54, էջ 141 երիվարս տաճիկս Սեբ. Գ. ի (հմմտ. արա. բական ձի, արաբ ձի)։ Աւելի ուշ արաբները մահմետական դառնալով՝ տաճիկ բառն էլ սկսաւ նշանակել «իսլամ», որից և տաճկաց-նել «մահմետական դարձնել» Գնձ.։ Երբ Սել-ճուքները արշաւելով արևմուտք, մտան Մի-ջագետք, խառնուելով տեղացի արաբների հետ, ստացան մեր մէջ տաճիկ անունը. հմմտ. «Ի հիւսիսոյ եղեն շարժեալ ազգ, որ կոչմամբ թուրք անուանեալ, ի 24 ցեղս որո-շեալ, իշխանութիւն տաճկաց առեալ, թեպէտ յաղանդ նոցին խմորեալ» Վահր. ոտ. էջ 183. «Իսկ արաբացիքն որ մինչև ցայն վայր տա-ճիկք կոչէին ... խառնեցան ի թուրքն և եռեն ազգ մի վասն համակրօնութեան իւրեանց և միմեանց անուամբ կոչին» Միխ. աս. էջ 407-8։ Սելճուքներից յետոյ նոյն անունը ժառանգեցին նրանց ցեղակից Օսմանցիք։ Սելճուքների բարբարոսութեան աատճառաւ տաճիկ դարձաւ նաև ած. «մարդու նեղու-թիւն տուող, չարչարող»» իմաստով Երզն. մտթ. 125 ա, որ մինչև անգամ Քրիստոսի բերանն է դրւում (տե՛ս իմ Հյ. նոր բառեր հին մատ. Ա. 172)։ Նոր բառեր են տաճկե-րէն, տաճկահայ, տաճկաբան, տաճկախօս, տաճկահայերէն, տաճկահպատակ, տաճկա-լեր ևն։


Սեւեռ, աց, ից

s.

nail, stud.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. յետնաբար) «բևեռ, գամ, մեխ» Նար. կզ. էջ 170. Թէոդ. խչ. որից սե-ւեռել «գամել, մեխել, կպցնել» Նար. Շար. Անյ. պորփ. սևեռագոյն «պնդագոյն» Թէոդ, խչ. Մագ. գամագտ. սևեռակապ Նար. խչ. սևեռապինդ Բրս. մրկ. սևեռումն Տաղ. ևն։ Բոլորն էլ յետին։


Սէրսէրիմ

s.

Song of Solomon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [other alphabet] [hebrew word] šīr hašīrī̄m «Երգ երգոց» (գերագոյն երգ) բառն է, որ յունա-կան տառադարձութեան միջոցով անցել է հաւեղէնի. հմմտ. լտ. sir assirim։


Սիբնկոն

s.

pig's-skin bag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ կախարդական պահ-պանակ». մէկ անգամ ունի Մանդ. թ. էջ 83. «Եւ եթէ պահարանք և սիբնկոնք ի կռա-պաշտութիւն տանին, որչա՞փ ևս առաւևն յուռութք և հմայք դիւականք»։ Սռա հետ նոյն են՝ սնիկոն Ոսկ. ա. տիմ. էջ 85 (Հը-մայքն, կիւսքն, խտիրքն, ծնունդքն, պա-տահարքն, սնիկոնքն, դիւթութիւնք) և էջ 105 (Ի սնիկոնս հատանել), Եւագր. էջ 139 (սնիկոնս չարկանել), սննիկոն Մանդ. իզ. էջ 194, որ Հին բռ. մեկնում է «հմայողական դիւթութիւնք», իսկ Լծ. եւագր. «գարընկեցու-թիւն»։ Բոլորի մէջ լաւագոյն ձևը համարելի է սնիկոն։


Սինկղիտոս, աց

s.

senate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, որ և սինկլիտոս, սինգղի-տոս, սիւնկղիտոս և ճշ. ւագոյն տառադար-ձութեամբ՝ սիւնկղետոս, ի-ա հլ. «ծերա-կոյտ, հռովմէական աւագանեաց ժողով» Ոսկ. մ. գ. 3. ա. տիմ. էջ 207. Եւս. պտմ. Խոր. (ստէպ). Եղիշ. գ. էջ 55. Վրք. հց. «ծե-րակուտական, իշխան» Յայսմ. փետր. 11 (երկիցս). Վրք. ոսկ. որից սինկղիտոսութիւն Պիտառ. Երցն. մտթ. 146։


Սիր

s. adj.

damp weather;
effeminate;
sire.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ֆրանս. sire «տէր՛ արքայ», որ ծագում է լտ. senior «ծերագոյն» բառից (տե՛ս հին)։-Հիւբշ. 390։


Սկունդ, կնդաց

s.

small dog, poodle, lap-dog;
— ատամունք, canine teeth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Muller SWAW 38, 573 սանս. çvan և գոթ. hunds ձևերի հետ։ Նոյն 78, 429 զնդ. spā պրս. sag<*swag։ Հիւբշ. KZ 23 16 և 48 սկ-դնում է çv-ձևից և կցում է փռիւգ. kun բառին։ Տէրվ. Altarm. 62 քենթ հոմանիշի հետ= գոթ. hunds։ Նոյն, Նախալ. 75, Մասիս 1882 յուլիս 24, Երկրագունտ 1884, 101 և Լեզու 16ո նվան արմատից՝ դ յաւելուածով, ինչ-պէս է և գերմ. hund, գոթ. hunds ևն խումբը։ Thomaschek SWAW 96, 761 պամիր. skōn, հսլ. štenici «ձառ».-Bugge KZ 32, 54 կցում է շուն բառին և շեշտի տարբերութեան պատճառով դնում է հնխ. k'uōn>շուն, k'unnós > սկունդ։ Հիւնք. պրս. քունտիւզ «շնջրի» բառից։ Վերի ձևով մեկնեց. Meillet MSI 8. 160։ Հիւբշ. 480 անցողակի յի-շում է սանս. çvá, իսկ Strassburger Festschrift 71 բոլորովին բաժանելով αυων=«շուն» ընտանիքից՝ կցում է յն. αϰԱλας «անասունի ձագ, շան ձագ, շուն» և σxύμνος «ձագ» բառերին։ Brugmann, Grdr2 I 140, 304, 564, 900, II. 296, 421 հնխ. k'uon-to ձևից, իբր գոթ. hunds ևն։ Bartholomae (առ Osthoff, Parerga 1, 273) պամիր. skōn «շնիկ» և յն. σϰύλας։ Pedersen Նպաստ 6 և Verol Gr. kelt. spr. 1, 120 և 185 հսլ. štene, ռուս. шенокъ, լեհ. szcze-hie «շնիկ», կիմր. cenaw «շնիկ», սանս-kánistha «փոքրագոյն», հսլ. čedo «տղայ», որ հաստատում է նաև Grarr-


Սոթ

adj.

firm, solid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *saft ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ saft «հաստատուն, ամուր, հոծ, խիտ». վերջին նշանակութեան բոլորովին համա-պատասխան է գալիս հյ. սոթահեր։ Իրանե-ան ձևի դէմ հայերէն սպասելի էր *սաւթ» *սօթ և ըստ իս այս էր նաև բառիս հնագոյն ձևը, որ յետին գրիչների մօտ աղաւաղուե-լով դարձաւ սոթ։ Բնիկ ձևի հետքերը պա-հում են դեռ սութ և սաթ գրչութիւնները։--Աճ.


Սուրբ, սրբոց

adj. s. adv.

holy, sacred;
pure, clean, exempt, spotless, stainless, immaculate;
divine, godly, innocent;
saint;
*patron;
holily;
—ն սրբոց, the Holy of Holies;
— առնել, to sanctify, to purify;
— առնել զաստուած, to glorify God;
— առնել զանձն, to offer, consecrate or devote oneself.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «մաքուր, անարատ, նուի-րական, սուրբ» ՍԳր. Կիւրղ. ծն. Ոսկ. ես. (վերջին կրօնական իմաստի համար հմմտ. սոգդ. zp'rt «մաքուր», որ քրիստոնէական սոգդերէնում ստացել է «սուրբ, saint» նշա-նակութիւնը). որից սրբել ՍԳր. սրբանալ Ղևտ. ի. 3. Եփր. ել. և ղևտ. սրբագիր Ոսկ Եփր. և Եփես. Եփր. ա. թգ. սրբագոյն Ոսկ. մ. ա. 11, գ. 29. սրբական Կոչ. Ոսկ. մ. ա. 1. սրբակեաց Եւարգ. սրբամատոյց Ագաթ. սրբասաց Ոսկ. ես. սրբասէր Ոսկ. մ. ա. 3. Բուզ. Կորիւն. սրբազան Պիտ. սրբան «երաս-տանի անցքը» Մծբ. 236. սրբիչ «մաքրող» Ագաթ. «ածելի» Թուոց զ. 5, Եզեկ. ե. 1, Եւս. պտմ. Ոսկ. ես. (այս իմաստով հմմտ. պրս. [arabic word] pakī «ածելի», որ գալիս է [arabic word] pak «մաքուր» բառից). նոր բառեր են սրբագրել, սրբանկար, սրբապղծել, սրբապղծութիւն որբատառ, սրբատեղի ևն։ Նոյն բառի ռմկ ձևերն են սրբկիկ, սպրկիկ, սպրկուկ, սպկիկ սարիկ «մաքուր, ջինջ» Լմբ. մատ. 490. Սմբ. դատ. 48, 120. Վստկ. 9, 57, 85. Շնորհ. առ. սրպիկ Տաթև. ամ. 97, 361. սպրկիկ, սպկիկ «ամբողջապէս, յայտնապէս» Անսիզք 11, 37, 59, 67. կայ և սպրկիկ լեզու, սպրկիկ խօսիլ Ոսկիփ. (Բազմ. 1921, 368)։


Սուրճ, սրճոյ

s.

coffee;
— անապակ, black -;
— կաթնախառն, — and milk;
— ջրախառն, strong -;
ժամ սրճոյ, coffee-time;
եփել, ըմպել —, to make, to drink coffee.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խահուէ, կոֆէ»։ Նոր ժամանակի բառ, որից սրճարան, սրճագործ, սրճեփ. սրճարանապետ, սրճաման, սրճաղաց, սրճա-մոլ ևն։ Սուրճը ժԵ դարում Եթովպիայից սկսեց տարածուել ամբողջ Արևելքում, որից անցաւ Եւրոպա։ Բառիս հնագոյն գործածու-թիւնը 1787 թուից ունի Ջուղ. էջ 203՝ երկու անգամ. «Տան նմա սուրճ, այսինքն ղահֆա առ ի ըմպել. և երբ աւարտեաց զարբումն սրճոյն, այսինքն ղահֆային...» և 1788 թուից (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. էջ 110)։


Սպահ, ից

s.

spahi;
sepoy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «գունդ, բանակ, զօրական» Ա. մկ. ը. 20. Կոչ. 18. Եղիշ. բ. էջ 23. որից սպահական «իշխանական, ազատաևան» Սկևռ. լմբ. սպահապետ «զօրապետ» ԱԲ. այս բոլորը հնագոյն ձևեր են, որոնց աւելի նոր վիճակն է՝


Ստեւ, ոյ

s.

hair, camel's hair.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. სტევი ստեվի «ուղտի ստև». բառիս գործածութեան միակ տեղն է Մարկ. ա. 6 სტევითა აკმელისაαთა ստեվիթա աքմե-լիսայթա= «հյ. զստև ուղտու», որ ըստ Մառ, жрист. Bocт. 2 (1913), էջ 26 պահուած է միայն 897-1001 թուին գրուած Սվանական մի Աւետարանի մէջ և յետոյ փոխուելով՝ այժմ ընդհանրապէս դարձել է თმისაგან აკმელისა թմիսագան աքմելիսա։ Հնագոյն հազուագիւտ այս ձևի յայտնաբերումը նը-շան է որ բառը փոխառեալ էր հայերէնից Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ։


Ստին, ստեան, ի ստենէ

s. fig.

breast, bosom;
teat;
source, spring;
ի ստեան, at the breast;
մանուկ ի ստեան, sucking-child;
գօտեւորեալ առ ստեամբ, girt about the paps;
կերակրել ստեամբ, to suckle, to give suck, to give the breast to;
դիել զ—ս, to suck, to draw the breast;
cf. Հատուցանեմ;
անկանիլ ստեանցն, forming or rounding of the breasts in adolescence;
եռալ ստեանց, to give milk;
ի ծուծ ստեանցն կախեալ, hanging to her breast;
—ք անկան քեզ, thy breast are fashioned;
յոյս իմ ի ստեանց մօր իմոյ, my hope from my mother's womb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. սխալ գրչութիւն, որ մէկ անգամ գտնում ենք Խոր. Ա. 11. «Գօտևորեալ զմէջ-սըն և յահեկէ զստինն երկսայրի և նիզակն արի ի ձեռին իւրում աջոյ և յահեկումն վա-հան»։ Ստորագծեալ բառի տեղ ձեռազիբ-ներն ունին զստին, զստինն, զսուինն։ Սո-վորաբար առնուած է մեր մէջ զստին ձևով՝ իբր զիստ բառի սեռականը. բայց ձեռագիր-ների մեծամասնութեան կրկին ն-երը խան-գարում են գործը։ Նոր հրատարակութեան մէջ Աբեղեանը սրբագրել է սուր՝ որ շատ սուր է։ Մառ ЗВО 9, 309 ընդունում է ուղ. ստին, հյց. զստինն և մեկնում է իբր պրս. [arabic word] satī «պողպատ, երկաթ, նիզակ», որ սակայն նոյնպէս անյարմար է, քանի որ այս իրանեան բառը պիտի տար հյ. *սատիկ կամ *սաթիկ։ Լաւագոյնն է կարդալ զսուինն, ինչպէս ունին եօթը ձեռագիր և ինչպէս պատ-շաճում է տեղին, ուր երկսայրի ածականը պահանջում է մի գոյական։ Մեզ պէտք չէ շփոթեցնէ այն, որ զստինն հայցական է, իսկ նիզակ և վահան ուղղական։ Այսպիսի անտրամաբան ձևեր շատ առատ են մեր թէ՛ հին և թէ նոր գրողների մօտ։]


Ստոյգ, ուգաց

adj. adv.

true, just, certain, sure, indubitable, assured, positive, infallible, veritable, real, authentic, genuine;
surely, certainly, assuredly, to be sured, by all means.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (բայց կայ նաև ստու-գիւ մակբայը, որ ենթադրում է ի հլ.) «իրաւ, ճշմարիտ» ՍԳր. Մծբ. Եւս. պտմ. և քր. Սեբեր. Եփր. թուոց և թգ. «արդար մարղ» Մծռ. 392. որից ստուգել ՍԳր. ստուգիւ Եւս քր. ստուգագոյն Գծ. իդ. 22. ստուգապէս Սե-բեր. ստուգութիւն ՍԳր. Ոսկ. մ. ա. 3, ստուգաբանութիւն Փարպ. Երզն. քեր. ստու-գաբանական (նոր բառ) ևն։


Վայել

s.

cf. Վայելք;
v. imp. վայել է, վայել են, վայելէ, վայելեն, to befit, to become, to be beseeming or seemly, to be proper;
ոչ — են, it is not fit, it is unbecoming.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. յետնաբար) «հաճոյք, զը, ւարճութիւն» Փիլ. Պիտ. «գործածութիւն» Եզն. (անեզաբար գործածուած), «արժանի, պատ-շաճ, յարմար» ՍԳր. Ոսկ. որից վայելել ՍԳր. Ոսկ. Եզն. վայելելի Եզն. վայելչացուցանել Ագաթ. վայելուչ ՍԳր. Ոսկ. ես. վայելչութիւն ՍԳր. Կոչ. բարեվայելուչ Կղնկտ. Յհ. իմ. ատ. գեղեցկավայելուչ Պիտ. Փիլ. ակնավայել Ագաթ. § 775. խոտավայել Արծր. ծառայվա-յելուչ Մաքս. դիոն. նոր բառեր են թագա-ւորավայել, իշխանավայել, արքայավայել, անվայել, մարդավայել, վայելչագրութիւն, վայելչահասակ, վայելչակազմ ևն։-Արև-մըտեան գրականում զանազանւում է վայելել çjouir, վայելքը ստանալ», վայլել «seoir, սազ ղալ». վերջինիս հնագոյն օրինակն է վայլք Գնձ.։


Վան

s.

repulse;
cf. Վանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բիւրեղ». արմատ առանձին անգոր-ծածական, որից կազմուած են վանի «բիւ-րեղեայ» Եզեկ. ա. 22 (սեռ. ական վանի ձևով), Սասն. 67 (դուռն վանի «վանակնից շինուած դուռ»), Եփր. արմաւ. 56 (բց. յա-կանց վանեաց), վանագոյն «բիւրեղագոյն» Ոսկ. ես. 370. վանակն Վեցօր. գ. էջ 50, 51, Շիր. վանեայ «բիւրեղեայ» Ես. ծդ. 12. Ոսկ. ես։


Սանդարամետ, ից, աց

cf. Սանդարամետք;
cf. Սանդարամետային.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «երկրի խորագոյն անդունդները, ստորերկրեայ վիհ» Եզեկ. լա. 16. Ագաթ. Վեցօր. էջ 14, 16. Կոչ. Եփր. թգ. 384. «դը-ժոխքի իշխանը, սադայէլ» Յհ. կթ. Շնորհ. Շար. որից սանդարամետական «ստորեր-ևոեայք, անդնդային ոգիներ, մեռելները» Փիլիպ. բ. 10. Ադաթ. Մծբ. սանոարամե-տային Պտմ. աղէքս. Կեչառ. աղէքս. սան-դարամետապետ «դժոխքի իշխանը» Կոչ. 97, խոր. (կամ կրճատ՝ սանդարապետ Կոչ. այլ ձ.), սանդարապետական Եփր. փիլիպ. 158. Նոյն է և բառիս աւելի հին ձևն է ներկա-յացնում սպանդարամետ «Դիոնիսոս կամ Բաքոս դիք շուայտութեան» Բ. մկ. զ. 7. Ար-ծր. ա. 3 (Երկիր պանդոկի՝ ապանդարամետ աստուած է), որից սպանդարամետական «բաքոսական» Բ. մկ. զ. 7։-Ալիշան, Հին հաւ. էջ 311 արմատը դնում է *սանդար(ք) «խոր վիհ, անդունդ, դժոխք», որ իբրև գո-յութիւն ունեցող բառ կրկնում է Տիրոյեան, Հանրագր. էջ 586 սանդարք «դժոխք» (ջըն-ջելի)։


Սանտր, ի, ոյ, տերք

s.

comb;
— նեղատամն, small-toothed comb;
— լայնատամն, large-toothed -;
— փղոսկրեայ, ivory -;
խոզանակ սանտեր, comb-brush;
քսակ սանտեր, comb-case;
— ոստայնանկաց, weaver's -;
— կանեփի, վշոյ, hatchel, flax comb, hemp comb;
— բրդոյ, card to comb wool.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո, ի, ր հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մեայն գրծ. սանտրով և բց. ի սանդրէ. իսկ ուռ. սանտերք ցոյց է տալիս ր հլ.) «սանտր» Փարպ. Եփր. ապաշխ. որից սանտրել Յայսմ. Ճառընտ. գրւում է նաև սանդր, որից օձա-սանդր «մի տեսակ միջատ» Կանոն. Մագ. թղ. էջ 214. սանդրատարազ «սանտրի ձևով մի տեսակ խնկեղէն» ԱԲ.-նոր ոռաևանև մէջ ընդունուած է միայն սանտր. առևեւեան ռռաևանում ոմանք երբեմն գրում են սանր, պատճառաբանելով որ ինչպէս ծանդր, ման-դըր գաւառական ձևեր են, որոնց գրականն է ծանր, մանր, նոյնպէս սանտր գաւառա-կան է, որի գրականն է սանր։ Ուրիշներ էլ մտածում են, որ ինչպէս հնագոյն ծանր, մանր ձևերից յառաջացել են յետոյ ծանդր, մանդր, նոյնպէս և գրբ. սանտր լառազառած պիտի լինի հնագոյն հյ. *սանր ձևից։ Երկու ևարծիքն էլ սխալ է. 1) սանտր գաւառական ձև չէ և կարելի չէ համեմատել գւռ. ծանդր, մանդր բառերի հետ. 2) ն և ր բաղաձայն-ների միջև արդարև ապագայում ներմուծւում է ատամնական (հմմտ. լտ. cinis, cineris և lener>ֆրանս. cendre «մոխիր» և tendre «քնքոյշ»), բայց այդ ատամնականը լինում է դ և ոչ տ.


Սաստ, ից

s.

bitter, angry reproof, scolding, rebuke, threat, menace;
chastisement;
— իշխանակերպ, մեծավայելուչ, majesty;
— իշխանական, authority, haughtiness;
— աչաց, piercing glance;
ի — մատչել ընդ ումեք, to reproach bitterly, to scold sharply.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «յանդիմանութիւն, չեխ» ՍԳր. Ոսկ. գաղ. Եզն. որից սաստել «յան-դիմանել» ՍԳր. սաստարար «յանդիմանող» Սեբեր. 23. սաստիկ «զօրեղ, ուժգին, խիստ. մեծ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. սաստիչ Ոսկ. մ. ա-23. սաստկագոյն ՍԳր. Եւս. քր. Եփր. թգ. սաստկանալ ՍԳր. սաստկութիւն ՍԳր. Եզն. Ագաթ. անսաստ Յուդ. 13. Եզն. անսաստել ՍԳր. Եզն. Ոսկ. Վեցօր. մեծասաստ Ագաթ Վեցօր. Մծբ. հեղեղասաստ Ագաթ. իշխա-նասաստ Յհ, իմ. երև. Կղնկտ. թագաւո-րասաստ Սիւն. սաստկացուցիչ (նոր բառ) ևն.


Վարզ, ից

s.

wand, stick, rod.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կռուի մի տեսակ զէնք. ծայրը գունտ գլխով կոպալ, լախտ». մէկ անգամ ունի Ղևոնդ, բ. էջ 8. սրա ուղղագոյն ձևն է վազր, որից վազրաւոր «լախտ կրող զին-ւոր» Վկ. արևել. էջ 71։ Տե՛ս նաև վաղր։


Շլոռոս

adj.

yellowish, pale.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բաց կանաչ, դալար դեղնորակ գոյնով» Յայտ. զ. 8. «տեսակ մի խաղողոյ, բացագոյն կարմիր թափանցիկ մաշկով» ՀԲուս. § 2319։


Դար, ուց

s.

age;
century;
ոսկի՝ ոսկեղինիկ —, the golden age;
միջին —, the middle ages;
ի մերում դարու, in our times;
դարուց ի դարս, from age to age, for ever and ever.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «բարձրաւանդակ, զառիվայր և շեղ բարձրութիւն» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1, «հոուանդան» Դատ. է. 23, որից՝ դարահոս Ոսկ. մ. Եփես. տիմ. և ես. դարակ Յհ. կթ. 359. ղարափն Վրդ. առկ. Բրս. մրկ. 65, դա-րափոս Եղիշ. կամ դարուփոս Վստկ., դարա-փոր Վեցօր. Բուզ. Կիւրղ. թգ., ղարափուլ Վրդն. պտմ., դարափլակ Յհ. կթ. 205, դարա-վէժ Ճառընտ., դարոտն «լեռան ստորոտը» (չունի ԱԲ) Սմբ. պտմ. 123։ Անցնելով «գե-տի եզերքը՝ երկու կողմից բարձրացած թեք տեղ, բարձրութիւն» իմաստից (հմմտ. Եղիշ, գ. էջ 58՝ Յամուր տեղիս մայրեացն առ խո-րագոյն դարիւքն Լոփնաս գետոյ), ստացել է բառս նաև «եզերք, ափ» նշանակութիւնը, ինչպէս պահուած է դարիւ և դարիւ ոճի մէջ. գետի գնացքի համար ասուած, իբր «եզերք-ները քերելով» (տե՛ս Տաշեան, Ագաթ. էջ 69). հմմտ. սրա հոմանիշ ոճը՝ Գայր (գետն Յոր-դանան) լի ափամբ և ափամբ առ հասարակ ծայրիւ իւրով (նորագիւտ Ա. մնաց. ժբ. 15)։-Նոյն իմաստը ցոյց է տալիս նաև դարալիր «մինչև թումբերը՝ եզերքը լցուած (ջուր)» ԱԲ։-Վերջապէս ստացել է իբր ած. «բարձր» նշանակութիւնը, որից դարաճակատ «լայն ճաևատով» (Յայսմ. յունիս 29 գրուած կամ տպուած դրաճակատ)։ Հմմտ. նաև դարա-ւանդ։


Դար, ից

s.

height, hill, eminence, precipice;
դարիւ եւ դարիւ գալ, to come, to flow in many waves or surges.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «բարձրաւանդակ, զառիվայր և շեղ բարձրութիւն» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1, «հոուանդան» Դատ. է. 23, որից՝ դարահոս Ոսկ. մ. Եփես. տիմ. և ես. դարակ Յհ. կթ. 359. ղարափն Վրդ. առկ. Բրս. մրկ. 65, դա-րափոս Եղիշ. կամ դարուփոս Վստկ., դարա-փոր Վեցօր. Բուզ. Կիւրղ. թգ., ղարափուլ Վրդն. պտմ., դարափլակ Յհ. կթ. 205, դարա-վէժ Ճառընտ., դարոտն «լեռան ստորոտը» (չունի ԱԲ) Սմբ. պտմ. 123։ Անցնելով «գե-տի եզերքը՝ երկու կողմից բարձրացած թեք տեղ, բարձրութիւն» իմաստից (հմմտ. Եղիշ, գ. էջ 58՝ Յամուր տեղիս մայրեացն առ խո-րագոյն դարիւքն Լոփնաս գետոյ), ստացել է բառս նաև «եզերք, ափ» նշանակութիւնը, ինչպէս պահուած է դարիւ և դարիւ ոճի մէջ. գետի գնացքի համար ասուած, իբր «եզերք-ները քերելով» (տե՛ս Տաշեան, Ագաթ. էջ 69). հմմտ. սրա հոմանիշ ոճը՝ Գայր (գետն Յոր-դանան) լի ափամբ և ափամբ առ հասարակ ծայրիւ իւրով (նորագիւտ Ա. մնաց. ժբ. 15)։-Նոյն իմաստը ցոյց է տալիս նաև դարալիր «մինչև թումբերը՝ եզերքը լցուած (ջուր)» ԱԲ։-Վերջապէս ստացել է իբր ած. «բարձր» նշանակութիւնը, որից դարաճակատ «լայն ճաևատով» (Յայսմ. յունիս 29 գրուած կամ տպուած դրաճակատ)։ Հմմտ. նաև դարա-ւանդ։


Դար

adj.

even number;
— եւ կոճատ խաղալ, to play at even or odd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «բարձրաւանդակ, զառիվայր և շեղ բարձրութիւն» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 1, «հոուանդան» Դատ. է. 23, որից՝ դարահոս Ոսկ. մ. Եփես. տիմ. և ես. դարակ Յհ. կթ. 359. ղարափն Վրդ. առկ. Բրս. մրկ. 65, դա-րափոս Եղիշ. կամ դարուփոս Վստկ., դարա-փոր Վեցօր. Բուզ. Կիւրղ. թգ., ղարափուլ Վրդն. պտմ., դարափլակ Յհ. կթ. 205, դարա-վէժ Ճառընտ., դարոտն «լեռան ստորոտը» (չունի ԱԲ) Սմբ. պտմ. 123։ Անցնելով «գե-տի եզերքը՝ երկու կողմից բարձրացած թեք տեղ, բարձրութիւն» իմաստից (հմմտ. Եղիշ, գ. էջ 58՝ Յամուր տեղիս մայրեացն առ խո-րագոյն դարիւքն Լոփնաս գետոյ), ստացել է բառս նաև «եզերք, ափ» նշանակութիւնը, ինչպէս պահուած է դարիւ և դարիւ ոճի մէջ. գետի գնացքի համար ասուած, իբր «եզերք-ները քերելով» (տե՛ս Տաշեան, Ագաթ. էջ 69). հմմտ. սրա հոմանիշ ոճը՝ Գայր (գետն Յոր-դանան) լի ափամբ և ափամբ առ հասարակ ծայրիւ իւրով (նորագիւտ Ա. մնաց. ժբ. 15)։-Նոյն իմաստը ցոյց է տալիս նաև դարալիր «մինչև թումբերը՝ եզերքը լցուած (ջուր)» ԱԲ։-Վերջապէս ստացել է իբր ած. «բարձր» նշանակութիւնը, որից դարաճակատ «լայն ճաևատով» (Յայսմ. յունիս 29 գրուած կամ տպուած դրաճակատ)։ Հմմտ. նաև դարա-ւանդ։


Դարման, ոց, ից

s.

cure, dressing;
culture;
remedy, reparation;
refreshment;
provender, provision, victuals;
subsistence, nourishment, maintenance;
— տամ, cf. Դարմանեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ՒԻՌ.-Պահուած է «1. դեղ, ճար» և 2. «լարդ» իմաստով. -առաջին իմաստով են՝ Երև. Տփ. դարման, Ախց. Մշ. Ջղ. դ'արման, Ալշ. Մկ. Վն. դmրման, Հմշ. դէրմօն, իսկ երկրորդ իմաստով են՝ Ննխ. Տփ. դարման, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. դ'արման, Ոզմ. դ'mր-ման, Ագլ. դm՛րմmն, Մկ. տmրման, Գոր Շմ. Սլմ. տmրմmն, Ղրբ. տե՛րման, Մրղ. տmռմmն, Հմշ. տարմօն։ Նկատելի է սրանց մէջ յատկապէս նախաձայնի տարբերութիւ-նը. «դեղ» իմաստով դ, իսկ «յարդ» իմաս-տով դ՝ կամ տ. սրանից հետևում է, որ դար-ման «դեղ» նոր փոխառութիւն է գաւառա-կաններում, իսկ դարման «յարդ» բնիկ է։ Նոր բառեր են՝ դարմանագող «յարդգող, ծիր կաթին», դարմանանոց «յարդանոց», դար-մանել «ձիին յարդ տալ»։ Բառի այս նշանա-կութեան հնագոյն վկայութիւնները հետև եալներն են. «Իբրև ոչ գտաւ խար երիվարաց զօրուն բազմութեան դարման կերակրոյ մին-չև ի մէջգիշեր» Ագաթ. § 42 (Meillet, JAs. 1910, 465 դարման կերակրոյ բառերը հա-մարում է յետին միջարկութիւն, իբրև բառա-տրութիւն խար երիվարաց բառերի. յունարէ-նում այս միջարկութիւնը չկայ).-«Ի խոտոյ է դարման չորքոտանեաց» Վեցօր. 83.-«Որ ռարօտն արմոջ նախ ինքեանք ուտէին... և զմնացեալն յինքեանց զընդ գետինս հարեալ-սըն զդարմանսն... թողուին հօտին» Նար. երգ. 330.-«Եւ զդարման երիվարացն, զոր ընկենոյր» Ուխտ. Ա. էջ 82։ Այս իմաստից է նաև դարմանոց «յարդանոց» Անկ. գիրք ա-ռաք. 125, 127։


Դդմաճ, ի

s.

macaroni, macaroon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ թուրքական ևեռա-կուր». մէկ անզամ ունի Պօղ. Տարօնեցի. Թուղթ առ Թէսփ. ապ. Պօլիս 1752 «Թուրրին ղդմամն լաւ է քան զայն պատարագն» (ըսա Հացունի, Ճաշերը, էջ 116)։ Արդի գաւառա-կաններում ղդմաճ նշանակում է 1. «գիւղա-կան macaroni, որ լինում է տափակ ձևով. տճկ. էվրիշթէ» (Կր.). 2. «պահոց խմորեղէն մի կերակուր» (Ատն.). 3. «գետեզերքները ռուսնող մի տեսակ բանջար, որի տերևները դդմի տերևների նման կլոր են, բայց կա-ղամբի գոյնով. այս տերևները խաշելով՝ մէ, ջը դօլմա են փաթաթում. նման է asarum ռոյսին (Ազգ. հանդ. Ե. 20). tussilago fariara L» (ըստ Տիրացուեան, Contributo, § 548) (Բլ. Մշ.)։


Դժնդակ, աց

adj.

painful, troublesome, uneasy, tiresome, bitter, odious, cruel;
haughty, austere, grievous, vexatious, mortal, terrible.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ոստ ՆՀԲ ի-ա հլ. թէև առանց վկայութեան) «դժուար, անտանելի, գեշ, սաստիկ, չարաչար» Եսթ. ժգ. 4, 5. Ոսկ. յհ. բ. 24, Եղիշ. Փիլ., որից՝ դժնդակագոյն Եւս. քր., դժնդակութիւն Առակ. իգ. 29. Ոսկ. ա-կոր., դժնդակատես Ոսկ. յհ. խէ, դժնդակա-ւուր Պիտ., դժնդակապէս Փիլ. ևն։ բարոյ, ցասուցեալ». մեր բառը նախապէս *դժանդակ ձևն ունէր, որից ա-ի անկումով յառաջացաւ դժնդակ. հմմտ. օժանդակ և օ-ժընդակ։


Դժնեայ, էի, ից

cf. Դժնեակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «դժնդակ, դաժան, խիստ» Եզն. Եղիշ. Խոր. ածանցման մէջ մտնում է դժն-, դժնէ, դժնա-ձևերով. այսպես՝ դժնէու-թիւն Ոսկ. եփես. և հռ., դժնութիւն Խոր. Գնձ., ոժնեագոյն Ոսկ. յհ. բ. 22 (գրուած ոժնեա-գոյն Բրս. հց.), դժնահայեաց Խոր., դժնամիտ Փարպ., դժնաբարք Լաստ. ուրիշ մասնիկնե-րով՝ դժնի Պղատ. օրին., դժնակ կամ դըժ-նեակ «ժանտ» Անկ. գիրք առաք. 281, դժնիլ ևամ դժնել «դժուարիլ, խոժոռիլ, դառնանալ» Ճառընտ. «դըժել» Վրք. և վկ. Ա. 33, բուն ձևից ողնդժնեայ Ագաթ., չարադժնեայ Ճա-ռրնտ.։


Դժոխ

adj.

hard, harsh, austere, vexatious, difficult.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. daožahva. dužañhav «դժոխք», պհլ. dō-šax*, արձանագրութեանց մէջ dōšaxvī (կարդա՛ dsžax՝, dožax), պազենդ. dožax, պրս. [arabic word] dōzax, աֆղան. dōγax, քրդ։ օკ» dúžē, արևել. քրդ. duzax, բելուճ. dōzak, dozē «դժոխք» (Horn, § 581)։ Բուն նշանակում է «վատ կայան» և ծագում է զնդ. duž «դժ-, վատ»+añhav «լինել, էու-թիւն, գոյութիւն, կեանք» բառերից (Bar-tholomae, 675, 756)։ Հայերէն ձևը ծագում է իրանեան *dužax'a ձևից, ուր a դարձել է o՝ յաջորդ * ձայնի ազդեցութեամբ, որով բառը եղել է *dužox*a>*dužox>դժոխ։ Սրա հետ հմմտ. թուրֆանեան պհլ. dwšwx, որ պետք է կարդալ *dušox կամ *dōšox. առաջին ձևի հետ նոյնանում է հայերէնը, իսկ երկրորդի հետ վրաց. ჯოჯოხეთი ջոջոխեթի «դժոխք», որ նոյնպէս իրանեան փոխառու-թիւն է (հմմտ. հյ. ճուճաղ, ճուճաղխք գըր-չութիւնները)։ Վրաց. ջոջոխեթի գայիս է հնագոյն *դոջոխեթի ձևից, որի արմատն է *դոջոխի (-եթի տեղական մասնիկ է)։ Նա-խաւոր ատամնականի քմականի վերածուե-լու համար հմմտ. վրաց. չեչխլի «կրաև»< *թեչ խլի, ինչպէս ցոյց են տալիս մինգ. dačxiri և լազ. թաշխիրի «կրակ»։ (Նոյն երևոյթը գտնում եմ նաև Ղզլարի հայոց մօտ՝ Ջարջումանեան ազգանուան մէջ, փո-խանակ Թարջումանեան, որ է «թարգմա-նեան»)։ Վրացի ձևից յառաջացած են թուշ. ջօջխեթա, չեչէն. ջուեմիխաթ «դժոխք»։-Հիւբշ. 142-3։


Խեց, ի

s.

tortoise shell;
cf. Խեցի;
cf. Հեց.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հողէ աման» ժմ. յն. «խեցեմորթի կամ կրեայի պատեան» Վրք. հց. որիզ խե-ցագործ «բրուտ» Կոչ. Արծր. խեցանման Վեցօր. խեցակոյտ, խեցակարկառ Ագաթ. խեցատ «խեցիի կտոր» Վստկ. 40. Կոստ. երզն. էջ 158. խեցգետին Վեցօր. խեցգետի Արծր. խեցբեկ «կցկտուր, կոտրատած» (լե-զուի համար է ասւում) Ոսկ. մ. ա. 2. խեզ-բեկագոյն «խժալուր, անհարթ» Կորիւն. Ա-գաթ. խեցբեկոր նոյն նշ. Յհ. կթ. Պտմ. ռահ, 29.-խեց բառից -ի մասնիկով կազ-մուած է խեցի «թրծուած կաւ. 2. բրուտի աման» ՍԳր. «խեցեմորթի պատեան» Նիւս. բն. Մխ. առակ. «խեցեղէն» Վրդն. պտմ. Երզն. քեր. «կոկորդիլո՞ս» Վրք. հց. սրանից են կազմուած խեցեկոյտ Եւս. քր. խեցեայ Վրդն. պտմ. խեցեղէն ՍԳր. Վեցօր. Եւս. քը. խեցեմորթ Վեցօր. խեցեցուցանել «խեցիի պէս չորացնել, կարծրացնել» Եփր. մրգ. 360. Ոսկ. ես. 467. պղնձախեցի Նոնն.-խեցի նշանակում է նաև «կտոր, բեկոր». հմմտ. «Ջտախտակն Մովսէս խորտակեաց է բեկորք նոցա ոչ կցեցան և խեցիք նոցա իբրև զխեցիսն մարմնոյ ոչ յօդեցան». Եփր. համաբ։ Նոյն նշանակութիւնն ունի նաև խեց, որից կազմուած են գրախեց Իգնատ. ղկ. 318. նշանախեց Մտթ. ե. 8. Ղուկ. ժզ. 17. (գրուած նաև նշանախեղց ԱԲ). խեցխե-ղեփ «փոքր տառ» Յերոն. Մանդ։


Խիզան, աց

s.

a hut & its inhabitants.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «անշուք տուն և ըն-տանիք» և համեմատում է պրս. քեա-զանէ «ձմերոց, տուն ձմերան» բառի հետ։ ՋԲ մեկնում է «հիւղ կամ վրան», ԱԲ «խեղճ տնակ, և ընտանիք, տղաք»։ Աճառ. Գւռ. բառ. էջ 468բ քրդ. qlz'an «աղջիկներ» բառից է հանում, որ թրք. [other alphabet] ︎ qəz «աղջիկ» բառի յոգնակին է։ Բայց այս մեկնութիւնը՝ որ տրուած է գւռ. խիզան «կին, երախայ, գերդաս-տան» ռարին, անյարմար է հնագոյն «պանդուխտ» նշանակութեան պատճա-ռով։ Պատահական նմանութիւն ունին թրք. և քրդ. [arabic word] xəzan «աղքատիկ, թշգւառ»։


Խիւ

s. zool. black-bird.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Զթ. խիվ «խատուտիկ գոյնով մի թռչուն է»։


Ծծումբ, ծծմբոյ

s.

sulphur, brimstone;
պտաել, օծանել ծծմբով, to dip in, or to mix with sulphur.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «քուքուրդ» ՍԳր. Յհ. կթ. գրուած է նաև ծծում Մեկն. ղկ. Իրեն. ցոյցք 33, Վրք. և վկ. Ա. 650. Կնիք հաւ. էջ Չ ბրծում Ճառընտ. որից ծծմբաբեր (գը-րուած ծծմաբեր) Շնորհ. Եդես. ծծմբախառն Նչ. եզեկ. (գրուած ծծմախառն Եփր. խոստ. Արծր.), ծծմբածին Յս. որդի. ბծմբահամ Մխ. երեմ. ծծմբաքար Վրդն. ծն. ծծմբեայ, Մագ.-նոր բառեր են ծծմբահոտ, ծծմբա-յին, ծծմբափոշի, ծծմբաթթու, ծծմբատ ևն։-Երեք ձևերից հնագոյնը կարծում եմ ծծում, որի վրայ ետոյ աւելացել էբ, ինչպէս բեմբ, պատշգամբ բառերի մէջ։


Ծմել

s. bot. spinage;
beetroot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Խտջ. ձ'իմէլ «մի տեսակ բոյս՝ որ խաշելով ուտում են», Հմշ. ձմէլ (?) «կա-նեփի արտերի մէջ բսնող՝ մութ-կարմրա-գոյն մի բոյս է», Երև. զի՛մէլ «անուտելի մի բանջար է», Ղզ. զի՛մբէլ «մոլոշի նման մի աղցան է»։-Հայբուսակ յիշում է գւռ. ծի-միլ ձևը, որ ըստ Տիրացուեան, Contributo § 337 նշանակում է «mercurialis annua L բոյսը» =կմշտրուկ, օղուլ օթը, եապան ֆէս-լիյէնի։


Ծոյլ, ծուլից

adj.

idle, lazy, slothful, sluggish, cowardly, dastardly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի, ի-ա հլ.) «անաշխա-տասէր» Սիրաք. ժա. 11. Յայտ. իա. 8. Պիտ Խոր. որից ծուլանալ Ագաթ. ծուլալ Եզն. Ոսկ. մտթ. և յհ. ծուլամտութիւն Մծբ. ծու-լալից Մծբ. ծուլանք Եւս. պտմ. ծուլագոյն Ոսկ. յհ. ա. 24 և Փիլիպ. ծուլացուցանել Եզն. Ոսկ. ես. ծուլացուցիչ Ոսկ. ես. ծուլու-թիւն Ոսկ. մ. բ. 18։ Գրուած է նաև ծուղալ Բուզ. Գ. ի. Պղատ. եւթ. ծուղութիւն Յհ. իմ. ատ. Մաշտ։


Ծով, ուց

s. fig.

sea;
lake;
the molten sea in the Temple;
—ն լայնասփիւռ, the main sea, the deep, the high or open sea;
անդունդք ծովու, the depths of ocean, the mighty deep;
ի խորս ծովու, far out at sea;
կապուտակն ծովուց, sea-green;
ջուր —ու, sea-water;
հէն ծովու, sea-rover, pirate;
ընտել ծովու, accustomed to the sea;
ընդ ծով եւ ընդ զամաք, by sea & land;
գնալ ընդ —, to go to sea, to put to sea, to sail;
անցանել ընդ —, to go over or across, to cross the sea;
զեփիւռ ծովու, sea-breeze;
հողմախաղաղ —, հարթածաւալ —, calm sea, as smooth as glass;
կապուտակային՝ անշարժ՝ խաղաղաւէտ՝ ընդարձակ՝ անհուն —, blue, still, quiet, vast, immense ocean;
մոլեգնութիւն ծովու, the raging or fury of the sea, the roughness of the waters;
ալեկոծ՝ յուզեալ է —ն, the sea is turbulent, swelling, rolling;
ալեկոծի, փրփրէ ծովն, the sea runs high, foams, froths;
մրրկալից՝ մոլեգին՝ զայրագին՝ փրփրադէզ՝ ահեղագոչ՝ անսանձ՝ սպառնալից՝ անգութ —, stormy or tempestuous, dreadful or furious, angry or raging, foaming, thundering or roaring, unruly or ungovernable, threatening, pitiless ocean;
— աչեր, blue of sea-green eyes. — հեշտութեանց՝ ցաւոց, a sea of delights, of griefs or sorrows.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ու հւ. «ծով. 2. ջրի մեծ աւազան. 3. Արևմուտք. (Միջերկրական ծովի աատճա-ռաւ՝ որ Պաղեստինի արևմուտքն է գտնը-ւում)» ՍԳր. որից ծովագոյն Դան. ժ 6. Ոսկ. յհ. ա. 11. ծովալիճ Եւս. քր. Ոսկ. մ. բ. 12. ծովախըր Ագաթ. ծովակ ՍԳր. Եզն. Ոսկ. ծովակալ Եւս. քր. ծովական Սեբեր. Եզն. ծովածածուկ «ծովի տակ ծածկուած (քար)» Ոսկ. բ. տիմ. 264 (չունի ՆՀԲ). ծո-վակողմն ՍԳր. ծովակուլ Ոսկ. մ. ա. 20. ծովացուլ Եզն. ծովափնեայ. Ես. ժթ. 5. ծո-վեզր ՍԳր. Եւս. քր. ծովեզերեայ ՍԳր. ծո-վընկեցիկ. Սեբեր. երկծով Գծ. իէ. 41. լճա-ծով Եփր. ծն. էջ 5. մեծածով Փիլ։ Նոր բա-ռեր են ծովածոց, ծովախորշ, ծովահէն, ծովա-մայր, ծովանկար, ծովանկարիչ, ծովանկար-չութիւն, ծովակալութիւն, ծովաստղ, ծո-վախտ, ծովեգրաբնակ, ծովասպատակ, ծո-վափ, ծովափրփուր, ընդծովեայ ևն։


Ծուխ, ծխոյ

s. fig.

smoke;
fume, vapor, exhalation;
tobacco;
սիւն, ստեղն ծխոյ, — ծառացեալ, pillar of smoke;
մրրիկ ծխոյ, clouds or masses of smoke;
ընդ — գալ, to be in tbe smoke;
—ս արձակել, to emit smoke;
— ծխել, ձգել զ—, to smoke tobacco;
— որ ընդ մէջ մօրուին եւ ըրջուաց ծխիցի, unpleasantness or discord engendered between step-mother & step-children. family, hearth, home.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

բառի՞ց։ Muiller, Kuhns u. Schleich. Btrg. 5, 383 արաբ. [arabic word] duxan «ծուխ. ծխախոտ» ձևի հետ է համեմա-տում և կարծում է թէ արաբ. բառն էլ հնդևրոպականից է փոխառեալ։ Տէրվ. Նախալ. 89 հնխ. dhu «փչել, ծխել» արմատից է դնում հյ. ծուխ, ծծումբ, ւն. Սόւϑ. սանս. dhu, dhuma, լտ. fa-mus «ծուխ», յն. ϑέειον «ծծումբ»։ Մաα ЗВО 7, 73 պրս. [arabic word] dūd «ծուխ» բառից։ Հիւնք. ածուխ բառից։ Գ. Փառ-նակ, Անահիտ 1903, 130 սանս. dhu, յն. მόω բառերի հետ։ Patrubány ՀԱ 1908, 247 հնխ. ag'e «բերել» արմա-տից։ Karst, Յուշարձան 425 թրք. թթր. tong «մթութիւն»։ Petersson, Ar. u. Arm. Stud. 83 հնխ. g'eu-արմատից, որից նաև սանս. ǰválati «բոցավառիլ, փայլիլ», ǰvala-«բոց», ǰvāla «լոյս, բոց, ջահ», պալի jaro «ջերմ», հյ. ծա-րաւ ևն։ Պատահական նմանութիւն ու-նին արաբ. [arabic word] daxx, duxx «ծխա-խոտ», [arabic word] duxān «ծխախոտ», [arabic word] daxdaxa «ծուխը վանել», [arabic word] duxxax «ծխագոյն, թուխ գոյնով» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 5401։


Կաթն, թին, թանց

s.

milk;
— կովու, այծու, մաքեաց, իշոյ, cow's, goat's, ewe's, ass's;
— ձկան, soft roe;
շիճուկ —ին, butter -;
whey;
թարմ՝ թթու —, fresh, sour -;
կաթամբ սնանիլ, to live on milk;
— տալ, to suckle;
գրել զ—, to suck;
կթել —, to milk;
ամջատել ի կաթանէ, to wean.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ն հլ. (-թին, -թամբ, -թանց) «կաթ» ՍԳր. որից կաթնաբեր Ոսկ. մտթ. կաթնակեր Եզն. Յերոն. կամ կաթնկեր Եբր. ե. 13. կաթնակերագոյն Կոչ. կաթնասուն Նար. Շար. կաթնաբոյծ Յհ. իմ. երև. կաթ-նածուծ Եղիշ. հայր մեր. իշկաթնուկ Առաք. լծ. սահմ. 540. նոր բառեր են կաթնավա-ճառ, կաթնավաճառուհի, կաթնաման, կա-րընտու, կաթնատամ, կաթնատնտեսութիւն, կաթնեղեն, կաթնատուն, կաթնահատութիւն ևն։

= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. g2a։ lakt-ձևից. սրա միակ ժառանգներն են յն։ γάλα (սեռ. γάλαϰτος), հոմեր. γλαγος-երետ. ϰλαγος և հլտ. lacte, lacti, լտ. lac (սեռ. lactis) «կաթ». լատինականից են փոխառեալ իռլ. lacht, կորն. lait, կիմո. llaeth. իսկ լատիներէնի ածանցներն են ֆրանս. lait, իտալ. latte, սպան. leche ևն։ Հնխ. g2alakt-տուել է նախ յն. *ϰαλαντ' (որ պահուած է սեռականում) և սրանից՝ վերջաձայնի անկումով *γάλαϰ-> γάλα (հմմտ. Gauthiot, La fin de mot, էջ 124. տե՛ս և Boisacq 139, 1102)։ Նոյնպիսի ան-կումով և առաջին ձայների կորուստով ձևա-ցել է լտ. *glact>lact>lac (հմմտ. Solm-sen IF Anz. 19, 31 և Walde 403)։ Հայերէ-նի մէջ հնխ. g2alakt-նման սղումներով տուել է նախ g2alt> *կաղթ, որ աւելի կըր-ճատուելով դարձաւ կաթ և -ն մասնիկով՝ կաթն։ Հնագոյն *կաղթ ձևը պահում է դեռ Ագլ. կախց, որի մէջ վերջաձայն թ փոխուած է ց-ի (հմմտ. խեղդ-հեղձ, խայտ-խայծ, փոխինդ-փոխինձ, Ղրբ. կլոնդրակ, կլպընդ-րիկի=Դոր. կլոնձրակ, կլպնձրիկի, երև լոդ-լոձ «դեղձի մի տեսակ» ևն), սրա մօտ միանգամայն թրթռուն ղ՝ դառնալով խուլ խ. Pokorny 1, 659 (նախաձևը դնում է g2lag-կամ g'lak-, չեզոք սեռի ուղղական հոլով՝ glak-t). հայերէնը չի կարող լինել այս ձե-ւից, որովհետև այս ձևը պիտի տար *լաթն, այլ միայն g'alakt-։ Նոյն բառի աւելի յե-տին ձևափոխութիւնն է Հւր. կախս։-Աճ.


Զգոյշ, գուշի, ից

adj.

sly, circurnspect, considerate, guarded, wary;
sure, safe, secure;
զգուշ լինել կալ, cf. Զգուշանամ;
ի զգուշի առնել, cf. Զգուշացուցանեմ;
— վայր, place of safety.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ուշադիր, անձնպահ, աչքաբաց, երկիւղած» Առակ. իբ. 29. Խոսր. Լմբ. առկ. և պտրգ. «ապահով անվտանգ» Փիլ. յովն., ո-րից՝ ի զգուշի առնել «ապահովել, պահել. պահպանել» Կոչ. 308, զգոյշ լինել կամ զգոյշ կալ ՍԳր., զգուշագոյն Ղևտ. ժե. 31. Կորիւն, զգուշալի Փիլ. գ. I. Ոսկ. յհ. ա. 15, զգուշա-նալ ՍԳր. Ոսկ. եբր., զգուշաւոր ՍԳր., զգու-շեաւ Փիլ., անզգոյշ Ոսկ. եբր., բազմացօու-շալի Կանոն., հանապազազգոյշ Փարպ. ևն։


Զեղջ, զղջի

s. adj.

regret, compunction, penitence;
remorse;
repentant, contrite;
— լինել մտաց ուրուք, to scruple;
to have qualms of conscience, to be smitten with remorse;
— լինել ումեք, — ապաշաւ անկանիլ ի միտս, զղջի ունել զոք, ի — գալ, հարկանիլ, ի — ապաշաւանաց գալ, ընդունել, to repent, to afflict one's conscience;
ի — ածել, — բերել, to cause to repent, to reform;
որպիսի՜ — կալցի զմեզ, how we shall repent!

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «յանցանքի վրայ ցաւիլը, ապա-շաւ» Դ. թագ. գ. 27. Եփր. դատ., «խեղճ, խղճալի, ցաւալի» Ոսկ. Բ. կոր. (գրուած է նաև զիղջ), որից՝ զղջանալ ՍԳր. Բուզ., զեղ-ջանալ Եփր. եբր. 210, զղջալ Ոսկ. Բ. կոր., զղջացուցանել Ա. թագ. իդ. 6. Եփռ. ծն. և աւետ., զղջումն Առակ. ժդ. 15. ի. 25, ան-զեղջ Հռ. բ. 5. ժա. 29 ևն։ (Meillet, Altar-menisches Elementarbuch, էջ 20 հնագոյն ձևը համարում է զիղջ)։


Զէն, զինուց

s.

arm, weapon;
armament, armour, munition, harness;
հին —ն, woman, female;
— եւ զարդ, armour, arming;
— ի ձեռին, in arms;
armed, arms in the hands;
զինու զօրութեամբ, with arms;
hy main strength;
—ս կրել, to carry, to bear arms;
ի — գնալ, ընթանալ, դառնալ, — առնուլ, զգենուլ, ի վեր առնուլ, ի — վառիլ, to fly to arms, to buckle on one's armour, to take up arms, to arm one's self;
— առնուլ ընդդէմ, to bear arms against;
ի — վառել, to put under arms;
ի բաց թողուլ զ—ս, to lay down one's arms;
հրաման կրելոյ —ս, license to shoot;
հրաթափ —ք (հրազէնք), fire arms, guns, muskets, rifles;
հատու —ք (սուսեր սուին), side arms, weapons, cutting, edge;
վառեալ ի — եւ ի զարդ, armed from head to foot;
առաջին փորձ զինուց, one's first passage in arms;
այր զինու, man at arms;
ազգ կիրթ ի հրահանդս զինուց, a nation inured to war;
ի — ! ի -! to arms! — ի վեր ! — յառաջ ! — ի վայր ! carry, present, ground arms ! կազմ ի — ! ready ! — կալէք, — առէք, — ի ձեռս ! support arms! սպանամել զինուք, to put the sword;
ելանել ընդ —ս, cf. Ելանեմ;
դուլ զինուց, a truce;
սահմանք քաջաց —ն իւրեանց, the arms of the brave decide the limits of their power.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. (սեռ. զինու. յետնաբար նաև ի, ի-ա հլ.) «զէնք, զրահ» ՍԳր. Բուզ. Եփր. թուոց. Ոսկ. մտթ. ա. 13, որից՝ զէնընկէց (առանց փոփոխման) Ա. մակ. ե. 43. Խոր. Արծր., զինեալ Հռ. է. 23. Փարպ. Սեբ., զի-նուոր ՍԳր. (հնագոյն *զէնու-ւոր ձևից, ուր որ ձայնաւորի պատճառաւ աւելորդ էր ա յօդա-կապը, ըստ Meillet, MSL, 18, 251. սխալ է Patrubány, SA, 1, 213, որ զինուոր համա-րում է ժողովրդական ձև, փխ. զինաւոր), զինուսրական Կորիւն, զինուորակից Փիլիպ. բ. 25. Փիլիմ. 2, զինուորիլ ՍԳր., զինակի։ ՍԳր. Եւս. քր., զինապետ Նորագիւտ ա. մը-նաց. ժ. 5, անզէն Ոսկ. ես., գերանդազէն Բ. մակ. ժգ. 2. մեկնակազէն ՍԳր., ձիազէնք Պիտ., մենազինեալ Բ. թագ. իբ. 30, ոսկիազէն Բ. մկ. ժա. 8, պատենազէն Ա. մկ. զ. 39. Բուզ., գաղտազէն Մխ. դտ., ապազէն «անզէն» Պիտ. Նար. Լմբ. սղ., զինահարիլ Կիւրղ. ղկ. Թէոդ. մայրագ., անզինահար Թէոդ. մայրագ. հետաքրքրական է մանաւանդ գինեզէն «հար-բած, գինով» Գ. մակ. ե. 1, 5. Ոսկ. մ. բ. 23։ -Նոր բառեր են'զինավաճառ, զինարան, զի-նավարժութիւն, զինուորակոչութիւն, զինուո-րագրութիւն, զինակոչ, զինագործարան ևն։


Զիլ

s. mus. first string;
treble voice, soprano.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] zir և սրանից փոխառեալ թրք. [arabic word] zil հոմանիշից. հնագոյն հայերէն ձևն է զիր, յետոյ թուրքական ազդեցութեամբ ռարձած զիլ. (տարբեր են պրս. [arabic word] zī̄r «սուր ձայն» և [arabic word] zer «տակը». հմմտ. աֆղան. zēr «տակը», zir «զիլ» Հիւբշ. Pers. Stud. էջ 71)։ Պարսկականից են նաև արաբ. [arabic word] zīr «զիլ, կիթառի բարակ թելը, իբր հակառակ բամբի», վրաց. ზილი զիլի, աֆղան. zīr, ǰīr (Horn, Grdr. էջ 258, л 680)։-Հիւբշ. 265։


Խոհ, ից

s.

cf. Խոկ;
meat, victuals.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան *xvarh-ձևից. այս բառը հյ. տուել է *խարհ և *խորհ, որոնց միջից ր ձայնը ընկնելով՝ խահ և խոհ (հմմտ. զնդ. Vərəϑraγna->Վահագն). և յետին գրչու-թեամբ (կամ գաւառական հնչմամբ)՝ խախ և խոխ։-Իրանեան *xvarh-ձևը կարող է ծագիլ թէ՛ հպրս. *uvarϑra-= զնդ. *xvarəϑ ra-ձևից և թէ՛ հպրս. *uvarϑa=զնդ. xva-rəϑa-ձևից։ Առաջին երեքը աւանդուած չեն, բայց իրօք վերջինը կայ և նշանակում է «կերակուր» (Bartholomae 1868-9)։ Հին պհլ. *xvarh դարձել է յետնագոյն պահլ. *xvalh և այս ձևն է որ գտնում ենք պրս. [arabic word] xval «կերակուր», [arabic word] xvālī «կերակուր», [arabic word] xvālgar «խոհարար» բառերի մէջ։ (Այս ձևերի մասին տե՛ս նաև հակեր և պրս. xvālgar միևնոյն բառերն են և միևնոյն ծագումն ունին։-Հիւբշ. 160։


Խոյ, ոց

s. ast. mech. mar.

zool, ram;
Aries, -;
battering -;
windlass, capstan;
ջրաբաշխական —, hydraulic -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Lag. Urgesch. 734 համարում է թէ Թալմուդի մէջ մտած եբր. [hebrew word] kōy օտա-րազգի բառը հայերէնից է։ Նոյնը կրկը-նում են նաև Lag. Arm. Stud. § 1002 և -իւբշ. 305։-Pedersen KZ 40, 200, ZDMG 57(1903), էջ 561 և Հայ. դր. լեզ. էջ 179-185 մի ընդարձակ քննութիւն ունի բառիս փոխառեալ ձևերի վրայ։ Pedersen նախ հայ բառը համեմատելով իռլ. cit, cetnait «ոչ-խար» բառի հետ՝ հանում է հնխ. qhoti ձե-վից։ Խոյ անցել է թուրք լեզուներին՝ ուղ. *koli և հյց. *kolin ձևերով. առաջինից լա-ռաջացած է Օրխանեան արձանագրութեան koi «ոչխար» բառը, իսկ երկրորդից՝ օսմ. qoуun «ոչխար», որից էլ մոնգոլ. xoni, xo-nin, մանչու. honin, թունգուզ. koγin. (Бy-дaговъ 2, 97 դնում է մոնգոլ. xoy «ոչ-խար»)։ Հնխ. qhoti ձևի մօտ կար նաև qho-tlu ձևը, որից յառաջացաւ հյ. *խոչ, որ յե-տոյ կորաւ։ Այս *խոչ բառից են փոխառեալ օսմ. qoc «խոյ», տրից էլ մոնգոլ. xuca, ման-չու. kóča, թունգուզ. kuca։ Հայ. *խոչ ստա-նալով ն յօդը և սրա առաջ չ ձայնը կակղե-լով՝ ձևացաւ խաշն<*խաչն. իսկ խ և ար մասնիկներով *խոչխար>*հոչխար>ոչխար. Կորած *խոչխար ձևից են փոխառեալ չաղա-թայ. kočkar և արևել. թրք. [arabic word] qočqar «խոյ»։ Կովկասեաններից աւար. kul, կազի-կում. ku «ոչխար» (աւելացնենք նաև կու-մուկ. koi «մաքի») կա՛մ ուղղակի հայերէ-նից են և կամ թուրքերէնի միջնորդութեամբ։ -Ըստ իս մատնանշուած բառերի մեծագոյն մասը պատահական նմանութիւն միայն ու-նի. հյ. ոչխար բառը կովկասեաններից փո-խառեալ լինելով՝ ինքնին ջնջւում են սրա վրայ հիմնուած ենթադրութիւնները և qoč-qar ևն ձևերի փոխառութեան տեսութիւնը։ Բրք. qoyun «ոչխար» բառի համար էլ հմմտ. չին. ❇ kao'-уang2 որ է «ռառնուկ»։


Կախարդ, աց

s.

charmer, enchanter, sorcerer, wizard, conjurer, magician.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեանից փոխառեալ բառ, որի պրս. ձևը աւանդուած չէ. հմմտ. ոնդ. kaxvaraδa-«կախարդ», իգ. kaxvarəiδī «վհուկ, կա-խարդ կին»։ Բուն նշանակութիւնը համար-ւում է «սև գոյնով սոսկալի մարդ կամ ժո-ղովուրդ՝ որ պարապում է կախարդութեամբ, գնչու, չինկանա» և այս իմաստով հմմտ. հբգ. swarz, գերմ. Schwarz, գոթ. swarts, հհիւս. svartr, անգսք. sweart, անգլ. swart, հոլլ. zwart «սև» բառերի հետ (Bartholo-mae, Altir. Wört. 462, Walde 726 Kluoe 444, Pokorny, 2, 535)։-Հիւբշ. էջ 162։


Կակուղ, կղոց

adj. fig.

soft, tender, delicate;
supple, flexible, pliant;
sweet, mellow;
mild, soft, gentle, meek, affable;
— մետաղ, soft metal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «փափուկ» ՍԳր. Ոսկ. ես. որից կակղել Ես. իը. 25. Ոսկ. մտթ. կակ-ղանալ ՍԳր. Մծբ. Եփր. ել. և թգ. կակղա-գոյն Ոսկ. ա. կոր. կակղամիս Եւս. պտմ. կակղոտ «փափուկ (հողի համար ասուած)» Եփր. աւետ. 302. կակղութիւն Ոսկ. յհ. ա, 11. կակղացուցանել Մանդ. ևն։