Definitions containing the research նորա : 4242 results

Դաստ

s.

hand.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ձեռք». մէկ անգամ ունի Օշին առ անաւարզ (տե՛ս Սմբ. պտմ. հրտր. Շահն, էջ 159), որից կազմուած են դաստածրել «ձեռքով ծրագրել՝ գրել» ԱԲ, դաստրութիւն (իմա՛ դաստատրութիւն) «ձեռնտուութիւն» ԱԲ, դաստաշարժ «ձեռքով շարժուած» Ուխտ. Ա. 12 (նորագիւտ բառ)։ Նոր գաւառականնե-րից էլ ունինք դաստափ Ղզ. «ձեռքի ափը»։


Դաստիարակ, աց

s.

preceptor, tutor, pedagogue.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «տղոց վարպետ, ուսուցիչ և խնամակալ» Ա. կոր. դ. 15, Գաղ. գ. 24, 25, Բուզ., որից՝ դաստիարակել Կիւրղ ղկ. Պղատ. տիմ. Յճխ., դաստիարակեղէն (նորագիւտ բառ) Պտրդ. 250, դաստիարակա-պէս Մաքս. դիոն., դաստիարակարան Նար., դաստիարակութիւն Յճխ. Նար. խչ., դաստիա-րակչուհի, ղաստիարակչական (նոր բառեր)։


Բանդ

cf. Բանտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։


Ժաժ

s.

tow;
sweepings;
earthquake.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«խռիւ». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գործածուած է Վեցօրէից մի քանի ըն-տիր օրինակների մէջ. «Մինչդեռ զժաժն ժո-ղովէր Պաւղոս» (ուր միւս օրինակները դը-նում են խռիւ)։-Թերևս նոյն բառի յոգնակին է ժժան կամ ժըժան «վառելու բաներ, խռիւ», որ մէկ անգամ ունի Ասող. գ. 22։

Հին բռ. մեկնում է ժած «խծուծ». նոյնպէս է նաև Բառ. երեմ. էջ 729 (ըստ որում Ալշ. ժժան «կանեփի խծուծ»)։-Վերի «խռիւ» նշանակութիւնը և բա-ռիս հին վկայութիւնը երևան հանեց Նորայր, Հայկ. բառաքնն. էջ 66։ Նոյնը տես նաև Վարդանեան ՀԱ 1911, 304։ Բառիս մեկնութիւնը տուաւ նախ Աճառ. (անտիպ), որից անկախաբար Թիրեա-քեան, Արիահայ բռ. էջ 169։

«խակ, տհաս». նորագիւտ բառ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև., ամ. 605 «Տարաժամ պտուղ ծառոյն, որ ժաժ կոչեմք, փութով թափի ի ծառոյն և անպի-տան է կերակրոյ կամ բուսանելոյ և նախա-տինք է ծառոյն»։ Նոյն բառն է որ Բառ. և. րեմ. էջ 123 մեկնում է «ժաժ, խժուկ, որ է խակ»։

ԳՒՌ (dialectal) Ղրբ. ժեժ «խակ, տհաս (պտուղ). 2. թարմ (կաթ, ձու). 3. նորածին (մանուկ)»։


Ժանուար, ի, աւ

cf. Ժանու.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «գահաւորակ» Բուզ. հրտր. Պատկ. էջ 100 ժանուաւ՝ սխալ գրուած փխ. ժանուարաւ, էջ 159 ժանաւարս, էջ 163 ժանուարօք. ուրիշ օրինակ չկայ։ Յետին ժա-մանակից ունինք Զքր. սարկ. Բ. 128, 139 «Տարեալ մուծին ի ժանուարն. Եւ ի մտանել նորա ի ժանուարն, որ է քաճաւայ (=պրս. [arabic word] kaǰāva «ուղտաբարձ պատգարակ»)։


Ժժան

s.

inflammable matter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նորայր, Բառաքնն. էջ 66 դրաւ ժաժ բառից։


Ժոյժ

s.

patience, long-suffering;
power, strength;
hardihood, boldness;
— ունել, առնել, to be patient, to endure suffering, to tolerate, to sustain, to bear, to suffer, to support;
— ունել արտասուաց, to withhold one's tears;
— ունել պաշարման, to sustain a siege;
մեզ առ նոսա մերձենալ ոչ գոյր —, it was impossible for us to approach them;
ոչ ունիմ — ի նայելոյ, I cannot refrain from looking at, or contemplating him;
չկալան — ճշմարտութեան, they could not endure or suffer the truth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տոկալու՝ համբերելու ուժ, կարո-ղութիւն» Վրք. հց. Ճառընտ. հների մէջ ու-նինք միայն ոճով ժոյժ ունել «համբերել, առևաւ» ՍԳր. Սեբեր. Ոսկ. Մտթ. Եւս. քր. ո-րից ժուժալ Եզն. Ոսկ. մ. ա. 22. Ագաթ. ժու-ժել Տոբ. ժա. 13. Սեբեր. ժուժկալ ՍԳո. եւ։ պտմ. Սեբեր. Բուզ. Ոսկ. ա. թես. ժուժ. կալել ՍԳր. Վեցօր. Եզն. անժոյժ ՍԳր. Ադաթ. անժուժիլ Եփր. Բ. կոր. 110. դժուա-բաժուժալի Փիլ. իմաստ. Պիտ. պարաժոյժ (կարդա տարաժոյժ?) «տկար, անզօր, ւռև-մացող» Եփր. վկ. արև. 17. տե՛ս նաև ապա-4ուժ.-գրուած է ժուժ ունել Կոչ. 305. -ժո-ղովրդական սիրուն մի բառ է երևում չեմ-ժուժուկ «վատուժ, տկար» նորագիւտը՝ սր մէկ անգամ գտնում եմ գործածուած Բառ. երեմ. էջ 297 վատուժ բառի բացատրութեան մէջ։ (Եթէ միայն պէտք չէ կարդալ չիմ ժու-ժուկ. տպագիրը անորոշ է)։


Իլ, ոյ

s.

spindle;
— փաթութեալ, — մի լի, spindle-ful;
իլոյ տալ զմատունս, to twirl the spindle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «թել մանելու գործիք» Առակ. լա. 19. ռամեական ձևն է իլիկ, ո, ի-ա հլ. Ոս-կիփ. Յայսմ. Գնձ. Կանոն.-ՆՀԲ հետևցնելով լուսանցագրութիւններից՝ կարծում է որ կայ նաև լոյ ձևը։-Նորակերտ բառ է իլենի «evo-nymus latifolius բոյսը» (տ. Տիրաց. Con-tributo § 302), իբր թրգմ. թրք. հոմանիշ iy aγaǰə բառի, որ ծագում է iy «իլ» բառից։


Գերի, րեաց

s.

captive, slave, prisoner;
— վարիլ, to be prisoner;
— ունել, to keep prisoner;
— վարել, to bring captive.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-րւոյ, -եաց) «գերի. 2. գերինե-րի խումբը» ՍԳր., որից՝ գերել ՍԳր., գերե-դարձ Ես. ժդ. 17, Բ. մկ. ժ. 1, գերեկից Հռ. ժղ. 7. Ոսկ. ա. տիմ. ժդ, գերեվար Յոբ ա. 15, Ես. ժդ. 2. Դ. թագ. ժթ. 25. Սղ. ճլզ. 3, գերիչ ՍԳր., գերութիւն ՍԳր., մարդագերի Ծն. լդ. 29։ Յետին ժողովրդական ձև է գերէկ «թշուառ, խեղճ», որ գտնում եմ Յայսմ. մար-տի 22, էջ 598 բ. (Իսկ գերէկ մայրն (ս. Կոյ-սի համար է ասում] սակաւ քայլէր և անկա-նէր ի վայր)։ Ուշ ժամանակի բառ է նաև գե-րոյ տէր «անձ՝ որի մերձաւորը գերի է այ-լազգիների մօտ». հմմտ. «Յօտար աշխարհէ եպիսկոպոս, վարդապետ կամ երէց, կամ գե-րոյ տէր, առանց թեմի եպիսկոպոսի մի՛ շըր-ջեսցեն կամ շինեսցեն, այլ նորա հրամանաւ՝ ըստ պատշաճի» Կիր. 170 (նոյնը Կանռնա-գրքի մէջ՝ էջ 175). «Եւ կինն այն հարցեալ ա-սաց թէ ի՛նչ մարդ ես, և նա ասաց թէ ես ե-րէց եմ և գերոյ տէր» Յայսմ. յունվ. 3.-Պարտաւի ժողովի վերոյիշեալ կանոնի ի-մաստը հասկանալու համար պէտք է նկատի ունենալ, որ գերետէրերը շրջում էին, փող հաւարում և բերում իրենց գերիներին ազա-տում։ Կանոնն արգիլում է, որ գերոյ տէրերն առանց թեմի եպիսկոպոսի թոյլտւութեան չշրջին և ժողովարարութիւն չանեն։ Վերջին դարերում զերետէրերը ժողովարարութեան իղթեր ստանում էին էջմիածնի կաթուղիևոս-ներից և այն էլ որոշ ժամկետով. հմմտ. Սի-մէոն կաթուղիկոսի յիշտակարանը, Դիւան, Գ. էջ 595, 692, 721, 733, 765, ԺԱ. էջ 42 66, 108 ևն, որտեղ բերուած են սևռևտեսև րին տրուող ժողովարարութեան թղթերի բո-վանդակութիւնները (Թադէոս Աւդալբէգեան նամակ 1927 թ. ապրիլի 14)։ Նոյնպիսի գե-րոյ տէրերի յիշատակութիւնն ունի նաև Դրնղ. էջ 486, 489 և 608։


Գերմաստ, ոյ

s. bot. lupine.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

կամ գերմաստի, գերամաստի «մի տեսակ անտառային ծառ է. մարդաչափ բարձրութեամբ, կարմրագոյն կեղևով՝ որ կարծես գործուած է. ամուր փայտ ունի. պատրաստում են մահակներ ու ճպոտներ. երկար ժամանակ այդ ճպոտները դալար են մնում. լտ. viburnum lantana L, ռուս. гоp-новинa, ֆր. viorne» (Տիրացուեան, Cont-ributo alla flora dell' Armenia, էջ 100, Анненковъ, էջ 378բ) Բժշ. Գաղիան. (մեկ-նում են իբրև յն. թերմուկեղոս, արաբ. ալ ստաբան, աստբան). տե՛ս և ՀՀԲ, Նորայր, Բառ. ֆրանս. 762բ, ՀԲուս. § 470, Ուղու-րիկեան ԳԲ էջ 320 և 1405։

= Բառիս հետ նոյն են թրք. germašid (ոստ ՀՀԲ), kermaša (ըստ Տիրացուեան, տե՛ս անդ), թրք. գւռ. Տփ. garmašov (ըստ Aи-неиковь, անդ), թրք. գւռ. (Երև. gärmāso (ինչպէս ստուգեցի անձամբ երևանցի թուր-քերի մօտ), արաբ. քէրկէշէտ (Նորայր), քէր-մէշիք կամ վէքմէշիք «lentisque» (Ուղուրի-կեան՝ անդ), որոնք բոլոր նշանակում են նոյն բոյսը։ Այս ձևերից ո՛չ մէկը չգտայ Կա-մուսի արաբերէն, Գէորգ դպրի պարսկերէն և Будаговъ-ի թաթարերէն բառարանում։ Ուստի կարելի չէ ասել, թէ ի՛նչ յարաբերու-թիւն ունին հայերէնի հետ։ Որովհետև հա-յերէն ձևը կարելի է ստուգաբանել իբրև գայլի մասրենի կամ կարմիր մասրի (հմմտ. տակը՝ գւռ.)։ Այս դեպքում վերի բառերը պի-տի լինին հայերէնից փոխառեալ. ապա թէ ոչ՝ հակառակը։-Աճ. lianihus tuberosus»). Գնձ. կիլիմաստրի (Ազգ. հանդ. Ե. 292), Ղզ. կրմրաստի. կայ նտև Լ. Ղք.։-Aиненковь իբրև հյ. ձև յիշում է kialamasli։


Գէզ

cf. Գեզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լուսնի, արևի կամ ակնեղէնի վրայ երևցած արատ, սև բիծ, ճեղք» Շիր. հրտր. Պտև. էջ 50, որից փոխաբերաբար՝ «կաս-կած, տարակոյս» Ոսկ. յհ. ա. 12 (Մի՛ ինչ գէզ առ սակաւիկ մի ի ներքս մնասցէ. այլ դիւրաւ մարթացէ զբազմաց միտս հածել), Եղիշ. այլակ. 218 (այս իմաստը չունի ՆՀԲ). -ածանցներն են՝ անգէզ «առանց գէղի կամ սպիի, անարատ, միապաղաղ» Շիր. 5Ս. 54. Վրք. շնորհ. 39. Դիոն. ած. Մագ., գի-զակն «արևելեան ժամացոյցով գիշերվայ ժամը 8» (իբր թէ «արևի աչքի գզուիլը՝ ճեղ-քուիլը, լոյսի մօտենալը» (ըստ Ս. Վ. Նազա-հէթեանի, Պատկեր, 1893, 160)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ 2. ԳԵԶ «պատառուածք» Վրդն. ծն. որից գեզութիւն (և ո՛չ թէ գիզու-թիւն, որից հետևում է, թէ արմատն է գեզ) «ադամանդի վրայ բիծ» Ագաթ., «քարի վրայ ճեղք, ճաթածի գիծ, ճաք» Խոր., գեզիւ «յե-տին մտքով» Կնիք հաւ. էջ 7.-3. ԳԻԶ. ար-մատ առանձին անգործածական, որից ա-ծանցուած են՝ գզել «պատառոտել, ծուա-տել, մարմինը պատառ-պատառ անել, ճան-կերով քերթել, կտրտել» Եփր. պհ. Անան. ե-կեղ. Պղատ. օրին. Սարգ. Յայսմ. արդի լեղ-ուի մէջ «բուրդ գզել». այսպէս և բրդգզետլ կամ բրդագզեալ «գզգզուած հագուստներով» Սարգ. Կանոն., որից նաև անգիզ «չյօշոտ-ուած» Սասն. 68։ Այստեղ են պատկանում նաև գզիլ «կռուիլ, վիճիլ» ԱԲ և գզեալ «ցնո-րած, ափեղցփեղ խօսող» ԱԲ, որոնո հետ հմմտ. գւռ. գզվտիլ Արբ. Եւդ. Պլ. «իրար հետ կռուիլ», գզզուած Երև. «բզկտուած. 2. ցնդած, խռֆած, զառամած», գզզնիլ «ցնդիլ, ծերութիւնից ցնորիլ»։ Արմատի կրկնաւորներն ունին գաւառականները՝ գրզ-գըզել և գզզել ձևերով (տե՛ս վերը գզել բա-ռի տակ). վերջին գզզել ձևով հնից գտնում եմ հետևեալ վկայութիւնները. «Այնչափ հա-րին, մինչև ամենայն մարմինն գզզեցաւ» Յայսմ. մրտ. 5, «Գզզեցին զմարմին նորա» Ցայսմ. փետ. 18, «Բոլոր մարմինն զազրու-թեամբ գզզեալ հերձոտեցաւ» Վրք. իլար. 123։


Գէշ, գիշոյ, գիշոց, գիշուց, գիշի

s. adj.

corpse, carrion, dead body;
bad, ill;
— արկանել, to devour or make beasts eat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (նաև ի, ուց) «դի, ղիակ, շա-ղիղ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ., «բզիկ, բզկտուած մարմնի կտոր» (այս նշանակութեամբ ու-նինք միայն գէշ գէշ պատառիլ «բզիկ բզիկ՝ կտոր կտոր լինել» ոճը՝ Դան. ժդ. 41), որից լայնաբար «մի կոտրած բանի կտոր, կտոր-տանք» Ճառընտ., որից գէշագէշ «բզիկ բը-զիկ եղած» Բ. մակ. ժե. 33, գազանագէշ «գազանաբեկ» Գ. Մակ. զ. 24, հոգեգէշ Կա-նռն. Մաշև.. գիշակեր Եզն. Վեցօր. 161. Ոսկ. նին., գիշախանձ Կոչ., գիշատել Փարպ. Խոր., գիշել «պատառոտել» Մխ. դտ. Մագ., գիշա-գէշ Մանդ. ևն, որոնցից ենթադրուած է սխալմամբ գիշ «գէշ, դի» ձևը՝ Եփր. աւեա. Յետնաբար բառս ստացել է «յոռի, վատ, գէշ» նշանակութիւնը՝ ինչ. Վրդն. ծն. Սիւն. քեր. 208. Թլկր. 41. Մխ. բժշ. 140. իմաստի զարգացման իբրև միջնորդ հմմտ. գիշանոտ «դիակի հոտ ունեցող, ժանտահոտ» Մամիկ. Վստկ., գիշահոտութիւն «ժանտահոտութիւն» Վստկ.։ Բառիս համար մի նոր վկայութիւն ունի Մծբ. 384 «Եւ հազիւ մեծաւ աշխատութեամբ զերծանին ճիրանք նորա իբրև առիւծու, ի գիշէ իւրմէ». (ի հլ. բցռ. ի գիշէ. տպուած է ի գիլէ. ուղղում եմ ի գիշէ. ըստ որում ասորի բնագիրը (հրտր. Graffin, 704) ըստ համե-մատութեան Վիեննայի միաբան Պ. էսապա-լեանի (անձնական) ունի «ճիրանք նորա՝ որ-պէս առիւծու՝ (որ) ի վերայ որսին իւրոյ»)։ Գէշ «դիակ» իմաստից «գէշ, վատ» նշանա-կութեան անցման համար իբր գեղեցիկ միջ-նորդ է ծառայում Սվեդ. գ'իշ, որ նշանակում է «պիղծ, հոտած» և գործածւում է միայն շան կամ արծիւի միսը որակելու համար. այս օրինակով ասւում է նաև հոտը գիշ է «գի-շահոտ է», բայց առանց «վատ կամ տգեղ» իմաստի։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 94 զնդ. vaēša «փտիլ, ապականիլ» հբգ. wesanen «փտիլ, նեխիլ» բառերի հետ՝ կամ իբր բնիկ և կամ իրանական փոխառութիւն. իսկ գէշ «վատ» կապ չունի սրա հետ, այլ ծագում է գարշ բառից։


Գիլ

s. adj. stone easily thrown by the hand;
ի — գալ, to wheel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «քար» Ա. մակ. բ. 36. Մա-միկ. էջ 27, 48 (յգ. գրծ. գլօք ձևով), որից գլաջարդ «քարկոծ» Զենոբ. էջ 45. Մամիկ, Լաստ. առաջին և նախնական նշանակութիւնն է «գլտորիլ, գլորում», որից ի գիլ գալ «գլո-րիլ, գլտորիլ» Նար., ի գիլ հանել «գլորել» Թլկր. 37, գլաթաւալ «թաւալգլոր» Լաստ., գը-չել «գլտորել» Առակ. իզ. 27. Փիլ. Պիտ., «յաղթահարել, յաղթել, գերազանցել» Ոսկ. ես. մ. բ. II. Փիլիպ. է. թ. «արագութեան մէջ գերազանցել, նրանից առաջ անցնիլ» Շիր. հրտր. Պատկ. էջ 55, գլեցուցանել «խօսքով յաղթել, ըմբերանել». Օրբ. էջ 206 (նորագիւտ բառ) «Այսու բանիւք գլեցուցեալ զրաբան բերանս խոտորախօս արանց և պապանձե-ցուցեալ զլեզու փառորսակ և անձնահահ մարդկան» (ձեռագիրներից մէկը և հրտր. Շահն. բ. 25 գլեցուցեալ բառի տեղ ունին լռեցուցեալ, որ նոյնի հոմանիշը կամ թարգ-մանութիւնն է). գլումն «յաղթութիւն» Պտմ. աղէքս., մշտագիլ «միշտ գլորտկող» ԱԲ։-Նոյն արմատից -ան մասնիկով՝ գլան Արիստ. աշխ. -որ մասնիկով՝ գլոր «գլորուիլը» Լաստ., գլորել Սղ. ճժէ. 13. ժղ. դ. 10 Ագաթ. Ոսկ. յհ. ա. 17, գլորակամ Մծբ., գլորումն ղկ. բ. 34 Ագաթ. Եզն., թաւալագլոր Նաւում. գ. 3, խաղագլոր Ոսկ. Փիլիպ.։ Ժողովրդական և արդի գրական լեզւով կլոր, կոլոր «բոլորակ կամ գնդաձև» և նոր մասնիկով՝ գլտորել, գլտոր գլտոր գալ ևն։-+իլ բառի երկրորդ ձևն է գիղ ԱԲ, որից գիղահմայք «գիլ՝ քար ձգելով հմայող?» Մանդ. իզ. մանաւանդ գայ-թագղիլ կամ գայթակղիլ՝ բարդուած գայթ արմատի հետ (տե՛ս գայթ)։ = Բնիկ հայ բառ. ձայնդարձն է գել ար-


Գիշտ

s.

fur-coat, pelisse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աբեղայի յատուկ մաշկեայ հա-գուստ կամ վերարկու» Լմբ. առ Լևոն, տպ. Վենետ. 1865, էջ 218, 240 (ռմկ. գրծ. գշտով), որից գշտիլ «մաշկեղէն հագուստ հագնիլ, ա-բեղայ դառնալ» (նորագիւտ բառ) Արշ. վերջ, «ի Կարմեղոս լերինդ անապատացեալ ուլե-նեաւ գշտի»։


Գիւղ, ից

s.

village;
country;
գնալ՝ բնակել ի —, to go or live in the country.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(որ և գեւղ, գեաւղ, գեօղ և գաւառա-կան ձևով գեղ), ի հլ. (նաև սեռ. գեղջ, բց. գեղջէ, յետնաբար գրծ. գիւղօք) «գիւղ» ՍԳր. Եղիշ. Փարպ., որից՝ գեղաքաղաք Մրկ. ա. 38, քաղաքագիւղ Ադաթ., լեռնագիւղ Եփր. մն.. գեւղեան կամ գիւղեան Բուզ., գեղաստա-նեայք (գեօղաստեայք, գեօղաստայք) Կաղն-կտ., գեղօրէք Մխ. դտ., գեղջեայ «գիւ-ղացի» Եփր. վկ. արև. 184. Վրք. հց. Ա. 19, գեղջուկ Խոր. Փիլ. Նար., գեղջաւագ Կանոն., գեւղջացի «գիւղացի» (նորագիւտ բառ) Վրք. Աբերկիոսի (ՀԱ, 1910, էջ 373, տող 86), ան-գեօղ Ոսկ. ես. 385 ևն։ Նոր գրականում ըն-դունուած ձևն է գիւղ, որից կաղմուած են գիւ-ղացի, գիւղատնտես, գիւղատնտեսութիւն, գիւղատնտեսական, գիւղախումբ, գիւղանը-կար, գիւղական, գիւղաբնակ, բայց նաև գեղջկական, գեղջկուհի ևն։


Գոզ

Մէզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մէզ, շեռ, ջրվաթ» Վստկ. 30, 42. Մխ. Բժշ. 10, որից՝ գոզել «միզել» Վստկ. 29, գոզ-բերան «միզանցք» Վստկ. 194, գոզարգել «միզարգելութեան հիւանդութիւնը» Վստկ 208, գոզգոզել «քիչ և ստէպ միղել» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 946 ա)։


Գոճմակ

s. bot. oolt's-foot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, որ և գոնամակ, գանաման. սամ-ճակ «մի տեսակ բոյս». Բժշ. Գաղիան.-ըսա Խ. Ուղուրիկեան, Մասիս, 1881 նոյ" 23 և ՀԲուս. § 312 ,daphne gnidiuni*, որ մի տե-սակ դափնի է. Նորայր, Բառ. ֆր. 192 ա հա-մարում է ❇camélée*, Տիրացուեան, Cont. ributo alla flora dell' Armenia, § 82 daphne oleoides Schreb.։?


Գոմ, գոս, գոյ, գոյր, գուցէ, գոլ, գոլով

vd.

to be, to exist, to subsist.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո, ի-ա հլ. (բց. ի գոմոց Ոսկ. ամ-բակ. ի գոմաց Նորագիւտ Ա. մնաց. ժէ 7) «փարախ, ախոռ» ՍԳր. Ոսկ. ամբակ. Խոր. փիլ. (հների մօտ նշանակում էր թէ՛ ոչխարի և թէ՛ տաւարի ախոռ, հիմայ ասւում է տա-ւարի գոմ, ոչխարի փարախ, ձիու ախոռ). ո-րից գոմամուտ լինել «ախոռը քաշուիլ տա-ւարի» Վեցօր. 186։


Գոմ, ոց

s.

stable, sheepfold, stable for oxen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո, ի-ա հլ. (բց. ի գոմոց Ոսկ. ամ-բակ. ի գոմաց Նորագիւտ Ա. մնաց. ժէ 7) «փարախ, ախոռ» ՍԳր. Ոսկ. ամբակ. Խոր. փիլ. (հների մօտ նշանակում էր թէ՛ ոչխարի և թէ՛ տաւարի ախոռ, հիմայ ասւում է տա-ւարի գոմ, ոչխարի փարախ, ձիու ախոռ). ո-րից գոմամուտ լինել «ախոռը քաշուիլ տա-ւարի» Վեցօր. 186։


Գոս, գոսք, գոսեր

s.

kettle-drum;
գոսերս գոչել, to beat the kettle-drum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] kós «մեծ թմբուկ», որ և իբրև արաբերէն բառ ունի Կամուս, թրք թրգմ. Բ. 286. բայց անշուշտ իրանեան է, որովհետև կայ նաև նորագիւտ սոգդ. kws «թմբուկ»։-Հիւբշ. 264։


Գով

s.

praise, eulogy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. *gōv «գովել, գովեստ» ձևից որ երևան են հանում նորագիւտ բուդդա-յական սոգդ. γωβ, γთβt «գովել» և քրիս-աոնեական սոգդ. γωβ-«գովել», γωβty «գո-վեստ» (կարդալ guw, guwt)։ Այս ձևերը կցւում են հպրս. gaub «ասել», պհլ. guftan, gōw «ասել, յիշատակել, պատմել, նկարա-գրել», gōvišn «ասելը, խօսակցութիւն, խօսք, բառ» gowišnōmand «բանական», պրս. [arabic word] guftan «խօսիլ, ասել» (ներկ. [arabic word] gōyam) բառերի հետ (Benveniste, BSL, ❇ 93, էջ 70, Gram. sogd. II. 12, Horn, § 926)։ Չայնաւորի ō երանզը ցոյց է տալիս պհլ, gōw. չկար միայն «գովել» նշանակութիւնը, որ գտնում ենք այժմ սոգդերէնում։-Աճ.


Գորտ, ոց

s.

frog;
— թունաւոր, toad;
— կարկաչէ, the — croaks.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ո հլ. (յետնաբար նաև ու հլ.) «գորտ անասունը» ՍԳր. Եղիշ. դտ. Լմբ. իմ. Յհ. իմ. պաւլ. Երզն. քեր. «ձիու կամ եզան լեզուի տակ թաղանթային ծալք» barbillons (Նորայր, Բառ. ֆր. 129 ա). «լեզուի տակ այտոյց, ֆրնս. grenouillette» (Նո-րայր, Բառ. ֆր. 616 ա), «ձիու ոտքի սմբա-կի մէջի կլոր մասը» Վստկ. 198. յետնաբար գորտն, որից սեռ. գորտան, յգ. գորտուն1, գորտունս Մխ. առ. Շնորհ. թղթ. Երազ. (տե՛ս Նորայր, Կոր. Վրդ. 431)։


Գուբ, գբոց

s.

ditch, hollow;
well, cistern;
abyss;
subterraneous place;
cell of honeycomb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇ gubb, [syriac word] gubbā «գուբ, փոս, ջրհոր, բանտ», արամ. [hebrew word] gōb, ն. ասոր. gubá «փոս, խրամ, խորութիւն», եբր. [hebrew word] gēὶ︎ «փոս, գուբ, ջրամբար», ա-րաբ. [arabic word] ǰubb «ջրհոր», ասուր. gubbu «ջրամբար»։ Այս բոլորը միասին հաստա-տում են, որ բառը ընդհանուր սեմական է, բայց նոյնը գտնում ենք նաև հնդևրոպա-կան լեզուների մէջ. ինչպէս՝ սանս. kupa «քարայր, խոռոչ, փոս», յն. ϰνπη «խոռոչ, նաւաև, գաւաթ», լտ. cupa, cuppa «կոնք, տաշտ, տակառ», լեհ. kubek «բաժակ», պրս. [arabic word] kūp «կուժ» ևն։ Ոմանք կարծում են որ այս հնդևրոպական բառերը փոխառեալ են սեմականից. բայց ըստ նորագոյն քննու-թեանց՝ նմանութիւնը պատահական է։ Հընդ-ևրոպական ձևերը կազմում են անջատ և անկախ մի խումբ, որ պատկանում է հնխ. qeup-, qeub-արմատին (տե՛ս Walde, 213 -4, Boisacq, 536)։ Պարսկերէնից են փո-խառեալ քրդ. [arabic word] kup «հողէ մեծ աման», արևել. թրք. [arabic word] kóp «հողէ աման», թրք. [arabic word] kup «թակոյկ. կարաս», որի միջոցով էլ սերբ. cup, cupa, բուլգար. kjup. նյն. ϰουμπὲς, ալբան. kupe ևն։ Բառիս վրալ ա-ւելի երկար համեմատութիւններ տե՛ս Mar-šel Cohen, BL, M 81, էջ 91-93։ -Հիւ-բըշ. 302։


Գումար, աց, ից

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «խումբ, հաւաքումն» Ագաթ., որից՝ գումարել «հաւա-օել, ժողովել» (օր. ամպերը հաւաքել՝ Ծն-թ. 14. կառքերը՝ Դատ. դ. 13. մարդիկ Բ. մնաց. լբ. ս. գրքեր հաւաքել, ժողովածոյք կազմել՝ Եւս. քր.). «մի թիւ մի թուի վրայ աւելացնել, թուերի համագումարը կազմել, տարեհաշիւ տեսնել» Եւս. քր. «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Դ. թառ. ժև 3Ո. Ա. մակ. զ. 12. Եղիշ. «վրան ուղարկել (օր. սով՝ Եզեկ. ե. 16. զօրք՝ Բուզ. Սեբ. 48. տե՛ս և Նորայր, Քննասէր 15), «զօրք հա-ւաքելով մէկին յանձնել» Ագաթ. Սեբ. 59, մէկին զօրաց հրամանատար կամ գաւառև կառավարիչ նշանակել» Սեբ., գումարիլ «հաւաքուիլ» ծն. ժդ. 3. լգ. 14, «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Բ. թագ. իգ. 2. Գ. թագ. ժզ. 16, «վրան կռուի երթալ» Դ. թագ. ժգ. 49, ժե. 10, «հետը կռուիլ» Ծն. լ. 8. «շշկլուիլ, շփոթուած մնալ» Մեսր. եր. Ղրք. հց. Ուռհ. 256, գումարութիւն Դ. թագ. ժե. 13. Ագաթ. Կորիւն. Եւս. քր., բազմագու-մար Կղնկտ. Նար. առաք. Արծր., երկնագու-մար Մամբր. Խոր. հռիփ. Բենիկ., հոգեգու-մար Անան. եկեղ. շփոթ գրչութեամբ է գու-մար դնել «գուպարիլ» Վրք. հց. Ա. 121 (թե-րևս պէտք է կարդալ զուպար դնել)։-Նշա-նակութեանց զարգացումը այսպէս է եղած։ Բառիս առաջին իմաստն է «հաւաքել», որ յետոյ բանակի համար առնուելով՝ գոյացած են «զօրք հաւաքել, կռուի պատրաստուիլ, կռուի երթալ, կռուիլ» նշանակութիւնները, կամ որ նոյնն է՝ «զօրքը կռուի ուղարկել, նրա հրամանատարութիւնը մէկին յանձնել, մէկին գլխաւոր կարգել». (հմմտ. արաբ. [arabic word] ijmā' «գումարել, հաւաքել, պատ-ռաստութիւն տեսնել, մէկի վրայ դիմել» Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 560)։ Աւելի յետոյ՝ «հաւաքուիլ» նշանակութիւնից ձևացած է «ամփոփուիլ, կուչ գալ, կծկուիլ», որից և «խեղճանալ, անճարիլ, շշկլուած մնաթ։ Վերջին նշանակութեան համար ունինք հե-տևեալ օրինակները՝ «Եւ թագաւորն ռումա-րեալ պշուցեալ ընդ երկիր հայէր» Մեսր. եր., «Եւ յոյժ ամաչեցեալ... և գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի արասցէ» Վրք. հց. Ա. 537, «Ի փայլատակմանէ սա-ղաւարտացն և ի շաչել զրեհացն և ի ճայթ-մանէ աղեղանցն եղեն գումարեալք ամե-նայն բազմութիւնք զօրացն այլազգեաս» Ուոհ, էջ 256, «Ծով մեղաց զիս պատեր և ես եմ գումարեր» Տաղ. (հրտր. Պալեան, Հայ աշուղներ, Ա. էջ 160)։ ՆՀԲ սրանց համար տալիս է «խռովիլ յանձին կամ ընդ անձին ոգորիլ ամօթով» նշանակութիւնը. ըստ իս պէտք է պարզապէս թարգմանել «շշկլուիլ, անճրկիլ, շփոթուած մնալ», ինչպէս ցոյց է տալիս Ննխ. բարբառը (տե՛ս տակը ԳԻՌ)։ Վերջապէս «հաւաքուիլ, ամփոփուիլ» իմաս. տից հեռու չէ «բնակիլ», ինչպէս գտնում ենք Զգօն, էջ 298 «Ո՛չ ապաքէն ահա առաւել ևս սիրէ զնոսա Աստուած և ղհոգին իւր գումա-րեալ առ նոսա, որպէս և ասաց եթէ բնակե-ցայց ի նոսա և գնացից ընդ նոսա» (այստեղ ասորին ունի «բնակիլ»)։


Գուն

s.

effort;
— գործեմ՝ դնեմ, — ի վերայ դնեմ, to study, to devise, to strive, to try, to labour, to intrigue.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(անստոյգ ձևով) «զրահ». նորագիւտ բառ, որ երեք անգամ գործա-ծուած է Յայտնութեան նորագիւտ թարգ-մանութեան մէջ. այսպես՝ «Եւ գուք? նոռա իբրև զգումս երկաթիս» (ձեռ. գունք... զգու-նըս) թ. 9, «Ունելով զգումս հրեղէնս» թ. 17։ Սովորական թարգմանութեան մէջ ունինք զրահ. «Ունէին զրահս՝ իբրև զզրահս երկա-թիս. Որք ունէին զրահս հրեղէնս»։

նալ», հյ. ջանալ և սանս. կունա «ոյժ, ռօրութիւն»։ Չուբինով համեմատում է վրաց. գոնի, թուշ. գոն «բանականու-թիւն, ծանօթութիւն»։ Հիւնք. քուն բա-ռից։-Թիրեաքեան, Հայ-երան. ուսու-մըն. էջ 141 պհլ. kūnišn «գործ» բառի հետ։ Petersson. KZ, 47, 255 սանս. vánati «ցանկալ, սիրել, շահել, ձեռք բերել», հիսլ. vinna «աշխատիլ, շահիլ, նուաճել», անգսք. winnan «կռուել, շա-հիլ», հբգ. winna «կռիւ», wān «յոյս» ևն բառերի հետ։ [Գուն. գործածուած է նորագիւտ կեղծ Շապհոյ Բագրատունւոյ Պատմութեան մէջ, էջ 63 «Հեծի՛ր, որդեակ Դերէն, ինչի՞ գուն ես» -հասարակ ձեռագրական սխալ է և պէտք է կարդալ քուն «քնած, քնացած»։ Հմմտ. նոյն ձեռագրի մէջ այլուր գրուած գնար՝ փոխանակ քնար։


Գչիր

s.

wimble, auger;
— փոքրիկ, small auger;
— տակառաց, piercer, gimlet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծակիչ գործիք, բուրղու». ունին մի-այն ՀՀԲ, ՋԲ և Նորայր, Բառ. ֆր. (vrile բա-ռի տակ)։ Վերջին երկուսը դնում են իբրև նոր բառ, բայց թէ ո՛ր բարբառի մէջ է գտնը-ւում՝ յայտնի չէ։


Գռզի, զւոյ

s. bot. scorzonera (vipers grass).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բողկի նման մի տեսակ բոյս» Վրք. հց. Ա. 190 (ըստ ՀԲուս. § 532 լտ. scorzonera, ըստ Նորայր, Բառ. Ֆռանս. էջ 1125բ և Արթինեան, Տունկերը, էջ 36, ֆրանս. salsifis noir, որ և scorsonere, թրք. սգօրչինա). ըստ ՆՀԲ-ի վկայութեան գոզի, տպագրի մէջ հին խմբ. կռէզ, նոր խմբ. կոզի։


Գռուզ

adj.

cf. Գանգուր.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ընկուզի միջուկ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Շնորհ. առ. ծ. (տե՛ս Շնորհ. Բանք չափաւ, Վենետ. 1830, էջ 570). «Լսէ՛, եղբայր, քաջ կարևոր. Ա՛ռ քեզ նշան, ինքն է բոլոր. Նա եւղ ունի, կեղևն ոսկոր, Կտուեա՛ և կեր զգը-ռուզն աղուոր» (հանելուկ ընկոյզի վրայ).

. նորագիւտ անստոյգ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած 1233 թուի մի արձանագրութեան մէջ (Վիմ. տար. էջ 76) «Այլ ոչ ում աղման չկա հետ գռզին»։


Գրաստ, ուց

s.

led-horse, beast for the saddle, surapter, sorry horse, ass, short or thick horse, animal, beast, tit;
— մատակ, mare.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ոլ ςլ, «հեծնելու կամ բեռան ա-նասուն, մանաւանդ էշ» ՍԳր, «(ընդհանրա-պես) անասուն, կենդանի», Եզն. «բթամիտ իշագլուխ» Ոսկ. յհ. ա. 2, որից՝ գրաստական «անասնական» Ոսկիփ., գրաստավար «ա-նասուն քշող» ԱԲ, ձիագրաստ, ջորեգրաստ (երկուսն էլ նորագիւտ բառեր. չունի ԱԲ Անևան. գիրք առաք. 234։

նորառիւտ բառ, որ մէկ անգամ ուռնում եմ բռոծածուած Յհ. կթ. 390-39։ «Իւ աաա զյետկար քարտին ի գրաստս խա-չին սրբոյ կապեալ»։ Նշանակում է «խաչի մասերից մէկը, թերևս թևերը»։ Բայց կարող է լինել նաև յաջորդ գրատ, որ և գրաստ բառը և այն ժամանակ նշանակում է «այն քօղը կամ շապիկը, որ խաչի վրայ ձգուած կամ նրան հագցրած էին լինում» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. 115)։


Գրեխ, աց

s.

clyster, injection, syringe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գործիք՝ որով լուծողա-կան են սրսկում փորը. olsstère". միջին հյ. բառ (Նորայր, Բառ. ֆր. 550բ), «սրսկե-լիք լուծողականը» (անդ, էջ 736բ)։


Դալապր

s.

sabre, sword.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։


Դահանակ

s.

dark green emerald;
corundum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, յատկապէս ակն դահանակ «մի տեսակ ազնիւ քար՝ կանաչ ու դեղին գոյնով» Ծն. բ. 12. Տոբ. ժգ. 22. Փիլ. այ-լաբ. Վրդն. ծն. Տօնակ., որից վէմ դահանա-կեայ «մարմարիոնէ» նորագիւտ Ա. մնաց. իթ. 2.-գրուած է դահակն Մխ. այրիվ. էջ 5։


Դահուճ

s.

god-wit;
heath-cock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

վով «սալամբ», իբրև բառ պրս.։ Ուղիղ են մեկնում նաև Նորայր, Բառ. ֆրանս. francolin բառի տակ և վերջին անռամ Seidel, Մխ. բժշ. ծանոթ. 83։ Lag. Urgesch. 597 զնդ. dahāka «վնասա-կար»։ Ադոնց, Արուեստ Դիոն. քեր. 228 պրս. արաբ. ❇ ︎ tavus, յն. ταώς «սի-րամարգ»։


Դաշն, շին, շանց

s. adj. adv.

contract, convention, bargain, treaty, engagement;
condition, capitulation;
compact, agreement;
concurrence, alliance;
harmony;
sweet, agreeable to the ear;
with a low voice;
դաշինս կռել՝ հաստատել, ի — մտանել, to contract, to make an agreement;
to stipulate, to transact;
to confederate;
— խօսիլ, to speak very mildly;
— նայիլ, to look tenderly, affectionately, or sweetly on one;
անցանել զդաշամբ, to break the conditions, the alliance or faith;
անցանել զամուսնութեան զառն դաշամբք, to be unfaithful to the marriage-bed;
— հաւատոյ, the Creed;
— քաղաքական, civil contract.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ,(-շին, -շամբ, -շինք, -շանց) «եռևուսի միջև դրուած պայման, համա-ձայնութիւն», որ բառիս նախնական նշանա-կութիւնն է, ՍԳր. Փիլ. Խոր., «հաւատու հան-գանակ» Մաքս. եկեղ. Լմբ. պտրգ., որից ղաշնակ «եղանակ, կերպ, պայման» Ոսկ. մ. բ. 28, դաշնաւոր ՍԳր. Եւս. քր. Եզն. դաշնադիր Ասող. գ. 24, դաշնակից 33 իմ., դաշնաւեր Զքր. սարկ. Բ. 34, դաշ-նատառ Հաւաք. 49 (նորագիւտ բառ)։-Նախնական «պայման, համաձայնութիւն» նշանակութիւնը յետին հեղինակների մօտ դարձած է նաև «խազերի լաւ համաձայնու-թիւն, յարմարութիւն ձայնից արուեստակա-նագ, ներդաշնակութիւն». այս իմաստով ու-նինք՝ դաշն Պղատ. օրին., դաշնակապէս Փիլ., դաշնակաւոր, դաշնակել, դաշնակումն, դաշ-նաւոր, ներդաշնակ ևն Փիլ. Լմբ. Նչ. քեր. Երզն. քեր. Պիտ. ևն։ Աւելի յետոյ՝ դաշն փո-խաբերաբար ստացել է «մեղմով, մեղմիկ, հանդարտ, կամացուկ» նշանակութիւնը. այսպէս՝ Վրք. հց., որից դաշնաւորութիւն «մեղմելը, չափաւորելը» Յհ. կաթ.։ Այս ար-մատին է պատկանում նաև գագաթնադաշն «գագաթը անզարդ սաղաւարտ» Մաշտ.։ Նոր գրականին յատուկ բառեր են՝ դաշնակ կամ դաշնամուր (երաժշտական գործիք), դաշնա-կահար, ձեռնադաշնակ, քաղցրադաշնակ. մելադաշնակ, աններդաշնակ, դաշնակցու-թիւն, դաշնակցիլ, դաշնակցական, դաշնա-գիր, դաշնադրութիւն ևն


Դոն, ից

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ճարտարապետաևան զարդ է». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Զքր. սարկ. Գ. 13-14 (երկուսն էլ յոգնակի). «Սալաթոռքն փո-րածու նկար, թէ՛ չորս թևքն, թէ չորեքին փուզեքն (=պրս. [arabic word] pūz «շրջանակ բերանոյ, բերան կենդանեաց»), թէ ներքոյ գտակին. իսկ զամենայն դոնսն տափակ և ի պարանոց կաթուղիկէին մետասան սիւնք. եւ ի վերայ տանեացն երկոտասան սիւն և ի մեռաւ սեան զըն զգտակն դոնքն բոլոր»։-Զաքարիան շատ ընդարձակ նկարագրում է այստեղ Յով-հաննավանքի շինութիւնը։ Կարդալով այս նկարագրութիւնը մեր յայտնի ճարտարապետ ակադեմիկոս Ա. Թամանեանը գտաւ, որ յի-շեալ դոնը կարող է նշանակել սիւների միա-ցումը վերևից, ինչ որ արդի ճարտարապետու-թեան մէջ կոչւում է արխիտրավ կամ արխի-վօլտ։-Ուրեմն վերի դոնն է փոխաբ.։-Աճ.


Դում, դմոյ

s.

catarrh;
cf. Հարբուխ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հարբուխ» Տաղ., որից՝ դմոտ «հարբուխ ունեցող» մհյ. բառ (Նորայր, Բառ. ֆրանս. էջ 207բ)։


Դուն, — ինչ

cf. Դոյզն;
— ուրեք, seldom, rarely. cf. Դաշոյն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ո հլ., որից՝ դունոյ հատիկ «մի տևսայ բոյս. csperus rotundus, ֆր. sou-chet odorant» (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1158 բ և ՀԲաս § 602). «cyperus longus L» (ըստ Տիրացուեան, Contributo § 42), «լոբի» (ըստ ՋԲ և ԱԲ) Մժշ.-կայ դուն Մշ. «մի տեսակ վնասակար խոտ, որ մօտ *), արշ. խորութեամբ արմատներ է ձգում հողի մէջ, ունի կոտորակի (գնտիկ) մեծութեամբ ա-մուր հունդի պէս կորիզներ. մեծ վնաս է տալիս բամբակի արտին»։


Դուռէճ

s.

heat-cock;
venison.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ հասկանում է բառս «երէ». ուս-տի և համեմատում է յն. ϑήρ «վայրի կենդանի»։ Այսպէս է հասկանում նաև ՋԲ (կասկածով)։ ԱԲ դնում է «սալամռ». Վերի մեկնութիւնը տուաւ Նորաւռ. Բառ. ֆր. (տե՛ս francolin բառի տակ)։


Դրաքմայ

cf. Դրագմէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(որուած նաև դրաքմէ, դրագ-մէ) «դրամ կշիռը և փողը» Անան. շիր. հրտր. Պատկ. էջ 27, 33. հմմտ. դիդրաքմայ «երկ, դրամեան», որից հայաձև երկադրաքմայ կամ երկադրաքմեան (նորագիւտ բառ) Տի-մոթ. կուղ. 289։


Դրօշ, ուց, ից

s.

banner, ensign, flag, standard;
gonfalon;
idol, statue;
—ս արձակել, to hoist a flag;
ի ջուցանել զ—, to lower the flag, to strike one's colours.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Գռռծածւում են զանաղան օտար ձե-վեր. վրացերէնից փոխառեալ ձև է Տփ. դրոշա, որ գտնում ենք նաև Մխ. այրիվ. էջ 81 «Փոխե-ցաւ ի Քրիստոս՝ Վասակ իշխանաց իշխանն և էառ զդրօշայն որդի նորա քաջն Պռօշ»։


Եզ, ոյ

adj.

one, alone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հիւսիսային կովկասեան լեզուախմբից փոխառեալ մի ձև է. հմմտ. չերքէզ. z2 «մէկ», կաբարդին. zzə «մէկ», yizako «միակ, եզակի». Հայաստանի հիւսիսային մի նահանգի օտարասեռ հայ ժողովրդեան լեզուի մէջ գտնուելով նոյն բառը՝ յունաբան հեղինակները վերցրին այն և օգտագործեցին իրենց նորահնար քերականութեան մէջ։-Աճ.


Եկաւոր, աց

adj.

that comes, foreign.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծղի, բազուկ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. բժշ. 69 «Ապա թէ գլխացաւութիւն խիստ լի-նի, զերկու զեկաւորսն՝ որ է ծղին՝ կապէ՛»։ (Այս մասին տե՛ս նաև Seidel, § 190, որ Գաղիանոսի մօտ էլ գտնում է ծայրերի կա-պումով գլխացաւի դարմանման եղանակը)։


Եղիճ, ղճի

bot.

s. bot. nettle;
մշտան —, indigo;
եղճի սերմն, ivy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մե տեսակ փշաբոյս է. թրք. ըսըր-ղան, ֆր. ortie, ռուս. краnива, գւռ. կճան. խնի, լտ. urtica dioica L (Տիրացուեան, Contributo, § 85)» Յոբ. լա. 40. Ագաթ. Ոսկ. ևս. 417, որից՝ եղնի սերմն «մի տեսակ բա-ղեղ» Գաղիան., եղիճկի տակ «խուպազի, որ է մոլոշ» Բժշ., եղինճմայր, լսնեղիճ (նոր բա-ռեր) «lamium striatum Տ.» Տիրաց. Cout-rib. § 456. ռամկաձև գրուած է աղիճ, աղիջ, աղինճ, աղինջ, աղիջիկ, եղինիկ, եղեճուկ, ե-ոինջ։-Յետնաբար նշանակում է նաև «ձα-վային մի տեսակ խեցեմորթ» Գաղիան. այս իմաստով յարմարուած է յունարէնից, ուր ու-նենօ ϰνίδη «եղիճ փուշը. 2. ծովային մի խե-ռեմորթ. ֆրանս. ortie de mer», բայց հմմտ. նաև եղինջ Ղրդ. «խղունջ (մէջը պառունա-կուած կենդանին)»։-Ըստ այսմ այստեղ է պատկանում աղին՝ մեկնուած «կնիդոս» (և-մա՛ ϰνίδη) Գաղիան. (որ ՀԲուս. § 57 հա-մարում է լտ. cnidium, ֆրանս. cusson, գոճ-մաև բոյսր. բայց հմմտ. Նորայր, ՀԱ, 1921, 515) նոյնպէս այստեղից է ծագում մոլոշ (mauve, տճկ. էպէմ կիւմէնի, լտ. malva, Ղոբ. փիփէրթ) բոյսի անունը, որ խառնա-մառն ձևերով գրւում է՝ աղճկտակ, աղջ-կտակ, աղճկուտակ, աղճտակ, աղջկի տակ, աղճկտան, աղնկուտատ, աղջիկտակ, աղջ-կուտակ, աղէճկիտակ, եղնճկտուկ, եղիճկը-տուկ, եղինկտուտ, եղնճկտակ, եղինճկտակ և որոնց մէջ ուղղագոյն ձևն է եղիճկի տակ.-նոյն բառը Մխ. բժշ. 96 գտնում եմ գործա-ծուած աղնկուտատի ձևով (մօլօխ՝ որ է խու-աւազէ ազգ մի, որ է ցանծոյ և տանու աղձ-ևուտատի). այս բանը ցոյց է տալիս, որ ւե-շեալ ձևերի հետ նոյն են նաև կուտատուկ (կտատեակ, կուտակուտ, կուտաւտուկ, կա-տատուկ, կուտատակ) «մոլոշ» Գաղիան.. կուտակեայ բանջար Պտմ. աղէքս. (տե՛ս ՀԲուս. § 1528), որ գաւառականներումն էլ պահուած է. հմմտ. Ագլ. կտա՛տի, Մժ. կտա՛-տու «մոլոշ»։-Տե՛ս և կուտատուկ, իսկ մըշ-կան եղիճ տե՛ս Լեղինջ։


Եռանդ

s. adv. two days ago, day before yesterday.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«րահման». նորագիւտ բար, որ եր-կու անգամ գտնում եմ գործածուած արձա-նագրութեանց մէջ. «Զկկուաշէն իւր եռան-դեամբ» (Արձ. 1230 թ. Վիմ. տար. 73), «Կարմիրքարն իւր ամէն եռանդովն» (Արձ. 1239 թ. Վիմ. տար. 81)։


Երէ, ոց

s.

deer, fawn-coloured animals;
game;
venison.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ո հլ. «որսի վայրի կենդա-նի» ՍԳր. Եզն. էջ 99 (տպ. առ երես. այսպէս ուղղել ըստ Նորայր, Քննասէր, 9). Խոր. Մագ. «կենդանի էակ (ինչպէս և մարդն է)» Ասկ. մտթ. ա. 17 (էջ 270), տիմ. ա. 13. յորդ. էջ 112 (տպուած է երր է. ըստ Նորայր, Հայ-կական բառաքնն. 44 ուղղել երէ). գրուած է նաև երալ Յայսմ. յնվ. 28 (ունի միայն ՀՀԲ). այրէ Վրդն. ծն. յոգնակի՝ երունք «երէներ» Յյսմ.։ Նոյն բառն է նաև Շնորհ. եգես. տող 950՝ «Կամ զերթ առիւծ գոչէ առակ, փախչին երայքն առհասարակ»։ Այս բառից են՝ երէվայրի ՍԳր. Յայսմ., քաջէրէ Խոր., օի-կերէ էլ. արիստ. (հրտր. Մանանդեան), էջ 50, գրուած շիկերիա Մագ. քեր. 239, 240, նրեշերէ Խոր. աշխ. 615, երէորս կամ երէ-սորս Մեսր. եր., էրէխնդիր «որսորդ» (ունի Կ. Սարաֆեանի Բանալի գիտութ. Սանկպե-տերբ. 1788, էջ 50)։


Երէզ, րիզաց

adj. s.

desert, uncultivated;
sandy plains.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «քարոտ, կոշտ, խոպան» Փիլ. այլաբ. 116. Պիտ., «քարքարուտ տեղ, ապառաժուտք» Մխ. ապար. Մագ., որից երիզուտ Յհ. կթ. Պիտ. սրանից է կազմուած նաև երիզավէմք «ապառաժ քարեր». նորա-գիւտ բառ, որ գտնում եմ գործածուած Այ-ռիվ. 21բ. աղաւաղեալ ձևով. «Փոխեցան ի գլուխ դաշտակին, ի մէջ Իրիզա վիմացն՝ առ եզերբ գետոյ»։


Թաղերգիչ

s.

tragedian.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «ողբերգակ». (այս նշանակութեամբ կարելի էր հանել թա-ղել բառից՝ իբր «թաղման՝ մեռելի եր. գիչ»)։ Ուղիղ է ՋԲ, որ դնում է «կա-տաևերդակ». ըստ այսմ էլ Նորայր, Բառ. ֆր. էջ 260 comédie «կատակեր-դութիւն, թաղերգութիւն» և էջ 261 co. mique «կատակերգակ, թաղերգիչ»։


Թաղթ

s. bot. cyclamen, sowbread.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ձուի բարակ փառը». նորագիւա բառ՝ որ երկու անգամ գտնում եմ գործա-ծուած Յաւսմ. մարտ 18 «Որպէս զայն մզղը-նատեսակ փառ ձուին, որ յոմանց թաղթ ասի... զբարակ թաղթն օդոյն, սպիտակուցն ջրոյն» (նման է)։

(գրուած նաև թախթ, թախտիկ) «մի տեսակ բոյս. լտ. atriplex hor-tensis L ֆր. arroche, որ և հյ. թայլ, յն. žτράφαςις, արաբ. qati, պրս. sarmaǰ, թրք. qara pazə» Մխ. առկ. Մխ. բժշ. (վևաւռւ-թիւննները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 91 ա ar-гoche բառի տակ). կայ նաև թաղթենի «մի՝ տեսակ ծա՞ռ» Բժշ. ունի միայն ՀԲուս. § 7σο.

ՆՀԲ «թալէթ, թիւլիւտ, թիւլտ, իբր ու-ռոյցք»։ Սովորաբար համարւում էր «լտ. čyclamen բոյսը». Նորայր՝ անդ, մեկ-նեց «arroche»։ Վերջին անգամ Seidel Մխ. հեր. § 39 մերժում է cyclamen, ո-րովհետև սրա բոլոր տեսակներն էլ սաստիկ թունաւոր են, և ընդունում է carrՐ [other alphabet] »։


Թարկ

s.

talc.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ադամանդի երեսները». նորագիւտ բառ՝ որ երկու անգամ գտնում եմ գոռծած-ուած Առաք. պտմ. 461 «Ալմաստն... վեց թարկ է. յոր կողմն շրջես երեք թարկ կու երևնայ»։ Նշանակում է նաև «պարսկական գլխարկի երեսները կամ շերտերը» և այս ի-մաստով գործածուած է 1513 թուի մի յիշա-տաևարանի մէջ՝ հրտր. REA I. էջ 96 «Թար-կըս ունի ժբ». հմմտ. Հացունի, Պատմ. տա-րազի, ուր էջ 279 ասւում է, թէ իրօք պարս-կական գլխարկը ունէր 12 շերտ։


Թայլ

cf. Թաղթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ բոյս է» Գաղիան. Բժշ, ըստ ՀԲուս. § 764 «լտ. atriplex, pes anseri-nus կամ փրփրեմ, հոռոմ սպանախ», ըստ Նորայր, Բառ. ֆր. 91 (տե՛ս անդ նաև բառիս վկայութիւնները) «ֆրանս. arroche», ըստ Տի-րաց. Contributo § 105 «լտ. atriplex hasta-tum L»։