Your research : 8 Results for աքցան

Կաստ

s.

pincers.

• «աքցան». մէկ անգամ ունի Ոսկիփ. սառատռութեամբ հանդերձ. «Զմի բևեռն (խաղի) և զկաստն, որ է աքցանք»։


Գազ, ի

s. bot.

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

• «menaille, աքցան». գիտէ միայն Քաջունի, հտ. Գ, էջ 42 և հտ. Բ, էջ 713. այ-լուստ անծանօթ։


Աքցան, ի, աց

s.

tongs, pincers;
— ասամնախիլ, forceps.


Բեւեռ, աց

s.

nail;
pole;
դարբնոց բեւեռաց, nail-trade;
բեւեռօք հաստատել, to nail;
հանել զբեւեռն, to unnail;
բեւեռով զ— թափել, one ill chases another;
(diamond cut diamond).

• . ի-ա հլ. «գամ, մեխ» ՍԳր. Ագաթ. հւագր. «երկնքի բևեռը» Շիր. 48. «շրջանակի կենտրոն» Դիոն. ածայ. Մաքս. դիոն. ածայ, և երկ. որից բևեռակապ Ագաթ. բևեռապինղ Ագաթ. բևեռել ՍԳր. Ագաթ. Եզն. Ոսկ. բևեռիչ Եփր. համաբ. ոսկեբևեռ Բրս. ընչ. բևեռաստղ «բևեռային աստղ» Առաք. պտմ. 143. բևե-ռաքաշ «գամ հանելու աքցան» Առաք. պտմ. 157. բևեռնցուցիչ «կողմնացոյց» Առաք. պտմ. 458 (այս երեք բառերն էլ չգիտեն բա-ռարանները). նոր բառեր են բևեռային, բևե-ռախոյզ, բևեռագիր, բևեռագրութիւն, բևեռա-ձև, բևեռագրական, բևեռագէտ։


Քեղի, ղւոյ, ղեաց

s. mar.

s. mar. rudder, helm, tiller;
— կառաց, pole, carriage-pole, shaft.

• = Թուի փոխառեալ յն. χηλή բառից. այս բառը նշանակում է «որոշ անատունների ոտքը, ինչ. ցուլի, այծի երկճիւղ ոտք, ձիու սմբակ, գայլի ճիրան, թռչունի մագիլ, ա-ռասպելական հրէշների ճանկը, խեչափառի ճանկերը, նմանութեամբ՝ ճանկաձև գործիք կամ աքցան, նաև զանազան շէնքերի նման յառաջակարկառ մասերը, ինչպէտ թումբի, ծովափի, նաւահանգստի, քարափի ցցուն մասը՝ որ կոհակների խորտակման համար է շինուած, նետի ծայրի երկճիւղ մասը»։ Վերջին նշանակութիւնները բաւական են ցոյց տալու համար թէ Փոքր-Ասիական լու-նարէնի մէջ բառս ունէր նաև «ղեկ» կամ նման մի առում, որ ուրիշ բան չէ, եթէ ոչ նաւի ոտքը։-Աճ.


Հան

s.

grand-mother.

• ՓՈԽ.-Տե՛ս քաղ (քաղ-հանք) բառի տակ։ -Հայերէնից փոխառութիւն եմ կարծում նաև կապադովկ. յն. τραχάγϰι, τροχάγϰι, որ Kа-rolides, Iλ. συγϰρ. 217 բացատրում է հետև-եալ ձևով. «έλϰυστήρ, ἐργαλεῖον σιδηροῦν, ἔχον αἰγμην ἀγϰιστρώδη δι 'ής ἐλϰύουσι τὸν ἐν ϰαμίνω ἀναλελυμένον ϰαὶ ϰεϰαϑαρμένον σίδηρον. աքցան, այն է ծայրը կեռ երկաթեայ գործիք, որով բովի մէջ հալած ու մաքրուած երկաթն են հանում»։ Karolides կցում է այս բառը լտ. trahere և գոթ. treihan ձևերին. բայց թւում է թէ բառի վերջին մասը հյ. -հանք ձևն է. առաջին մասը անծանօթ. ամբողջը փոխա-ռեալ է հյ. գւռ. մի ձևից։


Տատասկ, աց

s. bot.

s. bot. star-thistle;
caltrop;
— երկաթի, iron-thistle, instrument of torture.

• = Բնիկ հայ բառ, որ կրկնուած է *տասկ պարզականից, այս էլ աճած ձևն է *տաս արմատի, որ ծագում է հնխ. dək'-առմա-տից։ Հմմտ. սանս. dáçati, daçati «կծել». յն. δάϰνω, δαxεῖν «կծել, խայթել», δαϰος «կծան անասուն», δηζις «խածուածք», գոթ. tahǰan «պատռել», սանս. daštra և զնդ. dastra «շնատամ, կեռ, ճանկ», հբգ. zangar «կծող, սուր, հատու», հհիւս. tgng, անգսք. tange, հբգ. zanga, գերմ. Zange, ալբան. dane «աքցան» (իբր «կծող») ևն։ Այս բառե-րը ծագում են հնխ. denk'-«կծել» արմա-տից, որ ուզում են կապել հնխ. dək'-, dek'-«պատռել, պատառոտել» արմատին (Po-korny 1, 785 և 790, Boisacq 163)։ Հայե-րէնը գալիս է հաստատելու այս կապը, ըստ որում ձևով ծագում է dək'-արմատից, եսև նշանակութիւնն է «խածնել, կծել». այս ի-մաստի զարգացման համար հմմտ. թրք. əsərmaq «կծել, խածնել» և əsərγan «եղիճ փուշը», նաև Պլ. խածնել. «փուշը կառչիլ» (օր. փուշը փէշս խածաւ)։


Կարակին, կնաց

s.

compasses;
arch, vault;
— հիւսանց, mason's plummet, level.

• , ի-ա հլ. «հիւսնի մի գործիք է. մկրատ կամ աքցան և կամ եռանկիւնի քանոն» Փիլ. ժ. բան. «շրջանակ գծելու գործիք. տճկ. փէրկէլ» Եփր. ծն. էջ 4. «շէն-քի կամար» Արիստ. աշխ. Գէ. ես. որից կարակնեալ «կամարաձև պարզած» (սիրա-մարգի տտունի համար ասուած) Ոսկ. փի-լիպ. է. կարակնահատ «կարծես կարկինով զծուած ձևուած, իբր կլոր» Շիր. էջ 52. Կնիք հաւ. էջ 17. կարակնաձև Խոր. Զքր. կթ. Գնձ. կարակնանձնակ «կորաքամակ» Շիր. կա-րակնապէս «կըս-կլոր» ԱԲ. կարակնակերտ Մագ. Օրբել. կարակնակերտութիւն Մագ. ո-րովհետև բառիս ուղ. -հյց. ձևը գործածուած չէ, ուստի յայտնի չէ թէ արմատը կարա՞կն ձևն ունէր, թէ՞ կարակին։ ՆՀԲ և ՋԲ դրաձ են կարակն. ԱԲ դրած է կարակին, ինչպէս րնդունում է նաև Բագր. Քեր. զրգց. էջ 60։ Ուղիղ է միայն վերջինը, ինչպէս ցոյց են տալիս վրացին, յունարէնը, ինչպէս նաև հայ բառի երկրորդ ձևը՝ կարկին, ի-ա հլ. Ոսկ. ես. 264. Գէ. ես. Տոմար. որից էլ կազ-մուած են կարկնաբոլոր Եղիշ. ծն. կարկնա-ձև Զքր. կթ.։


Definitions containing the research աքցան : 1 Results

Ագցան

s.

cf. Աքցան.