Your research : 4 Results for գինձ

Գինձ, գնձոյ

s.

coriander.

• = Բնիկ հայ բառ, որ յառաջացած է գինղ «կլոր» բառից. այսպէս է կոչուած բոյսը սերմի կլորիկ ձևից առնելով. այս նախնա-կան նշանակութեան համար հմմտ. վրաց քինձի, որ է «գինձ», բայց քինձիս-թավի «գնդասեղ» (բառացի. «գինձի գլուխ»). Նոր-Ջուղայի բարբառով էլ գինձը կոչւում է բո-ւորգինձ։-Աճման ձևի համար հմմտ. փո-խինդ-փոխինձ, խեղդ-հեղձ, պիղծ-պղտոր, խայծ-խայտ ևն։-Աճ։

• Lag. Gesam. Abhd. 57 եբր. [hebrew word] gid (ուղիղն է gad) «գինձ»։ Հիւնք. կինն բառից։

• ԳՒՌ.-Ալշ. Խրբ. Մշ. գ'ինձ, Ագլ. գაինձ, Ղրբ. կինձ, Սլմ. Վն. կ'ինձ, Տիգ. քինձ, Ոզմ. գ'էvնձ, Մրղ. կ'ինձ, ծինձ։-Վրացերէնից փոխառեալ է Տփ. քինձ։-Նոյն է և գինձ Ղք «մանր ալոճ»։

• ՓՈԽ.-Վրաց. քինձի «գինձ», ჭინძის-თავი քինձիս-թավի «գնդասեղ (հմմտ. գւռ. գնծիկ «գնդասեղ»), ჭინძის თეხლი քինձիս թեսլի «գինձի սերմը, հատիկը», թուշ. ჭინძ քինձ «ռինձ»։


Սնոպար, ի

bot.

cf. Գինձ.

• «գինձ, coriandrum». մէկ ան-գամ ունի Ոսկիփ. առնելով Իշոխ ասորուց. «Եդաւ ի սիրտն բնական ջերմութիւն ըստ կերպի սնոպարի գոյնն թուխ և կարմիր և խիտ և պինդ անյաղթելի»։

• = Արաբ. սնըբար, սնէուբար «գինձ»։


Չաման, ոյ

s.

cumin.

• ԳՒՌ.-Խրբ. Ռ. չաման, Զթ. չամօն, չա-մոն, Ախց. Կր. Սեբ. Տիգ. չmմmն, Պլ. չէ-մէն (այս վերջին երկու խումբը նոր փոխա-ռութիւն թուրքերէնից). իսկ Մշ. չաման «կարմիր տաքդեղի փոշին». Սչ. չաման «գինձ»։-Կապ ունի՞ նաև չաման Ղրբ. «ի-գական անդամ»։


Գինդ, դնդաց, դից

s.

ear-ring, buckle, ear-drop.

• = Բնիկ հայ բառ. նախնական իմաստն է «բոլորակաձև, ոլորակ, օղակի պէս կլոր, rond», որ տարբեր է գունդ «գնդաձև, ձմե-րուկի պէս կլոր, sphérique» բառից։ Ինչպէս կլոր աշխարհաբարի մէջ շփոթ կերպով նշա-նակում է թէ՛ «բոլորակ, rond» և թէ՛ «գըն-դաձև, sphērique», նոյնպէս և այստեղ կա։ նման շփոթութիւն գինդ և գունդ բառերի գոր-ծածութեան մէջ. մանաւանդ որ այս երկուսը ածանցման մէջ հաւասարապէս տաւես են գնդ-, որով արմատը որոշել անկարելի է։ Գըն-դակ «շրջանակ» կամ «խաղողի ծիլ», գնոաձև «ոլորապտոյտ» (օր. գնդաձև գնացք օձից) անշուշտ sphérique չեն և հետևաբար բխած են գինդ «բոլորակ» բառից։ Կարող են սա-կայն նաև շփոթմամբ գունդ բառից յառաջա-ցած լինել։ Ինչ որ էլ լինի, գինդ բառի բուն իմաստն է «կոլոր» և յետոյ միայն դարձել է «ականջի օղ», ճիշտ ինչպէս հյ. օղ «կլորակ. 2. գինդ» կամ գերմ. King «բոլորակ, օղակ» և յետոյ Ohrring «ականջի գինդ»։ Այս նշա-նակութեամբ հյ. գինդ ծագում է հնխ. vendha ձևից, որի միւս ժառանգներն են հհիւս. vinda, հբգ. wintan, գերմ. winden «ոլորել, դարձնել», հբգ. uuindinga «զինդ, կանացի զարդ», նբգ. Winde «բաղեղ», հբգ. Uuinton «խաղողի ծիլ» (այս երկու բառերը նոյնանում են մեր գնդակ որթոյ ձևի հետ). ումբր. -uendo «դարձած», սանս. vandhura «կառքի կողով» (Pokorny, 1, 261)։ Տե՛ս նաև վարը գինձ, որ նոյն արմատից է։


Definitions containing the research գինձ : 2 Results

Քուշնայ, ի

s. bot.

s. bot. bittervetch;
cf. Գինձ.


Մանանայ, ի, ից

s.

manna.

• = Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։