Your research : 2 Results for սոթ

Սոթ

adj.

firm, solid.

• «պինդ, կարծր, հաստատուն» Անյ. հց. իմ. Յայսմ. որից սոթեալ «հաստատու-ա՞ծ» Վեցօր. 195 (Ոչ եթէ միայն ի լերինս մեծամեծս պարտիմք զարմանալ, որք բո-լորեալն և սութեալն ի բարձրաբերձ բարձ-րութիւն ամպոցն հասանեն). սոթահեր «խիտ կամ կարծր մազերով» Մագ. թղ. 127.-գրուած է նաև սութ, սոթ և սաթ։ Երկուսը միասին! գործածուած է Յայսմ. սեպ. 23. «Այնքան սաթ և սոթ է կճղակն՝ որ աննման է» (ընձուղտի համար է ասում)։

• = Պհլ. *saft ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ saft «հաստատուն, ամուր, հոծ, խիտ». վերջին նշանակութեան բոլորովին համա-պատասխան է գալիս հյ. սոթահեր։ Իրանե-ան ձևի դէմ հայերէն սպասելի էր *սաւթ» *սօթ և ըստ իս այս էր նաև բառիս հնագոյն ձևը, որ յետին գրիչների մօտ աղաւաղուե-լով դարձաւ սոթ։ Բնիկ ձևի հետքերը պա-հում են դեռ սութ և սաթ գրչութիւնները։--Աճ.

• , ի հլ? «ուժեղ մրրկաշունչ քամի». նորագիւտ և անկախ չգործածուած բառ, որ անուղղակի կերպով ակնարկում է միայն Օրբել. հրտր. Էմինի, էջ 6, Սոթք գաւառի անուան ստուգաբանութիւնը տալ ուզելով. «Սոթից գաւառ, որ սակս հանապազորդեան բքոց և դառնաշունչ օդոցն կոչեցաւ Սոթք»։

• ՆՀԲ առանց մտադիր լինելու ակնար-կին՝ սոթ կցում է նախորդ «պինդ, կարծր» բառին, որ սրա հետ կապ չունի։ Հմմտ՝.

Սօթ

bot.

cf. Սրտուկ.

• ՆՀԲ մեկնում է «հոծեալ կամ ձիւթա-յին միջուկ», որով ուզում է հանել սոթ «հոծ» կամ ձիւթ բառից։

Entries' title containing սոթ : 4 Results

Սոթահեր

adj.

thickhaired;
hirsute.

*Սոթտեմ, եցի

va.

to turn or tuck up.

Definitions containing the research սոթ : 5 Results

Եկեղեցի, ցւոյ, եցեաց

s.

church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.

• = Յն. ἐxϰλησία «հաւաքոյթ ժոզովուրդի, զինւորների, յետնաբար՝ հաւատացեալների. 2. հաւաքատեղի, յետնաբար՝ եկեղեցի», εϰϰλησιάζω «ժողովի հրաւիրել, ժողով կազ-մել, խորհրդակցութեան ներկայ լինել». έϰϰιησιαστιϰός «եկեղեցական, կրօնաւոր». ծառում է ϰαλέω «կոչել», ἐx-ϰαλέω «դուրս կանչել» բայից. և սրա համար է որ հայերէ-նում երբեմն թարգմանուած է կոչումն, կս-չարան։ Քրիստոնէութեան տարածման հետ՝ փոխառութեամբ անցել է բազմաթիւ լեզու-ների. այսպէս՝ լտ. ecclesia, ֆրանս. eglise, գոթ. aikklēsǰō, իտալ. chiesa, վրաց. ვკლa-სοა եկլեսիա, թրք. պրս. [arabic word] kilisa. kilīse, չեչէն. k'ils, արաբ. [arabic word] kanisa (Կամուս, թրք. թրգմ. Բ. 285) ևն։-Բացա-ռութիւն են կազմում գերմանական և սլաւա-կան լեզուները, որոնք փոխ են առել յն. ϰυριαϰόν «տէրունի» բառը։ Այս բառի ժողո-վըրդական ձևը ϰυριϰόν գործածական էր Դ դարում, յունաց մօտ, «եկեղեցի» նշանակու-թեամբ, բայց շուտով ջնջուեց։ Արիոսական սոթացոց ձեռքով այդ բառը փոխ առնուելով Դ դարում, դարձաւ գոթ. *kyrikō և Ե դարից սկսեալ թափանցեց ամբողջ Գերմանիա։ Դրանից յառաջացան հին ստ. գերմ. kirika, անգլսք. cirice, հբգ. chirihha, գերմ. Kirche, անգլ. church ևն։ Գերմաններից փոխ առին սլաւները, որով ձևացան հսլ. cruky, ռուս. церковь, բուլգար. curkov, cerkva, լեհ. cerkiew ևն (Kluge, 256, Berneker, 132)։ -Հայերէնի մէջ բառի -եցի վերջավորութիւ-նը հայկական յարմարացում է և ո՛չ թէ յու-նարէնի հարազատ տառադարձութիւն։-Հիւբշ. 347։

Ոռ, ի

s.

backside;
cf. Նստոյ՞՞՞տեղի.

• ԳՒՌ.-Խրբ. Հմշ. օռ, Մկ. տռ (Մոկաց Հասկնջաւս գիւղում յէռ՝ որ յիշեցնում է հնխ. ersos ձայնդարձը), Ախց. Կր. օռ, վօռ, Ալշ Մշ. գոռ, Ջղ. Սլմ. Վն. վոռ, Գոր. Երև. Ննխ. նմ. Պլ. Ռ. վօռ, Զթ. էօռ (սեռ. ուռա), Ասլ. վէ՝օռ, Հճ. վոր, Մրղ. վուէռ, Ղրբ. վըէռ, վըռ, Սեբ. վէռ, Սվեդ. վըռռ, Տփ. վուր, Տիգ. վրռ. Ագլ. վառ. հետաքրքրական ձև է Սվ. որղ (կարդա վօրղ?)։ «Ծայր, տակ, վերջ» նշա-նակութեամբ գործածւում է ոռք, որից Տփ վուրք, Սվեդ. վըրք (օր. Անտարի վուրքումը «անտառի ծայրը»)։ Նոր բառեր են ոռագօտի, ոռազատիկ, ոռակալ, ոռաճճի, ոռաշուռտու, ոռաոռ, ոռասանդի, ոռասոթ, ոռատու, ոռա-քեծ, ոռգոգոշ, ոռդիք, ոռեքալ, ոռիկ, ոռծախ, ոռծեծ, ոռձիգ, ոռովանալ, ոռուիլ, ոռսրբի» ոռտիտիկ, ոռտոզ, անոռի, անոռք, անոռա-գլուխ, կայծոռիկ։

Փոր, ոյ, ի

s. adj. mar.

belly, abdomen, paunch;
womb, bowels, entrails;
concavity, cavity, hollow;
side, part;
hollow, empty, void;
— անօթոց, capacity of vases;
— նաւի, keel, ship's bottom, careen;
— սեխի, seed-pulp of melon.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. փոր, Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սչ. փօր, Ագլ. Մկ. Տիգ. Տփ. փուր, Հմշ. Սեբ. փէօր, Ասլ. փէօ՝ր, Սվեդ. փիւր, Զթ. փիւյ, փիւր, Հճ. փոյ, Մրղ. փը՞ր «փոր. ո-րովայն».-բայաձև Վն. փորել, պորել, Ալշ. Մշ. Սչ. փօրել, Ախց. Կր. Ննխ. Պլ. Տիգ. փօրէլ, Ասլ. փէօրէ՝լ, Խրբ. փօրիլ, Տփ. փօ՛-րիլ, Հմշ. փօրուշ, Մկ. փուրիլ, Ջղ. բ'որել (ազդեցութեամբ բրել հոմանիշի՝ նախա-ձայն փ դարձած բ՝) «փորել»։ Նոր բառեր են փոքրափոր (կայ արդէն էֆիմ. էջ 26), փորաբաց, փորաեղ, փորահանուցք, փորա-հարինք, փորամնայ, փորասոթ, փորատակ, փորացաւ, փորբարձ, փորթափել, փորխաշ, փորխոց, փորմուտ, փորոց, փորնակ, փոր-փրել, փորմշտկել, փորսող, փորցւոր, փոր-քաշ, փորքշուկ, փորօք, փորոք «մեղուի փև-թակ» ևն։-Կարևոր է յիշել քչփորել «ա-տամը, ականջը, քիթը խառնել, փորփրել», որից և քչփորիկ «ատամխառնիչ». բառիս այլ ձևերն են կչպորել, կչփորել, պչկորել, փչխորել, փչփորել, քչպորել, կնպորել, քըց-պորել, քցփորել, որոնց բոլորի նախնականն է պճկորել (կազմուած է -որ մասնիկով պճկել Մշ. «ատամները փորել» բայից), բայց այնպիսի ձևափոխութիւններ է կրած, որ իբր թէ փորել բայից է ձևացած (քչփո-րել=«քիչ փորել»)։

Փոր, ոյ

zool.

cf. Բուռ;
cf. Պոր;
sea-scorpion, father-lasher, scorpaena;

Սող

s. adj.

s. adj. crawling;
creeping;
cringing;
ի — or —ս, creepingly, on all fours.

• ԳՒՌ.-Ջղ. սողալ, Մշ. սողալ, սօղալ, Ախց. Երև. Ալշ. Խրբ. Կր. Մկ. Ննխ. Պլ. Սեբ. Սլմ. Վն. Տփ. սօղալ, Տիգ. սօղmլ, Ասլ. սէօ-ղալ, Սվեդ. սուղիլ, Զթ. սուղօլ, սուղոլ, Մրղ. սօղղալ, զօղղալ։ Նոյն արմատից են նաև սող լինել Ղզ. «սահիլ», սող տալ Ղզ. «սո-ղալ», սողան Վն. «սողացող (անասուն)», սողսողիկ Վն. «մողէս», Գոր. Ղրբ. փուրուսօղ տալ «փորի վրայ սողալ»=Շմ. փօրասօխտ. որ ձևացած է գւռ. փորասող և փորասոթ բառերի խաչաձևմամբ. վերջապէս թրքա-կան ձևով Հճ. սօղուլմիշ նօլ «սողալ»։