ungodly, impious, irreligious, sacrilegious, unholy, unrighteous, profane, extremely wicked, flagitious.
ԱՄԲԱՐԻՇՏ կամ ԱՄՊԱՐԻՇՏ. (Լմբ. սղ. ՟Ի՟Է. եւ ՟Լ՟Զ.) հայերէն ստուգաբանէ՝ որպէս անբարի.
Մի՛ համարիր ընդ ամբարիշտս զանձն իմ. անբարի նա՛ է՝ որ գիտէ զբարին, եւ ոչ առնէ։ Ամբարիշտ է՝ որ անմասն է ի բարւոյ, ի հաւատս եւ ի գործս պիղծ։
Բայց որպէս բարեպարիշտն է բարեպաշտ, նոյնպէս եւ ամբարիշտն կամ ամպարիշտն է իբր անպաշտ. այս ինքն պրս. ձայնիս փէրէսթ. զի է յն. ἁσεβής եւ լտ. impius, զայն հաւաստեն այսինքն իբր անկրօն, անօրէն եւ անհաւատ. օտարացեալ յաստուածպաշտութենէ. տինսիզ. քեաֆիր. ֆաճիր. միւնաֆըգ. միւշհիտ. եւ զայս եւս ստուգէ Լմբ. առակ.
Ամբարիշտ է, որ զէութիւն Աստուծոյ անհաւատութեամբ ի կարծիս ձգէ, եւ զդատելն զչարս, եւ զպսակելն զարդարս.
ռմկ. անաստուած եւ անզգամ մարդ, հաւատի օրէնք չիսեպօղ, անիրաւ, չար, չարագործ, անօրէն, մեղաւոր.
Միթէ կորուսանիցե՞ս զարդարն ընդ ամպարշտին։ Երանեալ է այր՝ որ ոչ գնաց ի խորհուրդս ամպարշտաց։ Ուսուցից անօրինաց զճանապարհս քո, եւ ամբարիշտք առ քեզ դարձցին։ Տեղի դատաստանի, եւ անդ ամպարիշտ։ Դատապարտէ արդար հանգուցեալ զամբարիշտս կենդանիս։ Ի կորստական ամբարշտացն փախուցեալ։ Ամբարիշտք, որք զԱստուծոյ մերոյ շնորհսն դարձուցին յանկարգութիւն. եւ այլն։
Յարդարութեան՝ ամբարիշտ։ Արդար դաւանեցայ՝ ամենայն իրօք ամբարիշտս. (Նար. ՟Ի՟Զ. ՟Հ՟Բ։)
ԱՄԲԱՐԻՇՏ. իբր ամբարշտական.
Ժամանակաւ ձգեալ ամբարիշտ սովորութիւնն. (Իմ. ՟Ժ՟Դ. 16։)
Զօրինացն բառնալ զամբարիշտ սովորութիւն. (Պիտ.։)
Ըստ ամբարիշտ հրամանի նորա։ Զամբարիշտ հայհոյութիւնն Մակեդոնի. (Յհ. կթ.։)
Ամբարիշտ մտածութեամբ։ Ամբարի՛շտ բարբառի (բան՝) բերանն այն. (Մագ.։)
• , ի-ա հլ. «անաստուած չարա-գործ մարդ» ՍԳր. որից ամբարշտել ՍԳր. Եզն. որ և ամբարշտանալ Եզն. ամբարշտու-թիւն ՍԳր. Ագաթ. ամբարշտագոյն Եզն. Ոսկ. Ես. գրուած է նաև ամպարիշտ և անբարիշտ։
• = Կազմուած է ան բացասական մասնիկով և պարսկականից փոխառեալ պարիշտ «պաշ-տել» արմատով (տե՛ս այս մասին աւելի ըն-դարձակ Պաշտել բառի տակ). հմմտ. դժ-պարիշտ բարե-պարիշտ, կռա-պարիշտ, զրա-պարիշտ, մարդա-պարիշտ, վատա-պարիշտ ևն՝ փոխանակ դժպաշտ, բարեպաշտ, կռա-պաշտ ևն։ Ըստ այսմ ամբարիշտ<անպա-րիշտ, բուն ան-պաշտ «հաւատք՝ օրենք չճա-նաչող»։-ն և պ ձայները իրար վրայ փոխա-դարձաբար ազդելով՝ առաջինը դարձել է շրթնային, երկրորդը՝ թրթռուն։-Հիւբշ. 142։
• Հներից Լմբ. սղ. իէ և լզ. ստուգաբանում է ան-բարի. «Մի՛ համարիր ընդ ամբա-րիշտս զանձն իմ. անբարի նա՞ է՝ որ գիտէ զբարին և ոչ առնէ։ Ամբարիշտ է որ անմասն է ի բարտոյ, ի հաւատս և ի գործս պիղծ»։ Ուղիղ մեկնեց նախ Սի-մէօն Ջուղայեցի, Քերակ. Պօլիս 1725 էջ 154. «Թարց առաջին վանկին՝ է աա-րիշտ, որ է պաշտօն, զի անպարիշտ է որ ոչ ումեք հաւանի կամ լինի պաշտօնեայ, այլ է անպաշտօն»։ Ուղիղ մեկնեցին նաև ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ, Բագրատունի, Քեր. զար-ռաց. 654, 690, Petermann 250, Müller WZKM 5, 186 ևն։