cf. Ափսեայ.
ԱՓՍԵԱՅ մանաւանդ ԱՓՍԷ. լծ. պչ թէփսի, թէփշի. յն. լտ. ափսի՛ս, ա՛փսիս. φιάλη, ἅψις phiala, patena, apsis Տաշտ. եւ սկաւառակ. պնակ. դաշխուրան. ըստ Հին բռ. փարչ. իմա՛ որպէս ռմկ. թաս, քէասէ, թապագ, լէնկէռ, սահան
Զափսայսն (կամ զափսէսն) զարծաթիս եւ զոսկիս։ Ափսէք ոսկիք, եւ արծաթիք։ Զափսէսն եւ զտուփս. (՟Դ. Թագ. ՟Ի՟Ե. 15։ ՟Ա. Եզր. ՟Բ. 13։ Թուոց. ՟Դ. 7։)
• «մետաղեայ սկաւառակ» Թուոց դ. 7, Ա. եզր. բ. 13, որ և ափսեայ Դ. թագ. իե. 15. նոր գրականում ընդունուած է միայն ափսէ ձևով, որ արևելեան բարբառով նշա-նակում է «կերակրի պնակ», իսկ արևմտեան բարբառով «մետաղէ տափակ ու լայն ա-ման, թէփսի»։
• = Յն. ἀώίς, որ ծագում է ἀπτω «կցել, կապել» բայից և նշանակում է բուն «կապ». երկրորդաբար «ամէն կոր կամ բոլորակաձև բան. ինչպէս՝ անիւ, դուրգն, կամար, երկ-նակամար, ծիածան, շրջանակ, արևի սկա-ւառակ» և վերջապէս «սկաւառակ», որից փոխառեալ է և լտ. absis (apsis, hapsis) «կլոր ու խոր պնակ, սկաւառակ»։-Հիւբշ. 342,
• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բա-ցատր. չփ. և կշռ. էջ 58։ ՆՀԲ աւելաց-նում է նաև լծ. պրս. թէփսի։ Յակո-բեան, Բիւզանդիոն թ. 743 եբր. սաֆ, -ասոր. սաֆա «կոնք, տաշտ» բառերի հէլր։
• ՓՈԽ.-Հայերէնի միջոցով են փոխառեալ աբազա aps, շափսըխ. aps «փայտէ պնակ»։