Your research : 14 Results for սկաւառակ

Սկաւառակ, աց

s. ast.

plate;
disk;
— գլխոյ, scull, cranium.

• , ի-ա հլ. «կերակրի աման» ՍԳր. որից սկաւառակ գլխոյ «ուղեղի ամա-նը» Պղատ. տիմ. Խոր.։


Մոդ

cf. Մոթ.

• ԳՒՌ.-Ղրբ. մօթ «մեծ ու խոր փայտեայ պնակ» (որի հետ հմմտ. ն. ասոր. moϑā «սկաւառակ»)։


Մոթ, ոց

s.

bushel, muid.

• ԳՒՌ.-Ղրբ. մօթ «մեծ ու խոր փայտեայ պնակ» (որի հետ հմմտ. ն. ասոր. moϑā «սկաւառակ»)։


Ափսէ, էից

cf. Ափսեայ.

• «մետաղեայ սկաւառակ» Թուոց դ. 7, Ա. եզր. բ. 13, որ և ափսեայ Դ. թագ. իե. 15. նոր գրականում ընդունուած է միայն ափսէ ձևով, որ արևելեան բարբառով նշա-նակում է «կերակրի պնակ», իսկ արևմտեան բարբառով «մետաղէ տափակ ու լայն ա-ման, թէփսի»։

• = Յն. ἀώίς, որ ծագում է ἀπτω «կցել, կապել» բայից և նշանակում է բուն «կապ». երկրորդաբար «ամէն կոր կամ բոլորակաձև բան. ինչպէս՝ անիւ, դուրգն, կամար, երկ-նակամար, ծիածան, շրջանակ, արևի սկա-ւառակ» և վերջապէս «սկաւառակ», որից փոխառեալ է և լտ. absis (apsis, hapsis) «կլոր ու խոր պնակ, սկաւառակ»։-Հիւբշ. 342,


Չամիչ, մչոյ, մչի

s.

raisins;
cf. Շիւ.

• = Պրս. [arabic word] čumča «շերեփ. 2. փայտէ պնակ», որից նաև թրք. [arabic word] čemče «շերեփ». [arabic word] čamčaq «փայտէ խոր սկաւառակ», ն. ասոր. čamcá «գդալ»։-Աճ.


Սաղաւարտ, ից

s.

casque, helm, helmet, head-piece, morion;
Armenian mitre.

• իրան. sarabara (ըստ Իսիդորի), իբր çiras և var բառերից։ Justi Zendsn էջ 294 զնդ. sā̄rā̄vāra ձևի տակ։ Տէրվ. Նախալ. 74, 106 սար «գլուխ»+var «ծածկել»։-Հիւնք. սկաւառակ բառից։ Վերի ձևով մեկնեց Meillet, Յուշարձան 2։


Դորակ, աց

s.

jar, pitcher;
half a bushel.

• = Պհլ. dorak, dolak «բաժակ, պարունա-կութեան մի տեսակ չափ է», պրս. օკ» dō-ra «սկահակ գինւոյ, սկաւառակ»։ Իրանեա-նից փոխառեալ են նոյնպէս ասոր. [syriac word] dauraqā «amphora ansata, ունկնաւոր մեծ աման». արաբ. [arabic word] dauraq, յոգնակին da-variq (տե՛ս Իբն-ի Բատուտա, Ա. 319), վրաց. დორა դորա «հեղուկների մի չափ է, որ պարունակում է 30 շիշ կամ 54 ֆունտ», დორაკი դորակի «15 շիշ առնող հեղուկա-չափ», დურაკი դուրակի «կաթ կթելու ա-ման»։-Հիւբշ. 144։

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց Աւգե-րեան, Բացատրութիւն չափուց և կշռոց, էջ 79, որ դնում է պրս. (իմա՛ արաբ.) տէրուգ։ ՆՀԲ «կայ պրս. տուրէ՝ իբր սկաւառակ և թրք. տօրուգլու «անօթ ո-


Ջովլի

s.

besom, broom.

• = Պրս. [arabic word] čavlī «սկաւառակ որ իցէ հիւսեալ յոճից ցորենոյ» ԳԴ. Ատրպատա-կանի թուրքական արտասանութեամբ բառս պիտի դառնար čovli (հմմտ. օսմ. av «որս», avjə «որսորդ»> ատրպ. ov, ovči), որից և մեր բառը։ Անշուշտ այժմ սալակ կոչուաձ ծղօտեայ ամանն է, որի վրայ ձուկ կամ կա-նաչի են լուանում, լաւաշ հաց թրջում ևն։


Սեղան, ոց

s. s. geom.

table, board;
meal, food, table;
altar;
banker's counter;
աւագ —, grand, high altar;
— գրելոյ, writing-table;
— խոհակերոցի, kitchen-table;
dresser;
— մարմարեայ, marble-table;
— գործոյ, work-table;
սփռոց —ոյ, table-cloth;
անօթք, սպասք —ոյ, plates and dishes;
պատառաքաղ, դանակ, դրգալ —ոյ, table-fork, table-knife, table-spoon;
զրոյցք ի —ի, table-talk;
— յարդարել, ուղղել, դնել, to lay out a table, to spread the table;
— ուղղել, to erect or place an altar or Communion-table;
բեզմել ի —, to sit down to table;
ծառայել —ոյ, to wait at table;
ի —ի լինել, to be at table;
ելանել ի —ոյ, to rise from table;
բառնալ զ—, to take away, to clear the table;
ծախք —ոյ, table-expenses;
cf. Կողապտեմ;
cf. Ճաշ;
cf. Պատիւ;
s. geom. trapezium.

• ՓՈԽ.-Գնչ. salan կամ selan «սեղան»։ Տառադարձութեամբ մտած է Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ. Սեղան քի ժի մը տի (Գտի բագին մի). Գծ. ժէ. 23.-Սէղանան թալան տրքի՞ (Զսեղա՞ն կողոպտես). Հռովմ. բ. 22։-Պատահակսն նմանութիւն ունին աբազ. sexan, կաբ. sexan, սվան. sayn, շապս. saxane «պնակ», որոնք ծագում են արաբ. [arabic word] šahn «սան» բառի թրքացած sahan «սկաւառակ» ձևից։


Խան, ից

s.

dish, platter, tray;
basket, hamper;
crumbs;
raspings;
filings, chips;
*inn, hostelry.

• -Պհլ. *xuān «սեղան» ձևից, որ հաստա-տում են պրս. [arabic word] xuān (նոր հնչումով xan և xōn) «սեղան», քրդ. kān «սեղան պատրաստեալ», աֆղան. xvān, բելուճ. v'ān «սկաւառակ, ափսէ». այս ձևերը ըստ Gald-ner, Studien 1, 17 և Horn, Grdr. էջ 116 ծագում են զնդ. xvaini-«գորգ, ծածկոց, ծածկոյթ» բառից։ Հայերէնում նոյն բառը ներկայանում է նաև խօն, խուն ձևերով. ռ-րոնցից կազմուած են խօնասէր, խունաւա-գութիւն (տե՛ս այս բառերը)։-Աճ.


Քիմք, քմաց

s. fig.

palate;
liking, caprice, fancy;
ընդ քմաց, by whim, humorously, capriciously, fantastically;
ի քմաց, according to one's fancy, liking;
ընդ քիմս ժպտիլ, to laugh constrainedly, from the teeth outward;
լեզու նորա ի քիմս իւր կցեցաւ, his tongue clove to his palate.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. kxm-«ներս քա-շելով կուլ տալ» արմատից, որի այլ ժա-ռանգորդներն են սանս. cāmati, čámati «կուլ տալ», čamasá-«բաժակ», camu «սկաւառակ», պրս. čam «ուտելիք», čami-dan «խմել», kām (*kšom-) «քիմք», աֆ-ղան. kūmai «քիմք», օսս. cumun «կուլ տալ», յն. τέμνοντα «քամել, ծծել»? ն. իսլ» hvoma (*k'ēmō) «կուլ տալ», hvama «որ-կոր, կոկորդ» (Pokorny 1, 514, Boisacq 954)։ Հյ. քիմք-քմաց ենթադրում է հնխ. ktēma-։


Մաղզմայ, ից

s.

patine;
plate, dish.

• , ի հլ. «սկաւառակ. ափսէ, մասնաւորապէս տաճարի կամ եկեղեցու սե-ղանի ափսէն» նորագիւտ Ա. մնաց. իը. 17. Եւագր. 337. Ճառընտ. Մաշտ. գրուած է նաև մաղազմայ Ճառընտ. Սոկր. 615. Ոսկիփ մաղազմի Սիրաք. լդ. 17. մաղազման փ. Սոկր. 615. մաղզման (բց. ի մաղզմանէն) Յայսմ. ապր. 19, Աթան. էջ 493. մղրզմայ Պատրգ. 481. նաև մողոզմայ «գինու գաւաթ» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 59 (իսկ հրտր. Շահն. էջ 174 մաղզմայս, մողմողայս)։ Արդի եկե-ղեցական լեզւով մաղզման «այն տափակ արծաթեայ փոքր ափսէն է, որ սկիհի բե-րանն է դրւում իբր կափարիչ»։


Սլաք, աց

s.

shaft, arrow, dart;
stiletto;
style, needle;
— ժամացուցի, hand;
— ժամուց, hour-hand;
— վայրկենից, minute-hand.

• ՆՀԲ լծ. թրք. սիլահ «զէնք» և հյ. սլանալ։ Ուղիղ մեկնութիւնը մտածեց նախ Տէրվ. Altarm. 4, որ համեմատում է սանս. çvla «տէգ» բառի հետ։ Karoli-des, Γ︎. συγϰρ. 211 կապադվկ. σιλευτερ «խաղի սկաւառակ», սանս. çila «քար», լտ. silex «կայծքար» ևն բառերի հետ։ Հիւնք. սլանալ բայից։ Վերի ձևով մեկ-նեց Lidén, Arm. Stud. 78, որ համո-զիչ է գտնում նաև Meillet (նամակ 1931 թ. դեկտ. 18-ից)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 332 պհլ. çulāk «սլաք, տէգ», որ շատ լաւ պիտի յարմարի, եթէ գոյութիւնը հաստատուի։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] šelax «ձեռքի նիզակ»։


Սարկաւագ, ի, գունք, գաց

s.

deacon;
servant, minister;
աւագ —, archdeacon.

• Հներից Լմբ. մատ. էջ 263 ստուգա-բանելով բառս՝ ասում է. «Սարկաւագն պաշտօնեայ թարգմանի և սպասաւոր». այս բացատրութեամբ բառը օտար է համարում, բայց թէ ո՛ր լեզւով յայտ» նի չէ։ Ճիշտ նոյնը կրկնում է Յհ. ար-ճիշ. 41։ ՀՀԲ սար «գլուխ» և աւագ բա-ռերից։ Աւետիքեան, Մեկն. թղ. Պօղ. Գ. 455 յիշելուց յետոյ Լամբրոնացու մեկ. նութիւնը, աւելացնում է. «այլ մարթ է ևս ընթեռնուլ սա կայր աւագ, ոմանք զայլ ևս ստուգաբանութիւնս յարմա-րեն»։ ՆՀԲ լծ. լտ. sacr և սարկ-կամ որպէս թէ մատռուակօղ սառևա-րանի, սպասարկու կամ մատռուաև ա-ւագ. կայ և պրս. սէրտէ «մատռուակ և բաժակ», իսկ սէրքեար «աւագն ծառա-յից», սէրիքեար «վերակացու գործոյ»։ Նոյն, լաւել. էջ 1066 գւռ. սարգել կամ սարկել (իմա՛ սարքել, որի արմատն է սար) «կազմել, հանդերձել» ձևից է դնում։ Հիւնք. սկաւառակ բառից։ Յա-կոբեան (ո՞ւր) դրել է պրս. սէրխավան «դպրապետ» բառից, իսկ Կուրտիկեան, Արևելք 1899, л 4060 դնում է իբր պրս. սարխավակ «գլխաւոր պաշտօնէից» (իմա՛ [arabic word] šār «գլուխ» [arabic word] xa-vag «սպասաւոր», որի ծագումը չգիտէ Horn. բայց կայ արաբ. [arabic word] xaval «սպասաւոր», որ ունի ԳԴ, բայց չգիտէ Կամուս)։ Ընդունում է Յակոռեան. Մա-ղիկ 1899, նոյ. 4/16, մերժելով իր մեկ-նութիւնը։


Definitions containing the research սկաւառակ : 1 Results

Բակ, ից, աց

s.

porch, portico;
halo, red circle round the sun or moon;
sheepfold, fold;
circumference, round, circuit;
— առնուլ՝ արկանել, to enccompass, to surround, to begird, cf. Բոլորեմ, cf. Շրջապատեմ.

• , ի-ա հլ. (ՆՀԲ նաև ի հլ. առանց վկա-յութեան) «տան շուրջը եղած գաւիթը» Եփր, ել. և համաբ. Փիլ. «ոչխարների փարախ» Մծբ. Ճառընտ. Վրք. հց. «արեգակի կամ լուսնի եզերքը պատող ծիր» Վեցօր. 115. Եզն. Շիր. «արեգակի սկաւառակը կամ գունտը» Փիլ. սամփս. «աստղից աստղ գտնուած մի-ջոցը՝ տարածութիւնը» Վրք. դիոն. ոճով աս-ւում է բակ առնուլ Բ. մակ. ժե. 13. Ոսկ. մտթ. և եբր. բակ ունել Եզեկ. ա. 27. Փիլ-լին. բակ արկանել «շրջապատել» Փիլ. այ-լաբ.։-Այս արմատից են բակաձև «կլորակ, կոլոր» Ոսկիփ. բակառել «պարփակել, շըր-ջապատել» Կաղանկտ. Մագ. Երզն. քեր. բակարգել առնել «պաշարել» ԱԲ. ներբակ Անան. եկեղ. Զքր. կթ։-Բակ «լուսնի բակ» նշանակութեան համար հմմտ. նաև արևել. թրք. [arabic word] ︎ aγəl և [arabic word] ︎ kutan «ոչխարների գիշերային փարախ. 2. լուսնի բակ» (տե՛ս P. de Courteille, Dict. Turk-Orient. նոյն բառերի տակ)։