bastinado, blows with a stick, whip, lash, whipping;
scourge, chastisement, punishment;
— հարկանել, to cudgel, to strike with a stick, to whip;
— ըմպել, to receive a bastinade, beating, blows, to be beaten with a stick or whip.
πληγή, μάστιξ, βάσανος Flagellum, verber, pulsatio Ծեծ. ձաղկանք. հարուած գաւազանի, եւ ապտակի. վէր, եւ բախումն. պատուհաս. խրատ. քէօթէկ, տայագ, վուրուշ, զարպ.
Թէ արժանի իցէ գանի։ Գանք եւ կշտամբանք տան զիմաստութիւն։ Զտանջանաց եւ զգանից զփորձ առին։ Ասէր դանիւ հարցանել զնա.եւ այլն։
Զինչ տայցեմք ընդ գանին նորա. (՟Ա. Թագ. ՟Զ. 4։)
Ի գանէ կամ ի սրոյ երկնչիցի. (Եզնիկ.։)
Տարկինոս եգիտ կապանս, գանս, կոճեղս, բանտս. (Եւս. քր. ՟Բ։)
Լքուցանող է ճանապարհորդին՝ կապանք (շղթայից). զի գան յերկաթոյն առնու՝ որչափ եւ քայլէ. (Կլիմաք.։)
Է ինչ փրկութիւն եւ կարեօք գտանել կամ ի բժշկաց, կամ ի գանէ խրատուաց. (Ոսկ. ես.։)
Գանս անիրաւաբար զնովաւ արկանէին. (Ոսկ. գծ.։)
Ի ծառայէ ապտակէր դանիւ (այսինքն հարմամբ). (Մագ. ՟Ա։)
Առեալ ի բուռն գրտակ մի ի գրաստէն՝ արձակեաց գան յերեսս նորա. (Ճ. ՟Բ.։)
Ձայն՝ ի ձեռն օդոյ եւ ուղղոյ գանիւ բացատրի. (Պղատ. տիմ.։)
Չարչարի ի գանից խորհրդոցն. (Լմբ. սղ.։)
Եկեալ՝ եցոյց զգանն (զնշան գանից, զվէրն). (Վրք. հց. ՟Դ։)
Զնոսա ի գանիցն ( ի վիրաց) լուաց, եւ ինքն լուացեալ եղեւ ի մեղաց. (Ոսկ. գծ.։)
ԳԱՆ ՀԱՐԿԱՆԵԼ. φραγελλόω, δέρω Flagello, verbero, caedo Գանել. ծեծել. ձաղկել. տանջել. տէօյմէք.
Գան հարին զնա։ Առ պիղատոս զյիսուս, եւ գան եհար։ Ի բանտն տայի, եւ գան հարկանէի։ Զայր հռովմայեցի եւ անարատ պարտ իցէ ձեզ գան հարկանել.եւ այլն։
Եւ պիղատոս գան եհար նմին. (Գանձ.։)
Ի սա գանս ահաւորս եհար միայն երկայնաձիգ աղօթելն առ տէր. (Կլիմաք.։)
Կապէր զնա ի շղթայս, եւ գանիւ հարկանէր. (Յհ. կթ.) տես եւ ՀԱՐԿԱՆԵԼ։
ԳԱՆ ԸՄՊԵԼ. կ. վերնոյն. δέρομαι Vapulo ծեծ ուտել. քէօթէկ կամ տայագ եէմէք.
Արբցէ գան բազում.. արբցէ գան սակաւ. (Ղկ. ՟Ժ՟Բ. 47. 48։)
Արբցէ գան սաստիկ. (Ագաթ.։)
Գան արբ երկու աչօքն իւրովք (կուրացաւ). (Ոսկ. գծ.։)
• , ի հլ. «ծեծ» ՍԳր. Եզն. Եւս. քր. Ոսև. ես., «վերք» Յայսմ. մայ" 4 (Կին մի. որ ունէր ի մարմինն իւր չար վէրս, զոր շնո-ֆոր ցաւ կոչեն... և էր գան կնոջն ի թաթ ձե-ռինն սաստկացեալ), Յայսմ. յուլ՛ 5 (Շաղ-վէր կաւ և դնէր ի վերայ ցաւագար գանից մարդկան և առժամայն ողջանային), «բոյսի վիրաւոր մասերը» Վստկ. 76, 179 (երկու նշանակութիւններն էլ չունի ԱԲ), որից՝ գան ըմպել «ծեծ ուտել» Ղուկ. ժբ. 47, 48 Ագաթ.. գան հարկանել «ծեծել» ՍԳր., գանալից Բ. մկ. գ. 38. Իմ. ժզ. 1. Ագաթ. Ոսև. մ. ա. 4 Սեբեր., գանահար Ոսկ. ես., գանել «ծեծել» Բ. մակ. է. 1. Փարպ. Խոր., «կշտամբել, նա-խատել» Ոսկ. յհ. բ. 11. Բրս. մրկ., «ծառի տակը փորելու ժամանակ արմատին վնասել» Վստկ. 65, «վիրահատութեան ժամանակ շրջակայ մասերին վնաս հասցնել» (իբր մի-ջին հյ. բառ ունի Նորայր, Բառ. ֆր. 696բ), չարագան Բ. մակ. գ. 38, չարագանեալ Զաք. 4. 2. Սիր. լ. 4. Վեցօր. 170, գանգանակ առ-նել «իրաւամբ յանդիմանել, երեսը զարնել» Ոսկ. եփես. 843 (չունի ՆՀԲ), զգանեալ «ծեծ կերածի պէս եղած»? Եւագր. 236 (չունի ԱԲ), գանակոծ, գանակոծել, գանակոծութիւն (նոր բառեր)։
• = Հնխ. g2hen-արմատից, որի միւս ժա-ռանգներն են սանս. ghaná-«բիր, կոպալ», ghāta-«զարկ, հարուած», hati-, hatha-«ծեծ, հարուած», hatyá-«ոպանութեւն», hánti «ծեծում, զարնում, սպանում էջ, ghnánti «զարնում են», զնդ. jan, jainti «զարնում, սպանում է», պհլ. zatan, պրս. [arabic word] zadan, [arabic word] zanad «զարնել, սպաննել», օրդ. ženin «կրակ վառել, հրացան ար-ձակել», յն. ϑείνω «զարնեմ», φóνos «սպա-նութիւն», ἔ-πε-φν-ον «զարկաւ», հիռլ. gonim «վիրաւորել, սպանել», gegon «սպանեզ», guin «վերք», հիսլ. gandr «գաւազան, ցուպ», guδr, gunnr «կոիւ», անգլսք. guδ «կռիւ», հբգ. gund-fano «պատերազմական դրօշ», հսլ. žena «զարնելով քշել, վանել», žinja, žeti «հնձել», ռուս. гонить «վարել, քշել, հա-լածել», выгонъ «արածացնել, արօտ», չեխ. hon «որս», լիթ. ganyti «տաւար արածաց-նել», gānas «հովիւ», ginzia «կռիւ», լեթթ, gans «հովիւ», ալբան. gan «քշել, հալա-ծել», լտ. de-fendo «պաշտպանել, արգի-լել», of-fendo «ընդհարուիլ, զարնուիլ, նա-խատել, յանդիմանել», in-fensus «թշնամի» ևն (Walde, 224, Boisacq, 336, Berneker, 328, Horn, § 653, Trautman, 86), Կամիս. kuen «զարնել, սպանել», kuenzi «զարնում է». տե՛ս Pokorny, 1, 680, Ernout-Meillet, 330։ Հայերէն գան բառի կրկնակն է ջին «գաւազան»<հնխ. g2hên-, որի վրայ տե՛ս առանձին։-Հիւբշ. 431։
• Ուղիղ մեկնեց նախ Հիւբշ. KZ, 23, 24 համեմատելով սանս. han, ghna արմատի հետ։ Lagarde, Arm. Stud. § 451 սրա վրայ աւելացնում է զնդ. ghāna, jan, vərəϑra-γna ևն։-Տէրվ. Նախալ. 80 և Մասիս, թ. 3169, 26 ապր'՛ 1882 վերի ձևով։ Kəρολίδης, Γλωσσ. συγϰρ. էջ 85 կապադովկ. ϰανίζω «խորտակել», յն. ϰαίνμι «սպանել»։
• սանս. kšanōmi «վիրաւորել» բառերի հետ։ Հիւնք. յն. ϰάννα «եղէգ» բառից՝ իբրև ծեծելու գործիք։ Bugge, Lvk։ St. 1, 54 վերինների վրայ աւելացնում է և լիւկ. xxate։
• ԳՒՌ.-Կայ գան Բզ. «ուռեցք, վէրք» (Արե-վելք, 1898, նոյ" 24), որ պահում է միջին հյ գան բառի նշանակութիւնը։-Արմատի կրկը-նութեամբ է յառաջացած գանգնած (իմա-գան-գան-ած) Ակն. «կողովի կամ պարկի մէջ սեղմուելով ճխլուած կամ սևացած (պը-տուղ)»։-Գան «վէրք» և մանաւանդ «կեղ-տոտ վէրք» նշանակութիւնից բխած է թւում նաև գւռ. գանիլ «զզուիլ, գարշիլ», որից էլ ունինք գանելանք, գանկոտ, գանոտ։
• «մի տեսակ չափ է». մի անգամ գոր-ծածում է Անսիզք 79 «Եւ թէ առ խանութ գտվի չափ կամ կշիւռ, կամ գան, կամ կան-գուն, կամ այլ յայսպիսեացս՝ ծուռ կամ պա-կաս»...
• =Ֆրանս. canne, cane «մի տեսակ հին չափ երկարութեան, 1 մ. 71-ից մինչև 2 մ. Չ6 ս.».-ծագում է լտ. canna «եղէգ» բառից։
• Անսիզքի հրատարակիչր (Ալիշան) համարում է «բանջարեղինաց չափ» և համեմատում է պրս. [arabic word] kāna «գինն այն՝ զոր յատկացուցանեն ուտելի ի-րաց»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Karst, Կիլիկ. քերակ. էջ 30։ Նոյնը վերջին ան-գամ Grammont, MSL, 20, 254։