dry cow-dung.
Քակոր. թրիք չորացեալ. քթիր, տարթ. թէզէք.
Պախրէի գշկուր ծխեն. (Վստկ. ՟Ը. ՟Ճ՟Բ. ՟Ճ՟Ը։) Ուր եւ ծուխն նորա կոչի ԳՇԿՈՒՐՄՈՒԽ, գշկրմխի.
(Ի կթելն զմեղր) գշկուրմուխ պարտ է առնել։ (Մժեխք) ի գշկրմխէն փախչին. (՟Յ՟Ա. եւ ՟Ճ՟Զ։)
• «աթար. չորացած թրիք» Վստկ 30, 72, 76, որից գշկուրմուխ «աթարի ծու-խը» Վստկ. 193, գշկրհոտ (քակոր հոտող, քակորի հոտ ունեցող) Վստկ.։
• Lag. Beitr. baktr. Lexicogr. 29 զնդ. geuš «կովի» սեռականից բարդուած. -կուր մնում է անծանօթ. բայց հմմտ. հյ. քակոր։ Ըստ Հիւբշ. 127 պատահական նմանութիւն ունին աֆղան. γōšāk «կո-վի քակոր», սանս. gōçakrt-«կովի աղբ»։
• ԳՒՌ.-Խրբ. գ'շգուր «աթար». նոյն բառն ունին նաև Ակն. Արբ. Բն. Երզ. Մլթ.։
• ՓՈԽ.-Ունինք քրդ. [arabic word] pəškul «ոչ-խարի կամ ուղտի աղբ». սրա դէմ կան հայ դաւառականներից Մշ. բ'շկուլ «էշի թրիք», բ'շկլել «էշի թրքել», Ալշ. բշկուլ, փշկուլ «էշի, ձիու, ոչխարի թրիք»։ Այս բառերը կարող են քրդերենից փոխառեալ լինել. բայց աւելի հաւանական եմ կարծում այն, որ այս բառե-րը յառաջացած են վերոյիշեալ գշկուր ձևից տարանմանութեամբ, որից յետոյ էլ փոխա-ռեալ է քրդերէնը։